Ֆաբելլա
06.02.2010, 18:17
Եղունգների լաքը մաքրելու հեղուկները իրենցից ներկայացնւմ են ուժեղ օրգանական լուծիչների և հատուկ հավելանյութերի լուծույթներ:
Որպես լուծիչներ գործածվում են ացետոն, էթիլ ացետատ, տոլուոլ, բենզոլ և այլն:
Որպես հատուկ հավելանյութեր տարբեր արտադրության լաքահանման հեղուկներում ավելացվում են տարբեր նյութեր, սկսած հոտավետիչներից ու գունանյութերից մինչև բիոակտիվ միացություններ:
“ՖԱԲԵԼԼԱ” ՍՊԸ-ի արտադրության եղունգների լաքը մաքրելու հեղուկները կտրուկ տարբերվում են մրցակից նմանատիպ տեղական և ներկրվող արտադրանքներից:
Տարբերվող հատկանիշներն են`
1. Բաղադրության մեջ մտնող լուծիչները, դրանց մաքրության աստիճանը, և ճիշտ հարաբերությունը թույլ են տալիս առավելագույնս հեշտ և արագ մաքրել լաքը:
2. Լուծիչների ճիշտ ընտրությունը ապահովում է լաքի շերտի ընտրողական մաքրում և առավելագույնս քիչ է վնասում բուն եղունգների օրգանական միացությունները: Լաքահանման պրոցեսից հետո չի փոխվում եղունգների կենսաքիմիական կազմը:
3. Էթիլ ացետատի, ացետոնի և ջրի քանակային ճիշտ փոխհարաբերությունը զերծ է պահում եղունգները ջրազրկումից և հետագա կոտրատվելու վտանգից:
4. Որպես հավելանյութ բաղադրության կազմի մեջ ընդգրկված գլիցերինը լաքի շերտը մաքրելուց հետո կանխում է եղունգների ու դրանց շրջակա մաշկի ջրազրկումը, ինչպես նաև փափկացնում է մաշկը:
5. Բացառապես բնական ծագմում ունեցող և սառը սեղմման պրոցեսով ստացված յուղերը հարուստ կենսաբանական ակտիվ միացություններով խնամում են եղունգները քիմիական ագրեսիվ միացություններ պարունակող լաքերի թողած հետեվանքներից: Մասնավորապես`
ՉԻՉԽԱՆԻ ՅՈՒՂԸ, որը բժշկության մեջ հայտնի որպես այրվածքների շուտ վերականգնման համար ամենաէֆեկտիվ միջոց, վերականգնում է վնասված եղունգները
ԽԱՂՈՂԻ ԿՈՐԻԶԻ ՅՈՒՂԸ, որը բժշկության մեջ հայտնի որպես ամենանվտանգ հզոր հակաօքսիդիչ, կանխում է ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունը և պաշտպանում եղունգները արտաքին բացասական ազդեցություներից:
ԸՆԿՈՒՅԶԻ ՅՈՒՂԸ , որը հարուստ է А, В1, В2, В6, Р, РР, Е, С, К, վիտամիններով և կարոտինոիդներով սնուցում է եղունգները և վերացնում եղունգների շրջակա մաշկի գրգռվածությունը:
6. Բաղադրության մեջ կան լիմոնի և մանգոի հոտավետիչներ, որոնք մեղմացնում են լուծիչների կտրուկ հոտերը, բայց կպչուն չեն և օգտագօրծումից հետո չեն թողնում իրենց յուրահատուկ հոտերը:
Այս եղունգների լաքը մաքրելու հեղուկները երկարամյա գիտական աշխատանքի և հետազոտությունների արդյունք են, որոնց բաղադրության իրավունքները պատկանում են միայն “ՖԱԲԵԼԼԱ” ՍՊԸ-ին: Ունեն իրենց ՀՀ-ում հաստատված համապատասխան տեխնիկական պայմանները և սերտեֆիկացված են:
Առաջին հայացքից առողջության համար կարեվորություն չունեցող լաքահանման միջոցը կարող է ու պետք է լինի ԲԱՐՁՐՈՐԱԿ ու ԱՊԱՀՈՎ և հոգ տանի Ձեր եղունգների առողջության և արտաքին տեսքի համար: