Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ներվայնությունը բերում է շատակերության

Adam
04.02.2010, 22:58
Ո՞վ կարող է բացատրել ինձ սրա գաղտնիքը: Ինչու՞ են շատերը սկսում շատակերությամբ զբաղվել, երբ ներվայնանում են, կամ լարված են լինում:
Իմ հիմնական չաղանալու պատճառը դա է լինում:
Ներվայնացած ժամանակ անընդհատ ուտել ես ուզում, սակայն ինչքան էլ ուտում ես՝ չես հագենում:
Ախր հասկացեք. խմե՛լ չի է: Ուտել ա:

Ա՜խ, ես ինչպե՞ս չներվայնանամ... :(

Հ.Գ. Փորձեմ խեղդել նման պահերը ծխախոտի մեջ երևի...

VisTolog
04.02.2010, 23:00

իսկ եթե ոչ ուտելու բան լինի, ոչ էլ ծխելու, ի՞նչ կանես:think

եթե նույնիսկ անցնես ծխելու, մի օր էլ դա չի "հանգստացնի" քեզ, ու կսկսես այլ հանգստության միջոցներ ման գալ :8

Adam
04.02.2010, 23:02
իսկ եթե ոչ ուտելու բան լինի, ոչ էլ ծխելու, ի՞նչ կանես:think

եթե նույնիսկ անցնես ծխելու, մի օր էլ դա չի "հանգստացնի" քեզ, ու կսկսես այլ հանգստության միջոցներ ման գալ :8

Հանգստության այլ միջոցները, փառք Աստծո, շատ են: Բայց ես միշտ միանգամից ընտրում եմ էդ տարբերակը:
Էն լավ ներվայնացած ժամանակ:

Kuk
04.02.2010, 23:05
Հանգստության այլ միջոցները, փառք Աստծո, շատ են: Բայց ես միշտ միանգամից ընտրում եմ էդ տարբերակը:
Էն լավ ներվայնացած ժամանակ:

Ծխելը չի հանգստացնում;)

VisTolog
04.02.2010, 23:06
Հանգստության այլ միջոցները, փառք Աստծո, շատ են: Բայց ես միշտ միանգամից ընտրում եմ էդ տարբերակը:
Էն լավ ներվայնացած ժամանակ:
Դու ոնցոր հարցիս ճպատասխանեցիր` :))

իսկ եթե ոչ ուտելու բան լինի, ոչ էլ ծխելու, ի՞նչ կանես

ministr
04.02.2010, 23:07
Ներվայնանալուց իմ ախորժակը փակվումա...

Adam
04.02.2010, 23:08
Դու ոնցոր հարցիս ճպատասխանեցիր` :))

իսկ եթե ոչ ուտելու բան լինի, ոչ էլ ծխելու, ի՞նչ կանես

կսկսեմ ուտելիք ման գալ :))

AniwaR
04.02.2010, 23:11
կսկսեմ ուտելիք ման գալ :))

Ալտերնատիվ տարբերակ. կարաս եղունգներդ (ձեռքի) կրծես: Կամ մազերդ (գլխի) երկարացնես ու սկսես հատիկ-հատիկ ճյուղավորվածները ծայրերը ատամներով կծել...

Adam
04.02.2010, 23:14
Ու հետաքրքիրն էն ա, որ ներվերս հանգիստ ժամանակ ինչքան ուզեմ կարող եմ հաց չուտել: Մի քանի օր ա եղել նույնիսկ, որ չեմ կերել: Ինքս ինձ փորձելու համար:

ministr
04.02.2010, 23:16
Յա.. փաստորեն որ հաջող պսակվար` ՏԻ ՏՐՈՒՊ !!!!!!!!!! :))

Mephistopheles
04.02.2010, 23:18
Ներվայնությունը բերում է շատակերության

նայած ում մոտ… չեմ հասկանում որ ասում են, ասենք "ձեր գործերը հետաձգվում են անորոշ ժամանակով" մարդն ակամայից մտածում է "մի հատ չալաղաջ ըլներ ուտեի"…

Yeghoyan
04.02.2010, 23:18
Ադամ ջան հենց սկսում ես մտածել ուտելու մասին /ներվայն ժամանակ էլի/ հելնում տանից դուրս ես գալիս, ու ամենակարևորը առանց փողի, մի քիչ զբոսնում ես, հանգստանում ես: Կարելի է զբոսնել նաև մի լավ ընկերոջ հետ, որի հետ կզրուցես ու էդ ներվայն վիճակը կանցնի, կմոռանաս ուտելն էլ ուտելիքն էլ:

Norton
04.02.2010, 23:28
Հա իրոք ներվայնությունը հանգեցնումա շատակերության, բայց կարելիա փոխել սուրճի կամ եթե կուզես թեյի:
Հանգստացնող մի հատ լավ բան էլ կա՝ լողավազան:

Okamigo
04.02.2010, 23:29
Ես որ նեռվայնանում եմ կամ շատ կանֆետ եմ ուտում,կամ ֆստղ,ուրիշ բան չեմ կարում ուտել

Նարե
05.02.2010, 00:04
Ալտերնատիվ տարբերակ. կարաս եղունգներդ (ձեռքի) կրծես: Կամ մազերդ (գլխի) երկարացնես ու սկսես հատիկ-հատիկ ճյուղավորվածները ծայրերը ատամներով կծել...

Ավելի լավ ալտերնատիվ տարբերակ չէի՞ր կարա առաջարկեիր:

Նարե
05.02.2010, 00:07
Ինձ համար ամենահանգստացնողը լոգանք ընդունել է կամ էլ ինչպես Նորթոնը նշեց, լողավազան գնալը: Ջուրը տանում է բոլոր ներվայնացնող մտքերս ու սկսում եմ ավելի սթափ դատել ամեն ինչ: Լավ միջող է նաև հանգիստ ու հաճելի երաժշտությունը:
Իսկ ներվայնությունը հանգստացնելու համար կերած ուտելիքի կալորիաները, դրանց առաջացրած կիլոգրամները հաստատ ավելի շատ կներվայնացնեն ու դեպրեսիվ վիճակ կստեղծեն հետագայում:

Շինարար
05.02.2010, 00:09
Ներվայնացած ժամանակ ամենալավ դեղատոմսը, որ գիտեմ շփումն ա, զրուցելը, պարտադիր չի քեզ անհանգստացնող հարցի մասին խոսաս, կարելի ա ուղղակի մի աշխույժ միջավայրում ինչ-որ զրույցի մասնակցել, սկզբում որպես ունկնդիր, հետո անկախ քեզնից դու էլ կներքաշվես էդ զրույցի մեջ, ասել-խոսալուց լավ տարբերակ չգիտեմ, ուտելն էլ կմոռանաս, մարդկանց ներկայությամբ կամաչես էլ եղունգներդ կրծես… Ես էլ պարապ ժամանակ եմ սառնարանի վրա հարձակում գործում, բայց դե իմ կերածը կորածի հաշիվ ա, ինչքան ուտում եմ, չեմ չաղանում, սենց էլ բան կլինի՞…

Արևհատիկ
05.02.2010, 00:13
Ինձ համար ամենահանգստացնողը լոգանք ընդունել է կամ էլ ինչպես Նորթոնը նշեց, լողավազան գնալը: Ջուրը տանում է բոլոր ներվայնացնող մտքերս ու սկսում եմ ավելի սթափ դատել ամեն ինչ: Լավ միջող է նաև հանգիստ ու հաճելի երաժշտությունը:
Իսկ ներվայնությունը հանգստացնելու համար կերած ուտելիքի կալորիաները, դրանց առաջացրած կիլոգրամները հաստատ ավելի շատ կներվայնացնեն ու դեպրեսիվ վիճակ կստեղծեն հետագայում:
Համաձայն եմ Նանուկի հետ, որ էդ կալորիաների պատճառով հետո ավելի ես ներվայնանում:

Ես էլ էի առաջ ներվայնությունից սկսում շատ ուտել, բայց էդ լրիվ ինձնից անկախ էր ստացվում: Հետո, որպեսզի մի հատ էլ չաղանալու պատճառով չներվայնանամ, երբ,որ ներվայնանում եմ տնից դուրս եմ գալիս, որ չուտեմ ու գնում եմ ինչ-որ մեկի հետ զրուցելու:
Իմ կարծիքով զրույցը ամենալավ տարբերակն ա ներվեր հանգստացնելու:

VisTolog
05.02.2010, 00:15
Ադամ, եթե ուտելը դուրդ չգա, դու այլընտրանք կփնտրես ու անպայման կգտնես :8
Մարու մտքին տեղ լինի :yea

Ուլուանա
05.02.2010, 00:35
Ո՞վ կարող է բացատրել ինձ սրա գաղտնիքը: Ինչու՞ են շատերը սկսում շատակերությամբ զբաղվել, երբ ներվայնանում են, կամ լարված են լինում:
Իմ հիմնական չաղանալու պատճառը դա է լինում:

Ներվայնանալուց իմ ախորժակը փակվումա...
Իմ ախորժակն էլ է փակվում։
Ընդհանրապես չաղերի կամ չաղանալու խնդիր ունեցողների դեպքում ներվայնանալիս ուտելու անհագ ցանկություն է առաջանում, իսկ նիհարների ու չաղանալ չկարողացողների դեպքում՝ հակառակը՝ ախորժակն է փակվում։ Լրիվ թարս ա, էլի։ :)) Ես՝ որպես տարբեր ժամանակներում էդ երկու կարգավիճակներում էլ եղած մարդ, կարող եմ հաստատել, որ էդպիսի օրինաչափություն կա իրոք։ :(

Whyspher Whisper
05.02.2010, 00:42
Ինչ ուզում եք, ասեք, առանց Ֆրեյդի էս իրավիճակը պարզել չի լինի: Ներվայնությունից ուտելը "օրալային ֆիքսացիայի" վառ դրսևորում է, նույնն է նաև ներվայնությունից չուտելը, կամ առաջարկված ալտերնատիվ տարբերակներից շատերը. խմել /անկախ նանից, թե ինչ/, ծխել, եղունգ կրծել, խոսել և այլն: Իմ կարծիքով, վերջինը, իհարկե, ամենալավ տարբերակն է, բայց դե էդ կերպ էլ էն հիմնարար պրոբլեմը չի լուծվի, էնպես որ, բարդ է, բայց պետք է մի քիչ ավելի խոր գնալ... /սեփական անձը ճանաչելու մեջ/...

Երկնային
05.02.2010, 00:43
իմ մոտ էլ հակառակն ա. հենց անհանգստանում կամ ներվայնանում եմ, միանգամից ախորժակս փակվում ա… իբր նենց շատ եմ ուտում, մի հատ էլ ընդհանրապես չեմ ուտում :)) հիշում եմ մի անգամ տենց մոռացել էի 3 օր հաց ուտել, հետո երբ որ տաքությունս 40 բարձրացավ, նոր հիշեցի :))

Միքո
05.02.2010, 00:52
Հ.Գ. Փորձեմ խեղդել նման պահերը ծխախոտի մեջ երևի...

Ալտերնատիվ տարբերակ… զանգում ես Տիկոյին :D
հա, Տիկոն մեր ընգերնա, իրան երկու րոպե լսես ներվայնությունդ կանցնի ;)

ministr
05.02.2010, 01:29
Իմ ախորժակն էլ է փակվում։
Ընդհանրապես չաղերի կամ չաղանալու խնդիր ունեցողների դեպքում ներվայնանալիս ուտելու անհագ ցանկություն է առաջանում, իսկ նիհարների ու չաղանալ չկարողացողների դեպքում՝ հակառակը՝ ախորժակն է փակվում։ Լրիվ թարս ա, էլի։ :)) Ես՝ որպես տարբեր ժամանակներում էդ երկու կարգավիճակներում էլ եղած մարդ, կարող եմ հաստատել, որ էդպիսի օրինաչափություն կա իրոք։ :(

Բայց ես նիհար չեմ :) Ճիշտա չաղ էլ չեմ, բայց.. :)

dvgray
05.02.2010, 05:17
Ներվայնությունը բերում է շատակերության
ճիշտ ա

Artgeo
05.02.2010, 11:44
Ո՞վ կարող է բացատրել ինձ սրա գաղտնիքը: Ինչու՞ են շատերը սկսում շատակերությամբ զբաղվել, երբ ներվայնանում են, կամ լարված են լինում:
Իմ հիմնական չաղանալու պատճառը դա է լինում:
Ներվայնացած ժամանակ անընդհատ ուտել ես ուզում, սակայն ինչքան էլ ուտում ես՝ չես հագենում:
Ախր հասկացեք. խմե՛լ չի է: Ուտել ա:

Ա՜խ, ես ինչպե՞ս չներվայնանամ... :(

Հ.Գ. Փորձեմ խեղդել նման պահերը ծխախոտի մեջ երևի...
Ես էլ եմ ինձ սենց արդարացնում, երբ անհագուրդ ցանկություն ունեմ խեղդել ժարիտ արած կարտոշկեն ու հավիկի միսիկը…

Dayana
05.02.2010, 11:59
Իմ ախորժակն էլ է փակվում։
Ընդհանրապես չաղերի կամ չաղանալու խնդիր ունեցողների դեպքում ներվայնանալիս ուտելու անհագ ցանկություն է առաջանում, իսկ նիհարների ու չաղանալ չկարողացողների դեպքում՝ հակառակը՝ ախորժակն է փակվում։ Լրիվ թարս ա, էլի։ :)) Ես՝ որպես տարբեր ժամանակներում էդ երկու կարգավիճակներում էլ եղած մարդ, կարող եմ հաստատել, որ էդպիսի օրինաչափություն կա իրոք։ :(
Ան, բայց էդ էնքան էլ օրինաչափություն չի: :esim Էս վերջերս ես ներվայնանալուց սկսում եմ շատակերություն անել, բայց մինչ այս ես միշտ սովամահությամբ էի զբաղվում անհանգիստ կամ նյարդային շրջաններում: :))

Ֆրեյա
05.02.2010, 12:36
Ընդհանրապես, ասում են ներվայնացած ժամանակ ուտել չի կարելի... Ասում են, ինչ–որ թույներ են արտադրվում էտ պահին օրգանզմում, ու որ բան ես ուտում, .... լավ չի լինում, մի խոսքով :))
Մարդ կա ախորժակը փակվում ա ներվայնացած ժամանակ, մարդ կա բացվում ա...
իմ մոտ, օրինակ, բացվում ա, էն էլ՝ մի ուրիշ տեսակ :D

Whyspher Whisper
05.02.2010, 16:34
Ընդհանրապես, ասում են ներվայնացած ժամանակ ուտել չի կարելի...
Իսկ կան մարդիկ, որ ասում են պետք է ուտել, ըստ որում, օրինակ միս, որ ներվայնության վրա ծախսվող ուժերը /ուշադրության հետ միասին/ գնան դեպի ստամոքս ու դու հանգստանաս:

Ֆոտոն
05.02.2010, 16:57
Ընդհանրապես, ասում են ներվայնացած ժամանակ ուտել չի կարելի... Ասում են, ինչ–որ թույներ են արտադրվում էտ պահին օրգանզմում, ու որ բան ես ուտում, .... լավ չի լինում, մի խոսքով :))
Մարդ կա ախորժակը փակվում ա ներվայնացած ժամանակ, մարդ կա բացվում ա...
իմ մոտ, օրինակ, բացվում ա, էն էլ՝ մի ուրիշ տեսակ :D

Երբ մարդ ներվայնանում է, իր մտքերն են «բացասական», որոնք ազդում են սնունդի վրա, այսինքն, մոտավորապես, թունավորում եք սնունդը, հետո ուտում: Դե նայած ջղայնության աստիճան: (Իզուր չի, որ ճաշելուց առաջ աղոթում են ու շնորհակալ լինում մի փոր ճաշի համար: )
Օրինակ ես ջղայն ժամանակ խոհանոցում գործ անել չեմ սիրում, օրերով ճաշ չեմ եփի, ինքս էլ ավելի շուտ սովամահ կլինեմ: Հենց տրամադրությունս բացվի, հաճույքով սլանում եմ սալաթ պատրաստելու::nyam Չնայած եթե ձեռքիս տակ միրգ ու բանջարեղեն լինի, շոկոլադ, թխվածք, անդադար կուտեմ::love Վերջիններս չաղացնելու հակում չունեն (տարին բոլոր փորձում ու համոզվում եմ :))):

Chuk
05.02.2010, 19:29
Ոչ էրնեկ էն մարդուն, ով ներվայնանալուց շատակեր ա դառնում ու հանկարծ մի օր ներվայնանում ա ուտելիքի բացակայության պատճառով :))

Այ մարդ, ֆորում բացեք, կներվայնա՞ք, մեկին կարգելափակեք, կհանգստանաք :)

Gayl
05.02.2010, 19:48
Չաղանալու հետաքրքիր ձևա:D երբ ներվայնանում եմ անկախ ինձանից սիգարետ եմ կպցնում, որը իհարկե չի կարող հանգստացնել:D

Farfalla
05.02.2010, 21:06
Ես որ ներվայնանում եմ ախորժակս փակվումա, ոչ մի բան չեմ կարողանում ուտեմ բացի շոկոլադից ու ցիտրուսներից: Մինչև ինչ-որ քանակի շոկոլադ ու ցիտրուս չուտեմ, չեմ հանգստանա:

helium
06.02.2010, 00:49
Ես որ ներվայնանում եմ ախորժակս փակվումա, ոչ մի բան չեմ կարողանում ուտեմ բացի շոկոլադից ու ցիտրուսներից: Մինչև ինչ-որ քանակի շոկոլադ ու ցիտրուս չուտեմ, չեմ հանգստանա:

Լրիվ իմ վիճակնա, բայց էտ ամենին եթե գումարենք, որ ես ալերգիա անեմ թե՛ շոկոլադի եւ թե՛ ցիտրուսների նկատմամբ, տխուր պատկեր է ստացվում...

Mephistopheles
06.02.2010, 02:58
ես հենց ներվայինանում եմ, կնիկս գնում ա բազար, խաշի տոտիկներ ա առնում, մաքրում ա, դնում ա որ մինչև տուն գամ պատրաստ լինի… արաղով, սխտորով բանով ուտում եմ… վերջում էլ վրից մի հատ պեպսի եմ խմում, բխկում եմ ու ներվայնությունս անցնում ա…

Agni
06.02.2010, 10:53
Ադամ ջան, եթե հոգեվերլուծության տեսանկյունից խոսենք, իսկապես դա"Օրալ փուլի" վրա ֆիքսացիայի արդյունք է և երբ նյարդայնանում ես, "հաճույքի սկզբունքով" ուտել ես ուզում, իսկ ֆիզիոլոհիայի տեսանկյունից, երբ նայրդայնանում ես "սերոտոնին " հորմոնի պակաս ես զգում, որը պատասխանատու է նաև մեր տրամադրության և հույզերի համար, իսկ սննդի միջոցով նպաստում ես դրա արտադրմանը:

յոգի
08.02.2010, 19:46
Ո՞վ կարող է բացատրել ինձ սրա գաղտնիքը: Ինչու՞ են շատերը սկսում շատակերությամբ զբաղվել, երբ ներվայնանում են, կամ լարված են լինում:
Իմ հիմնական չաղանալու պատճառը դա է լինում:
Ներվայնացած ժամանակ անընդհատ ուտել ես ուզում, սակայն ինչքան էլ ուտում ես՝ չես հագենում:
Ախր հասկացեք. խմե՛լ չի է: Ուտել ա:

Ա՜խ, ես ինչպե՞ս չներվայնանամ... :(

Հ.Գ. Փորձեմ խեղդել նման պահերը ծխախոտի մեջ երևի...
Միակ պատճառը դա Վախն է...
Մարդ վախենում է կորցնի... Անիմաստ է ծխախոտին դիմել, դա կավելացնի ջղաձգությունը...
Մարդ մտածում է թե ինքն է գործողը և որոշողը և իրեն թույլ է տալիս ներվայնանալ և դա թափել իրենից ցածր կանգնած կամ թույլերի վրա և հանգստանալ, եթե դա չի հաջողվում ապա շատակերության անցնել և ծխել...
Փորձիր ամիսը երկու անգամ ծոմ պահել, մի կեր ոչինչ, բնական հյութերով...
Ինքնաճանաչումը դրա դեղամիջոցն է...