PDA

Դիտել ողջ տարբերակը : Ձախլիկություն



Ուլուանա
12.02.2010, 02:27
Էջը կարող եք նայել այստեղ՝ http://www.akumb.am/content.php/38-%D5%8A%D5%A1%D5%BF-%D4%B1%D5%BB%D5%AC%D5%AB%D5%9E%D5%AF-%D5%A5%D6%84-%D5%A9%D5%A5%D5%9E-%D5%B1%D5%A1%D5%AD%D5%AC%D5%AB%D5%AF

Rhayader
26.02.2010, 04:44
Ի միջի այլոց, տրամաբանորեն եթե նայենք, հյուսիսային կիսագնդում ձախլիկները գենետիկորեն ավելի «ճիշտ» են:P
Ջրապտույտների, երկրի իր առանցքի շուրջ ու գրեթե բոլոր մյուս բնական պտտական շարժումներն իրականանում են ժամասլաքի ուղղությամբ: Աջլիկների մոտ ձախ ոտքն ավելի թույլ է զարգացած, դրա համար էլ նրանց ձախ ոտքի քայլն ավելի կարճ է: Դրա համար էլ կողմնորոշիչի բացակայության դեպքում նրանք շրջաններով են քայլում՝ ժամասլաքին հակառակ ուղղությամբ: Իսկ ձախլիկները՝ ժամասլաքի ուղղությամբ: Ընդհանրապես, ես Ազատության այգու լճակի շուրջ քայլողների վրա էլ եմ նկատել. բոլոր աջլիկները քայլում են ժամասլաքին հակառակ այն դեպքում, երբ ինձ ժամասլաքի ուղղությամբ քայլելն ավելի հարմար է:

Բարեկամ
26.02.2010, 04:49
Բյուրի մոտից թռցրած մի լինկ (http://www.anythingleft-handed.co.uk/lh_tests.html) դնեմ. հետաքրքիր ա. որոշում ա ինչքանով եք դուք աջլիկ/ձախլիկ: Ես, օրինակ, ստացվեցի ուղիղ 50/50.

Rhayader
26.02.2010, 05:04
Իմ մոտ 8/2 ստացվեց: Բայց չեմ կարծում, որ ձախլիկությունը կարող է չափվել տոկոսներով, որովհետև այն իրականում կախված է նրա հետ, թե որ ուղեղի որ կիսագնդում է գտնվում բրտանման մարմինը:

Բարեկամ
26.02.2010, 05:29
ամեն դեպքում ոչինչ 100 տոկոսանոց չի. ուղղակի քանի որ գրելը օրինակ կամ ձեռքով արվող գործողություններն ամենակիրառականն են, էդ գործում ձախլիկին անվանում են "ձախլիկ մարդ", բայց ձախլիկություն կարող ա և ուրիշ բանում լինել, որն էդքան կիրառական չի, դրա համար անտեսվում ա մեծ մասամբ: Օրինակ ես փոքր ժամանակ կլաս և այլ ոտքային խաղեր միայն ձախով էի կարողանում, աջս ուղղակի չէր աշխատում էդ հարցում, բայց ձեռքային լրիվ աջլիկ եմ: Հիմա որ ասենք ֆուտբոլիստ լինեի կամ էն գործում, որտեղ ոտքին ավելի մեծ նշանակություն տային, կհամարվեի "100 տոկոսանոց" ձախլիկ :)

Ուլուանա
26.02.2010, 05:33
ամեն դեպքում ոչինչ 100 տոկոսանոց չի. ուղղակի քանի որ գրելը օրինակ կամ ձեռքով արվող գործողություններն ամենակիրառականն են, էդ գործում ձախլիկին անվանում են "ձախլիկ մարդ", բայց ձախլիկություն կարող ա և ուրիշ բանում լինել, որն էդքան կիրառական չի, դրա համար անտեսվում ա մեծ մասամբ: Օրինակ ես փոքր ժամանակ կլաս և այլ ոտքային խաղեր միայն ձախով էի կարողանում, աջս ուղղակի չէր աշխատում էդ հարցում, բայց ձեռքային լրիվ աջլիկ եմ: Հիմա որ ասենք ֆուտբոլիստ լինեի կամ էն գործում, որտեղ ոտքին ավելի մեծ նշանակություն տային, կհամարվեի "100 տոկոսանոց" ձախլիկ :)
Ուրեմն ամենայն հավանականությամբ դու իսկական ձախլիկ ես, ուղղակի քեզ էլ են փոքր ժամանակ «ճիշտ» ուղու վրա դրել։ :)) Դե, Սովետի ժամանակ ձախլիկությունը անընդունելի թերություն էր համարվում, ու ձգտում էին ամեն կերպ «ուղղել», չէ՞։

Ուլուանա
26.02.2010, 05:34
Իմ մոտ 8/2 ստացվեց: Բայց չեմ կարծում, որ ձախլիկությունը կարող է չափվել տոկոսներով, որովհետև այն իրականում կախված է նրա հետ, թե որ ուղեղի որ կիսագնդում է գտնվում բրտանման մարմինը:
Բրտանմանը ի՞նչ ա։ Մի ժամ ա՝ գլուխ եմ ջարդում, տեղը չեմ բերում։ :oy

Rhayader
26.02.2010, 05:36
Ինձ էլ են փորձել) մինչև հիմա էլ աջով եմ գրում: Բայց դրանով էլ աջս սահմանափակվում է:

Rhayader
26.02.2010, 05:38
Ուղեղի մաս էր, կարծեմ՝ կիսագնդերն իրար միացնող «կամուրջը» DK-ի անատոմիայի գրքից: Հայերեն տերմիններից ես էլ բան չեմ հասկանում, բայց սա տպավորվել էր:

Ուլուանա
26.02.2010, 05:49
Կարծում եմ՝ աջ ձեռքով գրելը և գուցե ընդհանրապես աջ ձեռքով որևէ բան անելը ոչ մի նշանակություն չի կարող ունենալ ձախլիկությունը որոշելու հարցում՝ հաշվի առնելով Սովետի դիրքորոշումն էդ հարցում։ Պարզ է, որ եթե գրելը, նկարելը դեռ վաղ մանկուց հարկադրաբար դարձնում են աջով, համապատասխանաբար տարիների ընթացքում հենց աջն էլ զարգանում է, ու նույնիսկ եթե մնացած գործերն էլ մարդ աջով է անում, ապա պատճառը դա է. աջն ավելի է զարգացել՝ հանգամանքների բերումով։ Իսկ, օրինակ, ոտքը, աչքը ականջը և այլն, բարեբախտաբար հնարավորինս կուսական՝ օրիգինալ վիճակում են մնում, այսպես ասած :)), քանի որ դրանց աջ ու ձախի վրա դպրոցներում կարծես ուշադրություն չեն դարձնում։

Ես որ թեսթն արեցի, հարցերի մեծ մասի պատասխանների երկու տարբերակներն էլ հավասարաչափ ճիշտ դուրս եկան ինձ համար։ Խառը–մառը բան ստացվեց ինչ–որ։ :D Բացի գրելուց ու ծանրություն վերցնելուց, մնացած հարցերում ձախ ձեռքս համարյա չի տարբերվում աջից, իսկ մնացած մարմնամասերս կարծես հավասարաչափ են զարգացած, համենայնդեպս, ես առանձնապես տարբերություն չեմ զգում՝ չնչին բացառություններով։ :esim Հա, որոշ բաներ, որպես կանոն, ձախով եմ անում, որոշ բաներ՝ աջով։

Բարեկամ
26.02.2010, 06:28
Ուրեմն ամենայն հավանականությամբ դու իսկական ձախլիկ ես, ուղղակի քեզ էլ են փոքր ժամանակ «ճիշտ» ուղու վրա դրել։ Դե, Սովետի ժամանակ ձախլիկությունը անընդունելի թերություն էր համարվում, ու ձգտում էին ամեն կերպ «ուղղել», չէ՞։
չէ, Ան, ձեռքի առումով հաստատ միշտ խիստ արտահայտված աջլիկ եմ եղել. ձախս ահավոր տկար ա էդ հարցում: Միայն ոտքային մասով եմ ձախլիկ: ՈՒ հիմա մտածում եմ՝ սիմետրիայի առանցքի մյուս որ էլեմենտները ոնց են զարգացած, օրինակ աչքս եթե կկոցեմ, կանեմ ձախով, ուրիշ շարժվող-փորձարկվող էլեմենտ չկա էլ ոնց որ… :))

Ուլուանա
04.03.2010, 21:48
Մոդերատորական։ Միայն սմայլիկների չարաշահումից կազմված գրառումը և դրա արձագանքը ջնջվել են։ Առաջարկում եմ օգտվել կարծիք արտահայտելու խոսքային եղանակից։

Yevuk
04.03.2010, 21:48
Բյուրի մոտից թռցրած մի լինկ (http://www.anythingleft-handed.co.uk/lh_tests.html) դնեմ. հետաքրքիր ա. որոշում ա ինչքանով եք դուք աջլիկ/ձախլիկ: Ես, օրինակ, ստացվեցի ուղիղ 50/50.

Ինձ մոտ էլ 6/4 ստացվեց: Փաստորեն, մոտս որոշ աջլիկության նշաններ էլ կան: :think

javaharut
17.03.2010, 16:03
Ես չեմ կարող ասել ձախլիկ եմ թե աջլիկ, բայց ձախս ավելի ուժեղ է քան աջս.
ես դրա մեջ մի քանի անգամ համոզվել եմ: Հիմա հաց ուտելուց էլ միշտ ձախով եմ ուտում և իհարկե անհանգստություն պատճառում կողքիններիս :D

Analia
05.04.2010, 20:40
Իմ կարծիքով երբեք չպետք է խտրականություն դնել ձախլիկների և աջլիկների միջև քանի որ պատահում է նաև այնպես որ ձախլիկները ավելի խելացի են լինում քան աջլիկները: Ես լինելով ձախլուկ կարող եմ պարծենալով ասել որ երբեք չեմ զիջել աջլուկներին իմ խելքով և դատողություններով: ;););)

Հայկօ
05.04.2010, 21:31
Իմ կարծիքով երբեք չպետք է խտրականություն դնել ձախլիկների և աջլիկների միջև քանի որ պատահում է նաև այնպես որ ձախլիկները ավելի խելացի են լինում քան աջլիկները:

Հմմ... Ձախլիկների կարծիքով հենց միայն այդպես էլ պատահում է :D: