PDA

Դիտել ողջ տարբերակը : Քար, թուղթ, մկրատ կամ չին-գա-չունգ



Artgeo
18.02.2010, 15:52
Չինական ching-chang-wulla, ճապոնական jan-ken-pon, ամերիկական rock-paper-scissors, սկանդինավական stein-saks-papir, ֆրանսիական rochambeau և հայկական չին-գա չունգը աշխարհի ամենահին և հայտնի խաղերից է։ Փետրվարի սկզբին ԱՄՆ-ում տեղի ունեցավ Ամերիկայի ազգային լիգայի խաղերը, որտեղ հաղթեց Տիմ Կոնրադը և ստացավ 25 000 ամերիկյան դոլլար։

http://www.youtube.com/watch?v=O2JUUFFdWpk

Թեմայի հետ կապված մենք զրուցեցինք Հայաստանի Չին-գա-չունգ ֆեդերացիայի նախագահ պարոն Արշակ Ու.-յի հետ։

- Բարև Ձեզ, պարոն Արշակ։
- Հը՜՞ն…
- Օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել Ձեր ծննդյան օրը, որը մի քանի օր առաջ էր։
- Շնորհակալություն։
- Կարո՞ղ եք մի փոքր պատմել Հայաստանում Չինգ-գա-չունգի և ՀՉԳՉ ֆեդերացիայի մասին։
- Հայաստանում Չինգ-գա-չունգը վաղուց է հայտնի։ Դեռ 5-րդ դարի պատմաբան Եղիշեյի մոտ մենք հայտնաբերում ենք տեղեկություններ Կորյունի և Մեսրոպ Մաշտոցի միչև բռնկված պայքարի վերաբերյալ։ Եվ դա զարմանալի չէ, բարձր ինտելեքտուալ պահանջներ ունեցող այս խաղը չէր կարող վրիպել մտքի տիտանների ուշադրությունից։ Ավելի ուշ Վարդան Մամիկոնյանը պարտվեց Հայաստանի մի մասը այս խաղով։ Չինգ-գա-չունգը Հայաստանում հզոր արմատներ ունի։
- Իսկ ֆեդերացիա՞ն։
- Ֆեդերացիան ստեղծվեց Ակումբցի 2006-2007 թվականի հանդիպումներից մեկի ժամանակ։ 21-րդ դարի հռչակավոր հայերս հավաքվեցինք և գլուխ-գլխի տվեցինք ու ստեղծեցինք այս գերհզոր խաղի ֆեդերացիան։
- Ի՞նչ պլաններ ունեք։
- Ցավոք, մենք չենք հասել դեռ հաջողությունների և այդ իսկ պատճառով նախագահի ուշադրության կենտրոնում չենք ի տարբերություն Շախմատի ֆեդերացիայի, սակայն մենք հայտնվել ենք Մարքսիստական կուսակցության ուշադրության կենտրոնում և պատրաստվում ենք մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը, երբ Դավիթ Հակոբյանը կդառնա ՀՀ նախագահ։
- Շնորհակալություն հարցազրույցի համար։
- Հը՜՞ն։

Դե ինչ, հաջողություն մաղթենք Հայաստանի Չինգ-գա-չունգ ֆեդերացիային և նրա նախագահ Արշակ Ու.-ին։

http://www.worldrps.com/images/09champs/timconrad.jpg

http://en.wikipedia.org/wiki/Rock-paper-scissors
http://en.wikipedia.org/wiki/USA_Rock_Paper_Scissors_League
http://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%B0%D0%BC%D0%B5%D0%BD%D1%8C,_%D0%BD%D0%BE%D0%B6%D0%BD%D0%B8%D1%86%D1%8B,_%D0%B1%D1%83%D0%BC%D0%B0%D0%B3%D0%B0

*e}|{uka*
18.02.2010, 15:56
Արշակ!!! նախագա՜հ :clap

Լուսաբեր
18.02.2010, 15:58
Փաստորեն մեր մանկական միամիտ խաղը լուրջ սպորտաձևա :))

Yellow Raven
18.02.2010, 15:59
Համար երկու մարզաձևն աշխարհում:love

Ռուֆուս
18.02.2010, 16:06
Ի դեպ Արշակը բացի Չինաչունգի Հայաստանյան ֆեդերացիայի նախագահ լինելուց նաև Կետիկ խաղի միջազգային առաջին կարգի գրոսմայստեր է :))

Արշակ
18.02.2010, 16:11
Հը՜՞ն։ :'

Ռուֆուս
18.02.2010, 16:15
Հը՜՞ն։ :'

Հը՜՞ն :lol

Աբելյան
18.02.2010, 16:56
Ի դեպ Արշակը բացի Չինաչունգի Հայաստանյան ֆեդերացիայի նախագահ լինելուց նաև Կետիկ խաղի միջազգային առաջին կարգի գրոսմայստեր է :))
Հը՞՜ն:(

Ambrosine
18.02.2010, 17:23
Ի դեպ Արշակը բացի Չինաչունգի Հայաստանյան ֆեդերացիայի նախագահ լինելուց նաև Կետիկ խաղի միջազգային առաջին կարգի գրոսմայստեր է :))

Հը՜՞ն:blin
:D:D:D

էս ի՜նչ լավ թեմայա:hands

Ուրվական
18.02.2010, 22:48
Մոդերատորական: Բաժնին անհամապատասխան, անլուրջ թեման փակվում է:

Ուլուանա
19.02.2010, 00:29
Մոդերատորական։ Թեման «Սպորտ» բաժնից տեղափոխվել է «Զվարճալի» և վերաբացվել։

Ուլուանա
19.02.2010, 00:38
Թեմայի հետ կապված մենք զրուցեցինք Հայաստանի Չին-գա-չունգ ֆեդերացիայի նախագահ պարոն Արշակ Ու.-յի հետ։

- Բարև Ձեզ, պարոն Արշակ։
- Հը՜՞ն…
- Օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել Ձեր ծննդյան օրը, որը մի քանի օր առաջ էր։
- Շնորհակալություն։
- Կարո՞ղ եք մի փոքր պատմել Հայաստանում Չինգ-գա-չունգի և ՀՉԳՉ ֆեդերացիայի մասին։
- Հայաստանում Չինգ-գա-չունգը վաղուց է հայտնի։ Դեռ 5-րդ դարի պատմաբան Եղիշեյի մոտ մենք հայտնաբերում ենք տեղեկություններ Կորյունի և Մեսրոպ Մաշտոցի միչև բռնկված պայքարի վերաբերյալ։ Եվ դա զարմանալի չէ, բարձր ինտելեքտուալ պահանջներ ունեցող այս խաղը չէր կարող վրիպել մտքի տիտանների ուշադրությունից։ Ավելի ուշ Վարդան Մամիկոնյանը պարտվեց Հայաստանի մի մասը այս խաղով։ Չինգ-գա-չունգը Հայաստանում հզոր արմատներ ունի։
- Իսկ ֆեդերացիա՞ն։
- Ֆեդերացիան ստեղծվեց Ակումբցի 2006-2007 թվականի հանդիպումներից մեկի ժամանակ։ 21-րդ դարի հռչակավոր հայերս հավաքվեցինք և գլուխ-գլխի տվեցինք ու ստեղծեցինք այս գերհզոր խաղի ֆեդերացիան։
- Ի՞նչ պլաններ ունեք։
- Ցավոք, մենք չենք հասել դեռ հաջողությունների և այդ իսկ պատճառով նախագահի ուշադրության կենտրոնում չենք ի տարբերություն Շախմատի ֆեդերացիայի, սակայն մենք հայտնվել ենք Մարքսիստական կուսակցության ուշադրության կենտրոնում և պատրաստվում ենք մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը, երբ Դավիթ Հակոբյանը կդառնա ՀՀ նախագահ։
- Շնորհակալություն հարցազրույցի համար։
- Հը՜՞ն։

Դե ինչ, հաջողություն մաղթենք Հայաստանի Չինգ-գա-չունգ ֆեդերացիային և նրա նախագահ Արշակ Ու.-ին։
Ինչպիսի զրպարտությու՛ն։ :angry
Հարկ է ավելացնել, որ սույն հարցազրույցը հորինված է զառամախտացնդաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ո–ի կողմից։ :beee

Ցավոք, չնայած բազմաթիվ ջանքերիս՝ ոչ մի կերպ չհաջողվեց Արշակ Ու–ից հարցազրույց վերցնել, քանի որ նա բոլորովին չի սիրում հարցազրույցներ տալ։

Ինչևէ, այնուամենայնիվ, փորձենք շատ ավելի վստահելի աղբյուրներից որոշ տեղեկություններ տալ չինգաչունգասեր հասարակությանը այս՝ երբեմնի ակտիվ ու շահավետ մարզաձևի, ինչպես նաև դրա բազմակի չեմպիոն Արշակ Ու–ի մասին։



Չինգաչունգը Հայաստանում

Չինգաչունգը Հայաստանում սկիզբ է առել նախորդ դարի 80–ականների վերջերին և 90–ականների սկզբներին, և դրա առաջացումը պայմանավորած է մասնավորապես Խորհրդային Միության փլուզմանը զուգընթաց արտերկրից Հայաստան ներկրվող աննախադեպ ծամոնատեսակների գունագեղ արտաքին թղթափաթեթավորումներով, ինչպես նաև դրանց ներսում զետեղված թղթերով։ Վերջիններս, ի դեպ, առավել բարձր էին գնահատվում որպես խաղաթուղթ։ Համենայնդեպս, Հայաստանում չինգաչունգը սերտորեն կապված էր դոնալդ խաղի հետ։ Չինգաչունգը հանդես էր գալիս նաև որպես առանձին խաղ, բայց դոնալդն առանց չինգաչունգի գոյություն չուներ, քանի որ դրա նախնական փուլն էր հանդիսանում։ Դոնալդն առաջացել է Հայաստան մուտք գործած առաջին արտասահմանյան ծամոնի՝ Donald–ի անունից, քանի որ սկզբում այն իր տեսակի մեջ միակն էր, որից հետո, չնայած բազմաթիվ այլ ծամոնների հայտնվելուն, խաղի անունն այդպես էլ մնաց դոնալդ։ Կարելի է ասել՝ դոնալդը խաղի թղթային մասն էր, չինգաչունգը՝ ձեռքային։

Առաջին փուլում խաղացողները ձեռքով կատարում են հայտնի շարժումները՝ ցույց տալով այս կամ այն գործիքը, որի հիման վրա էլ որոշվում է երկրորդ փուլի սկսողը։ Երկրորդ փուլի էությունը հետյալն է. երկու կողմերը հատակին են շարում հավասար քանակությամբ խաղաթղթեր՝ ծամոնաթղթեր, որից հետո հերթով ձեռքի ափի մեկ հպումով պետք է հատակին դրված ծամոնաթղթերը հակառակ կողմի վրա շուռ տան։ Վերոնշյալ՝ առաջին հայացքից բավական պարզ գործողությունն իրականում բավական մեծ հմտություն ու համապատասխան մեծ վարժանք ու փորձ է պահանջում։ Յուրաքանչյուր խաղացող իրեն է վերցնում, կամ, այսպես ասած, «կրում է» այն բոլոր խաղաթղթերը, որոնք կարողացել է շուռ տալ։ Հաղթած ծամոնաթղթերը հաճախ փոխանակվում էին այլ արժեք ունեցող ծամոնաթղթերի հետ, երբեմն էլ՝ այլ առարկաների հետ։

Ի դեպ, սկզբում, բացի հիմնական «քար, թուղթ և մկրատ» գործիքային եռյակից, չինգաչունգի մեջ գործածվում էին նաև «լոմ», «զաժիգալկա» և մի շարք այլ «գործիքներ», որոնցից յուրաքանչյուրի կիրառման համար, սակայն, չինգաչունգիստները նախապես պայմանավորվում էին։ Բայցևայնպես, վերոնշյալ գործիքային հավելումները չինգաչունգում երկար կյանք չունեցան. կարճ ժամանակ անց սահուն կերպով դուրս մղվեցին գործածությունից, և հիմա շատերը նույնիսկ չեն էլ հիշում դրանց երբեմնի գոյության մասին։ Հարկ է նշել, որ չինգաչունգը՝ որպես մարզաձև, շահավետ էր ոչ միայն չինգաչունգիստների, այլև ծամոն վաճառողների համար, քանի որ այդ թվականներին շատերը ծամոն առնում էին ոչ այնքան ծամոնի, որքան այն պարուրող թղթերի համար։

Եվ այսպես, չինգաչունգը տարածված էր հիմնականում մանկապարտեզահասակ և դպրոցահասակ երեխաների շրջանում։ Հատկապես դպրոցներում այն մեծ զանգվածայնություն էր վայելում՝ երբեմն դասապրոցեսի խանգարումների և ուսուցիչների զայրույթի լուրջ պատճառ հանդիսանալով։ Դասամիջոցներին հաճախ կարելի էր տեսնել դասարանների ու միջանցքների տարբեր մասերում առաջացած աշակերտական կուտակումներ։ Դրանք նշան էին այն բանի, որ տվյալ տարածքում չինգաչունգային լուրջ խաղ է ընթանում՝ երկրպագուների հոծ բազմությամբ շրջապատված։

Ուլուանա
19.02.2010, 00:42
Չինգաչունգի լեգենդը
(Արշակ Ու–ի չինգաչունգային կենսագրությունը)

Արշակ Ու–ն, որի հետ հորինովի հարցազրույցը կարդացիք վերևում, իր ժամանակի չինգաչունգային աստղերից էր։ Չինգաչունգ խաղում էր դեռևս մանկապարտեզից։ Բայց հիմնական փորձառությունն ու համբավը ձեռք բերեց արդեն դպրոցում, որտեղ համադասարանների հետ խաղալով՝ մեկը մյուսի հետևից տանում էր աննախադեպ ջախջախիչ հաղթանակներ։ Դպրոցում նա նախ յուրացրեց չինգաչունգի առաջին փուլի հնարքները. անսխալ կերպով կանխատեսել հակառակորդի յուրաքանչյուր քայլը, այսինքն՝ հակառակորդի՝ «գործիքների» կիրառման օրինաչափությունը, և ըստ այդմ գործի դնել համապատասխան՝ հաղթող «գործիքը»։ Այնուհետև հմտացավ երկրորդ փուլի գործողության՝ ծամոնաթղթին վարպետորեն ճշգրիտ ու հաղթական հպում տալու նուրբ արվեստում։

Իր չինգաչունգային բացառիկ կարողությունների շնորհիվ Արշակ Ու–ն նախ չինգաչունգի չեմպիոն դարձավ իր դասարանում, ապա նրա համբավը տարածվեց ողջ դպրոցով մեկ, և շուտով դպրոցի հեռավոր անկյուններից, տարբեր դասարաններից ամենատարբեր տարիքի արհեստավարժ չինգաչունգիստներ, լսելով նրա աննախադեպ նվաճումների մասին, գալիս էին նրա դասարան՝ հետը խաղալու և բոլորն էլ ջախջախված հետ գնում՝ Արշակ Ու–ի մասին իրենց կողմերում լեգենդներ պատմելով։

Որպես չինգաչունգիստ՝ Արշակ Ու–ի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ նա ինքը գրեթե երբեք չէր առնում ու չէր ծամում խաղաթղթերի աղբյուր հանդիսացող ծամոնները, բայց միևնույն ժամանակ քչերն ունեին նրա չափ շատ ծամոնաթղթեր։ Ի տարբերություն գրեթե բոլորի, Արշակ Ու–ն իր խաղաթղթերը վաստակում էր բացառապես սեփական ուժերով, ոչ թե ծնողներից խնդրած փողով ծամոն գնելու շնորհիվ։

Որոշ ժամանակ չինգաչունգային փառք վայելելուց հետո Արշակ Ու–ն աստիճանաբար կորցրեց հետաքրքրությունը ծամոնաթղթերի նկատմամբ և սկսեց իր չինգաչունգային տաղանդը ներդնել ավելի հետաքրքիր նյութական արժեքների կուտակման գործում, քան թուղթն էր։ Այդ ժամանակ Հայաստանում Kinder Surprise խաղալիքածին շոկոլադե ձվիկներն իրենց վերելքն էին ապրում, և այդ միջուկ–խաղալիքները ծամոնաթղթերի հետ փոխարինելն էլ իր հերթին էր լայն տարածում գտել չինգաչունգասեր հասարակության շրջանում։ Արշակ Ու–ն էլ բավական խելամիտ կերպով իր «կրած» ծամոնաթղթերը, որոնք իրականում իրեն այլևս չէին հետաքրքրում, սկսեց փոխանակել Kinder Surprise–ի խաղալիքների հետ։ Ճիշտ է, Kinder–ի խաղալիքները բնավ էժան չէին. մեկ այդպիսի խաղալիքն արժեր մի քանի տասնյակ ծամոնաթուղթ, այլ կերպ ասած՝ չինգաչունգիստի համար մի ամբողջ կարողություն։ Բայց դե, փորձառու՝ իսկական չինգաչունգիստի համար մի քանի տասնյակ ծամոնաթուղթն ի՞նչ էր, ընդամենը «ձեռքի թուղթ», որոնցից կարող էր մի քանի վայրկյանում առանց ջանքի ձեռք բերել։ Ամեն օր հետը վերցնում էր 60 ծամոնաթուղթ, որոնցից 50–ը փոխանակում էր Kinder–ի մեկ խաղալիքի հետ, այնուհետև մնացած 10–ով խաղալիքի արդեն նախկին տիրոջ հետ չինգաչունգ խաղալով՝ հեշտությամբ հետ «կրում» խաղալիքի դիմաց իր տված բոլոր 50 ծամոնաթղթերը։ Հետո նույն ծամոնաթղթերը գործի էր դնում մեկ ուրիշ խաղալիք ձեռք բերելու համար և այդպես շարունակ։ Արդյունքում, չկորցնելով և ոչ մի ծամոնաթուղթ, մեկ օրում ձեռք էր բերում առնվազն մի քանի խաղալիք։ Տանն արդեն Kinder Surprise–ի խաղալիքների մի պատկառելի հավաքածու ուներ, ինչպիսին շատ քչերն ունեին։ Ու այդ հավաքածուին նայելով՝ քչերը կարող էին կռահել, որ իրականում նա իր կյանքում ընդամենը մի քանի անգամ էր Kinder Surprise–ի շոկոլադ կերել...

Yeghoyan
19.02.2010, 10:32
չին-գա-չունգ խաղացող կա՞:oy

Հայկօ
30.06.2012, 01:18
Իսկ Ճապոնիայում չինգաչունգի ռոբոտ են հնարել, բա՞ :)): Ջանկեն (ճապոներեն՝ չինգաչունգ) անունով ռոբոտի միակ նպատակը իր հետ չինգաչունգ խաղացող մարդկանց նվաստացնելն ա, որովհետև էս ռոբոտը երբեք չի պարտվում: Երբեք: Ու կարևոր չի, թե Ջանկեն ձյան ինչպես ա դա անում (գերարագ տեսախցիկներ ու պրոցեսորներ, մեկ միլիվայրկյանում մարդու ձեռքի շարժումը որսալ ու դրան աձագանքել, բլա-բլա), կարևորն էն ա, որ նա կհաղթի նույնիսկ Արշակին: Դու խաղը սկսելուց առաջ արդեն պարտված ես, համակերպվիր էդ մտքի հետ:

Եկեք ողջունենք չինգաչունգի նոր աստծուն:


http://www.youtube.com/watch?v=3nxjjztQKtY

Հ.Գ. Գռեհիկ հումորներ անել չկա, ֆափ-մափ :)):

Lem
30.06.2012, 02:07
Հ.Գ. Գռեհիկ հումորներ անել չկա, ֆափ-մափ :)):

Լավ էլի, ասեմ էլի: Big Bang-ի էս հատվածն ինձ հիշեցրեց: :))


http://www.youtube.com/watch?v=Tb627xDlqBs

Ռուֆուս
30.06.2012, 18:34
... կարևորն էն ա, որ նա կհաղթի նույնիսկ Արշակին:

Չեմ հավատում :angry


Հ.Գ. Ֆապ-մապ...