PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայերեն ռեֆերատներ

Firegirl777
30.06.2006, 16:00
Ժողովուրդ խնդրում եմ օգնեք, հայկական ռեֆերատներ որտեղից գտնեմ?

Fobus
01.07.2006, 00:11
http://armref.narod.ru

Firegirl777
01.07.2006, 08:00
Դե ինչ ես գտել եմ մի քանի սայթեր ճիշտ է իմ ուզած թեմայով ռեֆերատ այդպես էլ չգտա, բայց գտա մի քանի սայթեր որտեղ կարելի էգտնել հաերեն ռեֆերատներ, ահա նրանք
http://armref.narod.ru/

http://www.referat.com/catalog/?topic=Политология

http://armreferat.am/

http://www.bankreferatov.ru/language.htm

http://freenet.am/~seroj98/

Արամ Քոչարյան
28.08.2006, 12:16
www.hayastan.im.am/referat/ նոր է բացվել այս կայքը, դեռ շատ ռեֆեռատնեռ չկան սհուտօվ կլինի:

AMzone
14.11.2006, 21:03
արդեն փակել եմ .... բայց կոմպիս մեջ 200 հատ երեվի կա....
հա իդեպ ետե ցանկացող կա ես ռեֆերատներ եմ գրում մատչելի գներով…

John
23.03.2007, 17:59
Ինձ պետք են ռեֆերատներ կապված 451 թվի Ավարայրի ճակատամարտի, 1918 թվի Մայիսյան հերոսամարտերի, 1945 թվի Բեռլինի գրավման, 1992 (իմ հիշելով) թվի Մայիսին Շուշիի ազատագրման վերաբերյալ: Եթե ունեք էդ թեմաներով նյութեր՝ խնդրում եմ ուղարկեք [email protected] հասցեով կամ pm-ով… կամ գոնե ասեք, թե որտեղի՞ց կարելի է ճարել էդ կարգի նյութեր: Նախապես շնորհակալություն:

devil
30.06.2008, 18:53
Մտեք www.ForStudents.am ուսանողական պորտալ: 700-ից ավել հայկական կուրսայիններ ու ռեֆերատներ կան /անվճար/, նաև գրքեր:

Արամ
30.06.2008, 19:32
Մտեք www.ForStudents.am ուսանողական պորտալ: 700-ից ավել հայկական կուրսայիններ ու ռեֆերատներ կան /անվճար/, նաև գրքեր:

Ես ինչ խառմաշփոթ սայթա:o:o:8:8 700????

Firegirl777
22.05.2009, 20:09
Արդեն անվճար չեն, 2500 դրամ իսկ ինձ շտապխ անհրաժեշտ է Ռուսաստանի և Վրաստանի քաղաքական պատմությունը, ո՞վ կարող է օգնել, նախօրոք շնորհակալություն

Zangezur
09.10.2009, 00:24
Եթե ուշադիր կարդաք ժողի ու համալսարանի անցումների պատերին, երևի կտենաք էս սայտի ռեկլամը՝ www.armref.com, որտեղ նյութերը անվճար են ըստ նրանց հայտարարության:

AMzone
10.10.2009, 01:30
Եթե ուշադիր կարդաք ժողի ու համալսարանի անցումների պատերին, երևի կտենաք էս սայտի ռեկլամը՝ www.armref.com, որտեղ նյութերը անվճար են ըստ նրանց հայտարարության:
լօօօլ, նյութերը անվճար են, իրանց մենակ մտնողա պետք.

masivec
05.11.2009, 21:02
Ժող ջան ինձ հարկավոր ա իրավագիտության ռեֆերատ, ինչ թեմա ուզում ա լինի, մի 10-12 էջ:)
Շատ շնորհակալ կլնեմ;)

BeatleMan
24.11.2009, 21:43
Ժող ջան ինձ հարկավոր ա իրավագիտության ռեֆերատ, ինչ թեմա ուզում ա լինի, մի 10-12 էջ
Շատ շնորհակալ կլնեմ

Մասիվցի ջան, ճարես ձեն հան :8

Դատարկություն
24.11.2009, 21:53
Հլը ստի (http://www.akumb.am/showthread.php?p=1831651&highlight=%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%A5%D6%80+%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6#post1831651) նայի:
Գնա իրավաբանության մասին հայերեն նյութեր կան:

Kuk
24.11.2009, 22:01
Ժող ջան ինձ հարկավոր ա իրավագիտության ռեֆերատ, ինչ թեմա ուզում ա լինի, մի 10-12 էջ:)
Շատ շնորհակալ կլնեմ;)

Մասիվցի ջան, ճարես ձեն հան :8

Հեսա մի հատ կդնեմ:

Kuk
24.11.2009, 22:02
Հանցագործությունների բազմակիություն

Հանցագործությունների բազմակիության հասկացությունը

Կյանքում պատահում են դեպքեր, երբ անձը կատարում է մի քանի հանցագործություն: Նման վիճակը պետք է ստանա իր քրեաիրավական գնահատականը` կապված այդ դեպքերի որակման և պատիժ նշանակելու առանձնահատկությունների հետ:
Հանցագործությունների բազմակիություն ասելով պետք է հասկանալ այն դեպքերը, երբ անձը մեկ քամ մի քանի արարքներով կատարում է երկու կամ ավելի հանցանք:
Առաջին հերթին հանցագործությունների բազմակիությունը պետք է սահմանազատել առանձին պարզ հանցագործություններից և այն հանցագործություններից, որոնք քրեական իրավունքի տեսության մեջ կոչվում են բարդ: Առանձին պարզ հանցագործությունը կատարվում է մեկ հանցավոր արարքով, մեղքի մեկ ձևով, պարունակում է մեկ հանցակազմ և որակվում է քրեական օրենսգրքի Հատուկ մասի մեկ հոդվածով կամ դրա մասով:
Առանձին բարդ հանցագործությունը նույնպես պարունակում է մեկ հանցակազմ և որակվում է մեկ հոդվածով, սակայն նրա օբյեկտիվ կողմը ձևավորվում է որոշակի բարդություններով` մի քանի արարքներով, մի քանի հանցավոր հետևանքներով և այլն: Բարդ հանցագործություններում կարող է բարդեցված լինել նաև սուբյեկտիվ կողմը, որը դրսևորվում է մեղքի երկու ձևով: Հաճախ պրակտիկայում բարդ հանցագործության որակումը դժվարություն է առաջացնում: Այդ իսկ պատճառով քրեական իրավունքի գիտությունը մշակել է բարդ , բայց մեկ հանցագործություն համարվող արարքների տեսակները և դրանց որակման առանձնահատկությունները: Դրանք են`
1. Շարունակվող հանցագործություն, որը կատարվում է նույնատիպ մի քանի արարքներով, որոնք ուղղված են նույն օբյեկտին և միավորված են միասնական դիտավորությամբ: Օրինակ` հանցավորը ցանկանում է գողանալ բնակարանի ամբողջ գույքը, սակայն իր վերջնական նպատակին հասնում է գույքը մաս-մաս, մի քանի անգամ տեղափոխելով: Նշված օրինակում հանցագործությունն ավարտվում է, երբ հանցավորը տիրանում է ամբողջ գույքին և հնարավորություն է ունենում այն տնօրինել կամ օգտագործել: Թեև շարունակվող հանցագործության բաղկացուցիչ մասը հանդիսացող առանձին արարքներից յուրաքանչյուրն ինքնուրույն հանցակազմ է պարունակում, այնուամենայնիվ դրանք ինքնուրույն չեն որակվում և ամբողջ կատարվածը գնահատվում է իբրև մեկ հանցագործություն: Եթե հանցավորն իր կամքից անկախ հանգամանքներով չի հասնում իր վերջնական նպատակին, արարքը որակվում է որպես մտադրված հանցագործության փորձ: Բերված օրինակում եթե հանցավորը չկարողանա գողանալ բնակարանի ամբողջ գույքը, նրա արարքը կորակվի որպես գողության փորձ բնակարանի ամբողջ գույքի արժեքի չափով:
Շարունակվող հանցագործության դեպքում կատարված արարքները պետք է լինեն նույնատիպ: Սակայն եթե նույն հանցագործության օբյեկտիվ կողմը կազմում են փաստական հատկանիշներով տարբեր արարքներ, օրինակ` սպառողներին խաբելը թերահաշվելու , թերաչափելու, թերակշռելու միջոցներով, այդ արարքների երկու կամ ավելի անգամ կատարելը միասնական դիտավորությամբ նույնպես շարունակվող հանցագործություն է:
Առանձին հետաքրքրություն են ներկայացնում այն դեպքերը, երբ միասնական դիտավորությամբ կատարվում է, օրինակ, առանձնապես խոշոր չափի հափշտակություն տարբեր եղանակներով` գողություն, կողոպուտ, ավազակություն: Եթե այդ արարքները որակենք առանձին-առանձին տարբեր հոդվածներով, ապա հանցավորի վիճակը ոչ արդարացի կփեփևանա, քանի որ յուրաքանչյուր հափշտակման դեպքում չափը հնարավոր է, որ առանձնապես խոշոր չլինի: Մեր կարծիքով արարքը նման դեպքում պետք է դիտել շարունակվող հանցագործություն և այն որակել նկատի ունենալով անձի դիտավորությունը` կատարված արարքներից ամենավտանգավորը նախատեսող հոդվածով:
Որպես կանոն, շարունակվող հանցագործության ժամանակ կատարված արարքների միջև ընկած ժամանակը կարճ է լինում` ժամեր, օրեր, սակայն հնարավոր են դեպքեր, երբ այն ավելի երկար տևի, օրինակ` հանցավորը սպասում է հարմար պահի կամ իրադրության` իր հանցավոր նպատակը վերջնականապես իրագործելու համար:
2. Տևող հանցագործություն, որի տակ քրեական իրավունքի գիտության մեջ հասկանում են այն արարքը ` գործողությունը կամ անգործությունը, որը դրսևորվում է հանրորեն վտանգավոր գործողության կամ անգործության տևական անընդմեջ կատարմամբ:
Տևող հանցագործությունը սկսվում է հանցանքի կատարումով և ավարտվում հանցավորի գործողության` մեղայականով ներկայանալը, կամ իրավապահ մարմինների միջամտության` հանցավորին ձերբակալելը, կամ այլ հանգամանքների, օրինակ` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքում` զինվուրական ծառայության ենթակա լինելու սահմանված առավելագույն տարիքը լրանալու հետևանքով:
Այդպիսի հանցագործություններ են նախատեսված քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում: Օրինակ` թմրամիջոց կամ զենք պահելը, իսկական զինվորական ծառայությունից խուսափելը, դասալքությունը և այլն:
Տևող հանցագործությունը շարունակվողից տարբերվում է նրանով, որ այն կատարվում է մեկ արարքով և տևում է երկար ժամանակ:
Շարունակվող և տևող հանցագործությունների պարզումն ունի նաև կարևոր պրակտիկ նշանակությունհատկապես քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները կամ համաներում կիրառելիս: Եթե այդ հանցագործությունները չեն ավարտվել` չի կատարվել վերջին արարքը, հանցավորը չի ներկայացել մեղայականով, կամ հանցագործին իրավապահ մարմինները չեն ենթարկել քրեադատավարական հարկադրանքի, ապա վաղեմության ժամկետ կամ համաներում չի կիրառվում:
Քրեական իրավունքի գիտությանը հայտնի են բարդ հանցագործության նաև այլ տեսակներ` 1. բաղկակցական հանցագործություններ, որոնք բաղկացած են երկու կամ ավելի գործողություններից, օրինակ` բռնաբարության հետ զուգորդված սպանության ժամանակ մեկ հանցակազմում դրսևորվում է երկու արարք. սպանություն և բռնաբարություն, 2. հանցագործություններ երկընտրելի գործողություններով` անգործությամբ, օրինակ` զանգվածային հանցագործությունների հանցակազմն առաջանում է հոդվածի դիսպոզիցիայում թվարկված արարքներից մեկն ու մեկի` ջարդեր, հրկիզումներ, գույքի ոչնչացում և այլնի կատարմամբ, 3. հանցագործություններ, որոնք կատարվում են մեղքի երկու ձևով, օրինակ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել ե տուժողի մահ:

Շարունակելի.

Kuk
24.11.2009, 22:02
Բազմակիության աոանձնահատկությունը և նշված բարդ հանցագործություններից սահմանազատման հիմնական հատկանիշն այն է, որ բազմակիության դեպքում մեկ անձ կատարում է երկու կամ ավելի հանցագործություններ: Բացի այդ, հանցագործությունների բազմակիությունն ունի ևս մի շարք առանձնահատկություններ, որոնք հանգում են հետևյալին`
1. Անձի կատարած յուրաքանչյուր արարք պետք է հանցագործություն հանդիսանա: Բազմակիությունը բացակայում է, եթե կատարված երկու արարքներից մեկը ոչ թե հանցագործություն է, այլ ուրիշ իրավախախտում:
2. Բազմակիության մեջ ընդգրկված ահնցագործություններից յուրաքանչյուրը պետք է ինքնուրույն հանցակազմ պարունակի: Բազմակիության մեջ կարող են ընդգրկվել ինչպես առանձին պարզ, այնպես էլ առանձին բարդ հանցագործություններ: Բացի այդ, բազմակիությունը կարող է կազմավորվել ինչպես առանձին ավարտված հանցագործություններից, այնպես էլ հանցագործությունների նախապատչաստությունից և հանցափորձից: Հանացագործությունների բազմակիության բաղկացուցիչ տարր կարող են հանդիսանալ ոչ միայն կատարողի, այլև կազմակերպչի, դրդիչի, օժանդակողի արարքները: Այսպես, հանցագործությունների բազմակիությունն առկա է նաև այն ժամանակ, երբ անձը մի դեպքում հանդես է գալիս որպես գողության կատարում, իսկ մյուսում` օժանդակող:
3. Բազմակիությունը բացակայում է այն դեպքում, երբ կատարված երկու արարքներից մեկի կապակցությամբ առկա են քրեաիրավական հետևանքները բացառող հանգամանքներ: Մասնավորապես երբ` ա. Անձը ազատվել է քրեական պատասխանատվությունից քրեական օրենսգրքով սահմանված կարգով: բ. Հանվել կամ մարվել դատվածությունը:
Ամփոփելով ասվածը` կարելի է տալ հանցագործությունների բազմակիության հետևյալ հասկացությունը` հանցագործությունների բազմակիություն է հանդիսանում միևնույն անձի կողմից երկու կամ ավելի ինքնուրույն հանցակազմ պարունակող արարքների կատարումը, եթե դրանց համար չեն անցել քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները, կամ չի մարվել կամ հանվել դատվածությունը:

Բազմակիության տեսակները

Ժամանակակից քրեական իրավունքի գիտությանը հայտնի են հանցագործությունների բազմակիության հետևյալ տեսակները.
1. կրիկնակիություն
2. համակցություն
3. ռեցիդիվ
Հ.Հ. քրեական օրենսգրքում կատարվում են հանցագործությունների համակցության ` հոդված 20, հանցագործությունների կրկնակիության` հոդված 21, և հանցագործությունների ռեցիդիվի` հոդված 22, հարցերը:
Քրեական օրենսգրքի հոդված 21-ի առաջին մասի համաձայն` հանցագործությունների կրկնակիություն է համարվում քրեական օրենսգրքի Հատուկ մասի միևնույն հոդվածով կամ հոդվածի մասով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը: Նույն հոդվածի երրորդ մասի համաձայն` քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը կրկնակի է համարվում միայն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում:
Որպես կանոն, հանցագործությունների կրկնակիությունն առկա է միևնույն հոդվածով նախատեսված հանցանքների կատարման դեպքում:
Բացառիկ դեպքերում կրկնակիություն է համարվում քր. Օր.-ի տարբեր հոդվածներով նախատեսված, սակայն միաբնույթ հանցանքների կատարումը:
Գործող քրեական օրենսգրքում ավելի հաճախ նախատեսված է նույն հոդվածով կամ հոդվածի մասով նախատեսված հանցագործությունների կրկնակիությունը, որը ենթադրում է նույն արարքի կատարումը երկու կամ ավելի անգամ: Նշված հանգամանքն օրենքում ձևակերպված է մի քանի ձևով`
1. Ուղղակի նշված է կրկնակիությունը, օրինակ` կաշառք ստանալը կրկին անգամ` հոված 331-ի 3-րդ մասի 4-րդ կետ:
2. Որպես ծանրացնող հանգամանք է համարվում նախկինում նույն հանցանքի կատարումը, օրինակ` հոդված 104-ի 15-րդ կետը` սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում:
3. Կրկնակիության յուրահատուկ տեսակ է հանցանքը որպես արհեստ կատարելը, որը քրեական օրենսգրքի հոդված 63-ի առաջին մասի առաջին կետի համաձայն քրեական պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքն է:
Ինչ վերաբերում է տարբեր հոդվածներով նախատեսված, բայց միաբնույթ հանցագործությունը կրկնակիությունը, ապա դրա պարզ օրինակ է քրեական օրենսգրքի հոդված 175-ով սահմանված գույքի կրկին անգամ կատարված հափշտակման հասկացությունը, որով հափշտակությունը համարվում է կրկին անգամ կատարված, եթե այն կատարվել է այնպիսի անձի կողմից, որը նախկինում կատարել է հոդվածներում թվարկված հանցագործություններից` գողություն, կողոպուտ, շորթում և այլն, որևէ մեկը: Այսպես` գողությունը կհամարվի կրկին անգամ կատարված ոչ միայն այն դեպքում, երբ անձը նախկինում գողություն է կատարել, այլև երբ անձը նախկինում կատարել է, ասենք, կողոպուտ կամ խարդախություն: Ընդ որում, նշանակություն չունի, թե նախկինում կատարված հանցանքը որ փուլում է կատարվել կամ անձը դրան ինչպես է մասնակցել: Հանցանքը կհամարվի կրկին անգամ կատարված նաև այն դեպքում, եթե անձը նախկին հանցագործությանը մասնակցել է որպես հանցակից, կամ էլ նախկին հանցագործությունը խափանվել է նախապատրաստության կամ էլ հանցափորձի փուլում: Պետք է նշել, սակայն, որ վերը նշված դեպքերում հանցագործությունների որակումը յուրահատկություն ունի: Այսպես, եթե կատարված երկու հանցանքները նախատեսված են միևնույն հոդվածով, ապա նախկին հանցանքն ինքնուրույն չի որակվում: Օրինակ` նախկինում գողություն արած անձի կողմից գողություն կատարելը որակվում է միայն որպես կրկին անգամ կատարված գողույթուն` Հատուկ մասի հոդվածի համապատասխան մասով:
Բայց եթե նախկինում կատարած հանցանքը նախատեսված է այլ հոդվածով կամ եթե անձը դրան մասնակցել է որպես հանցակից, կամ նախկին հանցագործությունը ավարտին չի հասել, ապա այն պետք է ինքնուրույն որակվի: Այսպես, եթե գողություն է կատարել նախկինում խարդախություն կատարած անձը, ապա արարքը պետք է որակվի որպես խարդախություն և կրկին անգամ կատարված գողույթուն: Կամ եթե անձը նախկինում կատարել է գողության փորձ, հետո ավարտված գողություն, ապա արարքը պետք է որակվի որպես գողության փորձ և որպես կրկին անգամ կատարված գողություն: Եթե հանցափորձի փուլում խափանվել է կատարված երկու գողություններից երկրորդը, ապա արարքը պետք է որակվի որպես գողություն և որպես կրկին անգամ կատարված գողության փորձ: Փաստորեն նման դեպքերում արարքը որակվում է ինչպես համակցությամբ, այնպես էլ կրկնակիությամբ:
Այսպիսով, կարելի է առանձնացնել կրկնակիության հետևյալ երկու տեսակները`
1. Միևնույն հանցագործությունների կրկնակիություն,
2. Համասեռ հանցագործությւոնների կրկնակիույթուն
Կրկնակիությունը բացակայում է, եթե`
1. Առկա է շարունակվող հանցագործությունը, որը բաղկացած է միասնական հանցավոր մտադրությամբ միավորված երկու կամ ավելի արարքներից` հոդված 21-ի երկրորդ մաս:
2. Նախկինում կատարած հանցագործության համար անձը օրենքով սահմանված կարգով ազատվել է քրեական պատասխանատվությունից կամ ենթակա չէ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով:
3. Նախկինում կատարած հանցագործության համար դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարվել կամ հանվել է` քրեական օրենսգրքի հոդված 84-ի չորրորդ և վեցերորդ մասեր: Օրինակ` նախկինում անձը կատարել է խարդախություն, հետո` գողություն: Եթե խարդախության համար անցել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը` քրեական օրենսգրքի հոդված 75, անձը դրա համար չի ենթարկվի քրեական պատասխանատվության, և գողությունը չի համարվի կրկին անգամ կատարված: Նույնը վերաբերվում է դատվածությանը. Եթե անձը խարդախության համար դատապարտվել է, սակայն դատվածությունը մարվել կամ հանվել է, գողությւոնը կրկնակի համարվել չի կարող:
Հարկ է նշել, որ կրկնակիությունը կարող է լինել դատվածության հետ չկապված կամ կապված: Դատվածության հետ չկապված կրկնակիությունն առկա է, երբ հանցանքը կատարում է նախկինում կատարած հանցանքի համար դատապարտված անձը: Դատվածության հետ կապված կրկնակիության դեպքում հանցանք է կատարում նախկինում կատարած հանցանքի համար դատապարտված անձը, որի դատվածությունը մարված կամ հանված չէ:

Շարունակելի.

Kuk
24.11.2009, 22:04
Քրեկաան օրենսգրքի հոդված 20-ի համաձայն` հանցագործությունների համակցություն է համարվում`
1. Սույն օրենսգրքի տարբեր հոդվածներով կամ նույն հոդվածի տարբեր մասերով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել.
2. Այնպիսի մեկ գործողությունը/անգործությունը, որը պարունակում է սույն օրենսգրքի երկու կամ ավելի հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ:
Նախկին քրեական օրենսգրքում հանցագործությունների համակցության հասկացությունը տրված չէր, սակայն հոդված 37-ը, մի քանի հանցագործությունների դեպքում պատիժ նշանակելու հարցը կարգավորելով անուղղակիորեն շոշափում էր հանցագործությունների համակցության էությունը:
Քրեկան իրավունքի գիտությունը հանցագործությունների համակցույթւոնը բաժանում է.
1. Իրականի` ռեալ,
2. Իդեալականի:
Իրական համակցության դեպքում անձը կատարում է երկու կամ ավելի հանցագործություններ առանձին գործողություններով կամ անգործություններով: Օրինակ` առողջությանը հասցնում է միջին ծանրության վնաս, իսկ հետո կատարում է կողոպուտ: Իրական համակցության ժամանակ, որպես կանոն, երկու արարքների միջև առկա է ժամանակահատվածը, որը կարող է և շատ կարճ լինել: Այս չափանիշով որոշվում է, թե այդ հանցագործություններից որն է կատարվել առաջինը: Հնարավոր է սակայն իրավիճակ, որը միևնույն ժամանակ կատարվի երկու կամ ավելի այնպիսի հանցանք, որոնց միջև ժամանակ չի անցնում: Դա կարող է տեղի ունենալ այն դեպքերում, երբ կատարվող հանցանքներից որևէ մեկը կամ երկուսն էլ տևող հանցագոևծություններ են: Օրինակ` դասալքության ընթացքում ապօրինի զենք է պահվում: Այդ դեպքում գործ ունենք իրավական համակցության հետ:
Ինչպե սև կրկնակիությունը, իրական համակցությունը, հանդիսանալով բազմակիության տեսակ կարող է գոյություն ունենալ միայն այնպիսի հանցագորոծությունների առկայությամբ, որոնց նկատմամբ պահպանվում են քրեաիրավական հետևանքները: Այդ իսկ առումով, իրական համակցությւոնը բացակայում է, եթե նախկինում կատարած հանցագործության համար անձն ազատվել է քրեական պատասխանատվությունից:
Իրական համակցության մեջ կարող են մտնել ինչպես ավարտված, այնպես էլ չավարտված հանցագործությունները: Իրական համակցությւոն են նաև այն դեպքերը, երբ անձը հանցագործություններից մեկին մասնակցում է որպես կատարող, մյուսին` որպես դրդիչ, կազմակերպիչ կամ օժանդակող: Նման դեպքերում արարքը որակելիս պետք է ցույց տալ հանցագործության ավարտված չլինելը կամ հանցագործությանը որպես հանցակից մասնակից լինելը, որպեսզի պատիժը նշանակելիս դատարանը կիրառի այն կանոնները, որոնք վերաբերում են չավարտված հանցագործությանը կամ հանցակցությանը: Հարկ է նշել նաև, որ իրական հանցակցությւոն կարող են կազմել քրեական օրենսգրքի ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր հոդվածներով նախատեսված թե’ միաբնույթ, թե’ տարաբնույթ հանցագործությունները: Բացի այդ, օրենքով նախատեսված դեպքերում իրական համակցությունը կարող է կրկնակիություն հանդիսանալ:
Իդեալական համակցությունը բնութագրվում է մեկ արարքի կատարմամբ, որով վնասվում են տարբեր օրենքներ և առաջանումե ն տարբեր հետևանքներ: Այդ հետևանքներից յուրաքանչյուրը պետք է հանդիսանա քրեական օրենսգրքով նախատեսված առանձին հանցագործության օբյեկտիվ կողմի հատկանիշ, այլ ոչ թե կազմի ընդհանուրի և մասի հարաբերակցություն: Այսպես, հղի կնոջ սպանության ժամանակ առկա է երկու օբյեկտի վնաս հասցնելը. Ուրիշին կյանքից զրկելը և հղիության ընդհատումը, որը առողջությանը ծանր վնաս հասցնելու` հոդված 112, հատկանիշներից է, սակայն օրենքում այդ արարքը դիտվում է իբրև մեկ հանցագործություն և համակցության մասին խոսք լինել չի կարող: Այլ կերպ ասած` իդեալական համակցության դեպքում մեկ արարքով կատարվում է քր. Օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված մեկից ավելի հանցանք:
Իդելական համակցությունը չի ընդգրկվում մեկ քրեաիրավական նորմով. Չնայած կատարվածը թեկուզև մեկ արարք է, բայց պարունակում է երկու ինքնուրույն հանցակազմ: Օրինակ` անձը կեղծ փաստաթույղթ է ներկայացնում նպաստ ստանալու համար, տունը հրդեհում է` գույքը ոչնչացնելու նպատակով, որով մահ է պատճառում մեկ ուրիշին: Առաջին օրինակում առկա են կեղծ փաստաթուղթ օգտագործելու և խարդախության հանցակազմերը, իսկ երկրորդում` գույքի դիտավորյալ ոչնչացման և սպանության կամ մեկ ուրիշին անզգուշությամբ կյանքից զրկելու հանցակազմերը:
Պետք է իմանալ նաև, որ, ի տարբերություն իրական համակցության, իդեալական համակցություն կարող են կազմել միայն քր. օրենքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցանքները: Ընդ որում, իդեալական համակցությունը երբեք չի կարող կրկնակիություն համարվել:
Հարկ է նշել, որ հանցագործությունների համակցությունն առկա է այն դեպքում, երբ անձը կատարված երկու հանցանքներից ոչ մեկի համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել, ինչպես և իրականը, իդելական համակցությունը համարվում է հանցագործությունների բազմակիության տեսակ:Այդ իսկ պատճառով էլ օրենքը միատեսակ մոտեցում է դրսևորում երկուսին էլ` հատկապես պատիժ նշանակելու կանոնները սահմանելիս, իսկ քրեական օրենսգրքի հոդված 20-ի երկրորդ մասում սահմանված դրույթը վերաբերում է համակցության երկու տեսակի հավասարապես. «Հանցագործությունների համակցության դեպքում անձը պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր հանցագործության համար սույն օրենսգրքի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով»:
Հանցագործությունների համակցությունը պետ է տարբերել կրկնակիությունից: Հանցագործությունների համակցության մեջ կարող են մտնել միայն այն հանցագորոծությունները, որոնց համար անձը քրեական պատասխանատվության չի ենթարկվել, մինչդեռ կրկնակիությունը կարող է լինել նաև դատվածության հետ կապված: Բացի այդ, հանցագործությունների համակցության մեջ կարող են մտնել ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ կատարվող հանցագործությունները, մինչդեռ կրկնակիություն են կազմում միայն դիտավորությամբ կատարվող հանցանքները: Վերջապես, համակցության մեջ կարող են մտնել տարբեր հոդվածներով նախատեսված տարաբնույթ հանցագործություններ, մինչդեռ կրկնակիություն են կազմում Հ.Հ. քր. օրենսգրքի միևնույն հոդվածով, կամ տարբեր հոդվածներով նախատեսված միաբնույթ հանցագործությունները:
Հանցագործությունների բազմակիության հաջորդ տեսակը ռեցիդիվն է:

Շարունակելի.

Kuk
24.11.2009, 22:05
Ռեցիդիվի հարցը շատ է քննարկվել քրեական իրավունքի գիտության մեջ, տրվել է դրա գիտական հասկացությունը, տեսակների բնութագիրը: Նախկին քր. օրենսգիրքը տալիս էր ոչ թե երևույթի` ռեցիդիվի, այլ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի հասկացությունը` հոդված 23-ի 1: Նոր քրեական օրենսգիրքը հրաժարվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի գաղափարից:
Նոր քրեական օրենսգիրքը հատուկ հոդվածով կարգավորում է ռեցեդիվի` որպես հանցագործությունների բազմակիության տեսակի հարցերը:
Գործող քրեական օրենսգրքում ռեցիդիվը բաժանված է երեք տեսակի.
1. Հասարակ
2. Վտանգավոր
3. Առանձնապես վտանգավոր
Հասարակ ռեցիդիվի հասկացությունը, որը միաժամանակ ռեցիդիվի ընհանրական հասկացություն է, տրված է քրեական օրենսգրքի հոդված 22-ի առաջին մասում. «Հանցագործությունների ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, ով դատվածություն ունի նախկինում դիտավորությանմբ կատարած հանցանքի համար»:
Ռեցեդիվի դեպքում, ինչպես և կրկնակիության կամ իրական համակցության ժամանակ, անձը կատարում է երկու կամ ավելի արարք, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է ինքնուրույն հանցակազմ, սակայն ռեցիդիվն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնցով տարբերվում է հանցագործությունների բազմակիության մյուս տեսակներից:
Ի տարբերություն իրական համակցության` ռեցիդիվ են կազմում միայն դիտավորությամբ կատարվող հանցանքները: Եթե կատարված երկու հանցանքերից մեկը անզգուշությամբ է կատարված, ապա առկա է ոչ թե ռեցիդիվը, այլ իրական համակցությունը: Հանցագործությունների իրական համակցությունից ռեցիդիվը տարբերվում է նաև նրանով, որ կատարված նախկին հանցանքի համար անձը պետք է դատապարտված լինի: Ընդ որում, դատվածությունը պետք է մարված կամ հանված լինի: Դատվածության հետ կապված կրկնակիությունից ռեցիդիվը տարբերվում է նրանով, որ ռեցիդիվը կարող է կազմել ինչպես քր. օրենսգրքի Հատուկ մասի միևնույն կամ տարբեր հոդվածներով նախատեսված միաբնույթ, այնպես էլ տարաբնույթ հանցագործությունները, մինչդեռ կրկնակիությունը կարող են կազմել միայն միաբնույթ հանցագործությունները:
Քրեական օրենսգրքի հոդված 63-ի առաջին կետի համաձայն` ռեցիդիվը բոլոր հանցագործությունների համար պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է: Քրեական օրենսգրքի Հատուկ մասի մի շարք հոդվածներում ռեցիդիվը դիտվում է հանցագործության տվյալ տեսակը ծանրացնող հանգամանք:
Քրեական օրենսգրքի հոդված 22-ում տրված վտանգավոր և առանձնապես վտանգավոր ռեցեդիվների հասկացությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ հասարակ ռեցեդիվն առկա է ոչ միայն նախկինում մեկ, այլ նաև երկու կամ ավելի դիտավորյալ հանցագործությունների համար դատվածության դեպքում, եթե նման դեպքերը օրենքով չեն համարվում վտանգավոր կամ առանձնապես վտանգավոր ռեցեդիվ, այսինքն` երբ անձը նախկինում երկու կամ ավելի հանցագործությունների համար դատապարտված է լինում ազատազրկման հետ չկապված պատժի:
Օրենսգրքի հոդված 22-ի երկրորդ մասի համաձայն` ռեցեդիվը վտանգավոր է համարվում`
1. դիտավորությամբ հանցանք կատարելու դեպքում, եթե անձը նախկինում երկու անգամից ոչ պակաս ազատազրկման է դատապարտվել դիտավորյալ հանցագործության համար.
2. Ծանր հանցանք կատարելու դեպքում, եթե անձը նախկինում ազատազրկման է դատապարտվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար:
Ըստ առաջին կետի պայմանի` վտանգավոր ռեցեդիվն առաջանում է` 1. եթե անձը նախկինում երկու կամ ավելի անգամ ազատազրկման է դատապարտվել ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության դիտավորյալ հանցագործության համար և նորից կատարում է ցանկացած դիտավորյալ հանցագործություն: 2. եթե անձը կատարել է ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության դիտավորյալ հանցագործույթւոն, եթե նախկինում երկու անգամից ոչ պակաս դատապարտվել է ցանկացած դիտավորյալ հանցագործության համար:
Երկրորդ պայմանն ավելի պարզ է, և այդ հարցը լուծվում է` ելնելով հանցագործությունների տեսակների հասկացությունից:
Հոդված 22-ի երրորդ մասի համաձայն` հանցագործությունների ռեցեդիվն առանձնապես վտանգավոր է համարվում անձի կողմից`
1. Դիտավորությամբ այնպիսի հանցանք կատարելու դեպքում, որի համար նա դատապարտվում է ազատազրկման, եթե անձը նախկինում երեք անգամից ոչ պակաս, ցանկացած հաջորդականությամբ, ազատազրկման է դատապարտվել միջին ծանրության դիտավորյալ հանցագործության ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար: Առանձնապես վտանգավոր ռեցեդիվի այս տեսակն առկա է, երբ` ա. Նախկինում անձը նշված հանցագործությունների համար դատապարտվել է ազատազրկման երեք անգամից ոչ պակաս, բ. Նոր կատարածը ցանկացած տեսակի դիտավորյալ հանցագործություն է, որի համար դատարանը նշանակում է պատիժ ազատազրկման ձևով,
2. Այնպիսի ծանր հանցանք կատարելու դեպքում, որի համար նա դատապարտվում է ազատազրկման, եթե անձը նախկինում երկու անգամ ազատազրկման է դատապարտվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար: Այս դեպքում վերջին հանցագործությունը պետք է լինի ծանր, իսկ նախկինում կատարածները, որոնց համար նա ազատազրկման է դատապարտվել կարող են լինել` ա. երկու ծանր, բ. մեկ ծանր և մեկ առանձնապես ծանր, գ. երկու առանձնապես ծանր,
3. Առանձնապես ծանր հանցանք կատարելու դեպքում, եթե նա նախկինում դատապարտվել է առանձնապես ծանր կամ ծանր հանցագործության համար: Քրեկան օրենսգրքի հոդվածի 22-ի երրորդ մասի երրորդ կետի համաձայն առանձնապես վտանգավոր ռեցեդիվի հատկանիշները պայմանավորված են` ա. Առանձնապես ծանր հանցագործության կատարումով, բ. նախկինում մեկ առանձնապես ծանր կամ ծանր հանցագործության համար դատապարտված լինելով:
Մեր կարծիքով քրեական օրենսգրքի հոդված 22-ում վտանգավոր և առանձնապես վտանգավոր ռեցեդիվների հասկացությունները չեն բխում ռեցեդիվի ընդհանուր հասկացությունից` որպես ընդհանուրի և մասի հարաբերակցություն: Ռեցեդիվի հասկացության մեջ խոսքը վերաբերում է նախկինում դիտավորությամբ կատարած հանցանքի համար դատվածություն ունենալուն, իսկ վտանգավոր կամ առանձնապես վտանգավոր ռեցեդիվի դեպքում ազատազրկման դատապարտված լինելուն: Գտնում ենք, որ օրենքն ավելի ճիշտ և հասկանալի կլիներ, եթե գնահատման հիմքում դրվեր միայն դատվածության հասկացությունը: Օրինակ` հոդված 22-ի երկրորդ մասի առաջին կետով վտանգավոր ռեցեդիվ համարվեր` «Դիտավորությամբ հանցանք կատարելը, եթե անձը դատվածություն ունի երկու կամ ավելի դիտավորյալ հանցագործությունների համար»:
Նման մոտեցումը ճիշտ կլիներ նաև նրանով, որ քրեական օրենսգրքի հոդված 22-ի չորրորդ մասից կհանվեր նույն հոդվածիւ առաջին մասը կրկնող դրույթը, ըստ որի. «Այն հանցանքների համար դատվածությունը, որը հանվել կամ մարվել է օրենքով սահմանված կարգով, ռեցեդիվը գնահատելիս հաշվի չի առնում»: Չէ՞ որ հոդվածի առաջին մասում ուղղակի նշված է, որ ռեցեդիվի դեպքում անձը դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարած հանցանքի համար, այսինքն` դատվածությունը հանված կամ մարված չէ:
Դրա հետ միասին հաշվի առնելով անչափահասների նկատմամբ ցուցաբերվող մարդասիրությունը և քրեական պատասխանատվության առանձնահատկությունը` քրեական օրենսգրքի հոդված 22-ի չորրորդ մասը նշում է, որ ռեցեդիվը գնահատելիս հաշվի չի առնվում այն դատվածությունը, որն առաջացել է մինչև 18 տարին լրանալը կատարած հանցանքի համար: Ընդ որում, նշանակություն չունի, թե երբ է անձը դատապարտվում: Բավական է միայն, որ հանցանքը կատարված լինի մինչև 18 տարին լրանալը, և դրա համար դատվածությունը ռեցեդիվը գնահատելից հաշվի չի առնվի:
Հարկ է նշել, որ բացի օրենսդրությամբ նախատեսված տեսակներից, քրեական իրովունքի տեսության մեջ առանձնացվում են ռեցեդիվի նաև այլ տեսակներ: Այսպես` ըստ կատարված հանցագործությունների բնույթի առանձնացվում է` 1. ընդհանուր և 2. հատուկ ռեցեդիվը: Ընդհանուր ռեցեդիվն առկա է այն դեպքում, երբ դիտավորյալ հանցագործության համար դատվածություն ունեցող անձը կատարում է ցանկացած տեսակի նոր դիտավորյալ հանցանք: Հատուկ ռեցեդիվն առկա է այն դեպքում, երբ դիտավորյալ հանցագործության համար դատվածություն ունեցող անձը կատարում է նույն հանցանքը կամ նախորդին միաբնույթ հանցանք: Քրեական օրենսգրքի Հատուկ մասում, ոչպես հանցագործության տվյալ տեսակը ծանրացնող հանգամանք նախատեսված է հենց հատուկ ռեցեդիվը:
Ըստ ունեցած դատվածությունների քանակի` առանձնացվում են` 1. պարզ ռեցեդիվը, երբ դիտավորյալ հանցանք է կատարում մեկ անգամ դատվածություն ունեցող անձը, և 2. բարդ ռեցեդիվը, երբ դիտավորյալ հանցանք է կատարում երկու կամ ավելի դատվածություն ունեցող անձը:
Հանցանքի կատարման վայրի հետ կապված` առանձնացվում է այսպես կոչված քրեական ռեցիդիվը` նոր դիտավորյալ հանցանքի կատարումը ազատազրկման վայրում, ազատազրկման ձևով պատիժ կրող անձի կողմից:

Kuk
24.11.2009, 22:06
Էս դրածս 12-ով գրելու դեպքում գալիս ա 10 էջ:

_DEATH_
24.11.2009, 22:32
Էս դրածս 12-ով գրելու դեպքում գալիս ա 10 էջ:

Թեման լավն ա, աչքիս ես էլ էս տանեմ: :hands

Okamigo
21.02.2010, 13:33
Հարգելի ակումցիներ կարող եք օգնել ռեֆառատր հարցում,ինձ պետքա "влияние электромагнитных полей на здоровье человека" ռեֆեռատ,կամ ինչ որ նյութ?

AG16
21.02.2010, 14:53
Հարգելի ակումցիներ կարող եք օգնել ռեֆառատր հարցում,ինձ պետքա "влияние электромагнитных полей на здоровье человека" ռեֆեռատ,կամ ինչ որ նյութ?
Սրանք նայի...

Okamigo
21.02.2010, 14:55
Սրանք նայի...

AG16 հայերենա պետք,բայց միևնույա շնորհակալություն

Արևհատիկ
21.02.2010, 15:05
AG16 հայերենա պետք,բայց միևնույա շնորհակալություն
Ես ուղարկեցի, կարող ես նայել: :)

Okamigo
21.02.2010, 16:50
Ես ուղարկեցի, կարող ես նայել: :)

Շնորհակալություն

VardanMec
03.03.2010, 23:52
խնդրում եմ բոլոր բարի մարդկանց օգնեք քաղաքագիտություն ռեֆերատ ա պետք
եթե ինչ որ բան ունեք ուղարկեք [email protected] անչափ շնորհակալ կլինեմ

Okamigo
04.03.2010, 01:50
խնդրում եմ բոլոր բարի մարդկանց օգնեք քաղաքագիտություն ռեֆերատ ա պետք
եթե ինչ որ բան ունեք ուղարկեք [email protected] անչափ շնորհակալ կլինեմ

Ստեղ (http://www.usum.am/load/60) նայի

www.armref.com
05.04.2010, 22:23
www.armref.com-ում կարող եք գտնել մեծաքանակ հայերեն ռեֆերատներ, կուրսայիններ, դիպլոմայիններ։

VardanMec
13.04.2010, 18:07
Okamigo ՄԵՐՍԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻ:)

DavitH
22.04.2010, 14:04
Ժողովուրդ C++-ի ռեֆերատ ա պետք կարողա մի ճար անեք????

Ljg
27.04.2010, 17:03
Խնդրում եմ օգնեք գտնեմ ռեֆերատ կամ ինչ որ նյութ "Ինտերնետային հավանականային նշագրման" մասին:

A.r.p.i.
05.05.2010, 14:49
Ժողովուրդ <<Քաղաքական կուլտուրա >> թեմայով ռեֆերատա պետք: Որտեղից կարամ գտնեմ?

tikopx
06.05.2010, 21:58
ստեղ ման արի հլը http://www.pdfgod.com

edin
17.05.2010, 09:52
ժողովուրդ ինձ Ձեռնարկության ֆինանսական հարաբերությունն և ֆինանսների դերը ու ֆունկցիան ձեռնարկության մեջ թեմայով ռեֆերատ ա պետք ով կարողանա օգնել շատ շնորհակալ կլինեմ

Zangezur
17.05.2010, 17:04
ժողովուրդ ինձ Ձեռնարկության ֆինանսական հարաբերությունն և ֆինանսների դերը ու ֆունկցիան ձեռնարկության մեջ թեմայով ռեֆերատ ա պետք ով կարողանա օգնել շատ շնորհակալ կլինեմ

Պատրաստի ռեֆերատով չեմ կարող օգնել, բայց դրա վերբերյալ 15 էջանոց նյութ կուղարկեմ, ինքնուրույն կսարքես ռեֆերատ՝ Բադանյանի գրքիցա, ավել պակասը կարաս էտ գրքից լրացնես:

edin
27.05.2010, 17:48
Շատ մեռսի

V!k
02.10.2010, 11:57
ժողովուրդ "Վարկի ձևերը, Ֆունկցիաները,վարկավորման սկզբունքը" թեմայով ռեֆերատ ա պետք,կարող եք օգնել՞

Zangezur
02.10.2010, 18:58
ժողովուրդ "Վարկի ձևերը, Ֆունկցիաները,վարկավորման սկզբունքը" թեմայով ռեֆերատ ա պետք,կարող եք օգնել՞
http://www.google.com/#hl=en&expIds=17259,17291,22881,25980,26781,26885,26993&sugexp=ldymls&xhr=t&q=%D5%8E%D5%A1%D6%80%D5%AF%D5%AB+%D5%B1%D6%87%D5%A5%D6%80%D5%A8,+%D5%96%D5%B8%D6%82%D5%B6%D5%AF%D6%81%D5%AB%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8,%D 5%BE%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6+%D5%BD%D5%AF%D5%A6%D5%A2%D5%B8%D6%82%D5%B6%D6%84%D5%A8&cp=0&pf=p&sclient=psy&site=&source=hp&aq=f&aqi=&aql=&oq=&gs_rfai=&pbx=1&fp=a0f70eea93606c3a

VisTolog
29.10.2010, 18:25
Ժող, քաղաքագիտության վերաբերյալ ռեֆերատա պետք, մաքսիմում 5-6 էջ: Կարողա՞ մեկնումեկն ունենա, կամ տեղ իմանա քաշելու համար::)

Skeptic
29.10.2010, 18:51
Ես ժամանակին ունեի /թեման չեմ հիշում/, բայց ջնջվել ա :(

Սրանք (http://www.usum.am/load/60) նայե՞լ ես. կարող ա մի բան գտնես: :)

VisTolog
29.10.2010, 19:15
Ես ժամանակին ունեի /թեման չեմ հիշում/, բայց ջնջվել ա :(

Սրանք (http://www.usum.am/load/60) նայե՞լ ես. կարող ա մի բան գտնես: :)

Նայել եմ, ուղղակի էջերի քանակնա շատ, նյութն էլ իմ համար չի…
Լավ, ստիպված պիտի կրճատեմ նենց, որ ամբողջ իմաստը չկորի::))

Txa
10.03.2011, 20:05
ով կարա օգնի ինչ շատ պետքա շատ շնորհակալ կլինեմ եթե օգնեք,ինչ ես թեմայով ռեֆերատա պետք
ածական ուսուցումը տարրական դասարաններում 2 դասարան
մեկել ես թեմայով ածականը որպես խոսքի մաս

usum.org
10.03.2011, 20:24
Այստեղ (http://www.usum.org/load/) փնտրիր անվճար:

Txa
10.03.2011, 20:45
Այստեղ (http://www.usum.org/load/) փնտրիր անվճար:
ես սայում նայել եմ չկար,եսի մանկավարժականի կուրսաինա,կարողա մեկը ուենա գրած?

Okamigo
14.03.2011, 23:34
Ժող,փիլիսոփայության վերաբերյալ ով ինչ ռեֆերատ ունի?
<<Ժամանակակից քիմիա> կամ <<Научно-техническая револуция>> թեմաներով

BOBO
23.03.2011, 13:12
ժող կլիմայի գլոբալ փոփոխություններ. մարդածին ազդեցություն, թե բնական փոփոխություններ թեմայով նյութ ա պետք, նախապես մերսի

Դատարկություն
23.03.2011, 14:51
ժող կլիմայի գլոբալ փոփոխություններ. մարդածին ազդեցություն, թե բնական փոփոխություններ թեմայով նյութ ա պետք, նախապես մերսի
Ես ունեմ տեխնածին գործոնների, մթնոլորտի, ջրոլորտի, հողի աղտոտման մասին նյութ, մեջը կա գլոբալ տաքացման, օզոնային էկրանի, թթվային տեղումների, հողերի անապատացման ու էլի մի քանի խնդիրների մասին: Եթե ուզում ես, մի տարբերակ ասա` ուղարկեմ: Ուզեցա գրածիս կցեմ, չափերով մեծ էր:)

BOBO
23.03.2011, 14:52

մերսի եթե դժվար չի մեյլիս ուղարկի, կնայեմ [email protected]

Դատարկություն
23.03.2011, 15:03
մերսի եթե դժվար չի մեյլիս ուղարկի, կնայեմ [email protected]

Ուղարկեցի:)

impression
13.04.2011, 13:17
ժող, որտեղից կարող եմ ռեֆերատ ճարել ԱՄՆ-ի նահանգների մասին? հայերեն. շտապ

0david0
13.04.2011, 14:25
Ռեֆերատներ, կուրսայիններ, դիպլոմայիններ (http://hay-em.do.am/index/r_eferatner_kowrsayinner_diplomayinner/0-520) :)

Artyom
14.04.2011, 13:09
Ժող, գիտեմ, որ դժվար բան եմ ուզում, բայց կարող ա ինչ-որ մեկդ մաթ. մոդելավորման կուրսային ունենա:
Շնորհակալություն::oy

Ապե Ջան
30.04.2011, 21:06
Հարկավոր է այս ռեֆերատներից ցանկացածը՝

1.Պետությունը և անհատ:
2.Պետության և իրավունքի ծագումը:
3.Պետության ձևը:
4.Իրավունքի ձևը, աղբյուրներ:
5.Իրավունքի համակարգը:
6.Իրավական հարաբերություններ:
7.Սահմանադրական կարգ:
8.Ժառանգական իրավունք:
9.Ընդհանուր սեփական իրավունք:
10.Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության կարգ:

Խնդրում եմ ինչքան կունենաք այս թեաներով՝ տեղադրեք:
Շնորհակալ եմ::)

The silent river
30.04.2011, 22:55
Ժող ջան ինձ պետքա "Անձնավորության զարևգացումը կրտսեր դպրոցական տարիքում" վերնագրով կուրսային: Որտեղի՞ց կարանք գտնենք:

V!k
21.05.2011, 15:15
ժող ջան եթե ինչ որ մեկը ունի նման թեմաներով ռեֆերատներ, խնդրում եմ տվեք էլի, շատ է պետք…:)
Մոլեկուլային կենսաբանություն՝ «Բջջի կառուցվածքը, սպիտակուցներ, նուկլեինաթթուներ - ԴՆԹ և ՌՆԹ: ԴՆԹ-ն որպես բջջում ժառանգականության ինֆորմացիայի պահպանող և փոխանցող:»

Նաիրուհի
22.05.2011, 20:56
Ակումբցիներ ջան, շատ անհրաժեշտ է էս թեմայով ռեֆերատ։ Եթե չկա էլ, գոնե հուշեք՝ ինչ գրականություն կարելի է օգտագործել։

«Բնական ռեսուրսների շահագործումից ստացվող եկամուտը՝ որպես էկոլոգիական տնտեսական ծրագրերի ֆինանսավորման հիմնական աղբյուր»

yerevanci
22.05.2011, 23:15

Եթե ժողում ծանոթ ունես, էնտեղ անցնում են Բնօգտագործման էկոնոմիկա առարկա, հենց դայա քեզ պետք, կամ լեկցիաներում կգտնես, կամ էլ հաստատ մի գրականություն կլինի

yerevanci
22.05.2011, 23:41
Ակումբցիներ ջան, շատ անհրաժեշտ է էս թեմայով ռեֆերատ։ Եթե չկա էլ, գոնե հուշեք՝ ինչ գրականություն կարելի է օգտագործել։

«Բնական ռեսուրսների շահագործումից ստացվող եկամուտը՝ որպես էկոլոգիական տնտեսական ծրագրերի ֆինանսավորման հիմնական աղբյուր»

ինձ մոտ սա գտա, հաստատ որևէ բանով կօգնի

http://depositfiles.com/ru/files/9jc3f6yzm

BeatleMan
25.05.2011, 10:13
Ժող մի բան էլ ես ասեմ էլի
Էս երկուսից որևէ մեկնա պետք

1. Ֆիզիկական կուլտուրան ու սպորտը բուհում,
ա/ ֆիզիկական կուլտուրային հումանիտար նշանակությունը բուհում
բ/Բուհում ֆիզ. դաստիարակության հիմունքները

2. Անձնական հիգիենան ու կոփումը
ա/կոփման հիգիենիկ հիմունքները
բ/կոփումը օդով, որևով, ջրով

ashotgev
04.03.2012, 23:21
այցելեք իմ կայք, եթե չգտնեք, գրեք ինձ, կփորձեմ օգնել! (http://www.gevorgyan.info)

Sonia Sargsyan
29.01.2013, 14:12
Այցելեք http://ArmEco.ru/ ուսանողական կայք ;)

Artur47455
25.10.2016, 19:57
ժող ջան ինձ հարկաոր է <<հատուկ կրթության պատմական զարգացումը>> թեմայով ռեֆերատ ով կարող է օգնել ??

StrangeLittleGirl
25.10.2016, 20:07
ժող ջան ինձ հարկաոր է <<հատուկ կրթության պատմական զարգացումը>> թեմայով ռեֆերատ ով կարող է օգնել ??

Ինքդ չե՞ս գրում։

Դավիթ111
26.12.2016, 12:43
Հանցագործությունների բազմակիություն

Հանցագործությունների բազմակիության հասկացությունը

Կյանքում պատահում են դեպքեր, երբ անձը կատարում է մի քանի հանցագործություն: Նման վիճակը պետք է ստանա իր քրեաիրավական գնահատականը` կապված այդ դեպքերի որակման և պատիժ նշանակելու առանձնահատկությունների հետ:
Հանցագործությունների բազմակիություն ասելով պետք է հասկանալ այն դեպքերը, երբ անձը մեկ քամ մի քանի արարքներով կատարում է երկու կամ ավելի հանցանք:
Առաջին հերթին հանցագործությունների բազմակիությունը պետք է սահմանազատել առանձին պարզ հանցագործություններից և այն հանցագործություններից, որոնք քրեական իրավունքի տեսության մեջ կոչվում են բարդ: Առանձին պարզ հանցագործությունը կատարվում է մեկ հանցավոր արարքով, մեղքի մեկ ձևով, պարունակում է մեկ հանցակազմ և որակվում է քրեական օրենսգրքի Հատուկ մասի մեկ հոդվածով կամ դրա մասով:
Առանձին բարդ հանցագործությունը նույնպես պարունակում է մեկ հանցակազմ և որակվում է մեկ հոդվածով, սակայն նրա օբյեկտիվ կողմը ձևավորվում է որոշակի բարդություններով` մի քանի արարքներով, մի քանի հանցավոր հետևանքներով և այլն: Բարդ հանցագործություններում կարող է բարդեցված լինել նաև սուբյեկտիվ կողմը, որը դրսևորվում է մեղքի երկու ձևով: Հաճախ պրակտիկայում բարդ հանցագործության որակումը դժվարություն է առաջացնում: Այդ իսկ պատճառով քրեական իրավունքի գիտությունը մշակել է բարդ , բայց մեկ հանցագործություն համարվող արարքների տեսակները և դրանց որակման առանձնահատկությունները: Դրանք են`
1. Շարունակվող հանցագործություն, որը կատարվում է նույնատիպ մի քանի արարքներով, որոնք ուղղված են նույն օբյեկտին և միավորված են միասնական դիտավորությամբ: Օրինակ` հանցավորը ցանկանում է գողանալ բնակարանի ամբողջ գույքը, սակայն իր վերջնական նպատակին հասնում է գույքը մաս-մաս, մի քանի անգամ տեղափոխելով: Նշված օրինակում հանցագործությունն ավարտվում է, երբ հանցավորը տիրանում է ամբողջ գույքին և հնարավորություն է ունենում այն տնօրինել կամ օգտագործել: Թեև շարունակվող հանցագործության բաղկացուցիչ մասը հանդիսացող առանձին արարքներից յուրաքանչյուրն ինքնուրույն հանցակազմ է պարունակում, այնուամենայնիվ դրանք ինքնուրույն չեն որակվում և ամբողջ կատարվածը գնահատվում է իբրև մեկ հանցագործություն: Եթե հանցավորն իր կամքից անկախ հանգամանքներով չի հասնում իր վերջնական նպատակին, արարքը որակվում է որպես մտադրված հանցագործության փորձ: Բերված օրինակում եթե հանցավորը չկարողանա գողանալ բնակարանի ամբողջ գույքը, նրա արարքը կորակվի որպես գողության փորձ բնակարանի ամբողջ գույքի արժեքի չափով:
Շարունակվող հանցագործության դեպքում կատարված արարքները պետք է լինեն նույնատիպ: Սակայն եթե նույն հանցագործության օբյեկտիվ կողմը կազմում են փաստական հատկանիշներով տարբեր արարքներ, օրինակ` սպառողներին խաբելը թերահաշվելու , թերաչափելու, թերակշռելու միջոցներով, այդ արարքների երկու կամ ավելի անգամ կատարելը միասնական դիտավորությամբ նույնպես շարունակվող հանցագործություն է:
Առանձին հետաքրքրություն են ներկայացնում այն դեպքերը, երբ միասնական դիտավորությամբ կատարվում է, օրինակ, առանձնապես խոշոր չափի հափշտակություն տարբեր եղանակներով` գողություն, կողոպուտ, ավազակություն: Եթե այդ արարքները որակենք առանձին-առանձին տարբեր հոդվածներով, ապա հանցավորի վիճակը ոչ արդարացի կփեփևանա, քանի որ յուրաքանչյուր հափշտակման դեպքում չափը հնարավոր է, որ առանձնապես խոշոր չլինի: Մեր կարծիքով արարքը նման դեպքում պետք է դիտել շարունակվող հանցագործություն և այն որակել նկատի ունենալով անձի դիտավորությունը` կատարված արարքներից ամենավտանգավորը նախատեսող հոդվածով:
Որպես կանոն, շարունակվող հանցագործության ժամանակ կատարված արարքների միջև ընկած ժամանակը կարճ է լինում` ժամեր, օրեր, սակայն հնարավոր են դեպքեր, երբ այն ավելի երկար տևի, օրինակ` հանցավորը սպասում է հարմար պահի կամ իրադրության` իր հանցավոր նպատակը վերջնականապես իրագործելու համար:
2. Տևող հանցագործություն, որի տակ քրեական իրավունքի գիտության մեջ հասկանում են այն արարքը ` գործողությունը կամ անգործությունը, որը դրսևորվում է հանրորեն վտանգավոր գործողության կամ անգործության տևական անընդմեջ կատարմամբ:
Տևող հանցագործությունը սկսվում է հանցանքի կատարումով և ավարտվում հանցավորի գործողության` մեղայականով ներկայանալը, կամ իրավապահ մարմինների միջամտության` հանցավորին ձերբակալելը, կամ այլ հանգամանքների, օրինակ` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքում` զինվուրական ծառայության ենթակա լինելու սահմանված առավելագույն տարիքը լրանալու հետևանքով:
Այդպիսի հանցագործություններ են նախատեսված քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում: Օրինակ` թմրամիջոց կամ զենք պահելը, իսկական զինվորական ծառայությունից խուսափելը, դասալքությունը և այլն:
Տևող հանցագործությունը շարունակվողից տարբերվում է նրանով, որ այն կատարվում է մեկ արարքով և տևում է երկար ժամանակ:
Շարունակվող և տևող հանցագործությունների պարզումն ունի նաև կարևոր պրակտիկ նշանակությունհատկապես քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները կամ համաներում կիրառելիս: Եթե այդ հանցագործությունները չեն ավարտվել` չի կատարվել վերջին արարքը, հանցավորը չի ներկայացել մեղայականով, կամ հանցագործին իրավապահ մարմինները չեն ենթարկել քրեադատավարական հարկադրանքի, ապա վաղեմության ժամկետ կամ համաներում չի կիրառվում:
Քրեական իրավունքի գիտությանը հայտնի են բարդ հանցագործության նաև այլ տեսակներ` 1. բաղկակցական հանցագործություններ, որոնք բաղկացած են երկու կամ ավելի գործողություններից, օրինակ` բռնաբարության հետ զուգորդված սպանության ժամանակ մեկ հանցակազմում դրսևորվում է երկու արարք. սպանություն և բռնաբարություն, 2. հանցագործություններ երկընտրելի գործողություններով` անգործությամբ, օրինակ` զանգվածային հանցագործությունների հանցակազմն առաջանում է հոդվածի դիսպոզիցիայում թվարկված արարքներից մեկն ու մեկի` ջարդեր, հրկիզումներ, գույքի ոչնչացում և այլնի կատարմամբ, 3. հանցագործություններ, որոնք կատարվում են մեղքի երկու ձևով, օրինակ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել ե տուժողի մահ:

Շարունակելի.

:) LAVN A MERSI SHAT

Նելլիա
16.05.2017, 19:32
Բարև ձեզ կարող եք ինձ օգնել կուրսայինի և ռեֆերատի համար. ?

Աթեիստ
17.05.2017, 12:59
Բարև ձեզ կարող եք ինձ օգնել կուրսայինի և ռեֆերատի համար. ?

Կներեք, ոնց փորձեցի Նաստրոդամուսի հոգին կանչեի, չեկավ, որ իրան հարցնեի։ Կարող ա՞ գոնե դուք ասեք, թե ինչ օգնություն ա պետք։

Sent from my P8000 using Tapatalk

Նելլիա
17.05.2017, 13:28
1 ռեֆերատ և 1 կուրսային է անհրաժեշտ... նախադպրոցականի միջանձնային հարաբերությունների ձեվավորումը հասակակիցների հետ կուրսային. ...միմիկայի և պանտոմիմիկայի նշանակությունը մաՄոնկավարժության գործընթացում ռեֆերատ

Մոդերատորական. գրառման մեջ բացատներ են ավելացվել, քանի որ դրանց բացակայության հետևանքով գրառումը կիսատ էր երևում։

Sagittarius
17.05.2017, 13:48
1 ռեֆերատ և 1 կուրսային է անհրաժեշտ... նախադպրոցականի միջանձնային հարաբերությունների ձեվավորումը հասակակիցների հետ կուրսային. ...միմիկայի և պանտոմիմիկայի նշանակությունը մանկավարժության գործընթացում ռեֆերատ

կետադրկան նշաների մասին ռեֆերատ պե՞տք չի

Մոդերատորական. գրառումը խմբագրված է, մասնավորապես բացատներ են տեղադրվել մի շարք հաջորդական բառերի միջև, քանի որ դրանց բացակայության հետևանքով գրառումը կիսատ էր երևում, իսկ դրա պատասխան հանդիսացող այս գրառումն ընդհանրապես չէր երևում։

Cassiopeia
17.05.2017, 16:37
1 ռեֆերատ և 1 կուրսային է անհրաժեշտ... նախադպրոցականի միջանձնային հարաբերությունների ձեվավորումը հասակակիցների հետ կուրսային. ...միմիկայի և պանտոմիմիկայի նշանակությունը մանկավարժության գործընթացում ռեֆերատ

Նելլիա ջան, հետո էդ դիպլոմը մե՞զ եք տալու, եթե օգնենք, թե էդ դիպլոմով պիտի գործ գտնեք, որ մեր երեխեքին «կրթեք»։

StrangeLittleGirl
17.05.2017, 16:38
Մի միամիտ հարց տամ․ էս ի՞նչ եք անում, ո՞նց եք դատարկ գրառումներ դնում։ :))

Ուլուանա
19.05.2017, 07:34
Մի միամիտ հարց տամ․ էս ի՞նչ եք անում, ո՞նց եք դատարկ գրառումներ դնում։ :))
Բյուր, իրականում գրառումները դատարկ չէին։ Ուղղակի Նելլիան ռեֆերատի թեմայի վերնագիրը գրելիս բացատներ չէր օգտագործել, ինչի հետևանքով ոչ միայն իր գրառումն էր կիսատ երևում, այլև էդ գրառումը մեջբերողների գրառումներն ընդհանրապես չէին երևում։ Տենց խնդիր վաղուց ունենք. իրար կպած որ գրում են, գրառումը կիսատ ա երևում, նաև բազմակետերի չարաշահման դեպքում էր տենց լինում մի ժամանակ, հիմա՝ չգիտեմ։ Մի խոսքով՝ նոր խմբագրեցի գրառումները, արդեն բոլորինը նորմալ երևում են։

Gayl
19.05.2017, 14:03
Նելլիա ջան, հետո էդ դիպլոմը մե՞զ եք տալու, եթե օգնենք, թե էդ դիպլոմով պիտի գործ գտնեք, որ մեր երեխեքին «կրթեք»։

Օյ:love