PDA

Դիտել ողջ տարբերակը : Երազ



John
21.01.2007, 20:50
Ինչպես երեկոյան հաճախ է պատահում՝ պառկեցի քնելու: Չնայած սովորաբար այդպես չի լինում, բայց այդ անգամ շուտ քնեցի ու բարեբախտաբար երազ տեսա: Անտարկտիդայում էի: Ինձնից դեպի հյուսիս տարածվում էին կատարները ամպերին հասցրած ու ձյունապատ լեռներ … նայում էի այդ լեռներին ու հիշում Մասիսը… Հարավային կողմում անծայրածիր սառցադաշտ էր…նայում էի այդ սառցադաշտին ու հիշում Կարապի լճի սառցադաշտը… Արևելքում՝ հորիզոնի ամբողջ երկայնքով փռված էր օվկիանոսը, որի մեջ լողում էին հսկայական չափերի հասնող կետերը… Նայում էի այդ կետերին ( ինչ էլ անուն են դրել 30 մետրանոց կենդանիներին հարմար)՝ հիշում էի մեր Սևանի իշխանը… Արևմուտքում մի հատ դիկ կար (հետաքրքիրա ի՞նչպես կասեն էդ բառը գրական հայերենով (մենակ չասեք բարձունք)): Նայում էի էդ դիկին ու հիշում էի Սարի–Թաղի Շավոյի դիկը… Էդ կարգի թախծոտ վիճակ էր մոտս, երբ ինձ մոտեցան ընկերներս՝ Ջեկն ու Ջիմը և տեղեկացրեցին, որ շտապեմ՝ նավը արդեն մեկնում է… Նավապետի դեմքը ծանոթ էր՝ ինչ-որ տեղ տեսել էի… ինչպես հետո պարզվեց՝ Ջեքսոնն՝ Անտարկտիդա գնալու ճանապարհին էի տեսել: Ահագին մրսած էի (ինչպես հիմա) ու անչափ ուրախացա երբ իմացա, որ ուղեվորվում ենք դեպի Հավայան կղզիներ: Չգիտեմ ինչքան տևեց մեր ճանապարհորդությունը, բայց շուտով հասանք Հավայան կղզիներից առաջինին… Յուրաքանչյուր կղզում մնացինք 2-3 օր (իմ հիշելով 5 հատ կղզի կար): Անկեղծ ասած այդ օրերը իրենց բնույթով նման էին կղզիների անվանմանը… Այնուհետև հայտնվեցի… Կուբա կղզում: Ընկերս՝ Ջեքը կուբայական մարիխուանայի մեծ սիրահար է: Սկզբում մտածեցի, թե հենց այդ փաստն է մեզ բերել Կուբա կղզի: Զարմանքով նկատեցի, որ ընկերներս այլևս կողքիս չեն, բայց փոխարենը լիքը ռուս տղաներ կային (և ոչ միայն տղաներ): Քիչ-քիչ ջոգեցի, որ մասնակցում եմ «Վերջին հերոսը» (последный герой) խաղին ( Ես էլ ասում եմ ռուսները ի՞նչ գործ ունեն Կուբայում): Անկեղծ ասած այնտեղ անցկացրած 40 օրերում ընդամենը 2 հիշարժան դեպք պատահեց… Առաջինը այն օրն էր, երբ շնաձուկը լարվել էր հետևիցս (երևի ջոգել էր, որ համով եմ( հետո պարզվեց, որ իրա համն էլ վատը չէր)): Իսկ երկրորդ հիշարժան օրը մրցույթի վերջին օրն էր… Երևի ավելորդ է նշել, թե ո՞վ էր «Վերջին հերոսը»… Հաղթողը (ես) պարգևատրվեց 1.000.000 եվրոյով… Փողը հենց տվեցին՝ կողքիս հայտնվեցին նավապետն ու ընկերներս (տեսնես ռուս աղջիկներից ո՞ր մեկն էր սրանց խաբար արել )… Կուբայում էլ անելիք չունեինք ( Ջեքին համոզեցինք, որ իրա ուզած բանից ճանապարհին կառնենք): Ուղևորվեցինք դեպի Հայաստան (մինչև Ամստերդամ՝ նավով, իսկ հետո ինքնաթիռով (իսկ Ամստերդամից ահագին բան գնեցինք (մոտ 1000 եվրո մենակ Ջեքի խոտերն արժեին)))… Երբ հասանք Երևան՝ պարզվեց, որ իմ հաղթանակի լուրը վաղուց հասել է Հայաստան և այդ լուրը լսելով, եվրոյի կուրսը ուշագնաց էր եղել և նույնիսկ դոլարի ներկայիս կուրսից ավելի շատ էր ընկել: Ինչ վատ է՝ միշտ մի բան խանգարում է լիարժեք երջանկությանը; Երբ եվրոյի կուրսի մասին լուրը ինձ հասավ՝ անսպասելի արթնացա ու սկսեցի քֆրտել եվրոյի կուրսղեկին, ում պատճառով էլ փողերս արժեզրկվեցին…Շուտով հասկացա, որ այդ ամենը ընդամենը երազ էր ու ակամայից ժպտացի:

Arisol
21.01.2007, 20:52
Լավն ա, դուրս եկավ:) : Սկզբում մի քիչ տխուր էր, բայց վերջում ծիծաղալու:) :
Շնորհավոր, Հովսեփ ջան;) :

Մանե
21.01.2007, 20:57
Իրոք հետաքրքիր էր կարդացվում.:hands Մենակ զարմացա,թե էդքանը 11 վայրկյանում ո՞նց ա տեղավորվել:think

StrangeLittleGirl
21.01.2007, 21:34
Հովսե՛փ, ո՞նց բնորոշեմ, որ ճիշտ լինի: Շատ համով էիր գրել, դուրս եկավ ;)

Ուլուանա
22.01.2007, 13:37
Առաջինը այն օրն էր, երբ շնաձուկը լարվել էր հետևիցս (երևի ջոգել էր, որ համով եմ( հետո պարզվեց, որ իրա համն էլ վատը չէր)):
:D

Երբ հասանք Երևան՝ պարզվեց, որ իմ հաղթանակի լուրը վաղուց հասել է Հայաստան և այդ լուրը լսելով, եվրոյի կուրսը ուշագնաց էր եղել
:D

Հավես էր, Հովսեփ ջան։ Ահագին զվարճալի է ստացվել։ :hands

Ծով
22.01.2007, 14:06
Դու դեմք ես…:)
Իրոք,շատ հավանեցի…:D
Տրամաբանված հումոր…շատ քիչ է պատահում:)

John
22.01.2007, 15:50
Մերսի կարծիքների համար… Ասեմ, որ իմ առաջին ստեղծագործությունն էր ու գրել եմ երեկ (մոտ կես ժամվա ընթացքում)…
Առանձնապես մերսի Նարեին՝ ինձ օգնելու համար

CactuSoul
22.01.2007, 17:05
Վա՜յ, :lol
Իրոք որ. Բյուրակնը ճիշտ բնորոշեց. համով ես գրել::) :D :hands

Կներեք նորից նույն հատվածը մեջբերելու համար, բայց…

Առաջինը այն օրն էր, երբ շնաձուկը լարվել էր հետևիցս (երևի ջոգել էր, որ համով եմ( հետո պարզվեց, որ իրա համն էլ վատը չէր)):
Ըստ իս ամենահաջող պահն էր:lol
Մեղսի էսքան դրական լիցքեր հաղորդելու համար::)

John
14.03.2008, 21:44
Կայքնա… կարդացի նոր… հաճելի հիշողություններ… համ էլ թարմացնու մե թեման, որ կարդան նրանք, ովքեր չեմ կարդացել… :) բայց դե բնականաբար պարտադիր չի ;)
Հ.Գ.
Էսօր 5ին եմ արթնացել…

Ուլուանա
14.03.2008, 21:48
CactuSoul–ի մեջբերած նախադասությունն իրոք սպանիչ էր։ :hands

Առաջինը այն օրն էր, երբ շնաձուկը լարվել էր հետևիցս (երևի ջոգել էր, որ համով եմ( հետո պարզվեց, որ իրա համն էլ վատը չէր

Նոր նկատեցի, որ առաջին նախադասությունն էլ նենց ոչինչ. :D

Ինչպես երեկոյան հաճախ է պատահում՝ պառկեցի քնելու:

Մելիք
14.03.2008, 22:50
Սաղ նախադասություններն էլ սպանիչ էին, չսպանիչ բան չկար:hands
Անտարկտիդայում Սարի–Թաղի Շավոյի դիկը տեսնելը դեմքություն չի՞:D
Հովսեփ ջան մալադեց:hands
Բայց քեզնից հեչ չէի սպասուն:D

John
21.03.2008, 23:53
շնորհակալ եմ կարծիքների համար :)

Բայց քեզնից հեչ չէի սպասում
ես էլ չէի սպասում, որ տենց բան կասես :)