PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբի նորությունը՝ «Լրատու»



Chuk
21.01.2007, 19:38
Ակումբում ավելացել է մի նորություն, բաժին, որի անունը, դեռևս պայմանական, «Լրատու» է: Այստեղ կարող եք մտնել կայքի վերևում եղած Լրատու (http://www.akumb.am/news.php) հղումով:

Ակումբի այսպես կոչված գլխարկին կտտացնելով դուք կտեղափոխվեք այդ օրվա իրադարձությանը նվիրված հոդվածին: Մտադիր ենք, այս բաժինը հաճախակի թարմացնել, իսկ թե ինչ նյութեր կլինեն, դեռևս վերջնական որոշված չէ: Այնպես որ խնդրում ենք գրել ձեր առաջարկությունները, որպեսզի իմանանք մեր անելիքը:

Ես շատ ուրախ եմ, որ այդ բաժնի առաջին նյութը եղավ Հայոց Բանակի կազմավորման 15 ամյակին նվիրված փոքրիկ հոդվածը: Կանխավ բոլորիդ շնորհավորում եմ այդ հիասքանչ տոնի առթիվ:

Armeno
11.10.2007, 13:39
Լավ բան էր, բայց էլ չկա

Chuk
13.10.2007, 15:15
Շնորհակալություն հիշեցնելու համար :)

Օգտագործողների պասիվությունը ցույց տվեց, որ սրա կարիքը չկա, մեր ժամանակի սղությունը ցույց տվեց, որ չենք հասցնի ժամանակին թարմացնել, այնպես որ այս, այնպես որ այդ «նորամուծությունը» շատ շուտով ակումբից հեռացվեց, հնարավոր է հետագայում նորից ավելացվելու պայմանով:

Մոդերատորական: Թեման փակվում է՝ ակտուալությունը կորցնելու պատճառով: