PDA

Դիտել ողջ տարբերակը : «Սասնա ծռեր» մուլտֆիլմը



Smokie
18.02.2010, 20:19
Եկեք խոսենք «Սասնա ծռեր» մուլտֆիլմի մասին: Ո՞վ ա նայել: Ի՞նչ կարծիքներ ունեք:

Rhayader
18.02.2010, 20:32
Եթե վերջերս դուրս եկածի մասին է, ապա ասեմ: Մուլտֆիլմը նայելիս միանգամից զգացվում է, հեղինակները որ տեսարաններում են ֆինանսավորում ունեցել, որում՝ ոչ: Որոշ հետին պլաններ հասարակ լուսանկարներ էին: Մսրա Մելիքի ու Սասունցի Դավթի կռվի տեսարանը նկարահանելիս խումբն արձակուրդ էր գնացել, որովհետև այդպիսի տեսարան պարզապես չկա: Մելիքի ֆայլերը երևի շատ մեծ էին դիսկի համար, նրան մեջ տեղից split արեցին, որովհետև մուլտֆիլմի վերջում Մելիքն ինքնուրույն, առանց նկատելի արտաքին միջամտության երկու կեսի է բաժանվում: Գնահատականս՝ զրո: Նայելու բան չի:
Ես շատ ավելի եմ սիրում Հայֆիլմի նկարահանած հին կինոն (որ Դավիթ անունով մի տղա ընկնում է Սասունցի Դավթի մոտ, եթե ճիշտ եմ հիշում՝ վերջին անգամ մոտ քսան տարի առաջ եմ նայել, դեռ Նիտիմի հանրակացարանում):

Ուլուանա
18.02.2010, 20:38
Չեմ տեսել, բայց շատ կուզենայի։ :(
Իսկ տեղյակ չե՞ք՝ ինտերնետում չկա՞ն գոնե հատվածներ մուլտֆիլմից։

Rhayader
18.02.2010, 20:55
Կադրեր մուլտֆիլմից.
http://www.bravo.am/wp-content/uploads/2010/01/IMG_3669-452x253.jpg

http://www.bravo.am/wp-content/uploads/2010/01/IMG_3675-453x302.jpg

http://www.bravo.am/wp-content/uploads/2010/01/sasuntsi_davit_top.jpg

http://www.bravo.am/wp-content/uploads/2010/01/IMG_3664.jpg

http://www.bravo.am/wp-content/uploads/2010/01/IMG_3672.jpg

Աղբյուրը՝ http://www.bravo.am/news/sasna-tsrer/

Ձայնալար
18.02.2010, 20:58
Ան, youtube-ում հայերեն յունիկոդով որ գրես «սասնա ծռեր» մի քանի բան կբերի, բայց ավելի շատ խոսում են ֆիլմի մասին, քան հատվածներ են ցույց տալիս:

Rhayader
18.02.2010, 21:05
http://www.youtube.com/watch?v=4ksn9jFHpdQ


http://www.youtube.com/watch?v=COOo3ivyM-E&feature=related


http://www.youtube.com/watch?v=7NIKU-9p4Sc&feature=related

Հատուկ Անուկի համար;)

Ռուֆուս
18.02.2010, 21:12
Մուլտը չեմ նայել, բայց կադրերը նայելով իմ մոտ ավելի շուտ ճապոնական մուլտի տպավորություն է ստեղծվում:

Smokie
18.02.2010, 21:22
շատ ավելի եմ սիրում Հայֆիլմի նկարահանած հին կինոն (որ Դավիթ անունով մի տղա ընկնում է Սասունցի Դավթի մոտ, եթե ճիշտ եմ հիշում՝ վերջին անգամ մոտ քսան տարի առաջ եմ նայել, դեռ Նիտիմի հանրակացարանում):

«Սասունցի Դավթի Ճանապարհը» կինոն ա: Լավն ա:
Rhayader իսկ ի՞նչ կասես մուլտֆիլմի այլ հատկանիշների մասին՝ ասմունքի, մուլտֆիմում հնչող խոսքերի, ինչու՞-չէ նաեւ հումորի մասին:
Վերջին մասերը իրոք շատ էին կարճացրել: Բայց առանձնապես լավն էր, հետաքրքիր: Ինձ շա՜տ չափազանց շատ դուր եկավ երիտասարդ Դավիթի ձայնը: հաճելի ձայն էր:

Ուլուանա
18.02.2010, 21:23
Մուլտը չեմ նայել, բայց կադրերը նայելով իմ մոտ ավելի շուտ ճապոնական մուլտի տպավորություն է ստեղծվում:
Բայց նկարները վատը չէին, ինձ դուր եկան, օրինակ։ :) Հատկապես Դավիթը իմ պատկերացրածին ահագին նման էր։ :))

Ի դեպ, էլի եմ լսել, որ ֆիլմը դիտելիս պարզորոշ կերպով երևում է, որ տարբեր հատվածներ տարբեր ժամանակներում են նկարահանվել... :8

Smokie
18.02.2010, 21:33
Ժող, իսկ կարող ա՞ ասեք, Խորեն Աբրահամյանը պատմիչն է՞ր: Առանձնապես չէր երեւում, որ շատերն են ասմունքում: Բայց պարզվեց շատ են: Կինոթատրոնի աֆիշներից:

Ուլուանա
18.02.2010, 21:37
Ժող, իսկ կարող ա՞ ասեք, Խորեն Աբրահամյանը պատմիչն է՞ր: Առանձնապես չէր երեւում, որ շատերն են ասմունքում: Բայց պարզվեց շատ են: Կինոթատրոնի աֆիշներից:
Իմ իմանալով՝ Խորեն Աբրահամյանը Դավթի ձայնն էր։ Չնայած մի քիչ դժվարությամբ եմ պատկերացնում Դավթին՝ զառամյալ Խորեն Աբրահամյանի ձայնով։ :}

Rhayader
19.02.2010, 10:37
Ձայնային ձևավորումն իսկապես շատ վատը չէր: Բայց որ շարադրանքն ու սցենարը հարմարացրել էին նկարահանման բյուջեին՝ ակնհայտ էր: Ընդհանրապես, Արման Մանարյանի ուշ շրջանի գործունեությունը հիասթափեցնում է:
Ինչպես ասաց ծանոթներիցս մեկը, «մուլտֆիլմը դիտելու գնալու ու դրա համար փող տալու միակ իմաստը հայկական մուլտիպլիկացիայի մեջ ներդրում ունենալն է, ինչն ինքնին լավ փաստարկ է»:
Չէ, իսկապես, ես մինչև «Սասնա Ծռերը» նույնիսկ չէի էլ մտածում «հայկական լիամետրաժ մուլտֆիլմ» հասկացության մասին: Ու, իր բոլոր թերություններով հանդերձ, այն անհամեմատ բարձր է կանգնած քեշիշյանանազենիական մեյնսթրիմային աղբից, բոլոր «հարևաններից», «ոռոգայթներից» և այլն, որոնք հայկական ժամանակակից կինոմշակույթն են կազմում: «Սասնա Ծռերն» «իմ աշխարհի» բան է: Ինչու՞մ է իմ դժգոհությունը: Նրանում, որ երբ անհրաժեշտ է ինչ-որ էժանագին սերիալ նկարահանել, ֆինանսները գետի նման հոսում են, քեշիշյանը «սպանված աղավնին» նոր նկարահանած՝ անցավ «երեք չաղ գեյերին», չէ, կներեք, «երեք ընկերներին», փոքրիկ, արտհաուսային ու թոքախտով հիվանդ Պատրիցիայի դերը տալով Նազենիին ու նրա «վերցրու ինձ» մակնիշի ծիծիկներին: Իսկ «Սասնա Ծռերը» անդառնալիորեն տուժեց ֆինանսների պակասից: Եթե նկարահանող խումբը ֆիլմից ստացված գումարով չշտկի այն, ընդհուպ մինչև որոշ տեսարանների նորից գրելն ու վերանկարահանելը, ու մուլտֆիլմի վերջը լրիվ զրոյից չսարքի, «Սասնա Ծռերն» այդպես էլ կմնա «բյուջեի կրճատման հետևանքով անավարտ նախագիծ» կատեգորիայի տակ: Եթե անի՝ կունենանք միջազգային մակարդակի մուլտֆիլմ ու ժամանակակից հայկական մուլտավանդության հիմնադիր:
Ցանկացած դեպքում, ցավում եմ, որ հնարավորություն չունեցա տեսնել հեղինակային մտահղացման ամբողջ իրականացումը:

Lion
19.02.2010, 14:10
Եթե վերջերս դուրս եկածի մասին է, ապա ասեմ: Մուլտֆիլմը նայելիս միանգամից զգացվում է, հեղինակները որ տեսարաններում են ֆինանսավորում ունեցել, որում՝ ոչ: Որոշ հետին պլաններ հասարակ լուսանկարներ էին: Մսրա Մելիքի ու Սասունցի Դավթի կռվի տեսարանը նկարահանելիս խումբն արձակուրդ էր գնացել, որովհետև այդպիսի տեսարան պարզապես չկա: Մելիքի ֆայլերը երևի շատ մեծ էին դիսկի համար, նրան մեջ տեղից split արեցին, որովհետև մուլտֆիլմի վերջում Մելիքն ինքնուրույն, առանց նկատելի արտաքին միջամտության երկու կեսի է բաժանվում: Գնահատականս՝ զրո: Նայելու բան չի:
Ես շատ ավելի եմ սիրում Հայֆիլմի նկարահանած հին կինոն (որ Դավիթ անունով մի տղա ընկնում է Սասունցի Դավթի մոտ, եթե ճիշտ եմ հիշում՝ վերջին անգամ մոտ քսան տարի առաջ եմ նայել, դեռ Նիտիմի հանրակացարանում):

Դա իրոք հզոր ֆիլմ է: Իսկ որոշ կադրեր իրենց մեջ թաքնված-սիմվոլիկ իմաստներ են պարունակում: Կարծում եմ լավագուն Դավիթներից մեկի էկրանիզացումն է, այն էլ համր երեխաների, համ էլ մեծերի համար...