PDA

Դիտել ողջ տարբերակը : Սոնի Էրիքսոն vs Նոկիա

Helios
07.02.2010, 22:38
Քանի որ Հայաստանում առավել տարածված բրենդներն են, առաջարկում եմ ՚կռվցնել՚ նշված 2 բրենդները։

Ադմիններ ջան, եթե նման թեմա արդեն եղելա, խնդրում եմ ասեք։ Ինչքան ես ման եկա, մենակ բոլոր բրենդների համեմատությանը վերաբերվող թեմա կա։

Rammstein
07.02.2010, 22:55
Քանի որ Նոկիա չեմ սիրում` Սոնի-Էրիքսսոն:

Հարդ
07.02.2010, 23:10
Ես էլ բոլորովին Նոկիա չեմ սիրում, բայց ճիշտն ասած էտ ֆիրման հարգում եմ: Բայց Սոնի Էրիքսոնն ա ինձ հարմար հեռախոս::)

Dragon
07.02.2010, 23:11
Իմ համար ոնցոր համեմատես Մերսեդեսն ու Երազը: Իհարկե NOKIA ու հատկապես N97 :)

_DEATH_
07.02.2010, 23:17
Էտ երբվանից ա Սոնի Էրիքսոնը էտքան դարձել, որ Նոկիայի հետ համեմատվի?

Elmo
07.02.2010, 23:18
Իմ համար ոնցոր համեմատես Մերսեդեսն ու Երազը: Իհարկե NOKIA ու հատկապես N97 :)

Ես կասեի շոգեքարշն ու թեյնիկը: կամ որ ավելի պատկերավոր է՝ կլիզման ու պիպետկան:

Հայկօ
07.02.2010, 23:31
Իսկ ես կասեի, որ սենց լղոզված համեմատություններ չի կարելի անել: Հիմա բռնե՞մ SE Experia X10-ը համեմատեմ Nokia 1280-ի հետ ու ասեմ, որ Սոնի Էրիկսոնը Նոկիային բոլոր առումներով կզցնում ա: Կամ Նոկիայի նեթբուկը համեմատեմ Սոնի Էրիկսոնի բլյութութ գարնիտուրայի հետ ու ասեմ, որ Նոկիայի նեթբուկով ավելի հարմար ա ինտերնետ մտնելը: Ամեն մարդ իր պահանջներն ու չափանիշերը ունի, ամեն մեկին մի բան ա պետք, ու ըստ այդմ էլ ընտրում ա իր հեռախոսը, իսկ ֆիրման հեչ կապ չունի: Կոկնկրետ իրար մրցակից մոդելները կարելի ա համեմատել, որտև համեմատության եզրեր կունենան՝ լինի հիշողությունը, կամերան, էկրանը թե ցանկացած ուրիշ բան: Բայց էդ հսկայական ֆիրմաները իրար հետ տենց հեշտուհանգիստ vs.-ով համեմատելը սխալ ա, իմ կարծիքով:

Զուտ օբյեկտիվորեն կարելի ա ասել. որ SE-ի դիրքերը քանի գնում թուլանում են, իսկ Նոկիան բավականին ամուր կանգնած ա հլը:

davidus
07.02.2010, 23:32
առաջին հեռախոսս եղել ա 8210 :love, հետո 6220, հետո 6230, հետո 6280, հիմա էլ 8800 ա... ու էսքանից հետո ինձ մոտ ընդամենը մի տպավորություն ա ստեղծվել...
սոնիէրիքսոնը հեռախոս ա էլի... :P :D

Norton
07.02.2010, 23:42
Նոկիայի որակը էս վերջերս ահագին թուլացելա, բայց էլի իրա դիրքը պահումա:

Ներսես_AM
07.02.2010, 23:54
Նոկիաների Տապոռ դիզայնը տենց էլ դուրս չեկավ, մի քանի մոդել կա որ կարելիա ասել կուտվի, բայց էն որ ամենակարևորներից ա իմ համար, մենյուի համակարգվածությունը ու հարմարությունը, նոկիայի խառը խշտիկ զիբիլանոց մենյուն տենց էլ չդզվեց: Ոչ մի կերպ չես կարող համեմատել ՍԵի մենյուի հետ: ՍԵի թերությունը իմ համար իրա ներկի ոչ պատշաճ որակն ա, մեծամասնության վրայից շատ արագ սկսում ա ներկը դուրս գալ: Տենց էլ չհակացա էլի, էտքան դժվարա համապատասխան գույնի պլասմաս սարքել, ինչ հիմարություն ա վրայից ներկելը, տենց էլ չեմ հասկանում:

Ապե Ջան
07.02.2010, 23:58
Նոկիա, միայն ու միայն:
Գեղեցիկ արտաքին, ոչ պակաս ներքին տվյալներ (ինձ որ ինքը լիովին բավարարում է):
Մի խոսքով Nokia ու ամեն ինչ ասված է:)
Էս քննարկման ենթակա չի:

masivec
08.02.2010, 00:09
Nokia նաֆսեգդա:B

Hda
08.02.2010, 00:14
Helio ջան շատ հետաքրքիրա ինչու մտքովդ էտենց համեմատություն անցավ:Չեմ կարծում,որ եկուսից էլ ունես կամ ունեցել ես:Nokia ունեցողը, SE չի բռնի:Պարզ է նույն կարգի սարքերի մասին է:

Ռուֆուս
08.02.2010, 00:22
Սոնի Էրիկսսոն: :love

Նոկիան երբեք հեռախոս չի եղել, չի եղում և չի էլ եղի :))

aerosmith
08.02.2010, 00:23
ժող ջան ախր ըտեղ հեչ համեմատության կարիք չկա, որտև մարդ կա կարող սոնիերիքսսոննա նաընտրում, մեկը նոկիա, ոնց կարելի ահամեմատել....մեկը մի բանում ա թերանում, մյուսը մի այլ բանում. բայց որ դնես համեմատոս էդ էդքան էլ ճիշտ չի։Օրինակ ես չեմ կարա ոչ մի համեմատություն անեմ,, որտև երկուսն էլ մեկը մյուսից լավ մոդելներ ունի...

_DEATH_
08.02.2010, 01:02
Նոկիաների Տապոռ դիզայնը տենց էլ դուրս չեկավ, մի քանի մոդել կա որ կարելիա ասել կուտվի, բայց էն որ ամենակարևորներից ա իմ համար, մենյուի համակարգվածությունը ու հարմարությունը, նոկիայի խառը խշտիկ զիբիլանոց մենյուն տենց էլ չդզվեց: Ոչ մի կերպ չես կարող համեմատել ՍԵի մենյուի հետ: ՍԵի թերությունը իմ համար իրա ներկի ոչ պատշաճ որակն ա, մեծամասնության վրայից շատ արագ սկսում ա ներկը դուրս գալ: Տենց էլ չհակացա էլի, էտքան դժվարա համապատասխան գույնի պլասմաս սարքել, ինչ հիմարություն ա վրայից ներկելը, տենց էլ չեմ հասկանում:

N70-իս համար մի հարուր հատ մենյու կա, անիմացիայով բանով ինչ ասես, տոչնի սոնի էրիկի տիպի լիքը մենյուներ կան, մի հատ էլ ես եմ գրել: Բայց մեջներից ամենահարմարը էն դուրս եկավ, որ ասենք գրում եմ "ha", բերում ա բոլոր ծրագրերը, որոնց անվան մեջ պարունակում ա "ha" :)

davidus
08.02.2010, 01:11
Սոնի Էրիկսսոն: :love

Նոկիան երբեք հեռախոս չի եղել, չի եղում և չի էլ եղի :))

մենք եղել ենք, եղում ենք ու հա էլ եղելու ենք.....

ինձ համար ընդհակառակը, սոնիէրիքսոնի մենյուն ա խառը....

Chilly
08.02.2010, 12:25
Sony Ericsson :love
Ինչքան էլ ասեն նոկիա - նոկիա, մեկ ա, ՍԵ-ի մենյուն, ՍԵ-ի DB2020 պլատֆորման, որտեղ ամեն ինչ էնքան հեշտ ա փոփոխել ու հեռախոսդ քո ցանկացած ձևով քեզ հարմարեցնել... Նոկիան էդ հարմարությանը հասնելու դեռ շատ ճանապարհ ունի... Իսկ եթե հեռախոսը վերցնելու ես զուտ խոսելու համար, ապա էնքան էլ տարբերություն չկա :)

Dragon
08.02.2010, 18:08

NOKIA N97-ում էլ է ամեն ինչ հեշտ փոխվում, իսկ տեխնիկական պարամետրերը էլ չեմ ասում: Մեկա ես թեման անիմաստ է: Իսկզբանե Sony Ericsson Nokia-ի հետ համեմատոււթյան մեջ դատապարտված է պարտության:

Helios
08.02.2010, 21:55
Իսկ ես կասեի, որ սենց լղոզված համեմատություններ չի կարելի անել: Հիմա բռնե՞մ SE Experia X10-ը համեմատեմ Nokia 1280-ի հետ ու ասեմ, որ Սոնի Էրիկսոնը Նոկիային բոլոր առումներով կզցնում ա:

Հայկօ ջան, համամիտ եմ որ չի կարելի Հայթեք կլասի հեռախոսը համեմատել էկոնոմ դասի հեռախոսի հետ։
Համեմատելուց բնականաբար նկատի պատքա ունենալ նույն դասի մոդելները։

Բացի էդ էլ կան հատկանիշներ, որանք բնորոշ են տվյալ ֆիրմայի բոլոր կամ համարյա բոլոր մոդելներին։ էդ դեպքում կարելիա համեմատել էդ հատկանիշները։

Helios
08.02.2010, 22:06
Helio ջան շատ հետաքրքիրա ինչու մտքովդ էտենց համեմատություն անցավ:Չեմ կարծում,որ եկուսից էլ ունես կամ ունեցել ես:Nokia ունեցողը, SE չի բռնի:Պարզ է նույն կարգի սարքերի մասին է:

մտքովս անցավ, որտև էս վերջերս հեռախոս էինք ընտրում ծանոթիս համար ու ոնց նայում էինք կամ ՍԷ պիտի առնեինք, կամ Նոկիա... Վերջը Նոկի առանք, որտև ՍԷ-ի տեսականին աղքատացել էր, իսկ Նոկիայի գները իջել էին:)

ես միաժամանակ երկուսից էլ չունեմ, բայց երկուսից էլ ունեցել եմ... ընդ որում հիմա ՍԷ եմ բռնում, իսկ մինչև էդ Նոկիա էի բռնում;) նենց որ համաձայն չեմ, որ Նոկիա ունեցողը ՍԷ չի բռնի:)
ուղղակի մի պահ Նոկիան թաչ սքրինով մոդելներ չուներ, իսկ ՍԷ-ը ահագին մոդելներ էր առաջարկում...
Իսկ հիմա Նոկիան լիքը լավ մոդելներ ունի թաչ սքրինով։
Նենց որ կարծում եմ որ համեմատության թեման տեղինա։

Chilly
08.02.2010, 23:11
Nokia N97 և Sony Ericsson X2 հեռախոսները իմ կարծիքով նույն գնային և կարգային հարթությունների մեջ են... ԱՀԱ (http://www.mobile-arsenal.com.ua/compare/nokia.n97+sony-ericsson.xperia-x2/) համեմատությունը, հետևությունները թողնում եմ Ձեզ

_DEATH_
08.02.2010, 23:47

Անձամբ ես Windows Mobile 6.5-ով հեռախոս չէի օգտագործի, Symbian-ը հազար անգամ ավելի հոգեհարազատ ա, մանավանդ հիմա Qt-ով ծրագիր գրել ա լինում Symbian-ի համար, չեք պատկերացնի ինչ կարգի ծրագրեր ա սպասվում ապագայում:

XPERIA X2-ի էկրանը 0.3"-ով փոքր ա հերիք չի, մի բան էլ 65536 цветов: Միակ բանը որ N97-ից լավն ա Կամեռայի պիսկելների քանակը 8.1, բայց ով իմանա ինչ օպտիկա ա, ես օրինակ ավելի եմ նախընտրում 5 լինի, բայց իմանամ Carl Zeiss ա:

Helios
09.02.2010, 20:55

չգիտեմ կհամաձայնվեք թե չէ, բայց իմ կարծիքով Ն97-ը մրցակցությունից դուրս, որտև իրոք գլուխգործոցա... :hands
հոդվածում գրածա սմարտֆոն, բայց Նոկիան էդ մոդելը ներկայացրելա որպես շարժական համակարգիչ։

Նաիրուհի
10.02.2010, 00:41
Իմ Նոկիա 5310 «քյարթու» սև հեռախոսը Սոնի Էրիքսոնի ամենա«թույն» մոդելի հետ չեմ փոխի... Սիրում եմ, հո զոռով չի՞...

չեզոք
10.02.2010, 20:30
Անձամբ ես Windows Mobile 6.5-ով հեռախոս չէի օգտագործի, Symbian-ը հազար անգամ ավելի հոգեհարազատ ա, մանավանդ հիմա Qt-ով ծրագիր գրել ա լինում Symbian-ի համար, չեք պատկերացնի ինչ կարգի ծրագրեր ա սպասվում ապագայում:

XPERIA X2-ի էկրանը 0.3"-ով փոքր ա հերիք չի, մի բան էլ 65536 цветов: Միակ բանը որ N97-ից լավն ա Կամեռայի պիսկելների քանակը 8.1, բայց ով իմանա ինչ օպտիկա ա, ես օրինակ ավելի եմ նախընտրում 5 լինի, բայց իմանամ Carl Zeiss ա:

սոնի էրիքսոն ունեցողները գիտեն որ օպտիկայի որակը դա այդ հեռախոսի հախթաթուղտնա,այլ կողմերով չգիտեմ բայց այդ հարցում նրան հասնողը չկա, նույնը չեմ կարող ասել nokia-ի Karl Zeiss-երի մասին,այնպիսի տպավորություն է որ nokia-ն այդ ընկերությանը վճարում է որպեսզի թույլ տա իր անունը գրվի հեռախոսների վրա իսկ մնացածը ինքն է անում:իմ nokia N73-ի 3,2մեգապիքսելանոց Karl Zeiss-ը շատ ավելի վատ է նկարում քան եղբորս 2 մեգապիքսելանոց sony ericsson w580i-ը,տարբերությունն առավել ակնհայտ է երբ համակարգչով ես նայում կամ տանում հանում ես նկարները:N97-ի կամեռան էլ միջին որակի է,կհասկանաս երբ 5 մեգապիքսելանոց կամեռայով սոնի էրիքսոն վերցնես ձեռքտ(էլ չեմ խոսում X2-ի aino-ի ու satio-ի մասին:

_DEATH_
10.02.2010, 20:37

Չգիտեմ քո մոտ ոնց ա տենց ստացվել, բայց ես մի տեղ տեսել եմ համեմատություն, օրինակ իմ հեռախոսով (N70), ու մնացած 2 մեգապիքսելանոցները, ամենալավը N70-ն էր, մենակ թուլյ լուսավորության դեպքում ա կաղում: 5 մեգապիքսելանոցների մեջ էլ N82-ն էր առաջի տեղ, էտ մեկ-երկու տարի առաջ եմ նայել, հիմա չգիտեմ ինչ վիճակ ա, բայց դժվար թե մեծ փոփոխություններ լինի, էն ժամանակ N97-ը դեռ չկար էլ:

չեզոք
10.02.2010, 20:59
ես փաստն եմ արձանագրում DEATH ջան,ես էլ նկատի ունեի ցերեկը արված նկարների մասին որովհետև գիշերը երկուսն էլ վատ են նկարում:Չեմ կարող ոչինչ ասել քո նշած համեմատությունների մասին, որովհետև չգիտեմ ինչպիսի հեռախոսներ են իրար հետ համեմատել և ինչպես:

Zangezur
11.02.2010, 00:57
Չգիտեմ քո մոտ ոնց ա տենց ստացվել, բայց ես մի տեղ տեսել եմ համեմատություն, օրինակ իմ հեռախոսով (N70), ու մնացած 2 մեգապիքսելանոցները, ամենալավը N70-ն էր, մենակ թուլյ լուսավորության դեպքում ա կաղում: 5 մեգապիքսելանոցների մեջ էլ N82-ն էր առաջի տեղ, էտ մեկ-երկու տարի առաջ եմ նայել, հիմա չգիտեմ ինչ վիճակ ա, բայց դժվար թե մեծ փոփոխություններ լինի, էն ժամանակ N97-ը դեռ չկար էլ:

Ամենալավ կամեռաները սոնի էրիքսոնիննա, էտի փաստա: Համ նկարի որակնա շատ բարձր լինում, համ գույներն են լավը ստացվում: Մինչև հիմա փորձածս հեռախոսներից մենակ սոնի էրիքսոննա կարողացել սենյակի մեջ բացարձակ մթության պայմաններում ցերեկվա պես նկարել: Ոնց որ ասած էտ առումով թեմա չկա:

Helios
14.02.2010, 21:17
կամեռայի հարցում ես էլ եմ համամիտ ՍԷ-ի սայբեռ-շոթի առավելությանը հատկապես ֆոտոյի ասպարեզում... վիդեոյի հարցում ՍԷ-ը առավելություն չունի, վիդեոն միշտ էլ եղելա ՍԷ-ի թույլ կողմը։

Ժող, իսկ ի՞նչ կասեք երաժշտական ֆունկցիաների մասին՝ եթե Էքսպրես-մյուզիքը համեմատենք Վոլկմանի հետ։ Իմ կարծիքով Նոկիան առավելություն ունի բարձրախոսների որակով, իսկ ՍԷ-ը ձայնի առավելությունը ականջակալներովա զգացվում։

Helios
15.02.2010, 21:53
ՍԷ-ի վերջին գլուխգործոցները՝

www.sotovik.ru/catalog/phones/sonyericsson/vivaz-pro.html
www.sotovik.ru/catalog/phones/sonyericsson/xperia-x10-mini-pro.html

Նոկիայի գլուխգործոցը՝

http://cifrovik.ru/publish/print_article/16078/

Shah
16.07.2010, 16:35
Որպես smartphone իհարկե Nokia, բայց սովորական հեռախոսների շարքում SE, քանի որ ինչքան համեմատել եմ SE-ն ու Nokia-ն միշտ առավելություններ եմ գտել SE-ի մեջ:

Hakob9110
16.07.2010, 20:17
Sony Ericsson եմ սիրում,1-ին հեռախոսս եղել ա K750i(հայտնի մոդել ընդհանրապես հեռախոսների մեջ),հիմա K770i ունեմ,ֆլեշ ֆայլերի ընդունում:hands,շատ հարմար մենյու՝ոչ թե Nokia-ի նման,հետո SE-ի դիզայնը արտակարգ ա,իսկ Nokia-ի կացին դիզայնը էլ չասած,N70,օրինակ N82-ինը վտանգավոր ա առողջության համար:[:[

romanista
16.07.2010, 21:06
Ո՟նց կարելի ա էս հարցի շուրջ ընդհանրապես մտածել... դե իհարկե - Նոկիա, եթե բջջային, ուրեմն Նոկիա, որովհետև Նոկիան լավագույնն ա ամեն ինչով, դե իսկ որակի մասին էլ չեմ խոսում) ՍԷ-ն Նոկիայի հետ մի համեմատեք, ՍԷ-ն շատ հաց ու պանիր պտի դեռ ուտի...

tikopx
21.07.2010, 16:21
Helio ջան շատ հետաքրքիրա ինչու մտքովդ էտենց համեմատություն անցավ:Չեմ կարծում,որ եկուսից էլ ունես կամ ունեցել ես:Nokia ունեցողը, SE չի բռնի:Պարզ է նույն կարգի սարքերի մասին է:

կբնի ու ետի ես եմ:քանի որ NOKIAN թանկա,դրա համար SE եմ օգտագործում,ելի դժգոհ չեմ ,բայց NOKIAN չի հասնի
հիմա իմը SE K770 I ,բայց ուզում եմ փոխել N97, ուղղակի շատ թանկա

..Ando..
21.07.2010, 22:02
միանշանակ Nokia,նամանավանդ սմարտները;)

stepanyanarg
31.08.2010, 21:14
Այ մարդ,ինցհ եք անիմաստ բաներ գրում.Եթե հեռախոս ուրեմն sony ericsson:Վոր նօկիա:[:angry ի վրա կարաք ելֆեր,պատչեր քցեք.վոչ մի.նենց վոր ետի քննարկման հառց չի.նօկիան տարեք simens ի հետ համեմատեք.

Պոզիտրոն
31.08.2010, 23:04
Այ մարդ,ինցհ եք անիմաստ բաներ գրում.Եթե հեռախոս ուրեմն sony ericsson:Վոր նօկիա:[:angry ի վրա կարաք ելֆեր,պատչեր քցեք.վոչ մի.նենց վոր ետի քննարկման հառց չի.նօկիան տարեք simens ի հետ համեմատեք.
simens-ի հետ համեմատելը ավելի պատվաբեր ա քան SE-ի:):
ախր Nokia-ն ամենահարմար հեռախոսն, ա հետո samsung-ը(իհարկե խոսքը գնում ա հեռախոսների մեծ տեսականի ունեցող բրենդ-ների մասին այսինքն որ հասանելի լինի տարբեր խավերի:)

Shah
01.09.2010, 12:41
Չեմ հիշում գրել եմ թե չէ, բայց կոնկրետ իմ համար որպես հեռախոս մենակ SE-ն ա, բայց սմարթերի շարքում միանշանակ Nokia, քանի որ էս մի շաբաթ ա UIQ3-ի համար շատ պոպուլյար ծրագիր եմ ման գալիս չեմ կարողանում գտնեմ, իսկ Nokia-ի համար արդեն շուտվանից գտած կլինեի... Բացի ամեն ինչից, SE-ը միշտ գնային առումով ավելի էժան ա եղել ու ֆունկցիոնալ, բայց սմարթֆոններ չգիտեմ ինչի չի կարում արտադրի, իսկ եթե համեմատեմ Nokia ու SE նույն կլասի հեռախոսներ, ապա մեծամասամբ SE-ի ֆունկցիոնալ կողմերը ավելի մեծ են լինում...

Վայ քու :D չէի տեսել որ հենց էս էջում էի նույն բանը գրել :))

osipyani
11.03.2011, 19:59
նոկիա մաստ դայ , մի հատ սոնիերիքսսոնի մենյուի պարզությունը համեմատեք ՆՈՅԿԱՅԻ տապօռ մենյուի հետ որ ոչ մի բան իրա տեղում չի, մի բան գտնելու համար սաղ մենյուն տակնուվրա ես անում մանավանդ նասռոյկեքի համար

Աթեիստ
11.03.2011, 22:19
նոկիա մաստ դայ , մի հատ սոնիերիքսսոնի մենյուի պարզությունը համեմատեք ՆՈՅԿԱՅԻ տապօռ մենյուի հետ որ ոչ մի բան իրա տեղում չի, մի բան գտնելու համար սաղ մենյուն տակնուվրա ես անում մանավանդ նասռոյկեքի համար

Լրիվ իմ ուզածն ես գրել, բայց ֆիրմաների տեղերը թարս. ես որ կոմպից ել եմ լավ անգլերենից էլ, ՍԷ-ում 2 օր ման էի գալիս վերահասցեավորումը, մինև որ ՊԱՏԱՀԱԲԱՐ վերև-ներքևի փոխարեն աջ-ձախ արեցի: Պատահաբար,որտև ոչ մի տեղ չէր երևում, որ բացի վերև-ներքևի ցուցակից կա նաև այլ ցուցակ, որը երևում է աջուձախ անելուց:
Կարճ ասած ՍԷ-ի մենյուից վատը երևի եղել ա մեկ էլ Մոտորոլաների Օ2 սերիան:

stepanyanarg
12.03.2011, 22:34
Մի ժամանակ սոնի էրիկսոն էի սիրում,բայց հենց բռնեցի նոկիա c6 մի անգամից կարծիքս պոխվեց.Նոկիայի որակը ավելի բարձր ա,բայց սոնի երիքսոննին էլ դիզայն ա լավ.չգիտեմ որոշելունը ձերնա

Maxpayne
31.03.2011, 16:42
մի տարի էր ն70 էի բռնում ու հիմա երբ սոնի կ790 ա հաստատ կարամ ասեմ որ սոնին բոլոր առումներով գերազանցում ա էտ մոդելին համեմատությունն էլ նրա համար եմ անում որ միջազգային շուկայում ն70-160 euro, սոնի կ790-150 euro:

stepanyanarg
02.04.2011, 18:53

Հա k790i ու k800i շատ լավ հեռախոսներ են,իսկ ն70 ոնցոր կացին լինի.ետ հեռախոսները համեմատել պետք չի:)

Maxpayne
02.04.2011, 19:11
Հա k790i ու k800i շատ լավ հեռախոսներ են,իսկ ն70 ոնցոր կացին լինի.ետ հեռախոսները համեմատել պետք չի:)

ես էլ էի զզվում էտ հեռախոսից հերիք չի կացին ա 2մպ ա նկարում բացի էտ էլ 3ջի-ն քիչ ա 384կբվ

Armen.181
02.04.2011, 23:03
Հա k790i ու k800i շատ լավ հեռախոսներ են,իսկ ն70 ոնցոր կացին լինի.ետ հեռախոսները համեմատել պետք չի:)

համեմատելիս պետք է համամատել սմարտֆոնը սմարտֆոնի հետ կամ հակառակը, սոնիերիկսոնի սմարտֆոններնել մի կացինիների հավաքածու է, չնայած բացառություններել կան

stepanyanarg
06.04.2011, 14:44
համեմատելիս պետք է համամատել սմարտֆոնը սմարտֆոնի հետ կամ հակառակը, սոնիերիկսոնի սմարտֆոններնել մի կացինիների հավաքածու է, չնայած բացառություններել կան

Հա գիտեմ Սոնի Էրիքսոնի կացինները օրինակի համար պ1-ը.Բայց դե սմառտֆոնների մեջ առաջատարը նոկիանա.

Maxpayne
06.04.2011, 20:45
Հա գիտեմ Սոնի Էրիքսոնի կացինները օրինակի համար պ1-ը.Բայց դե սմառտֆոնների մեջ առաջատարը նոկիանա.

100%