PDA

Դիտել ողջ տարբերակը : Նոր քաղաքական ընդդիմություն. ԷՄՆ դաշինք



Հայկօ
16.02.2010, 19:23
Հայ հասարակությունը վերջին օրերին վկա է դարձել ներքաղաքական դաշտում աննախադեպ զարգացումների: Խոսքը նոր արմատական ընդդիմության՝ «ԷՄՆ» դաշինքի մասին է: Հիշեցնեմ, որ այս եռամիասնության մաս են կազմում հայտնի երգչուհի Էմմին, Միհրան անունով պարողը և Նադեժդա Սարգսյանը: «Մեր դիրքորոշումը հստակ է. ընդդիմանալ օտար ուժերի ազդեցությանը Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա, թույլ չտալ, որ շահամոլ, ապազգային ու վավաշոտ տարրերը երկիրը տանեն դեպի կործանում, անխոնջ ու համառ պայքար մղել կեղծիքների, կոռուպցիայի ու մարմնավաճառության դեմ: Մեր նպատակին հասնելու համար մենք չենք խնայելու ոչ մի ջանք. հարյուր հազարանոց երթեր, շուրջօրյա նստացույց Հ1-ի շենքի առջև, դիմում-բողոք՝ ուղղված Հաագայի միջազգային դատարանին, բոյկոտ՝ բոլոր բջջային օպերատորների նկատմամբ: Անցնելու՛ ենք», բազմամարդ հանրահավաքի ժամանակ բեմահարթակից հայտարարեց Էմմին: «Սա պարզապես խայտառակություն է: Հարկավոր է վերջ տալ քաղաքական կամայականություններին ու ամենաթողությանը», մեր թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ նշեց Միհրանը: Նադեժդա Սարգսյանն, իր հերթին, ասաց, որ «Շատերը փորձում են շահարկել իմ ու Էմմիի միջև եղած ազգակցական կապը՝ մեզ մեղադրելով հովանավորչության մեջ: Սա բացահայտ սուտ է: Այդ մտքի հեղինակները դիտավորյալ կերպով խեղաթյուրում են ճշմարտությունը՝ աչք փակելով վերջին քվեարկության ժամանակ դիտարկված աղաղակող կեղծիքների, բացթողումների ու խախտումների վրա»: ԷՄՆ-ն մոտ օրերս պատրաստվում է հանդես գալու հայտարարությամբ: Մանրամասները՝ շուտով:

Աղբյուր (http://reputationxchange.com/wp-content/uploads/2008/01/gotcha.gif)

Քննարկե՞նք :):

ministr
16.02.2010, 20:27
Իդեաս գողացել են.. դատի եմ տալու!!!!! :angry

Ռուֆուս
16.02.2010, 20:34
Քննարկե՞նք :):

Հենա քննարկում ենք, էլի ;)

http://www.akumb.am/showthread.php/51748-%D4%B5%D5%BE%D6%80%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%AB%D5%AC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D6%85%D6%86%D6%86%D5%A9%D5%B8%D6%83%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B5%D5%BF

Artgeo
16.02.2010, 20:50
Աղբյուր (http://reputationxchange.com/wp-content/uploads/2008/01/gotcha.gif)

Քննարկե՞նք :):

Աղբյուրը ճի՞շտ ա գրած :think

Հայկօ
16.02.2010, 23:18
Աղբյուրը ճի՞շտ ա գրած :think

Ներողություն եմ խնդրում, սխալմամբ այլ հղում եմ դրել: Հոդվածը վերցված է «Մահ կամ Եվրատեսիլ» նորաստեղծ պարբերականի առաջին էջից:

Անձամբ ես համոզված եմ, որ Հայաստանի քաղաքական դաշտը վաղուց էր նման կառույցի կարիքը զգում: Այսպիսի լուրջ ընդդիմությունով մենք շուտով կհասնենք մեր արժանապատիվ ապագային:

Rammer
16.02.2010, 23:41
Ներողություն եմ խնդրում, սխալմամբ այլ հղում եմ դրել: Հոդվածը վերցված է «Մահ կամ Եվրատեսիլ» նորաստեղծ պարբերականի առաջին էջից:

Անձամբ ես համոզված եմ, որ Հայաստանի քաղաքական դաշտը վաղուց էր նման կառույցի կարիքը զգում: Այսպիսի լուրջ ընդդիմությունով մենք շուտով կհասնենք մեր արժանապատիվ ապագային:

Այո և այս ընդիմություն ակընհայտ առավելութոյւն ունի ներկա ընդիմությունից: Միրանը ավելի լավ է պարում քան Լևոնը, իսկ Էմմին հանրահավաքններին լավ կոռն ա`ասենք ոչ ռիվասրններին...