Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Հոգեբանական ծուղակ
Mark Pauler
12.02.2010, 11:54
Հեռախոսը վերջապես զնգաց:
Նստած էի տան աշխատասենյակում ու գլուխս դրել էի գրասեղանին:
Հազար մտքեր էին ուղեղս սղոցում: Դատարկ ու կարևոր հարցերը խառնվել էին իրար: Ցածր ձայնով, հաճելի, դանդաղ երաժշտությունը չէր թողնում, որ քունը հաղթահարի հոգնածությունս:
Չէի նկատել ինչպես էի ձեռքերս բռունցք արել, դրել աչքերիս ու սեղանի արանքը: Ժամանակ առ ժամանակ ծանր, կոպիտ տրորում ու մերսում Էի աչքերս: Դուրս գալիս էր, որովհետև գլխացավս թուլանում էր մի պահ: Ավելի ճիշտ բթանում:
Հեռախոսը նորից զնգաց:
Գլուխս բարձրացրի, աչքերս բացեցի, բայց ամեն ինչ աղջամուղջի մեջ էր: Աչքերս անընդհատ տրորելուց ընդարմացել եին, ոչինչ չէի տեսնում: Ամբողջ սեղանս թափթփված էր` թղթեր, գրքեր…
Վերջապես շոշափելով գտա հեռախոսը, վերցրեցի խոսափողը, մոտեցրի ականջիս.
- Բարև Ձեզ:
Շատ բարակ` կարծես մանկական ձայնով խոսացողի հաղորդելիք լուրը շատ կարևոր դերակատարում ուներ հիմա իմ կյանքում:
Ուզեցի պատասխանեմ, բայց մի խռպոտ տառերի խումբ դուրս թռավ բերանիցս:
Զանգահարողը շարունակեց: Նրա չզսպվաց ուրախ երանգը լրիվ տեղին էր:
- Ամեն ինչ ստացվեց: Ստացվեց ոնց նախատեսել էինք: Բոլոր…
Կտրուկ նրան ընդհատելով պատասխանեցի:
- Եղավ…. Վաղն առավոտյան կխոսենք:
Խոսափողը դրեցի:
Մի քանի րոպե դեռ ամեն ինչ մշուշի մեջ էր: Աստիճանաբար տեսողությունս վերականգնվեց:
Մտքիս մեջ անընդհատ կրկնում էի նույն բառերը. <<Ամեն ինչ ստացվեց… ստացվեց.. ստացվեց….>>: Բայց ուր է ուրախությունը: Ուր է բերկրանքը: ինչու եմ գամվել էս աթոռին ու չգիտեմ ինչ անեմ: Չէ որ սա իմ կյանքի ամենամեծ գործն է, ու այն ստացվեց:
Նորից նայեցի հեռախոսին, ապա սեղանին թափթփված թղթերին: Աշխատասենյակիս լիքը տեսքը սկսեց ճնշել: հազար ու մի էլեկտրական սարքեր, որոնցից մի մասը ընդհանրապես չէի էլ օգտագործել, հատորներով գրքեր, որ չէի կարդացել, խմիչքների հավաքածու որ չէի խմել… <<Հիմա կխմեմ, իսկական ժամանակն է կոնծելու>>, մտածեցի ես: Մոտեցա գինիների բաժնին: Մի գինի վերցրի: Դա ինքս էի գնել Մադրիդում: Մի անգանից մի հիմար միտք անցավ մտքովս` աշխատակիցներիցս ոչ մեկի մի տարվա աշխատավարձը չէր բավականացնի դա գնելու համար: Խցանահան չկար: Դրա համար պիտի իջնեի երկու հարկ, հետո անցնեի երկար միջանցքով, հասնեի խոհանոց… Սկսեցի դանդաղ իջնել ու մտածել, թե ում կուզեի որ հիմա կողքիս լիներ: Ընկերներից… ոչ ոք: Գուցե կին… Լիզաին զանգեմ... Չէ: Եղբայրս այս ժամին... չէ... Էնքան հարց կտա որ...
Ահա և խցանահանը: Նորից բարձրացա վերև ու մոտեցա սեղանիս: Տան լռությունը ավելի էր ճնշում: Ամեն ինչ ճնշող էր` կիսամութը, դատարկ լռությունը: Առաջին անգամ նկատեցի, թե ինչ մեծ է աշխատասենյակս, երկար միջանցքներն ու տունը… էս տունը ուր երբեք երեխայի լաց ու ծիծաղ չի տեսել:
Մտքերս նորից խառնվեցին իրար:
Վերջապես պայմանագիրը կնքվեց... Երկար տարիների աշխատանք, երկար անքուն գիշերներ...
Սա հենց այն սարն է... նույն սարը, որի գագաթը ոտքերիս տակ հայտնվեց: Նույն սարը, որին ես հաղթեցի տարիներ առաջ...
Հիշողւթյուններ... Հիշողություններ...
Մի պահ խառը մտքերը ցրվեցին ու պարզ աչքերիս առաջ եկավ այն օրը երբ, իմ առաջին կնքված գործարքի հենց հաջորդ օրը մեքենա գնեցի: Դա մի կատարյալ պահ էր ինձ թվում այն ժամանակ: Ամիսներ սպասված գործարքը ստացվեց այն օրը, երբ հւյսս կորցրած մտածումէի միայն իմ փոքր հիմնարկի երեք աշխատակիցներին արդեն վերջին աշխատավարձը տալու համար, գրասենյակի գույքն ու համակարգիչը վաճառելու մասին: Առաջին գործարքը կնքվեց, հետո նորը կնքվեց ու այդպես շարունակ մինչև այսօր, երբ աշխատակիցներիս թիվն անցնում է երեք հազարը, իսկ ամեն մի նոր գործարք բազմապատկում էին իմ կարողությունն ու մռայլությունը, իշխանությունն ու միայնությունը, հեղինակությունն ու դեմքիս կնճիռները:
- Ինձ այդ սարն անիծեց... Հաաաա... հաստատ այդ սարն էր...
Մի պահ ուշքի եկա իմ սեփական ձայնից: Ես ինքս իմ հետ էի խոսում:
Շունչս պահել էի.... Ու հանկարծ ամբողջ սենյակով քրքջոց տարածվեց....
Նորից լռություն... Սրտիս զարկերը լսվում էին:
Ինչ է կատարվում ինձ հետ:
Ինքս իմ հետ խոսւմ եմ, հետո ծիծաղում իմ սեփական մտքերից:
Գինին դեռ ձախ ձեռքիս մեջ էր, աջում խցանահանը:
Ու նորից հիշողություններս ցնցեցին ինձ:
Նույն տեսարանն է կրկնվում: Բացարձակ նույնը: Քսան տարի առաջ, ես մի շիշ գինի ձեռքս կանգնած էի այդ հսկա սարի գլխին ու միայնակ իմ հաղթանակն եի ուզում տոնեի.... Բայց դա տոնել չէր: Չկար բերկրանք, ուրախություն: Կային միայն սարնիվեր ձգվող երկար ու ծանր ճանապարհին ծնված բարդ մաթեմատիկական հաշվարկներ, հետագա գործերի պլաններ ու մի շիշ էժան գինի, որ միայնակ պիտի խմեի:
Ակամաից զզվանքով լցվեցի ձեռքիս գինուն նայելիս: <<Բա որ թթված լինի>>, մտածեցի ես, <<թանկարժեք քացախ կլինի>>: Դրեցի սեղանին: Խցանահանն էլ:
Միշտ կարծել եմ, թե ես այնքան եմ տարբերվում բոլորից, որ մարդիկ ինձ չեն հասկանում:
Երբ ուզում էի սկսեի սեփական գործս բոլորը թերահավատորեն էին վերաբերվում իմ խելառ մտքերին ու ոչ ոք, նույնիսկ եղբայրս, հայրս, մոտ ընկերներս ուղղակի չցանկացան թաթախվեն մի բանի մեջ ինչը կարող էր մեր թշվառ կյանքը փոխեր:
Եղբայրս չորս որդի ունի, մի շատ գեր կին ու երևի մի հազար ընկեր, որ ամեն օր նրա կողքերը վխտում են, որովհետև իմ եղբայրն է: Երջանիկ է... Միշտ բոլորին ժպտում է ու անվերջ կատակում: Դրա համար էլ, չնայած իմ կազմակերպության փոխտնօրենն է, բայց անկարող է մարդկանց ղեկավարել: Անկարող է ու երջանիկ:
Էտ դինջը նույնիսկ կնոջը ոչ մի անգամ չի դավաճանել: Կամ գուցե ես չգիտեմ: Չէ…. կիմանաի: Հաստատ կիմանաի: Առավոտից իրիկուն իրար հետ ենք:
Հետս չեկավ սար բարձրանանք: Վախեցավ… Սար բարձրանալուց, թե կնոջից, որ եթե ուշ տուն վերադառնար, կինը պիտի….
Էտ հպարտ հսկաին ես ինքս, մենակով պիտի հաղթեի:
Հիշողությունները պարուրեցին միտքս: Այնքան պարզ սկսեցի հիշել այդ օրը, որ մի պահ օդում խոտի թարմ հոտ զգացի:
Այսօրվա պես հիշում եմ: Երբ առաջին գործարքը բարեհաջող ստացվեց, հաջորդ օրը մեքենա գնեցի:
Գումարը այն ժամանակ շատ մեծ էր երևում աչքիս… Չգիտեի էլ ինչ անեմ, որ ներքին կուտակված էներգիաս սպառեմ: Մի անգամից մի հիմար միտք հղացավ: Գնամ մեր մանկության Հսկաի մոտ, բարձրանամ գագաթը ու գոռամ: Գոռամ ինչքան ուժ ունեմ: Գոռամ…. Գոռամ…
Եղբայրս չեկավ հետս: էլ ոչ մեկին չասեցի: Նստեցի մեքենան ու…
Երկու ժամից Սարի ստորոտին էի: Հրաշք տեսարան էր: ինը փոքր, կանաչ բլուրների կենտրոնում վեր էր խոյանում Հսկան: Ասում եին շատերն են իրենց վիզը կոտրել հսկաի գլխին բարձրանալու ցանկության պատճառով:
Հսկան տարբերվում էր այդ տեղանքի շրջակա բնությունից: Մեծ կանաչ ֆոնի վրա վեր էր բարձրանում համարյա բուսականությունից զուրկ, ժայռոտ, գորշ մի զանգված: Գագաթը չէր երևում: Ամպերը պսակի պես միշտ փարված էին նրա ճակատին: Նույնիսկ ամենաարևոտ օրը նրա գագաթը չէր երևում: Միշտ մռայլ, հպարտ Հսկան գլխաբաց չէր կանգնել դեռ ոչ մի մահկանացուի առաջ:
Սկսեցի բարձրանալ: Դեռ կանաչ ստորոտն էր: Հեռվում մի հովիվ խեթ հայացքով իմ կողմն էր նայում:
Կարծեմ ձայն էլ տվեց, բայց ես չլսելու տվեցի: մոտենում էի կանաչ մարգագետնի ու ժայռերի սկզբի հստակ գծված սահմանին: Առաջին անգամ զգացի, թե որքան եմ թուլացել քաղաքի կեղտոտ օդի, ծխախոտի, անորակ ու անհայտ ծագման սննդի ու ավելի շատ քաղաքային առօրյա սակավաշարժության հետևանքով:
Կանաչ սահմանն անցա: Սկսվեց մի անհավասար պայքար իմ ու Հսկաի միջև: Բարձրանում էի, մագլցում էի, սողում էի…
Մութը վրա էր տալիս: Հսկան արդեն մի տաս անգամ տապալել էր ինձ գետնին: Սայթաքել էի ու ընկել: Ձեռքերս ու դեմքս արյունոտվել եին, ոտքերս ծանրացել եին: Մեջքս` գոտկատեղի մոտ ցավում էր: Երկու շիշ ջուր էի վերցրել: Մնացել էր մի շշի կեսը: Հոգնածությունը հասել էր գագաթնակետին: Քունքերիս երակները տռզել եին, սրտիս զարկերի ձայնը նույնիսկ հևացող շնչառությունս չէր խլացնում: Ամբողջովին քրտինքի մեջ կորած էի:
Առջևում գետինը սկսեց սպիտակին տալ: Արևի վերջին շողերից փայլեց ձյան շերտը ու մթնեց:
Հասել էի ձյան սահմանագծին, այսինքն նոր ու ավելի վտանգավոր փորձությունների:
Ագահաբար ջրի շիշը դատարկեցի: Փռվեցի գետնին: Մութը թանձրանում էր:
Քնել չէր կարելի: Սառը քամին սկսեց սողոսկել հագուստիս միջով մինչև քրտնած մարմինս: Համարյա սողալով մտա մի մեծ ժայռի տակ, պատյանից հանեցի դանակս, երկու ձեռքով պինդ բռնեցի դանակի պոչից…
Աչքերս բացեցի արդեն առավոտ էր: Մարմինս սառած էր ու փայտացած: Դանակը ամուր սեղմել եի բռունցքներիս մեջ: Սկսեցի կամաց շարժել ոտքերիս ու ձեռքերիս հոդերը, ապա վեր թռա ու խենթի պես սկսեցի մագլցել վեր: Մի ժամ անց արդեն տաքացել էի, բայց մկաններս ցավում էին: Ցավն ահավոր էր: Քայլում էի արդեն ձյան վրայով: Հսկան էլի մի տաս անգամ տապալել էր ինձ:
Եվս երկու ժամ ու ամբողջովին ուժասպառ, արյունլվա էի: Արևն ու ձյունը ծակում եին աչքերս
Նստեցի, ձյունով շփեցի ձեռքերս ու դեմքս, բացեցի ուսապարկը, մի քանի պատառ հաց ու պանիր կերա: Ջուր չունեի, բայց շուրջս անապակ, մաքուր, սպիտակ ձյուն էր: Ձյունով ծարավս ամբողջովին չհագեցավ, բայց դիմանալ կարելի էր:
Ոտքի կանգնեցի ու սկսեցի բարձրանալ` դանդաղ ու հավասրակշռված: Որոշեցի որ էլ չեմ սայթաքելու: Արագ բարձրանալուց օգուտ չկար: Դրա պատճառով անընդհատ գետնին էի հայտնվում, սահում ներքև, վնասվում:
Սկսեցի դանդաղ, բայց շատ համաչափ բարձրանալ: Առջևում ժայռերը քիչ էին: Դրանց վրայով մագլցելու փոխարեն ուղղակի շրջանցում եի: Մինչև ծնկներս խրվում էի ձյան մեջ: Թեքությունն էլ էր պակասել: Մի հանգստություն տիրեց ներսումս: Բացարձակ անդորր: Բարձրանում էի մտքիս մեջ արդեն պլանավորելով մոտակա օրերի ու ամիսների գործողություններս: Հոգնածությունս անցել էր, կարծես զբոսանքի էի դուրս եկել: Անընդհատ մտածում էի գործերի մասին:
Վերջապես սկսեց երևալ սարի գլուխը:
Հանգիստ բարձրանում էի: Նայեցի առջևս ու հասկացա, որ մի տասը րոպեից կհասնեմ ամենաբարձր կետին: բայց դա կետի նման չէր: Արդեն հնարավոր էր տեսնել, որ Հսկան չունի սուր գագաթ, ինչպես նախկինում պատկերացնում էի, այլ ուղղակի երևի մի հարթ տափարակ կբացվի առաջս….
Հասա… Զարմանքը համակեց ամբողջ էությունս: Սարը իրոք գագաթ չուներ, բայց նրա վերևում հարթություն էլ չէր: Նա դատարկ էր: Դատարկ: Ամբողջ սարի բարձրության նույն խորությամբ ներքև էր ձգվում մի հսկա ձագար: Տձև ու այլանդակ մի բաց բերան, իր նման զուրկ բուսականությունից: միայն գորշ ցից ժայռեր, խճերի թեք կույտեր: Հսկան դատարկ էր… Փուչ…. Գագաթի փոխարեն մի օղակաձև, սին շրջան էր վերևում:
Ինչի համար բարձրացա: ուզում էի բարձրանալ իմ իմացած ամենաբարձր սարի գլխին ու գոռալ, բայց նստել էի ու քրքջում:
Հսկան փուչ էր…
Ուսապարկս բացեցի, հանեցի գինին ու…. Խցանահան չունեի: Սկսեցի բարձրաձայն ծիծաղալ:
Դանակով ջարդեցի շշի գլխամասն ու զգուշությամբ երկու կում արեցի: Գինին թթված էր: Նորից սկսեցի խենթի պես ծիծաղալ:
Լրջացա, ոտքի կանգնեցի ու թթված գինով կիսաջարդ շիշը շպրտեցի Հսկաի ահռելի երախը:
Էլի մի քանի րոպե նստած մնացի ու սկսեցի դանդաղ ներքև իջնել:
Էլ չէի սայթաքում, չէի ընկնում… Անվերջ մտածում էի ու պլանավորում, հաշվում…
Ուշ երեկոյան հասա սարի ստորոտին: Մոտեցա նոր գնված մեքենայիս: Ու թեպետ ներքևում էի, բայց վերից նայեցի պարտված Հսկաին:
Հովիվը ոչխարները քշում էր դեպի գյուղ:
Մի հիմար միտք ծագեց գլխումս: Սպասեցի մինչև հոտը մոտենա ու հովիվին, որը կարող էր նույնիսկ իմ հեռու ազգականը լիներ, ձայն տվի:
- Բարև հորեղբայր: Դու գիտես որ էս սարը դատարկ է: Մեջը բան չկա: Էս հսկան փուչ է: Որ հասնես գյուղ բոլորին ասա:
Նստեցի մեքենան ու սլացա տուն: Վերադարձի ճանապարհին մի պահ ինձ հիասթափություն տիրեց:
Ես գնացել էի Հսկաի գագաթին բարձր գոռալու, բայց ոչ գագաթ կար, ոչ էլ գոռալու ցանկությունս էր մնացել:
Ինչպես հիմա` երկար սպասված գործարքը ստացվեց, բայց ուրախություն չպատճառեց: Երեվի ափսոսանք էլ չզգաի եթե գործարքը ձախողվեր:
Ես դատարկվել եմ: Էլ չեմ զգում: Իմ կյանքի միակ սերը փողն էր, բայց նրանից էլ եմ արդեն հոգնել: Միթե ես նրան չէի երազում, նրան չէի աղոթում: Փող, փող, փող... Իմ մեծ սերը քեզ ընծա բերելու ճանապարհին, բոլորին թողեցի հետևում, հրաժարվեցի ամեն ինչից, ոտնատակ տվեցի մանկությանս արժեքները: Աչքերս կուրացած քո լույսից, հետևեցի քեզ… Ու ուր եմ հիմա: Կիսամութ սենյակում, միայնակ, անզգացմունք, սառը, դատարկ…
Առջևս մի թանկարժեք գինու շիշ է, իսկ միջինը անկասկած թթված է:
Կարողության ձգտումը դա խայծ էր, որ դրեցի հենց իմ ստեղծած թակարդի մեջ: Քսան երկար ու ձիգ տարիներ կատարելագործեցի այդ թակարդը: Կատարելագործեցի այն աստիճան, որ ինքս չզգացի, թե ինչպես հայտնվեցի այդ ծուղակում:
Երբ նոր էի սկսել գործս, այն դառավ իմ կյանքի ամենահետաքրքիր ու միակ խաղը: Բոլորը կանոններ էին թելադրում, իսկ ես խաղում էի, ուղղակի խաղում: Ամեն մի փոքր հաղթանակից բերկրանք, հաճույք էի քաղում:
Հիմա ես եմ թելադրում խաղի կանոնները, իսկ իմ մեծ հաղթանակներից միայն մռայլվում եմ, որովհետև ինքս ինձ հետ եմ խախում ու հետևաբար նաև պարտվողն եմ ես:
Սա ծուղակ է: Ուղղակի ծուղակ:
Հսկան անիծեց ինձ, երբ ծաղրեցի իրեն: Ասացի, որ նա դատարկ է փուչ... Հիմա ես եմ այդ մենավոր Հսկան: Դատարկ ու փուչ... Դատարկ ու փուչ... Դատարկ ու փուչ...
Cassiopeia
12.02.2010, 14:56
Ինքնատիպ հետաքրքիր պատմվածք էր:
Բայց մեջը կրկնություններ կային, ինքդ քեզ կրկնում էիր: Մի պահ նույնիսկ թվաց, թե նուն հատվածը 2 անգամ կարդացի:
Mark Pauler
12.02.2010, 15:09
Շնորհակալ եմ: Սա իմ առաջին փորձն ա մտքերս թղթին հանձնելու:
Շատ շնորհակալ կլինեմ բոլոր նրանցից, ովքեր տեղին նկատողություններ կանեն ու գնահատական տալուց խիստ կլինեն!!!
Մարդիկ սովորաբար չգիտեն, թե ինչ են իրականում ուզում, թե ինչ է իրենց պետք երջանիկ լինելու համար: Չնայած բոլորն էլ միաբերան պնդում են, թե երջանկություն են ուզում, մեծամասամբ նրանք երջանկության տակ հասկանում են բոլորովին ոչ այն, ինչ իրականում երջանկություն կպարգևեր նրանց, ու խոսքը ոչ միայն փողին է վերաբերում:
- Ինձ այդ սարն անիծեց... Հաաաա... հաստատ այդ սարն էր...
Նույն տեսարանն է կրկնվում: Բացարձակ նույնը: Քսան տարի առաջ, ես մի շիշ գինի ձեռքս կանգնած էի այդ հսկա սարի գլխին ու միայնակ իմ հաղթանակն եի ուզում տոնեի.... Բայց դա տոնել չէր: Չկար բերկրանք, ուրախություն: Կային միայն սարնիվեր ձգվող երկար ու ծանր ճանապարհին ծնված բարդ մաթեմատիկական հաշվարկներ, հետագա գործերի պլաններ ու մի շիշ էժան գինի, որ միայնակ պիտի խմեի:
Հետս չեկավ սար բարձրանանք:
Էտ հպարտ հսկաին ես ինքս, մենակով պիտի հաղթեի:
Հասա… Զարմանքը համակեց ամբողջ էությունս: Սարը իրոք գագաթ չուներ, բայց նրա վերևում հարթություն էլ չէր: Նա դատարկ էր: Դատարկ: Ամբողջ սարի բարձրության նույն խորությամբ ներքև էր ձգվում մի հսկա ձագար: Տձև ու այլանդակ մի բաց բերան, իր նման զուրկ բուսականությունից: միայն գորշ ցից ժայռեր, խճերի թեք կույտեր: Հսկան դատարկ էր… Փուչ…. Գագաթի փոխարեն մի օղակաձև, սին շրջան էր վերևում:
Ինչի համար բարձրացա: ուզում էի բարձրանալ իմ իմացած ամենաբարձր սարի գլխին ու գոռալ, բայց նստել էի ու քրքջում:
Հսկան փուչ էր…
Նշեցի այս մասերը, որոնք դուրս եկան, մտածելու տեղիք տվեցին: Դժար է բառերով ասել, թե ինչ, բայց... դիպուկ էր ասված, իսկ գուցե նաև մեր կյանքից էր ասված - ապրես: Շարունակիր ստեղծագործել... Կարծում եմ հոգեբանական վերլուծությունը մոտդ լավ է ստացվում...
Ու նորից, զարմանալի ձևով, ուզում եմ վերադառնալ այս պատմվածքին: Հեղինակը երևի լքե է ֆորումը, ինչի համար ափսոսալ կարելի է - քիչ պատմվածքներ կան, որոնք կարելի է կարդալ... և մի ամբողջ օր մտածել դրա մասին:think
Mark Pauler
17.02.2010, 12:41
Շատ շնորհակալ եմ Ձեր գնահատականի ու լավ կարծիքի համար Lion:
Ուրախ եմ, որ Ձեզ դուր է եկել!!!
Ընդ որում պատմվածքի հիմքը ու որոշ դեպքեր մի իրական մարդու կյանքից են վերցված:
Mark Pauler
19.02.2010, 17:08
Սրտի կրակի քանդված դարբնոցից,
Խուլ հառաչ դարձած, հոգու երգերից,
Ծնված բեռը այս, լոկ պատրանք չի,
Նոր ցավն է այն տեսած բերկրանքի:
Ցավն է սեփական նախկին հրճվանքի
Ու միտքը տանջող անվերջ հարցերի:
Հարցե՜ր... Հարցեր շարվեշարան,
Սին էջերով հուշամատյան:
Դառը մտքեր, լուռ կերպարներ,
Ոչինչ չասող անբիբ աչքեր:
Նախկինում մարդ, հիմա քամի,
Ինքը իրեն ինչպե՞ս ների:
Rhayader
19.02.2010, 18:07
Լավ կլիներ, որ գրելու լեզվի ու քերականության վրա մի փոքր աշխատեիր:;) լավ պատմվածք էր: Հուսով եմ՝ կշարունակես գրել: Մեկ էլ՝ վերնագիրն այնքան էլ պատմվածքի տրամաբանությանը չի համապատասխանում:
Վերնագրի պահով երևի էնքան էլ չէ, բայց մնացած պահով քննադատությունը մի քիչ ճիշտ էր; Երևի ուղղակի գրել ես հախուռն, մուսայի ազդեցության տակ - այդ դեպքում թույլ տուր քեզ մի խորհուրդ տալ. գրելուց հետո թող ամեն ինչ այնպես, ինչպես ստացվել է, իսկ մի քանի օր հետո, ավելի սառը գլխով, ուղղակի տեխնիկապես խմբագրիր պատմվածքը....:)
Rhayader
19.02.2010, 22:42
Ի նկատի ունեմ, որ վերնագիրը սառն է, ինչ-որ տեղ քննադատող-դիտորդական էությամբ, ինչը չի համապատասխանում պատմվածքի «narration»-ի՝ շարադրանքի դառը-ինքնաքննադատական-էմոցիոնալ ձևին: Ասենք, եթե «Մատանիների Տիրակալի» վերնագիրը լիներ «Արտեֆակտի Ֆետիշացումը Թեոկրատական-Թեոմախական Կոնտեքստում», էլի կարտահայտեր եռագրության իմաստը, բայց զգայական տեսանկյունից լրիվ ավելորդ կլիներ:
Mark Pauler
20.02.2010, 11:02
Շնորհակալ եմ նկատողությունների համար: Կարծում եմ, որ վերնագիրը ճիշտ եմ ընտրել, բայց մյուս հարցերում լրիվ ճիշտ եք:
Lion-ը ճիշտ է նկատել: Գրել եմ արագ ու պահի ազդեցության տակ: Վերջում էլ մի անգամ աչքի տակով անց եմ կացրել: Երևի մի 50 հատ սխալ ուղղել եմ, մնացածն էլ աչքաթող եմ արել:
Նոր բան կգրեմ միայն այն ժամանակ, երբ ասելիք կունենամ: Երբ ներսս հասունացած կլինի նոր թեման, որ մեջը զգացմունք լինի, այլ ոչ թե սիրուն շարադրված գրագետ բառեր:
Հետաքրքիր է, Rhayder-ը ինչ վերնագիր կառաջարկի:
Rhayader
20.02.2010, 11:27
Օրինակ՝ կարող ես հերոսիդ անունը դնել, առանց որոշիչ հոդի: Կամ էլ այլաբանական մի ուրիշ, ավելի դասական պատմություն գտնել, որի հետ մոտ է մտքով, ու նրա հերոսի անունը դնել: Տարբերակները շատ են:
Օրինակ, պատմվածքը կարելի է վերնագրել. "Գլխաբաց հսկան":)
Rhayader
20.02.2010, 14:14
Չափազանց պրիմիտիվ է: Ինչպես և «Դատարկ ու փուչ...» տարբերակը:
Մեկ այլ առաջարկ - "Ունայնության պարահանդես":)
Mark Pauler
20.02.2010, 14:32
Ճիշտ ես, կարելի էր, բայց սարի հետ կապված տեսարանի անսպասելիությունը կպակասեր: Իսկ հերոսն իսկապես հոգեբանական թակարդում էր հայտնվել:
Ցանկանում էի հասցնել ընթրցողին, որ նպատակին հասնելու ճանապարհին, պատահում է, ընտրված միջոցներն են դառնում իրավիճակի տերերը Ու չկարողանալով հրաժարվել ձեռքբերումներիցդ, լինում է հրաժարվում ես կյանքում քեզ իսկապես ուրախություն պարգևող բաներից:
Սեփական բիզնես ունեցողները կհասկանան ինձ:
Трудаголизм - ը (երևի հայերեն կլինի աշխատամոլություն), ահավոր հիվանդություն ա: Ծնվում ա մարդու ներսում, գործնական հաջողությունների հետ ու չարորակ քաղցկեղի բջիջների նման տարածվելով հասցնում մահվան:
ԵՂԵՔ ԱՇԽԱՏԱՍԵՐ, ԲԱՅՑ ՀԻՇԵՔ, ՈՐ ՁԵՐ ԿՅԱՆՔԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԱՇԽԱՏԱԺԱՄԻ ԱՎՐՏԻՑ ՀԵՏՈ:
Ճիշտ ես, ընդ որում ոչ միայն սեփական բիզնես, այլև սեփական կարերա ունեցող մարդկանց մոտ է դա պատահում...
Mark Pauler
20.02.2010, 16:24
Լրիվ Համաձայն եմ քեզ հետ Lion!!!
"Ունայնության պարահանդես" Վերնագիրն էլ հետաքրքիր ա!!!
Շնորհակալ եմ: Սա իմ առաջին փորձն ա մտքերս թղթին հանձնելու:
Շատ շնորհակալ կլինեմ բոլոր նրանցից, ովքեր տեղին նկատողություններ կանեն ու գնահատական տալուց խիստ կլինեն!!!
Կյանքին ճիշտ աչքերով նայել... Իրականում դա բոլորի կյանքում է կատարվում...
Հրաշալի ես ներկայացրել...
««հարուստը, որը միշտ հույս ուներ հարստանալու, հարստացավ, էլ հույսի տեղ չունի, իսկ աղքատը դեռ հույսեր ունի հարստանալու»»
«Հոգեբանական ծուղակն» ինձ հիշեցրել է Ստ.Զորյանի «Ընկույզները» պատմվածքը: Հիշեցնեմ. հերոսը մագլցում է ընկուզենու ամենավերին ճյուղի, կարծեմ, 7 ընկույզը փայտով թափ տալու: Ընկույզները թափում է ցած, դժբախտաբար ոտքը պոկվում է, ծառից վայր է ընկնում, մահանում: Մինչ բոլորը զբաղված էին դիակով, հարևանի երեխան կոտրում է ընկույզները: Պարզվում է՝ բոլորն էլ փուտ են:
Պատմվացքդ լավն էր:Մտածելու տեղիք տվեց: Լավ կլիներ ,եթե այն կարդային հենց այս պահին դեպի այդ սարի գագաթը բարձրացող մարդիկ:Գուցե նրանց գլխում մի բան շարժվեր, ու... և մեզ համար լավ կլիներ և իրենց համար:
Mark Pauler
04.03.2010, 13:13
Կյանքին ճիշտ աչքերով նայել... Իրականում դա բոլորի կյանքում է կատարվում...
Հրաշալի ես ներկայացրել...
««հարուստը, որը միշտ հույս ուներ հարստանալու, հարստացավ, էլ հույսի տեղ չունի, իսկ աղքատը դեռ հույսեր ունի հարստանալու»»
Շնորհակալ եմ:
Իրականում ոչ թե հարստանալն էր այստեղ կարևոր, այլ դեպի նպատակակետ գնալու ճանապարհին ընտրված ապրելակերպը: Ահավոր ա, երբ գիտակցում ես, որ զրկանքներով հասած նպատակտ փուչ էր:
Կարծում եմ բոլորս էլ գոնե մի անգամ այդպիսի զգացողություն ունեցել ենք, որևէ բանի հասնելուց հետո:
Դրա համար էլ կարծում եմ, որ փուչ նպատակներ պետք չէ ունենալ: Փողը, հարստությունը, դրանք իհարկե կարևոր բաներ են, բայց պետք չէ դրանք կյանքի միակ նպատակների վերածել...
Mark Pauler
05.03.2010, 02:03
Դրա համար էլ կարծում եմ, որ փուչ նպատակներ պետք չէ ունենալ: Փողը, հարստությունը, դրանք իհարկե կարևոր բաներ են, բայց պետք չէ դրանք կյանքի միակ նպատակների վերածել...
Համամիտ եմ քո հետ LION, ուղղակի եթե հաշվի առնենք, որ մեր նպատակները ծնվում են մեր զգացմունքներից ու մեր նյութական պահանջներից, դրան էլ ավելացնենք մեր մարդկային սովորական թուլությունները.....
Մի խոսքով դժվար ա!!!
Կարաս մի նպատակ ասես, որ եթե հասնես հաստատ չես հիասթափվի???
Mark Pauler
05.03.2010, 02:07
«Հոգեբանական ծուղակն» ինձ հիշեցրել է Ստ.Զորյանի «Ընկույզները» պատմվածքը: Հիշեցնեմ. հերոսը մագլցում է ընկուզենու ամենավերին ճյուղի, կարծեմ, 7 ընկույզը փայտով թափ տալու: Ընկույզները թափում է ցած, դժբախտաբար ոտքը պոկվում է, ծառից վայր է ընկնում, մահանում: Մինչ բոլորը զբաղված էին դիակով, հարևանի երեխան կոտրում է ընկույզները: Պարզվում է՝ բոլորն էլ փուտ են:
Ճիշտն ասած չեմ կարդացել «Ընկույզները» պատմվածքը կամ գուցե շատ շուտ եմ կարդացել ու չեմ հիշում, բայց մոտ որերս անպայման կկարդամ:
Շնորհակալություն ու կներեք ուղղագրական, քերականական սխալներիս համար:
Mark Pauler
05.03.2010, 02:12
Պատմվացքդ լավն էր:Մտածելու տեղիք տվեց: Լավ կլիներ ,եթե այն կարդային հենց այս պահին դեպի այդ սարի գագաթը բարձրացող մարդիկ:Գուցե նրանց գլխում մի բան շարժվեր, ու... և մեզ համար լավ կլիներ և իրենց համար:
Շնորհակալություն, բայց "Սարի գագաթը" բարձրացող մարդուն, հասնելու մոլուցքը թույլ չի տա մի ինչ-որ սիրողական մակարդակի պատմվածք հետ կանգնեցի նպատակից:
Harcaser
05.03.2010, 02:28
Շնորհակալ եմ: Սա իմ առաջին փորձն ա մտքերս թղթին հանձնելու:
Շատ շնորհակալ կլինեմ բոլոր նրանցից, ովքեր տեղին նկատողություններ կանեն ու գնահատական տալուց խիստ կլինեն!!!
Եթե իմ կարծիքը Ձեզ կհետաքրքրի, ասեմ, որ բավականին պարզունակ ու հաճախ անտեղի կարճ նախադասություններ եք շարադրել, կետադրական և ուղղագրական մեղանչումներ էլ եք թույլ տվել: Միտքը որոշակի չէ, շարադրանքը շատ հախուռն է, խրթին: Ռուսաբանություններ էլ կան:
Կյանքի ծուղակների մասին շատ յուրօրինակ պատկերացում ունեք: :B
Համամիտ եմ քո հետ LION, ուղղակի եթե հաշվի առնենք, որ մեր նպատակները ծնվում են մեր զգացմունքներից ու մեր նյութական պահանջներից, դրան էլ ավելացնենք մեր մարդկային սովորական թուլությունները.....
Մի խոսքով դժվար ա!!!
Կարաս մի նպատակ ասես, որ եթե հասնես հաստատ չես հիասթափվի???
Կարող եմ, բայց... չեմ ասի:) Դա միայն ես գիտեմ: Ու որ չմտածեք, թե դա ինչ-որ էգոիստական բան է, ասեմ, որ այդ նպատակը գրեթե կապված չէ իմ կամ իմ մտերիմների հետ...
Mark Pauler
05.03.2010, 10:23
Եթե իմ կարծիքը Ձեզ կհետաքրքրի, ասեմ, որ բավականին պարզունակ ու հաճախ անտեղի կարճ նախադասություններ եք շարադրել, կետադրական և ուղղագրական մեղանչումներ էլ եք թույլ տվել: Միտքը որոշակի չէ, շարադրանքը շատ հախուռն է, խրթին: Ռուսաբանություններ էլ կան:
Կյանքի ծուղակների մասին շատ յուրօրինակ պատկերացում ունեք: :B
Հետաքրքրում է բոլորի կարծիքը Harcaser: Որի համար էլ շնորհակալ եմ:
Կետադրական ու ուղղագրական սխալների մասին գիտեմ - հաջորդ գրվածքում դրանց վրա հատուկ ուշադրություն կդարձնեմ!!!
Մտքի հետ կապված հախուռն ու խրթին լինելը կարծում եմ նորմալ ա այս պատմվածքում, քանի որ դրանք հոգեբանական ներքին վեճ ունեցող մարդու դեպրեսիվ մտքեր են...
Ռուսաբանության պահով էլ կխնդրեի մի քիչ ավելի մանրամասնեիր: Այ դա նորություն էր իմ համար:
Mark Pauler
05.03.2010, 11:02
Կարող եմ, բայց... չեմ ասի:) Դա միայն ես գիտեմ: Ու որ չմտածեք, թե դա ինչ-որ էգոիստական բան է, ասեմ, որ այդ նպատակը գրեթե կապված չէ իմ կամ իմ մտերիմների հետ...
Հասկացա քեզ:
Հարգում եմ այդպես մտածողներին:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Մի կարճ իրական պատմություն այդ թեմայով:
Մի շատ խելացի մարդ (անունը նշելու կարիք չկա), օրերից մի, օր որոշում ա փրկի մի "կորած հոգու": Այսինքն օգնի դեռ չարմատացած լկտի վարքով, երիտասարդ պոռնիկի, որ գտնի իր տեղը կյանքում ու նորմալ գումար վաստակի, ինչպես սովորական մարդիկ: Գտնում ա այդպիսի անձնավորության, օգնում ա, որ սկսի կրթություն ստանա, զուգահեռ դրան աշխատանքի ա տեղավորում.... Ու այդ ամենը զուտ մարդասիրական նպատակներով, առանց հետին մտքերի: ինչպես ինքն էր ասում, "ամեն մարդ մի աշխարհ ա, մի մարդ փրկելը, աշխարհ փրկել ա":
Վերջում մի կերպ ազտվեց այդ անձնավորությունից: Դրա սիրահետումներից ու հիմար շանտաժներից......
Գրածս հաստատ օրնաչափ երևույթ չի, ուղղակի նույնիսկ լավ գաղափարներն ու նպատակները կարող են հիասթափեցնող լինեն:
Իհարկե - Հյուգոյի "Թշվառներ"-ում էլ նման մի դրվագ կա, թեև վերջը կարծես այլ էր...
Mark Pauler
05.03.2010, 15:42
Իհարկե - Հյուգոյի "Թշվառներ"-ում էլ նման մի դրվագ կա, թեև վերջը կարծես այլ էր...
Դրվագները շատ են և ամենուր:
Ուղղակի ապրել է պետք, չվախենալով սեփական ցանկություններից ու նպատակներից: Ուղղակի մի քիչ նյութականին ավելի քիչ է պետք տեղ տալ ու վերջ....
Էլի եկա հասա քո ասածին Lion!!!:hands
Ջաան, կարծես համախոհներ ենք - Փող կոչվածը ընդամենը յուղն է երջանկության մեխանիզմի - առանց բուն մեխանիզմի յուղն անիմաստ է...
Mark Pauler
05.03.2010, 17:51
Ջաան, կարծես համախոհներ ենք - Փող կոչվածը ընդամենը յուղն է երջանկության մեխանիզմի - առանց բուն մեխանիզմի յուղն անիմաստ է...
Հաստատ համախոհներ ենք: Գոնե էս հարցում հաստատ!!!:hands
Harcaser
12.03.2010, 12:57
Սիրելի Mark Pauler, ահա ներկայացնում եմ դիտարկումներիս մի մասը. Սխալներ շատ կան, սակայն ուշադրություն եմ դարձրել ռուսաբանություններին և տիպական սխալներին:
1. Չէի նկատել ինչպես էի ձեռքերս բռունցք արել, դրել աչքերիս ու սեղանի արանքը-նկարագրական-արտահայտչական սխալ.
2. Նրա չզսպվաց ուրախ երանգը լրիվ տեղին էր- Մարդը երանգ չի ունենում.
3. Աշխատասենյակիս լիքը տեսքը – բառի կիրառության սխալ.
4. էս տունը ուր երբեք երեխայի լաց ու ծիծաղ չի տեսել - Հարկավոր է ասել տունը, որը…
5. Ամիսներ սպասված գործարքը ստացվեց այն օրը, երբ հւյսս կորցրած մտածումէի միայն իմ փոքր հիմնարկի երեք աշխատակիցներին արդեն վերջին աշխատավարձը տալու համար, գրասենյակի գույքն ու համակարգիչը վաճառելու մասին-Այստեղ ինչ-որ բանի համար չեն մտածում, այլ ինչ-որ բանի մասին.
6. թիվն անցնում է երեք հազարը-հազարից. խնդրառական սխալ.
7. ամեն մի նոր գործարք բազմապատկում էին-բակառություն. Պետք է լիներ բազմապատկում էր.
8. Ես ինքս իմ հետ էի խոսում - Ինձ հետ.
9. Գինին դեռ ձախ ձեռքիս մեջ էր- Միգուցե գինու գավա՞թը.
10 իմ հաղթանակն եի ուզում տոնեի - ուզում էի տոնել /օժանդակ բայերի
ուղղագրությունն էլ կրկնիր/
ուզում էի սկսեի - ուզում էի սկսել
չցանկացան թաթախվեն - չցանկացան թաթախվել
կարող էր մեր թշվառ կյանքը փոխեր – կարող էր փոխել
(հիշի՜ր. երկու բայերից մեկն անպայման պետք է անորոշ (-ել/-ալ-ով) դնել).
11. որ ամեն օր նրա կողքերը վխտում են –կողքերը սխալ է, իսկ վխտալն առհասարակ սխալ կիրառություն է. մարդու համար չեն ասի.
12. տապալել էր ինձ գետնին: - տապալել էր ինձ (գետին). գետին, այլ ոչ թե գետնին.
13. ձգտումը դա խայծ էր-ձգտումը խայծ էր (ռուսաբանություն է).
14. ծիծաղալ-ծիծաղել
չասեցի-չասացի
դառավ-դարձավ
15. Հսկաին –հսկային (կրկնի՜ր հայերենի հոլովման կանոնները).
Թիվ 1, 2, 3, 6, 8, 10, 11, 13, 14 սխալներն աղքատիկ բառապաշարի, սակավաթիվ արտահայտչամիջոցների մասին են վկայում, իսկ մասին-համար շփոթությունը (5), խնդրառական սխալները, բակառությունը (7), 13-րդ սխալը ռուսական կրթության կամ ռուսական միջավայրի ազդեցության մասին են հուշում (ներառյալ թիվ 3-ը և 6-ը):
Շնորհակալ եմ, որ ինձ լսեցիք:
Շարունակեցեք գրել, գեղեցիկ ոճ ունեք. միայն թե խոսքի տրամաբանական ու դեպքերի ժամանակագրական ընթացքին ուշադրություն դարձրեք, լա՞վ:
Mark Pauler
12.03.2010, 16:06
Շնորհակալ եմ անկեղծ նկատողությունների համար:
Չնայած տեղադրելուց մի օր հետո արդեն նկատել էի որոշ սխալներ, բայց այսքանը չէ....
Կարծում եմ ոչ թե ռուսական կրթության կամ միջավայրի ազդեցությունն է պատճառը, այլ մասնագիտական գրականության հայերեն տարբերակների բացակայությունը և մի քանի տարի գեղարվեստական գրականությունից կտրված լինելն է պատճառը:
Անկեղծ եմ ասում, շատ շնորհակալ եմ:
Որ մի փոքր պատմվածք ուղղարկեմ քեզ, կօգնես սխալների ուղղում կատարել???
Harcaser
12.03.2010, 17:21
Ուրախ կլինեմ իմ համեստ հմտությունները Ձեզ ի սպաս դնելու:
Mark Pauler
26.01.2011, 02:06
Այս թեմայում կտեղադրեմ երևակայությանս այն արգասիքները, որոնք իրենց մեջ կպարունակեն հոգեբանական ծուղակի որևէ տարր:
Mark Pauler
26.01.2011, 02:18
Ապառիկով ամառ
Ձյան փաթիլները մեղմ պարում էին ներքև: Մաքրում հիշողություններս ու անցյալս, մաքրում ներսս, հոգուս բորբոքն ու սպասումից առաջացած անհանգստությունը: Ճակատս ապակուն հենած` բժշկի սենյակից դուրս էի նայում: Վերջապես ներս մտավ սպիտակազգեստ լրաբերս…
…
Բժշկի ձեռքը բարեկամաբար սեղմեցի ու դուրս եկա: Երբ դռան մոտ էի` նա դեռ ինչ-որ բան էր ասում ինձ, բայց չլսելու տվեցի ու դուրս թռա: Վերելակին չսպասեցի: Շուտ իջա ցած, դուրս եկա ու սկսեցի ագահորեն թարմ օդ շնչել:
Նստեցի առաջին պատահած տաքսին ու որպեսզի մի տեղ գնամ` ասացի հիմնարկի հասցեն:
…
Քմծիծաղ տվեցի ու դուրս գալիս` դռների արանքում ուսով կոպիտ հրեցի ինձ վրա իշխանությունը կորցրած ղեկավարիս:
Հետևիցս մի քանի անագամ բղավեց, որ կանգնեմ, բայց անօգուտ փորձեր էին: Շուտ դուրս եկա փողոց ու սկսեցի քայլել դեպի այլուր: Ուշքի եկա կանգառի նստարանին նստած դողացնելիս: Հեռախոսս էր զնգում կամ ավելի ճիշտ կլինի ասել` երգում: Կարինեն է: Իմ ամենաուրախ ընկերը:
- Լսում եմ:
- Լա՞վ ես լսում, ա’յ կորած,- ուրախ ձայնով հարցրեց նա:
- Գերազանց, - ձայնիս արհեստական թարմ երանգ տալով` ասացի ես:
- Բարև:
- Հազար բարի:
- Ուրեմն այսպես` վաղը հավաքվում ենք մեր սիրած ակումբում, նույն խմբով: Խմելու ենք, պարենք, էլի խմենք, էլի պարենք… Մինչև հոգնենք կամ լույսը բացվի:
- Վաղը հունիսի մեկը չի:
- Չէ, փետրվարի տասերեքն է: Ով սիրահարված չէ` վաղը սիրահարվելու է:
- Բայց մենք միշտ հունիսի մեկին էինք հավաքվում:
- Սրանից հետո ամիսը չորս անագամ հավաքվելու ենք: Վաղը քեզ եմ սպասելու, որ ինձ տանից վերցնես: Վերջ: Էլ ոչ մի զբաղվածության պատճառաբանություններ: Հաջողություն, - ու հեռախոսը անջատեց:
Տուն մտա շատ ուշ: Բոլորը քնած էին: Զգուշորն հասա մահճակալիս, վերարկույով էլ պարկեցի վերմակի վրա: Քունս չէր տանում: Աստիճանաբար սկսեցի ուշքի գալ: Իսկապես ուզում էի հասկանալ, թե ինչ է ինձ պետք հիմա:
«Ի՞նչ եմ արել կամ ի՞նչ չեմ արել, որ պիտի անեմ: Մերոնց ե՞րբ ասեմ: Երևի հիմա մի քիչ էգոիստ լինելու իսկական ժամանակն է: Մի քի՞չ, թե՞ շատ: Ես ուզում եմ… Չգիտեմ էլ, թե ինչ եմ ուզում: Հը… Ամառ եմ ուզում: Ուզում եմ նորից տեսնել նրան ու նորից հունիսի մեկին: Ուզում եմ հինգերորդ անգամ հաշտվեմ հետը: Հաշտվեմ, որ… : Չէ, էդ մեկը չեղավ, չեմ անի: Այսինքն չեմ էլ կարող: Նա Հայաստան կվերադառնա մայիսի վերջին, իսկ ես արդեն… Ես ընդամենը սիրում եմ: Գոնե տեսնեի մի անգամ մինչև…»:
…
- Կարին, ակումբում մերոնցից շա՞տ մարդ է լինելու:
- Հա: Էդ որտե՞ղ ես հասցրել արդեն խմես:
- Տարբեր տեղեր:
- Պահ: Քեզ էլ իմացանք: Տարբեր տեղեր ես գնում էլի, որ մեզ մոռացել ես:
- Քեզ հաստատ չեմ մոռացել:
Մեքենան արգելակեց ակումբի մոտ: Ներս մտանք ու միանգամից ռիթմիկ երաժշտության ձայնը ականջներս սկսեց սղոցել:
- Երևի քիչ եմ խմել: Դեռ պարելու տրամադրություն չունեմ, - գրեթե գոռալով` ասացի ես:
- Էսօր քիչ խմի էլի: Քո համար անակնկալ նվեր ունեմ, որ խմես` չես ստանա, - իր չարաճճի հայացքով ինձ չափեց Կարինեն ու ավելացրեց,- ինձ լսիր գոնե այս անգամ:
- Դու լավ գիտես` ես ոչ ոքի չեմ լսում:
- Բայց ինձ կլսես:
- Դժար թե…
…
Դմփ… Ցմփ… Դմփ… Ցմփ… Դմփ… Ցմփ…
Ուղեղիս մեջ էլ ոչինչ չկար բացի երաժշտության բարձր ռիթմերից: Բոլորը հավաքվել էին, արդեն մի քանի բաժակ կոնծել ու թռվռալով պարում էին: Մի անծանոթ աղջիկ խառնվել էր պարողների մերոնց խմբին ու այնպես էր կոտրատվում, գալարվում, որ քիչ էր մնում ողնաշարի վնասվածք ստանա:
Մեկ էլ լռություն…
Բարձրախոսը մի լպստած մազերով տղա վերցրեց ու ասաց.
- Չնայած մեր ակումբում ընդունված չէ, բայց բացառության կարգով, հատուկ մեր հյուրերից մեկի խնդրանքով հայտարավում է սպիտակ պար` հրավիրում են միայն աղջիկները:
Մայ բեյբի յու…
Մարկ էնտոնիի ձայնը ամբողջ մարմինս ցնցեց: Թշնամաբար նայեցի Կարինեին ու գինու շիշը քաշեցի մոտիկ: Մինչև հասցրեցի շիշը դատարկել, արդեն բոլորը զույգերով պարում էին, իսկ դեպի ինձ նպատակային, ուղղորդված քայլերով գալիս է էն կոտրատվող աղջիկը: Դեռ չհասած հայացքը հառեց ինձանից վեր, կանգ առավ ու կտրուկ շրջվեց: Ինչ-որ մեկը իմ ետևից գլուխս էր շոյում: Շուռ եկա ու նստածս տեղից վեր թռա, որ սիրտս չթռչեր տեղից:
- Դու՞ ես:
- Ես եմ,- ժպտալով ու աչքերը մթության մեջ շողացնելով` պատասխանեց իմ հիմար հարցին:
- Ո՞նց ես:
- Պարե՞նք:
- Հա:
Փաթաթվեցինք իրար ու սկսեցինք քնքուշ մեղեդու տակ օրորվել:
- Ե՞րբ ես վերադարձել:
- Կարևո՞ր է:
- Չորս ամիս իրար չենք տեսել: Իրար հետ չենք խոսացել: Ես գիտեի, թե Հայաստանում չես:
- Եկել եմ ու էլ չեմ գնալու:
- Ինչու՞:
- Չեմ ուզում:
- Չես փոխվել: Վերջին արտահայտությունդ էլ էր հենց դա, որ ասացիր մեր բաժանումից առաջ:
- Դա ուրիշ էր: Սա նրա ճիշտ հակառակն է: Ինձ կարոտե՞լ ես:
- Հա:
- Շա՞տ:
- Էնքան, որ քեզ փորձեցի թաղեմ, էդ կարոտից պրծնելու համար:
- Ու ստացվե՞ց:
- Թաղմանը մենակ էի: Ես և սգվորն էի, և ցավակցողը և փոս փորողը և հոգեհանգստի աղոթք ասողը: Վերջում էլ պարզվեց, որ փոսն էլ ա ինձ համար նախատեսված:
- Ինձ կարո՞ղ ես ներել:
- Ինչի՞ համար ներեմ:
- Ես քեզ սիրում եմ:
- Հինգերրորդ անգամն է սա:
- Ես քեզ շատ եմ սիրում:
- Ես էլ քեզ եմ սիրում:
Համբույր… Երկար - երկար համբույր…
- Դու իմ կյանքում հանդիպած միակ տղամարդն ես, ում ես կարող եմ իսկապես սիրել:
- Իսկ դու իմ կյանքում հանդիպած միակ սրիկան ես ում ես ավաղ չեմ կարող չսիրել, բայց դա ոչինչ չի նշանակում:
Երգը ավարտվեց: Ազատվեցի նրա կպչուն ձեռքերից ու դուրս եկա ակումբից: Մտա հարևանությամբ գտնվող գինետունը…
E-la Via
26.01.2011, 23:58
Մարկ, հետաքրիքր էր պատմվածքդ իր "հոգեբանական ծուղակով":
Ճակատագրի խաղ ասենք, թե ինչ, նշանակություն չունի… Ամենադաժան բաներից մեկն այն է, երբ կյանքը մի ձեռքով տալիս է, մյուսով վերցնում: Կարծես թե հերոսը վերջապես պետք է երջանիկ լիներ, որովհետև երկար սպասումից, կարոտից հետո իր ներքին հակասությունները, իրեն հասկացած իր մոտ է վերադարձել սիրելի էակը, բայց, ավաղ, նա ուշացել է:
Հինգ անգամ կյանքը մարդկանց երջանիկ լինելու հնարավորություն է տվել, հինգ անգամ նրանք դա չեն ընդունել, մերժել են: Իսկ երբ մերժում ես կյանքի տված ամենաթանկ պարգևը՝ սերը, կարծում եմ պատիժը անխուսափելի է: Վատ է, երբ չես ընդունում քեզ տրված մեծագույն պարգևը, չես հասկանում դրա արժեքը, որովհետև չես հասկանում ինքդ քեզ, չես իմանում, թե ինչ ես ցանկանում կյաքից, երբ ներքուստ խճճված ես:
Երանի թե մենք բոլորս կարողանանք ճանաչել մեզ, հասկանանալ ինքներս մեզ, ունենալ նախ հենց մեզ, որ երբ գա ժամանակը՝ կարողնանք տեսնել դիմացինին, արժևորել նրան ու նրան էլ տալու բան ունենանք:
Պատմվածքիդ խորհուրդը տեսա, ապրես :)…
Mark Pauler
29.01.2011, 16:36
Երազանքի մահերգ
Լսեք ու կհասկանաք թե ինչու եմ այստեղ տեղադրել սա:
Թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ չեմ տալիս: ;)
http://www.youtube.com/watch?v=e2Ma4BvMUwU&feature=related
վախենում եմ ակումբցիները մտածեն ,որ Մարկը պարփակված,դեպրեսիվ ,դժվար մարդ է ,եթե քեզ չճանաչեի հաստատ կհանգեի այդ կարծիքին:Իսկ գուցե այնքան էլ լավ չեմ ճանաչում:o:Աստված մի արասցե..
Շնորհակալ եմ անկեղծ նկատողությունների համար:
Չնայած տեղադրելուց մի օր հետո արդեն նկատել էի որոշ սխալներ, բայց այսքանը չէ....
Կարծում եմ ոչ թե ռուսական կրթության կամ միջավայրի ազդեցությունն է պատճառը, այլ մասնագիտական գրականության հայերեն տարբերակների բացակայությունը և մի քանի տարի գեղարվեստական գրականությունից կտրված լինելն է պատճառը:
Անկեղծ եմ ասում, շատ շնորհակալ եմ:
Որ մի փոքր պատմվածք ուղղարկեմ քեզ, կօգնես սխալների ուղղում կատարել???
Իհարկե լավ է, երբ կա այնպիսի հոգատար անձնավորություն ինչպիսին Հարցասերն է: Սակայն կարծում եմ չարժե շատ անհանգստանալ դրա համար: Գոյություն ունի պրոֆեսիոնալ խմբագիր, ով ուղղում է դրանք ու դեռ մի բան էլ ավել... :)
Mark Pauler
29.01.2011, 22:48
Իհարկե լավ է, երբ կա այնպիսի հոգատար անձնավորություն ինչպիսին Հարցասերն է: Սակայն կարծում եմ չարժե շատ անհանգստանալ դրա համար: Գոյություն ունի պրոֆեսիոնալ խմբագիր, ով ուղղում է դրանք ու դեռ մի բան էլ ավել... :)
Այ էտ "դեռ մի բան էլ ավելի"-ն չուզեցի ու դրա համար էլ չդիմեցի Հարցասերին "Ապառիկով ամառ"-ի համար :)
Այ էտ "դեռ մի բան էլ ավելի"-ն չուզեցի ու դրա համար էլ չդիմեցի Հարցասերին "Ապառիկով ամառ"-ի համար :)
Վերջնական որոշումը քոնն է, խմբագիրը առանց քո ցանկության ոչինչ չի կարող փոխել: Եթե նա որակյալ մասնագետ է` չես զղջա: Ասենք 2-3 բառը փոխում է մեկով կամ կարճ ձևափոխում է միտքը առանց վնասելու հեղինակին հատուկ ոճը: :)
Mark Pauler
29.01.2011, 23:05
Վերջնական որոշումը քոնն է, խմբագիրը առանց քո ցանկության ոչինչ չի կարող փոխել: Եթե նա որակյալ մասնագետ է` չես զղջա: Ասենք 2-3 բառը փոխում է մեկով կամ կարճ ձևափոխում է միտքը առանց վնասելու հեղինակին հատուկ ոճը: :)
Ես գիտեմ, որ իմ մոտ թեթև սիրողական մակարդակի վրա են պատմվացքներս ու չեմ էլ պատրաստվում խորանամ, դրա համար էլ չեմ դիմում խմբագրի: Ուղղակի երբ ասելիք եմ ունենում թղթին եմ հանձնում Ակումբի էջերում: :)
Mark Pauler
06.02.2011, 00:55
Ժառանգել եմ քեզ իմ նախորդ կյանքից,
Ամառ հուշերիս հեռու անցյալից,
Թեթև օրերիս արև երկնքից,
Ու գիշերների հենց իմ երազից:
Ժառանգել եմ քեզ ես այս ամենից
Ու կտակատեր դարձել այն պահից,
Երբ վախճանվեցին ամառ հուշերս,
Արև օրերս ու գիշեր երազս:
Դու իմ դիմաց այժմ կանգնած,
Կպչուն մտքերով ինձ փաթաթված,
Նայում ես հիման, տեսնում անցյալը,
Ու լսում սրտիս լռության ձայնը:
Քո ցուրտ աչքերը սեր են խնդրում
Հույսով ներծծված խավար սենյակում,
Իսկ ես քեզ կտամ միայն դառնություն,
Կարոտից ծնված, կրքի սառնություն:
Mark Pauler
09.02.2011, 01:26
Մարդակեր հույս
Տեսնել... գիտակցել տեսածը... Հետո գիտակցությունը չի իմանում ինչ անի ու քնից հանում է Իրականության զգացումին... Արթնանում է, քնաթաթախ նայում ու տեսածից ցնցված մի անգամից բոլոր զգացմունքներին կանչում ու իր շուրջն է հավաքում, որ ցույց տա տեսածը... խեղճ զգացմունքներն ի՞նչ անեն: Խլվլում են հերթով ու անհերթ: Սերն ու Քնքշությունը մի բուռ են դարձել, կծկվել են մի անկյունում ու լալիս են: Ատելությունը ներսում ամենաբարձրն է գոռում ու Ինքնասիրությանը մատնացույց անում, որ ուշադիր նայի տեսածին, օղ անի ականջին ու էլ երբեք չանի Հույսի ուզածը...
Միթե՞ Հույսը զգացմունք է: Էտ ի՞նչ բան Է: Հաաաա..... Անլեզու անասուն է, որ չի խոսում, բայց շան նման վարժվում է տիրոջը ու անում ամեն բան, որ տերը իրան սիրի կերակրի, մաքրի, փայփայի...
Հիմար տեր: Ներսդ մի պորտաբույծի ես մեծացնում, մինչև դու էլ իրան սիրես ու էնքան կապվես հետը, որ դառնա քո մի մասը: Ո՞ր մասն է: Մարմնի մաս չի, գիտակցություն չի, զգացմունք չի, բայց էդ բոլորին թմրադեղի նման իրանով է արել:
Ատելության ձեռքերը, որ չկապեին պատառ - պատառ կաներ Հույսին: Կոչնչացներ էնպես, որ հետքն էլ չեր մնա ու հետո էլ կգնար իր մյուս սև գործերը շարունակելու: Շատ էլ, որ Գիատկցությանը հետո կրակը կգցեր:
Իսկ կար մի ժամանակ, որ Գիտակցությունը ամենաշատը երկյուղում էր Սիրո արկածներից: Ամոթն էր նրան ամեն անագամ զգուշացնում ու զգոն պահում: Իսկ գիտակցությունը վախենում էր, որ Սիրո վարքից ինքը ուշագնաց կլինի ու նա ինչ ուզի կանի: Դրա համար էլ կողքից այն կողմ չէր թողնում: Դե մեկ-մեկ Սերը փախնում էր ու լիքը արկածներ էր հետը բերում բաժանում մյուս զգացմունքներին: Վերջին ամենամեծ յուղոտ թիքեն միշտ ատելությանն էր տալիս: Վերջին մի քանի անգամները, որ չտվեց իրար հետ գժտվեցին: Հիմա իրար հետ էլ չեն խոսում:
Ում էր պետք, որ Սիրուն կրթության տաին, սովորեցնեին վարվեցողության կանոններ... Իր համար ազատ թռչնակ էր էլի: Ոչինչ չէր ուզում, միայն, թե նրան ազատություն տար գիտակցությունը... Թափառականի պես ման գար աշխարհով մեկ ու արկածներ գտներ, բերեր բաժաներ բոլորին: Չէէէէ... Նրան զոռով կրթության տվեցին: Էնքան կարդաց, փորփրեց, գյուտեր արեց ու փորձեր դրեց, որ աչքերն էլ են հիմա վատ տեսնում: Մեկ-մեկ Քնքշությունից ա հարցնում թե դիմացինը ով է ու ինչպիսին է... Դե նա էլ բոլորի մեջ մենակ լավն է տեսնում ու հենց էդ լավի վրա մի մեծ պոեմ գրում: Դեռ լավ է, Սերը հիշում է, որ Քնքշության ամեն բառին չի պետք հավատալ: Տեսնես ծերացել Է էդ Սերը, թե ուղղակի հիվանդացել Է ու դրա համար է այս օրին:
Ինքնասիրությունը նայում է կապկպված Վրեժին ու խղճում ինքն իրեն: Վրեժը խնդրում է իրան բաց թողնեն: Խոսք է տալիս, որ իրեն խելոք կպահի, բայց բոլորն էլ գիտեն, որ ստում է, դրա համար էլ պարոն Գիտակցությունը Վախին գլխին պահակ է կարգել: Էս պարոն Գիտակցությունն էլ Վախին մի հատ էլ լավ վախացրել է, որ Վրեժի կողքից էն կողմ չգնա ու եթե կապերը թուլանան իրան իմաց տա:
Էս Հարգանքը ի՞նչ է էսքան բոլորին պատմում: Նորից ասում ա, որ իբր ժամանակին սրան ա ճանաչել, նրա հետ ա կերել-խմել... Դուք հլա մի դրա մաշված շորերին նայեք: Էտքան լավ ընկերներ ունե՞ս, թող հիմա էլ կողքիդ լինեին: Բա ու՞ր են: Չկա՞ն, երբ մի քիչ պակասեց ծոցագրպանիդ պարունակությունը: Ինքնասիրությունը Հարգանքին ցույց է տալիս Վրեժին շողոքորթող Վախին ու ասում. "Մի տես թե, ոնց ա պահակը իր գերուց դողում: Ժամանակին մեռա քեզ ասելով, որ դիրքերդ ուժով պահես: Հիմարի պես հույսդ դրել էիր Սիրո վրա: Էլի էդ Հույսը սաղ քանդեց, քեզ էս օրին հասցրեց: Քեզ քաշ էր տալիս տանում Առաքինության ու Համեստության հետ բամբասելու սրանից նրանից:"
Ախ էդ հույսը... Ախ...
իսկ հույսը ուռել է, փքվել: Էնքան է սրանից նրանից մի պատառ պոկել կերել, որ ճարպոտել է ու սկի չի էլ կարողանում շարժվի: ինչի՞ շարժվի որ: Տեղը տաք, ապրուստը ձրի: Հեչ, որ բան չունենա կուլ տալու, էն խեղճ Խղճահարությունը իրա կամքով է գալիս, իրանից մի կտոր պոկում ու մի հատ էլ համոզում, որ Հույսը ուտի գոնե մի կտոր:
Ու քանի դեռ էս խեղճ, մոլորված զգացմունքները խառնվել են իրար ու չգիտեն ինչ անեն, Հույսը իրա ամենաահավոր ու վերջին պլանն ա մտորում: Ախր զզվել է սաղից: իրան հիմա հետաքրքիր է, թե պարոն Գիտակցությունը ինչ համ ունի: Բայց ախր Գիտակցությունն էլ շատ փոքրամարմին է:
Հույսը ժամանակին Ագահությունից շատ բան ա սովորել, նույնիսկ խորամանկել ու էս ձգձգվող խառնաշփոթի մեջ, ոչ ոք չնկատեց, թե ինչպես Հույսը դարանակալ աչքերը դես ու դեն վազացնելով, ետևից մոտեցավ ու համփ... Գիտակցությունը էլ չկա... Մեռավ հույսի երախում:
Իրականության զգացումը տեղնուտեղը մահացավ, մնացածն էլ ցնորվեցին խոր վշտից: Կարճ ժամանակ անց բոլորն էլ մահացան, բացի Հույսից: Սա էլ մնաց անսնունդ ու սկսեց մաշվել, լղարել... Ի վերջո հասավ սովամահության եզրին:
***
Երբ տիրոջ մարմնի կողքը հավաքված բժիշկները հասկացան, որ հիվանդին կորցրել են, նրա դեմքին մի պահ Հույսի նշույլ երևաց, բայց վերջին շունչը դրան էլ քշեց տարավ դեպի...
Mark Pauler
04.03.2011, 20:25
Վարդագույն երկինք
Ամառային շոգ օրվանից ու աշխատանքի նյարդային եռուզեռից հետո, գիշերը այգիում նստելուց ավելի հետաքրքիր բան չկարողացա հորինել: Հաճելի էր, որովհետև նստարանը դեռ սառն էր ու նաև թեթև քամի էր խաղում, բայց այս ամենը ոչինչ էր, համեմատած այն զգացումին, որ հենված եմ նրան: Նստած էինք իրար մեջք մեջքի տված: Չէինք խոսում ու ամեն մեկս մեր մտքերով տարված սպասում էինք լռության ընդհատվելու պատճառին: Ես նրա մասին էի մտածում: Միասին էինք նստած նույն նստարանին, բայց բարձրաձայն արտահայտվելու փոխարեն մտքիս մեջ էի խոսում նրա հետ: Վերջին օրերին այդպես շատ էի անում, քանի որ նա իմ մտքերում միշտ ասում էր այն ինչ ցանկանում էի լսել:
Գլուխս ետ տարա, որ ավելի հարմար ու հաճելի դիրքով տեղավորեմ նրա ուսին: Մազերը լցվեցին դեմքիս: Նրա հոտը... Ես պաշտում էի նրա հոտը: Խելագարվում էի նրա մարմնից տարածվող բուրմունքի համար: Հիշեցի, թե ինչպես մի օր խնդրեցի, որ օծանելիք չօգտագործի: Զարմացած նայեց վրաս ու երևի կարծեց, թե իր ընտրած բույրը ինձ դուրեկան չի:
Նրա մազերը հեռացրեցի աչքերիս վրայից ու սկսեցի ծառերի կատարներից գոյացած շրջանի միջով երկնքին նայել: Այն վարդագույն երանգ ուներ: Սկզբում կարծեցի, թե աչքերս ընդարմացել են երկար փակ մնալուց ու դա զուտ տեսողական խաբկանք է: Առաջ եկա, թեքվեցի ու նստեցի` գրկելով նրա իրանը: Սկսեցի շուրջս նայել ու հասկացա, որ նույնիսկ այգու թույլ լուսավորության ներքո, իրերը տեսնում եմ լրիվ իրական գույներով: Հայացքս նորից վեր բարձրացրեցի: Միևնունն է մութ երկինքը լավ ընդգծված վարդագույն երանգ ուներ: Նորից նայեցի շուրջս ու ոչ մի տեղ չնկատեցի, որ կարմիր լուսարձակ լիներ ուղղված դեպի երկինք: Որոշեցի հարցնեմ ընկերուհուս:
- Նան, երկինքը ի՞նչ գույն ունի է հիմա:
- Երկինք է էլի:
- Ուշադիր նայի:
- Սև է: Էս ժամին ի՞նչ գույն պիտի լինի:
- Բա ես ինչու՞ եմ վարդագույն տեսնում:
Նանան սկսեց ժպտալ, հետո դա վեր ածվեց բարձրաձայն ծիծաղի: Մի պահ լրջացավ, էլի նայեց երկնքին, հետո դեմքիս ու սկսեց ավելի բարձր ծիծաղել: Փորձեցի կատակի տալ, բայց ինձանից անկախ նայեցի երկնքին ու չստացված ժպիտս սառեց դեմքիս:
Հիմար վիճակում էի: Երևի դեմքիս ապուշի արտահայտությունն էր, որ լռեցրրեց Նանայի քրքիջը:
- Երկինքը վարդագույն է:
- Այ ընկեր, չես մոռացել չէ՞, որ ես նկարչուհի եմ ու ամենանուրբ երնագները նույնիսկ տարբերում եմ:
- Բայց հիմա չես տեսնում:
- ի՞նչ ես կպել էդ երկնքին:
- Ես երկնային եմ, դրա համար էլ դրանից պոկ չեմ գալիս:
- Ըհը: Դու սուրբ, երկնային, ուժեղ, անսխալ, միշտ քո ասածի, իդեալական, իսկ ես սովորական մարդ եմ,- մի պահ լռեց, թեքվեց դեմքով դեպի ինձ, որ խոսելու ժամանակ աչքերիս նայի ու այդ պահին պարզ նկատեցի նրա դեմքի անկեղծ վրդովմունքը: Դադարը երկար չտևեց, - Ահավորն այն է, որ նույնիսկ մեր տանեցիներն են էդպես կարծում: Մերոնք քեզ իդեալականցնում են, ասում են բախտս բերել է, որ քո պես տղայի եմ հանդիպել: Չեմ հասկանում, տատիկիս ի՞նչ ես ասել, որ քեզնով էդպես հիացած է:
Ասելու բան չէի գտնում. նրա վրդովմունքն էլ չէի հասկանում:
- Դե մի բան ասա,- պահանջող տոնով նորից վրա տվեց:
- Ի՞նչ ասեմ: Ի՞նչ ես ուզում, որ ասեմ կամ ի՞նչ ես ուզում լսես:
- Ինչու՞ ես դու միշտ այդքան ճիշտ:
- Հիմար հարց է:
- Հա, բա ոնց: Ես հիմարն եմ, իսկ դու միշտ ճիշտը: Ես տուն եմ գնում, - ոտքի կանգնեց, բայց մնաց տեղում կանգնած, որովհետև ձեռքը պինդ բռնել էի:
- Նստիր:
- Չեմ ուզում:
Կորցնելու վախը ինձ ստիպում էր մի բան ասել, միայն դա շուտ էր պետք անել ու ես աչքերս պինդ փակեցի, որ կարողանամ ասեմ այն ինչ պատրաստվում էի, քանի որ այդ արտահայտության մեջ ջերմություն չէի կարողանում դնել ու դա կարծես հարց էր լինելու նրան ուղղված.
- Ես քեզ սիրում եմ:
- Շնորհակալություն:
- Նոր հասկացա:
- ի՞նչը:
- Թե ինչու է երկինքն իմ համար վարդագույն իսկ քո համար սև:
- ինչու՞:
- Ուղղակի ես քեզ սիրում եմ, իսկ դու ինձ շնորհակալ ես:
Ձեռքը բաց թողեցի, բայց հեռանալու փոխարեն նստեց ու պինդ գրկեց ինձ: Ես շնչում էի նրա բույրով խտացած օդը` իմ վարդագույն երկնքի ներքո: Երբ թուլացրեց ինձ գրկած ձեռքերը, ոտքի կանգնեցի ու քայլերս ուղղեցի դեպի այգու ելքը, որ նա երբեք չտեսնի իմ երկրային ծագման ապացույցը:
Մարդակեր հույս
իսկ հույսը ուռել է, փքվել: Էնքան է սրանից նրանից մի պատառ պոկել կերել, որ ճարպոտել է ու սկի չի էլ կարողանում շարժվի: ինչի՞ շարժվի որ: Տեղը տաք, ապրուստը ձրի: Հեչ, որ բան չունենա կուլ տալու, էն խեղճ Խղճահարությունը իրա կամքով է գալիս, իրանից մի կտոր պոկում ու մի հատ էլ համոզում, որ Հույսը ուտի գոնե մի կտոր:
Ու քանի դեռ էս խեղճ, մոլորված զգացմունքները խառնվել են իրար ու չգիտեն ինչ անեն, Հույսը իրա ամենաահավոր ու վերջին պլանն ա մտորում: Ախր զզվել է սաղից: իրան հիմա հետաքրքիր է, թե պարոն Գիտակցությունը ինչ համ ունի: Բայց ախր Գիտակցությունն էլ շատ փոքրամարմին է:
Հույսը ժամանակին Ագահությունից շատ բան ա սովորել, նույնիսկ խորամանկել ու էս ձգձգվող խառնաշփոթի մեջ, ոչ ոք չնկատեց, թե ինչպես Հույսը դարանակալ աչքերը դես ու դեն վազացնելով, ետևից մոտեցավ ու համփ... Գիտակցությունը էլ չկա... Մեռավ հույսի երախում:
Իրականության զգացումը տեղնուտեղը մահացավ, մնացածն էլ ցնորվեցին խոր վշտից: Կարճ ժամանակ անց բոլորն էլ մահացան, բացի Հույսից: Սա էլ մնաց անսնունդ ու սկսեց մաշվել, լղարել... Ի վերջո հասավ սովամահության եզրին:
***
Երբ տիրոջ մարմնի կողքը հավաքված բժիշկները հասկացան, որ հիվանդին կորցրել են, նրա դեմքին մի պահ Հույսի նշույլ երևաց, բայց վերջին շունչը դրան էլ քշեց տարավ դեպի...
Լավն էր Մարկ ջան, շատ դուր եկավ...
Էդ ,,հույսը՛՛ երբեմն մեր ամենամեծ թշնամին է: Շատերն են կարևորում նրա դերը, գնահատում նրա արած ,,սխրագործությունները՛՛, հիմնավորում նրա կարևորությունը... Բայց անձամբ ես, կարծում եմ, որ նա մեծ դավաճան է... ու վերջ: Ապրես ընկերս:
Mark Pauler
08.03.2011, 23:31
Լավն էր Մարկ ջան, շատ դուր եկավ...
Էդ ,,հույսը՛՛ երբեմն մեր ամենամեծ թշնամին է: Շատերն են կարևորում նրա դերը, գնահատում նրա արած ,,սխրագործությունները՛՛, հիմնավորում նրա կարևորությունը... Բայց անձամբ ես, կարծում եմ, որ նա մեծ դավաճան է... ու վերջ: Ապրես ընկերս:
Սա րոպեների ընթացքում եմ գրել, պահի ազդեցության տակ: Սխալների մեծ քանակը վկա: Չուզեցի խմբագրեմ, որ անկեղծությունը չպակասի:
Ես իսկապես փորձում եմ "հույս" հասկացությունը մերժեմ:
Եթե կարողանանք դրա փոխարեն հավատով լցվենք ավելիին կհասնենք:
Harcaser
12.03.2012, 00:14
Ժառանգել եմ քեզ իմ նախորդ կյանքից,
Ամառ հուշերիս հեռու անցյալից,
Թեթև օրերիս արև երկնքից,
Ու գիշերների հենց իմ երազից:
Ժառանգել եմ քեզ ես այս ամենից
Ու կտակատեր դարձել այն պահից,
Երբ վախճանվեցին ամառ հուշերս,
Արև օրերս ու գիշեր երազս:
Դու իմ դիմաց այժմ կանգնած,
Կպչուն մտքերով ինձ փաթաթված,
Նայում ես հիման, տեսնում անցյալը,
Ու լսում սրտիս լռության ձայնը:
Քո ցուրտ աչքերը սեր են խնդրում
Հույսով ներծծված խավար սենյակում,
Իսկ ես քեզ կտամ միայն դառնություն,
Կարոտից ծնված, կրքի սառնություն:
Մարկ, ուզում եմ քո այս բանաստեղծությանը պատասխանել չափածոյով: Կուզե՞ս:
Mark Pauler
13.03.2012, 22:38
Մարկ, ուզում եմ քո այս բանաստեղծությանը պատասխանել չափածոյով: Կուզե՞ս:
Ոնց կուզես:
Չնայած ում, որ ուղղված ա եղել, ինքը արդեն ինձ պատասխանել ա, բայց ոչ չափածոյով :))
Harcaser
14.03.2012, 02:12
Ոնց կուզես:
Չնայած ում, որ ուղղված ա եղել, ինքը արդեն ինձ պատասխանել ա, բայց ոչ չափածոյով :))
Որպես մոռացված տապի պատառիկ
Դու եկար ինձ մոտ սիրո կարոտով.
Այն սիրո թևով, որ չափեր չունի,
Եվ այն երազով, որ չի կշռվում:
Մնա դու ինձ հետ, եթե սիրում ես,
Թե ժառանգությունդ քեզ բեռ չէ տակավ.
Հուշերիդ վկան, սրտիդ վահանը,
Որ պաշտպանում է քո իսկ հուշերից.
Սիրելիս, քեզ մոտ ես կորցնում եմ
Տարիֆն ու չափը ամեն ամենի,
Որ ուշագնաց լինողի նման
Ոչինց չեմ տեսնում՝ բացի բութ գոյից:
Ինչ էլ ստանամ, մեկ է սիրում եմ,
Դու չես համոզի, այս մութ սենյակում,
Թե մի տխրություն՝ երանելի է,
Թե լոկ դառնություն՝ քաղցր է, մե՛կ է: