PDA

Դիտել ողջ տարբերակը : Երաժշտությունը հասարակական վայրերում



Arisol
21.01.2007, 20:13
Նկատել եմ, որ շատ քիչ հասարակական վայրերում կարելի ա ունկնդրել հաճելի երաժշտություն, այն էլ այնպիսին, որ դուր գա: Իհարկե բարձր մակարդակով վայրերում հիմնականում կլասսիկա են միացնում կամ այնպիսի մի նեյտրալ երաժշտություն, որը կբավարարի ամեն այցելուի պահանջները: Կաֆեներում հիմնականում միացնում են ռաբիս կամ փոփ (աչքիս է փոփը հենց նույն ռաբիսն ա:D ) , թեյարաններում՝ նեյտրալ երաժշտություն և այլն: Ես նույնպես աշխատում եմ նմանատիպ մի վայրում՝ ինտերնետ ակումբում(շատերդ գիտեք) ու հիմնականում նախընտրում եմ միացնել տարբեր տեսակի երգեր, Winamp-ի ռեժիմը դնում եմ "խառը" ու միացնում:
Այս վերջերս, երբ տարածվեցին mp3 player ունեցող բջջային հեռախոսները, ջահելների մեծամասնությունը սկսեցին հասարակական վայրերում միացնել իրենց բջջային հեռախոսներում գտնվող երգերը, այն էլ բարձր: Իմ կարծիքով նման վերաբերմունքն արհամարհական ա ու շատ տգեղ: Եթե մարդ գալիս ա ինչ-որ մի հասարակական վայր, ապա նա պիտի հարգի տվյալ վայրի կարգ ու կանոնը ու լսի էն երաժշտությունը, որը միացրած ա էդ վայրում, ոչ թե միացնի իր ուզածը՝ խանգարելով մյուս այցելուներին: Չէ՞ որ իրեն ոչ ոք չի պարտավորեցնում գալ տվյալ վայրն ու լսել էդ երաժշտությունը: Ամեն ոք ունի ընտրության իրավունք ու կարա գնա նենց տեղ, որտեղի երաժշտությունը դուր ա գալիս, ոչ թե թիթիզություն անի, միացնի իր բջջայինի երաժշտությունը (մեծամասամբ սոտվիների հնչողությունը լավը չի լինում, ներվայնացնում ա):
Ձեր կարծիքով ինչպիսի՞ երաժշտություն ա պետք միացնել հասարակական վայրերում, որ բողեքներ չլինեն ու ի՞նչ կարծիքի եք, երբ ամենքն իր բջջայինի երգերն ա միացնում հասարակական վայրերում, որտեղ երաժշտությունն արդեն միացրած ա:

PoeT
21.01.2007, 21:07
Դե հա բա հո հասարակական վայրերում ռոք կամ մետալ չե՞ն միացնի։

ԻՄՀՕ
Թեյարանների համար նախնտրելի է Ջազը։
Բառերի համար, rep, rock, country, rock'n'roll:
Ռեստորանների (ոնց չեմ սիրում, ռեստորաններ) համար երևի կլասիկա։

Կարծում եմ, հասրակական վայրերում, պետք չի հնչեցնել, մետալ և ռաբիս...

Դե իհարկե բջջայինների ձայները շատ տհաճ են :angry

Ապե Ջան
18.04.2011, 02:49
Հասարակական վայրեր ասվածը դա հարաբերական է: Կլինեն հասարակական ասենք այգիներ, սրճարաններ, ֆետնեզի զալ:
Այդ վայրերում մարդկանց տրամադրությունը լրիվ այլ է:

Այ օրինակ ասենք՝

Այգում - քայլել, նստել, պարկել, վոլեյբոլ խաղալ…
Սրճարանում - զրուցել, ճաշել…
Ֆետնեզի զալում - մարզվել…

այս երեք վայրերում լրիվ այլ է մարդկանց տրամադրությունը և անհրաժեշտ է ամեն վայրի համապատասխան երաժշտություն միացնել:

Իսկ բջջային հեռախոսների թեմայով ասեմ, որ հիմա էլ՝ բազմաթիվ երիտասարդներ տարբեր հասարակական վայրերում քոքում են :)) իրենց Էմինեմը, կամ Թաթուլի վերջին կատարումը նստում լսում, քայլում… ու լրիվ նորմալ: :))
Դէ ես ինքս չեմ անի, քանի որ նեղվում եմ, նեղվում եմ որ կարող եմ դիմացինիս նեղություն տալ: ;)