PDA

Դիտել ողջ տարբերակը : Մուլտիմեդիական օրագիր



Jarre
12.02.2010, 21:14
Ես էնքան եմ սիրում նկարներ, տարօրինակ պատկերներ, երաժշտություն, կլիպեր, ֆիլմեր և ամեն բան ինչ կապված է նոր տեխնոլոգիաների և արվեստի հետ։

Կյանքիս ամենակարևոր և ամենաաննշան համարյա թե բոլոր իրադարձությունները ասոցացվում են մուլտիմեդիական ինչ որ ստեղծագործության հետ։ Ինչ որ մեկին սա կարող է չափազանցություն թվալ, բայց դա սուտ չէ, այլ....

Ես ունեցել եմ օրագիր, որտեղ կյանքիս տարբեր իրադարձությունները ներկայացրել եմ մուլտիմեդիայի միջոցով։ Որոշեցի օգտվել իմ սիրելի Ակումբի ընձեռած հնարավորությունից :bye

Այսպիսի օրագրի առավելությունը այն է, որ կան քիչ խոսքեր և ավելի շատ զգացմունքներ, պատկերներ, աբստրակցիզմ։ Իսկ բացասականը այն է, որ միայն քչերը էդքան հավես կունենան լսելու կամ դիտելու տեղադրված ֆայլերը։

Բայց մի կողմից էլ լավը այն է, որ կյանքիդ հետ կապված մանրամասներին կծանոթանան միայն նրանք ովքեր իրականում ցանկանում են և ում համար դու ներկայացնում ես գոնե ինչ որ արժեք ;)

Եվ այսպես՝ մուլտիմեդիական էլեկտրոնային օրագիր

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/1-4.jpg
Սա էլ այս օրագրի լոգոն :))

Jarre
12.02.2010, 21:21
Էս քանի օրը էնքա՜ն կարոտով եմ հիշում այս ստեղծագործությունը :love

Սա իմ համար երևի թե աշխարհի ամենահզոր երգերից մեկն է՝ չափազանց պարզ, բայց միևնույն ժամանակ բարի ու աննկարագրելի խորը։ Այս երաժշտությունը լսելիս ընենց աննկարագրելի զգացմունքներ են առաջանում.... :oy


http://www.youtube.com/watch?v=t-idDbIfGvw"]http://www.youtube.com/watch?v=t-idDbIfGvw

Սա էլ U2 խմբի կատարմամբ :love

http://www.youtube.com/watch?v=B1j_vyQrWO4"]http://www.youtube.com/watch?v=B1j_vyQrWO4

Իսկ սա էլ սիմֆոնիկը :)

http://www.youtube.com/watch?v=u4qV3cZDvu0"]http://www.youtube.com/watch?v=u4qV3cZDvu0

Իսկապես՝ what's a wonderful world.... :love

Jarre
14.02.2010, 18:28
Փոքր ժամանակվանից ամենասարսափելի բանը եղել է տխրությունը։

Տխրությունը իմ ֆոբիան է, ամենասարսափելի վախը։

Նույնիսկ ամենադաժան ու դժվար օրերին երբ առավոտյան աչքերս բաց էի անում և տեսնում առավոտյան լույսը, լսում աշխարհի ձայները, յուրաքանչյուր բան ինչը վկայում էր, որ կյանքի նոր օր է սկսել ակամայից ժիպիտ էր առաջանում դեմքիս։

Ու չնայած ամեն ինչին մինչև այսօր ամեն առավոտ (համարյա թե ամեն առավոտ), արթնանում եմ նման տրամադրությամբ
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/joyful_child.jpg

Միշտ երազել եմ, որ շրջապատիս մարդիկ էլ միշտ լինեն ուրախ ու երջանիկ, նույնիսկ կյանքի ամենադժվար իրավիճակներում։

Երևի դա է պատճառը, որ երեխաների ժպիտը կյանքիս ամենաթանկ բաներից մեկն է։ Այո, հասարակ մանկական ժպիտ՝ լի երջանկությամբ, անկեղծությամբ, հույսով և վստահությամբ։
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/happykid.jpg

Ու գիտե՞ք երեխաների ունիկալությունը ինչումն է կայանում։ Որ նրանց ահավոր քիչ բան է պետք ուրախության և ժպիտի համար։ Ահա ձեզ ապացույց։
ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/happy-smiling-kids-sierra-leone-mas.jpg

ԻՐԱՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Qt74Ne5JQBFe1YffLH.jpg

Ու միշտ երազել եմ, որ աշխարհի բոլոր երեխաները ու մարդիկ լինեն ուրախ։ Արդյո՞ք համարյա բոլոր մարդկանց այս երազանքը դատապարտված է այդպես էլ երազանք մնալու....
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/work13955861flat550x550075f.jpg

Ներսես_AM
16.02.2010, 15:18
Երեկվանից անընդհատ պտտում եմ այս երգը, ուղղակի մահ ա, նենց էներգիա կա մեջը :love

http://www.youtube.com/watch?v=VCYr8TWAGn0

Jarre
05.03.2010, 16:05
Ֆրանսիացիները լավ արտահայտություն ունեն էլի՝ c'est la vie (սելավի)՝ այսպիսին է կյանքը։ Ինչքա՜ն հեգնանք ու չիրականացված ցանկություններ կան այս արտահայտության մեջ :(

Նայում եմ տարեց ծնողներիս ու ակամայից հիշում մանկությունս՝ ինչպես էր մայրս դողում իմ վրա, որ հանկարծ հետս ոչինչ չլինի, ոնց էր միշտ գեղեցիկ ու մաքուր հագցնում՝ անգամ այն դեպքում, երբ վստահ էր, որ մի քանի րոպեից կեղտի մեջ կորելու են այդ շորերը, ոնց էր տանում այգի ման ածում....

Կամ հայրս, որը տանում էր միշտ իր ընկերների հետ հանդիպումներին, որպեսզի շրջապատ ընկնեմ, սովորեմ, հասկանամ։ Ոնց էր էն վատ տարիներին օրերով բացակայում իրա գործերով, որ մեզ կարողանար պահել։

Ու մտածում եմ, ես ինչ կարամ տամ իրենց։ Ախր ոչինչ։ Ճիշտա՝ սեր, հարգանք, հոգատարություն։ Բայց կան բաներ, որ ով ուզում ես եղիր, երբեք չես կարող տալ՝ առողջություն, ուժ, եռանդ :cry Ու ծնողներդ սենց աչքիդ դիմաց վարի են գնում ու դու ոչինչ չես կարող անել։ Պարզապես դիտորդի դեր պիտի տանես :cry Ու մի բան էլ ասեմ. կա մի տարիք, չէ՞, որ երեխաները շատ արագ են մեծանում ու օրինակ մի ամիս, որ էտ էրեխուն չտեսնես հետո հանդիպես, զգում ես, որ ահագին բանա փոխվել՝ մեծացելա, հասունացել։ Այդպես է նաև ծերության ժամանակ։ Կա մի շրջան, որ էտ անտեր վատ փոփոխությունները էնքա՜ն արագ է լինում, որ չես հասցնում աչքերդ թարթել....

Բայց ինչպես ասում են ֆրանսիացիները՝ սելավի։ Երբ սենց մտքեր են գալիս, միշտ աշխատում եմ «վռնդեմ» դրանց ու կենտրոնանամ իսկապես դրական բաների վրա։ Վերջիվերջո այդպես մտածելով ոչինչ չեմ փոխի։ Իսկ դրական տրամադրվելը ուժ է տալիս անելու ավելին ;)


http://www.youtube.com/watch?v=0PMEuJmz3CU"]http://www.youtube.com/watch?v=0PMEuJmz3CU

Jarre
11.04.2010, 21:56
Հակառակ էվոլյուցիա :think

ՀԱՅԱՍՏԱՆ Մ.Թ.Ա. 140 Տիգրան Մեծ
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Tigran_Mets3D.jpg



ՀԱՅԱՍՏԱՆ Մ.Թ. 2010 .....
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/rabiz-axper.jpg

Jarre
07.05.2010, 20:04
Էս ինչ կաշայա գլխումս.... :(

Բան չեմ հասկանում....

Դարձել եմ երաժշտութան ու հիշողություններիս գերին։ Էնքան հետաքրքիր է լսում եմ ստեղծագործություն ու էտ ստեղծագործության ժամանակ հիշում եմ մի երկու-երեք հոգու։ Ախր ընդհանրապես չեմ ուզում իրենց հիշել, ուզում եմ ուղղակի վայելել սիրածս երաժշտությունը։ Բայց ամեն անգամ հենց հասնում եմ էտ նոտային իրանց պատկերնա դիմացս գալիս։ Ու սա նշանակում է, որ առնվազն մի քանի ամիս ամեն անգամ այդ ստեղծագործությունը լսելիս, հենց էտ մեղեդու վրա, հենց էտ վայրկյանին հա պիտի էտ մարդու կերպարը գա դիմացս :(

Իմ մոտ միշտ փոքր տարիքից այդպես է եղել։ Ուղեղումս մարդիկ միշտ կապված են ինչ որ երաժշտության հետ։ Ամեն մեկը ունի իր մեղեդին, կամ մի քանի մեղեդիներ։ Երբ զբաղվում եմ իմ սիրած գործով՝ ընկնում եմ երազանքներիս գիրկը, միշտ պատկերացնում եմ, որ եթե ես տաղանդավոր երաժիշտ լինեի, ապա իմ ալբոմների անվանումները կլինեին իմ սիրելի մարդկանց անունները։ Քանի որ ինձ հարազատ յուրաքանչյուր մարդ ներշնչանքի աղբյուր է ինձ համար.... :love

Բայց էն ինչ որ հիմա ուղեղումս տեղի է ունենում շատ նման է այ էս ֆիլմի գովազդին, որի ռեժիսորը, հեղինակը և գլխավոր դերասանաը իմ սիրած Էնթընի Հոփկինսն է


http://www.youtube.com/watch?v=Hx3wiGInrXA

Jarre
05.07.2010, 18:31
Ուրեմն տեսեք, ինչ եք անում։ Ծանր օրվանից հետո, երբ գալիս եք տուն, առանց փոխվելու, պայուսակ-մայուսակ դնում եք գետնին, ձեռքերը լվանում եք, լցնում եք մեկ բաժամ վիսկի սառույցով, կամ՝ կոնյակ, անջատում եք տան լույսերը, նստում եք բազկաթոռին ու լսում եք այ սա ու մանրից առանց շտապելու վայելում խմիչքը և զգում, թե ինչպես եք անցկացնում ձեր կյանքի ամենագեղեցիկ երեկոներից մեկը :P


http://www.youtube.com/watch?v=UGp8Ob3WLGA

Jarre
25.07.2010, 15:12
Չեմ դադարում զարմանալ երեխաների վրա :love Որքաաաան բան պետք է մենք՝ «չափահաս», «զարգացած» ու «հասուն» մարդիկս սովորենք իրենցից։ Ինչո՞ւ եմ չակերտների մեջ դրել այս բառերը....
- Մամ, այսօր բակում ես ծանոթացա մի տղայի հետ, նա այնքան գեղեցիկ խոճուճ մազեր ունի :love

Այս խոսքերն ասող հնգամյա Հելենը մոռացավ նշել մի շատ «կարևոր» և մեզանից շատերիս համար՝ անհրաժեշտ փաստ՝ այդ նոր ընկերը սևամորթ էր։

Ինչքան հասարակ, պարզ ու մաքուր են երեխաները։ Թքած ունեն ռասայի, սեռի, կրոնի, սոցիալական դիրքի, ֆինանսների, կրթության մակարդակի ու սրանց նման բազմաթիվ բաների վրա, որոնցով մենք՝ «հասուն» մարդիկս ինքներս մեզ բանտարկել և գերի ենք դարձրել մեր իսկ ստեղծած փուչ արժեքներին :(

ՀԳ՝ ու սենց կարան արխային իրար փաթաթվեն ու ոչ մի վատ բան չմտածեն....

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/1209730290.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/child2-thumb.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/how-racist-are-you-550x250.jpg


ՀՀԳ՝ իմ համար անընդունելի խոսքեր են շատերի կողմից սիրված՝ «մանկությունը մի թռչուն է թելով կապված մեր սրտերից։ Թելը պուկվում է այն թռչում է՝ հեռանում է մեզանից»։ Իսկ ես համոզված եմ, որ ամեն ինչ մեզանից է կախված՝ մեր ուզելուց։ Առանց մեր ուզելու ոչ մեկը ու ոչ մի բան չի պոակվի ու չի թռնի, միայն եթե մենք չպոկենք ու չթռցնենք ;)

Jarre
19.10.2010, 16:02
Հասկացանք, որ ճաշակին ընկեր չկա, բայց լինելուց էլ սե՞նց :beee

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/I.jpg http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/1270565554_1068121270552995.jpg

ՀԳ՝ նկարի տիրոջ ուղեղատուփը անվտանգության նկատառումներից ելնելով հեռացվել է։
Իսկ եթե լուրջ, չեմ սիրում ինտերնետում նկար դնել։

ՀՀԳ՝ Իսկ եթե լրիվ անկեղծ.... Մամ, պամպերսս ո՞ւր ա :cry

Jarre
19.11.2010, 18:51
Սովորենք կենդանիներից

Բանականություն չունեցող կենդանին ավելի բանական է, քան իրեն «հոմո սապիենս» հռչակած մարդը։

Այս ֆլամինգոները մինչև կյանքի վերջ ունենում են միայն մեկ զույգ։
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/images.jpg

Շները հավատարիմ են, շուտ ներող և վիրավորանքը շուտ մոռացող։
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Rex.jpg

Դելֆինները առանց որևէ շահ ունենալու կարող են փրկել մարդկային կյանքեր։
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/delphin05.jpg


Որքա՜ն բարի կլինի մեր աշխարհը, եթե միայն այս երեք հատկությունները կիրառենք.... :love

Jarre
01.12.2010, 01:38
Մոդերատորական դիտողություն. սպոյլերների մեջ տեղադրված նկարները պարունակում են դաժար կադրեր: Թույլ նյարդեր ունեցողներին դրանք նայել խորհուրդ չի տրվում:

-----

Պետերբուրգում գտնվելուս առաջին օրերն էին։ Ինձ օտար էի զգում։ Անվստահ էի։ Փոքր ինչ ընկճված։ Դեռ չգիտեի, որ ընդամենը մի քանի օր հետո կգտնեմ այս զգացողությունների հիմքերը։

2005 թվականի նոյեմբերի 13-ին, ժամը 19:00-ի կողմերը, Պետերբուրգի ամենամարդաշատ Невский և Лиговский պողոտաների խաչմերուկում նեոնացիստների կողմից սպանվեց 20 ամյա, ազգությամբ վրացի Տիմուր Կաչարավան։ Տիմուրը տաղանդավոր երաժիշտ էր և համալսարանի լավագույն ուսանողներից։ Սպանողներն էին նացիոնալիստները։ Ինչո՞ւ։ Իրենք բնիկ ռուսներ էին և զտարյուն սլավոններ։

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/pit1_std.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Og40_022_Page_1_Image_0001.jpg

Այս դեպքից մեկ տարի առաջ՝ 2004 թվականի փետրվարի 9-ին ժամը 21:16-ին 35 ամյա տաջիկ Յուսուֆ Սուլթանովը իր 9 ամյա փոքրիկ աղջկան՝ Խուրշեդին և 11 ամյա զարմիկին՝ Ալաբիրին տուն էր տանում սահադաշտից, երբ նրանց վրա հարձակվեցին նեոնացիստներ։ Նրանց բոլորին դանակահարեցին։ Սակայն Յուսուֆին և Ալաբիրին հաջողվեց վերապրել։ Իսկ 9 ամյա փոքրիկ Խուրշեդը մահացավ տեղում՝ դանակի 11 հարվածներից։ Սպանողներն էին նացիոնալիստները։ Ինչո՞ւ։ Իրենք բնիկ ռուսներ էին և զտարյուն սլավոններ։


Խուրշեդը այս բոյով աղջնակն է
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/050329131733b.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/_.jpg

Ցավում եմ, որ Հայաստանում ձևավորվում է նման մտածողություն ունեցող սերունդ։ Սերունդ, որն իրեն համարում է ցեղակրոն, ով իրեն համարում է զտարյուն արիացի, ով չի հանդուրժում այլախոհություն.... Ավելի սարսափելի են իրենց աջակցողները, «հասկացողները» ու ճիշտ հանողները։

Ցավալի է պատկերացնել, թե ինչի վերածված կլինենք մի քանի տասնամյակ հետո.....

Այ սենց կվերացնենք բոլոր մեզ ու մեր ազգին չդզողներին։

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/jid4.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/11-Oborona.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/_1.jpg


http://www.youtube.com/watch?v=LjzMtEoW8U0


http://www.youtube.com/watch?v=7BRci0GLKLg


http://www.youtube.com/watch?v=j9Ao5g_q2Zs


http://www.youtube.com/watch?v=50PHGVNX7Sw


http://www.youtube.com/watch?v=j59BiLwdNO8


http://www.youtube.com/watch?v=79wU5B6hAEQ



ՀԳ՝ նացիստների իրական դեմքը



http://www.youtube.com/watch?v=50PHGVNX7Sw


http://www.youtube.com/watch?v=MJ3lDsvZtpA


ՀՀԳ՝ ինչ որ մի բան քարոզելուց ու գոչելուց առաջ մտածենք հետևանքների մասին։

Jarre
09.12.2010, 11:41
Եթե արդեն մտել եք այստեղ, ուրեմն մի փակեք, փլիզ, այ կնեղանամ :cry

Լսեք սա և ամեն ինչ լավ կլինի.... Մեկնաբանություններն ավելորդ են կամ ինչպես ասում են՝ No comment


http://www.youtube.com/watch?v=d-diB65scQU

Jarre
11.02.2011, 02:31
Կար մի ժամանակ, երբ աշխարհը թվում էր անսահման.... կյանքն անվերջ.... ընկերությունը հավիտյան.... իսկ սկսվող ամեն մի օր անսահման ուրախության առիթ էր....

Այս երգը ինձ տանում է մանկությանս այդ ժամանակները :love


http://www.youtube.com/watch?v=ZwCt0YQPn7g

Jarre
13.04.2011, 13:14
Ձիմ, այ Ձիմ, ես նախագահներին մեղմ ասած չեմ սիրում։

Առաջին մարդը ով մեջս խիղճ արթնացրեց դա դու ես, Ձիմ։ Անկեղծ ասեմ ես ձեր պետությունը չեմ սիրում։ Ձեր ազգի նացիոնալիզմը, ռասիզմը ու բռիությունը ատում եմ։ Ձեր վարած քաղաքականությունը շատ խորթ է ինձ համար։ Ձեր արժեքներն էլ չեմ սիրում՝ լավը չեն։ Բայց քեզ սկսեցի սիրել՝ մարդկանց հատուկ մաքուր սիրով :love

Ամեն անգամ երբ քեզ տեսնում էի հեռուստատեսությամբ կամ նկարներդ էի թերթում ինտերնետում մի տեսակ սիրտս ջերմությամբ էլ լցվում քո հանդեպ։ Չէի հասկանում, թե ինչու։ Հետո մի օր հասկացա։ Շուտ նստեցի, բացեցի ինտերնետս ու սկսեցի քրքրել նկարներդ։

Ձիմ այ հըլը նայի էս մի նկարը։
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IvanovMedvedevPutin.jpg

Այստեղ կարծես ասես՝ «Այ մարդ ես ի՞նչ գործ ունեմ էս գազանների մեջ» ու ձևական, ներվայն, հեգնական մեղմ ժպիտ ես տվել դեմքիդ՝ չհասկանալով, թե ինչ գործ ունես սրանց մեջ։

Բա հըլը էս մեկը նայի։
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/putin_medvedev.jpg

Այ սենց համարյա միշտ լարված ու ներվայնացած ես պաշտոնական հանդիպումների ժամանակ։

Իսկ հիմա նայիր, քո իսկական նկարները։ Այ էս դու ես՝ ոնց կաս, առանց ձևերի առանց լարվածության։
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Medvedev_1378073c.jpg

Միանգամից երևում է, որ կյանքը սիրող «կայիֆարիկ» դեմք ես։

Իսկ այս մեկում ոնց որ ետևում ես թողել քաղաքական զիբիլները ու վայելում ես քո նոր նվեր ստացած iPad-տ։ Ի դեպ, շնորհավորում եմ հրաշք սարք է, չէ՞։ Ես էլ եմ վերջերս նվեր ստացել և առավոտից երեկո կպած եմ իրեն :oy
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Medvedev_with_Ipad-375x276.jpg


Բա էս մի նկարը։ Գիտե՞ս ես էլ եմ քո նման տեխնիկայի սիրահար և նույն էնտուզիազմով, լրջությամբ և սիրով եմ վերաբերվում իմ ունեցած տեխնիկային և երաժշտությանը։ Այստեղ էլ ես դու՝ իսկական Ձիման, ոչ թե էն լարված ու հոգնածը, որ ամեն օր անկապ ելույթներ ա ունենում :oy
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Medvedev-Stereo.jpg

Լավ, Ձիմ, եթե ինձ չես հավատում ինքդ համեմատիր։ Համեմատիր այս նկարդ կամ Պուտինի հետ ունեցած ցանկացած այլ նկար
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/medvedev_putin-1.jpg

Այ էս նկարների հետ, որտեղ դու քո սիրած Deep Purple խմբի հետ ես
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/17787268_1202893734_17028.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/dmitriy_medvedev_vstretilsya_s_deep_purple_thumb_fed_photo.jpg

Հը՞, համոզվեցի՞ր։

Կամ էս մի նկարը նայի, որ ամեն անգամ նայելով նախանձում եմ քեզ՝ բարի հայկական նախանձով :) Դու և Սթիվ Ջոբսը.... :love Իսկ էտ ճիշտ է՞, որ այս iPhone 4-ը, որը նա նվիրեց քեզ ռուսաստանում այդպես էլ չաշխատեց։ Ինձանից քեզ խորհուրդ Unlock կամ Jailbreak չանես, լրիվ անկապ բան ա։ Ավելի լավ ա ծախի ու մի քիչ էլ ավելացրու never unlock գնիր, որ կարողանաս միշտ update անես OS-ը։
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Dmitry-Medvedev-and-Steve-Jobs-hold-iPhone-4.jpg

Ձիմ թող էտ քաղաքականությունը ու վայելիր կյանքդ թույլ տալով, որ կյանքումդ գլխավորի իսկական Ձիման և ոչ թե Дмитри Анатольевич Медведев-ը.... Դիմակը, որքան էլ այն բարձր լինի ուրիշների աչքում չի կարող երջանկացնել քեզ, ընկեր....

Jarre
06.10.2011, 06:37
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Screenshot2011-10-05at102404PM.png