Asala1915
23.02.2010, 19:06
Հարգելի հայրենակիցներ, ապրիլի 25-ին տեղի է ունենալու դոմինոյի Հայաստանյան բաց առաջնություն: Բոլոր այն անձինք, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու տվյալ առաջնությանը, կարող են նախապես տեղեկացնել իրենց պատրաստակամության մասին: Դուք կարող եք Ձեր ուղերձը հղել մեզ [email protected] էլեկտրոնային մէյլին կամ մարտի 15-ից այցելելով www.domino.am կայքը իրազեկել մեզ Ձեր պատրաստակումթյան մասին առաջնությանը մասնակցելու համար: Մրցաշարում առաջատար դիրքեր զբաղեցնողներին սպասվում են խոշոր դրամական պարգևատրումներ: Մրցաշարի արդյունքում կազմավորվելու է Հայաստանի դոմինոյի ազգային հավաքականը, որը ներկայացնելու է Հայաստանը միջազգային մրցաշարերում: