PDA

Դիտել ողջ տարբերակը : Նոր խաղ` "Ով է ուզում դառնալ միլիոնատեր"

min-mak
14.02.2010, 15:17
Ժող ջան ձեզ եմ ներկայացնում իմ վերջին մի քանի ամսվա աշխատանքը` "Ով է ուզում դառնալ միլիոնատեր" խաղը: Խաղը գրել եմ համանուն հայտնի հեռուստախաղի հիման վրա, խաղի մեջ ներառել եմ հարցերի մեծ բազա, մեծ ուշադրություն եմ դարձրել ձայնային և արտաքին էֆետներին: Հուսով եմ որ այն ձեզ դուր կգա: Ուրախ կլինեմ եթե այստեղ քննարկենք խաղի թերությունների մասին, ուշադրությամբ կկարդամ բոլոր այն դիտողությունները որոնք կվերաբերվեն խաղին, հետագայում դրանք շտկելու համար: կարող եք քաշել ներքևում նշված հասցեներով:
http://armprog.do.am/download/MyPrograms/Milioner.rar
http://armprog.do.am/

Artgeo
14.02.2010, 15:57
Մի քիչ խաղացի։ Միակ պրոբլեմը որն առաջացավ, անջատելուց կոռռեկտ չփակվեց, պատուհանը մնաց, մինչև չրեֆրեշեցի։ Բայց տասքբարում մինչև հիմա հետքը կա։

min-mak
14.02.2010, 16:01
Հա դա գիտեմ, եթե ուշադրություն դարձրիր փակվելուց ոչ ստանդարտ ձևովա փակվում(բաժանվումա 4 մասի), դրա արդյունքնա, ամեն դեպքում դրանից վնաս չկա, ու ասեմ վոր միշտ չի այդպես լինում

Gayl
14.02.2010, 16:02
Ժող ջան ձեզ եմ ներկայացնում իմ վերջին մի քանի ամսվա աշխատանքը` "Ով է ուզում դառնալ միլիոնատեր" խաղը: Խաղը գրել եմ համանուն հայտնի հեռուստախաղի հիման վրա, խաղի մեջ ներառել եմ հարցերի մեծ բազա, մեծ ուշադրություն եմ դարձրել ձայնային և արտաքին էֆետներին: Հուսով եմ որ այն ձեզ դուր կգա: Ուրախ կլինեմ եթե այստեղ քննարկենք խաղի թերությունների մասին, ուշադրությամբ կկարդամ բոլոր այն դիտողությունները որոնք կվերաբերվեն խաղին, հետագայում դրանք շտկելու համար: կարող եք քաշել ներքևում նշված հասցեներով:
http://armprog.do.am/download/MyPrograms/Milioner.rar
http://armprog.do.am/

Արդեն խաղում եմ, միայն դեռ չգիտեմ թե զանգ ընկերոջ հնարավորությունը ինչ պետք է լինի, ինձ դուր եկավ, շնորհակալություն:

Լեո
14.02.2010, 16:12
Ինձ դուր եկավ, ինտերֆեյսն ու ձայնային էֆեկտները լավ են ստացվել :) Թերություններ առայժմ չեմ նկատել:

Հ.Գ. Դուրս շատ եկավ, որ Թումանյանի ծննդավայրի տարբերակների մեջ Մարտունին էլ կար :) :hands

Ապե Ջան
14.02.2010, 16:12
Հա նորմալա ամեն ինչ, տարբերվումա նրանով որ մինչև 8000 անկապ հարցեր չի, Շանթի միլիոնատերի նման:

min-mak
14.02.2010, 16:16
Ինձ դուր եկավ, ինտերֆեյսն ու ձայնային էֆեկտները լավ են ստացվել :) Թերություններ առայժմ չեմ նկատել:

Հ.Գ. Դուրս շատ եկավ, որ Թումանյանի ծննդավայրի տարբերակների մեջ Մարտունին էլ կար :) :hands

հարցերի մեջ հումորային շատ հարցեր կան

min-mak
14.02.2010, 16:18
Հա նորմալա ամեն ինչ, տարբերվումա նրանով որ մինչև 8000 անկապ հարցեր չի, Շանթի միլիոնատերի նման:
փորցել եմ հարցերը այնպես կազմեմ որ տեղավորվի միայն ինտելեկտի և տրամաբանության շրջանակներում, չնայած կան հարցեր որոնց պետք է պատասխանել հումորով

Լեո
14.02.2010, 16:19
Իսկ հարցերի բազայում մոտավորապես ինչքա՞ն հարց կա ու արդյո՞ք այն պարբերաբար մեծացվելու է:

min-mak
14.02.2010, 16:22
Իսկ հարցերի բազայում մոտավորապես ինչքա՞ն հարց կա ու արդյո՞ք այն պարբերաբար մեծացվելու է:
մոտ 1100 հարց, իհարկե ժամանակ առ ժամանակ կմեծացնեմ, դա էլ կախված է նրանից թե խաղը ինչ արձագանք կունենա

Հարդ
14.02.2010, 16:55
Օրինակ ինձ մոտ մի 10 անգամ խաղալուց հետո հարցեր կրկնվեցին, նոր հարցեր լինելու դեպքում update - ի հնարավորություն կա, թե պիտի նորից խաղը քաշվի?

Մանուլ
14.02.2010, 16:59
Զգացել ե՞ք, որ դահլիճն ու ընկերը համարյա միշտ սխալ են ասում :))

min-mak
14.02.2010, 17:12
Օրինակ ինձ մոտ մի 10 անգամ խաղալուց հետո հարցեր կրկնվեցին, նոր հարցեր լինելու դեպքում update - ի հնարավորություն կա, թե պիտի նորից խաղը քաշվի?

հնարավորա որ 10 անգամ խաղալուց 1 կամ 2 հարց կրկնվել են, այն էլ հեշտ հարցերից, բայց ասեմ որ հիմնական շեշտը դրել եմ միջին բարդության հարցերի բազմազանության վրա, քանի որ հեշտ հարցերը այսպես թե անպես կպատասխանեն ճիշտ, իմ կարծիքով դժվար թե քո մոտ կրկվնած հարցեըը լինեն 16000 դրամանոց հարցերից բարձր: Նոր հարցերի դեպքում կրկին պետք է քաշել խաղը, քանի որ հարցերը ներառված .exe ֆայլի մեջ(դա արել եմ խաղի ապահովության համար): Չնայած չի բացառվում որ հետագայում խաղին ավելացնեմ ծրագրային մի կտոր որով հնարավոր կլինի ապդեյթ անել հարցերը ինտերնետի միջոցով

min-mak
14.02.2010, 17:17
Զգացել ե՞ք, որ դահլիճն ու ընկերը համարյա միշտ սխալ են ասում :))

ասեմ որ այդ 2 օգնության հնարավորություններն ել հարցին պատասխանանում են տոկոսային հարաբերակցությամբ, այսինք եթե դիպես այդ 2 օգնության հնարավորություններից որևե մոկին 500 դրամանոց հարցի ժամանակ 90% հավանականությամբ պատասխանը կլինի ճիշտը, ինչը չեի ասի 5.000.000 դեպքում, փորձել եմ որքան հնարավորա իրական դարձնեմ խաղը

My World My Space
14.02.2010, 17:40
Լավ խաղ ա, բայց ահավոր շատ սխալներ կան..... օրինակ`

Իմանուիկ Կանտ, Մերիլի Մոնրո, սեպտեմերի 21, Միկալանջելո, Իսաակ Նյուտոն, Իվան Տուրգենյով....

Մնում ա լինեն Ֆիլիպ Կիրկորնյովն ու Էրոս Ռամազովսկին...........:lol

My World My Space
14.02.2010, 17:43
հա՛, min-mak ջան ուշադի եղի նաև խաղիդ գրաֆիկային էն 90-ականների էֆեկտները հանի...... պատուհանների բացվել փակվելուն ա վերաբերում ասածս....

min-mak
14.02.2010, 17:45
Լավ խաղ ա, բայց ահավոր շատ սխալներ կան..... օրինակ`

Իմանուիկ Կանտ, Մերիլի Մոնրո, սեպտեմերի 21, Միկալանջելո, Իսաակ Նյուտոն, Իվան Տուրգենյով....

Մնում ա լինեն Ֆիլիպ Կիրկորնյովն ու Էրոս Ռամազովսկին...........:lol

հնարավորա չեմ ժխտում, շնորհակալություն սխալների համար, դրանք անպայման կուղեմ

min-mak
14.02.2010, 17:46
հա՛, min-mak ջան ուշադի եղի նաև խաղիդ գրաֆիկային էն 90-ականների էֆեկտները հանի...... պատուհանների բացվել փակվելուն ա վերաբերում ասածս....

իսկ ինչն է դրանց վատը? համենայն դեմպս ինձ դուր է գալիս

My World My Space
14.02.2010, 17:46
հնարավորա չեմ ժխտում, շնորհակալություն սխալների համար, դրանք անպայման կուղեմ

ես ընդամենը 2 անգամ եմ խաղացել, հնարավոր ա, որ էլի լինեն ուշադի եղի.....

My World My Space
14.02.2010, 17:48
իսկ ինչն է դրանց վատը? համենայն դեմպս ինձ դուր է գալիս

Միգուցե քեզ դուր ա գալիս, բայց հաշվի առ, որ դա մենակ դու չես խաղալու..... հիմա էդ ոճով ոչ մեկի չես զարմացնի, առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ խաղի որակն էլ է "90-ականների"...........

Լեո
14.02.2010, 17:52
Հարցերից մեկում սխալ կա: Նշված է, որ Տրիտոնը Պլուտոն մոլորակի արբանյակն է, բայց իրականում ճիշտ պատասխանը Նեպտունն է (որը պատասխանի տարբերակներում չկա էլ) :8

Հարդ
14.02.2010, 17:52
Իսկ ստեղ 250.000 - ը անձեռնմխելի չի? ոնց որ հասա, էն էլ չպահեց...

Հարդ
14.02.2010, 18:00
1 կիլոբայթը պարունակում է 1024 բայթ? Իմ իմանալով (հաստատ իմանալով) 8 բայթ ա...

Ինձ մոտ պահեց:

Լեո
14.02.2010, 18:01
1 կիլոբայթը պարունակում է 1024 բայթ? Իմ իմանալով (հաստատ իմանալով) 8 բայթ ա...

Սխալ ես հիշում:
1կիլոբայթ = 1024բայթ
1բայթ = 8բիթ

min-mak
14.02.2010, 18:02
Միգուցե քեզ դուր ա գալիս, բայց հաշվի առ, որ դա մենակ դու չես խաղալու..... հիմա էդ ոճով ոչ մեկի չես զարմացնի, առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ խաղի որակն էլ է "90-ականների"...........

My World My Space ջան այդ էֆեկտները չեմ արել նրա համար, որ ինձ դուր է գալիս, այլ իմ համեստ կարծիքով խաղին ավելի է գեղեցկացնում: չնայած եթե ելի բողոքողներ լինեն անպայման կփոխեմ, ամեն դեպքում քեզանից շատ շնորհակալ եմ, քո նշած տառասխալները իրոք չեի նկատել, դրանք անպայման կուղեմ, ելի սխալների դեպքում խնդրում եմ տեղեկացրու

Արևհատիկ
14.02.2010, 18:02
1 կիլոբայթը պարունակում է 1024 բայթ? Իմ իմանալով (հաստատ իմանալով) 8 բայթ ա...
Դու սխալ գիտես: Մեկ բայթն ա 8 բիթ: Իսկ է կիլոբայթը 1024 բայթ ա :)

min-mak
14.02.2010, 18:03
Հարցերից մեկում սխալ կա: Նշված է, որ Տրիտոնը Պլուտոն մոլորակի արբանյակն է, բայց իրականում ճիշտ պատասխանը Նեպտունն է (որը պատասխանի տարբերակներում չկա էլ) :8

Լեո ջան դա կճշտեմ և անպայման կուղեմ

min-mak
14.02.2010, 18:08
Իսկ ստեղ 250.000 - ը անձեռնմխելի չի? ոնց որ հասա, էն էլ չպահեց...

չե 250.000 անձեռնմխելի գումար է, երևի հասել ես դրան ու հենց դրան չես կարողացել պատասխանել

min-mak
14.02.2010, 18:18
Հարցերից մեկում սխալ կա: Նշված է, որ Տրիտոնը Պլուտոն մոլորակի արբանյակն է, բայց իրականում ճիշտ պատասխանը Նեպտունն է (որը պատասխանի տարբերակներում չկա էլ) :8

դու ճիշտ էիր արդեն ուղել եմ

_DEATH_
14.02.2010, 18:38
Ծրագրի մեջ հայտնաբերեցի 5.08 MB bitmap, 8 khz-անոց wave-եր, հին ու բարի էֆեկտներ: Ընտիր ա :) , win32 api-ով ա?
Լուրջ սենց բան շուտվանից եմ ման գալիս: Հազիվ սենց լավ խաղ գտա, հատուկ win95-ի համար նախատեսված տեխնոլոգիաներով գրված :)
Ոնց հասկացա Visual 2008-ով ա կոմպիլացիա արած, եթե դժվար չի հին կոմպիլյատրով էլ կոմպիլացիա արա, որ մեր լաբի windows 95-ով կոմպերը բացեն:

min-mak
14.02.2010, 18:52

Բոլոր նշածներդ համապատասխանում են իրականությանը, այո կոմիլացիան արել եմ VS2008-ով, ծրագիրը գրված է win32 api- ի հիման վրա, բայց ոչ ուղակի կերպով այլ MFC-ի միջոցով: բայց որքան ես գիտեմ դա ել պետք է աշխատի win95-ի վրա, իսկ եթե ոչ ապա գրի, անպայման VS 6.0-ով կոմպիլացիա կանեմ կտամ

_DEATH_
14.02.2010, 18:57

Եթե չեմ սխալվում VS2008-ով կոմպիլացիա արած ծրագրերը XP-ից ցածր ՕՀ-երի վրա չեն աշխատում:

min-mak
14.02.2010, 19:02
Եթե չեմ սխալվում VS2008-ով կոմպիլացիա արած ծրագրերը XP-ից ցածր ՕՀ-երի վրա չեն աշխատում:

_DEATH_ ջան ես win2000-ի վրա աշխատացրել եմ, 95-ի և 98-ի վրա չգիտեմ կաշխատի թե չե, եթե հնարավորություն ունես խնդրում եմ փորձի, դա ինձ էլ է շատ հետաքրքրում

VisTolog
14.02.2010, 19:12
Էս հարցը, կամ ավելի ճիշտ` հարցի պատասխանը վերջնա:D:D

http://img641.imageshack.us/img641/4167/kasparov.png

_DEATH_
14.02.2010, 19:17
_DEATH_ ջան ես win2000-ի վրա աշխատացրել եմ, 95-ի և 98-ի վրա չգիտեմ կաշխատի թե չե, եթե հնարավորություն ունես խնդրում եմ փորձի, դա ինձ էլ է շատ հետաքրքրում

Հենց էտ լաբում լինեմ ու ազատ ժամանակ ունենամ կփորցեմ:
Խաղն էլ ասեմ շատ լավն ա, միակ անհաջող բանը հնաոճ էֆեկտներն ա: Qt-ով չես պատկերացնի ինչ էֆեկտներով ծրագիր ա հնարավոր գրել:

BOBO
14.02.2010, 19:53
թուրքիան խիա փոքրատառով գրած:))

terev
14.02.2010, 20:29
Բա փողերը որտեղից՞ ենք ստանալու: :)

Gayl
14.02.2010, 20:36
Բա փողերը որտեղից՞ ենք ստանալու: :)

Ինչքան ես շահե՞լ:

terev
14.02.2010, 20:43
Մի 10 հատ 8000, մի հատ էլ 250000: Թե կարաս ստացի կիսվենք: :)

Gayl
14.02.2010, 20:53
Մի 10 հատ 8000, մի հատ էլ 250000: Թե կարաս ստացի կիսվենք: :)
125.000 ի հասա, ուզում էի ստոպ տայի էն էլ չկարողացա:D Հետաքրիրա էն 5.000.000 հարցը ինչ պտի լինի

Gayl
14.02.2010, 20:56
Տառասխալներ շատ կան, կա որ մի բառը երկու անգամ է կրկնվում, հանդիպել եմ մի հարցի որը ընդհանրապես սխալ է շարադրված.«Պարսկաստանի տարածքում հայկական որ լիճն է գտնվում»
1.Սևան
2.Վան
3.Ուրմիա
4.Արաքս

Հարդ
14.02.2010, 21:46
Ես մինչև 500 000 հասել եմ, ինչքան եք հասել?:)
min-mak ջան, փողերի համար հետո կպայմանավորվենք:D:D

Gayl
14.02.2010, 21:48
Տառասխալներ շատ կան, կա որ մի բառը երկու անգամ է կրկնվում, հանդիպել եմ մի հարցի որը ընդհանրապես սխալ է շարադրված.«Պարսկաստանի տարածքում հայկական որ լիճն է գտնվում»
1.Սևան
2.Վան
3.Ուրմիա
4.Արաքս
Կներեք մուգ գույնը սխալ տառի վրա եմ դրել, խոսքս Պարսկաստան բառի մասին է:

Gayl
14.02.2010, 21:50
Ես մինչև 500 000 հասել եմ, ինչքան եք հասել?:)
min-mak ջան, փողերի համար հետո կպայմանավորվենք:D:D
125.000 եմ ձգել, բայց 5.000.000 պտի վերձնեմ:D

min-mak
14.02.2010, 21:59
Տառասխալներ շատ կան, կա որ մի բառը երկու անգամ է կրկնվում, հանդիպել եմ մի հարցի որը ընդհանրապես սխալ է շարադրված.«Պարսկաստանի տարածքում հայկական որ լիճն է գտնվում»
1.Սևան
2.Վան
3.Ուրմիա
4.Արաքս

Gayl ջան շնորհակալ եմ դիտողության համար, նշված թերությունը արդեն ուղել եմ

_DEATH_
14.02.2010, 22:14
min-mak ջան մի 10 րոպե խաղացի տառասխալները չհաշված էնքան սխալներ գտա:
Օրինակ հարցը կարծեմ սենց էր, ով է Հայաստանի հիմնի հեղինակը, ճիշտ պատասխանը Արամ Խաչատրյան :
Հլը սովետի մեջ ենք? Արդեն նենց տպավորություն ա, որ 1991-ից առաջ ա էս խաղը գրվել: :) Պասկալով ավելի ժամանակակից Միլիոնատեր էր գրել կուրսային ընկերներիցս մեկը, ուղակի հարցերը 100 հատ են:

min-mak
14.02.2010, 22:18

_DEATH_ ջան կներես բայց չհասկացա թե այդ հարցի ինչն է սովետական

Gayl
14.02.2010, 22:26
http://s002.radikal.ru/i199/1002/bc/7d2efb5e03f6.jpg
Ես էլ 500.000 ձգեցի:D

ՀԽՍՀ-ի հիմնի երաժշտության հեղինակը Արամ_Խաչատրյանն ա, բառերի հեղինակը Արմենակ Սարգսյանը, իսկ 1991 թվականին փոխել են, երաժշտության հեղինակը Բարսեղ Կանաչյանն ա ու մինչև հիմա էտ հիմնն ա, ոնց ա լինում ճիշտ պատասխանը Արամ_Խաչատրյան?

min-mak
14.02.2010, 22:38

Որքանով որ ես տեղեկացված եմ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայկական հիմնի երաժշտությունը չի փոխվել և մնացել է Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Ամեն դեպքում եթե փոխված էլ լինի դա չի նշանակում որ ծրագիրը գրվել է սովետական ոգով, այլ նշանակում է անճշտություն, որը հնարավոր է և ուղել:

Իսկ դու կարող ես ինֆորմացիա տրամադրել, որով կհամոզես որ ներկայիս հիմնի երաժշտության հեղինակը Արամ Խաչատրյանը չի այլ Բարսեղ Կանաչյանն է:

Սերխիո
14.02.2010, 22:41
http://s002.radikal.ru/i199/1002/bc/7d2efb5e03f6.jpg
Ես էլ 500.000 ձգեցի:D
ֆիդիասն ա 100 %

Gayl
14.02.2010, 22:47
ֆիդիասն ա 100 %
Արդեն չեմ հիշում, Չելինի անունն էր ծանոթ, հետո հիշեցի, որ Յուվեի պաշտպանի հետ եմ խառնել:D

_DEATH_
14.02.2010, 22:56
Որքանով որ ես տեղեկացված եմ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայկական հիմնի երաժշտությունը չի փոխվել և մնացել է Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Ամեն դեպքում եթե փոխված էլ լինի դա չի նշանակում որ ծրագիրը գրվել է սովետական ոգով, այլ նշանակում է անճշտություն, որը հնարավոր է և ուղել:

Իսկ դու կարող ես ինֆորմացիա տրամադրել, որով կհամոզես որ ներկայիս հիմնի երաժշտության հեղինակը Արամ Խաչատրյանը չի այլ Բարսեղ Կանաչյանն է:

http://hy.wikipedia.org/wiki/ՀԽՍՀ-ի_Պետական_Օրհներգ

http://hy.wikipedia.org/wiki/Մեր_Հայրենիք

Լեո
14.02.2010, 23:35
Հարցերից մեկի պատասխանի տարբերակներում «ուղեղումդ»-ի փոխարեն գրված է «ուղեղումտ»:

min-mak
15.02.2010, 00:14
Հարցերից մեկի պատասխանի տարբերակներում «ուղեղումդ»-ի փոխարեն գրված է «ուղեղումտ»:

Արդեն ուղղել եմ շնորհակալ եմ

Norton
15.02.2010, 00:35
Սխալ կա, Որ աֆրիկյան երկիրը չի գաղութացվել, Եթեվպիան իրականում գաղութացվել է Իտալիայի կողմից 1930-ականներին:

min-mak
15.02.2010, 00:46
Սխալ կա, Որ աֆրիկյան երկիրը չի գաղութացվել, Եթեվպիան իրականում գաղութացվել է Իտալիայի կողմից 1930-ականներին:

Ոչ Իտալիան չի գաղութացրել, այլ որոշ ժամանակով օկուպացրել է այն: Կարող ես նայել http://hy.wikipedia.org/wiki/Եթովպիա

VisTolog
15.02.2010, 01:37
Քանի որ ստեղ սխալները շատ են, որոշեցի դնել. ու ընդհանրապես, ամեն 5-6 հարցը մեկ սխալա լինում:
http://img713.imageshack.us/img713/4003/ssxxaa.png

Նորվեգացին փոքրատառ, փլիսոփա ու ճամապարհորդ

չէ, ես կասեի ամեն 3-4րդ հարցի մեջ կա սխալ:8

min-mak
15.02.2010, 02:07

Շնորհակալ եմ, արդեն ուղղել եմ

Հարդ
16.02.2010, 10:45
Հարցին, թե ով էր հայ այն թագավորը, որն Օլիմպիական չեմպիոն էր, ճիշտ պատասխանն ա Վարազդատ, բայց խաղում նշված ա Տրդատ:
Առաջին գրառման լինկից որ խաղը նորից քամեմ, սխալների ուղղումն արված կլինի?

h.s.
16.02.2010, 15:29
Չգիտեմ սրա մասին էլի գրել են թե չէ. 125.000 շահելուց, գրումա, որ 128.000 ես շահել: Իսկ ուղղագրական սխալները էնքան շատ են, որ էտքան ալարում եմ գրեմ: Կարծում եմ ավելի ճիշտ կլինի, որ հեղինակը գոնե հարցերի բազան մի անգամ ընթերցի:
Մոռացա ասեմ, որ խաղը լավնա ու դուրս էկելա:)

A.r.p.i.
16.02.2010, 17:25
Այն հարցին , թե ով է ՀՀ օրհներգի երաժշտության հեղինակը, պատասխանը նշված է Արամ Խաչատրյան, մինչդեռ ճիշտ պատասխանը Բարսեղ Կանաչյան է, որը բացակայում է ցուցակից:
Խաղը ինձ էլ դուր եկավ::)

My World My Space
16.02.2010, 18:15
Սխալները

Վոլգա գետը գրված է Ոլգա

Բեևնարդ Շոուն ասել է..... հարցի մեջ ուղեղումտ

էն որ գաճաճաը նստում էր հսկայի շալակը - խելացիայա է

min-mak
16.02.2010, 19:59
Հարցին, թե ով էր հայ այն թագավորը, որն Օլիմպիական չեմպիոն էր, ճիշտ պատասխանն ա Վարազդատ, բայց խաղում նշված ա Տրդատ:
Առաջին գրառման լինկից որ խաղը նորից քամեմ, սխալների ուղղումն արված կլինի?

Հարդ ջան բոլոր նշված սխալները ուղղում եմ և այդ նույն պահին գցում եմ ինտերնետ, Օլիմպիական չեմպիոնի հարցը կճշտեմ

min-mak
16.02.2010, 20:00
Չգիտեմ սրա մասին էլի գրել են թե չէ. 125.000 շահելուց, գրումա, որ 128.000 ես շահել: Իսկ ուղղագրական սխալները էնքան շատ են, որ էտքան ալարում եմ գրեմ: Կարծում եմ ավելի ճիշտ կլինի, որ հեղինակը գոնե հարցերի բազան մի անգամ ընթերցի:
Մոռացա ասեմ, որ խաղը լավնա ու դուրս էկելա:)

128.000-ը ես ել չեի նկատել, անպայման կշտկեմ

min-mak
16.02.2010, 20:02
Այն հարցին , թե ով է ՀՀ օրհներգի երաժշտության հեղինակը, պատասխանը նշված է Արամ Խաչատրյան, մինչդեռ ճիշտ պատասխանը Բարսեղ Կանաչյան է, որը բացակայում է ցուցակից:
Խաղը ինձ էլ դուր եկավ::)

Արպի ջան դա մի անգամ ևս նշվել է այստեղ, դա արդեն ուղղել եմ բայց դեռ չեմ գցել ինտերնետ

min-mak
16.02.2010, 20:09
Ժող ջան սխալները իրոք չափից շատ են, ես գիտեի որ սխալներ կլինի, բայց այսքան շատ չեի պատկերացնում: Խոստանում եմ որ առաջիկա, օրերին հարցերի բազան կվերանայեմ մի քանի անգամ և բոլոլ սխալները անպայման կուղեմ: առայժ խնդրում եմ խաղը ուրիշներին մի տվեք, որպեսի այդքան սխալներով չտարածվի: առաջիկա օրերին բոլոր թերությունները ուղված կգցեմ ինտերնետ և կտեղեկացնեմ: Բոլոիտ շնորհակալ եմ դիտողությունների համար: Նոր թերություններ հայտնաբերելու դեպքում խնրում եմ տեղեկացրեք: Առայժմ նշված լինկերը չեն գործի

min-mak
24.02.2010, 00:05
Հարցին, թե ով էր հայ այն թագավորը, որն Օլիմպիական չեմպիոն էր, ճիշտ պատասխանն ա Վարազդատ, բայց խաղում նշված ա Տրդատ:
Առաջին գրառման լինկից որ խաղը նորից քամեմ, սխալների ուղղումն արված կլինի?

Իրավացի եիք արդեն ուղել եմ

Գուգօ
24.02.2010, 00:16
Հիմա որ նորից քաշեմ էդ խաղը, վերևում նշված սխալները արդեն ուղղված կլինի?

min-mak
24.02.2010, 00:17
Ժող ջան հարցերի բազան մի քանի անգամ վերանայել եմ և ուղել մի քանի տասնյակ սխալներ, ինչպես նաև այս թեմայում գրված բոլոր սխալներն ու թերությունները նույնպես ուղղել եմ: Բոլորիցդ շատ շնորհակալ եմ դիտողությունների համար: Բոլոր նրանք ում դուր էր եկել խաղը կարող են նորից քաշել արդեն շատ թերություններ ուղված վիճակում, մի խնդրանք ևս. ձեր քաշած նախկին տարբերակները մի տվեք ուրիշներին, որպեսի թերություններով տարբերակը չտարածվի: Հնարավորա ևս տառասխալներ լինեն, դրանց համար ներող կլինեք, քանի որ հնարավոր չէ բոլոր սխալները հայտնաբերել: Ամեն դեպքում սխալների դեպքում տեղեկացրեք:

Թեմայի սկզբում տեղադրած լինկերը այժմ աշխատում են, կարող եք դրանցով քաշել, այնուամենայնիվ այստեղ ևս տեղադրում եմ լինկերը:

http://armprog.do.am/download/MyPrograms/Milioner.rar

min-mak
24.02.2010, 00:17
Հիմա որ նորից քաշեմ էդ խաղը, վերևում նշված սխալները արդեն ուղղված կլինի?

Այո

min-mak
24.02.2010, 01:19
Բեևնարդ Շոուն ասել է..... հարցի մեջ ուղեղումտ

էն որ գաճաճաը նստում էր հսկայի շալակը - խելացիայա է

իմաստը նույնա

h.s.
24.02.2010, 15:04
Հարցը փոխելուց հետո նենցա լինում, որ հետո նորից նույն հարցը բերումա:

min-mak
24.02.2010, 19:28
Հարցը փոխելուց հետո նենցա լինում, որ հետո նորից նույն հարցը բերումա:

100-ից մի դեպքում կարող է այդպես էլ պատահի, բաըց նույն հարցը կարող կրկնվել միայն հաջորդ խաղին, այսինքն մի խաղի ընթացքում չի կարող կրկնվել նույն հարցը

Hda
24.02.2010, 20:52
router=երթուղղիչ

h.s.
25.02.2010, 00:26
100-ից մի դեպքում կարող է այդպես էլ պատահի, բաըց նույն հարցը կարող կրկնվել միայն հաջորդ խաղին, այսինքն մի խաղի ընթացքում չի կարող կրկնվել նույն հարցը

Իմ մոտ հարցը փոխեցի, ճիշտ պատասխանեցի փոխված հարցը ու բերեց նորից հին հարցը, որը փոխել էի: Մնացածը դու գիտես...

Hda
25.02.2010, 15:36
Պոնչիկ=փքաբլիթ

Ձայնալար
25.02.2010, 15:44
router=երթուղղիչ

Մի ղ-ով:

Hda
25.02.2010, 16:29
Մի ղ-ով:

Ես համողված չեմ,իսկ դու՞ ՏԵՍ (http://vivacell.am/index.php?menu=3675&lng=1)

հեղինակ ջան համ էլ հարցերիդ բազաում կավելացնես,մնումա պարզենք ճիչտը

Ձայնալար
25.02.2010, 16:45

Ես էլ համոզված չեմ, բայց արմատը «երթուղին» է (ուղի), ոչ թե ուղղելը (ուղիղ), հետևաբար պետք է որ մի ղ-ով լինի:

CactuSoul
25.02.2010, 16:45
Մի ղ-ով:
Եթե բառն ավարտվում է «-իչ» վերջածանցով, երթադվում է, որ արմատը գործողություն արտահայտող բառ է, իսկ «ուղել» կամ «ուղալ» բառ, կարծեմ, չկա: Կարծում եմ՝ 2 «ղ»-ով տարբերակն ավելի տրամաբանական է (երթն ուղղողը, ուղղորդողը. երթուղղիչ):

Ձայնալար
25.02.2010, 16:57
Օկ, կներեք ապատեղեկատվության համար :oy

Chuk
25.02.2010, 17:07
Մի ղ-ով ա :)
Ուղիղ բառն էստեղ գործ չունի, ուղի բառն է: Հավելեմ, որ երթուղիչ բառը կիրառվող, բայց արհեստածին բառ է:

Hda
25.02.2010, 17:22
Մի ղ-ով ա :)
Ուղիղ բառն էստեղ գործ չունի, ուղի բառն է: Հավելեմ, որ երթուղիչ բառը կիրառվող, բայց արհեստածին բառ է:

Ինձ որ մնար--ուղղորրդիչ ,էտ երթը լրիվ ավելորդ է,իսկ ֆունկցիան իրոք ուղղորդելն է...

CactuSoul
25.02.2010, 18:14
Մի ղ-ով ա :)
Ուղիղ բառն էստեղ գործ չունի, ուղի բառն է: Հավելեմ, որ երթուղիչ բառը կիրառվող, բայց արհեստածին բառ է:

Դե ես առաջին անգամ եմ հանդիպում (կամ ուշադրություն դարձնում) այս բառին, իսկ արհեստածին բաներ չեմ սիրում, բառեր՝ մասնավորապես:}:
Ինձ առավել ևս կներեք ապատեղեկատվության համար: Չնայած ես նշել էի, որ դա իմ կարծիքն է՝ հիմնված տրամաբանական դատողությունների վրա:

Rammstein
25.02.2010, 20:19
Նոր տեսա թեման, նոր քաշեցի խաղը, եւ հենց առաջին հարցում սխալ նկատեցի.
«Մի անգամ Լուդովիկոց 11-րդը…………» Պիտի լինի «Լյուդովիկոս»: Ի դեպ էս անունը մեկ այլ հարցում ճիշտ է գրված:
Խաղի մասին կարծիքս մի քիչ ավելի ուշ… :)

Հավելում 1. 2-րդ հարց, «Գերմանացի հրապարակախոս Բրունո Իոնասը……»: Եթե գրում ենք մեր ներկայիս բոլշեւիկյան ուղղագրությամբ, ապա պիտի գրվի «Յոնաս» (գեմաներեն` Jonas), եթե գրենք դասական` «Եոնաս»: Քանի որ խաղը դասականով չի, բնականաբար պիտի գրվի «Յոնաս»:

Հավելում 2. Երրորդ հարց. «Նշված կենդանիներից ո՞րն է առկա հայկական գերբի վրա»: Գերբին հայերեն զինանշան են ասում: :)
Նույն սխալը այլ հարցում էլ կա` «Ո՞ր սարն է պատկերված ՀՀ Գերբի վրա»: «Արարատ» տարբերակն էլ իմ խիստ սուբյեկտիվ կարծիքով լավ կլիներ փոխարինել «Մասիս»-ով:

Հավելում 3. «Բոլորին հայտնի է, որ Տերմինատոր ֆիլմի գլխավոր դերակատարը Առնոլդ Շվարցնեգեռն է………»: Նախ էն կարմիրով նշածս ստորակետը բաց է թողնված, հետո էս մարդու ազգանունը տենց չի, պիտի գրվի «Շվարցենեգեր»:

Հավելում 4. «Նշվածներից ո՞րը ինտերնետ բրաուզեր չէ» հարցում «Outlook Expres» տարբերակի Express-ը 2 «s»-ով է գրվում:

Hda
25.02.2010, 20:44
Դե ես առաջին անգամ եմ հանդիպում (կամ ուշադրություն դարձնում) այս բառին, իսկ արհեստածին բաներ չեմ սիրում, բառեր՝ մասնավորապես:}:
Ինձ առավել ևս կներեք ապատեղեկատվության համար: Չնայած ես նշել էի, որ դա իմ կարծիքն է՝ հիմնված տրամաբանական դատողությունների վրա:

Վերևում շատ լավ ու տրամաբանորեն բացատրել ես,Էտ ինչու հետ կանգնեցիր՞
փորել-փորիչ
գրել-գրիչ
կտրել-կտրիչ
վառել-վարիչ.......
բային ավելացնւմ ենք «չ» ստանում գոյական:Տվյալ դեպքում սարքի նշանակությունն Է ուղղել ,ուստի ուղղիչ:Իսկ գոյականին ավելացնելով «չ» ինչ՞ կստանանք չեմ պատկերացնում,երևի մի այլ օրինակ էլ է պետք:
Chuk յան աչքիս քո հեղինակությունն է խանգարում,չնայած կարծում եմ դու էլ քո կարծիքն ես հայտնում Վիվաի պաշտոնական կայքին մարտահրավեր նետելով:
Արհեստածին լինելն էլ լրիվ հասկանալի,այդ սարքը ոչ հայերն են սարքել-հնարել, ոչ էլ հայերեն լեզուն ստեղծվել է այդ սարքից հետո,կամ համակարգիչ բառը արհեստածին չէ՞,լավ էլ սովորել -վարժվել ենք պարզապես:Դեռ մի բան էլ սիրում ենք,հա կակ ռազ համակարգել-համակարգիչ:

Chuk
25.02.2010, 20:49
Վերևում շատ լավ ու տրամաբանորեն բացատրել ես,Էտ ինչու հետ կանգնեցիր՞
փորել-փորիչ
գրել-գրիչ
կտրել-կտրիչ
վառել-վարիչ.......
բային ավելացնւմ ենք «չ» ստանում գոյական:Տվյալ դեպքում սարքի նշանակությունն Է ուղղել ,ուստի ուղղիչ:Իսկ գոյականին ավելացնելով «չ» ինչ՞ կստանանք չեմ պատկերացնում,երևի մի այլ օրինակ էլ է պետք:
Chuk յան աչքիս քո հեղինակությունն է խանգարում,չնայած կարծում եմ դու էլ քո կարծիքն ես հայտնում Վիվաի պաշտոնական կայքին մարտահրավեր նետելով:
Ահեստածին լինելն էլ լրիվ հասկանալի,այդ սարքը ոչ հայերն են սարքել-հնարել, ոչ էլ հայերեն լեզուն ստեղծվել է այդ սարքից հետո,կամ համակարգիչ բառը արհեստածին չէ՞,լավ էլ սովորել -վարժվել ենք պարզապես:
«Համացանցի օգտագործման ուղեցույց» ձեռնարկի համակարգչային ցանցերին վերաբերվող գլխում այդ բառն օգտագործվել է, եղել է մասնագետների (ՏՏ ոլորտի և լեզվաբանների) քննարկման առարկա, գրվել է մեկ ղ-ով: Ես չեմ ուզում հարյուր տոկոսանոց պնդել, բայց ինքս վստահ եմ, որ մեկ ղ-ով է պետք: Խնդրեմ ձեռնարկի ինտերնետային տարբերակի հղումը. http://ktak.am/handbook/?p=network

հ.գ. Կայքում դեռևս թերություններ կան, նոր է պատրաստվում:

Boboloz
25.02.2010, 20:56
Ապրե՜ս մին-մակ ջաաաաաաա՜ն…շատ լավ ես սարքել

Rammstein
25.02.2010, 21:02
Հավելում 5. «Նշված երգահաններից ո՞վ է եղել խուլ» գրված է «Հայդեն», պիտի լինի «Հայդն» (Haydn):

Հավելում 6. «Ո՞վ է ղեկավարում ՀՀ կառավարությունը», գրված է «ՊՆ նախարարը», որը եթե բացենք կստացվի «Պաշպանության նախարարության նախարարը», բայց պիտի լինի «Պաշտպանության նախարարը»:

Հավելում 7, ոչ պարտադիր. «Անանաս»-ը եւ «բանան»-ը կարելի էր թարգմանել` համապատասխանաբար «Արքայախնձոր» եւ «Ադամաթուզ»:

Հավելում 8. 90-ականների վերջերին դադարեցվել է «Մերսեդես………… եթե գովազդային անալիթիկների……»: Տենց բառ չկա, հայերեն ասում են վերլուծաբան:

Հավելում 9. «Վիեննայի Մխիթարյան միությունը……» միությունը չէ, միաբանությունը:

Հավելում 10. «Ու՞մ նկարն է պատկերված 10000 դրամանոցի վրա:» Նախ եւ առաջ «Ու՞մ» գրելը սխալ է, պիտի գրվի «Ո՞ւմ», եւ երկրորդ, բոլոր տարբերակները սեռական հոլովով են, բացի Ավետիք Իսահակյանից: Վերջինս ուղղական հոլովով է գրված:

Hda
25.02.2010, 21:40
«Համացանցի օգտագործման ուղեցույց» ձեռնարկի համակարգչային ցանցերին վերաբերվող գլխում այդ բառն օգտագործվել է, եղել է մասնագետների (ՏՏ ոլորտի և լեզվաբանների) քննարկման առարկա, գրվել է մեկ ղ-ով: Ես չեմ ուզում հարյուր տոկոսանոց պնդել, բայց ինքս վստահ եմ, որ մեկ ղ-ով է պետք: Խնդրեմ ձեռնարկի ինտերնետային տարբերակի հղումը. http://ktak.am/handbook/?p=network

հ.գ. Կայքում դեռևս թերություններ կան, նոր է պատրաստվում:

Քո թույլտվությամբ վերջին անգամ շեղվենք թեմայից:Ինքտ ես նշում Կայքում դեռևս թերություններ կան ,գուցե մեր դեպքն էլ դրանցից մեկն Է: Իսկ անկեղծ ասաց բավականին ոտնահարված պատկերացրի թե հայերենը,թե ՏՏ -ն կայքի վերջում կարդալով Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն, մինչ այդտեղ հասնելը կարծում էի ոմն անհատի կայք է ու ամեն ինչ նորմալ էր: Երկու լարերը ոլորվում են միմյանց շուրջ մակածված էլեկտրամագնիսական դաշտերը մարելու և ...... լավա նստած չէի թե չէ հաստատ կնգնեի:Սա գրողը չգիտես ինչու փորձել է բարդ բան ման գալ,դա պարզապես արված ե զույգերի հետ հեշտ աշխատելու -զւոտ մեխանիկական-նկատառումով:Ռադիոտեխնիկայում կա նման լարերի ոլորում «բիֆիլիար» ,բայց դա լրիվ այլ սկզբունքով է արվում ու իրոք էլեկտրամագնիսական դաշտերը մարելու հատկապես գերբարձր հաճախականություններում:Այստեղ հեղինակը պարզապես դեմքերն ու դեպքերը խառնել է, կամ էլ թարգմանել է մի ոչ մասնագետի:Ներող շատ ընդարձակվեցի....

Rammstein
25.02.2010, 22:22
Հավելում 11. «Նշեք ամենափոքր մայրցամաքը» տարբերակներից մեկը գրված է «Գրելանդիա», պիտի լինի «Գրենլանդիա»:

Հավելում 12. «Ըստ աստվածաշնչի` ո՞ր սարի վրա էր ափ դուրս եկել Նոյը»: ԱԿասեմ նրանից, որ Աստվածաշուչը մեծատառով է գրվում: Երկրորդ` Ասվածաշնչում այդ հարցի պատասխանը չկա, այնեղ գրված է «Արարատի լեռների վրա»: Որոշ թարգմանություններում իրոք գրված է «Արարատ լեռան վրա» բայց դա թարգմանչական վրիպակ է: Մի խոսքով լավ կլինի հարցը հեռացվի:
Էվերեստն էլ գրած էր «Էվերեսթ»…

Հավելում 13. «Սորեն. «Հաճախ օրենքը թույլատրում է այն………» տարբերակներից մեկը` «Մարդկայինությունը»: Պիտի գրվի «Մարդկայնություն», առանց «ի»-ի:

Հավելում 14. «Ի՞նչ գործիք էին նվագում Ալբերտ Էյնշտէյնը……»… Այնշտայնը… ;)

Լավ, հիմա արդեն մի քիչ ուրիշ բաներից էլ խոսեմ: Ձեւավորման մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ ոչ մ կապ չունի իսկականի հետ:
Երժշտական մասն էլ է վատը, նախ առաջին 5 հարցերի ժամանակ պատասխանի ընդունման ձայնը պիտի չլինի: Հետո ֆոնային երաժշտությունները չկան: Էն Բիլայնի 3G մոդեմի միացնելու անջատելու ձայները, Windows7-ի անջատվելու ձայնը արժեր հանել:
Ընդհանրապես անունս էն ցուցակում չի գրում, չնայած մի քանի անգամ անձեռնմխելի գումար տարա:
Հարց փոխելուց լավ կլիներ փոխված հարցի պատասխանն էլ հայտնի դառնար:

Մի խոսքով ինչքան վրան աշխատվել է, իմ կարծիքով մի երկու էդքան էլ դեռ պետք է աշխատվի, որպեսզի խաղ դառնա: Վերը նշածս սխալներից բացի կան անթիվ անհամար կետադրական, ու այլ մանր-մունր սխալներ (ավելորդ մեծատառեր, մեծատառերի փոխարեն փոքրատառեր, շարահյուսական սխալներ եւ այլն):

Hda
25.02.2010, 22:24
Հավելում 6. «Ո՞վ է ղեկավարում ՀՀ կառավարությունը», գրված է «ՊՆ նախարարը», որը եթե բացենք կստացվի «Պաշպանության նախարարության նախարարը», բայց պիտի լինի «Պաշտպանության նախարարը»:

:

Եթե սա ճիշտ պատասխանը չԷ,ապա ոչ մի խնդիր չկա,կարող է այդպես էլ մնալ սկզբունքորեն: Ինչպես նաև անկացած սխալ պատասխան: Թե ուղղագրական,թե տրամաբանական, սխալներով:

Rammstein
25.02.2010, 22:30
Եթե սա ճիշտ պատասխանը չԷ,ապա ոչ մի խնդիր չկա,կարող է այդպես էլ մնալ սկզբունքորեն: Ինչպես նաև անկացած սխալ պատասխան: Թե ուղղագրական,թե տրամաբանական, սխալներով:

Ուզում ես ասել` եթե սխալ տարբերակներից մեկում գրած կինի «դֆգհտկտըռսդֆդգբյֆգյկդտըսռգ», կամ ասենք «¹ý·ýÑéÛïõ»á», ապա տենց էլ պիտի մնա՞:
Կամ, օրինակ` ի՞նչ ես կարծում «Էվերեսթ»-ը արժի՞ տենց էլ թողնել: Գուցե մի չիմացող մարդ կարդա ոը ընդունի որպես ճիշտ գրելաձեւ: Մի խոսքով ապատեղեկատվության տարածում է:

Hda
25.02.2010, 22:42
Մի խոսքով ինչքան վրան աշխատվել է, իմ կարծիքով մի երկու էդքան էլ դեռ պետք է աշխատվի, որպեսզի խաղ դառնա: Վերը նշածս սխալներից բացի կան անթիվ անհամար կետադրական, ու այլ մանր-մունր սխալներ (ավելորդ մեծատառեր, մեծատառերի փոխարեն փոքրատառեր, շարահյուսական սխալներ եւ այլն):

Չէ ,պարզապես հարկավոր է օգնել,որ մի երկու էդքան չդառնա.թեկուզ հենց սխալները ներկայացնելով:

Hda
25.02.2010, 22:52
Ուզում ես ասել` եթե սխալ տարբերակներից մեկում գրած կինի «դֆգհտկտըռսդֆդգբյֆգյկդտըսռգ», կամ ասենք «¹ý·ýÑéÛïõ»á», ապա տենց էլ պիտի մնա՞:

ճիշտ ես հասկացել,իսկ ըտենց թոզնելը հեղինակի գործն է,իմաստ չունի սխալ պատասխանի սխալ լինելը քննարկել

Կամ, օրինակ` ի՞նչ ես կարծում «Էվերեսթ»-ը արժի՞ տենց էլ թողնել: Գուցե մի չիմացող մարդ կարդա ոը ընդունի որպես ճիշտ գրելաձեւ: Մի խոսքով ապատեղեկատվության տարածում է:
կրկնեմ, ճիշտ պատասխանը պարտադիր ճիշտ պիտի գրված լինի:Սխալ պատասխանի վանդակում կարող է ԽԻՅԱՐ էլ գրված լինել,դրանից խաղի տրամաբանությունը չի տուժի,պարզապես ակնհայտ սխալի դեպքում խաղը կհեշտանա:

Rammstein
25.02.2010, 22:55
Չէ ,պարզապես հարկավոր է օգնել,որ մի երկու էդքան չդառնա.թեկուզ հենց սխալները ներկայացնելով:

Այսինքն` անտեսենք սխալները, որ գործը մի երկու էդքան չդառնա՞:

Հեղինակի իրավունքն է, կուզի կշտկի սխալները, չի ուզում, թող չշտկի: Բայց նման սխալներով խաղը շատ թերի է:
Էս խաղում կարեւորը հացերն են, եթե նորմալ լինեն, ապա գրաֆիկական ու աուդիո թերությունները կարելի կլինի նաեւ անտեսել:

Հայկօ
25.02.2010, 22:58
Մեջբերում թեմայի ու խաղի հեղինակի խոսքերից.

Ուրախ կլինեմ եթե այստեղ քննարկենք խաղի թերությունների մասին, ուշադրությամբ կկարդամ բոլոր այն դիտողությունները որոնք կվերաբերվեն խաղին, հետագայում դրանք շտկելու համար: կարող եք քաշել ներքևում նշված հասցեներով:

Ըստ այսմ՝ min-mak-ին հարկավոր է օգնել՝ նրա ուշադրությունը հրավիրելով խաղի սխալների վրա, ոչ թե քննարկել, թե կարիք կա՞ արդյոք սխալները ուղղելու, թե՞ ոչ: Դա պիտի հեղինակը որոշի. մենք կարող ենք նրան օգնել՝ մատնացույց անելով սխալները կամ առաջարկելով ուղղման տարբերակներ: Hda ջան, «ՁՂՃՄ» տիպի պատասխանները լուրջ խաղում տեղ չունեն. եթե սխալ կա, այն պիտի ուղղվի:

Chuk
25.02.2010, 23:06
Քո թույլտվությամբ վերջին անգամ շեղվենք թեմայից:Ինքտ ես նշում Կայքում դեռևս թերություններ կան ,գուցե մեր դեպքն էլ դրանցից մեկն Է: Իսկ անկեղծ ասաց բավականին ոտնահարված պատկերացրի թե հայերենը,թե ՏՏ -ն կայքի վերջում կարդալով Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն, մինչ այդտեղ հասնելը կարծում էի ոմն անհատի կայք է ու ամեն ինչ նորմալ էր: Երկու լարերը ոլորվում են միմյանց շուրջ մակածված էլեկտրամագնիսական դաշտերը մարելու և ...... լավա նստած չէի թե չէ հաստատ կնգնեի:Սա գրողը չգիտես ինչու փորձել է բարդ բան ման գալ,դա պարզապես արված ե զույգերի հետ հեշտ աշխատելու -զւոտ մեխանիկական-նկատառումով:Ռադիոտեխնիկայում կա նման լարերի ոլորում «բիֆիլիար» ,բայց դա լրիվ այլ սկզբունքով է արվում ու իրոք էլեկտրամագնիսական դաշտերը մարելու հատկապես գերբարձր հաճախականություններում:Այստեղ հեղինակը պարզապես դեմքերն ու դեպքերը խառնել է, կամ էլ թարգմանել է մի ոչ մասնագետի:Ներող շատ ընդարձակվեցի....

Ես ասացի կայքը, ոչ թե տեքստը :)
Թեև տեքստում էլ վրիպակներ կան:
Շնորհակալություն այդ մասին ասելու համար, կստուգենք: Ի դեպ, ձեռնարկի հեղինակներից մեկն եմ, բայց ոչ այդ հատվածի: Սակայն այդ հատվածը գրողը լավ մասնագետ է, և փոքր-ինչ կասկածում եմ, որ նման բանը սխալ կգրեր:
Այսուհանդերձ դա որևէ կապ չունի տվյալ բառի գրելաձևի հետ: Իսկ քեզ խորհուրդ եմ տալիս հաջորդ անգամները ևս աթոռին ամուր նստել :)

Hda
25.02.2010, 23:46
Առաջին 5 000 000 նվաճողը դնւմ է Screenshot-ը ու իմ և հեղինակի,ինչպես նաև այլ ցանկացողների հետ դատարկում է մեկ արկղ լավ գարեջուր իմ կողմից ըստ իր ընտրության:

հ.գ.
եթե հանկարծ բաց թողնեմ,խնդրում եմ Պ.Մ զգուշացնեք:
Չեմ տեսնում Ձեր գավաթներըըըըըըըըըըը:D

min-mak
26.02.2010, 00:00
Rammstein ջան քեզանից շատ շնորհակալ եմ, նշված բոլոր թերությունները(հարցերի բազայից) հենց այսօր կուղեմ

Լավ, հիմա արդեն մի քիչ ուրիշ բաներից էլ խոսեմ: Ձեւավորման մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ ոչ մ կապ չունի իսկականի հետ:
Երժշտական մասն էլ է վատը, նախ առաջին 5 հարցերի ժամանակ պատասխանի ընդունման ձայնը պիտի չլինի: Հետո ֆոնային երաժշտությունները չկան: Էն Բիլայնի 3G մոդեմի միացնելու անջատելու ձայները, Windows7-ի անջատվելու ձայնը արժեր հանել:
Ընդհանրապես անունս էն ցուցակում չի գրում, չնայած մի քանի անգամ անձեռնմխելի գումար տարա:
Հարց փոխելուց լավ կլիներ փոխված հարցի պատասխանն էլ հայտնի դառնար:

Մի խոսքով ինչքան վրան աշխատվել է, իմ կարծիքով մի երկու էդքան էլ դեռ պետք է աշխատվի, որպեսզի խաղ դառնա: Վերը նշածս սխալներից բացի կան անթիվ անհամար կետադրական, ու այլ մանր-մունր սխալներ (ավելորդ մեծատառեր, մեծատառերի փոխարեն փոքրատառեր, շարահյուսական սխալներ եւ այլն):

Սկսեմ նրանից որ խաղի ձևավորումը ոչ թե հարմարեցրել եմ իրական խաղին այլ նրան թե ինչպես հարմար կլինի ծրագրի աշխատելուն: 1-5 հարցերի պատասխանի ընդունման ձայնի լինել կամ չլինելը ոչ մի բան չի փոխում: Ֆոնային երաժշտություն սկզբից նախատեսել էի, բայց այդպես ել չտեղադրեցի, քանի որ լուրջ խնդիրներ էր առաջանում մյուս ձայնային էֆեկտների հետ: Windows7-ում հնարավոր է որոշ խնդիրներ լինեն հաղթողների ցուցակի հետ կապված, դա առաջիկայում կփորձեմ շտկել: Վերը նշված բոլոր կետադրական և ուղղագրական սխալները հենց այսօր կուղեմ, մնացածը ընթացքում ...:

Բոլորիցդ շնորհակալ եմ, մի խնդրանք Windows vista & 7 օգտագործողներին, տվյալ ՕՀ-ների վրա հնարավոր է խաղը որոշ թերություններով աշխատի, թերություններ նկատելու դեպքում խնդրում եմ տեղեկացրեք

Chuk
26.02.2010, 00:01
Երկու լարերը ոլորվում են միմյանց շուրջ մակածված էլեկտրամագնիսական դաշտերը մարելու և ...... լավա նստած չէի թե չէ հաստատ կնգնեի:Սա գրողը չգիտես ինչու փորձել է բարդ բան ման գալ,դա պարզապես արված ե զույգերի հետ հեշտ աշխատելու -զւոտ մեխանիկական-նկատառումով:Ռադիոտեխնիկայում կա նման լարերի ոլորում «բիֆիլիար» ,բայց դա լրիվ այլ սկզբունքով է արվում ու իրոք էլեկտրամագնիսական դաշտերը մարելու հատկապես գերբարձր հաճախականություններում:Այստեղ հեղինակը պարզապես դեմքերն ու դեպքերը խառնել է, կամ էլ թարգմանել է մի ոչ մասնագետի:Ներող շատ ընդարձակվեցի....
Ցավոք ձեռքիս տակ այս պահին լավ գրականություն չկա, այսուհանդերձ առաջարկում եմ կարդալ վիքիպեդիայի ռուսերեն և անգլերեն հոդվածները.
http://en.wikipedia.org/wiki/Twisted_pair
http://ru.wikipedia.org/wiki/Витая_пара

Այլ կերպ ասած այդ հատվածում որևէ սխալ չկար և դա չի արվում զուտ «մեխանիկական նկատառումներով»:
Թեմայից իհարկե շեղվում ենք, բայց ոչինչ, հետո կջնջեմ կամ կտեղափոխեմ գրառումները:

Chuk
26.02.2010, 00:05
Մին-մակ, ուզում եմ խաղի համար շնորհակալություն հայտնել: Ցավոք դեռ ժամանակ չի եղել նորմալ խաղալու: Ինչևէ, շատ կարճ ժամանակում նկատածս մի բանի մասին ասեմ: Մոտավորապես էսպիսի մի հարց կար «Ո՞վ է ադրբեջանի ներկայիս նախագահը»: Կարծեմ փակագծի մեջ թվականն էլ էր նշած, բայց դա էլ էական չի: Ես էսպես, առաջարկի, խորհրդի կարգով եմ ասում. կարծում եմ, որ խաղը գրելիս պետք է հաշվի առնել, որ այն կարող է հետաքրքրությամբ խաղան ասենք 10 տարի հետո էլ: Առաջարկում եմ բոլոր նման հարցերում (եթե էլի կան) «ներկայիս» տիպի բառերը փոխարնել թվականներով: Օրինակ. «2008 թ.-ին ո՞վ է եղել Ադրբեջանի նախագահը»:

min-mak
26.02.2010, 00:11

Նմանատիպ հարցեր ելի կան բայց բոլորի մեջ ել ներկայումս բառից հետո փակագծերի մեջ նշել եմ թվականը, քո նշած տարբերակը ևս հարմար է և ավելի ճիշտ: Առաջիկա օրերին բոլորը կդարձնեմ քո նշածով

Hda
26.02.2010, 00:14
Մեջբերում թեմայի ու խաղի հեղինակի խոսքերից.

Hda ջան, «ՁՂՃՄ» տիպի պատասխանները լուրջ խաղում տեղ չունեն. եթե սխալ կա, այն պիտի ուղղվի:
Հույսով եմ նկատել ես,որ խոսել եմ սխալ պատասխանի սխալի մասին--խաղի տրամաբանությունը չի տուժի,պարզապես ակնհայտ սխալի դեպքում խաղը կհեշտանա: Էս էլ Հայկօ յան լուրջ խաղում տեղ չունեն-ի պատասխանը,այսինքն հեշտ խաղը լուրջ չի կարող լինել,այսինքն վերջին հաշվով մեր ասածները չեն հակադրվում ու քեզ հետ էլ համաձայն եմ:
Զուգահեռ մի հարց տամ.
Անգլիացի հրշեջները ինչու՞ են էգ,սև գույնի ձիու կաշվից,7.5սմ լայնությամբ գոտի կապում:
Պատասխան---որ շալվարը չընկնի: Ասածս են էր որ այստեղ ոչ անգլիացի լինելն է էականը,ոչ հրշեջ,ոչ ձին,ոչ նրա սև կամ եգ լինելը,ոչ էլ գոտու կաշվից կամ 7.5սմ լինելը,այլ ինքը գոտին

Hda
26.02.2010, 01:01
Ցավոք ձեռքիս տակ այս պահին լավ գրականություն չկա, այսուհանդերձ առաջարկում եմ կարդալ վիքիպեդիայի ռուսերեն և անգլերեն հոդվածները.
http://en.wikipedia.org/wiki/Twisted_pair
http://ru.wikipedia.org/wiki/Витая_пара

Այլ կերպ ասած այդ հատվածում որևէ սխալ չկար և դա չի արվում զուտ «մեխանիկական նկատառումներով»:
Թեմայից իհարկե շեղվում ենք, բայց ոչինչ, հետո կջնջեմ կամ կտեղափոխեմ գրառումները:

մակածված աչքիս սխալ եմ հասկացել ,«ինդուկցված»:Դուք կարծես նկատի ունեք աղմուկանման,պարազիտային ինչ որ հասկացություն՞:
մակածված էլեկտրամագնիսական դաշտերը սրա անգլերեն կամ ռուսերենը հաճույքով կլսեմ հղվածդ կայքերում համապատասխան միտքը գտնելու համար:Կամ էլ --Երկու լարերը ոլորվում են միմյանց շուրջ,( այստեղ ստորակետ է պետք ՞ )մակածված էլեկտրամագնիսական դաշտերը մարելու---

Hda
26.02.2010, 01:09
Այսինքն` անտեսենք սխալները, որ գործը մի երկու էդքան չդառնա՞:

Հեղինակի իրավունքն է, կուզի կշտկի սխալները, չի ուզում, թող չշտկի: Բայց նման սխալներով խաղը շատ թերի է:
Էս խաղում կարեւորը հացերն են, եթե նորմալ լինեն, ապա գրաֆիկական ու աուդիո թերությունները կարելի կլինի նաեւ անտեսել:

Rammstein յան ուշադիր որ կարդաս կտեսնես իմ ասածը--թեկուզ հենց սխալները ներկայացնելով---իսկ դու հարցնում ես--- անտեսենք սխալները---
Ոչ չանտեսենք:Ներկայացնենք:

Rammstein
26.02.2010, 11:48
Rammstein ջան քեզանից շատ շնորհակալ եմ, նշված բոլոր թերությունները(հարցերի բազայից) հենց այսօր կուղեմ

Սկսեմ նրանից որ խաղի ձևավորումը ոչ թե հարմարեցրել եմ իրական խաղին այլ նրան թե ինչպես հարմար կլինի ծրագրի աշխատելուն: 1-5 հարցերի պատասխանի ընդունման ձայնի լինել կամ չլինելը ոչ մի բան չի փոխում: Ֆոնային երաժշտություն սկզբից նախատեսել էի, բայց այդպես ել չտեղադրեցի, քանի որ լուրջ խնդիրներ էր առաջանում մյուս ձայնային էֆեկտների հետ: Windows7-ում հնարավոր է որոշ խնդիրներ լինեն հաղթողների ցուցակի հետ կապված, դա առաջիկայում կփորձեմ շտկել: Վերը նշված բոլոր կետադրական և ուղղագրական սխալները հենց այսօր կուղեմ, մնացածը ընթացքում ...:

Բոլորիցդ շնորհակալ եմ, մի խնդրանք Windows vista & 7 օգտագործողներին, տվյալ ՕՀ-ների վրա հնարավոր է խաղը որոշ թերություններով աշխատի, թերություններ նկատելու դեպքում խնդրում եմ տեղեկացրեք

Գրաֆիկայի առումով տարբեր անելը կարող եմ հասկանալ, բայց ձայնային թերությունները չափից շատ են զգալի, սա իմ կարծիքն է: :)
Էս խաղի` մինչեւ հիմա ինձ հանդիպած տարբերակներից իմ համար ամենահաջող գրաֆիկական ու հատկապես ձայնային ձեւավորում է ունեցել 2000 թվականի О Счастливчик-ը (by LinoGE), չնայած էլի ֆոնային երաժշտություն չկա:
Ինձնից հասնում է նշել բոլոր երաժշտաան թերությունները, դու էլ կմտածես` ինչ անել: Եթե հարց կլինի, ասա մանրամասնեմ: :)
Ուրեմն բացի վերը նշածից ասեմ, որ 1-5 հարցերի պարտվելու ձայնը սխալ է ընտրված:
Էն զանգ ընկերոջի «գուդոկ»-ների ձայնը արժի մի քիչ իջացնել:
Եթե գործողույթունները արագ ենք կատարում, ձայները «հետեւից չեն հասցնում»:

Ձայնից դեռեւս էսքանը, մնացածից. շատ լավ կլիներ, եթե խաղը ավտոմատ որոշեր ինչ ֆոնտ օգտագործել` ըստ Windows-ի ստանդարտի: Եթե դա էլ հնարավոր չի, գոնե Sylfaen-ը փոխարինվեր Tahoma Armenian-ով (կամ Win7-ի Tahoma-ով), որովհետեւ մեծ տառերը դեռ մի կերպ կարդացվում են, բայց եթե մի քիչ մանր ա, հեչ չի լինում կարդալ:

Էլի սխալ գտա. «Մալազիայի որոշ փողոցներ սարքված են այս մատերիալից: Այն հատկապես օգտակար է անձրևոտ երկրներում: Ի՞նչ տարորինակ հումքից են պատրաստված Մալայզիայի որոշ փողոցները» «Կապրոնից» «Ռեզինից» «Կաուչոկից»………
1. Մալայզիան մի տեղ «յ»-ով էլ, մի տեղ` ոչ: Ճիշտը «յ»-ով տարբերակն է:
2. Մատերիալ բառը հայերեն չէ: Կարելի էր գրել հենց «հումք», ինչպես գրված է մի քիչ այն կողմ:
3. «տարօրինակ» գրվում է «օ»-ով:
4. Վերջին բառը արժեր դնել անորոշ ձեւով (վերջին «ը»-ն դուրս գա):
5. Ռեզին չէ, ռետին:
6. Կաուչոկ չէ, կաուչուկ:

Մի հատ էլ սխալ. «Հակական կինոմատոգրաֆիայի մեջ……» կինեմատոգրաֆիայի…

Rammstein
26.02.2010, 13:18
«Քանի՞ արբանյակ ունի Նեպտունը»
Ըստ Վիկիպեդիայի, ներկա պահին հայտնի են 13 արբանյակ, բայց նման տարբերակ խաղում չկա, կա 4, 7, 3, 11, ճիշտը դրված է 7-ը:

Մի հարցում էլ տարբերակներից մեկը գրված է «Կույրաղիք», պիտի առանձին գրվի` «Կույր աղիք»

Vahe
26.02.2010, 16:09
Գրաֆիկայի առումով տարբեր անելը կարող եմ հասկանալ, բայց ձայնային թերությունները չափից շատ են զգալի, սա իմ կարծիքն է: :)
Էս խաղի` մինչեւ հիմա ինձ հանդիպած տարբերակներից իմ համար ամենահաջող գրաֆիկական ու հատկապես ձայնային ձեւավորում է ունեցել 2000 թվականի О Счастливчик-ը (by LinoGE), չնայած էլի ֆոնային երաժշտություն չկա:

Ուրեմն դու չես խաղացել EIDOS-ի թողարկած Who Wants to Be a Millionaire 3rd edition - ը (մի քանի թողարկումներ կան, 3-րդն եմ խաղացել): Ֆոնային երաժշտությունը իսկական խաղից չի տարբերվում, գրաֆիկան շատ հաջող է: Ռուսերեն տարբերակն էլ կա:

Իսկ այս խաղի համար` լավ միտք է, հետաքրքիր է խաղալը:

One_Way_Ticket
26.02.2010, 17:22
Ես խորհուրդ կտայի խուսափել ոչ միանշանակ հարցերից:
Օրինակ, ինձ այսպիսի հարց հանդիպեց` այն լավն էլ լինի, վատն էլ լինի, միևնույնն է հայերը դժգոհ են: Դա արի հիմա ինձ ապացուցի, որ դա կառավարությունն է, այլ ոչ թե եղանակը:

Rammstein
26.02.2010, 17:47
Էլի սխալ. «Լուչանո Պավարոտիի խոսքերով……» Լուչիանո Պավարոտտի:

VisTolog
26.02.2010, 18:48
http://img532.imageshack.us/img532/2455/milion.jpg

վերջապես :D

min-mak
26.02.2010, 22:27
Գրաֆիկայի առումով տարբեր անելը կարող եմ հասկանալ, բայց ձայնային թերությունները չափից շատ են զգալի, սա իմ կարծիքն է: :)
Էս խաղի` մինչեւ հիմա ինձ հանդիպած տարբերակներից իմ համար ամենահաջող գրաֆիկական ու հատկապես ձայնային ձեւավորում է ունեցել 2000 թվականի О Счастливчик-ը (by LinoGE), չնայած էլի ֆոնային երաժշտություն չկա:
Ինձնից հասնում է նշել բոլոր երաժշտաան թերությունները, դու էլ կմտածես` ինչ անել: Եթե հարց կլինի, ասա մանրամասնեմ: :)
Ուրեմն բացի վերը նշածից ասեմ, որ 1-5 հարցերի պարտվելու ձայնը սխալ է ընտրված:
Էն զանգ ընկերոջի «գուդոկ»-ների ձայնը արժի մի քիչ իջացնել:
Եթե գործողույթունները արագ ենք կատարում, ձայները «հետեւից չեն հասցնում»:

Ձայնից դեռեւս էսքանը, մնացածից. շատ լավ կլիներ, եթե խաղը ավտոմատ որոշեր ինչ ֆոնտ օգտագործել` ըստ Windows-ի ստանդարտի: Եթե դա էլ հնարավոր չի, գոնե Sylfaen-ը փոխարինվեր Tahoma Armenian-ով (կամ Win7-ի Tahoma-ով), որովհետեւ մեծ տառերը դեռ մի կերպ կարդացվում են, բայց եթե մի քիչ մանր ա, հեչ չի լինում կարդալ:

Rammstein ջան ընդունում եմ այդ թերությունները, դրանք կուղղեմ հետագայում, այժմ չեմ կարող, քանի որ առայժ ժամանակ չունեմ: Բացի այդ հնարավոր է խաղի նոր վերսիա գրեմ, ավելի մեծ հարցերի բազայով և ձայնային էֆեկտներով: Այս վերսիայում տառասխալները և կոպիտ ծրագրային սխալները կուղեմ, իսկ քո նշած նրբությունները հաշվի կառնեմ հաջորդ վերսիայում: Ամեն դեպքում առաջին տարբերակի համար կարծում եմ այնքան ել վատ չի ստացվել:
Հաջորդ վերսիան գրելուց առաջ այստեղ միասին կքննարկենք խաղը ավելի իրական և հետաքրքիր դարձնելու մասին: Առայժմ սահմանափակվենք ունեցածով: Շնորհակալ եմ քեզանից

Լուսիանա
27.02.2010, 22:45
խաղը շաաաատ լավն է՝ չնայած որոշ թերություններին... Շնորհակալություն հեղինակին: Հաճույքով խաղում եմ… ասեմ, որ 2 անգամ հասել եմ 5,000,000 , բայց հաղթողների ցուցակը չի թարմացվում (ինձ մոտ windows 7 է) հուսով եմ այդ թերությունն էլ շուտով կուղղվի...

min-mak
27.02.2010, 23:42

Հաղթողների ցուցակում չթարմացվելու հարցը ևս հնչել է, բայց ասեմ որ ես փորձել եմ Windows 7 Ultimate ՕՀ-ի վրա և այնտեղ նորմալ աշխատել է: Դա խաղի խնդիրը չի, իմ կարծիքով ձեր ՕՀ-ն այնպես է կարգավորված(settings) որ խաղին թույլ չի տալիս գրել կամ կարդալ համակարգի ռեգիստրներում(Registry): Նշեմ նաև որ խաղը հաղթողների անունները և վաստակած գումարները գրանցում է համակարգի ռեգիստրների մեջ:

Rammstein
28.02.2010, 00:35

Իմն էլ է Ultimate ու չէր լինում:
Նոր փորձեցի Run as administrator, ու եղավ: Ուղղակի էդ դեպքում էլ բացելուց թույլատվություն ա հարցնում: :)

min-mak
28.02.2010, 01:26
Իմն էլ է Ultimate ու չէր լինում:
Նոր փորձեցի Run as administrator, ու եղավ: Ուղղակի էդ դեպքում էլ բացելուց թույլատվություն ա հարցնում: :)

Դա էլ Windows 7-ի ապահովության համար է արած, որպեսի վտանգավոր(virus, troyan) ծրագրերը առանց օգտագործողի թույլտվության չկարողանան մուտք ու ելք ունենալ համակարգի ռեգիստրները: Բայց եթե չեմ սխալվում User acount-ի միջից ինչ որ բան փոխելով ստացվում է այնպես որ համակարգը նման դեմպքերում ինքն է որոշում վտանգ կա թե ոչ և համապատասխան որոշում ընդունում

min-mak
06.05.2010, 22:07
Ժող ջան ինչ որ մեկը այս խաղը փորձել է Windows 98-ի վրա, աշխատում է թե չէ?