Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Քառյակներ
Ես անիծում եմ իմ նախահորը,
Որ կերավ դրախտի անպետք խնձորը,
Ես այդ խնձորի համն էլ չեմ տեսել,
Բայց քիչ դժբախտ չեմ քան այն ուտողը...
***** ******
Վարդի մոտ բուսած փուշը ինքնագոհ
Կարծում է իրեն նրան համախոհ.
Մարդու հետ ապրող գոռոզ տմարդը
կարծում է նույնն է իրենց արմատը...
***** **********
Ես ուզում եմ սերը երգել,
Շատ եմ ուզում կյանքը երգել...
Ուզում`, թքել վատի վրա
Ու աշխարհի լավը երգել:
***** *******
Ոտքերն կեղտոտ գահավորը
Ազգի գլխին փորձանք է,
Ձեռքն արյունած թագավորը
Ազգին տխուր դաջվածք է...
***** ****
Շոգ է գլխումս, տոթ է ու տապ է,
Քամի փնտրելը խիստ հրատապ է,
Ոտքերս կապ է, կապ կա ձեռքերիս,
Փախած մի զով է հեռվից ձայն տալիս...
******** *********
Իմ վերքին կույր աչքեր են պետք,
Որ ցույց տամ հանկարծ չլացի,
Իմ դարդին խուլ ականջ է պետք,
Որ պատմեմ` աչքը չթացի...
**** ******
Գառը գայլին դարդը պատմեց,
Գայլը գառին խորհուրդ տվեց.
,,Լաց ու կոծով չես նորոգի,
Արցունքներով չես ոռոգի:"...
***** ******
Ճանճը սարդոստայնում սարդին ձայն է տալիս .
,,Խնամի ջան բարև, մի տես ով է գալիս...",
,,Զբաղված եմ խնամի, էսօր մի արի,
Վաղը ինքս կգամ ու կտամ քեզ բարի"...
**** ******
Շունը հաչի է տալիս կատուն մլավում,
Խոզը խռի է տալիս հավը կչկչում...
Ամեն մեկը լավ գիտի իր գործ ու անուն,
Մարդու տղեն չգիտի թե ի?նչ է անում...
**** ****
Եզը երդիկից պիտի դուրս ելներ,
Գողը տանից է, որ պետք է լիներ,
Բայց ոչ եզը կա ու ոչ էլ գողը,
Այսպես է դատում մեր ,,մտածողը"...
**** ****
Աշխարհը մասնիկի մեջ է,
Մասնիկը աշխարհից էլ մեծ է...
Դե ասա հիմա տխմարին,
Որ Մարդը կյանքից էլ մեծ է...
***** *****
Ես անիծում եմ իմ նախահորը,
Որ կերավ դրախտի անպետք խնձորը,
Ես այդ խնձորի համն էլ չեմ տեսել,
Բայց քիչ դժբախտ չեմ քան այն ուտողը...
Ես էլ նախամորը կանիծեմ: Համենայն դեպս:
Եթե դրանից վճակդ կթեթևանա ուրեմն շտապիր...
Rhayader
19.02.2010, 08:53
Հույս ունեմ՝ քառյակները հազարներով չես գրում: Չեմ ուզում ասել, թե վատն են, որովհետև դեռ չեմ կարդացել, բայց դե բեղուն քառյակագրի մի օրինակ աչքիս առաջ է, ու վերոհիշյալ աչքիս դա բնավ չի ուրախացնում::D
Սխալմամբ եթե մի բուռ սև ցանես,
Հար սպիտակին սևատակ կանես.
Մի փոքր անգամ տմարդությունը
Կարող է ծածկել ողջ մարդկությունը...
*** *** ***
Ամեն ցավ սրտիդ դու մոտիկ մի առ,
Ցավերը շատ են, իսկ սիրտդ մեկ հատ,
Ուրիշի ցավով դու քիչ տապակվիր,
Մի լեզու ունես, քո վերքը լիզիր...
*** *** ***
Ճնճուղն օձին երբ տեսնում է
Կորցրած ձուն է հիշում.
Օձը միշտ էլ զարմանում է.
,,Ետ եմ տվել ես քո ձուն..."...
*** *** ***
Առնետները ժողով արին,
Ժողովն պիտի ,,ջոջ" ընտրեր.
Ընտրվելու չափանիշը`,
Երկար պոչ, երկար բեղեր...
*** *** ***
,,Խոպանչու" կնկան ասին.
,,Մարդդ տվեց սիրածի",
,,Սիրածն ես եմ այ կնանիք,
Թող կնիկը մտածի"...
*** *** ***
Ուզում ես տեսնել մարդուս աշխարհը,
Մտցրու նրան ոսկու կարասը,
Ուզում հասկանալ նրա երազը`
Վերցրու ձեռքից վերջին փալասը...
*** *** ***
Քարի տակ պահվող ժանտ ու չար օձը
Կրկնում է իր թռչելու փորձը.
Մարդ-տգիտության գոռոզ համբակը
Վայելում է իր ,,փառքի պսակը"...
*** *** ***
Գիտունն անգետի ճամփեն է հարթում,
Նրա համար է անդադար ճգնում,
Փշե պսակը իր գլխին առած
Դափնիներով է նրան զարդարում...
*** *** ***
Պատմությունը խեղկատակ է,
Ժամանակը խայտառակ է,
Չարի ծամը հերարձակ է,
Մարդու տղեն սանձարցակ է...
*** *** ***
Քո սև աչքերը ծոցս եմ պահել,
Ոչ մի օտար աչք նրանց չի տեսել,
Քո լույս երեսը սրտիս պահ տվել`,
Ոչ մի օտարի այն ցուց չեմ տվել...
*** *** ***
Ծամերը հյուսել է, երեսը զարթել է,
Իմ աչքի ճամփեն էլի զավթել է,
Ցնորքը մոտն է, անուրջը հետն է
Իմ կարոտ հոգին նորից թացել է...
Սարերի գլխին դեռ ձյուն կա
Քամին սառույց է փչում,
Գլխումս վառվող կրակներ`,
Բերանս հուր է փնչում...
*** *** ***
Դժվար է լինել անպետք մի անբան,
Կամ լինել ոչինչ, լինել ոչ մի բան,
Կուզեի լինել գոնե մոմի լույս,
Մի քանի վարկյան ինչ որ մեկի հույս...
*** *** ***
Դաժան էկյանքը, մարդը` առավել,
Ու չկա ոչինչ նրանից ավել,
Նույնիսկ չարք կոչված ,,անմեղ" սատանան
Վերը նշվածից մնում է զարման...
*** *** ***
Խոնավ ուղեղս արդեն բորոտ է,
Վաղուց արևի, քամու կարոտ է,
Շուրջս մեծ ստի ահեղ որոտ է,
Եթերը նույնիսկ կարծես մրոտ է...
*** *** ***
Մեղքը շատ հին է ու արմատացած,
Ամենուր նա է մեր դեմ ծառացած,
Դիմավորում մեզ, ճամփու է դնում
Ինքը մնում է էլ ջահելացած...
*** *** ***
Ոչ մի մարդու էլ չպիտի հարգել
Եթե սրով է նա քո տուն մտել.
Ու ոչ մի օրենք չպիտի գործի,
Եթե այն ներսից քեզ պիտի կրծի...
*** *** ***
,,Բռունցքը" հպարտ է ման գալիս
Իր արժեքը բարձրացավ,
Էլ ի?նչ էր պետք երազողին
,,Գլխագին" էլ ունեցավ...
*** *** ***
Դատավորը շատ լավ գիտի
Համ օրենքը համ տառը,
Գիտի նաև ի?նչ է ուզում
Իր հագի մութ աստառը...
*** *** ***
Ճիշտը թլոշ է, ճարտար չի խոսում,
Մի լսիր երբ որ ճկույն է լեզուն,
Ճիշտն անբիոն չունի, մի նայիր իզուր,
Նա հենց քո մեջ է, փնտրիր քո ներսում...
*** *** ***
Ուրախ ու մեծ հարսանիքում
,,Սուրբ" է այսօր մեր թամադեն.
Կարելի է... համաձայն եմ,
Բայց յոթ տարի? ու յոթ գիշե?ր...
*** *** ***
Գայլն է ջրել էն սարը,
Գայլն է տնկել անտառը,
Թողեք մտնի արոտը
Առնի գառան կարոտը...
*** *** ***
Հաղթանակն է տոնում հիմա ,,հոյ ու զոռը",
Արտասվում է մենակ թաքուն խեղճ անզորը,
Սուգը որպես սուգ չի տանում էս սգվորը,
Սպառնում նրան ,,վանքի կայազորը"...
*** *** ***
Թե կյանքը քեզ չի հասցրել դեռ դրան
Դա շատ ուրախ, երևելի մի փաստ է,
Իսկ թե մի օր հանդիպեցրեց դեմ-դռան
Օրենք հիշելն այստեղ արդեն անիմաստ է...
*** *** ***
Ստի մասին իմ կարծիքը
Չեմ թաքցրել ես երբեք,
Խելացի է, գեղեցիկ է...
Այն`, ինչ մարդուն է հենց պետք...
*** *** ***
Թոկից փախած գահակալը
Արձակեց իր դնչակալը,
Զգույշ կացեք խելոք մարդիք
Դա չգիտի հեչ ձեր հալը...
*** *** ***
Բռնաբարված է օդը,
Երկինքը կապն է կտրել,
Բերել է քամին բոթը
Մարդը շիվար է կտրել...
*** *** ***
Ասում են թե վատատես եմ,
Չեմ նկատում մեր լավը,
Լրիվ զուրկ եմ բերնի համից
Չեմ հավանում փլավը...
*** *** ***
Շատ մեծ հանցանք էր այդ խեղճը գործել,
Սովածությունից ձու էր գողացել,
Հետևելով հին , էն ճիշտ ասույթին
Դատեցին ինչպես ձի գողացողին...
*** *** ***
Դաժան էկյանքը, մարդը` առավել,
Ու չկա ոչինչ նրանից ավել,
Նույնիսկ չարք կոչված ,,անմեղ" սատանան
Վերը նշվածից մնում է զարման...
Իրոք որ այդպես է մարդն անգամ սատանային կարող է գերազանցել:
Ոչ մի մարդու էլ չպիտի հարգել
Եթե սրով է նա քո տուն մտել.
Ու ոչ մի օրենք չպիտի գործի,
Եթե այն ներսից քեզ պիտի կրծի...
*** *** ***
Ճիշտը թլոշ է, ճարտար չի խոսում,
Մի լսիր երբ որ ճկույն է լեզուն,
Ճիշտն անբիոն չունի, մի նայիր իզուր,
Նա հենց քո մեջ է, փնտրիր քո ներսում...
Հատկապես այս երեքը դուրս շատ եկան:
My World My Space
23.02.2010, 00:53
Ես անիծում եմ իմ նախահորը,
Որ կերավ դրախտի անպետք խնձորը,
Ես այդ խնձորի համն էլ չեմ տեսել,
Բայց քիչ դժբախտ չեմ քան այն ուտողը...
Ճիշտ ա թեման ծեծված ա, բայց մեկնաբանությունդ շատ լավն էր......
Ճիշտ ա թեման ծեծված ա, բայց մեկնաբանությունդ շատ լավն էր......
************
Նայում են ինձ ու տեսնում են ուրիշի,
Ուրիշ պահանջ, ուրիշ է նրանց ուզածը…
Նայում եմ ինձ և չեմ տեսնում ուրիշին
Զարմանում եմ. ,,ի?նչ է սրանց ուզածը"…
********************
Ստի այս ահեղ հորձանուտի մեջ
Կեղտոտ է արդեն մեր խիղճն ու հոգին…
Եվ ճշմարտության ուրվականն անգամ
Դառնում է ոմանց սարսափ անմեկին…
**************
Ախ այսպես էլ անիմաստ կյանք…
Ժամի համար մուծենք փրկանք,
Օրվա մեջ էլ միայն զրկանք,
Կանցնի տարին մեկ էլ չկանք…
**********
Ոտքի տեղ գլուխ գլխի տեղ ոտք է,
Ոնց դասավորենք էլի անպետք է,
Տան տեղը գոմ է, գոմի տեղը տուն
Ներսում ապրողը ասուն անասուն…
****************
Ճառել է պետք խոսք չունեմ,
Փայլել է պետք բոց չունեմ,
Սիրտս լի է արցունքով,
Դրանք թափելու տեղ չունեմ…
***********
Ցավը լալիս է, ցավը ճչում է,
Խեղճը շարունակ անվերջ տնքում է,
Արցունք չմնաց անհատակ ծովում,
Բայց ցավը էլի, էլի ձգվում է…
*******
Ո?ւր է թրչում ժամանակը,
Ո?ւր է անվերջ շտապում…
Ինչպե?ս անենք, որ նրա հետ
Լինենք միշտ նույն կանգառում…
*************
Կյանքը երկու երես ունի,
Մեկը մյուսի հետ ախ հեչ չունի,
Մեկի լավը, մեկի բարին ուրախը,
Էն մյուսին`, գայլը մտավ փարախը…
*************
Ինձ շատ դուր եկան քառյակները… Լավն են շատ…:)
Հույս ունեմ՝ քառյակները հազարներով չես գրում: Չեմ ուզում ասել, թե վատն են, որովհետև դեռ չեմ կարդացել, բայց դե բեղուն քառյակագրի մի օրինակ աչքիս առաջ է, ու վերոհիշյալ աչքիս դա բնավ չի ուրախացնում::D
Թե չես կարդացել, ինչու ես իմ նմանների չհասկացող ուղեղներին անհասկանալի բարդ ու ճղճիմ բառերով գրառում կատարում կամ էս ի՞նչ անհասկանալի ու բեղուն հույսեր ես «ունենում», ո՜վ դու՛, մեր՝ հասարակ մահկանացուներիս մեծամեծ, Rhayader մեծն:
Բարև հարգելի Մարկիզ: Շնորհակալություն, որ հաշվի չառնելով որոշ հանգամանքներ , այնուամենայնիվ կարդացել եք:
Ինձ ընդհանրապես դուր չեկան, կներեք անկեղծությանս համար:
Շնորհակալություն անկեղծության համար:
impression
28.02.2010, 13:17
Ես ուզում եմ սերը երգել,
Շատ եմ ուզում կյանքը երգել...
Ուզում`, թքել վատի վրա
Ու աշխարհի լավը երգել:
երրորդ տողի վրա ինքս իմ հետ կռիվ էի տալիս` ասել, չասել, լինել, չլինել... վերջը որոշեցի ասել. էդ ոչինչ, որ մարդ ուզում ա գրել ու գրում ա, չնայած կարող էր սեփական կոմպում գրել, բայց դա էական չի... ոչինչ, որ ոմանց էդ գրածները դուր են գալիս, ոմանց` ոչ, բնական ա, տենց պիտի լիներ, ոչինչ, որ նենց բաների մասին ա գրում, որ հաստատ համոզված եմ` մարդկությանն արդեն մի քանի հարյուր տարի ա` ընդհանրապես չեն հուզում, մոդայիկ չեն, դրանց պատասխանները վաղուց ստացվել են, բլա բլա... բայց երբ երբևէ չհանդիպած սխալի եմ ռաստ գալիս, ու չեմ կարողանում հասկանալ` քերականորեն ա դա ավելի մեծ սխալ, թե տրամաբանորեն, այ տեղ սիրտս կանգնում ա
ի դեպ, երկար էի ինձ զսպում, բայց Դուք առավել համառ գտնվեցիք
Բոլորը քեզ
,,Խոսքս” ոչինչ է
,,Երգս”` ,,բայաթի”,
Ծիծաղս լացի է նման
Հառաչս` բառաչի…
**********
Քունս չի տանում, ,,փախել” է,
Անցածը նորից հառնել է,
Որքան էլ ջանում եմ հանգցնել
Սրտումս հին կրակը վառվել է…
************
Ինձ թվում էր, թե քեզ վաղուց մոռացել եմ,
Իմ ապրածը թողել եմ ու հեռացել եմ,
Թվում էր, թե դու չես եղել, հորինել եմ,
Որ քեզ այդքան սրբացրել ու պաշտել եմ…
**************
Հին վերքը նորից բացվել է,
Սպիից արյուն է հոսում,
Սրտիս մեջ լացող մի քնար
Նորից քո մասին է խոսում…
*************
Ոսկի հեռուն է հառնում,
Ոսկի արևն է լողում,
Նորից հոգիս զատվելով
Թաքուն այնտեղ է թևում…
**************
Աչքերիդ մեջ ողջ աշխարհն էր
Աշխարհի մեջ քո աչքերը,
Ուր էլ գնամ, որտեղ լինեմ
Թող չեն տալիս ինձ հուշերը…
************
Աչքերիդ մեջ մի տխուր հառաչ կար,
Սրտիդ մեջ մի անմար շառաչ կար,
Ուզում էի մնալ, լռեցնել,
Բայց հոգումս մի չար կարկաչ կար…
*************
Քո սերը իմ սրտի խորքում է,
Իր բախտին հնազանդ, հլու է,
Լռում է տարիներ շարունակ
Ու հանկարծ… տխուր նվում է…
**************
,,Հորովել” է երգում սիրտս
Արյուն արցունքը խառնած,
Հոգիս անափ բարձրունքներից
Ետ է իջնում նորից ցած…
***************
Ո?նց ձեռքիցս բաց թողեցի,
Ես քեզ որտե?ղ կորցրեցի,
Ինչպե?ս եղավ, որ իմ ձեռքով
Սիրտն իմ վշտի ծովն ձգեցի…
***********
Աչքերդ քո մասին պատմում էին,
Մտքինդ անհապաղ մատնում էին,
Պետք չէր ինձ խաբել, հորինել,
Պետք էր աչքերդ թաքցնել…
****************
Սարից իջնող մեղմ զեփյուռը
Բերեց իր հետ իմ համբույրը,
Աչքդ փակիր, դեմքդ բացիր
Շուրթդ առնի քաղցր բույրը…
**************
Պճնվել է այսօր թագուհիս…
Պերճանքով է զինվել տիրուհիս…
Բայց հոգիս բերկրանք է ապրում,
Երբ հպվում է ինձ սիրուհիս…
**************
Երկնքում էլի կշողա արևը,
Լուսինը կլինի գիշերվա տերը,
Չի կանգնի կյանքը, կշողա սերը,
Կտանջեն Էլի մարդուն ցավերը…
**************
Երազը էլ ետ չես բերի,
Կորավ այն հուշերի մշուշում,
Որքան էլ փնտրես չես գտնի
Զուր ես պատեպատ զարկվում…
********
Ապրեցի’ ափսոսում եմ ապրածս,
Սիրեցի’ չհասկացա սիրածս,
Տեսա` ատեցի, հասկացա` լացեցի,
Ո?վ պիտի անի ախ իմ չարածս…
**************
***************
*******************
Պատին ծուռ հենված մահակ կար,
Մահակի կողքին մի շուն,
Մահակի տերը էլ չկար,
Բայց շունը մահակն էր հսկում...
*************
Մի փոքրիկ տղա խաղում էր,
Մի զույգ աչք հեռվից նայում էր,
Մանչուկի ձեռքին խաղալիք`
Նայող աչքերում արցունք էր…
**************
Արյունահոսում եմ,
Վերքերն իմ լիզում եմ,
Մա?րդ եմ, թե?, կենդանի,
Զարկողը ի?նչ անի…
***********
Ինքնագոհ մի խնձոր գլորվեց,
Մայր ծառից նա հեռու ընկավ,
Իր գոյի մեջ անընդհատ փնտրեց
Ու իր պես ոչ մեկին չգտավ…
***********
Թե մահվան մեջ, թե ծննդի
Ինչ որ բան հաստատ սխալ է,
Դրանից է երևի, որ կյանքում
Ճիշտը ավելի մեծ սխալ է…
************
Չեն հարցնում, բայց ծնվում ենք,
Չեն հարցնում, բայց մեռնում ենք,
Միամիտ մարդն էլ իր մեջ կարծում է,
Թե բախտն իր, հենց իր ձեռքերումն է…
***************
Ճղակոտոր ծառը իր դարդն էր լացում
Տակին կանգնած մարդը` նրա վրա գոռում.
_ Վայ քեզ ծառ ասողի, սրան նայեք,
Պատառ շվաք չունի, որ տակին նստենք…
***************
Կարապն իմ արդեն մոտ է,
Երգն ականջիս է հասնում,
Փուչ կյանքիս ավարտը մոտ է
Բայց դատարկն, ափսոս չի լցվում…
***********
Ինչ ունեյի բաժանեցի,
Երգ ու խաղեր ասեցի,
Անցավ աշուն, եկավ ձմեռ
Էլի տկլոր մնացի…
************
Ես չգիտեմ որտեղի?ց,
Գուցե իմ պապի տանից,
Բայց հին մի հոտ է գալիս
Իմ թերթերի էջերից…
********
Սև քարի սրտին աղբյուր է ուռել
Ու արցունքի պես հանկարծ դուրս հորդել.
Քարի երեսը վճիտ է արել
Ու քարը ածուխ փայլով է զարթել…
***************
Կակաչն է բռնել էն դոշը նորից
Ու ծփում է նա հիմա բոսորից,
Արդեն հուսահատ ու հոգնած քամին
Հանձնում է իրեն բախտի քմքյքին…
***************
Ինձ չէ, երազ չէ այս տեսակ կյանքը,
Չեմ ուզում տեսնել դաժան քմայքը,
Լավ է չլինեմ, չունենամ նրան
Քան, թե ողջ օրը չոր աչքով ողբամ…
*****************
Դարդ բոլորի տներում կա,
Թե կարող ես ցավակցիր,
Թե չես կարող, անցիր խաղաղ
Դու քո դարդը մի պատմիր…
****************
Մի թող, որ Ճիշտը բերանը պատռի,
Լսիր դու նույնիսկ շշուկը նրա,
Ականջդ օղած նրա խորհրդով
Քայլիր դու թեկուզ ճոպանի վրա…
**************
Խավարի մեջ խարխափելով
Հազիվ ճակատս գտնում,
Ու մատներով իմ տրորված
Արյուն քրտինքն եմ սրբում…
****************
Նույնիսկ ,,մեծ մեղքը”, որն մեզ են բարդել,
Ի գիտություն ձեզ, մերը չի եղել,
Հայտնի չէ ո?վ է կերել ,,խնձորը”,
Բայց մեզ վրա են ,,կարել” այդ գործը…
*************
Լաց է լինում թիթեռնիկը.
,,Արցունքոտ է իմ ծաղիկը…”,
Խիստ դժգոհ է մունետիկը.
,,Բայց ո?ւմ է պետք իմ կարծիքը…”
*************
Սուտն էլ բեթար թափ է առել
Ու սուրում է երկնքում,
Ում հանդիպի ,,փուռն” է տալիս,
Ոչնչից չի երկնչում…
*************
Ես քավոր եմ դու սանահեր,
Չկա ոչինչ էլ առավել,
Ով չհարգի մեր սուրբ կապը
Վզին կառնի իմ քարկապը…
************
Վերջերս ,,Ցեղը” դատարան մտավ.
Հայցը հարգեցին, ,,Ազգ” անվանեցին,
Իմ խեղճ ժողովուրդ ,,երգդ երգված է”,
Վերջին շապիկդ քեզնից խլեցին…
***********
Երբ մկնիկին ես ներում եմ
Իր գողացած մեկ հատիկը,
Ինձ թվում է նա հասկանում,
Երկրորդ անգամ չի գողանում…
************
Գեղեցիկ ստի ցավը տանեմ ես,
Ինչ լավ է հնչում, ինչ լավ է լսվում.
Բայց ափսոս, որ նա աչք չի լիացնում,
Շատ ափսոս, որ նա փոր չի կշտացնում…
**************
Թույնը օդի մեջ է, նրանով ենք շնչում,
Նա հենց ջրի մեջ է, նրանով ենք սնվում,
Հակաթույնը չկա, թաքնվել է վախից,
Դուրս չի գալիս երբեք ահեղ թույնի վախից…
***************
Ագռավի ձայնը գովացին
Ագռավը խելոք գտնվեց.
,,Թե հավան եք այդպես իմ ձայնին
Դե նստեք ու երգս լսեք”…
************
Կյանքը սերն է հրում առաջ,
Չարությունով հաց չես քամի,
Շալակն առած մարդն է տանում,
Տմարդությամբ դար չես հանի…
************
Որքան է մարդս մանր ու ճղճիմ,
Որքան կարող է լինել նա չնչին,
Երազը նրա աշխարհ է գերում
Կյանքը նեղ ձորին տիրել չի զորում…
**************
Մի բռնաբարիր բեմահարթակը,
Մի անպատվիր դու նրա տախտակը,
Ո?նց համոզենք քեզ ,,մայմուն” մեծամիտ,
Որ նրան խորթ է քո սին քանդակը…
**************
Մի փորձիր դու մեր համբերությունը,
Եվ մի հայհոյիր խոհեմությունը,
Աղավաղելով վաղեմությունը
Պղծում ես դու քո ներկայությունը…
*******************
Գործդ մի արա, աստծո սիրույն,
Առավել ևս այն քեզ չի սազում,
Ինչպես անենք, որ ինքդ էլ տեսնես,
Որ դու դրա հետ ոչ մի կապ չունես…
**************
Առջևից ,,դոստ” ես ետևից ,,դուշման”,
Հետդ քայլ անողն մնում է փոշման,
Որտեղի?ց է քեզ բնույթն այդ էժան,
Առերես մարդ ես ետևից խուժան…
******************
Փուչիկն լեզու ունենար, քամին զգացմունք,
Չէր տարբերվի նրանցից քո ոչ մի մասունք.
Դատարկ ես սին ու ցինիկ, չգիտես վարմունք,
Եվ չի փրկի արդեն քեզ ոչ մի սուրբ ուսմունք…
********************
Ասում ես խոսում, մարդու ես նման,
Շատերը նույնիսկ մնում են հավան…
Բայց չարժես խոսեմ քո մասին այդքան,
Ինձ համար դու միշտ մնում ես հայվան…
********************
Դժվար բան է կյանքում քո տեղն գտնելը,
Հաճախ է, որ անարդյունք է փնտրելը,
Եթե կյանքում բախտն ինքը քեզ չի գտել
Անիմաստ է նրա ետևից ընկնելը…
*******************
Աչքերիդ մեջ կատու կա, իսկ ներսումդ` շուն,
Զարթարվիր ոնց ուզում ես գույներով նախշուն,
Գարնան կատվից ցանկասեր ձայներ ես հանում,
Բայց ներսիդ շունը միայն պոչն է ետ տանում…
**************************
*******************
Վախ իմ չարքաշ, խեղճ հայրենիք…
Սիրտդ պխտոր, միտքդ մոլոր,
Զավակներդ չար ու տկլոր…
Վախ իմ տանջված, հուշ հայրենիք…
*************
Ծառի հովին հանգիստ մրափում էր մի շուն,
Ծառի վրա նստած դարանել էր կատուն,
Ճնճուղը քիչ այն կողմ իր բողոքն էր անում
Կաչաղակն այդ բողոքը ծառից ծառ էր տանում…
******************
Հազար տարի է անցել, գուցե ավելի,
Ոչինչ չի փոխվել քիչ թե ավելի,
Նույն երգերն են էլի ու նույն վերքերը,
Նույն հույսերն են էլի ու երազները…
****************
Մայր երկրի կրծքերն վաղուց չորացել են,
Պտուկները կարմրել ու երկարել են,
,,Բալեն” նրա մեծացել է, ատամ հանել,
Սակայն ,,կաթից” այդպես էլ նա չի կտրվել…
**************
Կարմիր է լույսը, անցումն է բացված,
Տարեց մի կին է բեռի տակ կքված,
Կանաչ է լույսը, ճամփեն է փակված,
Ախ նույն այդ կինն է փողոցին կանգնած…
************
Որքան էլ խաբեն մեզ, միամիտ ենք էլի,
Նույն դյուրահավատ հիմարն ենք էլի,
Ու որ մի օր էլ հանկարծ չխաբվենք,
Խաբում ենք մենք մեզ, որ հանգիստ քնենք…
***************
Կարծում եք, թե մենք շնորհ ունե?նք վերին,
Հոժա?ր ենք արդյոք մենք այդ շնորհին,
Մենք կուզենայինք աղետից մեռնել
Քան դրա մասին զուր կոկորդ մաշել…
**************
,,Շարժումը” վաղուց կանգնել է,
Բնույթն իր` արդեն մատնել է,
Վաղուց ժամն արդեն հասել է,
Բայց ճիշտը ինչ որ տեղ թաղվել է…
************
Ստի կծիկը բացվել է,
Ու գլորվում է այհ հեռու,
Թե ականջ ունեք, դիմացեք,
Երկար է այն դեռ ձգվելու…
***********
Գիտեմ, որ ոչինչ մենք փոխողը չենք,
Ինչ լինելու է, կլինի անկասկած,
Մենք ահազանգող ազդաշեփորն ենք,
Լինելիքի հետ չունենք ոչ մի կապ…
************
Քաշում է կյանքը հասարակ մարդը,
Տանում իր ուսին նրա թերմացքը,
Թողնում աշխարհին իրենից մի էջ
Հույս ունենալով, որ կունենա վերջ…
**************
Աչքերս կլոր եմ արել
Բերանս թլոշ եմ կապել,
Ահ եմ վախ եմ, սարսափ`,
Սրանք էս ի?նչ են արել…
**********
Գրիչը ձեռքս եմ առել
Թողթը առջևս դրել.
Տեսածս գրելու բան չի
Լսածս` թող ու փախի…
*************
Երկիրն իր ուղղուց պետք է դուրս ելներ,
Եվ ոչինչ նրան չպիտի փրկեր,
Այն ինչ եղել է և դեռ լինում է
Պետք է, որ նրան իր հունից հաներ…
******************
Թե օրենքի ,,բժիշկն” է մեր դատավորը
Անկողնուց վեր չի կենա այս ,,մեղավորը”,
Որքան կուզի թող բողոքի հայցավորը,
Հիվանդատես դեռ չի եկել մեր ,,քավորը”…
****************
Չկա նռնակ, բայց կան զոհեր,
Չկա կռիվ, բայց կան դավեր,
Կա ,,ռազմական” մի մեծ քարտեզ,
,,Խաղաղության” տխուր պարտեզ…
**************
Քացի կերած շնիկի պես
Վախեցած է ամոթախույս երևույթը,
Ամեն ինչը ոտնահարած
Սլանում է կաշառամոլ պիղծ հասույթը…
***************
Կյանքը դարձրին մի կառափնարան,
Ու չունի դադար և ոչ մի դարան.
Ո?ւր թաքցնեմ գլուխս ջայլամի նման,
Ախ կախաղան է ամեն մի պարան…
****************
Հոգնել եմ ես շնակերպար մարդուկներից,
Զզվել եմ ես նրանց գայլի ախորժակից,
Լցվել արդեն`,,կենդանակյաց” այս ամենից,
,,Ծլկել” է պետք նրանց կերտած փուչ աշխարհից…
**************
Ով չի խոսում լեզուն նրա ինչի?ն է պետք,
Պայծառ միտքը եթե չկա, ուղեղն նրա ինչի?ն է պետք,
Սիրող սիրտը եթե չկա, յա’րը նրա ինչի?ն է պետք,
Սողալն ու խայթելն թե կա, սավառնելը ինչի?ն է պետք…
***************
Ծուռ ճամփով ես գնում այ Մարդ, ուղղվիր,
Հոգիս մեռնի ես շահ չունեմ, ինձ լսիր,
Ուղիղ ճամփից լավը չկա, հավատա,
Եթե նույնիսկ գլխիդ փորձանք դառնա նա…
******************
Սրանի?ց: Չէ, պետք չէ վախենալ,
Փոքրիկ գազան է վանդակից փախած,
Սովածությունից մի դի է կերել
Զորեղ հրեշի անուն վաստակել…
**************
Աթոռից հանկարծ ընկավ ընկերն ցած,
Գլխի չնկան թե ինչը շրխկաց.
Առանց աթոռի դատարկ մի տեղ է,
Հագի աստառն էլ վրան միշտ նեղ է…
**************
Փառամոլությունը սպանեց քեզ,
Շահամոլությունն վաճառքի հանեց,
Ագահությունը գնեց քեզ քեզնից
Շողոքորթությունն էլ զոհ մատուցանեց…
**************
,,Ոսկու” փոշին է կապել մեր խեղճ մտքերը,
Ոսկու փրփուրը խեղդել մեր երազները,
Ազնիվ կոչվող մետաղից ազնիվ հոտ չկա,
Նրան մոտիկ մարդկանցից մարդահոտ չի գա…
****************
Շորը տվիր շնորհք առար,
Փողը տվիր հարգանք առար,
Գիրքը տվիր բաղձանք առար
Ուսման դիմաց` տանջանք առար…
***************
Կանաչ ու խաս մարգերից,
Հոծ ու ստվար շարքերից,
Ձայն են տալիս հիմարիս.
,,Ո?նց ազատվենք պարտքերից…”:
***********
Ես մի անճար ավարա եմ,
Կորած ,,լաստի” նավարար եմ,
Այս աշխարհը նեղ է գալիս,
Ախ իմ ,,լաստին” նեղ է գալիս…
************
Ծանր է մարդու ,,վզին դրվածը”,
Անտանելի է ,,ճակատին գրվածը”,
Պետք է տարբերի զովը ստվերից,
Որ խուսանավի դժոխքի ճամփից…
**************
Մութ է բութ է ու խավար,
Այստեղ կա նաև ավար.
Պղտոր ջրում ձուկ որսալ
Կամ այս ,,փոսից” դուրս լողալ…
*************
Իմ արյունը ձեր արյունից կանաչ է,
Եթե թափվի, կհամոզվեք, կակաչ չէ,
Բայց իմ հոգին հաստատ ձերի նման չէ,
Նույն ջրհորից երբեք ձեր հետ խմող չէ…
*****************
Տարեդարձն է մեր բթության,
Ինչպես նաև համբերության,
Կոչեր, գոչեր ու մաղթանքներ.
,,Փակենք դուռը ճշմարտության”…
************
Դու իմ ,,հողից” ես, դու իմ ,,ջրից” ես,
Եվ պարզ է արդեն, դու իմ ,,ցեղից” ես,
Համարձակվի քեզ մեկը նեղացնի,
Նախնյացս արյունը մեջս կզարթնի…
************
Աչքդ ետևից մնաց,
Ինչու՞ թողեցիր գնաց,
Ինչու՞ չզիչեց ,,եսդ",
Ախար պոկվում էր կեսդ...
*** ****
Լուսնի փոքրիկ արծաթ մի շող
Քեզ ինձ մոտ է բերում դող-դող,
Աչքդ խոնարհ, տեսքդ մոլոր...
Ո՞նց թոթափեմ լուծն մեղավոր:
*** ***
Չկա առաջվա այն տաք արևը,
Կամ ես եմ հագել սառը ,,բարևը",
Անվերջ, անընդհատ շող եմ հայթհայթում,
Բայց շուրջս միայն սառույց է կաթում...
*** ***
Ինչ մխալու է, կմխա,
Ինչ ծխալու է, կծխա.
Անհիմն է քո վախը,
Թե տակին կրակ կա...
*** ****
Դեղձանը երգով է լացում,
Երգով է իր աչքը թացում,
Լավ լսեք երգերը մարդիք,
Ձեր ցավը նրանք են բացում...
*** ****
Թթու է թանը, ծանր է բանը,
Գործի գլխին է նորից անբանը,
Ոչինչ չի տա մեզ իր հոտն ու համը
Մինչ մեր վզին է նրա պինդ կամը:
*** ***
Ով կասեր այսքան կարծր է կյանքը,
Դժվար է աղալ նրա երկանքը,
Եվ փոքրիկ-փոքրիկ երջանկությունը
Արժե ավելին, քան ստրկությունը...
**** ***
Պարտեզը նորից իմն էր.
Ծաղիկ, թիթեռ, գույներ...
Իսկ երազից հետո՝
Մարդիք, շներ, թույներ...
*** ***
Մթով գողացա նվերի ,,վարդը",
Աննվեր մնաց սեղանի ,,զարդը",
Տարիք է անցել, չզգաց կորուստը,
Վարդն ի՞նչ է անում ,,անծաղիկ" մարդը...
*** ***
Քացի կերած շնիկի պես
Վախեցած է ամոթախույս երևույթը,
Ամեն ինչը ոտնահարած
Սլանում է կաշառամոլ պիղծ հասույթը...
*** ***
Աչքդ ետևից մնաց,
Ինչու՞ թողեցիր գնաց,
Ինչու՞ չզիչեց ,,եսդ",
Ախար պոկվում էր կեսդ...
Էս քառատողը շատ հավանեցի
**** ****
Սեր խարդավանք, ցավ ու դեղրանք,
Հույս ու խաբկանք, թե մահ, թե կյանք…
Կողք-կողքի են սև-սպիտակը`
Մենք էլ հավերժ հպատակը:
******************
Բույնը ավիրած թրչնակի նման
Պատահած ծառին վետ վետ եմ անում,
Վանելով ինձնից նոր դալար ճյուղը
Փնտրում եմ հնից` չորացած շյուղը…
********************
Երգը շրթին, վերքը սրտին
Թափառում է օրն ի բուն,
Սփոփում է նա ամենքին,
Բայց ինքն`, երբեք չի գտնում…
***************
Չունևորի ,,չունեցածին”
Հազար չուզող է լինում,
Ունևորի ունեցածն է,
Որ ոչ ոք չի նկատում…
************
Մարդուն ինչքան էլ կյանքը համոզի`
Ագահությունից չի ,,հրաժարվի”,
Որքան ուզում ես խրատիր նրան
Մեկ է, բռնում է դժոխքի ճամփան…
*****************
Մարդամեծար մարդ, մարդկանց մեջ ոնց զարդ,
Ո՞ւր ես թաքնվել կարիքավորից,
Վերջին հույսն ունի, քեզ լոկ մեկն տեսնի
Ու նոր հեռանա մեղքի աշխարհից…
****************
Կգա սպասված գարունը տարվա,
Կծաղկի արևն օր օրի վրա,
Գուցե և հույսը երկնքում շողա…
Դու դեռ ցավերիդ մեղմ օրոր արա:
***************
Այժմ խորհուրդս միակն է, լսիր,
Ներսինիդ երբեք դու մի անտեսիր,
Ականջ դիր նրան ու հետը խոսիր,
Նրա հետ մեկտեղ դու գործել փորձիր…
********************
****** *********
Փայլում է խոսունը, բոցվում է վազունը,
Ոնց էլ պտույտ տաս շողում է շարժունը,
Ժանգոտ է դադարը, աղոտ է նրա փայլը,
Խոսում է գունաթափ, ցոլազուրկ անցյալը…
********************
Թե թրի տակով դու դեռ չես անցել
Չես կարող անգամ մարդու պես ճաշել,
Մի կտոր հացը կամ չեն տեսնում մեզ,
Թե չենք լինում մենք ստրուկի նման հեզ…
**********************
Ծածուկ ժպիտ, գողտրիկ հայացք,
Լավ ,,որսորդի” նրբահյուս ցանց,
Խոշոր աչքեր կլոր ու թաց,
Եվ ոչ շատ անց` սպասված տեսայց…
***********************
Դու ես եղել իմ միակը,
Ինքդ էլ ես դա իմացել,
Եվ զոհեցիր ինձ քո կյանքը,
Ես, դա եմ ուշ հասկացել…
*************
Սրտիս անկյունում զավթած տարածքդ քիփ-քփանում է,
Ապրած տանջանքս իր տարածքները խիստ ընդլայնում է,
Ու մի քիչ էլ անց. այս տառապանքը սիրտս կլափի…
Իսկ քո անունը հաղթողի նման նրան կզավթի:
*************************
Իմ երազում չկա արև
Դու ես այնտեղ լոսաբացը,
Եվ ամպ չկա իմ երազում
Քո աչքերն են էնտեղ թացը...
*** *** ***
Քար մումիաների խուլ վկայությամբ
Քայլում եմ վաղուց խոր դժկամությամբ,
Քարերն դադարի մասին են խոսում,
Բայց ես գնում եմ քար համառությամբ...
*** **** ****
Իմ շուրջը հիմա մլակն է պատել,
Մառախուղի պես աչքս է բանտել,
Գինի չէ հիմա, քացախ եմ դարձել,
Ինձանից միայն գույնն է մնացել...
*** *** ***
Գարունը նորից հեչ լավ չի վարվում,
Աշնան թաղածը երես է հանում,
Ծառերին նորից հույսն է շողշողում.
Ընկերս ձմռան վշտերն է հողում...
*** *** ***
Մի անտեր գլուխ ու հիմար մտքեր,
Իրենք իրենցից ծնում են խոհեր,
Այս էժանագին կռիվների մեջ
Արժե՞ր ունենալ այսքան շատ զոհեր...
*** *** ***