PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. *e}|{uka*-ի, Երվանդի և Բարեկամի համատեղ պատմվածքը



Chuk
19.02.2010, 01:18
Մեկնարկվում է նոր համատեղ պատմվածք. *e}|{uka* (http://www.akumb.am/member.php/7173-*e}|{uka*)-ն սկսում է, Երվանդ (http://www.akumb.am/member.php/3113-Երվանդ)ը շարունակում է, Բարեկամ (http://www.akumb.am/member.php/1353-Բարեկամ)ն ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-Մեր-համատեղ-պատմվածքը-քննարկումներ), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%BA%D6%80%D5%B8%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6):

Մինչ բոլոր երեք մասնակիցների իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

*e}|{uka*
21.02.2010, 15:09
Մութ էր, անձրև: Մարդը նայեց շուրջը, տեղանքն անծանոթ էր: Տուն էր ուզում, հոգնած էր, մինչև վերջին սատանիկը հարբած, ոտքերն էլ չէին ենթարկվում: Սեփական գլխի ծանրությունից չդիմանալով սայթաքեց, ընկավ նախ ծնկների վրա, հետո երեսնիվայր փռվեց: Ամբողջ մարմինը լղոզվեց թաց գետնին, մարդուն թվաց անձրևաջրի պես հիմա կներծծվի ասֆալտի մեջ: Մինչ փորձում էր մտածողությունը դրանից ազատել, ճիչ լսվեց, մեկի բերանից անեծքներ թափվեցին.
- Լկտի, հարբեցող...ինտիլիգենտ մարդ էլ երևում է հա,- լսվեց մի կնոջ ձայն,- ձեռք մի տուր Արմեն:
-Էս քանի՞ լիտր ես կոնծել, ձյաձ, արթնացի՛ր,- ասաց Արմեն անունով տղան ու շրջեց ընկածին մեջքի վրա: Կրակայրիչից դուրս պոկվող կապույտ լույսը ընդգծեց քսանհինգամյա տղամարդու սափրած մի դեմք:
-Ո՞վ էր ասում էսքան խմեիր,- Արմե՛ն, ձեռք մի տուր, կարող է հիվանդ է, հլը սրա կեղտոտ շորերին նայի:
-Մահացած չէ՞, հարցրեց անցորդներից մեկը:
- Չէ, շնչում է, ուղղակի չափից շատ է խմել,- պատասխանեց Արմենը:
Հեռվից երկու երեխա էին գալիս: Մեկը աշխուժորեն ձեռքերը շարժելով, երբեմն կանգնելով, ինչ- որ բան հաստատելով կամ ժխտելով բան էր պատմում մյուսին ու երկուսով ծիծաղից թուլանում էին:
Խոսակցությունով տարված չնկատեցին ընկածին, տրորեցին: Մարդը շարժվեց: Փոքրերը վախից ճչացին, ու մի կողմ թռչելով շունչները պահած, սպասում էին թե ինչ է լինելու:
Ընկածը բացեց աչքերը, բերանի մեջ ցեխաջրի համ էր զգում, գլխի մեջ ծանր ու հիվանդագին մշուշ էր, խմել էր ուզում, չէր հասկանում որտեղ է, առաջին բանը ինչ տեսավ մութ երկինքն էր: Հայացքը ուղղեց դեպի սեփական գլխավերև, երկնքի մութ ֆոնի վրա գծագրվեց ասֆալտից բուսած ոտքերի անտառ, որոնք մարդուն անսովոր երկար ու անիրական թվացին: Ոտքերից մի քանիսը մերկ էին, մարդը գլխի ընկավ, որ աղջիկների ոտքեր են: Մի զույգ ծնկներ առաջ ծալվեցին.
-Լսի՛ր, կսառչես, հել գնա տուն:
-Մի բան դրեք գլխի տակ, շուռ ու մուռ է գալիս, անհանգիստ է, չի կարողանում քնել,- կատակեց անցորդներից մեկը:
- Քեռի, արթնացիր, գնանք մի-մի բաժակ էլ մեզ հետ խմիր:
Մարդը մարմնում թուլություն էր զգում, թուլությունը կտրատում, մասերի էր բաժանում նրա էությունը:
Վերևից լսվող անցորդների շարունակ փսփսոցները սղոցում էին նրա լսողությունը: Մարդը աչքերը փակեց:
«Ես հաջողակ եմ, իմ գրքերը երևույթ են, իմ բոլոր կոլեգանները նախանձում են ինձ... ու՞ր է ծխախոտս... երջանիկ եմ, ախր ես հանճար եմ, կինս էլ գեղեցկուհի է, երեխաներս խելացի ... լիքը փող, շքեղ բնակարան ունեմ ... խմել եմ, որովհետև... ես աստված եմ...»:
Ստամոքսում ծանրություն զգաց, շնչելը դժվար էր: Կոկորդին ինչ-որ բան էր դեմ ընկել... և մարդը հանկարծ մտածեց , որ ինքը հանճարեղ չէ: Նորից աչքերը բացեց: Նրան այս անգամ կողքի վրա էին շրջել, մի աչքը չբացվեց՝ դեմքի տակ ճզմվել էր ասֆալտին: Անընկեր մնացած մյուս աչքրը սահելով թաց գետնի վրայով, փնտրեց չգտավ երկինքը ու նորից փակվեց:
«Հանճարե՞ղ եմ ես»: Անսպասելի այդ հարցը մտրակեց նրա ընդարմացած մարմինը՝ ոտքից գլուխ: Աշխատեց պաշտպանվել:
«Դե իհարկե հանճարեղ եմ, երևույթ...» :
«Դու քեզ չես խաբի, ոչ գրող ես, ոչ հանճար, վերջին հինգ տարում ոչինչ էլ չես գրել, մտածողությունդ նեխել է...փող էլ չունես»:
«Բայց միևնույն է ես երջանիկ եմ, սիրում եմ կնոջս»:
«Չես սիրում»:
«Իմ կինը գեղեցիկ է, առաքինի, լավ մայր, ինչու՞ պետք է չսիրեմ»:
«Միևնույն է, չես սիրում»:
Անկյունից նոր անցորդներ հայտնվեցին՝ կարճահասակ, կլորիկ մի մարդ և նրան կպած նամռոտ մի կին: Կլորիկը ընկածին տեսնելիս ոչ վախեցավ, ոչ ընկրկեց: Մի կողմ հրելով կնոջը կռացավ, գետնից բարձրացրեց ընկածի դաստակը և շոշափեց, գտավ զարկերակը:
-Շնչում է:
-Հարկավոր է արթնացնել ու տուն ուղղարկել, Սողոմոն,- ասաց կինը կլորիկին,- ուզու՞մ ես միլիցա զանգիր:
-Կարիք չկա,- ասաց կլորիկը,- ջահելները կարթնացնեն, տուն կտանեն,- և կնոջը թևանցուկ անելով հեռացավ:
«Շատ եմ խմել»: Մարդը աշխատեց վերհիշել որտեղ և ինչքան է խմել: Հինգով չորս շիշ ջին խմեցին:
Միայն թե մարդը չէր կարողանում հիշել, ինչպե՞ս ինքը պատահաբար հայտնվեց գարեջրատանը: