PDA

Դիտել ողջ տարբերակը : Սանտեխնիկային վերաբերող տարբեր հարցեր

Artgeo
20.02.2010, 17:25
Ուրեմն սենց խնդիր կա, որի առաջացումը ինձնից կախված պատճառներով չի։

Կա լվացարան, ծորանի (ծորա՞կի :think) տեղ ունի, մոտավորապես սենց
http://www.aney.ru/hit/ido/rakovini/m/20.jpg

Ծորանը (ծորա՞կը :think) պատի մեջ է գտնվում, մոտավորապես սենց
http://www.prosantexniku.ru/wp-content/uploads/2007/12/smesit.jpg

Հարց. Ինչպե՞ս փակել ավելորդ ծակը լվացարանի մեջ:

Հ.Գ. Հերմետիկով ու կլորիկ ռեզինով փորեցի... Կամ ես եմ անհամբեր կամ իդեան էր անհաջող:

Vook
20.02.2010, 17:42
Շինանյութի խանութներում վաճառվում է ՙգրանիտ՚ քարի սոսինձ։ Փոքր սրվակները մոտ 1000 դրամ են։ Տրվում է նաև կատալիզատոր։ Անցքը տակից փակեք որևէ բանով, թեկուզ ստվարաթուղթով, մեկը 20 ին հարաբերությամբ խառնեք կատալիզատորը (թույնը) սոսնձին, լավ խառնեք և լցրեք անցքի մեջ։ Մի 15 20 րոպեից կարող եք վերևի մակերեսը հղկաըղթով մշակել։

Kuk
20.02.2010, 17:56
Արթ, շինանյութի խանութներում որ հարցնես, կասեն. նիկելից տափակ կլոր բան ա, ռեզբայով ձգվում ա վրեն: Եթե դրանից առնես, ասա ներժավեյկայից թող տան, որ չժանգոտվի:

matlev
20.02.2010, 18:04
Շինանյութերի խանութներում լվացարանների հետ լինում են հենց էտ ծակը փակելու համար բաներ, մի հատ մտի հարցրու:

Chuk
20.02.2010, 23:31
Մոդերատորական. Թեմայի վերնագիրը «Ինչպե՞ս փակել ծակը» տարբերակից փոխվել է «Սանտեխնիկային վերաբերող տարբեր հարցեր» տարբերակով, թեմայում կարող են քննարկվել սանտեխնիկային վերաբերող այլ հարցեր ևս:

Artgeo
21.02.2010, 00:06
Շնորհակալություն բոլորին, ծակն ու թեման փակված են:

Vook
21.02.2010, 00:30
եթե որոշել եք սանհանգույցը սալիկապատել, ապա ուշադրություն դարձրեք, որ վարպետը հատակի սալիկները սկսի տեղադրել ՙտրապի՚ մոտից, այլապես գետնին թափված ջուրը լավ չի շաշի։
Կարևոր է նաև, որ տրապը տեղադրված լինի 4 սալիկների մեջտեղում։
եթե ձեր վարպետը փնթի է եղել և գործի վերջում սալիկների վրա մնացել են ցեմենտի հետքեր, ապա դրանք հեշտությամբ կմաքրվեն աղաթթվի 10 տոկոսանոց լուծույթով։

ministr
21.02.2010, 00:55

Եթե թեքությունը ճիշտա տված ինչ կապ ունի որտեղից կսկսի մետլախ շարել??

Vook
21.02.2010, 01:04
Եթե թեքությունը ճիշտա տված ինչ կապ ունի որտեղից կսկսի մետլախ շարել??

Հենց թեքությունը ճիշտ տալու համար էլ պետք է սկսել տրապից։ Քանի որ թեքությունը պետք է լինի քառանիստ ձագարաձև։Իսկ անկյունից սկսելով, վարպետը իր գործը կբարդացնի մի քանի անգամ և իդեալական արդյունք չի կարող ստանալ։Որն էլ կխոսի վարպետի ոչ այնքան վարպետ լինելու մասին։

Ձայնալար
21.02.2010, 15:39
Արթ, հատուկ զագլուշկեք կան էդ ծակի համար:

Բիձա
22.02.2010, 03:37
եթե որոշել եք սանհանգույցը սալիկապատել, ապա ուշադրություն դարձրեք, որ վարպետը հատակի սալիկները սկսի տեղադրել ՙտրապի՚ մոտից, այլապես գետնին թափված ջուրը լավ չի շաշի։
Կարևոր է նաև, որ տրապը տեղադրված լինի 4 սալիկների մեջտեղում։
եթե ձեր վարպետը փնթի է եղել և գործի վերջում սալիկների վրա մնացել են ցեմենտի հետքեր, ապա դրանք հեշտությամբ կմաքրվեն աղաթթվի 10 տոկոսանոց լուծույթով։
Խորհուրդ կտամ առհասարակ տրապ չդնել: Օրինակ ամերիկյան սանհանգույցում այն չկա:

Դեկադա
22.02.2010, 08:57
Խորհուրդ կտամ առհասարակ տրապ չդնել: Օրինակ ամերիկյան սանհանգույցում այն չկա:

Իսկ թափված ջուրը ի՞նչ անեն: Բարեկամիս տանն էլ սանհանգույցը տրապ չունի / ի դեպ Հայաստանում է/, ամբողջ օրը փալասն առած ջուր են մաքրում, որովհետև կամա թե ակամա այն թափվում ա:

Ձայնալար
22.02.2010, 10:12
Խորհուրդ կտամ առհասարակ տրապ չդնել: Օրինակ ամերիկյան սանհանգույցում այն չկա:

Ձեռս ճար լիներ հյուրասենյակում էլ տրապ կսարքեի :)) Տրապը լավ բան ա :)

ministr
22.02.2010, 10:54
Իսկ թափված ջուրը ի՞նչ անեն: Բարեկամիս տանն էլ սանհանգույցը տրապ չունի / ի դեպ Հայաստանում է/, ամբողջ օրը փալասն առած ջուր են մաքրում, որովհետև կամա թե ակամա այն թափվում ա:

Ամբողջ օրը վարդևոր են խաղում որ ջուր են մաքրում?
Միակ ջուր թափելու ձևը լոգանք ընդունելուցա, էն էլ եղածը մի հատ վարագույրա քաշում ես ու պրոբլեմը վերանումա: Փոխարենը ոչ հոտ, ոչ խավարասերներ, ոչ էլ հատուկ սանտեխնիկ, որ մետլախը ճիշտ խփի :))

Դեկադա
22.02.2010, 10:58

:) համաձայնեցի, բայց.... սա էն դեպքում երբ ջուրը մշտական է.... չմանրամասեմ, ինքդ էլ կարաս հասկանաս;)

ministr
22.02.2010, 11:48
Դե դրա համար էլ վաննա կա :) Կամ լողախցիկ ;)

Ձայնալար
22.02.2010, 12:21
Դավ, օրինակ ես որ լողախցիկում լողանում եմ, մեկա գետնին ջուր ա լցվում, լվացվում եմ՝ գետնին ջուր ա լինում, էլ չեմ ասում, որ մարդ ես ջուրը բացել մոռանալ կա, խողովակների ջուր թողել կա: Իսկ միջատներից ու վատ հոտից պաշտպանվելու համար սիֆոնով տրապեր կան: Ծակ ա էլի թող լինի. չի խանգարում :)

Rammstein
22.02.2010, 16:09
Եթե նորմալ տռապ ա, ոչ մի խավարասեր չի գա: Հոտի համար էր պետք ա մեջը պարբերաբար ջուր լցնել, որը, կարծում եմ, դժվար գործ չի:
Ցանկացած տռապի մեջ էլ կա սիֆոն, որը չի թողնում, որ կոյուղու հոտը լցվի տուն: Դրա փոխարեն էդ հոտը սիֆոնի մեջի ջրին ա անցնում, դրա համար սկսում ա հոտ գալ:
Եթե նույն լվացարանի մեջ էլ ջուր չլցվի, էլի կհոտի: Չի հոտում, որովհետեւ համեմատաբար հաճախ ա մեջի ջուրը թարմանում:

Խորհուրդ կտամ առհասարակ տրապ չդնել: Օրինակ ամերիկյան սանհանգույցում այն չկա:
Դե եթե նայենք ամերիկացիներին, կարող ա տան մեջի դռները 80 սմ լայնության փոխարեն մի 250 սմ սարքենք… :D
Իսկ ինչ-որ հատուկ բացատրություն կա՞, թե ինչի ամերիկացիները տռապ չեն սարքում, թե՞ պարզապես սովորույթի հարց ա: :think Ինձ իրոք հետաքրքիր ա…
Օրինակ` եթե ձմեռը տանը մարդ չլինի, խողովակները սառեն ու տրաքեն, ո՞ւր պիտի էդ ջուրը գնա. տռապի դեպքում` կոյուղի, տռապ չլինելու դեպքում կլցվի ամբողջ տնով մեկ, լրիվ հատակները կքայքայի, եւ այլն…

Հ.Գ. Ախր մոռացել էի :scleros, ԱՄՆ-ում ամեն ինչ ստրախովկա ունի, ընտեղ հնարավոր չի, որ մի հատ խողովակ պայթի… :D

ministr
22.02.2010, 16:15
Դավ, օրինակ ես որ լողախցիկում լողանում եմ, մեկա գետնին ջուր ա լցվում, լվացվում եմ՝ գետնին ջուր ա լինում, էլ չեմ ասում, որ մարդ ես ջուրը բացել մոռանալ կա, խողովակների ջուր թողել կա: Իսկ միջատներից ու վատ հոտից պաշտպանվելու համար սիֆոնով տրապեր կան: Ծակ ա էլի թող լինի. չի խանգարում :)

Եթե որպես ջրային անվտանգության երաշխիք ես նայում ապա հա լավ բանա :) Իսկ լվացվելուց դժվար էնքան ջուր թափես, որ տռապով գնա, գետինը մի քիչ թրջվումա շվաբրով մաքրում ես գնումա էլի :)

ministr
22.02.2010, 16:18
Եթե նորմալ տռապ ա, ոչ մի խավարասեր չի գա: Հոտի համար էր պետք ա մեջը պարբերաբար ջուր լցնել, որը, կարծում եմ, դժվար գործ չի:
Ցանկացած տռապի մեջ էլ կա սիֆոն, որը չի թողնում, որ կոյուղու հոտը լցվի տուն: Դրա փոխարեն էդ հոտը սիֆոնի մեջի ջրին ա անցնում, դրա համար սկսում ա հոտ գալ:
Եթե նույն լվացարանի մեջ էլ ջուր չլցվի, էլի կհոտի: Չի հոտում, որովհետեւ համեմատաբար հաճախ ա մեջի ջուրը թարմանում:

Դե եթե նայենք ամերիկացիներին, կարող ա տան մեջի դռները 80 սմ լայնության փոխարեն մի 250 սմ սարքենք… :D
Իսկ ինչ-որ հատուկ բացատրություն կա՞, թե ինչի ամերիկացիները տռապ չեն սարքում, թե՞ պարզապես սովորույթի հարց ա: :think Ինձ իրոք հետաքրքիր ա…
Օրինակ` եթե ձմեռը տանը մարդ չլինի, խողովակները սառեն ու տրաքեն, ո՞ւր պիտի էդ ջուրը գնա. տռապի դեպքում` կոյուղի, տռապ չլինելու դեպքում կլցվի ամբողջ տնով մեկ, լրիվ հատակները կքայքայի, եւ այլն…

Հ.Գ. Ախր մոռացել էի :scleros, ԱՄՆ-ում ամեն ինչ ստրախովկա ունի, ընտեղ հնարավոր չի, որ մի հատ խողովակ պայթի… :D

Ապեր ամերիկայում նույնիսկ կռիսների բներն են ջեռուցվում, չհաշված ավտոտնակները և այլն: Դե իսկ տների մասին էլ չասեմ :) Նենց որ խողովակ սառելը իրենց համար աշխարհի վերջին հավասար բանա :))

Rammstein
22.02.2010, 17:14
Ապեր ամերիկայում նույնիսկ կռիսների բներն են ջեռուցվում, չհաշված ավտոտնակները և այլն: Դե իսկ տների մասին էլ չասեմ :) Նենց որ խողովակ սառելը իրենց համար աշխարհի վերջին հավասար բանա :))

Դե սառելը ես որպես օրինակ բերեցի: Աշխարհում հավերժական բան չկա չէ՞, խողովակն էլ հավերժական չի, մի օր մի պատճառով կծակվի:

Vook
22.02.2010, 20:44
Խորհուրդ կտամ առհասարակ տրապ չդնել: Օրինակ ամերիկյան սանհանգույցում այն չկա:Ամերիկայում տրապ չկա, որովհետև տրապին կից պետք է տրվի դրա շահագործման կանոնների մի հաստափոր քիրք։ՈՒ մի օր էլ, որևէ մեկը դատի կտար սանտեխնիկներին, քանի որ՝ նրա գնդակը կխցաներ ջրահեռատարը, որովհետև ինստրուկցիաի մեջ գրված չեր լինի, որ տրապը չի կարելի օգտագործել որպես գոլֆի անցք։:D