PDA

Դիտել ողջ տարբերակը : Աստվածավախություն

Tig
04.02.2010, 19:08
Դեռ երեխա ժանամակվանից միշտ ինձ մի հարց էր տանջում՝ ի՞նչ է աստվածավախությունը: Էս վերջերս մի եկեղեցի մտա մեկ էլ պատին կարդամ՝ «…եկեղեցի պիտի մտնել երկյուղածությամբ…»: Ինչու՞: Ինչու՞ մարդ պիտի վախենա Աստծուց, կամ Աստծո պատիժից:

Ես իմ համար գտել եմ այս հարցի պատասխանը, բայց կուզեի լսել ձեր կարծիքները::)

Jarre
04.02.2010, 19:17

Տիգ ջան,

Գիտե՞ս ինչի են վախենում, որովհետև՝ «Մարդ իր պատկերով և իր նմանությամբ ստեղծեց Աստծուն»։
Մարդիկ վախենում են իրենց ստեղծած Աստծու կերպարից։ Բայց Աստված ու վախը շատ տարբեր հասկացություններ են։ Աստծուց վախենալը հակասում է Աստված սեր է սկզբունքին։
Իսկ Աստվածաշնչում գործածված աստվածավախություն բառը, գրեթե բոլոր համետեքստերում վերաբերում է Աստծուն հարգելուն, ճիշտ ինչպես երեխան հորը։

ars83
04.02.2010, 19:45
Դեռ երեխա ժանամակվանից միշտ ինձ մի հարց էր տանջում՝ ի՞նչ է աստվածավախությունը: Էս վերջերս մի եկեղեցի մտա մեկ էլ պատին կարդամ՝ «…եկեղեցի պիտի մտնել երկյուղածությամբ…»: Ինչու՞:

Որովհետև եկեղեցին ոչ թատրոն է, ոչ էլ երաժշտական ակումբ, որ զուռնա-դհոլով քոչարի պարեն այնտեղ: Պաշտամունքի վայր է, որտեղ մարդիկ գալիս են աղոթելու, հաղորդություն ընդունելու, քարոզ լսելու: Հաշվի առնելով, թե բավականին հաճախ շատերը մտնում եկեղեցի՝ բջջային հեռախոսով բարձր զրուցելով, աղմուկ-աղաղակով, շատ տեղին է գրաված:

Ինչու՞ մարդ պիտի վախենա Աստծուց, կամ Աստծո պատիժից:
Նախ, արդյո՞ք վերոհիշյալ գրառման տակ գրված էր՝ «թե չէ Աստված կայրի քեզ և քո մերձավորներին»: Ինչի հիման վրա եք մեկը մյուսին կապում:
Երկրորդ՝ տարբեր մարդիկ տարբեր ձևով են հասկանում Աստծո երկյուղը, ինչն անմիջականորեն կապված է տանջանքի կամ պատժի և երջանկության հետ նրանց ունեցած պատկերացումների հետ: Ի՞նչն է տվյալ մարդու համար ամենավախենալու բանը «Աստծո պատժի» մեջ: Կրակնե՞րը, ծծո՞ւմբը և այլն, թե՞ Աստծո հետ այլևս հաղորդակցություն չունենալը, նրանից ամբողջովին կտրված լինելը: Դրա հիման վրա էլ կարելի է տեսնել, թե ում համար «Աստծո երկյուղն» ինչ է:

Ես իմ համար գտել եմ այս հարցի պատասխանը, բայց կուզեի լսել ձեր կարծիքները::)
Կարծում եմ՝ Ձեր անձնական տեսակետի բացահայտումը չի խանգարի ուրիշներին իրենց կարծիքն արտահայտել: Այնպես որ, համեցե՛ք, խնդրեմ:

Jarre
04.02.2010, 19:54
Իսկ հետաքրքիր է, Աստված ուզում է, որ իրենից վախենան։ Եթե այո, ապա այդքան էլ բարի չի...

Dayana
04.02.2010, 20:00
Իսկ հետաքրքիր է, Աստված ուզում է, որ իրենից վախենան։ Եթե այո, ապա այդքան էլ բարի չի...

Արթ, վախենալ Աստծուց և վախենալ ասենք գայլից, դրանք լրիվ տարբեր են:

Օրինակ եթե ես հանցանք եմ գործել, որի համար պիտի դատապարտվեմ, երբ դրսում ոստիկան տեսնեմ, կանհանգստանամ չէ՞, կվախենամ, որ ինձ կարող են դատապարտել: Նույնն էլ Աստծուց վախենալն է, քանի որ մենք բոլորս էլ մեղքեր ենք գործել ՝ երեկույթներին շատակերությամբ ենք զբաղվել, բամբասել կամ վատաբանել ենք, ինչ-որ մեկին, ում ոչ այնքան լավն ենք համարել, մեղմ ասած ոսկե արտեր չենք կամեցել ու դա "պակաս" մեղք չէ: Շատ-շատ են մեղքերը, որոնք մենք ամեն օր ենք գործում, հետևաբար շատ են դատապարտվելու պատճառներն ու ամաչելու, երկյուղելու, "վախենալու" պատճառները:

ars83
04.02.2010, 20:01
Իսկ հետաքրքիր է, Աստված ուզում է, որ իրենից վախենան։ Եթե այո, ապա այդքան էլ բարի չի...

Դու ինքդ ես գրել, որ վախենալը հիմնականում «հարգել» է նշանակում: Ինձ համար ավելի շատ «վախենալ կորցնել, ցավ պատճառել» իմաստն ունի:
Երբեմն, այո, հարկ է դիմել խիստ միջոցների («վախեցնելու» ոմանց պատկերացումով), որպեսզի մարդը սթափվի: Նույն ձևով հայրը կարող է գոռալ երեխայի վրա, եթե տաս անգամ զգուշացնելուց հետո երեխան տասնմեկերորդ անգամ մատները մտցնում է էլեկտրական վարդակի մեջ: Այն ինչ ավելի հեռատես ծնողի կողմից ընկալվում է որպես հոգածություն, այդքան հեռու չտեսնող երեխայի համար կարող է «վախեցնել» կամ «սահմանափակել» լինի:

Monk
04.02.2010, 20:02
Տիգ ջան,

Գիտե՞ս ինչի են վախենում, որովհետև՝ «Մարդ իր պատկերով և իր նմանությամբ ստեղծեց Աստծուն»։
Մարդիկ վախենում են իրենց ստեղծած Աստծու կերպարից։ Բայց Աստված ու վախը շատ տարբեր հասկացություններ են։ Աստծուց վախենալը հակասում է Աստված սեր է սկզբունքին։
Իսկ Աստվածաշնչում գործածված աստվածավախություն բառը, գրեթե բոլոր համետեքստերում վերաբերում է Աստծուն հարգելուն, ճիշտ ինչպես երեխան հորը։
Ժառ ջան, գտնում ես, որ Աստծո նկատմամբ երկյուղը մարդու հորինա՞ծն է:) Համաձայն եմ ասածիդ՝ Աստվածաշնչյան աստվածավախության վերաբերյալ, բայց վերն ասվածիդ մի հավելում անեմ. Աստված անշուշտ Սեր է, բայց դա ասելով չմոռանանք, որ Աստված նաև Արդար է: Իսկ մարդը մեղսավոր էակ է, և այդ վիճակից էլ ծնվում է վախը, վախ՝ արդար պատժի նկատմամբ: Շատերն այնքան են սևեռվում Աստծո՝ Սեր լինելու հասկացության վրա, որ անհամատեղելի են համարում պատիժը, բայց արդյո՞ք Աստծո Արդարությունը կասկածի տակ չի դրվում մեղքի նկատմամբ ամենաթողությամբ: Պարզապես Աստծո այս երկու կարևոր հատկանիշներն էլ հավասարապես պիտի աչքի առաջ ունենալ, և մի ծայրահեղությունից մյուսը չընկնել: Այդ պարագայում արդեն Աստծո նկատմամբ վախն իր հստակ ընկալումը կունենա. այն է՝ ոչ թե սարսափ դաժանորեն պատժող էակի նկատմամբ, այլ ակնածանք Սիրող Հոր նկատմամբ:

Jarre
04.02.2010, 20:44
Դայանայի, Արսի ու Մոնքի ասածների հետ ամբողջությամբ համաձայն եմ։ Բայց ցավալին այն է, որ մարդիկ Աստծուց վախենում են պատժվելու համար, այնինչ Աստված երբեք չի շտապում ինչ որ մեկին պատժել։

Աստված նաև կներեք արտահայտությանս համար՝ «կեղտ բռնող չի»։ Նորմալ փոխհարաբերությունները երբեք չեն կարող ձևավորվել, եթե դիմացինը անդադար ճանաչվում է մեղավոր իսկ մյուսը միշտ սպառնում է պատժելով։

Իսկ հարգանքը, ակնածանքը ու սերը դրանք նորմալ փոխհարաբերությունների հիմք են։

Այդ էր պատճառը, որ վախի մասին նման մեկնաբանություն եմ գրել։

Gayl
04.02.2010, 21:28
Ժառ ջան, գտնում ես, որ Աստծո նկատմամբ երկյուղը մարդու հորինա՞ծն է:)
Այո Մոնք մարդու հորինածն ա, կարո՞ղ ես հակառակը ապացուցես:
Ես չեմ վախենում ու ո՞վ կարա ինձ ստիպի որ վախենամ:

Աստված անշուշտ Սեր է, բայց դա ասելով չմոռանանք, որ Աստված նաև Արդար է: Իսկ մարդը մեղսավոր էակ է, և այդ վիճակից էլ ծնվում է վախը, վախ՝ արդար պատժի նկատմամբ:
Կներես բայց էտ երբևանից է արդար , միայն ասելով չի, անարդար ու անարժանները վխտում են, բայց երբեք չտեսանք որ պատժվեն, հակառակը լավ մարդիկ միշտ խաղից դուրս են, ես այստեղ արդարություն չեմ տեսնում, կարողա մեկի երեխան ինչ որ հիվանդությունից բուժվի վռազ ասում են Աստված բուժեց ու այլ հեքիաթներ բայց նույն ժամանակ մեկ այլ տեղը ինչ որ մեկը զրկվեց կյանքից, իսկ այդ դեպքում ասում են սատանի մատն էր խառը, այ քեզ գիտաֆանտաստիկ մտածողություն:o, իսկ էտ դրախտ կամ դժողքը ստեղծված են մարդկանց վախեցնելու համար, ում ա պետք վատ մարդուն դժողքը եթե ինքը երկրի վրա ուրիշների կյանքը դժողքի ա վերածել, եթե ես անզօրությունից պետք է ասեմ«ոչինչ սրան Աստված դժողքում կպատժի» ուրեմն ողբամ իմ մտածելակերպ վրա:

Tig
05.02.2010, 10:15
Որովհետև եկեղեցին ոչ թատրոն է, ոչ էլ երաժշտական ակումբ, որ զուռնա-դհոլով քոչարի պարեն այնտեղ: Պաշտամունքի վայր է, որտեղ մարդիկ գալիս են աղոթելու, հաղորդություն ընդունելու, քարոզ լսելու: Հաշվի առնելով, թե բավականին հաճախ շատերը մտնում եկեղեցի՝ բջջային հեռախոսով բարձր զրուցելով, աղմուկ-աղաղակով, շատ տեղին է գրաված:

Բայց ով ասեց, որ եթե չես վախենում ուրեմն պիտի զուռնա դհոլով մտնես եկեղեցի:) Նորմալ հարգանքով եկեղեցի մտնելը ու երկյուղած մտնելը, իմ համար մեծ տարբերություն ունեն: Եկեղեցում առանց այդ էլ գրված է, որ անջատել հեռախոսները և չաղմկել, էլ ինչ կարիք կա երկյուղածության մասին շեշտել: Եվ ես միայն էդ գրածի համար չեմ ասում, ընդհանրապես կրոնը մասնավորապես քրիստոնեությունը և իսլամը վախ են ներշնչում հավատացյալին… Եվ դա ճիշտա, ներքևում կգրեմ թե ինչու:

Նախ, արդյո՞ք վերոհիշյալ գրառման տակ գրված էր՝ «թե չէ Աստված կայրի քեզ և քո մերձավորներին»: Ինչի հիման վրա եք մեկը մյուսին կապում:
Երկրորդ՝ տարբեր մարդիկ տարբեր ձևով են հասկանում Աստծո երկյուղը, ինչն անմիջականորեն կապված է տանջանքի կամ պատժի և երջանկության հետ նրանց ունեցած պատկերացումների հետ: Ի՞նչն է տվյալ մարդու համար ամենավախենալու բանը «Աստծո պատժի» մեջ: Կրակնե՞րը, ծծո՞ւմբը և այլն, թե՞ Աստծո հետ այլևս հաղորդակցություն չունենալը, նրանից ամբողջովին կտրված լինելը: Դրա հիման վրա էլ կարելի է տեսնել, թե ում համար «Աստծո երկյուղն» ինչ է:

Բնականաբար ամեն մեկը մի ձևով է դա հասկանում, դրա համար էլ բացել եմ թեման որ էդ տարբեր ձևերն էլ քննարկվեն: Ու գիտես որնա՞ ամենազավեշտալին, չնայած դա հասկանալի է և բնական, շատ մարդիկ կան, որ վախենում են Աստծո մասին քննարկումներ անել, իրոք վախենում են, ամեն ինչ ընդունում են դոգմաի պես: Իսկ ինչպե՞ս կարելի է հասկանալ, հարգել, սիրել ու ճանաչել մի բան, որի մասին վախենում ես խոսել կամ նույնիսկ մտածել…

Կարծում եմ՝ Ձեր անձնական տեսակետի բացահայտումը չի խանգարի ուրիշներին իրենց կարծիքն արտահայտել: Այնպես որ, համեցե՛ք, խնդրեմ:

Արս ջան, նախ դուքով դիմելու կարիք չկա, քանի որ ես քեզ դուով եմ դիմում;)
Իմ կարծիքը հետևյալն է՝ խնդիրը մարդու հասունության մակարդակի մեջ է: Այ օրինակ երբ ծնողը դաստիրակում է երեխային ու «ճիշտ» ու «սխալա» սովորացնում, երբեմն երեխան չի կարողանում հասկանալ ինչու է այս կամ այն բանը ճիշտ կամ սխալ: Այսինքն դեռ չի հասունացել դա հասկանալու համար ու երբ ծնողը տեսնում է, որ երեխան դեռ չի հասունացել հասկնալու համար «ստիպված» ընտրում է վախի տարբերակը… Նույնն էլ կրոնն է՝ քանի դեռ մարդ չի հասունացել առանց վախի ճիշտն ու սխալը ընդունելու համար, ուրեմն նրան «անհրաժեշտ» է, որ որևէ կրոն ինչոր սահմանափակումներ դնի նրա առջև… Այդ իսկ պատճառով, Աստված հանդուրժում է կրոնների այսչափ բազմազանությունը, քանի որ ամեն մեկին համար ճշնարտության հասնելու ճանապարհը տարբեր ձևերով կարող է հոգեհարազատ լինել: Քանի որ մարդիկ ինչքան էլ որ նման են իրար, այնքան էլ տարբեր են…
Իսկ կոնկրետ ես այլևս վախի կարիք չունեմ, որպիսի հասկանամ որ գողանալը սխալ է, նախանձելը սխալ է, սպանելը սխալ է… Այդ իսկ պատճառով, ես ինձ ազատել եմ որևե կրոնին հետևելու անհրաժեշտությունից:;)

Կներես բայց էտ երբևանից է արդար , միայն ասելով չի, անարդար ու անարժանները վխտում են, բայց երբեք չտեսանք որ պատժվեն, հակառակը լավ մարդիկ միշտ խաղից դուրս են, ես այստեղ արդարություն չեմ տեսնում, կարողա մեկի երեխան ինչ որ հիվանդությունից բուժվի վռազ ասում են Աստված բուժեց ու այլ հեքիաթներ բայց նույն ժամանակ մեկ այլ տեղը ինչ որ մեկը զրկվեց կյանքից, իսկ այդ դեպքում ասում են սատանի մատն էր խառը, այ քեզ գիտաֆանտաստիկ մտածողություն:o, իսկ էտ դրախտ կամ դժողքը ստեղծված են մարդկանց վախեցնելու համար, ում ա պետք վատ մարդուն դժողքը եթե ինքը երկրի վրա ուրիշների կյանքը դժողքի ա վերածել, եթե ես անզօրությունից պետք է ասեմ«ոչինչ սրան Աստված դժողքում կպատժի» ուրեմն ողբամ իմ մտածելակերպ վրա:

Գայլ ջան, Աստված միշտ է արդար: Իսկ դրախտ ու դժոխք հասկացությունները լոկ վերը նշածս վախը «տեղում» պահելու համար են ստեղծված:

Dayana
05.02.2010, 10:21
Դայանայի, Արսի ու Մոնքի ասածների հետ ամբողջությամբ համաձայն եմ։ Բայց ցավալին այն է, որ մարդիկ Աստծուց վախենում են պատժվելու համար, այնինչ Աստված երբեք չի շտապում ինչ որ մեկին պատժել։

Աստված նաև կներեք արտահայտությանս համար՝ «կեղտ բռնող չի»։ Նորմալ փոխհարաբերությունները երբեք չեն կարող ձևավորվել, եթե դիմացինը անդադար ճանաչվում է մեղավոր իսկ մյուսը միշտ սպառնում է պատժելով։

Իսկ հարգանքը, ակնածանքը ու սերը դրանք նորմալ փոխհարաբերությունների հիմք են։

Այդ էր պատճառը, որ վախի մասին նման մեկնաբանություն եմ գրել։

Չէ Արթ ջան, իհարկե տենց չի: Մի անգամ ես մի հոգևորականի հարցրեցի, արդյո՞ք ես պիտի դժողք գնամ, որովհետև երբեմն ալկոհոլ եմ խմում, ու երբեմն էլ պարում եմ, ասաց ՝ դու դժողք կգնաս նրա համար, որ ուզում ես ալկոհոլ խմել ու պարել: Իսկ ես նրան բացատրեցի, որ եթե իր երեխան ալկոհոլ խմի, կամ ասենք թմրամոլ դառնա, նույնիսկ մարդ սպանի, ի՞նչ է, նա իր երեխային պիտի գցի կրակի մեջ ու կայրի՞, ու եթե ինքը, հասարակ մահկանացու մարդ, իր բոլոր թերություններով, կարող է ներել սեփական երեխային, ուրեմն Աստված առավել ևս ներում է իր երեխաներին, բայց Աստված էլ, ինչպես մեր բոլորի ծնողները, տարիքով մեծ ու խելացի հարազատները, խորհուրդ է տալիս, հորդորում է, որ խուսափենք սխալներից: Ոստիկանի օրինակն էլ հենց նրա համար էր, որ Ոստիկանն էլ ստեղծված չէ քո ասած "կեղտ բռնելու" համար, բայց երբեմն ստիպված է լինում մեզ դատապարտել հանցանքների համար:

yerevanci
05.02.2010, 10:34
Ժառ ջան, գտնում ես, որ Աստծո նկատմամբ երկյուղը մարդու հորինա՞ծն է:) Համաձայն եմ ասածիդ՝ Աստվածաշնչյան աստվածավախության վերաբերյալ, բայց վերն ասվածիդ մի հավելում անեմ. Աստված անշուշտ Սեր է, բայց դա ասելով չմոռանանք, որ Աստված նաև Արդար է: Իսկ մարդը մեղսավոր էակ է, և այդ վիճակից էլ ծնվում է վախը, վախ՝ արդար պատժի նկատմամբ: Շատերն այնքան են սևեռվում Աստծո՝ Սեր լինելու հասկացության վրա, որ անհամատեղելի են համարում պատիժը, բայց արդյո՞ք Աստծո Արդարությունը կասկածի տակ չի դրվում մեղքի նկատմամբ ամենաթողությամբ: Պարզապես Աստծո այս երկու կարևոր հատկանիշներն էլ հավասարապես պիտի աչքի առաջ ունենալ, և մի ծայրահեղությունից մյուսը չընկնել: Այդ պարագայում արդեն Աստծո նկատմամբ վախն իր հստակ ընկալումը կունենա. այն է՝ ոչ թե սարսափ դաժանորեն պատժող էակի նկատմամբ, այլ ակնածանք Սիրող Հոր նկատմամբ:
Monk ջան եթե մարդ մեղսավոր չլինի, չի վախենա պատժվելուց, մեզանից յուրաքանչյուրն էլ իր չափով մեղավորա այս կյանքում, դրա համար էլ ասում են դատաստանի օր կա, ու էտ օրը ամբողջ կյանքդ ,,քո առջևով անցնումա,,: Իսկ ով ինչ չափովա մեղավոր, էտ արդեն մեր որոշելունը չի, թող Աստված ինքը գտնի, թե ումա պետք տանի Դրախտ, իսկ ում էլ՝ Դժոխք

Հարդ
05.02.2010, 10:39
Օրինակ ես հիմա վախենալու բան չունեմ: Ինձ սխալ մի հասկացեք, դա չի նշանակում, որ Աստծուն չեմ ընդունում, որպես իմ արարիչ, այլ մաքուր եմ ապրում, սիրում Աստծուն, փորձում լինեն լավ քրիստոնեա: Այս դեպքու վախենալը տգիտության արդյունք կլինի: Իսկ եթե մաքուր չեմ ապրում ու դա գիտակցելով չեմ էլ ուզում փոխվել ապա պիտի վախենամ, չնայած այդպես ապրողները չեն վախենում: Եթե մի օր վախենան, կթողնեն էտ կյանքը:

ministr
05.02.2010, 12:39
... Նույնն էլ Աստծուց վախենալն է, քանի որ մենք բոլորս էլ մեղքեր ենք գործել ՝ երեկույթներին շատակերությամբ ենք զբաղվել, բամբասել կամ վատաբանել ենք, ինչ-որ մեկին, ում ոչ այնքան լավն ենք համարել, մեղմ ասած ոսկե արտեր չենք կամեցել ու դա "պակաս" մեղք չէ: Շատ-շատ են մեղքերը, որոնք մենք ամեն օր ենք գործում, հետևաբար շատ են դատապարտվելու պատճառներն ու ամաչելու, երկյուղելու, "վախենալու" պատճառները:

Հաց ուտելը մեղքա????

_DEATH_
05.02.2010, 13:53
Շատ հետաքրքրիր կարծիքներ եք գրել :) բոլորը գալիս են մարդու բանականությունից: Իրականում մարդը, ինչպես բոլոր կենդանիները բնազդաբար վախենում է միայն մահից, իսկ մնացած բոլոր վախերը դրա հետևությունն են:

Dayana
05.02.2010, 14:18
Հաց ուտելը մեղքա????
Որկրամոլությունը մահացու մեղք ա, նաև հեգնանքը :)

E-la Via
05.02.2010, 16:09
Դեռ երեխա ժանամակվանից միշտ ինձ մի հարց էր տանջում՝ ի՞նչ է աստվածավախությունը: Էս վերջերս մի եկեղեցի մտա մեկ էլ պատին կարդամ՝ «…եկեղեցի պիտի մտնել երկյուղածությամբ…»: Ինչու՞: Ինչու՞ մարդ պիտի վախենա Աստծուց, կամ Աստծո պատիժից:

Ես իմ համար գտել եմ այս հարցի պատասխանը, բայց կուզեի լսել ձեր կարծիքները::)

Այստեղ շատ հետաքրքիր պատասխաններ են տրվել այս հարցին:
Այս վերջերս ես հառուստացույցով անընդհատ լսում եմ, թե ինչպես են մարդիկ ասում, որ իրենք աստվածավախ են, ու մտածում էի, մի՞թե նարանք հասկանում են իրենց ասածի իմաստը: Երբեք էլ չեմ հասկացել ու չեմ ընդունել Աստծուց վախենալու գաղափարը, միտքը: Մարդիկ իրենց արարքների, սխալների համար այսպես, թե այնպես պատասխան են տալիս, դա տիեզերական օրենք է: Միշտ պետք է արածդ քայլերի համար պատասխան տաս: Եվ մարդիկ երբ այդ հատուցումը տեսնում են, հասկանում են, որ հատուցումն անխուսափելի է, և սկսում են վախենալ Աստծուց, բայց մոռանում են կամ չգիտեն, որ նույնիսկ այդ պատիժը, հատուցումը նրանց համար է: Նրանք կարող են շտկել, մաքրվել սխալնեերից, և դրանից ավելի ուժեղ մարդ դուրս գալ: Նրանք մոռանում են, որ նրանք Աստծո մի մասն են ու Նրա անսահման գթասրտությունն ունեն: Ինչ էլ, որ անեն, արածի գիտակցման և ընդունման դեպքում, ներում կստանան: Կարծում եմ ավելի շատ ոչ թե Աստծո կողմից է անհրաժեշտ ներում ստանալ, քանի որ, իմ կարծիքով Նա ցանկանում է միայն ուրախ ու արժանի տեսնել իր արարածներին և ներման խնդիր նույնսկ իր մոտ չի դնում, այլ պետք է կարողանանք մենք ինքներս մեզ ներել:
Եվ եթե դու վախենում ես հատուցումից, ապա պետք է վախենաս ինքդ քեզանից, այլ ոչ թե Աստծուց:
Ես կարող եմ բարձրաձայն ու համաձակ ասել, որ չեմ վախենում Աստծուց, ոչ թե այն պատչառով, որ "մեղքեր" չեմ գործում, սխալներ չեմ անում, այլ այն պատճառով, որ ես սիրում եմ Աստծուն ու Նա էլ ինձ է սիրում: Եվ երբ երկու հոգի սիրում են միմյանց, ցանկանումոն միայն բարին անել ու ցավ չպատճառել: Եվ եթե վախենալ, ապա ես միայն վախենում եմ Նրան ցավ պատաճառել իմ արարքներով, իմ քայլերով:
Հա, այսեղ կարդացի, որ ոմանք կասկածում են տիեզերական արդարարդատության վրա: Ձեզ խորհուրդ կտամ իրերին նայել ավելի խորը:

Mephistopheles
06.02.2010, 03:03
վախենում են, գազանից, կատաղած շնից, մարդասպանից, փորձանքից, թշնամուց ու եթե էս ցուցակի մեջ աստված իր տեղն ունի, ապա ես ասելիք չունեմ… ինքներդ դատեք

Շինարար
06.02.2010, 09:20
Ախր ամեն ինչ պետք չի բառացիորեն հասկանալ, բառարանում վախենալու հոմանիշը սարսափելն ա, ուրեմն վերջը աստվածավախությունը աստվածասարսափությունն ա, ով վախեցավ աստծուց այլայլմունքի ա գալիս… Իմ հասկացած աստվածավախությունը խղճի նման մի բան ա, խիղճն ա էլի, էնպես որ կարծում եմ աստծուց սարսափել ու այլայլվել պետք չի, բայց խղճով շարժվել պետք ա, դե խղճի առաջ մաքուր լինելն էլ հեշտ ա, մարդը ինչ էլ անի, իր խղճի առաջ արդարացում գտնում ա, մի խոսքով, բոլորս էլ աստվածավախ մարդիկ ենք…

ars83
13.02.2010, 22:33
Արս ջան, նախ դուքով դիմելու կարիք չկա, քանի որ ես քեզ դուով եմ դիմում;)
Առաջին անգամ էի դիմում, եթե չեմ սխալվում, ըստ որում՝ անծանոթի: Այ դպատճառով դիմեցի «Դուք»-ով: Խնդիր չկա, անցնենք «դու»-ի:

Նույնն էլ կրոնն է՝ քանի դեռ մարդ չի հասունացել առանց վախի ճիշտն ու սխալը ընդունելու համար, ուրեմն նրան «անհրաժեշտ» է, որ որևէ կրոն ինչոր սահմանափակումներ դնի նրա առջև…

Ես չէի սահմանափակի կրոնի նշանակությունն ընդամենը դաստիարակչական և զսպողական պարագաներով: Կրոնի հետևորդի մոտ այն ձևավորում է բարոյական արժեքների որոշակի ամուր համակարգ, սնում և ամրացնում է այդ համակարգը թուլանալիս (ըստ որում՝ առանց վախի մեթոդների), քրիստոնեական կրոնի մեջ խորապես թափանցող (=սրբացում, Աստծո հետ ավելի սերտ կապ) մարդու մոտ ձևավորում է սեփական ցանկությունների և կրքերի դեմ պայքարելու կամք և ունակություն: Ուզում եմ ասել, այն շատ ավելին է, քան պարզապես «սանձ»:

Իսկ կոնկրետ ես այլևս վախի կարիք չունեմ, որպիսի հասկանամ որ գողանալը սխալ է, նախանձելը սխալ է, սպանելը սխալ է… Այդ իսկ պատճառով, ես ինձ ազատել եմ որևե կրոնին հետևելու անհրաժեշտությունից:;)
Ինչպես գրեցի վերը, ըստ իս՝ սա կրոնի նշանակության պրիմիտիվացում է և ոչ խորը ըմբռնում:

Vook
14.02.2010, 02:06
Ինձ հետաքրքիր է այն մարդկանց պատասխանը, ովքեր վստահորեն չեն ուզում վախենալ Աստծուց։Հարց՝ իսկ երբևե ուրիշ մեկի մասին ասե՞լ եք ՙոչինչ Աստված իրեն կպատժի՚ ,կամ ասել եք ՙվերևն Աստված կա և կհատուցի չարագործին՚ Ի՞նչ եմ ուզում ասել՝ Աստված միայն ուրիշներին պատժելու համա՞ր է, թէ՞ հնարավոր է, որ մենք էլ ՙուրիշ՚ հանդիսանանք։

Gayl
14.02.2010, 02:30

Ժամանակին հավատում էի Աստծո գոյությանը, բայց այն օրից երբ սկսեցի չհավատալ, երբեք չեմ օգտագործել այդպիսի նախադուսություններ անգամ չեմ էլ մտածել:

Grace43
14.02.2010, 18:32
Աստվածավախությունը Ասծուց սարսափելը չէ: Դա գալիս է սիրուց… Երբ սիրում ես մեկին, վախենում ես նրա նկատմամբ սխալ թույլ տալ,որ չկորցնես կամ ցավ չպատճառես նրան: Նույն էլ Աստծո հետ է…

Vook
14.02.2010, 20:05
Աստվածավախությունը Ասծուց սարսափելը չէ: Դա գալիս է սիրուց… Երբ սիրում ես մեկին, վախենում ես նրա նկատմամբ սխալ թույլ տալ,որ չկորցնես կամ ցավ չպատճառես նրան: Նույն էլ Աստծո հետ է…Նաև:)

Marine-24
14.02.2010, 21:53
Իսկ ո՞վ է աստծուն տեսել, որ վախենում են։ Իսկ դա գոյություն ուն՞ի, թե մարդու կողմից ստեղծվաց մի գեղեցիկ ստեղծագործություն է։

Tig
15.02.2010, 12:38
...

Ես չէի սահմանափակի կրոնի նշանակությունն ընդամենը դաստիարակչական և զսպողական պարագաներով: Կրոնի հետևորդի մոտ այն ձևավորում է բարոյական արժեքների որոշակի ամուր համակարգ, սնում և ամրացնում է այդ համակարգը թուլանալիս (ըստ որում՝ առանց վախի մեթոդների), քրիստոնեական կրոնի մեջ խորապես թափանցող (=սրբացում, Աստծո հետ ավելի սերտ կապ) մարդու մոտ ձևավորում է սեփական ցանկությունների և կրքերի դեմ պայքարելու կամք և ունակություն: Ուզում եմ ասել, այն շատ ավելին է, քան պարզապես «սանձ»:

Արս ջան, չեմ ասում, թե կրոնն ազդեցություն չի ունեցել իմ արժեհամակարգի ձևավորման վրա, բայց շատ հարցերում ինձ դեպի փակուղի թվացող պատի առաջա ակնգնացրել, մինչև որ ես հասկացա, որ դա փակուղի չի այլ ուղղակի հերթական դուռնա, որը սկսբում դռան նման չէր: Ու երբ ես անցա այդ դռան միջով՝ կրոնը մնաց իմ հետևում, ես այլևս դադարեցի նրա կարիքը զգալուց…

Ինչպես գրեցի վերը, ըստ իս՝ սա կրոնի նշանակության պրիմիտիվացում է և ոչ խորը ըմբռնում:

Գուցե ես դեռ չեմ հասունացել կրոնի նշանակությունը առավել խորը ըմբռնելու համար, համենայն դեպս այն իմ համար լոկ քո ասած «սանձի» դերակատարությունն ունի…

Tig
15.02.2010, 12:43
Ինձ հետաքրքիր է այն մարդկանց պատասխանը, ովքեր վստահորեն չեն ուզում վախենալ Աստծուց։Հարց՝ իսկ երբևե ուրիշ մեկի մասին ասե՞լ եք ՙոչինչ Աստված իրեն կպատժի՚ ,կամ ասել եք ՙվերևն Աստված կա և կհատուցի չարագործին՚

Պատասխան՝ չարագործին ոչ թե Աստված է պատժում, այլ հենց ինքը՝ չարագործը: Մենք ենք կերտում թե մեր պատիժը, թե մեր պարգևը…

Ի՞նչ եմ ուզում ասել՝ Աստված միայն ուրիշներին պատժելու համա՞ր է, թէ՞ հնարավոր է, որ մենք էլ ՙուրիշ՚ հանդիսանանք։

Աստված հարկավոր է, օրենքներ սահմանելու համար և այդ օրենքները իսկզբանէ դրված են մեր մեջ նրա կողմից: Ուղղակի ինքներս մեզ պիտի կարողանանք ճիշտ լսել…

lili-4
15.02.2010, 14:33
Միշտ էլ իմ համար անընդունելի է եղել ,աստվածավախություն> արտահայտությունը: Աստծուն մարդիկ ընդունում են կամ կուրորեն հավատալով, կամ իրենց համար այն բացահայտելով, կամ էլ չեն ընդունում շատ հարցերի պատասխան չգտնելու պատճառով: Ու անկախ նրանից, թե ինչպես ենք Աստծուն մեզ համար բացահայտել, , չեմ կարողանում նրա կերպարի հետ համտեղել վախ, ահ տարածող հատկանիշը: որքան որ ես եմ հասկացել, աստծուն բացահայտող մարդիկ այսպես են մեկնաբանում, Աստված սեր է, իսկ մենք վախենում ե?նք մեր սիրուց: Իհարկե ոչ, էլ ինչի? վախենալԱստծուց: Ես կարծում եմ որ աստված երևույթը, իրականությունը բացահայտելու մի ձև է, ու ինչքան որ այն բացահայտվում է, դառնում հասանելի, այքան քիչ է մնան մտածողությունը: Մարդ վախենում է միայն անորոշությունից, անբացայտելիից...

յոգի
15.02.2010, 20:26
Աստվածավախություն
Աստվածավախությունը պարտադիր չէ, որ նշանակի Աստծուց վախենալ: Դա խորը հարգանքի և սիրո նշան է և ոչ թե Վախ ու սարսափ... Անաստվածը չի էլ մտածում դրա մասին, որ Աստված նրան կպատժի իսկ հավատացյալը խոնարհությամբ և հարգանքով է վերաբերվում Աստծու հետ կապված ցանկացած բանի, այսինքը նա վախենում է ոչ թե Աստծո պատժից այլ, որ ինքը իր վերաբերմունքով ոչին չանի, որը կարող է վիրավորանք կամ անարգանք լինել, եթե դա տեղի է ունենում ապա նա խոնարհությամ Աստծուց ներողություն է խնդրում...
Աստծուց սարսափում են միյայն չարագործները...
Աստված անսահման ներողամիտ է, նաև չարագործների հանդեպ, չնայած, որ Նա պատժում է նրանց, բայց Նրա պատիժը նույնպես գալիս է Նրա գթասրտությունից, որովհետև Նա նման է Սիրող Հորը, որը իր զավակին պատժում է հենց իր իսկ օգտի համար, որ նա խելքի գա...
Աստված Բարության, գթասրտության, կարեկցանքի և Սիրո Ամբողջություն է և ով որ իրեն մի անգամ հիշում է, Նա անմիչապես պատասխանում է Սիրով...
Մարդը երբ հանցագործություն է կատարում Աստված նրան չի պատժում անձամբ: Աստված ղեկավարում է ամեն ինչ և Նա է բնության սկզբնական Օրենքի հիմնադիրը և երբ մարդ իր տգիտության պատճառով խախտում է բնության օրենքները, ապա նա ինքն է իրեն պատժում, որը արդեն Աստված սահմանել է...

Դատարկություն
17.02.2010, 10:57
Գուցե կրկնվեմ, բայց ես էլ իմ կարծիքն ասեմ:oy
Փոքր ժամանակ, երբ կարդացի «Մանկական Աստվածաշունչը», իսկ հետո արդեն «Աստվածաշունչը», ինձ համակեց մի սարսափելի վախ: Ես տեսնում էի, որ մարդիկ հավատում են Աստծուն, հուսադրվում ու մխիթարվում են նրանով և ինձ տարօրինակ թվաց, որ այդպիսի Էակին, որը ընդունակ է Սոդոմ-Գոմորի, Ջրհեղեղի ու էլի մի շարք երևույթների, սիրել: Հենց թեկուզ Հայտնությունը բավական է սարսափելու համար: Ու ես սկսեցի սարսափել Աստծուց ու մեկ-մեկ ինձ թվում էր, որ ես ավելի շատ վախենում եմ, քան հավատում: Իսկ հիմա, երբ մի փոքր ավելի մեծ, եմ սկսում եմ հասկանալ, որ Աստծուց վախենալ պետք չէ ու Աստված սարսափելի չէ, Աստծուն միայն պետք է սիրել ու վստահել: Չնայած էլի մեկ-մեկ վախենում եմ, բայց ավելի շատ արդեն ինքս ինձնից եմ վախենում, ինչ էլ անեմ մեղավորը նախ և առաջ ես եմ ու նախ և առաջ պետք է իմ արարքներից վախենամ, հետո նոր Աստծուց: Ինձ թվում է, որ մարդկանց մեծ մասը սկզբնական շրջանում չի ընկալում Աստծո գաղափարը առանց վախի, գուցե հենց այդ աստվածավախությունն է, որ մարդուն դրդում է հավատալ Նրան, ում ընկալելու համար պետք է «մի ինչ-որ վեցերորդ զգայարան», դրդում է հարգել, ու, վերջիվերջո, գուցե սիրել: Իսկ որոշ մարդիկ էլ արհեստական կերպով սարսափելի են դարձնում Աստծուն, երևի մտածելով, որ այդ դեպքում ավելի շատ մարդ Նրան կհավատա:

Մի բան հարցնեմ էլի:oy, եթե համարում եք, որ աստվածավախությունը վախի հետ ընդհանրապես կապ չունի, էդ դեպքում ինչի՞ էդ երևույթի անունը դրել են «աստվածավախություն», թող դնեին «աստվածահարգություն», կամ սրա պես մի ուրիշ բառ:

Monk
17.02.2010, 20:20

Չէ, Դատարկություն ջան, կապ չունի սարսափելու իմաստով, բայց ամեն դեպքում վախի տարրը կա. ի վերջո բոլորս էլ մեղք ունենք, և այդ մեղքն էլ թելադրում է որոշակի վախ: Ավելի լայն շրջանակով պատասխանեմ. Պողոս առաքյալը մարդու գործերը մի կողմից համեմատում է ոսկու, արծաթի և ադամանդի հետ, մյուս կողմից էլ փայտի, խոտի ու եղեգի, և նշում, որ կրակի փորձություն է սպասվում: Կրակն ավելի է մաքրում ազնիվ մետաղն ու թանկարժեք քարը, մինչդեռ այրում ոչնչացնում է փայտը, խոտն ու եղեգը: Աստված այդ մաքրագործող կրակն է, դեպի Ում ձգտում է Նրան հավատացող մարդը: Եվ եթե մարդու մեջ կա այն, ինչ ոչ թե ավելի է ազնվանալու, այլ այրվելու է և ոչնչանալու, դա էլ հենց մարդու մեջ որոշակի վախի աղբյուր է դառնում: Իսկ դրանից ձերբազատվելու լավագույն միջոցը պարզապես մաքրվելն է մեղքից: Ես փոխաբերական իմաստով պարզաբանեցի, բայց կարծում եմ հասկանալի է ասածս: Այն, որ մարդու մեջ վախ է առաջանում, ոչ թե Աստծո՝ սարսափելի լինելուց է, այլ մարդու անկատարությունից:

Tig
22.02.2010, 11:44

Մոնկ ջան, էս ամեն ինչը հասկանալի է ու ընդունելի, ուղղակի մի ավելացում, մարդ պիտի վախենա ոչ թե Աստծուց՝ այլ իր գործածներց, քանի որ դրանց պատասխանն է ստանալու: Եվ դրանց պատասխանը ստանում է ոչ թե ուղղակի Աստծուց, այլ Աստծո կողմից սահմանված օրենքներն են գործում... Մեր առօրեայում էլ կա էս անկապ երևույթը, օրինակ հանցագործը վախենում է ոչ թե օրենքից, այլ ոստիկանից... Այ էս մոտեցման փոփոխության համար էլ բացել եմ տվյալ թեման;)

յոգի
22.02.2010, 19:57
Աստծուն ճանաչողը Աստծուց չի վախենում, ոչ միյայն Աստծուց, այլ ոչ մի բանից չի վախենում...

«…եկեղեցի պիտի մտնել երկյուղածությամբ…» թե սիրով՞...
Նա ով ճանաչել է Գերագույնին ճանաչել է ամեն ինչ նաև իրեն... Վախը առաջանում է մարմնի հանդեպ, մտածելով, որ հանկարծ մարմնիս կամ մարմնիս հետ կապված հարազատներիս և իրերիս ոչինչ չպատահի... և ին՞չ է մարդ խնդրում կամ ուզում Աստծուց, ուտելիք, պաշտպանություն և շատ ուրիշ նյութական ցանկությունների կատարում, որոնք ժամանակավոր են և մարմնի վախճանի հետ վերանում են...
Աստվածավախությունը կարող է լինել տարբե, ըստ մարդկանց մակարդակի, մեկը կարող է վախենալ Աստծուց, որովհետև լսել է, որ Նա Հզոր է, Ամենազոր է..., մի ուրիշը վախենում է, որ Աստված կարող է պատժել իր արարքների համար, և այլը...
Բայց ցանկացած տեսակի վախ դա ան՛իմացության արդյունք է, ինչպես մթության մեջ մարդ քայլում է և չգիտի, որ կարողա արջևում փոս լինի և մեջը ընկնի, բայց երբ Արևը դուրս է գալիս ապա նա տեսնում է և վախը վերանում է... Վախը դա բնական է այս նյութական աշխարհում, բայց երբ մարդ գիտելիք է ձերք բերում, այդ ժամանակ վախը վերանում է...

««եկեղեցի պիտի մտնել երկյուղածությամբ…»» Եկեղեցի պետք է մտնել խոնարհությամբ, հարգանքով, բարությամբ և անվախությամբ, որովհետև Աստծո Տանը ոչ մի վախ չի կարող գոյություն ունենալ...
Այդ գրողը միգուցե ուրիշ բան է ինկատի ունեցել... ««երկյուղածությամբ»», իրենից՞ միգուցե...

Աինի
27.03.2010, 18:11
Իսկ հետաքրքիր է, Աստված ուզում է, որ իրենից վախենան։ Եթե այո, ապա այդքան էլ բարի չի...

Օրինակ դու քո ծնողների հեչ վախեցել ես մի վատ բան անելուց... հիմա ինչ ծնողներդ բարի չե՞ն...

Tig
29.03.2010, 15:40
Օրինակ դու քո ծնողների հեչ վախեցել ես մի վատ բան անելուց... հիմա ինչ ծնողներդ բարի չե՞ն...

Եթե կարելի է Ժառի փոխարեն ես պատասխանեմ:
Իհարկե եղել են դեպքեր, երբ վախեցել եմ, բայց շատ հազվադեպ… Ավելի ճիշտ ոչ թե վախեցել եմ, այլ ամաչել…
Ինչևէ, մի բան էլ եմ ուզում ասել, որ երբ գալիս է որոշակի հասունացման շրջան, մենք համարձակ կասկածի տակ ենք դնում մեր ծնողների ճիշտ կամ սխալ լինելը ու նրանց հետ հավասարը հավասարի մակարդակով քննարկում ու նրանց խոսքի ճիշտ ու սխալ լինելն ենք որոշում /իհարկե չանցնելով հարգանքի սահմանը/… Իսկ Աստծո դեպքում մենք «վախենում» ենք նրա խոսքը կասկածի տակ դնել… կամ նույնիսկ քննարկել…
Բայց ես հաղթահարել եմ այդ «վախը» և «հարցեր քահանային» թեմայում Հին կտակարանից որոշ մեջբերումներ անվանել եմ «Արարչին, ոչ վայել խոսք» և կասկածի տակ եմ դրել այդ խոսքի Աստվածային լինելը…

հ.գ. Հուսով եմ Տեր Շմավոնը շուտով կպատասխանի հարցերիս…

Elmo
03.04.2010, 01:34
Վախը գիտակցության հետ ընդհանուր բան չունեցող ֆունկցիա է: Աստծուց վախենալը իմ կարծիքով սխալ է: Ինչի՞ պետք է վախենամ Աստծուց: Վախը բնազդ է, վախը պաշտպանողական ֆունկցիա է, ես Աստծուց պաշտպանվելու կարիք չունեմ ու չեմ էլ կարող պաշտպանվել:
Կարծիք հնչեց, որ ծնողներից էլ են վախենում: Ոչ չեն վախենում: Վախենում են նեղացնել կամ հուսախաբ անել ծնողին, բայց ծնողից չեն վախենում, որովհետև ծնողից պաշտպանվելու կարիք չկա, իսկ վախը(արդեն նշել եմ) պաշտպանողական բնազդ է: Տվյալ դեպքում ծնողին նեղացնելուց պաշտպանվելու համար վածը բնական է, բայց զուտ ծնողից չեն պաշտպանվում, որովհետև ծնողը չի վնասում զավակին:

Աստծո դատաստանից վախենալով հիմարն էլ, մարդասպանն էլ, ամենաչար մարդն էլ իրեն աստվածահաճո կպահի էլի: Ստեղ հարցը մենակ հավատքի մեջ է: Ով հավատում է, նա վախենում է, բայց միայն վախից իրեն խելքո պահող մարդը հո լավը չի՞: Բանտում էլ մարդասպանները իրենց շատ էլ խելոք են պահում, որովհետև վախենում են, բայց հերիք է դուրս գան ու իրենց անպատժելիության գոնե 10 տոկոսի վրա վստահ լինեն, էլի հանցանք են գործում:

Իմ կարծիքով վախացնում են, որ տրիեն, իսկ կոնկրետ Աստծուն պետք չի որ իրենից վախենալով մեզ լավ պահենք: Ասծուն պետք ա, որ մենք լավն անենք ոչ թե վախից, այլ նրա համար, որ մենք ուզում ենք լավն անենք: