PDA

Դիտել ողջ տարբերակը : Օլիմպիական խաղեր 2020



Ապե Ջան
12.02.2010, 06:44
Առաջարկում եմ այս թեմայուն քննարկել այն ամենը ինչ վերաբերում է Օլիմպիադա 2020-ին:


Առայժմ ոչ մի քաղաք ցանկություն չի հայտնել` հյուրընկալելու «Օլիմպիադա-2020»-ը

13:55 11/02/2010 » Սպորտ
Առայժմ ոչ մի քաղաք ցանկություն չի հայտնել` հյուրընկալելու «Օլիմպիադա-2020»-ը
Միջազգային օլիմպիական կոմիտեի 2013 թ. նստաշրջանը տեղի կունենա Բուենոս Այրեսում: Այդ նստաշրջանում կորոշվի, թե որտեղ են կայանալու 2020 թ. ամառային Օլիմպիական խաղերը: Այս մասին հայտնում AP գործակալությունը: Գաղտնի քվեարկության ընթացքում Արգենտինայի մայրաքաղաքը ձայների 58:31 հարաբերությամբ հաղթեց մալայզիական Կուալա Լումպուրին:
Հավաքի նախնական բյուջեն կազմում է 3,4 մլն դոլար: Նշենք, որ առայժմ ոչ մի քաղաք ցանկություն չի հայտնել` հյուրընկալելու «Օլիմպիադա-2020»-ը:

Աղբյուր` Panorama.am

Ռուֆուս
12.02.2010, 10:45
Այ քեզ բան, ո՞վ ասեց, թե ոչ ոք ցանկություն չունի հյուրընկալելու: Նախ մի փոքր շուտ է 2020-ի մասին մտածելը, թող նախ 2012-ն ու 2016-ի հորով մերով անեն, նոր 2020-ի մասին մտածեն: Համ էլ բազմաթիվ քաղաքներ ցանկություն ունեն հյուրընկալելու, մասնավորապես.

Ռաբատ - Մարոկկո
Քեյփթաուն - ՀԱՀ
Դուրբան - ՀԱՀ
Բաքու - Ադրբեջան
Պուսան - Հարավային Կորեա
Դոհա - Քաթար
Դուբայ - ԱՄԷ
Տոկյո - Ճապոնիա
Բուդապեշտ - Հունգարիա
Ստամբուլ - Թուրքիա
Հռոմ - Իտալիա
Վենետիկ - Իտալիա
Լիսաբոն - Պորտուգալիա
Սանկտ Պետերբուրգ - Ռուսաստան
Վարշավա - Լեհաստան
Գուադալախարա - Մեքսիկա
Մոնտեռեյ - Մեքսիկա
Տորոնտո - Կանադա
Բիրմինգհեմ - ԱՄՆ
Բոստոն - ԱՄՆ
Դետրոյտ - ԱՄՆ
Միննեապոլիս/Ստ. Պոլ - ԱՄՆ
Թուլսա - ԱՄՆ
Բրիսբեյն - Ավստրալիա
Հոբարտ - Ավստրալիա

Չնայած մի քանի տարի անց այս ցուցակը բավականին կկրճատվի: