PDA

Դիտել ողջ տարբերակը : Եվրո 2012

Էջեր : 1 [2] 3 4

Sagittarius
04.06.2011, 17:12
Հաաաայեր, Հաաայեր :clap

Moonwalker
04.06.2011, 19:32
Գոոո՜լ::yahoo

Վայ քո արա, ռուսներն էլ խփեցին::angry

davidus
04.06.2011, 19:54
Իսկ դուք տեսաք, թե ինչպես Սեմշովը (՞) «կուտը կերավ».... :D արա, բայց դե մարդ չպիտի էդքան ապուշ լինի էլի: Ինչ ինձ հիշում եմ, մի հատ նորմալ մեկնաբան չենք ունեցել...

Rammstein
04.06.2011, 20:23
Վայ քու արա, մի հատ էլ գոլ… :angry

Shah
04.06.2011, 20:30
էդ անտեր օնլայնը նորմալ չի աշխատում...

Վայ քու արա, մի հատ էլ գոլ… :angry
Ռամշ, ո՞նց մի հատ էլ.. լավ էլի

Moonwalker
04.06.2011, 20:35
էդ անտեր օնլայնը նորմալ չի աշխատում...

Ռամշ, ո՞նց մի հատ էլ.. լավ էլի

Աաաաաա՜:angry

3:1 :angry

Rammstein
04.06.2011, 20:36
11 մետրանոցի շնորհիվ` 3-1
Թքինք… :nea

Լուսաբեր
04.06.2011, 20:49
ԻԻԻԻհ , խաղից դուրս, ես էլ գոռացի անտեղի:angry էն երեխուն էլ էնտեղ քնից հանի:(

Yellow Raven
04.06.2011, 21:47
Պարտվեցինք, Ռուսաստանն ուժեղ էր ամեն դեպքում:)
Բայց ունենք հավաքական, որի համար չենք ամաչում, ապրեն բոլորը:)

Աբելյան
04.06.2011, 21:56
Ընդհանուր առմամբ արժանի հաշիվ էր: Մեր թիմը լավն ա, ուղղակի էն թիմը չի, որ Եվրոպայի առաջնություն դուրս գա:

1. Դաշտը չեն տենում
2. Հարվածների մեջ թերանում են
3. Կարևոր պահերին լարվում են
4. Պատասխանատվությունն են թուլացնում
Էս սաղ պրոբլեմները միանգամից չեն լուծվի: Երևի մի սերնդափոխություն հետո նոր ավելի մեծ նպատակներ սկսենք դնելը: Իսկ հիմիկվա թիմը իսկականից վատը չի:

Աբելյան
04.06.2011, 22:16
Լատվիա-Իսրայել 1-2
մնում ա 5 րոպե
Բենայուն 19", Բեն Խայիմ ավագ 43"
Երկրորդ կեսում երբ որ Ալմոգ Կոհենը գնդակը տուգանային հրապարակում մշակում էր, կպավ ձեռին: Կաունան կրճատել ա հաշիվը 11մ-ից:
Կես ժամից Հունաստանը հյուրընկալում ա Մալթային: Ամենայն հավանականությամբ հաղթելու ա:
Խորվաթիան ու Հունաստանը համարյա խմբից դուրս են գալիս: Իսրայելը փոքր հնարավորություններ ունի 2-րդ տեղի: Վրաստանը երեկ պարտվելով գործնականում զրկվեց ամեն շանսից:

Անգլիա-Շվեյցարիա 2-2
Տրանկիլո Բառնետտան առաջի կեսում 2 գոլ խփեց, դրանից հետո Լեմպարդը կրճատեց: Երկրորդ կեսում Էշլի Յանգը միանգամից հաշիվը հավասարեցրեց: Մնացած 40 րոպեում Անգլիան գոլ չխփեց: Չնայած Շվեյցարիան դիմացավ, բայց շանսեր համարյա չունի: Գործնականում Անգլիան ու Չեռնոգորիան ապահովել են առաջի 2 տեղերը: Մանավանդ Չեռնոգորիան լավ տպավորություն ա թողնում: 4 խաղ, 3 հաղթանակ (3-ն էլ 1-0 հաշվով), 0-0 Անգլիայի հետ: 4 խաղում ոչ մի բաց թողած գնդակ: Ինչ-որ տեղ աղոտ շանսեր Բուլղարիան ունի, բայց դրա համար պետք ա կես ժամ հետո սկսվող խաղում հաղթի Չեռնոգորիային` էլ էլ մրցակցի հարկի տակ: Էդ խաղով էլ կորոշվի առաջին տեղի հարցը խմբում:

Սկսվեց Սլովակիա-Անդորրա խաղը:

Ambrosine
04.06.2011, 22:20
Խաղի սկզբից մտածում էի, որ 0-1 ա վերջանալու. որոշել էի էս անգամ հաշիվը գուշակեմ :)): Մերոնք խփին, ուրախությունից... մի րոպե էլ չտևեց :cry:
Ռուսները հաղթեցին, բայց էնպես չէր, որ առավելությունը բացահայտ էր. իրենք էլ պաշտպանությունում թերանում էին ու միայն բավականին «հաջող» խախտումների շնորհիվ դարպասը անառիկ էին պահում: Որ մեր թիմը շարունակի աշխատել, եթե այս անգամ էլ չստացվի, ապա 2016-ին թող չկասկածեն, որ մեր երկրի անունը լինելու է եզրափակչի մասնակիցների շարքում: Ապրեն մերոնք :):

Monk
04.06.2011, 23:20
Պարտվելը պարտվեցինք, բայց սա էն պարտվելը չէր, որից սովորաբար ջղայնանում էի մեր հավաքականի ծերանոցային խաղի վրա: Ապրեն տղերքը, խաղացին, ոչ թե նախկինի պես տառապեցին՝ սպասելով իրենց ու երկրպագուների տառապանքներն ազդարարող մրցավարի սուլիչին: Այո, թերություններ կային, կշարունակենք պահանջկոտ լինել մեր հավաքականից, բայց և արժանին մատուցենք տղերքին: Դեռ ընդհանուր կարգը բարձրացնելու շատ տեղ ունենք, բայց հույսերը մեծ են: Հատկապես հրաշալի էր Յուրան, առանձնակի բրավո իրեն: Մի խոսքով, էս ձևով պարտվելուց ես էնքան էլ վատ չեմ զգում, մենակ թե շարունակեն աճել ու կատարելագործվել, սխալները շտկել:
Հ.Գ. Գիտեմ, որ նման դեպքերում մրցավարին մեղադրելուն հակվածությունը մեծ է լինում, բայց չգիտեմ, որոշ բաներ դուրս չեկավ: Գուցե սխալվում եմ, դրա համար շատ չեմ մանրամասնի:

Ուրվական
05.06.2011, 00:18
Պարտվեցինք, Ռուսաստանն ուժեղ էր ամեն դեպքում:)
Ինչո՞վ էր Ռուսաստանը ուժեղ, Վահիկ:

Rammstein
05.06.2011, 01:52
Ռուսների խաղը հեչ դուրս չեկավ, տենց խաղով երկար չեն ձգի: :nea Մերոնց խաղը շատ ավելի դիտարժան էր, ուղղակի որոշ առանցքային կետերում մերոնք խնդիրներ ունեին, եթե չունենային խաղը ամենաշատը 1-1 կվերջանար: Առաջին գոլից հետո թուլացան, հաշիվը հավասրվեց, հետո էլ ներվերը չհերիքեց, մի հատ 11 մետրանոց նվիրեցին ռուսներին: Էս երկու գոլերը իմ կարծիքով ռուսենրի ձեռքբերումը չէր, այլ մերոնց թերացումն էր:

Բայց ամեն դեպքում ապրեն տղերքը սիրուն խաղի համար:

Mephistopheles
05.06.2011, 05:36
one brick at a time… տղերքը լավ էին խաղում, մեր յահուդի ախպոր ասածները լրիվ ճիշտ են… ժամանակ ա պետք ու աշխատանք… ստռոգիի ռեժիմ… կարևոր ա…

Ապե Ջան
05.06.2011, 08:01
Հայկական ֆուտբոլով հետաքրքրված չեմ, անտարբեր եմ: Անկեղծ ասած ռուսների պատասխան գոլին եմ ծափ տվել:

Հարդ
05.06.2011, 10:05
Հայկական ֆուտբոլով հետաքրքրված չեմ, անտարբեր եմ: Անկեղծ ասած ռուսների պատասխան գոլին եմ ծափ տվել:

Հետաքրքրված չլինելով մեր հավաքականի վերջին ժամանակների խաղով (հայրենասիրությունը հլը մի կողմ), որով հետաքրքրված է ողջ B խումբը և որին համարում են խմբի ամենահետաքրքիր թիմը մի տեսակ տարօրինակ է և ավելի շուտ կարծրատիպ է հիշեցնում:):

Թեև միվոր չվաստակեցին, բայց ապրեն տղաները:): Եկեք խոստովանեք, որ ռուսներն իսկականից վախեցած էին խաղում պաշտպանությունում ու մենակ ջարդելով էին չեզոքացնում: Հլը հիշեք, թե Բերեզուցկին առաջին խաղակեսի վերջում ինչ գնով չեզոքացրեց մեր գրոհը: Դա ուրիշ սպորտաձև էր...
Ու թե Մովսիսյանը Բերեզուցկուն ոնց էր շրջանցում:D:
Բաց թողած գոլերի մեջ իհարկե միայն մենք ենք մեղավոր, քանի որ դեռ գենետիկորեն կարծես նստած են հին խաղի նշույլները, որոնք արտացոլվում էին անհեթեթ գոլերի տեսքով:
Իսկ մրցավարը կտրականապես նյարդայնացնում էր:angry: Չհաշվենք խաղից դուրսն ու 11 մետրանոցը, քանի որ կոնկրետ չեմ կարող ասել սխալ էր, թե ճիշտ: Հաշվենք խախտումները, որոնք միշտ նկատում ու պատժում էր մեր թիմին, իսկ ռուսներին աննդհատ ներում էր:

Սա այդ հաշվի խաղը չէր: Ես սովորաբար վատ եմ զգում, երբ հավաքականը պարտվում ա: Բայց էս անգամ հեչ էլ վատ չէի զգում, քանի որ տղաները պայքարեցին: Եվ եթե այսօր չհաղթեցին, ոչնիչ: Իրանք ճիշտ ճանապարհի վրա են ու սենց շարունակելու դեպքում մինչև Իսպանիայի ահն ու սարսափն ենք դառնալու:):
Ներքին զգացողություն ունեմ, որ առաջիկա 5 տարվա ընթացքում այս թիմով աշխարհի կամ Եվրոպայի եզրափակիչ փուլում մենք դեռ հանդիպելու ենք ռուսներին ու էդ ժամանակ դուրս ենք թողնելու հետագա պայքարից:

Իսկ այս խմբում դեռ ամեն ինչ ավարտված չէ: Պետք է հաղթել Անդորրացիներին, հետո ամենածանր խաղը խաղալ Սլովակների հետ, որտեղ ոչ ոքին էլ լավ արդյունք կլինի: Հետո պետք է վրեժ լուծել սեփական հարկի տակ Մակեդոնացիներից, որին ատամներս սրած ենք սպասելու: Եվ վերջում վրեժ ենք լուծելու Իռլանդացիներից:)

Rammstein
05.06.2011, 10:45
Ես սովորաբար վատ եմ զգում, երբ հավաքականը պարտվում ա: Բայց էս անգամ հեչ էլ վատ չէի զգում, քանի որ տղաները պայքարեցին: Եվ եթե այսօր չհաղթեցին, ոչնիչ:

Իսկ ես` հակառակը, սովորաբար վատ չեմ զգում, որ պարտվում են, որտեւ ասում եմ` «Դե տենց էլ պետք ա լիներ», իսկ էս անգամ վատ զգացի, տենց չպետք ա լիներ: :beee

Vaio
05.06.2011, 11:25
Հայերը շատ լավ խաղացին, ցավոք տխրահռչակ մրցավարը ռուսների կողմից էր:
Ով ֆուտբոլից հասկանումա, կհաստատի իմ խոսքերը, որ ՆՄԱՆ ՍԻՏՈՒԱՑԻԱՆԵՐՈՒՄ 11 մետրանոց ՉԻ նշանակվում:

Արծիվ
06.06.2011, 23:45
Եթե ռուսներին հաջողվի էլ անցնել ԵՎՐՈ2012 եզրափակիչ փուլ միևնույն է նրանք դուրս են մնալու հենց խմբային խաղից քանի որ իրենք ցածր կլասի ֆուտբոլի են տիրապետում: Իսկ թե ով սարքեց որ մեր հավաքականը պարտվեց այդ էլ թողնենք ՈՒԵՖԱ-ի խղճին: Շատ կցանկանայինք որ մեր տղաները հաղթանակ տանեին ռուսների հետ խաղում քանի որ դա շատ կարևոր էր մեզ համար ու դրանից էր կախված համարյա ամեն ինչ, բայց դե ինչ արած: Անկախ նրանից թե որ տեղում կհայտնվի Հայաստանի հավաքականը մաղթենք մեր հավաքականին հաջողություն և շատ ցանկալի կլինի մյուս խաղերում հաղթանակներ տեսնենք ինչպես որ մինչ այդ էր :(

Աբելյան
08.06.2011, 12:44
Ադրբեջան-Գերմանիա 1-3 :B
Ուրախացրեց:

Ambrosine
02.09.2011, 23:13
Վաաախ, էսօր էս ինչ լավ օր ա :)):
Հայաստանի հավաքականը Անդորրայում հաղթեց տեղի հավաքականին` 0-3 :clap:
Մերոնք թիմ են դարձել. ճիշտ ա, էլի, որ ազգային հավաքականի մարզիչը պետք է հայ լինի: Ու կարծես խաղը ընթանար Հայաստանում. այնքան շատ էին հայ երկրպագուները: Միայն իրենց ձայնն էր լսվում: Ծածանվում էր անգամ Արցախի դրոշը :hands: Մի խոսքով, շնորհավոր, հայե՜ր :drinks:

Սեպտեմբերի 6-ին էլ նման տողերով այս թեմայում գրելու առիթ ունենանք: Մեր այս հավաքականը կարող է :):

Okamigo
02.09.2011, 23:56
Աղյուսակում որ տեղում ենք?

Ambrosine
02.09.2011, 23:57
Աղյուսակում որ տեղում ենք?
11 միավորով շարունակում ենք մնալ 4-րդ տեղում:

Okamigo
02.09.2011, 23:58
11 միավորով շարունակում ենք մնալ 4-րդ տեղում:

Սլովակիան ու Իռլանդիան ինչքան ունեն?

Ambrosine
03.09.2011, 00:04
Սլովակիան ու Իռլանդիան ինչքան ունեն?
2-ն էլ 13 միավոր ունեն, բայց մի խաղ պակաս են անցկացրել: Այսինքն` հնարավոր է, որ արդեն խաղում են: Ռուսաստանն էլ 16 միավորով է առաջինը:

John
03.09.2011, 08:47
2-ն էլ 13 միավոր ունեն, բայց մի խաղ պակաս են անցկացրել: Այսինքն` հնարավոր է, որ արդեն խաղում են: Ռուսաստանն էլ 16 միավորով է առաջինը:
Ոչ-ոքի խաղացին իրար հետ, փաստորեն, եթե Սլովակիային հաղթենք, ռուսներն էլ ամենայն հավանականությամբ Իռլանիդային կհաղթեն, դուրս կգանք 2րդ հորիզոնական, հաջորդ խաղը մակեդոններին պտի որ հաղթենք տանը, կամրապնդվենք 2րդ հորիզոնականում ու վորջին տուրում ռեալ շանսեր կունենանք... Իռլանդիայի հետ ոչ-ոքին նույնիսկ կարող ա հերիք լինի... Երազների գիրկն ընկա...

Երեկ լավ էին խաղում տղեքը, մենակ պաշտպանության կենտրոնի վրա վստահ չեմ, Վալերի Ալեքսանյանը երբեք չի փայլել գերճշգրիտ խաղով... իսկ հաջորդ խաղում մեկ սխալը կարող է վճռական դեր խաղալ... Անդորրայի ավագը մեղք էր... կարելի էր չհեռացնել դաշտից... խեղճ մարզիչը ասում ա «Ախր մենք ընտրության հնարավորություն չունենք...»… Էդ կարմիր քարտը հիմք ա տալիս ենթադրելու, որ մյուս խաղերում Անդորրան խոշոր հաշիվներով ա պարտվելու՝ վռատար չունեն նորմալ, միակ նորմալ պաշտպանն էլ չի խաղալու...

Մակեդոնացի Գորան Պանդևն ա կարմիր ստացել ռուսենրի հետ խաղում, էդ լավ ա)))

Maxpayne
03.09.2011, 09:05

ճիշտ էս, պաշտպանությունը էլի մնում ամենամեծ խնդիրը, մյուս խաղում Արզումանյանը չի խաղա ու էլի անհրաժեշտություն կլինի ալեքսանյանին հանելու մեկնարկային կազմ(ես կուզեի էտ դիրքում տենալ Առաքելյանին), Կարելի ա Սարկիսովին թողել ու Յուրային օգտագործել Մանուչարյանի փոխարեն, եկեք համաձայնենք, որ անկայուն խաղաց, իսկ Սարկիսովը վատ չէր կենտրոնական հարձակվողի դիրքում: իսկ այ Ղազարյանը շատ էր սխալվում, բայց քանի որ տաբեերվում ա մեր մյուս խաղացողներից իր համառությամբ՝ էտ մարզչին կստիպի Սլովակների դեմ խաղում մեկնարկային կազմ դուրս բերել Ղազարյանին: Հենոն էլի չխաղաց իր լավագույն խաղը, սխալները հաջորդում էին մեկը մյուսին: հուսանք, որ մեր տղաները մեզ կուրախացնեն՝ տխրեցնելով միլիոնավոր սլովակների....:D

Vaio
03.09.2011, 14:58
Չեմ կարող մոռանալ Մակեդոնիա - Հայաստան խաղը, երբ մերոնք վերջին վայրկյաններին ձեռքից բաց տվեցին հաղթանակը՝ խաղալով ոչ ոքի, այդպիսով կորցնելով չափազանց կարևոր 2 միավոր, որն էլ կարող է ճակատագրական լինել:

Այժմ Հայաստանը ունի 11 միավոր և ընդհամենը 4-րդ հորիզոնականում է, իսկ, օրինակ, C խմբի Սլովենիան, G խմբի Չերնոգորիան նույն 11 միավորով իրենց խմբերում զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը:

Դեռ երեք խաղ ունենք՝ Սլովակիայի, Իռլանդիայի և Մակեդոնիայի հետ:

Հաստատ հնարավոր է, որ Հայաստանի հավաքականը խմբում զբաղեցնի 2-րդ տեղը:

Vaio
05.09.2011, 23:30
Վաղը՝ սեպտեմբերի 6-ին, տեղի կունենա մեր B խմբի խաղերը:

20:00 Ռուսաստան - Իռլանդիա
23:00 Մակեդոնիա - Անդորա
23:15 Սլովակիա - Հայաստան

Սլովակիա - Հայաստան խաղը տեղի կունենա Ժիլինա քաղաքում, լեհական մրցավարական բրիգադն է սպասարկելու` Մարչին Բորսկու գլխավորությամբ:
Հյուսիսայի և հարավային տրիբունաների տոմսերի գները՝ 15 եվրո, արևելյան և արևմտյան տրիբունաների տոմսերի գները՝ 30 եվրո։
VIP տոմսերը (արևմտյան տրիբունայի մի որոշ հատված) գները՝ 100 եվրո։

Այս խաղում մեզ պետք է ԲԱՑԱՌԱՊԵՍ հաղթանակ, եթե ոչ ոքի խաղանք՝ գործնականում դուրս ենք մնալու հետագա պայքարից:

John
06.09.2011, 00:00
Կարծում եմ՝ իրատեսորեն եթե նայենք, մեր պաշտպանության կենտրոնը իդելական չէ, չեմ կարծում, որ կկարողանանք հաղթել, չնայած շա՜տ կուզենայի...

Vaio
06.09.2011, 00:06
Կարծում եմ՝ իրատեսորեն եթե նայենք, մեր պաշտպանության կենտրոնը իդելական չէ, չեմ կարծում, որ կկարողանանք հաղթել, չնայած շա՜տ կուզենայի...

Ինչ խոսք, շատ դժվար խաղ է լինելու, առավել ևս, որ Սլովակիան վերջին խաղը ոչ ոքի է խաղացել և պետք է ամեն ինչ անի, որ այս խաղը հաղթի, թեպետ, իմ կարծիքով, "ոչ ոքին" Սլովակիայի համար վատ տարբերակ չէ:

zanazan
06.09.2011, 12:19
եթե նույնիսկ չհաղթեն, ու այսքանով ավարտվի մեր հաջողությունները, պետք է փաստել որ արդեն նորմալ թիմ ունենք, որը ցանկացած մրցակցին կարող է գոլ խփել և հետրաբար հաղթել..
Հիշենք որ նախկինում երազում էինք գոլ տեսնել մերոնց կատարմամբ, հաղթանակի մասին չեինք մտածում..
Անդորաի հետ խաղը դուրս չեկավ (բացառությամբ վերջին 20 րոպեների), մերոնք շատ էին սխալվում կենտրոնում, ու եթե անդորան դրանից չեր կարողանում օգտվել, ապա Սլովակիան հաստատ կօգտվի.

Նաիրուհի
06.09.2011, 23:38
Ապրի´ Յուրան... :yahoo
Սլովակիա-ՀԱՅԱՍՏԱՆ՝ առայժմ 0-1

Vaio
06.09.2011, 23:45
Տղեք ջան, ձեր ցավը տանեմ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 0:2

Նաիրուհի
06.09.2011, 23:46
Հենոոոո... :yahoo Հավատս չի գալիս... Այ սրան խաղ եմ ասել, է...

Բերեզովսկի, քեզ էլ պաչ... Հալալ է, տղերք...

Vaio
06.09.2011, 23:56
Ասելու բան չունեմ!!!!!!!!!!!!!!!!!!!!! 0:3

:hands:hands:hands

(Մի քանի րոպե անց)

Ասելու բան չունեմ!!!!!!!!!!!!!!!!!!!!! 0:4

:hands:hands:hands

Արէա
06.09.2011, 23:56
Էս ինչ են անում տղեքը...

Մեռնեմ ես ձեր ջանին :love

Արէա
07.09.2011, 00:06
աաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա էս ինչ երազ ա 0:4

Նաիրուհի
07.09.2011, 00:10
Վեեերջ... Շնորհավոր, հայություն. 0-4 հաշվով ջախջախեցինք սլովակներին։
Ոնց որ գրել էր ֆեյսբուքում ընկերներիցս մեկը՝ վերջ, Սլովակիան միացնում ենք Չեխիային... :hands

Chilly
07.09.2011, 00:10
ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ 4:0 ու ես ֆուտբոլ չեմ նայում :ՃՃՃՃՃՃ

Vaio
07.09.2011, 00:11
Ժողովուրդ, եթե Մակեդոնիային ու Իռլանդիային հաղթենք՝ առնվազն 2-րդ տեղն ենք գրավելու:

zanazan
07.09.2011, 00:13
աաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա էս ինչ երազ ա 0:4
ես ու հերս էս քշերվա կեսին գժի նման առանց երաժշտության քոչարի ենք պարում, ու լրիվ տակտով...կինս զարմանքից էշ կտրած վախից քնից զառթնե մեզ ա նայում...:D

Ambrosine
07.09.2011, 00:20
Սեպտեմբերի 6-ին էլ նման տողերով այս թեմայում գրելու առիթ ունենանք: Մեր այս հավաքականը կարող է :):
Երկար-բարակ չեմ գրելու. ժամանակ չունեմ, կարիքն էլ չկա, միայն ասեմ`
Աաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա :yahoo

Ես էլ էի կարծում, որ 0-1 ենք հաղթելու: Բայց 0-1-ից հետո արդեն մտածում էի, որ 0-2 ենք հաղթելու, 0-2-ից հետո... ու այդպես շարունակ :D: Դեռ խաղի սկզբում էլ, որ էդ անիմաստ բուքմեյքերների գործակիցներն էր ասում, մտածեցի` բա չգնաս ու Հայաստանի օգտին մի 100.000 դնես :)) Մի խոսքով, հազար ու մի գործ ունեմ, բայց ուրախությունից ամեն ինչ թողել եմ ու մտել ակումբ, որ շնորհավորեմ ու նորանոր հաղթանակներ մաղթեմ :clap: Դե արի ու էսօր քնի :(:

Maxpayne
07.09.2011, 00:25
Ժող Ջաաաաաաաաան Շնորհավորում եմ սաղիտ: էս ինչ արին տղեքը, հալալա Հայերին Բռավոոոոոոոոոոոոոոոոոոո...

Maxpayne
07.09.2011, 07:34
http://www.youtube.com/watch?v=Uv1Bgkcuq9g
ևս մեկ անգամ Վայելենք մեր Փառահեղ հավաքականի խփած գնդակները...

Տրիբուն
07.09.2011, 10:02
ՀԱՅԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵՐ !!!!!!!!!!!!!!

Արա, ցավը տանեմ, էս ի՞նչ արինք:

zanazan
07.09.2011, 10:04
Մակեդոնացիքին երբ ենք ջախջախելու, ով գիտի?

Moonwalker
07.09.2011, 10:22
Մակեդոնացիքին երբ ենք ջախջախելու, ով գիտի?

Կարծեմ հոկտեմբերի 7-ին::8

Ռուֆուս
07.09.2011, 11:03
Ես էլ ֆուտբոլ չեմ նայում, բայց էս ինչ արին մեր տղերքը... :o :hands

Շնորհավո՜ր :good

Կարնո Սոսե
07.09.2011, 11:09
http://www.facebook.com/l.php?u=http%3A%2F%2Fwww.youtube.com%2Fwatch%3Fv%3Df06AVA2XVfg&h=BAQCz-5ysAQAFt1AUZFiT_fpptUWqcPpd3gUH_m1oofKBuQ ` խաղից հետո

Տրիբուն
07.09.2011, 11:24
Մեր ենթախմբում ամենաշատ գոլը մենք ենք խփել - 17, ամենալավ տարբերությունն էլ ա մերը +10: Ու ընդհանուր առմամբ էլ, ալամ Եվրոպայում խփած գոլերով 6-րդ տեղում ենք: Ու դարպասին հարվածներով էլ ենք 6-րդ տեղում: Կարճ ասած, եվրոպայի ամենահարձակվողական թիմերից մեկն ա Հայաստանը էս արդյունքներով:

http://s45.radikal.ru/i107/1109/fd/f767f46ab7a7.jpg http://s46.radikal.ru/i112/1109/15/5e57da60b536.jpg

BeatleMan
07.09.2011, 11:58
Ժողովուրդ սենց բան չեր եղել որ սենց ընտիր ընրական անցկացնեինք, տենց խաղ չի եղել որ վատ խաղանք(Երևի մենակ ռուսների հետի առաջին խաղը որ 0:0 էր մի քիչ տարբերվում էր, ինձ թվում ա ավելուրդ աղմուկի պատճառով) դաժը եթե կրվել ենք խաղով հաստատ չենք կրվել ու խաղից խաղ ավելացրել ենք էտ սաղ Մինասյանի շնորհքնա: Ես էլ Մինասյանին չեի հավատում մինչև Իռլանդիայի հետի առաջին խաղը, որ տեսա էտ մարդը թիմա ստեղծում: Ու եթե ընկերականներին կրվում էինք էն մարդիկ որ քարկոծում էին մերոնց, ասում էին էլի կրվանք եսիմ ինչ, հայերը խաղալ չգիտեն, թող գնան իրանց մեսսիներին ու քրիստիանոներին բալետ անեն, եթե պարտության ժամանակ մեր թմի կողքը չեք, ուրեմն հաղթանակի ժամանակ էլ չպտի լինեք:

Ինչ վերաբերվումա խաղին սուձյան կակ վսեգդա իրանց կողմից էր դե էտ արդեն օրինաչափությունա: Հենոին նոկաուտ են անում, Էդգարի մեջքն են ջարդում: Մկոյանը ոտը ոլորումա ցավից չի կարում քայլի տղամարդավարի իրան ստիպումա որ վազի դեղինա ստանում: Երևի ընդմիջման ժամանակ սուձյաին զգուշացրին որ լավ բաներ չի անում: Իսկ մերոնք իսկական տղամարդավարի պայքարեցին մինչև վերջ, ուղղակի հաճույք էի ստանում նայելուց: Լեվոն Հայրապետյանը ընտիրագույն էր ուղղակի, Կառլենը հիացնում էր, հեչ չեր զգավում որ մի կես տարիա 2 րոպեից ավել դաշտում չեր եղել, Մկոյանը Հովսեփյանը Ալեքսանյանը ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ մեկը մեկից ընտիր նվիրված : Հարձակման մասին էլ չեմ խոսում, մեր ամենալավ կողմնա, էլ ոչ մի օզբիլիս ու բոգոսյան պետք չի թող մնան փդեն իրանց անկապ կլուբերում: Ու եթե էսքանից հետո էտ Լուչեսկույա ինչ ա Հենոին էլի հետ խաղացնի էտ օրը լուչեսկուի միս կուտեմ ես: Ու ինձ թվումա Բերեզովսկին մեծ նշանակություն ունի մեր կազմում, բացի ընտիր դարպասապահ լինելուց, Ռոմը պաշտպաններին ուժա տալիս ու վստահություն: Ու մի հատ 3րդ գոլը նայեք էլի ժողովուրդ ես ուղղակի հիանում եմ ամեն ինչ սկսումա Բերեզովսկիից ու զգացվումա որ չոտկի մտածված կոմբինացիայա:

Վոբշեմ շատ խոսացի:) Բայց երեկ էնքան երջանիկ էի որ գիշերը չեի կարում քնեի ;)

Sagittarius
07.09.2011, 13:53
Արրրրյաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա՜, էս ի՞նչ արինք :hands

Էսի են դեպքերից ա, որ չեմ կարում որոշեմ ինչ գրեմ՝ գլխիս մեջ ենքան բան ա պտտվում: Բայց հպարտությունը ուտում ա ինձ, երեկ խաղը գերմանացի, կոլումբիացի ընկերներիս հետ էի նայում: Սկզբից ինետը կտրտում ա, հեռուստացույցով էլ Գերմանիան ա խաղում, մեր խաղին առանձնապես մեծ չի հետաքրքրությունը /ինձնից բացի/. վերջում սկսվաաաավ, սաղ կպել էին մեր խաղին, բացել խմբի աղյուսակն են ասումնասիրում, բոլոր տարբերակները, որոնց դեպքում մենք խմբից դուրս ենք գալու: Գերմանացի ընկերներիցս մեկը ասում ա. «Սկի մենք Սլովակիայում էս կարգի սլովակների հախից չէինք գա»..... բո, որ հետս քոչարի էին փորձում պարել :D

Հալալա մեր ՏՂԵՐՔԻՆ, որ երեկ սաղ աշխարհով մեկ հպարտացանք մեր ֆուտբոլով: Հայաստանը Եվրոպայի ՈՒրուգվայն է :hands

հ.գ. ձեռի հետ մեր Երիտասարդական հավաքականին էլ շնորհավոր, չմոռանանք, որ երեկ իրանք էլ հրաշք գործեցին Չեխոսլովակիայի մյուս հատվածում՝ ոչ ոքի խաղալով չեխերի հետ և ահագին մեծացնելով խմբից առաջին տեղով Եվրոպայի Առաջնություն դուրս գալու մեր շանսերը: սորրի օֆֆտոպի համար

Հարդ
07.09.2011, 15:29
Հա բայց ինչ ե՞ք զարմանում: Մանուչարյանն ասել էր չէ, որ եթե մենք մեր խաղը խաղանք, սլովակները գրեթե շանս չեն ունենա:))

Առաջին խաղակեսի վերջում չգիտեի տեղայի մրցավարի հասցեին, թե լռեի: Լռեցի: Չփոշմանեցի: Ինքը որոշ չափով մեղքերը քավեց՝ որոշ չափով:
Էդ ժամանակ մտածում էի, որ տղերքը սենց ցավերով երևի մեռնելով են խաղալու, բայց հավատում էի, որ գոնե 0:1 հրաշքով կհաղթենք:

Բերեզովսկին չնայած որ խաղասկզբում տարօրինակ էր, բայց հետո տեղը հանեց իր վստահ ու բարձր մակարդակի խաղով: Բերեզովսկին մեր ադամանդն ա, մեծագույն դարպասապահ, որը երբեք նշանավոր տիտղոս չի նվաճել: Սա հաշվի առեք:
Հովսեփյանն անհանգստացնում էր Անդորրայի հետ խաղում, քանի որ աննդհատ գնդակ էր կորցնում: Էս խաղում ապացուցեց, որ դա պատահականություն էր: Մեծ ծավալի աշխատանք էր կատաարում 39 - ամյա հարգանքի արժանի վետերանը, ում ամենամեծ գործը դարպասային գծից գնդակ հանելն էր: Քանի որ եթե հաշիվը հավասարվեր, չես կարող ա ասել, թե խաղն ինչ ընթացք կստանար:
Մկոյանն էլ ապրի, լավ էր:
Հայրապետյանն ուղղակի զվարճանում էր:)): Ոնց էր «տականքավարի» գնդակն ուղղակի տանում մրցակցի հարձակվողի ոտքից ու մտքում չարախնդում: Որ մրցակցի ձեռքին դանակ լիներ, տենց ստորացումից հետո հաստատ Հայրապետյանին կսպաներ:
Կառլենն էլ ուրախացրեց: Վաղուց սենց խաղ երևի չէր ցուցադրել:
Մխիթարյանի մասին էլ գրեթե նույնը կասեմ: Նա վաղուց հավաքականում լավ խաղ չէր ունեցել: Մի պահ մտածում էի, որ կարող ա՞ էլ ցանկցություն էլ չունի հավաքականում խաղալու, բայց հետո հասկացա, որ էդ շատ վիրավորական միտք կլինի: Ու էսօր ինքն ապացուցեց, որ տենց բան չկա: Էս հաղթանակում իր ներդրումը մեծ ա: Շատ մեծ:
Մովսիսյանը հերթական անգամ ապացուցեց որ մեծատառով մարդ ա ու հայրենասեր: Ինքն անգամ երբ խաղադաշտում չի, ինքը մեկ ա թիմակիցների հետ ա ու աննդհատ խաղադաշտում ա մտքով: Ինքն էսօրվա հավաքականի ոգին լրացնողներից մեկն ա:

Մնացածի մասին չեմ կարող կարծիք ասել, քանի որ առանձնապես չեմ հիշում դրվագներ: Թող ներեն, բայց հաղթանակը բոլորինն է, ովքեր եղել են խաղադաշտում, քանի որ վատ խաղացող մարդ չի եղել:

---------------------------------------
Թիմի մասին.

Ուրախալի փաստ է, որ հավաքականը վերջապես սովորել է դրսում խաղալ: Երևի հիշում եք, որ բոլորը նշում էին, որ սա տնային թիմ է, և նրան շատ դժվար է հաղթել սեփական հարկի տակ: Իսկ դրսում շատ անատամ խաղ էր: Իսկ հիմա նայեք: Հիշեք անցյալ տարվա Մակեդոնացիների հետ խաղը: Ու ընդհանրապես բոլոր դրսի խաղերը: Տղաները շատ լավ են իրենց զգում: Դրսում մենք խփել ենք 10 գնդակ, բաց թողել 5 - ը: Սեփական հարկի տակ ավելի քիչ ենք խփել, չնայած որ ավելի շատ խաղ ենք անցկացրել:

Ու արդեն մի տեսակ հին են խոսակցությունները, թե մրցակցի թիմերը կարգով ավելի բարձր են: Հենց մեկը Սլովակիան: Հա լավ, ասենք առաջին խաղում պատահական հաղթեցին կարգով ավելի բարձր թիմին: Ասենք թե մեզ թերագնահատել էին: Բա երկրորդ խաղում ո՞նց եղավ: Ստեղ թերագնահատելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Կարելի է վստահաբար ասել, որ այս պահին մեր թիմը առնվազն Եվրոպական միջին մակարդակի թիմ է: Եթե դրան էլ գումարվի խաղացողների ավելի մեծ փորձառություն, թիմը կդառնա բարձրակարգ, ինչպես Եվրոպայի լավագույններն են: Ես չեմ չափազանցնում:

Կոչ եմ անում չթողնել զգունությունը, քանի որ հաջորդ խաղում Մակեդոնիան կարող է կոտրել մեր բոլոր հույսերը: Ինչ անենք թե Մակեդոնիայի գործերը վատ են ընթանում: Սա շատ վտանգավոր թիմ է և պետք է լրջորեն նախապատրաստվել խաղին: Առավել ևս, որ Իռլանդիան խաղալու է Անդորրայի հետ և 3 միավոր կվաստակի:

Ֆուտբոլում պետք չէ սպասել մրցակցի անհաջողությանը: Պետք է այնպես խաղալ, որ դրա կարիքը չլինի:

Vaio
07.09.2011, 16:03
marathonbet սայթը սխալ էր հավաքականների հերթականությունը գրել, հետո նամակ գրեցի ադմինին՝ սխալը ուղեց:

52901 52902

Vaio
07.09.2011, 21:41
...Իռլանդիան խաղալու է Անդորրայի հետ և 3 միավոր կվաստակի: Ֆուտբոլում պետք չէ սպասել մրցակցի անհաջողությանը: Պետք է այնպես խաղալ, որ դրա կարիքը չլինի:

Խոխմը էն կլինի, որ Իռլանդիան Անդորայի հետ 0:0 խաղա )))

Malxas
07.09.2011, 23:31
Մի տարօրինակ ֆուտբոլային երևույթ եմ նկատել հայերի մոտ: Կհավաքվեն, կխոսեն մի լուրջ ֆուտբոլային հավաքականի մասին ու վերջում այն զարմանալի եզրակացությանը կգան, որ «դրանք ֆուտբոլ խաղալ չեն իմանում»: Դե իսկ երբ մեր ֆուտբոլիստներն են այդպիսի եզրակացության գալիս… :hands
Ի դեպ, վերջին նմանատիպ հայտարարությունը լսել եմ Իռլանդիայի հավաքականի մասին ;)

Rammstein
08.09.2011, 02:30
Բայց հալալ ա… հալալ ա սլովակներին, որ էդքան դիմացան, ընդամենը 4 հատ գնդակ բաց թողեցին… :D
Էս 4:0 չէր, էս 10:0 էր :)): Հալալ ա մեր տղերքին ու հատկապես մարզիչին, էս հաղթանակը ամենաշատը իրա «մեղքն» էր: :hands

Ռուֆուս
08.09.2011, 09:25
Երեկ իռլանդական ֆորումներից մեկն էի բզբզում, Հայաստան-Սլովակիա խաղի ժամանակ բոլորը Հայաստանի կողմից էին, բայց հենց տեսան, որ Հայաստան երկրորդ անգամ խոշոր հաշվով հաղթեց էն թիմին, որի հետ իրենք 2 անգամ ոչ-ոքի էին խաղացել, նենց էին խառնվել իրար... Մի խոսքով հիմա ահավոր վախենում են մեզանից: :goblin

Տրիբուն
08.09.2011, 09:44

Վախենում են, թող հիմիկվանից խաղը բոյկոտեն ու հանձնվեն :D

Sagittarius
08.09.2011, 13:28
Երեկ իռլանդական ֆորումներից մեկն էի բզբզում, Հայաստան-Սլովակիա խաղի ժամանակ բոլորը Հայաստանի կողմից էին, բայց հենց տեսան, որ Հայաստան երկրորդ անգամ խոշոր հաշվով հաղթեց էն թիմին, որի հետ իրենք 2 անգամ ոչ-ոքի էին խաղացել, նենց էին խառնվել իրար... Մի խոսքով հիմա ահավոր վախենում են մեզանից: :goblin

լինկ տուր մենք էլ մի քիչ զբաղվենք. :)

հ.գ. --» Դուբլին՝ երկկողմանի չվերթը 60 euro, :love Իռլանդիա - Հայասստան խաղի տոմսը՝ 45 euro, :love

John
08.09.2011, 13:30
լինկ տուր մենք էլ մի քիչ զբաղվենք. :)

հ.գ. --» Դուբլին՝ երկկողմանի չվերթը 60 euro, :love Իռլանդիա - Հայասստան խաղի տոմսը՝ 45 euro, :love
Էս հետգրությունը լուրջ էր ախպերս... ո՞րտեղից նման ինֆո...

Sagittarius
08.09.2011, 14:03
Էս հետգրությունը լուրջ էր ախպերս... ո՞րտեղից նման ինֆո...

սորրի, թռիքչը Գերմանիայից ա :(

սա (https://tickets.fai.ie/matchtickets/match/ticketOptions) էլ տոմսերի համար, բայց չգիտեմ, արդյոք՝ իրանք հյուրերի սեկտորի համար էլ են վաճառում, ամեն դեպքում 45 euro-ից ավել չի լինի:

John
08.09.2011, 14:07

աաաաա, ես էլ մտածեցի մի լավ բան վսյո տակի արեցին էս երկրում... բայց ո՞ւր ա մեզ տենց բախտ... գոնե 1-2 չվերթ կարելի էր իրականացնել տենց պայմաններով... բայց չեմ հավատում...

Ռուֆուս
08.09.2011, 15:03
լինկ տուր մենք էլ մի քիչ զբաղվենք. :)

հ.գ. --» Դուբլին՝ երկկողմանի չվերթը 60 euro, :love Իռլանդիա - Հայասստան խաղի տոմսը՝ 45 euro, :love

www.boards.ie

John
08.09.2011, 15:08
www.boards.ie
ավելի կոնկրետ
http://www.boards.ie/vbulletin/showthread.php?t=2056380471

John
09.09.2011, 17:25
Երազում եմ, որ Սլովակիան հաղթի մնացած երկու խաղում ու Հայաստանն էլ հաղթի մնացած երկու խաղում ու Սլովակիան ու Հայաստանը դուրս գան ԵՎՐՈ... էս ռուսները չեն խաղում քիչ ա՝ կեղտոտ ազգ են... սկսել են սիրել հայերին... հայկական ֆուտբոլը... սլովակները մի հատ որ կերցնեն՝ կջոգեն, որ պատահականը իրանց հաղթանակն էր հայերի նկատմամբ, ոչ թե հայերի խփած 4 գոլը...

Vaio
09.09.2011, 22:25

Շատ լավ կլինի, էտ դեպքում մենք 1-ին տեղով ենք դուրս գալու:

John
09.09.2011, 22:55
Շատ լավ կլինի, էտ դեպքում մենք 1-ին տեղով ենք դուրս գալու:
բացի դրանից էս ռուսների քիթն էլ կտրորվի, հայերի գործակիցը 1ին տեղի 30 դնողի քիթն էլ ու վաբշե ռուսները կջոգեն, որ Սլովակիային սատկցելով մենք իրանց չէինք հաճոյանում՝ էդ մեզ էր պետք...

Sagittarius
09.09.2011, 23:28
բացի դրանից էս ռուսների քիթն էլ կտրորվի, հայերի գործակիցը 1ին տեղի 30 դնողի քիթն էլ ու վաբշե ռուսները կջոգեն, որ Սլովակիային սատկցելով մենք իրանց չէինք հաճոյանում՝ էդ մեզ էր պետք...

Ընդհանուր առմամբ ռուս և իռլանդացի /հատկապես ռուս/ ֆուտբոլային մասնագետները, մարզիչները մեկնաբաները իրենց համառ բթությամբ հիացնում են :))
Ամենառաջին տուրից մինչև հիմա նույն հարցն են տալիս «Խմբից դուրս գալու նպատակներ ունե՞ք».... չէ գիտե՞ք, որ տենց բան լինի ձեզ ենք զիջելու մեր տեղը: ՈՒ մինչև հիմա չեն ուզում իրանց ուղեղը մտցնեն, որ մենք միավորներ ենք վաստակում, ոչ թե իրանց դուրս գալու, կամ սլովակների դուրս չգալու, այլ միայն մեզ համար:

Էտ առումով հարգանքներս Վայսին, խմբի միակ մասնագետն էր, որ կոռեկտ էր արտահայտվում Հայաստանի խաղի մասին, էն էլ խեղճի բախտը մեկա չբերեց: Հարգում եմ էտ հավաքականին ու իրենց՝ պարտությունը պատվով ընդունելու կարողությունը:

Սլովակիա-Ռուսաստան խաղում երկրպագելու եմ Սլովակների օգտին և հույսով եմ միասին խմբից դուրս կգանք:

Կարնո Սոսե
09.09.2011, 23:42

ես ևս Սլովակներին եմ երկրպագելու ու հույս ունենանք , որ կհաղթեն , ինչը անիրագործելի չէ !!! Սլովակների դարպասի բանալին կարծես թե միայն մենք ենք ,գտել . բաց թողած 8 գոլից 7-ը մերոնք են հեղինակել:hands

John
10.09.2011, 00:01
Սլովակները իսկապես հարգանքի են արժանի... ու իսկապես ուզում եմ, որ իռլանդացիներն ու ռուսները թռնեն պեչենու ծառը...

Ambrosine
10.09.2011, 00:39
Մոդերատորական. երեխեք, էլ խաղադրույքների մասին չգրեք այս թեմայում: Կա դրա համար նախատեսված թեմա:
Բոլոր նմանատիպ գրառումները տեղափոխել եմ: Հաջորդ անգամ չեմ տեղափոխի: Դրանք ուղղակի կջնջվեն, հեղինակներն էլ` կզգուշացվեն:

Հարդ
10.09.2011, 10:02
Ինձ էլ հատկապես վերջերս ահավոր ջղայնացնում ա ռուսների Սագիտարիուսի ասած՝ բթությունը: Բայց ուրիշ բանի համար: Նախ նրա համար, որ իրանց փթած հավաքականով հանդերձ տենց էլ պրիզնատ չեն գալիս, որ մեր հավաքականն ուժեղ ա: Ու ամեն հաղթանակից հետո ասում են, թե Հայաստանի հավաքականը կրկին անակնկալ մատուցեց: Ասա այ դոդ գլուխներ թույլ հավաքականը մի անգամ, շատ շատ 2 անգամ անակնկալ մատուցի, ոչ թե ամբողջ ընտրական մրցաշարի ընթացքում: Մեկն ասի հլը ֆռացեք ձեր հավաքականին նայեք էլի: Բացի անուններից ուրիշ ոչինչ չկա: Մեր հույսով եք ապրել էսքան ժամանակ: Հունից հանում ա աննդհատ խորվաթների հետ համեմատությունը: Պետք չի հա՞ մեզ ձեր շնորհակալությունը:
Որ մարդ ուզում ա կույր ձևանա, ավելի լավ ա հետը գործ չունենաս:

Ու բացի էդ. էդ ի՞նչ խաղ են ցուցադրում որ հայտնվեն եզրափակչում: Մակեդոնիային հազիվ են հաղթում: Հլը մի բան էլ առաջին տեղով... Լավ կլինի եթե էս անգամ խմբից դուրս չգան, խելքները տեղը գա:

Սա նայեք.

http://www.youtube.com/watch?v=G35YLFBgSX8

հ.գ. Բայց ինչ լավ կլիներ, եթե նորմալ գնով հնարավորություն լիներ Իռլանդիա գնալ:love: Խաղը, երկիրը... Վերջապես Բրիտանիայի վրա ոտք կդնեի:

Vaio
10.09.2011, 11:49
Սլովակիա - Ռուսաստան խաղում ՄԻԱՆՇԱՆԱԿ ֆավորիտը Սլովակիան է:
Նախ Սլովակիան խոշոր պառտությունից հետո գազազելա և պետք է ապացուցի, որ էտ պարտությունը չի նշանակում, որ ինքը թույլ թիմա, հետո էլ՝ իրա դաշտումա:

Սլովակները հաղթելո՛ւ են:

Vaio
10.09.2011, 11:54
Մոդերատորական. երեխեք, էլ խաղադրույքների մասին չգրեք այս թեմայում: Կա դրա համար նախատեսված թեմա:

Հարգելի մոդերատոր, ինչ եք կարծում, մի կոնկրետ թեմային (Եվրո-2012) նվիրված պոստերը կարդալու համար պետք է մտնել երկու տարբեր թեմա և ընթերցել մե՛կ այս տեղից, մե՛կ այն տեղից?

("Եվրո-2012"-ի հետ կապված խաղադրույքների մասին գրառումներնել են մտնում "Եվրո-2012"-ի թեմայի մեջ, կապ ունեն այդ թեմայի հետ)

zanazan
10.09.2011, 11:57
Սլովակիա - Ռուսաստան խաղում ՄԻԱՆՇԱՆԱԿ ֆավորիտը Սլովակիան է:
Նախ Սլովակիան խոշոր պառտությունից հետո գազազելա և պետք է ապացուցի, որ էտ պարտությունը չի նշանակում, որ ինքը թույլ թիմա, հետո էլ՝ իրա դաշտումա:

Սլովակները հաղթելո՛ւ են:

եթե Սլովակները հաղթեն 2 անգամ շատ գարեջուր կխմեմ սովորականից, մերոնց հաղթանակի, և ռսների պարտության համար..

Ambrosine
11.09.2011, 11:30
Հարգելի մոդերատոր, ինչ եք կարծում, մի կոնկրետ թեմային (Եվրո-2012) նվիրված պոստերը կարդալու համար պետք է մտնել երկու տարբեր թեմա և ընթերցել մե՛կ այս տեղից, մե՛կ այն տեղից?

("Եվրո-2012"-ի հետ կապված խաղադրույքների մասին գրառումներնել են մտնում "Եվրո-2012"-ի թեմայի մեջ, կապ ունեն այդ թեմայի հետ)

Հարգելի Vaio, թեմաների առանձնացումը ինքնանպատակ չէ. փորձը ցույց է տվել, որ խաղադրույքների մասին քննարկումները թեման վեր են ածում զրուցարանի: Թե ով ինչքան է շահել կամ կրվել, դա ֆուտբոլի հետ կապ չունի: Մենք այստեղ քննարկում ենք հենց ֆուտբոլը, ոչ թե ֆինանսական եկամուտները կամ կորուստները: Եթե ուզում եք այդ մասին գրել, խնդրեմ, նորից եմ ասում` կա համապատասխան թեմա, որը, եթե մոդերատոր չլինեի, չէի էլ կարդա: Բացի այդ, խաղադրույքներ կատարելը ողջունելի չեն: Ճիշտ է, դա յուրաքանչյուրի անձնական գործն է, բայց մեր բաժինը կարդում են նաև անչափահասներ, որոնք, ձեր հաղթանակներից ոգևորված, իրենք էլ կարող են սկսել խաղադրույքներ կատարելը` շրջանցելով ամեն կարգ ու կանոն: Նույնն էլ հանդիպումների ժամի և վայրի մասին գրառումները. կա համապատասխան թեմա, որ ամեն մեկը չմտնի ու գրի` ես այս ալիքով եմ դիտելու, նա` ինտերնետի այս կայքի միջոցով... ես միայն թույլատրում եմ այն գրառումները, որտեղ ծավալուն ինֆորմացիա է` հանդիպման մասին` սկսած ժամից, մրցավեճի անցկացման վայրից, մասնագետների գնահատականներից, թիմերի կազմերից, սեփական գնահատականներից: Կարճ ասած` խուսափեք ոչ համապատասխան թեմայում գրելուց:

Կարծում եմ` ծանոթ չեք նաև սպորտ բաժնի կանոնադրությանը, որը խորհուրդ կտայի կարդալ`
Սպորտ բաժնի կանոնադրություն (http://www.akumb.am/showthread.php/47430-%D5%8D%D5%BA%D5%B8%D6%80%D5%BF-%D5%A2%D5%A1%D5%AA%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)

Maxpayne
12.09.2011, 11:56
Ժող ՄԱկեդոնիայի հետ խաղի տոմսերից տեղեկություններ կան? երբ են հանվելու վաճառքի ու մեկ էլ գները ինչքան կլնեն....

Malxas
13.09.2011, 16:38
Ժող ՄԱկեդոնիայի հետ խաղի տոմսերից տեղեկություններ կան? երբ են հանվելու վաճառքի ու մեկ էլ գները ինչքան կլնեն....

Վաղվանից

REAL_ist
13.09.2011, 17:45
Ռուսների հետ խաղի գներն են ոնց որ, համենայն դեպս արևելյանը էլի 5000-ա:

John
13.09.2011, 17:56
էս էն խաղն ա, որ եթե 3 տարի առաջ լիներ՝ սենց գներով չէր լցվի ստադիոնի կեսից ավելին, իսկ հիմա՝ կարծում եմ կլցվի...

Կարնո Սոսե
13.09.2011, 18:23
էս էն խաղն ա, որ եթե 3 տարի առաջ լիներ՝ սենց գներով չէր լցվի ստադիոնի կեսից ավելին, իսկ հիմա՝ կարծում եմ կլցվի...
նույն գներով Ռուսաստանի հետ խաղի ժամանակ մարզադաշտը լեփ-լեցուն էր , նույնիսկ կանգնած մարդիկ կային , մեր հավաքականի նման հաղթանակներից հետո ` առավել ևս կլցվի

Maxpayne
13.09.2011, 18:30
փաստորեն Լինում ա 3000-հյուսիսային, հարավային; 5000-արևելյան; 7000-արևմտյան: լավ ա, լավ ա, ինչ գին էլ դնեն(իհարկե խելքին մոտ)` դաշտը լցվելու ա... ViVa Armenia

Կարնո Սոսե
13.09.2011, 18:37
Ուշադրություն, ուշադրություն !!! :D ամսի 14-ից ժամը 12:00-ից հետո հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը լկինեն վաճառքում Հանրապետական մարզադաշտի տոմսարկղերում !!!

John
13.09.2011, 18:53
նույն գներով Ռուսաստանի հետ խաղի ժամանակ մարզադաշտը լեփ-լեցուն էր , նույնիսկ կանգնած մարդիկ կային , մեր հավաքականի նման հաղթանակներից հետո ` առավել ևս կլցվի
շատ կարևոր է թե ով է մրցակիցը... Մակեդոնիան ու Ռուսաստանը մեկ չեն, այլ հարց է, որ Մակեդոնիայի հետ խաղը հիմա առավել քան կարևոր է, դրա համար եմ նշել

որ եթե 3 տարի առաջ լիներ՝ սենց գներով չէր լցվի ստադիոնի կեսից ավելին, իսկ հիմա՝ կարծում եմ կլցվի...

Կարնո Սոսե
13.09.2011, 19:03
շատ կարևոր է թե ով է մրցակիցը... Մակեդոնիան ու Ռուսաստանը մեկ չեն, այլ հարց է, որ Մակեդոնիայի հետ խաղը հիմա առավել քան կարևոր է, դրա համար եմ նշել

Հիմա eթե նույնիսկ Անդորրան գար ` մարզադաշտն էլի կլցվեր , ու պատճառը միայն խաղի կարևորությունը չի կամ մրցակցի որակական հատկանիշները , այլ մեր հավաքականի ցուցադրած խաղը , որը բոլորին ա ոգեշնչել :)

John
13.09.2011, 19:11
Հիմա eթե նույնիսկ Անդորրան գար ` մարզադաշտն էլի կլցվեր , ու պատճառը միայն խաղի կարևորությունը չի կամ մրցակցի որակական հատկանիշները , այլ մեր հավաքականի ցուցադրած խաղը , որը բոլորին ա ոգեշնչել :)
լսի, ես չեմ ուզում գրածս 3րդ անգամ մեջբերել, բայց հույս ունեմ՝ ուղղակի չես փորձում գրածս ընկալել՝ ոչ թե ուզում ես չի ստացվում... լուրջ ներվերս չի հերիքում :)

Կարնո Սոսե
13.09.2011, 19:17
լսի, ես չեմ ուզում գրածս 3րդ անգամ մեջբերել, բայց հույս ունեմ՝ ուղղակի չես փորձում գրածս ընկալել՝ ոչ թե ուզում ես չի ստացվում... լուրջ ներվերս չի հերիքում :)
լավ ինչ ենք երկարացնում , ուղղակի ուզում էի ասել , որ ոչ թե "կարծում եմ " կլցվի , այլ հաստատ կլցվիւ . էսքան բան :Դ

Maxpayne
13.09.2011, 20:24
3000, 5000, 8000 տոմսերի գներն են....

Vaio
14.09.2011, 15:19
Ուշադրություն, ուշադրություն !!! :D ամսի 14-ից ժամը 12:00-ից հետո հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը լկինեն վաճառքում Հանրապետական մարզադաշտի տոմսարկղերում !!!

Նաև արևմտյան ու արևելյան տրիբունաների տոմսերը!

John
14.09.2011, 15:31
Նաև արևմտյան ու արևելյան տրիբունաների տոմսերը!
բայց արևելյանի մեջտեղի մասի տոմսեր չկան...

Taurus
14.09.2011, 16:57
բայց արևելյանի մեջտեղի մասի տոմսեր չկան...
հավանաբար, ի սկզբանե վաճառվել են ինչ-որ ընկերությունների, կամ էլ Ֆաֆն ա վերցրել, էտ իրանց մշտական տեղերն ա:

John
14.09.2011, 17:05
հավանաբար, ի սկզբանե վաճառվել են ինչ-որ ընկերությունների, կամ էլ Ֆաֆն ա վերցրել, էտ իրանց մշտական տեղերն ա:
ՖԱՖ-ի պահով գիտեմ, բայց ՖԱՖ-ի զբաղեցնելիք տարածքը եթե չի եռապատկվել՝ ուրեմն քո ասած առաջին տարբերակն ա հվանաբար

Ozon
18.09.2011, 02:25
http://www.youtube.com/watch?v=VccQIM_ikaI

Maxpayne
18.09.2011, 16:32
Նորմալ ա, ես էրեկ եմ 8000-նոց վերցրել, նենց որ ֆուտբոլ նայինք, բայց ես կուզեի որ անձնագրերի պահով սահմանափակումը գործեր որովհետև նորից կսկսվի խաղից առաջ տոմսերի <<Թվային>> Վաճառքը....

Vaio
18.09.2011, 18:58
Ես էլ 5.000-անոց եմ վերցրել:

Միշտ արևմտյան տրիբունայում եմ նստել, այս անգամ որոշեցի նստել արևելյանում, քանի որ արևելյանի ժողովուրդը շատ ավելի շուխուրչիա, բալետ անողա :hands

Vaio
18.09.2011, 19:04
Հայաստանի Հավաքականի ֆանատներին:

Հետաքրքրվել եմ, հոկտեմբերի 11-ին տեղի ունենալիք Իռլանդիա - Հայաստան ֆուտբոլային խաղին մասնակցել ցանկացողները պետք է ունենան 300 euro, որի մեջ չի մտնում հյուրանոցի և սնվելու գումարը, միայն մտնում է ինքնաթիռի և ստադիոնի տոմսերի գումարը:

Իմ ունեցած ինֆորմացիայով՝ նույն ինքնաթիռով եք թռչելու, որով և ֆուտբոլիստները:

Maxpayne
18.09.2011, 20:53
Ես էլ 5.000-անոց եմ վերցրել:

Միշտ արևմտյան տրիբունայում եմ նստել, այս անգամ որոշեցի նստել արևելյանում, քանի որ արևելյանի ժողովուրդը շատ ավելի շուխուրչիա, բալետ անողա :hands

ես էլ էի 5000-նոց ուզում, բայց ուշացա արդեն պրծել էր... գնալով ՀՖՖ-ն ստիպված ա լինում մտածելու Նոր ու ավելի մեծ մարզադաշտի կառուցման վրա, կամ էլ <<Հրազդանի>> վերանորուգումով պետք ա զբաղվել, թե չէ սենց չի լինի...

Ապե Ջան
21.09.2011, 17:31
ԼԵՀԱՍՏԱՆԸ ԲԱՆՏԵՐՈՒՄ ՏԵՂԵՐ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎՐՈ-2012-Ի ԽՈՒԼԻԳԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

http://i.imgur.com/ylNVS.jpg

Լեհաստանը Եվրո-2012-ի համար պետք է երկու հազար տեղ նախապատրաստի բանտերում ֆուտբոլասերների համար, տեղեկացնում է Gazeta Wyborcza-ն:

Ինչպես ընդգծում է հրատարակությունը, իսկական բանտարկյալներին տեղափոխություններ են սպասում: Լեհաստանի համար այս գորընթացը նորույթ է:

Նախորդ առաջնությունների կազմակերպիչները նոր բանտեր են կառուցել այս նպատակով:

ArmSport.am

BeatleMan
26.09.2011, 19:56
ես էլ էի 5000-նոց ուզում, բայց ուշացա արդեն պրծել էր... գնալով ՀՖՖ-ն ստիպված ա լինում մտածելու Նոր ու ավելի մեծ մարզադաշտի կառուցման վրա, կամ էլ <<Հրազդանի>> վերանորուգումով պետք ա զբաղվել, թե չէ սենց չի լինի...

FAF-ը տոմսերա պահել արևելյանում եթե ուզենաք իրանցից կարաք առնեք հենց իրա գնով

Vaio
29.09.2011, 22:41
Իռլանդիա-Հայաստան խաղի տոմսերը կարելի է ձեռք բերել ինտերնետով՝ www.fai.ie/awayfantickets

Ապե Ջան
01.10.2011, 12:43
Բարսայի 9 խաղացող Իսպանիայի հավաքականում (30/09/2011)

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն արդեն հրապարակել է այն խաղացողների ցանկը, ովքեր կարմիր ֆուրիայի կազմում կլինեն Եվրո 2012 - ի ընտրական փուլի վերջին 2 խաղերի ընթացքում:

Այդպիսով, Վալդեսը, Պույոլը, Պիկեն, Բուսկետսը, Չավին, Ֆաբրեգասը, Տիագոն, Պեդրոն ու Վիլյան կօգնեն Դել Բոսկեի թիմին Չեխիայի և Շոտլանդիայի դեմ խաղերում:

Ինիեստան և Մոնտոյան բացակայում են

Ի տարբերություն նախորդ հավաքի, այս անգամ Դել Բոսկեն հավաքական չի հրավիրել Բարսելոնա Բ - ի աջ պաշտպան Մարտին Մոնտոյային: Անդրես Ինիեստան նույնպես չի կարող օգնել կարմիր ֆուրիային, քանզի վնասվածք ունի: Փոխարենը Դել Բոսկեն կարող է հույսեր կապել Պույոլի ու Պիկեի հետ, ովքեր վնասվածքների պատճառով չկային նախորդ հավաքի ժամանակ: Արժե նշել, որ Իսպանիայի հավաքական է հրավիրվել նաև Վալենսիայի ձախ եզրային Խորդի Ալբան, ով Բարսելոնայի սան է:

Իսպանիայի Մ21 հավաքականը նույնպես հանդիպում է անցկացնելու: Լուիս Միլյայի թիմը կմրցի Խորվաթիայի իրենց տարիքայինների հավաքականի հետ: Այդ խաղին մասնակցելու համար Բարսելոնա Բ - ից Միլյան հրավիրել է Մոնտոյային, Բարտրային, Պլանասին և Ռոբերտոյին:

Ավելացնենք, որ Մեսսին, Մասկերանոն (2 - էլ Արգենտինայի հավաքական) և Աբիդալը (Ֆրանսիայի հավաքական) նույնպես հրավեր են ստացել իրենց երկրների ընտրանիներից: Ալեքսիսն էլ կլինի Չիլիի հավաքականի հետ, բայց չի խաղա, քանզի վնասվածք ունի:

barca.am

Ambrosine
07.10.2011, 19:12
Ակումբցիներից մեկը երազում տեսել է, որ 4-1 ենք հաղթելու :)) Ես էլ ասեցի` ոչինչ, էդ մի գոլին մի կերպ կդիմանանք :ՃՃ
Կարճ ասած` հաղթելու ենք :clap:

Breath of wind
07.10.2011, 19:34
:love Ջաաաաաաաաա~ն :hands Հայաստան-2 - Մակեդոնիա-0

Moonwalker
07.10.2011, 19:34
2-0!!! :yahoo:yahoo

Ambrosine
07.10.2011, 19:53
Չէ, Եր ջան, էդ 1 գոլը ամեն դեպքում չեն խփելու :P Ինչպես ասել էի` 0-ի վրա ենք թողնելու... Հայե՜ր :clap

Բա մարզադաշտում չլինե՞ի... ասա` ու՞ր էր քեզ էդպիսի բախտ :cry2

E-la Via
07.10.2011, 20:26
Այոոոոո՜՜՜ 3-0 :)))

Գեա
07.10.2011, 20:27
:victory:վայ ես ձեր ցավը տանեմ:love:bux:3:0 ջաաաաաաաաաաաաաաաան

Moonwalker
07.10.2011, 20:48
Ակումբցիներից մեկը երազում տեսել է, որ 4-1 ենք հաղթելու :)) Ես էլ ասեցի` ոչինչ, էդ մի գոլին մի կերպ կդիմանանք :ՃՃ
Կարճ ասած` հաղթելու ենք :clap:

Մարգարե ակումբցի ունենք:))

E-la Via
07.10.2011, 20:49
Astgh :kiss 4-1 ...

E-la Via
07.10.2011, 20:53
Այոոոոոոոոոո՜՜՜՜՜՜՜՜՜՜՜ … Ապրեն… Հաղթեցինք ու էն էլ ոոոո՜՜՜՜՜նց :bux::bux::bux::bux::

Գեա
07.10.2011, 20:55
Astgh ջան էդ երազ տեսնողը ով էր???զիլ էր , ամեն խաղից առաջ իրեն փափուկ դոշակ ապահովեք :hands
ուռաաաաա հաղթեցինք: Yahoo

Rammstein
07.10.2011, 20:59
Ուռա:

Ռուֆուս
07.10.2011, 21:02
4-1, ուռա՜՜՜՜՜: Իմ կանխագուշակումը 5-0 էր, բայց ոչինչ, սա էլ վատ հաշիվ չի: Հուսանք Սլովակիան ռուսներին կսատկացնի:

Ջուզեպե Բալզամո
07.10.2011, 21:04
Շնորհավորում եմ բոլորիս… թիմ ունենք :hands

Ակումբցիներից մեկը երազում տեսել է, որ 4-1 ենք հաղթելու :)) Ես էլ ասեցի` ոչինչ, էդ մի գոլին մի կերպ կդիմանանք :ՃՃ
Կարճ ասած` հաղթելու ենք :clap:

Բա խի՞ չեք վախտին ասում, գնանք ստավկա անենք ;)

Ambrosine
07.10.2011, 21:04
Ջաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա՜ն :yahoo
Մեր տանը քեֆ-ուրախություն էինք կազմակերպել :)) Էսօր մեր Եռագույնն էի նվեր ստացել: Փռել էի իմ բազկաթոռին ու նստել էի: Հետո ինձ միացան հորեղբայրս, իր որդիները` 3 և 8 տարեկան :)) Միասին դրոշն էինք ծածանում :clap :)) 3 տարեկան եղբայրս գոռում էր` դոոոոոոո՜լ :D

Հաշիվը գուշակել էր ակումբի Երվանդը (http://www.akumb.am/member.php/3113-%D4%B5%D6%80%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4): Հորեղբայրս ասեց` հարցրու` Իռլանդիայի հետ խաղը չի՞ տեսել երազում :)) Հարցրեցի, ասում ա` խաղի օրը կասեմ :))

Շնորհավո՜ր, հայ ժողովուրդ :love

Մանուլ
07.10.2011, 21:04
4-1, ուռա՜՜՜՜՜: Իմ կանխագուշակումը 5-0 էր, բայց ոչինչ, սա էլ վատ հաշիվ չի: Հուսանք Սլովակիան ռուսներին կսատկացնի:

Հուսանք՝ մենք Իռլանդիային կսատկացնենք ամսի 11-ին :)):

Շնորհավո՜ր :yahoo:clap:

Universe
07.10.2011, 21:07
Շնորհավորում եմ ԲՈԼՈՐԻՍ...
Հիմա հրապարակ ինչա կատարվուուուոմ

Sagittarius
07.10.2011, 21:08
Հայաստանցի՞ք, էս ի՞նչ եք անում տները :))

հ.գ. կատակ եմ անում, դեռ մի կարևոր խաղ էլ ունենք, մի կերպ ազգովի դրա վրա էլ կենտրոնանանք, ու տժժժժժժում ենք Կազանտիպում :D

Ambrosine
07.10.2011, 21:10
4-1, ուռա՜՜՜՜՜: Իմ կանխագուշակումը 5-0 էր, բայց ոչինչ, սա էլ վատ հաշիվ չի: Հուսանք Սլովակիան ռուսներին կսատկացնի:
Բայց Հայկ ջան, մեզ ձեռնտու չէ սլովակների հաղթանակը :think: Ավելի լավ է ռուսները հաղթեն, որ մենք սլովակներից առաջ անցնենք:

Բա խի՞ չեք վախտին ասում, գնանք ստավկա անենք ;)
Անկեղծ ասած` ինձ խաղից կես ժամ առաջ է Երոն սմս գրել: Մինչև տուն հասա, գրեցի, խաղն էլ սկսվեց :)) Ես էլ որ խաղադրույքների հետ գլուխ չեմ դնում, չմտածեցի, որ կարելի է գրել :oy Հաջորդ անգամ կանխագուշակություններով կկիսվեմ խաղադրույքների թեմայում ;)

Freeman
07.10.2011, 21:13
4-1, ուռա՜՜՜՜՜: Իմ կանխագուշակումը 5-0 էր, բայց ոչինչ, սա էլ վատ հաշիվ չի: Հուսանք Սլովակիան ռուսներին կսատկացնի:
Ճիշտ էիր գուշակել, ուղղակի մի գնդակը սխալ գնաց:))

Arpine
07.10.2011, 21:13
Ո~նց եմ սիրում սենց պահերը:yahoo:yahoo:yahoo ԱՊՐԵՔ ՏՂԵՐՔ :clap

E-la Via
07.10.2011, 21:14
Աստղ ջան, ես էլ 4-1 կանխագուշակումը կարդացել էի, բայց էնքան էի խաղով տարված, որ հասկացել էի դու ես երազումդ տեսել :):
Երվանդ ջան, շատ չէ, մի հատ էլ էլի էդպես երազ տես, փլիզ :)):

Գեա
07.10.2011, 21:18
Աստղ ջան, ես էլ 4-1 կանխագուշակումը կարդացել էի, բայց էնքան էի խաղով տարված, որ հասկացել էի դու ես երազումդ տեսել :):
Երվանդ ջան, շատ չէ, մի հատ էլ էլի էդպես երազ տես, փլիզ :)):
փլիզը որն ա?, հանուն ազգի հլա մի փորձի չտեսնի...:D

Sagittarius
07.10.2011, 21:23
Բայց Հայկ ջան, մեզ ձեռնտու չէ սլովակների հաղթանակը :think: Ավելի լավ է ռուսները հաղթեն, որ մենք սլովակներից առաջ անցնենք:

Անկեղծ ասած` ինձ խաղից կես ժամ առաջ է Երոն սմս գրել: Մինչև տուն հասա, գրեցի, խաղն էլ սկսվեց :)) Ես էլ որ խաղադրույքների հետ գլուխ չեմ դնում, չմտածեցի, որ կարելի է գրել :oy Հաջորդ անգամ կանխագուշակություններով կկիսվեմ խաղադրույքների թեմայում ;)

չէչէ, մեզ հենց սլովակների հաղթանակն է պետք, դա է միակ տարբերակը որ կարողանանք առաջին տեղը զբաղեցնենք: Իսկ Իռլանդացիներին հաղեթելու դեպքում, երկրորդ տեղը սենց թե ընենց կա: Ուստի Սլովակիա ԳՕՕՕՕՕՕ!!!!

Մանուլ
07.10.2011, 21:26
Բայց Հայկ ջան, մեզ ձեռնտու չէ սլովակների հաղթանակը :think: Ավելի լավ է ռուսները հաղթեն, որ մենք սլովակներից առաջ անցնենք:

Հմմ... :think Աստղ ջան, եթե Սլովակիան հաղթի Ռուսաստանին, Իռլանդիան էլ՝ Անդորային, մենք երկրորդ տեղը չենք գրավո՞ւմ՝ Իռլանդիայից հետո: Այսինքն՝ հլը մի հատ ինձ ասեք՝ հավասար միավորների դեպքում առաջինը ի՞նչն են հաշվի առնում :oy: Եթե խփած-ընդունած գոլերի տարբերությունը, ուրեմն գրածս ճիշտ ա :)):

Ambrosine
07.10.2011, 21:32
Աստղ ջան, ես էլ 4-1 կանխագուշակումը կարդացել էի, բայց էնքան էի խաղով տարված, որ հասկացել էի դու ես երազումդ տեսել :):
Երվանդ ջան, շատ չէ, մի հատ էլ էլի էդպես երազ տես, փլիզ :)):
Բայց այս անգամ` թվերը հակառակ գրված` 1-4 :))
Երո, քեզ տեսնենք :D :clap

չէչէ, մեզ հենց սլովակների հաղթանակն է պետք, դա է միակ տարբերակը որ կարողանանք առաջին տեղը զբաղեցնենք: Իսկ Իռլանդացիներին հաղեթելու դեպքում, երկրորդ տեղը սենց թե ընենց կա: Ուստի Սլովակիա ԳՕՕՕՕՕՕ!!!!
Ես հիշում էի, որ առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերն են անցնում եզրափակիչ: Որ նայում եմ աղյուսակին, ոնց-որ թե ամենաձեռնտու տարբերակը այն է, որ մի թիմ` Ռուսաստանը, լավ առաջ անցնի, մենք էլ էն մյուսների հարցերը լուծենք :)) Թե՞ միայն առաջին տեղն ա եզրափակիչի ուղեգիր ապահովում :8

Գեա
07.10.2011, 21:33
ինչպես ասում է Սարկոզին կեծծե Հայաստանյու: :D

Sagittarius
07.10.2011, 21:40
Բայց այս անգամ` թվերը հակառակ գրված` 1-4 :))
Երո, քեզ տեսնենք :D :clap

Ես հիշում էի, որ առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերն են անցնում եզրափակիչ: Որ նայում եմ աղյուսակին, ոնց-որ թե ամենաձեռնտու տարբերակը այն է, որ մի թիմ` Ռուսաստանը, լավ առաջ անցնի, մենք էլ էն մյուսների հարցերը լուծենք :)) Թե՞ միայն առաջին տեղն ա եզրափակիչի ուղեգիր ապահովում :8

միայն առաջինը. երկրորդ տեղը անցումային խաղ ա խաղում: Ամեն դեպքում մեզ և՛ առաջին, և՛երկրորդ տեղի համար պետք է հաղթել Իռլանդիային, որի դեպքում նվազագույնը երկրորդը ունենք: Ուստի ռուսների հաղթելը մեզ բան չի տալիս, այ ահա պարտությունը առաջին տեղ բարձրանալու հնարավորություն տալիս ա:

Ambrosine
07.10.2011, 21:44

Լավ, ուրեմն էսօր էլ սլովակների կողմից կլինենք: Դե ի՞նչ արած :))

Սլո-վա-կիա՜ :clap :ՃՃ
Ես արդեն ծրագրել եմ, որ ամռանը Ուկրաինա եմ գնալու: Էնպես որ ուզեն-չուզեն եզրափակիչ պետք ա անցնի մեր հավաքականը :))

Universe
07.10.2011, 21:58
Իսկ քանիսի՞նա սկսվում ռուսաստանիա-սլովակստան խաղը

Մանուլ
07.10.2011, 22:12
Իսկ քանիսի՞նա սկսվում ռուսաստանիա-սլովակստան խաղը

2 րոպեից:

Ambrosine
07.10.2011, 22:12
Իսկ քանիսի՞նա սկսվում ռուսաստանիա-սլովակստան խաղը
Եթե չեմ սխալվում` 3 րոպեից :))

Malxas
08.10.2011, 00:10
միայն առաջինը. երկրորդ տեղը անցումային խաղ ա խաղում: Ամեն դեպքում մեզ և՛ առաջին, և՛երկրորդ տեղի համար պետք է հաղթել Իռլանդիային, որի դեպքում նվազագույնը երկրորդը ունենք: Ուստի ռուսների հաղթելը մեզ բան չի տալիս, այ ահա պարտությունը առաջին տեղ բարձրանալու հնարավորություն տալիս ա:

9 երկրորդ տեղերից լավագույն մեկն էլ է անցնում միանգամից, բայց մի քիչ առաջ հաշվեցի միավորները, Հայաստանը ոչ մի կերպ չի դառնում այդ լավագույնը: Հիմա, երբ արդեն պարզ է, որ առաջին տեղը չենք ընկնի, մեզ պետք է հաղթել Իռլանդիային և անցումային խաղերի իրավունք վաստակել:

Rammstein
08.10.2011, 00:22
Ափսոս, որ ռսները կրեցին: Կապ չունի` ում հետ էին խաղում, պիտի կրվեին, որտեւ տապոռ թիմ են: :goblin

Ոչինչ որ առաջին տեղով չենք անցնում, կարեւորը դուխներս չգցենք, ու չնայենք` հակառակորդը Մակեդոնիան ա՞, թե՞ ինչ-որ բազմակի չեմպիոն:

Ջուզեպե Բալզամո
08.10.2011, 00:25
9 երկրորդ տեղերից լավագույն մեկն էլ է անցնում միանգամից, բայց մի քիչ առաջ հաշվեցի միավորները, Հայաստանը ոչ մի կերպ չի դառնում այդ լավագույնը: Հիմա, երբ արդեն պարզ է, որ առաջին տեղը չենք ընկնի, մեզ պետք է հաղթել Իռլանդիային և անցումային խաղերի իրավունք վաստակել:

Ճիշտ ա: Շվեդներն արդեն 21 միավոր ունեն, իրենց խմբի երկրորդ տեղում են:

Magic-Mushroom
08.10.2011, 02:47
Հայաստանը պիտի անցնի,որ երկրորդ տեղը լինենք էլի կանցնենք մեր խփած գոլերը շատ է,ես ցանկանում եմ որ եզրափակչում լինեն Նիդերլանդները ու Հայաստանը:) ԱԱԱԱԱ՜,բայց ինչ հավես կլինի,հա Նիդերլանդները 9 խաղից 9-ը հաղթել է:hands իսկ ամենաշատ գոլ խփածը մեր հավաքականի Կլաաս-Յան Հունտելաարն է:)
Նիդերլանդներ առաջ՜:love
http://euro2008.dynamo.kiev.ua/images/stories/teams/pict/huntelaar.jpg

Vaho
08.10.2011, 09:51
Տիգրան մեծը «ծալեց» Ալեքսանդր մակեդոնացուն

Գևորգ Ալթունյան.

Շնորհավոր բոլորիս :hands:hands

Ապե Ջան
08.10.2011, 10:44
Այնուամենայնիվ շնորհավոր:

John
08.10.2011, 10:59
շնորհավորանքներս...

Աշոտ Երկաթ
08.10.2011, 11:38
Սերժ Սարգսյանին տեսա??:hands

Աշոտ Երկաթ
08.10.2011, 11:39
http://www.youtube.com/watch?v=929wInO_aLE&feature=player_embedded

Նաիրուհի
08.10.2011, 11:46
Այնուամենայնիվ շնորհավոր:

Ո՞նց թե՝ այնուամենայնիվ :think

Նաիրուհի
08.10.2011, 14:13
Էն մարդկանց համար, ովքեր երեկվա գժանոցի մեջ չեն եղել, խիստ մոտավոր պատկերացում կազմելու համար։ Իսկ ովքեր եղել են, թող մի անգամ էլ վերապրեն։:hands Վայելեք :yahoo

http://www.youtube.com/watch?v=R1BTMNvotZ8&amp;feature=share

Հարդ
08.10.2011, 15:09
Ժող, տոնեցինք, վերջացրինք: Հիմա մենք էդքան ժամանակ չունենք: Պետք արդեն սթափ դատել:

Ոնց Մինասյանը, նենց էլ ես, խաղի որակից գոհ չեմ: Միանշանակ չնկատվեց էն թիմային խաղը, որը բնորոշ ա մերոնց: Էս հաղթանակը մենք պարտական ենք Մովսիսյանի գերգերազանց խաղին: Ու պատկերացրեք, եթե առաջին գոլը մի քիչ էլ ուշանար: Շատ հնարավոր ա, որ արդյունքը մեր օգտին չլիներ:

Բայց իհարկե կային դրական բաներ: Տղաներն անհատական պայքարում, կամ գնդակ պահելու հարցում ավելի վստահ էին ու ավելի հասուն: Ուղղակի չկար մեզ բնորոշ սուր փոխանցումները, որոնք անելանելի վիճակում են դնում մրցակցի պաշտպաններին:

Իսկ բաց թողած գոլը շատ ցավալի տարա :)) , քանի որ շատ էի ուզում լիներ այս հաջորդականությունը՝ 3:0, 4:0, 3:0 :aha
Ու բացի էդ էլ, Բերեզովսկին անառիկության մեծ ժամանակամիջոցի էր հայ հայա հասնում :))

Բայց դե բոլորս էլ գիտեինք, որ Մակեդոնիան անդուր մրցակից ա, ու ուրախ լինենք, որ սա անդուրյաց փոքրագույնն էր:

----------------------------------------------

Մի քիչ էլ առաջիկա խաղից խոսեմ:

Երևի կհանդիպեն խմբի այն 2 հավաքականները, որոնք իսկապես արժանի են դուրս գալու խմբից, ուղղակի, ցավոք, նրանցից մենակ մեկը դուրս կգա: Ակնկալում եմ գեղեցկագույն ֆուտբոլ: Շատ ա նշվում, որ «Ավիվա» մարզադաշտում այդ բոլոր պայմանները կան: Արժանիների խաղ եմ սպասում :):

----------------------------------------------

Հիմա մի բան կասեմ, որ երևի կասեք թե չափազանցնում եմ:

Հավաքականում կան բացեր, որոնք լրացնելու դեպքում մենք կդառնանք եվրոպական գրանդ: Ինքներդ մտածեք: Հաղթում ենք շատ միջին մակարդակի թիմերի խոշոր հաշվով: Դա նշանակում է, որ ունենք ամենաուժեղ հարձակման գիծ: Պետք է միայն հավաքել փորձ, շտկել սխալները ու...

romanista
08.10.2011, 20:22
Տիգրան մեծը «ծալեց» Ալեքսանդր մակեդոնացուն

Գևորգ Ալթունյան.

Շնորհավոր բոլորիս :hands:hands

ՆՀՀ Մակեդոնիան պատմական Մակեդոնիայի և առավել ևս Մակեդոնացու հետ պետության անվանումից բացի ոչ մի կապ չունի, իրանք սլավոններ են :) ես էլ եմ շնորհավորում, խոսքեր չկան)) մնում ա Իռլանդիայում կրենք ու... :hands

Նաիրուհի
08.10.2011, 20:39
մնում ա Իռլանդիայում կրենք ու... :hands

Հետո երկու խաղ էլ կրենք ու :yahoo

romanista
08.10.2011, 20:49
Հետո երկու խաղ էլ կրենք ու :yahoo
ախր խ՞ի եք մոռանում, որ կա 9 խումբ հետևաբար կլինեն 9 2-րդ տեղ գրաված թիմեր, իսկ 9 կենտ թիվ ա, 8 թմերով կազմվելու ա 4 զույգ փլեյ-օֆֆում, իսկ լավագույն արդյուքն ցույց տված 2-րդ տեղ գրաված թիմը 1-ին տեղ գրավածների պես ավտոմատ ա անցնելու, նենց որ եթե Իռլանդիային կրենք, մեր ցուցանիշներով (խփած կերած գոլեր, միավորներ) ես ավելի հակված եմ, որ մենք կճանաչվենք լավագույն 2-րդ տեղի թիմ ու ավտոմատ կանցնենք) մենակ չասեք, թե չգիտեիք, որ տենց բան էլ կա)

Moonwalker
08.10.2011, 20:56

Լավագույն երկրորդ ամենայն հավանականությամբ կդառնա E խմբից Շվեդիան, որը արդեն հաստատ կլինի երկրորդը ու հիմա արդեն 21 միավոր ունի::esim

romanista
08.10.2011, 20:59
Լավագույն երկրորդ ամենայն հավանականությամբ կդառնա E խմբից Շվեդիան, որը արդեն հաստատ կլինի երկրորդը ու հիմա արդեն 21 միավոր ունի::esim
ընդեղ 5 թիմ ա, ստեղ 6)) ինձ թվում ա դա էլ հաշվի կառնեն) չնայած ստեղի 6-րդ թիմը` Անդորրան, յա եղած, յա չեղած))

Moonwalker
08.10.2011, 21:06
ընդեղ 5 թիմ ա, ստեղ 6)) ինձ թվում ա դա էլ հաշվի կառնեն) չնայած ստեղի 6-րդ թիմը` Անդորրան, յա եղած, յա չեղած))

Ընդեղ էլ ա 6 թիմ՝ Նիդերլանդները, Շվեդիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Մոլդովան, Սան Մարինոն (էս էլ եղած-չեղած՝ 49 բաց թողած, ոչ մի խփած գնդակ:D): Շվեդները մեզնից լավ գոլերի տարբերություն էլ ունեն (19, մեր 13-ի դիմաց): Նենց որ էդ տեղը մեր համար չի: Մենք պիտի գլուխներս կախ իռլանդացիներին, հետո էլ բաժին հասած մյուս թիմին հաղթենք:;)

romanista
08.10.2011, 21:12

հա, Սան-Մարինոն մոռացել էի :D էդ դեպքում հա, ուրեմն մնում ա փլեյ- օֆֆը) ուխ, մի հատ թրքերի հետ ընկնենք ու էս անգամ ջարդենք դրանց թոռոմած հավաքականը էլի)))))

Malxas
08.10.2011, 22:11
հա, Սան-Մարինոն մոռացել էի :D էդ դեպքում հա, ուրեմն մնում ա փլեյ- օֆֆը) ուխ, մի հատ թրքերի հետ ընկնենք ու էս անգամ ջարդենք դրանց թոռոմած հավաքականը էլի)))))

6 - րդ տեղ ընկած թիմերի հետ արդյունքները հաշվի չեն առնվելու, այնպես որ մոռանանք 2 - րդ տեղով ուղիղ դուրս գալու մասին: Դանիան և Շվեդիան այդ հաշվարկներով արդեն իսկ առաջ են մեզանից:

Ռուֆուս
08.10.2011, 22:23
ընդեղ 5 թիմ ա, ստեղ 6)) ինձ թվում ա դա էլ հաշվի կառնեն) չնայած ստեղի 6-րդ թիմը` Անդորրան, յա եղած, յա չեղած))

6-րդ տեղը ընկած թիմի հետ արդյունքները չեն հաշվելու: Ըստ վիկիի (http://en.wikipedia.org/wiki/Euro_2012_qualifying)ներկա պահին մենակ E (Շվեդիա), F (Հունաստան, Խորվաթիա), H (Պորտուգալիա, Դանիա, Նորվեգիա) խմբերի երկրորդ տեղը գրաված թիմերից մեկը հնարավորություն կունենա լավագույն արդյունքներով ավտոմատ անցնել ֆինալ: Մյուս խմբերի թիմերը շանս չունեն:

Vaio
09.10.2011, 10:01
A խմբում Բելգիան Թուրքիայից 1 միավորով առաջ է ընկել և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, բայց, ցավոք, վերջին տուրում Բելգիան խաղալու է Գերմանիայի դաշտում, իսկ Թուրքերը սեփական հարկի տակ՝ Ադրբեջանի հետ:

Մենակ էն բանի համար, որ Էրդողանը ասել էր՝ պատրաստ եմ բյուջեից Մակեդոնիայի հավաքականին տրամադրել դրամական պարգև հայերին հաղթելու դեպքում՝ ուզում եմ, որ Թուրքիան 2-րդ տեղ չգրավի:

Ձայնալար
10.10.2011, 10:44
Ժող, ֆլեյ-օֆ-ի 8 թիմերից քանի՞սն են դուրս գալու ֆինալ:

John
10.10.2011, 10:49
Ժող, ֆլեյ-օֆ-ի 8 թիմերից քանի՞սն են դուրս գալու ֆինալ:
4 զույգերի հաղթողները... ի դեպ, փլեյ-օֆֆի խաղերը նախատեսված են նոյեմբերի 11ին ու 14ին, իսկ վիճակահանությունը՝ հոկտեմբերի 13ին...

Ռոբերտ Արզումանյանը չի մեկնել Իռլանդիա՝ տենց էլ վնասվածքը չթողեց Ռոբը մասնակցի «Իռլանդական սպանդին» ....
Իսկ Իռլանդական Ռոբը՝ Ռոբի Կինը ավելի ճիշտ՝ մկանային ցավերը պատճառ բերելով խուսափեց Հայկական լեգեոնի ճիրաններում հայտնվելու տխուր հեռանկարից...

Ձայնալար
10.10.2011, 10:56
Այսինքն ամեն թիմ մի թիմի հե՞տ ա մրցելու՝ սեփական ու հակառակորդի դաշտում:

John
10.10.2011, 10:59
Այսինքն ամեն թիմ մի թիմի հե՞տ ա մրցելու՝ սեփական ու հակառակորդի դաշտում:
այո, այո :)

Maxpayne
10.10.2011, 12:52
Ժող ջան եկեք քննարկենք էլի մեր հավաքականի հնարավորությունները, ես շատ եմ ուզում լսել հուսադրող կարծիքներ, դուրս ա գալիս մերոնք եթե խաղան արագ, կայծակնային ֆուտբոլ, Իռլանդացիների ցուցադրած տիպիկ բրիտանական (բարձրից փոխանցումներով արագ բացել հաշիվը) խաղը կմարի....

zanazan
10.10.2011, 13:08

դուրս ա գալիս տենց, շատ կարևոր ա փակել եզրային բարձրից փոխանցումները, որտև մերոնք ետքան էլ բոյով չեն ու շատ դժվար են 2-րդ հարկում պաշտպանվում...
Մակեդւնիայի խաղը լրիվ կառուցված էր աջ հառձակվողի վրա ում նպատակը միայն բարձրից փոխանցումներն էին, ընդ որում Ալեղքսանյանը այդքան էլ չէր հասցնում փակել նրան, մի քանի անգամ մեր բախտը ուղղակի բերեց ...ճիշտ է, մենք հաղթեցինք, բայց պետք է խոստովանել որ նրանց այդ տակտիկան վերջը աշխատեց...իսկ Իռլանդիան կարծում եմ ավելի լավ կօգտագործի նման պահերը, նա նաև կօգտագործի 2 եզրերը մեկի փոխարեն. Չեմ կարծում որ մեր պաշտպանները կկարողանան գոնե 90%-ով փակել եզրերը, ուրեմն միակ հնարավոր ելքը համարում եմ գնդակ պահելը երկար ու արագ գրոհները(Բառսաի պես էլի),այսինքն շատ ու երկարատև հարձակվելով զրկել հակառակորդին այդ հաճույքից...լռիվ ձև ա..

Malxas
10.10.2011, 14:22
Ռոբի Քինը չի խաղալու: Անցած հանդիպմանը դա միակ ֆուտբոլիստն էր, որի դեմ մերոնք չէին կարողանում խաղալ:

Monk
10.10.2011, 14:24
Ժող, խաղն էսօ՞ր է, թե՞ վաղը: Ժամն էլ ասեք էլի:

Malxas
10.10.2011, 14:26
Ժող, խաղն էսօ՞ր է, թե՞ վաղը: Ժամն էլ ասեք էլի:

Վաղը 22.45

Maxpayne
10.10.2011, 14:33
դուրս ա գալիս տենց, շատ կարևոր ա փակել եզրային բարձրից փոխանցումները, որտև մերոնք ետքան էլ բոյով չեն ու շատ դժվար են 2-րդ հարկում պաշտպանվում...
Մակեդւնիայի խաղը լրիվ կառուցված էր աջ հառձակվողի վրա ում նպատակը միայն բարձրից փոխանցումներն էին, ընդ որում Ալեղքսանյանը այդքան էլ չէր հասցնում փակել նրան, մի քանի անգամ մեր բախտը ուղղակի բերեց ...ճիշտ է, մենք հաղթեցինք, բայց պետք է խոստովանել որ նրանց այդ տակտիկան վերջը աշխատեց...իսկ Իռլանդիան կարծում եմ ավելի լավ կօգտագործի նման պահերը, նա նաև կօգտագործի 2 եզրերը մեկի փոխարեն. Չեմ կարծում որ մեր պաշտպանները կկարողանան գոնե 90%-ով փակել եզրերը, ուրեմն միակ հնարավոր ելքը համարում եմ գնդակ պահելը երկար ու արագ գրոհները(Բառսաի պես էլի),այսինքն շատ ու երկարատև հարձակվելով զրկել հակառակորդին այդ հաճույքից...լռիվ ձև ա..

Մկոյանը կխաղա վաղը էտ արդեն շատ լավ ա, համաձայն եմ մեր պաշտպանները չէն կարա պայքարեն 2-րդ հարկում, մակեդոնացիների հետ ինձ շատ դուր եկավ մեր կիսապաշտպանների պաշտպաննրին օգնելու, շատ արագ նահանջելու տակտիկան, մի քանի դրվագներում Հովսեփյանի սխալները մեր կիսապաշտպանները ուղղեցին, հա Ռոբի Քինը իչոք չի խաղալու էտ էլ ա ինչ որ հույս տալիս...

romanista
10.10.2011, 18:29
http://www.sports.ru/tribuna/blogs/inoprosport/243516.html

Հլը էս հոդվածը կարդացեք ու այրիշների մտածելակերպը հասկացեք... Պազոռ կլինի հայերին կրվելը, պահ... ես բրիտանական ազգերին, բացի անգլիացիներից, շատ եմ սիրում, բայց պետք չի իմ սերը չարաշահել :)

Malxas
10.10.2011, 18:51

Հոդվածը ոչ պրոֆեսիոնալ ձևով է գրված: Ավելի շատ մեջբերվում են թիմերը, որտեղ ելույթ են ունենում մեր ֆուտբոլիստները, քան վերլուծվում է հենց ֆուտբոլիստների վարպետության մակարդակը, որոնք հավաքականում շատ ավելի հզոր խաղ են ցուցադրում: Չեմ բացառում, որ սա արված է միտումնավոր:
Ամեն դեպքում մեզ ծանր խաղ է սպասվում ու եթե արդյունքը բավարար չլինի, ես մեր հավաքականին չեմ մեղադրի: Սակայն մերհաղթանակը նույնպես անակնկալ չէմ համարում: Մեծ գործոն կլինի նաև այն, թե ում կուղեկցի հաջողությունը:

Malxas
10.10.2011, 19:24
Անգլիական The Guardian հանդեսի Արևելյան Եվրոպայի ֆուտբոլային մասնագետ և վերլուծաբան, բազմաթիվ գրքերի հեղինակ Ջոնաթան Ուլիսոնը ընդարձակ հոդված նվիրել Հայաստանի հավաքականին, որը թարգմանաբար ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Բաներ կան, որ այլևս չեն կատարվում: Ֆուտբոլում գլոբալիզացիան, բարձր մակարդակում խաղի մանիակալ կոսմոպոլիտիզմը, ամբողջ աշխարհի հեռուստատեսային հեռարձակումների կենտրոնացումը. այս ամենը պետք է նշանակի, որ այլևս անհնար է այնպիսի փառահեղ անկակնկալների հնարավորությունը, ինչպիսին Հայաստանն է: Բայց չնայած այս ամենին, այն կա: Փայլուն հաղթանակներից հետո, երբ նրանք 11 գոլ խփեցին, այժմ պատրաստվում են հաղթել Իռլանդիայի Հանրապետությանը, զբաղեցնել Եվրո-2012-ի ընտրական խմբում երկրորդ հորզիոնականը և փլեյ-օֆում խաղալու հնարավորություն ստանալ:

Նրանք մարտահրավեր են նետում նրան, ինչը Սքոթ Մյուրեյն անվանում է «Սպանող եկամտաբերության օրենք»: Իր այդ տեսության մեջ նա պնդում է, որ մեծ առաջնությունները այլևս այն չեն ինչ նախկինում են, քանի որ այժմ մենք չափից ավելի շատ գիտելիք ունենք և երբեք չենք կարող սարսուռ ապրել՝ իմանալով, որ կա մի անչափ տաղանդավոր ֆուտբոլիստ կամ թիմ, որի մասին չէինք լսել:

Թերևս Լատվիայի հավաքականը վերջին եվրոպական փոքր հավաքականն է, որն աչքի է ընկել՝ Եվրո-2004-ի ընտրական խմբային փուլում զիջելով միայն Շվեդիային՝ ապա փլեյ-օֆում առավելության հասնելով Թուրքիայի նկատմամբ: Սակայն, ինչպես և Սլովենիան մինչ այդ, լատվիացիների խաղը հիմնված էր անսահման կամքի վրա: Իհարկե, ոչ մի վատ բան չկա նրանում, երբ ողջ թիմին շարում ես դարպասի դիմաց և սպասում ես քո հնարավորությանը: Սակայն այսպիսի թիմերը շատ հեռու չեն կարող գնալ և միշտ մտավախություն կլինի, թե երբ է ավարտվելու այս հաջողությունը, ինչպես դա տեղի ունեցավ Լատվիայի հետ: Նրանք հասան եզրափակիչ, որտեղ միայն փորձում էին պահպանել հաշիվը և ուրիշ ոչինչ:

Սա չի նշանակում, որ թիմերը չպետք է փորձեն պաշտպանվել: Վերջիվերջո, Հունաստանը ցույց տվեց, որ մեծ մրցաշարում կարելի է հաջողության հասնել՝ շեշտը դնելով քո ուժեղ կողմերի վրա: Սակայն միայն պաշտպանության վրա հիմնված թիմը սահմանափակ է: Հենց սա է այս Հայաստանի հավաքականը դարձնում ողջունելի անակնկալ. նրանք խաղում են ակտիվ ֆուտբոլ, ինչը շատ հաճելի է աչքի համար: Նրանք շատ երկար ճանապարհ ունեն Հունաստանի հաջողությանը հասնելու համար (և նրանք սկսում են ավելի թույլ հիմք ունենալով), բայց ոճի առումով Հայաստանը թերևս ամենագրավիչ ֆուտբոլ ցուցադրող թիմն է 80-ականների սկզբի Դանիայից հետո:

Հայաստանի այս հավաքականը հավատարիմ է ազգային ավանդույթներին: Չնայած նրան, որ Հայաստանի հավաքականը գոյություն ունի 1992-ին ձեռք բերված անկախությունից հետո, սովետական շրջանում «Արարատը» դե ֆակտո ազգային թիմ էր: Նրա մեծագույն պահը 1973 թվականն էր, երբ Նիկիտա Սիմոնյանի գլխավորությամբ անսպասելի դուբլ գրանցեց: Սիմոնյանը մինչ այդ Մոսկվայի «Սպարտակում» արդեն դուբլ գրանցել էր որպես ֆուտբոլիստ և մարզիչ: Նա հայկական ծագում ուներ և «Սպարտակի» պաշտոնյաների հետ անհամաձայնություններից հետո ժամանել էր իր հայրենիք:

«Արարատի» հետ շատ ավելի դժվար էր չեմպիոն դառնալը, քան «Սպարտակի» հետ,- ասել է Սիմոնյանը: «Մենք լավ ֆուտբոլիստներ ունեինք, սակայն, ըստ էության, գավառական թիմ էինք: Ես ստիպված էի փոխել իմ անձնական ոճը, քանի որ ֆուտբոլիստներն այլ մտածելակերպ ունեին: Թիմում կային երկու ուկրաինացիներ, բայց նրանք մանկուց ապրել էին Երևանում, այնպես որ նրանք նույնպես տեղի մտածելակերպ ունեին: Հյուսիսի ֆուտբոլիստներն ավելի մեծ ունակություններ ունեն, տեխնիկապես գրագետ են, եթե նույնիսկ դա վատ է թիմի համար որպես կոլեկտիվի: Դու պետք է սոսնձես այդ երկուսն իրար»:

Ֆուտբոլիստներին միմյանց սոսնձելու, մի ընդհանուր միավոր ստեղծելու գործընթացը, թերևս սկսվեց Յան Պորտերֆիլդի օրոք: «Սանդերլենդի» նախկին կիսապաշտպանը այս թիմը գլխավորեց 2006-ից, սակայն հաջորդ տարի, ընդամենը տասը խաղ անցկացնելով հավաքականի ղեկին, կյանքից հեռացավ քաղցկեղի պատճառով: Չնայած նրան, որ միայն երկու խաղում էր թիմը հաղթել, ուշագրավ է այն, որ Հայաստանը միայն 9 գոլ էր բաց թողել: Ներկայիս մարզիչ Վարդան Մինասյանը Յան Պորտերֆլիդի օգնականն էր, իսկ հետո դարձավ նրա պաշտոնակատարը:

«Արդյունքները ոչնչից չեն գալիս,- ասել է Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտապն Հենրիխ Մխիթարյանը: «Մենք շատ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք, որոնք վաստակել են մարզիչների վստահությունը և լավ են հասկանում, թե ինչ է իրենցից պահանջվում: Մեր ֆուտբոլը հիմնված է մարզիչների և ֆուտբոլիստների միջև վստահության վրա: Բոլորն էլ նույն նպատակն ունեն՝ լինեն դա մարզիչները, ֆուտբոլիստները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կամ բժիշկները: Մենք ամբողջական ու առողջ մեխանիզմ ենք»:

«Մեր գլխավոր առավելություն թիմն է: Հենրիխ Մխիթարյանը միայնակ չէր կարող ոչնչի հասնել: Ես ես չեմ առանց իմ թիմի ու թիմակիցների: Նրանց շնորհիվ է, որ ես կարող եմ խաղալ և ցուցարել այն ինչի ունակ եմ: Այնպես որ, ես խորապես շնորհակալ եմ իմ թիմակիցներին, որոնք ինձ տալիս են այս հնարավորությունը: Միասին մենք մեկ նպատակի ենք ձգտում»:

«Պորտերֆիլդը, միգուցե, սկսեց փոխել մտածելակերպը, բայց Հայաստանին իսկապես բարձրացրեց երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստների այն սերունդը, որն իրեն ցույց տվեց նախորդ տարվա ընթացքում (և դա իսկապես միայն նախորդ տարի էր, երբ Իռլանդիան Երևանում 1-0 հաշվով առավելության Հասավ, ոչ ոք չէր կարող մտածել, որ այս արդյունքը կարող է վերածվել առանցքայինի): Թեև, դարպասապահ Ռոման Բերեզովսկին 37 տարեկան է, իսկ աջ պաշտպան Սարգիս Հովսեփյանը՝ 38, մնացած թիմը 25 տարեկան է կամ ավելի ցածր:

Սա, մասնակիերոն, կարող է բացատրել, թե ինչու են թիմի այսքան շատ անդամներ դեռևս խաղում Հայաստանում կամ Ուկրաինայի փոքր թիմերում: Ուրբաթ օրը Մակեդոնիային 4-1 հաշվով հաղթած թիմի ֆուտոբոլիստներից հինգը դեռևս խաղում են Հայաստանի առաջնությունում, որը ՈՒԵՖԱ-ի դասակարգման մեջ 50-րդն է և առաջ է միայն Ֆարերյան կղզիներից, Անդորրայից և Սան Մարինոյից: Միայն Մխիթարյանն է խաղում մի թիմում, որը խաղում է Չեմպիոնների լիգայում:

Նրա դերը երեքշաբթի օրը կարևոր կլինի ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն է: Մինասյանը, որը որպես մոդել վերցրել է Բարսելոնան և Արսենալը, նախընտրում է 4-2-3-1 մարտավարությունը և վերջին խաղերում կարողանում էր լայն տարածություններ ստանալ:

Հաշվի առնելով իռլանդացիների խորը պաշտպանական մարտավարությունը, Մինասյանը պետք է որոշի, թե արդյոք կօգտագործի Մխիթարյանին աջ եզրում, իսկ Գևորգ Ղազարյաին ձախ եզրում, թե Մխիթարյանը կստանա հետ քաշված ստեղծագործողի դեր և այլ հնարավորություններ կդիտարկի՝ մեկնարկային կազմում դուրս բերելով «Այաքսի» նախկին ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանին: Մինասյանը պետք է որոշի, թե արդյոք ուժեղ կողմը կետնրոնացնի եզրերու՞մ, թե՞ այն օգտագործի եզրերին մատակարարելու համար:

Մխիթարյանին գործելու լայն հնարավորություններ տալը, հավանաբար, կուժեղացնի Հայաստանի պաշտպանությունը՝ թույլ տալով նրան կենտրոնում գործել Կառլեն Մկրչտյանի հետ մասին կիսապաշտպանության ետևում: Թեև այս թիմն ավելի ուժեղ է հարձկվելիս, քան Պորտորֆիլդի թիմը, լրացուցիչ համարձակությունը դարձել է այլ թիմերի հետ հանդիպումների որոշիչ գործոնը: «Հայաստանը Իռլանդիային հնարավորություններ կտա, բայց նրանք նաև կարող են իրացնել իրենց հնարավորությունները, ինչը մենք զգացինք մեր մաշկի վրա»,- ասել է Մարտին Շկրտելը, ում Սլովակիան անցյալ ամսի 4-0 հաշվով պարտվել է Հայաստանին:

«Մենք բավականաչափ պահեր ստեղծեցինք, սակայն չկարողացանք իրացնել դրանք: Մենք դեռևս երիտասարդ թիմ ենք, այնպես, որ պետք է մտածենք ապագայի մասին: Մի բան կարող եմ հստակ ասել: Թիմը, որը ցանկանում է հաջողության հասնել Հայաստանի դեմ, պետք է գոլ խփի: Մենք դա չարեցինք Ժիլինայում կայացած խաղի առաջին կեսում և ընդմիջումից հետո չորս գոլ բաց թողեցինք: Ես չեմ կասկածում, որ Իռլանդիան պահեր կունենա խաղի ընթացքում և պետք է կարողանա իրացնել դրանք»:

Ինչպես Ռուսաստանը ցույց տվեց Դուբլինում կայացած խաղի առաջին կեսում, Իռլանդիան կարող է մեծ խնդիրներ, երբ փորձում է գնդակ պահել ու խաղարկել: Սակայն նույն խաղի երկրորդ կեսում Իռլանդից ցույց տվեց, որ ուղղակի մոտեցումը կարող է քանդել նույնիսկ ամենաամուր թիմերը: Այստեղ սակայն, ամենից կարևորն այն է, որ Հայաստանը խաղին կմոտենա խմբային փուլը հաղթահարելու հնարավորությամբ և դա ոչ միայն իրենց երկրպագուների ու ֆուտբոլիսնտերի համար է, այլ բոլոր փոքր երկրների: Նրանց առաջընթացը մի ուղերձ է, որ ձանձրալի կարծրությունը միակ ուղին չէ փոքր երկրների համար:

Kita
10.10.2011, 19:43
Իսկ Իռլանդական Ռոբը՝ Ռոբի Կինը ավելի ճիշտ՝ մկանային ցավերը պատճառ բերելով խուսափեց Հայկական լեգեոնի ճիրաններում հայտնվելու տխուր հեռանկարից...

Էս ամենաուրախ լուրերից էր:)) Մենք էլ Էդոյի հետ էտ էինք մտածում Մակեդոնայի խաղից հետո:D Փաստորեն մեր կռոցները տեղ են հասել:))

Vaio
10.10.2011, 20:01
Շատ լավ հոդված էր, շնորհակալություն:

Vaio
10.10.2011, 20:06
Ժողովուրդ ՕԲՅԵԿՏԻՎՈՐԵՆ մենք ուժեղ ենք, մենք կարող ենք հաղթել, հաղթելու փորձ ունենք, շատ գոլ կարողանում ենք խփել!!!
Բարդ խաղա լինելու, բնականաբար, բայց մենք կարող ենք հաղթել:

(Ի դեպ, խաղադրույքները Հայաստանի հաղթանակի համար ահագին իջել են) :

Malxas
10.10.2011, 20:14
Իմ կարծիքով իռլանդացիները առաջին խաղակեսում կփորձեն մեծ ճնշում գործադրել, իսկ երկրորդում կխաղան ավելի զգույշ: Ի տարբերություն սլովակների հետ խաղի, մեզ ավելի անհրաժեշտ է հաջողության հասնել առաջին խաղակեսում, քանի որ ոչ ոքի արդյունքը ձեռք է տալիս տանտերերին, իսկ քանի ժամանակ քիչ մնա, այնքան մեր տղաների հուզմունքը կշատանա ու իռլանդացիներն էլ կփակվեն իրենց կիսադաշտում: Խաղով մենք ուժեղ ենք: Եթե մեր խաղը ստացվի՝ Իռլանդիան դատապարտված է: Բայց իռլանդացիները խաղում են սեփական դաշտում, իսկ բացի դրանից ես շատ անհանգստանում եմ նրանց ստանդարտ խաղարկումներից ու առհասարակ, երկրորդ հարկում ունեցած առավելությունից, որը դեպքերի վատ դասավորության դեպքում կարող է որոշիչ դառնալ:

Vaio
10.10.2011, 20:21
Իմ կարծիքով իռլանդացիները առաջին խաղակեսում կփորձեն մեծ ճնշում գործադրել

Համաձայն եմ:
-----------------------------------------

Հայերի թիվ 1 խնդիրը՝ առաջին 30 րոպեն դուխները չգցեն և գոլ չուտեն:

Ընդհանրապես ֆուտբոլում շատ կարևորա՝ առաջինը գոլ չուտելը կամ էլ առաջինը գոլ խփելը:

Եթե մերոնք առաջինը գոլ խփեցին, մեղմ ասաց, շատ լավա լինելու!!!

Ambrosine
10.10.2011, 20:52
http://www.sports.ru/tribuna/blogs/inoprosport/243516.html

Հլը էս հոդվածը կարդացեք ու այրիշների մտածելակերպը հասկացեք... Պազոռ կլինի հայերին կրվելը, պահ... ես բրիտանական ազգերին, բացի անգլիացիներից, շատ եմ սիրում, բայց պետք չի իմ սերը չարաշահել :)
Սրանց տեսեք: Մի հայտնի թիմ էլ ունենան :':
Էս հոդվածը կրկին ապացուցում է, որ մեզնից վախեցած են :hands: Մի լացեք, մենակ թե մի լացեք :D: Ոնց եմ ուզում իրենց պարտությունից հետո իրենց մամուլը կարդալ :nyam :)):
Հաղթելու ենք :goblin:

Malxas
10.10.2011, 21:12

Ես նույնպես շատ կցանկանայի, որ Հայաստանը հաղթի: Եվ հարցը միայն այն բանում չէ, որ ես երկրպագում եմ իմ ազգի թիմը: Հայաստանի հաղթանակը նաև կլինի գեղեցիկի հաղթանակը կոպիտ ֆիզիկական ուժի նկատմամբ ;)

Altair
10.10.2011, 21:30
Թող ներեն ինձ հայերը, բայց ինձ համար հանդիպման ֆավորիտը Իռլանդիան է:

Malxas
10.10.2011, 21:37
Թող ներեն ինձ հայերը, բայց ինձ համար հանդիպման ֆավորիտը Իռլանդիան է:

Գուցե և Իռլանդիան է: Հավանաբար Իռլանդիան է, քանի որ իրենց ոչ ոքին էլ է ձեռք տալիս ու իրենց հարկի տակ են հանդես գալիս: Բայց դե Սլովակիայում էլ Սլովակիան էր ֆավորիտ: Գործակիցները հավանաբար կհիշես: Այսինքն, մեզ պետք է ոչ թե ֆավորիտ լինել, այլ կոնկրետ օրը և կոնկրետ ժամին ավելի ուժեղ խաղ ցուցադրել: Հուսով եմ չնեղացրի, հարգարժան Լիոնել Մեսսի: Պետք է ասեմ, որ ես ձեր խաղի ջերմ երկրպագուն եմ :))

specialist
10.10.2011, 22:01
Մի բան, անկախ վաղվանից..Շնորհակալ եմ Վարդան Մինասյանից,Շնորհակալ եմ տղեքից, որ վերջը երկրի համար խաղացին,Շնորհակալ եմ Ռուբեն Հայրապետյանից... Վերջը արեց իրա ուզածը .. )))) լավ իմաստով))) Հալալա ձեզ ժող. վաղվա հադիպումը էլ բան չի որոշում ... կարևորը արդեն որոշվելա, մեզ սկսել են հարգել աշխարհում ու վախենալ.. ԱՊՐԵՔ

Sagittarius
11.10.2011, 01:19
Թող ներեն ինձ հայերը, բայց ինձ համար հանդիպման ֆավորիտը Իռլանդիան է:

Չէ, դե դա բնական ա, որ Իռլանդիան է: Թող The Guardian-ի այդ հոդվածը ոչ մեկին չշփոթեցնի. ճիշտ է՝ մեր տղաները արժանի են բարձ գնահատականի և նրանք դեռ շատ են աճելու, բայց ֆավորիտը մնում է Իռլանդիան, և դա շատ լավ է մեզ համար :)

հ.գ. ինձ ուղղակի բացում ա, որ ընդամենը վերջին տուրից առաջ «մասնագետները» սկսում են կամաց-կամաց հասկանալ, որ Հայաստանը խմբից դուրս գալու շանսեր ունի :))

էտ առումով տվայլ հոդվածի տակ մեկը մի հատ տեղին գրառում է թողել՝

When Armenia shellacked Slovakia 4-0 AWAY almost every journalist in the world still talked about Ireland fighting with Slovakia for qualification. It is not until the final game with Armenia with destiny in their own hands does someone think to actually write a piece on them.

Ջուզեպե Բալզամո
11.10.2011, 12:15
Օրներդ բարի: Եվրոպայում էսօրը ֆուտբոլային ա: Մերոնց մաղթում եմ լավ, դիտարժան խաղ: Ձեր խաղը խաղացեք, ձեր ունակությունները ցուցադրեք. հաշիվն էական չի (իմ համար):

Մերոնցից բացի, երկրորդ տեղերի համար, էսօր քրտնելու են.

A. Բելգիան (ունի 15 միավոր) խաղում է Գերմանիայի հետ
Թուրքիան (14) - Ադրբեջան

C. Սերբիան (15) - Սլովենիա: Միայն հաղթանակի դեպքում է շրջանցում Էստոնիային (16):

D. Ֆրանսիան (20) - Բոսնիա-Հերցոգովինան (19): Մրցելու են առաջին տեղի համար:

F. Հունաստանը (21) - Վրաստան
Խորվաթիան (19) - Լատվիա

H. Պորտուգալիան (16) - Դանիան (16): Մրցելու են առաջին տեղի համար:

I. Շոտլանդիան (11) - Իսպանիա
Չեխիան (10) - Լիտվա

Մոնտենեգրոն ու Շվեդիան իրենց խմբերում արդեն ապահովել են երկրորդ տեղերը:

Հ.Գ. Մոռացա հարցնեմ. Երվանդից խաբար ունեցող կա՞, ո՞նց ա քնել…

soultaker
11.10.2011, 13:49
Մորթելու ենք էտ իռլանդացիքին :goblin :aggressive

Նաիրուհի
11.10.2011, 13:59
Ինչքան գիտեմ՝ խաղը Ֆրանսիայի հրապարակի էն մեծ էկրանով ցույց են տալու։ Նայելու եկողներ կա՞ն։

Հ. Գ. Հերունին կասեր՝ իռլանդացիք Հայաստանից են գնացել։ Մեր պուճուր ախպերն են,:8 բայց ախպերությունը՝ ախպերություն, ֆուտբոլը՝ ֆուտբոլ :goblin

John
11.10.2011, 14:49
Ինչքան գիտեմ՝ խաղը Ֆրանսիայի հրապարակի էն մեծ էկրանով ցույց են տալու։ Նայելու եկողներ կա՞ն։
Հա, գալո՜ւ եմ :)
«ԱՎԻՎԱ» ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ ԿԼԻՆԻ ՄՈՏ 2000 ՀԱՅ ԵՐԿՐՊԱԳՈՒ
Իռլանդիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Օհան Երգայնհարսյանի փոխանցմամբ, այսօր Դուբլինի մարզադաշտում ներկա կլինեն նաեւ հայ երկրպագուներ, այդ թվում՝ դեսպան Կարինե Ղազինյանը։

«Ես կհավատամ, որ մոտավորապես 2 հազար հայ պիտի ներկա գտնվի՝ քաջալերելու մարզիկները, եւ մեծամասնությունը՝ մոտ 1600-ը, արտասահմանեն պիտի գա Իռլանդիա՝ Ֆրանսիայեն, Անգլիայեն, Շվեյցարիայեն, Իսպանիայեն եւ Հայաստանեն։ Իռլանդիայի մեջ միայն մոտավորապես 300 հայ կա»,- Օհան Երգայնհարսյանի խոսքերը մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը։

աղբյուր՝ totalfootball.am

Ռուֆուս
11.10.2011, 15:13
Իռլանդիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Օհան Երգայնհարսյանի փոխանցմամբ, այսօր Դուբլինի մարզադաշտում ներկա կլինեն նաեւ հայ երկրպագուներ, այդ թվում՝ դեսպան Կարինե Ղազինյանը։

Այդ թվում նաև Ներսեսն ու Շուշանը :))

John
11.10.2011, 15:13
մի քիչ ոչ վաղ անցյալի պատմություից հիշենք... եվրո-2011 մինչև 21 տարեկաններ

17.11.09 Հայաստան 4 - 1 Իռլանդիա
Հենրիխ Մխիթարյան (30'), Հենրիխ Մխիթարյան (61'), Հովհաննես Գոհարյան (75'), Հենրիխ Մխիթարյան (83')
03.03.10 Իռլանդիա 1 - 2 Հայաստան
Լեւոն Հայրապետյան (34'), Գեւորգ Ղազարյան (40')
էդ ժամանակվա մեր երիտասարդականից 7 հոգի հիմա ազգային հավաքականում ա խաղում...

Vaio
11.10.2011, 15:31

Էս լավ բան ասեցիր՝ ուրախացրեց, դուխ տվեց:

John
11.10.2011, 15:36
Էս լավ բան ասեցիր՝ ուրախացրեց, դուխ տվեց:
ախպեր մեզնից բեթար փոքր երգիր են՝ բաղտները բերել ա, որ Անգլիային մոտիկ են՝ թե չէ մենք էդ կողմերում լինեինք՝ հիմա համաշխարհային աստեր տված կլինեին աշխարհին Արարատի լավ վախտերով... Ասենք Խ.Հովհաննիսյանը Մ.Յ.-ի լեգենդը կլներ... դրանց ինչի՞ց վաղենանք... 0-0-ի վրա խաղացող թիմը ինչքա՞ն կարա առաջ գնա... սպանեցին ուտբոլը ռուսների ու սլովակների հետ խաղերում... իրանք սովոր են, որ իրանց մոտ ստացվի հաշիվ պահել՝ մի գոլը իրանց կնետի խոր անդունդ ու թե դրել ես Ջեովաննի, արի քերիժպոկի էդ Անգլիայում Ստոկ Սիթի ու Վեստ Բրոմվիչ պարապած տավարներիդ դաշտի միջից

Sagittarius
11.10.2011, 16:59
Այդ թվում նաև Ներսեսն ու Շուշանը :))

Ակումբի Ներսեսը գնա՞ց վերջը :( էն վախտ ժամանակ ունեի գործ չունեի, որ գնայի, հիմա գործ ունեմ, ժամանակ չունեմ, որ գնամ, պարադոքս :(

Լավ, չկա-չկա, ես էլ այրիշ փաբում կնայեմ :)) փաբում Հայ-Իռլանդացի մոտավոր նույն հարաբերակցությունը կլինի, ինչ Ավիվա ստադիոնում

Monk
11.10.2011, 17:20
Վերհիշենք :) (տեսահոլովակում մենակ վերջին խաղի գոլերը չկան): Մնաց Իռլանդիայի դարպասը խփվող գոլերն ու վճռորոշ հաղթանակը տեսնենք :)

http://www.youtube.com/watch?v=RPj4QYMadH0&feature=player_embedded

Lusinamara
11.10.2011, 18:28
Իռլանդական մամուլը Վարդան Մինասյանին համեմատել է Գվարդիոլայի և Մոուրինյոյի հետ

Ապագա մրցակցի մասին` կամ լավ բան, կամ ոչինչ: Այս ձևականությունը պահպանում են բոլոր մարզիչներն ու ֆուտբոլիստները` առանց բացառության: Սակայն իռլանդական լրատվամիջոցները «չափն անցել են» Հայաստանի հավաքականի մասին գովեստի խոսքերում: Իռլանդական մամուլը հաճույքով պատմում է Հայաստանի հավաքականի հաջողությունների մասին, հիանում հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանով: Ջովաննի Տրապատոնիի հետ համեմատության մեջ, ըստ իռլանդական մամուլի, հայ մասնագետը շահում է ակնհայտ առավելությամբ:

«Բոլոր առումներով հաճելի և համակրելի այս մարզիչը տարեկան ընդամենը 50 հազար եվրո է ստանում (փորձեք համեմատել Տրապատոնիի եկամուտների հետ),- գրում է The Irish Independent-ը: Փոխարենը, նա համարվում է հավաքականների ամենախարիզմատիկ մարզիչների մեկը»:

«Մինասյանն առանձնանում է մանրուքների հանդեպ իր չափազանց մեծ ուշադրությամբ, որով կարող են հպարտանալ միայն Խոսեպ Գվարդիոլան և Ժոզե Մոուրինյոն,- շարունակում է The Irish Examiner-ը: - Սլովակների հանդեպ ջախջախիչ հաղթանակը առաջին հերթին մարզչի հաղթանակն էր. հայերը շոշափելով գտել էին մրցակցի բոլոր թույլ կետերը և խփում էին ուղիղ նշանակետերին»:

Փոխարենը տեղական մամուլը թերահավատությամբ է խոսում Տրապատոնիի մասին:

«Վստահությունը, որով միշտ առանձնանում էր Տրապատոնին լրագրողների հարցերին պատասխանելիս, կարծես անհետացել է,- գրում է The Irish Independent-ը: Այժմ նա հիշեցնում է մի մարդու, որի ճակատագիրը կախված է մազից: Իրականում այդպես էլ կա»:
:hands

Tert.am

Բայց մի րոպե՝ մազն էլ Վարդանն ա՞ :))

Նաիրուհի
11.10.2011, 19:20
Մի հատ էլ տրամադրություններս բարձրացնենք մինչև խաղը :)

http://www.youtube.com/watch?v=nmsozXB365o

Ambrosine
11.10.2011, 20:00
Հ.Գ. Մոռացա հարցնեմ. Երվանդից խաբար ունեցող կա՞, ո՞նց ա քնել…
Քո հարցը կարդալուց հետո որոշեցի զանգեմ Երվանդին ու տեսա, որ նոր սմս ունեմ :)):
Երոն գրում ա, որ հորեղբորս փոխանցեմ (դե հորեղբայրս նախորդ խաղից հետո հարցրել էր, թե Իռլանդիայի խաղը չի՞ տեսել ՃՃ), որ այսօր 0-2 հաշվով ենք հաղթելու :)) Դե ուրեմն, առա՜ջ, հայեր :clap:
Հաղթելու ենք :diablo:

Ռուֆուս
11.10.2011, 20:07
Ինձ թվում ա հաշիվը 1-2 կլինի, ընդ որում առաջին երկու գոլերը մերոնք կխփեն, իսկ իռլանդացիները վերջին րոպեներին չխայտառակվելու համար մի հատ գոլ կխփեն :))

Հա, ու մեկ էլ ես ֆուտբոլից ահավոր հեռու եմ :))

Մանուլ
11.10.2011, 20:13
Վերհիշենք :) (տեսահոլովակում մենակ վերջին խաղի գոլերը չկան): Մնաց Իռլանդիայի դարպասը խփվող գոլերն ու վճռորոշ հաղթանակը տեսնենք :)
http://www.youtube.com/watch?v=RPj4QYMadH0&feature=player_embedded

Մարդ էս գոլերը որ նայում ա, արդեն կասկած չի ունենում, որ հաղթելու ենք :love :clap:

Հ.Գ. Ինձ թվում ա` 2-ից ավելի գոլ ենք խփելու (կոնկրետացնեմ. մենք ենք խփելու իռլանդացիների դարպասին) :)):

Maxpayne
11.10.2011, 20:19
Հավատում ենք հավաքականին....

Հավատում ենք Երվանդին...

Հաղթելու ենք...

Malxas
11.10.2011, 21:28
Էսօր ամբողջ օրը ֆուտբոլը ուղեղիցս դուրս չի գալիս: Նստեցի մի երկու բան գրեմ: Արդյունքում երեք ժամում գրեցի 11 բառ ;)

Lusinamara
11.10.2011, 21:34
Ես սովորել եմ հաղթանակների՝
Պարտությունները չեմ հանդուրժելու,
Պիտ տեսնեմ համը մեծ գավաթների
Ու այս երդումս հար չեմ դրժելու:
Լ.Ա.
http://lusinamara.blogspot.com/2011/10/blog-post_11.html

Հաջողություններ հայ ֆուտբոլին…:)

voter
11.10.2011, 22:12
Իռլանդիա Հայաստան խաղը օնլաին Եվրո 2012 ուղեգրի համար
http://www.uefa.com/uefaeuro2012/matches/season=2012/live/day=21/session=1/match=2002230/matchcenterlight/index.html?
Այս պահին

22 Cox (Republic of Ireland) gives away a free-kick for a challenge on Berezovski (Armenia).
21 Duff (Republic of Ireland) takes the free-kick.
21 G. Ghazaryan (Armenia) gives away a free-kick for a challenge on Duff (Republic of Ireland).
19 G. Ghazaryan (Armenia) gives away a free-kick for a challenge on O'Shea (Republic of Ireland).
16 Doyle (Republic of Ireland) is adjudged to be in an offside position.
13 Kelly (Republic of Ireland) is booked.
13 Berezovski (Armenia) makes a save.
13 Doyle (Republic of Ireland) has an effort on goal.
12 Duff (Republic of Ireland) delivers the corner.
8 Andrews (Republic of Ireland) gives away a free-kick for a challenge on Pizzelli (Armenia).
7 G. Ghazaryan (Armenia) fouls.
6 Pizzelli (Armenia) delivers the corner.
6 Pizzelli (Armenia) delivers the corner.
4 Mkhitaryan (Armenia) misses the target.

Նեմեց Ռուբոն խոստացել է երեք միլլիոն դոլլար թիմին, հաղթանակի դեպքում...

Ռուֆուս
11.10.2011, 22:18
աաաա, էս ինչ ա կատարվում :angry

Ռուֆուս
11.10.2011, 22:31
աաաաա :angry

zanazan
11.10.2011, 22:36
հլա շանս ունենք...

Ripsim
11.10.2011, 22:38
հլա շանս ունենք...

Իսկ ես էլ չեմ կարողանում նայել խաղը:(

Chilly
11.10.2011, 22:38
:( թարս աա
բայց դեռ շանս կա... մերոնք ավելիին են ունակ

Մանուլ
11.10.2011, 22:41
Աաա, խաղի սկզբից մինչև հիմա դողում եմ բառիս բուն իմաստով...
Չափից դուրս շատ հուզմունքից ու հաղթելու ցանկությունից են էդ սխալները: Համ էլ դանդաղ ենք առաջ շարժվում: Բայց դե ոչինչ, հաղթելու ենք: Բերեզովսկու դուրս գալուց հետո մտածում էի` մենակ մինչև խաղակեսի վերջ գոլ բաց չթողնենք, թե չէ ընդմիջումից հետո նոր ուժերով ենք դուրս գալու :): Երկրորդ գոլն էլ Յուրան ա խփելու:

John
11.10.2011, 22:43
Լուրջ հավատում եմ, որ կա արդարություն... 10 հոգով մերոնք 71% տիրում էին գնդակին... Ալեքսանյանի ինքնագոլը... լուրջ հավատում եմ... ախր մերոնք ուժեն են, բայց եթե դա այդպես է՝ 2 գոլ մինիմում խփելու ենք հեսա էս ֆուտբոլի թշնամիներին... սպանում են խաղը...

zanazan
11.10.2011, 22:47
ժող մի բան եկեք խոստովանենք, էն որ նույնիսկ այս ամենաաաաաաաաաաաաաաաաաաավատ վիճակում , մենք դեռ հավատում ենք որ հաղթելու ենք, մերոնց ցույց տված խաղերի արդյունքն ա, անկախ էս խաղի արդյունքից հալալա մերոնց...

Ջուզեպե Բալզամո
11.10.2011, 22:47
Էսօր մեր թիմի օծումն ա ֆուտբոլի աստվածների կողմից… սենց դաս մենակ գրանդներն են ստանում… դուխներդ տեղը, մերոնք տաս հոգով Իռլանդիային խեղդում են

Malxas
11.10.2011, 22:48
Պարտվում ենք մարզչական սխալի պատճառով: Ընդ որում այս սխալը երկրորդ անգամ է կրկնվում: Ռուսաստանի հետ երևանյան խաղում Մալաքյանը ձախողեց խաղը աջ եզրում ու այն ժամանակ մի կերպ փրկվեցինք: Իսկ հիմա կորցրեց գնդակը, որի արդյունքում Բերեզովսկին հեռացվեց:

Մանուլ
11.10.2011, 22:49
Մոռացա ստեղ էլ ասեմ :D. ժող, մերոնց դրական էներգիա ուղարկեք :Ճ Էս անգամ մենակով չեմ կարողանում, օգնեք: Չէ, գիժ չեմ, դուք ուղարկեք ասում եմ :sad: Սենց տրամադրվում եք ու ուղարկում եք:

Ի միջի այլոց, Կասպարովն ո՞ւր ա:

Vaho
11.10.2011, 22:49
Սւդիա:angry:angry:angry ես հենց իմացա որ էս ...ի ..ա մրցավարնա, ասեցսի որ էս ......ը խաղը վարիա տալու. ՍՈՒԴԻԱ Պ......տ :angry:angry:angry իսպանացի սուդիա ես քո :angry:angry:angry ............................................................................................................................................ ............................................................................................................................................ .................

Հ.Գ միատ համապատասխան սմայլիկ դռեք որ նեռվերս հանեմ ելի

dvgray
11.10.2011, 22:52
Գիվենին գոլ խփելը հրաշքի նման մի բան ա:
հուսանք էտ հրաշքը տեղի կունենա:

Գեա
11.10.2011, 22:55
Սւդիա:angry:angry:angry ես հենց իմացա որ էս ...ի ..ա մրցավարնա, ասեցսի որ էս ......ը խաղը վարիա տալու. ՍՈՒԴԻԱ Պ......տ :angry:angry:angry իսպանացի սուդիա ես քո :angry:angry:angry.......................................................................................................................... ............................................................................................................................................ ...................................

Հ.Գ միատ համապատասխան սմայլիկ դռեք որ նեռվերս հանեմ ելի
էս ոնց ա:[(:)))

Ռուֆուս
11.10.2011, 23:06
Գոոոոո՜՜՜՜՜՜՜՜լ :good

Vaho
11.10.2011, 23:23
էս ոնց ա:[(:)))

Շատ թույլա :(

voter
11.10.2011, 23:23
Արաբերենով ուղիղ եթեր http://livevdo.tv/live/8ba7365149dbc349112e3e59da74304253728fb2c9f965ab99/bkup77/1

zanazan
11.10.2011, 23:38
հալալա տղերքին, Վարդան Մամիկոնյան արին...ես գոհ եմ

Chilly
11.10.2011, 23:39
Ապրեն մեր տղերքը, հարգանքի են արժանի !!!!

Ռուֆուս
11.10.2011, 23:40
Ափսոս որ կրվեցինք, բայց մերոնք շատ ավելի լավ էին խաղում, քան իռլանդացիները: Բայց մեկ ա, երրորդ տեղն էլ վատ չի, վերջապես մենք էլ ենք կարող հպարտանալ մեր թիմով :love

Lion
11.10.2011, 23:43
Օֆֆ, ինֆարկտ եմ ստանում...

Vaho
11.10.2011, 23:45
Արա լավ է, շատ ափսոս, տղերքը արժանի չեին սրան, էսօրվա մեր հավաքականը պետքա չպարտվեր շատ ափսոս, համենայդպես հալալա մերոնցը, հալալա Վարդան Մինասյանին:

Ռուֆուս
11.10.2011, 23:45
Ինձ թվում ա հաշիվը 1-2 կլինի, ընդ որում առաջին երկու գոլերը մերոնք կխփեն, իսկ իռլանդացիները վերջին րոպեներին չխայտառակվելու համար մի հատ գոլ կխփեն :))

Հա, ու մեկ էլ ես ֆուտբոլից ահավոր հեռու եմ :))

Փաստորեն հաշիվը ճիշտ էի գուշակել, տեղերը սխալ :(

Ջուզեպե Բալզամո
11.10.2011, 23:47
Ժող ջաններ… շնորհավոր բոլորիս՝ թիմ ունենալու կապակցությամբ: Լավ թիմ: Երիտասարդ թիմ, որը մի երկու տարուց դառնալու ա շատ լավ թիմ: Սենց դասեր էլ են պետք, սենց լարված ու խաղացողը պակաս վիճակում էլի իրա խաղը խաղաց մեր թիմը: Չնայած էսօրվա կոպիտ վրիպումներին, ես գոհ եմ թիմիս խաղից: Մարզիչին էլ ասեմ. Վարդան, ապրես…

Malxas
11.10.2011, 23:47
Ժողովուրդ, էս տավար թիմը, նկատի ունեմ իռլանդացիներին, գնում է Եվրոպայի չեմպիոնատ ի?նչ անի:
Իսկ մերոնք ապրեն: Այսքան հաճելի հույզեր պարգևեցին մեզ: Մինչև հիմա վերջին տուրից առաջ հինգերորդ կամ վեցերորդ տեղը ապահոված էին լինում: Իսկ հիմա մենք երկրորդ տեղի համար էինք պայքարում ու խաղով գերազանցեցինք մրցակցին: Եկող շրջափուլին առաջին տեղով դուրս կգանք: Ապրեն մեր տղերքը:

Մանուլ
11.10.2011, 23:48
Բայց ինչ լավ ա, որ 2:2 չպրծավ, թե չէ խեղճ Ալեքսանյանին ինֆարկտ կխփեր:

Իսկականից հալալ ա մերոնց, շատ լավ խաղացին, ոչինչ, ամեն ինչ էդքան միանգամից չի լինում :): Այ որ սենց տեմպերով շարունակենք, աշարհի առաջնությանը հաստատ կմասնակցենք:

Monk
11.10.2011, 23:48
Այո, այս պարագայում կարող ենք ասել, որ իրոք բախտներս չբերեց: Բայց, անկախ այս ցավալի արդյունքից, ես հպարտորեն կարող եմ ասել, որ Հայաստանը վերջապես ունի ֆուտբոլի հավաքական. հավաքական, որից վախենում են, որին ճանաչում են, որին հարգում են: Ապրեն տղերքը, ես պարծենում եմ մեր ֆուտբոլիստներով:

Claudia Mori
11.10.2011, 23:50
Առաջինը չէ, բայց երկրորդ խաղակեսը շատ խորոտն էր:love ապրեն, որ 10 հոգով ու նոր դարպասապահով այսքան դիմացան:good

Ջուզեպե Բալզամո
11.10.2011, 23:50
Սւդիա:angry:angry:angry ես հենց իմացա որ էս ...ի ..ա մրցավարնա, ասեցսի որ էս ......ը խաղը վարիա տալու. ՍՈՒԴԻԱ Պ......տ :angry:angry:angry իսպանացի սուդիա ես քո :angry:angry:angry.......................................................................................................................... ............................................................................................................................................ ...................................

Հ.Գ միատ համապատասխան սմայլիկ դռեք որ նեռվերս հանեմ ելի

Լավ, մեր ջաղացին էլ մի երկու անգամ ջուր կապեց, շատ չբողոքենք ;)

Նոր օֆիցիալ ստատիստիկան էի նայում: Իռլանդացիք 17 անգամ խախտել են խաղի կանոնները, մերոնք 9 անգամ: 6 դեղին ու 1 կարմիր նրանք ունեն, 2/1 մենք: Դարպասին 4 հարված նրանք, 2 մենք: Դարպասի ուղղությամբ` 3 նրանք, 9 մենք: Հնգական անկյունային

Ռուֆուս
11.10.2011, 23:54
Առաջինը չէ, բայց երկրորդ խաղակեսը շատ խորոտն էր:love ապրեն, որ 10 հոգով ու նոր դարպասապահով այսքան դիմացան:good

Հա էլի, հենց իռլանդացիները գնդակով հայտնվում էին մեր դարպասի մոտ, քիչ էր մնում սիրտս կանգներ... :scare

Lion
11.10.2011, 23:55
Արա դե ճիշտ պռինցիպ ունեմ, էլի, որ հայկական ֆուտբոլ բալետ չեմ անում - նեռվեռս թանգա: Ափսոս, որ վերջին մեկ ժամը ստիպված եղա էկրանի առաջ բալետ անել... ու հերթական անգամ համոզվել, որ մեր ֆուտբոլը բալետ անելու բան չի, մարդու նեռվեռը թանգա...

Malxas
11.10.2011, 23:56
Լավ, մեր ջաղացին էլ մի երկու անգամ ջուր կապեց, շատ չբողոքենք ;)

Հա, որ արդեն ծարավից խեղդվել պրծել էինք:
Լավ, անցած լինի, հիմա ընկնենք դարպասապահ փնտրենք հաջորդ շրջափուլի համար: Համարյա մեկ տարի ունենք:

Claudia Mori
11.10.2011, 23:57
Հա էլի, հենց իռլանդացիները գնդակով հայտնվում էին մեր դարպասի մոտ, քիչ էր մնում սիրտս կանգներ... :scare

Բայց այդ երիտասարդին էլ էր հալալ, չնայած բախտներս բերեց, որ իր սխալի պատճառով 11 մետրանոց չդրեցին:)

Հ.Գ. Հայկ,ասում էի չէ՞ որ...:D

Monk
11.10.2011, 23:58
Արա դե ճիշտ պռինցիպ ունեմ, էլի, որ հայկական ֆուտբոլ բալետ չեմ անում - նեռվեռս թանգա: Ափսոս, որ վերջին մեկ ժամը ստիպված եղա էկրանի առաջ բալետ անել... ու հերթական անգամ համոզվել, որ մեր ֆուտբոլը բալետ անելու բան չի, մարդու նեռվեռը թանգա...
Լիոն ջան, առաջ հայկական ֆուտբոլ չկար էլ, որ բալետ անեիր (նոյի թվերը չհաշված), բայց հիմա կա, ու լավ էլ բալետ անելու ֆուտբոլ է :)

Mephistopheles
11.10.2011, 23:58
ապրեն մեր տղերքը…

Ambrosine
11.10.2011, 23:59
Շնորհավոր բոլորիս :drinks: Մենք ունենք հավաքական, ես կասեի` ընտրանի, որը 10 ֆուտբոլիստով, 2-0 հաշվով պարտվելիս դրսևորում է հաղթելու կամք: Սա բնորոշ է ու հատուկ միայն բարձրակարգ թիմերի, լավ պատրաստված ու նպատակասլաց ֆուտբոլիստներին:

Ալեքսանյանը թող իրեն չմեղադրի, սա թիմային խաղ է. միայն իր սխալը չէ, որ հանգեցրեց այս արդյունքին: Իսկ էդ կանաչ շորով մարդիկ ի՞նչ էին անում դաշտում: Մեր մրցակիցը իր փոխարեն դրա՞նց էր ուղարկել: Ու էդ հավաքածուի մասին էլ արտահայտվում էին որպես ուժեղ հավաքակա՞ն: Լավ, բացասականը թողնենք:

Ապրեն մերոնք :clap Աշխարհի առաջնության եզրափակիչը մեզ է սպասում :):

Lion
12.10.2011, 00:00
Լիոն ջան, առաջ հայկական ֆուտբոլ չկար էլ, որ բալետ անեիր (նոյի թվերը չհաշված), բայց հիմա կա, ու լավ էլ բալետ անելու ֆուտբոլ է :)

Դե հա, կա... եթե չհաշվենք, իհարկե, որ Եվրոպայի առաջնության բան չի: Լավ էլ եղավ, որ չանցանք հաջորդ փուլ - եթե Իռլանդիայի հետ սենց արդյունքա, հաջորդ փուլում բոքսի տանձիկ կսարքեին...

E-la Via
12.10.2011, 00:01
Ֆսյո... ես էլ ֆուտբոլ չեմ նայելու, էլ չեմ երկրպագելու, ես էդքան ներվեր չունեմ , աաաա, էս ինչ ա....
Մի վայրկյան անց....
-Դե....պաս.. այս այդպես... ու գոոոոլլլլ....աաաաաաա.... թիմ ունենք աշխարհը չունի... վերջն են....
Մի քանի րոպե անց....
-Էլ չեմ կարողանում, սա ինչ ա??? մի րոպե թողեք շնչենք.... Չէ, ես գնացի, էլ չեմ նայում.....
Դռան մոտ.
-Պաս...պաս....ապրեք...այ այդպես...

Ժողովուրդ դեռ չեմ հանգստանում.... էս ինչ էր??? Կյանքիս մեջ էսքան լարված խաղ չեմ տեսել ու չնայած պարտությանը/ ու սրտիս մի քանի կանգերին/, ազնիվ խոսք, մերոնցով հպարտ եմ: Ապրեն իրանք, լավ խաղացին :love:

Malxas
12.10.2011, 00:02
Դե հա, կա... եթե չհաշվենք, իհարկե, որ Եվրոպայի առաջնության բան չի: Լավ էլ եղավ, որ չանցանք հաջորդ փուլ - եթե Իռլանդիայի հետ սենց արդյունքա, հաջորդ փուլում բոքսի տանձիկ կսարքեին...

Լիոն ջան, լավ էլ Եվբրոպայի առաջնության բան է: Մեր խմբում ոչ մեկին խաղով չզիջեցինք: ;)

Claudia Mori
12.10.2011, 00:03
Դե հա, կա... եթե չհաշվենք, իհարկե, որ Եվրոպայի առաջնության բան չի: Լավ էլ եղավ, որ չանցանք հաջորդ փուլ - եթե Իռլանդիայի հետ սենց արդյունքա, հաջորդ փուլում բոքսի տանձիկ կսարքեին...

կներես իսկ դու խաղը ուշադի՞ր ես նայել:D ես քո ասածի լրիվ հակառակ պատկերը տեսա:)

Գեա
12.10.2011, 00:04
Շատ թույլա :(
հա ճիշտ ես:
Չգիտեմ ով ոնց , բայց ես ուզում եմ մեր թիմին ու մարզիչին իմ մեծ շնորհակալությունը հայտնեմ, իրենց դուխի ու մինչև վերջ դիտարժան խաղ ցույց տալու համար: Սկսում եմ հավատալ , որ մեր ֆուտբոլին լավ ու գոլառատ ապագա է սպասվում:
Կեցցեք տղաներ:)

Monk
12.10.2011, 00:07
Դե հա, կա... եթե չհաշվենք, իհարկե, որ Եվրոպայի առաջնության բան չի: Լավ էլ եղավ, որ չանցանք հաջորդ փուլ - եթե Իռլանդիայի հետ սենց արդյունքա, հաջորդ փուլում բոքսի տանձիկ կսարքեին...
Եթե ընտրական փուլում 22 գոլ խփած, իրենից բարձր կարգով թիմերի սարսափը դարձած, նունյիսկ տաս հոգով և գրեթե առանց դարպասապահի էլ մինչև վերջին վայրկյանը պայքարող և ամենակարևորը, բոլոր խաղերում ֆուտբոլ խաղացող, և ոչ թե չոր արդյունք նկարող թիմի խաղը եվրոպական առաջնության բան չես համարում, բա էլ ու՞մ խաղն է եվրոպական առաջնության բան:

Ձայնալար
12.10.2011, 00:08
Տղամարդավարի, արժանապատիվ խաղ էր: Համաձայն չեմ, որ բախտներս չբերեց, բախտը զառում ա բերում, ֆուտբոլում անում ես էն ինչ կարում ես: Էսօր էսքան կարողացանք, ու վատ չէր, չնայած հաղթանակ էինք ուզում: Իռլանդիայի մարտավարությունը իրեն արդարացրեց ոչինչ չես կարող ասել: Մրցավարն էլ կարծես թե նորմալոտ էր: Եթե ամեն մրցաշրջանում էսքան աճենք, մի քանի տարուց չեմպիոն էլ կդառնանք:

Rammstein
12.10.2011, 00:08
Արա դե ճիշտ պռինցիպ ունեմ, էլի, որ հայկական ֆուտբոլ բալետ չեմ անում - նեռվեռս թանգա: Ափսոս, որ վերջին մեկ ժամը ստիպված եղա էկրանի առաջ բալետ անել... ու հերթական անգամ համոզվել, որ մեր ֆուտբոլը բալետ անելու բան չի, մարդու նեռվեռը թանգա...

Լիոն, տպավորություն ա, որ խաղը ընդհանրապես չես նայել, մենակ վերջում հաշիվն ես իմացել ու դրա հիման վրա որոշում ես` բալետ անելու բան ա, թե ոչ:

Malxas
12.10.2011, 00:09
Էսպես բան ով էր տեսել, որ մեր ֆուտբոլիստները մինչև 95 - րդ րոպեն մեռնելով առաջ գնան: Առաջներում մոտավորապես 70 - րդ րոպեին արդեն սկսում էին կլորանալ... :)

Ձայնալար
12.10.2011, 00:10
Լիոն, ճիշտն ասա քեզ 10-ը 11-ի դեմ համամասնությունը դուր չի եկել չէ՞, դու սիրում ես 1000-ը 30 000-ի դեմ ու ցանկալի ա փղերով :))))))))))

Monk
12.10.2011, 00:11
Սաղ հեչ, մեր դարպասապահին նայում էի, սիրտս լցվում էր: Մեղքս եկավ խեղճ երեխան, լացում էր վերջում :)

E-la Via
12.10.2011, 00:14
Սաղ հեչ, մեր դարպասապահին նայում էի, սիրտս լցվում էր: Մեղքս եկավ խեղճ երեխան, լացում էր վերջում :)

Monk, իսկ ես կարծում եմ, որ լավ էլ դիմանում էր էդ լարվածությանը: Ամեն դեպքում, ավելի լավ, քան սպասում էի …

Գալաթեա
12.10.2011, 00:15
Լիոն, ճիշտն ասա քեզ 10-ը 11-ի դեմ համամասնությունը դուր չի եկել չէ՞, դու սիրում ես 1000-ը 30 000-ի դեմ ու ցանկալի ա փղերով :))))))))))

:D :D

Հա էլ Լիոն ջան, քո խաղը չի էլի, հո զոռով չի :)

Նոր տաքսիով գալիս էինք տուն Սասի հետ, մի հատ ավտո կանգնեց մեր հետ, դրոշ էր վրեն պահած, սենց տխուր իջացրին, մի տեսակ էղա.. լավն էր էս քանի օրվա դուխը, լցնող էր մի տեսակ, ապրեն տղերքը: