PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբի ձևավորմանը վերաբերող հարցեր

Chuk
06.02.2010, 23:18
Ուզում եմ այս թեմայում գրեք ձևավորմանը վերաբերվող նկատառումներ, ինչը դուր չի գալիս, ինչն արժի փոխել, ինչ ավելացնել և այլն, այդ թվում պատկերակների, գունային լուծումների մասին:

Մասնավորապես քիչ առաջ ֆորումի առաջին էջում (http://www.akumb.am/forum.php) բաժիններից յուրաքանչյուրի կողքին ավելացրի այդ բաժինը ներկայացնող պատկերակ: Կուզեի լսեի ձեր կարծիքները դրանց մասին, մասնավորապես, թե որոնք են անհամապատասխան կամ ըստ ձեզ փոխելու ենթակա:

Հետագա թյուրիմացություններից խուսափելու համար ի սկզբանե ասեմ, որ հաշվի եմ առնելու բոլոր կարծիքները, բայց դա չի նշանակում որ բոլոր ցանկությունները, նկատառումներն իրագործվելու են: Այլ կերպ ասած ձևավորումը շարունակում է մնալ իմ «ճաշակին», կողքից լսում եմ կարծիքներ:

Yeghoyan
06.02.2010, 23:27
մի հատ ասե՞մ:)

եթե կարելի է ,,Հումանիտար և հասարակական գիտություններ,,-ի բաժինը ներկայացնող պատկերակը էն ,,սև քառակուսի,, գլխարկից դիր:oy

Հ.Գ. բոլորն էլ սիրուն են, լավ մտածված;)

Ambrosine
06.02.2010, 23:29
մի հատ ասե՞մ:)

եթե կարելի է ,,Հումանիտար և հասարակական գիտություններ,,-ի բաժինը ներկայացնող պատկերակը էն ,,սև քառակուսի,, գլխարկից դիր:oy

Ես էլ բացի մի շատ հետաքրքիր տարբերակից /:))/, փողկապ էի առաջարկել, բայց քո առաջարկածը ավելի լավ ա ոնց-որ:think:)
Սպորտինը արդեն ասել ա, որ փոխելու ա, կարող եք չանհանգստանալ:oy:))

Chuk
06.02.2010, 23:42
Շնորհակալ եմ առաջարկի համար :)
Թե՛ «Սպորտ» բաժնինը, թե՛ «Հումանիտար գիտություններ» բաժնինը փոխեցի :)

Լեո
06.02.2010, 23:42
Առաջարկում եմ որպես սպորտ բաժնի պատկերակ դնել այս նկարը:

http://i50.tinypic.com/10zwxvl.png

Yeghoyan
06.02.2010, 23:46
,,Մշակութային անցուդարձ,,-ի պատկերակն ինչա՞

Chuk
06.02.2010, 23:48
Առաջարկում եմ որպես սպորտ բաժնի պատկերակ դնել այս նկարը:

http://i50.tinypic.com/10zwxvl.png

Առաջարկում եմ լուրջ առաջարկներ անել :)

masivec
06.02.2010, 23:50
Առաջարկում եմ որպես սպորտ բաժնի պատկերակ դնել այս նկարը:

http://i50.tinypic.com/10zwxvl.png
http://soccersets.com/images/adidas_ball-acm-614612_1_.jpg
Չէ ես մեկը ի:angry

Lion
06.02.2010, 23:50
Ուզում եմ այս թեմայում գրեք ձևավորմանը վերաբերվող նկատառումներ, ինչը դուր չի գալիս, ինչն արժի փոխել, ինչ ավելացնել և այլն, այդ թվում պատկերակների, գունային լուծումների մասին:

Մասնավորապես քիչ առաջ ֆորումի առաջին էջում (http://www.akumb.am/forum.php) բաժիններից յուրաքանչյուրի կողքին ավելացրի այդ բաժինը ներկայացնող պատկերակ: Կուզեի լսեի ձեր կարծիքները դրանց մասին, մասնավորապես, թե որոնք են անհամապատասխան կամ ըստ ձեզ փոխելու ենթակա:

Հետագա թյուրիմացություններից խուսափելու համար ի սկզբանե ասեմ, որ հաշվի եմ առնելու բոլոր կարծիքները, բայց դա չի նշանակում որ բոլոր ցանկությունները, նկատառումներն իրագործվելու են: Այլ կերպ ասած ձևավորումը շարունակում է մնալ իմ «ճաշակին», կողքից լսում եմ կարծիքներ:

Քո թույլտվությամբ մի առաջարկ.

Կուզենայի, որ ֆորումի էջերի "գծերը" ավելի հստակ լինեին: Օրինակ, առաջ ոնց էր - հստակ երևում էին այն սահմանները /գծերը/, որոնց մեջ գրվում էր պոստը: Իսկ հիմա այդպես չէ: Օրինակ, տես հենց այս թեմայիդ առաջին պոստը -

"Ակումբի ձևավորմանը վերաբերվող հարցեր"-ի տակից միանգամից սկսվում է յուզերի պոստի բովանդակությունը: Դրա փոխարեն լավ կլիներ այդտեղ որոշակի "գծային" բաժանում դրվեր...

terev
06.02.2010, 23:51
Ծրագրավորում

http://s44.radikal.ru/i105/1002/4c/0e0895473137.jpg

Լեո
06.02.2010, 23:54
Առաջարկում եմ լուրջ առաջարկներ անել :)

Առաջարկում եմ առաջարկս լուրջ ընդունել:

Ապե Ջան
06.02.2010, 23:55
Բայց ինչի ձեռ չեք քաշում էս գյալբոների գույնից, ընդհանուր գույնը այդքան էլ լավը չի, ինքը հանգիստ գույնա, բայց մի տեսակ են չի, հը ժող:think

Հայկօ
06.02.2010, 23:56
Նկարները լավն են: Առաջարկ. յուրաքանչյուր բաժնի նկար դարձնել հղում՝ դեպի համապատասխան բաժին: Ինտուիտիվ ուզում ես նկարը կտտցնես:

Հա, ու մեկ էլ մի բան. Մշակութային անցուդարձը ի՞նչ կապ ունի ծիծիկների հետ :blin.

http://www.akumb.am/images/forumicons/culture.png

Jarre
06.02.2010, 23:56
Շա՜տ գեղեցիկ է ամեն ինչ ու անչափ շնորհակալություն, որ այսքան լավ ես զբաղվում կայքով ու միշտ աշխատում ես լավագույնը անել։ Իրոք մերսի :)

Ունեմ միայն երկու առաջարկ.
Մշակութային անցուդարձի և վեբի նկարները կարծում եմ այդքան էլ համապատասխան չեն։
Մշակութային անցուդարձինը չի էլ հասկացվում թե ինչ է։ Ես կառաջարկեի սրա պես մի բան
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/EGlogowebt.gif

Իսկ վեբինը սենց մի բան՝
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/web-logo-internet_u25206826.jpg
կամ՝
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/operalogo.png

Եթե առաջարկս անօգուտ է, սորի :)

Chuk
06.02.2010, 23:56
Բայց ինչի ձեռ չեք քաշում էս գյալբոների գույնից, ընդհանուր գույնը այդքան էլ լավը չի, ինքը հանգիստ գույնա, բայց մի տեսակ են չի, հը ժող:think

Ալտերնատիվ գունային մոդել առաջարկվելու է :)

Ապե Ջան
06.02.2010, 23:57
Սպորտ բաժնի, մասնաորապես ֆուտբոլ բաժնի ֆոնը դնել ֆուտբոլային խաղադաշտ, իսկ ավելի կոնկրետ անկյունայինները իրացնելու այ հենց անկյունի մասը, գեղեցիկ կլինի:;)

Chuk
06.02.2010, 23:58
Հա, ու մեկ էլ մի բան. Մշակութային անցուդարձը ի՞նչ կապ ունի ծիծիկների հետ :blin.

http://www.akumb.am/images/forumicons/culture.png
Մշակույթ բաժնի պատկերակը ժամանակավոր է, մինչ համապատասխան ու հարմար տարբերակ մտածելը:
Ամեն դեպքում ծիծիկ չեն, այլ ազգային նվագարան :)

My World My Space
06.02.2010, 23:59
ամենակարևոր բանը....... տոնածառը հանի, Չուկ ջան............ ամոթ ա, առաջին անգամ մտնողի մոտ կարծիք կձևավորվի, որ ստեղի ադմինիստրատորները արձակուրդում են...........

Yeghoyan
07.02.2010, 00:00
Մշակույթ բաժնի պատկերակը ժամանակավոր է, մինչ համապատասխան ու հարմար տարբերակ մտածելը:
Ամեն դեպքում ծիծիկ չեն, այլ ազգային նվագարան :)

կարելի է դիմակ, կամ նմանատիպ ինչ-որ բան, ,,թատերականին,, մոտ առարկա:)

Լեո
07.02.2010, 00:07
Առաջարկում եմ Ակումբի շապիկին դնել Մասիսի նկարը (թողնելով անփոփոխ):

http://i48.tinypic.com/vg4dih.png

My World My Space
07.02.2010, 00:08
մշակույթ-ի համար առաջարկում եմ սա.

46013

terev
07.02.2010, 00:10
Վեբ

http://volt.od.ua/uslugi/images/stories/Lan/inet4.jpg

http://www.neonett.ru/wp-content/uploads/2010/01/web-design.jpg

http://news.akado.ru/upload/2009122512123407992da2ebb1da422decc26b11801f07740d_t2.jpg

My World My Space
07.02.2010, 00:13
ժող. ջան սենց չեղավ

1, Ստեղծագործողի անկյուն
2, Գրականություն
3, Լեզուներ
4, Կրթւոթյուն
5, Գրքերի աշխարհ թեմաների պատկերակները, դժվար ա տարբերել..... :(համարյա նույն բաներն են......:8:think

Chuk
07.02.2010, 00:18
ժող. ջան սենց չեղավ

1, Ստեղծագործողի անկյուն
2, Գրականություն
3, Լեզուներ
4, Կրթւոթյուն
5, Գրքերի աշխարհ թեմաների պատկերակները, դժվար ա տարբերել..... :(համարյա նույն բաներն են......:8:think

Հա, պիտի նման լինեն :)

My World My Space
07.02.2010, 00:20
սպորտ-ի համար էս էլ վատ չէր լինի............

46014

My World My Space
07.02.2010, 00:21
Հա, պիտի նման լինեն :)

բայց մի բանով պիտի տարբերվե՞ն, թե՞ չէ....որ իմանաս որը որն է.....

Chuk
07.02.2010, 00:21
Ժող, ուրեմն էդ պատկերակները ոճային առումով պիտի նման լինեն:
Էնպես որ խնդրում եմ զուտ «գաղափարական» առաջարկներ անել, իսկ արդեն նկարի ընտրությունը ես կանեմ: Պետք չի կոնկրետ նկարներ առաջարկել: Առաջարկվածների գերակշիռ մեծամասնությունը ոճային անհամաձայնություն ունեն առկա տարբերակների հետ :)

My World My Space
07.02.2010, 00:28

1, Ստեղծագործողի ակումբ......... քնար /լիռա/
2, գրականություն - գիրք փետրային գրիչով
3, լեզուներ - ինչ որ տառերի կամ տարբեր լեզվով բառերի համակցություն
4, Կրթություն - գրքի վրա խոնարված կիսադեմ
5, Գրքերի աշխարհ - կարելի է թողնել նույնը կամ փոխարնել, ասենք գրադարակով..../իհարկե գրքերով լի/:)

Հ.Գ.հա,մի բան էլ, ֆանեդասկոպը ի՞նչ կապ ունի շրջակա միջավայրի հետ..... այդեղ պիտի լինի կենսաբանության ոլորտից մի նկար...........ասենք մարդը բնության մեջ, ինչ-որ սլաքներով.....

terev
07.02.2010, 00:31
Մարդ և շրջակա միջավայր

http://www.ikcm.com.my/images/about-us.jpg

http://www.figfederalcu.com/m3.2/images/common/earth-hug.png

http://www.ehow.com/images/GlobalPhoto/Articles/4921120/businesspeople-main_Thumb.jpg

Chuk
07.02.2010, 00:34
Մարդ և շրջակա միջավայր
Կրկնում եմ խնդրանքս :)

Ժող, ուրեմն էդ պատկերակները ոճային առումով պիտի նման լինեն:
Էնպես որ խնդրում եմ զուտ «գաղափարական» առաջարկներ անել, իսկ արդեն նկարի ընտրությունը ես կանեմ: Պետք չի կոնկրետ նկարներ առաջարկել: Առաջարկվածների գերակշիռ մեծամասնությունը ոճային անհամաձայնություն ունեն առկա տարբերակների հետ :)

My World My Space
07.02.2010, 00:37
Հ.Գ.հա,մի բան էլ, ֆանեդասկոպը ի՞նչ կապ ունի շրջակա միջավայրի հետ..... այդեղ պիտի լինի կենսաբանության ոլորտից մի նկար..........

Կամ սրա պես մի բան..........

46015

Chuk
07.02.2010, 00:40
Հ.Գ.հա,մի բան էլ, ֆանեդասկոպը ի՞նչ կապ ունի շրջակա միջավայրի հետ..... այդեղ պիտի լինի կենսաբանության ոլորտից մի նկար...........ասենք մարդը բնության մեջ, ինչ-որ սլաքներով.....
Թեև ընդհանուր բաժնի անվանում «Մարդ և շրջակա բնություն» է, բայց թերևս բաժնի ամենակարևոր հատվածը Բժշկությանը վերաբերվող հատվածն է: Բայց կմտածեմ:

My World My Space
07.02.2010, 00:42
Թեև ընդհանուր բաժնի անվանում «Մարդ և շրջակա բնություն» է, բայց թերևս բաժնի ամենակարևոր հատվածը Բժշկությանը վերաբերվող հատվածն է: Բայց կմտածեմ:

էդ դեպքում նայի նախորդ գրառումս...... առաջարկում եմ հենց դա էլ դնել....

Chuk
07.02.2010, 00:44
էդ դեպքում նայի նախորդ գրառումս......

Նայել եմ :)
Ասեցի՝ կմտածեմ :)

Մանուլ
07.02.2010, 01:21
Չուկ ջան, էն ամենավերևի 2 տողը որ կա, դրա նախորդ տարբերակն ավելի լավն էր... Տեղեկացում, վերջին այցելություն, չկարդացված գրառումներ. բոլորը իրար տակ էին: Թե՞ սա ձևավորման հետ կապ չունի :} :oy:

Chuk
07.02.2010, 01:25
Չուկ ջան, էն ամենավերևի 2 տողը որ կա, դրա նախորդ տարբերակն ավելի լավն էր... Տեղեկացում, վերջին այցելություն, չկարդացված գրառումներ. բոլորը իրար տակ էին: Թե՞ սա ձևավորման հետ կապ չունի :} :oy:

Ինչ-որ իմաստով կապ ունի, Մանուլ ջան, բայց դժվար թե փոփոխության ենթարկվի՝ ձևավորման հետ առնչություն չունեցող պատճառներով:
Ամեն դեպքում նման հարցերն իմ խորին համոզմամբ զուտ սովորելու վրա է :)

Rammstein
07.02.2010, 01:26
«Երաժշտություն» բաժնի համար կարծում եմ ավելի լավ կլիներ ինչ-որ նոտայի նկար:

Սենց մի բան, բայց դե ոճին համապատասխան:
http://www.clker.com/cliparts/9/c/7/7/11949866351514025671sixteenth_notes_joined__01.svg.med.png
http://www.clker.com/cliparts/a/4/2/8/1194986684229300209double_note_two_jean-vic_01.svg.med.png
http://www.baevents.com/gmelch/Music_Note.jpg

Հ.Գ. կամ սենց բաներ.
http://globalpatriot.com/wp-content/uploads/2009/09/Music-Note.jpg

Էս մեկը մի քիչ ոճային առումով էլ ա բռնում.
http://www.callcentrehelper.com/images/stories/Nov2006/music-note.jpg

Լեո
07.02.2010, 01:28
Չուկ, շապիկին Մասիսի նկարը դնելու մասին ի՞նչ կասես:

Chuk
07.02.2010, 01:29
Չուկ, շապիկին Մասիսի նկարը դնելու մասին ի՞նչ կասես:

Բացառում եմ :)

Լեո
07.02.2010, 01:37
Բացառում եմ :)

Իսկ ինչու՞ հայկական ակումբը չունի հայկական որևէ խորհրդանիշ (սիմվոլի տեսքով):

Chuk
07.02.2010, 01:40
Իսկ ինչու՞ հայկական ակումբը չունի հայկական որևէ խորհրդանիշ (սիմվոլի տեսքով):

Հայկական ֆորումն ունի հայկական խորհրդանիշ, սիմովի տեսքով (տե՛ս ծրագրի վերնագրային շերտում երևացող կայքի պատկերակը):
Իսկ ես Մասիս սարի համար գժվում եմ, բայց դրա վրա անջատված «դիզայներներից» չեմ, որ տեղի-անտեղի ամեն ինչը մասիսավորեմ:

Լեո
07.02.2010, 01:44
Թե էն կլորակի ինչն ա հայկական, չհասկացա :esim

Chuk
07.02.2010, 01:46
Թե էն կլորակի ինչն ա հայկական, չհասկացա :esim

Դրա մեջի նախշը Հայկական խաչքարից է վերցրած :)
Իհարկե ինքը իր բնույթով էնպիսին է, որ որպես հայկական չի առանձնանում, բայց դա էական չի:
Ակումբի առաջին ձևավորումը եղել է հիմնված հայկական մանրանկարչության վրա:
Բայց երևի թե տարիքային հասունությունս ինձ հուշել է, որ հայկականությունը պահելու համար բնավ պարտադիր չի օգտագործել մանրանկարների, խաչքարերի, եկեղեցիների կամ մասիսի նկար :)

Kuk
07.02.2010, 02:34
Նոր նայեցի բոլոր նկարները, ու մի առաջարկ էլ ես անեմ. թող մնան այնպես, ինչպես կան, շատ էլ լավն են, համապատասխան են: Հայի խասիաթ ա, եթե ասում ես՝ քննադատի, քննադատում ա՝ առանց նայելու՝ քննադատելու բան կա, թե չկա:D Եթե հազար դոլարանոց ապրանքը վաճառես 10 դոլարով, մեկա առնողը գալու ա ու սուսուփուս էժանով առնելու փոխարեն ասի՝ ապեր, վերջին գինն ա՞, միքիչ իջի, առնեմ:D Վստահ եմ, որ եթե էս թեման չբացեիր, էսքան մարդ չէր ասի՝ գիտե՞ս, էս նկարը համապատասխան չի, էն մեկը դիր: Ժող, ոչ մեկին չեմ մեղադրում կամ ասում, որ սխալ եք անում. մարդն ասում ա՝ օգնեք, դուք էլ օգնում եք, բայց դե մեկդ միքիչ խիղճ ունեցեք ու ասեք՝ լավն են, մի փոխի, լավ էլ ընտրել ես, թող մնան:))
Հ.Գ. Չուկ, քաղաքականություն բաժնի նկարը փոխի, լավը չի, չի սազում, Լևոն պապիկի մուշտուկը դիր, կսազի:D

Ռուֆուս
07.02.2010, 03:12
Տաաակ, նախ ասեմ, որ դուրս շատ եկան, բայց մի քանի բանի հետ էդքան էլ համաձայն չեմ.

Երաժշտություն - կիթառը ավելի լավ կբնորոշեր բաժինը :)) բայց նոտան երևի ամենահարմարը կլինի
Մշակութային Իրադարձությունների ծիծիկների իմաստը ես էլ չհասկացա, բայց տեսա, որ խոսել եք արդեն դրա մասին
Սև քառակուսի գլխարկը ավելի շուտ Կրթությանը կսազեր
Լեզուներին ավելի շուտ այբուբեն կսազեր

Իսկ ամենաշատը Երկիր մոլորակի նկարն ա դուրս եկել :)

Ուլուանա
07.02.2010, 04:02

Համաձայնելով Հայկի բոլոր ասածներին՝ որոշ բաներ էլ ավելացնեմ.

Հոգեբանություն և փիլիսոփայություն – ակնոցը, կարծում եմ, տվյալ դեպքում ոչինչ չասող պատկերակ է, առաջարկում եմ բուի նկար՝ որպես իմաստության խորհրդանիշ, որը, կարելի է համարել, որ երկու գիտություններն էլ միավորում է։

Կենցաղ – սուրճի բաժակներն, իմ կարծիքով, չափից դուրս նեղ են կենցաղը բնորոշելու համար, ինձ թվում է՝ տուն կամ տնական ինչ–որ մթնոլորտ/միջավայր ներկայացնող պատկերակն ավելի հարմար կլիներ։

Ժամանց – էս բաժնին, իմ կարծիքով, ավելի շուտ ասոցիացվում է խաղի, քան նվերների հետ։ Առաջարկում եմ որևէ խաղ խորհրդանշող պատկերակ դնել։

Rammstein
08.02.2010, 19:50
Մի բան էլ ասեմ.
Վեբի համար, իմ կարծիքով ավելի հարմար կլիներ ինչ-որ սարդոստայն… կամ էլ սենց մի բան.

Հ.Գ. Մի հատ էլ ավելացրի, բայց ոնց որ առաջինն (http://www.akumb.am/asset.php?fid=45682&uid=14441&d=1265644176) ավելի լավ ա:

Adam
08.02.2010, 20:53
Չուկ, իսկ ինտիմ անկյա՞ն նկարը :oy

Ձայնալար
10.02.2010, 10:16
Մի բան էլ ասեմ.
Վեբի համար, իմ կարծիքով ավելի հարմար կլիներ ինչ-որ սարդոստայն… կամ էլ սենց մի բան.

Հ.Գ. Մի հատ էլ ավելացրի, բայց ոնց որ առաջինն (http://www.akumb.am/asset.php?fid=45682&uid=14441&d=1265644176) ավելի լավ ա:

Սարդոստայնի միտքը լավն ա, մեկ էլ շնորհակալություն տոնածառը հավաքելու համար, հուսով եմ խաղալիքները խնամքով դասավորել ես արկղում :)

My World My Space
10.02.2010, 11:17
Հիանալի ձմեռային տեսարան ա,ապրես Չուկ ջան......

Հ.Գ. Բյց հիմիկվանից մտածի,թե տեղը ինչ ես դնելու..... 18օրից գարուն ա........ մյաո՜ւ........;)

Annadam
10.02.2010, 12:11
Հիանալի ձմեռային տեսարան ա,ապրես Չուկ ջան......

Հ.Գ. Բյց հիմիկվանից մտածի,թե տեղը ինչ ես դնելու..... 18օրից գարուն ա........ մյաո՜ւ........;)
Կամ 4 օրից Վալենտինի տոնն ա:oy

Rammstein
26.02.2010, 18:52
Առաջարկում եմ սա` http://www.akumb.am/images/misc/progress.gif փոխարինել կցվածով: Առաջինը մուգ ֆոնի ֆրա լավ չի երեւում:

Ձայնալար
01.03.2010, 10:39
Գարնանային ծաղիկները շատ լավն են :)

*e}|{uka*
01.03.2010, 15:36
ու՜խ :love

Ariadna
01.03.2010, 16:16
Հա, իրոք շատ սիրուն ա, առավոտը տեսա, միանգամից տրամադրությունս բարձրացավ։ Ապրի Չուկիտոս :) Հասմիկ ծաղիկին ա շատ նման, մեր բակում աճում էր :)

Boboloz
01.03.2010, 18:08
Գարնանային ծաղիկները լավն են,բայց ավելի լավ կլիներ,երբ ամեն մեկս կարողանայինք մեր ֆոնը,դիզայնը փոխել:

tikopx
17.08.2010, 17:50
խիյա ակումբի ռեյտինգը եսքան իջել? պետք է զբաղվել այս հարցով` ադմիներ և մոդերներ

49364

Chuk
17.08.2010, 18:30
Կարո՞ղ ես բացատրել, թե էս գրառումդ ընդհանրապես ի՞նչ կապ ունի էս թեմայի հետ:

tikopx
17.08.2010, 19:18
Կարո՞ղ ես բացատրել, թե էս գրառումդ ընդհանրապես ի՞նչ կապ ունի էս թեմայի հետ:

սրան վերաբերվող թեմա չգտա,դրա համար էլ ստեղ գրեցի

Morg
16.04.2011, 18:38
Կանանց միամսյակը անցել է: Կարելի ա դրան վերաբերվող նկարը փոխել:

Ապե Ջան
16.04.2011, 22:49
Կանանց միամսյակը անցել է: Կարելի ա դրան վերաբերվող նկարը փոխել:

Բայց չէ որ գարուն է: :)
Մինչև «Մայիսի 1» համբերի:

Աշոտ Երկաթ
22.04.2011, 20:15
Ադմիններ ինձ թվումա ես 51920 պիտի արդեն փոխվի (կամել "միամսյակը"-ի փոխարեն գրեք "տասնմեկամյակը")

Morg
22.04.2011, 21:56
Ադմիններ ինձ թվումա ես 51920 պիտի արդեն փոխվի (կամել "միամսյակը"-ի փոխարեն գրեք "տասնմեկամյակը")Ես էլ եմ էդ ասում էլի:

Rammstein
22.04.2011, 22:50
Բայց չէ որ գարուն է: :)
Մինչև «Մայիսի 1» համբերի:

Սկզբում մարտի 8-ն ու ապրիլի 7-ն էին, հետո դառավ մարտի 8-ից ապրիլի 7-ը, հիմա էլ ամբողջ գարունն ա՞ կանանց միամսյակ: :o

Chuk
22.04.2011, 23:16
Ակումբի շապիկը պետք է փոխվի ու դա իմ թերացումն է: Շատ շուտով կշտկեմ:
Ներողություն եմ խնդրում ուշացման համար:

Բայց միաժամանակ պետք է բարձրաձայնեմ. անկեղծորեն ուզում եմ հավատալ, որ այդ գրության ավելի երկար մնալն ինչ-որ մեկին անհարմարություն է պատճառում ու չեմ կարողանում հավատալ:

Գալաթեա
22.04.2011, 23:58
Բայց միաժամանակ պետք է բարձրաձայնեմ. անկեղծորեն ուզում եմ հավատալ, որ այդ գրության ավելի երկար մնալն ինչ-որ մեկին անհարմարություն է պատճառում ու չեմ կարողանում հավատալ:

Ինձ որ` չի խանգարում:

Ապե Ջան
23.04.2011, 00:31
Ինձ որ` չի խանգարում:

Ինչի՞ միայն քեզ… :))

yerevanci
23.04.2011, 00:44
Չուկ ջան «Մարդ և շրջակա միջավայր» բաժնի նկարը ամբողջ բաժինը չի բնութագրում, չգիտեմ, ինչքաով է հարմար, բայց առջարկում եմ սա
51922

Chuk
23.04.2011, 13:24
Չուկ ջան «Մարդ և շրջակա միջավայր» բաժնի նկարը ամբողջ բաժինը չի բնութագրում, չգիտեմ, ինչքաով է հարմար, բայց առջարկում եմ սա
51922

Այդ բաժնում ամենակարևոր ենթաբաժինը համարում ենք «Բժշկությունը», մնացածը, այսպես ասած, կողքից են ձևավորվել, հետևաբար այս նկարը սազական չեմ համարում (դա իմաստային առումով, ոճական տարբերության մասին, չափերի խնդրի և այլնի մասին դեռ չեմ էլ խոսում): Շնորհակալություն առաջարկի համար :)

dvgray
22.09.2012, 22:11
հնարավո՞ր է այնպես անել, որ "Նորություներ" ընտրելիս նորությունների մեջ չերևա "Զրուցարան"-ում արված գրառումենրը :

Chuk
22.09.2012, 22:55
հնարավո՞ր է այնպես անել, որ "Նորություներ" ընտրելիս նորությունների մեջ չերևա "Զրուցարան"-ում արված գրառումենրը :

Ներկայումս չէ: Բայց նոր գրառումները ճկունացնելու միտք կա, տեսնենք կստացվի՞:

Vaio
22.09.2012, 23:28
հնարավո՞ր է այնպես անել, որ "Նորություներ" ընտրելիս նորությունների մեջ չերևա "Զրուցարան"-ում արված գրառումենրը :

Մեկ էլ օրագրերը:

Ֆոտոն
23.09.2012, 00:11
Ես կուզեի, որ ամեն մեկը, որ ինչ-որ բաժին չի սիրում, նորությունների մեջ չտեսնի: Չգիտեմ, թե էդ ոնց կարելի է անել, բայց ամեն մեկն էլ իր չսիրած բաժիններն ունի:

Chuk
23.09.2012, 00:13
Ես կուզեի, որ ամեն մեկը, որ ինչ-որ բաժին չի սիրում, նորությունների մեջ չտեսնի: Չգիտեմ, թե էդ ոնց կարելի է անել, բայց ամեն մեկն էլ իր չսիրած բաժիններն ունի:

Եթե լինի, հենց մենակ էդ տարբերակով էլ կլինի, այսինքն մարդը կունենա բաժինների ընտրության հնարավորություն: Բայց սա հատուկ ասեմ, որ չեմ խոստանում: Չգիտեմ, կստացվի, թե չէ: Պատրաստի նման լուծում չեմ գտել:

Ֆոտոն
23.09.2012, 00:23
Եթե լինի, հենց մենակ էդ տարբերակով էլ կլինի, այսինքն մարդը կունենա բաժինների ընտրության հնարավորություն: Բայց սա հատուկ ասեմ, որ չեմ խոստանում: Չգիտեմ, կստացվի, թե չէ: Պատրաստի նման լուծում չեմ գտել:

Մտքովս էլ չէր անցնում, որ կլինի: Իրականում էդ մեր երազանքների շարքից ա: :))