PDA

Դիտել ողջ տարբերակը : Եվրո 2012

Էջեր : 1 2 3 [4]

soultaker
24.06.2012, 01:36
Հաջորդ խաղի կանխատեսումներից`
Անգլիա - Իտալիա 1:1, հաղթում է Անգլիան

Ռուֆուս
24.06.2012, 01:46
Պարզվեց նախորդ երկու էջը չէի կարդացել ու չէի տեսել, որ Վարզորը բուքմեյքերական գրասենյակ ա բացել :))

Անգլիա Իտալիա - 1-2, Վարզոր, խնդրում եմ գրանցի :)

Ներսես_AM
24.06.2012, 01:49
Ինչքան էլ Ջերարդը լավ ֆուտբոլիստ ա, բայց Գերմանիային Իտալիան կարա կանգնացնի, Անգլիային դրանք քարը քարի չեն թողնի, հետևաբար
Անգլիա 0:1 Իտալիա :hi

Varzor
24.06.2012, 02:23
Հյուսիսայինը :))
Արևելյան-Արևմտյան չի, Հյուսիսային-Հարավային ա
Ստանդարտով` այո, բայց իմ զաժիգալկի կողմնացուցյի ցիֆերբլատը մոտ 87o-ով պտտված ա, ընենց որ իմ մոտ արևմտյան և արևելյան ա :P

Varzor
24.06.2012, 02:30
Հաջորդ խաղի կանխատեսումներից`
Անգլիա - Իտալիա 1:1, հաղթում է Անգլիան
Բայց դու արդեն տվել էիր` Անգլիա-Իտալիա - 2:1:
Լավ, կփոխեմ :)

Varzor
24.06.2012, 03:04
Հարգելի ֆուտբոլասերներ, ավարտվեց Եվրո 2012-ի ևս մեկ 1/4 եզրափակիչ խաղ` Իսպանիա 2:0 Ֆրանսիա
Ամփոփենք "Ակումբ" բուքմեյքերական գրասենյակում ակումբացիների կատարած կանխատեսումների արդյունքները
Նախապես նշեմ, որ նոր մասնագետներ են ավելացել` պայքարը թեժանում է :)

Կանխատեսումներ
Varzor - Իսպանիա-Ֆրանսիա - 1:0
Lusinamara - Իսպանիա-Ֆրանսիա - 2:0 Պիկե, Ինիեստա
Rammstein - Իսպանիա-Ֆրանսիա - 1:2
Soultaker - Իսպանիա-Ֆրանսիա - 0:0
ARam Grig - Իսպանիա 2:3 Ֆրանսիա
Guest - Իսպանիա 2:0 Ֆրանսիա
John - Իսպանիա 1:1 Ֆրանսիա
Ռուսա - Իսպանիա 2:1 Ֆրանսիա
Moonwalker - Իսպանիա - Ֆրանսիա 0-0 (լր. ժամանակում՝ Ֆրանսիա)
Տրիբուն - այս խաղի համար կանխատեսում չի արել
Vaio - Իսպանիա-Ֆրանսիա - 2:2 (проход - Իսպանիա)
Astgh - Իսպանիա - Ֆրանսիա 2 - 0 Տորես, Սիլվա
Շինարար - Ֆրանսիա
Ռուֆուս - այս խաղի համար կանխատեսում չի արել
Ներսես_AM - այս խաղի համար կանխատեսում չի արել

2-րդ փուլի արդյունքները
Varzor - 1
Lusinamara - 10
Rammstein - 0
Soultaker - 0
ARam Grig - 2
Guest - 10
John - 0
Ռուսա - 1+2=3
Moonwalker - 0
Տրիբուն - 0
Vaio - 1+2=3
Astgh - 10
Շինարար - 0
Ռուֆուս - 0
Ներսես_AM - 0

2-րդ փուլից հետո ամփոփիչ աղյուսակը
Varzor - 2
Lusinamara - 11
Rammstein - 1
Soultaker - 1
ARam Grig - 3
Guest - 11
John - 1
Ռուսա - 4
Moonwalker - 3
Տրիբուն - 0
Vaio - 3
Astgh - 10
Շինարար - 0
Ռուֆուս - 0
Ներսես_AM - 0

Ֆուտբոլային գուշակների հիթ շքերթն երկու տուրից հետո 11 միավորով գլխավորում են Lusinamara-ն և Guest-ը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով 1-ին հորիզոնականը զբաղեցնում է Guest-ը (ի տարբերություն Lusinamara-ի Գերմանիայի հաղթանակը գուշակել էր): Նրանց կրնկակոխ հետապնդում է Astgh-ը: Պայքարն իրոք որ շատ թեժ է:

Ուզում եմ հիշեցնել, որ նախապես կանխատեսումներ են ընդունվում ինչպես կիսաեզրափակիչ, այնպես էլ եզրարափակիչ խաղերի համար:

Այսքանով` ավարտում եմ, քանի որ Իսպանիա-Ֆրանսիա խաղից մենակ վերջի 10ր-ն եմ դիտել, ու մենակ այդ ժամանակահատվաի համար կարող եմ ասել, որ Իսպանիան էր վերահսկում խաղը, ֆրանսիացիք անատամ էին դարձել, իսկ վերջին րոպեին նշանակված 11 մետրանոցը տեղին էր: 70ր Ֆրանսիան ժամանակ ուներ խաղը գոնե լրացուցիչ ժամանակ տեղափոխելու, բայց իսպանացաիք դա թույլ չտվեցին: Դե մի Ռիբերիով ու Բենզեմայով հավաքական չի խաղա: Բայց այ աշխարհի խաղերին մենք կարգին Ֆրանսիա կտեսնենք :)

Ambrosine
24.06.2012, 03:15
Շնորհակալություն` հաշվելու համար: Ափսոս Գերմանիա - Հունաստան խաղից առաջ գուշակություն չէի արել :))

Ֆրանսիան առաջին խաղակեսում ընդհանրապես չխաղաց: Նույնիսկ հազվադեպ էր սեփական կիսադաշտից դուրս գալիս, անընդհատ գրոհում էր Իսպանիան: Երկրորդ խաղակեսում` համեմատած առաջինի հետ, ավելի լավ էր խաղում Ֆրանսիայի հավաքականը, բայց դա բավարար չէր` Իսպանիային հաղթելու համար:

Ռուսա
24.06.2012, 10:31
Ահա թե ինչու և ինչպես ՌասսիՅան ԵՎՐՈ-ից թռավ...:D

http://i.imgur.com/tQUDP.jpg?1

http://i.imgur.com/rTZg4.jpg?1

Lusinamara
24.06.2012, 10:47
Lusinamara - 2 (Հույների եփած գնդակների քանակը գուշակելու համար)

2-րդ փուլի արդյունքները

Lusinamara - 10

2-րդ փուլից հետո ամփոփիչ աղյուսակը

Lusinamara - 11

Հարգելի Վարզոր, շնորհակալություն, մեծ ծավալի աշխատանք եք կատարում ակումբի այս թեմայում /Սլավայի ականջը կանչի:))/:)
Ինձ հետաքրքիր է, նախո՞րդ, թե՞ այս անգամ էիք սխալ հաշվարկել, որ ինձ 11 միավոր ունեցա:oy սա գնահատականի կռիվ չէ, մենք էլ դասախոս-ուսանող չենք:)), այլ առաջին տեղից զրկվելու փաստ է, հասկանում եք ինձ:D:oy

Ջուզեպե Բալզամո
24.06.2012, 10:51
Շնորհակալություն, բայց ճիշտ եմ կարդում: Գրել եմ 0:2-ի պայմաններում: Խոսքս Ֆրանսիային է վերաբերվում, ովքեր չհարգեցին ֆուտբոլը:

Էդքան խիստ պետք չի դատել ֆրանսիացիքին: Ֆուտբոլ գնդակով են խաղում, իսկ էն "մատադորները" սրիկայաբար գնդակը չէին տալիս իրենց… կամ, որ ավելի վատ, անտեղի խլում էին… եսիմ… թե չէ ասում ես չհարգել, բան… ;)

Մոռանալու էի հա՜, ես էլ մասնակցեմ, Անգլիա-Իտալիա 2-1

Raul Gonsalez
24.06.2012, 11:04
Անգլիա2-1Իտալիա
Գոլեր Ռունի 2 ,Դի Նատալե 1

Guest
24.06.2012, 11:50
Հաշիվը հիմնական ժամանակի համար ա չէ՞, թե չե ին կարծիքով լրաուցիչ ժամանակում ա Անգլիան խփելու հաղթական գոլը

Vaio
24.06.2012, 15:54
Ֆրանսիան, իրականում, լավ էլ մարզավիճակումա, լավ էլ թիմ ունի:
Ամբողջ խնդիրը նրանումն է, որ Իսպանիան շատ ուժեղա, և վերջինս թույլ չտվեց Ֆրանսիային խաղ ցուցադրել:

Vaio
24.06.2012, 16:03
Անգլիա - Իտալիա 0:0 (проход - Իտալիա) (լրացիցիչ ժամանակ, հետո` հետխաղյա 11 մետրանոցներ)

ARam Grig
24.06.2012, 16:49
Անգլիա 1:0 Իտալիա (Ջերրարդ ջան միհատ շտրաֆից ստեղծագործի քո ձևերով :)))
Իսպանիա 1:1 Պորտուգալիա (90 րոպեում,Գոլերն էլ Խավի,Մոուտինյո...Չգիտեմ ով կանցնի,բայց կուզեմ պորտաբույծները դուրս շպրտվեն հավիտյան:angry:)) Չնայած եթե ֆինալ էլ անցնի ավելի լավ,որովհետև Ֆինալում պարտվելը ավելի դաժան աաա,թշնամուս չեմ ցանկանա դաժե :)))

Ռուսա
24.06.2012, 17:37
Անգլիա 2 : 0 Իտալիա :)

Ռունի 23', Վոլքոթ 77' :o

Շինարար
24.06.2012, 19:23
Վարզոր, հաշիվ չեմ ասում, բայց Անգլիան ա անցնելու: Ես տենց եմ ուզում :))

Տրիբուն
24.06.2012, 19:31
Տրիբուն - այս խաղի համար կանխատեսում չի արել

Սլավիկ ջան, ես էս խաղի համար կանխատեսում չեմ արել, բայց իմ կանխատեսումը վերջնական արդյունքին ա վերաբերվում:

Ֆինալ, Իսպանիա-Իտալիա: Ու Իտալիան չեմպիոն :(

Էս սցենարին ոչ մեկը չի հավատում ոնց որ: Այնպես որ, պահանջում եմ մի անգամից 50 միավոր, եթե ճիշտ դուրս գամ:

Ambrosine
24.06.2012, 21:04
Շատ դժվար ա գուշակություն անել: Երեկ որոշել էի, որ Իտալիան է հաղթելու, իսկ այսօր առավոտվանից մտածում եմ :Ճ Ոչ մեկ իմ համար ֆավորիտ չի, հավասար են: Երկուսն էլ պաշտպանության վրա կենտրոնանում են, հետո հարմար պահի հասնում մրցակցի դարպասի մոտ: Այսօր հորեղբայրս ինձ քիչ էր մնում` մտափոխեր. իր մոտեցումը այն է, որ Գերմանիա - Անգլիա խաղը շատ ավելի հետաքրքիր կլինի. երկուսն էլ ուժային խաղ են ցույց տալիս: Բայց քանի որ ես անգլիացիներին տանել չեմ կարողանում, ուրեմն իմ շամանները այսօր աշխատելու են Իտալիայի հավաքականի համար:

Անգլիա - Իտալիա
0 - 1 (Պիրլո. հավանաբար ստանդարտ դիրքից :)))

Ambrosine
24.06.2012, 21:12
Հարգելի Աննամառիա, Հունաստանը արդեն դուրս էր մնացել Եվրոյից, բայց հարցման մեջ 0 էր: Արդ, այդ ինչու՞ եք Հունաստանի օգտին քվեարկել (երևի թե այսօր) :)) :clean:

Շինարար
25.06.2012, 00:38
Էս ինչ նավսած խաղ ա:angry

Ռուֆուս
25.06.2012, 01:25
Մոդերատորական. Հարցումը թարմացվել է, խնդրում եմ կրկին քվեարկել այն թիմի օգտին, որը ձեր կարծիքով կդառնա Եվրոպայի չեմպիոն: Թեմայի առաջին գրառման մեջ տեղադրվել է նախորդ հարցման արդյունքները: Հաջորդ թարմացումը կլինի եզրափակիչից առաջ:

Ambrosine
25.06.2012, 01:32
Այոոոոոոոոոոոոոոոոոոոո :clap :D:
Իրենց տեղում կանգնելով և 11 մետրանոցներով հաղթել փորձող անգլիացիները գնում են տուն :bye:

Տրիբուն
25.06.2012, 01:32
:think Փաստորեն ֆուտբոլում էլ արդարության կա ... մեկ-մեկ:

Իտալիան հազար անգամ ավելի արժանի էր, ու լավ ա որ անցավ:

Ambrosine
25.06.2012, 01:35
Էս ինչ նավսած խաղ ա:angry

...քանի որ ես անգլիացիներին տանել չեմ կարողանում, ուրեմն իմ շամանները այսօր աշխատելու են Իտալիայի հավաքականի համար:

:P Հըբը :)):

Ջուզեպե Բալզամո
25.06.2012, 01:40
Պիրլոն իր հրաշալի հարվածով հոգեբանական պարտության մատնեց հակառակորդին

Տրիբուն
25.06.2012, 01:45
Անգլիա - Իտալիա 0:0 (проход - Իտալիա) (լրացիցիչ ժամանակ, հետո` հետխաղյա 11 մետրանոցներ)

Vaio-ին մի 200 միավոր պետք ա տալ սրա համար: Ապեր, մյուս խաղի արդյունքներն ասա, գնանք փող դնենք էլի:

Տրիբուն
25.06.2012, 01:47
Սլավիկը քնել ա :D

Sagittarius
25.06.2012, 01:49
:P Հըբը :)):

:angry հեսա կիսաեզրափակիչում ձեր Իտալիային Գերմանիան քացու տակ կքցի, կիմանաք ինչ կա :beee

Տրիբուն
25.06.2012, 01:55
Պիրլոն իր հրաշալի հարվածով հոգեբանական պարտության մատնեց հակառակորդին

Պիռլոն մենակով Իտալիային կարող ա չեմպոին սարքի: Տղեն սաղ կյանքը Միլանում էր խաղացել: Հիմարները անցած տարի վաճառեցին Յուվենթուսին, ինչա արդեն մեծ ա տարիքով, ու Պիռլոն մենակով Յուվենթուսին սարքեց Իտալիայի չեմպիոն:

Ambrosine
25.06.2012, 02:07
:angry հեսա կիսաեզրափակիչում ձեր Իտալիային Գերմանիան քացու տակ կքցի, կիմանաք ինչ կա :beee

Sagittarius ջան, Իտալիան մերը չի, ուղղակի անգլիացիներին հեչ չեմ սիրում :)): Իսկ Գերմանիա - Իտալիա խաղում չես կարող ասել, թե որ թիմը կհաղթի. Իտալիան շատ ծանր բնավորությամբ թիմ ա: Թերևս, իրար արժեն :vayreni :)):

հ.գ. Պիրլոյին ես էլ եմ շատ հարգում, իզուր չի, որ նշել էի, թե ինքն է գոլի հեղինակ դառնալու :Ճ

Ambrosine
25.06.2012, 02:08
Սլավիկը քնել ա :D

Ինքը խաղն էլ նայած չի լինի :D:

Rammstein
25.06.2012, 02:24
Պորտուգալիա - Իսպանիա` 1:1 (11 մետրանոցներով Իսպանիան կհաղթի, չնայած որ Պորտուգալիան էլ հաղթի, մեղմ ասած չեմ տխրի):
Գերմանիա - Իտալիա` 3-1

Հ.Գ. Չնայած չէ, միտքս փոխում եմ, Իտալիան որ էսօր Անգլիային չկարացավ գոլ խփի, Գերմանիային պիտի որ ընդհանրապես չկարանա: Նենց որ երեւի 3:0: :))

Monk
25.06.2012, 13:02
Ժողովուրդ, էսօր խաղ կա՞, թե՞ ընդմիջում կտան:

Ռուֆուս
25.06.2012, 13:23
Ընդմիջում ա, հաջորդ խաղը չորեքշաբթի ա

Sent from my Nexus S using Tapatalk 2

Ambrosine
25.06.2012, 18:57
Մոդերատորական. թեմայի հարցումը փակվելու է չորեքշաբթի օրվա խաղից անմիջապես առաջ:

Vaio
25.06.2012, 21:45
Vaio-ին մի 200 միավոր պետք ա տալ սրա համար: Ապեր, մյուս խաղի արդյունքներն ասա, գնանք փող դնենք էլի:

Հիմա արդեն վախում եմ գուշակություն անեմ, որտև կարողա սխալ լինի ու էտ "դրական" անունս ջուրը կընկնի ))

Ոնց նայում եմ, եզրափակիչում խաղալու են Գերմանիա - Իսպանիա, ինչը, իհրակե, այդպես էի մտածում դեռ շուտվանից:

Տրիբուն
25.06.2012, 23:06
Ժողովուրդ, անհանգիստ եմ, հո Սլավիկի հետ բան չի եղել ?

soultaker
27.06.2012, 13:14
Նոր խաղադրույքներ`

Պորտուգալիա 1 : 2 Իսպանիա

Moonwalker
27.06.2012, 13:32
Պորտուգալիա - Իսպանիա 2-3
Գերմանիա - Իտալիա 3-1

Raul Gonsalez
27.06.2012, 15:52
Պորտուգալիա1-0Իսպանիա

Գերմանիա2-1Իտալիա

Sagittarius
27.06.2012, 16:01
Պորտուգալիա 1-2 Իսպանիա

Գերմանիա 2-0 Իտալիա

Vaio
27.06.2012, 16:20
Պորտուգալիա - Իսպանիա 2:2 (проход - Իսպանիա) (լրացուցիչ ժամանակ)

Ռուֆուս
27.06.2012, 17:19
Պորտուգալիա - Իսպանիա 1-3
Գերմանիա - Իտալիա 1-1 (անցնում ա Իտալիան)

lampone
27.06.2012, 17:30
Պորտուգալիա - Իսպանիա 2-3
Գերմանիա - Իտալիա 2-0
:think

Տրիբուն
27.06.2012, 18:10
Պորտուգալիա - Իսպանիա 1-3
Գերմանիա - Իտալիա 1-1 (անցնում ա Իտալիան)

:hands

Հաշիվները չգիտեմ, բայց արդյունքը սենց ա լինելու:

Ռուֆուս
27.06.2012, 20:17
:hands

Հաշիվները չգիտեմ, բայց արդյունքը սենց ա լինելու:

Մենակ թե ըստ իմ կանխատեսումները չեմպիոնը հենց Իսպանիան ա դառնալու :))

Lusinamara
27.06.2012, 20:24
Պորտուգալիա - Իսպանիա 1-2
Գերմանիա - Իտալիա 3-1

Ambrosine
27.06.2012, 21:35
Քանի գնում, բարդանում ա գուշակելը: Երկու տարբերակ կա գլխումս.

1. 11 մետրանոցներով կանցնի Իսպանիան
2. Հիմնական ժամանակում կհաղթի Իսպանիան: Հաշվի առումով տատանվում եմ. ընդունում եմ, որ բավականին սուր հակագրոհներ կլինեն, բայց Կասիլյասը մեկից ավել գնդակ չի ընդունի, չեմ կարծում :nea: Բայց քա՞նի գնդակ կխփի Իսպանիան: Դա հարցական ա, որովհետև մարդ չգիտի` Դել Բոսկեն Տորեսին խաղադաշտ դուրս կբերի՞, թե՞ Ֆաբրեգասին, թե՞ եսիմ ում: Կարևորը էն Վարդգեսին խաղադաշտ դուրս չբերի, ինչ ուզում ա անի :)):

Լրացուցիչ ժամանակը ահավոր նյարդայնացնող ա, էլ չասեմ` 11 մետրանոց հարվածաշարը. ես ծերանում եմ մի քանի տարով: Քանի որ ցանկանում եմ երիտասարդ մնալ, ուրեմն 2-րդ տարբերակն եմ ընտրում: Այսպես`

Իսպանիա - Պորտուգալիա
2 - 1

Սիլվա, Տորես - Ռոնալդու. ինչպիսի անակնկալ :)):

Պատրաստվենք ցլամարտի. ես պահանջում եմ մատադորների խաղ, համաձայն եմ նույնիսկ, որ երբեմն-երբեմն հանդես գան որպես պիկադորներ :D:
Ռաուլին նվեր կանեք :angry:

Ներսես_AM
27.06.2012, 22:12
Պորտուգալիա 0:1 Իսպանիա

Kita
27.06.2012, 22:40
պորտուգալիա 1-2 Իսպանիա

Շինարար
27.06.2012, 23:34
Իսպանիան արժանի չի ֆինալ խաղալու: Տուն-տունիկ են խաղում:angry:angry

Ջուզեպե Բալզամո
27.06.2012, 23:39
Իսպանիան արժանի չի ֆինալ խաղալու: Տուն-տունիկ են խաղում:angry:angry

Սուտմեռուկի են տվել… ցուլին հոգնացնում են, երկրորդում փոթորիկ ա լինելու, կորրիդաաաա… արյան գետեր են հոսելու ;)

Շինարար
27.06.2012, 23:41
Սուտմեռուկի են տվել… ցուլին հոգնացնում են, երկրորդում փոթորիկ ա լինելու, կորրիդաաաա… արյան գետեր են հոսելու ;)Իմ նայած 45 րոպեի հաշվին թող սուտմեռուկիներ չտան:goblin

Ռուֆուս
27.06.2012, 23:46
Իսպանիան արժանի չի ֆինալ խաղալու: Տուն-տունիկ են խաղում:angry:angry

Շին, էս առաջնությանը դու ում քվեարկել ես, դուրս ա թռել, նենց ուրախ եմ, Իսպանիային ձեն չես տվել :))

Շինարար
27.06.2012, 23:47
Շին, էս առաջնությանը դու ում քվեարկել ես, դուրս ա թռել, նենց ուրախ եմ, Իսպանիային ձեն չես տվել :))

Չեմ էլ տալու, եթե Պորտուգալը թռնի, հաջորդ թիրախս Գերմանիան ա:D

Monk
27.06.2012, 23:53
Չգիտեմ էս խաղը ոնց կավարտվի, և արդյո՞ք ճիշտ եմ գուշակել չեմպիոնին, բայց մի բան վստահ կարող եմ ասել. էս առաջնության ամենագեղեցիկ ֆուտբոլը Պորտուգալիան է խաղում և ամենաարժանին է չեմպիոն դառնալու: Նույնիսկ առաջին խաղում պարտություն կրելը չի ստվերում այն փաստը, որ Գերմանիայից ավելի գեղեցիկ էին խաղում:

Տրիբուն
28.06.2012, 00:38
Երկուսն էլ թիմ չեն, փաստորեն: Առաջնության ամենատխուր խաղն ա: Իտալիա-Գերմանիա զույգից որն էլ դուրս գա ֆինալում սրանց հում-հում կուտի:

Ջուզեպե Բալզամո
28.06.2012, 00:40
Պորտուգալացիք լավ են խաղում, բայց "ամենա"… չէ, ամենալավն իմ կարծիքով գերմանացիք են խաղում: Իսկ էսօր, էսօր պորտուգալացիք շատ լավ են խաղում, "ցուլը" դիմացկուն դուրս եկավ, դիխանին լավն ա, բայց մեկ ա… մատադորները վերջում ցուլերին սպանում են ;)

Ռուֆուս
28.06.2012, 01:27
Օլե՜ :love

Տրիբուն
28.06.2012, 01:28
Իսպանիան հաղթեց ոչ թե որովհետև լավ էր խաղում ու ավելի արժանի էր, այլ որովհետև Պորտուգալացիք են լուզեր, Անգլիացիների պես:

Arpine
28.06.2012, 01:36
Մինչև վերջ հավասար գնում էին, միայն ամենավերջում թիթեռը իսպանացիների նժարին կանգնեց:))
Շնորհավոր.

Հ.Գ.Ք. Ռոնալդոն էր մեղկ:ՃՃ

Vaio
28.06.2012, 01:38
Փախած խաղ էր...

Rammstein
28.06.2012, 01:39
Երկուսն էլ վատ էին խաղում, բայց պորտուգալացիք գոնե ֆուտբոլ էին խաղում: Իսպանիան էդ էլ չէր կարում անի: Ափսոս, որ հերթական անգամ բախտները բերեց: Իսպանիան դեռ Խորվաթիային պիտի կրված լիներ:
:{

Vaio
28.06.2012, 01:39
Ժողովուրդ, կարողա վաղվա խաղն էլ գնա 0:0 ? :think

Vaio
28.06.2012, 01:55
Հ.Գ.Ք. Ռոնալդոն էր մեղկ:ՃՃ

Հա, մազ էր մնում, որ լացեր: Վայթե շատը տխրել էր ոչ թե սեփական հավաքականի պարտության, այլ` պենալ չխփելու մեջ:

Ambrosine
28.06.2012, 02:12
Ուռաաաա՜ :)):

Առաջին խաղակեսում նյարդերի վրա էի, շատ տհաճ խաղակես էր: Երկրորդի ժամանակ քունս տարավ: Ավելացրածը լավն էր, բայց հասանք էլի 11 մետրանոցներին:
Եթե ճիշտ զգացի, իսպանացիները շատ հոգնած էին, ամեն կերպ խուսափում էին գրոհներից ու սուր հակագրոհներից, էներգիա չէին ուզում ծախսել: Լավ, դա արդեն անցյալ է` այս պահի հաշվարկով :ՃՃ Իսպանիա չեմպիոն :goblin:

Շինարար
28.06.2012, 09:29
Գերմանիա-Իտալիա խաղում համակրանքս Գերմանիայի կողմն ա, իսկ ֆինալում նայած՝ ով կհայտնվի Իսպանիայի հետ, եթե գերմանիան, համակրանքս նույնն ա, եթե Իտալիան, ուրեմն Իսպանիային բալետ կանեմ: Իտալիայի հավաքականին մի տեսակ հեչ չեմ հավանում:

John
28.06.2012, 09:33
ո՞ւմ ա պետք առանց նորմալ հարձակվողի թիմը... նենց էլ մի ուրախանում են Իսպանիայի Հայաստանյան ֆանատները: Լուրջ զարմանում եմ համ իրանց վրա համ էլ են Բոսկեի... Լորյենտեի պես տղուն խորը պահեստ ա ուղարկել, ինչ-որ Նեգրեդո, Նավաս, եսիմինչ... էլ չեմ ասում Տորրեսի մասին... էս առաջնությունում միայն Իռլանդիային են նորմալ հաղթել՝ էդ էլ չասեմ առաջին րոպեներից հարձակման ծայրում ով էր խաղում...

Ջուզեպե Բալզամո
28.06.2012, 11:45

Միանշանակ համաձայն եմ, ինքս էլ սպասում էի երեկվա խաղին տեսնել Լորենտե, Պեդրո, Տորրես (Սեսկ) եռյակ հարձակման գծում՝ երկու գնդակ պահող, պաշտպանություն պատառոտող հարձակվող և մեկ եզրափակող: Ու պորտուգալացիների դեմ դա հաստատ աշխատելու էր: Բայց…
Իսպանիայի օգտին քվեարկելով հանդերձ, պորտուգալիայի հաղթանակը կտեսնեի ավելի արդար: Մի պահ մտածեցի թե պաշտպանություն են փորձարկում իսպանացիք, գերմանիայի հետ խաղին են պատրաստվում, հակառակորդ քնացնելու, հարձակման ալիքը թաղելու պատրաստություն են տեսնում… ու սպասում էի, որ հիշյալ եռյակին հեսա դաշտ կհանի, հարցեր լուծելու… :{ Ալվեշի աջ կոշիկին ղուրբան ըլլեն:

Ozon
28.06.2012, 13:53
Եվրո 2012.Գերմանիա - Իտալիա.պատմական պահից ժամեր առաջ

http://www.24online.am/sport/item/1305-germany

Շատ հետքրքիր հոդվածա: Զարմանալին նա է, որ Գերմանիան պաշտոնական խաղերում Իտալիային երբեք չի հաղթել:

Տրիբուն
28.06.2012, 15:02
Առաջնությունների ժամանակ երբեք չեմ երկրպագել ո՛չ Գերմանիային, ո՛չ Իտալիային, բայց պետք ա ընդունել, որ էս երկու թիմերն են Եվրոպայի իսկական ճիշտ ու տղա թիմերը. դուխով, միշտ հաղթող, միշտ արդյունք տվող: Մեջները չկա լացել-մացել, ժելեյած գլխով սիմպո տղեք, կապիկություն անողներ ...

Quyr Qery
28.06.2012, 16:08
Գերմանիան որձ թիմ է, սիրում եմ իրանց: Իրանց եմ եսօր բալետ անելու, էդ Իտալիային մի տեսակ սիրտս չի կպնում, էն չեն էլի:
Բայց երեկվա խաղը... Պորտուգալիան լավ խաղ ցույց տվեց, մեննակ թե ես իմ Իսպանիա յարն եմ սիրում::love ապրեն իրանք: Բայց Ջոնի հետ էլ համամիտ եմ, Տոռռեսի ու Լյորենտոյի պես խաղացողներին թողել, եսիմ ում է հանել խաղի:
Կասիլյասը լավ դարպասապահ է, լրջով::oy

Տրիբուն
28.06.2012, 17:09
Գերմանիան որձ թիմ է, սիրում եմ իրանց:

Նույն ձևի որձ թիմ էլ Իատալիան ա: Բայց ես երկուսին էլ չեմ սիրում: Այ սենց պարադոքս:

Իսպանիային եմ սիրում, բայց Իսպանիան ոնց որ Անգլո-Պորտուգալական լուզերությունից դեռ լրիվ չի ազատվել: Երկու նախորդ չեմպիոնությունները հերիք չէին երևի:

Արդյունքում, ֆինալում կամ Իտալիան կամ Գերմանիան Իսպանիայի բմբուլները քամուն ա տալու: Ես Իտալիայի վրա ստաֆկա կանեի:

Quyr Qery
28.06.2012, 17:21

Չի տալու Տրբուն ձյա: :( ես իրանց սիրում եմ: Իտալիան մի տեսակ անկապ թիմ է, չգիտեմ, սիմպատիաս չի բռնում, ու հեչ էլ լավ չեն խաղում: Գերմանացոնք հազար անգամ լավն են, ուժեղ են, լավ ֆուտբոլ են ցույց տալիս, ու իրանց լավ խաղի համար իրանք են արժանի չեմպիոն դառնալու, բայց մեկ է, ես իմ Իսպանիային եմ բալետ անելու:

Vaio
28.06.2012, 17:30
Գերմանիա - Իտալիա - 1:0 (Գոլը կխփի, միգուցե, Bastian Schweinsteiger)

Lusinamara
28.06.2012, 18:10
Մի տեսակ անհավես եմ էս թեման մտնելիս.. Varzor-ն ուր ա?:(

soultaker
28.06.2012, 18:52
Գերմանիա 2 - 0 Իտալիա (Գոմես, Շվայնշտայգեր)

Ambrosine
28.06.2012, 19:16
Առաջնությունների ժամանակ երբեք չեմ երկրպագել ո՛չ Գերմանիային, ո՛չ Իտալիային, բայց պետք ա ընդունել, որ էս երկու թիմերն են Եվրոպայի իսկական ճիշտ ու տղա թիմերը. դուխով, միշտ հաղթող, միշտ արդյունք տվող: Մեջները չկա լացել-մացել, ժելեյած գլխով սիմպո տղեք, կապիկություն անողներ ...
:D ...

Մի տեսակ անհավես եմ էս թեման մտնելիս.. Varzor-ն ուր ա?:(
Արդեն 4 օր ա, ակումբ չի մտնում: Ինքը էլ Սլավիկ չի, այս պահից` Խաչատուր Աբովյան :)): Միայն թե լուրջ բան պատահած չլինի:

Ուզում էի գրեի Գերմանիա - Իտալիա 3 - 0 ու վերջ, եթե բաց ֆուտբոլ լիներ, բայց ախր Իտալիան... իրենք որ մի գոլ խփեն, վերջ, գերմանացիք մաշվելու են, որ Բուֆոնի դարպասի կողքը հայտնվելու բախտին արժանանան: Գոլ խփողների հաշվով էլ վստահ չեմ. Շվայնշտայգերի մասնակցությունն էլ 100 %-ով չի :mda:

Լավ, Գերմանիա - Իտալիա
1 - 0 (բայց սրտիս խորքում Իտալիայի կողմից եմ լինելու)
Գոմես :8:

Ասենք ոչ ավելացված ժամանակին :angry:

Sagittarius
28.06.2012, 19:26

Առանց իրա էլ լավ յոլա կգնանք... ինքը էս տարվա կլասիկ լուզերներից ա, Ռոբենի ու Ռիբերիի հետ միասին :))

Ռուֆուս
28.06.2012, 23:07
Գերմանական փուչիկը պայթե՞ց :)) Բալոտելլի՜ :))

Ջուզեպե Բալզամո
28.06.2012, 23:41
Գերմանական փուչիկը պայթե՞ց :)) Բալոտելլի՜ :))
Դեռ չշտապենք: Իտալացիք գազավատ են անում, բայց գերմանացիք դեռ ասելու բան ունեն: Երեկվա պանիխիդայից հետո, կարգին խաղ ա…
իսկ մեկնաբաններին պետք ա երշիկի արտադրամաս ուղարկել… Բոատենգ, բոատենգ… ո՞րտեղից են պեղում դրանց

Tiger29
28.06.2012, 23:42
Լավություն անողի գլուխը միշտ ծակ է:
Իսպանիան հիմա նստած մտածում ա ինձ պետք էր, որ լավություն արեցի :)

Տրիբուն
29.06.2012, 00:40
Աաաաահ, Աաաաաահ ... Իտալիան hardcore porno արեց .. :hands

Տրիբուն
29.06.2012, 00:46
Գերմանական փուչիկը պայթե՞ց :)) Բալոտելլի՜ :))

Ու ոնց հետո Դի Նատալին էն երկու գյոզալ պահը վարի տվեց ... :( Մարկիզիոն էլ վրից ...

Vaio
29.06.2012, 00:50
Ժողովուրդ, աբսուրդը գիտեք որնա, որ էտ Բալոտելի կոչեցյալը ամբողջ տուրնիրում մատը մատին չէր տալիս, իսկ հիմա էլ չափազանց կարևոր խաղում խփումա երկու գոլ: Ով կմտածեր??? Ոչ ոք: Այ քեզ բան.............

ԻՍՊԱՆԻԱ չեմպիոն!!!!

Ռուֆուս
29.06.2012, 00:51
Մոդերատորական. Հարցումը թարմացվել է, խնդրում եմ կրկին քվեարկել այն երկրի օգտին ով ձեր կարծիքով կդառնա չեմպիոն: Նախորդ հարցման արդյունքները տեղադրվել են թեմայի առաջին գրառման մեջ:

Rammstein
29.06.2012, 00:53
Գերմանական փուչիկը պայթե՞ց :)) Բալոտելլի՜ :))

Հես ա որ ամսի 1-ին էդ նույն Բալոտելլին իսպանական փուչիկը պայթացնի, էդ ժամանակ փուչիկներից կխոսաս: :beee
Ճիշտ ա, կարող ա իսպանական փուչիկը մեթանով լինի լցված, բայց դե էդ ոչինչ:

Ռուֆուս
29.06.2012, 00:55
Հես ա որ ամսի 1-ին էդ նույն Բալոտելլին իսպանական փուչիկը պայթացնի, էդ ժամանակ փուչիկներից կխոսաս: :beee
Ճիշտ ա, կարող ա իսպանական փուչիկը մեթանով լինի լցված, բայց դե էդ ոչինչ:

Նույն բանը երկու տարի առաջ էլ եմ լսել :)) Չանցավ :))

soultaker
29.06.2012, 01:04
Գերմանիան եթե չեմպիոն չէր դառնալու, ավելի լավ էր շուտ պարտվեր, որ երկրպագուներից շատերը Իսպանիա/Իտալիա-ի նման թիմերի խաղը ստիպված չնայեն: Շնորհակալություն Գերմանիային, որ իր երկրպագուներին ազատեց ֆինալում իսպանիայի խաղը նայելուց:

Monk
29.06.2012, 01:09
Մտքովս չէր անցնի, որ Իսպանիա-Իտալիա խաղում, էն էլ չեմպիոնության համար, Իտալիային «բալետ» կանեմ: Իտալական անհամ, պաշտպանական խաղը երբեք չեմ սիրել, իսկ Իսպանիան միշտ էլ իմ ֆավորիտների մեջ է եղել: Բայց հիմա հակառակ պատկերն է. իտալացիները հաճելիորեն զարմացնում են համեմատաբար գեղեցիկ խաղով, իսկ իսպանացիների միօրինակ խաղից՝ գնդակ պահել և առիթից օգտվելով արդյունք կորզել, արդեն զզվել եմ: Ես ֆուտբոլ եմ սիրում, ոչ թե երկրների անուններ:

Vaio
29.06.2012, 01:11
իտալացիները հաճելիորեն զարմացնում են համեմատաբար գեղեցիկ խաղով

Սա միակ դեպքնա, որ Իտալացիների մոտ խաղը ստացվեց, այսինքն` շատ հավանականա, որ եզրափակիչում Իտալացիենրի մոտ խաղը չստացվի:

Monk
29.06.2012, 01:13
Սա միակ դեպքնա, որ Իտալացիների մոտ խաղը ստացվեց, այսինքն` շատ հավանականա, որ եզրափակիչում Իտալացիենրի մոտ խաղը չստացվի:
Միակ դեպքը խաղի իմաստո՞վ, թե՞ առաջնության:

Vaio
29.06.2012, 01:15
Միակ դեպքը խաղի իմաստո՞վ, թե՞ առաջնության:

Այս առաջնության (Euro-2012) :

Բալոտելիի օրինակը շատ վառա տվյալ դեպքում: Էտ ֆուտբոլիստը չորս խաղում անկապ խաղաց, բայց այսօրվա խաղում (հինգերորդ խաղում) մարդու մոտ խաղը կպավ, ուղղակի իրա բախտից ու Իտալիայի բախտից էտ լավ խաղը ստացվեց անչափ կարևոր` այսօրվա խաղում:

Vaio
29.06.2012, 01:21
Մինչ օրս ամենաշատը ֆուտբոլիստների կողմից խփվել է 3-ական գոլ, ինչը, բնականաբար, չափազանց փոքր ցուցանիշ է:

3-ական գոլ խփել են (Ռմբարկուներ)`

-Մանջուկիչ (Խորվաթիա),
-Գոմես (Գերմանիա),
-Ձագոև (Ռուսաստան),
-Ռոնալդու (Պորտուգալիա),
-Բալոտելի (Իտալիա) :

Կա'մ այս 3 գնդակները կմնան, կա'մ էլ` Բալոտելին եզրափակչում գոլ կխփի և կդառնա EURO-2012-ի ռմբարկուն:

Իմ կարծիքով 3 գնդակից ավելի ոչ ոքին չի հաջողվի խփել:

dvgray
29.06.2012, 01:24
սենց ֆուտբոլ, ոնց որ իտալիան ա խաղում, ինքը երբևիցէ չի խաղացել: գեղեցկագույն ֆուտբոլ: անեմ ինչը տեղը տեղին:
վիվա իտալիա ...

մենակ իտալացիք էն, որ ֆուտբոլ են խաղում/ մի էիչ էլ անգլիացիք /, իսկական, կոմբինացիոն, ժոստկի, հիանալի համագործակցելով:
դատավորը քիչ մնաց փչացներ խաղը իրա դեղին անկապ քարտերով: ուղղակի անկապություն ա, սենց ամեն մի տուգանայինի համար դեղին հանելը: ոնց որ բալետ լինի...

իտալա - չեմպիոն

Monk
29.06.2012, 01:25
Այս առաջնության (Euro-2012) :

Բալոտելիի օրինակը շատ վառա տվյալ դեպքում: Էտ ֆուտբոլիստը չորս խաղում անկապ խաղաց, բայց այսօրվա խաղում (հինգերորդ խաղում) մարդու մոտ խաղը կպավ, ուղղակի իրա բախտից ու Իտալիայի բախտից էտ լավ խաղը ստացվեց անչափ կարևոր` այսօրվա խաղում:
Ես Բալոտելլիին կոնկրետ ի նկատի չունեի, այլ թիմը: Իսկ թիմը վատ չի խաղացել: Անցած խաղում ես անգլիացիներին էին «բալետ» անում, բայց խաղի ընթացքում վերաբերմունքս փոխվեց, էլի իտալացիներն ավելի լավ խաղացին:
Հ.Գ. Բալոտելլիին չեմ էլ սիրում, չնայած Մանչեսթեր Սիթիում էլի վատ չէր հանդես գալիս և ահագին նպաստեց չեմպիոնության հարցում:

Տրիբուն
29.06.2012, 01:48
սենց ֆուտբոլ, ոնց որ իտալիան ա խաղում, ինքը երբևիցէ չի խաղացել: գեղեցկագույն ֆուտբոլ: անեմ ինչը տեղը տեղին:
վիվա իտալիա ...

Պիռլոն ա տղեն, Պիռլոոոոոոոոոոոն

Գալաթեա
29.06.2012, 01:51
Իտալիա, Բուֆոն... :love
Իմ ջահել տարիների սեր :)

Ambrosine
29.06.2012, 01:58
Տրիբուն, սաղ քո նավսն էր :)):

Գերմանացիք կրվեցին` իրենց չափից դուրս ինքնավստահության պատճառով: Դրա համար ա կարևոր անտեսել էդ բուքմեյքերաչգիտեմինչզիբիլները. բացի փողեր "գողանալուց", մարզիկների հոգեբանական վիճակի վրա էլ են ազդում: Իսկ իտալացիք դուրս եկան խաղադաշտ ազատ ու անկաշկանդ, դեռ մի հատ էլ ցույց տվեցին, թե ոնց են ֆուտբոլ խաղում: Կարճ ասած, Դել Բոսկեն, հուսով եմ, նորից նեգրեդոներին դաշտ չի դուրս բերի, այլ` լուրջ, կազմակերպված հարձակման գիծ: Իսկ պաշտպանությունում Պեպեին հրահանգ, հատուկ հրահանգ` Բալոտելին չերևա դաշտում :)):

Տրիբուն
29.06.2012, 01:59
Ժողովուրդ, էն Սլավիկի համարն ով ունի, մի հատ զանգեք, փիս անհանգիստ եմ .... :(

Գալաթեա
29.06.2012, 02:02
Ժողովուրդ, էն Սլավիկի համարն ով ունի, մի հատ զանգեք, փիս անհանգիստ եմ .... :(

Սլավիկն ո՞վ ա:

Տրիբուն
29.06.2012, 02:05

Աստղո ջան, մի նեղացի, ես էլ եմ Իսպանիայի երկրպագու: Բայց Իտալիայի դեմ խաղ չկա, թիմ ա, ԹԻՄ: Ես դեռ առաջնության ամենսկզբում եմ ասել, թր Իտալիան կդառնա ու ոնց կդառնա: Այ սենց, մանրից, իրա խոդով, մի գոլի տարբերությամբ, պենալով, նիչյայով, բանով: ՈՒ իտալիայում կա մի հատ մեծ հոգի, որ ոչ մի թիմ չունի - ՊԻՌԼՈ:

Էտ տղու խաղին նայում եմ ու աչքերիս չեմ հավատում, ու 32-33 տարեկան ա: Ամեն ինչ անում ա: Տենց հենակետային կիսապաշտպան ոչ մի թիմ չունի:

Տրիբուն
29.06.2012, 02:07
Սլավիկն ո՞վ ա:

Ակումբի ֆուտբոլային մեկնաբանը, Գալ:

Գալաթեա
29.06.2012, 02:10
Ակումբի ֆուտբոլային մեկնաբանը, Գալ:

Հա..
Մենք Վեստում էինք նայում, վերջում լավ շուխուռ էր էնտեղ, չէր լսվում ծելիկի ձենը:
Բան ա եղել, որ ես չեմ իմացե՞լ Սլավիկի հետ :)

Ambrosine
29.06.2012, 02:18
Ժողովուրդ, էն Սլավիկի համարն ով ունի, մի հատ զանգեք, փիս անհանգիստ եմ .... :(
Զրուցարանում արդեն ուղերձ եմ հղել :)) Որ օգուտ չլինի, սպորտ բաժնում հայտարարություն կտանք :))

Աստղո ջան, մի նեղացի, ես էլ եմ Իսպանիայի երկրպագու: Բայց Իտալիայի դեմ խաղ չկա, թիմ ա, ԹԻՄ: Ես դեռ առաջնության ամենսկզբում եմ ասել, թր Իտալիան կդառնա ու ոնց կդառնա: Այ սենց, մանրից, իրա խոդով, մի գոլի տարբերությամբ, պենալով, նիչյայով, բանով: ՈՒ իտալիայում կա մի հատ մեծ հոգի, որ ոչ մի թիմ չունի - ՊԻՌԼՈ:

Էտ տղու խաղին նայում եմ ու աչքերիս չեմ հավատում, ու 32-33 տարեկան ա: Ամեն ինչ անում ա: Տենց հենակետային կիսապաշտպան ոչ մի թիմ չունի:

Այ էդ ոգին ա, որ շատ թիմերում պակասում ա: Թեկուզ Ռեալ Մադրիդում. էդ իմ ցավոտ տեղն ա, թեման չվերաբացեմ:
Իտալիան շատ ուժեղ խաղում ա, բայց կայուն չի: Այ էդ անկայունությունը իրեն ամեն անգամ զրկում է ֆավորիտ լինելուց, իսկ ինքը հանգիստ, քո ասած` ոչ ոքի-ով, 11 մետրանոցներով, չգիտեմ ինչերով հասնում են ֆինալ ու...
Մնում ա` Իսպանիան անլուրջ չմոտենա, էս խաղից լուրջ հետևություններ անի, թե չէ Պորտուգալիայի հետ խաղը ահավոր նյարդային ու անորակ խաղ էր:

Գալաթեա
29.06.2012, 02:23

Գերմանիան էլ ռոբոտի պես կայուն-կայուն խաղում ա, հասնում ա պոլուֆինալ՝ կրվում ա:
Ու՞մ ա պետք:

Ambrosine
29.06.2012, 02:29
Գերմանիան էլ ռոբոտի պես կայուն-կայուն խաղում ա, հասնում ա պոլուֆինալ՝ կրվում ա:
Ու՞մ ա պետք:

Էդ էլ մյուս ծայրահեղությունն ա :)): Բայց ոչ մեկ էս առումով Անգլիային չի հասնի: Մի հատ թիվ գիտեն իրենք ազգովի` 1966. դրանով իրենց ֆուտբոլային թվարկությունը ավարտվում ա: Թե ասա ինչի Հայաստանս չգնաց :cry: Ես էս մտքի հետ դեռ չեմ հաշտվում :Ճ

Տրիբուն
29.06.2012, 02:35
Զրուցարանում արդեն ուղերձ եմ հղել :)) Որ օգուտ չլինի, սպորտ բաժնում հայտարարություն կտանք :))

Այ էդ ոգին ա, որ շատ թիմերում պակասում ա: Թեկուզ Ռեալ Մադրիդում. էդ իմ ցավոտ տեղն ա, թեման չվերաբացեմ:
Իտալիան շատ ուժեղ խաղում ա, բայց կայուն չի: Այ էդ անկայունությունը իրեն ամեն անգամ զրկում է ֆավորիտ լինելուց, իսկ ինքը հանգիստ, քո ասած` ոչ ոքի-ով, 11 մետրանոցներով, չգիտեմ ինչերով հասնում են ֆինալ ու...
Մնում ա` Իսպանիան անլուրջ չմոտենա, էս խաղից լուրջ հետևություններ անի, թե չէ Պորտուգալիայի հետ խաղը ահավոր նյարդային ու անորակ խաղ էր:

Աստղո ջան, Իտալիայից ավելի կայուն թիմ չկա Եվրոպայում - 4 անգամ աշխարհի չեմպիոն, կատա՞կ ես անում: Հենց էտ ա, որ Իտալիային տարբերում ա մյուս թիմերից՝ լուզերներից :D Ցավոք ստրի ինչ-որ տեղ նաև Իսպանիայից: Իտալիայի պես թիմ Եվրոպայում մեկ էլ մեր մեջ ասած Գերմանիան ա, ու էլ չկա: Աշխարհի մաշստաբով մեկ էլ Բրազիլիան: Էս երեք երկիրը ֆուտբոլի ռուլիտ անողներն են: Մնացը, ում բախտը ոնց ու երբ կբերի :D

Sagittarius
29.06.2012, 02:40
Scheißeeeee!!!!:angry տուգանում եք, տուգանեք

Գալաթեա
29.06.2012, 02:44
Scheißeeeee!!!!:angry տուգանում եք, տուգանեք

Վույ :)

Ambrosine
29.06.2012, 02:45
Scheißeeeee!!!!:angry տուգանում եք, տուգանեք

:D Չհասկացա, որ տուգանեմ, բայց եթե մյուսները կարող են գրել` viska barca կամ նման մի բան, ուրեմն դու էլ կարող ես սա գրել:

John
29.06.2012, 02:55
Իսկ պաշտպանությունում Պեպեին հրահանգ, հատուկ հրահանգ` Բալոտելին չերևա դաշտում :)):

Աստղ, էս չլնի՞ ձեր կողմերում Պորտուգալիան է հաղթել երեկ :D

John
29.06.2012, 03:49
Հատուկ քվեարկել եմ Իսպանիային, որ պարտվի, ինչպես եղավ Անգլիայի ու Գերմանիայի դեպքում :P փաստորեն մի քիչ սնահավատ եմ... :D

ARam Grig
29.06.2012, 13:45
Իտալիան զարմացրեց բոլորին..Ոչ մի Կատենաչո չկար իրանց խաղում,.դուխով ու դինամիկ ֆուտբոլ խաղացին ամբողջ առաջնության ընթացքում ու միանշանակ արժանի մտան Ֆինալ: Չնայած նրան,որ զուտ Կատալանների համար կուզեմ որ Իսպանիան Չեմպիոն դառնա,բայց խիստ կասկածում եմ էտ պահով ու 70%-ով վստահ եմ,որ Իտալիան ա հաղթելու:Շատ պատճառնոր կան..1)Իսպանիան էս վերջերս ամեն ինչ կրել ա ու մոտիվացիայի առումով հաստատ զիջում ա իտալացիներին,Իտալիան ավելի ա վիզ դնելու վստահ եմ: 2)Իսպանիան էս տարի մի տեսակ ցանկությունով չի խաղում,էն էնտուզիազմը չկա,որ առաջ էր ու համաձայնեք,որ ինքը ինչ որոշ չափով պատահական դուրս եկավ Ֆինալ: 3) Իտալիան ցույց ա տալիս Չեմպիոնական խաղ ու եթե ֆինալում նույն կերպ գործի իրա դեմ խաղ չի լինելու ! Իտալիան արժանի ա,դրա համար ել քվեարկել եմ մակարոննիկների օգտին : :)

soultaker
29.06.2012, 14:43
Սրանք իմ հետևություններն են Գերմանիայի խայտառակ պարտության հետ կապված.

2004-ից սկսած հետևել եմ իրանց խաղին, ու 8 տարվա մեջ իրանք ոչ մի անգամ նորմալ չեմպիոնի արժանի թիմ չեն ունեցել: Ամեն տարի իրանց մի երկու խաղում ցույց են տալիս, սաղ շուխուռը գցում են որ իբր թե Գերմանիան ֆանտաստիկ թիմ ունի, հետո պարզվումա որ էտ "ֆանտաստիկ" թիմը սովորական հոգնած թիմերից մեկնա:
- Նոյեր. իր խաղով ցույց էր տալիս իբր լավ դարպասապահա, բայց հետո սկսեց իրան չգիտեմ ում տեղը դնել, հարձակվողներին չլում էր, եսիմինչեր էր անում, Իտալիայի հետ խաղում էլ ալարում էր ցատկի: Կարողա ցատկելուց լավա, բայց ռեակցիայի առումով ընդհանրապես տեղ չունի Գերմանիայի հավաքականում:
- Լահմ. որպես թիմի ավագ չի սազում գերմանացիներին, թևկապը պետք էր տալ Շվայնիին կամ Օզիլին: Երկրորդ գոլը իր մեղքով էր, փակել էր խաղից դուրս վիճակը, ու հարձակման գնալով պաշտպանությունը շատ հանգիստ կարա անտեր թողնի:
- Բոատենգ. Գերմանիայի Եվրո 2012-ի ամենախայտառակ խաղացողը, որին պիտի դուրս շպրտեին: Պաշտպանությունում մենակ ապակողմնորոշում էր թիմակիցներին, նույնիսկ հունաստանի պես անկապ հավաքականից 2 գոլ բաց թողեցին բացարձակապես միայն իր մեղքով: Բալոտելլիի առաջին գոլն էլ 90% իր մեղքն էր, որ էշ-էշ փոխանակ դարպաս տանող ճանապարհը փակեր, իր համար կանգնել էր հարձակվողի կողքը ու թողեց որ փոխանցի տուգանային:
- Բադշտուբեր. հիշեցնում էր անցած տարիներից անհաջողակ Յանսենին, շատ դեպքերում ձախողեց պաշտպանությունը, ոնց որ վախենար մրցակիցներից: Բալոտելլի հետ ցատկելով պայքարելու փոխարեն վախեցած երեխու պես փորձում էր ձեռքի խղճուկ շարժումով պահի դինազավր նեգրին:
- Շվայնշտայգեր. Շվայնին Գերմանիայի խորհրդանիշներից մեկն էր, բայց վերջին խաղերում վնասվածքներից նոր էր ապաքինվել ու կատարյալ անզոր վիճակում էր: Մարզիչը պիտի հասկանար որ նման խաղերում նրան խաղացնելը հիմարություն կլինի: Որպես փաստ միայն վերջին երկու խաղերում նրա արած կոպիտ սխալները սեփական կիսադաշտում:
- Պոդոլսկի. Պոլդին ժամանակին արագ ու վտանգավոր խաղացող էր, հետո տարիքն առավ ու դառավ ծանր ուժային խաղացող, ու այլևս նրա տեղը որպես եզրային կիսապաշտպան համարյա միշտ կարելի է համարել ձախողված: Միակ տեղը որտեղ նրան կարելի էր խաղացնել, կամ Գոմեսի փոխարեն, կամ նրա հետ միասին հարձակման գծում: Իտալիայի հետ խաղում նրա փոխարեն պիտի խաղար երիտասարդ ու արագ Շուռլեն:
- Կրոս. մեկնարկային կազմում նրան դուրս բերելը իմաստ չուներ: Պետք էր հենց սկզբից խաղացնել Ռոյսին:
- Մյուլլեր. Եվրո2012-ը ամբողջությամբ ձախողեց: Ապացուցեց որ ինքը անցել է մնացած մեծամտացած խաղացողների շարքը 2010-ի աշխարհի առաջնությունից հետո:
- Կլոզե. պարզապես արդեն թոշակի անցնելու ժամանակն էր: Պետք են նոր երիտասարդ ու սուր հարձակվողներ:

Մի քանի դրական կողմերը`
- Հումմելսը ցույց տվեց որ պաշտպանությունում մենակ իր վրա պիտի հույս դնեն: Միակ նորմալ պաշտպանը:
- Շուռլեն ու Ռոյսը ցույց տվեցին որ եթե նույնիսկ դեռ չեն կարող լուրջ թիմերի դեմ 100%-ով խաղալ, բայց ամեն դեպքում եթե նրանց վրա մարզիչը շարունակի աշխատել, անպայման մի քանի տարուց կդառնան անփոխարինելի եզրային ռեակտիվ շարժիչներ:
- Օզիլ. հայտնություն չէր, բայց ամեն դեպքում ապացուցեց որ ինքը վստահելի ու կայուն լավ խաղացող է, որ վաղը մյուս օր ավագի թևկապ էլ հանգիստ կարող է կապել ու թիմին առաջ տանել:

Rammstein
29.06.2012, 17:57
Սրանք իմ հետևություններն են Գերմանիայի խայտառակ պարտության հետ կապված.…

Հատկապես Բոատենգի ու Պոդոլսկիի առումով հետդ լիովին համամիտ եմ: Իրանք նույնիսկ պիտի պահեստայինների նստարանին տեղ չունենային:
Ինչ վերաբերում ա մյուսներին.
Նոյերի կողմից էսքան ժամանակ կոպիտ սխալ չեմ տեսել: Երբ որ պաշտպանները լավ չեն խաղում, ոչ մեկի համար էլ գաղտնիք չի, որ դարպասապահը քիչ օգուտ կարա տա: Ճիշտ ա, Օլիվեր Կահնին չի հասնի, բայց նորմալ դարպասապահ ա:
Լահմի թիմի ավագ լինելը լրիվ արդարացված եմ համարում:
Öզիլի առումով համամիտ չեմ: Առաջ լավ էր խաղում, հեռանկարային ֆուտբոլիստ էր թվում, գուցե հիմա էլ ա լավ խաղում իրա Ռեալում, չգիտեմ, Ռեալի ու ընդհանրապես ակումբային խաղերը չեմ նայում, բայց Գերմանիայի հավաքականում նույնիսկ հիմնական կազմում չարժեր որ խաղա:

Տրիբուն
29.06.2012, 20:49

Որ ասում էի հույներին հաղթելը պատահակնություն էր, չէիր հավատում :D

300 միլիարդ պարտքի տակ կզած հույներին էին բռնել, ինչքան գալ կար խփեցին խեղճերին: :( Չեմ ներում:

Vaio
29.06.2012, 21:06
Ֆորումում թեժ պայքար է ընթանում, այս պահի դրությամբ հարցման ձայները հավասար են բաշխվել` 50/50 (12-ական ձայն) :

soultaker
29.06.2012, 21:09
Հատկապես Բոատենգի ու Պոդոլսկիի առումով հետդ լիովին համամիտ եմ: Իրանք նույնիսկ պիտի պահեստայինների նստարանին տեղ չունենային:
Ինչ վերաբերում ա մյուսներին.
Նոյերի կողմից էսքան ժամանակ կոպիտ սխալ չեմ տեսել: Երբ որ պաշտպանները լավ չեն խաղում, ոչ մեկի համար էլ գաղտնիք չի, որ դարպասապահը քիչ օգուտ կարա տա: Ճիշտ ա, Օլիվեր Կահնին չի հասնի, բայց նորմալ դարպասապահ ա:
Լահմի թիմի ավագ լինելը լրիվ արդարացված եմ համարում:
Öզիլի առումով համամիտ չեմ: Առաջ լավ էր խաղում, հեռանկարային ֆուտբոլիստ էր թվում, գուցե հիմա էլ ա լավ խաղում իրա Ռեալում, չգիտեմ, Ռեալի ու ընդհանրապես ակումբային խաղերը չեմ նայում, բայց Գերմանիայի հավաքականում նույնիսկ հիմնական կազմում չարժեր որ խաղա:

Դե ես Նոյերին ավելի շատ մեղադրում եմ մեծամտության համար, ոչ թե վատ խաղի: Օրինակ որ Բուֆոնի, Կասիլյասի ու Չեխի հետ համեմատենք, Նոյերը ոնց որ ինքնագոհ խաղա ու որոշ դրվագներում ծաղրի դիմացինին: Օրինակ քանի անգամ են վերը նշված երեք դարպասապահները գնդակը դուրս հանելու փոխարեն հարձակվողների հետ չլոցի խաղացել իրանց ցույց տալու համար, կամ ասենք գնդակը հեռացնելու համար ուզենան խփեն, բայց ոտքը փուստ անցնի: Կամ թեկուզ որ կենտրոնում փոխանակ գնդակը կասեցներ ու նորմալ ոտքով պաս տար, թռավ քցվեց գլխով խփեց:

Կոնկրետ Լահմի ավագ լինելուն դեմ չեմ եթե ինքը լիներ կիսապաշտպան, բայց դուրսա գալիս որ մի կողմից պաշտպանա, մյուս կողմից որպես ավագ միշտ թիմի գրոհնա փորձում կազմակերպի, ու պաշտպանի համար շատա գոլա խփում ու հարձակվում: Ավելի լավ կլինի նրա տեղում խաղա ուրիշ պաշտպան, իսկ ինքը զբաղվի միայն հարձակում կազմակերպելով:

Օզիլը առաջվա նման բնականա որ չի փայլում, բայց նեղ պահին ամեն դեպքում կարողանումա ինչ-որ բան մտածել:

lampone
29.06.2012, 21:48
Ֆորումում թեժ պայքար է ընթանում, այս պահի դրությամբ հարցման ձայները հավասար են բաշխվել` 50/50 (12-ական ձայն) :

Այլևս հավասար չեն:P Ես Իսպանիային եմ երկրպագելու. F. Torres-ին մարզիչը խաղադաշտ չհանի 'կսպանեմ' ;)

Տրիբուն
29.06.2012, 21:56
Զրուցարանում արդեն ուղերձ եմ հղել :)) Որ օգուտ չլինի, սպորտ բաժնում հայտարարություն կտանք :))

Աստղո ջան, մի հատ 02-ով հայտարություն տվեք էլի. <Ակումբի 30 տարեկան թառլան անդամը (միջինը 87 գրառում օրական, յուրաքանչյուրը միջինը 135 տող), Ակումբի գլխավոր ֆուտբոլային մեկնաբանը (բոյն ու քաշը անհայտ), Ակումբի բոլոր խելոք թեմաների թղթակից անդամը (գլուխը մեծ, մեջը լիքը խելք), Ակումբից դուրս ա եկել ս.թ. հունիսի 24-ին ու չի վերադարձել: Ֆոտոռոբոտը կցվում է:>

http://www.akumb.am/image.php?u=20175&dateline=1323357222&type=thumb

Ռուֆուս
29.06.2012, 21:56
Փաստորեն ստեղ շատերը ոչ թե Իտալիային կողմ են քվեարկել, այլ Իսպանիային դեմ :))

Մանուլ
30.06.2012, 00:28
Փաստորեն ստեղ շատերը ոչ թե Իտալիային կողմ են քվեարկել, այլ Իսպանիային դեմ :))

-1 Իսպանիային դեմ ու +1 Իտալիային կողմ :roll:

Apsara
30.06.2012, 08:34
Իսպանիա 3 - 0 Իտալիա

dvgray
30.06.2012, 17:55
Պիռլոն ա տղեն, Պիռլոոոոոոոոոոոն
ոչ միայն, բա Բուֆոնը բա Չելլինի մի հատ ըտենց պաշպան Հայաստանում լիներ: կամ ինքն ա սպանում, կամ իրան են սպանում :D:
իտալական պաշպանությունը արվեստ ա, անկախ ամեն ինչից; նույնիսկ կասեի մարտ-արվեստ ;)

մի տիպիկ էպիզոդ, իսպանիա-իտալիա խաղից

54383

Ռուֆուս
30.06.2012, 18:09
Իսպանիա - Իտալիա 1-0

Վարզորի համար իրոք սկսել եմ անհանգստանալ :)

Ambrosine
30.06.2012, 19:49
Աստղ, էս չլնի՞ ձեր կողմերում Պորտուգալիան է հաղթել երեկ :D

Ռեալի պաշտպանության հետ եմ շփոթել :)): Թող լինի Ռամոսը. այս առաջնությանը ոչնչով չեն տարբերվում :vayreni:

John
30.06.2012, 23:19
Իտալիան ա հաղթելու, համոզված եմ, նույնիսկ կարող եմ ասել՝ հիմնական ժամանակում

Lem
01.07.2012, 00:16
Երկրպագելու եմ Իտալիային, նայելու եմ Կասիլյասին:

Guest
01.07.2012, 12:55
Իսպանիա 3 - 0 Իտալիա

Լրիվ համամիտ եմ

ARam Grig
01.07.2012, 14:51
Հիմնական ժամանակում` Իսպանիա 2-2 Իտալիա,հաղթողը պարզ կլինի ավելացված 30 րոպեների ընթացքում,հետխաղյա 11 մետրանոցներին չի հասնելու:))) Եթե Իսպանիան հաղթի ուրախ կլինեմ,եթե Իտալիան հաղթի էլի լավ կլինի,որովհետև արժանի խաղ են ցույց տվել ամբողջ Եվրոյի ընթացքում: Ֆինալում ներկայացված ֆուտբոլիստներից 11-ը անցել են Բարսելոնայի աշխարահռչակ դպրոցով` Լա Մասիա-յով,,9 հոգի Իսպանիայից,2 հոգի Իտալիայից: Երկրպագելու եմ իրենց:

Moonwalker
01.07.2012, 16:23
Նահ, աջակցելու եմ իտալացիներին՝ հանուն Վեչչիա Սինյորայի նկատմամբ տածած իմ հին ջերմության::love
Հանուն Ջիջիի, Պիրլոյի, Կյելլինի, Բոնուչչիի, Բարցալիի, Ջակկերինի, Մարկիզիոյի՝

«Մենք այստեղ ենք, տղաներ: Մենք այստեղ ենք, երկրպագուներ: Մենք այստեղ ենք, ժողովուրդ:
Մենք անում ենք սա մեզ համար, մենք անում ենք սա ձեզ համար, որ ամեն օր ոգևորում եք ինձ, և ամեն օր երկու ժամ YouTube-ում դիտում եմ, թե ինչպես եք տոնում մեր հաջողությունները փողոցներում:
Մենք անում ենք սա բոլոր նրանց համար, ովքեր հարգում են այս մարզաշապիկն այնպես, ինչպես մենք:
Անում ենք մեր Երազանքի համար:
Երազանքը, որ ես գտա 2011 թվականի հուլիսին, երբ կարդում էին Բամբարենի «Դելֆին» գիրքը:
Բայց մենք գիտենք, որ դեռ ոչինչ չենք հաղթել, որպեսզի հայրենիք վերադառնալուց հետո տոնենք:
Այս պահերին ես սիրում եմ հիշել մի պաստառ, որն արել էին «Ֆոջայի» երկրպագուները և որի վրա գրված էր. «Ավելի լավ է տանջվենք և մահանանք, քան զբաղվենք ինքնախաբեությամբ»:
Գրկում եմ բոլորիդ, ավանտի Իտալիա»:

Juventus.am (http://juventus.am/2012/06/30/%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB-%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AC%D5%AB%D5%A1-%D5%A2%D5%B8%D6%82%D6%86%D5%B8%D5%B6%D5%AB-%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%80%D5%B1%D5%A8/)

:goblin

Ambrosine
01.07.2012, 18:41
Աստղո ջան, մի հատ 02-ով հայտարություն տվեք էլի. <Ակումբի 30 տարեկան թառլան անդամը (միջինը 87 գրառում օրական, յուրաքանչյուրը միջինը 135 տող), Ակումբի գլխավոր ֆուտբոլային մեկնաբանը (բոյն ու քաշը անհայտ), Ակումբի բոլոր խելոք թեմաների թղթակից անդամը (գլուխը մեծ, մեջը լիքը խելք), Ակումբից դուրս ա եկել ս.թ. հունիսի 24-ին ու չի վերադարձել: Ֆոտոռոբոտը կցվում է:>

http://www.akumb.am/image.php?u=20175&dateline=1323357222&type=thumb

Օպերատիվ թարմ տեղեկատվություն ունեմ`

Սլավեկն ու Սլավկոն են` Եվրո 2012-ի թալիսմանները: Լեհաստանից եմ բերել :))

հ.գ. Վարզորի համարը ո՞վ ունի: Մի հատ ճշտեք` լա՞վ ա, հո բան չի՞ եղել. ֆուտբոլասերները անհանգստանում են :Ճ:

Հայաստանում չի, մի անհանգստացեք:ՃՃ

:)):
Էս չլինի՞ ուղիղ եթերով մեկնաբանելու ա գնացել :clean:

Տրիբուն
01.07.2012, 18:48
:)):
Էս չլինի՞ ուղիղ եթերով մեկնաբանելու ա գնացել :clean:

100$ եմ դնում՝ մեկին իրեքով, Քոբուլեթի ա:

Ambrosine
01.07.2012, 19:14
100$ եմ դնում՝ մեկին իրեքով, Քոբուլեթի ա:
Խաղադրույքներ չեմ կատարում սկզբունքորեն :)):

Հիմա իմ գուշակությունը անեմ:
Իսպանիա - Իտալիա
2 - 0

Անկախ հաշվից` Իսպանիան հաղթելու է:

հ.գ. ժող, հարցումը խաղից առաջ փակվելու է:

Տրիբուն
01.07.2012, 19:31
Խաղադրույքներ չեմ կատարում սկզբունքորեն :)):

Հիմա իմ գուշակությունը անեմ:
Իսպանիա - Իտալիա
2 - 0

Անկախ հաշվից` Իսպանիան հաղթելու է:

հ.գ. ժող, հարցումը խաղից առաջ փակվելու է:

Ես էլ չեմ դնում, բայց Սլավիկի համար ամեն տեսակի զոհողության կգնամ: Ու պետք ա Սլավիկին ասել, որ չի կարելի եքա ֆուտբոլի դաշտը իրա երկրպագուներով ու խաղադրույքներ անողներով թողնել, ու առանց զգուշացնելու հեռանալ:

Աստղո, հանի՛ Սլավիկին գործից:

Խաղի մասին - արդյունք-մարդյունք չեմ կարա ասեմ, ոչ էլ հիմանականում, լրացուցիչում, թե պենալներով, բայց Իտալիան կդառնա չեմպիոն: Ու ես թարսի պես, ինչպես միշտ, երկրպագելու եմ Իսպանիային:

Տրիբուն
01.07.2012, 20:17
Լավ է, было не было

Իտալիա-Իսպանիա, 1:0

Ambrosine
01.07.2012, 21:07
... Ու պետք ա Սլավիկին ասել, որ չի կարելի եքա ֆուտբոլի դաշտը իրա երկրպագուներով ու խաղադրույքներ անողներով թողնել, ու առանց զգուշացնելու հեռանալ:

Աստղո, հանի՛ Սլավիկին գործից:

Արդեն մեղադրական գրել էի, մի հոդված էլ դու ավելացրիր :))

:D
Որ գա, մեր բաժնից աքսորելու ենք` ֆուտբոլասերներին տվայտանքների մեջ գցելու մեղադրանքով:

Ռուֆուս
01.07.2012, 23:17
Հաղթելու ենք :goblin

Ռուֆուս
01.07.2012, 23:29
2-0 :love

Ambrosine
01.07.2012, 23:37
Այոոոոոոոոոոո!! Սիրուն խաղ ա, իսկական եզրափակիչ:

Quyr Qery
01.07.2012, 23:39
Խաղ է, իսկական խաղ: Սիրում եմ քեզ Իսպանիա: :love

Տրիբուն
01.07.2012, 23:49
Առաջնության լավագույն խաղը, գոհար եզրափակիչ:

Ներսես_AM
02.07.2012, 00:09
Կուզեի հիմա Իտալիան մի հատ խփեր, որ վերջը ավելի խելահեղ լիներ :)

Ռուֆուս
02.07.2012, 00:28
3-0, մի երկու գոլ էլ խփեք էլի :))

Ապե Ջան
02.07.2012, 00:33
4:0 ;)

Ռուֆուս
02.07.2012, 00:33
4-0, էս ի՜նչ են անում :love

Մի հատ էլ, խնդրում եմ...:

Rhayader
02.07.2012, 00:33
4-0

Տրիբուն
02.07.2012, 00:42
Գլուխս պատին եմ տվեմ, որ մի վարկյան մտածել եմ, որ սիրածս Իսպանիայի դեմը խաղ կա .. գլուխս հազար անգամ պատին եմ տվել .... արա, դե ասա, որ սիրում ես, սիրի անմնացորդ, ինչ էիր քեզ դրել ֆուտբոլի մասնագետի տեղ ...

ԻՍՊԱՆԻԱ

Կեցցեն !!!!!!!!!!

Բայց, անպայման ուզում եմ ասել շոնրհակալություն Իտալիային, որ ԳԻԳԱՆՏ Իսպանիայի հետ սենց հրաշք եզրափակիչ պարգևեցին: Իսպանիան լրիվ ուրիշ կլաս ա, լրիվ ուրիշ մակարդակ ա, լրիվ ուրիշ ֆուտբոլ ա ...

Ռուֆուս
02.07.2012, 00:42
Շնորհավորում եմ Իսպանիային ու Իսպանիայի բոլոր երկրպագուներին :) Ու թող ոչ մեկ չասի, որ Իսպանիան արժանի չէր չեմպիոնի տիտղոսին:

Տրիբուն
02.07.2012, 00:45
Կներեք քաղաքականացնելու համար էս գեղեցկագույն եզրափակիչը:

Սրանք էլ գնան, հետ չգան, չամփեքը չորանա

Սերժ Սարգսյանն ու Ռուբեն Հայրապետյանը «Օլիմպիական» մարզադաշտո՞ւմ (http://lurer.com/?p=29479&l=am)

Ջուզեպե Բալզամո
02.07.2012, 00:46
Ole!!! Շնորհավորանքներս իսպանացիներին և նրանց երկրպագուներին: Իսկապես լավ խաղ էր, ափսոս իտալացիք մնացին տաս հոգով… ավելի լավ վերջնամաս կլիներ:

Գալաթեա
02.07.2012, 01:04
Իտալիաս խայտառակ կրվեց, բայց ջհայնամին, ինչ խաղ էր...
Ապրեն իսպանացիք:

Օլե՜՜ օլեօլե օլեեե՜՜՜ :dance

Ambrosine
02.07.2012, 01:09
Հրաաաաաաաաաշք :clap: Ահավոր ադրենալինի պաշար է կուտակվել, հիմա քնելը մեծ խնդիր ա լինելու :)):
Իտալիան էլ ապրի: Հեչ իրեն նման չէր. սիրուն էր խաղում, հարձակվողական ոճ էր ընտրել:

Իսկ սարսափելին այն է, որ... վերջ, Եվրո 2012-ը ավարտվեց :(:

Հայաստան :love, քեզ ենք սպասում հաջորդ առաջնությանը: Մի տեսակ ճիշտ չի, որ սեփական հավաքականը ունենք ու ցավում ենք այլոց համար:

dvgray
02.07.2012, 06:25
Իտալիան էլ ապրի: Հեչ իրեն նման չէր. սիրուն էր խաղում, հարձակվողական ոճ էր ընտրել:

:D իսկապես, հեչ իրա նման չէր, ոնց որ ընկերական գնդակ էին տշում մինչև գառան խաշլամեն պատրաստ կլիներ... Բուֆոնն էլ ոնց որ թե երջանիկ էր, որ սենց հավեսով կրվել ա... մի հատ էլ իտալացիք գնացին աչքերին բան կաթացրին վերջում որ արցունքոտվեն :D սենց հիմար թատերական ներկայացում ? հազար ափսոս 5 դոլարը, որ տվի էս ապուշ, անմակարդակ խաղը նայելու համար;

Հ.Գ. քանի դեռ Պլատինին էտ աթոռին ա նստած, ֆուտբոլից մենակ անունն ա մնալու; պրծավ, ֆուտբոլ-մուտբոլ, թազա բան եմ ճարելու, ... ոնց որ շաշկին հլա դեռ ապականված չի ;)

dvgray
02.07.2012, 06:30
Գլուխս պատին եմ տվեմ, որ մի վարկյան մտածել եմ, որ սիրածս Իսպանիայի դեմը խաղ կա .. գլուխս հազար անգամ պատին եմ տվել .... արա, դե ասա, որ սիրում ես, սիրի անմնացորդ, ինչ էիր քեզ դրել ֆուտբոլի մասնագետի տեղ ...

ԻՍՊԱՆԻԱ

Կեցցեն !!!!!!!!!!

Բայց, անպայման ուզում եմ ասել շոնրհակալություն Իտալիային, որ ԳԻԳԱՆՏ Իսպանիայի հետ սենց հրաշք եզրափակիչ պարգևեցին: Իսպանիան լրիվ ուրիշ կլաս ա, լրիվ ուրիշ մակարդակ ա, լրիվ ուրիշ ֆուտբոլ ա ...
էտ չեմ հասկանում, մեր մոտ լրիվ ուրիշ խաղ են ցույց տվել, ձեր մոտ ւորիշ խաղ? :D
ինչ? իսպանիա, ինչ? իտալիա... ինչ գիգանտ? ինչ ՖՈՒՏԲՈԼ ??? :o

davidus
02.07.2012, 09:49
Հա բա ո՜նց... սուՁյան առած էր, խաղը ծախած։ :D Բայց որ 90 րոպե Իսպանիան высший пилотаж էր ցույց տալիս, էդ երևի հին ու նոր աստվածներին մատուցած զոհերով ա պայմանավորված... :D
Գոնե նման փայլուն խաղին անուն մի դրեք, էլի...

lampone
02.07.2012, 13:26
Yes, yes, yes - հազիվ այս euro2012-ին իմ սրտով մի բան եղավ: Այնքան էի ուրախացել, որ վերջում բերանս արդեն ցավում էր :)
Սկզբում բավական անհանգստանում էի, ու եթե Հայաստանի հավաքականը խաղար հաստատ կաթված կստանայի ;)
Իսկ ինչ հաճելի էր տեսնել ֆուտբոլիստներին իրենց երեխաների հետ

ARam Grig
02.07.2012, 13:29
Ֆինալում Իսպանիայի ցուցադրած խաղը ԱՐՎԵՍՏ էր,իսկական Ֆուտբոլային դպրոց,ինչքան նայեմ չեմ հոգնի էլի հայույքով կնայեմ: Եվրո 2012-ում Իսպանիան էտքան դիտարժան չխաղաց,ինչպես Մունդիալ 2010-ում ու Եվրո 2008-ում,բայց Եզրափակիչը լրիվ ուրիշշշշ ԿԱՅՖ էրրրր,,իմ համար էս խաղը Իսպանիայի Լավագույն խաղն էր վերջին 4 տարիների ընթացքում:Սաղ աշխարհին ապացուցեին,որ ոչ մի մոտավացիա էլ չեն կորցրել,Հաղթանակներից չեն հոգնել ու շարունակեցին իրանց ԳԵԳԵՄՈՆԻԱՆ Մոլորակի վրա..Ընտիր փոխանցումներ,կոմբինացիաներ,անսպասելի սրություն գրոհի վերջին ստադիայում,վարպետորեն գնդակի վերահսկում ամբողջ խաղի ընթացքում..Աշխարհահռչակ Տիկի-Տական կրկին Հաջողություն բերեց..Վիսենտե Դել Բոսկեն միակ մարզիչն ա,որ հաղթել ա ՉԼ-ում ԵԱ-ում ու ԱԱ-ում..Ֆենոմենալ արդյունք..ՀԶՈՐ մարզիչ ա ինքը,բայց Իսպանիայի հաղթանակների հիմքը Յոհան Կրուիֆֆն ա,որը հենց Տիկի-Տակայի ու Տոտալ Ֆուտբոլի Պապան ա: Իսպանիան Շքեղ էր,Իսպանիան իրա Փայլը չի կորցրել !!!

Ռուֆուս
02.07.2012, 15:20
Ու ամենավերջում հատուկ շնորհավորանքներ Astgh-ին, Juzeppe Balzammo-յին (ու ինձ) հենց ամենասկզբից չկասկածելու համար, որ Իսպանիան է հաղթելու :goblin Մենք միակն էինք, ովքեր բոլոր քվեարկություններին քվեարկել ենք Իսպանիայի օգտին :))

Ինչպես նաև շնորհավորում եմ հետևյալ ակումբցիներին, ովքեր աջակցել են Իսպանիային

lampone, Quyr Qeri, Ներսես_AM, DavitH, Kita, Malxas, KarineIonesyan, Raul Gonzalez, Լեո, Adriano, Apsara, davidus, Guest, John, Lusinamara, Milli, Vaio, Նարե91, Շինարար ու Ռուսա: :goblin

Claudia Mori
02.07.2012, 15:27
Եկա գրեմ, որ Իսպանիան ինչպես միշտ արեց այն, ինչ կանխատեսել եմ:yes սիրում եմ իրանց երգն էլ, պարն էլ, ֆուտբոլն էլ...:love

Ջուզեպե Բալզամո
02.07.2012, 19:53
Ու ամենավերջում հատուկ շնորհավորանքներ Astgh-ին, Juzeppe Balzammo-յին (ու ինձ) հենց ամենասկզբից չկասկածելու համար, որ Իսպանիան է հաղթելու :goblin Մենք միակն էինք, ովքեր բոլոր քվեարկություններին քվեարկել ենք Իսպանիայի օգտին :))

Ինչպես նաև շնորհավորում եմ հետևյալ ակումբցիներին, ովքեր աջակցել են Իսպանիային

lampone, Quyr Qeri, Ներսես_AM, DavitH, Kita, Malxas, KarineIonesyan, Raul Gonzalez, Լեո, Adriano, Apsara, davidus, Guest, John, Lusinamara, Milli, Vaio, Նարե91, Շինարար ու Ռուսա: :goblin

Կասկածել չկար՝ ֆուտբոլ գնդակով են խաղում, իսկ գնդակը մատադորներն ուրիշներին չեն սիրում տալ (ա լյա Բարսա) :): Դրա համար եմ իրանց խաղը սիրում ու հավատում հաղթանակին: Պորտուգալիայի հետ խաղում, կար տարակուսանք: Ասենք լավ ավտո ունես (Վեյռոն), ու մի հատուկ վարորդ էլ պետք չի: Գազան ա, ակերով հրթիռ (սպուսկներին իրան կպատռդե): Մրցավազքում հաղթելը, ուղղակի գազ տալն ա (մի թեթև) ու մեկ էլ, մի կերպ, BMW M3-ից մի կես կորպուս առաջ անցած, ֆինիշին ա հասնում: Քեզ քիչ ա մնում ինֆարկտ խփի :o (արա, էս շոֆեռն ի՞նչ ա անում): Իսկ շոֆեռը (Շումախեր), ուղղակի փորձեր էր անում (տենաս ռուչնոն կիսաքաշած ոնց ա՞ էթում)
Իտալիան ֆինալում 4:0 պարտվելու արժանի չէր, բայց… հիմա որ գալուբոյների ֆեդերացիաներում պանիկա, դժգոհություններ ու նման բաներ սկսվեն, լավ կլնի: Մարզիչ փոխել, թազա խաղացողներ, անորոշ խաղաոճ բան… մի խոսքով վատ բաներ :P ինչքան շատ էնքան լավ… ու էտ վախտ (ավելի կոնկրետ հոկտեմբերին "Հրազդան"-ում) մերոնք կարող ա մի միավորի փոխարեն երեքը նվեր տան մեզ (այ լավ կհարբեմ) ;)

ARam Grig
02.07.2012, 21:05
Չավի` փոխանցումների արքան նաև Եվրո 2012 - ում - Ինիեստա` Եվրո 2012 - ի լավագույն խաղացող

Եվրոպայի ավարտված առաջնությունում Չավի Էրնանդեզն ամենաշատ փոխանցումներն է կատարել (620) և ունի փոխանցումների ճշգրտության ամենաբարձր տոկոսը (86%):
Եվրո 2012 - ում էլ Չավին փայլեց: Խոսքն առավելապես վերաբերվում է եզրափակիչ խաղին, որում Էրնանդեզը գոլային փոխանցում կատարեց Խորդի Ալբային և Ֆերնանդո Տորեսին: Այս մրցաշարում ոչ ոք այդքան չի իշխել դաշտի կենտրոնում, որքան Չավին:

Հաղթահարում է 600 փոխանցման սահմանագիծը

Չավի Էրնանդեզը դարձավ Եվրո 2012 - ի միակ ֆուտբոլիստը, ով 600 - ից ավել փոխանցում կատարեց: 620 փոխանցումներից 531 - ը հասել են իրենց հասցեատերերին և դա ճշգրտության լավագույն ցուցանիշն է (86%):

Միայն եզրափակչում Չավին կատարել է 92 փոխանցում, որոնցից 84 - ը ճշգրիտ են եղել: Արդյունավետ փոխանցումների դաս, որն օգնեց Իսպանիային փայլուն հաղթանակ տոնել Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում:

Բարսայի ևս 3 խաղացող լավագույն 10 - յակում

Եվրո 2012 - ում ամենաշատ փոխանցումներ կատարած խաղացողների լավագույն 10 - յակում, բացի Չավիից, կան Բարսայի ևս 3 խաղացողներ: Էրնանդեզն առաջատարն է, Բուսկետսը 513 փոխանցումով և 84% ճշգրտությամբ 4 - րդն, իսկ նրան հաջորդում են Խորդի Ալբան (501 փոխանցում և 84% ճշգրտություն) ու Անդրես Ինիեստան (465 փոխանցում և 75% ճշգրտություն):

ՈՒԵՖԱ - ն այսօր հայտարարել է, որ Եվրո 2012 - ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Անդրես Ինիեստան, ով երեկ երեկոյան Իսպանիայի հետ չեմպիոն հռչակվեց:

1 անձանցից բաղկացած ՈՒԵՖԱ - ի ժյուրին լավագույնն է ճանաչել Անդրես Ինիեստային: Անցկացրած 6 խաղերից 3 - ում Բարսելոնայի կիսապաշտպանն ընտրվել է որպես հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Վերջին խաղը, որում նրան լավագույնն են ճանաչել, եզրափակիչն է, որում կարմիր ֆուրիան հաղթեց 4 - 0 հաշվով:

Ավելացնենք, որ ՈՒԵՖԱ - ի կազմած իդեալական թիմում (բաղկացած է 23 խաղացողներից) Բարսայից ընդգրկվել են Պիկեն, Ալբան, Բուսկետսը, Չավին, Ինիեստան և Ֆաբրեգասը:

Հիշեցնենք,որ Եվրո 2008-ի Լավագույն խաղացող էր ճանաչվել Խավին:) Ла Масия Рулит:B

Barca.am

ARam Grig
03.07.2012, 13:52
Եվրո-2012-ը թվերով ու փաստերով

Պատմության գիրկն անցավ Եվրոպայի 14-րդ առաջնությունը, որն անցկացրեցին Ուկրաինան և Լեհաստանը: Ժամանակն է ամփոփել առաջնությունը թվերի ու փաստերի օգնությամբ:

Մրցաշարի վիճակագրությունը
Խաղեր – 31
Խփած գոլեր – 76
Միջինը մեկ խաղի ընթացքում – 2,45

Ամենաարդյունավետ խաղերը
22 հունիսի, քառորդ եզրափակիչ, Գերմանիա – Հունաստան 4:2
8 հունիսի, Ռուսաստան – Չեխիա 4:1
13 հունիսի, Դանիա – Պորտուգալիա 2:3
15 հունիսի, Շվեդիա – Անգլիա 2:3

Ամենակոռեկտ հանդիպումները
8 հունիսի, Ռուսաստան – Չեխիա 4:1 – առանց դեղին կամ կարմիր քարտերի
17 հունիսի, Դանիա – Գերմանիա 1:2 – առանց դեղին կամ կարմիր քարտերի

Ամենակոպիտ խաղերը
8 հունիսի, Լեհաստան – Հունաստան 1:1 – 2 կարմիր ու 4 դեղին քարտ
18 հունիսի, Իտալիա – Իռլանդիա 2:0 – 1 կարմիր ու 7 դեղին քարտ
27 հունիսի, կիսաեզրափակիչ, Պորտուգալիա – Իպանիա 9 դեղին քարտ
16 հունիսի, Չեխիա – Լեհաստան 1:0 – 8 դեղին քարտ

Ուշագրավ է, որ փլեյ-օֆֆում ոչ մի հեռացում չի արձանագրվել:

Ամենաարդյունավետ թիմերը
Իսպանիա – 12 գնդակ (միջինը երկու գոլ` յուրաքանչյուր խաղում)
Գերմանիա – 10 գնդակ (միջինը երկու գոլ՝ յուրաքանչյուր խաղում)

Ամենաքիչ գոլ հեղինակած թիմը
Իռլանդիա – 1 գոլ (0,33՝ մեկ խաղում)

Լավագույն պաշտպանությունը
Իսպանիա – 1 բաց թողած գնդակ (0,17՝ մեկ խաղում)

Վատագույն պաշտպանությունը
Իռլանդիա– 9 բաց թողած գնդակ (3՝ մեկ խաղում)

Դեղին քարտեր
Հավաքականներ
Իտալիա – 16 (2,67 մեկ խաղում)
Պորտուգալիա– 12 (2,4 մեկ խաղում)
Հունաստան – 11 (2,75 մեկ խաղում)
Իսպանիա – 11 (1,83 մեկ խաղում)
Խորվաթիա – 9 (3 մեկ խաղում)
Ուկրաինա – 5 (1,67 մեկ խաղում)

Դեղին քարտեր
Ֆուտբոլիստներ
Կիտ Էնդրյուս (Իռլանդիա) – 3
Սոկրատիս Պապաստատոպուլոս (Հունաստան) – 3

Կարմիր քարտեր
Սոկրատիս Պապաստատոպուլոս (Հունաստան) – 1
Վոյցեխ Շչեսնի (Լեհաստան) – 1
Կիտ Էնդրյուս (Իռլանդիա) - 1

Գնդակի տիրելը (միջինը)
Իսպանիա – 59%
Գերմանիա – 56%
Ռուսաստան – 56%
Հոլանդիա – 54%
Ֆրանսիա – 54%
Ուկրաինա – 53%
Իռլանդիա – 40%

Լավագույն ռմբարկուներ
Ֆերնանդո Տորես (Իսպանիա) – 3
Ալան Ձագոև (Ռուսաստան) – 3
Մարիո Մանջուկիչ (Խորվաթիա) – 3
Մարիո Գոմես (Գերմանիա) – 3
Մարիո Բալոտելի (Իտալիա) – 3
Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) – 3

Գոլային փոխանցումներ
Անդրեյ Արշավին (Ռուսաստան) – 3
Սթիվեն Ջերարդ (Անգլիա) – 3
Դավիդ Սիլվա (Իսպանիա) – 3
Մեսութ Օզիլ (Գերմանիա) - 3

Մրցաշարի իրադարձությունը

Որքան էլ քննադատեն Իսպանիային, Վիսենտե Դել Բոսկեի թիմը վստահ առաջ էր շարժվում՝ ոչ մի քայլով հետ չմնալով ընտրած ճանապարհից: Եվ միայն եզրափակիչ խաղում, երբ արդեն կարծես թե ոչ ոք չէր ակնկալում ուրիշ խաղ, իսպանացիները հիշեցրին աշխարհին, թե ինչ կարող են անել պաշտպանությունում: Չավին կրկին ապացուցեց, որ լավագույն կիսապաշտպանն է ամբողջ աշխարհում, իսկ Իսպանիան, առանց ավելորդ ջանքերի, ջախջախեց Իտալիային: Իսպանիայի գերիշխանության ժամանակաշրջանը ֆուտբոլում շարունակվում է:

Մրցաշարի ռեկորդները

- Իսպանիան դարձավ առաջին հավաքականը, որին հաջողվեց երկու անգամ անընդմեջ հաղթել Եվրոպայի առաջնություններում ու 3 խոշոր մրցաշարերում:

- Եվրոպայի առաջնություններում տոնած հաղթանակների թվով Իսպանիան հավասարվեց Գերմանիային (երեք):

- Իսպանացիներին գլխավորող Վիսենտե դել Բոսկեն դարձավ առաջին մարզիչը, որին հաջողվել է հաղթել աշխարհի առաջնությունում, Եվրոպայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում:

- Իսպանիայի` Իտալիայի նկատմամբ տարած 4:0 հաշվով հաղթանակն ամենախոշորն էր մրցաշարի եզրափակիչ հանդիպումներում:

- Ֆերնանդո Տորեսը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով անընդմեջ երկու անգամ աչքի ընկավ երզափակիչներում:

- Իկեր Կասիլյասը Եվրոպայի առաջնությունություններում «չոր» հանդիպումների քանակը հասցրեց 9-ի ու այս ցուցանիշով հավասարվեց հոլանդացի Էդվին վան դեր Սարին:

- Իկեր Կասիլյասը, Սերխիո Ռամոսը, Անդրես Ինյեստան, Խաբի Ալոնսոն, Խավին, Սեսկ Ֆաբրեգասը, Դավիթ Սիլվան ու Ֆեռնանդո Տորեսն անընդմեջ երկու անգամ մասնակցել են վերջին երկու Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներին ու հասել հաջողության:

Լավագույն խաղացողը

«Եվրո-2012»-ի լավագույն խաղացող ճանաչվեց Անդրես Ինյեստան, թեև իսպանացիների կիսապաշտպանը ոչ մի գնդակ չի խփել ու որևէ գոլային փոխանցում չի կատարել: Բայց եթե շրջանցենք վիճակագրությունն ու տեսնենք, թե ով է Իսպանիայի շարժիչ ուժը, ապա պարզ կդառնա, թե ինչու է Ինյեստան ճանաչվել լավագույնը: Ինյեստան թերևս չեմպիոնների կազմում միակ խաղացողն էր, ով ողջ մրցաշարի ընթացքում, առանց հոգնելու, սրում էր խաղը, խաբս տալիս մրցակիցներին, հիանալի փոխանցումներ կատարում:

Մրցաշարի հայտնությունը
Իտալիայի հավաքական
Եվրոպայի առաջնությունում ամենամեծ անակնկալը մատուցեց Իտալիայի հավաքականը, որը հասավ մինչև եզրափակիչ: Մրցաշարի մեկնարկից առաջ քչերն էին հավատում, որ Չեզարե Պրանդելիի թիմին կհաջողվի նման հաջողության հասնել: Մրցաշարը ցույց տվեց, որ Պրանդելիին հաջողվել է ստեղծել լրիվ նոր Իտալիա, որը չի մտածում միայն պաշտպանության մասին:

Մրցաշարի հիասթափությունը
Հոլանդիայի հավաքական
«Եվրո-2012»-ից առաջ Հոլանդիան դասվում էր գլխավոր 3 ֆավորիտների թվին, սակայն խմբային մրցաշարում չկարողացավ նույնիսկ 1 միավոր վաստակել:

Մրցաշարի հոբելյարները

Լուկաս Պոդոլսկին ու Խաբի Ալոնսոն «Եվրո-2012»-ի ընթացքում անցկացրին իրենց 100-րդ հանդիպումները հավաքականում ու դարձան գոլի հեղինակ: Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասի համար էլ եզրափակիչում տարած հաղթանակը 100-րդն էր միջազգային կարիերայում:

Մրցաշարի հանդիսականները
«Եվրո-2012»-ին տրիբունաներից հետևեցին 1.4մլն հանդիսականները: Եվս 5 միլիոն ֆուտբոլասերներ հանդիպումները դիտեցին ֆան-զոններից:

armsport.am

Տրիբուն
03.07.2012, 16:34
Սլավիկը սաղ ա: :hands

Varzor
03.07.2012, 16:59
Հարգելի Վարզոր, շնորհակալություն, մեծ ծավալի աշխատանք եք կատարում ակումբի այս թեմայում /Սլավայի ականջը կանչի:))/:)
Ինձ հետաքրքիր է, նախո՞րդ, թե՞ այս անգամ էիք սխալ հաշվարկել, որ ինձ 11 միավոր ունեցա:oy սա գնահատականի կռիվ չէ, մենք էլ դասախոս-ուսանող չենք:)), այլ առաջին տեղից զրկվելու փաստ է, հասկանում եք ինձ:D:oy

Երկրորդ փուլի տվյալներն են ու ամփոփիչը` սխալ կա, կոմպով եմ հաշվում, բայց գրում եմ ձեռքով` սխալվել եմ, հաշվի կառնեմ :))

Varzor
03.07.2012, 17:21
Սլավիկ ջան, ես էս խաղի համար կանխատեսում չեմ արել, բայց իմ կանխատեսումը վերջնական արդյունքին ա վերաբերվում:
Ռոնալդու ջան, սկսել ես էլի փուտ խփել :))

Էս սցենարին ոչ մեկը չի հավատում ոնց որ: Այնպես որ, պահանջում եմ մի անգամից 50 միավոր, եթե ճիշտ դուրս գամ:
Ընդունված է` Իտալիա չեմպիոն, բայց 50 միավորը` չի ընդունվում: Ուղղակի կարող եմ միանգամից երեք խաղերի արդյունքների գումար տալ` 30, քանի որ դու վերջնական արդյունքը գուշակելով միանգամից երեք խաղում հաղթանակ էս գուշակում ;)

Varzor
03.07.2012, 18:36
100$ եմ դնում՝ մեկին իրեքով, Քոբուլեթի ա:
Էլի կրվար :D

Varzor
03.07.2012, 18:56
Հարգելի ակումբակից բուտբոլասերներ, ներողություն եմ խնդրում բոլորից, ովքեր անհամբեր սպասում էին իմ մեկնաբանություններին, շնորհակալ եմ անհանգստացողներից, չեմ նեղացել ինձ աշխատանքից հեռացնողներից :))

Որպես ակումբի մեկնամաբ իմ հրաժեշտի խոսքում պարտքքս եմ համարում ամփոփելու գուշակների մրցույթի արդյունքները:
Բայց նախքան այդ անդրադառնա իմ բացակայության պատճառներին և այդ ընթացքում տեղի ունեցած խաղերին:
Աշխատանքի բերումով գտնվում էի ՀՀ-ից դուրս` Հոկտեմբերիանի դուստր ձեռնարկություն Նիդերլանդներում, ավելի կոնկրետ Ամստերդամում և մասնակցում էի մի բոլորովին ոչ ֆուտբոլայյին միջոցառման: Սակայն դա ինձ չխանգարեց ոչ միայն դիտելու կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը, այլև դիտել դրանք բավականին հետաքրքիր մթնոլորտում:
Իսպանիա-Պորտուգալիա կիսաեզրափակիչ հանդիպումը բախտ ունեցա դիտելու Ամստերդամի Այաքսի Արենա մարզադաշտում, բայց ոչ թե տրիբունայից, այլ խոտածածկին նստած ու մեծ, ահռելի մեծության էկրանների վրա: Բավական է միայն նշել, որ գարեջուրն ու դրա թաշախուստը (ներող եղեք ոչ ֆուտբոլային արտահայտության համար) մարզադաշտում առկա էին որքան որ սրտներս ուզեր, մարզադաշտում ծածանվում էր Armenia գրությամբ դրոշը և դրա կողքին, ձեր անդրդվելի ծառան` ՀՀ օլիմպիական հավաքականի մարզազգեստով :D
Խաղի մանրամասներն այդքան կարևորն չէին, որքան ինտրիգը և Ռոնալդուի հայացքը խաղի ավարտին :))
Իսպանիան տուն-տունիկ խաղալով պլստաց:
Գերմանի-Իտալիա հրաշալի հանդիպման առաջին խաղակեսը կինոթատրոնում դիտելուց հետո տեղափոխվեցինք արգենտինյան ռեստորան (ռեստորանիկ), որտեղ շրջապատված լինելով իտալացի և գերմանացի երկրպագուներով (մանավանդ գերմանուհի երկրպագուհիներով :oy), ըմպելով Իռլանդական գարեջուր, հնդիկ մատուցողների աջակցությամբ ըմբոշխնում էինք գերմանական մեքենայի աննախադեպ սայթաքումը և մխիթարական խոսքեր ասում (շշնջում) գերմանուհի երկրպագուհիներին, ինչպես նաև մերթ ընդ մերթ առիջը բաց չէի թողնում ականջներս փակելու հենց ականջիս տակ լիաթոք հայհոյող իտալուհու ձայնից չխլանալու համար:
Իսպանիա-Իտալիա !!! Եզրափակիչ .... այն էլ ինչպիսի ... սենց բան դեռ չէի տեսել` ինտրիգ, գեղեցիկ խաղ, մարզչական "վա բանկ" և ձախողում:

Մի նախադասությամբ. դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ուրախ են, ովքեր տխուր են, ովքեր ուրախ են, որ ոմանք տխուր են և ովքեր, ովքեր տխուր են, որ ոմանք ուրախ են` դիտեք ֆուտբոլ, խաղացեք ֆուտբոլ և մի մոռացեք, որ դուք ականատեսն ու ժամանակակիցն եք եղել Եվրո 2012 ֆուտբոլային հրաշքին:

Տրիբուն
03.07.2012, 18:58
Էլի կրվար :D

Ջհանդամին: Զատո Սլավիկը վերադարձավ ;)

Varzor
03.07.2012, 19:09
Եվ այսպես` ամփոփենք արդյունքները.

1. Vaio-18
2. Astgh-13 (Lusinamara-ի համեմատ ավելի շատ քանակով ճիշտ գուշակություններ է կատարել :pardon )
3. Lusinamara-13
Guest-11
Ռուսա-4
Moonwalker-4
Varzor-3
Rammstein-3
ARam Grig-3
Ռուֆուս-3
Soultaker-2
John-1
Տրիբուն-1
Ներսես_AM-1
Sagittarius-1
Lampone-1
Kita-1
Apsara-1
Շինարար-0
Juzeppe-Balzammo-0
Raul Gonsalez-0

Եվ ասյպես շնորհավորենք առաջատարներին, Vaio-ն ուղղակի մի ֆանտաստիկ գուշակությամբ (Անգլիա - Իտալիա) կարողացավ ստանձնել միանձնյա առաջատարի դերը և արժանիորեն հաղթեց:
Թող չընկճվեն այն մասնակիցները, ովքեր ավելի ուշ են միացել հիթ շքերթին և ցածր միավորներ են հավաքել կամ էլ միավոր չեն վաստակել` առջևում դեռ կա Աշխարհ 2014-ը !!! ;)

Varzor
03.07.2012, 19:13
Ջհանդամին: Զատո Սլավիկը վերադարձավ ;)
:nono խնդրում եմ ակումբի թեկուզ նախկին, բայց մեկնաբանկն, չհամեմատել այդպիսի ցածրակարգ մասնագետների հետ և զուգահեռներ չտանել :D

Հ.Գ.
Առաջարկում եմ նշել վերադարձս ;)

Ռուֆուս
03.07.2012, 19:19
:nono խնդրում եմ ակումբի թեկուզ նախկին, բայց մեկնաբանկն, չհամեմատել այդպիսի ցածրակարգ մասնագետների հետ և զուգահեռներ չտանել :D

Հ.Գ.
Առաջարկում եմ նշել վերադարձս ;)

Մենք ստեղ քո արգելափակման հարցն ենք քննարկում, իսկ դու հակաճառում ես :beee

Իսկ մրցանակներ չկա՞ն եռյակի համար :))

Տրիբուն
03.07.2012, 19:38
Հ.Գ.
Առաջարկում եմ նշել վերադարձս ;)
Սլավ ջան, անհամեստություն չլինի, բայց հիմա էլ ես եմ <Քոբուլեթի> :D Թե չէ, հաճույքով:

Բայց ընդհանուր առմամբ, ավելի լավ ա վերդարձդ նշենք, քան թե քելեխի գայինք: Ապեր, սիրտներս կանգնեց ահանգստությունից:

Varzor
03.07.2012, 19:47
Մենք ստեղ քո արգելափակման հարցն ենք քննարկում, իսկ դու հակաճառում ես :beee
Իսկ մրցանակներ չկա՞ն եռյակի համար :))

Եվ թող առաջինը նա արգելափակի ինձ, ով ինքը արգելափակման արժանի չէ :))
Իմ առաջարկը նվերի պահով հստակ էր` http://www.akumb.am/showthread.php/51533-Եվրո-2012?p=2349532&viewfull=1#post2349532
Նվերը հաղթողին պիտի անեն գուշակության մրցույթին բոլոր մասնակցիները: Ու որպեսզի կողմապահ չլինեմ անձամբ մասնակցել եմ գուշակումներին, նույնիսկ վերջին երեք խաղի գուշակումները չեմ գրել:
Ես պրոբլեմ չունեմ` համաքվենք (քցվենք), որոշենք ու նվեր անենք :ok

Հ.Գ.
Գործի տեղն արդեն նվերն արել ենք` Հոլանդից ծխելու պարագաներ :D, որ արդեն շամանի կոչում տանք հաղթողին :D

Varzor
03.07.2012, 19:51
Սլավ ջան, անհամեստություն չլինի, բայց հիմա էլ ես եմ <Քոբուլեթի> :D Թե չէ, հաճույքով:
Բայց ընդհանուր առմամբ, ավելի լավ ա վերդարձդ նշենք, քան թե քելեխի գայինք: Ապեր, սիրտներս կանգնեց ահանգստությունից:
Դե որ <Իմ բուլեթի> ես` վատ չի: Ախր դու ինչես ես կարողացել ազգայինը թողած Վրաստանում հանգստանալ :)) Գոռ Թամրազյանը քեզ դա չի ների:

Քելեխի գալուն հըլա մի վռազի, իսկի ես էդքան չեմ կարա ապրեմ, որ իմ քելեխին հասցնեմ :))

Lusinamara
03.07.2012, 19:53
Մրցանակակիրներին իրենց ուրախությունն էլ մրցանակ է:P :))
Շնորհավորում եմ երկյակին ու ինձ:D
Շնորհակալություն եմ հայտնում խաղի գլխավոր հովանավոր Վարզորին;):))

Vaio
03.07.2012, 23:08
Լավագույն ռմբարկուներ
Ֆերնանդո Տորես (Իսպանիա) – 3
Ալան Ձագոև (Ռուսաստան) – 3
Մարիո Մանջուկիչ (Խորվաթիա) – 3
Մարիո Գոմես (Գերմանիա) – 3
Մարիո Բալոտելի (Իտալիա) – 3
Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) – 3

EURO-2012-ի լավագույն ռմբարկու է ճանաչվել Ֆերնանդո Տորեսը:

Ambrosine
04.07.2012, 16:58
Եվրո-2012-ը թվերով ու փաստերով

Ամենաարդյունավետ խաղերը
22 հունիսի, քառորդ եզրափակիչ, Գերմանիա – Հունաստան 4:2
8 հունիսի, Ռուսաստան – Չեխիա 4:1
13 հունիսի, Դանիա – Պորտուգալիա 2:3
15 հունիսի, Շվեդիա – Անգլիա 2:3
Բաց են թողել եզրափակիչը` 4 - 0:

Լավագույն խաղացողը

«Եվրո-2012»-ի լավագույն խաղացող ճանաչվեց Անդրես Ինյեստան, թեև իսպանացիների կիսապաշտպանը ոչ մի գնդակ չի խփել ու որևէ գոլային փոխանցում չի կատարել: Բայց եթե շրջանցենք վիճակագրությունն ու տեսնենք, թե ով է Իսպանիայի շարժիչ ուժը, ապա պարզ կդառնա, թե ինչու է Ինյեստան ճանաչվել լավագույնը: Ինյեստան թերևս չեմպիոնների կազմում միակ խաղացողն էր, ով ողջ մրցաշարի ընթացքում, առանց հոգնելու, սրում էր խաղը, խաբս տալիս մրցակիցներին, հիանալի փոխանցումներ կատարում:
armsport.am

Ինչքան էլ գովեն Ինյեստային, միևնույն է, ինքը լավագույնը չէր: Չկա ինչ-որ չափորոշիչ, որով հստակ ասեն, թե այ այս հանգամանքների ու ցուցանիշների հիման վրա այս մարդը արժանացել է նման կոչման: Ինձ և զարմացնում, և զայրացնում է այն հանգամանքը, որ անընդհատ շեշտում են, որ Իսպանիայի հավաքականը ընդամենը մեկ գնդակ է բաց թողել, բայց լավագույն խաղացողի տիտղոսը տալիս են չգիտեմ ում: Կարծեմ Ինյեստան դարպասապահը չէր: Կարճ ասած` հերթական անիմաստ որոշումը:

Ambrosine
04.07.2012, 17:14
Հարգելի ակումբակից բուտբոլասերներ, ներողություն եմ խնդրում բոլորից, ովքեր անհամբեր սպասում էին իմ մեկնաբանություններին, շնորհակալ եմ անհանգստացողներից, չեմ նեղացել ինձ աշխատանքից հեռացնողներից :))

Իսպանիա-Պորտուգալիա կիսաեզրափակիչ հանդիպումը բախտ ունեցա դիտելու Ամստերդամի Այաքսի Արենա մարզադաշտում, բայց ոչ թե տրիբունայից, այլ խոտածածկին նստած ու մեծ, ահռելի մեծության էկրանների վրա: Բավական է միայն նշել, որ գարեջուրն ու դրա թաշախուստը (ներող եղեք ոչ ֆուտբոլային արտահայտության համար) մարզադաշտում առկա էին որքան որ սրտներս ուզեր, մարզադաշտում ծածանվում էր Armenia գրությամբ դրոշը և դրա կողքին, ձեր անդրդվելի ծառան` ՀՀ օլիմպիական հավաքականի մարզազգեստով :D
Խաղի մանրամասներն այդքան կարևորն չէին, որքան ինտրիգը և Ռոնալդուի հայացքը խաղի ավարտին :))
Իսպանիան տուն-տունիկ խաղալով պլստաց:

Մի նախադասությամբ. դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ուրախ են, ովքեր տխուր են, ովքեր ուրախ են, որ ոմանք տխուր են և ովքեր, ովքեր տխուր են, որ ոմանք ուրախ են` դիտեք ֆուտբոլ, խաղացեք ֆուտբոլ և մի մոռացեք, որ դուք ականատեսն ու ժամանակակիցն եք եղել Եվրո 2012 ֆուտբոլային հրաշքին:
Դու Գինես էլ խմած կլինես :)): Բացակայությունդ պաշտոնապես համարվում է հարգելի :)): Ես էլ ՉԼ եզրափակիչն էի գերմանացիների հետ նայում :Ճ
Իրոք, պետք չի տրագեդիա սարքել, եթե ինչ-որ մեկի նախընտրած հավաքականը չի դարձել չեմպիոն. Եվրո 2012-ը պատմության մեջ կմնա որպես իսկական ներկայացում:

Եվ թող առաջինը նա արգելափակի ինձ, ով ինքը արգելափակման արժանի չէ :))
Հենց այսպես, առավոտ-բարիլուսով սադրում են :)):

ARam Grig
04.07.2012, 18:08
Ինչքան էլ գովեն Ինյեստային, միևնույն է, ինքը լավագույնը չէր: Չկա ինչ-որ չափորոշիչ, որով հստակ ասեն, թե այ այս հանգամանքների ու ցուցանիշների հիման վրա այս մարդը արժանացել է նման կոչման: Ինձ և զարմացնում, և զայրացնում է այն հանգամանքը, որ անընդհատ շեշտում են, որ Իսպանիայի հավաքականը ընդամենը մեկ գնդակ է բաց թողել, բայց լավագույն խաղացողի տիտղոսը տալիս են չգիտեմ ում: Կարծեմ Ինյեստան դարպասապահը չէր: Կարճ ասած` հերթական անիմաստ որոշումը: Դե պարզա Աստղ ջան քեզնից բացի "մերենգական" սուբյեկտիվ կարծիքից ուրիշ բան չեի էլ սպասում :D

Սխալ ես գրել,պետքա գրեիր ` Ինձ և զարմացնում, և զայրացնում է այն հանգամանքը, որ անընդհատ շեշտում են, որ Իսպանիայի հավաքականը ընդամենը մեկ գնդակ է բաց թողել, բայց լավագույն խաղացողի տիտղոսը տալիս են ոչ Ռեալի խաղացողին :D Կասիլյասը հզոր դարպասապահ ա,բայց իրա վրա քիչ ա հարված գալիս ու որ միհատ ուշադիր նայես թե Իսպանիայի հավաքականը որ թիմի խաղաոճով ա խաղում,կգուշակես թե խի չի Կասիլյասի վրա շատ հարվածներ գալիս:Լավագույն պաշտպանությունը հարձակումն է ու եթե դու գնդակով ես պարզա,որ քեզ գոլ խփելու հնարավորությունը մրցակցի մոտ մինիմալ ա:) Իսկ գնդակին ովքեր են հիմնականում տիրում? Խաղ կառուցողները` Խավին ու Ինիեստան:) Քո ասած ինչ որ մի չափանիշը դա ուղղակի խաղը մանրակրկիտ,պրոֆեսսիոնալի աչքերով նայելն ա ,իսկ էն ֆուտբոլային մասնագետները ովքեր Ինիեստային ընտրել են որպես Առաջնության լավագույն ֆուտբոլիստ` տեսել են թե ով ա խաղում թարմություն մտցնում,ով ա խաղը սրում,ով ա մեծ ծավալի աշխատանք տանում,ով ա թիմին իր հետևից տանում.ով ա լիդերը:Բոլոր մասնագետները վստահորեն ասում են ,որ Չեմպիոն թիմի ամենա-ЯРКИЙ խաղացողը եղել ա հենց Դոն Անդրես Ինիեստան ! Եթե դու մասնագետներից ավելի շատ ես ֆուտբոլից բան հասկանում` զանգի իրանց,քննարկեք,հնարավոր ա,որ դու հասնես քո ցանկությանը:Քո ցանկությունը ավելի շատ կապված ա այն բանի հետ,որ Բարսելոնայի խաղացողներին էլ լավագույնը չտան,ոչ թե Ռեալի խաղացողի տան :D Դու հիմա ջանասիջաբար կհերքես ,բայց դե դու էլ գիտես ,որ ճիշտ եմ ասում:):))

Sagittarius
04.07.2012, 18:57
Անպլոճիկ առաջնություն էր... Իսպանիան ճ-կլասի խաղ խաղալով չեմպիոն դարձավ. չհաշված ֆինալը, որտեղ իրանք իրոք անվիճարկելի չեմպիոնականա խաղ ցուցադրեցին:

Չկան գիգանտներ՝ Զիդաններ, Մաթեուսներ: Պլեյօֆֆներից և ոչ մեկում կամային հաղթանակի ականատես չեղանք. Ֆրանսիան ինչպես միշտ պատերազմը դեռ չսկսած հանձնվեց, Հոլլանդիան էլ չգիտեմ ինչ եղավ, Անգլիան իտալացիներից ավելի շատ կատենաչո էր փորձում խաղալ... Գերմանիան էլ էլի ամեպատասխանատու պահին սայթակեց, զարմանաում եմ՝ նման տաղանդավոր թիմում սկի մեկ իսկական առաջատար չկա:
Առաջնության միակ տղեն ու ԻՄՀԿ լավագույն ֆուտբոլիստը Պիրլոն էր:

Դե Իսպանիային էլ շնորհակալություն, որ իրենց նեղություն տվեցին ու գոնե վերջին խաղում իրենց ֆուտբոլը խաղացին: :))

Ռուֆուս
04.07.2012, 19:10
Բաց են թողել եզրափակիչը` 4 - 0:

Բաց չեն թողել, արդյունավետ ասելով հաշվում են գոլերի ընդհանուր թիվը՝ Գերմանիա-Հունաստա - 6, մյուս երեք հանդիպումներում՝ 5:

Անպլոճիկ առաջնություն էր... Իսպանիան ճ-կլասի խաղ խաղալով չեմպիոն դարձավ. չհաշված ֆինալը, որտեղ իրանք իրոք անվիճարկելի չեմպիոնականա խաղ ցուցադրեցին:

Չկան գիգանտներ՝ Զիդաններ, Մաթեուսներ: Պլեյօֆֆներից և ոչ մեկում կամային հաղթանակի ականատես չեղանք. Ֆրանսիան ինչպես միշտ պատերազմը դեռ չսկսած հանձնվեց, Հոլլանդիան էլ չգիտեմ ինչ եղավ, Անգլիան իտալացիներից ավելի շատ կատենաչո էր փորձում խաղալ... Գերմանիան էլ էլի ամեպատասխանատու պահին սայթակեց, զարմանաում եմ՝ նման տաղանդավոր թիմում սկի մեկ իսկական առաջատար չկա:
Առաջնության միակ տղեն ու ԻՄՀԿ լավագույն ֆուտբոլիստը Պիրլոն էր:

Դե Իսպանիային էլ շնորհակալություն, որ իրենց նեղություն տվեցին ու գոնե վերջին խաղում իրենց ֆուտբոլը խաղացին: :))

Փաստորեն Գերմանիայի հավաքականի երկրպագուներից երեք օր պահանջվեց խորը դեպրեսիայից դուրս գալու ու էս թեմայում գրառում կատարելու ու տակը շնորհակալություն դնելու համար :)) Դե հա, Իսպանիան խայտառակ ձևով պարտության մատնեց էն թիմին, որը մի քանի օր առաջ կզցրել էր իրենց սիրելի Գերմանիային:

Your argument is invalid, thank you :))

Varzor
04.07.2012, 19:18
Դու Գինես էլ խմած կլինես :)):
Իռլանդական ասելով հեն Գինեսն էլ ի նկատի եմ ունեցել ;)
Երբեք չէի փորձել մինչ այդ: Շատ հավանեցի:

Rammstein
04.07.2012, 20:48
Փաստորեն Գերմանիայի հավաքականի երկրպագուներից երեք օր պահանջվեց խորը դեպրեսիայից դուրս գալու ու էս թեմայում գրառում կատարելու ու տակը շնորհակալություն դնելու համար :)) Դե հա, Իսպանիան խայտառակ ձևով պարտության մատնեց էն թիմին, որը մի քանի օր առաջ կզցրել էր իրենց սիրելի Գերմանիային:

Փաստորեն Իսպանիայի հավաքականի երկրպագուն էս երեք օր ա դեռ հարբած ա իրա սիրելի թիմի հաղթանակի բերկրանքից: :P:))

Ֆուտբոլը նենց խաղ ա, որ եթե A-ն B-ին կրել ա, B-ն էլ C-ին ա կրել, էդ դեռ չի նշանակում, որ A-ն C-ից ուժեղ ա:
Համ էլ մի մոռացի, թե նույն Իտալիան առաջին խաղում ոնց էր Իսպանիային կզցրել: Հաշիվը կապ չունի, կարեւորը` կզցրել էր:

Ambrosine
06.07.2012, 11:58
Դե պարզա Աստղ ջան քեզնից բացի "մերենգական" սուբյեկտիվ կարծիքից ուրիշ բան չեի էլ սպասում :D

Սխալ ես գրել,պետքա գրեիր ` Ինձ և զարմացնում, և զայրացնում է այն հանգամանքը, որ անընդհատ շեշտում են, որ Իսպանիայի հավաքականը ընդամենը մեկ գնդակ է բաց թողել, բայց լավագույն խաղացողի տիտղոսը տալիս են ոչ Ռեալի խաղացողին :D Կասիլյասը հզոր դարպասապահ ա,բայց իրա վրա քիչ ա հարված գալիս ու որ միհատ ուշադիր նայես թե Իսպանիայի հավաքականը որ թիմի խաղաոճով ա խաղում,կգուշակես թե խի չի Կասիլյասի վրա շատ հարվածներ գալիս:Լավագույն պաշտպանությունը հարձակումն է ու եթե դու գնդակով ես պարզա,որ քեզ գոլ խփելու հնարավորությունը մրցակցի մոտ մինիմալ ա:) Իսկ գնդակին ովքեր են հիմնականում տիրում? Խաղ կառուցողները` Խավին ու Ինիեստան:) Քո ասած ինչ որ մի չափանիշը դա ուղղակի խաղը մանրակրկիտ,պրոֆեսսիոնալի աչքերով նայելն ա ,իսկ էն ֆուտբոլային մասնագետները ովքեր Ինիեստային ընտրել են որպես Առաջնության լավագույն ֆուտբոլիստ` տեսել են թե ով ա խաղում թարմություն մտցնում,ով ա խաղը սրում,ով ա մեծ ծավալի աշխատանք տանում,ով ա թիմին իր հետևից տանում.ով ա լիդերը:Բոլոր մասնագետները վստահորեն ասում են ,որ Չեմպիոն թիմի ամենա-ЯРКИЙ խաղացողը եղել ա հենց Դոն Անդրես Ինիեստան ! Եթե դու մասնագետներից ավելի շատ ես ֆուտբոլից բան հասկանում` զանգի իրանց,քննարկեք,հնարավոր ա,որ դու հասնես քո ցանկությանը:Քո ցանկությունը ավելի շատ կապված ա այն բանի հետ,որ Բարսելոնայի խաղացողներին էլ լավագույնը չտան,ոչ թե Ռեալի խաղացողի տան :D Դու հիմա ջանասիջաբար կհերքես ,բայց դե դու էլ գիտես ,որ ճիշտ եմ ասում:):))

:)):
Բնականաբար, մասնագետ չեմ, բայց էդքան էլ վատ չեմ հասկանում, էլի: Թող էդ կոչումն էլ տային Խավիին :)): Կասիլյասի վրա բավականին էլ հարվածներ էին գալիս: Նախ` պաշտպանությունը կատարյալ չէր, սխալներ կային, իսկ հետո` 11 մետրանոց հարվածաշար էր եղել, որտեղ Կասիլյասը գերազանց էր հանդես եկել: Ինքը իրոք թիմի կեսն էր: Թե Բարսելոնայի խաղացողները ինչ են արել, էդ չի քննարկվում, որովհետև ոչ պակաս ծավալի աշխատանք տանում էին նաև Ալոնսոն, Ռամոսը: Կարճ ասած` չհամոզեցիր, չհամոզեցիք :)):

ARam Grig
06.07.2012, 18:13
:)):
Բնականաբար, մասնագետ չեմ, բայց էդքան էլ վատ չեմ հասկանում, էլի: Թող էդ կոչումն էլ տային Խավիին :)): Կասիլյասի վրա բավականին էլ հարվածներ էին գալիս: Նախ` պաշտպանությունը կատարյալ չէր, սխալներ կային, իսկ հետո` 11 մետրանոց հարվածաշար էր եղել, որտեղ Կասիլյասը գերազանց էր հանդես եկել: Ինքը իրոք թիմի կեսն էր: Թե Բարսելոնայի խաղացողները ինչ են արել, էդ չի քննարկվում, որովհետև ոչ պակաս ծավալի աշխատանք տանում էին նաև Ալոնսոն, Ռամոսը: Կարճ ասած` չհամոզեցիր, չհամոզեցիք :)): Էսօրվա ֆուտբոլում դժվար ա նենց անել,որ ամեն ինչ իդեալական լինի,սաղ թիմերն էլ սխալներ ունեն: Կասիլյասի վրա էլ բավականին չե, բայց հարվածներ գալիս էր ու ես ասեցի,որ ինքը կրկին հզոր խաղ ցույց տվեց:Բայց մյուս թիմերից համեմատաբար ավելի քիչ հարվածներ ա գալիս,քանի որ Իսպանիան հիմնականում ինքնա մեծ առավելությամբ գնդակին տիրում: Էտ 11 մետրանոց հարվածաշարում էլ իդեպ բոլոր Բարսայի խաղացողները հստակ իրացրեցին հարվածները ի տարբերություն Ալոնսոյի;) Քննարկվում ա և Բարսելոնայի և Ռեալի խաղացողների կատարած աշխատանքը,իրանք բոլորը ցույց տվեցին մաստեր-կլասս :good:Ես համոզելու բան չունեմ,ես ասում եմ որ Ինիեստան միանշանակ արժանի էր,,եթե մասնագետները իմ հետ համաձայն են` էտ լրիվ ինձ հերիք ա :))

John
07.07.2012, 02:38
Իսպանիայի հավաքականը Ռեալ ու Բարսելոնա հակամարտություն մի սարքեք... սաղ Եվրոյի ընթացքում զզվում էի Իսպանիայի տափակ խաղից, բայց եզրափակիչում ամեն ինչ տեղն ընկավ, իսկ Եվրոյի ամենասիրուն պահը Տորրեսի փոխանցումն էր Մատային, էս էդ պահից սկսեցի ավելի շատ հարգել Տորրեսին, ինքը կարող էր հարվածել, միանձնյա ռմբարկու դառնար, բայց փոխանցեց Մատայիին... ասպետական քայլ... նա մի ակնթարթում Մատայի համար Եվրոն հիասթափությունից դարձրեց անմոռանալի երեկո... չէ՞ որ միայն 15 րոպե խաղային ժամանակ ստացավ մատան ու եթե չլիներ այդ գոլը, հաստատ նույն ուրախությունը չէր ունենա Խուանը :)
Բայց Լյորենտեի նման տղուն ոչ մի րոպե չխաղացնելը տականքության վերջն ա, Պիդրո, Նեգռեդո ... մի՞թե Լյորենտեի խաղակոշիկն արժեն իրենց անիմաստ խաղով

ARam Grig
07.07.2012, 11:21
Իսպանիայի հավաքականը Ռեալ ու Բարսելոնա հակամարտություն մի սարքեք... սաղ Եվրոյի ընթացքում զզվում էի Իսպանիայի տափակ խաղից, բայց եզրափակիչում ամեն ինչ տեղն ընկավ, իսկ Եվրոյի ամենասիրուն պահը Տորրեսի փոխանցումն էր Մատային, էս էդ պահից սկսեցի ավելի շատ հարգել Տորրեսին, ինքը կարող էր հարվածել, միանձնյա ռմբարկու դառնար, բայց փոխանցեց Մատայիին... ասպետական քայլ... նա մի ակնթարթում Մատայի համար Եվրոն հիասթափությունից դարձրեց անմոռանալի երեկո... չէ՞ որ միայն 15 րոպե խաղային ժամանակ ստացավ մատան ու եթե չլիներ այդ գոլը, հաստատ նույն ուրախությունը չէր ունենա Խուանը :)
Բայց Լյորենտեի նման տղուն ոչ մի րոպե չխաղացնելը տականքության վերջն ա, Պիդրո, Նեգռեդո ... մի՞թե Լյորենտեի խաղակոշիկն արժեն իրենց անիմաստ խաղով Վենգերը ասել էր,որ անցյալ տարիներին Իսպանիան գնդակ էր պահում,որ ձգտեր գոլեր խփեր,իսկ էս տարի գնդակ ա պահում,որ իրան գոլ չխփեն:Մասամբ կարելի ա համաձայնվել,մինչև ֆինալը Իսպանիան հավեսով չէր խաղում,իսկ Ֆինալում ՇՇԵՑ !!!! Ուրիշ բառով չեմ կարա նկարագրեմ:)) Բայց դե գոնե Իսպանիան գնդակով էր լինում,պահեր էր ստեղծում,գոլեր էր խփում,խաղալով իրա հնարավորության 40%-ի սահմաններում,ինքը հասնում էր իրա ուզած արդյունքին: Որ Չելսին իրա խայտառակ խաղով,11 պաշտպաններով առանց գնդակ խաղում էր,դա Ֆուտբոլ էր??,,ռուս Բարսայի Ֆաները մի լավ խոսք ունեն` էտ ձևի խաղին ասում են "Ավտոբուս",ոնցոր Չեխի դարպասի մոտ ավտոբուս դրած լիներ,մեջն էլ սաղ Լոնդոնը:D Դա տափակ խաղ չէր??,որ բոլոր Հարձակվողական Ֆուտբոլի սիրահարների մոտ համատարած զզվանք էր առաջացնում,բացի բնականաբար Չելսիի ֆաներից ու իհարկե Ռեալի ֆաներից,որ իրանց Բավարիայի հետ խաղը մոռացած Չելսիին էին գովում`ասելով,որ կարևորը արդյունքն ա,հաղթողին չեն քննադատում:

Դե ուրեմն Եվրո-յում էլ ա կարևորը արդյունքը` Հաղթողին չեն քննադատում !

John
07.07.2012, 12:34
Վենգերը ասել էր,որ անցյալ տարիներին Իսպանիան գնդակ էր պահում,որ ձգտեր գոլեր խփեր,իսկ էս տարի գնդակ ա պահում,որ իրան գոլ չխփեն:Մասամբ կարելի ա համաձայնվել,մինչև ֆինալը Իսպանիան հավեսով չէր խաղում,իսկ Ֆինալում ՇՇԵՑ !!!! Ուրիշ բառով չեմ կարա նկարագրեմ:)) Բայց դե գոնե Իսպանիան գնդակով էր լինում,պահեր էր ստեղծում,գոլեր էր խփում,խաղալով իրա հնարավորության 40%-ի սահմաններում,ինքը հասնում էր իրա ուզած արդյունքին: Որ Չելսին իրա խայտառակ խաղով,11 պաշտպաններով առանց գնդակ խաղում էր,դա Ֆուտբոլ էր??,,ռուս Բարսայի Ֆաները մի լավ խոսք ունեն` էտ ձևի խաղին ասում են "Ավտոբուս",ոնցոր Չեխի դարպասի մոտ ավտոբուս դրած լիներ,մեջն էլ սաղ Լոնդոնը:D Դա տափակ խաղ չէր??,որ բոլոր Հարձակվողական Ֆուտբոլի սիրահարների մոտ համատարած զզվանք էր առաջացնում,բացի բնականաբար Չելսիի ֆաներից ու իհարկե Ռեալի ֆաներից,որ իրանց Բավարիայի հետ խաղը մոռացած Չելսիին էին գովում`ասելով,որ կարևորը արդյունքն ա,հաղթողին չեն քննադատում:

Դե ուրեմն Եվրո-յում էլ ա կարևորը արդյունքը` Հաղթողին չեն քննադատում !

Արամ ջան, հիմա էլ Չելսիի՞ն կպար էլի... դու ես ախր հենց ասում՝ հաղթողին չեն քննադատում ու էլի քննադատում ես Բարսային ՀԱՂԹԱԾ Չելսիին :) կողմնակալություն ես անում փաստորեն, երբ խոսքը Իսպանիային է վերաբերում, պետք չի քննադատել, իսկ հիմա դու զբաղված ես Եվրոյի թեմայում Չելսիի ավտոբուսի մասին հեքիաթներով :) Առանց Ջոն Թերիի, 10 հոգով, 0-2, Նոու Կամպում, Չելսին նվաստացրեց Վալդեսին մեկը մյուսից անսպասելի ու սիրուն գոլերով, ու դու հլը խոսում ես... գիտեմ, ծանր էր հարվածը, բայց հենց դրանում ա կայանում ֆուտբոլի կայֆը ;) Ինձ համար ամենակարևորը, որ Չելսին հաղթեց արդար պայքարում, ու ոչ ոք մրցավարներին չի կարող մեղադրել էդ հաղթանակներում, ու չի էլ մեղադրում, ի տարբերություն Բարսայի օգտին որոշ մրցավարների մեղմ ասած տարօրինակ որոշումների ;)

Ի տարբերություն Իսպանիայի հավաքականի, որ գնդակ էր պահում ու թույլ չէր տալիս մրցակցին խաղալ, ինքն էլ հետը չէր խաղում, Չելսին տալիս էր գնդակը մրցակցին <<թե կարաս խաղա>> սկզբունքով ու դժվար թե փորձես հետս վիճել, որ Բարսա-Չելսի խաղը շատ ավելի սիրուն էր ու հավեսով էր նայվում, քան թե Իսպանիա-Ֆրանսիա խաղը, որի ընթացքում ավելի շատ հորանջեցի երևի, քան վերջին 5 տարիներին միասին վերցրած

Sagittarius
07.07.2012, 14:03
Արամ, թրոլլինգը թարքի :))

Vaio
07.07.2012, 22:13
Ասում են` EURO-2012-ը ավարտվել է: :B

ARam Grig
11.07.2012, 12:14
Արամ ջան, հիմա էլ Չելսիի՞ն կպար էլի... դու ես ախր հենց ասում՝ հաղթողին չեն քննադատում ու էլի քննադատում ես Բարսային ՀԱՂԹԱԾ Չելսիին :) կողմնակալություն ես անում փաստորեն, երբ խոսքը Իսպանիային է վերաբերում, պետք չի քննադատել, իսկ հիմա դու զբաղված ես Եվրոյի թեմայում Չելսիի ավտոբուսի մասին հեքիաթներով :) Առանց Ջոն Թերիի, 10 հոգով, 0-2, Նոու Կամպում, Չելսին նվաստացրեց Վալդեսին մեկը մյուսից անսպասելի ու սիրուն գոլերով, ու դու հլը խոսում ես... գիտեմ, ծանր էր հարվածը, բայց հենց դրանում ա կայանում ֆուտբոլի կայֆը ;) Ինձ համար ամենակարևորը, որ Չելսին հաղթեց արդար պայքարում, ու ոչ ոք մրցավարներին չի կարող մեղադրել էդ հաղթանակներում, ու չի էլ մեղադրում, ի տարբերություն Բարսայի օգտին որոշ մրցավարների մեղմ ասած տարօրինակ որոշումների ;)

Ի տարբերություն Իսպանիայի հավաքականի, որ գնդակ էր պահում ու թույլ չէր տալիս մրցակցին խաղալ, ինքն էլ հետը չէր խաղում, Չելսին տալիս էր գնդակը մրցակցին <<թե կարաս խաղա>> սկզբունքով ու դժվար թե փորձես հետս վիճել, որ Բարսա-Չելսի խաղը շատ ավելի սիրուն էր ու հավեսով էր նայվում, քան թե Իսպանիա-Ֆրանսիա խաղը, որի ընթացքում ավելի շատ հորանջեցի երևի, քան վերջին 5 տարիներին միասին վերցրած Ես չեմ կպնում,ես քո ասած` տափակ խաղի պարզ օրինակ եմ բերում Չելսիի կատարմամբ` առանց գնդակ,միայն խուլ պաշտպանություն,մի խոսքով դիտարժանություն=0:

Ուզում եմ ասեմ եթե էտքանից հետո դուք գովում էիք Չելսիին ու ասում կարևորը արդյունքի հասավ,ուրեմն պետքա որ ձեզ համար էական նշանակություն չունենա, թե թիմը ինչ խաղով ու ինչ ձևով ա հաղթում,կարևորը հասավ իրա ուզածին:Խոսքս Իսպանիայի մասին ա:

Փախած հակագրոհներից գոլերը դա նվաստացնել չի:Մենակ Կալուի գոլն էր սիրուն:Էն մյուսը մի ամբողջ կիսադաշտ մեն մենակ էր Վալդեսի դեմ դուրս եկել,սովորական խփեց,դրա ինչնա սիրուն?

Ինչ վերաբերվում ա արդեն ծեծված թեմայի` մրցավարների որոշումներին...Մրցավարները լիքը որոշումներ են կայացրել ի վնաս Բարսայի + Չելսիի օգտին որոշումներ են կայացրել,Պրեմիեր Լիգայի օրինակներ էլ պարզ հիշում եմ,խաղից դուրս վիճակներ և այլն: Բացի էտ ել կարաս նենց գրանդ թիմ ասես,որի օգտին որոշումներ չեն կայացվել?? Սաղ թիմերի հետ էլ լինում ա համ ի օգուտ համ էլ ի վնաս:

Իսպանիայի հավաքականը կարում էր գնդակ էր պահում,էտ իրա բարձր կարգի մասին ա խոսում,,ինչի պետքա ռիսկի դիմի գնդակը տա մրցակցին? Որ վտանգավոր պահեր ստեղծեն ու հարվածեն իրա դարպասին? Թե կարում են թող խլեն,էնքան պրոֆեսսիոնալներ են խաղում Իսպանիայում որ լյուբոյ թիմի հետ տարածքային առավելության են տիրում: Չելսիի <<թե կարաս խաղա>> մարտավարությունն էր ընտրել,որովհետև Բարսայի դեմ ուրիշ ձև էլ չէր կարա աներ,գիտես իրանք տենց էին ուզում? Եթե կարենային գնդակով կխաղային: Հետո էլ էտ խուլ պաշտպանողական ավտոբուսը միմիայն բախտի բերմամբ աշխատեց,քանի որ 2 խաղում իրար հետ 50 կամ ավել հարված կատարեց Բարսան,լիքը գոլային պահեր,10 սմ-ի տարբերությամբ հարվածներ,շտանգա և այլն:Թիզ էր պակաս որ գոլ մտներ ու խոսակցությունները ավարտվեին դրանով:Մի խոսքով Չելսիի ճակատագիրը մի մազից ու միլիմետրերից էր կախված: Ստեղից հետևություն,որ Չելսին ընտրել էր ոչ թե <<թե կարաս խաղա>>,այլ <<Խաղա տենամ կարում եմ պաշտպանվեմ թե չէ>> մարտավարությունը :))

Համաձայն եմ Բարսա-Չելսի խաղը ավելի սիրուն ու հավեսով էր նայվում,բայց էտ խաղում սիրուն էր խաղում միայն մեկ թիմ` Բարսան: Ես դա չեմ ասում,որովհետև Բարսելոնա եմ սիրում,ուղղակի ես ինքս ինձ չեմ ուզում խաբեմ ու ասեմ,որ Չելսին էլ էր խաղում:Իմ տեսածն եմ ասում ;) Եթե ուզում ես ասես,որ Չելսին ընտիր էր պաշտպանվում,ասեմ որ էտ էտքան էլ տենց չի:50 հարված ընդունել ա,համարյա մեն մենակ թողել ա,մոտիկ տարածությունից հարվածներ,շտանգաներ և այլն..էսքանով հաներձ Չելսին էտքան էլ լավ չէր պաշտպանվում (մեղմ ասած) ;):

Raul Gonsalez
12.07.2012, 11:52
Արամ ջան ,բայց դու համեմատում ես լրիվ ուրիշ թմերի .Իսպանիան ուր,Չելսին ուր.Հլը նայի Կարմիր Ֆուրիաին վաղուց կազմավորված թիմ .Իսկ Չելսին?.Նոր մարզիչ էնե մրցաշրջանի կեսից ,Նոր խաղացողներ ,լիքը վնասվածքներ,ու տարիքն առած ֆուտբոլիստներ. Իսկ Կարմիր Ֆուրիան?.Եթե մեկը վնասվածք ստանա միանգամից կփոխարինեն ,իսկ Չելսին չունի էտ.Պետր Չեխը վնասվածք ստացավ Չելսին սկումա,իսկ առանց Կասիլիասի դժվար ,բայց Իսպանիան կրկին կթռչի.ԵՎ սենց շարունակ...

John
12.07.2012, 13:05
Արամ ջան, չես նեղանա չէ՞ որ գրածդ չկարդամ, մեկ ա նույն բաներն ես դու միշտ գրում ;)

ARam Grig
13.07.2012, 09:33
Արամ ջան ,բայց դու համեմատում ես լրիվ ուրիշ թմերի .Իսպանիան ուր,Չելսին ուր.Հլը նայի Կարմիր Ֆուրիաին վաղուց կազմավորված թիմ .Իսկ Չելսին?.Նոր մարզիչ էնե մրցաշրջանի կեսից ,Նոր խաղացողներ ,լիքը վնասվածքներ,ու տարիքն առած ֆուտբոլիստներ. Իսկ Կարմիր Ֆուրիան?.Եթե մեկը վնասվածք ստանա միանգամից կփոխարինեն ,իսկ Չելսին չունի էտ.Պետր Չեխը վնասվածք ստացավ Չելսին սկումա,իսկ առանց Կասիլիասի դժվար ,բայց Իսպանիան կրկին կթռչի.ԵՎ սենց շարունակ... Ախպեր ուրիշ թիմերն ինչ կապ ունեն,ես խաղի ձևերն եմ համեմատում,խաղի տեսակը,Չելսին հո միշտ չի տենց խաղում,Բենֆիկայի կամ Նապոլիի հետ պատասխան խաղում լավ էլ դիտարժան խաղ էր խաղում,բայց Բարսայի դեմ լրիվ ուրիշ:Իսպանիան էլ միքանի թիմերի հետ միքիչ դանդաղ խաղաց,բայց օրինակ Իռլանդիային ու Իտալիային քանդակեց: Ուղղակի եթե Չելսիի վերջի 3 խաղերը գովում են հետո Իսպանիային քննադատում,էտ լրիվ տարօրինակ ա:

ARam Grig
13.07.2012, 09:37
Արամ ջան, չես նեղանա չէ՞ որ գրածդ չկարդամ, մեկ ա նույն բաներն ես դու միշտ գրում ;)

Դե եթե ասում ես նույն բաներն եմ գրում,ուրեմն կարդացել ես:)) Նույն միտքն եմ գրում+մի քանի մանրամասնություններ:Բա հո ինքս ինձ հակասող բաներ չեմ գրելու :)) Մի խոսքով ակնհայտ կողմնապահություն ես անում John ջան:Չելսիի նման խաղի կոմնակիցը ձև չունի ոչ մի թիմին քննադատալու հենց կոնկրետ խաղի պահով;)

Raul Gonsalez
13.07.2012, 09:47
Ուրեմն դու քո կատալոնական ձեռքերով բռնիր Բարսային համեմատիր բենֆիկայի ու Նապոլիի հետ?

ARam Grig
13.07.2012, 09:56
Ուրեմն դու քո կատալոնական ձեռքերով բռնիր Բարսային համեմատիր բենֆիկայի ու Նապոլիի հետ?

Դու ստեղ տենց համեմատություն տեսար? Լրիվ ուրիշ բանի մասին ա խոսքը գնում,ուշադիր կարդա սկզբից;)

John
13.07.2012, 14:37
Արամ ջան, ես քո հետո խոսալու բան չունեմ Չելսիի մասին Եվրոյի թեմայում ;)
Իսկ Իսպանիայի խաղը հա էլ քննադատելու եմ, ինքը նույն ձանձրալի ֆուտբոլն ա խաղում, ինչ Բարսելոնան, ուղղակի սեփական կիսադաշտում են գնդակ տշում: Եթե էդ քեզ դուր ա գալիս՝ քո խնդիրն ա, բայց արի կլնի ինձ մի համոզի իմ դուրը ինչ գա ու ինչ չգա: Ես էլ քեզ չեմ համոզում, որ վատ էին խաղում, էդ իմ կարծիքն ա, որը փոփոխման ենթակա չի ու ոչ էլ կարիք կա փորձելու, անիմաստ զբաղմունք է ;)

Lusinamara
13.07.2012, 14:41
Տղաներ, խնդրում եմ, դադարեցրեք էլի այս զրույցը :)

ARam Grig
13.07.2012, 23:18
Արամ ջան, ես քո հետո խոսալու բան չունեմ Չելսիի մասին Եվրոյի թեմայում ;)
Իսկ Իսպանիայի խաղը հա էլ քննադատելու եմ, ինքը նույն ձանձրալի ֆուտբոլն ա խաղում, ինչ Բարսելոնան, ուղղակի սեփական կիսադաշտում են գնդակ տշում: Եթե էդ քեզ դուր ա գալիս՝ քո խնդիրն ա, բայց արի կլնի ինձ մի համոզի իմ դուրը ինչ գա ու ինչ չգա: Ես էլ քեզ չեմ համոզում, որ վատ էին խաղում, էդ իմ կարծիքն ա, որը փոփոխման ենթակա չի ու ոչ էլ կարիք կա փորձելու, անիմաստ զբաղմունք է ;) Այ ցավդ տանեմ ես քեզ համոզելու բան չունեմ,ուղղակի փաստը մնումա փաստ, որ ամենա ոչ ֆուտբոլային կամ անտի-ֆուտբոլային ոչ դիտարժան խաղի կողմնակիցը քննադատում ա ուրիշ թիմի,որը համարվում ա էս պահի դրությամբ լավագույն հավաքականը:Դա ոչ լոգիչնի ա իմ կարծիքով:Ուրիշ բան էն վախտ դու էլ ասերի, որ հա ,Չելսին գրանդին ոչ վայել ֆուտբոլ խաղաց,ոնցոր 3-րդ դիվիզիոնի թիմ լիներ`միշտ գնդակից զուրկ:))..Օրինակ էս մարդու նման..http://www.championat.com/football/news-1154876-galickij-ob-igre-chelsi---barselona-poka-truslivyj-futbol-pobezhdaet.html Իմ համար էլ Չելսիի վերջի 3 խաղը ՎԱԽԿՈՏ խաղ ա,,Գրանդ թիմին ոչ վայել!

Քեզ համոզելու համար ոչ ժամանակ կա ոչ ցանկություն եղբայր ջան:;) Միլիոնավոր մարդիկ են իմ հետ համամիտ,որ Բարսելոնայի խաղը ամենագեղեցիկն ա,հարձակվողական,հյութալի.գոլառատ,մի խոսքով ճիշտ ֆուտբոլ !) Համարյա էտ խաղին նման ա Իսպանիայի հավաքականի խաղը,ավելի շատ 2008-ի ու 2010-ի խաղերը:Ուղղակի դե որ Իսպանիայում Մեսսի չկա,Բարսայի խաղի ամբողջական Շքեղությունն էլ չկա էլի)) Էս տարի ես ել եմ ասել որ իսպանացիները միքիչ դանդաղ էին խաղում որոշ խաղերում,հարց չկա:Բայց դե պետք եկած տեղը իսկական ֆուտբոլային արվեստ ցուցադրեցին:

Ճիշտա ճաշակին ընկեր չկա,բայց դե էսօրվա դրությամբ հարձակվողական ֆուտբոլ РУЛИТ !!! Էտ ապացուցում ա Բարսելոնայի ու հենց Իսպանիայի վերջին 5 տարիներին ստաբիլ նվաճած 17 Տիտղոսները իրար հետ միասին! Էտ Ֆակտ ա:

ARam Grig
13.07.2012, 23:21
Տղաներ, խնդրում եմ, դադարեցրեք էլի այս զրույցը :) Բա ով ակտիվ պահի Եվրո-յի թեման:))