PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոդված. Պահքի խորհուրդը և Մեծ պահոց շրջանը

Monk
13.02.2010, 22:09
Էջը կարող եք նայել այստեղ՝ http://www.akumb.am/content.php/42

Ծով
13.02.2010, 22:57
:)շնորհակալություն հոդվածի համար...
ասեմ, որ միշտ զարմացել եմ էն մարդկանց վրա, ովքեր պասի միջոցով դիետա են պահում...
ինձ համար պասի շրջանը տարվա մեջ ամենահրաշալին ա եղել միշտ...իսկապես մի տեսակ ավելի խաղաղ եմ դառնում, ավելի հանդուրժող, ավելի մոտ հոգևորին...
իսկապես խորհուրդ կտամ էն մարդկանց, ովքեր պաս են պահում խորությամբ ընկալել դրա խորհուրդը, չկենտրոնանալ էն ամենի վրա, ինչ արգելվում ա, որովհետև ստացվում ա ստիպում ես ինքդ քեզ, այլ կրել էդ խորհուրդը սրտում ու կտեսնե՛ք ինչքան հեշտ ու հրաշալի են անցնում էդ օրերը ու ինչքան լավ ես զգում ինքդ քեզ հաղորդությունից հետո...
իսկապես անբացատրելի զգացում ա:)

Monk
13.02.2010, 23:17

Շնորհակալություն գեղեցիկ և ճիշտ մեկնաբանության համար :)

Gayl
14.02.2010, 01:23
:
իսկապես խորհուրդ կտամ էն մարդկանց, ովքեր պաս են պահում խորությամբ ընկալել դրա խորհուրդը, չկենտրոնանալ էն ամենի վրա, ինչ արգելվում ա, որովհետև ստացվում ա ստիպում ես ինքդ քեզ, այլ կրել էդ խորհուրդը սրտում ու կտեսնե՛ք ինչքան հեշտ ու հրաշալի են անցնում էդ օրերը ու ինչքան լավ ես զգում ինքդ քեզ հաղորդությունից հետո...
իսկապես անբացատրելի զգացում ա:)

Իսկ որն է պաս պահելու խորհուրդը:

davidus
14.02.2010, 01:33
մի խնդրանք ունեմ....
եթե դժվար չէ, մի քանի բուսական ճաշատեսակներ կթվեք.... թե չէ ոնց նայում եմ, իմ ամենօրյա կերակրացանկի մեջ կենդանական սնունդը անպակաս է, իսկ այս տարի որոշել եմ պաս պահեմ.... բայց միակ մտահոգությունս այն է, թե չգիտեմ ինչ է կարելի, ինչ չէ....

նախապես շնորհակալ եմ

Gayl
14.02.2010, 01:40

Բուսական ամեն ինչ կարող ես ուտել դե կամ խաշում ես կամ էլ միայն ձեթով, կաթնային ոչինչ չպետք է ուտես, ասենք պանիրը արգելվում է, դե ջուր և բնական հյութերը կարող ես:D մսեղենից եթե չեմ սխալվում խաշած ձուկ կարելի է ուտել, Մոնկը էտ պահը ավելի կոնկրետ կասի, դե գարնան կողմ սիբեխ, սպանախ ու տենց բաներ կան որոնցով սնվելը շատ ավելի հաճելի է ու օգտակար:

Gayl
14.02.2010, 01:45
Հա ձվածեղ չպետք է ուտես, մեկ էլ կաթնայինից ինչքան գիտեմ մածուն կարող ես ուտել օրինակ ձեթով սարքած սպաս:D, ուրեմն ձուկն ու մածունը բացառություններ են, բայց չգիտեմ խի, թող Մոնքը գա ճշտենք:

Monk
14.02.2010, 01:53
Ոչ ձուկը, ոչ էլ մածունը բացառություններ չեն, Գայլ ջան, միանշանակ չի կարելի, երկուսն է կենդանական ծագում ունեն: Նշել եմ, որ միակ բացառությունը մեղրն է:

Monk
14.02.2010, 01:55
մի խնդրանք ունեմ....
եթե դժվար չէ, մի քանի բուսական ճաշատեսակներ կթվեք.... թե չէ ոնց նայում եմ, իմ ամենօրյա կերակրացանկի մեջ կենդանական սնունդը անպակաս է, իսկ այս տարի որոշել եմ պաս պահեմ.... բայց միակ մտահոգությունս այն է, թե չգիտեմ ինչ է կարելի, ինչ չէ....

նախապես շնորհակալ եմ
Դավիդուս ջան, դա երևի աղջիկներն ավելի լավ կանեն, ես ուտելուց էդքան էլ մոտ չեմ, ոչ էլ խոհանոցից եմ գլուխ հանում::) Բայց դե ցանկացած կերակրատեսակ, որ կենդանական ծագում չունի, արտոնված է:

Gayl
14.02.2010, 01:58
Ոչ ձուկը, ոչ էլ մածունը բացառություններ չեն, Գայլ ջան, միանշանակ չի կարելի, երկուսն է կենդանական ծագում ունեն: Նշել եմ, որ միակ բացառությունը մեղրն է:

Ես մարդկանց եմ ճանաչում որ ուտում են դրանցից, դուրսա գալիս իրանք հավայի իրանց չարչարել են:D:D

Ծով
14.02.2010, 01:59
Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»:
ընդգծում եմ հատկապես հոդվածի այս մասը...
իսկ ընդհանրապես ասեմ...
պասը նախ փորձում է մարդու կամքի ուժը...
Ուտելիքից և նմանօրինակ արգելքներից հրաժարվելը դեռ պաս պահել չէ...մարդը պետք է ազատվի նախանձից, ստից, չարակամությունից , շատ ու շատ վատ սովորույթներից, որ ինչպես շատերն են ասում, կյանքը ստիպում է որդեգրել, ըդնհուպ մինչև ծաղրելուց և այլն...
պաս պահելու խորհուրդը մաքրվելն է...
շատերը կասեն, որ քառասուն օր լինել «քիչ ուրիշ մարդ», իսկ հետո վերադառնալ նույնին, անիմաստ ա ուրեմն պաս պահելը, բայց էստեղ ամենակարևոր մի պահ կա...եթե իսկապես լուրջ ես մոտենում պահքի շրջանին, ուրեմն ավելի շատ ա լինում ինքնավերլուծումը, իրերին այլ կերպ ես նայում, կողքից ես ինքդ քեզ նայում, յուրատեսակ ռենգեն ա ինքդ քեզ...
առհասարակ փորձը ցույց է տալիս, որ պահքի շրջանում յուրաքանչյուրն իր համար գտնում է մի առանձին խորհուրդ...իմը օրինակ այն է, որ ես իսկապես ազատվում եմ բոլոր բացասական լիցքերից ու ամեն պահքի շրջանից հետո ըստ էդ շրջանում հանդիպած /առավել հաճախ/ այն միջավայրի, որտեղ ես լինում եմ, ավելի թափանցիկ են դառնում մարդիկ...և ես ինքս...ավելի շատ լսում եմ, քան խոսում...
հետո ավելի շատ հասունանում էդ քառասունութ օրում, ոնցոր տարիքս էդ շրջանում ա մեկով ավելանում...
պասի խորհուրդը մեկ բառով ինձ համար մի քայլով ավելի մոտենալն ա լույսին...
նորից ասեմ սնունդը, դա ամենաքիչն ա, շատերը մսից, կաթից-մաթից հրաժարվում են, գիտեն էդ ա, բայց ոնց նշված ա մեջբերման մեջ մարդու միս են ուտում...
Ավելացնեմ նաև որ պասից դուրս են գալիս հաղորդությամբ և նշխարհն ուտելով.../Քրիստոսը մարմինը/
մի տեղ կարդացել էի...
Պահքն Աստծուն սիրողների համար մեծ շնորհ է ու զարդ, որ մոտեցնում է Աստծուն:
ՄԻ կարևոր բան ևս. Պահքի շրջանը Հիսուսի անապատում անցկացրած քառասուն օրն է, երբ փորձությունների միջով է անցնում նա...
այսինքն սա փոքրիկ փորձություն է ինչ-որ տեղ...պատկերացրու հարբեցողի, որը որոշի պաս պահել...հրաժարվի ոգելից խմիչքներից...կամքի ուժ ա պետք, շատերը այն չունեն...իսկ ես օրինակ, որ ունեմ իսկապես ամեն պահքի շրջանով ավելի եմ ամրացնում...ոչ թե ուտելիքի, խմիչքի, տենց բաներից կախումը ինձ համար աբսուրդ ա, ստից բան, այլ բնավորությոան թերացումներիցձերբազատվելու ու տարվա ընթացքում թույլ տված սխալներիցս դաս քաղելու առումով...
շատ խոսեցի...ինչևէ, ինքդ կզգաս...

Gayl
14.02.2010, 02:00
միակ բացառությունը մեղրն է:

Բայց մեղրը խի եք բացառություն համարում, ինքը բուսական ծագում ունի:

Dayana
14.02.2010, 02:01
Դավիդուս ջան, եթե ոչինչ մտքիդ չգա, կարող եք(ես) ուղղակի ծեթով կարտոֆիլ տապակել (ժաիրտ անել), իսկ առհասարակ տարբեր տեսակի կանաչեղենը, հատիկեղենը(ոսպ, բրինձ...), բանջարեղեն կարող եք ծիթայուղով, այսինքն ծեթով "համեմել" կամ տապակել:

Monk
14.02.2010, 02:10
Բայց մեղրը խի եք բացառություն համարում, ինքը բուսական ծագում ունի:
Գայլ, մեղուն բու՞յս է :)

davidus
14.02.2010, 02:11
Դավիդուս ջան, եթե ոչինչ մտքիդ չգա, կարող եք(ես) ուղղակի ծեթով կարտոֆիլ տապակել (ժաիրտ անել), իսկ առհասարակ տարբեր տեսակի կանաչեղենը, հատիկեղենը(ոսպ, բրինձ...), բանջարեղեն կարող եք ծիթայուղով, այսինքն ծեթով "համեմել" կամ տապակել:

հա էլի.... մտքովս չէր անցել: Ժողովուրդ ջան, ողջ մտահոգությունս նրանից է, որ բուսական սնունդ առանձնապես շատ չեմ օգտագործում, դրա համար չգիտեմ: Բացի դա էլ սիրում եմ կուշտ ուտել :oy

Ծով ջան, լիովին հասկանում եմ Պահքի հոգևոր խորհուրդը, սակայն եթե (կոնկրոտ ինձ համար) այն պետք է ուղեկցվի թերսնմամբ, ապա 40 օր նման վիճակը (էլի կոնկրետ ինձ) հաստատ լավ բանի չի հանգեցնի: Թող մորթապաշտական չհնչի, բայց կիսադատարկ ստամոքսին եղբայրասիրության մեջ զորանալու մասին մտածելու փոխարեն կարելի ա եղբայրների գլխին աղ ցանել և ուտել... :oy :))

Monk
14.02.2010, 02:12
Ծով, հարգանքներս:hi Հրաշալի եք մեկնաբանում:)

Ծով
14.02.2010, 02:15
մի խնդրանք ունեմ....
եթե դժվար չէ, մի քանի բուսական ճաշատեսակներ կթվեք.... թե չէ ոնց նայում եմ, իմ ամենօրյա կերակրացանկի մեջ կենդանական սնունդը անպակաս է, իսկ այս տարի որոշել եմ պաս պահեմ.... բայց միակ մտահոգությունս այն է, թե չգիտեմ ինչ է կարելի, ինչ չէ....

նախապես շնորհակալ եմ
էհ...լսի...ուրեմն...թվարկեմ...ժարիտ արած կարտոֆիլ, խաշած կարտոֆիլ, ֆրի:hands/ձեթվ բնականաբար/, գրեչկա, բրինձ իմպրտնի վերմիշել /մեջը ձու չլինի/, ոսպ, գարոխ, կաղամբով աղցան, սնկով աղցան, թաբուլե, լոբի, բորշ /լօլ առանց մսի/ /ձեթով եթե դուր կգա,ճաշակի խնդիր ա/, սլայոննի խմորով ինչ ուզես, մամայիս պատրաստած սպանախով կարկանդակը...էլի՞

Gayl
14.02.2010, 02:15
Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»:
ընդգծում եմ հատկապես հոդվածի այս մասը...
իսկ ընդհանրապես ասեմ...
պասը նախ փորձում է մարդու կամքի ուժը...
Ուտելիքից և նմանօրինակ արգելքներից հրաժարվելը դեռ պաս պահել չէ...մարդը պետք է ազատվի նախանձից, ստից, չարակամությունից , շատ ու շատ վատ սովորույթներից, որ ինչպես շատերն են ասում, կյանքը ստիպում է որդեգրել, ըդնհուպ մինչև ծաղրելուց և այլն...
պաս պահելու խորհուրդը մաքրվելն է...
շատերը կասեն, որ քառասուն օր լինել «քիչ ուրիշ մարդ», իսկ հետո վերադառնալ նույնին, անիմաստ ա ուրեմն պաս պահելը, բայց էստեղ ամենակարևոր մի պահ կա...եթե իսկապես լուրջ ես մոտենում պահքի շրջանին, ուրեմն ավելի շատ ա լինում ինքնավերլուծումը, իրերին այլ կերպ ես նայում, կողքից ես ինքդ քեզ նայում, յուրատեսակ ռենգեն ա ինքդ քեզ...
առհասարակ փորձը ցույց է տալիս, որ պահքի շրջանում յուրաքանչյուրն իր համար գտնում է մի առանձին խորհուրդ...իմը օրինակ այն է, որ ես իսկապես ազատվում եմ բոլոր բացասական լիցքերից ու ամեն պահքի շրջանից հետո ըստ էդ շրջանում հանդիպած /առավել հաճախ/ այն միջավայրի, որտեղ ես լինում եմ, ավելի թափանցիկ են դառնում մարդիկ...և ես ինքս...ավելի շատ լսում եմ, քան խոսում...
հետո ավելի շատ հասունանում էդ քառասունութ օրում, ոնցոր տարիքս էդ շրջանում ա մեկով ավելանում...
պասի խորհուրդը մեկ բառով ինձ համար մի քայլով ավելի մոտենալն ա լույսին...
նորից ասեմ սնունդը, դա ամենաքիչն ա, շատերը մսից, կաթից-մաթից հրաժարվում են, գիտեն էդ ա, բայց ոնց նշված ա մեջբերման մեջ մարդու միս են ուտում...
Ավելացնեմ նաև որ պասից դուրս են գալիս հաղորդությամբ և նշխարհն ուտելով.../Քրիստոսը մարմինը/
մի տեղ կարդացել էի...
ՄԻ կարևոր բան ևս. Պահքի շրջանը Հիսուսի անապատում անցկացրած քառասուն օրն է, երբ փորձությունների միջով է անցնում նա...
այսինքն սա փոքրիկ փորձություն է ինչ-որ տեղ...պատկերացրու հարբեցողի, որը որոշի պաս պահել...հրաժարվի ոգելից խմիչքներից...կամքի ուժ ա պետք, շատերը այն չունեն...իսկ ես օրինակ, որ ունեմ իսկապես ամեն պահքի շրջանով ավելի եմ ամրացնում...ոչ թե ուտելիքի, խմիչքի, տենց բաներից կախումը ինձ համար աբսուրդ ա, ստից բան, այլ բնավորությոան թերացումներիցձերբազատվելու ու տարվա ընթացքում թույլ տված սխալներիցս դաս քաղելու առումով...
շատ խոսեցի...ինչևէ, ինքդ կզգաս...
Հետաքրքիր էր:)
Այո պաս պահելը կարող է ինքնամքրման խորհուրդ ունենալ, բայց ինչու՞, եթե չեմ սխալվում Քրիստոսը ծոմ է պահել և ինչքան գիտեմ անգամ ջուր չի խմել, բայց սա ինչպե՞ս կարող է ազդել ինքնամքրման վրա, այսինքն մարդ ընկնում է կարիքի մեջ և միայն այս պատճառով կարող է մարդ խելքի գա, բայց այստեղ կա մի կարևոր բան, ծոմը ֆիզիկական առողջություն է, օրգանիզմդ սկսում է մաքրվել, իսկ պասի ժամանակ սոված չես մնա, կնստես առավոտից իրիկուն ժինգյալով հաց կուտես վրան էլ մեղր կքսես ըստ ճաշակի, ինձ թվում է պասի ժամանակ գոնե օրը մեկ անգամ պետք է շատ քիչ քանակությամբ սնունդ ընդունես կամ երկու,երեք օրը մեկ այ դա կլինի թե ֆիզիկական և եթե գիտակցող ես թե հոգեկան մաքրում:Առողջական որոշ խնդիրեր ունեմ դզել փչելուց հետո որոշել եմ ամիսը մեկ կամ երկու անգամ երեք օրով ծոմ պահեմ:

Gayl
14.02.2010, 02:17
մամայիս պատրաստած սպանախով կարկանդակը...էլի՞

Այ էս մեկից ես էլ կուտեի:D, կարոտել եմ սպանախին

Ծով
14.02.2010, 02:18
հա էլի.... մտքովս չէր անցել: Ժողովուրդ ջան, ողջ մտահոգությունս նրանից է, որ բուսական սնունդ առանձնապես շատ չեմ օգտագործում, դրա համար չգիտեմ: Բացի դա էլ սիրում եմ կուշտ ուտել :oy

Ծով ջան, լիովին հասկանում եմ Պահքի հոգևոր խորհուրդը, սակայն եթե (կոնկրոտ ինձ համար) այն պետք է ուղեկցվի թերսնմամբ, ապա 40 օր նման վիճակը (էլի կոնկրետ ինձ) հաստատ լավ բանի չի հանգեցնի: Թող մորթապաշտական չհնչի, բայց կիսադատարկ ստամոքսին եղբայրասիրության մեջ զորանալու մասին մտածելու փոխարեն կարելի ա եղբայրների գլխին աղ ցանել և ուտել... :oy :))

Դավիդուս ջան, ուրեմն ասեմ, ես հիմա քառասունյոթ կիլո եմ:D, նիհարիկ եմ էլի, բայց թերսնման պահ չկա, տե՛ս ինչքան բան եմ թվարկել...մոռացա պրյանիկը ու դառը շոկոլադը...պասի ժամանակ ի դեպ ես սովորաբար նույնիսկ չաղացել եմ...:D էս վերջերս նույնիսկ նիհարելու հետ կապված հա թույլ էի ինձ զգում, բան չէի ուտում, բայց մամաս գիտի նյարդերս նենց են խաղաղվում էդ շրջանում, որ ուրախ ա նույնիսկ...ի դեպ, ընդհակառակը իսկապես լավ ա առողջության համար, եթե ճիշտ սնվես...

Gayl
14.02.2010, 02:20
Գայլ, մեղուն բու՞յս է :)
:D:D դա նկատի չունեի, իհարկե բույս չի բայց իրա արտադրածը բույսից է:)

davidus
14.02.2010, 02:24
Դավիդուս ջան, ուրեմն ասեմ, ես հիմա քառասունյոթ կիլո եմ:D, նիհարիկ եմ էլի, բայց թերսնման պահ չկա, տե՛ս ինչքան բան եմ թվարկել...մոռացա պրյանիկը ու դառը շոկոլադը...պասի ժամանակ ի դեպ ես սովորաբար նույնիսկ չաղացել եմ...:D էս վերջերս նույնիսկ նիհարելու հետ կապված հա թույլ էի ինձ զգում, բան չէի ուտում, բայց մամաս գիտի նյարդերս նենց են խաղաղվում էդ շրջանում, որ ուրախ ա նույնիսկ...ի դեպ, ընդհակառակը իսկապես լավ ա առողջության համար, եթե ճիշտ սնվես...

Բա ասում ես, համարյա կրկնակի քաշ ունեմ (վերջին անգամ մի ամիս առաջ քաշս չափեցի, շորերով 90Կգ էի).... պրյանիկ էլ ա կարելի??? :love :love

ոնց նայում եմ, ստամոքսի հետ նորմալ ա լինելու, կարելի ա մտածել նաև հոգևորի մասին... :oy
(խոսք եմ տալիս, եղբայրներիս չեմ ուտի...)

Dayana
14.02.2010, 02:28
Ժող, կներեք որ խառնվում եմ, բայց պասը "շատակերության" շրջան չի :oy պետք ա մի քիչ էլ սոված մտալ, ինչ-որ "փարթիներից" հրաժարվել և այլն: Պասը դա միայն բուսական սնունդ ուտելը չի, այլ հենց բուն "պահքը", իսկ եթե ուզում եք ուղղակի "առողջանալ կամ օրգանիզմը մաքրել", կարող եք մի քանի ամսով "բուսակեր դառնալ" (вегитарианец), որն իր մեջ ներառում է թե կաթնամթերքը, թե ձուկն ու ձուն:

Ծով
14.02.2010, 02:29
Հետաքրքիր էր:)
Այո պաս պահելը կարող է ինքնամքրման խորհուրդ ունենալ, բայց ինչու՞, եթե չեմ սխալվում Քրիստոսը ծոմ է պահել և ինչքան գիտեմ անգամ ջուր չի խմել, բայց սա ինչպե՞ս կարող է ազդել ինքնամքրման վրա, այսինքն մարդ ընկնում է կարիքի մեջ և միայն այս պատճառով կարող է մարդ խելքի գա, բայց այստեղ կա մի կարևոր բան, ծոմը ֆիզիկական առողջություն է, օրգանիզմդ սկսում է մաքրվել, իսկ պասի ժամանակ սոված չես մնա, կնստես առավոտից իրիկուն ժինգյալով հաց կուտես վրան էլ մեղր կքսես ըստ ճաշակի, ինձ թվում է պասի ժամանակ գոնե օրը մեկ անգամ պետք է շատ քիչ քանակությամբ սնունդ ընդունես կամ երկու,երեք օրը մեկ այ դա կլինի թե ֆիզիկական և եթե գիտակցող ես թե հոգեկան մաքրում:Առողջական որոշ խնդիրեր ունեմ դզել փչելուց հետո որոշել եմ ամիսը մեկ կամ երկու անգամ երեք օրով ծոմ պահեմ:

գայլ ջան, հենց էդ ա, եթե նոռմալ մարդ ես, հենց սոված լինես էդ ժամանակ կուտես լօլ...ինչ առավոտից իրիկուն...
ծոմը ես միշտ վերջին օրն եմ պահել...գիտես ոնց...պասը օգնում ա խելգի գալու առումով...հասկանում ես մարդկային թոհուբոհի մեջ, խնդիրների մեջ, մենք հաճախ ենք մոռանում վերլուծել մեզ, իսկ էսպես կարծես «մեկը» հսկում ա քեզ...իրականում էդ մեկը ըստ իս հենց դւո ես, քո եսը, որ հետևում ես ինքդ քեզ, քո աչքերով ու ուրիշներին...էն որ բնավորություններ կան, մինչև չիմանան վաղը անգլի պարպմունքի են, կյանքում ինքնուրույն չեն պարապի...մի քիչ անկապ համեմատություն ա...դրա համար ասում եմ ամեն պահքի շրջան մի հատ վարկանիշ ա ավելացնում...:) ամեն անգամով մի բան փոխվում ա, իսկ էդ խորհուրդը...ավելի հանդուրժող լինել, բարի և այլն մենք տարվա ընթացքում հաճախ ենք հանդիպում էդ մեր ցանկությանը, բայց մի հատ բում էլի չարանում ենք...ինձ առաջին պահքս սովորեցրեց սառը դատել...երկրորդը լինել հանդուրժող..և այսպես շարունակ, որ արմատավորվեցին մեջս...էս անգամ չգիտեմ ինչ կտա դեռ /ի դեպ գիտեմ, որ չեն հայտարարում պաս պահելու մասին/ բայց դե քննարկում ենք...այսինքն ամեն անգամ ինչ-որ կարևոր բան...
մի բան կա, որ թարգել չի ստացվում...ես սիրում եմ կծել մարդկանց-հումորով թեկուզ, դուրս չի գալիս մեջիցս, դուրս ա գալիս, միայն պահքի շրջանում, հետո էլի գալիս ա...բայց դե հասկանում ես մենք սխալական, մեղսագործ մահկանացուներ ենք...դրա համար ասում եմ...քայլ ա, որ մոտեցնում ա լույսին...մոտեցնում ա, բայց չի հասցնում:(մարդ ենք էլի...հո զոռով չի...

Նաիրուհի
14.02.2010, 02:30
:D:D դա նկատի չունեի, իհարկե բույս չի բայց իրա արտադրածը բույսից է:)

Ինձ այնքան հետաքրքիր է՝ բա կովը կաթը ինչի՞ց է արտադրում, երևի մսից, հա՞:lol:lol:lol

Ծով
14.02.2010, 02:30
Բա ասում ես, համարյա կրկնակի քաշ ունեմ (վերջին անգամ մի ամիս առաջ քաշս չափեցի, շորերով 90Կգ էի).... պրյանիկ էլ ա կարելի??? :love :love

ոնց նայում եմ, ստամոքսի հետ նորմալ ա լինելու, կարելի ա մտածել նաև հոգևորի մասին... :oy
(խոսք եմ տալիս, եղբայրներիս չեմ ուտի...)այո, դու մտածիր հենց հոգևորի մասին...թե չէ, եթե քաղցր սիրում ես Հալեպ խանութի մեղրով, ֆստղով և էլ եսիմինչերով շատ քացրեղեններ էլ ա կարելի:)
մամայիս հույսը դրա վրա ա, բայց մեկա չեմ ուտում ...լօլ:D

Նաիրուհի
14.02.2010, 02:34
գայլ ջան, հենց էդ ա, եթե նոռմալ մարդ ես, հենց սոված լինես էդ ժամանակ կուտես լօլ...ինչ առավոտից իրիկուն...
ծոմը ես միշտ վերջին օրն եմ պահել...գիտես ոնց...պասը օգնում ա խելգի գալու առումով...հասկանում ես մարդկային թոհուբոհի մեջ, խնդիրների մեջ, մենք հաճախ ենք մոռանում վերլուծել մեզ, իսկ էսպես կարծես «մեկը» հսկում ա քեզ...իրականում էդ մեկը ըստ իս հենց դւո ես, քո եսը, որ հետևում ես ինքդ քեզ, քո աչքերով ու ուրիշներին...էն որ բնավորություններ կան, մինչև չիմանան վաղը անգլի պարպմունքի են, կյանքում ինքնուրույն չեն պարապի...մի քիչ անկապ համեմատություն ա...դրա համար ասում եմ ամեն պահքի շրջան մի հատ վարկանիշ ա ավելացնում...:) ամեն անգամով մի բան փոխվում ա, իսկ էդ խորհուրդը...ավելի հանդուրժող լինել, բարի և այլն մենք տարվա ընթացքում հաճախ ենք հանդիպում էդ մեր ցանկությանը, բայց մի հատ բում էլի չարանում ենք...ինձ առաջին պահքս սովորեցրեց սառը դատել...երկրորդը լինել հանդուրժող..և այսպես շարունակ, որ արմատավորվեցին մեջս...էս անգամ չգիտեմ ինչ կտա դեռ /ի դեպ գիտեմ, որ չեն հայտարարում պաս պահելու մասին/ բայց դե քննարկում ենք...այսինքն ամեն անգամ ինչ-որ կարևոր բան...
մի բան կա, որ թարգել չի ստացվում...ես սիրում եմ կծել մարդկանց-հումորով թեկուզ, դուրս չի գալիս մեջիցս, դուրս ա գալիս, միայն պահքի շրջանում, հետո էլի գալիս ա...բայց դե հասկանում ես մենք սխալական, մեղսագործ մահկանացուներ ենք...դրա համար ասում եմ...քայլ ա, որ մոտեցնում ա լույսին...մոտեցնում ա, բայց չի հասցնում:(մարդ ենք էլի...հո զոռով չի...

Եթե բոլոր ակումբցիները որոշեն Ծովի նման պաս պահել, մի ամիս ու կես լա՜վ հանգիստ, բարի, խաղաղ Ակումբ ենք ունենալու:hands

Gayl
14.02.2010, 02:40
Ինձ այնքան հետաքրքիր է՝ բա կովը կաթը ինչի՞ց է արտադրում, երևի մսից, հա՞:lol:lol:lol
Խայտառակ եղանք:D յուղային ոչինչ չի թույլատրվում դրա համար էլ ձեթ են օգտագործում, իսկ մեղրից կարագ չես կարա ստանաս:D

Նաիրուհի
14.02.2010, 02:50
Խայտառակ եղանք:D յուղային ոչինչ չի թույլատրվում դրա համար էլ ձեթ են օգտագործում, իսկ մեղրից կարագ չես կարա ստանաս:D

Այ քեզ բան... Իսկ ես գիտեի՝ ձեթի մեջ էլ յուղ կա... Օ՜ֆ, արդեն անլրջություն դարձավ...
Իրականում կենդանական ծագմամբ յուղ չի կարելի, թե չէ յուղեր կան (ոչ ձեթ), որ միայն բուսական բաղադրություն ունեն։ Հա՜, մարգարին էլ է կարելի փաստորեն...

Gayl
14.02.2010, 02:59

Մարգարինը ինչիցա սարքած, ախր եթե կենդանական աշխարհիցա չի կարելի, ինչպես վերևում էի ասել մարդիկ կան որ մածուն ուտում են, իրականում ոչինչ էլ չի կարելի ուտել, միայն ջուր մարդիկ են դրել հորինել ինչ է կարելի ինչ չի կարելի, դե իրականում շատ քչերը կարող են Քրիստոսի նման 40 օր ծոմ պահել, պասը ոնց որ մարդու իրավիճակը թեթևացնում ա, ինձ թվում է այստեղ սոված մնալու խնդիրն է, իսկ ուտելուց միայն բուսական ավելի ճիշտ օգտակար, օրգանիզմին վնաս չհասցնող, ես այսպես եմ հասկանում :

Gayl
14.02.2010, 03:14
Մոնկ գրածդ նոր կարդացի, հետաքրքիր էր, հարցեր առաջացան:)

Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:
Չե՞ս կարծում որ ծոմ պահելու հիմնական պատճառը օրգանիզմի ամքրումն է վնասակար ազդեցություններից, խոսքս դիետայի մասին չի, օրինակ Քրիստոսը 40 օր ծոմ պահեց որ նաև օրգանիզմը մաքրի:

Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը:
Չես կարծու՞մ որ քո ասածը հնարավոր է եթե մարդիկ հրաժարվեն սննդից այսինքն սովը կարող է ստիպել նրանց ինքնամաքրվել, թե չէ միս ու պանիր չուտելով կարելի է ասել քո գրածներից ոչ մեկը չի ստացվի:
Եվ վերջապես արդյոք մարդը չի կարող իրեն առանց կարիքի մեջ քցելու հասկանա ավելի ճիշտ սովի որ օրինակ չի կարելի ստել կամ բռնաբարել, իհարկե կարելի է և ես քիչ հավանական եմ համարում, որ մարդ սոված մնալով կարող է ազատվել արատներից դրա հավանականությունը շատ քիչ է:

Էդուարդ_man
17.02.2010, 10:15
Իսկ կարելի ուշացումով միանալ պահքին ? Կամ պահել մասնակի պահք?

Sophie
10.03.2010, 16:28
Բարև ձեզ:
Ընկերուհիս պահք է պահում, ես նույնպես: Նա ասաց, որ հեռուստացույցով մի քահանա ասել է, որ ծննդյան օրերին կարելի է պահք չպահել: Այսինքն եթե պահքի մեջ ես, բայց հրավիրված ես ծնունդ, ապա կարող ես օգտվել ամեն ինչից, որովհետև ծնունդը օհնված է Աստծո կողմից: Ես ճիշտն ասած զարմացա, մի տեսակ չհավատացի: Եթե հնարավոր է ասեք խնդրում եմ որն է ճիշտ: Ես այսօր ծնունդ եմ հրավիրված ուզում եմ հաստատ իմանալ:
նախապես շնորհակալություն

Monk
10.03.2010, 21:37

Առաջին անգամ եմ նման բան լսում: Նման կարգ գոյություն չունի: Ցանկալի կլինի, որ չխախտեք պահքը:

Sophie
11.03.2010, 10:42
Շնորհակալություն : Ես չխախտեցի մի տեսակ զգում էի, որ դա ճիշտ չէ: