Դիտել ողջ տարբերակը : Փնտրում եմ ճապոներենի ուսուցման կենտրոն Երևանում
Հիդրոգեն
18.02.2010, 15:45
Գուցե ինչ-որ մեկը գիտի՞ այդպիսինի գոյության մասին: Պետք է, որ ուսուցումը չափազանց թանկ չլինի և լինի որակյալ:
Գուցե ինչ-որ մեկը գիտի՞ այդպիսինի գոյության մասին: Պետք է, որ ուսուցումը չափազանց թանկ չլինի և լինի որակյալ:
Ուսումնական կենտրոն չգիտեմ, բայց մի լավ մասնագետի ճանաչում եմ:
Հիդրոգեն
20.02.2010, 00:17
Անձնական պարապմունքնե՞ր: Թե՞ խմբերով մի քանի հոգանոց:
Նախ պետք է ճշտեմ՝ պարապու՞մ է, թէ ոչ, նոր կմտածենք անձնական, թ՞է խմբով։Վաղը գուցե կպարզեմ։
Հիդրոգեն
24.02.2010, 18:17
Նախ պետք է ճշտեմ՝ պարապու՞մ է, թէ ոչ, նոր կմտածենք անձնական, թ՞է խմբով։Վաղը գուցե կպարզեմ։
Արձագանք դեռ չկա՞:
Ներողություն ուշացման համար։ՈՒրեմն ժամանակի սղության պատճառով ասաց որ չի կարող պարապել ։Լավագույն դեպքում աաջարկեց ուսուցման ծրագիրը տրամադրել։
Իսկ կլինի ինձ էլ ուղարկեք շրագիրը,ճապոնական մշակույթը շատ հետաքրքիր է,կանխավ արիգատո
Հիդրոգեն
01.03.2010, 02:52
Լավագույն դեպքում աաջարկեց ուսուցման ծրագիրը տրամադրել։
Եթե դա հնարավոր է, ուրախ կլինեմ ծանոթանալ:
Ուրեմն ժամանակի սղության պատճառով ասաց որ չի կարող պարապել...
Իսկ մի գուցե նա մասնագիտության բերումով տեղյա՞կ լինի լեզուն դասավանդող ուսումնական հաստատությունների, կամ գոնե մարդկանց մասին:
Leo Negri
04.03.2010, 15:23
Գնա "Բուկինիստ" գրախանութ, իջիր նկուղային հարկ, աշխատող աղջկան հարցրա լեզուների ինքնուսույցները որտեղ են: Գնիր ամենաամենապարզ ինքնուսույցը, որտեղ սկսումա ամենաամենապարզ բաներից /նենց ոչինչ կարմիր գույնի երկհատորյակ պիտի լինի, եթե հլը չեն վաճառել/ ու սկսի քրքրել:
Դասավանդող ուսումնական հաստատություն կամ անհատականորեն պարապող մարդու մոտ արժի գնալ երբ արդեն ինչ որ բազային գիտելիքներ ունես /ասենք ինքնուսույցի գոնե կեսը քրքրել ես/ - տենց ահագին ֆինանսների խնայողությունա ստացվում:
Նաև օգտվի ճապոներեն լեզվի ուսուցմանը նվիրված կայքերից - դրանք ահագին շատ են թե ռուսերեն, թե անգլերեն:
Հիդրոգեն
09.03.2010, 22:14
Leo Negri, շնորհակալ եմ խորհրդի համար, բայց իմ համար չեմ հետաքրքրվում: Իսկ ում համար որ պետք է, նա արդեն ունի այդ տարրական բազան: Ուղակի հին կենտրոնը, ուր նա գնում էր, էլ չի գործում, դրա համար պետք է նոր տեղ գտնել:
Leo Negri
10.03.2010, 03:45
Հմմմ... իմ ճապոներենի սենսեյը հիմա ինչքան գիտեմ զբաղվածա...
Եթե տարրական բազա կա, իսկ դասախոս չկա, կարա սկսի հիերոգլիֆներ սովորել /դրա համար դասախոս պետք չի, իսկ սովորելու վրա ահագին ժամանակա գնում, նենց որ երբեք շուտ չի/ ու ճապոներեն կինոներ ու մուլտեր նայի թարգմանովի սուբտիտրերով - տենց բնազդորեն ահագին խոսակցական բան հիշվումա:
Ու դե իհարկե ճապոներեն մանգա թող կարդա - էլի ահագին լեզում բացումա:
Հիդրոգեն
11.03.2010, 00:01
Այ մանգաների մասին ինչ-որ չէի մտածել :hands
Դարձյալ՝ շնորհակալություն խորհրդի համար:
Ճապոներեն կինոների և մուլտեր լիքը ունեմ,պետք ըլնի ասեք,մանգա գիտեմ որտեղից կարաք ճապոներեն քաշել
senchsisian
28.07.2010, 21:35
Ձեր այդ ծրագիրը էլեկտրոնային տարբերակով է , թե ոչ, եթե հա, որ խնդրեմ կարող եք ուղղարկել իմ e-mail_ին?
Rhayader
28.07.2010, 21:45
«Արևելքի Երկրների Մշակույթի Կենտրոն» ՀԿ-ն (որի հետ ես վերջերս համագործակցում էի) պատրաստվում է կազմակերպել ճապոներենի կուրսեր: Իմ ժամանակներով գրեթե անվճար հիմունքներով էր (անվճար կամ մինիմալ վարձավճարով, ասեն՝ ամսեկան 5000 դրամ): Կարող եք իրենց դիմել:
«Արևելքի Երկրների Մշակույթի Կենտրոն» ՀԿ-ն (որի հետ ես վերջերս համագործակցում էի) պատրաստվում է կազմակերպել ճապոներենի կուրսեր: Իմ ժամանակներով գրեթե անվճար հիմունքներով էր (անվճար կամ մինիմալ վարձավճարով, ասեն՝ ամսեկան 5000 դրամ): Կարող եք իրենց դիմել:
Կարո՞ղ ես հեռախոսահամարը տալ
Rhayader
29.07.2010, 16:45
Կարո՞ղ ես հեռախոսահամարը տալ
Կճշտեմ, թե ով է ճապոներենի համար պատասխանատուն, ու կտամ, լա՞վ;)