PDA

Դիտել ողջ տարբերակը : Անիմե

Grante
05.02.2010, 23:13
որոնք են ձեր սիրված անիմեները? Ինչով եք սիրում նայել անիմեն, սաբերով թե <<օզվուչկայով>>?

VisTolog
05.02.2010, 23:19
Тетрадь Смерти :hands

մենակ դայա տպավորվել մեջս :))

helium
06.02.2010, 00:29
Тетрадь Смерти :hands

մենակ դայա տպավորվել մեջս :))

Երեւումա ;)

Ամենասիրածը Նառուտոնա, հետո Death Note, Nana, Wolf's rain, GTO, Darker than Black, Հաուլի ամրոցը, Ուրվականներից քշվածները (Միաձակիի մուլտերը շա՜տ լավն են) եւ այլն...հիմնականում ինչ նայել եմ, դուրս եկել են, քանի որ նախապես մի փոքր կարդում եմ ընդհանուր ինչի մասինա, ռեյտինգն եմ նայում կամ էլ խորհուրդ են տալիս արդեն տեսնողները: Իսկ նայելուց կամ ռուսերեն թարգմանությամբ եմ սիրում կամ էլ անգլերեն տիտռերով...

Հարդ
06.02.2010, 00:39
Շատ չեմ խորացել, որովհետև համոզված եմ, որ չեմ սիրելու:):

Okamigo
06.02.2010, 01:03
Նառուտո,ինչպես արդեն նշել էի սիրում եմ նայել սաբերով,բայց մեկ մեկ կարելի է ազվուչկով նայել,եթե իհարկե Ancord-ն է ազվուչկա անում,oleglejeg էլա սկսել լավ ազվուչկա անել

Mardaker
06.02.2010, 01:12
Հաուլի քայլող ամրոցը, Ուրվականներից քշվածները: Ընդամենը սրանք եմ հիշում, դուրս եկել են:

Հայկօ
06.02.2010, 02:00
Շատ չեմ խորացել, որովհետև համոզված եմ, որ չեմ սիրելու:):
Երբեք մի ասա երբեք :): Ու նայիր Death Note-ը :):

Yellow Raven
06.02.2010, 13:09
Death Note:)

VisTolog
06.02.2010, 13:14
Շատ չեմ խորացել, որովհետև համոզված եմ, որ չեմ սիրելու:):

Ես էլ չէի նայում ու ընդհանրապես անիմեի սիրահար էլ չեմ: Եթե չառաջարկեին Death Note-ը նայել, չէի էլ նայելու: :)
Հիմա ես քեզ առաջարկում եմ.. :))

Ֆոտոն
07.02.2010, 22:41
Ես էլ չէի նայում ու ընդհանրապես անիմեի սիրահար էլ չեմ: Եթե չառաջարկեին Death Note-ը նայել, չէի էլ նայելու: :)
Հիմա ես քեզ առաջարկում եմ.. :))

Երբեք մի ասա երբեք :): Ու նայիր Death Note-ը :):

Վիստայի առաջայկով նայում եմ: :) Լավն ա: :)

Heqim
25.03.2010, 14:41
Death Note:)

100% տետրակը ամենատպավորիչնա էղել, իսկ թարգմանությունը բացառվումա, մենակ սաբերով...

Ռեդ
25.03.2010, 14:45
Հաուլի քայլող ամրոցը, Ուրվականներից քշվածները: Ընդամենը սրանք եմ հիշում, դուրս եկել են:
Երկուսն էլ The Endն են ... :hands:)

Yellow Raven
25.03.2010, 14:48
100% տետրակը ամենատպավորիչնա էղել, իսկ թարգմանությունը բացառվումա, մենակ սաբերով...

Դե մեր Cuba 77-նա էլի:))

Okamigo
28.03.2010, 22:43
հենց հիմա GHOS SHELL են սույց տալիս ОРТ-ով

helium
29.03.2010, 11:03
Նե՜նց հավես անիմե եմ նայում հիմա!!!!, կոչվումա Hunter x Hunter։ Նառուտոյի սիրահարներին հաստատ շատ դուր կգա․ նմանատիպ հետաքրքիր հերոսներ են, քննություններ եւ լիքը կռիվներ։
Ընդհանուր 62 սերիայիցա բաղկացած, բայց կան նաեւ 3 OVA-ներ՝ գումարային 30 սերիայով, որոնք հանդիսանում են հիմնական սյուժեի շարունակությունը։ Ցավոք, մանգան ongoing վիճակումա, այնպես որ այսքանով էլ դեռ անիմեն չի ավարտվում․․․լավն այն է, որ ֆիլլեռներ չունի, ուշ-ուշ են նկարում, բայց մանգային համապատասխան ու առանց ավելորդությունների։
Ինչպես միշտ ինձ «կինոյի չար»-նա դուր գալիս, ոնց որ Օռոչիմառուն լինի, բայց ավելի կայֆ դեմքա․․․
Մեջտեղում գլխավոր հերոսներն են, այսպես ասած թիմ7-ը, իսկ ծայրերում աննման Հիսոկան :love

helium
11.05.2010, 00:57
Ուզում եմ ներկայացնել 2 հրաշալի ամինե սերիալներ, որոնք դիտել եմ վերջերս.
Code Geass:
Մի փոքր սյուժեից
Անիմեում մեկ այլ իրականություն է. կա գերհզոր Բրիտանական իմպերա /ոչ մի կապ չունի ներկայիս Բրիտանիայի հետ/, որի իշխանության տակ է գտնվում աշխարհի 1/3-ը, այդ թվում նաեւ Ճապոնիան: Բոլոր նվաճված երկրներ պես, այստեղ էլ ոչ-բրիտանացիները գտնվում են ծայր աստիճան վատ պայմաններում, ամենուրեք անհավասարություն է, մահ...Ահա այստեղ էլ ապրում է մեր գլխավոր հերոսը՝ Լիլուշը, իր կույր եւ հաշմանդամ քրոջ հետ: Տաղանդավոր բրիտանական ուսանող, խարիզմատիկ անձնավորություն, բարի եղբայր եւ ընկեր...եւ ահա մի պատահականության շնորհիվ նա դառնում է հակաբրիտանական տեռորիստների եւ բրիտանական զորքերի միջեւ բախման ակամա մասնակից, որի ընթացքում անծանոթ մի աղջկանից ստանում է հատուկ շնորհ՝ Գիես, շնորհ, որի միջոցով հնարավոր է իրեն ենթարկել ցանկացած մարդու կամքը...
Լիլուշը, հանդիսանալով բրիտանական իմպերատորի որդին, /այդ մասին իհարկե ոչ ոք չգիտեր/, միանում է հակաբրիտանական շարժմանն ու դառնում դրա առաջնորդը՝ ծածկելով իր ինքնությունը «Զեռո»-ի դիմակի տակ: Լիլուշի իրական ցանկությունն ու նպատակն էր՝ վրեժ լուծել իր հորից եւ կառուցել նոր ու արդար երկիր, որտեղ իր քույրը կարող էր երջանիկ լինել: Նա ստիպված է լինում երկակի կյանք վարել. բրիտանական հաջողակ ուսանող եւ հակաբրիտանական շարժման առաջնորդ...բայց միայն Լիլուշը չէր, որ ստիպված էր թաքցնել իր ինքնությունն ու իսկական նպատակները...
Նրանք, ովքեր տեսել են «Մահվան տետրակ»-ը, կգտնեն շատ նմանություններ Լիլուշի եւ Յագամիի կերպարների միջեւ. երկուսն էլ ունեն գերբնական ուժ, որն օգտագործում են իրենց գերագույն նպատակին հասնելու համար, երկուսն էլ հրաշալի ստրատեգներ են եւ ապրում են երկակի կյանքով...Նույնիսկ հերոսների նպատակներն են ինչ որ չափով նման միմյանց...Այնուամենայնիվ, Code Geass-ը ավելի բազմաժանր ու լայնածավալ /գործողությունների տարածական ընդգրկման եւ մասշտաբի առումով/ անիմե է, այն դրամա է՝ երբեմն կոմեդիկ տարրերով, ֆանտաստիկա՝ միախառնված նորագույն գիտական նվաճումներերի հետ, մարտական՝ հսկա ռոբոտների եւ բազմապիսի էներգետիկ զենքերի կիրառմամբ: Լիլուշի եւ նրա մտերիմ ընկերոջ կերպարները հրաշալի կերպով են ներկայացված՝ սկզբում միամիտ, բարի, ուրախ ու անհոգ 2 երիտասարդներ, իսկ վերջում արդեն ոխերիմ թշնամիներ, որոնք կարճ ժամանակում կարողացել են համտեսել պատերազմի բոլոր պտուղները: Հետաքրքիր է, թե ինչպես են ճապոնացիները կարողանում կերպարի այդպիսի փոփոխությունը պատկերել աչքերի ու հայացքի միջոցով. բավական է նայել սկզբի մի քանի սերիաները, հետո վերջինները, եւ կարողանում ես հստակորեն տարբերությունը տեսնել՝ առանց գիտակցելու, թե ինչպես այդ անցումը կատարվեց:
Լիլուշը պայքարում էր իր երազանքի համար՝ ոտնակոխ անելով նույնիսկ այն ամենն, ինչ իր համար ամենաթանկն էր. իր գաղափարները, ընկերներին, վստահությունն ու սերը...Ով է ճիշտ, իսկ ով սխալ, չկա հստակ սահմանազատում չարի ու բարու, կան ուղղակի մարդիկ, իրենց բնավորություններով եւ կյանքի հանդեպ իրենց մոտեցումներով, իրենց էմոցիաներով, եւ հետեւաբար նույնիսկ ամենամտածված ծրագիրը կարող է ձախողվել: Մարդիկ շախմատային քարեր չեն եւ նույնիսկ գերբնական Գիասն է անզոր այս պարագայում...
Թե ինչ ավարտ ունեցավ այդ համառ դեռահասի պայքարն ընդդեմ «մեծ» իմպերիայի եւ անհավասարության, դիտեք ինքներդ, միայն կավելացնեմ, որ ավարտն իսկապես հրաշալի էր մտածված, հուզիչ եւ շքեղ, անսպասելի եւ միեւնույն ժամանակ տրամաբանական եւ բացարձակորեն ճիշտ...
All hail… Leloush!!!

http://www.youtube.com/watch?v=oRKtJkcFnBo

http://www.youtube.com/watch?v=yWHcPBpKMHQ&feature=related

Host Club Ouran:
Անիմեն պատմում է մի աղջկա մասին, որն իր գիտելիքների շնորհիվ ընդունվում է Ճապոնիայի ամենաէլիտար դպրոցներից մեկը, որտեղ սովորում են միմիայն մեծահարուստների երեխաները: Լինելով դպրոցում միակ աղքատ ընտանիքի ներկայացուցիչը՝ նա դառնում է դպրոցում շատ հանրահայտ, բացի այդ, կարճ մազերի պատճառով վերջինիս բոլորը տղայի տեղ են դնում: Եվ ահա մի օր, երբ Հարուկին մտնում է երաժշտության սենյակ, հայտնաբերում է Օուրան ակումբը եւ ծանոթանում ակումբի տղաների հետ: Այնտեղ նա պատահաբար կոտրում է անչափ թանկ մի ծաղկաման...այդ օրվանից Հարուկիի կյանքը կտրուկ փոխվում է...
Սա լրիվ այլ ոճի է՝ կոմեդիա, դրամատիկ տարրերով, բայց ընդհանուր ֆոնի վրա դա էլ ավելի է ընդգծում այս անիմեի հմայքը: Կարող եմ ասել, որ նայելու ընթացքում եւ դրանից հետո դեռ երկար ինձ բաց չէին թողնում չափից դուրս դրական էմոցիաները, երբ ամեն պահ հիշում ես այս կամ այն դրվագն ու «փլվում» ծիծաղից, բացի այդ շատ բարձր տրամադրություն է հաղորդում: Ակումբի ամեն մի անդամ յուրովի հետաքրքիր է, զավեշտալի եւ, ինչպես վերջում է պարզվում, ունի որոշակի անձնական պատճառներ ակումբին միանալու համար: Այս անիմեն անչափ էմոցիոնալ է, ընդ որում, էմոցիաներն արտահայտվում են անիմեին խիստ բնորոշ կերպ. մարդիկ կարող է ծիծաղելի տեսք ընդունեն, դեմքի վրա ի հայտ են գալիս անիմեիին բնորոշ նշաններ /անիմե նայողները հաստատ կհիշեն դրանցից շատերը/, փոխվում է աչքերի ձեւն ու անգամ կերպարներին նկարելու ոճը: Մի խոսքով, լրիվ «ԱՆԻՄԵ» անիմե է :hands:
Ժամանակ լիներ, հաստատ էլի կնայեի...:love

http://www.youtube.com/watch?v=hWp-gpXWWFY

http://www.youtube.com/watch?v=UbIHyE_hDqU

Դարք
11.05.2010, 09:44
միայն Death Note-ն եմ նայել.վատը չի.մի քանի նկար էլ իմ collection-ից
4775147754
4775247755
47753

Արտիստ
11.05.2010, 09:59
Ես ես երկու օրը haibane renmei-ին նայեցի: Ասեմ որ շունչս պահած եմ տայել բոլոր սերիաները, հետո որ վերջացավ, տենց էլ չհասկացա ոչ ինչ էր ուզում ասել, ոչ էլ իմ ուզած հարցերի պատասխանը չստացա: Ասածս են է, եթե նման մոտեցման սիրահարներ կան, երբ վերջնական նպատակ բացակայում է, և պետք է ետ տարբեր նպատակները փնտրել ընթացքում, կարող են նայել:)

Հա ի դեպ, սիրածս անիմե-ն` Elfen Lied;)

Yellow Raven
11.05.2010, 10:50
Ուզում եմ ներկայացնել 2 հրաշալի ամինե սերիալներ, որոնք դիտել եմ վերջերս.
Code Geass:
Մի փոքր սյուժեից
Անիմեում մեկ այլ իրականություն է. կա գերհզոր Բրիտանական իմպերա /ոչ մի կապ չունի ներկայիս Բրիտանիայի հետ/, որի իշխանության տակ է գտնվում աշխարհի 1/3-ը, այդ թվում նաեւ Ճապոնիան: Բոլոր նվաճված երկրներ պես, այստեղ էլ ոչ-բրիտանացիները գտնվում են ծայր աստիճան վատ պայմաններում, ամենուրեք անհավասարություն է, մահ...Ահա այստեղ էլ ապրում է մեր գլխավոր հերոսը՝ Լիլուշը, իր կույր եւ հաշմանդամ քրոջ հետ: Տաղանդավոր բրիտանական ուսանող, խարիզմատիկ անձնավորություն, բարի եղբայր եւ ընկեր...եւ ահա մի պատահականության շնորհիվ նա դառնում է հակաբրիտանական տեռորիստների եւ բրիտանական զորքերի միջեւ բախման ակամա մասնակից, որի ընթացքում անծանոթ մի աղջկանից ստանում է հատուկ շնորհ՝ Գիես, շնորհ, որի միջոցով հնարավոր է իրեն ենթարկել ցանկացած մարդու կամքը...
Լիլուշը, հանդիսանալով բրիտանական իմպերատորի որդին, /այդ մասին իհարկե ոչ ոք չգիտեր/, միանում է հակաբրիտանական շարժմանն ու դառնում դրա առաջնորդը՝ ծածկելով իր ինքնությունը «Զեռո»-ի դիմակի տակ: Լիլուշի իրական ցանկությունն ու նպատակն էր՝ վրեժ լուծել իր հորից եւ կառուցել նոր ու արդար երկիր, որտեղ իր քույրը կարող էր երջանիկ լինել: Նա ստիպված է լինում երկակի կյանք վարել. բրիտանական հաջողակ ուսանող եւ հակաբրիտանական շարժման առաջնորդ...բայց միայն Լիլուշը չէր, որ ստիպված էր թաքցնել իր ինքնությունն ու իսկական նպատակները...
Նրանք, ովքեր տեսել են «Մահվան տետրակ»-ը, կգտնեն շատ նմանություններ Լիլուշի եւ Յագամիի կերպարների միջեւ. երկուսն էլ ունեն գերբնական ուժ, որն օգտագործում են իրենց գերագույն նպատակին հասնելու համար, երկուսն էլ հրաշալի ստրատեգներ են եւ ապրում են երկակի կյանքով...Նույնիսկ հերոսների նպատակներն են ինչ որ չափով նման միմյանց...Այնուամենայնիվ, Code Geass-ը ավելի բազմաժանր ու լայնածավալ /գործողությունների տարածական ընդգրկման եւ մասշտաբի առումով/ անիմե է, այն դրամա է՝ երբեմն կոմեդիկ տարրերով, ֆանտաստիկա՝ միախառնված նորագույն գիտական նվաճումներերի հետ, մարտական՝ հսկա ռոբոտների եւ բազմապիսի էներգետիկ զենքերի կիրառմամբ: Լիլուշի եւ նրա մտերիմ ընկերոջ կերպարները հրաշալի կերպով են ներկայացված՝ սկզբում միամիտ, բարի, ուրախ ու անհոգ 2 երիտասարդներ, իսկ վերջում արդեն ոխերիմ թշնամիներ, որոնք կարճ ժամանակում կարողացել են համտեսել պատերազմի բոլոր պտուղները: Հետաքրքիր է, թե ինչպես են ճապոնացիները կարողանում կերպարի այդպիսի փոփոխությունը պատկերել աչքերի ու հայացքի միջոցով. բավական է նայել սկզբի մի քանի սերիաները, հետո վերջինները, եւ կարողանում ես հստակորեն տարբերությունը տեսնել՝ առանց գիտակցելու, թե ինչպես այդ անցումը կատարվեց:
Լիլուշը պայքարում էր իր երազանքի համար՝ ոտնակոխ անելով նույնիսկ այն ամենն, ինչ իր համար ամենաթանկն էր. իր գաղափարները, ընկերներին, վստահությունն ու սերը...Ով է ճիշտ, իսկ ով սխալ, չկա հստակ սահմանազատում չարի ու բարու, կան ուղղակի մարդիկ, իրենց բնավորություններով եւ կյանքի հանդեպ իրենց մոտեցումներով, իրենց էմոցիաներով, եւ հետեւաբար նույնիսկ ամենամտածված ծրագիրը կարող է ձախողվել: Մարդիկ շախմատային քարեր չեն եւ նույնիսկ գերբնական Գիասն է անզոր այս պարագայում...
Թե ինչ ավարտ ունեցավ այդ համառ դեռահասի պայքարն ընդդեմ «մեծ» իմպերիայի եւ անհավասարության, դիտեք ինքներդ, միայն կավելացնեմ, որ ավարտն իսկապես հրաշալի էր մտածված, հուզիչ եւ շքեղ, անսպասելի եւ միեւնույն ժամանակ տրամաբանական եւ բացարձակորեն ճիշտ...
All hail… Leloush!!!

Կոդ Գիասի համար առանձին թեմա էլ կա բացված;)
http://www.akumb.am/showthread.php/53152-%D4%BF%D5%B8%D5%A4-%D4%B3%D5%AB%D5%A1%D5%BD.-%D4%BC%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%B7%D5%AB-%D5%A1%D5%BA%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-Code-Geass-Lelouch-of-the-Rebellion

Yellow Raven
11.05.2010, 10:52
Հա ի դեպ, սիրածս անիմե-ն` Elfen Lied;)

Elfen Lied-ը դուրս այնքան էլ չեկավ:(
Սցենարն ու վերջնական միտքը հիանալի էին մտածված, բայց ընթաքցքում չկար այն լարվածությունը, որը ես այդքան սիրում եմ: 10 բալանոց համակարգով կտայի 5 բալ:)

helium
11.05.2010, 15:04
Կոդ Գիասի համար առանձին թեմա էլ կա բացված;)
Չէի տեսել, հետո էլ կարծում եմ կոնկրետ անիմե քննարկողներն այնքան էլ շատ չեն առանձին թեմա բացելու համար ;)

Ես ես երկու օրը haibane renmei-ին նայեցի: Ասեմ որ շունչս պահած եմ տայել բոլոր սերիաները, հետո որ վերջացավ, տենց էլ չհասկացա ոչ ինչ էր ուզում ասել, ոչ էլ իմ ուզած հարցերի պատասխանը չստացա: Ասածս են է, եթե նման մոտեցման սիրահարներ կան, երբ վերջնական նպատակ բացակայում է, և պետք է ետ տարբեր նպատակները փնտրել ընթացքում, կարող են նայել:)

Հա ի դեպ, սիրածս անիմե-ն` Elfen Lied;)
Նմանատիպ ավարտ ունեցող անիմեներ շատ կան։ Ես քո նշածը չեմ տեսել, մի փոքր ուղղակի կարդացի սյուժեից․․․գուցե նայեմ, հետո կարծիքս կասեմ :) Իրականում ոչ թե «մոտեցում»-ն է այնպիսին, որ վերջը ոչինչ չի ասում, այլ ուղղակի թողնված է կամ յուրաքանչյուրի սեփական ըմբռնման վրա /ընդ որում պետք է ուշադրություն դարձնել հերոսների երկխոսություններին, նույնիսկ անկապ թվացող նախադասությունն ի վերջո շատ հնարավոր է էական նշանակություն ունենա իմաստային առումով/ կամ էլ կան ինֆորմացիայի այլ աղբյուրներ։ Լավագույն օրինակ կարող է հանդիսանալ Նեոն Գենեզիս Էվանգելիոնը․․․Վերջինս համարվում է իր ժանրի մեջ կլասիկա եւ անգերազանցելի անիմե /ես այլ կարծիք ունեմ, բայց դա խիստ սուբյեկտիվ է, քանի որ համարում եմ, եթե մի բան շատ մեծ զանգվածով անիմեշնիկների հարար ամենա-անիմեն է, ուրեմն հաստատ մի բան կա, գուցե ես դա չեմ ընկալել կամ էլ ուղղակի իմը չէր/։
Ինչ վերաբերում է Elfen Lied-ին․․․Մտահղացմանը կարելի է ասել հետաքրքիր, դաժան եւ արյունլվիկ տեսարանները բավական շատ էին, երբեմն տհաճ, բայց ես ենթադրում եմ, որ նայողը երեխա չէ, այնպես որ մտավոր եւ այլ կարգի խանգարումների չի բերում ;))) Ի վերջո, ոչ մի էմոցիա չի մնացել այդ անիմեից, այն ինձ մոտ չի տպավորվել որպես շատ լավ կամ էլ ընդհակառակը, շատ վատ։ Իսկ այն, ինչ չի առաջացնում իմ մեջ բուռն արձագանք, անցնում է «սովորական»-ների շարքը․․․Կմիանամ Վահիկին՝ 5 բալ ;)

Lord
11.05.2010, 16:36
Ինձ միատ սայտ կասեք որ կարամ online անիմեներ նայեմ

Skeptic
11.05.2010, 18:20
Ինձ միատ սայտ կասեք որ կարամ online անիմեներ նայեմ

Yandex-ով поиск տուր, լիքը կբերի: ;)
Իմ դուրը սա (http://animeonline.su/) եկավ:

Hakob9110
30.05.2010, 12:24
ժողովուրդ ով ա "Devil May Cry"-ը նայե,վերջնա:hands

helium
05.07.2010, 23:20
Անիմե Էքսպո 2010

Հուլիսի 1-4-ը Լոս Անջելոսում կայացավ ամենամյա անիմե էքսպոն, որին մասնակցեցին եւ ներկա գտնվեցին հազարավոր անիմե/մանգա ֆաներ: Միջոցառումների ցանկը բավական ծավալուն էր. կոսփլեյ /ֆաները հագնվում են իրենց սիրելի կերպարների հագուստները/, ֆիլմերի եւ անիմեի ցուցադրություն, խաղեր, կարաոկե, մրցույթներ, երեկոյան բալ Մարիոթթ հյուրանոցում, ինչպես նաեւ հատուկ հյուրերի հետ հանդիպում եւ համերգ: Այս տարի հյուրերի ցուցակում էին Քենջի Կամիյաման /Eden of the East, Ghost in the Shell, Blood եւ մի շարք այլ անիմեների հեղինակ եւ ռեժիսոր/, Տոշիհիրո Կավամոտոն /Cowboy Bebop, Wolf’s Rain գլխավոր անիմատոր եւ կերպարների դիզայներ/, Մասակազու Մորիտան /Ichigo –ի ձայնը BLEACH-ում, Tidus-ի ձայնը Final Fantasy-ում եւ այլն /, RSP խումբը /BLEACH –ի մի շարք էնդինգների կատարողը/ եւ այլոք:
Ահա մի փոքր տեսահոլովակ էքսպոյից. հուսով եմ մի օր ինձ կհաջողվի անձամբ ներկա գտնվել նման միջոցառման…

http://www.youtube.com/watch?v=z1gRbKEmq7o&feature=player_embedded
Եվ իհարկե ցանկացած անիմե էքսպոյի «հոգին» հանդիսացող կոսփլեյերների մի քանի նկարներ… 6-ին գուշակեցի :)
48701

helium
11.07.2010, 17:20
Ես ես երկու օրը haibane renmei-ին նայեցի: Ասեմ որ շունչս պահած եմ տայել բոլոր սերիաները, հետո որ վերջացավ, տենց էլ չհասկացա ոչ ինչ էր ուզում ասել, ոչ էլ իմ ուզած հարցերի պատասխանը չստացա: Ասածս են է, եթե նման մոտեցման սիրահարներ կան, երբ վերջնական նպատակ բացակայում է, և պետք է ետ տարբեր նպատակները փնտրել ընթացքում, կարող են նայել:)

Նայեցի! Ասեմ, որ այս անիմեն /ըստ իս իհարկե/ «շունչ պահած» նայելու անիմեներից չէր ;) Չկային նման կերպ նայելու ո՛չ գործողություններ, ո՛չ էլ արկածներ: Ընդհանուր առմամբ ողջ սյուժեի ընթացքում գրեթե ոչինչ տեղի չի ունենում. մարդիկ եւ «թեւավորները» ապրում են, աշխատում, այսինքն՝ ներկայացվում է առօրյա կյանք: Իհարկե կային առեղծվածներ. քաղաքի շրջափակված լինելը, հենց ինքնին «թեւավորների» առկայությունը եւ այլն, բայց դա ներկայացվում է որպես սովորական բան, քանի որ նույնիսկ իրենք են շատ հանգիստ վերաբերվում անհասկանալի երեւույթներին: Անիմեում չկան չար/վատ/բացասական կերպարներ, ոչ մեկ ոչ մեկին չի հակադրվում, ընդհակառակը՝ բոլորը անչափ բարի են, օգնող, լուսավոր: Բայց այդ ամենի հետ մեկտեղ զգացվում է ընդհանուր տխրություն, հատկապես վերջին մոտենալիս, որտեղ էլ կտոր-կտոր հավաքված ինֆորմացիայից կարելի է հետեւություններ անել:
Ինչ վերաբերվում է հասկանալուն, ապա շա՜տ ավելի հասկանալի էր, քան ասենք...«Lost»-ը :D Այստեղ գոնե խուճուճ գիտական բաներ չէին մտցրել եւ վերջում հանկարծակի հոգեւորով բացատրել...շատ բնական էր ամեն ինչ...Արդեն իսկ հրեշտակային թեւերը հուշում էին, որ այս աշխարհը ինչ որ կապ պետք է ունենա եհմահու կամ էլ երկնային կյանքի հետ. արդյունքում պարզ է դառնում ամենակարեւորը /ըստ ինձ/. քաղաքը սպանված երեխաների համար դեպի «այն» աշխարհ տանող միջանկյալ տեղ էր. ընդ որում նրանց մեջ կային նաեւ անիծվածներ՝ ինքնասպանություն /մեղք/ գործած երեխաներ, որոնց համար սա քավարանի պես մի բան էր: Երեխաներն այնքան էին մնում այդտեղ, քանի դեռ չէին ներում կամ ներում չէին ստանում, որից հետո միայն նրանց հոգիներն ազատվում էին...Ռակկան ինքնասպանություն էր գործել ջրհորի մեջ նետվելով, իսկ օրինակ Ռեկկին՝ գնացքի տակ նետվելով...Հետաքրքիրն այն է, որ հերոսները համակերպված էին իրենց կյանքին, նրանք չէին ուզում ոչինչ փոխել, ամեն ինչ ըստ իրենց այնպես էր, ինչպես պետք է լիներ...Խնդիրն այստեղ ինքն իրեն ներելու մեջ էր, սեփական մեղքի գիտակցումն ու ներումը, ընդ որում մեկի համար դա կարող էր լինել սեփական ես-ին ներելը, իսկ մյուսի համար մեկ այլ մարդու կողմից ներվելու փաստը...Ահա եւ քեզ վերջնական նպատակ :B

Yellow Raven
27.07.2010, 23:31
Ներկայացնեմ մի անիմե-սերիալ,որի կողքով ուղղակի չի կարելի անտարբեր անցնել:love

Great Teacher Onizuka/ Крутой учитель Онидзука/ Մեծագույն ուսուցիչ Օնիձուկան

http://lostanime.ru/_ld/0/01587826.gif

Արտադրման տարեթիվ` 1999
Երկիր` Ճապոնիա
Ռեժիսյոր` Նորիյուկի Աբե
Սերիաների քանակը` 43
Մեկ սերիայի տևողությունը` 23 րոպե
Ժանր` կոմեդիա

Անիմեն պատմում է մի 22-ամյա չամուսնացած պատանի բայքերի մասին, ով լինելով փողոցային <<Օնիբակու>> բանդայի ղեկավարը` տեղափոխվում է Տոկիո և իր առաջ նպատակ է դնում դառնալ ուսուցիչ: Չնայած նրան, ոչ նա չի փայլում ուսուցչին վայել գիտելիքներով, այնուամենայնիվ կարողանում է իր համար աշխատանքի տեղ գտնել ու այստեղ սկսում է ամենահետաքրքիրը... աղջիկներ, զվարճալի պատմություններ, տարբեր բնույթի խայտառակություններ և այլն: :lol
Մի խոսքով, բարձր տրամադրություն ապահովող այս անիմեն խորհուրդ եմ տալիս բոլորին:))

Իսկ բոլոր նրանց, ովքեր ալարում են նայել ողջ սերիալը կառաջարկեմ սկզբի համար դիտել երկու ընտրված հատվածներ Օնիձուկայի կյանքից:lol

-Высоси яд, Фуюцуки:lol

http://www.youtube.com/watch?v=C8-1LWHyzPo

Մարդու մսից պատրաստված կոլոբոկների մասին վախենալու պատմություն`

http://www.youtube.com/watch?v=w6rvyL1B_LU

Ուրախ անիմեդիտում:)

helium
29.07.2010, 16:32
Շա՜տ խոխմա անիմեա :hands Մի քիչ սկզբում նկարելու ոճը դուրս չէր գալիս, բայց հետո սովորեցի: Արժի նայել :)

Yellow Raven
29.07.2010, 18:32
Շա՜տ խոխմա անիմեա :hands Մի քիչ սկզբում նկարելու ոճը դուրս չէր գալիս, բայց հետո սովորեցի: Արժի նայել :)

Իսկ հենց նկարելու ոճը գրավեց, հատկապես Օնիձուկայի դեմքի` անընդհատ փոփոխվող արտահայտությունները:D Այնքան տարբեր էին, որ անիմեին ոչ ծանոթ մարդը նույնիսկ չէր ենթադրի,որ այդ բոլոր դեմքերի տակ նույն հերոսն է թաքնված:lol

helium
16.08.2010, 23:29
Ներկայացնում եմ հերթական հրաշալի մի անիմե՝ “Full Metal Alchemist: Brotherhood” /”Стальной алхимик: Братство”, 64 սերիա:
Անիմեն պատմում է 2 եղբայրների մասին, ովքեր ապրում են Ամեստրիս կոչվող երկրում: Նրանց հայրը՝ Հոենհայմը, որը համարվում էր շատ տաղանդավոր ալքիմիկ, հեռանում է տանից, երբ երեխաները դեռ փոքր էին: Մի քանի տարի անց հիվանդությունից մահանում է մայրը, եւ միայնակ մնացած եղբայրները որոշում են ալքիմիայի միջոցով կատարել մարդկային ձեւափոխություն, որպեսզի վերակենդանացնեն իրենց սիրելի մորը: Սակայն ալքիմիայում արգելվում է մարդկային ձեւափոխություն կատարել, եւ այդ տաբուի խախտման պատճառով Ալֆոնսը կորցնում է իր մարմինը, իսկ Էդվարդը՝ ոտքը: Փոքր եղբորը հետ բերելու համար Էդվարդը կապում է նրա հոգին զրահին՝ դրա դիմաց զոհաբերելով իր ձեռքը: Արդյունքում մարմնի այդ հատվածները մեխանիկական մասերով են փոխարինվում, ինչի պատճառով էլ վերջինս ստանում է պողպատե ալքիմիկ մականունը: Իր բացառիկ ունակությունների շնորհիվ Էդվարդը դառնում է պետական ալքիմիկ, ինչը նրանց հնարավորություն է տալիս ճամփորդել եւ փնտրել իրենց մարմինները վերադարձնելու միակ ճանապարհը՝ առասպելական փիլիսոփայական քարը...
Նախապես նշեմ, որ այս անիմեն հանդիսանում է համանուն մանգայի էկրանավորումը, ընդ որում երկրորդը: Նրանք, ովքեր հասցրել են դիտել առաջին տարբերակը /52 սերիա/, անպայման պետք է նայեն նաեւ այս մեկը, քանի որ վեջինս ամբողջությամբ համընկնում է մանգայի հետ, մինչդեռ առաջինը կեսից արդեն շեղվում է բուն սյուժեից: Քանի դեռ չկար երկրորդ տարբերակը, ես առաջին տարբերակով էլ եմ դիտել, բայց ասեմ, որ հիմնական գաղտնիքների բացահայտումները համոզիչ չէին, բացի այդ, վերջում բազմաթիվ հարցեր էին մնում անպատասխան: Մի տեսակ թերիության զգացում կար...Երկրորդ տարբերակով ալքիմիկների պատմությունը լույս տեսավ 2009-ին եւ իսկապես գերազանցեց նախորդին /կարծում եմ հեղինակի մտածած սյուժեից ավելի լավ չի լինում ամեն դեպքում հնարել/: Առաջին մի քանի սերիաները կարծես թե կրկնություն են, բայց մի քանիսը դիտելուց հետո միանգամից տարբերությունը զգացվում է. այստեղ կերպարներն ավելի հասուն են պատկերված, գործողություններն ավելի դինամիկ են եվ ամենակարեւորը՝ փիլիսոփայական քարի, հոմունկուլների եւ ճշմարտության դարպասների բացատրություններն ավելի հետաքրքիր են ու ամբողջական: Խորհուրդ եմ տալիս նայել, հիանալի գործ է:
Իմ սիրած օփենինգը...:love

http://www.youtube.com/watch?v=EvX68zTfjSY

Մյուս անիմեն կոչվում է «Durarara», ընդ որում բոլոր լեզուներով :): Ինչպես ասում են, թարմ-թարմ անիմե: Սիրում եմ Տոկիոյում տեղի ունեցող անիմեներ, մանավանդ երբ հերոսները դպրոցականներ են: Ուրեմն այսպես, անիմեն պատմում է Ռյուգամինե Միկադո անունը կրող մի համեստ տղայի մասին, որը երբեք իր բնակավայրից դուրս չէր եկել եւ շփվում էր «աշխարհի» հետ բացարձակապես ինտերնետի միջոցով: Եվ ահա մի օր, ընկերոջ խորհրդով, նա տեղափոխվում է Տոկիոյի ամենաարկածային ու վտանգավոր հատվածում գտնվող ավագ դպրոց: Առաջին իսկ օրվանից նա ընկղմվում է մի նոր աշխարհ, որի հետ նրան փորձում է ծանոթացնել իր ընկերը: Այստեղ նա իմանում է փողոցային տարբեր ավազակախմբերի մասին, մարդկանց մասին, ումից պետք է ամեն գնով հեռու մնալ եւ իհարկե քաղաքի լեգենդ հանդիսացող անգլուխ մոտոցիկլիստի մասին...Բայց մեր հերոսը, ինչպես եւ ենթադրվում է, բախվում է բոլորի հետ անխտիր եւ դառնում քաղաքում տիրող իրավիճակի անմիջական մասնակիցը: Եվ ահա այստեղ էլ սկսվում են դպրոցական ընկերների արկածները՝ իրական մարդկանց, ավազակների, մանյակների ու առասպելական հերոսների մասնակցությամբ...
Միակ վատ բանն այն է, որ անիմեն, ինչպես նաեւ մանգան, անավարտ է եւ պետք է սպասել հաջորդ սեզոնին՝ պարզելու համար, թե ինչ ավարտ է ունենալու այս պատմությունը...

4935949360

Freeman
17.08.2010, 06:39
Ներկայացնում եմ հերթական հրաշալի մի անիմե՝ “Full Metal Alchemist: Brotherhood” /”Стальной алхимик: Братство”, 64 սերիա: 4935949360

Տոռռենտ ֆայլը (http://blackget.com/%5Brutracker.org%5D2165711.torrent)

Yellow Raven
17.08.2010, 16:12
Ներկայացնում եմ հերթական հրաշալի մի անիմե՝ “Full Metal Alchemist: Brotherhood” /”Стальной алхимик: Братство”, 64 սերիա:

Դիտել եմ միայն առաջինը էկրանավորումը, բավականին հետաքրքիր էր:)
Հոմունկուլներին շատ էի սիրում, հատկապես Обжорство-ին:D Լրիվ դեմքություն էր:D

http://i016.radikal.ru/0804/56/6722736bfef7.jpg

helium
17.08.2010, 22:24
Դե ուրեմն երկրորդն էլ նայի, քանի որ շա՜տ ավելի լավնա: Ընդհանրապես բոլոր մեղքերի կերպարներն էլ լավ էին սարքած, միայն Гнев-ն իմ կարծիքով չէր բռնում, շատ հանգիստ էր ինչ-որ ;) Երկրորդ էկրանավորման մեջ ամենաշատը Зависть-ը գրավեց, մեկ էլ Жадность-ը: Վերջինս բավական տարբերվումա հին իր կերպարից: Ահա իրենց նոր տեսքերը, մեկ էլ Обжорство-ինը՝ սենց բան դու հնում չես տեսել /էս կերպարից ամենաշատը սիրում եմ, երբ ասում էր. Lust-o, I'm hungry. Can I eat the old man? Please? :( ու դրածդ նկարի տեսքն էր ընդունում:D/
49366
49367
49365

Hakob9110
08.09.2010, 21:15
Ներկայացնում եմ հերթական հրաշալի մի անիմե՝ “Full Metal Alchemist: Brotherhood” /”Стальной алхимик: Братство”, 64 սերիա:

“Full Metal Alchemist: Brotherhood”-ը էտի 2003 թվի “Full Metal Alchemist”-ի ռեմեյքն է՞,այսինքն կարելի է միանգամից Brotherhood-ը նայե՞լ:

helium
09.09.2010, 10:00
“Full Metal Alchemist: Brotherhood”-ը էտի 2003 թվի “Full Metal Alchemist”-ի ռեմեյքն է՞,այսինքն կարելի է միանգամից Brotherhood-ը նայե՞լ:

Հա, կարելի է ասել, որ ռիմեյքն է. արդեն նշել եմ, որ Brotherhood-ն ամբողջությամբ համընկնում է մանգայի հետ, իսկ առաջին տարբերակը՝ ոչ:

Grante
30.04.2011, 15:34
Թեման մեռելա? :D

Skeptic
30.04.2011, 19:03
Թեման մեռելա? :D

Փորձեմ ակտիվացնել. :)

Խորհուրդ եմ տալիս դիտել Perfect Blue /ռուս. Идеальная грусть/ անիմեն (1998թ.):

http://www.moviezeal.com/wp-content/uploads/perfect-blue-poster.jpg

Մնացած անիմեներից տարբերվում ա կինեմատոգրաֆիական էֆեկտների լայն կիրառմամբ (ինչը պայմանավորված ա նրանով, որ սկզբում նախատեսված էր սրա սցենարի հիման վրա նկարահանել կինոֆիլմ), բայց առաջին հերթին պետք ա առանձնացնել հետաքրքիր ու լարված սյուժեն:
Երիտասարդ փոփ-երգչուհի Միման թողնում է երաժշտության աշխարհը և իր ուժերը փորձում որպես դերասանուհի՝ հեռուստասերիալներում նկարահանվելով: Բայց մի շարք տարօրինակ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք խոչընդոտում են նրա դերասանական կարիերայի զարգացմանը:

Անիմեն մեծ ազդեցություն ա թողել Դարրեն Արոնոֆսկու վրա, ով գնել ա ֆիլմի հեղինակային իրավունքը՝ վաննայում գոռացող աղջկա տեսարանը իր Requiem For a Dream ֆիլմում օգտագործելու համար: Նրա Black Swan ֆիլմը սյուժետային առումով շատ նման ա էս անիմեին, բայց Արոնոֆսկու պնդելով՝ «Սև կարապի» սցենարը սրանով ոգեշնչվելու արդյունք չի, այլ լրիվ չեզոք ա:

Ինչևէ, իմ ամենասիրած անիմեներից ա:

Ռուֆուս
17.06.2011, 00:27
Մի հատ հիմար հարց տամ :oy Շատերդ Death Note-ն եք գովում, ո՞ր մեկը ի նկատի ունեք, 36 սերիայով անիմե՞ն, թե՞ ֆիլմերը: Ուզում եմ նայեմ, չգիտեմ որ մեկը պետք ա քաշեմ :))

matlev
17.06.2011, 00:34
Կարծեմ անիմեն են գովում։ Ֆիլմեր էլ կա՞ն։ :think

Ռուֆուս
17.06.2011, 00:42
Կարծեմ անիմեն են գովում։ Ֆիլմեր էլ կա՞ն։ :think

Հա, Վիկիում (http://en.wikipedia.org/wiki/Death_Note_(film)) գրած ա երկու ֆիլմ, իսկ տոռենտներում ֆիլմերը որպես տրիլոգիա են ներկայացված: Մի խոսքով բան չհասկացա...

matlev
17.06.2011, 00:57
Հա, Վիկիում (http://en.wikipedia.org/wiki/Death_Note_(film)) գրած ա երկու ֆիլմ, իսկ տոռենտներում ֆիլմերը որպես տրիլոգիա են ներկայացված: Մի խոսքով բան չհասկացա...

Տրիլոգիան չգիտեմ, բայց երեք ֆիլմ ա գրած։ :)
Դու անիմեն նայի։ Լավ տղա էր L-ը։ :(

helium
17.06.2011, 09:28
Հա, Վիկիում (http://en.wikipedia.org/wiki/Death_Note_(film)) գրած ա երկու ֆիլմ, իսկ տոռենտներում ֆիլմերը որպես տրիլոգիա են ներկայացված: Մի խոսքով բան չհասկացա...

Ֆիլմերից առաջին 2-ը անիմեի էկրանավորումներն են, իսկ 3-րդը լրիվ այլ սյուժեով ֆիլմ է, որը ներկայացնում է, թե ինչ այլ «գործերով» էր զբաղված Լ-ը՝ Կիռային փնտրելուց բացի....նաեւ վերջն է փոխած ;) Բայց խորհուրդ չէի տա սկզբում ֆիլմերը նայել, շատ միջակոտ են ու կարող են անիմեի մասին ոչ լավ կարծիք ստեղծել: Անիմեն նայի, հետո կարող ես հետաքրքրության համար ֆիլմերն էլ նայել: Ինձ ավելի շատ 3-րդը դուր եկավ :)

Yellow Raven
17.06.2011, 13:00
Մի հատ հիմար հարց տամ :oy Շատերդ Death Note-ն եք գովում, ո՞ր մեկը ի նկատի ունեք, 36 սերիայով անիմե՞ն, թե՞ ֆիլմերը: Ուզում եմ նայեմ, չգիտեմ որ մեկը պետք ա քաշեմ :))

Իհարկե 36 սերիայով անիմեն :))
Ֆիլմերը չեմ նայել, չեմ էլ նայի երևի :)

romanista
01.07.2011, 19:11
"Մահվան տետրը" 37 սերիա ա, ոչ թե 36 :) անիմեն ա իսկականը, ֆիլմերը (եթե լիամետրաժ մուլտերի հետ եք), մեկը 1-25 սերիաներից սարքած մուլտ ա, մյուսը 26- 37:) բայց երեք հատ էլ գեղարվեստական ֆիլմ կա առանձին, անիմեի ու մանգայի հիման վրա: Նոր եմ նայել վերջացրել, լավն ա, ճապոնական միակ անիմեն ա, որ էշություն չի... բայց շաաատ ձգձգեցին:)

Freeman
01.07.2011, 19:19

Ես հիմա քաշում եմ)))

Yellow Raven
01.07.2011, 22:10
ճապոնական միակ անիմեն ա, որ էշություն չի...

Հա լավ, դու էլ հո չասիր... :))

Հայկօ
01.07.2011, 23:47
Մի հատ հիմար հարց տամ :oy Շատերդ Death Note-ն եք գովում, ո՞ր մեկը ի նկատի ունեք, 36 սերիայով անիմե՞ն, թե՞ ֆիլմերը: Ուզում եմ նայեմ, չգիտեմ որ մեկը պետք ա քաշեմ :))

Անիմեն: Շատ լավն ա, եթե, իհարկե, սիրում ես խճճված, բայց շատ տրամաբանական պատմություններ, բազմաստիճան կոմբինացիաներ ու նուրբ հոգեբանական հաշվարկներ :):

Kita
02.07.2011, 00:55
Մի հատ հիմար հարց տամ :oy Շատերդ Death Note-ն եք գովում, ո՞ր մեկը ի նկատի ունեք, 36 սերիայով անիմե՞ն, թե՞ ֆիլմերը: Ուզում եմ նայեմ, չգիտեմ որ մեկը պետք ա քաշեմ :))

Սերիալը:love

Ռուֆուս
02.07.2011, 01:02
Քաշում եմ, վը՜յ, հասկացա :beee :))

Freeman
02.07.2011, 13:17
Քաշում եմ, վը՜յ, հասկացա :beee :))

Ես արդեն քաշել եմ :P

Freeman
03.07.2011, 14:25
Ռուֆ հլը չես քաշե՞լ

Ժող վերջն ա,ես ոնց մինչև հիմա չէի նայել,ամենալավն էն ա,որ հակառակ հերոսներից ոչ մեկ կատարյալ չար/բարի չի,ու նայողը չգիտի,թե ինքն ում կողմից կլիներ,համ էլ ոչ թե ամբողջ անիմեի ընթացքում աստիճանաբար իրար են մոտենում,այլ երկուսն էլ միշտ բացահայտումից մի քայլ են հեռու,հենց սկզբից

Ռուֆուս
03.07.2011, 21:12

Չէ, ուր էր Ռուֆին տենց ինտերնետ :cry Կարո՞ղ ա պատահաբար անգլերեն լեզվովն ես քաշել :8

Freeman
03.07.2011, 21:16
Չէ, ուր էր Ռուֆին տենց ինտերնետ :cry Կարո՞ղ ա պատահաբար անգլերեն լեզվովն ես քաշել :8

Չէ,ուր ա Freeman-ին տենց բախտ,որ անգլերենով կարանա նորմալ նայի:cry

Yellow Raven
03.07.2011, 22:44
Ռուֆ հլը չես քաշե՞լ

Ժող վերջն ա,ես ոնց մինչև հիմա չէի նայել,ամենալավն էն ա,որ հակառակ հերոսներից ոչ մեկ կատարյալ չար/բարի չի,ու նայողը չգիտի,թե ինքն ում կողմից կլիներ,համ էլ ոչ թե ամբողջ անիմեի ընթացքում աստիճանաբար իրար են մոտենում,այլ երկուսն էլ միշտ բացահայտումից մի քայլ են հեռու,հենց սկզբից

Իսկ դու ու՞մ կողմից էիր ընթացքում:P

Freeman
03.07.2011, 22:48
Իսկ դու ու՞մ կողմից էիր ընթացքում:P

Դեռ մինչև վերջ չեմ նայել,բայց ավելի շատ Լ-ի կողմից էի,որովհետև եթե ուզում եմ կատարյալ աշխարհ սարքեի՝կատարյալ մարդիկ են պետք,որոնք չկան,այսինքն բոլորին պիտի վերացնեի:)) բա դու՞

Yellow Raven
03.07.2011, 22:51
Դեռ մինչև վերջ չեմ նայել,բայց ավելի շատ Լ-ի կողմից էի,որովհետև եթե ուզում եմ կատարյալ աշխարհ սարքեի՝կատարյալ մարդիկ են պետք,որոնք չկան,այսինքն բոլորին պիտի վերացնեի:)) բա դու՞

Ես` Կիրայի :P
Բայց դե, որ L-ը դեմքա, դրանում ոչ մի կասկած չկա :))

Freeman
03.07.2011, 22:52
Մեկ էլ են էր հետաքրքիր,որ
Լայթ Յագամին հիշողությունը կորցնելուց հետո մտածում,որ եթե ինքը լիներ Կիռան,կկարողանա՞ր որոշ մարդկանց սպանել,մյուսների լավի համար ու միշտ գալիս էր բացասական եզրակացության:))

Freeman
03.07.2011, 22:53
Ես` Կիրայի :P
Բայց դե, որ L-ը դեմքա, դրանում ոչ մի կասկած չկա :))

Չնայած Վիստին լավ չեմ ճանաչում,բայց Լ-ն իմ մոտ միշտ Վիստի հետ ա ասսոցիացվում:))

Yellow Raven
03.07.2011, 23:00
Չնայած Վիստին լավ չեմ ճանաչում,բայց Լ-ն իմ մոտ միշտ Վիստի հետ ա ասսոցիացվում:))

Վիստին ես եմ L-ացրել(անհամեստ գրառում) :))

Ի դեպ, եթե Մահվան Տետրակը դուրդ եկելա, Կոդ Գիասն էլ անպայման նայի ;)

Freeman
03.07.2011, 23:14
Վիստին ես եմ L-ացրել(անհամեստ գրառում) :))

Ի դեպ, եթե Մահվան Տետրակը դուրդ եկելա, Կոդ Գիասն էլ անպայման նայի ;)

Ո՞նց ես Լ-ացրել :)
Էս վերջացնեմ,կքաշեմ

Altair
04.07.2011, 19:35
Ես` Կիրայի :P
Բայց դե, որ L-ը դեմքա, դրանում ոչ մի կասկած չկա :))
Ես Kira-ի կողմիվ եմ:))

romanista
04.07.2011, 22:42
Ես Ռույուկի (Լայթի ուղեկից, խնձոր ուտող մահվան աստվածը) ;) միակ պերսոնաժը, որը ամբողջ անիմեի ընթացքում զվարճանում էր, կողքից նայելով, թե մնացածները ոնց են իրար ուտում)))))

Freeman
05.07.2011, 00:11
Ես Ռույուկի (Լայթի ուղեկից, խնձոր ուտող մահվան աստվածը) ;) միակ պերսոնաժը, որը ամբողջ անիմեի ընթացքում զվարճանում էր, կողքից նայելով, թե մնացածները ոնց են իրար ուտում)))))

ՈՒշադրություն,ներքևի սպոյլերում սպոյլեր կա)) ով այս անիմեն մինչև վերջ չի նայել,թող չկարդա
Մեր օրին էր Ռույուկը)) համ էլ
Մենակ չէր հետևում,վերջում Lայթին ինքն սպանեց))

Yellow Raven
05.07.2011, 18:19
Ռուսերեն թարգմանության ամենասիրածս մասերից մեկը էս արտահայտությունն էր`

-Боги смерти едят только яблоки! Не правда ли, Рюююк?

:))

Freeman
05.07.2011, 21:10
Ռուսերեն թարգմանության ամենասիրածս մասերից մեկը էս արտահայտությունն էր`

-Боги смерти едят только яблоки! Не правда ли, Рюююк?

:))

Հա էդ խնձորների մոմենտը լրիվ վերջն էր :))բա որ Ռույուկի մոտ լոմկա էր սկսվում :D
Բայց ոնց-որ էդ աստվածներից մենակ Ռույուկն էր խնձորամոլ

romanista
05.07.2011, 23:06
ՈՒշադրություն,ներքևի սպոյլերում սպոյլեր կա)) ով այս անիմեն մինչև վերջ չի նայել,թող չկարդա
Մեր օրին էր Ռույուկը)) համ էլ
Մենակ չէր հետևում,վերջում Lայթին ինքն սպանեց))

ինքը անիմեի սկզբում, երբ որ Լայթը տետրակը վերցրեց ու հանդիպեց հետը, ասեց Լայթին, որ մի օր Լայթի անունն ա գրելու տետրակում: Իրա խոսքի տերն էր...

Freeman
06.07.2011, 07:25
ինքը անիմեի սկզբում, երբ որ Լայթը տետրակը վերցրեց ու հանդիպեց հետը, ասեց Լայթին, որ մի օր Լայթի անունն ա գրելու տետրակում: Իրա խոսքի տերն էր...

Հա,հիշում եմ,որ ասել էր :)

Zeitgeist
15.08.2011, 19:38
Անիմեներից միայն Death Noteն եմ նայել ու դուրս շատ ա եկել:love էնքան, որ մտածում եմ, թե ոչ մի անիմե էսքան լավը չի լինի
Կեսը նայել եմ ռուսերեն թարգմանված. մի մասն էլ անգլերեն սաբերով… Շատ հետաքրքիր ընթացք ու ավարտ ունի..
Նայել եմ նաև Death Note մանգայի հիման վրա նկարված ֆիլմերը… Շատ բանով տարբերվում են անիմեից, բայց էլի հետաքրքիր են

Freeman
15.08.2011, 21:27

Կոդ գիասն էլ նայի,եթե տետրը դուրդ եկել ա,էդ էլ պիտի որ գա:)

AoF
30.08.2011, 21:58
Սերիալների սիրահար չեմ, այդ թվում և անիմեների, բայց վերջերս նայեցի "Принцесса немёртвых: Красная хроника", դուրս եկավ հեղինակների ստեղծած աշխարհը: Տետրը փորձել եմ նայել, բայց 2 սերիայից ավել չգնաց:
Չնայած, իմ ամենասիրած անիմեն սերիալ չի, բայց շատ տպավորիչ ու ազդեցիկ ա: Երկու խոսքով կարելի ա նկարագրել այսպես` "ռոմանտիկ միստիկա":
"5 centimeters per second/ Վայրկյանում 5 սանտիմետր"
Օնլայն դիտելու համար հղում - http://www.filmaser.com/?p=2306

Freeman
24.09.2011, 19:20
Ժողովու՜րդ, մի երկու օր առաջ գազանանոցի դիմացի կանգառի մոտերքում, պատի վրա «Death Note»-ի Լ-ի նկարն եմ տեսել, էս՝

http://www.weesk.com/wallpaper/mangas/death-note/l-death-note-17/l-death-note-17-720px.jpg

բայց ներկած չէր:Ափսոս ավտոբուսի մեջ էի չհասցրի նկարեի, կաշխատեմ նկարեմ տեղադրեմ ստեղ

Freeman
05.11.2011, 11:19

http://i.imgur.com/UP7lp.jpg

http://i.imgur.com/IscMu.jpg
Հ.Գ. վերևինը հենց անցումի մեջ ա:

Tirim-tim
05.11.2011, 11:43
Ճապոնական անիմեի տարբերվող շարք են Հայաո Միաձակիի գործերը: Միարժեքորեն շատ լավն են: Օրինակ այ սա

http://youtu.be/jiEzl7SEtkI

Spirited Away

Okamigo
09.11.2011, 22:10
Երեկ վերգացրեցի Berserk անիմեյի դիտումը,բավականին լավ տպավորություներ ստացա,այնպես որ խարհուրդ կտամ դիտել այն

Freeman
10.11.2011, 19:16
Երեկ վերգացրեցի Berserk անիմեյի դիտումը,բավականին լավ տպավորություներ ստացա,այնպես որ խարհուրդ կտամ դիտել այն
Ուրեմն առաջիկայում ես էլ կսկսեմ։

helium
13.11.2011, 18:45
Բերսերկն իրոք շատ լավն է, իսկապես արժե նայել: Ի դեպ, 2012-ից նոր պրոյեկտ է սկսվելու, որը նպատակ ունի անիմե նկարել ողջ մանգայի հիման վրա, որն այժմ "ongoing" վիճակում է /ներկայումս անիմեն պարունակում է միայն առաջին առկան/:

Okamigo
13.11.2011, 18:48

Սպասենք,խորհուրդ կտամ նայել House of Five Leaves անիմեն,շատ հետաքրքիր է

Rimma Mazmanyan
24.11.2011, 15:40
Շատ եմ սիրում Naruto, Death note, Bleach, խորհուրդ կտայի բոլորին նայել Lovely Complex (շատ լավն ա), special klass A , bakuman , siniy ekzarcist, realno 1000% lyubov , gosik , tyomn@y dvoreckiy , sem ablichey yamato nadasiko ,klub svedaniy starshey shkol@ oran , zolotaya struna , ne zdavaysya ..... Ինչպես հասկացաք ես անիմեշնիցա եմ :love Սրանք իմ ամենասիրած ամնիմեներից են... Եվ ասեմ, ով ցանկություն ունի լացելու կարող է նայել mogila svyatlachkov :oy

AoF
27.11.2011, 00:27
Ժող, ես վերջերս եմ սկսել անիմե սերիալներ նայել ու հերթական փնտրտուքների ժամանակ հետաքրքիր պրոյեկտի հանդիպեցի` ինտերնետ անիմե-ռադիո, հետևյալ հասցեում -
www.animeradio.su (http://www.animeradio.su): Բացի 24 ժամ անիմեների սաունդրեքերը հեռարձակելուց, պրոյեկտն ունի սեփական դիջեյները (18 - 22 տարեկան տղաներ և աղջիկներ), ովքեր շաբաթը մեկ - երկու անգամ վարում են իրենց հեղինակային հաղորդումները:
Ում հետաքրքրեց, խորհուրդ կտամ բռնցնեք դիջեյների (հատկապես Auysi-ի ու Miuka-յի) հաղորդումներն ու լսեք` շատ համով են վարում, հատկապես նշածս դիջեյները: Հաղորդումների ժամերին ու դրանց հաղորդավարներին կարելի է ծանոթանալ այստեղից (http://animeradio.su/index.php?a=s) կամ հետևյալ հղումից` http://animeradio.su/index.php?a=s
Նաև կարելի է ներբեռնել արդեն կայացած հաղորդումների ձայնագրությունները այստեղից (http://animeradio.su/index.php?a=s_airs) կամ հետևյալ հղումից` http://animeradio.su/index.php?a=s_airs
Մեկ էլ զգուշացնեմ, որ պրոյեկտը ոչ կոմերցիոն ա, հաղորդումներն ընթանում են ջերմ մթնոլորտում, բայց որոշակի բացթողումներին էլ կարելի ա ներողամտորեն վերաբերվել

Rimma Mazmanyan
27.11.2011, 03:18
այս սայտը շատ հաջող էր ...կարելի է նաև պատվիրել երեժշտություն առանց գրանցվելու ........ :hands

Simon
28.11.2011, 22:20
Հայաո Միյադզակին իհարկե հրաշք է, բայց այնպիսի տպավորություն է, որ ուղղակի լավ անիմեների կողքով անցել եք :) Ներողություն եմ խնդրում համարձակությանս համար, բայց ներկայացնեմ այն անիմեները, որոնք շրջանցել եք:

1. Масаюки Коджима - Монстр (2004)
2. Рютаро Накамура - Путешествие Кино (2003)
3. Itsuki Imazaki - Союз Серокрылых (2002)
4. Еи Аоки - Граница пустоты: Сад грешников (2007)
5. Кеничи Касай - Нодамэ Кантабиле
6. Навсикая из долины ветров (2007)
7. Хироши Нагахама - Мастер Муши (2005)
8. Рютаро Накамура - Эксперименты Лэйн (1998)
9. Тетсуро Араки - Классические истории (2009)
10. Kazuhiro Furuhashi - Бродяга Кэнсин (1999)

Հաճելի դիտում :Ճ

helium
28.11.2011, 23:19
Կարծում եմ մենք /եւ դուք իհարկե/ շրջանցած կլինենք 10-ից շա՜տ ու շա՜տ հրաշալի անիմեներ ;) Ցուցակի փոխարեն կառաջարկեի գրեիք որեւիցե մեկի մասին ձեր կարծիքը, ինչով է այդ անիմեն արժանացել ձեր ցուցակում հայտնվելու պատվին, ինչն է նրան դարձնում այդքան հետաքրքիր եւ այլն...

Simon
29.11.2011, 00:45
«Մոնստր»-ը մարդու ներքին հրեշի մասին է, երբ մարդը ընդունակ է մեկին համարել առավել մյուսից: Գլխավոր հերոսը փորձում է համոզել հակառակը և ... Ֆիլմը շատ ամբողջական է, թեև բաղկացած է 74 սերիաներից, վերջում ուղղակի մնում է համադրել սկիզբը և վերջը և հասկանալ թե ով էր իրական մոնստրը, թե նույնիսկ ով կարող է խտրականություն դնել մարդկանց մեջ: Ֆիլմը կառուցված է Չեխ գրող Էմիլ Սեբեի «Հրեշը, որը չուներ անուն» «Монстр, у которого не было имени» հեքիատի հիման վրա (որը ֆիլմում պատմվում է և ամենա տպավորիչ մասերից մեկն է): Ինչ ասեմ, պետք է ուղղակի դիտել ... Մնացած անիմեների մասին կխոսեմ հաջորդ գրառումներումս :Ճ

Ամեն դեպքում անիմեն մուլտ է մեծերի համար և ես նայում եմ այդ կոնտեքստում ու փորձում ընտրել այնպիսիք, որոնք միտք են աշխատացնում, միայն գեղագիտությամբ հարց չէս լուծի, իսկ միտք+գեղագիտություն արդեն ինչ-որ բան է :)

Rimma Mazmanyan
29.11.2011, 01:02
Օրինակ Lovely Complex-ը շաաատ զոարճալի , կոմեդիայա : Այնտեղ պատմվում է մի աղջկա և տղու մասին որոնք ունեն կոմպլեկս:Աղջիկը ուներ կոմպլեկս , որովհետև ինքը բոյովա , իսկ տղեն որովհետև նա կոլոտ էր :Վերջում ստացումա այնպես , որ նրանք իրար են սիրահարվու ....Ամբողջ անիմեն նաելու ժամանակ փորս բռնաց ցիցաղում էի ....

helium
29.11.2011, 11:51
«Մոնստր»-ը մարդու ներքին հրեշի մասին է, երբ մարդը ընդունակ է մեկին համարել առավել մյուսից: Գլխավոր հերոսը փորձում է համոզել հակառակը և ...

Մոնստրը իսկապես հրաշալի անիմե է: Բայց ինձ այս անիմեի մեջ ավելի շատ գրավել են ոչ թե գլխավոր հերոսի՝ մարդկանց հավասարության իր ընկալումները, այլ «հրեշի» անհատականության ձեւավորման ու նրա հետագա քայլերի հոգեբանական կողմը: Իրոք որ, հեքիաթը անանուն հրեշի մասին ամենատպավորիչ մասերից մեկն է...հեղինակին հաջողվել է ինձ վախեցնել...

Ամեն դեպքում անիմեն մուլտ է մեծերի համար և ես նայում եմ այդ կոնտեքստում ու փորձում ընտրել այնպիսիք, որոնք միտք են աշխատացնում, միայն գեղագիտությամբ հարց չէս լուծի, իսկ միտք+գեղագիտություն արդեն ինչ-որ բան է :)

Ասել, որ անիմեն մուլտ է մեծերի համար սխալ է ընդհանուր առմամբ ;) Մոնստրը «սեյնեն» է, այսինքն՝ ուղղված է գլխավորապես 30-ին մոտ հանդիսատեսի համար, գլխավոր հերոսը տղամարդ է, սյուժեն՝ շատ ավելի մոտ իրականությանը: Եթե օրինակ դիտարկես «շյոնեն»-ը, ապա այն ուղղված է ավելի երիտասարդ /մինչեւ 20/ շրջանակներ գլավելուն, հետաքրքրությունների եւ հետեւաբար արծարծվող թեմաների մեծ տարբերություններ են ի հայտ գալիս: Էլ չասեմ «շյոջո» կամ ասենք «կոդոմո»-ի մասին, վերջինս շատ փոքր երեխաների համար է նախատեսված...Այսինքն, եթե փնտրում ես լուրջ ու մտածելու տեղիք տվող անիմե, ի սկզբանե կարող ես «սեյնեն» տիպն ընտրել, իսկ հետո՝ կոնկրետ անիմեն:

Simon
29.11.2011, 14:05
Մոնստրը իսկապես հրաշալի անիմե է: Բայց ինձ այս անիմեի մեջ ավելի շատ գրավել են ոչ թե գլխավոր հերոսի՝ մարդկանց հավասարության իր ընկալումները, այլ «հրեշի» անհատականության ձեւավորման ու նրա հետագա քայլերի հոգեբանական կողմը: Իրոք որ, հեքիաթը անանուն հրեշի մասին ամենատպավորիչ մասերից մեկն է...հեղինակին հաջողվել է ինձ վախեցնել...

Ասել, որ անիմեն մուլտ է մեծերի համար սխալ է ընդհանուր առմամբ ;) Մոնստրը «սեյնեն» է, այսինքն՝ ուղղված է գլխավորապես 30-ին մոտ հանդիսատեսի համար, գլխավոր հերոսը տղամարդ է, սյուժեն՝ շատ ավելի մոտ իրականությանը: Եթե օրինակ դիտարկես «շյոնեն»-ը, ապա այն ուղղված է ավելի երիտասարդ /մինչեւ 20/ շրջանակներ գլավելուն, հետաքրքրությունների եւ հետեւաբար արծարծվող թեմաների մեծ տարբերություններ են ի հայտ գալիս: Էլ չասեմ «շյոջո» կամ ասենք «կոդոմո»-ի մասին, վերջինս շատ փոքր երեխաների համար է նախատեսված...Այսինքն, եթե փնտրում ես լուրջ ու մտածելու տեղիք տվող անիմե, ի սկզբանե կարող ես «սեյնեն» տիպն ընտրել, իսկ հետո՝ կոնկրետ անիմեն:

Շատ շնորհակալություն ինֆորմացիայի համար, ինծ իսկապես հետաքրքիր էր: Ուղղակի ավելացնեմ, որ անիմեն ի սկզբանե ստեղծվել է որպես մուլտ մեծահասակների համար, եթե նկատել ես շատ անիմեներում էթիկամ ուղղակի բացակայում է:

Ինձ հետաքրքիր է նաև քո կարծիքը այն մասին, թե վերը խոսացված անիմեյում ով էր իրական «հրեշ»-ը?

helium
30.11.2011, 11:56
Ինձ հետաքրքիր է նաև քո կարծիքը այն մասին, թե վերը խոսացված անիմեյում ով էր իրական «հրեշ»-ը?

Գեղեցիկ ու խելացի, հանգիստ ու կշռադատված, սառը եւ դաժան, անչափ խարիզմատիկ ու տաղանդաշատ Յոհանը :love եւ ինչու չէ նաեւ այն համակարգը, որը կարողանում էր մարդուն «հրեշ» սարքել՝ մասնավորապես Ֆրանց Բոնապարտի գլխավորությամբ: Յոհանի մեջ ամենահետաքրքիրն այն է, որ առաջին հայացքից անձի երկատում ես կասկածում, այնինչ այդ 2 կողմերը իրար հետ ոչ մի կոնֆլիկտի մեջ չմտնող ու իրար լրացնող են դուրս գալիս /այսպես կոչված «բարի» կեսը նրա մոտ բացարձակ չէ, ի տարբերություն Տենմայի/:

Ռուֆուս
30.11.2011, 12:08
Ժողովուրդ, ես էդ անիմեները չեմ տեսել ու չգիտեմ, թե որոնք են սպոյլերներ, որոնք չէ: Էնպես որ խնդրում եմ, սպոյլերային, հարամ անող տեղեկությունները բարի եղեք տեղադրել թեգի արանքը:

Շնորհակալություն:

Եթե վերևները սպոյլերներ կան, ասեք, ես ձեր գրառումները կխմբագրեմ:

Simon
30.11.2011, 14:19
Գեղեցիկ ու խելացի, հանգիստ ու կշռադատված, սառը եւ դաժան, անչափ խարիզմատիկ ու տաղանդաշատ Յոհանը :love եւ ինչու չէ նաեւ այն համակարգը, որը կարողանում էր մարդուն «հրեշ» սարքել՝ մասնավորապես Ֆրանց Բոնապարտի գլխավորությամբ: Յոհանի մեջ ամենահետաքրքիրն այն է, որ առաջին հայացքից անձի երկատում ես կասկածում, այնինչ այդ 2 կողմերը իրար հետ ոչ մի կոնֆլիկտի մեջ չմտնող ու իրար լրացնող են դուրս գալիս /այսպես կոչված «բարի» կեսը նրա մոտ բացարձակ չէ, ի տարբերություն Տենմայի/:

Շատ հետաքրքիր տեսակետ է :) Փորձեմ իմ տասակետը շարադրել. Ինչպես վերևում նշեցի այս ֆիլմը շատ ամբողջական է: Ամենա սկզբում առաջ է քաշվում այն միտքը, որ բոլոր կյանքերը հավասար են ու մեր հերոսը փորձում է ապացուցել դա: Իսկ ամենա վերջում մենք հասկանում ենք, որ երբ որ զույգերի մոր առաջ հարց են դնում, որ տա զույգերից մեկին և պահպանի մյուսի կյանքը, մայրը հանձնում է մեկին: Եվ ինչ ենք ունենում արդյունքում, որ մեր հերոսը լինելով խիրուրգ չէր ուզում խտրականություն դնել իր պացեենտների միջև և ուզում էր ապացուցել, որ բոլոր կյանքեերը համասար են, բայց պարզվում է, որ մինչև անգամ մայրը կարող է խտրականություն դնել իր երեխաների միջև: Իմ կարծիքով հենց սրանում է կայանում այս ֆիլմի պարադոքսը:) Հենց խտրականությունն է այն հրեշը, որը ֆիլմի հեղինակները ուզում են մեզ ցույց տալ և Հոհանի ծայրահեց և սահմաններ չճանաչող սարսափելի արարքները նրա համար են, որ համեմատության մեջ դնես խտրականությունն հետ, որի պատճառով Յոհանը կատարում էր այդ չարագործությունները: Իմիջայլոց այս հնարքը կարաք նկատեք նաև Կուբրիկի «Զավադնոյ Ապելսին»-ում:

Մի կերպ գրեցի, ֆու :) Խնդրում եմ շատ խիստ չնայել գրածիս :)

helium
30.11.2011, 22:35
Հենց խտրականությունն է այն հրեշը, որը ֆիլմի հեղինակները ուզում են մեզ ցույց տալ

Իմ համար խտրականությունը պատճառ է, իսկ «հրեշ» լինելը՝ հետեւանք...միգուցե դաժան հնչի, բայց ես չեմ գտնում, որ բոլոր կյանքերը համարժեք են, համենայն դեպս, երբ գիտես կշեռքի վրա դրվող կյանքերի մասին:

Ինչ վերաբերվում է մոր ընտրությանը...չեմ կարծում, որ դա այդքան էլ խտրականություն դնելու մեջ մեղադրելու արարք էր: Նախ՝ 2 զավակներին կորցնելու վախը կար, իսկ ընտրության դեպքում գոնե մեկը կմնար, նույնիսկ հետագա տառապանքների գնով, հետո էլ ծնողները իրենց սիրելիին են հաճախ ունենում...ու նմանատիպ «խտրականությունն» այդքան էլ տեղին չէ համեմատության մեջ:

Ռուֆուս, կարծում եմ սփոյլերիս մեջ եղած ինֆորմացիան բավարար է նախորդ գրառումը խմբագրելու համար ;)

AoF
02.12.2011, 13:25
Եթե Մոնստրի հիման վրա լիամետրաժ անիմե նկարեին շատ սուր թրիլլեր դուրս կգար: Սերիալի նույն մթնոլորտը ստեղծելու համար մի քիչ երկար կստացվեր, համեմատած սովորական 1,5 - 2 ժամանոց աշխատանքների հետ, բայց էլի հետաքրքիր կնայվեր

Freeman
02.12.2011, 22:51
Ժող, էդ մոնստրի համար լինք տվեք, ցանկալի ա ռուսերեն թարգմանած:

Yellow Raven
03.12.2011, 00:03
Ու նաև մի ալարեք անիմեների ռևյուներ գրեք, որ սկսեմ բեռնել :)) Անիմե եմ ուզում նայեմ, բայց նենց չլինի, որ կեսից փոշմանեմ:)

helium
03.12.2011, 00:17
Ժող, էդ մոնստրի համար լինք տվեք, ցանկալի ա ռուսերեն թարգմանած:

http://rutracker.org/forum/viewtopic.php?t=2872820
կամ
http://rutracker.org/forum/viewtopic.php?t=865563

Ես անձամբ թարգմանությամբ չեմ նայել, այնպես որ որակի համար չեմ կարող երաշխավորել: Կարող ես մեկական սերիա քաշես ու փորձես հասկանալ, որինն է ավելի հաճելի...խորհուրդ կտայի ամեն դեպքում տիտրերով նայել ;)

Kita
03.12.2011, 10:26
Ու նաև մի ալարեք անիմեների ռևյուներ գրեք, որ սկսեմ բեռնել :)) Անիմե եմ ուզում նայեմ, բայց նենց չլինի, որ կեսից փոշմանեմ:)
Death note-ը նայի, երբեք չես փոշմանի::) Շաաատ հետաքրքիր, քաշող, տրամաբանող ու սիրուն նաև անիմե է: Կայֆ պեռսոնաժներով: Մի խոսքով սկսիր սրանից, եթե փոշմանես, կարաս սպասնես ինձ:))
http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3173509

Freeman
03.12.2011, 11:42

Շատ լավ խորհուրդ ես տալիս, էդ ամենավերջ անիմեներից ա, բայց Վահիկն արդեն նայել ա;)

Yellow Raven
03.12.2011, 13:17
Death note-ը նայի, երբեք չես փոշմանի::) Շաաատ հետաքրքիր, քաշող, տրամաբանող ու սիրուն նաև անիմե է: Կայֆ պեռսոնաժներով: Մի խոսքով սկսիր սրանից, եթե փոշմանես, կարաս սպասնես ինձ:))
http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3173509

Ես Death Note-ի առաջին պրոպոգանդողներից եմ Ակումբում :))

Simon
05.12.2011, 10:28
Երեխեք էս ինչ հավես ակտիվություն ա, մի քիչ գլուխս խախանդվի էլի կմիանամ ձեզ :) Համ էլ Death Note-ը կնայեմ, ես էլ իմ կարծիքը կասեմ: Ուրախ եմ նույնիսկ նման ծանոթության համար, ես չգիտեի, որ այսքան անիմեի սիրահարներ կան Հայաստանում :) Հույսով եմ, որ ինձ կընդունեք որպես խոսակից :) Իսկ Մոնստրից դեռ կխոսենք ...

helium
05.12.2011, 11:05
Կարող եք գրանցվել այստեղ եւ լրացնել ձեր անիմե-ցուցակը
http://myanimelist.net
Հարմար է անիմե փնտրելու, ռեյտինգներ դիտելու եւ դնելու, անիմե ցուցակներ համեմատելու, ռեվյուներ կարդալու համար եւ այլն...
Սա էլ ես եմ ;)
http://myanimelist.net/animelist/helium

AoF
05.12.2011, 13:48
Մի քանի գրառում առաջ նշածս անիմե - ռադիոյում (http://animeradio.su) նոր բան եմ հայտնաբերել: Auysi (Այուսի) - ի այ այս հաղորդման (http://www.sendspace.com/file/zxgtdk) ձայնագրությունը: Էս եթերը նենց ուրախ ու հավեսով ա վարում, ոնց որ իրանց ներկայացրած անիմեներից մեկից դուրս եկած լինի:

Okamigo
08.12.2011, 03:34
Հայաո Միյադզակին իհարկե հրաշք է, բայց այնպիսի տպավորություն է, որ ուղղակի լավ անիմեների կողքով անցել եք :) Ներողություն եմ խնդրում համարձակությանս համար, բայց ներկայացնեմ այն անիմեները, որոնք շրջանցել եք:

1. Масаюки Коджима - Монстр (2004)
2. Рютаро Накамура - Путешествие Кино (2003)
3. Itsuki Imazaki - Союз Серокрылых (2002)
4. Еи Аоки - Граница пустоты: Сад грешников (2007)
5. Кеничи Касай - Нодамэ Кантабиле
6. Навсикая из долины ветров (2007)
7. Хироши Нагахама - Мастер Муши (2005)
8. Рютаро Накамура - Эксперименты Лэйн (1998)
9. Тетсуро Араки - Классические истории (2009)
10. Kazuhiro Furuhashi - Бродяга Кэнсин (1999)

Հաճելի դիտում :Ճ

Այսօր վերջացրեցի Мастер Муши գիտումը,հիասքանչ անիմե,սյուժեն շատ հետաքրքրիր,միշտ rutracker-ում կողքով էի անցնում,չէի կարծում որ լավ անիմե կլինի,քո խորհրդով նայեցի ու չփոշմանեցի,վատ է որ 2 սեզոնը չկա,շատ շնորհակալ եմ,եթե նման անիմե գիտես ասա

Simon
08.12.2011, 19:05

Շատ ուրախ եմ, որ հավանել ես:) Խորհուրդ կտայի վերը նշված տասը անիմեները նայել, եթե դրանք արդեն նայել ես, կփորձեմ մի տասնյակ էլ կազմել :)

Okamigo
08.12.2011, 23:50
Շատ ուրախ եմ, որ հավանել ես:) Խորհուրդ կտայի վերը նշված տասը անիմեները նայել, եթե դրանք արդեն նայել ես, կփորձեմ մի տասնյակ էլ կազմել :)

OK,անպայման կսպասեմ հաջորդ տասնյակին

Sagittarius
09.12.2011, 00:56
Կիռա իզզզ զ բեստ, ֆ.. զզզ ռեստ:B

Freeman
18.12.2011, 12:55
Ինձ հետաքրքիր է նաև քո կարծիքը այն մասին, թե վերը խոսացված անիմեյում ով էր իրական «հրեշ»-ը?
Մինչև վերջ դեռ չեմ նայել, բայց շատ լավն ա, շնորհակալություն

Հրեշը երևի գազանն էր՝,
տեսա, որ նրա գլուխներից մեկը ասես մահացու վիրավոր լիներ, բայց նրա վերքը բուժվեց, և ողջ երկիրը հիացմունքով գնաց գազանի հետևից։

4... Եվ Մարդիկ երկրպագեցին վիշապին, որովհետև նա իշխանությունը տվեց գազանին, և երկրպագեցին գազանին՝ ասելով. «Ո՞վ է նման գազանին, ո՞վ կարող է պատերազմել նրա դեմ»... Հայտն. Հովհաննեսի, 13:3-4, էս հատվածը ոնց-որ անիմեի առաջին սերիայի սկզբում կարդում էլ են, Բայց էդ դեպքում էլ վիշապը Կենման ա, որովհետև ինքն ա բուժել գազանի/Յոհանի գլխի վերքը :think
էս գրառմանս պատասխաները կկարդամ մի երկու շաբաթից, երբ նայեմ-վերջացնեմ:))

Freeman
03.02.2012, 17:27
Հատված «Մոնստր» անիմեից՝ Յակուբ Ֆարոբեկի «Մարդը մեծ աչքերով, մարդը մեծ բերանով» հեքիաթի ընթերցանությունն ա, սպոյլերներ չի պարունակում))

http://youtu.be/qU5_77EnD8Y

Yellow Raven
07.02.2012, 00:31
Հատված «Մոնստր» անիմեից՝ Յակուբ Ֆարոբեկի «Մարդը մեծ աչքերով, մարդը մեծ բերանով» հեքիաթի ընթերցանությունն ա, սպոյլերներ չի պարունակում))

Վերջնա :love

Freeman
10.02.2012, 20:21
Վերջնա :love

Իսկ անիմեն նայել ե՞ս, էլի վերջն ա:)) helium-ի տված երկրորդ լինքով քաշի, առաջինում բոլոր սերիաները չեն թարգմանված, blackget (http://blackget.com/)-ը քեզ օգնական ;)

Freeman
11.02.2012, 21:10
Կարող եք գրանցվել այստեղ եւ լրացնել ձեր անիմե-ցուցակը
http://myanimelist.net
Հարմար է անիմե փնտրելու, ռեյտինգներ դիտելու եւ դնելու, անիմե ցուցակներ համեմատելու, ռեվյուներ կարդալու համար եւ այլն...
Սա էլ ես եմ ;)
http://myanimelist.net/animelist/helium
Միացա, ռեվյուները կարդալու համար դեռ անգլերենիս գիտելիքները չեն բավականացնում, բայց օգտակար սայթ ա

Ռուֆուս
02.04.2012, 01:09
Հենց նոր Death Note-ը վերջացրեցի, ճիշտ ա կեսերից մի քիչ թափը գցեց (երևի հասկացաք կոնկրետ ինչից հետո), բայց վերջում էլի հետաքրքրացավ... Մի խոսքով տպավորություններս խիստ դրական են:

Ոնց հասկացա մեծ մասդ Կիրայի կողմից էիք, բայց ես տենց էլ չկարողացա Կիրային հասկանալ ու 37 սերիայի ընթացքում մի պահ չեղավ, որ իրեն համակրեի: Ինչքան էլ ազնիվ ու վեհ գաղափարներով ինքը առաջնորդվեր, միևնույնն ա հասարակ մարդասպան էր, որին արդարացնել ոչ մի կերպ չեմ կարող:

Ինչ վերաբերվում ա սիրածս հերոսին, սկզբում Լ-ն էր դուրս գալիս, ինքն ամբողջությամբ հոյակապ էր ստացվել, թե խելքն ու անալիտիկ մտածելակերպը, թե իր արտաքինը, թե տարօրինակությունները: Բայց հետո հասկացա, որ Ն-ը ֆսյո տակի ավելի լավն ա, մանավանդ խաղալիքների պահը :)) Ես էլ իրենց նման դետեկտիվ լինեի, ոչ թե սաղ օրը շոկոլադ կուտեի, կամ քաղցրավենիք, այլ խաղալիքներով կխաղայի :love

Հիմա ի՞նչ խորհուրդ կտաք նայեմ, Մոնստրը՞, թե Code Geass-ը:

Ֆոտոն
02.04.2012, 23:45
Փաստորեն էդ թափը պակասելու վրա եմ կանգնել ես անցյալ տարվանից, չնայած շատ էի հավանում ու օրական մի քանի սերիա էի նայում: :)) Սկսեմ էլի նայել:

helium
04.04.2012, 10:03
Ես էլ իրենց նման դետեկտիվ լինեի, ոչ թե սաղ օրը շոկոլադ կուտեի, կամ քաղցրավենիք, այլ խաղալիքներով կխաղայի :love
Ես շոկոլադ ուտելով կխաղայի :hands Լ-ը շատ հոյակապ կերպարա, մինչեւ վերջ ստացված… Ինչ վերաբերվումա Ն-ին, ինքն ինձ այդքան էլ չհամոզեց, գուցե նրանից էր, որ

ես մինչեւ վերջ չէի հավատում, որ Լ-ը չկարողացավ Կիռային բռնել ու իր ողջ «աշխատանքը» կիսատ թողած մահացավ :(

Հիմա ի՞նչ խորհուրդ կտաք նայեմ, Մոնստրը՞, թե Code Geass-ը:

Code Geass-ը որոշ չափով նույն ժանրի մեջա՝ ոճով, թեմատիկայով, բայց իմ կարծիքով զիջումա Death Note-ին, դրա համար կարող ես մի փոքր «դադար» տաս ու Մոնստրը նայես, որ հետո Code Geass-ը հետաքրքիր ու «նոր» լինի ;)

Anime girl
27.05.2012, 07:46
Death Note,Наруто...........................բացի սրանցից էլի շատ լավ անիմեներ կան
http://www.youtube.com/watch?v=wfAbG4tvK6Q և
http://www.youtube.com/watch?v=s5QX9-GfbAA&feature=related

Ruby Rue
25.07.2012, 21:00
Մի հատ կարծրատիպ ունեմ. ինչքան չեմ պատկերացնում, որ Թոլքինից լավ ֆենտեզի գրող կա, էնքան էլ չեմ պատկերացնում , որ Death Note-ից էն կողմ անիմե կա:D
անիմեի դեպքում կարծիքս շա՜տ սուբյեկտիվ ա, որովհետև ուրիշ անիմե չեմ նայել, բայց էս շատ հետաքրքիրն էր ախր...
Էդպես էլ չհասկացա ինձ Րյուզակի՞ն էր ավելի շատ դուր գալիս թե Նիան:
Բայց երևի ընտրությունս Րյուկն է՝էս շինիգամին իրա համար հետևեց ընթացքին, համ ու հոտ տվեց սերիալին, վերջում էլ իրա գործն արեց պրծավ:D
Ես միշտ իրեն հակադրում էի Ռեմի հետ, ու հասկանում , որ Րյուկն ավելի հավեսնա... Ռեմին շատ էին «մարդկայնացրել», Րյուկն ավելի շինիգամիոտ էր::B

Claudia Mori
09.09.2012, 15:43
Death Note-ի բացումն արված է: 2 մաս նայելուց հետո արդեն իսկ գրավեց: Մի քիչ էլ նայեմ, մի հատ չաղ մեկնաբանություն կգրեմ:)

Animeshnik
23.09.2012, 13:58
բարև ձեզ ժողովուրդ,ուրախ կլինեմ շփվել անիմե նայող ու սիրող մառդկանց հետ
անհամբեր կսպսսեմ արձագանքների :)

Altair
04.10.2012, 00:01
բարև ձեզ ժողովուրդ,ուրախ կլինեմ շփվել անիմե նայող ու սիրող մառդկանց հետ
անհամբեր կսպսսեմ արձագանքների :)

Վա՜յ:)) Ես արդեն մի քանի շաբաթա Անիմեի ծարավով եմ տառապում, դրել եմ Ինետում հետաքրքիր Անիմեների նկարներ եմ ման գալիս:
Ինչի՞ց սկսենք:))

Animeshnik
11.10.2012, 20:55
դե նայած ինչ ժանրի անիմե ես սիրում:think

Altair
05.11.2012, 20:15
դե նայած ինչ ժանրի անիմե ես սիրում:think

Դե ես ժանրերին առանձնապես ուշադրություն չէմ դարձնում, այնպեսոր ավելի լավ ա ասեմ թե ինչ անիմե եմ դիտել:
1.Fullmetal Alchemist
2.Death Note
3.Code Geass
4.Blood+
5.Monster
6.Berserk
7.Bleach(Դեռ 287-րդ սերան եմ)
8.Zetman
9.Fairy Tail(Դեռ 52-րդ սերիան եմ)
10.Beelzebub(Դեռ 42-րդ սերիան եմ)
Naruto-ն 25-րդ սերայից նադայել արեց;))
Իսկ դո՞ւ:

Freeman
26.11.2012, 00:11
Երևի ճիշտ տեղ եմ գրում

Մի օր Խավարի Տիրակալը որոշում է իր որդուն ուղարկել աշխարհ՝ որ դաստիարակվի մարդկանց կողմից և վերացնի մարդկուցյանը, այս նպատակը համար անհրաժեշտ էր մի դաժան և սառնասիրտ դուսպրծուկ, ում դերն ակամա զբաղեցնում է ճապոնիայի դպրոցներից մեկի (որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, աշակերտների 120 տոկոսը հանցագործներ են :think) աշակերտը՝ Օգան, ով ոչ ճիշտ տեղում և ոչ ճիշտ ժամանակին ստորացնում և կտտանքների էր ենթարկում իր հետ սովորողներին:

Ահավոր ծիծաղելի անիմե՝ Beelzebub : Բեհեզբուղ

http://youtu.be/HTj0x9ozStY

Ուշադրություն. անիմեի հիմքում իրական պատմական փաստեր են, որոնք համարվում են ռազմական գաղտնիք և տարածողներին սպասվում է ցմահ ազատազրկում` երեք տարի ժամկետով :love

Altair
19.01.2013, 13:51
Դե ես ժանրերին առանձնապես ուշադրություն չէմ դարձնում, այնպեսոր ավելի լավ ա ասեմ թե ինչ անիմե եմ դիտել:
1.Fullmetal Alchemist
2.Death Note
3.Code Geass
4.Blood+
5.Monster
6.Berserk
7.Bleach(Դեռ 287-րդ սերան եմ)
8.Zetman
9.Fairy Tail(Դեռ 52-րդ սերիան եմ)
10.Beelzebub(Դեռ 42-րդ սերիան եմ)
Naruto-ն 25-րդ սերայից նադայել արեց;))
Իսկ դո՞ւ:

Ուֆֆ~:Fairy Tail-ից էլ յան տվեցի: Ոնց որ 3 տարեկան երեխեքի համար լինի, ամեն 10 սերիաից 8-ի մեջ 10 րոպե անիմաստ լացում են:angry

Two-Face
19.01.2013, 22:28
Էէէէ, էնքան լավ անիմեներ կան, բայց նայելու ժամանակ չգա: :cry

Altair
21.01.2013, 23:11
Էէէէ, էնքան լավ անիմեներ կան, բայց նայելու ժամանակ չգա: :cry
Իսկ ի՞նչ Անիմեներ ես արդեն նայել:

Skeptic
21.01.2013, 23:36
Էէէէ, էնքան լավ անիմեներ կան, բայց նայելու ժամանակ չգա: :cry

Գորձիդ անունը ի՞նչ ա, արյա: :angry

Two-Face
28.01.2013, 14:45
Գորձիդ անունը ի՞նչ ա, արյա: :angry

Գործիս անունը Հայոց բանակն ա շուտով, ընգեր: http://i.imgur.com/LTcx2Po.jpg

Freeman
18.05.2013, 15:31
Դին Վինչեստրն՝ անիմեի մասին

http://youtu.be/wxxtBVqYAdw

Ruby Rue
18.05.2013, 15:34
Դին Վինչեստրն՝ անիմեի մասին

http://youtu.be/wxxtBVqYAdw

Supernatural-ի անիմեն էլ կա, հնչյունավորումն էլ Ջարեդն ու Ջենսենն են անում, բայց էդքան էլ հաջող չի:

Two-Face
18.05.2013, 23:43
Grave of the Fireflies-ը լավն ա՞, ուզում եմ նայեմ:

Freeman
02.07.2013, 13:33
Մարդեր, մի հատ անիմե եմ ուզում հիշեմ, մեջը մի քաղաք կար, շատ մեծ հրետանի կար, որը պարբերաբար ռմբակոծում էր թշնամու քաղաքը, էդ ո՞րն ա :))

Skeptic
02.07.2013, 15:09
Գուգո ձյան ասում ա, որ քո նկարագրածին "Memories"-ի երրորդ մասը (Cannon Fodder) համապատասխանում ա: :unsure

Freeman
06.07.2013, 23:55
Գուգո ձյան ասում ա, որ քո նկարագրածին "Memories"-ի երրորդ մասը (Cannon Fodder) համապատասխանում ա: :unsure

Բրո, նոր մեկը խոստացավ քեզ բժշկականի բուֆետում կոֆե հյուրասիրի: Էս էր, մերսի:

Ruby Rue
17.07.2013, 16:02
Հեսա Full Metal Alchemist-ը պրծնում եմ: :love Death Note-ից բացի նայածս միակ անիմե սերիալն էր, բայց ոնց զգում եմ քիչ-քիչ անիմեշնիկ եմ դառնում:
Վաղվանից կսկսեմ Blood+-ը նայել, բայց դե մի անիմե ասեք, որ դա նայելու ընթացքում քաշեմ: :))

Սարսափ, միստիկ կամ ֆենտեզիոտ ինչ-որ բան եմ ուզում, շատ հետաքրքիր դետեկտիվն էլ կանցնի, բայց այ ռոմանտիկ բաներ նայել չեմ կարողանում:
Ի՞նչ խորհորդ կտաք:

Անվերնագիր
17.07.2013, 16:53

Վախտին Shaman King-ի վրա էի խենթացել, Death Note-ին սթի-փթի նման ա

Freeman
27.07.2013, 23:11
Հեսա Full Metal Alchemist-ը պրծնում եմ: :love Death Note-ից բացի նայածս միակ անիմե սերիալն էր, բայց ոնց զգում եմ քիչ-քիչ անիմեշնիկ եմ դառնում:
Վաղվանից կսկսեմ Blood+-ը նայել, բայց դե մի անիմե ասեք, որ դա նայելու ընթացքում քաշեմ: :))

Սարսափ, միստիկ կամ ֆենտեզիոտ ինչ-որ բան եմ ուզում, շատ հետաքրքիր դետեկտիվն էլ կանցնի, բայց այ ռոմանտիկ բաներ նայել չեմ կարողանում:
Ի՞նչ խորհորդ կտաք:

Չափազանց հետաքրքիր դետեկտիվ, 74 սերիա http://rutracker.org/forum/viewtopic.php?t=2872820

Freeman
23.08.2013, 14:06
Շտեյնի դարպասները նայեք, ժող, բացի վերջին սերիայից լրիվ լավ էր:
Մի աննորմալ խմբի մասին ա,որտեղ կան երկու պեդոֆիլոտ իզվրաշենոտ տղեք (բայց լավն են :))), ովքեր ապագայի սարքավորումներ են ուզում սարքեն, ու պատահաբար ժամանակի մեքենա ա ստացվում :)) Սաունդտրեկներն էլ շատ են դուրս եկել
էս օփենինգը՝

http://youtu.be/sJEGb4MPV6I

էս էլ աբզոր՝(էս տղեն խելոք բաներ ասում ա )))

http://youtu.be/dqNhg-YMYNI

------------------------------------------------------------------------------------

Ուղղում, աբզորը չնայեք, լիքը սպոյլերներ ա անում, բայց անիմեն նայեք :))

Մի բան էլ հիշեցի էս աբզորը նայելուց՝ առաջին մի քանի սերիան որ նայեք, ձեր մոտ անկառավարելի ձանձրույթ ու ինձ բացասական վարկանիշ տալու ցանկություն առաջանա, համբերեք, շարունակությունն էլ նայեք :))

Vardik!
23.08.2013, 14:57
Ինձ չեմ համարում անիմե սիրող,բայց Միաձակիի մի քանի գործերը սիրում եմ,նույնիսկ 2-3 անգամ եմ նայել ամեն մեկը:

Հա,մի բան հիշեցի,դրա համար էլ ուզում եմ գրածս խմբագրել: Երևի ամե մարդ անիմե նայելիս իրան մի քիչ երեխա է զգում,բայց իրեն հանգստացնում է նրանով,որ թեման մեծերին էլա վերաբերվում: Ձեզ պատահե՞լա տենց մտածեք: :)

Mad Dude
23.08.2013, 18:37
ինձ բացասական վարկանիշ տալու ցանկություն առաջանա, համբերեք
Չէ հա?! Դու ինձ սենց լավ բաները չես գրում :nea

Freeman
23.08.2013, 19:13
Չէ հա?! Դու ինձ սենց լավ բաները չես գրում :nea

Դու հլը լավ բան գրածներս նայի :P

Մուշու
08.06.2014, 00:28
Վերհիշելով վերջի նայածս 3 անիմեն հասկացա որ , դրանք դիտել եմ Ֆրիմենի շնորհիվ/ խորհուրդով : Իսկապես 3 հիանալի անիմե սերիալ , որոնք որոշ ժամանակ հետո վերադիտելու եմ և զգամ նույնը ինչ դիտելուց: Քանի որ այդ 3ն էլ տեսա գրառումների մեջ , միայմ ուզում եմ անունները ևս մի անգամ գրեմ :

1. Շտեյների դարպասները / Врата Штейна
2. Монстр/ Հրեշ
3. Fullmetal alchemist brotherhood

Մուշու
09.06.2014, 11:28
Elfen lied/Эльфийская песнь

https://www.youtube.com/watch?v=kua_iJ4bAmo&hd=1

Այս գեղեցիկ երաժշտությամբ սկսվող շատ գեղեցիկ նկարված անիմե , որից ես դիտել հասցրեմ եմ ընդամենը մեկ սերիա , բայց շատ տպավորված եմ :
Ժանրը` էտտի , սարսափ , ռոմանտիկա , ֆանտաստիկա , հոգեբանական դրամա :
Ռեժիսոր `Мамору Канбэ
Անիմեն սերիալը նկարահանվել է համանուն մանգայի հիման վրա , բաղկացած է 13 սերիայից : Ըստ սցենարի ժամանակի հետ եղացած էվոլուցիայի արդյունքուն առաջանում են նոր ավել զարգացած էակներ `դիկլոնուսներ , որոնք տիրապետում են տելեկինեզին : Իրենց տելեկինեզի միջոցով կարողանում են և սպանել , և պաշտպանվել :
Քանի որ անիմեն դիտել սկսել եմ նոր վերջնական կարծիք հայտնել չեմ կարող, բայց վստահ եմ որ դուր կգա :

Մուշու
09.06.2014, 11:30
Մի թողեք , որ այս գեղեցիկ թեման մահանա :( :( Անիմեները այնքան լավն են և այնքան շատ , որ կարելի անդադար խոսել նրանց մասին :)

Ռեյ սամա
09.06.2014, 12:33
Անիմեն սերիալը նկարահանվել է համանուն մանգայի հիման վրա , բաղկացած է 13 սերիայից :

13? հա որ? լսի, իմ հիշելով շատ էր, մի 24-26 կարգի, վաղուց եմ նայել ուղղակի, չեմ հիշում նորմալ, բայց հաստատ 13 չէր ՃՃ

սփոյլեր անեմ? ՃՃՃ իրենք գիտե՞ս էլ ինչ են անում վեկտորներով (վերտորներ՝ թափանցիկ, աներևույթ ձեռքեր, որոնք թվացյալ տելեկինեզի ֆենոմեն են առաջացնում և որոնց թիվն ու երկարությունը կախված է դիկլոնիուսի կոնկրետ առանձնակից) ՃՃՃ

Մուշու
09.06.2014, 12:37
13? հա որ? լսի, իմ հիշելով շատ էր, մի 24-26 կարգի, վաղուց եմ նայել ուղղակի, չեմ հիշում նորմալ, բայց հաստատ 13 չէր ՃՃ

Ես գտել եմ ու նայում եմ ,13 սերիա ընդամենը ) իսկ սպայլերդ չկարդացի :պ

Freeman
09.06.2014, 12:38
13? հա որ? լսի, իմ հիշելով շատ էր, մի 24-26 կարգի, վաղուց եմ նայել ուղղակի, չեմ հիշում նորմալ, բայց հաստատ 13 չէր ՃՃ

սփոյլեր անեմ? ՃՃՃ իրենք գիտե՞ս էլ ինչ են անում վեկտորներով (վերտորներ՝ թափանցիկ, աներևույթ ձեռքեր, որոնք թվացյալ տելեկինեզի ֆենոմեն են առաջացնում և որոնց թիվն ու երկարությունը կախված է դիկլոնիուսի կոնկրետ առանձնակից) ՃՃՃ
Ֆապում ե՞ն

Yellow Raven
09.06.2014, 12:40
Elfen Lied-ը 13 սերիայա :)

Ռեյ սամա
09.06.2014, 15:17
բայց ես չսփոյլեցի, Ֆրիմեն, չես նայել? ՃՃՃ համարյա էլի ՃՃՃ դե 13 տակ 13, իմ հիշելով 20-ն անցնում էր ՃՃՃ մի հատ էլ օվա կար, դեբիլ բան էր...բայց էդ շատ հին նիշողություններ են ՃՃՃ գուցե և պսևդոլոգիա ֆանտաստիկա

Մուշու
14.06.2014, 17:36
Հետաքրքիր ցանկ ա , տեսել եք ?

https://www.youtube.com/watch?v=oYckHOGhz94&list=TLqHl5YlQgKBpbeytqK19Q3XmQ8-2PcyjR&hd=1

Freeman
14.06.2014, 17:52
բայց ես չսփոյլեցի, Ֆրիմեն, չես նայել? ՃՃՃ համարյա էլի ՃՃՃ դե 13 տակ 13, իմ հիշելով 20-ն անցնում էր ՃՃՃ մի հատ էլ օվա կար, դեբիլ բան էր...բայց էդ շատ հին նիշողություններ են ՃՃՃ գուցե և պսևդոլոգիա ֆանտաստիկա

Նայել եմ, կիսատ)

Rhayader
14.06.2014, 17:59
Չալարեմ՝ լավագույն անիմեի բացարձակ ու անվիճելի տասնյակ կգրեմ այստեղ :D

Գուշակեք որը կլինի առաջին տեղում:

Ռեյ սամա
14.06.2014, 18:01
հմ...լավ ցուցակ ա, բայց զարմանալի բան հայտնաբերեցի...K-on-ը կիսատ եմ նայել, juuni kokuki/12 թագավորություն/, angel beats/հրեշտակային ռիթմեր/ ու ալքիմիկի երկրորդ սեզոնը չեմ նայել...հմ...

Ռեյ սամա
14.06.2014, 18:02
Չալարեմ՝ լավագույն անիմեի բացարձակ ու անվիճելի տասնյակ կգրեմ այստեղ :D

Գուշակեք որը կլինի առաջին տեղում:

բացարձակ, անվիճելի առաջին տե՞ղ ՃՃՃ դժվար բան եք հարցնում...Հե՞լսինգ

Rhayader
14.06.2014, 18:04
հմ...լավ ցուցակ ա, բայց զարմանալի բան հայտնաբերեցի...K-on-ը կիսատ եմ նայել, juuni kokuki/12 թագավորություն/, angel beats/հրեշտակային ռիթմեր/ ու ալքիմիկի երկրորդ սեզոնը չեմ նայել...հմ...

Ալքիմիկը երկրորդ սեզոն չունի, ունի շատ անիմաստ ու չարդարացված ռեմեյք՝ մանգային ավելի հարազատ (օրիգինալ անիմեն մանգայից շատ ավելի լավն է, պարզ է, որ մանգային հարազատ անիմեն օրիգինալից հաստատ թույլ է): Եթե խոսքը Brotherhood-ի մասին է, իհարկե:

Rhayader
14.06.2014, 18:06
բացարձակ, անվիճելի առաջին տե՞ղ ՃՃՃ դժվար բան եք հարցնում...Հե՞լսինգ

http://t4.rbxcdn.com/42993dd3c66691e65fe86bc583b7bbc2

Իհարկե ոչ: Աշխարհում միայն մեկ բացարձակ անվիճելի լավագույն անիմե կա:

Rhayader
14.06.2014, 18:08
Այ, սա.

http://www.youtube.com/watch?v=ed0_QuZJjS4

Rhayader
14.06.2014, 18:08
Անչափահասներն ինձ ներեն հանկարծակի ծիծիկների համար:

Ռեյ սամա
14.06.2014, 18:10
Ալքիմիկը երկրորդ սեզոն չունի, ունի շատ անիմաստ ու չարդարացված ռեմեյք՝ մանգային ավելի հարազատ (օրիգինալ անիմեն մանգայից շատ ավելի լավն է, պարզ է, որ մանգային հարազատ անիմեն օրիգինալից հաստատ թույլ է): Եթե խոսքը Brotherhood-ի մասին է, իհարկե:

գուցե, մենք իրար մեջ առաջին/երկրորդ սեզոն ենք ասում, ես լիամետրաժն եմ նայել ու էդ առաջին սեզոն կոչվածը

Ռեյ սամա
14.06.2014, 18:12
Այ, սա.

http://www.youtube.com/watch?v=ed0_QuZJjS4

լսի՛ր, դուն, Ռայ ՃՃՃ վերջապես մի բան ասեցիր, որ ուզում եմ ասել...աաաաա, ապրես, հարազատս :Ճ ապրես :Դ ես էլ գցեցի, բռնեցի, թե ինչ կարող ես ասել...մտածեցի լավ գրաֆիկա+ ձեռքի աշխատանք ու էլի եսիմինչեր, Հելսինգը կասի էլի...բայց արի ու տես ՃՃՃ

Ռեյ սամա
14.06.2014, 18:16
կոմպոզիտորին գիտե՞ս ՃՃՃ դեմք տիպ ա, Kenji Kawai, լրիվ ազգանունին համապատասխան ա...իսկ կարո՞ղ ա մարդ ես ու Mardock Scramble-ն տեսել ես ՃՃՃ

Rhayader
14.06.2014, 18:24
Ghost in the Shell-ի մակարդակին չի ձգում: Ghost in the Shell-ը նաև իմ լավագույն կիբեռպանկ աշխատանքների տոպ-լիստում է:

Rhayader
14.06.2014, 18:31
Դատի նրանից, որ Միյաձակիի իմ ամենասիրած անիմեն Whisper of the Heart-ն է, ու որ Միյաձակիի մուլտերը Գիբլիի թողարկած ամենաուժեղ աշխատանքները չեն (Grave of the Fireflies-ն իրենց իմ ամենասիրելի աշխատանքն է):

Ռեյ սամա
14.06.2014, 18:32
Ghost in the Shell-ի մակարդակին չի ձգում: Ghost in the Shell-ը նաև իմ լավագույն կիբեռպանկ աշխատանքների տոպ-լիստում է:

միանշանակ չի ձգում, բայց որ հարցնում են, Ghost-ից հետո երկրորդն էդ ա գալիս մտքիս...կամ երրորդ/երկրորդ մասերին շատ երկար եմ սպասել, դրանից ա...սուբյեկտիվիզմ ա մտնում. բայց էնտեղ շոշափվող գաղափարները շատ մոտ են սրտիս...չգիտեմ, հավանում եմ դա. ու cowboy bebop knockin' on heaven's door/թույլ ա շաատ սրանց համեմատ, բայց էլի լավն ա/

Ռեյ սամա
14.06.2014, 18:34
Դատի նրանից, որ Միյաձակիի իմ ամենասիրած անիմեն Whisper of the Heart-ն է, ու որ Միյաձակիի մուլտերը Գիբլիի թողարկած ամենաուժեղ աշխատանքները չեն (Grave of the Fireflies-ն իրենց իմ ամենասիրելի աշխատանքն է):

գերեզմանատունն իրոք շատ տպավորիչ է.../մեկ էլ ոտաբոբիկ Գենը, 2 մաս, ստուդիա madhouse/ բայց ինչի՞ հենց էդ մեկը

Մուշու
14.06.2014, 18:51
Ալքիմիկը երկրորդ սեզոն չունի, ունի շատ անիմաստ ու չարդարացված ռեմեյք՝ մանգային ավելի հարազատ (օրիգինալ անիմեն մանգայից շատ ավելի լավն է, պարզ է, որ մանգային հարազատ անիմեն օրիգինալից հաստատ թույլ է): Եթե խոսքը Brotherhood-ի մասին է, իհարկե:

Խոսքը Brotherhood-ի մասին է, հիամալի անիմե, աննկարագևելի, ավելի լավը քան ուղղակի Ալխիմիկը!!!

Rhayader
14.06.2014, 20:45
Խոսքը Brotherhood-ի մասին է, հիամալի անիմե, աննկարագևելի, ավելի լավը քան ուղղակի Ալխիմիկը!!!

Շաբլոնացրած ու թույլ է կոնցեպցիան: Օրիգինալ անիմեինն անհամեմատ ավելի ուժեղ է:

Freeman
14.06.2014, 21:10
Այ, սա.

http://www.youtube.com/watch?v=ed0_QuZJjS4
լսի՛ր, դուն, Ռայ ՃՃՃ վերջապես մի բան ասեցիր, որ ուզում եմ ասել...աաաաա, ապրես, հարազատս :Ճ ապրես :Դ ես էլ գցեցի, բռնեցի, թե ինչ կարող ես ասել...մտածեցի լավ գրաֆիկա+ ձեռքի աշխատանք ու էլի եսիմինչեր, Հելսինգը կասի էլի...բայց արի ու տես ՃՃՃ

Լավ, լավ նայում եմ :)

Շաբլոնացրած ու թույլ է կոնցեպցիան: Օրիգինալ անիմեինն անհամեմատ ավելի ուժեղ է:

Օրիգինա՞լ անիմեն, ավելի՞ լավն ա,
Դու նայել ես, չէ՞ երկուսն էլ :))

Rhayader
14.06.2014, 22:05
Օրիգինա՞լ անիմեն, ավելի՞ լավն ա,
Դու նայել ես, չէ՞ երկուսն էլ

Ստեղ վիճելի ա, թե որ մեկն ա օրիգինալ, որովհետև օրիգինալն իրականում մանգան ա :D իսկ երկրորդը մանգային ա հետևում: Բայց ինքը երկրորդն ա: Դրա համար պայմանական-օրիգինալ առաջին անիմեին եմ ասում:

Կարևոր կոնցեպցիա կա առաջին անիմեում՝ որ ամեն ինչ մարդկանց արարքների հետևանքներն են ու մարդկանց պատասխանատվությունը: Երկրորդում ամեն ինչ, լրիվ ստանդարտ, բարդել էին «արտաքին չար ուժի» վրա: Երկրորդում էքշնը շատ էր, բայց սյուժեն տափակ է:

Freeman
14.06.2014, 22:55
Հավես անեմ, մի օր առաջին ու երկրորդ մասերի մասին իմ կարծիքը կգրեմ)
Հիմա ուղղակի ասեմ, որ «օրիգինալում» մի քանի զոռով հարմարեցված մասեր կային ու զոռով հարմարեցված բացատրություններ:

Freeman
14.06.2014, 22:56
Ghost-ն եմ նայում կես ժամ ա, լավն ա երևում:

Ռուֆուս
14.06.2014, 22:57
Ghost-ն եմ նայում կես ժամ ա, լավն ա երևում:

Ghost in the Shell-ի երկրորդ մասն ավելի եմ սիրում: Բա սաունդթրեքը... :love

Rhayader
14.06.2014, 23:00
Ghost-ն եմ նայում կես ժամ ա, լավն ա երևում:

Չուվակ, եթե ասենք Մատրիցան Ghost-ի ֆանֆիկ է, դրանից դատի, թե ինչքան լավն է :D

Ռեյ սամա
15.06.2014, 00:44
Ghost-ն եմ նայում կես ժամ ա, լավն ա երևում:

Ֆրիմեն տղա, էս մի տարի ա ասում եմ նայի /մերդոքի մասին էլ լռեմ համեստաբար/ բանի տեղ չես դնում ՃՃՃ գիտես անկա՞պ տեղն էի ասում

Ռուֆուս
15.06.2014, 00:50
Չուվակ, եթե ասենք Մատրիցան Ghost-ի ֆանֆիկ է, դրանից դատի, թե ինչքան լավն է :D

Matrix-ը մենակ Ghost-ից չէր թխել, Dark City-ից էլ էր լավ թխել:

Freeman
15.06.2014, 00:53
Ֆրիմեն տղա, էս մի տարի ա ասում եմ նայի /մերդոքի մասին էլ լռեմ համեստաբար/ բանի տեղ չես դնում ՃՃՃ գիտես անկա՞պ տեղն էի ասում

Ես քեզ Շտեյնը քանի՞ տարի էի ասում :Դ

Matrix-ը մենակ Ghost-ից չէր թխել, Dark City-ից էլ էր լավ թխել:

Սիթին նայել եմ, վերջն ա ))

Ռեյ սամա
15.06.2014, 00:57
Ես քեզ Շտեյնը քանի՞ տարի էի ասում :Դ

մի ամիս ու մի քիչ ավել երևի, նայեցի բայց, չէ՞...համ էլ ես մեղավոր չեմ որ 5 անգամ առաջին սերիայի վրա քնել եմ /բառիս բուն իմաստով/

Մուշու
16.06.2014, 14:42
Ghost-ն եմ նայում կես ժամ ա, լավն ա երևում:

Նայեցիր վերջացրեցիր? Ինչ կասես արժի նայել ?

Freeman
16.06.2014, 15:19
Նայեցիր վերջացրեցիր? Ինչ կասես արժի նայել ?

Հավես չունեմ երկար գրեմ, բայց նայի))

Մուշու
16.06.2014, 15:21
Հավես չունեմ երկար գրեմ, բայց նայի))

Լավ մնա հավես կանես կպատմես )

Մուշու
15.08.2014, 12:38
Ես Elfen lied նայեցի վերջացրեցի : Անգամ դաժան տեսարանները ինձ չեն խանգարի ասել , որ անիմեն շաաաատ լավն էր : Հավանաբար առանց այդ տեսարանների անիմեն կլիներ հասարակ և անհետաքրքիր : Իմ բոլոր սպասումները արդարացան , չնայած կարող էր էլ ավելի լավ վերջանար ասենք `

սպոյլեր կարային բոլորին սպանեին վերջում , կամ հենց Լյուսին սպաներ բոլորին մուհահահահա (չար ծիծաղա ) :

Բայց սենց էլ վատը չէր :think

Հ.Գ. հիմա էլ Ghost in the shell-ն եմ նայելու :)

Ռեյ սամա
15.08.2014, 15:43
Հ.Գ. հիմա էլ Ghost in the shell-ն եմ նայելու :)

վերջապե՜ս ՃՃՃ նայի, կասես ինչ կարծիքի ես

Գորտուկ
16.08.2014, 12:53
https://www.youtube.com/watch?v=ccJoM_qQ5Qo «Фландрийский пес»
Շատ եմ սիրել այս անիմեն ու հիմա էլ շատ սիրում եմ : Ահավոր տխուր պատմություն ա՝ մեռնելու աստիճանի ::cry

Ռեյ սամա
16.08.2014, 13:21
https://www.youtube.com/watch?v=ccJoM_qQ5Qo «Фландрийский пес»
Շատ եմ սիրել այս անիմեն ու հիմա էլ շատ սիրում եմ : Ահավոր տխուր պատմություն ա՝ մեռնելու աստիճանի ::cry

մանկությանս ամենավաղ ու ամենալուսավոր հուշերից մի քանիսն էս անիմեյի հետ են կապված...ընդհուպ մինչև մի քանի տարի առաջ փնտրում էի՝ չէի կարողանում գտնել...սյուժեն աղոտ էի հիշում, գույները՝ շատ վառ ՃՃՃ շնորհիվ ընկերներիցս մեկի վերջը գտա, մի 4-5 տարի առաջ, լավ օր էր դա ՃՃՃ
հա, ինչ էի ասում...մեր մեջ ահավոր շատ բան են դաստիարակում, նստեցնում ամենն, ինչի հետ մենք առնչվում ենք փոքր տարիքում /երևի որքան փոքր ենք, այնքան խորն ու սուր է ամեն ինչ պահպանվում/՝ հեքիաթներ, մուլտֆիլմեր, պատահական խոսակցություններ, պատկերներ...էս անիմեն շատ բան կարող է սովորեցնել հավատարմության, հարգանքի ու ընդհանրապես կյանքի մասին...

Մուշու
16.08.2014, 14:12
վերջապե՜ս ՃՃՃ նայի, կասես ինչ կարծիքի ես
Նայեցի առաջի սերիան , լավնա դեռ , չնայած նրան որ կիբեռպանկ դեռ չէի տեսել , ու չէի հավանում առաջ : Մայորը ծիտ ա : love

Սենց հարց ինչ են խոսելուց բերանները չշարժում ?

Ռեյ սամա
16.08.2014, 15:38
Նայեցի առաջի սերիան , լավնա դեռ , չնայած նրան որ կիբեռպանկ դեռ չէի տեսել , ու չէի հավանում առաջ : Մայորը ծիտ ա : love

Սենց հարց ինչ են խոսելուց բերանները չշարժում ?

չէ, բեր սկզբում հասկանանք որն ես նայել, առաջինը 1995 թվինն ա, հետո Անմեղությունն ա /2004/, հետո բազմասերիանոցներ կան, մի 26-30 սերի օվաներն էլ հետը՝ Միայնության ախտանիշը /2002/, դրա շարունակությունն էլ կա, 2-րդ GIG, 2006-ին էլ լիամետրաժի 3-րդ մասն ա դուրս եկել Solid state society /միանշանակ թագմանել դժվար ա, համ էլ իրականում սերիաների շարունակությունն ա/: Հիմա սրանք ըստ հերթականության պիտի նայես, սերիաներն էլ էդքան լավ որակի չեն՝ նախապես ասեմ: Էնտեղ սենց պահ կա՝ իրենք միանում են համաշխարհային ինֆորմացիոն ցանցին, կարող ա էդ ցանցի ներսում են խոսել կամ մտքերի փոխանակում են արել, քեզ թվացել ա խոսում են: Մի հատ էս երկու օրը նորից կնայեմ, 100 թվից չեմ նայել:

Մուշու
16.08.2014, 15:59

Լավ ուրեմն սկսեն 1995 թվականից , ես սերիալն էի նայում , կարծեմ 3րդ մասը : Բայց սիրուն էի նկարած : Ու են որ դետեկտիվա էլ ավելի հավես ա դարձնում նայելը :)

Ռեյ սամա
16.08.2014, 16:07
Լավ ուրեմն սկսեն 1995 թվականից , ես սերիալն էի նայում , կարծեմ 3րդ մասը : Բայց սիրուն էի նկարած : Ու են որ դետեկտիվա էլ ավելի հավես ա դարձնում նայելը :)

լիամետրաժն ավելի լավն ա, մայորն էնտեղ ավելի սիրուն ա, ու...մի խոսքով /հա, ես լիամետրաժներ եմ սիրում ու հա, սուբյեկտիվ եմ ասում/; Նայի, կասես ՃՃՃ

հա, հիշու՞մ ես էն բազմաչարչար դիսկս, որ 2009-ին թե 10-ին կորցրել էիր, 12-ին գտար ՃՃՃ դրա վրա առաջին մասն էր ու սերիաներն՝ առաջին մասը ՃՃՃ

Smokie
13.09.2014, 20:43
Առաջին գրառումս այս թեմայում: Անիմեներ համարյա չեմ նայել:

Ուղղակի հենց նոր մի մանկության մուլտ հիշեցի, ուզեցի գտնել ու շաաա՜տ մեծ զարմանքով իմացա, որ անիմե ա::8 Ընդհանրապես չէի սպասում::think

Կոշկավոր կատուն

http://youtu.be/oAP4p9t25Yc
Լավն ա իրոք;)

Հիմա նայում ու զգում եմ, որ կատվի ձայնը ծանոթ ա: Վիցի՜նը:love

Smokie
13.09.2014, 20:53
Հիմա նայում ու զգում եմ, որ կատվի ձայնը ծանոթ ա: Վիցի՜նը:love

Մյուս կատուներից երկուսն էլ Ռումյանովան ու Վինոգրադովան::roll

Մուշու
18.10.2014, 22:26
http://st.kp.yandex.net/images/film_iphone/iphone360_397220.jpg

Անվանում ` Էրգո Պրոքսի
Ռեժիսոր ` Սյուկա Մուրասե
Ժանր ` պոստապոկալիպտիկա , կիբերպանկ , անիտիուտոպիա
Պրեմիերա ` 25.02.2006- 12.08.2016
Սերիաների քանկը ` 23

Կարծիքս կգրեմ մինչև վերջ նայելուց հետո :)

Հ.Գ. Ազատ ժամանակ ունես ? Մի հապաղիր Էրգո Պրոքսի դիտիր :D

Multok
11.04.2015, 01:42
:) :) :)

Multok
11.04.2015, 01:45
Тетрадь Смерти :hands

մենակ դայա տպավորվել մեջս :))

Համաձայն եմ, պարզապես ՀՐԱՇԱԼԻ աշխատանք ա։ Ես երկար ժամանակ չէի կարողանում ուրիշ որևէ բան նայել դրանից հետո. շատ բարձրորակ ա՝ ամեն իմաստով։ Բոլորին խորհուրդ կտամ։

Sagittarius
08.09.2016, 19:55
Նոր անիմեներից խարհուրդ կտամ Attack on Titan-ը:

Իսկ ընդհանուր էտքան էլ շատ դեռ չեմ նայել, բայց տեսածներիցս ամենաշատը հավանել եմ FMA: Brotherhood և Steins Gate: Էս եկրորդի սկիզբը մի քիչ դանդաղ ա զարգանում, բայյց կեսից արդեն հունի մեջ ա ընկնում: Դրա համար փորձեք գոնե մինչև կեսը ձգել, եթե շուտ ձանձրացող եք:

Cowboy Bebop եմ սկսել, ոնց որ վատը չէ:

Ռուֆուս
08.09.2016, 20:00
Cowboy Bebop-ը արտակարգ լավն ա, ամենասիրածս անիմեներից մեկն ա։ Attack on Titan-ն էլ վատը չի, պրոստո ներվայնացնում ա, որ ձգում ձգում են, բայց արդյունքում առանձնապես շատ բան չի կատարվում։ Նորերից One Punch Man-ը նայի, շատ լավն ա։

Sagittarius
08.09.2016, 20:07

Օքեյ, համոզեցիք Օne Punch Man-ն էլ կնայեմ, արդեն որերոդ մարդն ես, որ խորհուրդ ա տալիս :))

Cowboy Bebop-ը մի տեսակ Firefly-ն ա հիշեցնում

GriFFin
08.09.2016, 20:44
Օքեյ, համոզեցիք Օne Punch Man-ն էլ կնայեմ, արդեն որերոդ մարդն ես, որ խորհուրդ ա տալիս :))

Cowboy Bebop-ը մի տեսակ Firefly-ն ա հիշեցնում

Firefly-ը անիմե՞ ա: Ես սերիալ գիտեի:
Cowboy Bebop ոնց եմ սիրում: One-Punch Man-ը նենց հայտնի ա հիմա դարձել, հավես ա: By the way, եկա ասեմ, եթե չեք նայել Trigun-ը նայեք:

Sagittarius
08.09.2016, 20:51
Firefly-ը անիմե՞ ա: Ես սերիալ գիտեի:
Cowboy Bebop ոնց եմ սիրում: One-Punch Man-ը նենց հայտնի ա հիմա դարձել, հավես ա: By the way, եկա ասեմ, եթե չեք նայել Trigun-ը նայեք:

Չէ, հենց սերիալը նկատի ունեի... եթե չես տեսել, նայի՛ր, շատ լավն ա (թեմայից դուրս)

GriFFin
08.09.2016, 20:55
Չէ, հենց սերիալը նկատի ունեի... եթե չես տեսել, նայի՛ր, շատ լավն ա (թեմայից դուրս)

:Դ Մի հատ էլ անիմե գտա ընթացքում, որ ստուգում էի ճիշտ գիտեմ թե՞ չէ: Grave of the Fireflies-ը, լավն ա երևում: Կարելի ա նայել հերթապահության ժամանակ :Դ

Freeman
09.09.2016, 00:38
:Դ Մի հատ էլ անիմե գտա ընթացքում, որ ստուգում էի ճիշտ գիտեմ թե՞ չէ: Grave of the Fireflies-ը, լավն ա երևում: Կարելի ա նայել հերթապահության ժամանակ :Դ

Լավն ա ու էս թեմայի սկզբներում իրա մասին գրած կա ։))

Մուշու
23.09.2016, 02:59
Նոր էկրանիս նկարին էի նայում ու հիշեցի, որ չեմ գրել պուպուշ անիմեի մասին:
Your Lie in April / Shigatsu wa Kimi no Uso / Твоя апрельская ложь
Ինչի՞ նայել իրան
երաժշտությունը շատ-շատ սիրուն ա,
չնայած նրան որ ռոմանտիկա ա, չկա շարքային ավարտ
վանիլը մեջը նենց սիրուն ա, որ հաճույքով նայվում ա
բա ինչ սիրուն ա գլխավոր հերոսուհին... բռնես ու սիրահարվես
Եթե այս ամենը քիչ էր և ցանկություն չառաջացրեց նայելու, ապա պետք ա նայել ու գրել սեփական պատճառները, ինչո՞ւ հենց այս անիմեն :) Բարի դիտում իմ անիմեասեր ընկեր:
Հ. Գ. Վաղը մի քանի երաժշտություն և նկար կտեղադրեմ անիմեից:

Մուշու
24.09.2016, 20:08
Your Lie in April/Shigatsu wa Kimi no Uso

Անիմեի ընթացքում կարելի ա լսել էս հրաշքագույն շարքը

https://www.youtube.com/watch?v=i0Q7T_9vNNE

Մի քանի նկար անիմեից

http://wikimovies.ru/_ld/33/54433141.jpg

http://www.animestore4you.ru/upload/goods_pic_sm/13343.jpg

http://img3.goodfon.su/wallpaper/big/4/cc/art-anime-shigatsu-wa-kimi-no.jpg

https://i.ytimg.com/vi/svK0DJ0oLWk/maxresdefault.jpg

https://i.ytimg.com/vi/WNwMxEfkXyo/maxresdefault.jpg

Sagittarius
12.01.2017, 20:29
էկա մի բառ ասեմ, գնամ.

haikyuu!

Ռուֆուս
12.01.2017, 20:45
էկա մի բառ ասեմ, գնամ.

haikyuu!

Հա ջան

Sagittarius
12.01.2017, 20:48
Հա ջան

:D

նայի, լավն ա

Ռուֆուս
12.01.2017, 20:54
:D

նայի, լավն ա

Քաշում եմ, երկու սեզո՞ն ա: Վիկիում գրած ա 3, բայց երրորդը տոռենտներում չեմ գտնում:

Sagittarius
12.01.2017, 21:08
Քաշում եմ, երկու սեզո՞ն ա: Վիկիում գրած ա 3, բայց երրորդը տոռենտներում չեմ գտնում:

երեք ա: Ամեն հաջորդ սեզոն մյուսից լավն ա:

ես չեմ քաշում, միշտ ստեղ եմ նայում…
http://kissanime.ru/

Մուշու
09.02.2017, 14:03
В лес, где мерцают светлячки / Hotarubi no mori e (https://www.kinopoisk.ru/film/635553/)

Նայեք ու լացեք

https://i.ytimg.com/vi/SrZFSioxw9I/maxresdefault.jpg

Լեո
10.02.2017, 21:25
Դիտածս լավագույն անիմեն՝ «Լուսատիտիկների գերեզմանը»:

Grave of the Fireflies (http://www.imdb.com/title/tt0095327/?ref_=fn_al_tt_1)

http://i.imgur.com/u8gJIfc.gif

Մուշու
23.05.2017, 21:24
Omoide no Marnie (https://ru.wikipedia.org/wiki/Omoide_no_Marnie)

http://www.fotogramas.es/var/ezflow_site/storage/images/peliculas/el-recuerdo-de-marnie/97792396-1-esl-ES/El-recuerdo-de-Marnie_reference.jpg

Studio Ghibli-ի նյաշություններից մեկն ա: Լավն ա, շատ սիրուն պատմություն աղջկա մասի ով իրեն չի գտնում իր շրջապատում: Առողջական խնդիրների պատճառով գլխավոր հերոսուհուն՝ Աննային, ուղարկում են գյուղ, որ շուտ առողջանա: Գյուղում Աննան ծանոթանում ա Մառնիի հետ:
Իմ համար իրանց ընկերությունը սկզբում շատ կասկածելի էր, բայց ընթացքում ամեն ինչ պարզ դարձավ: Երկար ժամանակ Գիբլիի գործերից չէի նայել ու նայելուց էլ մենակ Միաձակի եմ նայել, սա լրիվ նորություն էր իմ համար: Անիմեի սիրահարներին դուր կգա, անիմեն թեթև ա, նկարված ա իմհկ շատ սիրուն, արժի նայել ու մի քանի ժամով կտրվել իրականությունից :Դ

Smokie
29.05.2017, 10:25
Բացահայտուուու՛մ::))

Մանկությանս երկու մուլտսերիալները հայերեն թարգմանությամբ, փաստորեն անիմեներ էին::roll Ամեն կիրակի սպասում էի անհամբեր «Թռչող տնակին», թեկուզ եթե մեծամասնությունը չհասկանայի:
https://upload.wikimedia.org/wikipedia/en/9/92/The_Flying_House.jpg https://upload.wikimedia.org/wikipedia/en/c/c8/Superbook_DVD_vol_1.jpg
«Տնակը» «Գիր գրոցից» հետո սկսեցին ցույց տալ՝ երբ ըստ երևույթին շատ ավելի մեծ էի, դրա համար էլ դա ավելի լավ եմ հիշում, ավելի ա տպավորվել ու ավելի եմ սիրում: Երգն էլ էր շատ լավը, հետաքրքիր ա ո՞վ ա հեղինակը, անգլերեն կատարողին ոնց որ գտա::esim

https://youtu.be/2smbbcAgvTE
«Գիր գրոցից» էն կրկնվող մասերն եմ հիշում, որ վախեցած պտտվելով ընկնում էին գրքի մեջ: Չնայած հետագայում էլի են ցույց տվել ու արդեն ավելի ուշադիր եմ նայել ու թվում ա, թե «Տնակից» շատ եմ տեսել: Էդ էլ երևի նրանից ա, որ Աստվածաշնչյան պատմություններին ավելի ծանոթ եմ: Համ էլ երևի տնակից ավելի շատ էին ցույց տալիս::)

Մոշ
29.05.2017, 17:59
Ջիբլի ստուդիայի անիմեներից բացի շատ քիչ բան եմ նայել, օրինակ "5 սմ վայրկյանում " կամ էլի նման մի քանի բան, իսկ Ջիբլիի գործերը էնքան եմ նայել՜լ։ փոքր ժամանակ էլ Հաուլին ու Խակուին սիրահարված էի ^^ Միաձակին կախարդ ա ^^

Freeman
30.04.2019, 12:13
Իլոն Մասկի թվիթերի էջը)

https://i.imgur.com/pgjijMD.jpg

Մուշու
11.10.2019, 19:15
Չգիտեմ տեղյակ եք թե ոչ, չնայած կարծում եմ անիմե ու Շինկայ սիրողները գիտեն ՝ այս տարի հոկտեմբերի 31֊ից կինոպարկը (https://www.kinopark.am/) մտադիր է Շինկայի վերջին գործը ցուցադրել մեծ էկրանին։

Weathering with You (https://m.imdb.com/title/tt9426210/)

https://m.media-amazon.com/images/M/MV5BYjEzMjJjNzctNmFmMy00MTE4LTkwZTItYjY3Y2VjZmYxNmE3XkEyXkFqcGdeQXVyOTI4MzgyNTk@._V1_.jpg

https://youtu.be/Q6iK6DjV_iE

Քանի որ նման երևույթ Հայաստանում հաճախ չի հանդիպում ՝ արդարության համար կասեմ, որ սա այս տարվա 3րդ անիմեն է մեծ էկրանին, հուսով եմ առիթը բաց չեք թողնի և կհասցնեք վայելել։ Բարի դիտում, ուրախ կլինեմ կարծիքներ կարդալ անիմեի մասին։

Sagittarius
12.10.2019, 01:48
Իրա Your Name-ը արտակարգ էր: Շնորհակալություն խորհրդի համար, անպայման կնայեմ:

Մուշու
12.10.2019, 12:12
Իրա Your Name-ը արտակարգ էր: Շնորհակալություն խորհրդի համար, անպայման կնայեմ:
Խորհուրդ կտամ դեռ չտեսած անիմեները (https://m.imdb.com/name/nm1396121/?ref_=m_tt_cl_dr) ևս նայել, կարծում եմ չեք փոշմանի