PDA

Դիտել ողջ տարբերակը : Անտառահատումներ Հայաստանում



yerevanci
04.02.2010, 19:26
Դեկտեմբերի վերջնա, մի լոռեցի անտառապահի ասում են.
-Հոպար ջան կարաս մեզ մի եղևնի տաս նոր տարի անենք:
Լոռեցին պատասխանումա.
-Թող էս խառը օրերն անցնի նոր:
Երանի բոլոր հայ անտառապահների պատասխանը էսպես սուր և միամիտ թվացող լինի:

Safaryan
05.02.2010, 11:36
Ինչպես հասկացա այս թեմայում գրում ենք ՀՀ անտառների և դրանց վիճակի մասին:

Հանրապետությունում եղած սակավ անտառները տարածքային առումով տեղաբաշխված են անհավասարաչափ: Նրանց 62%-ը գտնվում է ՀՀ հյուսիս-արևելյան անտառտնտեսական մարզում, 36%-ը` հարավ-արևելյան մարզում, մինչդեռ ընդարձակ կենտրոնական մարզում գտնվում է անտառների ընդամենը 32%-ը:
Հայաստանի ներկա սակավ անտառապատվածությունը (տարածքի ընդամենը 10%-ը) և նրա անհավասարաչափ տեղաբաշխվածությունը հետևանք է մարդածին գործոնների և կլիմայի արիդացման: Մարդածին գործունեության բացասական ազդեցությունը առանձնապես ուժեղ է արտահայտվել Հայաստանի հարավային շրջաններում, որոնք միշտ եղել են խիտ բնակեցված և դարերի ընթացքում պատերազմների պատճառով նյութական և հոգևոր մշակույթի հետ մեկտեղ ոչնչացվել են նաև անտառները: Վերջինիս նպաստել է նաև տեղական բնակչությունը, որն անտառային տարածքների հաշվին շարունակաբար ընդարձակել է վարելահողերի և արոտավայրերի տարածքները: Այս տարածաշրջանում անտառների վերին եզրը հասել է մինչև 2650-2750մ բարձրության, իսկ ներկայումս այն անցնում է 2500-2600մ-ի սահմաններում և երիզվում է աստիճանաբար նոսրացող պարկային տիպի կաղնուտներով, որն ապացույց է նրա, որ ներկա անտառների վերին սահմանը գտնվում է իր բնական սահմանից ցածր:

Իմ կողմից առայժմ այսքանը:)

yerevanci
05.02.2010, 11:58
Մի փոքր պատմական ակնարկ մեր հանրապետության անտառածածկույթի մասին

Մեր թվարկության առաջին հազարամյակում Արարատյան գոգավորությունը, Արագածի լանջերից մինչև Ուրծի լեռնաշղթայի նախալեռնային գոտու զգալի մասը 1300-1400մ-ից մինչև 2400-2500մ բարձրությունները եղել են անտառածածկ, նոսր ծառուտները ձգվել են մինչև 1800-2000մ և ավելի բարձրությունները, որոնցից առանձին հատվածներ (Խոսրովի արգելոց, Հրազդան գետի կիրճում) պահպանվել են մինչ այսօր: Այստեղ լեռնաբազուկների հյուսիսահայաց լանջերին մինչև 1500-1600մ բարձրություններում անենայն հավանականությամբ աճել են վրացական կաղնու խառը ծառուտները: 1500-2500մ բարձրություններում գերիշխել են խոշորառէջ կաղնու խառը ծառուտները և սոճուտները:
Մեր թվարկության առաջին հազարամյակում հանրապետության ներկա տարածքի շուրջ 35-40%-ը եղել անտառածածկ: Կլիմայական և մարդածին համատեղ գործոնների ազդեցության հետևանքով տեղի է ունեցել նաև անտառներում տեսակափոխություն:

Դեռևս այսքանը

yerevanci
16.04.2011, 18:39
Ներկայումս պաշտոնական տվյալներով մեր հանրապետության տարածքի 9%-ը անտառածածկ է, իսկ բնապահպանական առանձին կազմակերպություններ հիշատակում են 6% ցուցանիշը