PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարց ցանցային լավ մասնագետներին

VahagnP
09.02.2010, 23:06
Հնարավոր է դոմենային ցանցում մի համակարգչի վրա սարքել 2 user որոնցից 1-ին տալ ինտեռնետ մյուսին ոչ: Սերվերը 2003 է աշխատում է DHCP server, DNS server, և ինտեռնետ տրվում է 192.168.1.1-192.168.1.50 IP ունեցող համակարգիչներին մակ հասցեներով:

haymart
11.02.2010, 22:43
Մեր գործի տեղը կոմպերի վրա traffic inspector ա դրած, ծրագիր, որով հենց քո ուզածնա կարգավորվում, օգտագործողի մակարդակով կարում ես ինտեռնետի դոստուպը ղեկավարես, մեկին կարաս ամսական տաս ասենք 500մեգ, մյուսին շատ կամ ընդհանրապես չտաս

VahagnP
17.02.2010, 09:26
Այդ պարզ է, բայց իմ ուզածը դա չի

Երվանդ
17.02.2010, 10:40
Հնարավոր է դոմենային ցանցում մի համակարգչի վրա սարքել 2 user որոնցից 1-ին տալ ինտեռնետ մյուսին ոչ: Սերվերը 2003 է աշխատում է DHCP server, DNS server, և ինտեռնետ տրվում է 192.168.1.1-192.168.1.50 IP ունեցող համակարգիչներին մակ հասցեներով:

Բնականաբար հնարավոր չի դա անել սերվերային մակարդակով, այսինքն կարգավորել սերվերից, քանի որ որ user-ով էլ լոգին լինես, նույն ցանցային քարտն ես տեսնելու, իսկ DHCP -ին հենց ցանցային քարտ տեսավ IP - ա տալիս, ու ինքը ոչ մի կերպ չի կարա հասկանա էտ կոմպի վրա քանի ուսեր կա, ինձ թվում ա միակ ձևը էն ա որ կոմպի վրա լինի 2 ցանցային կարտա, ու նենց կարանաս անես որ մի ուսերով լոգին լինես մի ցանցային քարտը ակտիվանա, մյուսով մյուսը, բայց չեմ կարծում որ դա հնարավոր ա:

Elmo
20.02.2010, 02:09
Հնարավոր է դոմենային ցանցում մի համակարգչի վրա սարքել 2 user որոնցից 1-ին տալ ինտեռնետ մյուսին ոչ: Սերվերը 2003 է աշխատում է DHCP server, DNS server, և ինտեռնետ տրվում է 192.168.1.1-192.168.1.50 IP ունեցող համակարգիչներին մակ հասցեներով:

Չհասկացա դոմեյնը ի՞նչ կապ ուներ:
DHCP-ն AD -ի հետ ոնց որ «ընկերություն» չի անում: Ինքը անկախ ա աշխատում: Ավելին, քանի դեռ աշխատակայանը IP ու DNS չի ստացել, նա չի կարող դոմեյնում գրանցվել: Այսինքն username փոխանցվում է արդեն IP ստացած աշխատակայանից: AD -ի ֆունկցիաների մեջ չի մտնում ցանցի իրավասությունների բաժանելը, այլ միայն ընդհանուր ռեսուրսների, որոնք գտնվում են DC -ի ղեկավարման տիրույթում:
Խնդիրհը լուծելու միակ տարբերակը logon script -եր գրելն ու Group Policy -ով, կամ ֆիզիկապես աշխատակայանի վրա տեղարդելն է: Login -ից հետո ինտերնետով account -ի մոտ alias բարձրացնելու համար: Հենց ինտերնետի իրավասությամբ IP -ն էլ թող alias դառնա:

barevlevon
25.02.2010, 19:41
Ժողովուրդ ինչ ծրագրի միջոցով կարամ Mac ադրեսի միջոցով գտնեմ ռադիոմոդեմով իմ հետ կապ հաստատած կոմպի տեղը

Elmo
25.02.2010, 22:39
Ժողովուրդ ինչ ծրագրի միջոցով կարամ Mac ադրեսի միջոցով գտնեմ ռադիոմոդեմով իմ հետ կապ հաստատած կոմպի տեղը

command promt -ում գրի
arp -a

Hda
25.02.2010, 23:08
Այս ու նախորդ թեմաները կարդալով
VahagnP յան չփոխենք՞ թեմաի վերնագիրը «Հարց Elmo-ին»:)
Մեկ էլ ես նոր թեմա չբացեմ::)

VahagnP
31.03.2010, 10:27
Չ￿է HDA ջան եթե ուզւմ ես դու բացի

Finn
21.12.2010, 16:26
Ժողովուրդ ջան , հնարավորա մի թեմա բացել վորտեղ քննարկվեն հարցեր, կապված Linux\Unix որպես ցանցերում ռաութեր հանդիսանալը, կամ այն ամենը ինչ կապված է Linux-ցանցեր հարաբերությանը

Bruno
04.02.2011, 01:06
Հարցս ուղղում եմ Iptables իմացողներին:

Ուզում եմ RT-N16 ռոուտերի մեջ պռոքսի գրեմ, այսինքն ռոուտերը չերեզ պռոքսի դուրս գա դեպի ինտերնետ:

WAN IP 172.16.0.10 , inteface vlan2
LAN IP 192.168.0.1/24, Interface br0
Proxy Ip 172.16.0.1 Port 8888

Նախապես մերսիներ:

Shah
04.02.2011, 12:28

կարաս մասկառադ անես ու 80 պորտին եկողները ուղարկես proxy-ի 8888-ին մոտավորապես սենց...

iptables -t nat -A PREROUTING -s 192.168.0.0/24 -p tcp -m tcp --dport 80 -j REDIRECT --to-ports 8888
iptables -t nat -A POSTROUTING -j MASQUERADE
iptables -t filter -A FORWARD -s 192.168.0.0/24 -j ACCEPT
iptables -t filter -A FORWARD -d 192.168.0.0/24 -j ACCEPT
կամ էլ...
հենց ֆայլը խմբագրի մոտավորապես սենց

*nat
:PREROUTING ACCEPT [0:0]
:POSTROUTING ACCEPT [0:0]
:OUTPUT ACCEPT [0:0]
-A POSTROUTING -j MASQUERADE
COMMIT

*filter
:INPUT ACCEPT [0:0]
:FORWARD ACCEPT [0:0]
:OUTPUT ACCEPT [0:0]
-A INPUT -m state --state RELATED,ESTABLISHED -j ACCEPT
-A INPUT -p icmp -j ACCEPT
-A INPUT -i lo -j ACCEPT
-A INPUT -p tcp -m state --state NEW -m tcp --dport 22 -j ACCEPT
-A INPUT -p tcp -m tcp --dport 53 -j ACCEPT
-A INPUT -p udp -m udp --dport 53 -j ACCEPT
-A OUTPUT -p tcp -m tcp --dport 53 -j ACCEPT
-A OUTPUT -p udp -m udp --dport 53 -j ACCEPT
COMMIT
ստացվել չստացվելուց ձեն հանի տեսնենք ինչն ա պրոբլեմը
հաշվիչներին էլ կարաս ուշադիր լինես, որ իմնաս որն աշխատեց որը չէ: [0:0] թվերը պիտի փոխվեն:

Bruno
04.02.2011, 17:01
afr ջան, շատ մերսի պատասխանի համար:
Առաջին տարբերակով փորձեցի, չստացվեց:
Երկրորդ տարբերակից ընդհանրապես գլուխ էլ չեմ հանում, դրա համար էլ չեմ փորձել:

Երևի ես նորմալ չբացատրեցի իրավիճակը:

Ուրեմն ետ ռոուտերին վինչեստր ա միացրած ու հենց ռոուտերի մեջ տորենտ ա տեղադրած:
Ես ուզում եմ, որ գոնե ռոուտերի տորենտը ինտերնետին միանա պռոքսիով:

Ինչ վերաբերվում ա լոկալ ցանցում գտնվող համակարգիչներին, ապա դրանց մեջ գրում եմ պռոքսին:

Առանց պռոքսի:

http://s53.radikal.ru/i139/1102/92/30ad56fde31f.jpg

Պռոքսիով:

http://s012.radikal.ru/i320/1102/15/1b3aae54ae53.jpg

Մինչ այս փորձել եմ նաև հենց տորենտի կարգավորումների մեջ պռոքսին գրեմ, բայց էլի չի ստացվել:

Տորենտի պորտը 51778 է:
Փորձեցի այսպես

iptables -t nat -A PREROUTING -s 192.168.0.0/24 -p tcp -m tcp --dport 80 -j REDIRECT --to-ports 8888
iptables -t nat -A PREROUTING -s 192.168.0.0/24 -p tcp -m tcp --dport 51778 -j REDIRECT --to-ports 8888
iptables -t nat -A POSTROUTING -j MASQUERADE
iptables -t filter -A FORWARD -s 192.168.0.0/24 -j ACCEPT
iptables -t filter -A FORWARD -d 192.168.0.0/24 -j ACCEPT

բայց ոչ լոկալ ցանցում գտնվող համագարգիչները պռոքսիով միացան, ոչ էլ ռոուտերի տորենտը պռոքսիով միացավ:

Shah
04.02.2011, 17:54
afr ջան, շատ մերսի պատասխանի համար:
Առաջին տարբերակով փորձեցի, չստացվեց:
Երկրորդ տարբերակից ընդհանրապես գլուխ էլ չեմ հանում, դրա համար էլ չեմ փորձել:

ես ի նկատի ունեմ iptables-ի կոնֆը փոփոխես ձեռքով` /etc/sysconfig/iptables-ի մեջ գրում ես իմ գրածը

Երևի ես նորմալ չբացատրեցի իրավիճակը:

Ուրեմն ետ ռոուտերին վինչեստր ա միացրած ու հենց ռոուտերի մեջ տորենտ ա տեղադրած:
Ես ուզում եմ, որ գոնե ռոուտերի տորենտը ինտերնետին միանա պռոքսիով:

Ինչ վերաբերվում ա լոկալ ցանցում գտնվող համակարգիչներին, ապա դրանց մեջ գրում եմ պռոքսին:

Մինչ այս փորձել եմ նաև հենց տորենտի կարգավորումների մեջ պռոքսին գրեմ, բայց էլի չի ստացվել:

Տորենտի պորտը 51778 է:
Փորձեցի այսպես

iptables -t nat -A PREROUTING -s 192.168.0.0/24 -p tcp -m tcp --dport 80 -j REDIRECT --to-ports 8888
iptables -t nat -A PREROUTING -s 192.168.0.0/24 -p tcp -m tcp --dport 51778 -j REDIRECT --to-ports 8888
iptables -t nat -A POSTROUTING -j MASQUERADE
iptables -t filter -A FORWARD -s 192.168.0.0/24 -j ACCEPT
iptables -t filter -A FORWARD -d 192.168.0.0/24 -j ACCEPTբայց ոչ լոկալ ցանցում գտնվող համագարգիչները պռոքսիով միացան, ոչ էլ ռոուտերի տորենտը պռոքսիով միացավ:

Bruno, հենց սկզբից սխալ ուղի ես բռնել, տոռենտի համառ պռոքսին չի աշխատում, պրոքսին աշխատում ա մենակ http տրաֆիկի համար, կապ չունի դու ինչ կգրես պրոքսիի մեջ:

եթե լոկալ մեքենաների համար ես ուզում աշխատի պրոքսին, դա կարանք անենք երկուսով, իսկ տորենտի հետ գործ չունես, չի կարելի տորենտի պորտը մտցնել պրոքսիի տակ:
եթե ուզում ես ապա հիմա մի հատ cat /etc/sysconfig/iptables արա ու ցույց տուր ստեղ, դրանից հետո պրոքսիիդ կոնֆը:

Bruno
04.02.2011, 22:33
Bruno, հենց սկզբից սխալ ուղի ես բռնել, տոռենտի համառ պռոքսին չի աշխատում, պրոքսին աշխատում ա մենակ http տրաֆիկի համար, կապ չունի դու ինչ կգրես պրոքսիի մեջ:

Պարզ է: Ճիշտն ասած այդ մասին ինչ որ մի տեղ կարդացել եի, բայց մտացում եի, որ միգուցէ հնարավոր է:

եթե լոկալ մեքենաների համար ես ուզում աշխատի պրոքսին, դա կարանք անենք երկուսով, իսկ տորենտի հետ գործ չունես, չի կարելի տորենտի պորտը մտցնել պրոքսիի տակ:

Չէ, լոկալ մեքենաների համար պետք չի:

Ամեն դեպքում անչափ գոհ եմ:

sarhov
15.02.2011, 17:02
սիրելի մասնագետներ...մի հատ շատ կարևոր բան է ինձ պետք...տանը ունեմ երկու համակարգիչ՝ ինտերնետը մի հատ, ռոութերով մեկը լանով գնումա տան համակարգիչ իսկ վայ-ֆայով նոթբուքին...ի՞նչպես կարող եմ տան համակարգչի արագությունը նվազեցնել, բայց որ տան համակարգչի մեջ չնկատեն էտ ծրագիրը, այսինք աշխատի hidden mode վիճակով, ու programs files -ի մեջ ևս չերևա...նախօրոք ասեմ որ ռութերով չեմ կարում շեյպինգ անեմ, որովհետև այդ հնարավորություը չունի իմ ռոութերը...NetLimitter, traffic inspector, երևում են ու հաջորդ օրը արդեն հանում են տան համակարգչից ու ինտերնետը գազ տալիս ու ինձ՝ իմ նոթբուքով բան չի մնում...հուսով եմ իրավիճակը կարողացա բացատրել ու ինձ մի ձև կասեք..

Shah
15.02.2011, 17:26
եթե համոզված ես որ ռաութերի մեջ տենց հնարավորություն չկա ապա ծրագիր փնտրելու համար` ստեղ (http://www.akumb.am/showthread.php/401-%D4%BE%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80-%D5%93%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B4-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80%E2%80%A6?highlight=%D6%83%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%B4+%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80).

Zangezur
15.02.2011, 17:49

Իմ ռաութեռի մեջ վռոդիբի տենց բան կա, բայց չի ազդում արագության վրա:
Ավելի կոնկրետ նկարով՝
http://s007.radikal.ru/i301/1102/d7/b3476784a4c3.jpg

Նկարի մեջ ոնց երևումա, գրել եմ իմ կոմպի այփի հասցեն իսկ արագությունը դրել եմ 128/128-ի վրա:
Բայց դաունլոադի արագություն մնումա մաքսիմալի վրա: Ինչ-որ բան սխալ եմ անում՞՞

sarhov
15.02.2011, 18:45
եթե համոզված ես որ ռաութերի մեջ տենց հնարավորություն չկա ապա ծրագիր փնտրելու համար` ստեղ (http://www.akumb.am/showthread.php/401-%D4%BE%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80-%D5%93%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B4-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80%E2%80%A6?highlight=%D6%83%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%B4+%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80).

ծրագիր չեմ ուզում կոնկրետ, ուզում եմ իմանալ ի՞նչ ձևով կարելի է անել...ցանց սարքե՞լ և ադմինի կարգավիճակով սահմանափակել մյուսի արագությունը, թե ասենք մի ծրագիր դնել համակարգչի մեջ..թե ասենք մի ուրիշ ձև կարող է լինել...

Shah
15.02.2011, 18:48
Իմ ռաութեռի մեջ վռոդիբի տենց բան կա, բայց չի ազդում արագության վրա:
Ավելի կոնկրետ նկարով՝
Նկարի մեջ ոնց երևումա, գրել եմ իմ կոմպի այփի հասցեն իսկ արագությունը դրել եմ 128/128-ի վրա:
Բայց դաունլոադի արագություն մնումա մաքսիմալի վրա: Ինչ-որ բան սխալ եմ անում՞՞
էն վերջի տողը ինչի՞ համար ա <IP address> գրածը
մի հատ էլ reboot արա, մեկել տեսար դրանից էլ եղավ...
եթե չեղավ էսա մանը կարդամ...

Shah
15.02.2011, 19:01
ծրագիր չեմ ուզում կոնկրետ, ուզում եմ իմանալ ի՞նչ ձևով կարելի է անել...ցանց սարքե՞լ և ադմինի կարգավիճակով սահմանափակել մյուսի արագությունը, թե ասենք մի ծրագիր դնել համակարգչի մեջ..թե ասենք մի ուրիշ ձև կարող է լինել...
եղբայր, արի սկսենք սկզբից, մի հատ գրում ես թե դու ինչ մեքենաներ ունես ու ցանցդ ոնց ես ուզում միացնես (ինտերնետդ սկզբից ուր ա մտնելու, հետո ուր և այլն..), ռաութերիդ դեպքում կխնդրեի, որ մոդելն էլ գրես: մեկել տեսար իրա մեջ bandwidth եղավ:

sarhov
15.02.2011, 19:16

եղբայր, ուրեմն այսպիսի վիճակա...երկու համակարգիչ ..տան համակարգիչի վրա windows 7 է, իսկ նոթբուքը վրա windows xp sp3...ինտերնետը հայ լայնա...հեռախոսից մտնումա հայ լայնի մոդեմ, հայ լայնի մոդեմից դուրս է գալիս լանի շնուրը որը մտած է Dir 600 wi fi ռաութերի մեջ, որից վայ ֆայով նոթբուքն է ստանում ինտերնետ իսկ լանով հետևաբար տան համակարգիչը...հիմա ես չգիտեմ ինչպես սահմանափակել տան համակարգչի արագությունը, կամ ինչպես ցանց ստեղծել..քաշել եմ UserGate ծրագիը բայց չեմ կարողանում կարգավորումները տալ...ինչ է հնարավոր անել...

Shah
15.02.2011, 21:01

նայեցի, քո ասած սարքավորումներով դա անհնար ա կազմակերպել, բայց մի մոմենտ կա... կարաս մոդեմիդ միացնես սովորական սվիչ ու մոդեմովդ կպցնես թե տան կոմպը, թե քո լափթոփը , հետո մեջից ip-ներին տաս համապատասխան մետրիկաներ ըստ ցանկության, դա սխալ կազմակերպած ցանց ա, բայց արագությունը կարա կոտրի մետրիկան եթե մեծ դնես:

sarhov
15.02.2011, 22:14

Եղավ..Շնորհակալություն...կփորձեմ.

Zangezur
16.02.2011, 00:55
էն վերջի տողը ինչի՞ համար ա <IP address> գրածը
մի հատ էլ reboot արա, մեկել տեսար դրանից էլ եղավ...
եթե չեղավ էսա մանը կարդամ...

Էտ տողում երևումա են բոլոր այն համակարգիչները, որոնք կպած են ցանցին, կոմպերի անուններնա բերում: Երբ ընտրում ես օրինակ **** կոմպը ինքը ավտոմատ էտ կոմպի այփի հասցենա լրացնում: Իսկ ռաուտեռս Dlink dir320-ա իրա զավասկոյ պռաշիվկայով: reboot-ն էլ չի օգնում:

armen9494
25.08.2011, 17:21
Կարծում եմ հարցս ճիշտ տեղ եմ տեղադրել: Ուրեմն, ունեմ Orange internet (այսպես ասած "ֆելշկով"), նոթբուք (որն ունի LAN և Wi-Fi (չնայած չեմ կարծում, որ Wi-Fi-ը պետք գա)), կարող եմ ունենալ նաև Wi-Fi սարք (տվող): Հարցս հետևյալն է, ես կարո՞ղ եմ էդ համակրգչով միանալ orange ինտերետին և wi-fi-ով ինտերնետ տալ: Եվ մի հարց ևս, կարո՞ղ եմ չգնել էդ wi-fi սարքը, այսինքն նոթբուքը, իր մեջ տեղադրված wi-fi-ով ինտերնետ տա (չնայած, ոչ մի անգամ էդ ձևի բանի չեմ հանդիպել): Նախապես շնորհակալություն:

Shah
25.08.2011, 17:57

կարող ես: ի՞նչ ՕՀ ա վրեն:
win7-ի տակից՝ Manage Wireless Networks>Add>Create an ad hoc network>Next> մնացածը ինձ թվում ա պարզ կլինի:

armen9494
25.08.2011, 23:07
կարող ես: ի՞նչ ՕՀ ա վրեն:
win7-ի տակից՝ Manage Wireless Networks>Add>Create an ad hoc network>Next> մնացածը ինձ թվում ա պարզ կլինի:

win7-ա: Այսինքն առանց ուրիշ wi-fi սարք օգտագործելու՞:

Dar
25.08.2011, 23:27
Այո, նաև կան ծրագրեր, ամեն նոթբուքի WI-FI սարք ունի իր ծրագրային ապահովումը՝ Wireless Manager, օրինակ Realtek, Intel, Broadcom.... դրանով նոթբուքը հեծտ կարող է դառնալ ՛՛տվող՛՛, կամ ՛՛ընդունող՛՛