PDA

Դիտել ողջ տարբերակը : "Համակարգիչ բոլորի համար" ծրագիր

Helios
20.02.2010, 18:06
Ինչպես գիտեք արդեն մի քանի ամիս է, ինչ մեկնարկել է "Համակարգիչ բոլորի համար" ծրագիրը՝

http://www.computerforall.am/products/

Ի՞նչ կարծիք ունեք առաջարկվող պայմանների մասին, եղե՞լ են արդյոք օգտվողներ և արդարացե՞լ են արդյոք ակնկալիքները։

Reyno
20.02.2010, 19:52

Ես Digitech -ում իմացա իրենց մասին, ու ասեմ ավելին, ինչպես հարկն է գնացի ընտրեցի 4710s, հետո բանկ, հետո սպասեցի 3 օր պատասխանը եկավ դրական ու վերցրեցի համակարգիչը, եկա տուն, միացրեցի 30 րոպե հետո էկրանը սևացավ :o , նույն րոպեին տարա իրենց մոտ, եկան ահագին մարդիկ` բա մեկը շլեֆնա, էն մեկը` քցել ես ձեռքիցտ, հետո ես :angry , վերջապես փոխեցին` բնականաբար տվեցին նորը, ու հիմա թու.. թու.. թու.. նորմալա, մի 3 ամիսա արդեն օգտագործում եմ: :)

Life
20.02.2010, 21:34

Ավելի մանրամասն կարելի ա?Ինձ հետաքրքրեց

Helios
20.02.2010, 21:46
Ծրագիրը մի քանի կազմակերպության մասնակցությամբա կատարվում։
2 խոսքով որ ասեմ տրամադրվումա կոմպ կամ նոթբուք 2 տարով ապառիկ առանց կանխավճարի ու տոկոսների։
Այսինքն կոմպի խանութի արժեքը բաժանվումա 24 մասի ու վճարվում 2 տարվա ընթացքում։

Helios
20.02.2010, 21:48
Ես Digitech -ում իմացա իրենց մասին, ու ասեմ ավելին, ինչպես հարկն է գնացի ընտրեցի 4710s, հետո բանկ, հետո սպասեցի 3 օր պատասխանը եկավ դրական ու վերցրեցի համակարգիչը, եկա տուն, միացրեցի 30 րոպե հետո էկրանը սևացավ :o , նույն րոպեին տարա իրենց մոտ, եկան ահագին մարդիկ` բա մեկը շլեֆնա, էն մեկը` քցել ես ձեռքիցտ, հետո ես :angry , վերջապես փոխեցին` բնականաբար տվեցին նորը, ու հիմա թու.. թու.. թու.. նորմալա, մի 3 ամիսա արդեն օգտագործում եմ: :)

իսկ ծրագրային մասը ոնցա՞... Իրանց սայթում գրածից ստացվումա որ վրան Վինդոուզ չկա:think

Gayl
20.02.2010, 21:50
Ծրագիրը մի քանի կազմակերպության մասնակցությամբա կատարվում։
2 խոսքով որ ասեմ տրամադրվումա կոմպ կամ նոթբուք 2 տարով ապառիկ առանց կանխավճարի ու տոկոսների։
Այսինքն կոմպի խանութի արժեքը բաժանվումա 24 մասի ու վճարվում 2 տարվա ընթացքում։

Շատ լավ բան են մտածել, բայց ափսոս հայի ագահությունը թույլ չի տալիս գոնե շուկայական գներով վաճառի, իսկ մինչև երբ են այդպես վաճառելու՞:

Helios
20.02.2010, 22:51
Շատ լավ բան են մտածել, բայց ափսոս հայի ագահությունը թույլ չի տալիս գոնե շուկայական գներով վաճառի, իսկ մինչև երբ են այդպես վաճառելու՞:

երևի մինչև ծրագիրը ֆինանսավորողի փողերը վերջանան :)

ինչքան հասկանում եմ ապառիկի տոկոսները ֆինանսավորողներն են վճարում գնորդների փոխարեն

Helios
20.02.2010, 22:51
Մի փոքր ուշացումով ավելացրել եմ հարցում

Rammstein
20.02.2010, 22:53
hp-ներին սկսել եմ էդքան էլ չվստահել: Վերջերս մի ծանոթս ԱՄՆ-ից hp նոթբուք էր գնել, մի քիչ աշխատելուց հետո փչացավ: Հետ ուղարկեց, սարքեցին, քանի որ երաշխիքի ժամկետը չէր լրացել: Պարզվեց, որ տենց մի պարտիա նոթբուք բռակ ա եղել:

VisTolog
20.02.2010, 22:56
Իմ իմանալով մայքրոսոֆթնա դա կազմակերպել, բայց եթե ինքնա, խիա՞ վրաները Լինուքս:8

Helios
20.02.2010, 23:00
Իմ իմանալով մայքրոսոֆթնա դա կազմակերպել, բայց եթե ինքնա, խիա՞ վրաները Լինուքս:8

Լավ հարց էր :hands:hands

երևի քձիբություն են արել որ ձրի Վինդոուզ չքցեն:D

մեկա մեծ մասը առնելուց հետո Վինդոուզա փոխելու՝ մի մասն էլ լիցենզիոն կառնի... մի 2 կոպեկ փող կաշխատի Մայքրոսոֆթը:)

Helios
20.02.2010, 23:04
hp-ներին սկսել եմ էդքան էլ չվստահել: Վերջերս մի ծանոթս ԱՄՆ-ից hp նոթբուք էր գնել, մի քիչ աշխատելուց հետո փչացավ: Հետ ուղարկեց, սարքեցին, քանի որ երաշխիքի ժամկետը չէր լրացել: Պարզվեց, որ տենց մի պարտիա նոթբուք բռակ ա եղել:

նկարագրությունից երևումա որ մայր պլատաները Ինտել ֆիրմայի են... Չգիտեմ ԱՄՆ-ում ոնցա բայց Հայաստանի գնային սանդղակով էդ պլատաները եղած հայտնի բրենդների մեջ բավականին էժանանոց են։

Helios
20.02.2010, 23:24
Ծրագրի մասին
«Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հյուլեթ Պակարդ, Յունիքոմփ և Մայքրոսոֆթ ընկերությունների և ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից:
Ծրագրի գլխավոր նպատակներն են`
* ընդլայնել համակարգիչների տարածումը Հայաստանում` ծրագրային փաթեթներով համալրված մատչելի, սակայն ժամանակակից և հուսալի համակարգիչներ գնելու հնարավորություն ստեղծելով Երևանի, ինչպես նաև մարզերի բնակիչների համար,
* նպաստել Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացմանը` խթանելով համակարգչային տեխնիկայի և ծրագրային ապահովման մշակման շուկաների զարգացումը,
* նախապատրաստել համակարգչային գրագետ կադրեր` նպաստելով նաև Հայաստանում կրթական ընդհանուր խնդիրների լուծմանը,
* խթանել ինտերնետի տարածմանը` բարձրացնելով էլեկտրոնային ծառայություններից օգտվողների թիվը և հիմք ստեղծելով այդ ծառայությունների ներդրմանը կառավարության, գործարար հատվածի, կրթական հաստատությունների շրջանակում, այսպիսով նպաստելով Հայաստանում տեղեկատվական հասարակության ձևավորմանը,
* խրախուսել արտոնագրված ծրագրային ապահովման օգտագործումը:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել երկու փուլով` պիլոտային և հիմնական: Պիլոտային փուլի ընթացքում կփորձարկվեն համակարգիչների տարածման, վաճառքի, սպասարկման, ինչպես նաև ապառիկով ձեռք բերման մեխանիզմները: Համակարգիչներ հնարավոր է ձեռք բերել Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Հիմնվելով պիլոտային փուլի արդյունքների վրա` հիմնական փուլի ընթացքում ծրագրի գործունեությունը կտարածվի Հայաստանի բոլոր մարզերով:
«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի արդյունքում նախատեսվում է լուծել հասարակության պահանջարկի խնդիրները համակարգիչների օգտագործման և ինտերնետային կապի հասանելիության ուղղությամբ` նպաստելով երկրի տնտեսական զարգացմանը և տեղեկատվական հասարակության ձևավորմանը:

http://www.computerforall.am/about/

Helios
20.02.2010, 23:26
Ծրագրի ներկա պատկերը հակիրճ՝

* 2009թ. սեպտեմբերի 22-ին մեկնարկած պիլոտային փուլի շրջանակում համակարգիչներ կարելի է ձեռք բերել Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Հիմնական փուլում ծրագիրը հասանելի կդառնա հանրապետության ամբողջ տարածքում:
* Վճարելով ամսական 10,000 – 20,000 Դրամ` դուք հնարավորություն ունեք ձեռք բերել ժամանակակից և որակյալ համակարգիչներ ամերիկյան Հյուլեթ Պակարդ ընկերությունից, աշխարհի խոշորագույն և ճանաչված համակարգիչ արտադրողից:
* Համակարգիչների տեսականին ընդգրկում է Հյուլեթ Պակարդ ընկերության համակարգիչների մի շարք մոդելներ, որոնց ընտրանին պարբերաբար կթարմացվի և կներկայացվի մեր կայքում:
* ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից կիրառվում է հատուկ ապառիկի սխեմա՝ առանց կանխավճարի և 24 ամիս տևողությամբ:

http://www.computerforall.am/

Reyno
21.02.2010, 11:03
իսկ ծրագրային մասը ոնցա՞... Իրանց սայթում գրածից ստացվումա որ վրան Վինդոուզ չկա:think

հա, վրան լինուքսա, Suse վերսիան չեմ հիշում , ես ել շատ եմ սիրում էտ համակարգը, նայեցի բայց իմ դուրը չեկավ, 7 եմ քցել վրան շատ լավ աշխատումա

Life
24.02.2010, 20:26
Ժողովուրդ ջան,ով որ կարա մասնագիտական խորհուրդ տա,ասեք էլի արժի իրանց էտ HP Compaq 610 (http://www.computerforall.am/products/vc276ea/) վերցնել?:Ասեմ որ դրանով խաղ չեմ խաղալու,լինելու ա ալտերնատիվ ,ուղևորային համակարգիչ:

Միքո
24.02.2010, 21:09

ինչքան գիտեմ 3 հատ 610 կա՝ տարբեր ռամերով, դե վիդեոն էլ ինչքան հիշում եմ մինչև 381մբա հելնում… ես 3գբ ռամով մոդելի վրա վին7 եմ նստցրել ու ցենտր աշխատելա ամեն ինչն էլ (մենակ խաղ չեմ խաղացել)

aerosmith
23.03.2010, 14:17
ուրեմն ասեմ, այս ակցիայով հետաքրքվողներին. ֆայն պանութը հենց այսօր նոր պարտիայա ստացել լափթոփերի ու դեսկթոփերի, որոնք դուք կարող գնել այս ակցիայի շրջանակներում։ Չմտածեք ես ռեկլամ եմ անում էդ խանութը, կամ իրանց բարեկամն եմ, ուղղակի էսօր էդ խանութում էի, ու որ տեսա այդ, մտածեցի գրեմ, կարողա տեղեկությունս ինչ որ մեկին օգտակար լինի ;)

davidus
23.03.2010, 16:08
ոնց նայում եմ վաղեմության ժամկետն անցած կոմպեր են, բերել ժողովրդի վրա թանկով ծախում են

ChildOfTheSky
23.03.2010, 22:25
Իսկ ինձ հենց էսօր մերժեցին ԱԿԲԱ Բանկից: Շատ անսպասելի էր, որովհետև աշխատավարձս ու գործատուս որևէ կասկած չէին կարող հարուցել: Պատասխանեցին, որ ստաժս ա քիչ (6 ամիս), տարիքս ա քիչ (22տարեկան) ու ԱԿԲԱ Բանկն ու իմ գործատուն չեն համագործակցում:
Մեկ էլ իմացեք, որ բացի գրված վճարներից կա նաև 7000 դրամ միջնորդավճար, որը գնում ա խանութի գրպանը:

Rammstein
24.03.2010, 00:44

Կարճ ասած, ոչ թե համակարգիչ բոլորի համար, այլ փողեր, հաստավզերի համար։ :))