PDA

Դիտել ողջ տարբերակը : Տասնամյակի ամենասկանդալային ֆիլմերը

Հայկօ
07.02.2010, 05:29
ԱՄՆ-ում սոցիոլոգիական հարցում է անցկացվել՝ կազմելու համար վերջին տասնամյակի ամենահակասական ու սկանդալային ֆիլմերի ցուցակը:

http://i075.radikal.ru/1002/41/73918627ccf6.jpg

1. Առաջին տեղում է Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» (http://www.imdb.com/title/tt0335345/) կրոնական դրաման: Կինոնկարը պատկերում է Հիսուս Քրիստոսի կյանքի վերջին տասներկու ժամերը: Գիբսոնը փորձել է ինչքան հնարավոր է ռեալիստորեն ներկայացնել աստվածաշնչյան պատմությունը: Ֆիլմը, բացի արամեերենով լինելուց, աչքի է ընկնում նաև արյունալի բռնության տեսարանների առատությամբ: Եկեղեցու որոշ ներկայացուցիչներ շատ կոշտ քննադատության են ենթարկել ֆիլմը՝ մասնավորապես՝ ավելորդ նատուրալիզմի համար:

http://s39.radikal.ru/i086/1002/91/347d5f9b018f.jpg

2. Մայքլ Մուրի «Ֆարենհեյտ 9/11» (http://www.imdb.com/title/tt0361596/) փաստավավերագրական կինոնկարը, որը ներկայացնում է սեպտեմբերի 11-ի հայտնի դեպքերը: Ըստ Մուրի խոսքերի՝ ֆիլմի գլխավոր նպատակն էր թույլ չտալ, որ Ջորջ Բուշ կրտսերը վերընտրվի: Ֆիլմում քննվում է ահաբեկչական հայտնի գործողություններին Բուշի մեղսակցության հարցը:

http://s001.radikal.ru/i194/1002/f0/414c5f679c98.jpg

3. Վինսենտ Գալոյի «Շագանակագույն նապաստակ» (http://www.imdb.com/title/tt0330099/) էրոտիկ ֆիլմը: Կինոնկարը մրցումների համար Կալիֆոռնիա գնացող մոտոցիկլիստի մասին է: Ճանապարհին իր նախկին սիրուհու մասին հիշողություններից տանջվող միայնակ բայքերը հանդիպում ու լքում է տարբեր աղջիկների: Կաննի փառատոնում կայացած պրեմիերայի ժամանակ դահլիճում սուլոցներ էին հնչում. պատճառը ֆիլմում առկա օրալ սեքսի պոռնոգրաֆիկ տեսարանն էր, որն, ընդ որում, «լուրջ» էր նկարահանված:

Ֆիլմի հետ նաև մեկ ուրիշ սկանդալային պատություն է կապված. երբ ամերիկյան «համար առաջին» կինոքննադատ Ռոջեր Էբերտը հայտարարեց, որ դա աշխարհի ամենավատ ֆիլմն է, Գալոն, ի պատասխան, քննադատին սրտանց մաղթեց, որ նա հիվանդանա քաղցկեղով: Կարճ ժամանակ անց բժիշկներն Էբերտի մոտ իրոք հայտնաբերեցին այդ սարսափելի հիվանդությունը, իսկ «Նապաստակն» այդ օրից ի վեր այլևս ոչ ոք չի քննադատում:

http://s002.radikal.ru/i199/1002/d0/918a4d82d483.jpg

4. Հաջորդ տեղում Էնգ Լիի «Սապատավոր սարը» (http://www.imdb.com/title/tt0388795/) կինոնկարն է: Այս դրաման պատմում է երկու կովբոյների հոմոսեքսուալ սիրո մասին:

http://s45.radikal.ru/i108/1002/cb/5ff320ea26aa.jpg

5. Հնգյակը եզրափակում է Ռոն Հովարդի «Դա Վինչիի ծածկագիրը» (http://www.imdb.com/title/tt0382625/): Այս բլոկբաստերը նկարահանվել է ըստ Դեն Բրաունի համանուն բեսթսելլերի: Գաղտնի միությունների, դավադրության տեսությունների, Դա Վինչիի ստեղծագործությունների մեջ թաքնված գաղտնիքների ու Սուրբ Գրաալի որոնումների մասին ֆիլմը խստագույնս դատապարտվեց կաթոլիկ եկեղեցու կողմից ՝ աստվածաշնչյան պատումները կամայականորեն խեղաթյուրելու համար:

Ըստ էության՝ ոչինչ չի փոխվել. ամենասկանդալային երևույթները եղել են, կան և կլինեն սեքսը, կրոնն ու քաղաքականությունը :):

dvgray
07.02.2010, 06:21
մեր Կավիճ Գաջոյանի /ծածկանունը ՝ Մել Գիպսոն :oy/ ֆիլմի մասին այդպիսի բան ասելը ինձ թվում է ինքստինքյա անաստվածություն է: Ֆիլմը ունի մեծ գեղարվեստական և նաև պատմական արժեք: Նաև հոգեբանական տեսանկյունից հիանալի ստեղծագործություն է:

իսկ 3 և 4 տեղեում նշված ֆիլմերի մասին իրականում իմ համար տեղին է ասել ՝ զզվելի է:
ամենազզվելին գոմիկների ֆիլմերն են, հետո պոռնո ֆիլմերը: դրանք նայելուց հետո դատարկության ու զզվանքից բացի ուրիշ զգացմունք չի առաջանում:

Tyler
07.02.2010, 12:40
3. Վինսենտ Գալոյի «Շագանակագույն նապաստակ» (http://www.imdb.com/title/tt0330099/) էրոտիկ ֆիլմը: Կինոնկարը մրցումների համար Կալիֆոռնիա գնացող մոտոցիկլիստի մասին է: Ճանապարհին իր նախկին սիրուհու մասին հիշողություններից տանջվող միայնակ բայքերը հանդիպում ու լքում է տարբեր աղջիկների: Կաննի փառատոնում կայացած պրեմիերայի ժամանակ դահլիճում սուլոցներ էին հնչում. պատճառը ֆիլմում առկա օրալ սեքսի պոռնոգրաֆիկ տեսարանն էր, որն, ընդ որում, «լուրջ» էր նկարահանված:

Դե պետք ա չէ մի բան աներ, որ իր կինոն ինչ-որ մի կերպ հիշվեր :) Թե չէ շատ հայտնի դերասաններ են իրանց ռեժիսորի տաղանդը փորձել, բայց շուտ մոռացվել են նրանց ֆիլմերը, նույնիսկ եթե իրոք վատը չէին: Իսկ Գալլոն ձևը գտել ա :)

Ֆիլմի հետ նաև մեկ ուրիշ սկանդալային պատություն է կապված. երբ ամերիկյան «համար առաջին» կինոքննադատ Ռոջեր Էբերտը հայտարարեց, որ դա աշխարհի ամենավատ ֆիլմն է, Գալոն, ի պատասխան, քննադատին սրտանց մաղթեց, որ նա հիվանդանա քաղցկեղով: Կարճ ժամանակ անց բժիշկներն Էբերտի մոտ իրոք հայտնաբերեցին այդ սարսափելի հիվանդությունը, իսկ «Նապաստակն» այդ օրից ի վեր այլևս ոչ ոք չի քննադատում:

:)) :)) :))

Life
07.02.2010, 17:03
2. Մայքլ Մուրի «Ֆարենհեյտ 9/11» (http://www.imdb.com/title/tt0361596/) փաստավավերագրական կինոնկարը, որը ներկայացնում է սեպտեմբերի 11-ի հայտնի դեպքերը: Ըստ Մուրի խոսքերի՝ ֆիլմի գլխավոր նպատակն էր թույլ չտալ, որ Ջորջ Բուշ կրտսերը վերընտրվի: Ֆիլմում քննվում է ահաբեկչական հայտնի գործողություններին Բուշի մեղսակցության հարցը:

http://s39.radikal.ru/i086/1002/91/347d5f9b018f.jpg

Էս կինոն HD որակով խի չկա?:(

Հայկօ
07.02.2010, 17:18
Հա, առաջին ֆիլմի քննադատության հետ էդքան էլ համաձայն չեմ: Հենց տենց էլ պետք էր ամեն ինչ ցույց տալ: Թե չէ ուրիշ կինոները, նկարները, պատմությունները էդ խաչելությունը նենց են ներկայացնում, ոնց որ դա Քրիստոսի մանկության վարդագույն երազանքն էր, էլի, ինքը դրանից գերագույն հաճույք ստացավ: Կամ ուղղակի ասում են. հա էլի, փշե պսակ, խաչին մեխել, սրունքները կոտրել, Գողգոթա և այլն: Ու ոչ մեկ չի խորանում՝ թե էդ ի՜նչ ահավոր բան ա: Զոհաբերության արժեքը գցում են: Իսկ սենց (էս կինոյի տարբերակով) շատ ավելի ճիշտ ա:

AniwaR
07.02.2010, 21:09
http://s002.radikal.ru/i199/1002/d0/918a4d82d483.jpg

4. Հաջորդ տեղում Էնգ Լիի «Սապատավոր սարը» (http://www.imdb.com/title/tt0388795/) կինոնկարն է: Այս դրաման պատմում է երկու կովբոյների հոմոսեքսուալ սիրո մասին:

:mdaԸնենց եմ ուզում էս կինոն տենամմմմ::aaa

Հայկօ
24.10.2010, 21:10
:mdaԸնենց եմ ուզում էս կինոն տենամմմմ::aaa

Please update :P: Վերջիվերջո տեսա՞ր, թե՞ չէ: Սիրում-միրում էի՞ն իրար:

Rhayader
24.10.2010, 21:30
Դե պետք ա չէ մի բան աներ, որ իր կինոն ինչ-որ մի կերպ հիշվեր :) Թե չէ շատ հայտնի դերասաններ են իրանց ռեժիսորի տաղանդը փորձել, բայց շուտ մոռացվել են նրանց ֆիլմերը, նույնիսկ եթե իրոք վատը չէին: Իսկ Գալլոն ձևը գտել ա :)
:)) :)) :))

Իրականում լավ ֆիլմ է, պարզապես արտհաուս է ու ավելի «թանգարանային» մասսայի համար նախատեսված: Այլ կերպ ասած, բնավ պոպսա չի:

Rhayader
24.10.2010, 21:31
Please update :P: Վերջիվերջո տեսա՞ր, թե՞ չէ: Սիրում-միրում էի՞ն իրար:

Ես նայել եմ, Անգ Լիից ավելին էի սպասում:))

AniwaR
24.10.2010, 21:41
Please update :P: Վերջիվերջո տեսա՞ր, թե՞ չէ: Սիրում-միրում էի՞ն իրար:

Վայ::oy Գրելուս ժամանակ կոմպիս մեջ հըլը լիքը ազատ տեղ կար, ու բավական դանդաղ կապով հանցագործություն կլիներ ինձ համար երաժշտությունից բացի ուրիշ բան քաշելը, ու, ցավոք, չեմ նայել, չէ::( Բայց հիմա, քանի որ էլ տեղ չկա, մենակ կինո ա, որ քաշում եմ, նայում, ջնջում::)) Լավ է, որ հիշացրիր: Հենց վաղը կնայեմ, կասեմ: :)

Էլիզե
24.10.2010, 21:42
2. Մայքլ Մուրի «Ֆարենհեյտ 9/11» (http://www.imdb.com/title/tt0361596/) փաստավավերագրական կինոնկարը, որը ներկայացնում է սեպտեմբերի 11-ի հայտնի դեպքերը: Ըստ Մուրի խոսքերի՝ ֆիլմի գլխավոր նպատակն էր թույլ չտալ, որ Ջորջ Բուշ կրտսերը վերընտրվի: Ֆիլմում քննվում է ահաբեկչական հայտնի գործողություններին Բուշի մեղսակցության հարցը:

Վերոնշյալ ֆիլմերից տեսել եմ միայն "ամենաանմեղը" :))` "Farenheit 9/11"-ը
Հետաքրքիր ֆիլմ է, բայց էնպես է նկարած` ասես National Geografic-ից մի հատված նայես :)) ` թաքուն ու գաղտնի նկարահանումներ...
մոռանալով Բուշի` դաուններին հատուկ անմեղսունակ ժպիտը, ֆիլմն ինձ դուր է եկել ... :)

մնացած ֆիլմերի մասին` :} :esim

Նաիրուհի
24.10.2010, 21:54
http://s002.radikal.ru/i199/1002/d0/918a4d82d483.jpg

4. Հաջորդ տեղում Էնգ Լիի «Սապատավոր սարը» (http://www.imdb.com/title/tt0388795/) կինոնկարն է: Այս դրաման պատմում է երկու կովբոյների հոմոսեքսուալ սիրո մասին:

:love
Ես էս կինոն սիրում եմ...

Magic-Mushroom
24.10.2010, 22:18
http://s002.radikal.ru/i199/1002/d0/918a4d82d483.jpg

4. Հաջորդ տեղում Էնգ Լիի «Սապատավոր սարը» (http://www.imdb.com/title/tt0388795/) կինոնկարն է: Այս դրաման պատմում է երկու կովբոյների հոմոսեքսուալ սիրո մասին:

:

Շատ շնորհակալ եմ,ցավոք այս ֆիլմը չեմ դիտել,գնամ դիտեմ:)

Աթեիստ
24.10.2010, 23:17
Please update :P: Վերջիվերջո տեսա՞ր, թե՞ չէ: Սիրում-միրում էի՞ն իրար:

Հայկ, փաստորեն դու էլ չես նայե՞լ:
Ես հավանել եմ, երկրորդ անգամ նայվող ա:

Հայկօ
24.10.2010, 23:23
Հայկ, փաստորեն դու էլ չես նայե՞լ:

Բնականաբար :)):

Շինարար
25.10.2010, 11:33
Please update :P: Վերջիվերջո տեսա՞ր, թե՞ չէ: Սիրում-միրում էի՞ն իրար:

Ես նայել եմ, իրոք, իրար սիրում-միրում էին, հարց. արդյո՞ք եթե ֆիլմը ամբողջովին նույնը լիներ, միայն կովբոյներից մեկի փոխարեն լիներ կովբոյուհի կամ կովգյորլ, նույն աղմուկը կհաներ:8 Որպես սիրային դրամա՝ ողբերգական ավարտով, նայվում է՝ մանավանդ հաշվի առնելով նաև սկանդալային հրարհրող, ակումբային լեզվով ասած սադրող համբավը, երկրորդ անգամ նայելու չի հրապուրում:

AniwaR
25.10.2010, 17:02

Առաջինը, եթե իրենցից մեկը աղջիկ լիներ, սցենարն էլ հաստատ ամբողջովին նույնը չէր կարող լինել: Երկրորդ, հիմա ռեալ կյանքում էլ հոմոսեքսուալ կապը ամբողջ աշխարհում, ընդհանուր առմամբ, հասարակության կողմից շատ ավելի «առանձնահատուկ» արձագանք է ստանում, քան հետերոսեքսուալը: Այսինքն՝ պետք չի ասել, որ ֆիլմը իր արժեքը կորցնում է, քանի որ միակ յուրահատուկ գաղափարը հերոսների հոմոսեքսուալ լինելն էր: Գուցե խոշոր հաշվով այդպես էլ կա, բայց դա հաստատ ՔԻՉ ՉԻ:

Լավ, իսկ ընդհանրապես առաջին բանը, որ մտածում ես կինոյի առաջին կադրերը դիտելիս. «Գրրրողղը տանիիի, սենց ա էլի անարդար աշխարհը. սաղ սիրուն տղերքը կամ ամուսնացած են/ընկերուհի ունեն կամ գոմիկ են կամ էլ երկուսը միասին»::D

Իսկ եթե ավելի լուրջ, շատ պուպուշ ու սիրուն կինո էր՝ ամեն առումով::love Գլխավոր հերոսներն էլ բավականին համակրելի էին ու իրար շատ քաղաքավարի էին սիրում, ի դեպ::oy

Շինարար
25.10.2010, 17:45
Առաջինը, եթե իրենցից մեկը աղջիկ լիներ, սցենարն էլ հաստատ ամբողջովին նույնը չէր կարող լինել: Երկրորդ, հիմա ռեալ կյանքում էլ հոմոսեքսուալ կապը ամբողջ աշխարհում, ընդհանուր առմամբ, հասարակության կողմից շատ ավելի «առանձնահատուկ» արձագանք է ստանում, քան հետերոսեքսուալը: Այսինքն՝ պետք չի ասել, որ ֆիլմը իր արժեքը կորցնում է, քանի որ միակ յուրահատուկ գաղափարը հերոսների հոմոսեքսուալ լինելն էր: Գուցե խոշոր հաշվով այդպես էլ կա, բայց դա հաստատ ՔԻՉ ՉԻ:

Դե ես էլ մոտավորապես էդ էի ասում էլի:)