Դիտել ողջ տարբերակը : Աշխարհի ամենագեղեցիկ բազալտե «երգեհոնները»
Շատերիս համար բազալտը ընդամենը սովորական հրաբխային ապար է, սակայն մայր բնությունը կարող է բազալտից բնական գլուխգործոցներ կառուցել: Այս թեմայում կտեղադրեմ աշխարհի ամենագեղեցիկ բազալտե երգեհոնները, որոնք ապացուցում են բնության ստեղծագործական և մաթեմատիկական հանճարը:
Պատկերացրեք զարմանքս ու հպարտությունս երբ Հայաստանի հետ ոչ մի կապ չունեցող կայքում գտա սա.
Գառնիի Քարերի Սիմֆոնիա - Գառնի, Հայաստան
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=46264&d=1266910363
Գառնիի Քարերի Սիմֆոնիան գտնվում է Ազատի կիրճում, Երևանից 23կմ հեռավորության վրա: Եթե կանգնեք բազալտե հսկայական ուղղահայաց սյուների տակ, այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես նրանք միացնում են երկիրը երկինքի հետ:
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=46263&d=1266910361
Գառնիի ձորում կարող եք վայելել գեղեցիկ բնությունը, որը ասես ֆանտաստիկայի աշխարհից լինի: Ի դեպ մի քանի տարի առաջ հայ օլիգարխներից մեկը սկսել էր քանդել այս հրաշալի բնական կոթողը, սակայն երիտասարդ բնապահպանների շնորհիվ մեծ աղմուկ բարձրացավ և այս բարբարոսությանը վերջ տրվեց: (http://www.akumb.am/showthread.php/14690-%D5%88%D5%B9%D5%B6%D5%B9%D5%A1%D6%81%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D4%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%B8%D6%82-%D6%84%D5%A1%D6%80%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BD%D5%AB%D5%B4%D6%86%D5%B8%D5%B6%D5%AB%D5%A1%D5%B6)
Սատանայի Քարակույտը - ԱՄՆ
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=46266&d=1266911127
Սատանայի Քարակույտը, որը գտնվում է արևելյան Կալիֆոռնիայի Մամոնտի լեռան մոտ սյունաձև բազալտային կառույց է, որը ստեղծվել է մի քանի հարյուր հազար տարի առաջ լավայի ժայթքման հետևանքով: Այս բազալտե սյուները ունեն մինչև քսան մետր բարձրություն, Սատանայի Քարակույտի սյուները չափից դուրս սիմետրիկ են: Ի տարբրերություն մյուս նմանատիպ վայրերի, Սատանայի Քարակույտի սյուները վեցանիստ են և իրար միացված չեն հորիզոնական մասնիկներով:
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=46265&d=1266911125
:ok ընտիր է: Լավ կլինի,որ մեր քարե սիմֆոնիային մեկը տեր կանգնի,որ չքանդեն
Rhayader
23.02.2010, 12:07
Ինչ կայֆն են) народ требует еще!
Ջուսանգջեոլլի Ժայռեր - Հարավային Կորեա
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=46268&d=1266914008
Հարավային Կորեայում գտնվող Ջեջու կղզու վրա քսան մետր բարձրություն ունեցող Ջուսանգջեոլլիի սյուները ձգվում են մոտ երկու կիլոմետր: Նրանք կարծես քարե պահակներ լինեն, որոնք պահպանում են կղզին: Ջուսանգջեոլլիի ժայռերի գեղեցկությունը այն դարձրել է Կորեայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը:
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=46267&d=1266914007
Ջուսանգջեոլլիի ժայռերը ձևավորվել են մոտ 250.000 տարի առաջ, երբ հրաբխային լավան սառեց և ձևավորվեցին այս գեղեցիկ ժայռերը: Հազարամյակների ընթացքում քամիները վերջնական տեսք հաղորդեցին ժայռերին:
Հսկաների Արահետը – Հյուսիսային Իռլանդիա
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=46280&d=1266923224
Աշխարհում շատ վայրեր կան, որտեղ հրաբխային ակտիվությունը մեծ ազդեցություն է թողնում բնության վրա, սակայն Հյուսիսային Իռլանդիայի հյուսիս-արևելյան ափին տեղի ունեցածը հիմա էլ ապշեցնում է մարդուն: Անկասկած Հսկաների Արահետը իր նմանը չունեցող յուրահատուկ բնական կոթող է:
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=46279&d=1266923221
Հսկաների Արահետը ափին ձգվող վեց կիլոմետր երկարություն ունեցող ժայռեր են: 1986թ-ին այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՈյի Համաշխարհային Ժառանգության Վայրերի ցանկում: Գիտնականների կարծիքով այն ձևավորվել է 60 միլիոն տարի առաջ, երբ լավայի հոսքը լցվելով գետնի մեջ եղած անցքերի մեջ սառել է և ստեղծել ուղղահայաց սյուներ:
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=46278&d=1266923219
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=46281&d=1266923225
Եղել են երեք խոշոր հրաբխային ակտիվություն, դրա համար էլ այժմ ժայռերը երեք շերտ ունեն, Ներքին Բազալտե շերտը, Արահետը կամ Միջին Բազալտե շերտը և Վերին Բազալտե շերտը: Վերին Բազալտե շերտի մեծ մասը ոչնչացել է էռոզիայի պատճառով: Այժմյան սյուները հիմնականում վեցանկյուն են, սակայն պատահում են նաև ավելի շատ կամ քիչ անկյուններ ունեցող սյուներ: Ամենաբարձր սյուները 12 մետր բարձրություն ունեն, որոշ տեղերում սյուների լայնքը հասնում է 28 մետրի:
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=46283&d=1266923348
Համաձայն ավանդույթի այս սյուները կառուցել է Ֆիոնն Մակ Կումհայլ անունը կրող իռլանդացի հսկան: Նա պատերազմում էր շոտլանդացի հսկա Բեննանդոնների հետ, ով ապրում էր Շոտլանդիայի Հեբրիդյան կղզիներում: Երկու հսկաները բազալտե սյուներից կառուցեցին հսկայական ճանապարհ, որը Հյուսիսային Իռլանդիան կապեց Հեբրիդների հետ: Երբ ճանապարհի կառուցումը ավարտվեց, Ֆիոննը սկսեց սպասել Բեննանդոններին, սակայն վախեցավ կռվից և իր կինը՝ Ուննաղը Ֆիոննին դարձրեց մանուկ: Երբ շոտլանդացի հսկան հասավ Հյուսիսային Իռլանդիա և տեսավ «մանկան» չափսերը, պատկերացրեց, թե ինչքան մեծ կլինի երեխայի հայրը և սարսափահար հետ փախավ՝ ճանապարհին քանդելով արահետը: Այժմ պահպանվել են այս արահետի երկու ծայրերը՝ Հսկաների Արահետը Հյուսիսային Իռլանդիայում և Ֆինգալի քարանձավը՝ Ստաֆֆա կղզում:
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=46282&d=1266923346
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=46284&d=1266923350
Ֆինգալի քարանձավը – Շոտլանդիա
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=46287&d=1266924773
Շոտլանդիայի Ներքին Հեբրիդյան կղզինում է գտնվում Ստաֆֆա անունը կրող փոքրիկ անմարդաբնակ կղզին: Այժմ կղզին պահպանվում է բրիտանական կառավարության կողմից, քանի որ այս փոքրիկ կղզում է գտնվում աշխարհի ամենագեղեցիկ բնական հրաշալիքներից մեկը:
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=46288&d=1266924775
Ստաֆֆան ունի հրաբխային ծագում, նրա անվանումը հին սկանդինավերենից թարգմանած նշանակում է սյուն: Այս կղզում են գտնվում վեցանկյուն գեղեցիկ բազալտե սյուներ, որոնք կարծես թե բարձրանում են օվկիանոսի հատակից: Այստեղ են կա նաև ծովային թռչունների մեծ գաղութ, ինչպես նաև Ստաֆֆայի ամենայուրօրինակ կոթողը՝ Ֆինգալի քարանձավը:
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=46286&d=1266924770
Եթե հավատանք ավանդույթին, Բեննանդոններ Ֆինգալը շոտլանդացի հսկա էր, ով պատերազմում էր իռլանդացի հսկա Ֆիոննի հետ: Այդ պատճառով նրանք կառուցեցին ճանապարհ, որը կապում էր Շոտլանդիան և Իռլանդիան իսկ կռվից հետո այն ոչնչացվեց՝ թողնելով միայն արահետի երկու ծայրերը՝ Հսկաների Արահետը Հյուսիսային Իռլանդիայում և Ֆինգալի քարանձավը Ստաֆֆայում:
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=46289&d=1266924776
Ֆինգալի քարանձավի շոտլանդերեն անվանումը Ուամհ Բինն է, որը նշանակում է երաժշտական քարանձավ: Նրա երկարությունը մոտ 50 մետր է, լայնությունը՝ 15 մետր իսկ բարձրությունը՝ 20 մետր: Քարանձավի չափսերը և կամարակապ առաստաղը նման է տաճարի, իսկ ալիքների արձագանքները ստեղծում են վախենալու երաժշտական ձայներ, որոնք ասես երկրի խորքից գան:
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=46285&d=1266924767
Երբ կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնը այցելեց Ֆինգալի քարանձավ 1829թ-ին, նա այնքան հիացած էր քարանձավի գեղեցկությամբ, որ գրեց Հեբրիդյան Օվերտյուրա 26-ը, որն ավելի հայտնի է Ֆինգալի քարանձավի Օվերտյուրա անվանումով:
Շատերիս համար բազալտը ընդամենը սովորական հրաբխային ապար է, սակայն մայր բնությունը կարող է բազալտից բնական գլուխգործոցներ կառուցել: Այս թեմայում կտեղադրեմ աշխարհի ամենագեղեցիկ բազալտե երգեհոնները, որոնք ապացուցում են բնության ստեղծագործական և մաթեմատիկական հանճարը:
Էդ ուղղահայաց սյուները մի ժամանակ հորիզոնական են եղել :) Հետագայում տեկտոնական տեղաշարժերի հետևանքով 90 աստիճանով շուտ են եկել ու մեզ պարգևել նման հրաշքներ :)
Էդ ուղղահայաց սյուները մի ժամանակ հորիզոնական են եղել :) Հետագայում տեկտոնական տեղաշարժերի հետևանքով 90 աստիճանով շուտ են եկել ու մեզ պարգևել նման հրաշքներ :)
Լու՞րջ, բայց հետաքրքիր ա, որ սյուները երկրի հետ ուղիղ անկյուն են կազմում: Հետաքրքիր է բնությունը ու անկանխատեսելի :)
Որ իմացա ես էլ էի ապշել, թե նման ահռելի ապարները ոնց կարող են 90 աստիճանով տեղաշարժվել:
Մի հատ էլ ես դնեմ՝
http://danny.oz.au/travel/iceland/p/3716-svartifoss.jpg
Իսլանդիա, Skaftafell, Svartifoss
Ուղղակի մարդու շունչ ա կտրվում: Հրաշք ա: Շնորհակալություն:
boooooooom
22.08.2011, 00:08
Ապօրինի դրամագանձումներ Գառնիի Քարերի Սիմֆոնիա հուշարձան մուտք գործելու համար
Հերթական հեծանվարշավի ժամանակ տեղի ունեցավ այս տհաճ վիճաբանությունը: Ինչու պետք է Ես`Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, իմ Երկրի հուշարձանը դիտելու համար վճարեմ ինչ-որ մեկին. Եթե սխալ թեմայում եմ տեղադրել խմդրում եմ տեղափոխեք.
http://www.youtube.com/watch?v=B5BRuumFKwM