PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպես ճիշտ ընտրել եղունգներից լաքը մաքրելու հեղուկը



Ֆաբելլա
06.02.2010, 18:17
Եղունգների լաքը մաքրելու հեղուկները իրենցից ներկայացնւմ են ուժեղ օրգանական լուծիչների և հատուկ հավելանյութերի լուծույթներ:
Որպես լուծիչներ գործածվում են ացետոն, էթիլ ացետատ, տոլուոլ, բենզոլ և այլն:
Որպես հատուկ հավելանյութեր տարբեր արտադրության լաքահանման հեղուկներում ավելացվում են տարբեր նյութեր, սկսած հոտավետիչներից ու գունանյութերից մինչև բիոակտիվ միացություններ:
“ՖԱԲԵԼԼԱ” ՍՊԸ-ի արտադրության եղունգների լաքը մաքրելու հեղուկները կտրուկ տարբերվում են մրցակից նմանատիպ տեղական և ներկրվող արտադրանքներից:
Տարբերվող հատկանիշներն են`
1. Բաղադրության մեջ մտնող լուծիչները, դրանց մաքրության աստիճանը, և ճիշտ հարաբերությունը թույլ են տալիս առավելագույնս հեշտ և արագ մաքրել լաքը:
2. Լուծիչների ճիշտ ընտրությունը ապահովում է լաքի շերտի ընտրողական մաքրում և առավելագույնս քիչ է վնասում բուն եղունգների օրգանական միացությունները: Լաքահանման պրոցեսից հետո չի փոխվում եղունգների կենսաքիմիական կազմը:
3. Էթիլ ացետատի, ացետոնի և ջրի քանակային ճիշտ փոխհարաբերությունը զերծ է պահում եղունգները ջրազրկումից և հետագա կոտրատվելու վտանգից:
4. Որպես հավելանյութ բաղադրության կազմի մեջ ընդգրկված գլիցերինը լաքի շերտը մաքրելուց հետո կանխում է եղունգների ու դրանց շրջակա մաշկի ջրազրկումը, ինչպես նաև փափկացնում է մաշկը:
5. Բացառապես բնական ծագմում ունեցող և սառը սեղմման պրոցեսով ստացված յուղերը հարուստ կենսաբանական ակտիվ միացություններով խնամում են եղունգները քիմիական ագրեսիվ միացություններ պարունակող լաքերի թողած հետեվանքներից: Մասնավորապես`
ՉԻՉԽԱՆԻ ՅՈՒՂԸ, որը բժշկության մեջ հայտնի որպես այրվածքների շուտ վերականգնման համար ամենաէֆեկտիվ միջոց, վերականգնում է վնասված եղունգները
ԽԱՂՈՂԻ ԿՈՐԻԶԻ ՅՈՒՂԸ, որը բժշկության մեջ հայտնի որպես ամենանվտանգ հզոր հակաօքսիդիչ, կանխում է ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունը և պաշտպանում եղունգները արտաքին բացասական ազդեցություներից:
ԸՆԿՈՒՅԶԻ ՅՈՒՂԸ , որը հարուստ է А, В1, В2, В6, Р, РР, Е, С, К, վիտամիններով և կարոտինոիդներով սնուցում է եղունգները և վերացնում եղունգների շրջակա մաշկի գրգռվածությունը:
6. Բաղադրության մեջ կան լիմոնի և մանգոի հոտավետիչներ, որոնք մեղմացնում են լուծիչների կտրուկ հոտերը, բայց կպչուն չեն և օգտագօրծումից հետո չեն թողնում իրենց յուրահատուկ հոտերը:
Այս եղունգների լաքը մաքրելու հեղուկները երկարամյա գիտական աշխատանքի և հետազոտությունների արդյունք են, որոնց բաղադրության իրավունքները պատկանում են միայն “ՖԱԲԵԼԼԱ” ՍՊԸ-ին: Ունեն իրենց ՀՀ-ում հաստատված համապատասխան տեխնիկական պայմանները և սերտեֆիկացված են:
Առաջին հայացքից առողջության համար կարեվորություն չունեցող լաքահանման միջոցը կարող է ու պետք է լինի ԲԱՐՁՐՈՐԱԿ ու ԱՊԱՀՈՎ և հոգ տանի Ձեր եղունգների առողջության և արտաքին տեսքի համար:

Mark Pauler
13.02.2010, 13:37
Հետքրքիր է, բայց գովազդը շատ է!!!
Փորձեք ներկայացնել ձեր ասելիքը ավելի դյուրին ու առանց գովազդային կոչերի:
Որպես դեղագետ եմ ասում - Այս յուղեւով եղունգները մաքրելու հեղուկը համոզված եմ, որ շատ լավ ազդեցություն կունենա, ոչ միայն եղունգների այլև դրանց շրջակա մաշկի համար:
Իսկ այն որ լուծիչների մեջ կա նաև էթիլ ացետատ - գովելի !!! - Լուրջ մասնագիտական աշխատանք է արված բաղադրության վրա::hands

*e}|{uka*
13.02.2010, 13:53
Հմմմ, «ֆաբելլա Սպը»-ն ներկայացնում է Ֆաբելլան:

Միքո
13.02.2010, 13:55
Հմմմ, «ֆաբելլա Սպը»-ն ներկայացնում է Ֆաբելլան:

կամ էլ ի պատիվ Ֆաբելլաի, բացվել է «Ֆաբելլա սպը»-ն

Mark Pauler
26.02.2010, 22:21
Էսօր պատահաբար լսում էի, թե մեր աշխատող կանացից 2 հոգի ոնց են գովում ՖԱԲԵԼԼԱՆ:
Հետո հիշեցի որ ստեղ եմ կարդացել դրա մասին:
Մեծ կազմակերպություն ա "Ֆաբելլա" ՍՊԸ-ն???
Էլ ինչ եք արտադրում???
Մենակ առանց գովազդի խնդրում եմ!!!

Ագնի
05.03.2010, 01:14
շատ շնորհակալ եմ ինֆորմացիայի համար.լաքը մաքրող այդ միջոցից օգտվում եմ:նարնջագույն պիտակովը:որի մեջ կա չիչխանի,ընկույզի խաղողի կորիզի յուղեր:Գնեցի լրիվ պատահական; մի բան ուզեցի` ապտեկայւմ դա տվեցին;Սկզբում պիտակի վրա չէի էլ կարդացել : հետո զգացի որ օգտագործելուց հետո եղունգներս չեն չորանում:առանձնապես չէի հավատում որ այդ յուղերը իրականում դրա մեջ կան :բայց կարծես թե ամեն ինչ ճիշտ է;

Լեո
05.03.2010, 01:16
Ծծմբական թթվից ճիշտը չկա:

Sophie
05.03.2010, 11:06
Ֆաբելլաից երբևէ չեմ օգտվել : Բայց անպայման կփորձեմ : Շնորհակալություն ինֆորմացիայի համար:

Ֆաբելլա
05.03.2010, 14:54
Էսօր պատահաբար լսում էի, թե մեր աշխատող կանացից 2 հոգի ոնց են գովում ՖԱԲԵԼԼԱՆ:
Հետո հիշեցի որ ստեղ եմ կարդացել դրա մասին:
Մեծ կազմակերպություն ա "Ֆաբելլա" ՍՊԸ-ն???
Էլ ինչ եք արտադրում???
Մենակ առանց գովազդի խնդրում եմ!!!
Կազմակերպությունը մեծ չի, բայց ունի լուրջ լաբորատոր հնարավորություններ և մեծ գիտական ներուժ:
Օրինակ Եղունգների լաքահանման միջոցը ստեղծվել է 8-9 ամիսների քրտնաջան գիտական աշխատանքների արդյունքում: Իր մեջ պարունակում է շատ նուրբ գիտական լուծումներ:
Օրինակ լուծիչների ճիշտ փոխհարաբերությունները, որպեսզի արագ մաքրի ,բայց զուրկ լինի ջրազրկող հատկությունից:
Կամ Կենսաբանական ակտիվ նյութերի ընտրությունները ու քանակները....
Ընդ որում հարցը դրված է եղել այսպես - ստանալ բարձրորակ ապրանք, այլ ոչ թե, ինչ որ էժան բան որ հեշտ սպառում ունենա:

Ֆաբելլա
05.03.2010, 14:56
Շնորհակալություն Sophie :
Մի քանի անգամ օգտագործելուց հետո կխնդրեի, ձեր անաչառ կարծիքով կիսվեիք այստեղ:

Ֆաբելլա
05.03.2010, 15:05
շատ շնորհակալ եմ ինֆորմացիայի համար.լաքը մաքրող այդ միջոցից օգտվում եմ:նարնջագույն պիտակովը:որի մեջ կա չիչխանի,ընկույզի խաղողի կորիզի յուղեր:Գնեցի լրիվ պատահական; մի բան ուզեցի` ապտեկայւմ դա տվեցին;Սկզբում պիտակի վրա չէի էլ կարդացել : հետո զգացի որ օգտագործելուց հետո եղունգներս չեն չորանում:առանձնապես չէի հավատում որ այդ յուղերը իրականում դրա մեջ կան :բայց կարծես թե ամեն ինչ ճիշտ է;

Դժվար է այսօր Հայաստանում ապացուցել, որ կարող է լինել հայկական արտադրության կոսմետիկ միջոց, որը ոչ միայն չի զիջում արտասահմանյաններին, այլ նույնիսկ ունի մի շարք առավելություններ:
Դա իսկապես այդպես է: Կազմակերպությունը այսօր ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է , որ նաև հետագա արտադրած բոլոր արտադրատեսակները լինելու են լավագույնը հայկական շուկայում: Մենք ունենք գիտական մեծ ներուժ, կամք և նպատակ, ապացուցելու, որ կարող ենք արտադրել շատ բարձրորակ ապրանքներ:

Ռուֆուս
05.03.2010, 15:09
Կներեք էլի, չնայած ես եղունգներիս մանիկյուր չեմ քսում:)) բայց մի հարց հետաքրքրեց: Ձեր արտադրանքը ինչո՞վ է տարբերվում ավանդական սովորական ացետոնից: :)

Ֆաբելլա
05.03.2010, 15:10
Ծծմբական թթվից ճիշտը չկա:

ծծմբական թթվից ավելի ճիշտ, օլեումն ա (ծծմբական թթվի և ծծմբական օքսիդի լուծույթը), բայց խորհուրդ չեմ տա փորձես:

Ֆաբելլա
05.03.2010, 22:50
Կներեք էլի, չնայած ես եղունգներիս մանիկյուր չեմ քսում:)) բայց մի հարց հետաքրքրեց: Ձեր արտադրանքը ինչո՞վ է տարբերվում ավանդական սովորական ացետոնից: :)
Սովորական ացետոնը ուղղակի լուծիչ ա, իսկ սա Բացի լուծիչը պարունակում ա կենսաբանական ակտիվ նյութեր… Վերևում կարդա… Գրածա…
Հաստատ եղած կլինի, որ ինչ որ բան ներկես ու վերջում ձեռքերդ ացետոնով մաքրելուց հետո տեսնեն մաշկդ չորացավ ու ջրազրկվեց:
Պատկերացրա որ, մանիկյուր մաքրելուց դա ամեն օր ա լինում աղջիկների նուրբ մատների ու եղունգների հետ:
Ֆաբելլայի Լաքահանման հեղուկն օգտագործելուց հետո, ոնց որ կրեմ քսաց լինես:

Գեա
20.03.2010, 20:42
Դժվար է այսօր Հայաստանում ապացուցել, որ կարող է լինել հայկական արտադրության կոսմետիկ միջոց, որը ոչ միայն չի զիջում արտասահմանյաններին, այլ նույնիսկ ունի մի շարք առավելություններ:
Դա իսկապես այդպես է: Կազմակերպությունը այսօր ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է , որ նաև հետագա արտադրած բոլոր արտադրատեսակները լինելու են լավագույնը հայկական շուկայում: Մենք ունենք գիտական մեծ ներուժ, կամք և նպատակ, ապացուցելու, որ կարող ենք արտադրել շատ բարձրորակ ապրանքներ:

հարգելի fabella ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր արտադրանքի համար,որի մասին ես իմացել եմ իմ մատնահարդարից: Օգտագործելուց հետո ես հաճելիորեն զարմացա:Փաստորեն Հայաստանում էլ կա կոսմետիկ ապրանքանիշ, որի ստեղծման ժամանակ ի նկատի է առնվել օգտագործողի անվտանգությունը ,ես կասեի ավելին` առողջությունը, եթե հաշվի առնենք հեղուկի բաղադրությունը: Հեղուկի բարձր որակի մասին կարելի է գաղափար կազմել արդեն առաջին օգտագործումից հետո:
Միշտ մնացեք այդպիսին:

Ֆաբելլա
28.09.2010, 21:52
Արդեն մեկ տարի է ինչ հայաստանյան շուկայում առկա է "ՖԱԲԵԼԼԱ" ապրանքանիշը:
Մեծաքանակ սպառում ունեցող այս եղունգների լաքը մաքրելու հեղուկը, արդեն ապացուցել է իր անկրկնելի բարձր և կայուն որակը:
Հարգելի կանայք կիսվեք ձեր կարծիքներով այս լաքահանման հեղուկի մասին և ավելացրեք խնդրեմ, թե էլ ինչ նոր ապրանքատեսակ կուզենայիք տեսնել հայկական շուկայում տեղական արտադրողից, բայց բարձր որակով: Խոստանում եմ, որ ձեր կարծիքները ոչ միայն հաշվի կառնվեն, այլ նաև կարժանանաք հաճելի անակնկալների:
Ի դեպ մեր ապրանքների ցանկում ավելացել են նոր ապրանքատեսակներ մաքրող և լվացող կենցաղային քիմիայի շարքից` արտադրված բացառապես եվրոպական հումքերով և բարձրորակ նոր տեխնոլոգիաներով:
Ավելացել է նաև մի նոր բրենդ, որը կոչվում է "ՖԼՈՐԵՍՏԱ": Նա էլ իր հետ կբերի նոր շունչ ու հետաքրքիր մասնագիտական լուծումներ:
ՍՊԱՍԵՔ ԱՎԵԼԻԻՆ և ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԿԱՐԾԻՔՆԵՐՈՎ:

Երվանդ
28.09.2010, 21:53
Ի՞նչ եք ասում:o, չի կարող պատահել: