PDA

Դիտել ողջ տարբերակը : Զինապարտությունն ԱՄՆ-ում



Tornado
09.02.2010, 15:51
Ոզջույն սիրելի ֆորումցիներ;) Կարող ա պատահի դուք իմանաք, թե ԱՄՆ-ում զինապարտության, այսինքն՝ բանակ գնալու կարգն ինչպես ա: Ինձ դա շատ է հետաքրքիր:think, եթե գիտեք, ասեք ես ել իմանամ:B...

ministr
09.02.2010, 15:57
Նախ ԱՄՆ-ում զինապարտություն չկա, պրոֆեսիոնալ բանակա, հետո էլ ընդեղ բանակ գնալու համար պետքա կարգին վիզ դնես որ վերցնեն: Ամեն մի ցանկացողի չեն վերցնում:

One_Way_Ticket
09.02.2010, 16:00
Ինչքան գիտեմ, "նա վսյակի" հաշվառում անում են, որ եթե հետագայում հանկարծ որոշեն զինապարտություն մտցնել, հեշտ լինի կազմակերպելը:

Սահակ
09.02.2010, 18:12
Մինչև Վիետնամի պատերազմի վերջը ԱՄՆ-ում պարտադիր զինապարտություն է եղել։ Հիմա ԱՄՆ-ն օգտագործում է պրոֆեսիոնալ բանակ, սակայն օրենքով, կարիքի դեպքում ԱՄՆ-ի նախագահը կարող է վերականգնել պարտադիր զինապարտությունը ցանկացած պահին։ Բոլոր ԱՄՆ-ի չափահաս քաղաքացիները ենթական են զորակոչի (http://www.uscis.gov/uscis-ext-templating/uscis/jspoverride/uscisSearchOverrideRedirect.jsp?oid=922d8cbc765fd010VgnVCM1000000ecd190aRCRD)։

I hereby declare, on oath ․․․ that I will bear arms on behalf of the United States when required by the law ․․․ so help me God.

Հաշվի առնելով ներկա ԱՄՆ-ի պրոֆեսիոնալ բանակի որակը շատ քիչ հավանական է համարվում որ երբևիցե զորակոչ կլինի։ Ու ոնց ministr-ը ասեց, իսկապես պետք ա լավ վիզ դնես, որ քեզ բանակ վերցնեն։

Tornado
09.02.2010, 18:52
Մերսի պատասխանի համար:)

aerosmith
11.02.2010, 02:35
հա հաստատ , բարեկամս 8 տարվա կառատեիստ ա, գնացել դիմելա ու իրան րեն վերցրել....ընենց ուժեղ նորմատիվներ են պահանջել.....
բա չե մերինի նման , ամեն մի բորդյուրին պպզողին վերցնում տանում են բանակ, որն էլ փող մողա խաղացնում, որ լավ տեղ ընգնի , որ թեթև անցնի ծառայությունը, հետո էլ ասում են որ ամենամարտունակը մերնա կովկասում, էդ ինչ չաձանիշներ են հաշվի առնում չեմ, ջոկում։ ու դրանից էլ պատկերացնում եմ, թե ադրբեջանի , կամ էլ վրաստանի բանակում ինչեր ա կատարվում,......
անձամբ ես շաաաաատ հպարտ կլինեի եթե ամն-ի բանակում ծառայեի։

ministr
11.02.2010, 10:31
Երբ որ ստեղ ՆԱՏՕ-ի հավաք էր, տարբեր երկրներից զինվորականներ էին եկել.. ու նենց ստացվեց որ էդ ժամանակ գալիս էի Հայաստան ու ինքնաթիռում ամերիկյան խումբն էր: Ոնց որ էն ռուսական հեքիաթի 33 հսկաները լինեին, Չեռնոմորն էլ կամանդիր :)

aerosmith
11.02.2010, 10:43
Է հա բա վարձատրում են էդ մարդկանց ու դրա տեղը լավ էլ տանջում են զինվորներին, որ գոնե ծախսածի տեղը հանեն։ Ի տարբերությւն մեզ իրանք աշխատում են որակի վրա,այլ ոչ թե քանակի....

Ռուֆուս
11.02.2010, 11:09
Մոդերատորական: Երկիր Մոլորակ բաժնի պահաջներին չհամապատասխանող թեման տեղափոխվել է Դեսից Դենից բաժին:

ministr
11.02.2010, 11:19
Է հա բա վարձատրում են էդ մարդկանց ու դրա տեղը լավ էլ տանջում են զինվորներին, որ գոնե ծախսածի տեղը հանեն։ Ի տարբերությւն մեզ իրանք աշխատում են որակի վրա,այլ ոչ թե քանակի....

Ուղղակի թանկ հաճույքա...

Աբելյան
11.02.2010, 12:32
Նախ ԱՄՆ-ում զինապարտություն չկա, պրոֆեսիոնալ բանակա, հետո էլ ընդեղ բանակ գնալու համար պետքա կարգին վիզ դնես որ վերցնեն: Ամեն մի ցանկացողի չեն վերցնում:
Ափսոս::(

aerosmith
11.02.2010, 13:12
մի այսպիսի հարց, նչքան են ամն-ում վարձատրում, մեկ շարքային զինվորին..

ministr
11.02.2010, 15:10
Միջինը 54K:

davidus
11.02.2010, 16:30
Է հա բա վարձատրում են էդ մարդկանց ու դրա տեղը լավ էլ տանջում են զինվորներին, որ գոնե ծախսածի տեղը հանեն։ Ի տարբերությւն մեզ իրանք աշխատում են որակի վրա,այլ ոչ թե քանակի....

մենք չենք կարող մեզ նման շքեղություն թույլ տալ.... այ երբ երկրիդ բնակչությունը կլիներ ասենք մի 15-20 միլիոն, այ են ժամանակ կարելի էր խոսել "որակյալ" պրոֆեսիոնալ բանակի մասին:

ministr
11.02.2010, 16:42
Նույնիսկ 15-20 միլիոնն էլ չի փրկի: Ռուստասնի բնակչությունը եթե չեմ սխալվում 100 միօիոնի մոտա, բայց էլի չեն կարող պրոֆեսիոնալ բանակ պահել:

One_Way_Ticket
11.02.2010, 17:03
Իսկ Լատվիան 2մլն բնակչությամբ կարողանում է :) Այնպես, որ մարդկանց քանակը այնքան էլ կապ չունի:

ministr
11.02.2010, 17:09
Իսկ Լատվիան 2մլն բնակչությամբ կարողանում է :) Այնպես, որ մարդկանց քանակը այնքան էլ կապ չունի:

Լատվիան կարողա ընդհանրապես բանակ չպահի :)

davidus
11.02.2010, 17:35
Իսկ Լատվիան 2մլն բնակչությամբ կարողանում է :) Այնպես, որ մարդկանց քանակը այնքան էլ կապ չունի:

լավ էլի..... ասել Մինիստրի, Լատվիային ինչի համա ա բանակ պետք???? արտաքին թշնամու??? որ մեկի?? դրանք մի հատ թեթև նավակ պահեն առափյնա անվտանգության համար, էդ էլ ա նրանց հերիք... հետաքրքիր ա համեմատել նրանց պետբյուջեի պաշտպանության հոդվածն ու մերը... ով կարող է թվերը գտնել???
չգիտեմ ինչի, բայց համոզված եմ, որ մերը ավելի շատ ա լինելու....

One_Way_Ticket
11.02.2010, 17:55
Դուք ինձ երևի լավ չհասկացաք: Ես չէի ասում, թե իրենք լավն են, մենք վատը, դրա համար էլ իրենք կարողանում են, իսկ մենք ոչ: Իմ ասածը միայն այն էր, որ բնակչության քանակից դա կախված չէ: Ավելի ճիշտ, բացի բնակչության քանակից, կախված է բազմաթիվ այլ գործոններից:

ministr
11.02.2010, 18:00
Կախվածա պետության տնտեսական հզորությունից ինչպես նաև ընդհանրապես բանակ պահել չպահելու անհրաժեշտությունից: Նման "բարի հարևաններ" չունենալու դեպքում ինչներիս էր պետք 70000-անոց բանակը?

davidus
11.02.2010, 18:10
Կախվածա պետության տնտեսական հզորությունից ինչպես նաև ընդհանրապես բանակ պահել չպահելու անհրաժեշտությունից: Նման "բարի հարևաններ" չունենալու դեպքում ինչներիս էր պետք 70000-անոց բանակը?

:nono (110000)

ministr
11.02.2010, 18:24
Ղարաբաղցիքին չէի հաշվել :))

davidus
11.02.2010, 18:30
Ղարաբաղցիքին չէի հաշվել :))

այո, այո..... էդ էլ ա մեր բանակը