PDA

Դիտել ողջ տարբերակը : Էմիր Կուստուրիցան և No Smoking Orchestra-ն



Երվանդ
05.02.2010, 01:44
No Smoking Orchestra-ն (սերբերեն` Zabranjeno Pušenje) ստեղծվեց 1981-ին, Սարաևոյում և շատ արագ դարձավ «նոր պրիմիտիվիզմ» երաժշտական ոճի վառ խորհդանիշը, որ մշակութային դիմադրություն մարմնավորող շարժում էր` Տիտոյի ռեժիմին հաջորդած տարիներին:

1984-ի ամռանը խումբը թողարկում է իր առաջին ալբոմը, որը No Smoking-ին դարձնում է տարվա ամենանշանավոր ռոք խումբը` շնորհիվ մեգա հիթ դարձած մեկ երգի, ինչպես նաև նրա, որ խմբի վոկալիստ Դր. Նելե Կարայլիչը շատ սիրված` «Լավագույն Սյուռեալիստները» զվարճալի հեռուստասերիալի գլխավոր հերոսն էր:

Հետաքրքիր պատահականության շնորհիվ միևնույն ժամանակ, 80-ականների սկզբներին, Էմիր Կուստուրիցան` երիտասարդ ռեժիսոր Սարաևոյից, սկսում է նկարել իր դեբյուտային, մեծ հաջողության հասած «Դուք հիշու՞մ եք Դոլլի Բելլին" ֆիլմը և արժանանում է իր առաջին վենետիկյան Գրանպրիին:
Ֆիլմի լեզուն, կառուցվածը, դերասանական խաղը, էսթետիկան և էմոցիոնալ լիցքն իրենց մեջ կրում էին նույն կորիզը, ինչ "No Smoking"-ն արտահայտում էր իր երաժշտությամբ:

Երիտասարդ մարդկանց մի խումբ, որոնց նպատակը բնավ հռչակավոր դառնալը չէր, իրենց ավտոտնակներում փորձեր անելով` մի քանի ամսվա ընթացքում գրավեցին Հարավսլավիայի լավագույն համերգասրահները: Նրանց համերգների տոմսերը գրեթե անհնարին էր ձեռք բերել: Թվում էր` չկա որևէ խոչընդոտ, որ կխանգարեր նրանց փառքի ճանապարհին: Բայց ինչպես լավ ֆիլմում ու իրական կյանքում` կատարվեց անսպասելին:

Վոկալիստ Նելեն մեղադրվեց համերգի ժամանակ Տիտոյին վիրավորելու մեջ: Իսկական հալածանքներ սկսվեցին մամուլում և հեռուստատեսությամբ, և նույն արագությամբ, որ նրանց դեպի վերելք էր հասցրել, սկսվեց խմբի անկումը: Համերգները հետաձգվում էին մեկը մյուսի հետևից: Մեղադրանքները դադարեցին միայն այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ խումբն այլև երբեք չի հասնի իր երբեմնի բարձունքին:

1895-ին խումբը թողարկում է իր երկրորդ ալբոմը, որը հայտնի իրադարձությունների պատճառով իր արժանի տեղն է հրավիրում նվագախմբին՝ փոքրիկ համերգներ ալտերնատիվ ակումբներում, միայն խմբի անդավաճան ու նույնախոհ երկրպագուների համար:

Նույն 1895-ին դեռևս երիտասարդ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան արժանանում է իր երկրորդ Գրանպրին Կաննում(«Երբ հայրիկը գործով տեղ էր գնացել»)։
1986–ի սկզբին, կինոաշխարհից վերադառնալով իրական աշխարհ, Կուստուրիցան որոշում է միանալ No Smoking-ին. խումբը հենց այդ ժամանակ մնացել էր առանց բաս կիթառահարի։ Պարզվեց՝ նոր երաժիշտը շատ արագ է սովորում, և 1987–ին նրանք Էմիրի հետ միասին թողարկում են երրորդ ալբոմը:

1989–ին խումբը վերանվաճեց իր երբեմնի բարձր դիրքը։ Հինգից վեց տարի տևած աշխատանքի շնորհիվ նրանք կրկին հարավսլավական շոու–բիզնեսի բարձունքում էին։ Այժմ նրանք հասկանալի էին ու հասանելի յուրաքանչյուրի համար։ Սերունդներ մեծացան նրանց երաժշտության ներքո և դա մեծագույնն է բոլոր երաժիշների երազանքների։

Այս ընթացքում Էմիրը նկարում է իր «Արիզոնայի երազանք» ֆիլմը, որն արժանանում է Բեռլինի Գրանպրիին և աշխարհահռչակ «Ընդհատակ» ֆիլմը, որը վերցնում է Կաննի ևս մեկ Արմավենու ճյուղ։ Խմբի համբավը սկսում է մեծ մարզադաշտեր լցնել։ Նելեին ու իր եղբորն են միանում նաև Գորան Յակովլեվիչը, որ մի քանի տարի մնում է խմբի կազմում, Գլավա Մարկովսկին՝ բասիստը, որ այժմ ևս նվագում է խմբում, ջութակահար Դեյան Սպարավալոն և հարվածային գործիքների վրա նվագող Ստրիբոր Կուստուրիցան՝ Էմիրի որդին՝ անսահման երևավակայության տեր մի անձնավորություն։
Համերգային մեծ շրջագայությունից հետո խումբը ձայնագրում է իր հետպատերազմյան առաջին ալբոմը 1997–ին, որ գերազանցում է նախկինում գրաված բոլոր հորիզոնականները և առաջինն է դարձնում խումբը նախկին Հարավսլավիայի մասեր կազմող բոլոր երկրներում։

Երվանդ
05.02.2010, 01:53
Վերջին ալբոմը ձայնագրելու ընթացքում ԷԿուստուրիցան սկսում է նկարել իր նոր ֆիլմը («Սև կատու, սպիտակ կատու») և խնդրում է Նելեին ու Դեյան Սպարավալոյին գրել ֆիլմի երաժշտությունը:
Վերջին ալբոմից ոգեշնչված` խմբի բոլոր անդամները սկսեցին աշխատել ֆիլմի երաժշտության վրա: Սկզբում նրանք գրեցին մի երգ, որ հետագայում անվանվեց "Lady Bug", իսկ հետո ձայնագրեցին տեխնո ոճով գրված "Pit Bull" հիթը: Գնչուական ֆոլք երաժշտություն` համեմված տանգոյի մոտիվներով, սահուն անցումով մինչև փոփ ու տեխնո: Երաժշտական տարբեր ոճերի ու գեղեցիկ համադրությունների միջև մանևրելը, բազմաթիվ գաղափարներ ու երաժշտական գործիքներ միակցելը բացում է կատարելապես նոր հորիզոններ: Երաժշտությունը նոր էր, օրիգինալ ու անդիմադրելի` իր անբացատրելի հմայքի ու բացառիկ ուժի շնորհիվ:

2000-ին ավարտվում է նրանց "Unza Unza Time" ալբոմի ձայնագրությունը: Ալբոմի անվանումն իրականում իրենց նվագած երաժշտական ոճի անունն է: Անվան հեղինակը Ստրիբոր Կուստուրիցան է: Նա նմանեցրել է այդ անունը սերբական ֆոլք երաժշտության ռիթմիկ, ալեգրոյով հնչող նոտաներին: Այդ ռիթմը "Բալկանյան ռումբայի" համադրությամբ դառնում է պարային երաժշտություն, որի կախարդական ուժին անհնարին է դիմադրել: "Unza Unza Time"-ի թողարկումից հետո խումբը մեկնում է նոր շրջագայությունների: 2004-ի գարնանը No Smoking Orchestra-ն ներկայացնում է հասարակությանը է նոր` "Կյանքը հրաշք է" ֆիլմը և այդ ֆիլմի համար գրված ոչ պակաս հրաշալի երաժշտությունը:

Երկրների քանակը, ուր նրանք հանդես են գալիս ներկայացումներով գնալով աճում է, իսկ համերգներն ավելի ու ավելի տեսարժան են դառնում: Կինոյի համար գրված երաժշտությունը կատարելը նրանց նախկին գործունեության շարունակությունն է, բայց առավել զորեղ ու հասուն արտահայտմամբ:

Եվ հիմա, երեսուն երկրներում ունեցած հինգ հարյուրից ավելի համերգներից հետո No Smoking Orchestra-ն ունի նոր նախագծեր: Ինչպիսի՞ երաժշտություն է դա լինելու: Պահելո՞ւ են արդյոք նրանք նույն ոճը, քա՞նի նոր երգ են ստեղծելու. հայտնի չէ ոչ մեկին:

Գիտենք միայն մեկ բան. ամեն ինչ լինելու է առաջվա պես` կյանքի հոտով, ոգեշունչ, ինչպես լավ կինո` անկանխատեսելի սյուժեով և անսպասելի շրջադարձներով:

Հ.Գ Շնորհակալություն Գալաթեային:kiss` նյութը թարգմանելու համար:

Երվանդ
05.02.2010, 01:54
http://www.youtube.com/watch?v=tcCMeAs-XA4&feature=related

Երվանդ
05.02.2010, 01:56
http://www.youtube.com/watch?v=UMnSI0kPF2g&feature=related

Երվանդ
05.02.2010, 01:57
http://www.youtube.com/results?searc...Emir+Kusturica

CactuSoul
05.02.2010, 02:31
Շնորհակալություն, Եր:)
Գալաթեային էլ շնորհակալություն, ես էլ ասում եմ՝ Երոն ոնց ա էսքան գրել:D:pardon

Լա՜վն են շատ:love


http://www.youtube.com/watch?v=d0ZV6lSA5WE


Հ.Գ.

Ստրիբոր Կուստուրիցա
:love…
Անունը չգիտեի, շնորհակալություն:oy:

CactuSoul
05.02.2010, 02:41
:hands


http://www.youtube.com/watch?v=_dNipxI7xyw

Che_Guevara
09.02.2010, 23:38
Շաաաաատ - շաաաատ եմ սիրում ես Կուստուրիցային, իր Ֆիլմերը և իր ստեղծած No Smocking Orchestra խումվը: Իդեպ խմբի թմբկահարը կուստուրիցայի որդին է, որը խաղում է իր որոշ ֆիլմերում: Օրինակ "Կյանքը հրաշք է" (Life is a miracle) ֆիլմում խաղում է գնդապետի դերը:

Ինչպես գիտեք մարտի 5-ին Կուստուրիցան իր խմբով գալու է Հայաստան: Ով կարող է հուշել, թե ի՞նչ արժեն տոմսերը և որտեղի՞ց կարելի է ձեռք բերել:

Dayana
12.02.2010, 11:11
Մոդերատորական: Հայաստանյան Համերգի մասին խոսակցությունները տեղափոխվել են այստեղ (http://www.akumb.am/showthread.php/51477-%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%A1%D5%B0%D5%BC%D5%B9%D5%A1%D5%AF-%D5%AF%D5%AB%D5%B6%D5%B8%D5%BC%D5%A5%D5%AA%D5%AB%D5%BD%D5%B8%D6%80-%D4%B7%D5%B4%D5%AB%D6%80-%D4%BF%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%B8%D6%82%D6%80%D5%AB%D6%81%D5%A1%D5%B5%D5%AB-%D6%87-THE-NO-SMOKING-ORCHESTRA-%D5%AD%D5%B4%D5%A2%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A5%D6%80%D5%A3%D5%A8):

Երվանդ
15.02.2010, 12:44
Ժող, կարողա որևէ մեկը No Smoking Orchestra-ի համերգի դիսկ ունենա՞