PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայոց ազգային ազատագրական պայքարը նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների շեմին

Adriano
16.02.2010, 02:02
Ազգային ազատագրական պայքարը կարծես մտած լինի մեր բոլորիս հոգու մեջ: Մեր ժողովուրդը իր բավականին մեծ թվով թերությունների հետ միաժամանակ, ունի մի լավ բան խորը ազգայնական պայքարի ընդունակություն: Վերջին օրերին,կապված հայ-թուրքական փոխհարաբերությունների փոփոխություններով, կարծես թե նորից սրվում է հայ ժողովրդի ազգայնական հոգին: Դրա մասին են վկայում նորանոր ազգայնական կարճամետրաժ ֆիլմերի թողարկումը, ազգային երգերի տարածումը: Կարծես թե հենց ժողովուրդը զգում է փոփոխությունների քամին , որ շրջապատում է Հայաստանը բոլոր կողմերից: Սակայն այս ազտագրական քաջ ոգին կարծես թե կասկածի մեջ է ընկել, կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Չգիտես թե ինչու որոշ աղբյուրներ կասկածի տակ են դնում Ղարաբաղյան հակամարտության դրդապատճառները: Մասնավորապես կարծիքներ կարելի է լսել, որ Ղարաբաղյան պատերազմը հենց կազմակերպվել էր ՀՀԾ-ին իշխանության բերելու համար: Եվ հիմա կարծես թե մամուլում, այլ աղբյուրներում նշվում է ինչ-որ զիջումների մասին: Եվ այս ֆոնի վրա կարծես թե ավելի է սրվում երկրում հոգեբանական մթնոլորտը: Եվ ես նույնիսկ չեմ պատկերացնում ինչ կարող է լինել Ղարաբաղի կամ վերջինիս կողքի տարածքների հանձման պարագայում: Քանզի և մեկը, և մյուսը ենթադրում է ազգային ազատագրական հոգու , հույսերի անկում:
Ահա ինչ շատ հետաքրքրիր է ինչպես եք դորք մտածում այս հարցերի շուրջ: Վերջի վերջո ուր ենք գնում: Եվ արդյոք մեր ազգային ազատագրական պայքարը դեռ շարունակվում է:

Եվ ես կխնդրեմ ձեզ ձեր կարծիքներն հայտնել ստորև ներկայացված կարճամետրաժ ֆիլմի մասին:

http://vkontakte.ru/video17538210_139713318

Rammstein
16.02.2010, 04:12
Առաջին. ֆիլմը դիտելու համար պետք է մուտք գործել տվյալ (vkontakte.ru-ի) համակարգ, մուտք գործելու համար նախ պետք է գրանցվել, գրանցվելու համար էլ պետք ա ներվեր ունենալ…
Եւ երկրորդ. ՀՀԾ-ն ո՞րն ա, եթե գաղտնիք չի: :oy

Adriano
16.02.2010, 09:49
Հազար ներե ղություն ՀՀԾ-ն ՀՀՇ պիտի լիներ

Adriano
16.02.2010, 23:27
Հաշվի առնելով ֆիլմը դիտելու դժվարությունները` ստորև ներկայացնեմ վերը նշված
ֆիլմից երեք հատված: Խնդրեմ դիտեք և ասեք ձեր կարծիքները.

http://www.youtube.com/watch?v=M2fQ7_XJhMk

http://www.youtube.com/watch?v=YS0-RVAhqdk

http://www.youtube.com/watch?v=wCb-7IOunOs

Adriano
16.02.2010, 23:28

17.02.2010, 08:52
Ահա սա էլ ֆիլմի 4-րդ հատվածը.

http://www.youtube.com/watch?v=JgVj-CwOVJQ

Տրիբուն
17.02.2010, 18:38
Հաշվի առնելով ֆիլմը դիտելու դժվարությունները` ստորև ներկայացնեմ վերը նշված
ֆիլմից երեք հատված: Խնդրեմ դիտեք և ասեք ձեր կարծիքները.

Անհաջող թեմա է: Նախ քվերակությունն անհասկանալի է: Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը, ու ի՞նչ շահ է ակնկալվում: Ներկայացված ֆիլմերից նայեցի միայն առաջին մասը, ու խորը հիասթափություն ապրեցի: Նախ Տիգրան Մեծի կողքը գրված էր մ.թ.ա 200: Ու հետո, ավելի վատ, Ավարայրի ճակատամարտի տարեթիվը գրված էր 461 (6:08 րոպեին):

Մոդերներին անկեղծ կարելի էր խնդրել որ թեման փակեն, ֆիլմերն էլ ջնջեն:

Adriano
17.02.2010, 19:02

Նախ կխնդրեյի բացատրել ինչն է անհաջող: Երկրորդ ինչ վերաբերում է հարցմանը, ապա այստեղ լրիվ հասկանալի է, կոW

Տրիբուն
18.02.2010, 00:18
Նախ կխնդրեյի բացատրել ինչն է անհաջող: Երկրորդ ինչ վերաբերում է հարցմանը, ապա այստեղ լրիվ հասկանալի է, կոW

Ոնց որ շատ պարզ բացատրված ա: Եթե մարդիկ Տիգրան Մեծի կառավարման տարեթիվն ու Ավարայրի ճակատամարտի տարեթիվը սխալ են գրում, էլ դրանից ավել ի՞նչ բացատրություն ես ուզում:

Adriano
18.02.2010, 10:15
Ոնց որ շատ պարզ բացատրված ա: Եթե մարդիկ Տիգրան Մեծի կառավարման տարեթիվն ու Ավարայրի ճակատամարտի տարեթիվը սխալ են գրում, էլ դրանից ավել ի՞նչ բացատրություն ես ուզում:

Հարգելի Տրիբուն ջան դրանք վրիպակներ են: Չլինի թե դու ենթադրում ես, որ նման կարճամետրաժ ֆիլմ ստեղծողը ինքը պատմությունից հեռու մարդ է, իհարկե ոչ: Ինչպես բոլորս ենք սխալվում նա էլ է այդ փոքր բանը բաց թողել: Սակայն դու դա ցանկանում ես ուրիշ տեսանկյունից հրամցնես, որը իմ կարծիքով այնքան էլ ճիշտ չէ: Էլ թեման փակենք, էլ անհաջողա: Սակայն ֆիլմը, օրինակ ռուսահայերի համար, բավականին արժեքավոր ինֆորմացիա է տալիս: Բացի այդ այդ տարեթվերը, այնուհետև ֆիլմում ճշգրտվում են: Իսկ նման ձևով մարդուն պատմությունից անգրագետ հանելը, դա իմ կարծիքով ճիշտ մոտեցում չէ: Նույնիսկ ամենաիմացող պատմագետները մեկ մեկ սխալվում են տարեթվերի մասով: Սակայն բուն էությունը, մասնավորապես ,մեր դեպքում Տիգրան մեծի կատարած գործերի, ավարայրի ճակատամարտից հասած արդյունքների, լավ մկնաբանված է:

Քո ասածը լրիվ հայավարի եղավ, ես ինքս տնտեսական մոդելներ ստեղծող եմ: Որոշ ժամանակ առաջ ում մոտ աշխատանքի էի գնում ընդունվելու, որ գործ չտա մի հատ փախած մոդելի անուն էր տալի, գիտես թե ոչ հարցնում էր, որը ես պարտավոր չեմ հիշել: Ուզում եմ ասել նույն բանը դու ես անում: Ֆիլմում էդքան ծանր թերություն չկա, ինչքան դու ես ուզում ներկայացնել դա որպես հայոց պատմության վերջնագիր:

Տրիբուն
18.02.2010, 13:13
Հարգելի Տրիբուն ջան դրանք վրիպակներ են:

Շատ լավ վրիպակներ են: Ամբողջ ֆիլմը երկու բանի մասին է, երկուսն էլ վրիպակի տակ են ընկել:

Չլինի թե դու ենթադրում ես, որ նման կարճամետրաժ ֆիլմ ստեղծողը ինքը պատմությունից հեռու մարդ է, իհարկե ոչ:
Մենակ պատմությունից չէ, ամեն ինչից ա հեռու:

Ֆիլմում էդքան ծանր թերություն չկա, ինչքան դու ես ուզում ներկայացնել դա որպես հայոց պատմության վերջնագիր:
Ավելի ծանր թերություն մտածելը նույնինսկ անհնարին է: Էս ֆիլմը, ինքը իրանով վերջնագիր ոչ մի բանին էլ չի կարող լինել, բայց կարելի է միայն խղճահարություն զգալ ֆիլմի ստեղծողի նկատմամբ, որ նույնիկսկ շատ պարզ բաները ներկայացնելից <վրիպակներ> է թույլ տալիս;