PDA

Դիտել ողջ տարբերակը : Մայքլ Առլեն



SSS
25.02.2010, 12:52
Մայքլ Առլեն
Եվս մի սփյուռքահայ գրող,որը համաշխարհային գրականության մեջ ունի իր խոսքը,ցավալի է բայց նրա "Կանաչ Գլխարկը",որն էլ հենց ճանաչում է բերել նրան թարգմանվել է տարբեր լեզուներով ,բացի հայերենից:Որն է պատճառը,ինչու մենք չգիտենք մեր մեծերին?

Արիացի
25.02.2010, 13:55
Սա էն մարդը չի՞, որին Նժդեհը բաց նամակ է գրել հայ ազգի մասին վիրավորական արտահայտվելու համար: Փաստորեն դա գրող էր, չգիտեի :think

SSS
25.02.2010, 14:02
Սա էն մարդը չի՞, որին Նժդեհը բաց նամակ է գրել հայ ազգի մասին վիրավորական արտահայտվելու համար: Փաստորեն դա գրող էր, չգիտեի :think
Այո նա է,չնայած նրա տաղանդին,նա հայերի հասցեին այնքա էլ լավ չի արտահայտվել,իսկ նրա 'գրող լինելու մասին չէիր լսել,որովհետև նրա գործերը հայերեն երբեք չեն թարգմանվել,մինչդեռ նրա "Կանաչ Գլխարկի"
հիման վրա անգամ ֆիլմ է նկարահանվել,և շատ լավ ընդունվել աշխարհի կողմից

Արիացի
25.02.2010, 14:22
Այո նա է,չնայած նրա տաղանդին,նա հայերի հասցեին այնքա էլ լավ չի արտահայտվել
Այդ դեպքում, կարծում եմ չարժե նրան դասել մեր մեծերի շարքը ու առհասարակ նրա աշխատանքները քննարկելիս հաշվի առնել նրա հայկական ծագումը, քանի որ նա որպես հայ ոչնչություն է:

SSS
25.02.2010, 14:31
Այդ դեպքում, կարծում եմ չարժե նրան դասել մեր մեծերի շարքը ու առհասարակ նրա աշխատանքները քննարկելիս հաշվի առնել նրա հայկական ծագումը, քանի որ նա որպես հայ ոչնչություն է:

որպես հայ գուցե,չնայած չեմ կարծում թե նրան որակավորելու իրավունք ունենք,սակայն ոչ ազգային պատկանելիությունը,ոչ էլ կողմնորոշումները չեն կարող վիճել տղանդի հետ

Շինարար
25.02.2010, 14:34
Սա էն մարդը չի՞, որին Նժդեհը բաց նամակ է գրել հայ ազգի մասին վիրավորական արտահայտվելու համար: Փաստորեն դա գրող էր, չգիտեի :think

Կա ավագ Մայքլ Առլեն, ու կա որդին՝ կրտսեր Մայքլ Առլեն, որից հայրը թաքցրել ա իրենց ազգային պատկանելությունը և շատ ուշ է իմացել իր հայկական ծագման մասին, երևի թե քննարկումը ավագի մասին ա, տեղին կլիներ կոնկրետացնել…

SSS
25.02.2010, 14:42
Կա ավագ Մայքլ Առլեն, ու կա որդին՝ կրտսեր Մայքլ Առլեն, որից հայրը թաքցրել ա իրենց ազգային պատկանելությունը և շատ ուշ է իմացել իր հայկական ծագման մասին, երևի թե քննարկումը ավագի մասին ա, տեղին կլիներ կոնկրետացնել…
Խոսքը վերաբերվում է ավագին,փոքրը, ի տարբերություն, ավագի ընդունվել է հայ հասարակության կողմից և մի քանի ստղծագործություն ունի թարգմանված հայերենով

Արիացի
25.02.2010, 14:45
Փաստորեն մենք խոսում ենք ավագ Մայքլ Առլենի մասին ու Նժդեհն էլ իր հայտնի բաց նամակը գրել է նույն ավագ Մայքլ Առլենի՞ն:

SSS
25.02.2010, 14:48
Փաստորեն մենք խոսում ենք ավագ Մայքլ Առլենի մասին ու Նժդեհն էլ իր հայտնի բաց նամակը գրել է նույն ավագ Մայքլ Առլենի՞ն:

Այո,ոչ միայն Նժդեհը,շատ հայտնի գրականագետներ դեմ են եղել նրա լուսաբանմանը,և առհասարակ նրան շատ քչերն են ընդունում(w8pes haj)բայց որպես հանճարեղ գրող դեռ հակասական կարծիքի չեմ հանդիպել

SSS
25.02.2010, 15:35
Վ.Սարոյան
<<...Ամենակարևորը ,որ նա հայ էր:Եվ նրա գիրքը հրատարակվել էր այ ժամանակ ,երբ ես ցրիչ էի Ֆրեզնոյում....
Երբ ես լսեցի նրա մասին 'հմայվեցի.............
Ես լսած չէի մի հայ գրողի մասին.որն ինչ-որ հերթականությամբ մի բան գրած լիներ անգլերեն լեզվով....
Երբ լսեցի նրա մասին ինքս ինձ ասացի "եթե նա կարող է գրել 'ուրեմն ես Էլ կարող եմ...
Առլենը դենդի էր,ևմենք հանդիպեցինք ,երբ նրա հռչակը տեղի էր տվել,իսկ իմը դեռ ծփում էր ափին:Մենք խոսեցինք հայերեն և անմիջապես ընդունեցինք մեկմեկու...>>

Գեա
07.03.2010, 01:40
Մայքլ Առլեն...հմմմ.. առաջին անգամ եմ լսում նրա մասին ու արդեն չսիրեցի,կարծում եմ առողջ քննադատությունը միշտ էլ ընդունելի է ,բայց ինչքան հասկացա այդ պարոնը իր ժամանակին զբաղվել է ոչ թե ֆասարակության սխալները քննադատելով,այլ ցեխագնդի խաղալով, ու դժբախտաբար այդ ցեխը շպրտել է հենց մեր ուղղությամբ ,այն էլ հայ ժողովրդի համար այդքան ճակատագրական տարիներին:Երևի անհաջող մեկը ոտքի կոշտուկին է կանգնել, ու նա էլ մեջը կուտակված մաղձն ու լեղին ամբողջ ժողովրդի գլխին է հետ տվել... Եթե այդպես է, ուրեմն աստված տա,որ այդպես մոռացության ծոցում էլ մնա...

SSS
09.03.2010, 13:43
Մայքլ Առլեն...հմմմ.. առաջին անգամ եմ լսում նրա մասին ու արդեն չսիրեցի,կարծում եմ առողջ քննադատությունը միշտ էլ ընդունելի է ,բայց ինչքան հասկացա այդ պարոնը իր ժամանակին զբաղվել է ոչ թե ֆասարակության սխալները քննադատելով,այլ ցեխագնդի խաղալով, ու դժբախտաբար այդ ցեխը շպրտել է հենց մեր ուղղությամբ ,այն էլ հայ ժողովրդի համար այդքան ճակատագրական տարիներին:Երևի անհաջող մեկը ոտքի կոշտուկին է կանգնել, ու նա էլ մեջը կուտակված մաղձն ու լեղին ամբողջ ժողովրդի գլխին է հետ տվել... Եթե այդպես է, ուրեմն աստված տա,որ այդպես մոռացության ծոցում էլ մնա...Ինքդ շեշտելով,որ 1 անգամ ես նրա մասին լսում ,բավականին անհիմն մեկնաբանություններ ես անւմ,միգւցե ուսումնասիրեիր նոր?

Գեա
10.03.2010, 22:11
Ինքդ շեշտելով,որ 1 անգամ ես նրա մասին լսում ,բավականին անհիմն մեկնաբանություններ ես անւմ,միգւցե ուսումնասիրեիր նոր?
անպայման կփորձեմ գտնել ու կարդալ ինչ-որ բան:Գուցե որպես գրող տաղանդավոր լինի և արժանի հարգանքի:իսկ կարծիքիս այդպիսին է ,որովհետև ֆորումի գրածներից այնպիսի տպավորություն ստացա ,որ նա թաքցրել է իր ազգային պատկանելիությունը տղայից,որ չի սիրել հայկականը:Սխալ եմ հասկացել?

SSS
11.03.2010, 10:48
անպայման կփորձեմ գտնել ու կարդալ ինչ-որ բան:Գուցե որպես գրող տաղանդավոր լինի և արժանի հարգանքի:իսկ կարծիքիս այդպիսին է ,որովհետև ֆորումի գրածներից այնպիսի տպավորություն ստացա ,որ նա թաքցրել է իր ազգային պատկանելիությունը տղայից,որ չի սիրել հայկականը:Սխալ եմ հասկացել?

Նա մի ամերիկյան ամսագրում հարցազրույց տալիս օտարամոլ է համարել,ևմի շարք վիրավորական խոսքեր է հասցեագրել հայ ազգին,ցավոք ձեռքիս տակ հոդվածը չունեմ հիմա,Գարեքին Նժդեհը ի պատասխան իր այս հոդվածին պտասխան նամակ է գրել:Գտիր Գ. Նժդեհի Բաց անմակը Մ.Արլենին:Ես ամենևին էլ միտք չունեմ արդարացնելու Արլենի այդ քայլը,որպես հայ ն ա իրոք վատ է վարվել,բայց կարծում եմ ,որ թեկուզ որպես վատ հայ մենք պետք է ճանաչենք նրան,և բացի այդ վատ հայ լինելը դեռ չի նշանակում,որ որպես գրող նա բանի պետք չէ

Գեա
11.03.2010, 22:02
իսկ ես նրան որպես գրող բացարձակ չեմ քննադատել մի պարձ պատճառով ,որ չեմ ճանաչում:Այսօր էլ ,երբ կյանքը Հայաստանում բարդ լուծումներ է տալիս, մենք բոլորս էլ ինչ-որ բանից լուրջ նեղված ենք. մեկս երկրի քաղաքական վիճակից, մյուսս բանսարկու հարևանից:Կարծում եմ ,որ պետք է մենք մեր ուժերով փորձենք լուծումներ առաջարկենք մեր հասարակությանը առողջացնելու համար:Համաձայն եմ գուցե չստացվի,բայց դա պառճառ չպետք է դառնա օտարի աչքում մեզ վարկաբեկելու համար:

SSS
26.06.2010, 10:06
Նոր տեսա, որ ոչ մի կենսագրական տեղեկություններ չկան այս թեմայում'



Մայքլ Արլեն (Տիգրան Սարգսի Գույումճյան) (1895 - 1956)— անգլիագիր սփյուռքահայ գրող։

Նրա գրական վարպետությունը բարձր են գնահատել ամերիկյան արձակի այնպիսի խոշոր դեմքեր, ինչպիք են Սքոթ Ֆիցջերալդը և Էռնեստ Հեմինգուեյը, ինչպես նաև՝ Վիլյամ Սարոյանը։

Մայքլ Արլենը ծնվել է 1895 թ. նոյեմբերի 16–ին, Բուլղարիայի Ռուշչուկ (հիմա՝ Ռուսե) քաղաքում։
Նրա նախնիներն անեցիներ էին, որ գաղթել էին Կ. Պոլիս, այնտեղից՝ Բուլղարիա։

1913–ին նա մեկնում է Լոնդոն և ուսանում բժշկություն։ 1922–ից ընդունում է բրիտանական քաղաքացիություն։

1941-ից նա բնակություն է հաստատում ԱՄՆ–ում, ուր տեղափոխվել էր ընտանիքը։

Վախճանվել է 1956 թ. հունիսի 23-ին, Նյու Յորքում։

1924–ին լույս է տեսնում նրա «Կանաչ գլխարկը» վեպը, որը նրան բերում է համաշխարհային փառք։
Վեպն արժանանում է մի քանի հրատարակության, թարգմանվում աշխարհի տարբեր լեզուներով։

Վեպը նաև բեմադրվել է ու էկրանավորվել։

Նաիրուհի
10.11.2010, 15:26
Է՝, լավ, ես հայ եմ։ բայց Մայքլ Արլենը նույնպես հայ է։ Եվ կարողանում է դուր գալ հասարակությանը։ Ես մեծապես հիացած եմ նրանով, փայլուն ոճ ունի, տիրապետում է նման մյուս բաներին, բայց ես ցանկություն չունեմ գրելու այն մարդկանց մասին, որոնց մասին նա է գրում։ Դրանք մարդիկ չեն, դիակներ են։
Վիլյամ Սարոյան, «Յոթանասուն հազար ասորի»

***

Խե՜ղճ մարդ։ Ողջ կյանքը խուսափեց հայ լինելուց, ամուսնացավ կարծեմ հույն կնոջ հետ, տղայից թաքցրեց ազգությունը, հրաժարվեց հայերենից, բայց չկարողացավ վերջնականապես հաղթահարել հայ լինելու հիվանդությունը։
Ամեն տարի նույն օրը մեկնում էր Ֆրեզնո, Սարոյանի հետ մի բաժակ սուրճ էր խմում ու վերադառնում տուն։ Իսկ կյանքի վերջում հայության որդն ամբողջ ուժով մեջը գլուխ բարձրացրեց. փակվում էր իր աշխատասենյակում ու սկսում բարձրաձայն հայերեն խոսել՝ վախեցնելով որդուն, որին թվում էր՝ հայրը խելագարվել է ու ինչ-որ անհասկանալի-չկապակցված հնչյուններ է արտաբերում...