PDA

Դիտել ողջ տարբերակը : Քննությունը կամ ստուգարքը ստանալու համար փող տալի՞ս եք

emo
20.01.2007, 23:21
Ես 4 տարի է սովորում եմ, չի եղել այդպիսի դեպք,բայց շատ եմ լսել ու տեսել այդ երևույթը: Ձեզ մոտ ինչպես է ?

otar
20.01.2007, 23:23
չէ ու ճիշտն ասած կամաչեմ :o

*K*A*T*U*
21.01.2007, 01:04
Էլ սովորելու իմաստը ո՞րն ա, որ պետք ա առք ու վաճառքով զբաղվես :blin

Ուլուանա
21.01.2007, 10:19
Emo ջան, կներես, եղած տարբերակներն ինձ բավարար չթվացին, ու առանց քո համաձայնությունը հարցնելու իմ կողմից ևս մի տարբերակ ավելացրեցի... :oy Հուսով եմ, որ դեմ չես, ուղղակի քո դրած վերջին տարբերակն ընտրելու դեպքում կարելի է ենթադրել, որ մարդն ուղղակի դեռ այդպիսի առիթ կամ հնարավորություն չի ունեցել, բայց չի բացառվում, որ առիթի դեպքում փող տա։ Իսկ իմ ավելացրած տարբերակը սկզբունքորեն բացառում է նման հնարավորությունը ցանկացած դեպքում։ Անձամբ ես այդ տարբերակն եմ ընտրել։ :) Չնայած արդեն վաղուց ուսանող չեմ, բայց երբեք չեմ տվել ու գիտեմ, որ ոչ մի դեպքում չէի տա։ ;)

emo
21.01.2007, 12:16

Դեմ չեմ: :)
Սկզբում ես էլ էի մտածում այդ վերջին տարբերակի մասին ու ինքս էլ ասում եմ ինչ էլ լինի չեմ տա,բայց մտածեցի չգիտես ապագայում ինչ կլինի,դրա համար չավելացրեցի,
բայց հաստատ պետք է նաև այդ տարբերակը, այնպես որ շնորհակալություն լրացում կատարելու համար: :ok

StrangeLittleGirl
21.01.2007, 13:27
Ես երբեք չեմ տվել ու չեմ էլ տա: Անցյալ տարի հենց այս ժամանակներն էին, երբ մի քննություն պետք է հանձնեինք, և բոլորն ասում էին, որ առանց փող տալու հնարավոր չէ ստանալ: Գիտեմ դեպքեր, որ ամբողջ խմբերով էին փող հավաքում:
Իսկ ես շատ հանգիստ գնացի քննության՝ առանց նույնիսկ գիրքը բացելու ու պարապելու: Երբ պետք է մտնեի քննության, ինձ հարցնում էին. «Պարապե՞լ ես»: Ասում էի. «Չէ՛»: «Փող տվե՞լ ես»: Նորից. «Չէ՛»: «Բա ինչի՞ վրա ես հույսդ դրել»: «Ծանոթիս, որից բարձրը չկա»: Բոլորը զարմացած ինձ էին նայում. այդ ի՞նչ ծանոթ պետք է լիներ: Միայն մտերիմ կուրսեցիս հասկացավ, թե Ում մասին է խոսքը, և ծիծաղեց:
Այդպես էլ եղավ: Մտա քննության, և առանց հարցնելու «գերազանցս» դրեց, ուղարկեց, մինչդեռ շատ-շատերը, չնայած փող տվել էին, կտրվեցին:

emo
21.01.2007, 13:37
«Ծանոթիս, որից բարձրը չկա»: Բոլորը զարմացած ինձ էին նայում. այդ ի՞նչ ծանոթ պետք է լիներ:
Ետ չլինի իմ իմացած ծանոթնա :)
Ես էլ եմ ամեն դեպքում Իր հույսին,պարապած լինեմ, թե չէ:

StrangeLittleGirl
21.01.2007, 13:40
Հա՛, քո իմացած ծանոթն է ;)

John
21.01.2007, 14:02
Հա՛, քո իմացած ծանոթն է ;)
Բյուր ինձ իրա հետ կծանոթացնե՞ս… դեռ շատ է դեպք գալու… չնայած գուշակում եմ, որ մարդ չի…

PoeT
22.01.2007, 17:29
Չեմ տվել

Artgeo
22.01.2007, 17:31
Ես երբ պատասխանում էի վերջին պատասխանը չկար: Ու հաստատ էլի լիքը մարդիկ վերջին պատասխանը կտային:

Ներսես_AM
22.01.2007, 17:35
Ես երբ պատասխանում էի վերջին պատասխանը չկար: Ու հաստատ էլի լիքը մարդիկ վերջին պատասխանը կտային:
Ուհու։ Ես էլ

Taurus
22.01.2007, 19:22
Մի անգամ եմ փող տվել, էնել փիլիսոփայության ստուգարքի համար 1500 դրամ եր ուզում:D
Բայց ես 1000 տվեցի , էտ ել էր իրան շատ

Արսեն
22.01.2007, 19:26
համարյա միշտ մեր ավագը փողա հավաքում մի 300-1000դր ու մի նվեր առնում դասախոսին, բայց էդ հաշիվ չի չէ՞: Նենց դեռ փող չեմ տվել, ուրիշի համար խոսացել եմ փող տվել, բայց սովորելուց լավ բան չկա / հիմա իմ համար/

Մանե
22.01.2007, 19:27
Դեռ առիթ չի եղել,բայց երբեք չեմ տա.Եթե ուզի էլ,հավեսով կարամ խայտառակ անեմ/շատ գլուխ գովացի/.Կաշխատեմ նենց սովորեմ,որ դրա կարիքը չլինի.Մենակ պետք ա քո ուժերի վրա վստահ լինես.

Arisol
22.01.2007, 20:25
Լավ, բա ես էլ որ փող տամ էլ ի՞նչ կլինի:D :
Հ.Գ. իմացողներն ինձ հասկացան;) :

StrangeLittleGirl
22.01.2007, 20:36
համարյա միշտ մեր ավագը փողա հավաքում մի 300-1000դր ու մի նվեր առնում դասախոսին, բայց էդ հաշիվ չի չէ՞:
Նայած երբ եք հավաքել. քննությունից առա՞ջ, թե՞ հետո:

Մի անգամ եմ փող տվել, էնել փիլիսոփայության ստուգարքի համար 1500 դրամ եր ուզում
Բայց ես 1000 տվեցի , էտ ել էր իրան շատ
Ի՜նչ էժան է ձեզ մոտ: Մեզ մոտ հիսուն դոլար է, բայց դե ես ձրի եմ ստացել, էն էլ մեխանիկորեն :D

Արսեն
22.01.2007, 20:49
Օր. եթե կին ա դասախոսը, հիմնականում սկզբից են հավաքում ու ծաղիկ են առնում loool, եթե տղամարդա, նայած, չեմ էլ հիշում, բայց դա կաշառք չի չէ՞: համենայն դեպս իմ կողմից:

StrangeLittleGirl
22.01.2007, 21:02
Օր. եթե կին ա դասախոսը, հիմնականում սկզբից են հավաքում ու ծաղիկ են առնում loool, եթե տղամարդա, նայած, չեմ էլ հիշում, բայց դա կաշառք չի չէ՞: համենայն դեպս իմ կողմից:
Եթե քննությունից առաջ է, բնականաբար, կաշառք է ;)

Արսեն
22.01.2007, 22:02
ուրեմն տվել եմ փող քո ասածով:

Selene
23.01.2007, 19:11
Արդեն վերջին ուսանողական ամիսներն եմ անցկացնում ու մինչև հիմա է1դրամ անգամ չեմ տվել դասախաոսներից ոչ մեկին,անգամ ծաղիկի կամ նվերի համար:Թերևս ծաղիկ ու նվեր այն գնի համար,որը մեր մոտ տալիս են գնահատական ստանալու նպատակով,ծատ թանկարժեք կլիներ,որովհետև ասենք 3ի համար այդ գինը սկսում է 150$ -ից,եթե բոլոր հինգերիս համար փող տված լինեի,ապա հաստատ հիմա մետրոյում նստած կլինեի:hands Բայց գիտեմ,որ փող տվողները բավականին ստվար զանգված են կազմում:P

StrangeLittleGirl
23.01.2007, 21:31
Sladkaya, էդ որտե՞ղ ես սովորում: Ես կարծում էի մենակ մեզ մոտ են գներն էդքան բարձր :think

Goga
23.01.2007, 21:48
ճիշտն ասած մեզ մոտ գներն այդքան բարձր չեն:D Ես երբեք էլ փող չեմ տա այդտեսակ բաների համար, դեռ քիչ է վարձ եմ վճարում, մի հատ էլ դրա համար պիտի փող տամ:angry

Արսեն
23.01.2007, 23:28
ճիշտն ասած մեզ մոտ գներն այդքան բարձր չեն:D Ես երբեք էլ փող չեմ տա այդտեսակ բաների համար, դեռ քիչ է վարձ եմ վճարում, մի հատ էլ դրա համար պիտի փող տամ:angry

Համաիտ եմ, սովորելն է ճիշտ;)

Ուլուանա
24.01.2007, 11:12
Չգիտեմ հիմա ոնց է, բայց մեր ինստիտուտում՝ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, համենայնդեպս, իմ ժամանակ ոչ մի դեպք չի եղել, որ խմբովի փող հավաքենք, ոչ էլ լսել եմ, որ իմ ճանաչած ուսանողներից որևէ մեկը փող տա։ Սովորողը միշտ էլ ստացել է իր գնահատականը։ Հիմա այնտեղ սովորողներից լսել եմ, որ այս առումով շատ բան է փոխվել դեպի վատը։ Չգիտեմ, գուցե հիմա այդպես է, բայց մեր խմբում հաստատ փող տալու դեպքեր չեմ լսել այդ 5 տարվա ընթացքում։ Գուցե պարզապես իմ բախտն է բերել, բայց չեմ կարծում, որովհետև 5 տարվա մեջ գոնե մի դասախոսից ինչ-որ ակնարկ կնկատեինք... :think

Selene
25.01.2007, 10:49
Sladkaya, էդ որտե՞ղ ես սովորում: Ես կարծում էի մենակ մեզ մոտ են գներն էդքան բարձր :think
Բյուր ջան ես սովորում եմ ԵՊՀ-ի 2 թանկարժեք ֆակուլտետներից մեկում:) Երևի մոտավորապես իմացար,չէ՞;)

StrangeLittleGirl
25.01.2007, 14:02
Էդպես էլ մտքովս անցավ: :D Կա՛մ իրավաբանականն է, կա՛մ տնտեսագիտականը :D

Կարեն ջան
11.02.2007, 18:54
Երբ սովորում էի ՀՊՃՀ-ում, դասախոսների շատերը ասում էին`
3 տարբերակ կա, կամ փող, կամ ծանոթ, կամ սովորել:
Դե ուսանողներից էլ շատերը օգտվում էին առաջին և երկրորդ տարբերակներից (պատահում էր նաև լավ սովորողները, ժամանակ էին շահում ավելի օգտակար զբաղմունքների համար):

StrangeLittleGirl
11.02.2007, 19:05

Այ քեզ բան… մինչև հիմա չեմ հասկանում: Եթե սովորելուց օգտակար բան կա, ինչու՞ մարդիկ միանգամից չեն թողնում սովորելը ու գնում այդ օգտակար բանով զբաղվելու: Թե չէ այդպես փող շատ են ծախսում:

Գոռ Ջան - Հայ
11.02.2007, 19:16
Այ քեզ բան… մինչև հիմա չեմ հասկանում: Եթե սովորելուց օգտակար բան կա, ինչու՞ մարդիկ միանգամից չեն թողնում սովորելը ու գնում այդ օգտակար բանով զբաղվելու: Թե չէ այդպես փող շատ են ծախսում:
Դե ճիշտն ասած օգտակար բանը ինչ որ տեղ, ինչ որ դեպքերում սահմանափակվումա դիպլոմով, ու օգտակար բանից ավելին ստանալու, դրանով ավելի ծավալվելու համար դիպլոմելա պետք լինում:)
Իսկ ընդհանրապես եթե տրամադրվես լավ սովորելու, ու իսկականից սովորես, պոլիտեխնիկում կարգին հանգիստ կարաս ավարտես…
Ո ընդհանրապես դասախոսին փող տալը որնա՞ Մարդը կյանքի բերումով ստորանումա, բայց եթե ծայրահեղ վիճակում չես խի ստորացնես՞

StrangeLittleGirl
11.02.2007, 19:26
Դե ճիշտն ասած օգտակար բանը ինչ որ տեղ, ինչ որ դեպքերում սահմանափակվումա դիպլոմով
Եթե սահմանափակվում ա դիպլոմով, ինչու՞ միանգամից դիպլոմ չեն առնում, էդ փողը մաս-մաս են տալիս:

Կարեն ջան
12.02.2007, 10:23
Այ քեզ բան… մինչև հիմա չեմ հասկանում: Եթե սովորելուց օգտակար բան կա, ինչու՞ մարդիկ միանգամից չեն թողնում սովորելը ու գնում այդ օգտակար բանով զբաղվելու: Թե չէ այդպես փող շատ են ծախսում:
Ճիշտն ասած օգտակար բան ասելով նկատի եմ ունեցել էլի սովորելը, բայց ոչ այդ առարկան, որը պետք չի եկել (կամ մտածել են, որ պետք չի գալու):

Ավելացվել է 1 րոպե անց

Եթե սահմանափակվում ա դիպլոմով, ինչու՞ միանգամից դիպլոմ չեն առնում, էդ փողը մաս-մաս են տալիս:
Դիպլոմը մի անգամից առնելը թանկ է:

Tumbler
15.02.2007, 17:32
Պահա լինում որ համարյա հնարաոր չի չտալ, բայց ես դեր ոչ մի անգամ չեմ տվել.

VisTolog
21.02.2012, 00:27
5 տարի անց... իսկ հիմա ինչ-որ բան փոխվե՞լ է::))