PDA

Դիտել ողջ տարբերակը : «Մէկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոն



Heqim
24.02.2010, 15:40
ՄԷԿ ԿԱԴՐ / 8րդ
ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ
Մայիս 17 - 24, 2010, Երևան



ՄՐՑՈՒՅԹ
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻԼՄԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՐՏԱԴՐՎԱԾ ԼԻՆԵՆ 2009 ՀՈՒՆՎԱՐԻ ՄԷԿԻՑ ՍԿՍՅԱԼ

ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ

1. Ներկայացվող ֆիլմի տևողությունը(առանց տիտրերի) պետք է լինի մէկ րոպե (60 վրկ.):
2. Ֆիլմը սահմանափակվում է մէկ կադրում, բացառվում է համակարգչային մոնտաժի միջոցով երկու տարբեր կադրերի համադրումը մէկի մեջ:
3. Անիմացիոն ֆիլմերում բազմակադր գործողությունը չի դիտարկվում որպես մէկ կադր պայմանի խախտում: Արգելվում է բազմապլան անցումներով ուղղակի մոնտաժը:
4. Բնագրերը (տիտրեր)` մէկ րոպե աշխատանքից դուրս,կադրի սկզբում` 10 վրկ. տևողությամբ:
5. ՆՓԱԿ-ը աջակցում է համակարգչային մոնտաժի` բնագրերի, հնչյունային ձևավորման, անհրաժեշտության դեպքում տեսախցիկով և այլն:
6. Հեղինակային հայացքների, ժանրի, ձևի, կրիչի սահմանափակումներ չկան:

ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐ

1. Մինչև 40 րոպե ֆիլմեր:
2. Կինոտեսակի կամ ժանրի, կրիչի սահմանափակումներ չկան:

ԱՐՏԱՄՐՑՈՒՅԹ
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻԼՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՓԱԿՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ

ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

1. Փառատոնի միակ տարածքը, որտեղ հնարավոր է ներկայացնել լիամետրաժ ֆիլմեր, կինոնորարարություն, ՈՒՐԻՇ ԿԻՆՈ:
2. Փառատոնի նախընտրական փուլը չհաղթահարած, սակայն Փառատոնի կարծիքով քննարկման արժանի ֆիլմերի տարածք:

ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐԵՐ

Կարող են ներկայացվել անհատների, փառատոների կամ նախագծերի կողմից:




Հայտերի համար դիմել`

Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն, Փավստոս Բյուզանդի 1/3 (վերնիսաժի հարևանությամբ)
Կինոյի և թատրոնի բաժին (հանգստյան օրեր` կիրակի և երկուշաբթի)
T: (+37410) 568225, 568325 F: (+37410) 560216
E: [email protected]

----------------------------------------

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` Ապրիլի 20ը, 2010թ.:

Rhayader
24.02.2010, 17:07
Օգնության կարիք կա՞, Վահիկ)

Heqim
25.02.2010, 17:11
Լուրը տարածիր, թող շատ մարդ իմանա :Ճ

Rhayader
25.02.2010, 18:10
Իմ մոտ թեմա չես բացել: Ես անե՞մ: Մեկ էլ, պլակատը տուր, բլոգումս կդնեմ: Ֆեյսբուքում խմբի իվենթ սարքե՞լ ես: Եթե սարքես, էլի կտարածեմ:

Heqim
01.03.2010, 14:24
Ամեն ինչ պատրաստա. էս էլ լրացման թերթիկի ու պայմանների էջը` հայերեն ու անգլերեն:

> download (http://www.accea.info/en/events/cinematheatre/list/36/53/1060/) <


Heqim
10.03.2010, 19:22
Փառատոնը փնտրում է կամավորների` պատրաստ օգնելու կազմակերպչական աշխատանքներին: Պատվոգիր կտրվի պառատոնի ավարտից հետո :)

փասթաթղթի հետ կարող եք ծանոթանալ այստեղ >կամավոր (http://www.accea.info/en/events/cinematheatre/list/info/2947/)<

Whyspher Whisper
21.03.2010, 01:04
Ես անցած տարի մի մեկ րոպեանոց մուլտ էի մտածել, բայց ինքնուրույն սարքելը իմ որոշած ձևով շաաաատ երկար գործ պիտի լիներ...
Հնարավոր է արդյոք ասենք "սցենարը" ներկայացնել, իսկ մուլտիպլիկատոր-նկարչին դուք խորհուրդ տաք?????

Heqim
22.03.2010, 16:55
Ես անցած տարի մի մեկ րոպեանոց մուլտ էի մտածել, բայց ինքնուրույն սարքելը իմ որոշած ձևով շաաաատ երկար գործ պիտի լիներ...
Հնարավոր է արդյոք ասենք "սցենարը" ներկայացնել, իսկ մուլտիպլիկատոր-նկարչին դուք խորհուրդ տաք?????

Սիրելի Whyspher Whisper, կարող ենք օգնել ֆիլմի հարցում, անիմացիայի դեպքում ինչպես հասկանում ես ամեն ինչ շատ ավելի բարդ է: Հույս ունենք ապագայում հնարավորություն կունենանք օգնել նաև այդ հարցում: Կարծում եմ ԱԿՈՒՄԲՈՒՄ կլինեն անիմատորներ, միուցե նրանք օգնեն?

Heqim
03.04.2010, 15:21
Հիշեցում.

Հայտերի ընդունման ժամկետին մնացել է քիչ ժամանակ: Ներկայացրեք ձեր ֆիլմերը "Մեկ րոպե", "Կարճ ֆիլմ" և "Կինո առանց սահմանի" անվանակարգերում: Հայտերի վերջնաժամկետն է Ապրիլի 20ը:

Heqim
09.04.2010, 14:20
Հիշեցում.

Հայտերի ընդունման ժամկետին մնացել է 10 օր: Ներկայացրեք ձեր ֆիլմերը "Մեկ րոպե", "Կարճ ֆիլմ" և "Կինո առանց սահմանի" անվանակարգերում:

Heqim
28.05.2010, 16:31
կինո առանց ժապավեն կինո առանց ժապավեն կինո առանց ժապավեն կինո առանց ժապավեն

ՄԷԿ ԿԱԴՐ / 8րդ
ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ
Մայիս 17 - 24, 2010, Երևան

1. ՄէԿ ԿԱԴՐ ՄէԿ ՐՈՊԵ անվանակարգ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱԴՐ
Մոհամադ Սաթեի - ՎԵՐՋԻՆ ԿԱՆԳԱՌԸ, Իրան

ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ
Արփա Հակոբյան - ՄԻ ԱՆԳԱՄ ԷԼ ՄԻԱՑՐՈՒ
Մի անգամ էլ միացնելու համար:

Դանիել Իոաննիսյան - ՀՈԴՎԱԾ 138
Քրեալկան օրենսգրքի 138-րդ հոդվածը ամփոփ ներկայացնելու համար:

Մարինե Եղիազարյան - ԷՎՈԼՅՈՒՑԻԱ
Փոփ-քորնի էվոլյուսիան հնարավորությունները բացահայտելու համար:

Նարինե Ղազարյան - ԽՈՍԵՆՔ ՕՐԱՆԺ
Օրանժը նարնջից լավագույնս տարբերակելու համար:

ԳԼԽԱՎՈՐ ԺՅՈՒՐԻ
ԺՅՈՒՐԻԻ ՆԱԽԱԳԱՀ` ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ
ԺՅՈՒՐԻԻ ԱՆԴԱՄՆԵՐ` ՍՈՒՐԵՆ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՓԻ ՈՍԿԱՆՅԱՆ, ՍԵՒԱԴԱ ՊԵՏՐՈՍԵԱՆ


2. ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐԻ անվանակարգ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՐՃ ՖԻԼՄ
Պիլար Պալոմերո - ՊԱՏՇԳԱՄԲԻ ՏՂԱՆ, Իսպանիա

ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ
Ներդաշնակ էսթետիզմի համար:

Արա Գաμրիելյան - ԱՐԱՐԱԾ
Դասական տեքստի յուրօրինակ ընկալման համար:

Դավիթ Վարդազարյան - ՇՆԻԿՈՎ ՏԻԿԻՆԸ. ՇԱՆ ՎԱՐԿԱԾԸ. ԱԶԱՏ ԸՆԹԵՐՑՈՒՄ


ԺՅՈՒՐԻԻ ՆԱԽԱԳԱՀ` ՄԻՔԱՅԵԼ ԴՈՎԼԱԹՅԱՆ
ԺՅՈՒՐԻԻ ԱՆԴԱՄՆԵՐ` ԶԱՎԵՆ ԲՈՅԱՋՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ, ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ
Վահե Յան - ՆԵՐ ԿԱ

3. ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ
ՓԱՌԱՏՈՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ

ՍՈՆԻԱ ՊԱԼԱՍԱՆՅԱՆ
ԷԴՈՒԱՐԴ ՊԱԼԱՍԱՆՅԱՆ
Կինոարվեստի հովանու համար:
ՓԱՌԱՏՈՆԻ ՆԱԽԱԳԱՀ - ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐԷ

4. ՄԱՍՆԱԿԻՑ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՁԱՅՆ

ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ԵՐԵՔ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԲԱՑ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Լուկաս Ֆիգեռո - ՈՐՈՎՀԵՏԵՎ ԿԱՆ ԲԱՆԵՐ, ՈՐ ԵՐԲԵՔ ՉԵՍ ՄՈՌԱՆՈՒՄ. Իսպանիա

5. ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԿՐԱՆՔ ՄՐՑԱՆԱԿ
Գրագետ, պրոֆեսիոնալ կառուցվածքի և բովանդակության համար:

Մոհամադ Սաթեի - ՎԵՐՋԻՆ ԿԱՆԳԱՌԸ, ԻՐԱՆ

ԺՅՈՒՐԻ`
Դավիթ Մուրադյան - ՙԱՐ՚ ՀԸ, Անի Թադևոսյան - “Ազատություն” ռադիոկայան, Լիլիթ Բաμայան -
ՙԲրավո.ամ՚ ինտերնետային պարμերական, Լիլիթ Թումանյան - “Կենտրոն” ՀԸ, Լևոն
Սարդարյան - ՙԱՐ՚ ՀԸ, Նունե Հախվերդյան - ՙ168 ԺԱՄ՚ օրաթերթ

6. ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒՍԱՆԿԱՐ
ԱԼԻ ԱՆՍԱՐԻ
Փառատոնի ընթացքում լուսանկարչական μաց մրցույթ:
ՄՐՑՈՒՅԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՊՎԻ ՙՄԷԿ ԿԱԴՐ 2010 ՓԱՌԱՏՈՆԻ՚ ԸՆԹԱՑՔԻՆ:
Ցանկացած ոք, առանց որևէ սահմանափակման, կարող էր մասնակցել:
ՓԱՌԱՏՈՆԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ


Փառատոնի ամփոփում.

ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ անվանակարգին կմասնակցի 55 ֆիլմ, 39-ը մրցույթում :

ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐ անվանակարգին կմասնակցի 23 ֆիլմ:

Փառատոնի ընթացքում ցուցադրվեցին մէկ րոպե և կարճամետրաժ 250 ֆիլմեր:

ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷԻՆ 27 երկիր.

ԱՄՆ, ԱՎՍՏՐԱԼԻԱ, ԲԵԼԳԻԱ, ԲԵԼՈՌՈՒՍ, ԲՐԱԶԻԼԻԱ, ԳԵՐՄԱՆԻԱ, ԷԱՏՈՆԻԱ, ԹՈՒՐՔԻԱ, ԻՍԼԱՆԴԻԱ,
ԻՍՊԱՆԻԱ, ԻՍՐԱԵԼ, ԻՐԱՆ, ԻՏԱԼԻԱ, ԼԻՏՎԱ, ԿԱՆԱԴԱ, ՀԱՅԱՍՏԱՆ, ՀՈՒՆԱՍՏԱՆ, ՀՈՒՆԳԱՐԻԱ, ՄԹ,
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ, ՇՎԵԴԻԱ, ՊՈՐՏՈՒԳԱԼԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆ, ՌՈՒՄԻՆԻԱ, ՍԼՈՎԵՆԻԱ, ՍԵՐԲԻԱ, ՖՐԱՆՍԻԱ

24.05.2010, ԵՐԵՒԱՆ, ՆՓԱԿ