PDA

Դիտել ողջ տարբերակը : Եվրատեսիլային օֆֆթոփակույտ

Էջեր : [1] 2

Kita
16.02.2010, 00:25
Հաշվի առնելով Եվրատեսիլի հետ կապված մոտակա օրերի կամ նույնիսկ ամսվա հույզերը` բացվում է ժամանակավոր «Եվրատեսիլային բամբասարան»:
Խնդրեմ իրար կերեք, կշտացեք, ուրախացեք::))

Rammer
16.02.2010, 00:26
ԳՅՈՒՂԱՑԻ ՀԱՄԲՈՅԻ ՏՈՒՆԸ

Եվրատեսիլը Հայաստանում նորից կրքեր է բորբոքել, ու բավական ուժեղ կրքեր: Երեւի ժամանակն է Եվրատեսիլն էլ հռչակել “մասոնական դավադրություն”, որի նպատակը հայության միասնականությունը կոտրելն է: Այս անգամ էլ, ինչպես նախորդ անգամներին, ամեն ինչի պատճառը Եվրատեսիլ երգի մրցույթին Հայաստանի մասնակցի ընտրությունն էր: Ինչպես հայտնի է, փետրվարի 14-ին տեղի ունեցած ընտրությամբ հաղթող հռչակվեց հայ հանդիսատեսին քիչ հայտնի Եվա Ռիվասը` մոր կողմից հայուհի Ռուսաստանից, որը մի քանի ամիս առաջ է եկել Հայաստան, հանդիսատեսին ներկայացել է Սայաթ-Նովայի “Թամամ աշխարհ պտուտ եկա” երգով, հետո հայտ ներկայացրել Եվրատեսիլին մասնակցելու համար եւ “Ծիրանի կորիզ” երգով դարձել հաղթող:

Նրանից բացի, եւ գուցե ավելի, Եվրատեսիլ մրցույթի մասնակցի ընտրական մրցույթի հաղթողի հավակնորդ էին համարվում Էմմի եւ Միհրան զույգը, ինչպես նաեւ Ռազմիկ Ամյանը: Հենց նրանք էլ, հատկապես Էմմի եւ Միհրան զույգը, եւ մասնավորապես զույգի պրոդյուսեր, Էմմիի մայր Նադեժդա Սարգսյանը, դժգոհում են ընտրության արդարությունից, sms քվեարկության մեքենայություններից, կասկածում են, որ հայ հանդիսատեսը կարող էր իր “հարյուր տարվա ծանոթ” երգիչներին ավելի քիչ ձայն տալ, քան նոր ծանոթ մի երգչուհու: Իսկ այդ դժգոհության հիմքերից առանցքայինն էլ համարվում է թերեւս այն, որ Եվա Ռիվասին հովանավորում է Ռուսաստանի հայաստանցի հայտնի գործարար Սամվել Կարապետյանը` Կալուգայի Սամոն, ով մոտ հարաբերություն ունի Հայաստանի երրորդ եւ երկրորդ նախագահների հետ:

Եվրատեսիլի ընտրական փուլի հետ կապված կրքերն ավանդույթ են Հայաստանի “եվրատեսլական” պատմության ընթացքում: Սկսած առաջին մասնակցի ընտրությունից` Անդրեից, մինչեւ մանկական երկու Եվրատեսիլների ընտրությունը (որոնցից մեկում, ի դեպ, հաղթեց հենց Նադեժդա Սարգսյանի հովանավորյալ Լուարա Հայրապետյանը, ու նրա հաղթանակի արդարությանն էլ կասկածողներ գտնվեցին), մինչեւ Եվա Ռիվաս, ու թերեւս Ռիվասից էլ հետո, ընտրության արդարությանը միշտ կասկածելու են, անկախ նրանից, թե իրականում ինչքան է կասկածը հիմնավոր, ինչքան են հիմնավոր կասկածողների փաստարկները: Երբ երկրում տոտալ կեղծիքի մթնոլորտ է, կեղծվում են բոլոր կարգի ու մակարդակի ընտրությունները, կեղծվում են արժեքները, կեղծվում է իրականությունը, Եվրատեսիլի մասնակցի ընտրությունը չի կարող մնալ դրանից անմասն: Համենայն դեպս, հանրային գիտակցությունը չի կարող կեղծիքի համատարած մթնոլորտում ի դեմս Եվրատեսիլի արդարության կղզյակ տեսնել, առավել եւս, որ այդ ոլորտում շոշափվում են մեծ փողեր, շոշափվում են իշխանության հետ մտերիմ մարդկանց անուններ: Իսկ հայաստանյան հասարակության շրջանում իշխանությունն ու կեղծիքը դարձել են հոմանիշներ, ու դա ոչ թե հասարակության սուբյեկտիվ ընկալումների արտահայտումն է, որոնք կարող են առանձին դեպքերում իսկապես լինել, այլ իշխանության երկար տարիների գործունեության օբյեկտիվ հետեւանքը:

Այս դեպքում արդեն ցանկացած խնդրի մասնագիտական կողմ հայտնվում է երկրորդ պլանում, եւ առաջ է գալիս քաղաքական, ու թերեւս ամենից առաջ քաղաքակրթական կողմը: Թերեւս որեւէ մի երկրում, որտեղ որպես պետություն եւ հասարակություն հասել են արժեքային լուրջ ձեռքբերումների, Եվրատեսիլը վաղուց արդեն արժեք չէ, ու այդ պետություններում հասարակությանը նույնիսկ չի էլ հետաքրքրում, թե ով է գնալու Եվրատեսիլ: Պատահական չէ, որ վերջին մի քանի տարիներին Եվրատեսիլում հաղթող են դառնում եւ հաջողությունների են հասնում Արեւելյան Եվրոպայի եւ հետխորհրդային պետությունների ներկայացուցիչները, հատկապես այն պետությունների, որտեղ վերնախավերը իրենց հասարակություններին մատուցելու այլ արժեքներ չեն կարողացել եւ չեն կարողանում ստեղծել, ու մնացել են “ազգային ազատագրական” տեսարանները:

Երբ պետություններում եւ այնտեղ ապրող հասարակությունների մեջ կան ձեւավորված կամ ձեւավորվող արդիական արժեհամակարգեր, նաեւ երգիչ-երգչուհիների համար արդեն Եվրատեսիլը դառնում է բացարձակ ավելորդություն, որովհետեւ դա ոչ այլ ինչ է, քան պարզապես պետության` տվյալ դեպքում Հանրային հեռուստաընկերության հաշվին “ռասկրուտկա” լինելու հնարավորություն: Բայց, մյուս կողմից, քանի որ Հայաստանը “տեսարանների” դարաշրջանում խորը “խցանված” երկիր է, ու այդ երկրում շատ մեծ է Եվրատեսիլի պահանջարկը երգիչ-երգչուհիների մոտ, ապա զարմանալի չի լինի, եթե ասենք պարզվի, որ պահանջարկի այդ մեծության պատճառով մեծանում են նաեւ երգիչ-երգչուհիների առաջարկները Եվրատեսիլի Հայաստանի “փայատեր” հանդիսացող Հանրային հեռուստաընկերությանը: Այդպիսով, տվյալ մասնակցի “ռասկրուտկան” այսպես ասած “ինքնածախսածածկվում” է: Դա ընդամենը մի շատ տեսական ենթադրություն է, որը կարծես թե այդքան էլ անհավանական չէ, նկատի ունենալով այն արժեքներն ու բարքերը, որ տիրում են Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներում:

Ընդ որում, պետք չէ բացառել, որ հաղթող մասնակիցը հաղթում է առանց որեւէ զարտուղի ճանապարհի, միանգամայն արդար կերպով, բայց, կրկին նկատի ունենալով Հայաստանում գերակա արժեքներն ու բարքերը, թերեւս շատ հավանական է, կամ անհավանական չէ, որ նույնիսկ արդարության համար Հայաստանում պետք է վճարել, գուցե ավելի շատ վճարել, քան կեղծիքի համար: Ի վերջո, այն հասարակություններում, ուր Եվրատեսիլի բեմն է արժեք կամ խնդիր կամ նպատակ կամ հանրային ուշադրության առարկա, այսինքն ուր տեսարաններն են թագավորում, ամեն բան` արդարություն լինի, թե կեղծիք, ապրանք է, որ իր գինն ունի:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Ռուֆուս
16.02.2010, 00:32
Եթե Նադեժդան էնքան ձիշովկա լինի, որ Եվային դատի տա, աղջկա «կարիերայի» վրա վերջնականապես խաչ կքաշի :[

Լուսաբեր
16.02.2010, 00:36
Մարտավարություն N1 :))

http://www.youtube.com/watch?v=66EW_v8qJvs&feature=player_embedded

Միքո
16.02.2010, 00:43
Եթե Նադեժդան էնքան ձիշովկա լինի, որ Եվային դատի տա, աղջկա «կարիերայի» վրա վերջնականապես խաչ կքաշի :[

չէ հա, Հայաստանում էնքան երգիչ-երգչուհիներ կան, որ մենակ իրանք իրանց լսեն, եքա հանդիսատես կհավաքեն, մի խոսքով իրանք իրանցով :D

BOBO
16.02.2010, 00:49
Ձեր ձայնյ հաշվարկված չե, քանի որ Դուք սպարել եք տվյալ երգի ոգտին քվեարկուտյան սահմանաչապյ. Հ1-Եվրատեսիլ Հայաստան 2010
Տեսեք Բիլայնից ինչ սմսա եկել, Եվայի օգտին էի քվեարկել հեսա օռանժի քարտը դնեմ տենամ սմս էկելա թե չէ

ministr
16.02.2010, 01:02
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

2010 թ. փետրվարի 14-ին կայացավ 'Եվրատեսիլ-2010' հայաստանյան նախընտրական փուլը, որի իրավատերն է 'Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն' ՓԲԸ։ Առաջին ալիքը կարող էր ուղղակի ընտրությամբ որեւէ մեկին ուղարկել Օսլո հիմնական մրցույթին, սակայն որոշում էր կայացրել կազմակերպել մրցույթ՝ իր իրավասության բոլոր հնարավոր լծակները հանձնելով ժյուրիին եւ հեռուստադիտողներին։ Առաջին ալիքը դիմել է ՀՀ Մշակույթի նախարարությանը, որպեսզի այդ գերատեսչությունը ձեւավորի ժյուրիի կազմը, որի քվեարկության արդյունքում մասնակիցները զբաղեցրել են հետեւյալ տեղերը.

1-ին տեղ՝ Էմմի եւ Միհրան 'Hey'
2-րդ տեղ՝ Եվա Րիվաս 'Apricot Stone'
3-րդ տեղ՝ Անի Արզումանյան 'The Mermaid Song'
4-րդ տեղ՝ Ռազմիկ Ամյան 'My Love'
5-րդ տեղ՝ Նիկ Էգիբյան 'Countdown'
6-րդ տեղ՝ Մելինե Բեգլարյան 'We Must Believe'
7-րդ տեղ՝ Մարիա Կիզիրյան 'Little Red Riding Hood'
8-րդ տեղ՝ Another Story 'Այս ձմեռ'
9-րդ տեղ՝ Դավիթ Աշոտյան 'Infected Dreams'

SMS քվեարկությունն իրականացրել է 'Ինտերմոբ' ընկերությունը՝ Vivacell, Beeline եւ Orange բջջային օպերատորների մասնակցությամբ։ Արդարության ապահովման նպատակով Grant Thornton Amyot LLC ընկերության կողմից նշանակվել էր աուդիտոր՝ Վլադիսլավ Մուրադյանը։ Ներկա էին եղել նաեւ գործընթացին հետեւելու ցանկություն հայտնած մրցույթի մասնակիցների ներկայացուցիչները. մասնավորապես՝ Եվա Րիվասի, Ռազմիկ Ամյանի, Էմիի եւ Միհրանի պատվիրակները։ SMS քվեարկության արդյունքները հետեւյալն են.

1-ին տեղ՝ Եվա Րիվաս 'Apricot Stone'
2-րդ տեղ՝ Ռազմիկ Ամյան 'My Love'
3-րդ տեղ՝ Էմմի եւ Միհրան 'Hey'
4-րդ տեղ՝ Another Story 'Այս ձմեռ'
5-րդ տեղ՝ Անի Արզումանյան 'The Mermaid Song'
6-րդ տեղ՝ Դավիթ Աշոտյան 'Infected Dreams'
7-րդ տեղ՝ Մարիա Կիզիրյան 'Little Red Riding Hood'
8-րդ տեղ՝ Մելինե Բեգլարյան 'We Must Believe'
9-րդ տեղ՝ Նիկ Էգիբյան 'Countdown'

'Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն' ՓԲԸ բողոքներ է ստացել, որ SMS-քվեարկության ժամանակ եղել են տեխնիկական բարդություններ։ Առաջին ալիքն անմիջապես ուսումնասիրություններ է սկսել բջջային երեք օպերատորների հետ միասին։ 'Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն' ՓԲԸ պատրաստ է իր ձեռքի տակ գտնվող քվեարկության բոլոր տվյալները տրամադրել շահագրգիռ բոլոր կողմերին։

Տեսնես "ժյուրին" էդ ինչի էր խոսքը մեկ արել Էմմիի համար? Լավ գոնե մի երկուսն էլ թող Ռազին բարձր միավոր տային: Բայց մի հատ փոքր հանգամանքում վրիպել էին ` մարդկանց գործոնը անտեսելով: Հաշվի առնելով էս փաստը, ակամայից հիշում եմ ժողովրդական հին ասացվածքը, որ գողը գողությունիցա խոսում... և այլն և այլն :)
Հետաքրքիրա ապագա զոքանչի մտածելակերպը, ասում ա էդ ով էր, որ ոչ մեկ, ոչ երկու եկավ ու մեկ էլ հաղթեց: Հարցադրման հիմքը ճիշտա, բայց մոտեցումնա սխալ, առաջին հերթին մոռանումա, որ մարդիկ ընտրում են երգ, ոչ թե բեմի ստրուկ:) Եթե որևէ անհայտ մեկը, կարողա գա, մի քանի շաբաթում իր երգով հայտնվի top10-ի առաջին հորիզոնականում, որ իրա վերաբերմունքով, պահվածքով ու իր թիմի ճիշտ կազմակերպած PR-ով հաղթի, ուրեմն ով ես եղել դու, քո Էմմի-Բ կազմակերպությունը ու քո աղջիկը, որպես մասնագետներ, որպես պրոդյուսեր, որպես երգչուհի: Կարաս մի հատ մտաբերես աղջիկդ վերջին անգամ երբա հայտնվել top10-ի մեջ? Կարաս մտաբերես երբա միայնակ որևէ խելքը գլխին երգ կատարել? Վերջին քչից շատից հաջողված երգը Սուպեր Սաքոյի հետ էր, էն էլ նույն թեմատիկայով` "արի մոտս որ ես քեզ օ օ օ օ".. նման մի ֆռռիկ էլ Միհրանի հետ էիք ուզում անեիք: Վրաներդ վստահ լինեիք չէիք չամռվի էդ խեղճ տղուն իրա բան ու գործից կտրեիք բերեիք: Էն տղու հեչ մի մրգին էլ չի, ինքը իրանին վաղուցա հասել էս կյանքում, դուք եք որ պատեպատ եք ծեփվում ու չեք գտնում ձեզ: Էսօր մի հատ էլ լսեցի էդ համարը: Խեղճ Միհրանը ինչքան իրան կոտորի իրա խմբոց հանդերձ, որ աղջկադ ագռավի կղկղոցը չլսվեր? Էդ տեսակ ձայն սկի ԱԼՄ-ի ադամանդներից չէի լսել: Էմմի, եթե ուզում ես մի բանի հասնես էս կյանքում, էդ սիգարետդ ռադ արա, քեզ կարգին պրոդյուսեր ընտրի, ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ պրոդյուսեր, մի հատ էդ էգոդ խորը թաքցրա, քիթդ իջացրա ու ԵՐԳԻ, ու նենց երգի, որ մարդկանց համար երգես, ոչ թե մորդ: Այ էն ժամանակ հանդիսատեսը քեզ կսիրի, որովհետև կտեսնի, որ իր համար ես երգում, եթե մի գործ հավեսով ես անում, արդյունքը անպայման կտեսնես` դրական առումով: Իսկ եթե մարդկանց պտի ԱԴԱԼԺԵՆԻ անես, քո երգով, ապա այ սենց չափալախներ կուտես քո սաղ ստեղծագործական կյանքում:

Նաիրուհի
16.02.2010, 01:55
Ամոթ է, էլի, գոնե արժանապատվորեն պարտվել իմացեք...:[

Gayl
16.02.2010, 02:00
Ամոթ է, էլի, գոնե արժանապատվորեն պարտվել իմացեք...:[
Չէ իրանք մտածում են, թե էտ ոնց պատահեց որ նորեկը գերազանցեց ծեր գայլին, միայն չեն պատկերացնում, որ այդ ծեր գայլի ատամները թափված են ու շատ քչերն են համակրում Էմիին ու իրա մայրիկին:

VisTolog
16.02.2010, 02:05
Չէ իրանք մտածում են, թե էտ ոնց պատահեց որ նորեկը գերազանցեց ծեր գայլին, միայն չեն պատկերացնում, որ այդ ծեր գայլի ատամները թափված են ու շատ քչերն են համակրում Էմիին ու իրա մայրիկին:
ու հետաքրքիրա, ո՞նց պատահեց վերջը :think

Գալաթեա
16.02.2010, 02:07
Բայց Էմմիի երգի մեջ լավ բաներ կան է, հաշվի չեք առնում:
Եթե ուզում ես օկտավայի յոթը նոտաներից մի հատիկը լավ սովորես՝ լսում ես երգի տուները: Եթե արդեն պատրաստ ես երկու նոտա սովորել՝ լսում ես կրկներգը:
Իսկ եթե ոչուբարով մի տեղ պաժառ ա, Էմմիի մեկումեջ գոռգռոցն ես հիշում օգտագործում:

Gayl
16.02.2010, 02:09
ու հետաքրքիրա, ո՞նց պատահեց վերջը :think
Հնարավոր ա կեղծել են, իմ կարծիքով ճիշտ են արել, եթե ինքը չաներ ուրեմն Էմիի մայրիկն էր անելու, թեկուզ ինետի քվեարկությանը եթե նայենք կտեսնենք որ Ռիվասը առավելություն ունի, այս դեպքում ճիշտ արեց կեղծեց, եթե իհարկե կեղծեց:

Ֆոտոն
16.02.2010, 02:15
Մի անգամ «բախտ է վիճակվել» Էմմիի մայրիկի հետ խոսել, մի քանի տարի առաջ: Ինքն ասաց, թե բոլորն էլ հերթով կգնան (բոլորի հերթն էլ կգա, է՞լի): Շատ հանգիստ էր, որ իր աղջիկը ուղղակի մասնակցում է, հնարավոր է հաղթի: Դա այն տարին էր, որ Էմմին մրցույթին մասնակցեց, բայց կարծես նախապես արդեն հայտնի էր, որ Սիրուշոն պիտի գնա: Ինչ-որ «ներքին ուժեր կան հայ էստրադա-հեռուստատեսային խմբակում», որոնք նախօրոք մասնակցին որոշում են:

Սա իմ ենթադրությունն է, որ այս տարվա նախապայմանավորվածությունը Էմմիի գնալուն էր հակված: Իսկ Ռիվասի հայտնվելը անկանխատեսելի ելևէջներ ավելացրեց: Էմմիից ավելի ուժեղ մասնակցին քվեարկությունն ընտրեց: Ահա և ամբողջ շիլաշփոթը: :)
Մեկ էլ, որ Էմմին, էլի մասնակիցներ Ռիվասի հետ հանդիպել են սրճարանում, կարծում եմ՝ դա էլ Ռիվասին ճնշելու, մրցույթից դուրս նետելու կամ հոգեպես ընկճելու նպատակ է հետապնդել: :)

Ընդամենը իմ վարկածն է: :)

davidus
16.02.2010, 02:16
նոր վիդեոն նայեցի...... խնդալս եկավ, 3-4 հոգի մարդ էին հավաքվել ու Էմմի էին գոռում... :D
արա, բայց իսկականից ամոթ ա էլի.... ում հարցնում եմ, բոլորը էդ աղջկա օգտին են քվեարկել.... էդ ոնց էղավ որ կեղծել են??? մենակ մեր տանից 7-8 ձայն Եվային ա գնացել, ընդամենը 1 ՍՄՍ տեղ չի հասել....
դե թող իրանց մեջտեղից ճղեն.... :D

Հ.Գ. անկախ ինձնից մի երգ հիշեցի...

Ай-ай-ай-ай-ай-ай убили негра,
Убили негра, убилии,
Ай-ай-ай-ай-ай-ай ни за что, ни про что,
С*ки замочили.... :D

Gayl
16.02.2010, 02:21
նոր վիդեոն նայեցի...... խնդալս եկավ, 3-4 հոգի մարդ էին հավաքվել ու Էմմի էին գոռում... :D

Միտինգ են արե՞լ:o

davidus
16.02.2010, 02:22
Միտինգ են արե՞լ:o

հա, վերևում Լուսաբերը վիդեոն դրել ա, նայի... խնդալուց կմեռնես....

may
16.02.2010, 02:23
http://www.youtube.com/watch?v=962uWAdIO64

http://www.youtube.com/watch?v=RZTGbfMlPoc

Gayl
16.02.2010, 02:35
հա, վերևում Լուսաբերը վիդեոն դրել ա, նայի... խնդալուց կմեռնես....
Իսկականից ամոթա:
Ասումա.
-Մենք համաձայն չենք քվեարկությանը թող ժյուրին որոշի:D
Կամ դուք ո՞վ եք որ համաձայն լինեք կամ չլինեք ինքս երեք հատ ուղղարկել եմ մեկը տեղ չի հասել բայց գումարը գանձել են հո չեմ ընկնելու փողոցները ասեմ ետ տվեք իմ 300 ը:

Գալաթեա
16.02.2010, 02:41
Լավն էր ինտերվյուն, չէի տեսել: Հալալ ա անկեղծությանը: Ոչ հետև հաղացնել, ոչ բան, մարդը ինչ կա ասում ա...
- Ինձ Տաշիրն ա հովանավորում, այ Նադյա, փախար :)

Chuk
16.02.2010, 02:53
Էս «հայ ֆանատի» հարցազրույցներից սիրտս խառնում ա... արա՛, էդքան դժվա՞ր ա հայերեն տառերով գրելը :angry

Գալաթեա
16.02.2010, 03:49
"Օֆֆտոպանոց" բառի հետ ինչ-որ բան էն չէ՞ր:
Անձամբ ես ոչ մեկից չեմ բամբասում: Ու շատերն էլ, կարծում եմ:

Chuk
16.02.2010, 04:07
"Օֆֆտոպանոց" բառի հետ ինչ-որ բան էն չէ՞ր:
Անձամբ ես ոչ մեկից չեմ բամբասում: Ու շատերն էլ, կարծում եմ:

Վերնագիրը ես եմ առաջարկել, Լիլ, որպես կատակային ու թեթև, ոչինչ չպարտադրող մի բան: Դրա մեջ չկա որևէ վիրավորական ենթատեքստ, այլ ընդամենը ենթադրում է ազատ ու անկաշկանդ զրույց: Լուրջ գրառումներն էլ թողնում ենք համապատասխան թեմային:

armuk
16.02.2010, 04:56
հա, վերևում Լուսաբերը վիդեոն դրել ա, նայի... խնդալուց կմեռնես....

:angryմի շեկ կին էլ կա ներկայանում է որպես ոկալի դասատու......................... այ կնիկ դու ով եղար որ ասես Ռիվասը երգչուհի է թէ չէ, խեղճ են այն սանները որ քո ձեռքի տակից են անցնում.............. եթէ փետրվարի ինի բարի գիշեր հայեր հաղորդումը տեսած լինես կկիմանաս որ Ռիվասը լավ էլ երգ էլ գիտի այ խղճուկ շեկլիկ :angry

armuk
16.02.2010, 05:17
«Բարի Գիշեր Հայեր» հաղորդման ժամանակ:[Արայիկը:[ կարծում էր թէ եսիմով է ու սկսել էր անկապ տեղը խոսել............ ես չեմ հասկանում ԱՐՄԵՆԻԱի ղեկավարությունը չեն հասկանում որ Արայիկը ավել պակաս շատ է խոսում..........:angry........... Եվան էլ միայն լասում էր ********* տեղ չդնելով նրա ասածները կամ հենց սկզբում ասում է թէ դու հասկանում ես թէ ինչես երգում, իսկ Եվան էլ անգլերեն պատասխանեց (ապրի Եվան :hands)

davidus
16.02.2010, 10:57
«Բարի Գիշեր Հայեր» հաղորդման ժամանակ:[Արայիկը:[ կարծում էր թէ եսիմով է ու սկսել էր անկապ տեղը խոսել............

Արայիկը ով ա???? տեղը չբերեցի..... :8

Ձայնալար
16.02.2010, 11:36
17 տարեկանում ա տեղափոխվել ու հայերեն չի՞ խոսում :o

tigrr
16.02.2010, 11:44
Արայիկը ով ա???? տեղը չբերեցի..... :8

Արայիկը "Բարի գիշեր հայեր"-ի ժամանակ, Ամերիկայի հետ ուղիղ կապի ժամանակ ստուդիայում է լինում, իրան էլ մեծ երաժշտագետի տեղ դրած անձնավորությունա

Տրիբուն
16.02.2010, 11:47
Էմի, նախագահ:

Փաստորեն, երգ-երաժշտության մեջ էլ հիմա պոտենցիալ քաղբանտարկյալներ ունենք:

davidus
16.02.2010, 11:48
Էմի, նախագահ:

Փաստորեն, երգ-երաժշտության մեջ էլ հիմա պոտենցիալ քաղբանտարկյալներ ունենք:

պոտենցիալ չէ, քցված....

Տրիբուն
16.02.2010, 11:49
17 տարեկանում ա տեղափոխվել ու հայերեն չի՞ խոսում :o

Ապեր, մարդ կա մինչև կյանքի վերջը Հայաստանում ա ապրում, ու տենց էլ ոչ մի լեզվով խոսալ չի սովորում:

Ձայնալար
16.02.2010, 11:54
Հա, բայց տենցները չեն գնում Հայաստանից՝ մնում պրիզիձենտ են դառնում կամ առնվազն ԱԺ նախագե:

Ձայնալար
16.02.2010, 11:56
Ժող, բայց ջոգում եք էս սաղ պատմության մեջ սաղիս ինչնա ամենաշատը դզել` Էմմիի մանթոն :D

ministr
16.02.2010, 12:00
Ժող, բայց ջոգում եք էս սաղ պատմության մեջ սաղիս ինչնա ամենաշատը դզել` Էմմիի մանթոն :D

Խի մենակ Էմմիի, բա մոր մանթոն... մանթո չէ է, մի հատ ստեղծագործական թաթալոշ :))

*e}|{uka*
16.02.2010, 12:00
Էնքան հուզվեցի, սխալ քվեարկեցի: Բլին:

*e}|{uka*
16.02.2010, 12:03
Խի մենակ Էմմիի, բա մոր մանթոն... մանթո չէ է, մի հատ ստեղծագործական թաթալոշ :))

Միրհան տղեն էլ էր մանթոն: Ո՞նց ինքը՝ գերագույնը, հելնի գա Հայաստան իրան չընտրեն:

ministr
16.02.2010, 12:04
Բայց մի պահ դզումա :) Փաստորեն ժյուրիի հետ խոսալը չանցավ: Էն կարգի վստահ էին, որ նույնիսկ չէին բարեհաճում PR անել: Իսկ հենց որ էկրանին կամ մի տեղ երևում էին, անմիջապես հիշատակում էին, որ արդեն հաղթած ենք, կարողա էսքան ճանապարհ մուֆտա ենք եկել?
Մեկ էլ ժողովուրդը բռնումա ու սաղ կարտերը խառնումա :)
Սենց քաղաքaկան ընտրություններ եմ ուզում :)

Ռուֆուս
16.02.2010, 12:15
Ժող, բայց ջոգում եք էս սաղ պատմության մեջ սաղիս ինչնա ամենաշատը դզել` Էմմիի մանթոն :D

Հա բան, Անդրեն գնա, Հայկոն գնա, Ինգա Անուշ Արշակյանները գնան, Սյուզանի աղջիկը գնա, Էմմին չգնա՞: Բա էդ ո՞նց կլինի որ Էմմիի օժիտի մեջ Եվրատեսիլի դիպլոմ չլինի :)) Խեղճը էսքան տարի դիմացավ, հազիվ էս տարի շանս ուներ, որ ինքը գնար ու ինչ-որ անհայտ ծագման երգչուհի հայտնվեց, Էմմիին գցեց ցեխը :))

Ռուֆուս
16.02.2010, 12:19
Ռազմիկ Ամյանն այլևս երբեք չի մասնակցի «Եվրատեսիլի» նախընրական փուլերին
11:42 • 16.02.10

«Եվրատեսիլ 2010» մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի մասնակից Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմեն Մովսիսյանը գոհ չէ sms քվեարկության արդյունքներից: Tert.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ բազմաթիվ sms-ներ տեղ չեն հասել, սակայն գումարը գանձվել է: Այդ մասին, ըստ Մովսիսյանի, իրենց տեղեկացրել են Ռազմիկ Ամյանի երկրպագուները:

Արմեն Մովսիսյանը հիշեցրեց, որ Ռազմիկ Ամյանի վերջին համերգին դահլիճում ներկա էր մոտ 12 հազ. երկրպագու: Նա նաև կարծիք հայտնեց, որ sms քվեարկությունը անիմաստ միջոցառում է, որի համար գումար է ծախսվում:

Մովսիսյանը հայտնեց, որ իրենք չեն պատրաստվում բողոքի ակցիաներ կազմակերպել կամ բողոքարկել մրցույթի արդյունքները:

«Ռազմիկ Ամյանն այլևս երբեք չի մասնակցի «Եվրատեսիլի» նախընտրական փուլերին, սակայն եթե գան, խնդրեն, կմասնակցի «Եվրատեսիլին»»,- հայտարարեց երգչի պրոդյուսերը:

Tert.am
Եկեք ազգովի գնանք պաղատենք Ռազմիկին, որ նա այլևս երբեք չմասնակցի Եվրատեսիլին :lol

Anahit Jan
16.02.2010, 12:33
Շատ կուզենայի իմանալ ,ժյուրիի որ անդամնա ,որ Էմմիին 12չի նշանակել::think

ministr
16.02.2010, 12:37
Շատ կուզենայի իմանալ ,ժյուրիի որ անդամնա ,որ Էմմիին 12չի նշանակել::think

Նադյան ում որ մրգին չի :)

ministr
16.02.2010, 12:44
Հա բան, Անդրեն գնա, Հայկոն գնա, Ինգա Անուշ Արշակյանները գնան, Սյուզանի աղջիկը գնա, Էմմին չգնա՞: Բա էդ ո՞նց կլինի որ Էմմիի օժիտի մեջ Եվրատեսիլի դիպլոմ չլինի :)) Խեղճը էսքան տարի դիմացավ, հազիվ էս տարի շանս ուներ, որ ինքը գնար ու ինչ-որ անհայտ ծագման երգչուհի հայտնվեց, Էմմիին գցեց ցեխը :))

Անդրե, Հայկո, տո դե լավ էն Սանասար-Բաղդասարն էլ ջհանդամ.... բայց Սիրուշոյից հետ ընգնել??? Էս առիթով կարելի ա օրթախ մի երկու բլոկ սիգարետ քաշել:
Լավ ա գոնե ամերիկայում ֆռֆռալը, Միհրանի կողքին նկարվելը քյար մնաց :)
Սիրուշոն երևի Էմմիի համար էր էն սև շորերը հագել երգում :)

Ծով
16.02.2010, 12:45
աաա....դզեց, այ սենց պիտի լինի դեմոկրատիան...Կեցցե՛ մոդերատոր ԿԻՏԱՆ:love
ոչ մի կեղծիք էլ չի եղել, հաստատ եմ ասում...եթե լիներ Էմմիի օգտին պիտի լիներ...:B
:D:D:D aaaaa jogh sxalem qvearkel...:D:D:D ov e dimel keghciqi? esqan xosam u evaq rivasem entrel...aaaaaaaaaa:(

davidus
16.02.2010, 12:51
աաա....դզեց, այ սենց պիտի լինի դեմոկրատիան...Կեցցե՛ մոդերատոր ԿԻՏԱՆ:love
ոչ մի կեղծիք էլ չի եղել, հաստատ եմ ասում...եթե լիներ Էմմիի օգտին պիտի լիներ...:B

հա, ըստ ինձ հաստատ եղել ա.... բա էդ ժյուրիի միակարծությունը ինչով էր պայմանավորված???? էդ ինչին էին տենց հավանել որ??? բեմի վրայից հևալով երգելուն??? ճվճվալուն???
լավ է, էժան են էլի.....

ministr
16.02.2010, 12:52
Ով չի դիտել ու լսել սոխակի ձայնը խնդրեմ

http://www.youtube.com/watch?v=24H_KeFN1i0

Եթե էս ձայնը համարում են միաձայն 12 (բացառությամբ էն մի խելքը գլխին մարդը)...

Ռուսների մոտա լավ ստացվում `... дорогие члены жюри :))
Հայերեն ` Հարգելի ժյուրիի անդամներ.... :))

Ծով
16.02.2010, 12:57
հա, ըստ ինձ հաստատ եղել ա.... բա էդ ժյուրիի միակարծությունը ինչով էր պայմանավորված???? էդ ինչին էին տենց հավանել որ??? բեմի վրայից հևալով երգելուն??? ճվճվալուն???
լավ է, էժան են էլի.....

Ժյուրին կեղծ էր, որ հաստատ...էստեղուրիշ բան ա աշխատել... մի սեղանի շուրջ հաց են կիսել, Եվա կգա-կգնա, բա հետո նադեժդայի աչքերին ո՞նց են նայելու, տղու խոսք էին տվել...

terev
16.02.2010, 12:58
Եվրատեսիլը խոստացել են Էմմիին

Թերթի աղբյուրների փոխանցմամբ` Սամվել Կարապետյանի` «Տաշիրի» սեփականատիրոջ վրա Եվա Ռիվասի ռասկրուտկան իր վերջնարդյունքով` Օսլոյում համերգի ծախսերով հանդերձ կարժենա 7 միլիոն դոլար:

Նադեժդա Սարգսյանը լռում է

Մրցույթին հաջորդած օրը Նադեժդա Սարգսյանը սպառնում էր դատարան մտնել, իսկ հետո ամբողջ օրը չէր պատասխանում հեռախոսազանգերին: Կան ենթադրություններ, որ տիկին Նադեժդայի լռությունը պայմանավորված է նրանով, որ հաջորդ տարվա Եվրատեսիլը խոստացել են Էմմիին:

tert.am (http://tert.am/am/news/2010/02/16/hraparak/)

ministr
16.02.2010, 12:58
Ժյուրին կեղծ էր, որ հաստատ...էստեղուրիշ բան ա աշխատել... մի սեղանի շուրջ հաց են կիսել, Եվա կգա-կգնա, բա հետո նադեժդայի աչքերին ո՞նց են նայելու, տղու խոսք էին տվել...

Աչքերին նայում են ինչ անեն? :)

davidus
16.02.2010, 12:59
Ժյուրին կեղծ էր, որ հաստատ...էստեղուրիշ բան ա աշխատել... մի սեղանի շուրջ հաց են կիսել, Եվա կգա-կգնա, բա հետո նադեժդայի աչքերին ո՞նց են նայելու, տղու խոսք էին տվել...

բայց զգում ես թե ԽՍՀՄ-ն քանի սերունդ ա մարդկանց կյանք փչացնում??? :D

ministr
16.02.2010, 13:00
Եվրատեսիլը խոստացել են Էմմիին

Թերթի աղբյուրների փոխանցմամբ` Սամվել Կարապետյանի` «Տաշիրի» սեփականատիրոջ վրա Եվա Ռիվասի ռասկրուտկան իր վերջնարդյունքով` Օսլոյում համերգի ծախսերով հանդերձ կարժենա 7 միլիոն դոլար:

Նադեժդա Սարգսյանը լռում է

Մրցույթին հաջորդած օրը Նադեժդա Սարգսյանը սպառնում էր դատարան մտնել, իսկ հետո ամբողջ օրը չէր պատասխանում հեռախոսազանգերին: Կան ենթադրություններ, որ տիկին Նադեժդայի լռությունը պայմանավորված է նրանով, որ հաջորդ տարվա Եվրատեսիլը խոստացել են Էմմիին:

tert.am (http://tert.am/am/news/2010/02/16/hraparak/)

Մի հատ ազգովի էդ էլ չհարամենք? :)) Կընտրեմ նույնիսկ էն ջայլամի փետուրներով տղուն.. ինչ էր անունը չեմ հիշում :))

ministr
16.02.2010, 13:04
Մյուս տարի ուզում եմ Արամեն գնա: Կամ Ռազը:

Dayana
16.02.2010, 13:06
Ով չի դիտել ու լսել սոխակի ձայնը խնդրեմ

http://www.youtube.com/watch?v=24H_KeFN1i0

Եթե էս ձայնը համարում են միաձայն 12 (բացառությամբ էն մի խելքը գլխին մարդը)...

Ռուսների մոտա լավ ստացվում `... дорогие члены жюри :))
Հայերեն ` Հարգելի ժյուրիի անդամներ.... :))

Դավ, իհարկե հասկանում եմ, որ ազգովի ցնծում ենք, որ Էմմին չի գնում Եվրատոսիլ, չնայած դրա կայֆը դեռ չեմ ջոգել, բայց էս երգը լսի՝

http://www.youtube.com/watch?v=KtoDRWvkQ_Q&feature=related

էս երեխեն կարգին ձեն ուներ, բայց էնքան են երես տվել ու ենթադրաբար բավականին ծխել ա, դրա համար էլ ինքն իրա "տունը քանդել ա" ...

Ariadna
16.02.2010, 13:06
Ով չի դիտել ու լսել սոխակի ձայնը խնդրեմ

Եթե էս ձայնը համարում են միաձայն 12 (բացառությամբ էն մի խելքը գլխին մարդը)...

Ռուսների մոտա լավ ստացվում `... дорогие члены жюри :))
Հայերեն ` Հարգելի ժյուրիի անդամներ.... :))

Հա, բայց ինչ, լրիվ Եվրատեսիլյան երգ ա ու շոու (լրիվ հեղափոխական եմ է, հլը ռիսկիս նայեք :D)։ Էմիի մանթոն ինձ էլ ա դզում, բայց օբյեկտիվ որ նայում եմ, էս երգը Եվրատեսիլի բեմից հաստատ ավելի լավ կնայվեր։ Ռիվասն էլ միգուցե լավ ա երգում, բայց ամեն դեպքում էդ երգում առանձնապես ձայնի հզորություն չկա, ոչ էլ երգն ա օյ, օյ, օյ։

Արևհատիկ
16.02.2010, 13:09
Ժող Նադեժդա Սարգսյանը ասել ա «էդ ո՞նց ա եղել, որ հայ հեռուստադիտողին քաջ հայտնի Էմմին ու Ռազմիկ Ամյանը հավաքել են ընդամենը 1400 և 1800 ձայն, իսկ ոմն Եվա Ռիվաս 6000 ձայն»:
Էլ չի ասում է, որ քաջ հայտնի են դրա համար էլ հայ հեռուստադիտողները ձայն չեն տվել էդ 2-ին: :lol

*e}|{uka*
16.02.2010, 13:09
Եվրատեսիլը խոստացել են Էմմիին

Թերթի աղբյուրների փոխանցմամբ` Սամվել Կարապետյանի` «Տաշիրի» սեփականատիրոջ վրա Եվա Ռիվասի ռասկրուտկան իր վերջնարդյունքով` Օսլոյում համերգի ծախսերով հանդերձ կարժենա 7 միլիոն դոլար:

Նադեժդա Սարգսյանը լռում է

Մրցույթին հաջորդած օրը Նադեժդա Սարգսյանը սպառնում էր դատարան մտնել, իսկ հետո ամբողջ օրը չէր պատասխանում հեռախոսազանգերին: Կան ենթադրություններ, որ տիկին Նադեժդայի լռությունը պայմանավորված է նրանով, որ հաջորդ տարվա Եվրատեսիլը խոստացել են Էմմիին:

tert.am (http://tert.am/am/news/2010/02/16/hraparak/)

гыыы :D այ մարդ թող էտ աղջիկը պսակվի գնա հա: Ինչ ա եվրատեսիլի փորացավ կպել: Որ Ռիվասը լավ տեղ բռնի, մյուս տարի Արամեին մեյդան կհանեն: Տակ չտո Էմմի ջան, բալիկ ջան, տվայո վրեմյա ուշլոոո:

ministr
16.02.2010, 13:10
Դավ, իհարկե հասկանում եմ, որ ազգովի ցնծում ենք, որ Էմմին չի գնում Եվրատոսիլ, չնայած դրա կայֆը դեռ չեմ ջոգել, բայց էս երգը լսի՝

http://www.youtube.com/watch?v=KtoDRWvkQ_Q&feature=related

էս երեխեն կարգին ձեն ուներ, բայց էնքան են երես տվել ու ենթադրաբար բավականին ծխել ա, դրա համար էլ ինքն իրա "տունը քանդել ա" ...

Արմ ջան բա մենք ինչ ենք ասում? Կարգին ապագա ուներ, բայց դառավ Նադյա-SP1:

ministr
16.02.2010, 13:12
гыыы :D այ մարդ թող էտ աղջիկը պսակվի գնա հա: Ինչ ա եվրատեսիլի փորացավ կպել: Որ Ռիվասը լավ տեղ բռնի, մյուս տարի Արամեին մեյդան կհանեն: Տակ չտո Էմմի ջան, բալիկ ջան, տվայո վրեմյա ուշլոոո:

Ու եթե լցրած դահլիճներով են չափում հավանական սմս-ների քանակը, ապա Արամեն համալիր լցրեց, դե գնա կեր... :))

terev
16.02.2010, 13:16
Ժողովուրդ, հլը էս գրառման մեջ վիդեոն միացրեք:

http://s003.radikal.ru/i202/1002/29/a415c80d56f8.jpg

Dayana-ի ավատարը 100 գլուխ Էմմիից լավա պարում:

Rammstein
16.02.2010, 13:35
Նոր իմացա, որ ժյուրին առաջին տեղը Էմմիենց ա տվել: :o
Արա դե լավ է՜, էս Հայաստանում ո՛չ ժյուրին իմաստ ունի, ո՛չ էլ SMS քվեարկությունը, աչքիս պետք ա վիճակահանությամբ ընտրել:

Ով չի դիտել ու լսել սոխակի ձայնը խնդրեմ

Ես չէի դիտել, դիտեցի: Դե ինչ կարամ ասեմ, ոչ միայն հայերը, այլեւ ամբողջ մարդկությունը 10 քայլ հետ ընկավ Էմմիի պարտության հետեւանքով: :cry2

…լավ էլ, բա սա երգ ա՞ :[, պետք ա ուրախ լինեն, որ չեն գնացել, որովհետեւ գնային վերջին տեղը բռնած խայտառակ եղած հետ էին գալու: Չնայած էլի տակից դուրս կգային, կասեին, որ Եւրոպայում էլ ա կեղծիքներ եղել, հեռուստադիտողը ծախված ա եղել, T-Mobile-ի տնօրենը ժողով ա արել, որ Էմմիենց ձայն չտան…

Ձայնալար
16.02.2010, 13:36
Ժող, իսկ հարգարժան ժյուրիի անդմաները ովքե՞ր էին:

davidus
16.02.2010, 13:37
Նոր իմացա, որ ժյուրին առաջին տեղը Էմմիենց ա տվել: :o
Արա դե լավ է՜, էս Հայաստանում ո՛չ ժյուրին իմաստ ունի, ո՛չ էլ SMS քվեարկությունը, աչքիս պետք ա վիճակահանությամբ ընտրել:

:nono.... միայն ղումար` անկախ ընթերակաների մասնակցությամբ..... ով հաղթեց, նա էլ կգնա...

*e}|{uka*
16.02.2010, 13:54
Էմմի. «Ես իմ հաղթանակը նվիրում եմ նրանց»

Հիմնական մրցակցությունը Էմմի և Եվա Ռիվասի մեջև էր: Նշենք, որ թե կուլիսներում, թե ճաշարանում, և թե դահլիճում կարելի էր հանդիպել Եվա Ռիվասի թիմին` հիմնականում արական սեռի 15 և ավելի տարիք ունեցող մարդկանց, որոնք կրում էին «Եվրատեսիլ, Եվա Ռիվաս» գրությամբ շապիկներ:

Նման շապիկ կրում էր նաև երգիչ Անդրեն, ով որոշել էր հենց նույն շապիկով ելույթ ունենալ: Ինչպես «Հետք»-ին փոխանցեց երգիչը, երբ ինքն էր գնում Եվրատեսիլ, իր կողքին շատ քիչ մարդ էր կանգնած, և ինքը հոգնել է քավոր-սանիկ հարաբերություններից: Իսկ թե ինչու է հենց Եվա Ռիվասի կողմից, նա ասաց, որ երգչուհու երգը գրել են այնպիսի կոմպոզիտորներ (Կարեն Կավալերյան և Արմեն Մարտիրոսյան), որոնց դեմ բոլորն անզոր են: Նշենք, որ դեռևս ապրիլին Անդրեն հայտարարել էր, որ «Եվրատեսիլ»-ում տեսնում է Եվա Ռիվասին: Նա նաև նշեց, որ Էմմին լավ երգչուհի է, Միհրանը` լավ պարող, բայց «անհամեմատելի են նրանց երգերը»: Անդրեի կարծիքով` Եվա Ռիվասը առնվազն երկրորդ կամ երրորդ տեղը կզբաղեցնի: Երգիչը Հայաստանը «Եվրատեսիլ»-ում նորից ներկայացնելու ցանկություն հայտնեց. «Իմ ուզած երգով կցանկանայի ներկայանալ մյուս կամ դրան հաջորդող տարում»,- նշեց Անդրեն:

Երեկ ելույթ ունեցան նաև «Եվրատեսիլ»-ում Հայաստանն արդեն ներկայացրած մյուս մասնակիցները` Սիրուշոն, Ինգա և Անուշ Արշակյանները: Արշակյան քույրերը «Հետք»-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք կցանկանային, որ «Եվրատեսիլ»-ին Հայաստանը ներկայացներին Էմմին և Միհրանը կամ Ռազմիկ Ամյանը. «Ինչու չէ` նաև Եվա Ռիվասը»:

Երբ բոլոր մասնակիցները պարողների հետ բեմ բարձրացան` լսելու հաղթողի անունը, Եվա Ռիվասի հետ բեմ բարձրացան նաև երգի հեղինակները, պրոդյուսերը: Եվա Ռիվասի անունը լսելուց հետո Էմմին հեռացավ բեմից: Երկար ժամանակ նա դուրս չէր գալիս սենյակից: Էմիի երկրապագուները ուզում էին նրան տեսնել, բայց ոստիկանները թույլ չէին տալիս: Էմիի երկրպագուներից մի աղջիկ անգամ լաց էր լինում: Ոստիկանը նրան ասաց. «Աղջիկ ջան, թաղո՞ւմ է, որ լացում ես, բեր ես ստորագրեմ, գնա»:

Էմմին դուրս եկավ սենյակից, և իր երկրպագուների հետ սկսեց «Հեյ-հեյ» երգել, իսկ դռնից այն կողմ` Եվա Ռիվասի ասուլիսն էր: Էմմին ասաց. «Ես իմ հաղթանակը նվիրում եմ նրանց»: Միհրանը նշեց, որ այլևս իրեն Հայաստանում չենք տեսնի. եթե անգամ Միհրանը գնա «Եվրատեսիլ», ապա չի ներկայացնի Հայաստանը: Ռազմիկ Ամյանը առանձանպես չէր տխրել, ուրախ-ուրախ երգեց և ուրախ-ուրախ էլ բեմից եկավ կուլիսներ:

աղբյուր (http://lurer.net/) :D

Rammstein
16.02.2010, 14:00
Ժող, իսկ հարգարժան ժյուրիի անդմաները ովքե՞ր էին:

Նաիրա Գյուրջինյան, Միքայել Պողոսյան, Ա. Երնջակյան, Կոնսերվատորիայի վոկալ-տեսական ամբիոնի վարիչ (անունը չգիտեմ), էլ չեմ հիշում:

Ձայնալար
16.02.2010, 14:03
Վայ քու արա բա ինչ եքն անելու առանց Միհրանի :cry

may
16.02.2010, 14:10
http://www.youtube.com/watch?v=1xHLehhOePE&feature=sub

Rammer
16.02.2010, 14:31
Վայ քու արա բա ինչ եքն անելու առանց Միհրանի :cry

Յարխուշատ ենք պարելու...:yahoo
Բայց Միհրանին իրականում քցել են դրա համար ա տենց վիրավորված:

J o k e r
16.02.2010, 14:32
Եվան տեսք ունի ու երգն էլ լավն ա: մնում ա մի հատ լավ շոու մտածեն ու ամեն ինչ լավ կլինի: ինչ էլ լինի մեր սփյուռքը լավագույն տասնյակում տեղը կապահովի:

armuk
16.02.2010, 14:36
դա ի՞նչպես էր որ մինչ ամսի տասնչորսը քառասունից ավելի քվեարկել էին Եվաի համար իսկ հիմա քվեարկում են թէ կեղծել է: բան չեմ հասկանում :o

Dayana
16.02.2010, 14:40
Մի հատ ազգովի էդ էլ չհարամենք? :)) Կընտրեմ նույնիսկ էն ջայլամի փետուրներով տղուն.. ինչ էր անունը չեմ հիշում :))

Լավ էլի Դավ, գոնե դու սենց բան մի ասա, քեզ միլիոն տարի պետք ա՞: Ուզում ա Էմմին գնա, ուզում ա ՝ Էմին Դավիդովը :D

Արիացի
16.02.2010, 14:41
դա ի՞նչպես էր որ մինչ ամսի տասնչորսը քառասունից ավելի քվեարկել էին Եվաի համար իսկ հիմա քվեարկում են թէ կեղծել է: բան չեմ հասկանում :o

Սխալվել են մարդիկ, հարցը չեն կարդացել, գիտեին թե երկրորդ փուլի քվեարկությունն ա: :D

armuk
16.02.2010, 14:41
եկեք համաձայնենք որ սա երկրրորդ տարին է որ Էմմին սենց վիճակումա հայտնվում:

armuk
16.02.2010, 14:42
Սխալվել են մարդիկ, հարցը չեն կարդացել, գիտեին թե երկրորդ փուլի քվեարկությունն ա: :D

:D:D

armuk
16.02.2010, 14:47
եկեք համաձայնենք որ սա երկրրորդ տարին է որ Էմմին սենց վիճակումա հայտնվում:

ոչ թէ հայտնվում այլ ուրիշները այդպես անում որ հայտնվի (նկատի չունեմ Եվաին)

armuk
16.02.2010, 14:49
բայց հեռուստաընկերությունները Եվաի հետ հայցազրույցներով լավ էլ ռէյտինգեն ապահովում

Sagittarius
16.02.2010, 15:06
արա ամոթելա, ես էլ բարդակ սարքին, մեկը ժուրիին ա կտավատ անում, մյուսը սմսներն ա դզում,,,
սաղ տարիներին էլ իրանց որոշած մարդիկ էին գնում, ուղղակի էս տարի երկու հոգի սկսին կեզծել, դրա համար այս սենց տուպիկի առաջ կանգնան...
ավելի լավ ա մենք Աֆրիկատեսիլին մասնակցենք,

Հ.Գ. սաղ օր թասիբից ենք խոսում, բայց ինչան թասիբից զուրկ ենք, որ ազգովի մի նորմալ բան չենք կարողանում կազմակերպել

davidus
16.02.2010, 15:08
Հ.Գ. սաղ օր թասիբից ենք խոսում, բայց ինչան թասիբից զուրկ ենք, որ ազգովի մի նորմալ բան չենք կարողանում կազմակերպել

բայց ազգը ստեղ ինչ կապ ուներ???

Enigmatic
16.02.2010, 15:19
Էս Միհրանը իրան մեծ կակաշկի տեղա դրել, իրա երազած տղու տեղնա պատկերացնում:)) բա բարակ ձենը:D

Sagittarius
16.02.2010, 15:23
բայց ազգը ստեղ ինչ կապ ուներ???

մեծ, դու մի հատ նայի շուրջդ ու տես մարդկանց քանի տոկոսն ա կարգուկանոնով ապրելը համարում ճիշտ, ոչ խոսքով, այլ գործով, մի հատ ծանոթ ենք ունենում մի նախագծում, սկսում են սաղ քվեարկել՝ նույնիսկ իմանալով որ հեչ հաղթանակի արժանի չի, էտ ամեն ինչը հասարակությունից ա դուրս գալիս,
իհարկե, բացառություններ կան, բայց քանի նման մարդիկ մեծամասնություն են կազմում, քանի մենք երեխեքին դաստիարակում ենք, որ ճարպիկ լինեն ու ոչ թե կարգուկանոնին հետևող (դրանք հականիշներ համարելով), բոլորս էլ մեղավոր ենք.

Արևհատիկ
16.02.2010, 15:26

Հուսով եմ էս ընգծածս մասը Եվրատեսիլի մասին չես գրել: :)

Լուսաբեր
16.02.2010, 15:32
մեծ, դու մի հատ նայի շուրջդ ու տես մարդկանց քանի տոկոսն ա կարգուկանոնով ապրելը համարում ճիշտ, ոչ խոսքով, այլ գործով, մի հատ ծանոթ ենք ունենում մի նախագծում, սկսում են սաղ քվեարկել՝ նույնիսկ իմանալով որ հեչ հաղթանակի արժանի չի, էտ ամեն ինչը հասարակությունից ա դուրս գալիս,
իհարկե, բացառություններ կան, բայց քանի նման մարդիկ մեծամասնություն են կազմում, քանի մենք երեխեքին դաստիարակում ենք, որ ճարպիկ լինեն ու ոչ թե կարգուկանոնին հետևող (դրանք հականիշներ համարելով), բոլորս էլ մեղավոր ենք.

Էս ինչ շիլա շփոթ սարքեցիր. երեխեքի դաստիարակություննէլ բերեցիր խառնեցիր....

Սենց մի բան ասեմ, ես ու իմ ծանոթներից բարեկամներից շատերը իրարից անկախ /ասածդ ծանոթ բարեկամ բացառելով, որովհետև իրենցից շատերը դեռ չգիտեին էլ, որ Եվան հայա/ քվեարկել են էտ աղջկա օգտին ու հիմա ձայների մեծամասնությամբ ինքնա գնալու:
Իսկ թե կեղծել են ու նման ձևով են առաջ գնում, պա՜հ , ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Չնայած, որ չեմ կարծում կեղծել են: Էնքան անարդարություններ ենք տեսել, որ վաԴանում ենք , որ հանկարծ մի արդար բան լինի ու կեղծ եղած չլինի: Ոչ կեղծ ընտրություններ էլ են լինում.
Ի դեպ ծանոթ մարդ չգիտեմ, որ Էմիի օգտին քվեարկած լինի :think

ministr
16.02.2010, 15:32
Լավ էլի Դավ, գոնե դու սենց բան մի ասա, քեզ միլիոն տարի պետք ա՞: Ուզում ա Էմմին գնա, ուզում ա ՝ Էմին Դավիդովը :D

Դայ ջան, ինչ լավ էլ անունները դրիր իրար կողք :) Մեկը ֆիզիկապես մյուսը հոգեպես...
Ինձ չի դզում, որ հաբռգած, երես առած, լկստված ու անորակ մեկը պտի սարքի ու գնա Հայաստան ներկայացնի, իսկ էն մյուսը, որ իրոք ավելի լավնա, պտի կրուշկով ջուր շփի ինքնաթիռի հետևից: Գումարած դրան էս ամբողջ կորդեբալետը ուղղակի եկավ հաստատելու իմ տված որակումները: Անդրեն լավ էր ասել, թե ինչիա Ռիվասի մայկայով դուրս եկել բեմ երգելու...

ministr
16.02.2010, 15:34
Էս Միհրանը իրան մեծ կակաշկի տեղա դրել, իրա երազած տղու տեղնա պատկերացնում:)) բա բարակ ձենը:D

Դե հիմա դրսերում կարողա մեծ աթարա, բայց ստեղ էդ աթարը վառում են գյուղերում :) Նենց որ Էմինեմի կլոնին բարի ճանապարհ Լոս Արմենիոս :)

Dayana
16.02.2010, 15:36
Դայ ջան, ինչ լավ էլ անունները դրիր իրար կողք :) Մեկը ֆիզիկապես մյուսը հոգեպես...
Ինձ չի դզում, որ հաբռգած, երես առած, լկստված ու անորակ մեկը պտի սարքի ու գնա Հայաստան ներկայացնի, իսկ էն մյուսը, որ իրոք ավելի լավնա, պտի կրուշկով ջուր շփի ինքնաթիռի հետևից: Գումարած դրան էս ամբողջ կորդեբալետը ուղղակի եկավ հաստատելու իմ տված որակումները: Անդրեն լավ էր ասել, թե ինչիա Ռիվասի մայկայով դուրս եկել բեմ երգելու...
Ես իհարկե քո հետ լրիվ համաձայն են, բայց մեկ ա, չի դզում, որ մարդիկ "ուրախ են, որ Էմմին կամ ցանկացած ուրիշ մեկը մաննո ա", մի տեսակ չի դզում ու վերջ ու ինձ մեկ ա, Էմին կգնա, Ռազմիկը, Էվան, Ֆլորան թե Ֆաունան, լրիվ մեկ ա, որովհետև Հայաստանը հաղթելու շանս չունի :D Բացի մեր խեղճ ու կրակ սփյուռքից ուրիշ ոչ ոք չի քվեարկելու Հայաստանի պես "փախած" երկի ներկայացուցչի ավելի քան փախած երգի/երգչի օգտոին :))

Kita
16.02.2010, 15:41
Մոդերատորական: Որ օֆֆտոպակույտում եք, էտ դեռ չի նշանակում, որ տրանսլիտով պիտի գրեք: Ակումբում ցանկացած թեմայում տրանսլիտը արգելվում է, մի՛ մոռացեք:

davidus
16.02.2010, 15:42
մեծ, դու մի հատ նայի շուրջդ ու տես մարդկանց քանի տոկոսն ա կարգուկանոնով ապրելը համարում ճիշտ, ոչ խոսքով, այլ գործով, մի հատ ծանոթ ենք ունենում մի նախագծում, սկսում են սաղ քվեարկել՝ նույնիսկ իմանալով որ հեչ հաղթանակի արժանի չի, էտ ամեն ինչը հասարակությունից ա դուրս գալիս,
իհարկե, բացառություններ կան, բայց քանի նման մարդիկ մեծամասնություն են կազմում, քանի մենք երեխեքին դաստիարակում ենք, որ ճարպիկ լինեն ու ոչ թե կարգուկանոնին հետևող (դրանք հականիշներ համարելով), բոլորս էլ մեղավոր ենք.

հետո???? էդ մարդկանց թերություն ու տկարություն ա, որ չկարողանալով իր սեփական իրավուքներին ու ինքնասիրությանը տեր կանգնել, մեղքը գցում են կողքինի ճարպկության վրա, ինչա դիմացինը այդ նույն կարգ ու կանոնի պայմաններում ավելի լավա կարում կողմնորոշվի, քան դեմոկրատական արժեքային համակարգի գործարանից շտամպով դուրս եկածները... էդ երբվանից ա մարդկանց արգելվում մտածել ու ավելի խելացի գործել??? թե դա կարգ ու կանոնի հասկացությունից դուրս ա??

ministr
16.02.2010, 15:42
Արմին ջան էդ ինչի շանս չունենք հաղթելու որ?
Բարեկամությունը բարեկամություն, բայց երգն էլ կապ ունի: Նորվեգիան միշտ էն քվեարկության վերջերում էր վեր ընկած: Բայց էս անգամ նորմալ երգ տարան ու հաղթեցին: Եթե միայն ԽԾԲ-ով լինի, ապա հաղթող երկրերը կլինեն մի քանիսը ընդամենը: Թեկուզ Սիրուշոն ու Արշակյանները... նույն սփյուռքը չէր քվեարկում? Մի դեպքում ընկանք 4-րդ տեղ, մյուս դեպքում 11:

Լուսաբեր
16.02.2010, 15:42
Իսկ ինձ թվումա մենք էս տարի հաղթելու ենք :think Ու ուրիշ սենց շանս չի լինելու...
Բոլոր նախադրյալները ես անգամ կա, մնումա կազմակերպվելիք շոուն, իսկ Եվայի ասելով համաշխարհային դեմքեր են լինելու բեմում, ոնց-որ Բիլանի ժամանակ էր.
Տեսնենք ... :think

Yellow Raven
16.02.2010, 15:56
Բայց որ Եվան դեմքի կեսը միկրաֆոնով փակումա, ինձ մի պահ թվումա,թե Ջոլինա երգում:))

armuk
16.02.2010, 16:02
Բայց որ Եվան դեմքի կեսը միկրաֆոնով փակումա, ինձ մի պահ թվումա,թե Ջոլինա երգում:))

ինձ էլ:))

Մանուլ
16.02.2010, 16:04
Մի հատ սենց հարց, էլի. ինչի՞ ընտրական փուլի ժամանակ ոչ մեկ չխոսեց ժյուրիի գոյության մասին: Հետո` եթե ժյուրիի բոլոր անդամները` բացի մեկից, Էմմիին են ընտրել, դա ոչ մի բան չի փոխո՞ւմ: Ի՞նչ նշանակություն ուներ ժյուրիի ձայնը ընդհանրապես:

Մանուլ
16.02.2010, 16:05
17 տարեկանում ա տեղափոխվել ու հայերեն չի՞ խոսում :o

Իսկ մինչև էդ Ռոստովում ա ապրել :)):

ministr
16.02.2010, 16:06
50/50-ա ժյուրիի ձայնը ու սմս քվեարկությունը:

Dayana
16.02.2010, 16:09
Արմին ջան էդ ինչի շանս չունենք հաղթելու որ?
Բարեկամությունը բարեկամություն, բայց երգն էլ կապ ունի: Նորվեգիան միշտ էն քվեարկության վերջերում էր վեր ընկած: Բայց էս անգամ նորմալ երգ տարան ու հաղթեցին: Եթե միայն ԽԾԲ-ով լինի, ապա հաղթող երկրերը կլինեն մի քանիսը ընդամենը: Թեկուզ Սիրուշոն ու Արշակյանները... նույն սփյուռքը չէր քվեարկում? Մի դեպքում ընկանք 4-րդ տեղ, մյուս դեպքում 11:

Ջասթ ֆոր յոր ինֆորմեյշըն, Սիրուշոն Էքս Պրեզիդենտի հարսն ա ;)

armuk
16.02.2010, 16:09
Մի հատ սենց հարց, էլի. ինչի՞ ընտրական փուլի ժամանակ ոչ մեկ չխոսեց ժյուրիի գոյության մասին: Հետո` եթե ժյուրիի բոլոր անդամները` բացի մեկից, Էմմիին են ընտրել, դա ոչ մի բան չի փոխո՞ւմ: Ի՞նչ նշանակություն ուներ ժյուրիի ձայնը ընդհանրապես:

ուներ այն նշանակությունը որ Էմմի Միհրան զույգը երրորդ տեղից եկան երկրրորդ տեղ որովհետև նրանք սմսներով երրորդ տեղ էին զբաղեցրել

Լուսաբեր
16.02.2010, 16:09
Մի հատ սենց հարց, էլի. ինչի՞ ընտրական փուլի ժամանակ ոչ մեկ չխոսեց ժյուրիի գոյության մասին: Հետո` եթե ժյուրիի բոլոր անդամները` բացի մեկից, Էմմիին են ընտրել, դա ոչ մի բան չի փոխո՞ւմ: Ի՞նչ նշանակություն ուներ ժյուրիի ձայնը ընդհանրապես:

Մրցույթը դեռ չսկսած հաղորդավարները տեղյակ են պահել, որ կա ժյուրի, ներկայացրել են անուն ազգանուններով ու , որ ընտրված են մշակույթի նախարարության կողմից: Ինչքանով ես հասկացա ժյուրիի ձայնը մեծ ազդեցություն չուներ և հանդիսատեսի քվեարկության արդյունքների հետ , եթե չհամընկներ միևնույնա հանդիսատեսի ձայննա անցնում: Ու տեղ լրիվ անհասկանալի էր ինչի համար են ժյուրիի անդամները.

ministr
16.02.2010, 16:10
Ջասթ ֆոր յոր ինֆորմեյշըն, Սիրուշոն Էքս Պրեզիդենտի հարսն ա ;)

Եվրոպայում ապրողին շատ ա հետաքրքրում թե ում հարսնա? Մարդիկ ձայն են տվել գնահատելով իրան ու երգը:

Ռուֆուս
16.02.2010, 16:12
Մի հատ սենց հարց, էլի. ինչի՞ ընտրական փուլի ժամանակ ոչ մեկ չխոսեց ժյուրիի գոյության մասին: Հետո` եթե ժյուրիի բոլոր անդամները` բացի մեկից, Էմմիին են ընտրել, դա ոչ մի բան չի փոխո՞ւմ: Ի՞նչ նշանակություն ուներ ժյուրիի ձայնը ընդհանրապես:

Մանե ջան, հայտարարվել ա, ոնց չի հայտարարվել: Իսկ քվերակության կարգը 50/50 ա, ժյուրիի ու սմս քվեարկության արդյունքները գումարում են իրար, ստանում են հաղթողին:

Dayana
16.02.2010, 16:12
Եվրոպայում ապրողի շատ մի ոտերինա ում հարսնա? Մարդիկ ձայն են տվել գնահատելով իրան ու երգը:

Ձյաձ, քո կարծիքով մեր մոտ նստած հեռախոսի վրա Բիլայնին էին ձայն տալիս, որ 12 միավոր էին ուղարկում կամ էլ էն Սերբ "կատարողին" որ տենց էլ մինչև հիմա չիմացանք աղջիկ էր թե տղա :D Սուձյան առած ա, խաղն էլ ծախած ա :D

armuk
16.02.2010, 16:14
Մրցույթը դեռ չսկսած հաղորդավարները տեղյակ են պահել, որ կա ժյուրի, ներկայացրել են անուն ազգանուններով ու , որ ընտրված են մշակույթի նախարարության կողմից: Ինչքանով ես հասկացա ժյուրիի ձայնը մեծ ազդեցություն չուներ և հանդիսատեսի քվեարկության արդյունքների հետ , եթե չհամընկներ միևնույնա հանդիսատեսի ձայննա անցնում: Ու տեղ լրիվ անհասկանալի էր ինչի համար են ժյուրիի անդամները.

ոչ այդպես չի որովհետև Հայկոի տարի Մերի Ոսկանյանը սմսներիվ առաջին էր բայց ժուրիի պատճառով Հայկոն անցավ

ministr
16.02.2010, 16:16
Արմին ջան չեմ ջոկում ինչ ես ասում :))

Հասկացանք, որ Հայաստանում ցանկացած ընտրություն կարելի ա "հորով-մորով" անել, բայց Եվրոպայի մարդկանց քվեարկության հետ դա ինչ կապ ունի :)

Լուսաբեր
16.02.2010, 16:16
ոչ այդպես չի որովհետև Հայկոի տարի Մերի Վոսկանյանը սմսներիվ առաջին էր բայց ժուրիի պատճառով Հայկոն անցավ

Ես ինչ հաղորդավարներն են ասել, էտ եմ ասում :cry2

Dayana
16.02.2010, 16:18
Արմին ջան չեմ ջոկում ինչ ես ասում :))

Հասկացանք, որ Հայաստանում ցանկացած ընտրություն կարելի ա "հորով-մորով" անել, բայց Եվրոպայի մարդկանց քվեարկության հետ դա ինչ կապ ունի :)

Եվրոպացիք Հայերց են առաջացել չէ՞, մնացածն արդեն պարզ ա :D

Տրիբուն
16.02.2010, 16:26
Միհրանը նշեց, որ այլևս իրեն Հայաստանում չենք տեսնի. եթե անգամ Միհրանը գնա «Եվրատեսիլ», ապա չի ներկայացնի Հայաստանը: Ռազմիկ Ամյանը առանձանպես չէր տխրել, ուրախ-ուրախ երգեց և ուրախ-ուրախ էլ բեմից եկավ կուլիսներ:
Արա, էս Միհրան ո՞վ ա է վաբշե: Պարող-մարող չի՞: Թող գնա իրա Լաս-Վեգսաների փախած կազինոներում ստրիպտիզ պարի:

Մանուլ
16.02.2010, 16:26
Լավ, շնորհակալ եմ :): Փաստորեն ես սկզբից չեմ տեսել :think:

armuk
16.02.2010, 16:36
ինչ մտածում եմ չեմ հասկանում ինչի համար է տասը հոգի կարծում որ Եվան կեղծել է, ի՞նչու նրանք իրենց կարծիքը չեն ասում կեղծիքի վերաբերյալ

Ռուֆուս
16.02.2010, 16:39
ինչ մտածում եմ չեմ հասկանում ինչի համար է տասը հոգի կարծում որ Եվան կեղծել է, ի՞նչու նրանք իրենց կարծիքը չեն ասում կեղծիքի վերաբերյալ

Արմուկ ջան, էդ Եվային քվեարկած տասը հոգուց առնվազն երկուսը թեմայում գրեցին, որ հարցը սխալ էին հասկացել ու սխալ տարբերակի համար էին քվեարկել:

armuk
16.02.2010, 16:50
Արմուկ ջան, էդ Եվային քվեարկած տասը հոգուց առնվազն երկուսը թեմայում գրեցին, որ հարցը սխալ էին հասկացել ու սխալ տարբերակի համար էին քվեարկել:

իսկ մյուս ութը՞՞

Մանուլ
16.02.2010, 16:56
իսկ մյուս ութը՞՞

Դե հիմա լիքը մարդիկ կան, որ կարծում են` Ռիվասն ա կեղծել :):
Երեկ երթուղայինում մի աղջիկ քիչ էր մնում ճղվեր :(: Խեղճը նախորդ օրը էնքան էր գոռացել, որ գլուխը ցավում էր :(: Բոլորը տականք են, բոլորը զզվանք են, ինքն ատում ա էս երկիրը, հիմա Եվրատեսիլ էլ են սիրածով գնում; բոլորի համար պարզ էր, որ կամ պիտի Էմմի/Միհրան զույգը գնար, կամ Ռազմիկը (:o), թե սրա՞ն որտեղից բերեցին :(:

Kuk
16.02.2010, 17:04
Դզել ա ինձ էս եվրատեսիլը, ինչ որ հետաքրքիր գզվռտոց ա, նայում խրախճում ենք:)) Նաձյան Ռիվասի մազերն ա քաշում, Սամոն Անդրեի վզից ա բռնում, ոմանք ռիվասի ոտքերին են նայում, ոմանք առանց ջանք խնայելու սմսներ են ուղարկում ու պատասխան են ստանում, որ չի հասել, ձեր փողը ձեզ ըլնի:)) Ինչ որ ֆանատներ բողոքում են: Ֆանատներ:D Պատկերացնում ե՞ք ինչքան մեղք ա էն մարդը, որ կարա լինի Էմմիի ֆանատը:D Էդ համարյա էնքան մեղք ա, ինչքան ասենք՝ անդրեի ֆանատը, ռազմիկ ամյանների, նունե եսայանների ու շուշան հաստ-պետրոսյանների ֆանատները: Մի խոսքով՝ կայֆավատ ա, ու հլը էս առիթով լիքը խրախճելու ունենք:))

impression
16.02.2010, 17:10
էս ինչ խոխմ թեմա էր, մարդիկ, ապրեք դուք, ապրեն ԵվրատեսիլՔ կազմակերպողները, որ մեզ էսօր սենց ուրախացրեցիք
մեկ ա ով կգնա, Էմին, Եվան, Ռեվազը թե Ռազը. ես սկի վատ չեմ զգում, էդ մրցույթը երբևէ չի եղել ճաշակի ու արվեստի մրցույթ, անկապ շոու ա, ուր Հայաստանի հաղթելու շանսերը հավասար են զրոյի, մեկ-մեկ էլ ձգտում են մինուս անսահմանության
իզուր փող մի ծախսեք սմս-ների վրա, մեկ ա ամեն ինչի տեղը Տաշիրը ստացել ա

armuk
16.02.2010, 17:11
http://www.youtube.com/watch?v=u8wywPWF5Qk
տեսեք Զարուհի Բաբայանի ճաշակը :D Քվեարկելա Ռազմիկի համար :D:D:D

J o k e r
16.02.2010, 17:14
ինքն ատում ա էս երկիրը, հիմա Եվրատեսիլ էլ են սիրածով գնում

քանի դեռ ես երկրի վրա մարդ կա սիրածով, ծանոթով գործեր դզելը հա էլ կլինի:
Եվան լավ ել ներկայացավ երեկ:

ministr
16.02.2010, 17:18
Վայ, բոլորը Զառչկանա? :)

J o k e r
16.02.2010, 17:19
Դզել ա ինձ էս եվրատեսիլը, ինչ որ հետաքրքիր գզվռտոց ա, նայում խրախճում ենք:)) Նաձյան Ռիվասի մազերն ա քաշում, Սամոն Անդրեի վզից ա բռնում, ոմանք ռիվասի ոտքերին են նայում, ոմանք առանց ջանք խնայելու սմսներ են ուղարկում ու պատասխան են ստանում, որ չի հասել, ձեր փողը ձեզ ըլնի:)) Ինչ որ ֆանատներ բողոքում են: Ֆանատներ:D Պատկերացնում ե՞ք ինչքան մեղք ա էն մարդը, որ կարա լինի Էմմիի ֆանատը:D

մալադեց: հայաստանում ֆանատ կա??? էրեք իրանց հավեսին

ministr
16.02.2010, 17:23
Բայց ինչ ուզումա լինի, մեկ մեկ սենց թարմ շունչ պետքա, որ տեղական միջակությունները մի հատ սթափվեն: Թե չէ էն երկու աստղա ինչա, չես ջոկում երգիչն ովա չերգիչն ով:
Երգիչը պետքա Հայաստանից լինի :) Հետո էլ ասում ենք որտեղիցա գալիս հայերի տարանջատումը: Երգիչը, պետքա երգիչ լինի ու հայ, ու կապ չունի թե որտեղ ա հաց ու պանիր ուտում:

Տրիբուն
16.02.2010, 17:24
Դզել ա ինձ էս եվրատեսիլը, ինչ որ հետաքրքիր գզվռտոց ա, նայում խրախճում ենք:)) Նաձյան Ռիվասի մազերն ա քաշում, Սամոն Անդրեի վզից ա բռնում, ոմանք ռիվասի ոտքերին են նայում, ոմանք առանց ջանք խնայելու սմսներ են ուղարկում ու պատասխան են ստանում, որ չի հասել, ձեր փողը ձեզ ըլնի:)) Ինչ որ ֆանատներ բողոքում են: Ֆանատներ:D Պատկերացնում ե՞ք ինչքան մեղք ա էն մարդը, որ կարա լինի Էմմիի ֆանատը:D Էդ համարյա էնքան մեղք ա, ինչքան ասենք՝ անդրեի ֆանատը, ռազմիկ ամյանների, նունե եսայանների ու շուշան հաստ-պետրոսյանների ֆանատները: Մի խոսքով՝ կայֆավատ ա, ու հլը էս առիթով լիքը խրախճելու ունենք:))

Բայց ինչի՞ ես վիրավորում: Ես օրինակ Էմին Դավիդովի ֆանատն եմ, իրա անունով մայկա ունեմ ու իրա ստորագրությունով հիմար կառտոչկա:

Anahit Jan
16.02.2010, 17:28
Պարզ է Զարուհի Բաբայանի նման արձագանքը,քանի որ Ռազմիկի շոուն բեմադրել էր Սոֆի Դևոյանը,որը խոստացել էր Օսլոյում ևս շոու բեմադրել.այսինքն Ռազմիկի չգնալը զրկեց նրանց մի քանի հազար դոլարներից:

wem
16.02.2010, 17:30
էս ի՞նչ հարցումա :o Ի՞նչա նշանակում ով է կեծել :o ոչ մի կեղծիք էլ չի կարող եղած լինի որովհետև հնարավոր չի նման բան: Եթէ EBUն իմանա որ կեղծիքա տեղի ունեցել Հայաստանին կարգելեր մասնակցի Եվրատեսիլին. ուրեմն ոչմի կեծիք էլ չի կարող լիներ: Չմոռանամ ասեմ որ ես ցանկանում էի Էմմին գնար Եվրատեսիլ:

Rammer
16.02.2010, 17:31
Բայց ինչի՞ ես վիրավորում: Ես օրինակ Էմին Դավիդովի ֆանատն եմ, իրա անունով մայկա ունեմ ու իրա ստորագրությունով հիմար կառտոչկա:

Դու կատարյալ երջանիկ մարդ ես. Ոնց եմ քեզ նախանձում:
Ես համ էլ կոմպոզիտոր, երգահան Արման Բարդույանի երգարվեստն եմ սիրում շատ:

ministr
16.02.2010, 17:31
Պարզ է Զարուհի Բաբայանի նման արձագանքը,քանի որ Ռազմիկի շոուն բեմադրել էր Սոֆի Դևոյանը,որը խոստացել էր Օսլոյում ևս շոու բեմադրել.այսինքն Ռազմիկի չգնալը զրկեց նրանց մի քանի հազար դոլարներից:

Արաաա.. ես էլ ասում եմ սա խիա մռմռում :))

Rammer
16.02.2010, 17:32
էս ի՞նչ հարցումա :o Ի՞նչա նշանակում ով է կեծել :o ոչ մի կեղծիք էլ չի կարող եղած լինի որովհետև հնարավոր չի նման բան: Եթէ EBUն իմանա որ կեղծիքա տեղի ունեցել Հայաստանին կարգելեր մասնակցի Եվրատեսիլին. ուրեմն ոչմի կեծիք էլ չի կարող լիներ:

Իհարկե Հայաստանում կեղծիք բացառված է...Միանշանակ

Մանուլ
16.02.2010, 17:34
Եթէ EBUն իմանա որ կեղծիքա տեղի ունեցել Հայաստանին կարգելեր մասնակցի Եվրատեսիլին. ուրեմն ոչմի կեծիք էլ չի կարող լիներ:
:D:D:D

J o k e r
16.02.2010, 17:34
նենց կուզեմ Եվան առաջին տեղը գրավի: ետ ժամանալ ինչ կասեն? հայ չի, թե երգը լավը չի...
ետ ժամանակ Եվան հանգիստ կարա ասի «եկա, տեսա, հաղթեցի»

Kuk
16.02.2010, 17:35
Եթե չեմ սխալվում ՝ նաձյան ա ասել, որ Ռիվասի մեջքին կանգնած են օլիգարխներ, իսկ Էմմիի մեջքին՝ ֆանատներ:D Բացում ա: Ընդամենը երկու տարի առաջ՝ նախագահական ընտրությունների ժամանակ, էս նույն մարդիկ, ովքեր հիմա մի ստից մանրուքի համար՝ եվրատեսիլի համար իրանց պատեպատ են տալիս, շատ ավելի լուրջ հարց լուծելու պահին կանգնած էին էդ նույն օլիգարխների կողքին, քսմռտվում էին էդ նույն օլիգարխներին՝ հույս ունենալով, որ կգա սենց մի օր, իրանք սենց մի մրցույցթի կուզեն մասնակցել, ու իրանց քսմռտվելու համար կպարգևատրվեն, բայց չգիտեին, որ իրանք ադնառազվի են: Երեկ իրանք էին պետք, էսօր Ռիվասի երկար ոտքերն ա պետք, վաղը մեկ ուրիշի մեծ կրծքերը պետք կլինի:

ministr
16.02.2010, 17:36
նենց կուզեմ Եվան առաջին տեղը գրավի: ետ ժամանալ ինչ կասեն? հայ չի, թե երգը լավը չի...
ետ ժամանակ Եվան հանգիստ կարա ասի «եկա, տեսա, հաղթեցի»

Ուզում ես մասսայական ինքնասպանություններ լինեն հայ շոՐ ու բիզնեսում? :))

Gayl
16.02.2010, 17:36
Ուզում ես մասսայական ինքնասպանություններ լինեն հայ շոՐ ու բիզնեսում? :))

Վատ չէր լինի:D

J o k e r
16.02.2010, 17:39
Ուզում ես մասսայական ինքնասպանություններ լինեն հայ շոՐ ու բիզնեսում? :))

գոնե խելքը գլխին մարդիք կմնան. մեր շոու բիզնեսում :))

Kuk
16.02.2010, 17:40
Ուզում ես մասսայական ինքնասպանություններ լինեն հայ շոՐ ու բիզնեսում? :))

Ապեր դու անեկդոտ պատմել չգիտես, թող ես պատմեմ. մասսայական չի, նաձյայական ա, ինքնասպանություն չի ինքնահրկիզում ա, շոր ու բիզնես չի, չոլի բո… չէ, էս մեկը ես էլ չգիտեմ:D

ministr
16.02.2010, 17:41
Կստատի Ադրբեջանը ընտրություն կատարելա? Էմմին չի ուզում ընդեղ մասնակցի, մեկ էլ տեսար անցավ? :) Մեկա հայկական ոչ մի ատրիբուտ չկա իրա երգում :))

Anahit Jan
16.02.2010, 17:41
առաջինը հաստատ Էմմին կլիներ:D

ministr
16.02.2010, 17:42
Ապեր դու անեկդոտ պատմել չգիտես, թող ես պատմեմ. մասսայական չի, նաձյայական ա, ինքնասպանություն չի ինքնահրկիզում ա, շոր ու բիզնես չի, չոլի բո… չէ, էս մեկը ես էլ չգիտեմ:D

Ես ասի տենց բաց տեքստով չգրեմ, բայց որ ասում ես.... :))

Kuk
16.02.2010, 17:44
Կստատի Ադրբեջանը ընտրություն կատարելա? Էմմին չի ուզում ընդեղ մասնակցի, մեկ էլ տեսար անցավ? :) Մեկա հայկական ոչ մի ատրիբուտ չկա իրա երգում :))
Ռազմիկն ավելի հոգեհարազատ չի լինի՞ իրանց, թե՞ Էմմին էլ ա Ադրբեջանի կողմերից եգած:

ministr
16.02.2010, 17:47
Չէ, Ռազը ղարաբաղցիա, հաստատ չեն ընտրի :))

Իսկ էս պստոյին մեկ էլ ու տեսար :) Բայց որ անցավ, հետո էլ սկսելուա Եվրոպայով շուխուր դնել, որ քվեարկության ժամանակ Արբեջանին տրվող sms-ները տեղ չեն հասել :))
Նա-Ձյան էլ դուզ Եվրոդատարան :))

Ռուֆուս
16.02.2010, 17:51
Դե Էմմին ոչ միայն բարոյապես ա մաշվել, այլև ֆիզիկապես :))

Minerva
16.02.2010, 17:54
Ես, Ճիշտն ասած, համոզված չեմ, որ կեղծիք չի եղել, բայց էդ տարբերակն ընտրեցի, որովհետև իմ կարծիքով կեղծիք լիներ, թե չլիներ, Եվան էր անցելու: Ես ոչ մեկի կողմից էլ չէի, ոչ մի երգն էլ առանձնապես չեմ հավանում:

Rammstein
16.02.2010, 18:15

Իսկ ես համոզված եմ, որ Էմմիենք դիմած կլինեն կեղծիքի, որտեւ հակառակ դեպքում իրանց տենց չէին պահի:

Մանուլ
16.02.2010, 18:18
Իսկ ես համոզված եմ, որ Էմմիենք դիմած կլինեն կեղծիքի, որտեւ հակառակ դեպքում իրանց տենց չէին պահի:
Եթե Էմմիենք կեղծիքի են դիմել, ուրեմն իրենք պիտի անցնեին: Եթե իրենք չեն անցել, ուրեմն Եվայենք էլ են կեղծիքի դիմել :))

armuk
16.02.2010, 18:26
Եթե Էմմիենք կեղծիքի են դիմել, ուրեմն իրենք պիտի անցնեին: Եթե իրենք չեն անցել, ուրեմն Եվայենք էլ են կեղծիքի դիմել :))

դա ի՞նչ տրամաբանություն է

Ձայնալար
16.02.2010, 18:27
Ժյուրիին կաշառելն էլ ա կեղծիք, իսկ ժյուրին գրեթե միաձայն Էմմիին ա տվել նախապատվությունը: Հիմա կամ ակնհայտ առավելություն ուներ Էմմին, կամ կեղծիք ա եղել:

J o k e r
16.02.2010, 18:50
սաղ ասում էին, որ կեղծիք չլինի կանցնի անժանագույնը: հիմա արժանագույնը չանցավ (էմմին:))) ուրեմն կեղծել են

Մանուլ
16.02.2010, 19:00
դա ի՞նչ տրամաբանություն է
Ինչի՞ համար են կեղծիքի դիմել Էմմիենք: Որ իրենք գնան Եվրատեսիլ, չէ՞: Բայց ինչի՞ չգնացին: Որովհետև ավելի ուժեղ մեկը կար...
Ու նենց չի լինում, որ կեղծիքի դիմեն ու իրենց ուզածին չհասնեն: Մենակ էն դեպքում, երբ որ կա մեկը, որ ավելի մեծ ազդեցություն կարող ա ունենա:
Սա իմ անձնական կարծիքն ա, որը իրավունք ունի չհամընկնելու ցանկացած մեկի հետ:

Ժյուրիին կաշառելն էլ ա կեղծիք, իսկ ժյուրին գրեթե միաձայն Էմմիին ա տվել նախապատվությունը: Հիմա կամ ակնհայտ առավելություն ուներ Էմմին, կամ կեղծիք ա եղել:
Կեղծիք ա եղել :pardon:

wem
16.02.2010, 19:00
Էմմին ասել էր եթէ կեղծիք լիներ չեինք մասնակցելուշ ուրեմն ոչմի կեղծիք էլ չկար:

wem
16.02.2010, 19:08
Իհարկե Հայաստանում կեղծիք բացառված է...Միանշանակ

Էլ էստէղ հայկական տրբերակը չեր կարող քործել որովհետև EBUն գոյություն ուներ և եթէ որևե կեղծիք նկատվեր EBUի կողմից պատիժ կը սահմանվեր Հայաստանի նկատմամբ: Հուսովեմ իրար հասկացանք: ;)
Հ.Գ. Հիշեցնեմ որ ես ցանկանում էի Էմմին գնար Եվրատեսիլ:

J o k e r
16.02.2010, 19:15
Հ.Գ. Հիշեցնեմ որ ես ցանկանում էի Էմմին գնար Եվրատեսիլ:

իսկ ինչու ոչ Եվան? Եվաի ինչը դուրտ չի գալիս?

wem, աչքիս դու umm-ն ես: Ծակվի՛ր:
Հլը մի րոպես :stop, իրար չհասկացանք, ոչ միայն չհասկացանք, այլ գրածդ խինդ առաջացրեց: EBU-ու տուտ պռիչոմ: Նախագահականներն էլ չեն կեղծվում ըստ քո լոգիկայի Հայաստանում, չէ՞: :D:D

Երկնային
16.02.2010, 19:18
Բայց մեկ ա Ռազոյի երգը վերջն ա՜ մայամայամայաա :))

Իսկ Եվան մեջների լավն էր, հիմա կեղծիք եղել, թե չի եղել, էդքան էական չի… դե ես ենթադրում եմ, որ Էմմին մի քանի տարի սպասել ա, որ իրան խոստացած հերթը հասնի, ու վերջին պահին չի ստացվել, հասկացանք ինքն ու իրա մաման տառապում են էդ առիթով, բայց թե ազգը ինչի ա տենց տառապում, չգիտեմ :))

Մանուլ
16.02.2010, 19:20
իսկ ինչու ոչ Եվան? Եվաի ինչը դուրտ չի գալիս?

Վայ ո՜նց չեմ սիրում, որ սենց են խոսում :{: Դե հիմա էդ մարդու դուրը չի գալիս, ի՞նչ պարտադիր ա, որ Եվան բոլորի դուրը գա: Իսկ ինչո՞ւ ոչ Էմմին: Իսկ ինչո՞ւ ոչ Ռազմիկը: Իսկ ինչո՞ւ ոչ Անի Արզումանյանը:

J o k e r
16.02.2010, 19:28
Վայ ո՜նց չեմ սիրում, որ սենց են խոսում :{: Դե հիմա էդ մարդու դուրը չի գալիս, ի՞նչ պարտադիր ա, որ Եվան բոլորի դուրը գա: Իսկ ինչո՞ւ ոչ Էմմին: Իսկ ինչո՞ւ ոչ Ռազմիկը: Իսկ ինչո՞ւ ոչ Անի Արզումանյանը:

ռազի երգը լավը չէր, անին կարելի է, լավ երգ էր. էմմիենց շոուն էր լավը. իսկ եվան լավ տեսք ունի ու մի ասեք տե դա միայն երգի մրցույտ է, դա երգի, շոուի, քաղաքական, համակրանքի մրցույթ է.

wem
16.02.2010, 19:28
*e}|{uka*

իսկ ինչու ոչ Եվան? Եվաի ինչը դուրտ չի գալիս?
Դա ընհամենը իմ ցանկությունն էր. հիմա Եվանէ գնում. ուրախացիր: Բան չունեմ ասելու:

wem, աչքիս դու umm-ն ես: Ծակվի՛ր:
Հլը մի րոպես , իրար չհասկացանք, ոչ միայն չհասկացանք, այլ գրածդ խինդ առաջացրեց: EBU-ու տուտ պռիչոմ: Նախագահականներն էլ չեն կեղծվում ըստ քո լոգիկայի Հայաստանում, չէ՞:

Հարգելի *e}|{uka* չգիտեմ դու ինչ ես ուզում ինձանից և ինչու ես ինձ և ummին նույն մեկը համարում: Ի՞նչն է պատճառը:

*e}|{uka*
16.02.2010, 19:28
Ի միջայլոց Անին լավ ձայն ուներ, ուղղակի երգը տֆտ էր::)

Մանուլ
16.02.2010, 19:30
ռազի երգը լավը չէր, անին կարելի է, լավ երգ էր. էմմիենց շոուն էր լավը. իսկ եվան լավ տեսք ունի ու մի ասեք տե դա միայն երգի մրցույտ է, դա երգի, շոուի, քաղաքական, համակրանքի մրցույթ է.
Ասածս էն էր, որ ճաշակին ընկեր չկա: Ինչ անհետաքրքիր կլիներ, չէ՞, որ, ասենք, Էմմիենց բոլորը հավանեին: Ախր հնարավոր չի տենց բան: Քեզ դուր ա գալիս, մյուսին դուր չի գալիս, հիմա ի՞նչ կա դրա մեջ:

*e}|{uka*
16.02.2010, 19:31
*e}|{uka*

Դա ընհամենը իմ ցանկությունն էր. հիմա Եվանէ գնում. ուրախացիր: Բան չունեմ ասելու:

Հարգելի *e}|{uka* չգիտեմ դու ինչ ես ուզում ինձանից և ինչու ես ինձ և ummին նույն մեկը համարում: Ի՞նչն է պատճառը:

Նույն ձեռագիրն ա: ;) Մականունս էլ երկու անգամ ես հիշատակել, ավելորդ տեղը: :))

Ռուֆուս
16.02.2010, 19:33
Էլ էստէղ հայկական տրբերակը չեր կարող քործել որովհետև EBUն գոյություն ուներ և եթէ որևե կեղծիք նկատվեր EBUի կողմից պատիժ կը սահմանվեր Հայաստանի նկատմամբ: Հուսովեմ իրար հասկացանք: ;)
Հ.Գ. Հիշեցնեմ որ ես ցանկանում էի Էմմին գնար Եվրատեսիլ:

Այ տնաշեն, անցած տարվա Եվրատեսիլի ժամանակ երբ Ադրեջանը ուղիղ եթերում փակել էր Հայաստանի քվեարկության համարը, հենց Ադրբեջանից լիքը բողոքներ եղան: EBU-ն էլ դիմեց Ադրբեջանի հանրային հեռուստատեսությանը, թե տեսանյութը ուղարկեք, որ տեսնենք էդ ոնց եք փակել: Իրենց հանրայինն էլ հո հարիֆ չէր, բռնեց նենց տեսանյութ ուղարկեց, որտեղ համարը բաց էր, EBU-ն էլ հարցը սենց փակեց: Բայց եթե EBU-ն վիզ դներ ու էդ կեղծիքը բացահայտեր, Ադրբեջանը մի քանի տարով կորակազրկվեր, բայց չարեցին, որովհետև էդ իրենց մրգին չէր: Հիմա էսքանից հետո դու կարծում ես, թե EBU-ի մրգի՞ն ա, թե ստեղ Նադյան ինչ լրբություն ա դրել:

Մանուլ
16.02.2010, 19:33
Նույն ձեռագիրն ա: ;) Մականունս էլ երկու անգամ ես հիշատակել, ավելորդ տեղը: :))
Չէ, Յոժ, umm-ը շատ անգրագետ էր գրում :)):

Անին ինձ էլ շատ դուր եկավ :):

J o k e r
16.02.2010, 19:34
Դա ընհամենը իմ ցանկությունն էր. հիմա Եվանէ գնում. ուրախացիր: Բան չունեմ ասելու:

ուրախ եմ...:yahoo

Ռուֆուս
16.02.2010, 19:34
Հարգելի *e}|{uka* չգիտեմ դու ինչ ես ուզում ինձանից և ինչու ես ինձ և ummին նույն մեկը համարում: Ի՞նչն է պատճառը:

Իսկ դու umm-ին որտե՞ղից ես ճանաչում: Կարող ա, դու umm-ը չես, mat94-ն ե՞ս

wem
16.02.2010, 19:37
ուրախ եմ...:yahoo

Ես էլ էմ ուրախ որ դու ուրախես: :yahoo ;)

J o k e r
16.02.2010, 19:37
Ասածս էն էր, որ ճաշակին ընկեր չկա: Ինչ անհետաքրքիր կլիներ, չէ՞, որ, ասենք, Էմմիենց բոլորը հավանեին: Ախր հնարավոր չի տենց բան: Քեզ դուր ա գալիս, մյուսին դուր չի գալիս, հիմա ի՞նչ կա դրա մեջ:

ես իրա կարծիքն էի ուզում լսել. կարող է ուրիշ բան կա. ճաշակի հետ համաձայն եմ, ճաշակը հզոր ուժ է.

*e}|{uka*
16.02.2010, 19:38
Չէ, Յոժ, umm-ը շատ անգրագետ էր գրում :)):

Անին ինձ էլ շատ դուր եկավ :):
Մանուլ ջան: :))

Էլ էստէղ հայկական տրբերակը չեր կարող քործել որովհետև EBUն գոյություն ուներ և եթէ որևե կեղծիք նկատվեր EBUի կողմից պատիժ կը սահմանվեր Հայաստանի նկատմամբ: Հուսովեմ իրար հասկացանք: ;)
Հ.Գ. Հիշեցնեմ որ ես ցանկանում էի Էմմին գնար Եվրատեսիլ:
էտ կը-ին մենակ umm-ն էր սիրում: Էլ աշխարհում տենց մարդ չկա: :))

wem
16.02.2010, 19:38
Իսկ դու umm-ին որտե՞ղից ես ճանաչում: Կարող ա, դու umm-ը չես, mat94-ն ե՞ս

չէ ընհամենը նրա ասածի վրայից եմ ummի անունը տալիս:

J o k e r
16.02.2010, 19:38
Ես էլ էմ ուրախ որ դու ուրախես: :yahoo ;)

լավ է որ բոլորս ուրախ ենք. :bux:

Մանուլ
16.02.2010, 19:40
Մանուլ ջան: :))

էտ կը-ին մենակ umm-ն էր սիրում: Էլ աշխարհում տենց մարդ չկա: :))

Հաա, էդ կը-ն չէի տեսել :))

wem, կարող ա՞ դու cool-ն ես :D

wem
16.02.2010, 19:41
լավ է որ բոլորս ուրախ ենք. :bux:

իհարկե. հինակի է :bux:

wem
16.02.2010, 19:42
Հաա, էդ կը-ն չէի տեսել :))

wem, կարող ա՞ դու cool-ն ես :D

չէ չէ չէ չէ չէ չէ չէ չէ
ի՞նչ umm, ին՞չ cool
ես wem եմ

wem

My World My Space
16.02.2010, 19:43
հերիք ա ուրախանաք, հլը մի հատ մտածեք, որ հեսա Ադրբեջանը դեմարշ ա սկսելու "Ծիրանի կորիզը ադրբեջանական ազգային չարազ" կարգախոսով......:lol

Ռուֆուս
16.02.2010, 19:48
չէ չէ չէ չէ չէ չէ չէ չէ
ի՞նչ umm, ին՞չ cool
ես wem եմ

wem

wem, չթրաշած թևատակերով տղու նկար դնե՞մ :))

My World My Space
16.02.2010, 19:49
հերիք ա ուրախանաք, հլը մի հատ մտածեք, որ հեսա Ադրբեջանը դեմարշ ա սկսելու "Ծիրանի կորիզը ադրբեջանական ազգային չարազ" կարգախոսով......:lol

հեսա թուրքերը սկսել են արդեն.....

Песня Евы Ривас пришлась не по вкусу туркам (http://www.yerkramas.org/2010/02/16/pesnya-evy-rivas-prishlas-ne-po-vkusu-turkam/)

http://www.yerkramas.org/2010/02/16/pesnya-evy-rivas-prishlas-ne-po-vkusu-turkam/

wem
16.02.2010, 19:50
wem, չթրաշած թևատակերով տղու նկար դնե՞մ :))

Էմմիի ու Միհրանի բեմը լքելու տեսագրությունը դրեք, հետո ինչի նկար որ ուզում եք դնեք, դրեք:

*e}|{uka*
16.02.2010, 19:52
Էմմիի ու Միհրանի բեմը լքելու տեսագրությունը դրեք, հետո ինչի նկար որ ուզում եք դնեք, դրեք:

Մնում ա երդվաս որ հավատանք: :))

wem
16.02.2010, 19:54
Մնում ա երդվաս որ հավատանք: :))

քո արև

*e}|{uka*
16.02.2010, 19:58
քո արև
տու..........

Հ.Գ. էլ թեմայից չեմ շեղվի խոսք եմ տալիս:

Rammstein
16.02.2010, 20:08
Եթե Էմմիենք կեղծիքի են դիմել, ուրեմն իրենք պիտի անցնեին: Եթե իրենք չեն անցել, ուրեմն Եվայենք էլ են կեղծիքի դիմել :))

Մանե ջան, ինձնից ավելի հոռետես մարդ դժվար գտնես, բայց էս դեպքում հակված եմ մտածել, որ կարող ա վերեւներում մեկի ուղեղը պայծառացել ա, ու գլխի ա ընկել, որ էդ ոռնոցով Էմմիենք ոչ միայն իրենք իրենց կխայտառակեն, այլեւ Հայաստանը: :D

ministr
16.02.2010, 20:11
հերիք ա ուրախանաք, հլը մի հատ մտածեք, որ հեսա Ադրբեջանը դեմարշ ա սկսելու "Ծիրանի կորիզը ադրբեջանական ազգային չարազ" կարգախոսով......:lol

Դեռ հիիին ժամանակներում, երբ հայերը ծիրանն ուտում էին կորիզն էլ շպրտում էին, իրենք էդ հավաքում էին ջարդում ուտում: Ու դա իրանց ազգայիննա.. ասենք խաշի նման էլի :))

ministr
16.02.2010, 20:17
Հենա թուրքերը արդեն գտան իրանց կպնող մաս :))
Որ ճիշտն ասեմ մտքովս էլ չէր անցել նման կոնտեքստով հասկանալ, բայց եթե կա շատ լավա :)) Hey hey :))

Մանուլ
16.02.2010, 21:18
Մանե ջան, ինձնից ավելի հոռետես մարդ դժվար գտնես, բայց էս դեպքում հակված եմ մտածել, որ կարող ա վերեւներում մեկի ուղեղը պայծառացել ա, ու գլխի ա ընկել, որ էդ ոռնոցով Էմմիենք ոչ միայն իրենք իրենց կխայտառակեն, այլեւ Հայաստանը: :D
Ես չունեմ էդ լավատեսությունը :)):
ԻՀԿ` եթե Էմմիենք ինչ-որ բան արած լինեին, իսկ Եվայենք` ոչ, դժվար հենց նենց Եվային անցկացնեին :):

Աինի
16.02.2010, 21:31
Լավ էլի թող Էմմի Մայրիկը ,որ բառացիորեն Ալլա Պուգաչովայի մրոտ քսեռոքսն ա, ու ուղղակի ուզում ա Պուգաչովայի կայֆերը Հայաստանում անի, միատ հիշի, թե ոնց իրա աղջիկը խայտառակվեց շՍոչիում, լացելով ման էր գալի ասում էր ժյուրին կեղծեծց, ժյուրին անարդար էր, ու լիքը նման դեշյովի տռյուկներ, Էմմի երգը դաժե մանկապարտեզում ա ամոթ երգեն, որովհետև մանակապարտեզում երեխեքը կարգին երգեր են երգում , Էմմի երգը սկսած շոուից վերջացրած իրա գերաշնորհ հովանավորներով, էդ ինչ մելոչնիկի հոգեբանություն ունեն դրանք այ մարդ, ինչ-թր միհատ անբարոյական մադոննա ու ներեցեք արտահայտությանս համար գամասեկ ռիկի մարտին ընդե վերևից հավանություն են տվե ուրեմն պրծանք, պտի Էմմին իրա հակահիգենիկ, հակասանիտարական տեսքով ու երգով ներկայացնի հայաստանը, չէ մի չէ, Ռազմիկ ամյանն էլ թող շատ վեր վեր չթռնի իրա երգն էլ ընդե էր Տառկանի անհաջող կրկնութուն, թուրքա-արաբական կլկլոցներով հանդերձ, ես չեմ հասկանում աշխարհը առաձ ա գնում Հայրը հե՞տ, թուրքերը գնալով հրաժարվում են մուղամից , մենք քանի գնում հարզատանում ենք թուրքական մշակույթին…
Շատ լավ ա, որ Ռիվասն ա գնում ու թող Նադեժդան իրա վախցրած ժյուրիի հետ իրան չպատռտի, գիտենք, թե ժյուրին ինչի է հենց ձենը Էմմիին տվե...

Մանուլ
16.02.2010, 21:44
Քվեարկության ժամանակ տրված ձայների մասինա խոսքը ոչ թե հետո քվեարկած: Էս տեխնիկայի դարում դժվար չի տեսնել որը երբա ուղարկված :)
15 րոպեում? Իհարկե: 20000-ն ինչա որ: Երևանի 30%-ն էլ որ կարողանար քվեարկել արդեն 300000 էր անում: Ուղղակի մեր նախաքրիստոնեական բջջային համակարգը կախվումա նման դեպքերում :) Մի անգամ էլ հենց Եվրատեսիլի քվեարկության ժամանակ կախվեց:
Աաա, ուղարկել հնարավոր ա, բայց փաստորեն ընդունել հնարավոր չի :)):

Ծով
16.02.2010, 22:41
Valeria Ծատուրյան, 21 տարեկան, Երևան...ինչ-որ դո ռե միում երգեր...:D
ժո՛ղ, ո՞վ գիտի ինչու ա Եվա Ռիվաս:)
ես չգիտեի...փաստորեն մայրը հայ ա, հայրը՝ հույնի ու հայի խառնուրդ:)

Արևհատիկ
16.02.2010, 22:43
Եվա Ծատուրյան, 21 տարեկան, Երևան...ինչ-որ դո ռե միում երգեր...:D
ժո՛ղ, ո՞վ գիտի ինչու ա Եվա Ռիվաս:)
ես չգիտեի...փաստորեն մայրը հայ ա, հայրը՝ հույնի ու հայի խառնուրդ:)
Ծով, էսօր հարցազրույցը նայել եմ: Ասում ա տատիկիս անուն, ազգանունն ա: Ուղղակի ինքը ընտրել ա որպես բեմական անուն: :)

ministr
16.02.2010, 22:45
Եվա Ծատուրյան, 21 տարեկան, Երևան...ինչ-որ դո ռե միում երգեր...:D
ժո՛ղ, ո՞վ գիտի ինչու ա Եվա Ռիվաս:)
ես չգիտեի...փաստորեն մայրը հայ ա, հայրը՝ հույնի ու հայի խառնուրդ:)

Անունը Եվա չի, Վալերիայա :)

Ծով
16.02.2010, 23:02
Անունը Եվա չի, Վալերիայա :)

հա ուղղել եմ, վրիպակ էր:) մերսի Արևի հատիկ ջան:)

J o k e r
16.02.2010, 23:11
Վալերիա Ռեշոտնիկովա-Ծատուրյան

Ֆոտոն
16.02.2010, 23:45
Մի անգամ «բախտ է վիճակվել» Էմմիի մայրիկի հետ խոսել, մի քանի տարի առաջ: Ինքն ասաց, թե բոլորն էլ հերթով կգնան (բոլորի հերթն էլ կգա, է՞լի): Շատ հանգիստ էր, որ իր աղջիկը ուղղակի մասնակցում է, հնարավոր է հաղթի: Դա այն տարին էր, որ Էմմին մրցույթին մասնակցեց, բայց կարծես նախապես արդեն հայտնի էր, որ Սիրուշոն պիտի գնա: Ինչ-որ «ներքին ուժեր կան հայ էստրադա-հեռուստատեսային խմբակում», որոնք նախօրոք մասնակցին որոշում են:

Սա իմ ենթադրությունն է, որ այս տարի Էմմիի գնալն էր պլանավորած: Իսկ Ռիվասի հայտնվելը անկանխատեսելի ելևէջներ ավելացրեց: Էմմիից ավելի ուժեղ մասնակցին քվեարկությունն ընտրեց: Ահա և ամբողջ շիլաշփոթը: :)
Մեկ էլ, որ Էմմին, էլի մասնակիցներ Ռիվասի հետ հանդիպել են սրճարանում, կարծում եմ՝ դա էլ Ռիվասին ճնշելու, մրցույթից դուրս նետելու կամ հոգեպես ընկճելու նպատակ է հետապնդել: :)

Ընդամենը իմ վարկածն է: :)

Վարկածս հավակնում է ճշմարտություն լինելուն: Փաստերն էդ են հուշում ինձ: :):think

Kuk
16.02.2010, 23:45
Ի՞նչ նորություն կա՞, հայեր, Էմմիենք դատի տվի՞ն, թե՞ հլը չէ: Ինչ լավ ա չէ՞, որ էս եվրատեսիլը կա, տարին մեկ մի երկու շաբաթով ակումբի երաժշտություն բաժինը եռում ա:)) Մեջը համ քաղաքական քննարկումներ են ընթանում, համ մշակութային, համ բամբասանքներ են լինում ինչ-որ մարդկանց անձնական կյանքի մասին… Ու ամենակարևորը, որ կարգին զվարճանում ենք:))

Rammer
16.02.2010, 23:48

Վերջին տվյալններվ դիմել են սահմանադրական դատարան...

Ֆոտոն
16.02.2010, 23:55
Վերջին տվյալններվ դիմել են սահմանադրական դատարան...
:lol:tease:bad
Հիմարություն է: Փաստորեն այս տարիների ընթացքում ձեռք բերած տեղը, այս տարվա մասնակցության «դաբրոն» ձեռքներից խլել է Ռիվասը.... ինչքան տխուր է... որ խելոք լինեին, ոչ մի քվեարկություն չէին անի, մրցույթ էլ հետը: Բացահայտ իրենց «ընտրյալ»-ին կուղարկեին, պրծավ, գնաց: ;)

Artgeo
17.02.2010, 00:37
«Եթե արդար լիներ, Էմմին կանցներ: Նրա շոուն շատ լավն էր, որովհետև արտասահմանից պարողներ էին եկել:
http://panorama.am/am/culture/2010/02/15/eurovision-sms/

Տեր Աստված, էս գեղցիությունը երբ պիտի վերջանա...

ministr
17.02.2010, 00:52
Հետաքրքիրա նույնիսկ երկրպագուները չեն ասում որ երգը լավն էր :))
Էդ գեղցիությունը կվերանա, երբ որ անարժանների քարտերը այ սենց միշտ խառնվեն:

Հայկօ
17.02.2010, 01:04
Արյաաաաաաաաաաաաաա՜, էս ի՜նչ լավ թեմա էր :D: Թե ասա՝ խի՞ ավելի շուտ չէի կարդում :)):

ministr
17.02.2010, 01:13
Դե քրքրի, ծանոթացի բոցերին, ու նայի չվառվես :)))

Հայկօ
17.02.2010, 01:18
Դե քրքրի, ծանոթացի բոցերին, ու նայի չվառվես :)))

Բոցերին արդեն ծանոթացել եմ, որ սենց հրճվում եմ :)): Մեռռռռռռռնեմ Եվրատեսիլի էն էն էն էն է՜ն, ինքը որ չլիներ մենք ի՞նչ էինք անելու :D:

Ժող, սաղ գրել եք, էլ գրելու բան չկա ըստ թեմայի, թռա ստեղից :):

Ծով
17.02.2010, 01:20
ժող, լսել ե՞ք
Էմմիին հարցնում են.
_Կուզեի՞ր բոյով, սիրուն, տաղանդավոր աղջիկ լինեիր:
Ասում ա.
_Այդ հարցին կպատասխանի մայրս:D

ministr
17.02.2010, 01:20
Դաժե ստեղի քվեարկության ժամանակ Էմմիի ձայները տեղ չեն հասնում հա...Ընդամենը 12 ձայն.. :)):D

J o k e r
17.02.2010, 01:25
ժող ջան սա «շոու բիզնես» է. հա ով լավ հովանավոր ունի, լավ մեջք ունի նա է առաջ գնում. մի փոքր չենք մոռանում ձայնային տվիալների մասին. հիմա սա է կյանքը, ոչինչ չենք կարող անել. հիմա փողն է կառավարում.
էն տարիներին որ նադիան սրան նրան չէր թողնում առաջ գնար ով էր բան ասում? էն տարիներին ինքը մեջք ուներ կարողանում էր նման քայլեր անել. հիմա հայտնվել է մեկը ով իրենից ավելի ուժէղ է, ավելի լավ մեջք ունի և իր վրայից հանգիստ թռնում անցնում է. ինչ ա իրան ավելի խայտառակ անում, դատ դատաստան..... ինչ վերաբերվում ա խարդախությանը չեմ կարծում որ նման բան եղել է. եթե եղած լիներ եվրոտեսուչը իր վերևի ձյաձյաներին կասեր ու հայաստանին կվորակազրկեին....
նենց որ եկեք հիմա միվորվենք ու եվաին ոգևորենք. ինչքան էլ մարդ մեջք ու փող ունենա մեկ է մարդկաին ոգևորությանը ոչինչ չի կարող հասնել...... չէ որ նա մեր երկիրն է ներկայացնելու. իսկ եթե երկիրը իր կողքին չէ մի տեսակ մարդ ընկճված է իրեն զգում և ոչ մի փող ու մեջք չի օգնի.....
մենք ուզում ենք, որ եվան լավագույն կերպով ներկայանա??? դե եկեք իր հետ լինենք և ոգևորոնք իրեն.....

P.S. եթե դեռ մնացել են մարդիք ով ասում է թե խարդախություն է եղել, կեղծել են..... եկեք մի հատ բացեք ձեր աչքերը. դուք երկրի վրա եք ապրում, իսկ քանի դեռ երկրի վրա կա մարդ այդ երևույթը չի վերանա. դուք ձեզ նայեք. եթե պոխել եք ուզում այս ամենը ձեզնից սկսեք.....

Zangezur
17.02.2010, 01:40
Ժողովուրդ բոլորդ քննարկում եք, որ մյուսների համեմատ եվա ռեվազի երգը շատ լավնա, բայց անտեսում եք կատարմանը: Օրինակ ես հեռուստացույցին զուգահեռ կոմպով պրոֆեսիոնալ ձայնագրությունն էի լսում ու ասեմ, որ իրա իրական ձենը հեչ չէր բռնում ձայանգրությանը: Էս աղջիկը ձեն չունի, ու իրա կեղծավորությունը՝ «յա նե վերյու»: Բայց մնացածների մեջ էլ նենց մի բան չկար, բայց ավելի լավ էր ռազմիկը գնար: Ավելի ճիշտ ավելի լավա վատագույնը գնա, բայց ժողովորդի ընտրությամբ գնա, ոչ թե ինչ որ կեխծիքով: Իսկ էս ընտրության գործում և ժուրիի կողմից և սմս-ների հետ կապված մախինացիա նաղդ եղելա:
Իսկ անդրեն ավելի լավ կլինի իրան զուգարանի ջրի հետ քաշի ու գնա, թե չէ յանի ուզումա ասի, որ իրա զեմլյակ ու ծանոթ չի անցնում:
Իսկ ընդհանրապես շատ ապուշ մրցությա, որտև մինչև մրցությը, երգերի պռոֆեսիոնալ ձայանագրությունները տարածվումա, ու մարդիկ լասել կարող են ոգեշնչվել ու համերգի ժամանակ հնչեցված վատ երգին ուշադրություն չդարձնեն:
Եվա «ռեվազը», էմմին կամ մեկ ուրիշը մյուսների մոտ ինչ առավելություն ունեն, որ հեռուստալիքներում հյուր գնալով մեռան, թե նվերի կամ հրանտ թոխատյանի մոտ հյուր գնալու համար պտի փող մուծես, եթե տենցա, ասեք իմանանք: Համենայն դեպս ինչքան գիտեմ եվրատեսիլից հանրային հեռուստաընկերությանը տված են եղել ընտրության հետ կապված որոշում կայացնելու ընթացակարգը, ու ասեմ որ շատ փնթի ու շատ վատ էր կազմված:

Մի բան հարցնեմ էլի: Իսկ կազմակերպիչներից ինչ-որ մեկը պատասխանելա էն հարցին, թե խի պտի բաժանորդների մոտ զբոյ տար սմս ուղարկելուց՞՞՞՞ Եթե բացատրություն չեն տվել ուրեմն նաղդ մախինացիա:

Ծով
17.02.2010, 01:43
ժող, լսել ե՞ք
Էմմիին հարցնում են.
_Կուզեի՞ր բոյով, սիրուն, տաղանդավոր աղջիկ լինեիր:
Ասում ա.
_Այդ հարցին կպատասխանի մայրս:D
ես է ասի չի ստացվել:D հումորս:D

Գալաթեա
17.02.2010, 01:53
Ժողովուրդ բոլորդ քննարկում եք, որ մյուսների համեմատ եվա ռեվազի երգը շատ լավնա, բայց անտեսում եք կատարմանը: Օրինակ ես հեռուստացույցին զուգահեռ կոմպով պրոֆեսիոնալ ձայնագրությունն էի լսում ու ասեմ, որ իրա իրական ձենը հեչ չէր բռնում ձայանգրությանը: Էս աղջիկը ձեն չունի, ու իրա կեղծավորությունը՝ «յա նե վերյու»: Բայց մնացածների մեջ էլ նենց մի բան չկար, բայց ավելի լավ էր ռազմիկը գնար: Ավելի ճիշտ ավելի լավա վատագույնը գնա, բայց ժողովորդի ընտրությամբ գնա, ոչ թե ինչ որ կեխծիքով: Իսկ էս ընտրության գործում և ժուրիի կողմից և սմս-ների հետ կապված մախինացիա նաղդ եղելա:
Իսկ անդրեն ավելի լավ կլինի իրան զուգարանի ջրի հետ քաշի ու գնա, թե չէ յանի ուզումա ասի, որ իրա զեմլյակ ու ծանոթ չի անցնում:
Իսկ ընդհանրապես շատ ապուշ մրցությա, որտև մինչև մրցությը, երգերի պռոֆեսիոնալ ձայանագրությունները տարածվումա, ու մարդիկ լասել կարող են ոգեշնչվել ու համերգի ժամանակ հնչեցված վատ երգին ուշադրություն չդարձնեն:
Եվա «ռեվազը», էմմին կամ մեկ ուրիշը մյուսների մոտ ինչ առավելություն ունեն, որ հեռուստալիքներում հյուր գնալով մեռան, թե նվերի կամ հրանտ թոխատյանի մոտ հյուր գնալու համար պտի փող մուծես, եթե տենցա, ասեք իմանանք: Համենայն դեպս ինչքան գիտեմ եվրատեսիլից հանրային հեռուստաընկերությանը տված են եղել ընտրության հետ կապված որոշում կայացնելու ընթացակարգը, ու ասեմ որ շատ փնթի ու շատ վատ էր կազմված:

Մի բան հարցնեմ էլի: Իսկ կազմակերպիչներից ինչ-որ մեկը պատասխանելա էն հարցին, թե խի պտի բաժանորդների մոտ զբոյ տար սմս ուղարկելուց՞՞՞՞ Եթե բացատրություն չեն տվել ուրեմն նաղդ մախինացիա:

Սկսենք էնտեղից, որ երևի չարժի մարդու ազգանունը աղավաղել, հարգարժան Զանգեզուր:

Ռազմիկը գնար ի՞նչ աներ իր Փոլադ Բյուլբյուլօղլի կայֆերով, "Մահ կամ Ազատություն" կարգավիճակով Ակումբի անդամ ջան: Բա հալալ զուլալ հայը էդ երգով իրան կգցի՞ եվրոպաներ: Բա որ մի օր մի հատ եվրոպացու հետ քայլելուց լինես, թուրքական երաժշտություն միանա, կողքինդ ասի՝ "վայ, էս հայ ա երգում, գիտեմ" դուրդ կգա՞ Զանգեզուր ջան:

Ոչ մի կեղծիք էլ չի էղել: Մենակ իմ ծանոթների շրջանակում, որ բավականին մեծ ա, ով քվեարկել ա՝ Եվային ա ձեն տվել:
Հակառակը, էս վերջերս ոչ մի անգամ մեր ժողովուրդն էս աստիճանի միասնաբար, ճնշող մեծամասնությամբ ոչ մի բանի ու ոչ մեկի համար բալեծ չի արել:

Իսկ մեր բոյով պուպուշ աղջկան ընդամենը պետք ա երգի կենդանի կատարման վրա լավ աշխատել, որ ինքը կանի:

Zangezur
17.02.2010, 01:56
նենց որ եկեք հիմա միվորվենք ու եվաին ոգևորենք. ինչքան էլ մարդ մեջք ու փող ունենա մեկ է մարդկաին ոգևորությանը ոչինչ չի կարող հասնել...... չէ որ նա մեր երկիրն է ներկայացնելու. իսկ եթե երկիրը իր կողքին չէ մի տեսակ մարդ ընկճված է իրեն զգում և ոչ մի փող ու մեջք չի օգնի.....

Դե թող էտ ընկճվածությունից ոնց ուզումա հելնի, ու երգը գոնե մի քիչ ձայնագրությանը նման ներկայացնի, որ հետո փոշման լինենք: Շատ ճոխ չէր լինի համ փողով անցներ ու մի հատ էլ աջակցություն ստանար: Եթե ինքը գոնե մի քիչ լավ երգերր, իրան ռուսաստանում առաջ կբրդեին, ոչ թե կբերեյին Հայաստանում առաջ բրդելու, խոմ մարդու տեսքը հերիք չի առաջ բրդելու համար:D, պտի երգել կարա::D:D

may
17.02.2010, 01:59
ԹՈՒՐՔԵՐԸ, «ԵՎՐՈՏԵՍԻԼՆ» ՈՒ... ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Թուրքերի սերը դեպի սկանդալներն ու ամեն տեղ հայոց ցեղասպանության փաստը շահարկելու հակվածությունն արդեն դառնում է բնավորություն: Հաշվի առնելով նախորդ փորձերը (նմանատիպ մի սկանդալ էլ բարձրացրեցին, երբ Անդրեն էր մասնակցում «Եվրոտեսիլին»), կանխատեսելի էր, որ թուրքերն այս անգամ էլ կանդրադառնային «Եվրոտեսիլ» մրցույթ-փառատոնին ու կսկսեին քննադատել Հայաստանի երգը, բայց որ դա այսքան շուտ կլիներ, ոչ ոք չէր կասկածում:
Anadolu գործակալության փոխանցմամբ թուրք կոմպոզիտոր Յագուբ Մոտլուն իր վրդովմունքն է արտահայտել 2010-ին Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասի երգի կապակցությամբ: Ըստ նրա, երգը պարունակում է քաղաքական ենթատեքստՙ կապված Հայոց ցեղասպանության հետ: «Apricot Stone» երգում երգչուհին ակնարկում է 1915թ. ցեղասպանության մասին: Ես հայերի թշնամին չեմ, բայց այդ երգը ցույց է տալիս հայերի պահանջատիրությունը հայոց ցեղասպանության վերաբերյալ», ասել է թուրք կոմպոզիտորը եւ մեջ է բերում երգի առաջին քառատողըՙ
«Բազում տարիներ առաջ, մանուկ, անցած օրերում,
Մայրիկն ասաց. իմանասՙ դառն է աշխարհն ու տրտում,
Բայց թե կուզես տեղդ գտնել դու մարդկանց շարքումՙ
Հիշիր, զավակ, սիրով արա ամեն ինչ կյանքում»:
Թուրք կոմպոզիտորի երեւակայությունը հասնում է այնտեղ, որ վերլուծելով երգի երկրորդ քառատողըՙ «Ծիրանի կորիզ բռիս մեջ պահած, հայրենի երկրից ես քեզ կդնեմ, նվեր ինձ տրված, ես քեզ կդնեմ, պաղած հողի մեջ, որ դու վերսկսես քո պտույտն անվերջ», հայտարարում է, որ երգչուհին երգում է պատմական Հայաստանի մասին:
Վերջում կոմպոզիտորը «Եվրոտեսիլ» մրցույթ-փառատոնի կազմակերպիչներին առաջարկում է ուշադրություն դարձնել Հայաստանի ներկայացուցչի երգին ու թույլ չտալ Հայաստանին մասնակցել փառատոնին այդ երգով: Այս վարմունքը փաստում է, որ Թուրքիայում վախենում են հայոց ցեղասպանությունից ու պատմական ճշմարտություն տեսնում անգամ այնտեղ, որտեղ այն չկա: Գուցե թուրքերը նաեւ վախենու՞մ են, որ «Եվրոտեսիլի» փառատոնի ժամանակ հերթական անգամ Հայաստանը Թուրքիայի հեռուստադիտողներից կստանա բարձրագույն 12 միավոր:
«Ազգ»-ի հետ առաձնազրույցում Եվա Ռիվասի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հայկ Մարկոսյանն ասաց, որ այդ կերպ թուրքերը գովազդում են Հայաստանի երգը: «Երգը ներկայացնում է հայկական մշակույթը, հայկական ավանդույթները, երիտասարդ աղջկա խոհերն են, որ տարիներ շարունակ ապրել է Հայաստանից դուրս: Երգը Հայոց ցեղասպանության հետ որեւէ կապ չունի ու քաղաքական ենթատեքստ չի պարունակում»:
http://azg.am/AM/2010021709

Gayl
17.02.2010, 02:03
Առը հա Ստամբուլյան ժպիտներ:

Zangezur
17.02.2010, 02:16
Սկսենք էնտեղից, որ երևի չարժի մարդու ազգանունը աղավաղել, հարգարժան Զանգեզուր:

Ռազմիկը գնար ի՞նչ աներ իր Փոլադ Բյուլբյուլօղլի կայֆերով, "Մահ կամ Ազատություն" կարգավիճակով Ակումբի անդամ ջան: Բա հալալ զուլալ հայը էդ երգով իրան կգցի՞ եվրոպաներ: Բա որ մի օր մի հատ եվրոպացու հետ քայլելուց լինես, թուրքական երաժշտություն միանա, կողքինդ ասի՝ "վայ, էս հայ ա երգում, գիտեմ" դուրդ կգա՞ Զանգեզուր ջան:

Ոչ մի կեղծիք էլ չի էղել: Մենակ իմ ծանոթների շրջանակում, որ բավականին մեծ ա, ով քվեարկել ա՝ Եվային ա ձեն տվել:
Հակառակը, էս վերջերս ոչ մի անգամ մեր ժողովուրդն էս աստիճանի միասնաբար, ճնշող մեծամասնությամբ ոչ մի բանի ու ոչ մեկի համար բալեծ չի արել:

Իսկ մեր բոյով պուպուշ աղջկան ընդամենը պետք ա երգի կենդանի կատարման վրա լավ աշխատել, որ ինքը կանի:

Ժիշտն ասած ի տարբերություն քեզ ես իմ կարծիքն եմ գրել, ոչ թե իմ կարծքիը ներկայացրել եմ որպես ժողովրդի միասնականություն, իսկ ռազմիկին ներկայացրել եմ, որպես չարյաց փոքրագույն հարգարժան Գալաթեա:
Ճիշտ ասած պետք չի ինձ իմ կարգավիճակը հիշացնել: Իսկ եթե հարգարժան ջան փորձես ռԵվազի երգի կրկին ու կրկին անգամ լսես ու գուցե և թուրքագիտության հաջողություններդ ների քո ասած թուրքական մոտիվները ճարել պուպուշի երգի մեջ:

Zangezur
17.02.2010, 02:23
Մյուս երկրներից ինչ կա, մասնավորապես թուրքիայի երգից:

J o k e r
17.02.2010, 02:28
Դե թող էտ ընկճվածությունից ոնց ուզումա հելնի, ու երգը գոնե մի քիչ ձայնագրությանը նման ներկայացնի, որ հետո փոշման լինենք: Շատ ճոխ չէր լինի համ փողով անցներ ու մի հատ էլ աջակցություն ստանար: Եթե ինքը գոնե մի քիչ լավ երգերր, իրան ռուսաստանում առաջ կբրդեին, ոչ թե կբերեյին Հայաստանում առաջ բրդելու, խոմ մարդու տեսքը հերիք չի առաջ բրդելու համար:D, պտի երգել կարա::D:D

հա դժվար ա իրա համար, իսկ ում համար դժվար չի. նենց ես ասում պռոֆ զապիսի նման չէր, հայաստանում 1 2 3 երգիչներ կան ով իր ձայնը շողուլի չի բերում կոմպով.....
կենդանի ձայնի վրա կաշխատի լավ կլինի.
որ գնա ու հայաստանի մակարդակով լավագույն արդյունքը ցույց տա ետ ժամանակ ինչ եք ասելու, իսկ եթե աստված տա առաջին տեղը բռնի ասելու եք թե դուք տենց էլ գիտեիք, որ իրան էիք բալիետ անում????
այս մրցույթը միայն երգի մրցույթ չէ. դա և երգի է և շոուի և տեսքի և քաղաքականություն է... ինչքան ել ասեն որ դա միայն երգի մրցույթ է մեկ է դա այդպես չէ....

Իսկ մեր բոյով պուպուշ աղջկան ընդամենը պետք ա երգի կենդանի կատարման վրա լավ աշխատել, որ ինքը կանի:

:rose:ok

Գալաթեա
17.02.2010, 02:38
Ժիշտն ասած ի տարբերություն քեզ ես իմ կարծիքն եմ գրել, ոչ թե իմ կարծքիը ներկայացրել եմ որպես ժողովրդի միասնականություն, իսկ ռազմիկին ներկայացրել եմ, որպես չարյաց փոքրագույն հարգարժան Գալաթեա:
Ճիշտ ասած պետք չի ինձ իմ կարգավիճակը հիշացնել: Իսկ եթե հարգարժան ջան փորձես ռԵվազի երգի կրկին ու կրկին անգամ լսես ու գուցե և թուրքագիտության հաջողություններդ ների քո ասած թուրքական մոտիվները ճարել պուպուշի երգի մեջ:

Թուրքագիտության մասնագետ լինելու մեջ ո՞վ կարող է Մահ կամ Ազատություն կանչողների հետ մրցել, Զանգեզուր ջան :)
Քո կարծիքը լավ ես անում հայտնում ես, նույնիսկ սխալ կարծիքները գոյության իրավունք ունեն:
Իսկ իմ կարծիքն էս անգամ իսկապես համընկել է մեծամասնության կարծիքի հետ, որը բավականին հազվադեպ է տեղի ունենում :)

Նաիրուհի
17.02.2010, 02:41
Ռազմիկը գնար ի՞նչ աներ իր Փոլադ Բյուլբյուլօղլի կայֆերով, "Մահ կամ Ազատություն" կարգավիճակով Ակումբի անդամ ջան: Բա հալալ զուլալ հայը էդ երգով իրան կգցի՞ եվրոպաներ: Բա որ մի օր մի հատ եվրոպացու հետ քայլելուց լինես, թուրքական երաժշտություն միանա, կողքինդ ասի՝ "վայ, էս հայ ա երգում, գիտեմ" դուրդ կգա՞ Զանգեզուր ջան:

Գալաթեա ջան, երևի Զանգեզուրն ուզում էր, որ մենք ու թուրքերը «քվիտ» լինեինք։ Դե որ իրենց էս տարի հայազգի էն տղան ներկայացնի, բա մենք էլ պետք է, չէ՞, գոնե երգի միջոցով հայտնենք մեր երախտագիտությունը եղբայրական թուրք ժողովրդին...
Ես չեմ զարմանա, որ եթե էդ տղան գնա, էս տարի Հայաստանի 12 միավորն ու սփյուռքի ձայների կեսը գնա թուրքերին

may
17.02.2010, 02:42
Սփյուռքում արդեն հաճելիորեն անդրադառնում են այն փաստին, որ այս տարի Հայաստանը ներկայացնում է սփույռքահայ երգչուհի: Դա կարծում եմ կունենա իր դրական ազդեցությունը:

Գալաթեա
17.02.2010, 02:44
Գալաթեա ջան, երևի Զանգեզուրն ուզում էր, որ մենք ու թուրքերը «քվիտ» լինեինք։ Դե որ իրենց էս տարի հայազգի էն տղան ներկայացնի, բա մենք էլ պետք է, չէ՞, գոնե երգի միջոցով հայտնենք մեր երախտագիտությունը եղբայրական թուրք ժողովրդին...
Ես չեմ զարմանա, որ եթե էդ տղան գնա, էս տարի Հայաստանի 12 միավորն ու սփյուռքի ձայների կեսը գնա թուրքերին

Թուրքիայի ներկայացուցիչը հայազգի ա՞ ...
Վաու :)
Արդեն վերջնական որոշված ա՞, որ ինքն է գնալու:

Zangezur
17.02.2010, 02:44
հա դժվար ա իրա համար, իսկ ում համար դժվար չի. նենց ես ասում պռոֆ զապիսի նման չէր, հայաստանում 1 2 3 երգիչներ կան ով իր ձայնը շողուլի չի բերում կոմպով.....
կենդանի ձայնի վրա կաշխատի լավ կլինի.
որ գնա ու հայաստանի մակարդակով լավագույն արդյունքը ցույց տա ետ ժամանակ ինչ եք ասելու, իսկ եթե աստված տա առաջին տեղը բռնի ասելու եք թե դուք տենց էլ գիտեիք, որ իրան էիք բալիետ անում????
այս մրցույթը միայն երգի մրցույթ չէ. դա և երգի է և շոուի և տեսքի և քաղաքականություն է... ինչքան ել ասեն որ դա միայն երգի մրցույթ է մեկ է դա այդպես չէ....
:rose:ok

Հա համաձայն եմ, որ էտի երգի մրցույթի հետ մասամբ կապ ունի:
Հա թող գնա, հաղթի, շատ լավ երգի և նման բաներ, բայց ես իմ մտքից չեմ հրաժարվի, որ Եվան ընդհանրապես չկարաց երգի ու դրա հետ մեկտեղ մի հատել ժողովրդական երգ աղավաղեց:
Իսկ նուն տրամաբանությամբ ես ասեմ՝ Maria Kizirian - Little Red Riding Hood-ի երգը նոռմալոտ երգա, բայց իմ կարծիքով չկարաց էտ երգը երգի, հիմա ասեմ, թե իրանց վրա կպարապեն ու ավելի լավ կներկայացնեն:

armuk
17.02.2010, 02:52

դու հասկանում ե՞ս ինչես ասում:

Երվանդ
17.02.2010, 02:55
:D:D

may
17.02.2010, 02:56
Թուրքիայի ներկայացուցիչը հայազգի ա՞ ...
Վաու :)
Արդեն վերջնական որոշված ա՞, որ ինքն է գնալու:

Թուրքիան չգիտեմ, բայց որ Գերմանիայի նախընտրական փուլում Մերի Ոսկանյանը դուրս մնաց, լավ չեղավ...

Երվանդ
17.02.2010, 02:58
Ջոգըմ եք ժող, սաղ հայ լինեին մասնակիցները:)), ինչ թուք ու թարախություն էր տիրելու Օսլոյում:))

Zangezur
17.02.2010, 02:59
Թուրքագիտության մասնագետ լինելու մեջ ո՞վ կարող է Մահ կամ Ազատություն կանչողների հետ մրցել, Զանգեզուր ջան :)
Քո կարծիքը լավ ես անում հայտնում ես, նույնիսկ սխալ կարծիքները գոյության իրավունք ունեն:
Իսկ իմ կարծիքն էս անգամ իսկապես համընկել է մեծամասնության կարծիքի հետ, որը բավականին հազվադեպ է տեղի ունենում :)

Հենց էտ մահ կամ ազատություն կանչողներին պտի պարտական լինես, որ հիմա արյանդ մեջով թուրքի արյուն չի հոսում: Իսկ կարաս մանրամսնես թե կանչողներին ու նկատի ունես հարգարժան:

Գալաթեա ջան, երևի Զանգեզուրն ուզում էր, որ մենք ու թուրքերը «քվիտ» լինեինք։
Ըստ այս տրամաբանության հարգարժան Գալաթեա դուք ոչ մի բանով չեք տարբերվում թուրք կոմպոզիտորից՝ էնի երգի տողերի մեջ ցեղասպատությունա տենում, դու երգի հնչյունների մեջ ինչ որ թուրքական ոճ:

J o k e r
17.02.2010, 02:59
.... մի հատել ժողովրդական երգ աղավաղեց: .....

դրա հետ համաձայն եմ. քանդակեց, աղավաղեց, փչացրեց.......... ավելի լավ ա չերգեր. http://stg.odnoklassniki.ru/res/default/Images/smiles/50a.gif http://stg.odnoklassniki.ru/res/default/Images/smiles/11a.gif http://stg.odnoklassniki.ru/res/default/Images/smiles/11a.gif http://stg.odnoklassniki.ru/res/default/Images/smiles/11a.gif

Zangezur
17.02.2010, 03:01
դու հասկանում ե՞ս ինչես ասում:
Ուրիշ՞՞՞՞

Գալաթեա
17.02.2010, 03:07
Հենց էտ մահ կամ ազատություն կանչողներին պտի պարտական լինես, որ հիմա արյանդ մեջով թուրքի արյուն չի հոսում: Իսկ կարաս մանրամսնես թե կանչողներին ու նկատի ունես հարգարժան:

Ըստ այս տրամաբանության հարգարժան Գալաթեա դուք ոչ մի բանով չեք տարբերվում թուրք կոմպոզիտորից՝ էնի երգի տողերի մեջ ցեղասպատությունա տենում, դու երգի հնչյունների մեջ ինչ որ թուրքական ոճ:

:D :D

Դե լավ, մայայայայայ /ստեղ կլկլոց ա գնում/ դարլինգ Զանգեզուր, Ռազմիկի երգի մեջ ոչ մի թուրքական բան չկար: Զուտ հայեցի, մաքուր, զուլալ նոտաներ էին:
Իսկ դու մի նեղվի, ամեն ինչ լավ ա: Ասում խոսում ենք էլի:
Համ էլ՝ դրոշ վառելը կա ու կա:

Նաիրուհի
17.02.2010, 03:21
Ըստ այս տրամաբանության հարգարժան Գալաթեա դուք ոչ մի բանով չեք տարբերվում թուրք կոմպոզիտորից՝ էնի երգի տողերի մեջ ցեղասպատությունա տենում, դու երգի հնչյունների մեջ ինչ որ թուրքական ոճ:

հարգելի Զանգեզուր, նախ՝ վերջին մեջբերումը իմ խոսքերից էր, ոչ թե Գալաթեայի։ Երկրորդ՝ եթե վահրամ պետրոսյանի հերթական մահմեդականամուղամախառը «ստեղծագործությունը» իր իսկական անունով են կոչում, վրդովվել պետք չի։ Մեր «հարգարժան, տաղանդավոր երիտասարդ կոմպոզիտորի:[» «մաքուր հայկական գլուխգործոցներին» դժբախտություն ունեցել ենք ծանոթանալու։ Ռազմիկն էլ վահրամից հետ չի մնում. էդ տղան ինչքան էլ որ լավ ձայն ունի, միևնույն է՝ իր գավառական-կլկլոցային նախասիրությունները չի կարողանում հաղթահարել...
Հետո էլ ես էլ եմ էդ դրոշ վառող, «մահ կամ ազատություն» գոռացողներից, բայց դա չի նշանակում, որ Եվան թեկուզ մի պահ դադարում է ինձ համար լինել մեր երկիրը ներկայացնելու լավագույն տարբերակը։

Գալաթեա
17.02.2010, 03:34

Հուսով եմ չվիրավորվեցիր, Նաիրուհի ջան: Այս կամ այն կուսակցության հարելն էս դեպքում էական չէ, բնականաբար:
Պարզապես կարծում եմ, որ ամպագոռգոռ կարգախոսներ գրելուց առաջ պետք է մարդ ինքն իր համար պարզի, թե ինչու բոլոր ինը երգերի մեջ ամենանորմալը թվաց թուրքական կլկլոցը:

Zangezur
17.02.2010, 03:41
հարգելի Զանգեզուր, նախ՝ վերջին մեջբերումը իմ խոսքերից էր, ոչ թե Գալաթեայի։ Երկրորդ՝ եթե վահրամ պետրոսյանի հերթական մահմեդականամուղամախառը «ստեղծագործությունը» իր իսկական անունով են կոչում, վրդովվել պետք չի։ Մեր «հարգարժան, տաղանդավոր երիտասարդ կոմպոզիտորի:[» «մաքուր հայկական գլուխգործոցներին» դժբախտություն ունեցել ենք ծանոթանալու։ Ռազմիկն էլ վահրամից հետ չի մնում. էդ տղան ինչքան էլ որ լավ ձայն ունի, միևնույն է՝ իր գավառական-կլկլոցային նախասիրությունները չի կարողանում հաղթահարել...
Հետո էլ ես էլ եմ էդ դրոշ վառող, «մահ կամ ազատություն» գոռացողներից, բայց դա չի նշանակում, որ Եվան թեկուզ մի պահ դադարում է ինձ համար լինել մեր երկիրը ներկայացնելու լավագույն տարբերակը։

Ես իմ գրածներում ոչ մի տեղ չեմ ասել, որ մահմեդաեսիինչական չի, ինձ ընդհանրապես չի հետքրքրում թե ինչականա, երգը մնումա երգ, մեկին դուրա գալիս, մյուսին ոչ: Հարցը նրանումա, որ ինչ դուրներդ չի գալիս թուրքականացնում եք, հա ի դեպ քեզել ասեմ մի հատ էտ Եվայի երգը ուշադիր լսեք, չգիտեմ մահմեդականաը, բայց կլկոցները կան, թեկուզ չնկատվող, բայց խոմ չասինք թուրքականա: Ենթադրենք իրա երգի մեջ թուրքական ոճ կա, խի եք բարձրաձայնում, հուզվում: Նենց եք ասում թուրքական, ոնց որ աշխարհի վերջնա: Դուրդ չի գալի, մի լսի: Մեկ ուրիշին էլ ասենք թե հունական ոճը դուր չի գալիս, հիա ինչ հելնենք գոռան թե վայ տեսեք էտի հունականա, բա վոնց կլինի:

եթե վահրամ պետրոսյանի հերթական մահմեդականամուղամախառը «ստեղծագործությունը» իր իսկական անունով են կոչում, վրդովվել պետք չի
Իսկ ընդհանրապես մտքերը արտահայտելու ձև և կարգ գոյություն ունի, իսկ ձեր դեպքում դա ոչ թե իսկական անունով կոչել էր, այլ գոչել:

Zangezur
17.02.2010, 03:47
Հետո էլ ես էլ եմ էդ դրոշ վառող, «մահ կամ ազատություն» գոռացողներից, բայց դա չի նշանակում, որ Եվան թեկուզ մի պահ դադարում է ինձ համար լինել մեր երկիրը ներկայացնելու լավագույն տարբերակը։

հ.գ. Ես հատուկ նշել էի, որ էտ արտահաույտությունը մեջբերում անողը հատուկ նշի, թե ովքեր են գոռգոռացողները: Համենայդեպս ես դրոշ վառողներից չեմ ու գոռգոռացողներից:

ministr
17.02.2010, 09:10
Եկեք էս գյոզալ թեմայից չշեղվենք :)
Չէէէ, աշխարհում մի բան խարաբա եղել, չի աշխատում: Հայաստանում ոնց կարա ղարաբաղցին ընտրության մասնակցի ու չհաղթի :)

Ռուֆուս
17.02.2010, 10:41
Թուրքիայի ներկայացուցիչը հայազգի ա՞ ...
Վաու :)
Արդեն վերջնական որոշված ա՞, որ ինքն է գնալու:

Չէ, ցավոք: Լուրեր էին պտտվում, որ Թուրքիան կարող ա Հայկո Ջեպկինը (Hayko Cepkin) ներկայացնի, բայց պարզվեց, ինչ-որ թուրքական ռեպ խումբ ա ներկայացնելու:

ministr
17.02.2010, 11:01
Չէ, ցավոք: Լուրեր էին պտտվում, որ Թուրքիան կարող ա Հայկո Ջեպկինը (Hayko Cepkin) ներկայացնի, բայց պարզվեց, ինչ-որ թուրքական ռեպ խումբ ա ներկայացնելու:

Թուրքական ռեպ? Աչքիս մերոնք են միացել ու խումբ ստեղծել :))

Նաիրուհի
17.02.2010, 11:38
Չէ, ցավոք: Լուրեր էին պտտվում, որ Թուրքիան կարող ա Հայկո Ջեպկինը (Hayko Cepkin) ներկայացնի, բայց պարզվեց, ինչ-որ թուրքական ռեպ խումբ ա ներկայացնելու:

Փա՜ռք Աստծո... Լավ պրծանք...

Enigmatic
17.02.2010, 13:23
Էրեխեք սխալ եմ քվեարկել:oy հարցը սխալ էի կարդացել, աչքիս ուրիշ բան էր երևացել:)) հնարավոր չի՞ ջնջել իմը:

Արևհատիկ
17.02.2010, 13:27
Էրեխեք սխալ եմ քվեարկել:oy հարցը սխալ էի կարդացել, աչքիս ուրիշ բան էր երևացել:)) հնարավոր չի՞ ջնջել իմը:
Դու 3րդ մարդն ես, որ ասեց, որ սխալ ա քվեարկել: :))

Ռուֆուս
17.02.2010, 14:16
Էրեխեք սխալ եմ քվեարկել:oy հարցը սխալ էի կարդացել, աչքիս ուրիշ բան էր երևացել:)) հնարավոր չի՞ ջնջել իմը:

Չէ, հնարավոր չի, կարող եմ հարցումը ամբողջությամբ ջնջեմ ու նորից բացեմ, բայց դե արդեն լիքը մարդ քվեարկել ա, էլ իմաստ չունի:

*e}|{uka*
17.02.2010, 19:08
Մինչ դահլիճում ասուլիս էին տալիս Եվա Ռիվասն ու “Apricot stone”-ի անձնակազմը, ետնաբեմում երկրպագուներն Էմմիին ու Միհրանին թույլ չէին տալիս հեռանալ: “Հեյ” էին երգում եւ գրկախառնվում: Bravo.am-ի հետ զրույցում Էմին ասաց. “Մենք մեր հաղթանակը նվիրում ենք իրանց, “Հեեեեյ:)”, իսկ Միհրանը հավելեց. “Չկա, Հայաստանում արդարություն չկա”:

Միհրանն ասաց, որ էլ երբեք “Եվրատեսիլ”-ի համար չի գա Հայաստան. “Վերջ, էլ ինձ Հայաստան չեք տեսնի”: Ապա ժպիտով ավելացրեց. “Մեեեկա, մենք էսօր առաջինն էինք:)”:
Հանդիպեցինք նաեւ Ռազմիկ Ամյանին, ով, ինչպես միշտ, ժպտում էր: Ընկերներին հրաժեշտ տալով `Ռազմիկը շտապեց տուն` քնելու:

Իսկ ներսում լրագրողների եւ “Apricot stone”-ի անձնակազմի հարցուպատասխանը շարունակվեց մինչ կեսգիշեր, որի մասին, կարծում եմ, նույնպես տեղյակ եք (ասուլիսն ուղիղ հեռարձակվում էր Հանրային հեռուստատեսությամբ):

Լավ էլ հումոր ունի տանցոռ Միհրանը: :))

ministr
17.02.2010, 19:09
Լավ էլ հումոր ունի տանցոռ Միհրանը: :))

Դե իրան ոչ մի բան չի խանգարում :))

Lapterik
17.02.2010, 19:28
Ժող ջան բարև, մեկդ լինկ դրեք ետ երգը դօուն անեմ էլի :)

Արևհատիկ
17.02.2010, 19:35
Ժող ջան բարև, մեկդ լինկ դրեք ետ երգը դօուն անեմ էլի :)
Եվա Ռիվասի՞նը
Նայի :)

http://www.youtube.com/watch?v=rD77cVTKX2g

Lapterik
17.02.2010, 19:46
Վիդեոն չեմ ուզում, mp3 եմ ուզում

Արևհատիկ
17.02.2010, 19:47
Վիդեոն չեմ ուզում, mp3 եմ ուզում
Վիդեոյի լինկը դիր էս սայտում (http://www.video2mp3.net/ru/) mp3 ա քաշելու:

Երկնային
17.02.2010, 19:49
Վիդեոն չեմ ուզում, mp3 եմ ուզում

Eva Rivas "Apricot Stone" (http://merojax.in/Music/Eva_Rivas_Apricot_Stone.mp3)

:)

Lapterik
17.02.2010, 20:05
Մերսի Երկնային ջան :kiss

ministr
17.02.2010, 20:12
MP3-ի որակը լավ չի :(

may
17.02.2010, 20:14
Լավ էլ հումոր ունի տանցոռ Միհրանը: :))

Էմմին Տղուն լավ խափել-բերել էր Հայաստան:

ministr
17.02.2010, 20:18
Միհրանի հերը ընդհանրապես քֆրտումա, ասումա արա էս ինչ ք**-ի մեջ բերին քցին..
Կոնկրետ խաբել են տղուն:

may
17.02.2010, 20:26
Նա (Միհրանը) նորից նշեց, որ մի ամիս առաջ է իմացել նախընտրական փուլի մասին: “Ինձ ուրիշ ձեւ էին բացատրել, գիտեի` ինչ պատրաստում ենք Էմմիի հետ, “Եվրատեսիլ”- ի համար է: Դրա համար էինք չորս-հինգ երգ պատրաստել, որ ընտրեին մեկը: Թե չէ ժամանակ չէինք ծախսի` այդքան երգ ձայնագրելով: Կարծում եմ` Էմմին գիտեր նախընտրական փուլի մասին, բայց մենք չէինք զրուցել դրա մասին: Երբ իմացա, սկսեցի մտածել` արժի՞ մասնակցել: Բայց այնքան գործ էինք արել, չուզեցի ջուրը գցել:Լավ են քաշե տղուն:

http://www.bravo.am/news/evratesilyan-vichakner/

Anahit Jan
17.02.2010, 20:30
Այն ,որ Միհրանին խաբել են դա հաստատ:):Նա ինքն է ասել ,որ եթե իմանար Հայաստանում նախընտրական փուլ է անցկացվելու չէր մասնակցի:Իրան խաբել էին ու ասել ,որ միանգամից Օսլոյեն տանելու:Իրեն մի ամիս առաջ են ասել դրա մասին( назад нельзя ):Քցել են մեր սփյուռքահայ բարեկամին::P

ministr
17.02.2010, 20:39
Դե հո դիտմամբ չէին խաբել.. Ժյուրին գրպանում էր, դե մարդիկ էլ ձայն կտային էլի...
Մեկ էլ հոպ :o:P

Hripsimee
17.02.2010, 21:04
Եվա Ռիվաս և Անջելինա Ջոլի
http://i48.tinypic.com/j81h4w.jpg
http://i45.tinypic.com/2cwvtci.jpg

Ambrosine
17.02.2010, 21:33
Ճի՞շտ է, որ քվեարկությունը չեղյալ են հայտարարել:think

ministr
17.02.2010, 22:05
Մեր երկրում էդ երբա ընտրությունը չեղյալ համարվել? :)

davidus
17.02.2010, 22:52
Եվա Ռիվաս և Անջելինա Ջոլի

հեսա էդ աբիժնիկները սկսելու են..... "բա չիմացաք, որ ինքը պլաստիկ օպերացիաներ ա արել, որ Ջոլիին նմանվի, յաաախք, ամոթ ա, ....իսկ Էմմին բնական գեղոցկություն ունի ....." :D

ministr
17.02.2010, 23:21
Ուր էր էդ քվեարկությունը մի հատ էլ անցկացնեին, երեք համարից մենակ 60 սմս ես կուղարկեի.. դե գնացեք կերեք :))

Kita
17.02.2010, 23:36
Եվա Ռիվաս և Անջելինա Ջոլի
http://i48.tinypic.com/j81h4w.jpg
http://i45.tinypic.com/2cwvtci.jpg

Ախր ուր է ըտեղ նմանություն:( Ոչ մի գրամ նման չի, Ջոլին գռացիա ունի, իզյում...

Գալաթեա
17.02.2010, 23:49
Էրեխեք, բայց Ջոլիին իսկապես նման չի :)
Ավելի թուխ ա, դիմագծերն ավելի հատու են, դունչիկն էլ ցցված ա :)

Ու ճիշտն ասած՝ համեմատելու/նմանացնելու իմաստը չեմ տեսնում:

Kita
17.02.2010, 23:53
Էս էլ ձեզ իրա 14 տարեկանի նկար`http://pics.livejournal.com/cartesius/pic/0008577q.jpg
Զգացեք էլի, քիթը փոխել է հաստատ:esim

Kuk
18.02.2010, 00:01
Էդ 14 տարեկանի նկար ա՞:o Ես մի 30 կտայի:o

Մանուլ
18.02.2010, 00:04
Փաստորեն իսկապես նման չի :think: Եվայի դիմագծերն ավելի սուր են: Իսկ էն երկրորդ նկարում ընդհանրապես լավը չի :scare: