PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստան - Եթովպիա՝ Հաբեշստան, կապեր...



Tig
23.02.2010, 16:56
Մի օր «Աշխարհի շուրջ» հաղորդաշարով Եթովփիայի մասին հաղորդում էր: Մեկ էլ լսեմ, որ Եթովփիայի եկեղեցին մեր Հայկական եկեղեցու հետ ինչոր հին կապեր ունի: Համարյա նույն արարողակարգերը, նույն տոները, հետո հագուստն էր շատ նման ու եկեղեցական իրերը, խաչերը, ձեռնափայտերը և այլն: Նենց տպավորություն էր, ոնցոր հայկական եկեղեցու արարողակարգ լիներ, ուղղակի տերտերները սևամորդ էին :)
Հետո մի տեղ էլ կարդացի, որ մեր Մեսրոպյան տառերը օգտագործվում են Եթովփիայի եկեղեցական գրերում... :8
Ու վարկած էր առաջ քաշվում, որ Գրիգոր լուսավորչի հալածանքներից ինչոր խումբ հայեր փախել են Հաբեշստան` Եթովփիա, և իրենց հետ գիրն ու մշակույթն են տարել ու տարածել Հաբեշստանում... Բայց փաստորեն նրանք արդեն իսկ քրիստոնիաներ էին և ինչու՞ պիտի Գրիգորը հալածեր քրիստոնյաներին... Գուցե ուղղակի ինչոր ահնամաձայնություններ են եղել Գրիգորի և այդ խմբի մարդկանց միջև... Հետո Մեսրոպյան գրերի գյուտի ժամանակ Գրիգորը արդեն չկար... Գուցե այդ մարդիկ իրենց հետ տարել են Դանիելյան նշանագրերը, որոնց հիման վրա էլ Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել մեր գրերը... /բայց սա արդեն առանձին թեմա է.../
Եթե ինչոր մեկը ավելի կոնկրետ ինֆորմացիա ունի այս թեմաների մասին խնդրում եմ գրեք...

հ.գ. դեռ ինչքան մութ անկյուններ կան մեր պատմության մեջ... :think

Ձայնալար
23.02.2010, 17:15
Ինչքան գիտեմ իրանց եկեղեցին առաքելական ա՝ հայերն են իրանց հետ «քրիստոնեություն պարապել» :)) Բայց ով երբ ոնց չգիտեմ :esim

Norton
23.02.2010, 17:19
Ինչքան գիտեմ իրանց եկեղեցին առաքելական ա՝ հայերն են իրանց հետ «քրիստոնեություն պարապել» :)) Բայց ով երբ ոնց չգիտեմ :esim
Եթովպիականը համարվում է ուղափառ եկեղեցու ճյուղ, բայց նման է հայկականին այն առումով, որ ի տարբերություն օրթոդոքս եկեղեցու ընդունում է աստծուն որպես Աստծո որդի և չի ընդունում, որ նա ունեցել է երկրային բնույթ:
Մի խոսքով լավ չեմ կարում բացատրեմ, մեր կրոնագետները ավելի ճիշտ ու կոնկրետ կգրեն:oy

Ձայնալար
23.02.2010, 17:26
Հատված Տեր Շմավոնի գրառումից (http://www.akumb.am/showthread.php/10925-%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80-%D6%84%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6?p=425213&viewfull=1#post425213)

Իսկ Հայ Առաքելական եկեղեցին ունի միայն 4 քույր եկեղեցիներ
1.Եթովպիայի կամ Հաբեշստանի
2.Եգիպտոսի Ղպտիական
3. Ասորեստանի Առաքելական
4. Հնդիկ Մալաբար եկեղեցիները համարվում են մեզ քույր եկեղեցի, որոն ք հավատարիմ են մնացել 3 Տիեզերական ժողովներին և չեն ընդունել Քաղկեդոնի ժողովն իր որոշումներով:

Norton
23.02.2010, 17:31
Հատված Տեր Շմավոնի գրառումից (http://www.akumb.am/showthread.php/10925-%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80-%D6%84%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6?p=425213&viewfull=1#post425213)

Այո, իսկ քաղքեդոնի ժողովում հենց դա էր քննարկվում, արդյոք Հիսուս ունեցել է աստվածային բնույթ, թե՞ իր երկրային կյանքի ընթացքում եղել ունեցել է երկրային բնույթ, արդյունքում օրթոդոքս եկեղեցին ընդունեց, որ ունեցել է երկրային բնույթ, նշված եկեղեցիները ոչ:
Ի դեպ, կարծեմ արարողակարգի ժամանակ կաթոլիկները գինու գավաթի մեջ միշտ մի կաթ ջուր են կաթեցնում, որը հենց խորհրդանշում է երկրային բնույթը:
Հաշվի առ նաև, որ Ասորեստան մ.թ.ա. 7-րդ դարից գոյություն չունի, իսկ բնակչությունը սերտ կապ ունենալով հայերի ու Հայաստանի հետ, զարմանալի չի, որ առաքելական են: Իսկ մնացածը քույր չի նշանակում առաքելական, քույր են դիրքորոշումների առումով:

Ձայնալար
23.02.2010, 17:38
Դոգմայի և ուսմունքի առումով Հայ Եկեղեցուն ամենամոտ եկեղեցիներն են Ասորի Հակոբիկյան Եկեղեցին, Եգիպտոսի Ղպտի Ուղղափառ Եկեղեցին, Եթովպիայի Եկեղեցին և Հնդկաստանի Մալաբար Մալանքարա Եկեղեցին: Այս հինգ Եկեղեցիները սովորաբար հիշատակվում են որպես Արևելյան Ուղղափառ Եկեղեցիներ` նրանց Բյուզանդական Ուղղափառ Եկեղեցիներից տարբերելու համար: Այս Եկեղեցիներից յուրաքանչյուրն ունի իր եպիսկոպոսապետը և անկախ է, և սակայն հինգն էլ սերտ կապերի մեջ են միմյանց հետ:

Բոլոր էթնիկ ուղղափառ Եկեղեցիները հարու՞մ են միմյանց:



Կան Ուղղափառ Եկեղեցիների երկու տարբեր ընտանիքներ` Բյուզանդական Ուղղափառ և Արևելյան Ուղղափառ:

Ընտանիքներից մեկը` Բյուզանդական Ուղղափառ Եկեղեցիները, հետևյալներն են.

Ա. Հին ժամանակաշրջանի 4 պատրիարքությունները`

1. Կոստանդնուպոլսի

2. Ալեքսանդրիայի

3. Անտիոքի

4. Երուսաղեմի

Բ. Ավելի ուշ ծագման 5 պատրիարքությունները`

1. Ռուսաստանի

2. Սերբիայի

3. Ռումինիայի

4. Բուլղարիայի

5. Վրաստանի

Գ. Ուղղափառ եկեղեցիները`

1. Կիպրոսի

2. Հունաստանի

3. Ալբանիայի

4. Չեխ հանրապետության

5. Սլովակիայի

6. Ամերիկայի

Դ. Ինքնավար Ուղղափառ եկեղեցիները`

1. Ֆինլանդիայի

2. Չինաստանի

3. Ճապոնիայի

4. Սինայի մենաստանի

Վերոհիշյալ բոլոր եկեղեցիներն ունեն միևնույն հավատը, միևնույն դոգման և ուսմունքները և հաղորդության մեջ են միմյանց հետ: Նրանք բոլորն էլ ընդունում են Կոստանդնուպոլսի Հույն Պատրիարքության առաջնայնությունը, որն ընդունվում է որպես Էկումենիկ Պատրիարքություն:

Ուղղափառ Եկեղեցիների երկրորդ ընտանիքն Արևելյան Ուղղափառ Եկեղեցիներն են.

1. Հայ եկեղեցին

2. Ղպտի Եկեղեցին

3. Եթովպիայի Եկեղեցին

4. Հնդկաստանի Մալաբար Մալանքարա Եկեղեցին

5. Ասորի Ուղղափառ Եկեղեցին (Հակոբիկյան)

Այս 5 անկախ Եկեղեցիներն ունեն միևնույն դոգման, միանման ուսմունքներ և հաղորդության մեջ են միմյանց հետ: Արևելյան Ուղղափառ Եկեղեցիները Բյուզանդական Ուղղափառ Եկեղեցիներից տարբերվում են դոգմային, ուսմունքին և պատարագին առնչվող հարցերի շուրջ: Յուրաքանչյուրն ունի պատարագի իր ավանդույթը: Դավանաբանորեն Ղպտի, Եթովպիայի, Մալաբար և Ասորի Եկեղեցիներն Հայ Եկեղեցուց ավելի մոտ են Բյուզանդական Ուղղափառ եկեղեցիներին:

Պատմականորեն Եթովպիայի Եկեղեցին ավելի սերտորեն է կապված եղել Ղպտի Եկեղեցուն և երկար ժամանակ եղել է նրա իրավասության ներքո: Հնդկաստանի Մալաբար Մալանքարա Եկեղեցին ավելի սերտորեն է կապված եղել Ասորի Եկեղեցուն: Թեև Մալաբար Մալանքարա Եկեղեցին այժմ լիովին անկախ է և ունի իր կաթողիկոսը, դեռևս ճանաչում է Ասորի Պատրիարքին որպես իր ծայրագույն պետ:

Քանի որ այս 5 Արևելյան Ուղղափառ Եկեղեցիները հաղորդության մեջ են, Հայ Եկեղեցին մյուս եկեղեցիների անդամների համար կատարում է խորհուրդներ: Այդ եկեղեցիների պետերը տարբեր կարևոր առիթներով այցելում են Սուրբ Էջմիածին, օրինակ` կաթողիկոսների օծման կամ թաղման, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի օծման ժամանակ, մասնակցում են Սուրբ Պատարագին և Սուրբ Հաղորդություն ստանում:

http://www.araratian-tem.am/qpage.php?id=2585&lang=A

Ariadna
23.02.2010, 17:41
Մեզ մոտ (ի նկատի ունեմ մեր աշխատավայրում) հիմա մի աղջիկ կա ԱՄՆ–ից, երեկ է եկել, ով Եթովպիացի է։ Երեկ մեզ համար գրում էր իրենց տառերը, բավականին նմանություն կար մեր տառերին ու երբ արտասանում էր, ֆոնետիկան շատ նման էր մերին։ Բայց չգիտեր, թե ով է ստեղծել իրենց տառերը, ասեց՝ շատ վաղուց է ստեղծվել :))

Monk
23.02.2010, 18:02
Չնայած արդեն շատ է ստացվում, մանավանդ, որ Ձայնալարն արդեն հիմնական ինֆորմացիա դրել է երկու Եկեղեցիների նմանությունների վերաբերյալ, բայց դե մի բան ասած լինելու համար էլ մի մեջբերում էլ ես անեմ ժամանակին բացածս թեմայից.

Քրիստոնեական Եկեղեցու առաջին բաժանումը եղավ 451թ.: Պատճառը Բյուզանդիայի Քաղկեդոն քաղաքում կայացած, այսպես կոչված 4-րդ Տիեզերաժողովի ընդունած սկզբունքն էր Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունների վերաբերյալ: Նախքան մանրամասների մեջ մտնելը մի փոքր ծանոթություն: Տիեզերաժողովը Քրիստոնեական Եկեղեցու գերագույն մարմինը կամ ատյանն է, որտեղ հստակեցվում կամ բանաձևվում են քրիստոնեական ուղղափառ վարդապետության հիմնարար սկզբունքներն ու դոգմաները: Տիեզերաժողովը կազմվում է Քրիստոնեական բոլոր Եկեղեցիների առաջնորդներից, նշանավոր վարդապետներից ու պատվիրակներից և ամբողջ Եկեղեցու համախմբման պարագային հնարավոր է դառնում Սուրբ Հոգու ներգործությունը և Աստվածային Ճշմարտության բացահայտումը: Հայ Առաքելական Եկեղեցին ընդունում է իբրև Տիեզերոժողով միայն առաջին երեք` 325թ. Նիկիայի, 381թ. Կ.Պոլսի և 431թ. Եփեսոսի Տիեզերաժողովները: Դրանցից հետո տեղի ունեցածները մենք իբրև Տիեզերաժողով չենք ընդունում և ըստ այդմ էլ մերժում ենք ընդունել նրանց որոշումներն իբրև գերակա ճշմարտություն: Առաջին երեք Տիեզերաժողովների որոշումներն ընդունում են նաև մյուս բոլոր Եկեղեցիները: Մանրամասների մեջ չեմ մտնում` շատ չծանրաբեռնելու ու չխճճելու համար: Ցանկության պարագային կարող ենք մանրամասնել:
451թ. Բյուզանդիայի Քաղկեդոն քաղաքում գումարվեց նոր ժողով` քննարկելու Հիսուս Քրիստոսի երկու բնությունների խնդիրը: Մարդն ունի մարդկային բնություն, Աստված` աստվածային: Սակայն ինչպիսի բնություն է ունեցել Ամենասուրբ Երրորդության 2-րդ Անձը` Մարմնացյալ Բանը` Լոգոսը, Ով մարդու փրկագործությունն իրագործելու համար մարդացել էր և մտել մարդկային պատմության ի դեմս Հիսուս Քրիստոսի? Արևելյան մի շարք Եկեղեցիներ հրաժարվեցին այս խնդրի շուրջ նոր Տիեզերաժողով գումարելու մտքից, քանի որ գտան, որ նախորդ երեք Տիեզերաժողովներում, մասնավորապես Եփեսոսի 431թ. Տիեզերաժողովում լուծում էր տրվել այդ հարցին` համաձայն Տիեզերաժողովը նախագահած Ս. Կյուրեղ Ալեքսանդրացի հայրապետի <Մի է բնութիւնն Բանին Մարմնացելոյ> բանաձևի: Սակայն հիմնականում Հռոմի և Կ.Պոլսի Եկեղեցիների պնդումով կայացավ ժողովը, որին հրաժարվեցին մասնակցել վերոնշյալ արևելյան Եկեղեցիները: Ժողովում ընդունվեց աստվածաբանական մի տեսակետ` համաձայն որի Քրիստոս մեկ Անձի մեջ ունեցել է երկու` իրարից անջատ բնություն: Սա դարձավ պատճառ, որ Քրիստոնեական Եկեղեցու մեջ տեղի ունենա երկփեղկում. ժողովը մերժած Հայ Առաքելական, Ասորի Հակոբիկյան, Ղպտի, Եթովպական և Հնդիկ Մալաբար (Մալանկարա) Եկեղեցիները կոչվեցին հակաքաղկեդոնականներ կամ միաբնակներ, իսկ մյուս ճյուղը` քաղկեդոնականներ կամ երկաբնակներ:
http://www.akumb.am/showthread.php/34905-%D5%94%D6%80%D5%AB%D5%BD%D5%BF%D5%B8%D5%B6%D5%A5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D4%B5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8
Ինձ թվում է թեման չափից ավելի չկրոնականացնելու համար կարելի է Եկեղեցիների հետ կապված հարցերը նշյալ թեմայում քննարկել :)

Ձայնալար
23.02.2010, 18:17
Եթովպիական ձեռագրեր:

http://img-fotki.yandex.ru/get/4101/eikona.1e/0_226cb_9aca6da_L.jpg

http://img-fotki.yandex.ru/get/4110/eikona.1f/0_226ea_2a6392a7_L.jpg

http://img-fotki.yandex.ru/get/4100/eikona.1f/0_226e9_d8406867_L.jpg

http://img-fotki.yandex.ru/get/4113/eikona.1e/0_226cc_b5bac6d_L.jpg

http://img-fotki.yandex.ru/get/4110/eikona.1e/0_226c2_addc99f9_L.jpg

Tig
23.02.2010, 18:18
........
Ինձ թվում է թեման չափից ավելի չկրոնականացնելու համար կարելի է Եկեղեցիների հետ կապված հարցերը նշյալ թեմայում քննարկել :)

Թեման ավելի շատ բացել եմ, ոչ թե եկեղեցիների նմանությունները բացահայտելու համար, այլ մեր և Եթովպիայի միջև եղած կապի պատմությունը, հիմքերն ու պատճառները բացահայտելու համար: Վերը բերված գրառումենրից սկսում եմ ենթեադրել, որ կապը լոկ մոտեցումների նմանության հիմքերն ու պատճառներն ունի…:think Չնայած դեռ շատ հարցեր են մնացել…

Ձայնալար
23.02.2010, 18:18
Էս էլ այբուբենը

http://www.omniglot.com/writing/ethiopic.htm

Monk
23.02.2010, 18:56
Թեման ավելի շատ բացել եմ, ոչ թե եկեղեցիների նմանությունները բացահայտելու համար, այլ մեր և Եթովպիայի միջև եղած կապի պատմությունը, հիմքերն ու պատճառները բացահայտելու համար:
Հասկանում եմ, դրա համար էլ առաջարկեցի կոնկրետ Եկեղեցիների հարցը համապատասխան թեմայում քննարկել, որպեսզի այս թեման զուտ կրոնական ծանրաբեռնվածություն չունենա :)

Նարե
23.02.2010, 19:30
Այո, իսկ քաղքեդոնի ժողովում հենց դա էր քննարկվում, արդյոք Հիսուս ունեցել է աստվածային բնույթ, թե՞ իր երկրային կյանքի ընթացքում եղել ունեցել է երկրային բնույթ, արդյունքում օրթոդոքս եկեղեցին ընդունեց, որ ունեցել է երկրային բնույթ, նշված եկեղեցիները ոչ:
Ի դեպ, կարծեմ արարողակարգի ժամանակ կաթոլիկները գինու գավաթի մեջ միշտ մի կաթ ջուր են կաթեցնում, որը հենց խորհրդանշում է երկրային բնույթը:


Նորթոն ջան ընդհանուր ճիշտ էիր բացատրել, բայց ես էլ փորձեմ մի քիչ ավելի կոնկրետացնել: Քաղքեդոնի ժողովում քննարկվել է Քրիստոսի բնության մասին ծագած խնդիրը և ընդունվել է , որ Քրիստոս ունեցել է երկու բնություն՝ Աստվածային և մարդկային, օրինակ՝ ցավ, քաղց, ծարավ զգալը վերագրվել է մարդկային բնությանը, իսկ հրաշագործությունները, բժշկումները վերագրվել են Աստվածայինին: Իսկ Առաքելական եկեղեցին դա չի ընդունել, այլ ընդունել է, որ Քրիստոսը ունի մեկ բնություն, այն է Աստվածամարդու բնությունը և նրա մեջ բաժանում մտցնելը սխալ է և անընդունելի:

Արիացի
24.02.2010, 10:37
Հայ-եթովպական կապերի ու եթովպիայում հայերի պատմության մասին շատ լավ աշխատություն է Բորիս Աճեմյանի "Странствия в Абиссинию" (http://aniv.ru/view.php?numer=24&st=4) հոդվածը, խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ:

Rhayader
24.02.2010, 19:51
Պարզապես, որքան ինձ հայտնի է, ՀԱԵ-ի ծիսակարգերը փոխառել է ղպտական (եգիպտական) եկեղեցին, ինչից հետո այն անցել է նաև Եթովպիա:

Lion
25.02.2010, 08:19
Հետաքրքիր է ավելացնել, որ հայերը մասնակցել են Եթովպիայի ոչ միայն հոգևոր-մշակութային, այլ նաև ռազմական կյանքին: 1935 թ-ի հոկտեմբերի 3-ից մինչև 1941 թ-ի մայիս Եթովպիայում ընթացավ Եթովպա-Իտալական II պատերազմը, որին Եթովպական կայսրության բանակի կազմում իրենց մասնակցությունը բերեցին Հայ ռազմիկները: Վերջիններիս թվում մասնավորապես կարելի է մատնանշել Բաբկեն Սաֆարյանին, Ստեփան Փափազյանին և Գեհերյանին:

Tig
31.10.2011, 15:30
Հայ-եթովպական առնչություններն ու հայերի ծավալած գործունեությունը Եթովպիայում (http://www.interpress.am/news/id/20388.html)

Հայ ժողովուրդը դարեր շարունակ ճակատագրի բերումով ապրել ու ստեղծագործել է ոչ միայն հայրենի հողում, այլև նրա սահմաններից դուրս: Աշխարհի որ ծագում էլ որ եղել է հայը, մշտապես թողել է իր հանճարեղ մտքի արգասիքները՝ նշանակալից ներդրում ունենալով տեղի հասարակական-քաղաքական ու հոգևոր-մշակութային զարգացման մեջ: Հայերի ներկայությունն անհերքելի փաստ է անգամ հեռավոր Եթովպիայում…
Եթովպիան (հունարեն՝ «արևաթուխ») գտնվում է Աֆրիկայի հյուսիս-արևելքում` սահմանակցելով Սուդանին, Քենիային ու Սոմալիին: Հնում Եթովպիան կոչվել է նաև Հաբեշստան, իսկ ժողովուրդը` հաբեշներ (նման ձևով են Եթովպիան անվանում հին հայկական հեքիաթներում), բացի այդ՝ մի շարք հայ մատենագիրներ եթովպացիներին հիշատակում են՝ որպես «խափշիկ»՝ սևամորթ: Եթովպացիների մասին առաջին վկայությունը հաղորդում է Պատմահայր Խորենացին. «Մի հնագույն ավանդություն պատմում է` ասորեստանցիների կողմից Պրիամոսին ուղարկված օգնական զորքի մեջ է եղել նաև հայազգի Զարմայր զորավարը` եթովպական զորքով»:
Եթովպիայի հնագույն հայկական գաղթօջախը կազմավորվել է 7-րդ դարում (այն իր գոյությունը պահպանել է մինչև 15-րդ դարը), երբ արաբական խալիֆայությունը գրավում է Սիրիան, Պաղեստինն ու Եգիպտոսը և բազմաթիվ քրիստոնյաներ` այդ թվում հայեր, գաղթում են Եթովպիա: Նրանք հաստատվում են Դեսսինե քաղաքի մոտ, որտեղ կառուցում են Ս. Ստեփանոս եկեղեցին: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ նշված բնակավայրը հաբեշական մատենագիրները հիշատակել են՝ որպես «Հայկական կղզի»: Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո հայերի նոր հոսք է ծավալվում դեպի Եթովպիա:
Տեղի մատենագիրները վկայում են, որ հաբեշական արքունիքը մեծ վստահություն էր ցուցաբերում իր մոտ ծառայող հայերի նկատմամբ՝ հաճախ բարձր պաշտոններ տալով նրանց: Այդպիսի հայերից մեկն էր Մատթևոս անունով հոգևորականը, որը 1513 թվականին եթովպական Հեղինե թագուհու կողմից բանակցությունների է ուղարկվում պորտուգալական թագավորի մոտ, ևս երկու հայ` Մուրադ անունով, 17-րդ դարում նշանակվում են Հաբեշստանի դեսպաններ Հնդկաստանում և Ֆրանսիայում: Այնուհանդերձ, հայերի հանդեպ արտոնյալ վերաբերմունքն առավել ակներև էր այն ժամանակ, երբ 17-րդ դարում պորտուգալացիների կողմից Եթովպիան գաղութացնելու անհաջող փորձից հետո եթովպացիները խստիվ արգելեցին սպիտակամորթների մուտքն իրենց երկիր՝ բացառությամբ հայերի:
Ինչ վերաբերում է հայ-եթովպական դավանաբանական փոխառնչություններին,ապա դրանք սերտացել են 5-րդ դարից, երբ եթովպացիները, ասորիները, ղպտիներն ու հայերը դեմ են դուրս եկել Քաղկեդոնի ժողովի պահանջներին՝ պահպանելով իրենց կրոնական ինքնությունը: Եթովպական ուղղափառ եկեղեցում Հայ եկեղեցու հեղինակության բարձրացումը կապված է եթովպական ամենանշանավոր սրբերից մեկի` Մակաբա Էկզիեի (ս. Եվստաթեոս, 14-րդ դար) անվան հետ, որն իր կրթությունը ստացել է հայկական Ս. Ստեփանոս վանքում: Նա Հայաստան է այցելել երեք անգամ. վերջին այցելության ժամանակ 14 տարի ապրել է Կիլիկիայում և այստեղ էլ մահացել 1358-ին՝ թաղվելով հայկական եկեղեցու բակում: Եվստաթեոսի վարդապետության հիման վրա Զարա Հակոբ թագավորը վերակառուցել է Եթովպական ուղղափառ եկեղեցին, ինչն էլ հնարավորություն է ընձեռել եթովպական քրիստոնեությունը ձերբազատել մահմեդական և հեթանոսական բարքերից: Հայ եկեղեցու բարոյական ազդեցությամբ կատարված այդ բարեփոխումների շնորհիվ եթովպացիները մեկընդմիշտ ճանաչեցին Հայ եկեղեցու առաջատարությունն Արևելյան եկեղեցիների մեջ: Այս ճանաչման հետևանքով Հայ եկեղեցու մի շարք սրբեր (ս. Գրիգոր Լուսավորիչ, ս. Հռիփսիմե, ս. Գայանե) և ավանդույթներ տեղ են գտել եթովպական կրոնական գրքերում ու մատենագրության մեջ:
Երկար կարելի է խոսել ու թվարկել այն բոլոր հայերին, որոնք մեծ ազդեցություն են ունեցել եթովպական պետության ու եկեղեցու կայացման գործում: Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ նշել կարևոր մի քանի անուն ևս. 1882 թվականին Եթովպիայում հաստատվեց հայազգի Սարգիս Թերզյանը, որը գլխավորել է զինվորական ու վարչական բարձր պաշտոններ, Եվրոպա մեկնած մի շարք պատվիրակություններ, նրան Եթովպիայում ընկալում են՝ որպես ազգային հերոսի: Ազգությամբ հայ է նաև եթովպական հիմնի հեղինակը՝ Գևորգ Նալբանդյանը: Համաձայն մի շարք գիտնականների ուսումնասիրությունների՝ չի բացառվում, որ եթովպական այբուբենի հեղինակը եղել է հենց Մեսրոպ Մաշտոցը:

Անի Մարգարյան

Աղբյուր՝ interpress.am