PDA

Դիտել ողջ տարբերակը : Պլյուս և մինուս



Tornado
16.02.2010, 15:42
Ժողովու՛րդ ջան, որ խնդրեմ չ՞եք բացատրի, թե երաժշտական պլուսն ու մինուսը ինչ են նշանակում:think: Ես մենակ գիտեմ, որ էտ մինուսը երգի երաժշտությունն ա առանց բառերի(համենայն դեպս տենց եմ լսել:B) Նախորոք շնորհակալություն…

Ռուֆուս
16.02.2010, 15:47
Ժողովու՛րդ ջան, որ խնդրեմ չ՞եք բացատրի, թե երաժշտական պլուսն ու մինուսը ինչ են նշանակում:think: Ես մենակ գիտեմ, որ էտ մինուսը երգի երեժշտությունն ա առանց բառերի(համենայն դեպս տենց գիտեմ:B) Նախորոք շնորհակալություն…

Մինուսը ձայնագրված երաժշտությունն է առանց բառերի, սովորաբար օգտագործվում է այն դեպքում, երբ կենդանի կատարման ժամանակ կենդանի նվագակցությունը ապահովելը անհնարին է լինում: Մեկ մեկ բեքվոկալն էլ են ներառում մինուսի մեջ, երբ բեքվոկալի ապահովելն էլ է անհնարին լինում կենդանի կատարման ժամանակ:

Իսկ պլյուսը համ երաժշտությունն է, համ էլ բառերը նախորոք ձայնագրված, այսինքն երգիչը կանգնում է բեմի վրա ու երգի հետ հավասար բացում փակում բերանը՝ առանց երգելու:

Jarre
16.02.2010, 15:52
Մինուսը դա երաժշտական ֆանագրաման է։ Այսինքն՝ երաժշտական ամբողջական ձևավորումը, գործիքավորումը որը կարող ես ձայնագրել օրինակ մինի դիսկի վրա, միացնել ու մնում է միայն երգել։ Մինսուսի մեջ կարող են լինել նաև ձայանկցումներ՝ подпевка։

Իսկ պլյուսը, եթե չեմ սխալվում դա ամբողջական ձայնագրությունն է՝ երաժշտություն+ձայն, կամ հայերեն ասած՝ գոլոս :))

Սա իմ իմացածն է, Tornado։

Tornado
16.02.2010, 16:29
Շատ շնորհակալություն պատասխանների համար:hands, իսկ կարող ա իմանաք հայկական երգերի մինուսներ որտեղից կարամ քաշեմ:think???

Ռուֆուս
16.02.2010, 16:33
Շատ շնորհակալություն պատասխանների համար:hands, իսկ կարող ա իմանաք հայկական երգերի մինուսներ որտեղից կարամ քաշեմ:think???

Այ էս թեմայում երգի անունը գրի, եթե մարդիկ կարողանան, քեզ կօգնեն

http://www.akumb.am/showthread.php/47607-%D5%93%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B4-%D5%A5%D6%80%D5%A3-%D5%A5%D6%80%D5%A1%D5%AA%D5%B7%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-2

Jarre
16.02.2010, 16:36
Եթե որակով ես ուզում, ապա հավանաբար պիտի առնես մասնագիտացված խանութներիեց։ Եթե չեմ սխալվում, Կոմիտասի Մյուզիք Լենդում և ռայկոմի Պիանո երաժշտական խանութներում վաճառվում են։

Բայց այնտեղ էլ կարող են անորակ բան վաճառել, ուստի գնելուց առաջ լավ կլինի լսել, ճշտել որ լավն է ու նոր փող տալ, թե չէ հետո հետ չեն վերցնի։

Tornado
16.02.2010, 17:11
thanks Ռուֆուս ջան:hands