PDA

Դիտել ողջ տարբերակը : Եվրո 2012

Էջեր : [1] 2 3 4

Ջուզեպե Բալզամո
07.02.2010, 21:21
Կայացավ Եվրո 2012-ի ընտրական խմբերի վիճակահանությունը: Առաջին տեղ զբաղեցրած 9 հավաքականներն անցնում են միանգամից եզրափակիչ: Նրանց է միանում նաև երկրորդ տեղերից լավագույն արդյունք ցույց տված հավաքականը(ընդ որում հաշվի են առնվում միայն իրենց խմբում 1.3.4.5 տեղերի հետ անցկացրած խաղերը): Մյուս ութ երկրորդ տեղ զբաղեցրած թիմերը կազմում են զույգեր և որոշվում էն եզրափակիչ փուլի մասնակիցևս 4 հաջողակների անունները: Լեհերի ու ուկրաինացիների հետ` 16 թիմ: Խմբերն այսպիսին են.

A. Գերմանիա, Թուրքիա, Ավստրիա, Բելգիա, Ղազախստան, Ադրբեջան

B. Ռուսաստան, Սլովակիա, Իռլանդիա, Մակեդոնիա, Հայաստան, Անդորրա

C. Իտալիա, Սերբիա, Հս. Իռլանդիա, Սլովենիա, Էստոնիա, Ֆարոյան Կղզիներ

D. Ֆրանսիա, Ռումինիա, Բոսնիա-Հերցոգովինա, Բելոռուս, Ալբանիա, Լյուքսեմբուրգ

E. Նիդեռլանդներ, Շվեդիա, Ֆինլանդիա, Հունգարիա, Մոլդովա, Սան Մարինո

F. Խորվաթիա, Հունաստան, Իսրաել, Լատվիա, Վրաստան, Մալթա

G. Անգլիա, Շվեյցարիա, Բուլղարիա, Ուելս, Մոնտենեգրո

H. Պորտուգալիա, Դանիա, Նորվեգիա, Կիպրոս, Իսլանդիա

I. Իսպանիա, Չեխիա, Շոտլանդիա, Լիտվա, Լիխտենշտեյն

Կարծում եմ, Ա խմբում մեր հարևանները բազում հաճելի պահեր կպարգևեն մեզ, եթե պայմանավորված ոչ-ոքիներ չանեն…

Մեր հավաքականին՝ խաղացեք տղերք: Հակառակորդները սարսափելի չեն… մենք էլ ձեր հետ ենք

Մոդերատորական. Հարցման արդյունքները 20.06.2012-ի դրությամբ.

http://i.imgur.com/pa6EG.jpg

Մոդերատորական. Հարցման արդյունքները 25.06.2012-ի դրությամբ.

http://i.imgur.com/mnBNy.jpg

Մոդերատորական. Հարցման արդյունքները 29.06.2012-ի դրությամբ.

http://i.imgur.com/q5QKv.jpg

BOBO
07.02.2010, 21:25
Հայաստանն անցավ:yahoo:D

Հարդ
07.02.2010, 21:33
Վերջապես կկայանա Հայաստան-Ռուսաստան խաղը:hands: Մենակ եթե հաղթենք, կարող ա գազի գները մի 40 տոկոսով էլ ավելանան::P:D

Okamigo
07.02.2010, 22:11
Լավ շանսեր ունենք,մենակ այ էն Խոակինին բերենք Հայաստան ու Քարամյաններին սովորացնեն գնդակը վառոտին խփել,վաբշե լավ կլինի

Yellow Raven
07.02.2010, 22:14
Մոռացա գրեմ, որ հրաշալի վիճակահանություն եղավ մեր համար:)
Սրանից լավ խումբ դժավր թե լիներ, մենակ Իռլանդիայի պահով մի քիչ բախտներս չի բերել, բայց դե ոչինչ, ընդհանուր առմամբ էս խմբում կարելիա լուրջ հարցեր լուծել:)

Barcamaniac
07.02.2010, 22:20
Մեծ հույսեր պետք չի կապել, ինձ թվում ա Անդորրային երկու խաղ կկրենք, կարող ա մյուս թիմերից մեկին էլ մեր մոտ կրենք, կամ ոչոքիներ խաղանք… Բայց եթե հաջողվի Անդորրայից ու էլի մի թիմից առաջ անցնել խմբում, արդեն լավ ա, առաջընթաց կլինի… Իսկ եթե ավելի բարձր տեղ գրավենք, արդեն կարանք պարենք:

terev
07.02.2010, 22:34
Եվրո 2012 լոգոտիպը

http://ru.uefa.com/MultimediaFiles/Photo/euro2012/E2012Administration/93/43/92/934392_w2.jpg

Barcamaniac
07.02.2010, 22:34
Կարամ ասեմ, որ Ռուսաստանին չենք կրելու: Ավելի ճիշտ երկու խաղ կրվելու ենք: թուրքերի պես խաղը կնվիրեն մերոնք::(

Հարդ
07.02.2010, 22:48
Լավ շանսեր ունենք,մենակ այ էն Խոակինին բերենք Հայաստան ու Քարամյաններին սովորացնեն գնդակը վառոտին խփել,վաբշե լավ կլինի

Ինձ թվում ա, էս վիճակահանությունից հետո պիտի ամեն գնով Խոակինին հավաքական բերել, լավ շանսեր են, ու էսքան տարվա մեջ առաջին անգամն ա, էլի երկար տարիներ դժվար թե լինի:

Gayl
07.02.2010, 22:50
Կարամ ասեմ, որ Ռուսաստանին չենք կրելու: Ավելի ճիշտ երկու խաղ կրվելու ենք: թուրքերի պես խաղը կնվիրեն մերոնք::(
Ապեր մեր հավաքականը էտքան չկա որ նվիրի, ավելի կոպիտ ասեմ վեց միավոր կխլեն:

BOBO
07.02.2010, 22:51
Սատկցնելու ենք ռուսներին:hands

Սերխիո
07.02.2010, 22:59
Իրականում վատ խումբ չի, բայց կարելի ա երկու կողմից նայել
Եթե մարազական տեսակետից, լավագույն տարբերակներից ա, ու հաջող մրազավիճակի ու մարզիչ հետ կարելի ա պայքարել դուրս գալու համար
իսկ մյուս կողմից ,եթե թերահավատորեն մոտենանք մեզ ու էլի դառնանք աչոկ տվող, ուրեմն ախմախ խումբ ա , ավելի լավ ա կարգին թիմեր գային:
P.S.
Խումբը իմանալով `առաջինը հիշել եմ Բոգոսյանին ու Սերխիո Մարգարյանին :)

Gayl
07.02.2010, 23:03
Սատկցնելու ենք ռուսներին:hands

:D:D մեզանից ով պետք է գրավի ռուսների դարպասը:D

Հարդ
07.02.2010, 23:04
:D:D մեզանից ով պետք է գրավի ռուսների դարպասը:D

Ինձ մի նայեք... ես լիքը պլաններ ունեի ապագայի հետ կապված...:D
Ռոբերտ Արզումանյանը կանի:)

BOBO
07.02.2010, 23:11
Ռուսները մի էրկու հատ ինքնագոլ անեն հերիքա էլի:B

Gayl
07.02.2010, 23:30
Ինձ մի նայեք... ես լիքը պլաններ ունեի ապագայի հետ կապված...:D
Ռոբերտ Արզումանյանը կանի:)
BOBO ի ասած ինքնագոլը ավելի հավանական ա քան Արզումանյանի գոլ խփելը:D ինձ թվում է ռսներից պետք է յան տանք, դրանք մեր ատամի բանը չեն, ավելի լավ ա մնացածի վրա աշխատենք:

Ապե Ջան
08.02.2010, 00:02
Սատկցնելու ենք ռուսներին:hands

ըտենց գույն չկա:D

Alaves
25.03.2010, 21:08
Որոշվեց ԵՎՐՈ-2012-ի B խմբի խաղացանկը

Մարտի 25-ին տեղի ունեցավ ԵՎՐՈ-2012 ընտրական մրցաշարի չորս խմբերի վիճակահանությունը: B, F, G և H խմբերի ներկայացուցիչները համաձայնության չէին եկել բանակցությունների ժամանակ և, ըստ կանոնակարգի, ՈՒԵՖԱ-ն անցկացրեց իր վիճակահանությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայցնում էին ՀՖՖ Գործադիր տնօրեն Արմեն Մինասյանն ու ՀՖՖ Գործկոմի անդամ Էդուարդ Ղազարյանը:
Արդյունքում, B խմբի խաղացանկը, որտեղ հանդես է գալու Հայաստանի հավաքականը, ստացավ հետևյալ տեսքը`

03.09.10 Հայաստան-Իռլանդիա
Անդորրա-Ռուսաստան
Սլովակիա-Մակեդոնիա

07.09.10 Իռլանդիա-Անդորրա
Ռուսաստան-Սլովակիա
Մակեդոնիա-Հայաստան

08.10.10 Հայաստան-Սլովակիա
Իռլանդիա-Ռուսաստան
Անդորրա-Մակեդոնիա

12.10.10 Հայաստան-Անդորրա
Սլովակիա-Իռլանդիա
Մակեդոնիա-Ռուսաստան

26.03.11 Իռլանդիա-Մակեդոնիա
Անդորրա-Սլովակիա
Ռուսաստան-Հայաստան

04.06.11 Հայաստան-Ռուսաստան
Սլովակիա-Անդորրա
Մակեդոնիա-Իռլանդիա

02.09.11 Իռլանդիա-Սլովակիա
Անդորրա-Հայաստան
Ռուսաստան-Մակեդոնիա

06.09.11 Ռուսաստան-Իռլանդիա
Սլովակիա-Հայաստան
Մակեդոնիա-Անդորրա

07.10.11 Հայաստան-Մակեդոնիա
Անդորրա-Իռլանդիա
Սլովակիա-Ռուսաստան

11.10.11 Իռլանդիա-Հայաստան
Ռուսաստան-Անդորրա
Մակեդոնիա-Սլովակիա

Invisible man
25.03.2010, 21:46
Խի, հենց Բերեզովսկին քեզ օրինակ:hands

yerevanci
30.03.2010, 08:48
Պլատինին հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա

http://www.farenet.org/images/news/platini(1).jpg

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հերթական անգամ կասկած է հայտնել` կապված Ուկրաինայի հնարավորությունների հետ` անցկացնելու Եվրոպայի առաջնության հանդիպումները: Այս մասին հայտնում է AP գործակալությունը:
Եվրամիության նիստում Պլատինին հայտարարել է, որ մարզադաշտերից մեկում շինարարական աշխատանքները դադարեցվել են, և դա` այն դեպքում, որ Լվովում գործերն ամենևին էլ առաջ չեն շարժվել: Հաջորդ շաբաթ եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության նախագահը կայցելի Կիև, որպեսզի գնահատի «Եվրո-2012»-ին Ուկրաինայի պատրաստվածության աստիճանը և մի քանի հարցեր ուղղի երկրի իշխանությունների ներկայացուցիչներին:
Պլատինին ընդգծել է նաև, որ եթե մարզադաշտը Կիևում մոտ ժամանակներս պատրաստ չլինի, Լեհաստանը միայնակ կկազմակերպի Եվրոպայի առաջնությունը: Դրա համար նման հնարավորություններ, ըստ ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստի, ինքն ունի:

aysor.am

BeatleMan
17.07.2010, 16:55
Մեր` B խումբը`

Ռուսաստան
Սլովակիա
Իռլանդիա
Մակեդոնիա
Հայաստան
Անդորրա

Yellow Raven
17.07.2010, 16:58
4-րդ տեղը իրատեսական եմ համարում:)
Այսպիսի պատկեր եմ կանխատեսում`

1.Ռուսաստան
2.Իռլանդիա
3.Սլովակիա
4.Հայաստան
5.Մակեդոնիա
6.Անդորրա

Եթե Անդորրայի հետ խաղերում 6 մաիավոր չվերցնենք, կարելի է մոռանալ 4-րդ տեղի մասին:)

Moonwalker
17.07.2010, 16:59
Ամենադժվար խումբը չի, որ կարար բաժին ընկներ, Անդորրայի մասին կարելի ա մոռանալ հիմիկվանից: Մնացածների մեջ էլ սուպերգրանտներ չկան, մնում ա մենք լավ խաղանք ու ինչ գիտես՝ մեկ էլ տեսար:hands

BeatleMan
17.07.2010, 17:02
Վահիկ ջան շատ ռեալիստ ես.... բայց լավ կլիներ ֆսյո-տկի մեր ֆեդերացիան մի բան աներ, տեղից շարժվեինք..... Յան Պորտերֆիլդի նման մարզիչ գոնե բերեին ...

Moonwalker
17.07.2010, 17:11
4-րդ տեղը իրատեսական եմ համարում:)
Այսպիսի պատկեր եմ կանխատեսում`

1.Ռուսաստան
2.Իռլանդիա
3.Սլովակիա
4.Հայաստան
5.Մակեդոնիա
6.Անդորրա

Եթե Անդորրայի հետ խաղերում 6 մաիավոր չվերցնենք, կարելի է մոռանալ 4-րդ տեղի մասին:)

Էսօր Հ1-ով մի սպորտային հաղորդման ժամանակ Վարդան Մինասյանը նենս էր խոսում, ոնցոր բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլային ստրատեգը լիներ:D:D:angry: Եթե ինքն ու իր նմանները թեկուզ չնչին կապ ունենան մեր հավաքականի հետ, նույնիսկ էս դասավորությունից պիտի գոհ-շնորհակալ լինենք:P

P.S Ես անձամբ Սլովակիային 2-րդը կդնեի:think

Սամսար
17.07.2010, 21:32
Երեք համարյա հավասար թիմն (ում բախտը ոնց բերի)պլյուս Մակեդոնիա պլուս Հայաստան ու Անդորրա։ Պորտերֆիլդ մեզ իրոք պետք ա, որ առաջին համարով խաղալու դուխ տա, թե չէ սաղին էլ կտարվենք, որովհետև մերը, ոնց որ բրազիլացիներինը (՞) հարձակվելն ա։

ministr
17.07.2010, 21:37
Մեր հավաքականը հիմա մարզիչ ունի ընդհանրապես? Թե տեղապահներ են?

Ambrosine
17.07.2010, 22:47
Մոդերատորական. «Եվրո 2012» (http://www.akumb.am/showthread.php/51533-%D4%B5%D5%BE%D6%80%D5%B8-2012/page2) և «UEFA Euro - 2012 Հայաստանի շանսերը» (http://www.akumb.am/showthread.php/55810-UEFA-Euro-2012-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B7%D5%A1%D5%B6%D5%BD%D5%A5%D6%80%D5%A8) թեմաները միացվում են: Թեմա բացելուց առաջ համոզվեք, որ նմանատիպ թեմա չկա:

BeatleMan
18.07.2010, 13:33

հազար ներողություն, չէի տեսել :oy

Yellow Raven
18.07.2010, 13:37
Մեր հավաքականը հիմա մարզիչ ունի ընդհանրապես? Թե տեղապահներ են?

Ունենք, ինչպես թե չունենք... Դեռ ավելինմ մեր մարզիչը Մոուրինյոյին ու Գվարդիոլային չորս տակ ծալած ունի` Վարդան Մինասյան:))

BeatleMan
18.07.2010, 15:22
Էս խեղճ Վարդան Մինասյանն էլ ոնց որ զապաս միջանկյալ տրենեռ լինի

GevSky
20.07.2010, 02:42
Էս խեղճ Վարդան Մինասյանն էլ ոնց որ զապաս միջանկյալ տրենեռ լինի

Ախր էդ մարդը ինքն իրան տեսնես հավատումա որ ինքը մարզիչա, հետաքրքիր կլիներ սեփական կարծիքն հարցնել իր մասին.

Ջուզեպե Բալզամո
06.09.2010, 19:58
Հայաստան 0 - 1 Իռլանդիա
Ղազախստան 0 - 3 Թուրքիա
Անդորա 0 - 2 Ռուսաստան
Մոլդովա 2 - 0 Ֆինլանդիա
Ֆարերյան կղզիներ 0 - 3 Սերբիա
Մոնտենեգրո 1 - 0 Ուելս
Շվեդիա 2 - 0 Հունգարիա
Ռումինիա 1 - 1 Ալբանիա
Լատվիա 0 - 3 Խորվաթիա
Լյուքսեմբուրգ 0 - 3 Բոսնիա-Հերցեգովինա
Լիտվա 0 - 0 Շոտլանդիա
Էստոնիա 1 - 2 Իտալիա
Սլովակիա 1 - 0 Մակեդոնիա
Լիխտենշտեյն 0 - 4 Իսպանիա
Հունաստան 1 - 1 Վրաստան
Բելգիա 0 - 1 Գերմանիա
Սլովենիա 0 - 1 Հս. Իռլանդիա
Սան Մարինո 0 - 5 Նիդերլանդներ
Ֆրանսիա 0 - 1 Բելառուս
Անգլիա 4 - 0 Բուլղարիա
Իսլանդիա 1 - 2 Նորվեգիա
Պորտուգալիա 4 - 4 Կիպրոս

Առաջին փուլն սկսված է: Մերոնց խաղն ու արդյունքն իրար հետ չեն խոսում… հուսանք ավելի լավ օրեր կգան մեզ բոլորիս համար…

Ապե Ջան
07.09.2010, 11:16

Չեմպիոնները ցույց են տալիս չեմպիոնին վայել խաղ, իսկ հայերը ինչպես միշտ խայտառակում են իրենց:

romanista
07.09.2010, 11:19
Հայերը ի՞նչի են խայտառակում... խաղը նայել ե՞ս... եթե կրվել են, խայտառակվել են, հ՞ա

Ապե Ջան
07.09.2010, 11:21
Հայերը ի՞նչի են խայտառակում... խաղը նայել ե՞ս... եթե կրվել են, խայտառակվել են, հ՞ա

Հա, պարտվել են ինչպես միշտ, չէ խաղը չեմ նայել ու ցանկություն էլ չունեմ նայելու:

romanista
07.09.2010, 11:24
Հա, պարտվել են ինչպես միշտ, չէ խաղը չեմ նայել ու ցանկություն էլ չունեմ նայելու:

նայի, հետո խոսա, ընկերս, հայերի ամենալավ խաղերից էր... մեկ-մեկ իռլանդացիներն էլ չէին տեղը բերում ում հետ են խաղում)

Ապե Ջան
07.09.2010, 11:27
նայի, հետո խոսա, ընկերս, հայերի ամենալավ խաղերից էր... մեկ-մեկ իռլանդացիներն էլ չէին տեղը բերում ում հետ են խաղում)

ու՞րա հաշիվը, արդյու՞նքը :oy

romanista
07.09.2010, 11:49
ու՞րա հաշիվը, արդյու՞նքը :oy

կարևորը հաշիվը չի, մենք մենակ հաշվով զիջեցինք, բայց խաղով նրանցից լավն էինք նույնիսկ... Էսօր Մակեդոնիայի հետ եթե նենց խաղան, ոնց որ իռլանդացիների հետ, պետք ա որ կրեն

Ապե Ջան
07.09.2010, 12:06
կարևորը հաշիվը չի, մենք մենակ հաշվով զիջեցինք, բայց խաղով նրանցից լավն էինք նույնիսկ... Էսօր Մակեդոնիայի հետ եթե նենց խաղան, ոնց որ իռլանդացիների հետ, պետք ա որ կրեն

Աստված տա, թող չուզողնել ես լինեմ:

Ջուզեպե Բալզամո
09.09.2010, 20:46
Երկրորդ փուլի արդյունքները.

Ռուսաստան 0 - 1 Սլովակիա
Վրաստան 0 - 0 Իսրաել
Մալթա 0 - 2 Լատվիա
Բելառուս 0 - 0 Ռումինիա
Բուլղարիա 0 - 1 Մոնտենեգրո
Շվեդիա 6 - 0 Սան Մարինո
Մակեդոնիա 2 - 2 Հայաստան
Թուրքիա 3 - 2 Բելգիա
Չեխիա 0 - 1 Լիտվա
Ալբանիա 1 - 0 Լյուքսեմբուրգ
Դանիա 1 - 0 Իսլանդիա
Նորվեգիա 1 - 0 Պորտուգալիա
Հունգարիա 2 - 1 Մոլդովա
Խորվաթիա 0 - 0 Հունաստան
Ավստրիա 2 - 0 Ղազախստան
Հոլանդիա 2 - 1 Ֆինլանդիա
Սերբիա 1 - 1 Սլովենիա
Գերմանիա 6 - 1 Ադրբեջան
Շվեյցարիա 1 - 3 Անգլիա
Իռլանդիա 3 - 1 Անդորրա
Իտալիա 5 - 0 Ֆարոյան Կղզիներ
Բոսնիա-Հերցոգովինա 0 - 2 Ֆրանսիա
Շոտլանդիա 2 - 1 Լիխտենշտեյն

Սենց բաներ…

Sagittarius
09.09.2010, 21:35
Երկրորդ փուլի արդյունքները.

Ռուսաստան 0 - 1 Սլովակիա
Վրաստան 0 - 0 Իսրաել
Մալթա 0 - 2 Լատվիա
Բելառուս 0 - 0 Ռումինիա
Բուլղարիա 0 - 1 Մոնտենեգրո
Շվեդիա 6 - 0 Սան Մարինո
Մակեդոնիա 2 - 2 Հայաստան
Թուրքիա 3 - 2 Բելգիա
Չեխիա 0 - 1 Լիտվա
Ալբանիա 1 - 0 Լյուքսեմբուրգ
Դանիա 1 - 0 Իսլանդիա
Նորվեգիա 1 - 0 Պորտուգալիա
Հունգարիա 2 - 1 Մոլդովա
Խորվաթիա 0 - 0 Հունաստան
Ավստրիա 2 - 0 Ղազախստան
Հոլանդիա 2 - 1 Ֆինլանդիա
Սերբիա 1 - 1 Սլովենիա
Գերմանիա 6 - 1 Ադրբեջան
Շվեյցարիա 1 - 3 Անգլիա
Իռլանդիա 3 - 1 Անդորրա
Իտալիա 5 - 0 Ֆարոյան Կղզիներ
Բոսնիա-Հերցոգովինա 0 - 2 Ֆրանսիա
Շոտլանդիա 2 - 1 Լիխտենշտեյն

Սենց բաներ…

Ջաաան Գերմանիա :)

Անգլիան էլ պոլնի թափ ա հավաքել :hands

Gayl
10.09.2010, 10:42
Ապրեն տղերքը 2:2 խաղացին:(, երբեք հավաքականի խաղը կենդանի չեմ նայել հիմա էլ անգամ TV ով չեմ նայի, քիչ էր մնում հաղորդավարին ինֆակտ խփեր, իսկ հաղորդավարից արդեն ինձ էր ինֆակտ խփում, կարճ ասած հայերի խաղը նայելը հիվանդության բուն ա(կյանքին վտանգավոր)

ministr
10.09.2010, 11:18
Պորտուգալիա 4 - 4 Կիպրոս
Նորվեգիա 1 - 0 Պորտուգալիա

Պորտուգալիան վարիա...?:o

romanista
10.09.2010, 12:12
Պորտուգալիան վարիա...?:o

Բա կայֆ ա էլի;) տեղն ա դրանց, զզվում եմ դրացից...

Ջուզեպե Բալզամո
17.09.2010, 23:26
Պորտուգալիան վարիա...?:o

Մոուրինյոն հրավիրվել ա հավաքական հաջորդ երկու խաղերի գլխավոր մարզիչի պաշտոնում: Կեյրուշին հեռացնելուց հետո պորտուգալացիք առանց մարզիչ են մնացել: Նախնական համաձայնությունն "Ռեալը" արդեն տվել ա… Մոուրինյոն՝ առաժմ ոչ :)

Ջուզեպե Բալզամո
21.09.2010, 21:09
Մոուրինյոն ասեց "ՉԷ"

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ առաջիկայում չի աշխատելու Պորտուգալիայի հավաքականի հետ:
«Որպես պորտուգալացի, ես միշտ պատրաստ եմ խոսել իմ երկրի հավաքականի մասին, բայց ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու հարցը փակված է: Ես չեմ ցանկանում այլևս խոսել այդ մասին: Եթե հավաքականի մարզիչը համագործակցության կարիք ունենա, ես միշտ պատրաստ եմ օգնել:

Իսկ ինչ վերաբերում է հավաքականը գլխավորելուն, ես այդ հարցը փակված եմ համարում», - պորտուգալացու խոսքերն է մեջբերում armsport.am–ը՝ հղում կատարելով Sky Sports-ին: Թերթ.ամ

Ungrateful
08.10.2010, 19:30
Զարմանալի ա, որ էսօր այս թեման պասիվ ա :think:
Հայաստան 1 - 0 Սլովակիա: 23-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ:): Խաղի առաջին կեսը դեռ չի ավարտվել, մերոնք լավ խաղ են ցույց տալիս:

Լեո
08.10.2010, 19:57
Զարմանալի ա, որ էսօր այս թեման պասիվ ա :think

Զարմանալի բան չկա: Հայաստանի հավաքականի հաղթանակին հավատալը էնքան դժվար ա, որ ոչ ոք դեռ չի շտապում ժամանակից շուտ ուրախանալ (մանավանդ որ արդեն վատ լուրեր կան):

---------- Ավելացվել է՝ 20:57 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:45 ----------

Ի դեպ նկատեցիք, որ Սլովակիայի օրհներգից հետո, երբ արդեն պիտի հնչեր Հայաստանի օրհները, «կասետները» մի պահ շփոթեցին, եսիմ ինչ «ցկցկոց» էին միացրել :lol

Ungrateful
08.10.2010, 20:07
2-1 :yahoo

V!k
08.10.2010, 20:08
ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼԼԼԼԼԼԼԼԼԼԼ
:bux:

Լեո
08.10.2010, 20:08
Այ էս արդեն հուսադրող էր :hands

Ungrateful
08.10.2010, 20:30
Յա՜... Սկսեցիք ուրախանալ ու հավատա՞լ:

BOBO
08.10.2010, 20:45
Շնորհավոր:hands

Ungrateful
08.10.2010, 20:45
3-1 :yahoo

Հաղթանակ :yahoo

Հայկօ
08.10.2010, 20:53
Աչքներս լուս :): Մալաձեց տղեքին:

Մանուլ
08.10.2010, 20:59
Ջա՜ն :yahoo
Լավ էլ խաղացին մերոնք (համենայն դեպս, ինչքան որ նայում էի) (թու-թու-թու :))) :):

Հարդ
08.10.2010, 21:01
Մխիթարյանը վերջապես գոլ խփեց հավաքականի կազմում:
Իմ կարծիքով Յուրիի ավելի բարձրակարգ թիմ տեղափոխվելու ժամանակն է, նա իրոք, բարձրակարգ ֆուտբլոիստ է:
Իսկ Մանուչարյանն ու Ղազարյանը շատ են ուրախացնում:
Միայն պաշտպանները թող ավելի գրագետ ու ՀԱՆԳԻՍՏ գործեն, մեկ էլ Պաչաջյանի մարզավիճակն ա մտածելու տեղիք տալիս:):

Լեո
08.10.2010, 21:04
Կեցցեն տղերքը, լավ խաղացին ու արժանի հաղթանակ տարան :)

Ինչպես երևի կասեր Գիլոյանը, ընդամենը 11 ֆուտբոլիստով Հայաստանի հավաքականը հաղթեց 5 ու կես միլիոն բնակիչ ունեցող Սլովակիայի հավաքականին :))

Ungrateful
08.10.2010, 21:07
Մխիթարյանը վերջապես գոլ խփեց հավաքականի կազմում:
Իմ կարծիքով Յուրիի ավելի բարձրակարգ թիմ տեղափոխվելու ժամանակն է, նա իրոք, բարձրակարգ ֆուտբլոիստ է:
Իսկ Մանուչարյանն ու Ղազարյանը շատ են ուրախացնում:
Միայն պաշտպանները թող ավելի գրագետ ու ՀԱՆԳԻՍՏ գործեն, մեկ էլ Պաչաջյանի մարզավիճակն ա մտածելու տեղիք տալիս:):

Բա Բերեզովսկին... Կյանք ա :love :))

E-la Via
08.10.2010, 21:13
Էրեխեք էնքան ոգևորված եմ, շատ- շատ-շատ,շատ- շատ-շատ,շատ- շատ-շատ…
Ապրեն իրանք, մեր բոլորիս աչքները լույս լինի ու սա թող հետագա հաղթանակների սկիզբը լինի՝ ՓԱՅԼՈՒՆ ՍԿԻԶԲԸ…
Ուուռռռռռռռռռռաաաաաաաաաա:bux:

Ambrosine
08.10.2010, 21:35
Եկա՝ ասեմ ուռաաաաաաաա՜ :yahoo

Երվանդ
08.10.2010, 21:37
Մարզադաշտում պիտի լինեիք, ով ում տենում գրկում էր, երրորդ գոլի ժամանակ պայթեց ստադիոնը, արժեր էտքան ժամանակ գնալ ու կրված գալ, մենակ էս հաղթանակով սաղ էտ պարտքը տվեցին տղերքը, Հենո:love

Legolas
08.10.2010, 21:40
Շնորհավոր:yahoo Շանտ լավ խաղացին տղեքը , մալադեց:

Ապե Ջան
08.10.2010, 21:47
Չեմ նայել, չեմ տեսել, բայց պիտի շնորհավորեմ, ապրեն քիչ-քիչ առաջ են ուզում գնան: 3:1 վատ արդյունք չէ: ;)
Շնորհավո՜ր :bux:

tikopx
08.10.2010, 21:47
Շնորհավորում եմ ԲՈԼՈՐԻՍ ու կոչ անում գալ ամեն խաղին, ես ենդեղ եի ու ով իմ հետ դրուզյա է Face ում , մի քանի ժամից կտենա վիդեոներս:թե ոնց ենք նշում մեր հաղթանակը ու գլոլերը:

ԱՊՐԵՔ ՏՂԵՐՔ
ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ

Ուրվական
08.10.2010, 22:23
Ջայնս կտրված ա, գլուխս ցավում ա, բայց վայելում եմ հաղթանակը: Վայելում եմ սլովակ երկրպագուների աննկարագրելի շփոթված դեմքերի արտահայտությունները, հետևի շարքի Պարույր Սևակ արտասանող տղու ձայնը, անծանոթների ու ընկերներիս հետ ամեն գոլին փաթաթվելը, երկրպագուների պարելը, մեքենաների ֆուտբոլային սիգնալներն ու վերջապես մեր 3-1 -ը: Վայելում եմ.... Հաաաաաա-յեեեեեեեր......

Kita
08.10.2010, 22:26
Վայ փողոցային ուրախությունր դզում է:))
Նույնիսկ հրշեջ մեքենաներն էին սիգնալով նշում:lol:))
Ոնց որ աշխարհի չեմպիոնատ ենք կրել:))

tikopx
08.10.2010, 22:26
FAF -ի հետ ,վահիկը ու իրա ընկերները, որոնցից շատերի հետ ֆուտբոլ եմ խաղում վայելում եինք :FAF -ստեղ իմացա թե ինչա, ու իրանք իսկականից բալելշիկ են , հալալա մարդկանց

davidus
08.10.2010, 22:31
Մարզադաշտում պիտի լինեիք, ով ում տենում գրկում էր, երրորդ գոլի ժամանակ պայթեց ստադիոնը, արժեր էտքան ժամանակ գնալ ու կրված գալ, մենակ էս հաղթանակով սաղ էտ պարտքը տվեցին տղերքը, Հենո:love

Էնքան եմ գոռացել, ձենս կտրվել ա... էդ հեչ, բա դուք պիտի տեսնեիք, թե ոնց էր ժողովուրդ խառնվել փողոցի ավտոներին ու էդ ավտոների սիգնալներից բարձր էին գոռոււււմ... Հետո բոլորը իջան հրապարակ: Դե հրապարակում բեմն էին հավաքում Երևանի օրվա համար, հայկական երաժշտություն միացրեցին /ֆայմեցին հազիվ/, ու բոլորը սկսեցին պարել... կաաաայֆ... գժանոոոց էր... :yahoo :yahoo :yahoo

Հարդ
08.10.2010, 22:35
Ինձ թվում է նաև պետք է մի քիչ Վարդան Մինասյանի մասին խոսենք, որի աշխատանքը սկսեց զգացվել: Առավել քան երբեք թիմի խաղում միտք է զգացվում, իսկ առջևի գծում կարճ ու հստակ փոխանցումները սպանում էին:oy:
Ինձ թվում ա Մինասյանը դեռ երկար կմնա իր պաշտոնում:
Ես միշտ էլ ասել եմ, որ մեզ հայ մարզիչ է պետք...

Ուրվական
08.10.2010, 22:36
Ժողովուրդ, ով որ ամբողջ խաղի կամ գոնե հիմնական պահերի լինկեր ունի, դրեք, էլի:

tikopx
08.10.2010, 22:39
Ամբողջ խաղը մանրամասներով`

http://www.youtube.com/watch?v=K3x8L1sVuV8

Մանուլ
08.10.2010, 22:40
Էնքան եմ գոռացել, ձենս կտրվել ա... էդ հեչ, բա դուք պիտի տեսնեիք, թե ոնց էր ժողովուրդ խառնվել փողոցի ավտոներին ու էդ ավտոների սիգնալներից բարձր էին գոռոււււմ... Հետո բոլորը իջան հրապարակ: Դե հրապարակում բեմն էին հավաքում Երևանի օրվա համար, հայկական երաժշտություն միացրեցին /ֆայմեցին հազիվ/, ու բոլորը սկսեցին պարել... կաաաայֆ... գժանոոոց էր... :yahoo :yahoo :yahoo

Աաա, նախանձեցի :sad :)):

tikopx
08.10.2010, 22:42
մեր գրուպայի հաջորդ խաղը`Ռուսաստանի online` http://livetv.ru/webplayer.php?t=zonein&c=17042&lang=ru&eid=55656&lid=43117&ci=323&si=1

512ԿԲ/վ -ով հանգիստ կնայեք

Նաիրուհի
08.10.2010, 22:47
Արդեն որոշել եմ՝ 12-ին գնալու եմ նայելու :love

davidus
08.10.2010, 22:49
Արդեն որոշել եմ՝ 12-ին գնալու եմ նայելու :love

ոտքդ խերով լինի... :))

Yellow Raven
08.10.2010, 23:15
Փայլուն էր, ցնցող, ֆանտաստիկ:love
Սենցա պետք միշտ խաղալ ու միշտ սենց պարելով կնշենք հաղթանակները:)

Դարք
08.10.2010, 23:23
Այսօր ծնվեց հայկական ֆուտբոլը:love աչքդ լույ՛ս:)

ministr
09.10.2010, 01:26
Որ ասում էինք սենց գնա հաղթելու ենք լոլո էին կարդում թե "էսի թիմ չի", ցույց տվին թե ոնց պետք չի խաղալ և այլն....Ու ոչ միայն ստեղ..

Տենաս հիմա ինչից են դժգոհելու? Թե ինչի շատ չխփեցին?

Հարդ
09.10.2010, 07:53
Հա իհարկե պետք ա դժգոհել: Ինչպե՞ս չդժգոհես, երբ 4 - 5 հոգու մեջից գոլ խփեց մի հոգին, կամ ինչպե՞ս չդժգոհես, երբ մրցակիցը մի թեթև պրեսինգի ա դիմում, պաշտպանները նենց են խառնվում իրար, որ գնդակը «տալիս են» իրանց, որովհետև չեն իմանում ինչ անեն դրա հետ:
Սենց բաների համար միշտ էլ պետք ա դժգոհել անկախ խաղի արդյունքից: Բայց աննդհատ դնել ու ասել. «էս թիմ չի», էդ արդեն մի տեսակ լուրջ չի:

Ուղղակի մի վախ կա մեջս: Հիմա Սլովակիային սենց տեղը տեղին չրթեցին, դե հայ են էլի... մեկ էլ տեսար մտածեցին, թե Անդորրայի հետ խնդիր չեն ունենա ու էդ խաղին լուրջ չվերաբերվեն, ու էդ անգամ արդեն լեփ լեցուն «Հանրապետականը» լրիվ մանթոյի մեջ տուն գնա:
Հիշում եք չէ, նախորդ խաղաշրջանի խաղը, երբ Մալթայի հավաքականին մեր դաշտում ինչպես միավոր շնորհեցինք...:angry
Ու էդ էն դեպքում, երբ հիմա հույսները մեր սրտում հաջորդ փուլ դուրս գալու մենք Անդորրայի հետ խաղում 3, կամ 2 միավոր ենք կորցնում: Հանկարծ հայություն չանեն...

Հարդ
09.10.2010, 08:19
Հետխաղյա մամուլի ասուլիսները. Վարդան Մինասյան

Վարդան Մինասյանին մամուլի ասուլիսների դահլիճում դիմավորեցին ծափահարություններով:
"Չեմ ցանկանում երկար խոսել: Համենայն դեպս արդյունքը համապատասխանում էր խաղին: Ամեն ինչի հիմքում ընկած է լավ խաղը: Եթե լավ խաղ չլինի, ապա արդյունք ևս չի կարող լինի:

Մրցաշարային աղյուսակից խոսել չէի ցանկանա: Ես հեռուն չեմ գնում: Իհարկե, որքան լավ ենք խաղում, այնքան մեծանում է բարձր տեղում հայտնվելու հավանականությունը:

Հրայր Մկոյանի Արարատ Առաքելյանի փոխարեն հիմնական կազմում հայտնվելը պայմանավորված էր նրանով, որ սլովակներն իր տարբերություն Իռլանդիայի ավելի ցածրից են գործում: Արարատ Առաքելյանը լավ է խաղում 2-րդ հարկում, իսկ ներքևում ավելի հուսալի է Մկոյանը:

Չէի ցանկանա խոսել մրցավարությանից: Միշտ էլ համակրանքը լինում է ուժեղ թիմերի վրա...

Անդորրայի հետ խաղում մարտավարությունը կփոխի: Կառլեն Մկրտչյանը 2-րդ դեղինը ստացավ և կբացակայի: Անդորրայի հետ խաղը դժվար է լինելու: Նույնիսկ ավելի դժվար, քան այսօր: Բացի հաղթանակից մնացածը վատ արդյունք կհամարվի",- նշեց Վարդան Մինասյանը:

Մարզիչը նշեց, որ ընդմիջմանը տղաներին հավաստիացրել էր, որ 2-րդ խաղակեսում անպայման գոլ են խփելու: Բացի այդ, Մինասյանը որոշ շտկումներ էր կատարել հավաքականի խաղում: Նշվեց նաև, որ Ռոբերտ Արզումանյանի վնասվածքը լուրջ չէ և նա կմասնակցի հաջորդ խաղին:

Վլադիմիր Վայս

Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը ընկճված ներկայացավ հետխաղյա մամուլի ասուլիսին:

"Ցանկանում եմ շնորհավորել տանտերերին լավ խաղի համար: Այսօրվա խաղը տանտերերի ձեռքերում էր: Դուք ողջ հանդիպման ընթացքում տիրում էիք նախաձեռնությանը և արժանիորեն հաղթեցիք: Դուք կարող եք լավ արդյունքների հասնել:

Այն ինչ ձեռք բերեցինք Ռուսաստանում` կորցրինք Հայաստանում: Բայց կրկնում եմ` Հայաստանը հաղթեց արժանիորեն:

2-րդ խաղակեսում մենք հաճախակի էինք սխալվում: 13 համարը (էդգար Մանուչարյանը-խմբ) նման էր Հաջիին: Նա շատ խնդիրներ ստեղծեց մեզ համար:

Վիտեկը չէր խաղում, բայց նման դեպքեր եղել էին: Կան նաև խաղացողներ, որոնք կարող ենք փոխարինել: Խաղից առաջ ասել էի, որ դուք ունենք լավ խաղացողներ`18, 14, 13 համարները, սակայն այսօր ողջ թիմը լավ խաղաց:

Մրցավարությունը նորմալ էր: Մենք ինքներս ենք մեղավոր",- ասաց Վլադիմիր Վայսը:

հttp://www.armsport.am (http://www.armsport.am)

Ինձ դուր եկավ և Վայսի, և Մինասյանի համեստ պահվածքը:):

Ջուզեպե Բալզամո
09.10.2010, 13:03
Երրորդ փուլի արդյունքները: Մերոնք և զարմացրին, և ուրախացրին… :o :hands Սպասենք երկուշաբթի օրվա ցնծությանը…

Հայաստան 3 - 1 Սլովակիա
Ղազախստան 0 - 2 Բելգիա
Հունգարիա 8 - 0 Սան Մարինո
Անդորրա 0 - 2 Մակեդոնիա
Վրաստան 1 - 0 Մալթա
Կիպրոսէ 1- 2 Նորվեգիա
Չեխիա 1 - 0 Շոտլանդիա
Լուքսեմբուրգ 0 - 0 Բելառուսիա
Մոնտենեգրո 1 - 0 Շվեյցարիա
Սերբիա 1 - 3 Էստոնիա
Ավստրիա 3 - 0 Ադրբեջան
Ուելսվ 0 - 1 Բուլղարիա
Մոլդովա 0 - 1 Հոլանդիա
Ալբանիա 1 - 1 Բոսնիա-Հերցեգովինա
Սլովենիա 5 - 1 Ֆարոյան Կղզիներ
Հս. Իռլանդիա 0 - 0 Իտալիա
Գերմանիա 3 - 0 Թուրքիա
Իռլանդիա 2 - 3 Ռուսաստան
Հունաստան 1 - 0 Լատվիա
Պորտուգալիա 3 - 1 Դանիա
Իսպանիա 3 - 1 Լիտվա

Մեր խմբի աղյուսակն այպիսինն է.

1 Սլովակիա 3 - 6
2 Ռուսաստան 3 - 6
3 Իռլանդիա 3 - 6
4 Հայաստան 3 - 4
5 Մակեդոնիա 3 - 4
6 Անդորրա 3 - 0

Yellow Raven
09.10.2010, 23:55
http://www.youtube.com/watch?v=mYKO38XET4w

Դարք
10.10.2010, 00:13
արյա, ես մեր ֆաների ցավը տանեմ :love

Sagittarius
10.10.2010, 01:56
::hands:hands:hands

ՀԱՅԱՍՏԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՆ

Գժանոց վիճակ էր մոտս խաղի ժամանակ, համակարգչային լսարանում դասի էի, դասախոսը խոսում էր, ես էլ համակարգչի դիմաց կլանված խաղն էի նայում :)) ու իիի՜նչ խաղ. ինչ էմոցիաներ, ամեն գոլից հետո տեղս չէի սթրվում, մազ էր մնում, որ հելնեի թռնեի սաղ լսարանով մեկ գոռայ, թարսի պես էլ կուրսում սկի մի հատ հայ չկա, որ ուրախությունս կիսեի.

բայց ինչ ճիշտ ա, ինձ համար հեչ անակնկալ չէր, մի կաթիլ չէի կասկածում, որ պետք է հաղթենք, էս տղերքը շաատ մեծ պոտենցիալ ունեն, ուղղակի ճիշտ օգտագործել է պետք.

կեցեն մեր էն երկրպագուները, որ միշտ մեր թմի կողքին են, և՛ հաղթանակների, և՛ պարտությունների ժամանակ /զարմանում եմ էն մեծ ֆուտբոլի «երկրպագուների» վրա, որոնք էտ օրը նման խաղը թողած ինչ-որ իսպանիա կամ չգիտեմ ինչ էին քննարկում/

իսկ քննադատությունները լավ արդյունքի օդ ու ջուրն են, բայց այսօր դրանց օրը չի

Ambrosine
10.10.2010, 02:55
Քարիս վրա կգրեք՝ նախանձից...

Եկվոր
11.10.2010, 11:50
Երեխեք, վերջին անգամ ֆուտբոլի համար այսքան ուրախացել եմ 1973 թվականի…ավելորդ չեմ համարում ասել՝ հոկտեմբերի 10-ին!!!
Էս անգամ տղերքը մի քիչ շտապեցին;)

Մանուլ
12.10.2010, 19:18
Արդեն 2-0 հաղթում ենք :yahoo

Առաջին գոլը սիրուն էր :roll:

Ambrosine
12.10.2010, 19:40
Աաաաաաաաաա :yahoo

davidus
12.10.2010, 19:41
Էս ինչ են անում.... :))

Սամսար
12.10.2010, 19:57
Տժժժժժժժժժժժժժժում ենք։ Առաջին խաղակեսից հետո 3:0։ Չորս հատ էլ եմ ուզուուուուուուուում։

Ambrosine
12.10.2010, 19:58
Տժժժժժժժժժժժժժժում ենք։ Առաջին խաղակեսից հետո 3:0։ Չորս հատ էլ եմ ուզուուուուուուուում։

Ես 4 հատ Ռուսաստանի դարպասն եմ ուզում :))

davidus
12.10.2010, 20:10
Էլի՞՞՞՞ ..... :yahoo :yahoo :yahoo

4-0

Ariadna
12.10.2010, 20:11
Արդեն չորս ա :yahoo

*e}|{uka*
12.10.2010, 20:58
Կատաղածներ: :yahoo

Վարպետ
12.10.2010, 21:00
Ուտեմ էն էն էն է~ն :D

Ապե Ջան
12.10.2010, 21:02
Քիչ-քիչ գնում են դեպի պայծառ ապագա: :) Ապրեք: ;)

*e}|{uka*
12.10.2010, 21:02
Ուտեմ էն էն էն է~ն :D

Ինչը՞ Վա... մանրամասնի: :))

Ուռած են հաստատ: :D
Բայց ապրեն: :ՕԸՅ

Ռուֆուս
12.10.2010, 21:02
Բեեե բոլորին, հիմա խմբում առաջին հորիզոնականում ենք :bux:

Առայժմս :))

Ambrosine
12.10.2010, 21:03
Մի հատ էլ՝ աաաաաաաաաաաաաաա :yahoo :D
Ժող, էս իրոք լրիվ ուրիշ թիմ ա:Միշտ եղել է, չէ՞, որ մի խաղ հաղթել են, հետո հաջորդ 10 խաղերը պարտվել են, շատ անշուք խաղեր են եղել... բայց այս թիմը արդեն իրոք իր ուրույն ոճով է խաղում, ու հեչ էլ այդ ոճը Բարսելոնայի ոճին նման չի :angry Էդ հայկական-արիական ոճ ա :P

Միակ աչք ծակող թերությունները փոխանցումների հաճախ ոչ ճշգրիտ լինելն է, ավելորդ շտապողականությունը: Իսկ տեխնիկականից՝ կրկնապատկերների բացակայությունը:

Շնորհավո՛ր՝ խոշոր հաշվով հաղթանակի կապակցությամբ :clap :drinks

Մանուլ
12.10.2010, 21:04
Բեեե բոլորին, հիմա խմբում առաջին հորիզոնականում ենք :bux:

Առայժմս :))

Էհ, Հայկ, մի պահ սիրտս ուրախությունից պայթում էր :)):

Ուխխխխ, ապրեն մերոնք :love:

Բայց արդեն մի տեսակ անկապ ա սենց թույլ թիմի հետ խաղալը :D:

Ձայնալար
12.10.2010, 21:04
Մխրճինք:

Ambrosine
12.10.2010, 21:05
Ուտեմ էն էն էն է~ն :D
Ես ջերմություն ունեմ, ձե՞զ ինչ եղավ :D:D

Հեսա մեր ականատեսները կգան մարզադաշտից :))

Ապե Ջան
12.10.2010, 21:07
Ամբողջ խաղը մտկնաբանություններով:

Հայաստան-Անդորրա` 4:0

http://armsport.am/images/news_1/10129901286899232.jpg

"Եվրո-2012", Ընտրական փուլ, 2-րդ խումբ

Երևան, "Հանրապետական" մարզադաշտ

Հայաստան-Անդորրա` 4:0

Մրցավար` Տոմաս Միկուլսկի (Լեհաստան)

Հայաստան. 1. Ռոման Բերեզովսկի, 5. Ռոբերտ Արզումանյան, 15. Հրայր Մկոյան, 4. Սարգիս Հովսեփյան (ա), 17. Արտակ Եդիգարյան, 13. Էդգար Մանուչարյան, 8. Մարկոս Պիզելի (3. Արթուր Յուսպաշյան, 82), 7. Արթուր Եդիգարյան, 10. Գևորգ Ղազարյան (11. Էդգար Մալաքյան, 66), 18. Հենրիխ Մխիթարյան, 14. Յուրա Մովսիսյան (9. Հովհաննես Գոհարյան, 54):

Պահեստայիններ. 12. Գևորգ Կասպարով, 2. Հովհաննես Համբարձումյան, 16. Լևոն Պաչաջյան, 6. Արարատ Առաքելյան:
Գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյան

Անդորրա. 1. Խոսեպ Գոմես, 3. Մարկ Բեռնաուս, 5. Ֆեռնանդո Խոսե Սիլվա, 6. Իլդեֆոնս Լիմ (ա), 7. Կրիտիան Մարտինես, 8. Մարկո Վիեյրա, 9. Սեբաստիան Գոմես, 11. Սերխի Մորենո, 17. Մարկ Վալես, 18. Խոսեպ Մանուել Ալայա, 19. Խորդի Էսկուրա:

Պահեստայիններ. 13. Ֆերան Պոլ, 2. Խորդի Ռուբիո, 4. Օսկար Սոնեյե, 10. Մանել Խիմենես, 14. Դանիել Մեյիաս, 16. Իվան Լորենցո, 20. Խավիեր Անդորրա:
Գլխավոր մարզիչ` Կոլդո Ալվարես

90+2' Մխիթարյանը սուր անկյան տակ շեղ հարվածեց:

90' Մրցավարն երեք րոպե ավելացրեց:

90' Գոհարյանը լավ դիրքում ստացավ և հապաղեց:

85' Մխիթարյանը մի փոքր շեղ հարվածեց:

82' Մարկոսին փոխարինեց Արթուր Յուսպաշյանը:

79' Յուրա Մովսիսյանի փոխարինվելուց հետո Հայաստանն առջևի գծում կորցրել է սրությունը:

78' Ֆուտբոլասերները վանկարկում են` "Հինգերորդը, հինգերորդը":

74' Փոխարինման դուրս եկած Խավիեր Անդորրան դեղին ստացավ Հենրիխ Մխիթարյանին հրելու համար:

69' Հաշիվը ստիպում է Հայաստանին շատ ավելի հանգիստ գործել:

66' Հանդիպման առաջին գոլի հեղինակ Գևորգ Ղազարյանին փոխարինեց Էդգար Մալաքյանը:

62' Նույնիսկ 4 գնդակի տարբերությամբ պարտվելիս Անդորրան մեծ ուժերով պաշտպանվում է:

61' Հյուրերի ավագ Լիման դեղին ստացավ մրցավարի հետ վիճելու համար:

58' Ֆեռնանդո Սիլվան դեղին ստացավ Գոհարյանի նկատմամբ կոպիտ խաղալու համար:

54' Հովհաննես Գոհարյանը փոխարինեց Յուրա Մովսիսյանին: Վերջինիս ջերմ ծափահարություններով ճանապարհեցին ֆուտբոլասերները:

52' ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: Մարկոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոս: 4:0: Պատմական գոլ խփեց Մարկոսը հեռու տարածությունից: Առաջին անգամ Հայաստանի հավաքականը մեկ խաղում 3-ից ավել գոլ է խփում: Սակայն ցուցանիշը գերազանցելու հնարավորություն դեռ կա:

50' Մովսիսյանը ձախ եզրից ճեղքեց մրցակից տուգանայինը և փոխանցում կատարեց, սակայն խաղընկերներից ոչ ոք տեղում չէր:

49' Մարկոսի հարվածից հետո անդրադարձ եղավ և գնդակը դիպչեց դարպասաձողին, ապա Էդգար Մանուչարյանը մի փոքր շեղ հարվածեց:

46' Մեկնարկեց երկրորդ խաղակեսը:

Ընդմիջում: Հայաստանի հավաքականն արդեն առաջին կեսում վճռեց խաղի ելքը: Սպասենք 2-րդ խաղակեսին, որում մի շարք տպավորիչ իրադարձություններ կարող են արձանագրվել:

45+1' Մրցավարը 3 րոպե է ավելացրել հիմնական ժամանակին:

45' Այս անգամ հարվածեց Մովսիսյանը, սակայն բարձր էր:

44' Մարկոսը ևս մեկ տուգանայինի իրավունք վաստակենք: Տեսնենք ով կհարվածի:

40' Հյուրերը չեն հասցնում Հայաստանի հավաքականի արագաշարժ խաղացողների հետևից և հաճախ են խախտում կանոնները:

39' Մովսիսյանի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո անդորրացիները կրկին մոտ էին սեփական դարպասը գրավելուն:

36' Մխիթարյանը գլխով գրավեց դարպասը, սակայն եզրայինն արդեն արձանագրել էր խաղից դուրս վիճակ:

33' Հայաստանի ազգային թիմը երբեք մեկ խաղում 3-ից ավել գոլ չի խփել և այսօր կարող է պատմական իրադարձություն գրանցվել:

32' ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: Յուրա Մովսիսյաաաաաաաաաաաաաաաաաան: 3:0: Սարգիս Հովսեփյանն աջ եզրով հրաշալի անցում կատարեց և եզրային գծի վրայից փոխանցում կատարեց, իսկ Յուրա Մովսիսյանը մեկ հպումով 3-րդ գնդակը ուղարկեց հյուրերի դարպասը:

31' Հայաստանը տուգանայինի իրավունք էր ստացել. գնդակին մոտացավ Մանուչարյանը, ով որոշեց փոխանցում կատարել, սակայն տուգանային հրապարակում հայ ֆուտբոլիստները խախտեցին կանոնները:

29' Մարկոոոոոոոս: Մովսիսյանի հիանալի փոխանցումից հետո Պիզելին մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ և հարվածեց, սակայն հյուրերի առաջին համարին հաջողվեց գնդակը դուրս բերել անկյունային, որի խաղարկումը մերոնց ոչինչ չտվեց:

25' Հայաստանի հավաքականը շարունակում է տիրել նախաձեռնությանը և չի թուլացնում ճնշումը:

22' Մանուչարյանը տուգանայինից հարվածեց "պատի" վրա, իսկ նրա 2-րդ հարվածն արդեն թույլ էր:

20' Մարզադաշտում իսկական տոն է, որն արտահայտվում է գեղեցիկ "ալիքով":

19' Յուրա Մովսիսյանը մեն-մենակ դուրս եկավ և հարվածեց, սակայն պաշտպանը փակեց գնդակի ճանապարհը:

16' ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: Հենրիխ Մխիթարյաաաաաաաաաաաաաաաան: 2:0: Յուրա Մովսիսյանը ներխուժեց տուգանային և հարվածեց, սակայն դարպասապահն ետ մղեց գնդակը, իսկ Մխիթարյանն ավելի հեռու տարածությունից ևս մեկ հարված կատարեց, որից հետո գնդակը հայտնվեց դարպասը:

14' Անդորրան տուգանայինի իրավունք էր ստացել: Հետևեց ոչ վտանգավոր հարված դարպասին և Բերեզովսկին հանգիստ վերցրեց գնդակը: Իսկ Տրիբունաներում ազատ նստատեղերը շարունակում են պակասել:

13' Կրկին վտանգավոր էր հյուրերի դարպասի մոտ. Մովսիսյանի փոխանցումից հետո Մարկոսը մոտ տարածությունից գլխով թույլ հարված կատարեց, որից հետո դարպասապահը որսաց գնդակը:

11' Մխիթարյանը փորձեց հարվածային դիրք դուրս բերել Մովսիսյանին, սակայն դարպասապահն ավելի շուտ հասավ գնդակին:

8' Յուրա Մովսիսյանի սուր փոխանցումից հետո անդորրացի պաշտպանը կարող էր սեփական դարպասը գրավել, սակայն գնդակը դուրս եկավ անկյունային:

4' ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: Գևորգ Ղազարյաաաաաաաաաաաան: 1:0: Հրաշալի մեկնարկ: Ղազարյանը ձախ եզրում ստացավ գնդակը և տեղափոխվեց ավելի կենտրոն, որտեղից էլ գրավեց հյուրերի դարպասի հեռավոր անկյունը:

3' Մեկնարկը խոստումնալից էր: Նկատենք նաև, որ Անդորրան 11 հոգով չի պաշտպանվում և ազատ գոտիներ կան:

2' Մովսիսյաաաաաաաան: Հորիզոնական դարպասաձողը փրկեց հյուրերին Յուրայի գլխով հարվածից հետո:

1' Հանդիպումը մեկնարկեց: Ազատ նստատեղեր կան, բայց մարզադաշտի մերձակայքում մի քանի հազար ֆուտբոլասեր է հավաքվել, և չի բացառվում, որ դեռ ևս 3-4 հազար ֆուտբոլասեր մուտք կգործի մարզադաշտ:

19:59 Ամեն ինչ պատրաստ է հանդիպման մեկնարկին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հնչում է Հայաստանի օրհներգը:

Մեր հայրենիք, ազատ անկախ...
Որ ապրել է դարեդար
Յուր որդիքը արդ կանչում են
Ազատ անկախ Հայաստան:

Ահա' եղբայր, քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի.
Գիշերները ես քուն չեղա
Արտասուքով լվացի:

Նայիր նրան' երեք գույնով
Նվիրական մեր նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց, երանի' որ յուր ազգի
Ազատության կզոհվի

19:56 Հավաքականները դուրս են գալիս խաղադաշտ: Տրիբունաներում մեծ թվով եռագույններն են ծածանվում:

19:48 Թիմերը հեռացան խաղադաշտից` ավարտելով նախավարժանքը: Սպասենք ևս 10 րոպե:

19:27 Երկու հավաքականներն էլ դուրս են եկել նախավարժանքի: Տրիբունաներում ֆուտբոլասերների թիվն ավելացնում է, սակայն տպավորությունն այնպիսին է, որ այսօր ևս լեփ-լեցուն մարզադաշտ չենք տեսնի:

19:14 Բարև Ձեզ, հարգելի ֆուտբոլասերներ: 45 րոպեից կսկսվի Հայաստան-Անդորրա ընտրական հանդիպումը: Տրիբունաներում առայժմ աշխույժություն չի նկատվում: Հուսանք, որ մինչ հանդիպումը ազատ նստատեղերի թիվը զգալիորեն կպակասի:

http://armsport.am/am/news/2/29/12990/

Մանուլ
12.10.2010, 21:08
Եվս մեկ նախանձ մեր ականատեսներին :)): Վերջ, մյուս խաղին գնալու եմ :goblin:

Ապե Ջան
12.10.2010, 21:11
Եվս մեկ նախանձ մեր ականատեսներին :)): Վերջ, մյուս խաղին գնալու եմ :goblin:

Ինչի միայն դու՞ :B

Լուսաբեր
12.10.2010, 21:16
ինչ հավեսով եմ արդեն մեր ֆուտբոլը նայում :yahoo ապրեն:love
Էլ ոչ մի Ռեալ, ոչ մի Բարսա :D

E-la Via
12.10.2010, 21:21
Այ քեզ ուրախություն, այ քեզ ոգևորություն… Ապրի մեր հավաքականը, ապրեն տղերքը, մարզիչը: Վաղուց էինք սպասում: Հիմա էլ անհամբեր սպասում Ռուսաստանի հետ խաղին ու հաղթանակին:
Շնորհավորում եմ մեզ բոլորիս:):):)

Ձայնալար
12.10.2010, 21:28
http://www.youtube.com/watch?v=zkaQDNjfJss

:yahoo

Հարդ
12.10.2010, 21:28
Ուշադիր նայեք կցորդին ու հասցրեք առագ նայել, շուտով այն այլևս ակտուալ չի լինի...:) Միայն հրաշքով մենք կմնանք առաջին տեղում:
Այսպիսի բան դեռ չէր եղել:
Իսկ խաղի մասին ավելի մանրամասն հետո կգրեմ:

Sagittarius
12.10.2010, 21:34
հուսով եմ մերոնք Լեհաստանում կխաղան և ոչ թե ՈՒկրաինայում, Լեհաստանը Գերմանիային ավելի մոտիկ ա:D

կատակ զգոնությունը պետք չէ կորցնել

E-la Via
12.10.2010, 21:38
Էրեխեք մեկա չեմ կարողանում հանգստանամ, ու ոնց երևում է հոռուստատեսությունից սաղ հայ ազգը չի կարողանում հանգստանա:

Philosopher
12.10.2010, 21:40
Մոռռթինք :))

V!k
12.10.2010, 21:48
ես ի՜նչ են անում մերոնք,ապրեն,հալալ էր:victory:

Երվանդ
12.10.2010, 22:10
Շատ լավ խաղ էր, ճիշտ ա Անդորան թույլ թիմ էր, բայց հիշեցնեմ որ ռուսները օրինակ, իրանց 2:0 հաշվով են հաղթել, շատ հաճելի մթնոլորտ էր մարզադաշտում, համարյա տեղեր չկաին նստելու, ու «ալիք» էինք անում անընդհատ, որը շաատ լավ էր ստացվում, խաղից հետո էլ երգելով ու դրոշները բռնած վազում էին Հրապարակ երեխեքը, մինչև հիմա էլ տոնում են հաղթանակը, Օպերայում ու Հրապարակում:)

Adriano
12.10.2010, 22:17

Ապրենք մենք, հազիվ մե գովալու բան եղավ, թե չէ հա դատի ու քննադատի: տենենք մյուսները ինչ են անելու, իսկ մյուսը ում հետ են::)

Լեո
12.10.2010, 22:21
ու «ալիք» էինք անում անընդհատ
..Ու էդ «ալիքը» միշտ արևմտյան տրիբունայի վերջում մարում էր :sad

:))

Երվանդ
12.10.2010, 22:23
..Ու էդ «ալիքը» միշտ արևմտյան տրիբունայի վերջում մարում էր :sad

:))

Հա:angry, բայց եղավ որ մի 4 շրջան ֆռռաց:

Լեո
12.10.2010, 22:30
Հա:angry, բայց եղավ որ մի 4 շրջան ֆռռաց:

Հա, դժվարը քնած արևմտյան տրիբունան էր, հենց անցնում էր, ալիքը հզորանում էր :))

Սերխիո
12.10.2010, 22:37
Միայն հրաշքով մենք կմնանք առաջին տեղում:
Այսպիսի բան դեռ չէր եղել::
Իռլանդիան ոչ ոքի ա խաղում սլովակների հետ , իսկ ռսները՝ մակեդոնացիների ,ու տարին փակում ենք առաջին հորիզոնականում , բայց ամեն դեպքում երրորդ տեղ ապահոված ա...

Հենոն, ինձ հիշեցնում ա Զիդանին , որ ֆրանսիան անելու բան չէր ունենում գնդակը տալիս էին նրան , հիմա էլ Հենոին են տալիս մերոնք...

Նաիրուհի
12.10.2010, 22:42
Շատ լավ խաղ էր, ճիշտ ա Անդորան թույլ թիմ էր, բայց հիշեցնեմ որ ռուսները օրինակ, իրանց 2:0 հաշվով են հաղթել, շատ հաճելի մթնոլորտ էր մարզադաշտում, համարյա տեղեր չկաին նստելու, ու «ալիք» էինք անում անընդհատ, որը շաատ լավ էր ստացվում, խաղից հետո էլ երգելով ու դրոշները բռնած վազում էին Հրապարակ երեխեքը, մինչև հիմա էլ տոնում են հաղթանակը, Օպերայում ու Հրապարակում:)

..Ու էդ «ալիքը» միշտ արևմտյան տրիբունայի վերջում մարում էր :sad

:))

Դուք էլ եք եղե՞լ... Ո՜ւխխխխխխխխխխ... Գժանոց էր...
Ու համ էլ գրեթե բոլոր ալիքները մենք էինք սկսում՝ FAF-ը :hands

Սերխիո
12.10.2010, 22:42
Հա, մոռացա գրեմ , մեր հարձակումը լավն ա, եվրոպական միջակ թիմերին հավասար ա, բայց որ Խոակինն էլ գա ,իսկ Գոհարյանին հանեն , ավելի կհզորանան ու բազմազան կլինեն...

ասենք սենց՝

-------------- Մկրտչյան--Եդիգարյան
-------------------------ՀԵՆՈ
--------Մանուչարյան----Խոակին--Յուրա

Sagittarius
12.10.2010, 22:48
Վրացիքի հետ գոնկա ենք կպել, իրանք էլ Լատվիային են հաղթում, :D

լավ ա, երկու կովկազցիներ իրար պրինցիպի քցեն ու երկուսս էլ գնանք Եվրո :hands

tikopx
12.10.2010, 22:50
հեսա երթը,որը տեղի ունեցավ խաղից հետո քցում եմ youtube , սաղ ժամանակ իրանց հետ եմ եղել, սաղ նկարել, ինչքան հեռախոսս կարացավ նկարեր

Yellow Raven
12.10.2010, 22:56
Տրիբունենարը համարյա լեփ-լեցուն էին, չնայած արևմտյանի մի հատվածը չենք հաշվում:))
Ռուսական օն-լայն հեռարձակումներում էլ էին գրել մեր ալիքների մասին...
Իսկ ամենակարևորը` ապրեն մերոնք, հիանալի հանդիպում էր, Անդորրան ոչ մի շանս չունեցավ, իսկ Հայաստանի հավաքականը միակը դարձավ աշնանային խաղերում, որ խոշոր հաշվով հաղթեց Անդորրային:)

---------- Ավելացվել է՝ 23:56 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:52 ----------

Վրացիքի հետ գոնկա ենք կպել, իրանք էլ Լատվիային են հաղթում, :D

լավ ա, երկու կովկազցիներ իրար պրինցիպի քցեն ու երկուսս էլ գնանք Եվրո :hands

Լատվիան վերջին րոպեներին հավասարեցրեց հաշիվը:(
Եթե Վրաստանը հաղթեր, զարմանալի բան էր ստացվում` Հայաստանը, Վրաստանն ու Արդբեջանը միաժամանակ հաղթանակներ կտոնեին, բայց վրացիք համը հանեցին:))

Նաիրուհի
12.10.2010, 22:59
Իսկ ամենակարևորը` ապրեն մերոնք, հիանալի հանդիպում էր, Անդորրան ոչ մի շանս չունեցավ, իսկ Հայաստանի հավաքականը միակը դարձավ աշնանային խաղերում, որ խոշոր հաշվով հաղթեց Անդորրային:)

Ո՞վ ասաց. Անդորրան երկու հիանալի վտանգավոր պահ ստեղծեց սեփական դարպասի մոտ, որոնք քիչ էր մնում ինքնագոլով ավարտվեին... :D

Լեո
12.10.2010, 23:04
Մեր մեջ ասած՝ էդ Անդորրան ինչ պայթած թիմ էր :secret

Դժվար կլիներ դրանց չհաղթել :))

Երվանդ
12.10.2010, 23:10
Դուք էլ եք եղե՞լ... Ո՜ւխխխխխխխխխխ... Գժանոց էր...
Ու համ էլ գրեթե բոլոր ալիքները մենք էինք սկսում՝ FAF-ը :hands
Այ էս մասի հետ համաձայն չեմ:)), Հարավային տրիբունայի աջ հատվածից էր սկսում, գոռում էին մեկ,երկու,երեք,չորս ու սկսում:ok, բայց ամենալավը անում էին Արևելյան տրիբունայում դե նդեղ ՖԱՖն ա իշխում:ok

Sagittarius
12.10.2010, 23:14
Այ էս մասի հետ համաձայն չեմ:)), Հարավային տրիբունայի աջ հատվածից էր սկսում, գոռում էին մեկ,երկու,երեք,չորս ու սկսում:ok, բայց ամենալավը անում էին Արևելյան տրիբունայում դե նդեղ ՖԱՖն ա իշխում:ok

դե էտ երևի ՖԱՖի ագենտներն էին Հարավային տրիբունա ուղղարկված:)

tikopx
12.10.2010, 23:18
Սլովակիա-Իռլանդիա 1:1 Ուռաաաաաա
1-ին կես LIVE (http://livetv.ru/eventinfo/55937_slovakia_ireland/)

Ռուսաստան - Մակեդոնիա 1 - 0
1-ին կես

ministr
13.10.2010, 00:01
Աչքներս լուս :)
Հիմա մնումա վայիս չլնեն տղեքի խաղին ու թողնեն, որ ռուսներին էլ կրենք: Ադրբեջանցիք էնքան ... ունեն որ թուրքերին հաղթեցին ու խաղ չնվիրեցին: Էս հաղթարշավը չի կարելի հիմար քաղաքականությամբ ընդհատել! Հաղթելու ենք...!!!

Ungrateful
13.10.2010, 00:10
Շտապ գործեր առաջանալու պատճառով խաղը չեմ նայել http://i.smiles2k.net/angry_smiles/015.gif:
Նոր մտա տուն ու ինչքան վիդեո գտա յութուբում նայեցի :)), Արա էդ ի՞նչ են արել տղերքը, այլանդակել են էդ հարիֆներին :D: Գոլերը մեկը մյուսից մահ են :love... Աչքի տակով ռուսական կայքերի քոմմենթներն էի նայում՝ դրանք արդեն վախեցած են, խուճափ-մուճափ ա մոտները:D:
Ե՞րբ էինք տեսել, որ ռուսները ֆուտբոլում մեզնից սկսեն վախենալ, ե՞րբ էինք մեզ առաջին հորիզոնականում տեսել: Կայֆ ա http://i.smiles2k.net/smoking_smiles/smoke_1.gif:

Հալալ ա՝ թե խաղացողներին, թե ստադիոն գնացող երկրպագուներին :hands:
http://25.media.tumblr.com/tumblr_la6zg6BryS1qbmvnpo1_500.jpg

tikopx
13.10.2010, 00:16
սա հատատ չես նայել`
http://www.youtube.com/watch?v=BkoiKJhRWvo

Հայաստան Անդորրա խաղից հետո կազմակերպված երթ, շնորհակալություն ՖԱՖ - ի անդամներին այս ամնեը կազմակերպելու համար:Մեզ միանում եին նաև անցորդներ:Ամնբողջ Երևանով քայլում եինք ու ուրախանում, իսկ շոֆերները սիգնալով օգնում եին մեզ:Ամբողջ ազգը դուրս եկեր փողոց, լուսամուտներից Հայաստանի դրոշնեին թափահարում:Շնորհակալություն ոստիկաններին մեզ հասկանալու համար, վերջում կանգնեցրին, պրոսպեկտի շուկայի մոտ, թե ուր եք գնում ,ովա կազմակերպիչը, մենք ել ասեցինք Եվրոպական երկրներում հաղթանակից հետո տուրու դմփոցա լինում, բայց մենք խաղաղ ենք անում այս ամենը, ուղղակի երգում ենք ՀԱՅԱՍՏԱՆԻ հիմնը ու գոռում հայեր, իրանքել հասկացան մեզ,պայմանավորվեցինք, որ վերջնական գնում են հրապարակ շուրջպար անենք ու ցրվենք, իրանք մեզ ուղեկցեցին ,ազատելով ճանապարհները :

tikopx
13.10.2010, 00:29
ուռաաաաաաաաաաաաաաաաաաաաաա Սլովակիա 1:1 (1:1) Իռլանդիա :hands Շնորհավորում եմ բոլորիս, հելանք 2-րդ տեղ, ռուսները կրել են:(((

Նաիրուհի
13.10.2010, 00:30
սա հատատ չես նայել`
http://www.youtube.com/watch?v=BkoiKJhRWvo

Հայաստան Անդորրա խաղից հետո կազմակերպված երթ, շնորհակալություն ՖԱՖ - ի անդամներին այս ամնեը կազմակերպելու համար:Մեզ միանում եին նաև անցորդներ:Ամնբողջ Երևանով քայլում եինք ու ուրախանում, իսկ շոֆերները սիգնալով օգնում եին մեզ:Ամբողջ ազգը դուրս եկեր փողոց, լուսամուտներից Հայաստանի դրոշնեին թափահարում:Շնորհակալություն ոստիկաններին մեզ հասկանալու համար, վերջում կանգնեցրին, պրոսպեկտի շուկայի մոտ, թե ուր եք գնում ,ովա կազմակերպիչը, մենք ել ասեցինք Եվրոպական երկրներում հաղթանակից հետո տուրու դմփոցա լինում, բայց մենք խաղաղ ենք անում այս ամենը, ուղղակի երգում ենք ՀԱՅԱՍՏԱՆԻ հիմնը ու գոռում հայեր, իրանքել հասկացան մեզ,պայմանավորվեցինք, որ վերջնական գնում են հրապարակ շուրջպար անենք ու ցրվենք, իրանք մեզ ուղեկցեցին ,ազատելով ճանապարհները :

Փաստորեն Հրապարակում հեռախոսով նկարողներից մեկը դու էիր...

tikopx
13.10.2010, 00:34
հա կապույտ սպառտիվկօվ, գրած էր RUSSIA տաք եր, դրա համար եի հագել

Ungrateful
13.10.2010, 00:36
Ընտիր ցուցանիշ ա 2-րդ տեղը... Գոհ պիտի լինենք, մի բան էլ ավել :yahoo:

Սերխիո
13.10.2010, 00:41
բայց եվրոսպորտով երրորդն ենք, քանի որ իռլադիայի հետ անձնական հանդիպման բացասական ցուցանիշ ունենք...
ամեն դեքում , մենք գիտենք, որ երկրորդի ենք առժանի;)

tikopx
13.10.2010, 00:52
նբայեք ինչ ստատիստիկա յա մերը 5-րդ ` http://ru.uefa.com/uefaeuro2012/statistics/round=15171/teams/type=shotsontarget/index.html

օրինական հաշվարկով 3-րդ ենք` http://ru.uefa.com/uefaeuro2012/standings/round=15171/group=700958/index.html

Սամսար
13.10.2010, 10:09
Ես 4 հատ Ռուսաստանի դարպասն եմ ուզում :))

Դա անիրական ուզել չի, հաշվի առնելով, որ էդ հավաքականն ունի երկրորդ խաղակեսի կեսից խաղի վրա «թքելու» սովորություն։ Կարևորը, որ մեր ֆեդերացիան շատ ընկերական խաղեր կազմակերպի մեր հավաքականի համար ձմռանը, հատկապես, փետրվար-մարտին։ Հառա՜ջ, Հայաստա՜ն։ (Գոռացի Գիլոյանաբար)։
Աստված տա, մարտին կարողանամ ակումբաբնակների հետ գնամ ստադիոն։

Sunun
13.10.2010, 11:36
Մնաց ամենա կարևորը ինձ թվում ա! Ոչ մի դեպքում չծախել խաղը ՌՈՒՍՆԵՐԻՆ!!!!!!

E-la Via
13.10.2010, 12:07
Մնաց ամենա կարևորը ինձ թվում ա! Ոչ մի դեպքում չծախել խաղը ՌՈՒՍՆԵՐԻՆ!!!!!!

Կառավարության անդամների ոգևորությունը և ուրախությունը տեսնելով՝ խիստ կասկածում եմ, որ խաղը կծախեն:

ministr
13.10.2010, 12:22
Կառավարության անդամների ոգևորությունը և ուրախությունը տեսնելով՝ խիստ կասկածում եմ, որ խաղը կծախեն:

Թուրքիայի հետ խաղում ավելի ոգևորված էին.. էդ կապ չունի:

Տրիբուն
13.10.2010, 15:07
Մնաց ամենա կարևորը ինձ թվում ա! Ոչ մի դեպքում չծախել խաղը ՌՈՒՍՆԵՐԻՆ!!!!!!

Էս մի շաբաթ ա դրա մասին եմ մտածում, որ մեր գիշատիչները չոքեչոք չգնան ռուսի դուռը գարնանը: Եթե վերջին երեք խաղի պես խաղան, Ռուսաստանին համ տանը համ դրսում կչոքացնենք:

Ու վաբշե .. ՀԱԱԱԱԱԱԱԱՅԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵՐ ...

Ցավում եմ որ վերջին երկու խաղին մարզադաշտում չեմ եղել: Իռլանդիայի հետ խաղին գնացի, էն էլ աբիդնի կրվեցինք:

Բայց ամեն ինչ առջևում է.

Հայաստան չեմպիոն !!!!!!!

---------- Ավելացվել է՝ 15:07 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:03 ----------

նբայեք ինչ ստատիստիկա յա մերը 5-րդ ` http://ru.uefa.com/uefaeuro2012/statistics/round=15171/teams/type=shotsontarget/index.html

օրինական հաշվարկով 3-րդ ենք` http://ru.uefa.com/uefaeuro2012/standings/round=15171/group=700958/index.html

Համ էլ կոռեկտ ենք խաղում ... ԴԵՂԻՆ ՔԱՐՏԵՐԸ (http://ru.uefa.com/uefaeuro2012/statistics/round=15171/teams/type=yellowcards/index.html)

tikopx
13.10.2010, 16:28
շատերտ սխալ եք մտաժում, պիտի մեր բոլոր հարցակվողներին հաներ , կիսապաշտպաներին էլ, բայց 3 հատ զամեն ունեինք ընդհամենը, սա այն խաղը չէր, որ սաղով խաղային, կարևորը կրելներ, որ աչոկ չկոռցնեինք, հնարավոր էր իրանք վնասվածք ստանային,որը մեզ պետք չի մյուս խաղի համար, ի դեպ ռուսներին չեն ծախի, հիմա այն վաղտերը չի, դարը փոխվելա, համ էլ ՖԻՖԱՆ իմացալ սաղին կզրկի խաղալ մինչև երկրի վերանալը:D

խաղի ավարտից հետո `
http://www.youtube.com/watch?v=aVUeVAseX9o

http://www.youtube.com/watch?v=1VIz3qP-hhw

Sagittarius
13.10.2010, 17:13
Նախ ՖԻՖԱ չէ, էս պարագայում ՈՒԵՖԱյա՝ Պլատինիի գլխավորությամբ, որոնց ընդհանրապես չեմ վստահում, բացարձակ չեմ վստահում նաև Նեմեցին և Սերժին, ով-ով բայց Ռուսաստանը ցանկության դեպքում իրանց վրա ներազդելու միջացներ ունի,
Բայց վստահում եմ մեր տղաներին ու հավատում եմ, որ իրանք ջարդելու են ռուսներին, վերջիվերջո գոլ խփողը ու բաց թողողը իրանք են:)

Հայաստան Առաջ, հայ ազգը ձեր թիկունքին ա:goblin

tikopx
13.10.2010, 17:32

հաստատ եթե Անդորրա պես լցվի ստադոինը, ու տենց ալիքներ անեն, ասենք տեցն ալիք չէր եղել այս մարզադաշտում սարքելուց հետո, հաստատ մերոնք չեն ծախի խաղը, համոզված եմ, բայց եթե մարդ չգա, հաստատ կտան խաղը իրանց, ու ես ել համամիտ կլինեմ, եթե իրանց թիկունքին մարդ չլինի,իրանք ել թքաց կունենան խաղի վրա

Մանուլ
13.10.2010, 18:34

Ախր եթե որոշեն ծախել խաղը, էլ նշանակություն չի ունենա` ստադիոնը լի՞քն ա, թե՞ դատարկ: Հո տեղում չե՞ն որոշելու: Բայց ես հավատում եմ մեր ֆուտբոլիստներին :love :):

tikopx
13.10.2010, 18:42
Ախր եթե որոշեն ծախել խաղը, էլ նշանակություն չի ունենա` ստադիոնը լի՞քն ա, թե՞ դատարկ: Հո տեղում չե՞ն որոշելու: Բայց ես հավատում եմ մեր ֆուտբոլիստներին :love :):
ես էլ եմ հավատում

Ջուզեպե Բալզամո
13.10.2010, 19:21
Չորրորդ տուրի արդյունքներն են.

Իտալիա - Սերբիա խաղն ընդհատված է սերբ ֆուտբոլասերների անկարգությունների պատճառով: Հավանական է, որ սերբերին պարտություն կգրանցվի:
Ֆարոյան Կղզիներ 1 - 1 Հս. Իռլանդիա
Ադրբեջան 1 - 0 Թուրքիա
Հայաստան 4 - 0 Անդորրա
Ֆինլանդիա 1 - 2 Հունգարիա
Լատվիա 1 - 1 Վրաստան
Ղազախստան 0 - 3 Գերմանիա
Բելառուսիա 2 - 0 Ալբանիա
Լիխտենշտեյն 0 - 2 Չեխիա
Դանիա 2 - 0 Կիպրոս
Շվեյցարիա 4 - 1 Ուելս
Սլովակիա 1 - 1 Իռլանդիա
Մակեդոնիա 0 - 1 Ռուսաստան
Էստոնիա 0 - 1 Սլովենիա
Սան Մարինո 0 - 2 Մոլդովա
Հոլանդիա 4 - 1 Շվեդիա
Հունաստան 2 - 1 Իսրաել
Բելգիա 4 - 4 Ավստրիա
Շոտլանդիա 2 - 3 Իսպանիա
Ֆրանսիա 2 - 0 Լուքսեմբուրգ
Անգլիա 0 - 0 Մոնտենեգրո
Իսլանդիա 1 - 3 Պորտուգալիա

Մեր խմբի աղյուսակն այժմ ունի այս տեսքը: Իռլանդացիք, մեր դաշտում տարած "պատահական" հաղթանակի շնորհիվ, մեզանից մի տող վերևում են. :)

------------------ խ հ ո պ գ +/- մ
1 Ռուսաստան 4 3 0 1 6-3 3 9
2 Իռլանդիա 4 2 1 1 7-5 2 7
3 Հայաստան 4 2 1 1 9-4 5 7
4 Սլովակիա 4 2 1 1 4-4 0 7
5 Մակեդոնիա 4 1 1 2 4-4 0 4
6 Անդորրա 4 0 0 4 1-11 -10 0

Gayl
13.10.2010, 21:55
նբայեք ինչ ստատիստիկա յա մերը 5-րդ ` http://ru.uefa.com/uefaeuro2012/statistics/round=15171/teams/type=shotsontarget/index.html

օրինական հաշվարկով 3-րդ ենք` http://ru.uefa.com/uefaeuro2012/standings/round=15171/group=700958/index.html

Իսկ իրականում երկրորդ տեղն ենք;)

Երվանդ
13.10.2010, 22:10
Ախր եթե որոշեն ծախել խաղը, էլ նշանակություն չի ունենա` ստադիոնը լի՞քն ա, թե՞ դատարկ: Հո տեղում չե՞ն որոշելու: Բայց ես հավատում եմ մեր ֆուտբոլիստներին :love :):

Եթե որոշեն ծախել, ֆուտբոլիստները չեն էլ իմանա:), մարզիչը մենակ իմանա լրիվ հերիք ա, ասենք 3 հարձակվող կմտցնի խաղադաշտ ու լիքը ազատ գոտիներ կառաջանան կիսապաշտպանությունում ու պաշտպանությունում, բայց ես համոզված եմ ոչ խաղը չեն ծախի, քանի որ մենք երկրորդ տեղում ենք, ու ռեալ հնարավորություններ ունենք առաջ գնալու:

Gayl
13.10.2010, 22:19

Եթե ռուսներին պետք եղավ հայերից միանշանակ խաղը կառնեն, դրա համար լավ կլինի, որ ռուսները չպարտվեն ու կարողա պետք եղած ժամանակ մեզ միավոր տան:

Երվանդ
13.10.2010, 22:23
Եթե ռուսներին պետք եղավ հայերից միանշանակ խաղը կառնեն, դրա համար լավ կլինի, որ ռուսները չպարտվեն ու կարողա պետք եղած ժամանակ մեզ միավոր տան:

Ո՞նց, մեխանիզմները բացատրի էլի, եթե տենց միանշանակ ա:

Gayl
13.10.2010, 22:28
Ո՞նց, մեխանիզմները բացատրի էլի, եթե տենց միանշանակ ա:
Ռուսները աշխարհի խաղերին չմասնակցեցին և ամեն ինչ կանեն, որ պատմությունը չկրկնվի, եթե հիշում ես սլովակները ամենավերջին խաղում ռուսներին հաղթեցին ու եթե չեմ սխալվում ռուսներին նիչյան բավական էր և այս անգամ եթե վատ վիճակում հայտնվեն բոլոր լծակները կոգտագործեն, որ վատ վիճակում չհայտնվեն, չէ՞ որ ֆուտբոլը ղումար է:

Երվանդ
13.10.2010, 22:36

Ես դրդապատճառները չեմ հարցնում, այլ խաղը առնելու մեխանիզմները, Աշխարհի կամ Եվրոպայի/լավ չեմ հիշում/ առաջնության ընտրական փուլի վերջին տուրում, ռուսները խաղում էին ուկրաինացիների հետ, ու իրանց հաղթանակ էր պետք , խաղը ավարտվեց ոչ ոքի ու ռուսները դուրս մնացին, ըստ քո տրամաբանության կարային խաղը առնեին, բա ինչի՞ չառան:

---------- Ավելացվել է՝ 23:36 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:34 ----------

Ռուսները աշխարհի խաղերին չմասնակցեցին և ամեն ինչ կանեն, որ պատմությունը չկրկնվի, եթե հիշում ես սլովակները ամենավերջին խաղում ռուսներին հաղթեցին ու եթե չեմ սխալվում ռուսներին նիչյան բավական էր և այս անգամ եթե վատ վիճակում հայտնվեն բոլոր լծակները կոգտագործեն, որ վատ վիճակում չհայտնվեն, չէ՞ որ ֆուտբոլը ղումար է:

Կամ էս տուրի Ադրբեջան - Թուրքիայիա խաղը նայենք, Թուրքիան հսկայական քաղաքական ազդեցություն ունի Ադրբեջանի վրա, ինչի՞ խաղը չառան, թուրքերին էլ վիզ հաղթանակ էր պետք, անցած տուրում գերմանացիներին էին կրվել:

Gayl
13.10.2010, 22:46
Ես դրդապատճառները չեմ հարցնում, այլ խաղը առնելու մեխանիզմները, Աշխարհի կամ Եվրոպայի/լավ չեմ հիշում/ առաջնության ընտրական փուլի վերջին տուրում, ռուսները խաղում էին ուկրաինացիների հետ, ու իրանց հաղթանակ էր պետք , խաղը ավարտվեց ոչ ոքի ու ռուսները դուրս մնացին, ըստ քո տրամաբանության կարային խաղը առնեին, բա ինչի՞ չառան:
Եթե կարողանային անպայման կառնեին, չեն կարողացել, որովհետև Ուկրանիայի ֆեդերացիան խաղը չէր ծախի, տակը մնաց սուդիան, իսկ այդպիսի խաղերին սուդիա կաշառելը թան խմել չի ու ամեն մեկի բան չի;) , իսկ հայերի պարագայում ոչ թե մրցավարի վրա կազդեն այլ ֆեդերացիայի, կարծում եմ երկրորդ անգամ նույն գետը չեն մտնի, դրա համար էլ ասում եմ լավ կլինի մինչև հունիս ռուսները լավ առաջ լինեն:

Երվանդ
13.10.2010, 22:51

Գայլ ջան խաղ առնել ծախելն տենց հեշտ բան չի, դու նենց ես նկարագրում ո՞նց որ մի բաժակ ջուր խմի մարդ, հասկացանք որ ֆեդերացիայի վրա պիտի ազդեն, բայց ո՞նց, ասենք Պուտինը զանգի Սերժին ասի խաղը մեզ տվեք, թե Նեմեցին վախեցնեն ասեն բիզնեսներդ կխլենք բան, ո՞նց են ազդելու ֆեդերացիայի վրա:

Gayl
13.10.2010, 22:57
Կամ էս տուրի Ադրբեջան - Թուրքիայիա խաղը նայենք, Թուրքիան հսկայական քաղաքական ազդեցություն ունի Ադրբեջանի վրա, ինչի՞ խաղը չառան, թուրքերին էլ վիզ հաղթանակ էր պետք, անցած տուրում գերմանացիներին էին կրվել:
Քո կարծիքով, եթե դա թուրքերի վերջին խաղ լիներ նրանք կպարտվեի՞ն;)
Թուրքերը երրորդ տեղում են և Ավստրիայից մեկ միավորով է հետ:

---------- Ավելացվել է՝ 23:57 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:52 ----------

Գայլ ջան խաղ առնել ծախելն տենց հեշտ բան չի, դու նենց ես նկարագրում ո՞նց որ մի բաժակ ջուր խմի մարդ, հասկացանք որ ֆեդերացիայի վրա պիտի ազդեն, բայց ո՞նց, ասենք Պուտինը զանգի Սերժին ասի խաղը մեզ տվեք, թե Նեմեցին վախեցնեն ասեն բիզնեսներդ կխլենք բան, ո՞նց են ազդելու ֆեդերացիայի վրա:
Դա էլ իրանք գիտեն, թե ոնց են անելու:Հայերը էնքան մեծ սրտի տեր են, որ կարողա առանց ասելու ռուսների դրության մեջ մտնեն:Թուրքերի նախագահը հո Սերժին չէր ասել, գալիս եմ Հայաստան ու տղերքին հրաման կտաք որ մերոնց հետ քյալա չտան:

Երվանդ
13.10.2010, 22:59
Քո կարծիքով, եթե դա թուրքերի վերջին խաղ լիներ նրանք կպարտվեի՞ն;)
Թուրքերը երրորդ տեղում են և Ավստրիայից մեկ միավորով է հետ:

Հա բայց էտ պարտության պատճառով կարան դուրս մնան, ոչ մեկ չի կարա 100% երաշխիք տա , որ Ավստրիան գոնե մեկ խաղ կկրվի կամ ոչ ոքի կանի, նենց որ , տենց հեշտ հարց լիներ հաստատ ռիսկի չեին գնա ու կառնեին խաղը;), բացի դա մեր մոտ էլ վերջի փուլը չի կարծեմ, ու մենք էլ էս պահին լավ շանսեր ունենք, իսկ ռուսները սենց թե նենց ֆավորիտն են էտ խաղի ու մեր խմբի, ու հաստատ չեն մտածում որ կրվելու են, որ սաղ պետական ղեկավարներով բանով խառնվեն ու փորձեն ազդեն մեր ֆեդերացիայի վրա, իսկ խաղ առնելով երկար չես գնա, մեզնից ասենք առան , բա իռլանդացիքից, սլովակներից, մակեդոնացիներից ո՞նց են առնելու:

Gayl
13.10.2010, 23:08

Ոնց որ մենք Ղարաբաղցիների հետ խաղանք ու իրանց խաղը առնենք:D
Ապեր ես չեմ ասում, որ անպայման առնելու են, այլ ասել եմ, եթե վիճակները վատ լինի ապա ռիսկի չեն գնա:
Դե ակումբներ կան խաղեր առնելով դառնում են ՉԼ ի կամ հենց իրենց լիգայի հաղթողը, էլ դրանից երկարը ոնցա՞ լինում;)

Երվանդ
13.10.2010, 23:12

Ակումբն ուրիշ ա , հավաքականը ուրիշ, իսկ վիճակները չի կարա էլ փոխվի, քանի որ մինչև էտ ուրիշ խաղ չկա:

---------- Ավելացվել է՝ 00:12 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:09 ----------

Հա, չի եղել տենց թիմ որ խաղեր առնելով գնա ու հաղթի ՉԼ-ն, համենայն դեպս տենց ապացուցված փաստ չկա, կարողա դու գաղտնի ինֆորմացիայի ես տիրապետում, չգիտեմ, բայց եթե նույնիսկ լիներ էլ, ակումբները մասնավոր են, պատկանում են կոնկրետ անձանց , որորնք կարան իրար մեջ ինչ որ բաներ որոշեն, իսկ հավաքականները ոչ մեկինը չեն, ֆեդերացիայի նախագահինը չի որ ոնց ուզենա տենց անի, իսկ որ հանկարծ ռիսկի գնա ու հանկարծ շուխուռ հելնի, քիթը կկտրեն:

Gayl
13.10.2010, 23:21
Ակումբն ուրիշ ա , հավաքականը ուրիշ, իսկ վիճակները չի կարա էլ փոխվի, քանի որ մինչև էտ ուրիշ խաղ չկա:

Հունիսին ռուսների հետ խաղ ունենք, եթե չեմ սխալվում իրենց դաշտում,իսկ մինչ այդ ինչ ասես կարող է պատահել:

---------- Ավելացվել է՝ 00:18 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:15 ----------

Ակումբն ուրիշ ա , հավաքականը ուրիշ, իսկ վիճակները չի կարա էլ փոխվի, քանի որ մինչև էտ ուրիշ խաղ չկա:

---------- Ավելացվել է՝ 00:12 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:09 ----------

Հա, չի եղել տենց թիմ որ խաղեր առնելով գնա ու հաղթի ՉԼ-ն, համենայն դեպս տենց ապացուցված փաստ չկա, կարողա դու գաղտնի ինֆորմացիայի ես տիրապետում, չգիտեմ, բայց եթե նույնիսկ լիներ էլ, ակումբները մասնավոր են, պատկանում են կոնկրետ անձանց , որորնք կարան իրար մեջ ինչ որ բաներ որոշեն, իսկ հավաքականները ոչ մեկինը չեն, ֆեդերացիայի նախագահինը չի որ ոնց ուզենա տենց անի, իսկ որ հանկարծ ռիսկի գնա ու հանկարծ շուխուռ հելնի, քիթը կկտրեն:
Պաշտոնական ոչ մի տվյալ, իսկ Ինտեռը Բարսային իրա դաշտում առավելության հասավ մրցավարի բացահայտ օգնությամբ, իսկ օրինակ Յուվեն չեմպիոն եղավ, որովհետև խաղերի կեսից ավելին առել էր, դա էլ պաշտոնական տվյալ եմ ասում:

---------- Ավելացվել է՝ 00:21 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:18 ----------

բայց եթե նույնիսկ լիներ էլ, ակումբները մասնավոր են, պատկանում են կոնկրետ անձանց , որորնք կարան իրար մեջ ինչ որ բաներ որոշեն
Ասենք Յուվեի տերը Միլանի տիրոջ հետ պայմանավորվում ա՞:)

Երվանդ
13.10.2010, 23:22
Ռուսների հետ խաղալու ենք մարտին, ու դա թե մեր թե ռուսների առաջին պաշտոնական խաղն ա 2011 թվի, նենց որ ոնց կա նենց մնալու ա, մինչև էտ խաղը ոչ մեր միավորները կարա ավելանա ոչ ռուսների ու ոչ էլ մեր խմբում որևէ մեկի, ակումբների ու հավաքականի մեջ տարբերությունն էլ բացատրեցի: Ապեր ես էտքան միամիտ չեմ որ խաղ առնել ծախելուն չհավատամ, ու մտածեմ որ ամեն ինչ 100 տոկոսանոց մաքուր ու սպորտային ա ֆուտբոլում, բայց որ հավաքականը ունենալով ռեալ շանս որ դուրս կգա եզրափակիչ, դնի ու խաղը ծախի, էտ աբսուրդ ա, տենց բան չի կարա լինի, բացառվում ա:

Ambrosine
13.10.2010, 23:23
Մոդերատորական. «Հայկական ֆուտբոլ» թեմայից այս թեմա են տեղափոխվել շատ չէ, մի 115 գրառում :))
Միշտ մեր թիմի խաղերը կոնկրետ մրցաշարի թեմայից դուրս են քննարկվել: Միգուցե պատճառը անվստահությունն է եղել՝ սեփական թիմի նկատմամբ: Սխալը շտկելու ժամանակն է: Հետագա բոլոր քննարկումները, որոնք կվերաբերեն մեր հավաքականին՝ այս մրցաշարի շրջանակներում, անցկացրեք այս թեմայում:
Եթե կան գրառումներ, որ էլի այս թեմային են վերաբերում, բայց մնացել են Հայկական ֆուտբոլում, խնդրում եմ տեղեկացրեք, որ տեղափոխեմ ;):

Երվանդ
13.10.2010, 23:24
Ասենք Յուվեի տերը Միլանի տիրոջ հետ պայմանավորվում ա՞:)

Ես մեխանիզմներին չեմ տիրապետում, դրա համար ոչ մի բան չեմ ասում միանշանակ, մեխանիզմներին ոնց որ թե դու ես լավ տիրապետում , ասա իմանանք ով ա ում դիմում:

Gayl
13.10.2010, 23:39
Ես մեխանիզմներին չեմ տիրապետում, դրա համար ոչ մի բան չեմ ասում միանշանակ, մեխանիզմներին ոնց որ թե դու ես լավ տիրապետում , ասա իմանանք ով ա ում դիմում:
Ուրեմն իրանց խաղերը ապացուցել են, որ Յուվեն խաղերի մեծ մասը առել էր և իհարկե որակազրկվեց, իսկ ապացույցը ասենք երկու նախագահների խոսակցության ձայնագրություն չէր այլ տվյալ ակումբի խաղերի վիդեոները, այն հատվածներով որտեղ պարզ երևում է որ մրցավարը պաշտպանում է տարել են դատարան , այսինքն ստացվեց, որ նրանք մրցավարներին են կաշառել:

Սերխիո
14.10.2010, 01:14
Ուկրաինա -Ռուսաստան խաղի պահով ասեմ , որ դա տեղի ա ունեցել 1999 թ., երբ մենք , Ֆրանսիան ու դրանք` մի խմբում էինք, իսկ վերջի խաղում հանդիպում էին իրանք, ու իրավիճակը նենց էր , որ եթե Ռուսաստանը հաղթեր՝ խմբում կգրավեր առաջին տեղը , ու միանգամից դուրս կգար Եվրո 2000 , իսկ ֆրանսիան երկրորդով, իսկ Ուկրաինան հաղթելով՝ դուրս էր գալիս երկրորդ տեղով , ֆրանսիան ՝առաջին,բնականաբար ռուսներն էլ ֆուկ էին լինում , ու տենց էլ եղավ , մի հիմար դարպասապահ ունեին՝ ֆիլիմոնով ազգանունով, կուրյոզ գոլ բաց թողեց Շըրենկոյի տուգանայինից ու ... Իտոգում ուկրաինան ստիկովկա խաղ ունեցավ կարծեմ Խորվաթիայի հետ ու թռավ , դե Ֆրանսիաս էլ դարձավ չեմպիոն:love

Հ.Գ.
բայց ամեն դեպքում շատ զարմացրեց ադրբեջանի դավաճանությունը , ախր ես էլ երկու հատ ստավկա ունեյի, երկւոսի մեջ էլ թուրքիա կար:angry

Barcamaniac
18.10.2010, 00:52
Մեր խաղի համար մի վայրկյան անգամ չկասկացեք, թե կարող ա ծախեն: Հնարավոր չի: Ու պետք չի գրել տենց բաներ, որտև սենց լուրերը կոտրում ենխաղացողներին: Իրանք իրանց չեն խնայում, իսկ մենք ասում ենք, թե կարող ա խոսացած խաղ լինի ռուսների հետ: Պետք ա ստադիոնում նենց մթնոլորտ ստեղծենք, որ ռուսները հասկանան, որ հայերի դեմ են խաղում ու ստիպված են պարտվել: Ոչ մի զիջում ոչ ռուսներին, ոչ էլ ես իմ ում: Մենք մենակ մեր համար ենք խաղում, մեր հաղթանակներն էլ միայն մեր համար են:

Ջուզեպե Բալզամո
01.11.2010, 00:05
Չորրորդ տուրի արդյունքներն են.

Իտալիա - Սերբիա խաղն ընդհատված է սերբ ֆուտբոլասերների անկարգությունների պատճառով: Հավանական է, որ սերբերին պարտություն կգրանցվի:

ՈւԵՖԱ- Սերբիային տեխնիկական պարտություն է գրանցել: Նաև արգելել է հաջորդ երկու հանդիպումներում հանդիսատես ունենալ: Իտալիայի ՖՖ-ն տուգանվել է հարյուր հազար եվրոյով և զրկվել հաջորդ հանդիպման հանդիսատեսներից…

Հարդ
23.03.2011, 12:21
Այսպես...
Խաղին մնացել է 3 օր: Հավաքականը կարելի է ասել ե՛ւ լավ, ե՛ւ վատ վիճակում է:

Առաջնության խաղերում Մանուչարյանը վնասվածք ստացավ, սակայն բժիշկների հավաստմամբ պատրաստ է հավաքականում խաղալուն:
Ղազարյանը վատ մարզավիճակում չէ, և իմ կարծիքով խաղին պատրաստ է:
Մարկոսը կրկին հիացնում է իր հարվածներով և խաղում կլինի մեր հարվածային թաքնված ուժը:
Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության վերջին տուրում գոլ խփեց և դա լրցուցիչ խթան կհանդիսանա այս խաղի համար:
Մխիթարյանը հետևեց Մովսիսյանի օրինակին և ավելի գեղեցիկ գոլ խփեց:
Հայրապետյանն է ուրախացնում, քանի որ ամրապնդվում է Լեհաստանի առաջնությունում և լավ մարզավիճակում է:
Անհանգստացնում է Արզումանյանը, քանի որ այդպես էլ խաղադաշտ դուրս չի գալիս:
Մկոյանն ունի ճակատային վնասվածք, սակայն դա չի խանգարի:
Դե իսկ Հովսեփյանն ու Բերեզովսկին շարունակում են իրենց կայուն խաղը ցուցադրել:

Ինչպես տեսնում եք՝ հարձակման ու կիսապաշտպանության հետ ամեն ինչ կարգին է: Մտահոգում է պաշտպանության հարցը: Հրավիրված են 22 ֆուտբոլիստ, որոնցից 9 - ը պաշտպան են:
Շատ եմ ցավում, որ Արզումանյանի պես ֆուտբոլիստը չի կարողանում հիմնական կազմում տեղ ունենալ:

Իմ համեստ կարծիքով հավաքականը պետք է խաղա գերագրեսիվ ու հարձակվողական ֆուտբոլ ու ռուսներին զրկի դաշտի կենտրոնից: Քանի որ պատշպանությունում խնդիրներ կան:
Խաղի այսպես ասած «նշանաբանը» պետք է լինի «ինչքան շատ գոլ՝ էնքան լավ», քանի որ այնուամենայնիվ գնդակներ բաց կթողնենք ու հաղթելու համար շատ գոլ է հարկավոր:
Ուղղակի պետք է կարուսել ստեղծել ռուսների դարպասի մոտ (Մարկոս-Մկրտչյան-Ղազարյան-Մխիթարյան-Մովսիսյան):
Իհարկե եկեք չմոռանանք Զեբելյանի մասին, որը նույնպես կարող է կրակագծում լինել, եթե խաղադաշտ դուրս գա:

Հնարավոր է նաև, որ պահեստային դարպասապահ լինի Էդել Ապուլա Բետեն, որ հանդես է գալիս ֆրանսիական Պարի Սեն Ժերմենում: Բանակցությունները դեռ ընթացքի մեջ են:

Օզբիլիսը վերջերս հայտնեց, որ կնախնտրի Հոլանդիայի հավաքականը: Կարծում եմ, որ մեծ սխալ գործեց... քանի որ շանսերը շատ քիչ են իր Հոլանդիայի հավաքականում հայտնվելու, իսկ Հայաստանի հավաքականի դռները երևի թե փակվեցին իր առաջ:

Հավելեմ, որ Wiliam Hill միջազգային բուքմեյքերը սահմանաել է հետևյալ խաղադրույները.
Հայաստան - 7:00
Ոչ ոքի - 3:60
Ռուսաստան - 1:57

Ոնց որ թե շատ են թերագնահատել մեզ:

Malxas
23.03.2011, 13:35
Հարդ - ին

Չէի ասի, թե Ղազարյանը լավ մարզավիճակում է: Թափթփված, անօգտակար խաղ է խաղում:
Իսկ Օզբիլիսին այսօր առավոտվանից այնքան եմ հայհոյել, որ գործի տեղը լրջորեն հանձն առան հանգստացնել ինձ: Ընդհանրապես Թուրքիայում ապրող հայերին չեմ կարող հասկանալ: Ասում են, որ Հայաստան - Թուրքիա խաղում նրանք երկրպագում էին թուրքերին: Միգուցե հայերին էլ համակրեն, բայց միմիայն թուրքերից հետո: Սա առավելևս զարմանալի է ինձ համար, քանի որ ճանաչում եմ ստամբուլահայ մի լավ տղայի, որն այսօր Աբովյանում է ապրում և իր հայրենասիրությամբ ոչ մի հայաստանցու չի զիջում:

Gayl
23.03.2011, 15:09
Հավելեմ, որ Wiliam Hill միջազգային բուքմեյքերը սահմանաել է հետևյալ խաղադրույները.
Հայաստան - 7:00
Ոչ ոքի - 3:60
Ռուսաստան - 1:57

Ոնց որ թե շատ են թերագնահատել մեզ:
Մեր բուքմեյքերնը Ռուսների գործակիցը ավելի քիչ են տալիս ;)
Չեն թերագնահատել, նորմալ է: Ռուսների մի մասը Պրեմիեր Լիագայում ու Բունդեսլիգայում են խաղում, այդպես էլ պետք է լիներ ;)

Yellow Raven
23.03.2011, 17:18
Ռուսները բավականին վտանգավոր են հատկապես եզրերում...
Անպայման ձախից պետքա Հայրապետյանը խաղա, ինքը ամբողջ ձախ եզրը կփակի,մանավանդ, որ հավաքականի վերջին երկու պաշտոնական խաղերում ակնհայտ երևում էր, որ ամենաթույլ օղակը մեր հավաքականում ձախ պաշտպանի դիրքն է(այն ժամանակ Արտակ Եդիգարյանն էր խաղում):
Կախված Կառլենի մարզավիճակից կարելիա նաև երկրորդ մաքուր հենակետայինին դաշտ դուրս հանել Մարկոսի փոխարեն... Տեսնենք մարզիչն ինչպես կորոշի:)

Gayl
23.03.2011, 17:23
Ռուսները բավականին վտանգավոր են հատկապես եզրերում...

Այո համաձայն եմ, իսկ պավլուչենկոն լավ էլ բոյով տղայա ;), իսկ մերոնք երկրորդ հարկում թույլ են խաղում:

Malxas
25.03.2011, 13:32
Հայաստանի հավաքականի կազմն ըստ ինձ

Դարպասապահ - Բերեզովսկի
Աջ պաշտպան - Հովսեփյան
Կենտ. պաշտպան - Արզումանյան
Կենտ. պաշտպան - Մկոյան
Ձախ պաշտպան - Արտակ Եդիգարյան
Ձախ կիսապաշտպան - Հայրապետյան
Կենտ. կիսապաշտպան - Մկրտչյան
Կենտ. կիսապաշտպան - Մխիթարյան
Աջ կիսապաշտպան - Փաչաջյան
Ենթահարձակվող - Մարկոս
Հարձակվող - Մովսիսյան

davidus
26.03.2011, 18:56
Հը, սկսու՞մ ենք.... :goblin

Մանուլ
26.03.2011, 19:38
Արդեն 10րդ անկյունայինը մեր դարպասին :o (((

Շինարար
26.03.2011, 19:53
Աչքիս թվա՞ց, թե՞ իրոք էդձև պլակատ կար «Առմենիյա-սիրտ-Ռասիյա»:angry

Shah
26.03.2011, 19:54
Աչքիս թվա՞ց, թե՞ իրոք էդձև պլակատ կար «Առմենիյա-սիրտ-Ռասիյա»:angry
մի ջղայնացի, եթե եղել ա` լավ իմաստով չի եղել :)))

Okamigo
26.03.2011, 19:59
Տղերքի խաղը դուրս չեկավ,խառնվել էին պաշտպանությունում

Ռուֆուս
26.03.2011, 20:32
Հաշիվն ինչքա՞ն ա :8

Moonwalker
26.03.2011, 20:33
Հաշիվն ինչքա՞ն ա :8

Հլը 0 - 0 :)

Լեո
26.03.2011, 20:41
Աչքիս թվա՞ց, թե՞ իրոք էդձև պլակատ կար «Առմենիյա-սիրտ-Ռասիյա»:angry
Բայց ի՞նչ վատ բան կա էդ պլակատում :unsure Վա՞տ ա, որ բարեկամաբար ենք ընդունում Ռուսաստանի հավաքականին :esim

Armen.181
26.03.2011, 20:55
բայց հո չգոռացի չեղած գոլի համար :(

Հայուհի
26.03.2011, 20:56
Էսօր Հրապարակում ռուս տղաներ էին հավաքված, իրար հետ խոսում են, թե՝
-А мы не за кого не болеем, мы за дружбу.

Բա:)

Ինչուիկ
26.03.2011, 20:58
Վերջ։ 0-0 :)

Լեո
26.03.2011, 20:59
Էսօր Հրապարակում ռուս տղաներ էին հավաքված, իրար հետ խոսում են, թե՝
-А мы не за кого не болеем, мы за дружбу.

Բա:)

Կուտ ա եղել, չհավատաս :)

Ջուզեպե Բալզամո
26.03.2011, 21:00
Վատ էր… սենց շանս կարող ա էլ չլինի, ռուսական չեղած թիմից վախենում էին: Հոգեբանական պարտություն էր… եթե մեղքը գցեմ մրցաշրջանի նոր լինելու վրա, Մոսկվայում միայն հաղթանակ եմ ուզում… մեր թիմը ռուսներից լավն ա

ministr
26.03.2011, 21:00
Արդյունքը լրիվ բնութագրումա խաղի ընթացքը: Հավասար խաղ:

Ապե Ջան
26.03.2011, 21:01
Էլի լավա, գոնե չպարտվեցին: :)

Moonwalker
26.03.2011, 21:01
Մեկա հալալա տղերքին::))
Արզումանյանն ու Բերեզովսլին...:love
Մովսիսյանը ահավոր էր ու էն (:love) պահն էլ փչացրեց::angry

Տեսախցիկների դիրքերն ու էկրանի մեջտեղը տնգված հաշվի ցուցանակը...:[

Հայուհի
26.03.2011, 21:02
Կուտ ա եղել, չհավատաս :)

Հարցը հավատալ-չհավատալը չի... ես էլ եթե Ռուսաստանում լինեի , նույնը կասեի...

Լեո
26.03.2011, 21:04
Կարևորը բարոյական հաղթանակն էր, մենք հաղթեցինք բարոյապես :)) :D (չգիտեմ էլ էդ որն ա) :lol

Լեո
26.03.2011, 21:04
Հարցը հավատալ-չհավատալը չի... ես էլ եթե Ռուսաստանում լինեի , նույնը կասեի...

Վախի՞ց :))

Հայուհի
26.03.2011, 21:05
Կարևորը բարոյական հաղթանակն էր, մենք հաղթեցինք բարոյապես :)) :D (չգիտեմ էլ էդ որն ա) :lol

Բարոյապես հաղթելը չպարտվելն ա;):))

Ապե Ջան
26.03.2011, 21:05
Տեսախցիկների դիրքերն ու էկրանի մեջտեղը տնգված հաշվի ցուցանակը...:[

Շատ վատ էր էդ ամեն ինչը, ու նաև վերջում ֆուտբոլիստի խոսելուց առաջ ռե=իսորների ձայը: :[

Հայուհի
26.03.2011, 21:06
Վախի՞ց :))

Չէ, ուղղակի դիվանագիտական քայլա... բայց իրանք հաստատ վախից էին ասել:))

Լեո
26.03.2011, 21:07
Տեսախցիկների դիրքերն ու էկրանի մեջտեղը տնգված հաշվի ցուցանակը...:[
Դե գոնե լավ ա, որ էն նախկին «մուլտֆիլմ» լուսագիրը փոխել էին:

Լեո
26.03.2011, 21:08
Կարևորը ռսներին 40 հազարական եվրոյից զրկեցինք :hands

davidus
26.03.2011, 21:12
բա ես ինչքան եմ ուրախացել.... միշտ թվում էր, թե 1-3 պարտվելու ենք: :)) :)) :))

Okamigo
26.03.2011, 21:14
Չէի ասի որ տղերքի խաղը դուրս եկավ,բայց կուզեի առանձնացնել Բերեզովսկու ու Արզումանյանի խաղը,շնորհավորում եմ Հայասատանի հավաքականին ու բոլոր ֆանատներին

Ձայնալար
26.03.2011, 21:16
Սաղ հեչ, բայց էն օպերային երգիչը բռնաբարեց հիմները :D

Շինարար
26.03.2011, 21:18
Բայց ի՞նչ վատ բան կա էդ պլակատում :unsure Վա՞տ ա, որ բարեկամաբար ենք ընդունում Ռուսաստանի հավաքականին :esim

Ինձ դուր չեկավ, ուրիշ բան եթե դա ավանդույթ է, ու երբ ասենք Ուկրաինայի կամ Վրաստանի հետ է լինում խաղ, նույնատիպ ուկրաիներեն ու վրացերեն պլակատներ էլ լինեն: Մի խոսքով, էլի լավ է, կարևորը չկրվեցինք, չնայած չեմ հիշում՝ ով էր ասել, ու ես երեք-մեկով մերոնց հաղթանակին էի սպասում, բայց էլի լավ էր: Հավանեցի մեր հավաքականը, վաղուց չէի հետևել խաղերին:

Լեո
26.03.2011, 21:18
Սաղ հեչ, բայց էն օպերային երգիչը բռնաբարեց հիմները :D

Մարզադաշտում ես լսե՞լ:

Հեռուսացույցով իրոք բռնաբարություն էր, մանավանդ Հայաստանի հիմնը :D

Adriano
26.03.2011, 21:29
Սաղ հեչ, բայց էն օպերային երգիչը բռնաբարեց հիմները :D

Բռնաբարելը նուրբա ասած, բայց ասեմ ձեզ մեր հանդիսատեսները կամ երկրպագուներն էլ համը հանին, էնքան զուռնա դհոլ էին բերել, որ սաղ խառնին էդ անտաղանդին…

Նաիրուհի
26.03.2011, 22:03
Ջղայնացած եմ ահավոր... :angry
Ո՜նց չկարողացանք գոնե մի գոլ խփել... Լրիվ անկապ-հիասթափված վիճակում եմ. ձենս կտրված, սառած, հոգնած, ու դրա դիմաց գոնե մի գոլ չխփեցինք :(
Մարդ կա՝ երջանկացել է, որովհետև պարտություն էր գուշակում, իսկ ես համոզված էի, որ հաղթելու ենք: Էնպես չէր, որ չէինք կարողանում խաղալ ու ուղղակի ժամանակ էինք ձգում... :(

Հ. Գ. Զուռնա-դհոլին էլ բան չասեք. գոնե մենակ էդ էր միիի քիչ տրամադրությունս բարձրացնում, չնայած էնքան լարված էինք, որ կարգին երկրպագել էլ չստացվեց. թող հլը մի գոլ խփեինք, զուռնա-դհոլն էդ ժամանակ կտեսնեիք, քոչարին ու ամբողջ քաղաքով երթն էլ բոնուս...

Բայց ապրեն տղերքը. ուժերի ներածի չափ խաղացին, ուղղակի մեկ-մեկ ֆիզիկապես ավելի թույլ պարաստված լինելն զգացնել էր տալիս...

Yellow Raven
26.03.2011, 22:20
Խաղից ահավոր դժգոհ եմ, իսկ արդյունքից նման խաղի պայմաններում գոհ եմ:)
Առաջատարից 2 միավոր ենք հետ մնում, վատ չի;)

Malxas
26.03.2011, 22:39
Քիչ առաջ ստադիոնից հասա տուն:
Այսպիսի խաղով պետք է նման արդյունքից դժգոհ չլինենք:
Լավ խաղացին Բերեզովսկին, Հովսեփյանը, Հայրապետյանը, Մկոյանը և Մկրտչյանը: Երկրորդ կեսում նաև Եդիգարյան եղբայրներն ու Ղազարյանը: Մովսիսյանից ավելին էի սպասում: Մխիթարյանը վատ խաղաց: Մի քանի անգամ կորցրեց գնդակը որից հետո մեզ կարող էին գոլ խփել: Ահավոր վատ խաղաց Մալաքյանը:
Հիմա մտածում եմ, որ մեծ սխալ էր խաղերի օրերով փոխվելը: Եթե հիշում ենք այս խաղը պետք է ռուսների դաշտում լիներ, իսկ հունիսին մեր դաշտում: Միևնույն է հավանականությունը փոքր է, որ դրսում ռուսների հետ դրական արդյունք կապահովեինք: Իսկ այդ դեպքում ճիշտ կլիներ, որ հիմա այնտեղ խաղայինք, թեկուզև սառույցի վրա, իսկ հունիսին, հավանաբար շոգ եղանակին, որին մերոնք սովոր ենք, այստեղ: Ֆունկցիոնալ առումով էլ լավ վիճակում կլինեինք այն ժամանակ, խաղի առումով էլ ու ռուսների նկատմամբ հաղթանակն այնքան էլ անիրական չէր լինի, ինչքան որ էր այսօրվա խաղում: Իսկ ընդհանուր առմամբ մեր տղաներից պետք է գոհ լինենք այսօր: Իրենց ուժերի առավելագույնով արեցին ինչ կարող էին: Համախմբված էին, մեկը մեկի համար կանգնած, այդ պատճառով էլ Աստված մեր կողմն էր:

Gayl
26.03.2011, 22:58
Բոլորիդ շնորհավոր հայեր ջան, քանի որ տրամադրությունս բարձր ա, խաղի մասին կարծիք չեմ գրում, վաղը կգրեմ :D:D

Ambrosine
26.03.2011, 23:13
Չեմ ուզում շնորհավորել, որովհետև եթե սա պարտություն չէր, ապա հաղթանակ էլ չէր: Իսկ որ կարող էինք հաղթել, դա հաստատ:
Ես էլ ընկերներիս հետ Օպերայի մեծ էկրանով էի դիտում, բայց այնքան ցուրտ էր, որ մի խաղակեսը դիմացանք, հաջորդ խաղակեսը դիտեցինք արդեն երեխաներից մեկի տանը` թեյի սեղանի շուրջ :)) Տուն վերադառնալիս էլ անտրամադիր, տխրամած, վշտահար, տխրաշուք, անմխիթար, ամպամած ռուսների շատ խմբերի հանդիպեցինք: Միայն այն, որ իրենք եկան ու գլխիկոր հեռացան, ուրեմն կարելի է գոնե չտխրել ու չհուսահատվել:

Իսկ այն, որ պատասխան հանդիպումը մեզ մոտ լիներ, ավելի լավ կլիներ, դժվար է ասել. այսօր մենք տեսանք թույլ ռուսական հավաքական, մերոնք զգացին, որ կարող են խաղալ և հաղթել: Դրանից ավել մեզ էլ ի՞նչ է պետք: Իսկ էնտեղ միգուցե պարտվեին ու վաղօրոք տրամադրվեին Երևանում էլ պարտվելուն:

հ.գ. մարզադաշտում չգիտեմ, բայց Օպերայում հավաքված ֆանատները շատ անշնորհք իրենց պահեցին. Ռուսաստանի հիմնի ժամանակ սուլում էին, բայց որ հանկարծ Մոսկվայում էդպիսի բան պատահի, մի հիստերիա կբարձրացնեն, թե` մեր ռազմավարական դաշնակի՜ցը, մեր բարեկամ պետությու՜նը... սկզբից ձերոնց դաստիարակեք, հետո մյուսներից պատի՛վ պահանջեք:

հա, մեկ էլ`
Մոդերատորական. «Հայկական ֆուտբոլ» թեմայից այս թեմա են տեղափոխվել այս թեմային նվիրված գրառումները:

Gayl
26.03.2011, 23:16
Չեմ ուզում շնորհավորել, որովհետև եթե սա պարտություն չէր, ապա հաղթանակ էլ չէր: Իսկ որ կարող էինք հաղթել, դա հաստատ:

Աստ սա մեկ միավոր էր, որը մեզ նվիրեց առաջատարը ;)
Տղերքը լավ չխաղացին, նիչյա եղավ, որովհետև ռուսները վատ խաղացին, իսկ որ մենք այսօր չէինք կարող հաղթել դա ավելի հաստատ ;)

Ambrosine
26.03.2011, 23:20
Աստ սա մեկ միավոր էր, որը մեզ նվիրեց առաջատարը ;)
Տղերքը լավ չխաղացին, նիչյա եղավ, որովհետև ռուսները վատ խաղացին, իսկ որ մենք այսօր չէինք կարող հաղթել դա ավելի հաստատ ;)

Էլ մի, Գայլ ջան: Հեչ էլ չնվիրեց, մերոնք վաստակեցին: Ասեմ ավելին` 2 միավոր քիչ վաստակեցին: Հերիք ա մերոնց թերագնահատենք :beee:
Առաջին 25 րոպեի ընթացքում ես դաշտում միայն մեկ հավաքական էի տեսնում... դե հետո ցրտից աչքերս մթնեցին, բայց դե :)):

Gayl
26.03.2011, 23:31
Էլ մի, Գայլ ջան: Հեչ էլ չնվիրեց, մերոնք վաստակեցին: Ասեմ ավելին` 2 միավոր քիչ վաստակեցին: Հերիք ա մերոնց թերագնահատենք :beee:

Իսկ ես ամենաքիչը 80 րոպե միայն մեկ հավաքական տեսա :(, ասում էի չէ վաղը գրեմ :))
Ուրեմն մեկ շատ ռեալ պահ ունեցանք ու էլ ոչ մի պահ :), ինչ որ հեռվից հարվածներ, որոնք շատ թույլ էին:
Մերոնք լավն են բան չասացի, իսկ եթե մի երկու տարի առաջ խաղային կարողա խոշոր հաշվով պարտվեին, իրականում արդյունքից պետք է գոհ լինել ;) , բայց ոչ խաղից, որովհետև այդպիսի խաղով հաղթելը գրեթե անհնարին է, իսկ ոչ ոքին նվեր ;): Ամեն դեպքում ես հավատում եմ մերոնց հավատում եմ ու լավ շանսեր ունենք անցնելու:

Առաջին 25 րոպեի ընթացքում ես դաշտում միայն մեկ հավաքական էի տեսնում... դե հետո ցրտից աչքերս մթնեցին, բայց դե :)):
Քեզ ով էր ասում օպերա գնայիր :o:D:D

Ambrosine
26.03.2011, 23:40
Իսկ ես ամենաքիչը 80 րոպե միայն մեկ հավաքական տեսա :(, ասում էի չէ վաղը գրեմ :))
Ուրեմն մեկ շատ ռեալ պահ ունեցանք ու էլ ոչ մի պահ :), ինչ որ հեռվից հարվածներ, որոնք շատ թույլ էին:
Մերոնք լավն են բան չասացի, իսկ եթե մի երկու տարի առաջ խաղային կարողա խոշոր հաշվով պարտվեին, իրականում արդյունքից պետք է գոհ լինել ;) , բայց ոչ խաղից, որովհետև այդպիսի խաղով հաղթելը գրեթե անհնարին է, իսկ ոչ ոքին նվեր ;): Ամեն դեպքում ես հավատում եմ մերոնց հավատում եմ ու լավ շանսեր ունենք անցնելու:
Դե վաղը կգրես :)):

Քեզ ով էր ասում օպերա գնայիր :o:D:D
Մարզադաշտ չէին թողնում, Օպերա էլ հազիվ եմ համոզել: Առաջին անգամ կողքիս էդքան մարդ կար ֆուտբոլ նայող` թեկուզ էկրանի առաջ :D:

V!k
26.03.2011, 23:56
ինչ ասեմ…Շնորհավոր հայեր ջան, Ռուսաստանի նման թիմի հետ ոչ-ոքի խաղացիք, բայց կարող էիք ավելի լավ խաղալ: Չգիտեմ ինչից էր, բայց մի ձևի չէր ստացովում էսօր տղեքի խաղը…
շատ շնորհակալ եմ մեր թիմի երկրպագուներից, իրոք լավ բալետ էինք անում մարզադաշտում, ամեն ինչը շատ լավ էր կազմակերպված, մենակ ետքան հերթ կանգնելը լավ չէր,:( նոր իմացա, որ Ռուսատանի մեկնաբաններն էլ են բողոքել խաղի ժամանակ
շուտվանից եսքան չէի գոռացել, մինչև հիմա ձենս լրիվ քաշված ա, չեմ կարողանում խոսալ, ահավոր հոգնած եմ, բայց ետ հեչ:ok կարևորը չպարտվեցինք

Աբելյան
27.03.2011, 00:40
Հենց Յուրա Մովսիսյանը գնդակով գոլերի դեմն ա կանգնած, ինքս ինձ ասում եմ. "էս մեկը փուստ ա": Ապրի պաշտպանությունը: Բերեզովսկին էլ ապրի: Ռուսներն էլ ոնց որ իրան հավանեցին:

Sagittarius
27.03.2011, 00:42
Հայեր ջա՛ն, ցավներդ տանե՛մ /ես գրառումը միայն էս արտահայտությամբ կարամ սկսեմ/

Չգիտեմ, խառը զգացումներ ունեմ: Բայց միանշանակ հպարտ եմ, որ Ռուսաստանի /որը համաձայնվեք, որ լուրջ թիմ ա/ հետ ոչ ոչքին ինձ մոտ ուրախության պոռթկում չի առաջացնում:
Մի քիչ ափսոսելի ա, որովհետև երեք միավորը մեզ օդի պես են հարկավոր առաջին երկու տեղի համար պայքարում, բայց ուրախալի ա, որ այսօր ունենք շաաատ լուրջ հավաքական, որին աշխարհի ոչ մի հավաքական այլևս չի կարող թերագնահատել՝ ամենայն պատասխանատվությամբ եմ ասում: Նույնիսկ ռուսները, որոնք խաղից առաջ մեծ-մեծ խոսում էին, ահավոր լուրջ էին մոտեցել այս խաղին:

Ինչ խոսք, կար ահռելի մեծ լարվածություն, որը խանգարեց մեր երիտասարդ թմին ցույց տալու այն խաղը, որը կարող են: Այդ լարվածությունը խանգարեց նաև ոչ պակաս երիտասարդ մարզիչին: Կարծում եմ, որ մեր թիմը պետք է ավելի ագրեսիվ գործեր, ավելի շատ պրեսինգի դիմեր, ինչպես Սլովակիայի հետ խաղում, ամեն դեպքում պարտություն ու ոչ ոքի աղյուսակի առումով մեզ համար շատ բան չէին փոխում. բայց մյուս կողմից Ռուսաստանը Սլովակայի նման պաշտպանողական ոճի թիմ չէ, և կորաղա լրիվ այլ ավարտ ունենայինք, ուստի այսօր որևէ մեկին՝ ներառյալ մարզիչին, քննադատելուց հեռու կմանամ: :)
Ծիծաղելի չհնչի, բայց Մոսկովյան հանդիպումից /իհարկե եթե ոչ ֆուտբոլային գործոններ չխանգարեն/ ես ավելի շատ եմ հաղթանակ սպասում. մեր թմի լարվախությունը ավելի քիչ կլինի, ավելի անկաշկանդ կգործի:

Բայց միանշանակ այսօր հաղթողներ կային, իրանք էին՝

http://www.youtube.com/watch?v=8Pm5JzwdzWQ&feature=player_embedded

հայ երկրպագունները, հատ-հատ ձեր սաղի ցավը տանեմ:hands
նախանձում եմ, որ այսօր ես Երևանում չէի

Vaho
27.03.2011, 12:14
Բերեզովսկի-Ռուսաստան 0:0 մալադեց:hands
Մեր դարպասապահը ավելի շատ վազեց քան մեր հարձակվողները

Հարդ
27.03.2011, 12:54
Խաղի ընթացքը ցույց տվեց, որ ոչ ոքին լավ արդյունք էր:
Խաղի ժամանակ մտածում էի, որ շատ լավ կլինի, որ ոչ ոքի ավարտվի:
Մխիթարյանի խաղը 2 - րդ խաղակեսում չստացվեց: Մովսիսյանը լավ էր պայքարում, սակայն ընդհանուր գործողություն չկար: Զգացվում էր պրակտիկայի պակասը երկու թիմերում էլ: Արզումանյանը սխալներ գործեց, սակայն չես կարող բան ասել, քանի որ ընդհանրապես խաղադաշտ դուրս չի գալիս:
Իսկ Հայրապետյանի վնասվածքը մեզ ծանր վիճակի մեջ դրեց, քանի որ հարկադրված կատարեցինք վերջին փոփոխությունը:
Գերազանց էր Բերեզովսկին, շատ լավ Հովսեփյանը:

Malxas

Հարդ - ին

Չէի ասի, թե Ղազարյանը լավ մարզավիճակում է: Թափթփված, անօգտակար խաղ է խաղում:

Համոզեցիր:
Իրոք Ղազարյանը թափթփված էր, սակայն պարտավոր ենք նշել, որ մեծ ծավալի աշխատանք էր կատարում:

Ամեն դեպքում մենք առաջատարից 2 միավոր խլեցինք: Ավելի ճիշտ առաջատարի հետ խաղում միավոր վաստակեցինք: Եվ պետք չի մեղադրել ոչ մեկին: Սա շատ երիտասարդ ու հիմնականում անփորձ թիմ է:
Եվ եթե առաջ հետխաղյա մամուլի ասուլիսին սպասում էինք մրցակցի մարզիչի մի 2 բարի խոսք շպրտելուն մեր հավաքականի հասցեին, ապա այսօր տեսեք ուր ենք հասել (Ադվոկատը սա ինչ որտեղ դրական արդյունք է համարում)

Մեծ էր ֆուտբոլիստների վրա ճնշումը: Այդպիսի լարված պայմաններում անգամ վախենում էի, որ մոտներն ընդհանրապես ոչինչ չի ստացվի, բայց փաստորեն...
Կարծում եմ (ավելի ճիշտ համոզված եմ), որ Մոսկվայում, կամ Պետերբուրգում մերոնք ավելի վառ խաղ կխաղան...

Հերթական անգամ ամոթից գետինը մտա, երբ Ռուսաստանի օրհներգի ժամանակ երկրպագուները սուլում էին... ամոթ է ժողովուրդ...

Ի դեպ...

Ինձ նյարդայնացնում են այն մարդիկ կամ մարդկանց խումբը, որոնք փորձ են անում երազանքը իրականոըթյան տեղ հրամցնել, սխալը ճշտի տեղ, վատը լավի տեղ: Այդ մարդիկ նույնիսկ տեսնելով, որ կաթը սպտակավուն է, այն ներկայացնում են որպես սև: Մեր ժողովրդի գլխավոր, ըստ ինձ թերություններից մեկն է: Բռնապետությունը ներկայացնում են որպես հրեշտակապետությունը, ընտրությունները կեղծում են, հետո համոզում իբր թե արդար է եղել, վատ ենք ապրում իրականում, ցույց են տալիս իբր թե մենք ենք էս աշխարհի տերը: Այս գրառումը կապված է ֆուտբոլ թեմայում Ռուսաստանի հետ Հայաստանի խաղին: Որը փորձ է արվում ներկայացնել հայոց հաղթանակ: Ինչ հաղթանակ, լավ սիրուն ձևի սարքած խաղ էր: Վերջ տվեք ինքնախաբեությանը, երբ մենք կհասկանանք, որ սա վատա իսկականում, սա լավա իսկականում, այդ ժամ էլ լավ կապրենք:

Սպասում եմ տրամաբանական լուծումներով հիմնավորումների...

BeatleMan
27.03.2011, 13:08
Էտ սուլելու պահը ես էլ ահավոր ջղայինացա, թուրքերի ժամանակ հասկացանք (չնայած էտ էլ էր անշնորքություն), լավ ռուսներին խի եք շվցնում?

Հա մեկել մի բան, տեղյակ եք խաղի ժամանակ ռուսները ինչ-որ ռասիստական բաննեռներ են պահել մի քանի հոգու էլ ստադիոնից հանել են, ինչ-որ տենց խոսակցություններ կան, ովա տեղյակ?

Yellow Raven
27.03.2011, 14:18
Ինչքանով ես նկատեցի հայերի սուլոցները հիմնի ժամանակ ավելի շատ կապված էին նրանով, որ ռուսները դեռևս հիմնը չսկսած ինչ-որ վառվող բան նետեցին խաղադաշտ, ինչն էլ հենց հարուցեց հայ երկրպագուների զայրույթը:)
Հնարավորա սխալ եմ նկատել:think

Sinigami
27.03.2011, 16:46
Ինչքանով ես նկատեցի հայերի սուլոցները հիմնի ժամանակ ավելի շատ կապված էին նրանով, որ ռուսները դեռևս հիմնը չսկսած ինչ-որ վառվող բան նետեցին խաղադաշտ, ինչն էլ հենց հարուցեց հայ երկրպագուների զայրույթը:)
Հնարավորա սխալ եմ նկատել:think
Չէ չէ,ուղակի ռուսները իրանց հիմն էին բարձր երգում,իսկ մերոնց ետ դուր չեկավ,համենայն դեպս սիրուն չէր ու պետք չի մոռանալ որ դեռ պատասխան խաղ կա ու դժվար թե մեզ դուր գա որ նույն վերաբերմունքնը մեզ ցույց տան :)

Ներսես_AM
27.03.2011, 21:33
Ես բավական մոտ էի նստած իրանց սեկտորին նենց որ եթե մարդիկ իրանց հիմնը չեն հարգում, մենք ընդհանրապես չունենք իրանց հիմնը հարգելու: Եթե մարդ կա որ իմ համար էլ ա ուզում գետինը մտնի, խնդրեմ, գետինը բաց ա, մտեք:

Malxas
27.03.2011, 22:29
Malxas

Համոզեցիր:
Իրոք Ղազարյանը թափթփված էր, սակայն պարտավոր ենք նշել, որ մեծ ծավալի աշխատանք էր կատարում:

Ընդհանուր առմամբ նույն կարծիքին եմ ինչ որ դու:
Ի դեպ նույն Ղազարյանը երկրորդ կեսում վատ չգործեց: Այդքան էլ հույս չունեի նրանից:
Ակնհայտ թույլ միայն Մալաքյանն էր: Մյուսներն ամեն մեկն իր չափով խաղաց: Բոլորն էլ ապրեն:

Chilly
27.03.2011, 22:33
Ժող, հիմա հաջորդը ու՞մ հետ ա խաղալու Հայաստանը, ե՞րբ ու ո՞րտեղ

tikopx
27.03.2011, 22:37
հունիսի 4, Պետերբուրգում

V!k
27.03.2011, 22:38
Ժող, հիմա հաջորդը ու՞մ հետ ա խաղալու Հայաստանը, ե՞րբ ու ո՞րտեղ

Ռուսաստանում, դե պարզ ա ում հետ ;), հունիսի 4-ին

հունիսի 6, Պետերբուրգում

բայց 4-ին չէ՞ր, երեկ եմ նայել, ու ինչքան հիշողությունս չի դավաճանում:D, գրած էր 04.06.2011

Ռուֆուս
27.03.2011, 22:39
Ժող, հիմա հաջորդը ու՞մ հետ ա խաղալու Հայաստանը, ե՞րբ ու ո՞րտեղ

Ռուսաստանի հետ, հունիսի 4-ին, Ռուսաստանում :)

tikopx
27.03.2011, 22:41
Ռուսաստանում, դե պարզ ա ում հետ ;), հունիսի 4-ին

բայց 4-ին չէ՞ր, երեկ եմ նայել, ու ինչքան հիշողությունս չի դավաճանում,:D գրած էր 04.06.2011

սխալ թվի էի կպել պահի տակ:)

Malxas
27.03.2011, 22:42
Հիմա 3 խաղ պետք է դրսում խաղանք: Ռուսաստան, Անդորրա, Սլովակիա...

Ռուֆուս
27.03.2011, 22:54
սխալ թվի էի կպել պահի տակ:)

Ընդ որում քաղաքն էլ էին սխալ կպել մատներդ, Պետերբուրգում չի լինելու, այլ Մոսկվայի Լոկոմոտիվ ստադիոնում:

Malxas
27.03.2011, 22:55
Ընդ որում քաղաքն էլ էին սխալ կպել մատներդ, Պետերբուրգում չի լինելու, այլ Մոսկվայի Լոկոմոտիվ ստադիոնում:

Ճիշտն ասած ես էլ եմ լսել, որ Պետերբուրգում է լինելու:

tikopx
27.03.2011, 22:58
Ընդ որում քաղաքն էլ էին սխալ կպել մատներդ, Պետերբուրգում չի լինելու, այլ Մոսկվայի Լոկոմոտիվ ստադիոնում:

այստեղ դու խառնեցիր, սկի Ադվակատնա ասել, որ իրա իմանալով ենդեղա լինելու, դա դեռ հաստատված չի, դու ինչ գիտես

V!k
27.03.2011, 23:00
այստեղ դու խառնեցիր, սկի Ադվակատնա ասել, որ իրա իմանալով ենդեղա լինելու, դա դեռ հաստատված չի, դու ինչ գիտես

ուրիշ հարմար լինկ չգտա,:(
http://www.ticket-sport.ru/av.php?show=7591&lang=2
Moscow, BSA 'Luzhniki'
արդեն տոմսերն են վաճառում, էլ ո՞նց կարա որոշված չլինի:o

tikopx
27.03.2011, 23:04
ուրիշ հարմար լինկ չգտա,:(
http://www.ticket-sport.ru/av.php?show=7591&lang=2
Moscow, BSA 'Luzhniki'
արդեն տոմսերն են վաճառում, էլ ո՞նց կարա որոշված չլինի:o

չգիտեմ եղբայր, բայց խորհուրդ չեմ տա առնես:

Sagittarius
27.03.2011, 23:50
Ես էլ եմ վերջի տվյալներով լսել Պետերբուրգ, բայց մինչև էտ Մոսկվա էին ասում

Sagittarius
28.03.2011, 00:02
Հիմնի ժամանակ սուլելու մասին:

Երբեք չեմ ընդունում դա, թեկուզ դա լինի թուրքիայի հիմնը, թույլ քայլ ա.

Բայց էտ սոխի գլուխները արդեն լրիվ իրանց չափերը անցան, իրանց ֆուտբոլիստներից մեկը հայտարարում էր թե իբր սաղ աշխարհում չեն սուլում, ու մենակ մենք ենք էնքան չոբան, որ սուլում ենք: Թող հեքիաթներ չպատմի ու գերմանացիքից ավելի կուլտուրական չերևա՝ որոնք Անգլիայի հիմնի ժամանակ էին սուլում:

Շուխուր դնելու առիթը չեն կորցնում, բայց իրանց բալեշիկներնի ռասիստական բաների մասին լռում են. լռում են նաև մեր ք..կեր լրատվամիջոցները, միայն ռուսներին ա թույլատրված աղմուկ բարձրացնել:
Ես ուզում եմ իմանալ քանի տարի են ստացել այդ բաներ պահողները, ու արդյոք այդ բաները մեր «ոստիկանները» բաների տիրոջ համապատասխան տեղը մտցրել են, թե չէ: Ռասիզմը պատժելի ա օրենքով. թող գնան իրանց ք....երը իրանց երկրում ուտեն:

Եվ ևս մի փաստ, ռուս ֆանի ներս բերած ցանկացած բաներ համաձայնեցվում է Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ֆան շարժման միավորման հետ, ուստի սա ուշադրության արժանի ա, ու նրանք բարտավոր են բացատրություններ տալ:

tikopx
28.03.2011, 00:10
դու որ բաների հետ ես

Sagittarius
28.03.2011, 00:13
դու որ բաների հետ ես

չէ tikopx ջան. լսել եմ, որ ռուսներն են ռասիստական բաներ պարզել, ոստիկանները դուրս են հանել:

Իսկ ձեր բաները չեմ տեսել, խաղը մեր հիմնը երգելուց սկսած եմ սկսել նայել. կարո՞ղ ես ստեղ նկարը տեղադրել

tikopx
28.03.2011, 00:20
չէ tikopx ջան. լսել եմ, որ ռուսներն են ռասիստական բաներ պարզել, ոստիկանները դուրս են հանել:

Իսկ ձեր բաները չեմ տեսել, խաղը մեր հիմնը երգելուց սկսած եմ սկսել նայել. կարո՞ղ ես ստեղ նկարը տեղադրել

http://www.akumb.am/showthread.php/43465-%D4%B1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B3%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BF-First-Armenian-Front/page2?highlight=%D6%86%D5%A1%D6%86

Ապե Ջան
28.03.2011, 02:06
Եվրո 2012-ի շրջնականերում Գերմանիայի հավաքանակը մրցեց Կազախստանի ընտրանու հետ: Հանդիպումը աչքի ընկավ իր գոլառատությամբ և գեղեցիկ գոլերով: 2 գոլի հեղինակ դարձավ թիմի հարձակվող՝ Միրոսլավ Կլոզեն 3 և 88-րդ րոպեներին: Եվս 2 գնդակ Կազախների դարպասը ուղարկեց՝ Մյուլլերը համապատասխանաբար՝ 25 և 43-րդ րոպեներին: Այսպիսով հանդիպումը ավարտվեց 4:0 հաշվով: Արժե՛ր նայել ;)

http://www.youtube.com/watch?v=c2BAR6_KLiI

tikopx
28.03.2011, 14:14
Ինչքանով ես նկատեցի հայերի սուլոցները հիմնի ժամանակ ավելի շատ կապված էին նրանով, որ ռուսները դեռևս հիմնը չսկսած ինչ-որ վառվող բան նետեցին խաղադաշտ, ինչն էլ հենց հարուցեց հայ երկրպագուների զայրույթը:)
Հնարավորա սխալ եմ նկատել:think

Վահիկ ջան ճիշտ ես դու, ոչ մեկ կոնկրետ չի սկսել այդ սուլոցը,իրանց հիմնից մի քանի վայրկյան առաջ եսիմ ինչ քցեցին, դրանից ժողովուրդը գժվավ ու տենց արեց:Դե իրանք էին մեղավոր, մերոնք առանց ձեն պատրաստվում էին լսել իրանց հիմնը:

V!k
31.03.2011, 14:02
ուրիշ հարմար լինկ չգտա,:(
http://www.ticket-sport.ru/av.php?show=7591&lang=2
Moscow, BSA 'Luzhniki'
արդեն տոմսերն են վաճառում, էլ ո՞նց կարա որոշված չլինի:o
փաստորեն տեղը հլը չորոշված տոմսեր են ծախում :bad հետո էլ մեր երկրից են բողոքում, որ վատ էին կազմակերպել

Ռուսաստան - Հայաստան հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
«Սովետսկի սպորտի» հետ զրույցում Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն հայտարարել է, որ Եվրոպայի առաջնության Ռուսաստան - Հայաստան ընտրական հանդիպումը հունիսի 4-ին կանցկացվի Սանկտ Պետերբուրգում:

«Խոսելով ընտրական խմբի մասին` ուզում եմ կրկնել, որ չորս արտագնա խաղում երեք հաղթանակ ենք տարել: Դա լավ արդյունք է: Այժմ չորս հանդիպում տանն ենք անցկացնելու, իսկ այստեղ պատերն էլ են օգնում: Հաղորդում եմ ձեզ, որ հունիսի 4-ին Հայաստանի հետ խաղում ենք Պիտերում: Մենք գերազանց հեռանկարներ ունենք: Մենք ավելացնում ենք խաղից խաղ: Հայաստանի հետ խաղը հետաքրքիր էր: Այո, եզրափակող դրվագներում մենք հաջողություն չունեցանք, սակայն տղաների ցանկությունը հսկայական էր: Վստահ եմ, որ Պետերբուրգում Հայաստանի հետ խաղում մենք շատ ավելին կանենք: Վստահ եմ` կլինեն գոլեր: Եթե Երեւանում մեկ գնդակ խփեինք` կհաղթեինք խոշոր հաշվով»,- ասել է Ֆուրսենկոն:
Աղբյուր՝ Նյուզ.ամ (http://news.am/arm/news/53462.html)

tikopx
31.03.2011, 17:04
փաստորեն տեղը հլը չորոշված տոմսեր են ծախում :bad հետո էլ մեր երկրից են բողոքում, որ վատ էին կազմակերպել

Աղբյուր՝ Նյուզ.ամ (http://news.am/arm/news/53462.html)

բա որ ասում եմ չառնեք, Վահիկ ջան նայի, հետո հաստատ մի բան խոսա, Վիկ ջան, ես գիտեի, որ սենցա, դրա համար էի ասում տոեմս չառնեք , որտեղ էլ որ ծախեն:

Աբելյան
03.06.2011, 22:51
Ռումինիա_Բոսնիա-Հերցեգովինա 2-0
Մուտու, Մարիկա
առաջի կեսը վերջանում ա:

Սան-Մարինո_Ֆինլանդիա 0-0
20 րոպե Սան-Մարինոն դիմանում ա:

Խորվաթիա-Վրաստան 0-1
Ընդմիջում:

Մի քանի խաղ սկսվել ա քիչ առաջ:

Աբելյան
03.06.2011, 23:15
Սան Մարինոն դիմացավ 40 րոպե: Մայքլ Ֆորսելը բացեց հաշիվը:
Աբիդալը ինքնագոլ խփեց Մինսկում, բայց մինչև գրում էի, Մալուդան հավասարացրեց:
Բելգիայի արագ գոլին Թուրքիան նոր պատասխանեց:
Ավստրիա-Գերմանիա 0-1
Համարյա ընդմիջում (ստեղ Մարիո Գոմեսը 44-րդ րոպեին խփեց):
Մոլդովա-Շվեդիա 0-2 (2-րդ գոլը Էլմանդերը խփեց)
Ռումինիա-Բոսնիա 3-0 (Մարիկա)
Իտալիա-Էստոնիա 2-0 (Ռոսսի, Կասսանո)

BeatleMan
04.06.2011, 14:09
էսօր ժամը քանիսինա?

V!k
04.06.2011, 14:16
էսօր ժամը քանիսինա?

Երևանի ժամանակով 20:00-ին :)