PDA

Դիտել ողջ տարբերակը : Աշխարհագրություն



yerevanci
04.02.2010, 11:15
Եկեք այստեղ քննարկենք աշխարհագրությանը վերաբերող հարցերը:

yerevanci
04.02.2010, 11:18
Ինչպես գիտենք, ջրաբանությունը աշխարհագրության մի ճյուղն է: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է մեր հանրապետության ջրային ռեսուրսների վիճակը:

Safaryan
04.02.2010, 12:35
Մի փոքր ինֆորմացիա ՀՀ գետերի մասին: Եթե հետաքրքրող հարցեր լինեն, գրեք:

ՀՀ տարածքի 9479 գետերը և գետակները պատկանում են Կուրի և Արաքսի ավազաններին: Դրանցից 9100 գետ ունեն մինչև 10կմ, իսկ 6 գետ` Ախուրյանը, Դեբեդը, Որոտանը, Աղստևը և Արփան 100կմ ավելի երկարություն և հոսում են հանրապետությունից դուրս: Գետային ցանցի առավել մեծ խտություն նկատվում է Զանգեզուրի լեռնաշղթայի և Կուրի ավազանի տարածքներում խտության միջին գործակիցը ՀՀ-ում կազմում է 0.81կմ/կմ քառ.: Գավառագետից մինչև Հրազդան գետի տարածքը, Հրազդան գետի վերին և միջին, Որոտանի միջին հոսանքներում, ինչպես նաև Ախուրյանի ստորին հոսանքի ձախափնյա տարածքներում կան անհոսք շրջաններ: Ախուրյան և Արաքս գետերի հոսքի մի մասը ձևավորվում է հանրապետությունից դուրս, իսկ մնացած բոլորը ձևավորվում են ՀՀ տարածքում: Արաքսը և Ախուրյանը հոսում են ՀՀ և Թուրքիայի սահմանով, իսկ Արաքսի մի հատված` նաև Իրանի և ՀՀ-ի սահմանով:
ՀՀ գետերն ունեն մեծ անկում: Նրանց մեծ մասը սկիզբ է առնում 200-3500մ բարձրություններից: Փոքր գետերի միջին թեքությունը կազմում է 25-35‰, սակայն մի շարք միջին 75-80‰: ՀՀ գետերն ունեն հալոցքային, հալոցքանձրևային, հալոցքային և ստորերկրյա, ստորերկրյա և խառը` հալոցքա-սառցադաշտային-ստորերկրյա-անձրևային սնում: Կան նաև մեծ քանակոթյամբ հեղեղատներ: Հոսքի գործակիցը /տարեկան հոսքի հարաբերությունը տարեկան տեղումներին/ բազմաթիվ գետավազաններում խիստ տարբեր է` 0.22-0.80:
Գետերի տարեկան հոսքի 50-75%-ը անցնում է վարարումների ժամանակ:

Առայժմ այսքանը:

Yeghoyan
04.02.2010, 12:41
Ինչպես գիտենք, ջրաբանությունը աշխարհագրության մի ճյուղն է: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է մեր հանրապետության ջրային ռեսուրսների վիճակը:

Շաաաատ կեղտոտ վիճակում են:

Չգիտեմ որտեղից է գալիս, ով է մեղավոր, բայց լավ կլիներ համապատասխան մարմնները զբաղվեին մեր չեղած ջրերով:

yerevanci
04.02.2010, 13:39
Չեի ասի, որ Հայաստանում ջուր չկա, որովհետև իրական թվերով Հայաստանը համարվում է ջրառատ երկիր, ու այդպես էլ կա, ուղղակի այդ ջրային ռեսուրսները բաշխված են խիստ անհավասարաչափ: Եթե մեր կառավարությունը հարցին մի փոքր ուշադրություն դարձնի, էտ դեպքում մենք չեմ ասում լավ, բայց նորմալ և որակյալ ջրամատակարարում կունենաինք, ինչի մասին երազում են շատ զարգացած երկրներ:

yerevanci
04.02.2010, 13:44
ՀՀ ջրային հաշվեկշիռը

Պարզված է, որ ՀՀ տարածքում մթնոլորտային տեղումների ընդհանուր գումարից (619մմ) գոլորշանում է 368մմ-ը , գետային հոսքը 230մմ և մնացած 20մմ անցնում է որպես խորքային հոսք: Գոլորշիացած ջուրը յուրացվում է բույսերի կողմից, որը համարվում է որպես արդյունավետ կորուստ, իսկ մեծ մասը գոլորշանում է հողի մակերևույթից (անարդյունավետ կորուստ): Կարևոր է նշել, որ արդյունավետ կորուստը (կենսազանգվածի համար) ստորին լեռնային գոտում (մինչև 1000մ) կազմում է 70% (ընդհանուր գոլորշացումից), միջին գոտում` 50-60%, իսկ բարձրալեռ գոտում` միայն 35-40%:

yerevanci
04.02.2010, 13:50
Հանրապետության տարածքում, բացի Սևանա լճից կան նաև մեկ տասնյակից ավելի մանր լճեր, որոնք հիմնականում գտնվում են 2000-3500մ բարձրություններում: Դրանցից առավել ծավալ ունեն` Սև լիճը (9000հազ.մ խոր.), Ակնա լիճը (2500հազ.մ խոր.), Կապուտանը (1500հազ.մ խոր.), Գազանա (360հազ.մ խոր., Քարի (357 հազ.մ խոր.) և այլն: Գետերի ջրային պաշարների սղության պատճառով ՀՀ-ում կառուցված են մեկ տասնյակից ավելի ջրամբարներ, որոնք միաժամանակ կանոնավորում են գետերի հոսքը: Դրանցից առավել խոշորներից են Ախուրյանի (Թուրքիայի հետ համատեղ, 525մլն. մ խոր.), Սպանդարյանի (277մլն. մ խոր.), Արձի լճի (105 մլն. մ խոր), Տոլորսի (96.8մլն. մ խոր.), Ապարանի (91 մլն. մ խոր.), Ազատի (70 մլն. մ խոր.) և այլն:
Սևանա լիճը համարվում է ազգային հարստություն, որը գտնվում է 1898մ բարձրության վրա: Սևանա լիճը իր ունիկալ ֆաունայով, ֆլորայով, էկոլոգիական դերով և քաղցրահամ ջրի պաշարներով ունի ազգային պարկի կարգավիճակ: ՀՀ ջրային պաշարների 80%-ը գտնվում է Սևանա լճում: Դա 5 անգամ ավելի է հոսքային և 35 անգամ ամբարված ջրերից:
Գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացումը սերտորոն կապված է Սևանա լճի հետ: Լճի ջրերով սկսած 1933թ. ոռոգվում են մոտ 100 000 հա հողատարածքներ: Միաժամանակ տարեկան արտադրվում է 2.5 մլն. կվտ էլեկտրաէներգիա: ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացումը մեծապես պայմանավորված է Սևանա լճի ջրային պաշարների ինտենսիվ օգտագործմամբ: Լճի մակարդակի իջեցման պատճառով տեղի ունեցան լուրջ էկոլոգիական փոփոխություններ: 42.2%-ով փոքրացավ ծավալը, 20-ով բարձրացավ ջրի ջերմաստիճանը, նվազեց թթվածնի բաղադրությունը ջրի մեջ, բարենպաստ պայմաններ ստեղծվեցին ջրիմուռների աճի համար: Ամբողջապես վերացավ ձկան իշխան տեսակը և այլն: Լճի էվտոֆիկացման պրոցեսը կանխելու նպատակով 1982թ-ին Արփա-Սևան թունելով սկսեցին Սևան տեղափոխել տարեկան 250-270 մլն. մ խոր. ջուր: Ջրային հաշվեկշիռը դարձավ դրական և սկսեց բարձրանալ մակարդակը` 1998թ. այն բարձրացավ 1.2 մետրով: Սակայն դա չի բավարարում լճի էվտրոֆիկացումը դադարեցնելու համար: Անհրաժեշտ է մակարդակը բարձրացնել ևս 6 մետրով:
Այս կապակցությամբ Համաշխարհային միջազգային բանկի աջակցությամբ իրագոծվում է ՙՍևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման՚ ծրագիրը: Սևանա լճի լիմնոլոգիական ցուցանիշները տրված են ստորև բերված գրաֆիկում:
Ջրային ռեսուրսների մանրակրկիտ հետախուզական աշխատանքները ցույց են տալիս, որ ՀՀ փոքր գետերի վրա կարելի է կառուցել մոտ 70 ջրաէլեկտրակայաններ (ՋրԷԿ), որոնց մի զգալի մասը պետք է մատակարարեն էլեկտրաէներգիա լեռնային և բարձր լեռնային բնակավայրերին: Դրանցից երկու տասնյակը ծրագրված է կառուցել մոտակա 5 տարիներին: Սակայն ծրագիրը կարելի է իրականացնել միայն ինվեստիցիաների միջոցով:

Adriano
04.02.2010, 14:59
Շատ լավ թեմա է: Ես ինքս շատ -շատ եմ սիրում աշխարհագրություն: Գետեր, Լճեր, լեռներ, հարթավայրեր, ամենաշատը սիրում եմ երկրների մասով աշխարհագրությունը, երկրները իրենց մայրաքաղաքներով, երկրների մասին տեղեկություններով, շատ եմ սիրում տնտեսական աշխարհագրությունը: Օրինակ ես շատ եմ սիրում նաև աշխարհագրական հայտնագործությունների մասը, շատ հետաքրքիր ու ես կարծում եմ հետաքրքրիր նյութեր կներկայացնեմ այստեղ:

yerevanci
04.02.2010, 17:45
Դե լավ կլինի որ տնտեսական գծով էլ դու գրառումներ անես

Tigran Yerevanci
04.02.2010, 19:41
Ինչպես գիտենք, ջրաբանությունը աշխարհագրության մի ճյուղն է: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է մեր հանրապետության ջրային ռեսուրսների վիճակը:

Հայաստանը սակավաջուր երկիր է, սակայն բնակչության թիվն ևս փոքր է: Խելամիտ օգտագործելու, չաղտոտելու դեպքում ամեն ինչ պետք է որ լավ լինի...

Tigran Yerevanci
04.02.2010, 20:38
Հենց նոր մտածեցի. շատ հետաքրքրիր է, ես հիմա ակումբի անդամության թեկնածու եմ, իսկ մի քանի օր առաջ դարձա գիտությունների թեկնածու... Երկու "երնեկ", ինչպես ասում են...

yerevanci
04.02.2010, 20:45
Տիգրան ջան գիտությունների թեկնածուի աշխատանքդ արդեն տեսնում ենք, այ որ անդամության թեկնածուի աշխատանքն էլ տեսնեինք, էլ ավելի լավ կլիներ

yerevanci
04.02.2010, 22:12
Հայաստանը սակավաջուր երկիր է, սակայն բնակչության թիվն ևս փոքր է: Խելամիտ օգտագործելու, չաղտոտելու դեպքում ամեն ինչ պետք է որ լավ լինի...

Չէ Տիգրան ջան Հայաստանը սակավաջուր երկիր չէ, մեկ մարդուն բաժին ընկնող ջրի քանակով Հայաստանը զգալիորեն գերազանցում է սահմանված նորման, բայց կա մեկ այլ խնդիր, որ այդ ջուրը բաշխված է բավականին անհավասարաչափ

Rammstein
05.02.2010, 20:08
Չէ Տիգրան ջան Հայաստանը սակավաջուր երկիր չէ, մեկ մարդուն բաժին ընկնող ջրի քանակով Հայաստանը զգալիորեն գերազանցում է սահմանված նորման, բայց կա մեկ այլ խնդիր, որ այդ ջուրը բաշխված է բավականին անհավասարաչափ

Ճիշտն ասած չգիտեմ` Հայասանը սակավաջուր է, թե չէ, բայց եթե հաշվենք, օրինակի համար` մեկ մարդուն բաժին ընկնող հողատարածքը, կարող է պարզվի, որ ամենամեծ երկրներից ա, կամ եթե հաշվենք մեկ մարդուն բաժին ընկնող փողերի քանակը (բոլորի ունեցվածքը գումարենք ու բաժանենք մարդկանց թվի վրա), ապա շատ հնարավոր է, որ կլինենք ամենահարուստ երկրների ցուցակում:

yerevanci
08.02.2010, 09:25
Ռեկրեացիոն ռեսուրսների տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը բավականաչափ հարուստ երկիր է, որը պայմանավորված է երկրաաշխարհագրական դիրքով և լանդաշֆտային բազմազանության, կլմայաբուժական բարենպաստ պայմաններով, հանքային ջրերի առկայությամբ, անտառներով, բնության և պատմամշակութային անկրկնելի հուշարձաններով: Ռեկրեացիան, որպես Հայաստանի էկոնոմիկայի ինքնուրույն ճյուղ, ձևավորվել է միայն վերջին տասնամյակներում: Անկախացմանը նախորդող տարիներին այն արդեն հասել էր զարգացման բարձր մակարդակի և դարձել էր գործուն համակարգ, որի վկայությունն են նրա տեխնիկական հզորությունները:
Ռեկրեացիոն տնտեսաճյուղի բարձր զարգացվածության վկայությունն էր այն, որ հանրապետության առանձին տարածքների վրա ձևավորվել էին խիտ կառուցապատ ինդուստրիալ ռեկրեացիոն զոնաներ, ինչպես, օրինակ` Ծաղկաձորը, Մարմարիկի հովիտը, Դիլիջան, Ջերմուկ, Արզնի առողջավայրերը, Սևանա լճի առափնյա գոտին և այլն: Նշված զոնաներում բնօգտագործման հիմնական ճյուղը ռեկրեացիոն ինդուստրիան էր, որը դարձել էր նաև տեղի բնակչության հիմնական զբաղմունքը: 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի և դրան հաջորդող տարածաշրջանում հայտնի իրադարձություններից հետո նշված օբյեկտների մեծ մասը օգտագործվել են անօթևանների ու փախստականների կողմից որպես կացարաններ: Այդ ամենը զգալիորեն կազմալուծեց հանրապետության ռեկրեացիոն համակարգը:

yerevanci
08.02.2010, 09:47
http://meteo.am/arm/hydroall.htm?2

Հայաստանի Հանրապետության ջրի որակի ուսումնասիրություններ կատարող դիտակետերը

Surveyr
08.02.2010, 10:04
http://meteo.am/arm/hydroall.htm?2

Հայաստանի Հանրապետության ջրի որակի ուսումնասիրություններ կատարող դիտակետերը



Ոնց հասկանում եմ, դու էս գործից գլուխ հանում ես, կամ էլ ձեռքի տակ բավականին մեծ ծավալի ինֆորմացիա ունես;)

Ամեն դեպքում ինձ մի հարց է հուզում, հուսով եմ կպատասխանես:)

Խոսքը Սևանա լճի մասին է, ավելի կոնկրետ նրա մակարդակի բարձրացման: Ինչքանով հասարակ մահկանացուներիս է հայտնի, լճի մակարդակը բարձրանում է առավելապես Արփա-Սևանի հաշվին, Ի՞նչքան է ներկայումս լճի մակարդակի և Արփա-Սևան ջրատար թունելի ելքի բարձրությունների տարբերությունը, այդ տարբերության նվազումը որոշակի պահին կարո՞ղ է խոչընդոտ հանդիսանալ լճի մակարդակի հետագա բարձացման համար: Եվ վերջապես, ինչպիսի՞ հնարավոր քայլեր կարող են նախաձեռնվել այդ խոչընդոտը վերացնելու համար

yerevanci
08.02.2010, 10:40
ես իրիկունը մի նկար կդնեմ, որը լրիվ կպատասխանի քո հարցին, ֆոտոն արված է հենց այն հատվածում, որտեղ Արփա-Սևանը թափվում է Սևան

Surveyr
08.02.2010, 10:47
ես իրիկունը մի նկար կդնեմ, որը լրիվ կպատասխանի քո հարցին, ֆոտոն արված է հենց այն հատվածում, որտեղ Արփա-Սևանը թափվում է Սևան

Անհամբերությամբ կսպասեմ, երևի ձեռքի տակ եղած ինֆորմացիայի քանակը բավարար չէր :P

yerevanci
08.02.2010, 10:51
Անհամբերությամբ կսպասեմ, երևի ձեռքի տակ եղած ինֆորմացիայի քանակը բավարար չէր :P

Դե ուղղակի հիմա աշխատանքի եմ, իսկ նկարը տաննա: Իսկ դու ի՞նչ կապ ունես աշխարհագրության հետ

Surveyr
08.02.2010, 10:58
Դե ուղղակի հիմա աշխատանքի եմ, իսկ նկարը տաննա: Իսկ դու ի՞նչ կապ ունես աշխարհագրության հետ

սիրողական, :)

yerevanci
08.02.2010, 11:31
սիրողական, :)

հարցդ շատ լուրջ էր, մտածեցի կարողա էտ ֆակուլտետի հետ կապ ունենաս

Surveyr
08.02.2010, 11:54
հարցդ շատ լուրջ էր, մտածեցի կարողա էտ ֆակուլտետի հետ կապ ունենաս

Չի բացառվում, բայց դե ամեն դեպքում պարտադիր չէ կապ ունենալ: Աշխարհագրությունը որպես այդպիսին բավականին հանրամատչելի գիտություն է, որոշակի մակարդակով, և եթե հաշվի առնենք, որ նաև բավականին հետաքրքիր է, կարելի է ասել, որ ես լրիվ իրավունքները ունեմ նման հարց տալու առանց նշված ֆակուլտետի հետ կապ ունենալու:

yerevanci
08.02.2010, 21:13
Չի բացառվում, բայց դե ամեն դեպքում պարտադիր չէ կապ ունենալ: Աշխարհագրությունը որպես այդպիսին բավականին հանրամատչելի գիտություն է, որոշակի մակարդակով, և եթե հաշվի առնենք, որ նաև բավականին հետաքրքիր է, կարելի է ասել, որ ես լրիվ իրավունքները ունեմ նման հարց տալու առանց նշված ֆակուլտետի հետ կապ ունենալու:

Սա էլ այն տեղը, որտեղ Արփա-Սևանը թափվումա Սևանա լիճ

46060Արփա - Սևան

yerevanci
09.02.2010, 10:01
Ջուր՝ լուսնի վրա

ԱՄՆ-ի տիեզերական հետազոտությունների գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն տեղեկացնում է, որ վերջերս լուսնի վրա սկսված հետազոտական առաքելությունը ստացել է այստեղ ջրի մինչ այժմ ամենամեծ կուտակումների մասին վկայություններ։
Ինչպես գործակալությունն է հաղորդում, լուսնի վրա հայտնաբերվել է նշանակալի քանակությամբ ջուր այն բանից հետո, երբ լուսին ուղարկված տիեզերանավը ծրագրված կերպով հարվածել ու կործանվել է լուսնի մշտապես ստվերոտ մի տարածքում։
ՆԱՍԱ-ն հոկտեմբերի 9-ին էր լուսնի հարավային բեւեռի մի խառնարանի ուղղությամբ արձակել մի մեծ հրթիռ, որին հետեւում էր թռչող մի սարք, հարվածը նկարահանելու համար։
Առաքելության գիտնականներն ասում են, թե հարվածից պայթած բեկորներում նկատվող ջուրը մոտավորապես 1ՕՕ լիտր է, ինչը նշանակում է, որ այստեղ կա ավելի մեծ քանակությամբ ջուր, քան երկրի վրայի ամենաչոր անապատներում։
Ջրի առկայությունը թույլ կտա ավելի հեշտությամբ հաստատել տիեզերական հենակետեր լուսնի վրա, որոնք անհրաժեշտ են դեպի մարս տիեզերագնացներ ուղարկելու առաքելությունների համար։
Իսկ գիտնականներն այսօր ավելի շատ տեղեկություններ ունեն Մարսի մակերեւույթի, քան լուսնի բեւեռային հատվածների մասին։

yerevanci
09.02.2010, 10:07
ԱՄՆ-ի մայրաքաղաքը՝ ձյան հաստ շերտի տակ

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ու նրա հարակից Վիրջինիա եւ Մերիլենդ նահանգներում շարունակվում է ուժեղ ձնաբուքը։ Մայրաքաղաքն արդեն ծածկված է 75 սանտիմետր ձյան շերտով։Սկսվել են քամիներ, ընկել տեսանելիության աստիճանը։
Վաշինգտոնում փակ են բոլոր խանութները։ Կանգ է առել երթեւեկությունը: Փակվել էին դաշնային կառավարության ու մասնավոր ընկերությունների հաստատությունները։ Բնակչությանը կոչ է արված մնալ տներում։
Ձնաբուքը տարածվել է դեպի Արեւմտյան Վիրջինիա, Փենսիլվանիա, Դելըվեր ու Նյու Ջերսի նահանգներ։
Նման ձնաբուք Վաշինգտոնում որեւէ անգամ չի գրանցվել անցած 9Օ տարիների ընթացքում։
Չեղյալ են հայտարարված օդային ու երկաթուղային երթերը։
Գրանցվել են ավտոճանապարհային մի շարք աղետներ, կոտրվել են բազում ծառեր, որոշ շրջաններ՝ զրկվել էլեկտրականությունից։
Ձնաբքի մեջ հայտնված նահանգներում շարունակ գործում են ձյուն մաքրող հազարավոր մեքենաներ, ճանապարհներին լցվել է մի քանի հարյուր հազար տոննա աղ։ Մի քանի նահանգներում ծախսվել է մաքրման աշխատանքների համար հատկացված գումարների մեծ մասը։
Իսկ ինչպես բնությամբ հիացողներն են ասում, քաղաքները հայտնվել են բնության սպիտակ ու մաքուր սավանի տակ։

yerevanci
09.02.2010, 11:38
Ներկայիս Հայաստան

yerevanci
09.02.2010, 11:42
Ապագայի Հայաստան

Safaryan
09.02.2010, 13:07
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գտնվում է Փոքր Կովկասի հարավարևելյան մասում: Հանրապետության մակերևույթը տիպիկ լեռնային է եւ ընդգրկում է Ղարաբաղյան բարձրավանդակի արևելյան հատվածն ու արևմուտքից թեքությամբ իջնում դեպի արևելք` ձուլվելով Քուռ-Արաքսյան ընդարձակ հարթավայրի մեծ մասը կազմող Արցախյան դաշտավայրին:
Լեռնային արագահոս գետերը հարյուրավոր դարերի ընթացքում Արցախ-Ղարաբաղ լեռնաշխարհի մակերևույթը վեր են ածել անդնդախոր ձորերի ու գեղատեսիլ հովիտների: Դրանցից հատկապես նշանավոր են Իշխանագետ, Վարանդա, Խոնաշեն, Կարկառ, Ինջա, Խաչեն, Կավարտ, Թարթառ գետերի հովիտները: Սրանցից ամենաընդարձակը Թարթառ գետի հովիտն է, որը գտնվում է Մարտակերտի շրջանում:
Այսպիսով, հանրապետության տարածքն ունի խիստ կտրտված լեռնային մակերևույթ: Համեմատաբար հարթավայրային են Մարտունու և Մարտակերտի շրջանների արևելյան` ցածրադիր մասերը:


շարունակելի...

Yeghoyan
09.02.2010, 13:15
Ներկայիս Հայաստան


Ապագայի Հայաստան


էս ո՞նց որոշեցիք:8



Ջուր՝ լուսնի վրա

սրա մասին նկար չկա՞:oy

Ձայնալար
09.02.2010, 13:20
Մոդերատորական: Հայաստանի անցյալ, ներկա և ապագա սահմանների մասին քննարկումները հարիր են «քաղաքականություն» և/կամ «պատմություն» բաժնին: Այս թեմայում դրանք թեմայից դուրս են և ենթակա են ջնջման:

yerevanci
09.02.2010, 13:37
էս ո՞նց որոշեցիք:8

որոշելու բան էլ չկա, ըտենց պիտի լինի, թող թուրքերը որոշեն ի՞նչ պիտի անեն


սրա մասին նկար չկա՞:oy

էտքան էլ լավ նկար չի, բայց նայեք

yerevanci
09.02.2010, 15:58
Աշխարհագրությունը (հունարեն՝ Γεωγραφία (գեոգրաֆիա), որն առաջացել է Գեո (γη) կամ Գեյա (γαια)՝ երկուսն էլ "երկիր" իմաստը ունեցող, և գրաֆեին (γραφειν), որը նշանակում է «նկարագրել», «գրել» կամ «պատկերագրել», բառերի կապակցմամբ) երկրի և նրա հատկանիշների, բնակիչների և երևույթների ուսումնասուրությունն է։ «Գեոգրաֆիա» բառը առաջին անգամ օգտագործվել է Էրատոսթենեսի (275-195 մ.թ.ա.) կողմից։

yerevanci
09.02.2010, 16:09
Բերմունդյան Եռանկյունի

Բերմուդյան եռանկյունու կազմի մեջ են մտնում Բերմուդյան կղզիները, Պուերտո Ռիկոյի եվ Ֆլորիդայի արևմտյան մասը: Բերմուդյան եռանկյունի անվանումը սիմվոլիկ է, իրականում աշխարհագրական այդ տարածքը բնավ էլ եռանկյունաձև չէ: Որոշ դիտարկումների համաձայն նրա տարածքի մեջ ներառվում են նաև Կարիբյան ծովի, Մեքսիկական ծոցի և Ատլանտյան օվկիանոսի արևելյան մասը` մինչև Ազովի կղզիներ: Բերմուդյան եռանկյունու առեղծվածը կայանում է նրա ջրային եվ օդային մակերևույթի առանձնահատկություններ մեջ:
Համապատասխան բազմաթիվ հետազոտությունների շատ ուսումնասիրողներ հանգել են այն եզրակացության, որ Բերմուդյան եռանկյունու ջրային աշխարհագրությունը երբևէ հետազոտված ամենադժվարին , ամենավտանգավորն ու յուրօրինակն է: Ջրի հատակում առկա են մի քանի բարձր սարեր, կա շատ անկանոն ջրային հոսք, աբիսալ հարթություններ, խորը ջրանցքներ, թեք և միջին հարթություններ: Ատլանտյան օվկիանոսի այս տարածքը համարվում է ամենախորը եվ ամենավտանգավորը. ջրի հատակին առկա են նաև հոսող նստվածքային գոտիներ, որոնք տեղ տեղ հասնում եմ մինչև 2 կմ: Ջրի ջերմաստիճանը Բերմուդյան եռանկյունու տրոպիկական մասում տատանվում է 22-35 աստիճան: Սակայն Բերմուդյան եռանկյունու առեղծվածի հիմնական հանգույցը կայանում է Գոլֆսթրիմի ջրային հոսանքները եվ ջրային ցերկուլյացիաները: Նման ցերկուլյացիոն շարժ առկա է նաև մթնոլորտային հատվածում: Հաստատված է , որ այստեղ 5-6 օրը մեկ փոթորիկներ են տեղի ունենում , քանի որ Բերմուդյան եռանկյունին գտնվում է տրոպիկական ցլիկլոնների ազդեցության տակ: Այս հատվածում հաճախակի են նաև հզոր և կործանարար՝ զիգզագային ընթացք ունեցող տորնադոները:

yerevanci
10.02.2010, 12:13
Երկրաշարժ

Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։
Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում՝ խլուրդը և այլն։ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։ Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմովտանգ եղանակ» հասկացությունը։
18–րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների շարժման արդյունքում։ 19-20 դդ երբ երկրաբանությունը, երկրաֆիզիկան և սեյսմալոգիան սկսեցին լայն թափով զարգանալ, առաջ քաշվեցին բազմաթիվ տեսություններ՝ Երկրի կառուցվածքի և երկրաշարժերի առաջացման վերաբերյալ։
Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն երկրաշարժերը տեղի են ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների կարծրությանը։ Ահա թե ինչ է գրում ռուս խոշոր գիտնական Ե.Ֆ. Սավարենսկին. «Մինչ այժմ գոյություն չունի լիակատար հստակություն, թե հատկապես ինչպիսի կոնկրետ պրոցեսներով են պայմանավորված երկրաշարժերը։ Բավարար վստահությամբ միայն կարելի է ասել, որ դրանք կապված են Երկրի ընդերքում ընթացող ֆիզիկոքիմիական պրոցեսների և թերմոդինամիկ ռեժիմի փոփոխությունների հետ»։
Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.
..Բնական երկրաշարժեր
..Տեխնածին երկրաշարժեր
Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։
Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։
Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։
Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.
..Կանխատեսելի երկրաշարժեր
..Անկանխատեսելի երկրաշարժեր
Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։

yerevanci
10.02.2010, 12:24
1556 հունվարի 23 — Գանսյու և Շանսի, Չինաստան — Չինական երկրաշարժ 830 000 մարդ է զոհվել:
1692 - Ճամայկա - Պորտ-Ռոյալը լիովին ավերվել է:
1737 — Կալկութա, Հնդկաստան — 300 000 մարդ է զոհվել:
1755 — Լիսաբոն — 60 000-ից մինչև 100 000 մարդ է զոհվել, քաղաքը լիովին ավերվել է:
1783 — Կոլաբրիա, Իտալիա - 30 000-ից մինչև 60 000 մարդ է զոհվել:
1811 — Նյու Մադրիդ, Միսսուրի, ԱՄՆ - քաղաքը լիովին ավերվել է, 500 կմ² տարածքում ջրհեղեղ:
1896 — Սանրիկու, Ճապոնիա - էպիկենտրոնը ծովում էր: Հսկայական ալիքը 27 000 մարդ և 10 600 շինություն է ավերել:
1897 — Ասսամ, Հնդկաստան - 23 000 մ² տարածքը անճանաչելիորեն փոխվել է, հավանաբար մարդկային պատմության ընթացքում ամենախոշոր երկրաշարժն է:
1906 — Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ 1 500 մարդ է զոհվել, քաղաքի 10 կմ² տարածք է ավերվել:
1908 — Սիցիլիա, Իտալիա 83 000 մարդ է զոհվել, Մեսսինա քաղաքը լիովին ավերվել է:
1911 հունվարի 4 (դեկտենբերի 22 1910 ըստ հին տոմարի) - Վերնիյ (մինչև 1921 - Ալմա Աթայի անվանումը), Ղազախստան, Ռուսական կայսրություն. 9-10 բալ ուժգնությամբ, համարյա ողջ քաղաքը ավերվել է, մնացել են եզակի կառույցներ:
1920 — Գանսյու, Չինաստան 20 000 մարդ է զոհվել:
1923 — Կանտոյի մեծ երկրաշարժ — Տոկիո և Յոկոգամա, Ճապոնիա (8,3 ըստ Ռիխտերի) — 143 000 մարդ է զոհվել:, ծագած հրդեհի պատճառով մոտ 1 000 000 մարդ մնացել է առանց տանիքի:
1939 — Ներքին Տավրոս, Թուրքիա 32 000 մարդ է զոհվել:
1948 — Աշխաբադ, Թուրքմենիա, Աշխաբադի երկրաշարժ, — 110 000 մարդ է զոհվել:
1949 — Էկվադոր 10 000 մարդ է զոհվել:
1950 — Հիմալայներ սարերում 20 000 կմ² տարածք է ավերվել:
1960 — Ագադիր, Մարոկո 12 000 - 15 000 մարդ է զոհվել:
1960 — Չիլի, մոտ 10 000 մարդ է զոհվել, ավերվել են Կոնսեպսեն, Վալդիվիա, Պուերտո-Մոն քաղաքները:
1963 — Սկոպյե, Հարավսլավիա մոտ 2 000 մարդ է զոհվել, քաղաքի մեծ մասը ավերվել է:
1964 — Անկորիջ, Ալյասկա, ԱՄՆ քաղաքի մեծ մասը ավերվել է, մեծ սահանքներ, 300 կմ երկաթգիծ է քանդվել:
1966 ապրիլի 26 — Տաշքենդ, Ուզբեկիստան, Տաշքենդի երկրաշարժ — (5.3 ըստ Ռիխտերի սանդղակի) քաղաքը խիստ տուժել է, 8 մարդ է զոհվել:
1970 — Պերու 63 000 մարդ է զոհվել:, 600 000 մարդ մնացել է առանց տանիքի:
1976 — Գվատեմալա ավելի քան 20 000 մարդ է զոհվել, մոտ 1 000 000 մարդ մնացել է առանց տանիքի:
1976 հուլիսի 28 — Տյանշան, հյուսիս-արևելյան Չինաստան, Տյանշանի երկրաշարժ (8,2 ըստ Ռիխտերի սանդղակի) — ավելի քան 655 000 մարդ է զոհվել:
1981 — Սիցիլիա ավերածություններ բազմաթիվ բնակավայրերում, սկսել է գործել Էթնա հրաբուխը:
1985 — Մեխիկո, Մեքսիկա (8,2 ըստ Ռիխտերի սանդղակի) — ավելի քան 7 500 մարդ է զոհվել:
1988 դեկտեմբերի 7— Սպիտակի երկրաշարժ: Հայաստան, ավերվել են Սպիտակ, Լենինական քաղաքները և բազմաթիվ գյուղեր, 40 000-45 000 մարդ է զոհվել, նույնքան ստացել են խեղումներ:
1995 մայիսի 28 — Նեֆտեգորսկ, Հյուսիս-արևելյան Սախալին (7.5 բալ) 1841 մարդ է զոհվել:
2008 - Սիչուանի երկրաշարժը -երկրաշարժ կենտրոնական Չինաստանում, զոհվել է մոտ 70000 մարդ:
2010 հունվարի 12 — Հայիթիի երկրաշարժ (2010), Պորտ-օ-Պրենս, (7,3 բալ)։ 2010թ. փետրվարի 1-ի դրությամբ, մարդկային զոհերի ստույգ քանակը դեռ հայտնի չէր։

Ռուֆուս
10.02.2010, 14:30
1966 ապրիլի 26 — Տաշքենդ, Ուզբեկիստան, Տաշքենդի երկրաշարժ — (5.3 ըստ Ռիխտերի սանդղակի) քաղաքը խիստ տուժել է, 8 մարդ է զոհվել:

Այ էս մեկին չեմ հավատում, Խորհրդային միությունը դիտմամբ էր հայտարարել, որ 8 մարդ է զոհվել, որպեսզի կապիտալիստական երկրները օգնություն չտրամադրեն, իրականում զոհերի քանակը շատ ավելի մեծ է եղել:

yerevanci
10.02.2010, 15:05
Այ էս մեկին չեմ հավատում, Խորհրդային միությունը դիտմամբ էր հայտարարել, որ 8 մարդ է զոհվել, որպեսզի կապիտալիստական երկրները օգնություն չտրամադրեն, իրականում զոհերի քանակը շատ ավելի մեծ է եղել:

Հարգելի Ռուֆուս
տվյալները պաշտոնական են, բայց քո ասածը տրմաբանական է

yerevanci
10.02.2010, 19:17
Շաքեի ջրվեժ

Գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիանից 3 կմ հյուսիս-արեւմուտք, Որոտանի ձախակողմյա Շաքե վտակի վրա: Բարձրությունը 18 մ է: Շաքեն Հայաստանի ամենաբարձր եւ գեղեցիկ ջրվեժն է, այն մշտապես գրավել է այցելուներին եւ եղել զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում: Հեռավորությունը Երեւան-Ստեփնակերտ մայրուղուց 4 կմ է:

Ձայնալար
10.02.2010, 23:29
Շաքիի ջրվեժ է, ոչ թե Շաքեի, բայց դա այդքան էլ էական չէ: Շներհակալությու հետաքրքիր նյութեր տեղադրելու համար:


Շաքի, (Шаки, Shaki), Շագի, Շակի, Շաքե, Շեկի, Շեքի - Գ յ ո ւ ղ ՀՀ Սիսիանի շրջ-ում, Սիսիան ք-ից 5 կմ հս-արմ, Երևան– Գորիս տվտոմայրուղու աջ կողմում, երեք կողմերից բլուրներով պատած մի փոքրիկ հարթավայրում։ Հնում կոչվում էր Շաքե՝ Սեծ Հայքի Սյունիք աշխ-ի Ծղուկ գավ-ում։ Գ-ում բխում են հորդառատ ու սառնորակ աղբյրուներ, որոնք կազմում են Շաքի գետակը, իսկ վերջինիս գետաբերանի մոտ գտնվում է Շաքիի գեղատեսիլ ջրվեժը։ Ունի ընտիր բազալտի հանքեր։ Գ-ի տները թեք տանիքով են, նորակերտ ու հարմարավետ, բակերում ունեն բանջարանոցներ ու մրգատու ծառեր։ 1831թ ուներ 48, 1897-ին՝ 1191, 1926ին՝ 792, 1939–ին՝1159, 1959-ին՝ 1385, 1970-ին՝ 1704, 1979-ին՝ 1698, 1989-ին՝ 1449 հայ բնակիչ։ Զբաղվում են հացահատիկի, կերային կուլտուրաննհրի. ծխախոտի մշակությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավար, մսուր-մանկապարտեզ, բուժկայան։ Գ-ի մոտ, Շաքի գետի վրա գտնվում է Շ-ի ՀԷԿ-ը (1937բ)։ Գ-ում և, շրջակայքում պահպանվել են Շաքեի վանքի ավերակները, խաչքար, խարիուլ մատուռ։ Շրջակայքում են գտնվում Շամախիի բերդի, Թահնալու, Օրանջա գ-տեղիները։ Գ-ից հր 1960 թ գտնվել է քարե դամբարան՝ մոտ 3 մ երկար, որի մեջ եղել են մարդու ոսկորներ և քարե կացին։ 1988–89թթ Ադերբեջանում ծավալված հայկական կոտորածների կապակցությամբ գ-ի ադրբեջանցիները հեռացել են Ադրբեջան, իսկ այնտեղից Բաքու, Սումգայիթ և Գյանջա ք-ներից Շ են բռնագաղթել 138 տ՝ 587 հայեր։ 04.12.1995 թ մտել է Սյունիքի մարզի մեջ։

http://www.armeniapedia.org/index.php?title=%D5%87%D5%A1%D6%84%D5%AB

yerevanci
11.02.2010, 08:57
Շաքիի ջրվեժ է, ոչ թե Շաքեի, բայց դա այդքան էլ էական չէ: Շներհակալությու հետաքրքիր նյութեր տեղադրելու համար:


Շաքի, (Шаки, Shaki), Շագի, Շակի, Շաքե, Շեկի, Շեքի - Գ յ ո ւ ղ ՀՀ Սիսիանի շրջ-ում, Սիսիան ք-ից 5 կմ հս-արմ, Երևան– Գորիս տվտոմայրուղու աջ կողմում, երեք կողմերից բլուրներով պատած մի փոքրիկ հարթավայրում։ Հնում կոչվում էր Շաքե՝ Սեծ Հայքի Սյունիք աշխ-ի Ծղուկ գավ-ում։ Գ-ում բխում են հորդառատ ու սառնորակ աղբյրուներ, որոնք կազմում են Շաքի գետակը, իսկ վերջինիս գետաբերանի մոտ գտնվում է Շաքիի գեղատեսիլ ջրվեժը։ Ունի ընտիր բազալտի հանքեր։ Գ-ի տները թեք տանիքով են, նորակերտ ու հարմարավետ, բակերում ունեն բանջարանոցներ ու մրգատու ծառեր։ 1831թ ուներ 48, 1897-ին՝ 1191, 1926ին՝ 792, 1939–ին՝1159, 1959-ին՝ 1385, 1970-ին՝ 1704, 1979-ին՝ 1698, 1989-ին՝ 1449 հայ բնակիչ։ Զբաղվում են հացահատիկի, կերային կուլտուրաննհրի. ծխախոտի մշակությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավար, մսուր-մանկապարտեզ, բուժկայան։ Գ-ի մոտ, Շաքի գետի վրա գտնվում է Շ-ի ՀԷԿ-ը (1937բ)։ Գ-ում և, շրջակայքում պահպանվել են Շաքեի վանքի ավերակները, խաչքար, խարիուլ մատուռ։ Շրջակայքում են գտնվում Շամախիի բերդի, Թահնալու, Օրանջա գ-տեղիները։ Գ-ից հր 1960 թ գտնվել է քարե դամբարան՝ մոտ 3 մ երկար, որի մեջ եղել են մարդու ոսկորներ և քարե կացին։ 1988–89թթ Ադերբեջանում ծավալված հայկական կոտորածների կապակցությամբ գ-ի ադրբեջանցիները հեռացել են Ադրբեջան, իսկ այնտեղից Բաքու, Սումգայիթ և Գյանջա ք-ներից Շ են բռնագաղթել 138 տ՝ 587 հայեր։ 04.12.1995 թ մտել է Սյունիքի մարզի մեջ։

http://www.armeniapedia.org/index.php?title=%D5%87%D5%A1%D6%84%D5%AB

Շաքե, թե Շաքի... մինչև այժմ էլ դա հակասական է, որովհետև տարբեր գիտական աղբյուրներում անվան հետ կապված տարբեր հիշատակումներ կան

Ձայնալար
11.02.2010, 09:58
Եսիմ, ինձ «ե» -ով չի հանդիպել երբեք :unsure

Surveyr
11.02.2010, 11:00
Կներես, բայց էս նկարում ոչ լճի մակարդակի ու թունելի ելքի բարձրությունների տարբերությունն է երևում, ոչ էլ առավել ևս խնդրի լուծման համար հնարավոր նախաձեռնվելիք քայլերը:

yerevanci
11.02.2010, 11:04
Արաքս

Արաքսը (նաև ճանաչված իբրև՝ Արազ, Արաս, Արաքսի և Երասխ) Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։ Արաքսն ունի 933 կմ ( որոշ չափումներով 914 կմ) երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետություն տերիտորիայի 73,5 տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։
Արաքսը սկիզբ է առնում Բյուրակն (Բինգյոլ) լեռներից բխող բազմաթիվ սառնորակ աղբյուրներից։ Այստեղ նրա ջրերն ունեն ոչ ավելի 3-3,5 աստիճան ջերմություն։ Այն լեռնաշխարհի միակ գետն է որ հոսում է լեռնաշխարհի ամբողջ տարածքով: Արաքսն իր տղմուտությամբ զիջում է ամենաերկար գետ Նեղոսին: Այն վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը: Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի, Այրարատ, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է Մայր Արաքս:

Կամուրջներ
Արաքսի վրա վաղ ժամանկներից կառուցել են բազմաթիվ կամուրջներ, որոնցից նշնավոր են եղել Արտաշատի Երվանդաշատի, Ջուղայի կամուրջները: Պատմական կամուրջներից այսօր մնացել է միայն մեկը՝ Բասեն գավառի Բ. Հոբբի կամուրջն է: Կամուրջների անհետացումը պայմանավորված է Արաքսի հունի հաճախակի փոփոխություններով, որի արդյունքում կամուրջները կործանվել են: Պատահական չէ որ հռոմեացի բանաստեղծ (մ.թ.ա. 1-ին դար) Միտիլիոս (Վիտիլիոս) Արաքսն անվանում է կամուրջընկեց:

Արաքսի ուղին
Արաքսը իր ծայր վերին հոսանքի շրջանում հոսում է գահավիժումներով և աղմկալից։ Նա շատ ավելի արագահոս է դառնում, երբ կտրում է Հայկական պար լեռնաշղթան ու մտնում Բասենի դաշտը։ Այստեղ նրան է միանում Մուրց (Հասան-կալա) գետը, որից հետո նա անցնում է Կաղզվանի անձուկ ձորերով և, նոր վտակներ ընդունելով, աստիճանաբար հորդանում է ու դառնում է ջրառատ գետ, որը մեծ աղմուկով մտնու է Արարատյան դաշտ։ Այստեղ Արաքսը հոսում է դանդաղ, սակայն Նախիջևանի մոտ անցնում է զառիվեր, տեղ-տեղ ոլորապտույտ ափերով։ Այստեղ նրա ձախակողմյան ափը սկսում է նկատելիորեն բարձրանալ՝ աստիճանաբար դեպի նրա հունն իջնող լեռնաբլուրների շնորհիվ։ Ջուլֆայի մոտ Արաքսը մտնում է խոր և նեղ կիրճ, այնուհետև կարճ տարածություն վրա կրկին դուրս է գալիս հարթավայր, բայց Օրդուբադից մի փոքր ներքև երկու կողմերից գետին են մոտենում առանձին լեռնաբազուկներ. գետի հունն աստիճանաբար նեղանում է, առաջանում են սահանքներ։ Մեղրիի մոտ գետին են մոտենում Զանգեզուրի և Կարադաղի լեռները, որոնք տեղ-տեղ ուղղակի կախված են գետահունի վրա։ Սեղմված այդ լեռներով, Արաքսը հոսում է Մեղրիի հայտնի երկար ու խոր կիրճերով։ Այստեղ Արաքսի ջրերը խելահեղ արագությամբ զարնվում են ափամերձ ժայռերին, փրփրում և սրընթաց վազում առաջ՝ մինչև Բարգուշատ և Հագարի գետերի խառնուրդը։
Արաքսի ստորին հոսանքն անցնում է Մերձկասպյան դաշտավայրով, որտեղ նա միանում է Կուրին և թափվում Կասպից ծով։ Գետը տարեկան դեպի Կասպից ծով է տանում 3 մլրդ մ³ ջուր։ Գետի ջրի միջին ծախսը կազմում է 285 մ³/վրկ:

yerevanci
11.02.2010, 11:19
Դեբեդ

Դեբեդը Կուրի ավազանի ամենախոշոր գետն է։ Այն կազմվում է երկու գետակներից. դրանցից մեկը Փամբակն է, որն սկիզբ է առնում Ջաջուռի լեռնանցքի մոտից, իսկ մյուսը` Ձորագետը, որը սկսվում է Լոռվա սարահարթը եզրապատող լեռներից։ Նրանք իրար են միանում Թումանյան կայարանից 2 կմ հյուսիս։
Դեբեդը, որ թափվում է Խրամի (Վրաստան) մեջ, Փամբակի ակունքից հաշված ունի 178 կմ երկարություն, որից ՀՀ տարածքում` 152 կմ։ Ջրի միջին ծախսը կազմում է 29,7 մ³/վրկ: Գետավազանի մակերեսը` 4050 կմ²:
Այն հոսում է հիմնականում նեղ և խոր կիրճերով։ Տեղատարափ անձրևների ժամանակ հաճախ նրա վարարած ջրերեը դուրս են գալիս իրենց հունից և մեծ ավերածություններ կատարում։ Այդ պատճառով Դեբեդի ափերը վտանգավոր տեղերում պատնեշավորված են։ Դեբեդն ունի նաև ոռոգման կարևոր նշանակություն։ Հիմնականում նրա ջրերով է ոռոգվում Նոյեմբերյանի շրջանի ցածրադիր վայրերի պտղատու այգիների մեծ մասը։
Դեբեդը ՀՀ տարածքի ամենաջրառատ լեռնային գետն է։

yerevanci
11.02.2010, 11:28
Կներես, բայց էս նկարում ոչ լճի մակարդակի ու թունելի ելքի բարձրությունների տարբերությունն է երևում, ոչ էլ առավել ևս խնդրի լուծման համար հնարավոր նախաձեռնվելիք քայլերը:

Ալեն ջան նկարը անձամբ ես եմ արել (2009թ. օգոստոս), էտ հենց այն տեղնա, որտեղ Արփա Սևանը թափվում է լիճ, նկարում դա պարզ երևումա, իսկ մակարդակների տարբերություն այժմ չկա (դա էլ նկարում պարզ արտահայտվումա) լճի մակարդակի բարձրացման պատճառով, իսկ լուրջ նախաձեռնվող աշխատանքներ դեռևս չկան:think

Surveyr
11.02.2010, 12:26
Ալեն ջան նկարը անձամբ ես եմ արել (2009թ. օգոստոս), էտ հենց այն տեղնա, որտեղ Արփա Սևանը թափվում է լիճ, նկարում դա պարզ երևումա, իսկ մակարդակների տարբերություն այժմ չկա (դա էլ նկարում պարզ արտահայտվումա) լճի մակարդակի բարձրացման պատճառով, իսկ լուրջ նախաձեռնվող աշխատանքներ դեռևս չկան:think
եթե տարբերություն չկա, ոնց կարա ջրի հոսք լինի

yerevanci
11.02.2010, 12:36
եթե տարբերություն չկա, ոնց կարա ջրի հոսք լինի

Քո ասելով անպայման պիտի մակարդակների տարբերություն լինի, որ հոսք լինի, բայց այդպես չի, ջուրը դուրս է գալիս անմիջապես լիճ, մի հասարակ օրինակ, ծովային հոսանքները մեծ հոսք ունեն, բայց մակարդակների տարբերություն չկա:

Dayana
11.02.2010, 12:40
ժող, մի դիմում առաջարկ ունեմ ձեզ, որով ժամանակին դիմեցի Հիդրոլոջի-ին, բայց "գլխատակ չդրեց" :beee
Առաջարկում եմ "Աշխարհագրություն դլյա չայնիկով" "դասընթաց" անց կացնել, եթե իհարկե դժվար չէ:

yerevanci
11.02.2010, 12:45
ժող, մի դիմում առաջարկ ունեմ ձեզ, որով ժամանակին դիմեցի Հիդրոլոջի-ին, բայց "գլխատակ չդրեց" :beee
Առաջարկում եմ "Աշխարհագրություն դլյա չայնիկով" "դասընթաց" անց կացնել, եթե իհարկե դժվար չէ:

Ես համաձայն եմ, ե՞րբ ենք սկսում

Dayana
11.02.2010, 14:24
Ես համաձայն եմ, ե՞րբ ենք սկսում
Երբ քեզ հարմար ա ու կարծում եմ հենց էս թեմայում :)

Ձայնալար
11.02.2010, 14:31
Քո ասելով անպայման պիտի մակարդակների տարբերություն լինի, որ հոսք լինի, բայց այդպես չի, ջուրը դուրս է գալիս անմիջապես լիճ, մի հասարակ օրինակ, ծովային հոսանքները մեծ հոսք ունեն, բայց մակարդակների տարբերություն չկա:

Surveyr ջան, ջուրը Սևանա լիճը կլցվի, եթե անգամ թունելի Սևան դուրս եկող ծայրն ամբողջությամբ մնա լճի տակ: Քանի որ ջուրը գալիս է ավելի բարձր պոտենցյալ ունեցող կետից (եթե չեմ սխալվում, Կեչուտի ջրամբարի մետից): Այնքան ժամանակ, քանի դեռ Սևանի մակարդակը չի հավասարվել այն տեղանքի բարձրությանը, որտեղ սկիզբ է առնում թունելը, միշտ կլինի ճնշումների տարբերություն թունելի երկու ծայրերի միջև՝ պայմանավորված երկրի ձգողականությամբ. ջուրը կհոսի դեպի Սևան: Իսկ ծովային հոսանքների ծագումը միքիչ այլ է՝ այն պայմանավորված չէ գրավիտացիայով:

yerevanci
11.02.2010, 14:34
Երբ քեզ հարմար ա ու կարծում եմ հենց էս թեմայում :)

հա անպայման այս թեմայում, ինձ միշտ էլ հարմարա, բայց ինչի՞ց ենք սկսում

Ձայնալար
11.02.2010, 14:46
հա անպայման այս թեմայում, ինձ միշտ էլ հարմարա, բայց ինչի՞ց ենք սկսում

Սկսել ես էլի yerevanci ջան, ահագին ուսուցողական նյութեր ես տեղադրել: Եթե նույն կերպ շարունակես շատ շնորհակալ կլինենք:

Dayana
11.02.2010, 14:50
հա անպայման այս թեմայում, ինձ միշտ էլ հարմարա, բայց ինչի՞ց ենք սկսում

Եվրոպա - գետերն ու լճերը, աշխարհագրական դիրքը, պետությունները, խոշոր քաղաքները...

yerevanci
11.02.2010, 14:55
Surveyr ջան, ջուրը Սևանա լիճը կլցվի, եթե անգամ թունելի Սևան դուրս եկող ծայրն ամբողջությամբ մնա լճի տակ: Քանի որ ջուրը գալիս է ավելի բարձր պոտենցյալ ունեցող կետից (եթե չեմ սխալվում, Կեչուտի ջրամբարի մետից): Այնքան ժամանակ, քանի դեռ Սևանի մակարդակը չի հավասարվել այն տեղանքի բարձրությանը, որտեղ սկիզբ է առնում թունելը, միշտ կլինի ճնշումների տարբերություն թունելի երկու ծայրերի միջև՝ պայմանավորված երկրի ձգողականությամբ. ջուրը կհոսի դեպի Սևան: Իսկ ծովային հոսանքների ծագումը միքիչ այլ է՝ այն պայմանավորված չէ գրավիտացիայով:

Հարգելի Ձայնալար
Չես սխալվում, Արփա Սևանը սկիզբ է առնում Կեչուտի ջրամբարից Ջերմուկ քաղաքից ոչ հեռու և այն ունի 48.2 կմ երկարություն:
Ես ծովային հոսանքների օրինակը բերել եմ, ուղղակի ցույց տալու համար որ հոսքը միայն վառ արտահայտված թեք հատվածներում չէ, որ լինում է, իսկ նրանց ծագման մասին խոստանում եմ առաջիկայում մի հետաքրքիր նյութ դնել:

yerevanci
14.02.2010, 17:44
Դասընթացը կսկսվի երկուշաբթի օրվանից

yerevanci
15.02.2010, 12:27
Եվրոպա. ընդհանուր ակնարկ

Եվրոպան ունի առանձին աշխարհամաս կոչվելու բոլոր տվյալները: Դրան նպաստում են ոչ միայն նրա մեծությունը, այլև միանգամայն առանձնահատուկ բնական պայմանները: Եվրոպան կղզիների հետ միասին զբաղեցնում է մոտ 10.5 մլն քառ. կմ տարածք: Հյուսիսից հարավ ձգվածությունը 3900 կմ է, իսկ արևմուտքից արևելք՝ 8000 կմ: Եվրոպան Ասիայից ընդունված է առանձնացնել Ուրալյան լեռների արևելյան մասով, Ուրալ գետով, Կումա-Մանիչիի իջվածքով և Կերչի նեղուցով: Երբեմն Կովկասը ևս հաշվում են Եվրոպայի մեջ: Այդ դեպքում սահմանն անցկացնում են Անդրկովկասով:
Առաջնային նշանակություն ունի նրա ափերի կտրտվածությունը: Չկա ոչ մի մայրցամաք, որտեղ ծովը այնքան խորը ներթափանցի ցամաք, որքան Եվրոպայում: Եվրոպան աչքի է ընկնում իր բազմաթիվ ծովերով, ծոցերով, կղզիներով և թերակղզիներով, վերջիններս կազմում են ամբողջ ցամաքի 34%-ը: Խոշոր կղզիներից նրա արևմուտքում հայտնի են՝ Մեծ Բրիտանիան /230 հազ. քառ. կմ/, որն իր մեծությամբ աշխարհում 8-րդն է, Իսլանդիան /103 հազ. քառ. կմ/: Միջերկրական ծովում խոշոր կղզիներից են՝ Սիցիլիան /26 հազ. քառ. կմ/, Սարդինիան /24 հազ. քառ կմ/: Թերակղզիներից ամենամեծը Սկանդինավյանն է /825 հազ. քառ. կմ/, նշանավոր են նաև Պիրենեյան, Բալկանյան և Ապենինյան թերակղզիները:
Եվրոպան ունի համեմատաբար մեղմ կլիմա: Տարածքի մեծ մասը գտնվում է բարեխառն գոտում և իր վրա ունի Ատլանտյան օվկիանոսի տաք և խոնավ օդային զանգվածների ազդեցությունը: Ծովային օդի հոսանքները տարածվում են մինչև Ուրալ, որից հետո դեպի արևելք վերածվում են չոր օդի: Այդ պատճառով էլ Եվրոպայի կլիման ուժեղ կերպով հակադրվում է Ասիայի կլիմային: Նույն աշխարհագրական լայնության տակ Եվրոպայում դիտվում են դրական ջերմաստիճաններ և բավարար խոնավություն, մինչդեռ Ասիայում Սիբիրական անտիցիկլոնն է՝ ցածր ջերմաստիճաններով և չոր օդով:
Եվրոպան Ասիայից տարբերվում է ոչ միայն կլիամյական պայմաններով, այլև ռելիեֆով: Ամենաբարձր լեռներն են Ալպերը, որոնք բազմաթիվ տեղերում կտրտված են խճուղիներով և երկաթուղիներով:

Դեռևս այսքանը, հաջորդ գրառման մեջ մանրամասնորեն կներկայացնեմ Եվրոպայի ծովերը;)

yerevanci
15.02.2010, 14:44
Եվրոպա. ծովերը

Եվրոպայի արևմտյան ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով: Վերջինիս ջրաբանական առանձնահատկությունների համար շատ կարևոր դեր է կատարում Գոլֆստրիմ ծովային տաք հոսանքը: Փետրվարին Գոլֆստրիմն ունի +8 աստիճան, իսկ օգոստոսին՝ +13 +15 աստիճան ջերմություն: Նրա ջրի աղիությունը 35 պրոմիլ է:
Ատլանտյան օվկիանոսը առաջացնում է մի շարք ծովեր. դրանցից Արևմտյան Եվրոպայի սահմաններում են Հյուսիսային, Բալթիկ և Միջերկրական ծովերը:
Հյուսիսային ծովը շատ ծանծաղ ջրային ավազան է: Նրա խորությունը մեծ մասամբ 100 մետր է, աղիությունը համապատասխանում է Ատլանտյան օվկիանոսի աղիությանը 34-35 պրոմիլ: Ծովը, ինչպես նաև նրան մերձակա լամանշ և Պա-դե-կալե նեղուցները ենթակա են մակընթացության և տեղատվության: Այս երևույթի հետևանքով Թեմզայում ջրի մակարդակը բարձրանում է մինչև 6 մետր, տեղ-տեղ՝ 10-12 մ:
Բալթիկ ծովը ներցամաքային փակ ծով է: Հյուսիսային շովի հետ միացած է Սկագերակ, կատեգատ և համեմատաբար ավելի փոքր Զունդ, Մեծ Բելտ և Փոքր Բելտ նեղուցներով: Սակայն այն գրեթե առանձին է իր պայմաններով: Սկագերակ-Կատեգատ նեղուցներում աղիությունը կազմում է 20 պրոմիլ, իսկ արդեն ծովում՝ 2 պրոմիլ: Ձմռանը ծովն ամբողջությամբ սառում է: բալթիկ ծովը ևս ծանծաղ է, միջին խորությունը 70 մետր է, առավելագույնը՝ 450մ:
Միջերկրական ծովը գրավում է 2 մլն. 500 հազ. քառ. կմ տարածություն: Ատլանտյան օվկիանոսի հետ միացված է Ջիբլարթարի նեղուցով: Ծովը համարվում է մնացորդային, հիմնականում բաժանվում է երկու մասի՝ արևմտյան և արևելյան: Բաժանման սահմանն անցնում է Ապենինյան թերակղզով, Սիցիլիա կղզով և Սիցիլիայից մինչև Թունիս ընկած ստորջրյա թմբով: Խորությունը արևմտյան մասում հասնում է մինչև 3000 մ: Առավել խորություններով աչքի է ընկնում արևելյան մասը՝ ինչը 4400 մ: Այս մասում առանձնացնում են Հոնիական, Ադրիատիկ և Էգեյան ծովերը: Վերջինիս շրջանում էլ աչքի են ընկնում Կրետե, Հռոդոս և Էվբեա կղզիները:
Միջերկրական ծովը ջրերի որոշ ավելցուկ է ստանում Սև ծովից, որտեղ աղիությունը համեմատաբար ավելի քիչ է, քանի որ այստեղ են թափվում մի շարք քաղցրահամ գետեր:

Հաջորդ թեմայում կներկայացվի ռելիեֆի հիմնական գծերը

yerevanci
17.02.2010, 13:41
Նախիջևան
Բնություն և բնական աշխարհ

Նախիջևանը իր պատմական գավառներով հայկական լեռնաշխարհի բնական հարմարավետ պայմաններ ունեցող և գեղեցկատես անկյուններից մեկն է: Նրա այժմյան տարածքը 5368 կմ2 է, որը ձգված է հյուսիս-արևմուտքից դետի հարավ-արևելք: Ամբողջ մակերևույթը խազատված է բազմաթիվ մեծ ու փոքր լեռնագյուղերով և միմյանց զուգահեռվելով ձգվում են դեպի մեծ ու փոքր դաշտերն ու գետւսհովիտները: Աս կազմվածքով առաջացած են բազմաթիվ նեղ ու խոր կիրճեր, հովիտներ: Ունի մոտ 170 կմ երկարություն և ամենալայն մասում 70—75 կմ լայնություն, Լեռնաշխարհը բաժանվում է բնակլիմայական պայմաններով իրարից տարբերվող երկու մասից, որի լեռնային մասը հարթավայրայինի նկատմամբ ունի 1300—1500 մ բարձրություն: Այսպես տարածքի հարթալայրային մասը (կամ տարածքի 63%-ը), ծովի մակարդակից գտնվում է 750—1500 մ բարձրության վրա, միջլեռնային մասը (կամ տարածքի 30%-ը), 1500– 2500 մ, իսկ բարձրլեռնային մասը (կամ տարածքի 7%-ը)՝ 2500— 3500 մ բարձրության վրա: Ամենացածր կետը Գողթն գավառի Քոթամ գյուղի մոտ է, որը ծովի մակարդակից ունի 600 մ, իսկ ամենաբարձր կետը Կապուտջուղ լեռնագագաթն է, որը ունի 3806 մ բարձրություն:
Կլիման այստեղ բարեխառն է: Ջմռանը սովորաբար լինում է 15°–20°, իսկ ամասնը՝ +35° +38°: Իրանի հետ ունի 163 կմ սահ¬ման, որը սկսվում է Գողթն գավառի Քոթամ գյուղի մոտից մինչև Շարուր գավւսռի Դահնա լեոնաբլուրը: Այստեղից էլ Նախիջևանը ընդամենը 11 կիլոմետրով սահմանակից է Թուրքիայի հետ:
Նախիջևանի պատմական գավառների գրաված տարածքում կա 130-ից ավելի անվանակոչամներ ունեցող մեծ ու փոքր լեռներ, չորս տասնյակից ավելի ձորեր ու ձորակներ, երեք տասնյակի հասնող դաշտեր ու գետահովիտներ, հինգ բարձրլեռնային փոքրիկ ու քաղցրահամ լճակներ: Նախիջևանի տարածքը եզերող Զանգեզուրի և Վայքի լեռնաշղթաների խորխորատ, մեծ ու փոքր ձորերից ու ձորակներից սկզբնավորվում և հոսում են մոտ 400 գետեր ու գետակներ: Այդ գետերից 330-ը ունեն մինչև 5 կմ երկարություն, 31-ը՝ 6—10 կմ, 24-ը՝ 11—25 կմ, 7-ը՝ 26—50 կմ և 4-ը՝ 51—100 կմ երկարություն: Այս գետ-գետակները, ինչպես նաև լճակները սնվում են մակերեսային (հալոցքային) և ստորերկրյա (գրունտային) ջրերով ու մթնոլորտային տեղումներով: Այս լեռնաշխարհի տարբեր անկյուններում բխում են նաև 200-ի հասնող մեծ ու փոքր հանքային աղբյուրներ, կան բնական ու ձեոակերտ այլևայլ հուշարձաններ, որոնց շուրջը հազարամյակներ աոաջ մեր նախնիները հիմնել են իրենց բնակավայրերն ու բերդաքաղաքները, ստեղծել նյութական ու հոգևոր մշակույթը: Ահա այս ամենից ստորև զետեղել ենք այն կարևոր տեղանքները, որոնք բնորոշում են Նախիջևան լեռնաշխարհը, որոնց մի մասի հետ կապված են նաև դարերի խորքից եկող հուշ ու ավանդություն, եղելություն և արդեն սրբության վերածված պատմական հիշողություն:

Նախիջևանի մասին ավելի մանրամասն իմ հետագա գրառումներում

yerevanci
17.02.2010, 13:53
Լեռներ

Ազնավիր լեռ – գտնվում է Գողթն գավառում, Գանձակ գյուղից 4 կմ արևելք: Սակավ բուսականությամբ լեռ է և ծովի մակարդակից ունի 2878 մ բարձրություն:
Ալանգյազ լեռ – գտնվում է Գողթն գավառում, Մեսրոպական գյուղից 2 կմ.արևմուտք, Մեսրոպյան գետի ձախ կողմում: Լերկ քարաժայռերով և սակավ բուսականությամբ լեռ է , ծովի մակարդակից ունի 2369 մ բարձրություն:
Ալմասու (Խնձորուտ) լեռ – գտնվում է Շահապոնք գավառամասի հյուսիս-արևմտյան մասում, պատմական Արմավաշեն (այշմ` Ներքին Ռամեշին) գյուղից մոտ 2 կմ արևելք, Կուքի գետի աջ կողմում: Սակավ թփուտներով լեռ է և ծովի մակարդակից ունի 2150 մ բարձրություն:
Աղամար լեռ – գտնվում է Գողթն գավառում, Ագուլիս քաղաքի հարավ-արևելյան լեռնագաղաթներից է: Լերկ է ու բուսականությունից զուրկ: Գտնվում է Գինդար լեոից մոտ 2 կմ. հարավ:Ծովի մակարդակից ունի մոտ 1260 մ բարձրություն: Լեռնաշղթան ձգվում է մինչև Նուսնուս գյուղի լեռնախմբերը: Այս լեռան փեշին է գտնվում Ագուլիւփ Մեծ Աստվածին վանքի համալիրը:
Աղսալ լեռ - գտնվում է Շարուր գավառի հյուսիս-արևելյան մասում՝ ՀՀ և Նախ. Հանրապետության սահմանագոտում: Սակավ բուսականությամբ լեռ է և ծովի մակարդակից ունի 1824 մ բարձրություն:
Անապատ լեռ – գտնվում է Նախճավան գավաոի հյուսիս-արևմտյան մասում, Ազնաբերդ գյուղից 3—4 կմ հյուսիս-արևելք: Ծովի մակարդակից ունի 2081 մ բարձրություն:
Ասադկաֆ լեռ — գտնվում է Նախճավան գավառում, այժմյան Կահաբ գյուղից 6—7 կմ հարավ-արևելք: Ծովի մակարդակից ունի 1865 մ րարձրություն:
Արաժին լեռ - գտնվում է Շահապոնք գավառամասի արևեյան մասում, պատմական Քրտն (այժմ Քեչիլ) գյուղից 6-7 կմ հարավստևելք՝ Նախ. Հանրապետության և Սիսիանի շրջանի սահմանագոտում: Թեքաղիր լանջերով, բուսածածկ ու թփուտներով լեռ է, ծովի մակարդակից ունի 3071 մ բարձրություն:
Արտեմ լեռ – գտնվում է Գողթն գա¬վառում, Փաոակա գյուղից 2 կմ արևելք: Սակավ բուսականությամբ լեո է և ծովի մակարդակից ունի 2784 ս՝ բարձրություն:
Արսու լեռ – գտնվում է Գողթն գավառում, Վերին և Ստորին Ագուլիսների միջև, Ագուլիս գետի աջ կողմում: Լերկ և սակավ բուսականությամբ լեո է, ծովի մակարդակից ունի 1404 մ բարձրություն:
Բաջմառի լեռ — գտնվում է Գողթ գավառում, Տրունյաց ձորի ամենավերին մասում: Զանգեզուրի լեռնաշղթայի գագաթներից է: Թեքադիր և բուսապատ լանջերով լեռ է, ծովի մակարդակից ունի մոտ 3000 մ բարձրություն: Այս և մերձակա լեռնեոի ձորակներից սկիզբ է առնում Տրունյաց գետը:
Բերդիկ լեռ – գտնվում է Երնջակ գավառում, Երջակ գետահովտի վերին հոսանքում՝ Երնջակ գետի ձախ կողմում, Շահկերտ գյուղից 7 կմ հարավ֊արևելք՝ Ներքին Անկուղիք գյուղատեղի մոտ: Սակավ բուսականութայմբ և զառիթափ լանջերով լեո է և ծովի մակարդակից ունի 2069 մ բարձրություն: Այս լեոան փեշին է գտնվել Երնջակ գավառի Բերդիկ գյուղը, որը կոչվել է նաև. Քարատակի գյուղ:
Բզգով լեռ— գտնվում է Ճահուկ գա֊վառում, Ճահուկ գետահովտի վերին մասում՝ Վերին Բզգով գյուղից 2 կմ հյուսիս– արևմուտք: Սակավ բուսականությամբ և ծովի մակարդակից 2475 մ բարձրություն ունեցող լեռ է:
Բոլու սար - գտնվում է Երնջակ գավաոում, Նորաշեն և Ապարաններ գյուղերի միջև, Երնջակ գետի աջ կողմում: Սակավ բուսականությամբ և ծովի մակարդակից մոտ 1560 մ բարձրություն ունեցող լեռ է: Այս լեոը երբեմն շփոթել են Օձասարի հետ: XVII դ, պատմիչ Ա. Դավ֊րիժեցու վկայությամբ Ավետիք Աստա– պատցին (մականունով Ալթուն) այդ սարի վրա Ապարանների կաթոլիկ հայերի պահած ս. Հոիփւփմեի մասունքները վերցնելով տանում է Նսխճավան գավառի Քյուլթափա գյուղը և այդտեղ կառուցում ս. Հոիփսիմեի անունւտվ մի եկեղեցի: Լեռան վրա կառուցված է եղել «Կուսանաց» փոքրիկ մատուռ: սրբավայրը: Այս լեռը շրջակա բնակչությունը կոչե՚լ է նաև «Հարս ու փեսի» սար:
Գաբաղ սար–գտնվում է Շարուր գավառի հյուսիսային մասում` Ախուրա և Վերին Յայջի գյուղերի միջև, նրանցից 3-4 կմ հեռավորության վրա: Շարոիրից դեպի Սևանի ավագա՚նր բարձրացող երթուղու աջ և Արփա գետի ձախ կողմում գտնվող այս լեռը ծովի մակարդակից ունի 1824 մ բարձրություն:
Գաձանալեռ – գտնվում է Գողթն գավաոում, Նախիջևանի և Մեղրու շոջանի սահմանագլխում: Կոչվում է նաև Սարիդարա: Ծովի մակարդակից ունի 3858 մ բարձրություն: Քարքարոտ ու բուսականությունից սակավ լեո է:
Գալիս եմ, գալիս եմ լեռ – գտնվում է Գողթն գավառում՝ Մեսրոպական գյուղից մոտ 2-3 կմ հարավ-արևմուտք, Մես– րոպական գետի աջ կողմում: Քարաժայռերով ու բուսականությունից զուրկ լեո Է, ծովի մակարդակից ունի 2187 մ բարձրություն: Ավանդության համաձայն այս լեուսն ստորոտում գյուղ Է եղել, որի բնակիչները բարոյապես վատ համբավ են ունեցել: Լեռը գյուղի բնակիչներին կարգի հրավիրելու համար 3 անգամ ձայնելով զգուշացրել է`«գալիս եմ, գալիս եմ…»: Բայց նրանք ոչ մի ուշադրություն չեն դարձրել և շարունակել են իրենց վարքագիծը: Այդ ժամանակ քարաժայռը փլվելով գյուղը ավերել է:
Գայլաբլուր սար – գտնվում է Գողթն գավառում, Տրունյաց գետի միջին հոսանքում, Տանակերտ գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք: Բուսապատ լանջերով և ծովի մակարդակից 1438 մ բարձրության վրա գտնվող լեո է:
Գավակ լեռ – գտնվում է Գողթն գավառում, Նավիշ գյուղատեղից 4 կմ արևմուտք, Գիրան գետի ձախ կողմում: Սա¬կավ բուսականությամբ յեռ է և ծովի մակարդակից ունի 2987 մ բարձրություն:
Գարագուշ լեռ – գտնվում է Գողթն գավառում, պատմական Տևի (այժմ՝ Թիվի) գյուղից 5 կմ արևելք, Գիրան գետի աջ կողմում: Թեքադիր լանջերով ու մանր ձորակներով խազատված, բավականին բուսածածկ այս լեոը ծովի մակարդակից ունի Ց147 մ բարձրություն: Լեոան լան¬ջերի ժայռերի և քարակառկառների վրա կան մ. թ. ա. III-I հազարամյակների մի շարք ժայռապատկերներ:
Գարագռիշ լեռ – գտնվում է Նախճավան գավառում, Ազնաբերդ գյուղից 7—8 կմ հյուսիս: Փոքրիկ ձորակներով խազատված լեռ է և ծովի մակարդակից ունի 2600 մ բարձրություն: Այս լեռից ոչ հեռու գտնվել է Նախճավան գավառի Գարագուշ գյուղը:
Գերան լեռ - գտնվում է Շարուր գա¬ռում, այժմյան Դիգա գյուղից 3 կմ հյու¬սիս, Արփա գետի ձախ կողմում: Ծովի մակարդակից ունի 1132 մ բարձրություն: Այս լեռան վրա գտնվում է Շարուրից դեպի Արփայի հովտով բարձրացող Դվին-Պարտավ երթուղու վրա մ. թ. ա. II-I հազարամյակներում կառուցված բերդի ավերակները:
Գինդար լեռ – գտնվում է Գողթն գավառում, Ագուլիս քաղաքի արևելյան լեռնագագաթներից մեկն է: Ծովի մակարդակից ունի մոտ 1210 մ բարձրություն: Բուսականությունից զուրկ լեռ է: Այս լևոան արևմտյան փեշին բազմել է Ագուլիս քաղաքի ս. Քրիստափոր կամ Մայր եկեղեցին:
Գինդար լեռ — գտնվում է Նախճավան գավառում, Ագուլիս քաղաքի արևելյան լեռնագագաթներից մեկն է: Ծովի մակարդակից ունի 1210 մ բարձրություն: Բուսականությունից զուրկ լեռ է: Այս լեռան արևմտյան փեշին բազմել է Ագուլիս քաղաքի ս. Քրիստափոր կամ Մայր եկեղեցին:
Գինդար լեռ – գտնվում է Նախճավան գավառում, այժմյան Կահաբ գյուղից մոտ 2 կմ հարավ-արևևլք: Ծովի մակարդակից ունի 1089 մ բարձրություն:
Գինձակ սար – գտնվում է Գողթն գավառում, Ագուլիսի ձորի գագաթներից մեկն է: Քաղաքի հյուսիս-արևելյան և Ագուլիս գետի աջ կողմում գտնվող այս սարը ևս ունի սակավ բուսականություն և ծովի մակարդակից բարձր է 1200 մ:
Գողթնասար — գտնվում է Գողթն գավառում՝ Զանգեզարի լեռնաշղթայի հարավում, Գանձակ գյուղից 5 կմ արևելք: Լանջերը զառիթափ են և պատած մերձալպյան բուսականությամբ: Ծովի մակար¬դակից ունի 3143 մ բարձրություն:
Դահնա սար – գտնվում է Շարուր գավառում, Շարուրի դաշտի հյուսիս-արևմտյան մասում: ժայռապատ ու հորստաձև բլուր է և ծովի մակարդակից ունի 1154 մ բարձրություն: Կոչվում է նաև Գայլի դրունք սար:
Դարու(Լացնանիստ) լեռ – գտնվում է Երնջակ գավառում, Երնջակ ե Գիրան գետերի ջրբաժան մասում՝ Զուղայից արևելք: Վարդագույն երանգներով, զառիթափ լանջերով և սակավ բուսականությամբ լեռ է: Ծովի մակարդակից ունի 1923 մ բարձրություն: Ստ. օրբելյանի վկայությամբ I–IV դդ. եղել է կրոնասերների ճգնարան լեռ: Այս լեոան լանջերի վարդագույն և դեղներանգ շերտերից ջուղայեցիները կտրում էին Ջուղայի հռչակավոր գերեզմա նատան խաչքարերի քարերը: Այս պատճառով էլ այն կոչվել է նաև Ջուղայի ջրաղացքարի սար:
Դամիր (Երկաթասար) լեռ –գտնվում է Գողթն գավառում, Երնջակի Լաքաթաղ դյուղատեղիից 9—10 կմ արևելք: Զանգեզուրի լեոնաշղթայի բարձունքներից է և համարվում է Նախ. Հանրապետու¬թյուն և ՀՀ սահմանային լեռնագագաթ¬ներից մեկը: Զառիթափային է և պատած մերձալպյան բուսականությամբ: Ծովի մակարդակից ունի 3385 մ բարձրություն:
Դեղին սար - գտնվում է Գողթն գավառում, Վերին Ազա գյուղից արևմուտք, Նախիջևան—Մեղրի խճուղու ձախ կողմում: Բոաականությունից զուրկ, դեղներանգ, մոտ 1150 մ բարձրության լեո է:
Դուջդաղ լեռ - գտնվում է Նախճավան գավառում, Նախիջևան քա¬ղաքից 10—12 կմ հյուսիս-արևմուտք: Բուսականությունից զուրկ է և աղակալած շերտով պատած: Ծովի մակարդակից ունի 1172 մ բարձրություն: Հնուց ի վեր այս լեռը հայտնի է իր նշանավոր աղա¬հանքով, որը նոր քարեդարից շահագործվում է մինչև, օրս:

շարունակելի...

yerevanci
17.02.2010, 14:05
Լեռներ /շարունակություն/

Եխուշ լեռ — գտնվում է Գողթն գավառում, Ցղնայի ձորի վերին մասում՝ Ռամիս գյուղից 2 կմ ձորն ի վար, գետի ճախ կողմում: Ժայռոտ ու բավականին բուսածածկ լանջերով լեո է: Ծովի մակարդակից ունի 2364 մ բարձրություն:
Երեք եղբայր լեռ – գտնվում է Շահապոնք գավառամասում, Նորս գյուղից 6—7 կմ հյուսիս-արևելք՝ Շահապոնք լեոան հյուսիսային կողմում: Ալպյան բու¬սականությամբ լեռ է և ծովի մակարդակից ունի 3155 մ բարձրություն:
Երնջակ լեռ - գտնվում է Երնջակ գավառում: Զանգեզուրի լեռնաշղթայի կենտրոոնական լեռնագագաթներից մեկն է: Լանջերը զառիթափ են ու բուսածածկ, իսկ գագաթնամասը՝ ժայռոտ ու մասնատված: Ծովի մակարդակից ունի 3364 մ բարձրություն: Այս լեռնագագաթի ձորակ¬ներից սկիզբ են առնում Երնջակ գետի վերին հոսանքների վտակներն ու աղբրաջրերը:
Զարին լեռ - գտնվում է Շահաաոնք գավաաււմ, Զարին գյուղատեղի հյուսիսային մասում: Զառիթափ լանջերով ու մերձալպյան բուսականությամբ ու թփուտներով պատած լեռ է: Ծովի մակարդակից ունի 2575 մ բարձրություն: Այս լեոան ստորոտում էր տեղադրված Շահապոնքի Զարին գյուղը:
Զորաց քար լեռ - գտնփսմ է Գողթն գավառում, Բիստ և Ողոհի (Աղահեցիկ) գյոլղերի միջև, Մեսրոաավան գետի ձախ կողմում: Լեռնոտ ու բուսապատ լանջերով և ծովի մակարդակից 1842 մ բարձրություն ունեցող լեո է:
Թագասար լեռ – գտնվում է Շահապոնք գավառում, Կամրջաթաղ և Շադա գյուղերի միջև, Կամրջաթաղ գյուղից 2 կմ հարավ-արևելք: Սակավ բուսականությամբ լեռ է և ունի մոտ 2890 մ բարձրություն:
Թաթերք(Թրկեշ) լեռ - գտնվում է Շահապոնք գավառամասի և Ճահուկ գավառի սահմանագոտում, այժմյան Թրկեշ գյուղի մոտ, Նախիջևան—Սիսիան խճուղու ձախ կողմում՝ նրանից 3 կմ հարավ-արևելք: Լեոնոտ ու սակավ բուսականությամբ լանջերով լեո է: Ծովի մակարդակից ունի 1409 մ բարձրություն:
Թակալակ լեռ — գտնվում է Շահապոնք գավառասասում, Զարին գյուղատեղից 5 կմ արևելք: Մերձալպյան բուսականությամբ ու թփուտներով լեո է և ծովի մակարդակից ունի 2892 մ բարձրություն:
Թանանամ լեռ — գտնվում Շարուր գավառում, համանուն գյուղից 7 կմ հարավ-արևմուտք՝ Նախիջևան—Երևան խճուղու աջ կողմում: Ծովի մակարդակից ունի 1007 մ բարձրություն:
Թռչնաքար լեռ – գտնվում է Գողթն գավառում, Բիստ գյուղի հարավ-արևելյան մասում: Բուսապատ լանջերով և ծո¬վի մակարդակից 1845 մ բարձրություն ունեցող լեռ է:
Թռչնաքար լեռ – գտնվում է Շահապոնք գավառամասում, Շահապոնք (այժմ` Քյանդ Շահբուզ) գյուղից 1,5—2 կմ հա¬րավ: Սակավ բուսականությամբ լեո է և ծովի մակարդակից ունի 1757 մ բարձրություն:
Լաքաթաղ լեռ – գտնվում է Երնջակ գավառում, Լաքաթաղ (պատմական Գուգավանք) գյուղից 4 կմ հարավ-արևելք: Զառիթափ ու բուսապատ լանջերով լեռ է: Ծովի մակարդակից ունի 2673 մ բարձրություն:
Լերկասար (Քեչալդաղ) լեռ – գտնվում է Շահապոնք գավաոամասում՝ Զարին գյուղատեղից 5—6 կմ հյուսիս, Նախիջևանի Հանրապետության և Վայքի շրջանի սահմանամասում: Լեռնոտ, բուսածածկ լանջերով ու թփուտներով լեռ է: Ծովի մակարդակից ունի 3118 մ բարձրություն: Հարավային լանջին կա 13-18 դդ. հայկական գերեզմանատան, բնակավայրի ավերակներ:
Լերկաբլուր լեռ - գտնվում է Նախաճավան գավառում, այժմյան Վերին Բզգով գյուղից 7-8 կմ հյուսիս-արևմուտք: Սակավ բուսականությամբ լեռ է և ծովի մակարդակից ունի 2744 մ բարձրություն:
Խարխատ լեռ - գտնվում է Գողթն գավառում, Որդուար քաղաքից 8-9 կմ արևելք` Քիլիթ և Քոթամ գյուղերի միջև, Քիլիթ գյուղից 2 կմ հյուսիս: Ժայռոտ լանջերով ու բուսականությունից զուրկ լեռ է: Ծովի մակարդակից ունի 2378 կմ բարձրություն:
Խոշլի լեռ - գտնվում է Գողթն գավառում, Ագուլիսի ձորի ամենավերին մասում: Զանգեզուրի լեռնաշղթայի լերկ ու քարաժայռ լանջերով գագաթներից է: Ծովի մակարդակից ունի մոտ 2000 մ բարձրություն: Այս լեռան ձորակներից սկզբնավորվում է Ագուլիս գետը:
Կաբուլի սար - գտնվում է Շարուր գավառում, այժմյան Կարաբաղլար և Կաբուլի գյուղերի միջև, Կաբուլիից 4 կմ հյուսիս-արևելք: Բուսազուրկ և ծովի մակարդակից 1125 մ բարձրություն ունեցող սար է:
Կազանգյուլլեռ - գտնվում է Գողթն գավառում, Մեսրոպավան գյուղից 5-6 կմ հյուսիս-արևելք: Բուսապատ ու անտառապատ լեռ է և ծովի մակարդակից ունի 3829 մ բարձրություն:
Կապուտջուղ լեռ - գտնվում է ՀՀ և Նախիջևանի Հանրապետության սահմանագոտում: Այն ինչպես Զանգեզուրի, այնպես էլ ՀՀ երկրորդ բարձր լեռն է Արագածից հետո: Ունի 3904 մ բարձրություն: Նախիջևանի կողմից Կապուտջուղը մասնատված է մի քանի փոքրիկ ձորակներով: Ունի լեռնոտ ու քարափային, զառիթափային, ալպյան բուսականությամբ ու թփուտներով լանջեր: Կազմված է գրանիտներից և մոնցոնիտներից, լանջերն ի վար ունի մի շարք քարակառկառներ: Նախիջևանի հատվածում Կապուտջուղը ունի Տապանասար կամ Նավասար, Կռնակոչ, Սարի սուրբ նշան, Ղազարի սար և այլ գագաթնամասերը: Այստեղ է գտնվում նաև Մեսրոպ Մաշտոցին վերագրվող քարավայրը: Խաչի աղբյուրի մոտակայքում և նրանից վերևի հատվածում կան մ.թ.ա .3-1 հազարամյակներին վերագրվող բազմաթիվ ժայռապատկերներ, իսկ գագաթնամասում` մի քանի փոքրիկ լճակներ:
Կապույտսար լեռ - գտնվում է Երնջակ գավառում, Վերին Անկուզիք գյուղատեղից 4 կմ հյուսիս-արևելք: Սակավ բուսականությամբ լեռ է և ծովի մակարդակից ունի2720 մ բարձրություն:
Կարասուլ լեռ - գտնվում է Շարուր գավառում, այժմյան Կարաբաղլար և Ազնաբերդ գյուղերի միջև, Ազնաբերդից 5 կմ արևմուտք: Լեռնոտ ու սակավ բուսականությամբ սար է, ծովի մակարդակից ունի 1587 մ բարձրություն:
Կորթուր լեռ - գտնվում է Շահապոնք գավառամասում, Մազրա (պատմական Ջուր) գյուղատեղից 3 կմ արևելք: Բուսականությունից զուրկ լեռ է և ծովի մակարդակից ունի 1852 մ բարձրություն:
Կոճղնոց սար - գտնվում է Գողթն գավառում, Ստորին կամ Դաշտ Ագուլիսը շրջապատող հարավ-արևմտյան գագաթներից է: Լերկ լանջերով ու սակավ բուսականությամբ, ծովի մակարդակից մոտ 1400 մ բարձրությամբ սար է: Լեռան Կոճղնոց անունը տրված է նրա գագաթնամասը կոճղի երկու ճյուղի նմանվելու պատճառով: Ագուլիսի բարբառով կոչվել է Ըրկըճըղնոց:
Կոնգլաշ բլուր - գտնվում է Գողթն գավառում, Ստորին կամ Դաշտ Ագուլիսի հարավային մասում: Ոչ շատ մեծ բարձրության բուսազուրկ ու լերկ քարաժայռ է: Ագուլիսի բարբառով Կոնգլաշը նշանակում է "կանգնած լաշ, գեշ դիրքի կանգնած”:
Կռնակոչ սար - գտնվում է Գողթն գավառում, Մեսրոպական գյուղից 6-7 կմ արևելք: Ալպյան բուսականությամբ ծածակված այս սարը Կապուտջուղ լեռան հարավարևմտյան լանջի բարձունքներից է և ծովի մակարդակից ունի մոտ 3000 մ բարձրություն:
Կուքի լեռ - գտնվում է Շահապոնք գավառամասում, համանուն գյուղից 6 կմ հյուսիս- արևմուտք`Նախ. Հանրապետության և ՀՀ Վայքի շրջանի սահմանագոտում: Լեռնոտ ու զառիթափ լանջերով, մերձալպյան բուսականությամբ պատած լեռ է, ծովի մակարդակից ունի 3120 մ բարձրություն:
Հազարան սար - գտնվում է Երնջակ գավառում, Երնջակ գետի ստորին հոսանքի աջ կողմում: Վարդագույն երանգներով ու լեռնոտ, բուսականությունից զուրկ այս սարը պատմական Ջուղա քաղաքը հյուսիսարևմտյան կողմից պաշտպանող գագաթներից է: Ծովի մակարդակից ունի 1224 մ բարձրություն:
Հարսնաքար լեռ - գտնվում է Գողթն գավառում, Տրունյաց ձորի և համանուն գետի ձախ կողմում: Բուսապատ լանջերով ու ծովի մակարդակից մոտ 2100 մ բարձրությամբ լեռ է: Լեռան վրա գտնվող կնոջ պատկերով քարի վերաբերյալ ավանդությունը ասում է, իբր հարսը իր գլուխը լվանալիս սկեսրայրը վրա է հասել, որից ամոթխած հարսը քար է կտրել:
Հուռի գլուխ սար - գտնվում է Գողթն գավառտւմ, Ագուլիս քաղաքի արևմտյան կողմի լեռներից է: Համարյա բուսազուրկ այս լեռը (Հորի գլխի սարը) ծովի մակարդակից բարձր է մոտ 1350 մ: Ժամանակին ագուլիսցիները այս լեռան լանջին գտնվող մեծ քարայրից թոնրի կավ էին հանում:
Ձորուտի լեռներ - գտնվում է Երնջակ գավառում, Երնջակ գետի ստորին հոսանքում`Արաքսի ափին: Այս փոքրիկ լեռնաշղթան պատմական Ջուղա քաղաքատեղից և այժմյան Ջուղա գյուղի մոտով ձգվում է դեպի Երնջակ գետի հոսանքն ի վեր: Այն վարդագույն երանգներով , բուսականությունից համարյա զուրկ լեռնաշղթա է և ծովի մակարդակից ունի 970-1300 մ բարձրություն: Երբեմն կոչվել է նաև Ջուղայի լեռներ:
Ղազարի սար - գտնվում է Գողթն գավառում, Շրջու գյուղատեղի և Մեսրոպական գյուղի միջև, Շրջուից 5 կմ արևելք: Զառիթափ լանջերով ու մերձալպյան բուսականությամբ ու թփուտներով պատած լեռնագագաթ է: Լեռան լանջերին կան քարանձավներ և մ.թ.ա 2-1 հազարամյակների ժայռապատկերներ: Ծովի մակարդակից ունի 3173 մ բարձրություն:
Մասնիս լեռ - գտնվում է Գողթն գավառում, Փառակա գյուղի արևելյան կողմում: Բավական բուսածածկ լանջերով այս լեռը ծովի մակարդակից ունի 2081 մ բարձրություն:
Մեղրաքար (Մեղրասար) լեռ - գտնվում է Երնջակ գավառում, Երնջակ գետի վերին հոսանքում: Շահկերտ գյուղի հարավային և Երնջակ գետի ձախ կողմերում գտնվող այս լեռան լանջերը բավականին բուսածածկ են: Ծովի մակարդակից ունի մոտ 1690 մ բարձրություն: Ավանդության համաձայն լեռը իր անունը ստացել է բարձունքում մեղվաբներ ունենալու պատճառով:
Մեշանի լեռ - գտնվում է Գողթն գավառում, Նորակերտ (Նիրգիուտ) գյուղից 2 կմ հյուսիս, Թիլլակ գյուղատեղի մոտ: Անտառապատ լանջերով լեռ է և ծովի մակարդակից ունի մոտ 2710 մ բարձրություն:
Նահաջիր լեռ- գտնվում Է Երնջակ և Նախճավան գավառների սահմանագոտում, Նահաջիր գյուղից 2-3 կմ հյուսիս-արևմուտք: Լեռնոտ ու ոչ այնքան բուսապատ լանջերով լեռ է և ծովի մակարդակից ունի 1807 մ բարձրություն:Այս լեռան վրա է գտնվել մ.թ.ա 1 հազարամյակում կառուցված համանուն և բավականին ամրակուռ բերդը:
Նորաշեն լեռ - գտնվում է Երնջակ գավառում, համանուն գյուղի արևմտյան կողմում: Սակավ բուսականությամբ և ծովի մակարդակից 1587 մ բարձրություն ունեցող լեռ է:
Շահապոնք լեռ - գտնվում է Շահապոնք գավառամասում, պատմական Քրտն (այժմ Քեչիլ) գյուղից 7 կմ հյուսի-արեևլք`Նախ. Հանրապետության և ՀՀ Սիսիանի շրջանի սահմանամասում: Զանգեզուրի լեռնշղաթայի հյուսիսային մասի բարձունքներից է: Ունի զառիթափ ու մերձալպյան բուսականությամբ ծածակված լանջեր: Ծովի մակարդակից ունի 3204 մ բարձրություն:
Շեկ լեռ - գտնվում է Գողթն գավառում, Նախիջևանի և Մեղրու շրջանի սահմանագլխին: Զանգեզուրի լեռնշղաթայի հարավային մասի բարձունքներից է: Ծովի մակարդակից ունի 3578 մ բարձրություև: Սակավ բուսականությամբ և քարքարոտ լեռ է:
Ոչխարսար - գտնվում է Շահապոնք գավառամասում, Նորս գյուղից 7 կմ հյուսիս-արևելք: Մերձալպյան բուսականությամբ պատած և ծովի մակարդակից 2905 մ բարձրություն ունեցող լեռ է:
Ոսկեպար – գտնվում է Ճահուկ գավառում, Նախիջևան գետի միջին հոսանքում` այժմյան Նախիջևանի շրջանի Վայխր (պատմական Գայլակալ) գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք, Նախիջևան գետի աջ կողմում: Ունի լեռնոտ և ոչ բուսածածկ լանջեր: Ծովի մակարդակից բարձր է 1313 մ:
Ոսպի ժայռ լեռ- գտնվում է Երնջակ գավառում, Ջուղա քաղաքատեղից 6-7 կմ հյուսիս-արևելք, Նախիջևան- Մեղրի խճուղու ձախ կողմում: Վարդագույն երանգներով, սակավ բուսականությամբ և ծովի մակարդակից մոտ 1100 մ բարձրությամբ լեռ է:

yerevanci
17.02.2010, 14:13
Լեռներ /շարունակություն/

Պղնձասար - գտնվում է Նախճավան գավառում, Նախիջևան գետի միջին հոսանքում, գետի ձախ կողմում` այժմյան Խալխալ (պատպական Խախ) գյուղից 3 կմ հարավ-արևելք: Լեռնոտ ու սակավ բուսապատ լանջերով լեռ է: Ծովի մակարդակից ունի 1270 մ բարձրություն:
Պոմբլոզի սար - գտնվում է Գողթն գավառում, Վերին Ազա գյուղի մոտ: Բուսազուրկ և ծովի մակարդակից 864 մ բարձրությամբ բլուր է:
Սալվարդ լեռ - գտնվում է Շահապոնք գավառամասում, Գոմեր գյուղից 7 կմ արևելք: Լեռան արևելյան մասը բաժանվում է Գոմերի , Ոչխարասարի և Քրտնի լեռնաբազուկներով: Մերձալպյան բուսականությամբ և թփուտներով պատած Սալվարդը ծովի մակարդակից ունի 3161 մ բարձրություն:
Սելբասար- գտնվում է Երնջակ գավառում, Նուսնուս գյուղից 3 կմ հյուսիս: Սակավ բուսականությամբ և ծովի մակարդակից 914 մ բարձրությամբ սար է:
Սերպասար- գտնվում է Շահապոնք գավառամասում, Կժաձոր գյուղից մոտ 3 կմ հարավ-արևելք: Մերձալպյան, բուսապատ լանջերով ու թփուտներով լեռնագագաթ է: Ծովի մակարդակից գտնվում է 2499 մ բարձրության վրա:
Սրբերի քարանձավ լեռ- գտնվում է Երնջակ գավառում` Վիշապասար կամ Օձասար և Նահաջիր լեռների միջև, Նորաշեն գյուղից արևմուտք: Լեռնոտ և ոչ այնքան բուսածածկ լեռ է: Լեռնալանջերին ունի բնական քարանձավներ, որոնցից մեկում կա կաթոցներով աղբյուր:
Սիսակապար լեռ- գտնվում է Գողթն գավառում, Բազմառի գյուցի 8-9 կմ հյուսի-արևմուտք: Զանգեզուրի լեռնաշղթայի բարձունքներից է և ծովի մակարդակից ունի 1826 մ բարձրություն:
Սիսկատար լեռ- գտնվում է Շահապոնք գավառամասում, Բջնաղի լճակներից 5-6 կմ հյուսիս-արևմուտք: Վայքի լեռնաշղթայի բարձունքներից է և ծովի մակարդակից ունի 3098 մ բարձրություն:
Սպիտակ սար- գտնվում է Գողթն գավառում, Մեսրոպական գյուղից 3-4 կմ հյուսիս-արևելք: Ալպյան բուսականությամբ հարուստ լեռ է և ծովի մակարդակից բարձր է 3497 մ:
Սուրմալիկ լեռ- գտնվում է Նախճավան գավառում, այժմյան Կահաբ և Սիրաբ գյուղերից 6-7 կմ հարավ-արևելք: Լեռնոտ լանջերով և սակավ բուսականությամբ լեռ է: Ծովի մակարդակից 1477 մ բարձրություն ունի: Այս լեռան վրա է եղել մ.թ.ա 2-1 հազարամյակներում կառուցված Սուրմալիկ նշանավոր բերդը: Լեռան շրջակայքում կան մի շարք ավերակներ, քարնաձավ:
Ջարաջուր (ժարաժուր) լեռ – գտնվում է Երնջակ գավառում, Նախիջևան-Մեղրի խճուղու ձախ կողմում, համանուն ձորակի ստորին մասում` Գողթն գավառի Բղև գյուղից 4-5 կմ արևմուտք: Համարյա բուսականությունից զուրկ և ծովի մակարդակից 1483 մ բարձրությամբ լեռ է:
Ջինքար լեռ - գտնվում է Գողթն գավառում, Ստուպի և Մազրա գյուղերի միջև, Ցղնա գետի աջ կողմում, Ստուպի գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք: Սակավ բուսականությամբ և ծովի մակարդակից 1780 մ բարձրություն ունեցող լեռ է:
Սեթից սար- գտնվում է Ագուլիս քաղաքի հարավային մասում: Ոչ մեծ բարձրությամբ լեռ է: Ագուլիսի շրջակա լեռներից այս լեռը միակն էր, որի լանջերից ագուլիսցիները գարնանը հավաքում էին ծնթարյա կոչվող ուտելու բույսը: Այս բույսի չորացած մասից ագուլիսցիները ստանում էին նաև հաճելի ու բուրումնավետ օղի:
Տապանասար -գտնվում է Գողթն գավառում, Մեսրոպական գյուղից 6-7 կմ արևելք: Ալպյան բուսականությամբ ու թփուտներով այս սարը Կապուտջուղի բարձունքներից է և ծովի մակարդակից մոտ 3550 մ բարձր: Ըստ ավանդության համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյի տապանը դիպել է այս սարի գագաթին և կոտրել է տախտակները: Սարն ասել է տապանին. "Երթ Ի Մասիս, նա բարձր է քան զիս”: Դրանից հետո այս սարն անվանվել է Տապանասար և Նավասար:
Փառակայի լեռ - գտնվում է Գողթն գավառում, Փառակա գյուղից 6-7 կմ հյուսիս-արևելք: Սրակատար և մերձալպյան բուսապատ լանջերով լեռնագագթ է: Ծովի մակարդակից ունի 3826 մ բարձրություն:
Փոքր սար բլուր - գտնվում է Ագուլիս քաղաքի Խցաձոր թաղում, Ագուլիս գետի աջ ափին: Այն ոչ մեծ մի հարթությունից մոտ 150 մ բարձրացող քառաժայռ է: Այս սարի հյուսիս-արևմտյան ստորոտում կառուցված է ս. Հակոբ հայրապետ ոչ մեծ եկեղեցին:
Քառագլուխ լեռ - գտնվում է Գողթն գավառում, Ցղնա գյուղից 3-4 կմ արևմուտք: Սակավ բուսականությամբ և ծովի մակարդակից 1708 մ բարձրությամբ լեռ է:
Քամարավոր սար - գտնվում է Ճահուկ գավառում, Ճահուկ գետի միջին հոսանքում, գետի աջ կողմում`Ազնաբերդ գյուղից 6 կմ արևելք: Սակավ բուսականությամբ ու լեռնոտ լեռ է, ծովի մակարդակից ունի 1758 մ բարձրություն: Այս լեռան վրա է գտնվում մ.թ.ա. 2-1 հազարամյակներում կառուցված Ճահուկ բերդի ավերակները:
Քամքու սար - գտնվում է Գողթն գավառում, Որդուար քաղաքից հարավ, Նախիջևան-Մեղրի խճուղու ձախ կողմում: Ժայռոտ, համարյա բուսականությունից զուրկ լեռ է, ծովի մակարդակից ունի մոտ 1100 մ բարձրություն:
Քոթամ լեռ - գտնվում է Գողթն գավառում, Գանձակ գյուղից 4 կմ հարավ, Քոթամ գյուղից 4 կմ արևելք: Լեռնոտ լանջերով, սակավ բուսականությամբ և ծովի մակարդակից 2821 մ բարձրությամբ լեռ է:
Օձասար (Վիշապասար) – գտնվում է Երնջակ գավառի կենտրոնական մասում, Երնջակ գետի ձախ կողմում: Այն հարթությունից միանգամից վեր խոյացող մի վիթխարի գեղեցկատես լեռ է: Նրա շուրջը հնուց ի վեր հիմնադրվել են Երնջակ գավառի հնամենի գյուղերն ու քաղաքները, վաղ շրջանի և միջնադարյան բերդերն ու ամրոցները: Լեռնոտ, սակավ թփուտներով, տեղ-տեղ գիհու և այլ ծառատեսակներ ունեցող այս սրակատար լեռը իր գագաթնամասում երկճյուղ է և ծովի մակարդակից ունի 2412 մ բարձրություն: Ճանապարհորդ Տավեռնիեն Օձասարը համեմատել է սրակատար Տեներիֆայի հետ, իսկ Երնջակ գավառի Ապարաններ քաղաքավանից Ավգուստինոս Բաջեցին` Իսպանիայի Մոնսերադո լեռան հետ: Երնջակ, Նախճավան, Շարուր և Գողթն գավառների համարյա բոլոր վայրերից տեսանելի այս լեռան հետ կապված են մի շարք ավանդություններ: Օրինակ, ավանդություններից մեկի համաձայն համշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյան տապանը գիշերը դիպել է այս սարի գագաթին: Հարվածից տապանի տախտակները վնասվել են, իսկ լեռան գագաթը բաժանվել է երկու մասի: Վրդովված Նոյը անիծել է լեռը և բնակեցրել օձ ու վիշապներով, որից էլ մնացել է այս վեհանիստ լեռան Վիշապասար և Օձասար անունը: Իսկ մեկ այլ ավնդության համաձայն, իբր Հայաստան արշաված Ալեքսանդր Մակեդոնացին այս լեռան փեշերին ժամանակավորապես բնակեցնելով իր հետ բերած կանանց, օձերին նշանակել է նրանց պահապան: Օձասար լեռը հնադարից սկսած միշետ էլ հիացրել է իր տեսքով, ժայռալանջ ու խորխորատ ձորակներով: Ուրարտական շրջանում լեռան արևմտյան լանջին, որպես սերունդներն ի լուր, ուրարտական իշխանները քանդակել են մի հետաքրքիր ու նորահայտ սեպագիր: Լեռան երկճյուղ բարձունքը գերելով քրիստոնեական չքավորներին այն ծառայել է նրան, իսկ հետագա դարում` նրա գագաթնամասում 9-17-րդ դդ. քանդակել են մի քանի խաչքարեր, կառուցել սրբավայր-մատուռ և այլ շինություններ: Լեռան լանջերին համարյա ծվարել են Երնջակի Գաղ, Խոշակունիք (Խաչկաշեն, Խոշկաշեն), Սալիթաղ, Քռնա, Մայրեակ գյուղերը:

yerevanci
17.02.2010, 21:41
Նախիջևան
Ձորեր

Ագուլիսի ձոր - գտվում է Գողթն գավառում: Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայի Խոշլու լեռան փեշերից և մոտ 20 կմ երկարությամբ ձգվում է մինչև Արաքսը: Բավականին խոր, երկու կողմերից սակավ բուսականությամբ, լերկ ու քարաժայռ լեռներով շրջապատված ձոր է, որի միջով հոսում է Ագուլիս գետը: Ագուլիսի ձորը վերին մասերում համարյա նեղ կիրճերի է նման, իսկ ստորին հատվածում`Ստորին կամ Ներքին Ագուլիսից սկսած մինչև Արաքս գետը, ունի բավականին լայնություն և դաշտաձև տեսք: Այս ձորում է տեղադրված Գողթնի հռչակավոր Ագուլիս քաղաքը, Գեղերեցիկ, Նիգիդեհ, Վերին գետ բնակավայրերը: Ագուլիսի ձորը ագուլիսցիների հարուստ լինելը ցուցադրելու հանգամանքով կոչվել է նաև Ոսկեձոր:
Բջնակի ձոր - գտնվում է Շահապոնք գավառամասում, Նախիջևան գետի վերին հոսանքում, Բջնակ գյուղի վերին և ներքին մասերում: Ձորը շրջապատված է թփուտներով ու անտառներով և ունի բավականին խորություն, որի միջով հոսում է Նախիջևան գետը: Ձորի վերին հատվածում տեղադրված է Բջնակ, իսկ նրանից ձորն ի վար և նրա աջ ու ձախ կողմերում գտնվում են Շահապոնքի Եզատուք, Ոփիք, Խանզիրակ և այլ բնակավայրերը:
Բստաձոր (Գիրանձոր) - գտնվում է Գողթն գավառում, Ցղնայի ձորից արևմուտք: Սա Գողթնի ամենամեծ ձորն է, որի վերին հատվածներից սկիզբ առնելով սկիզբն ի վար հոսում է Գիրան գետը: Բստաձորը սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի փեշերից և ձգվում է մինչը Արաքս գետը մոտ 53 կմ երկարությամբ: Բավականին խոր և հիմնականում նեղ բացվածքներ ունեցող ձորը շրջապատված է զանազան թփուտներով, լերկ ու մերկ քարաժայռերով մի շարք մեծ ու փոքր լեռներով ու բլուրներով: Նորակերտ, Խուրս, Մեսրոպական գյուղերի մերձակա լեռնալանջերը ունեն 400 հեկտարի չափ անտառուտներ:Բստաձորի վերին և միջին մասերում և նրա աջ ու ձախ ձորակներում տեղադրված են Գողթնի նշանավոր Մեսրոպական, Բիստ, Ողոհի, Նոր Գյուտ, Խուրս, Փառակա, Բեխրուտ, Բղև և այլ բնակավայրերը: Ձորի ստորին մասում, որը համեմատաբար հարթավայրային է, հիմնադրված են Վերին և Ներքին Ազա, Դեր, Սմբատան Դիզա բնակավայրերը: Ինչպես Գոթնի մյուս ձորահովիտներում, այնպես էլ Բստաձորում լավ աճում է ընկույզը, թութը, խնձորը, տանձը և այլ մրգեր:
Երնջակի ձոր - գտնվում է համանուն գավառում: Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայի փեշերից և 65 կմ երկարությամբ ձգվում է մինչև Արաքս գետը: Շրջապատված է կանաչապատ (վերին մասում), քարքարոտ լանջերով մի շարք մեծ ու փոքր լեռներով: Վերին հատվածում` Արավսեակ գյուղի մերձակայքում ունի մոտ 60 հա անտառակներ: Միջին և ստորին հատվածում ունի փոքրիկ հարթություններ: Ձորահովտի միջով հոսում է Երնջակ գետը, որի շուրջն էլ գտնվում են Երնջակ գավառի բնակավայերի մեծ մասը. Արավսեակ, Թեղեակ, Շահկերտ, Աբրակունիս, Քռնա, Նորաշեն, Տիգրանավան (Ապարաններ), Արազին գյուղերն ու ավանները, Երնջակ քաղաքը և այլ բնակավայրեր: Այս ձորահովտում հնուց ի վեր լավ աճում է խնձորը, ընկույզը, թութը և այլ մրգեր:

Ընկույզաձոր - գտնվում է Երնջակ գավառում, Շահկերտ և Փորադաշտ գյուղերի միջև: Այն Ենրջակ բերդից սկսելով մոտ 20 կմ բարձրանում է դեպի Զանգեզուր լեռնշղթայի փեշերը: Բավականին խոր ձոր է, որի միջով հոսում է սակավաջուր Ընկուզիք կամ Անկուզիք գետակը: Այս ձորում են գտնվել Երնջակի Վերին, Ներքին և Միջին Անկուզիք գյուղերը: Կոչվել է նաև Ակուզաձոր:
Ժարաժուրի ձոր - գտնվում է Երնջակ գավառում, նրա արևելյան մասում: Այն սկսվում է Շոռոթ գյուղաքաղաքի վերին մասերից և ձգվելով հարավ, մոտ 18 կմ երկարությամբ, հասնում է մինչև Արաքս գետը: Շրջապատված է հիմնականում սակավաբույս լեռներով ու բլուրներով, որի միջով հոսում է սակավաջուր ժարաժուր գետակը: Այս ձորի գլխավոր բնակավայր Շոռոթ գյուղաքաղաքը և Դիզա գյուղն է: Շոռոթի մերձակայքում կան բարեբեր դաշտեր, որոնցից առավելապես հայնտի է Սուզութի փոքրիկ դաշտը, որտեղ գտնվում էր Շոռոթի հռչակ վայելող խաղողի այյգիներ:
Կուքիի ձոր - գտնվում է Շահապոնք գավառամասում: Սկսելով համանուն գյուղի մերձակայքից` Կուքի լեռան փեշերից այն մոտ 17 կմ երկարությամբ ձգվում է մինչև Արինջ գյուղը: Ձորը վերին մասերում ունի կանաչապատ, իսկ ստորին մասերում սակավ բուսականությամբ և տարբեր բարձրություններ ունեցող լեռներ: Բավականին խորություն ունեցող ձորակով հոսում է համանուն գետակը: Ձորն ի վար և նրա աջ ու ձախ կողմերում են գտնվում Շահապոնքի Կուքի, Զարին, Արմավաշեն, Անուշավան, Ակոռի, Արինջ գյուղերը:
Ծակուտա ձոր - գտնվում է Երնջակ գավառում, Արաքսի ափին` Ջուղա քաղաքատեղում: Այս ձորը Արաքսը եզերող Մաղարդայի և Ջուղայի վարդագույն լեռնաշղթաների զուգահեռ ձգված լինելու հանգամանքով առաջացած նեղ ու բավականին երկար կիրճ է: Ահա այս կիրճի համեմատաբար լայն հատվածում, որը ունի մոտ 1,5 կմ լայնություն, հնուց տեղադրված է եղել հռչակավոր Ջուղա քաղաքը: Ձորը հյուսիսից շրջապատող Ջուղայի և հարավից ձգվող Մաղարդայի լեռնաշղթաները սովորաբար ունեն վարդագույնի տարբեր երանգներ, ժայռեղեն են ու համարյա բուսականությունցի զուրկ: Իսկ մերթ հեզասահ, մերթ արագահոս ու փրփրած Արաքսը իր մշտապղտոր հոսանքին է խառնում Ծակուտա ձորի ու Ջուղա քաղաքի բազմատանջ ավերակների ափամերձ բեկորները, լվացված ու քայքայված փշուրները:
Կորեկաձոր - գտնվում է Երնջակ գավառում`Աբրակունիս և Արազին գյուղերի միջև: Աբրակունիսի ս. Կարապետ վանքի արևմտյան կողմում գտնվող այս ոչ մեծ ձորը շրջապատված է սակավ բուսականությամբ ցածրադիր լեռներով ու բլուրներով:
Շահապունյաց ձոր - գտնվում է Շահապոնք գավառամասում, Նախիջևան գետի վերին հոսանքում, գետի ձախ կողմում: Սկսվելով Շահապոնք լեռան փեշերից, այն մոտ 17 կմ ձգվում է հարավ-արևմուտք: Ունի բավականին խորություն և հիմնականում շրջապատված է բուսապատ լանջեր ունեցող լեռներով ու բլուրներով: Ձորի միջով հոսում է Շահապոնք ոչ այնքան երկար գետակը: Այս ձորն ի վար գտնվում են Շահապոնք գավառամասի Քրտն, Խոռունի, Քյոլք և Շահապոնք բնակավայրերը: Ձորի ստորին մասում, նրա ձախակողմյան կողմում է գտնվում հռչակավոր Շահապոնք բերդը և համանուն գյուղի ավերակները:
Որդուարի ձոր - գտնվում է Գողթն գավառի արևելահարավային մասում: Ունի 2-6 կմ լայնություն և Զանգեզուրի լեռնաշղթայի փեշերից ձգվելով մոտ 15 կմ հասնում է մինչև Արաքս գետը: Շրջապատված է սակավ բուսականությամբ լեռներով ու բլուրներով: Հյուսիսից հարավ ունի զգալի թեքվածություն և հարավային մասում`հարթ դաշտ: Ձորահովտի միջով հոսում է Որդուար գետը: Այստեղ հնուց լավ աճում է խնձորը, խաղողը, նուռը, թուզը և այլ մրգեր: Ձորահովտում գտնվում են Գողթնի Անապատ, Նուսնուս, Գանձակ, Հանդամեջ գյուղերը և Որդուար քաղաքը:
Տրունյաց կամ Վանանդի ձոր - գտնվում է Գողթն գավառում, Ագուլիսից արևմուտք: Գողթնի նշանավոր և մեծ ձորերից է: Հայոց պատմության մեջ և ձեռագրական աղբյուրներում այդ ձորը միջնադարում տեղի առավել աչքի ընկնող գյուղերի` ձորի վերին հատվածում գտնվող Տրունիսի անվամբ կոչվել է Տրունյաց ձոր, ձորի միջին հատվածում գտնվող Վանանդի անվամբ` Վանանդաձոր, իսկ ամենավերջին գյուղի` Դաստակի անվամբ էլ երբեմն անվանվել է Դաստակի ձոր: Ունի մոտ 36 կմ երկարություն: Տրունյաց կամ Վանանդաձոր, որը բավականին խոր և լեռնապատ է, գտնվում է Ագուլիսի և Ցղնայի ձորերի միջև ընկած գոտում: Ձորի երկու կողմերում բարձրանում են բուսապատ լանջերով բարձրագագաթ լեռներ, որոնցից աջակողմյան գագաթները անվանվում են Ծակ քարի լեռ, Սպիտակ հող, Բազբար, իսկ ձախակողմյանները` Հարս ու փեսի լեռ, Մեծ քար, Հափուք քար, Ծիրանաքար, Ճալպաստ և այլն: Այս ձորի միջով հոսում է լեռնային Տրունյաց կարկաչուն գետակը: Ձորի վերին և միջին մասերի համեմատ նրա ստորին հատվածը ունի հարթավայրային մաս: Ձորահովտում հնուց ի վեր լավ աճում է թութը, ընկույզը, խաղողը, խնձորը և այլ մրգեր: Ձորն ի վար անհիշելի ժամանակներից տեղադրված են Գողթնի Ունիս, Քաղաքիկ, Վանանդ, Տանակերտ, Տրունիս, Դաստակ և այլ բնակավայերը, որոց թիվը անցնում է 15-ից:
Ցղնայի ձոր - գտնվում է Գողթն գավառում; Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայի փեշերից և ձգվում է մինչև 18 կմ: Երկու կողմերից սակավ բուսականությամբ լեռներով շրջապատված ձոր է , որի միջով հոսում է համանուն և սակավաջուր գետը: Վերին հատվածում ձորը կիրճանման է, իսկ ստորին մասում`հարթավայրային: Այստեղ լավ են աճում ընկույզը, թութը, բակլան և այլն: Ձորն ի վար տեղադրված են Գողթնի Ռամիս, Ստուպի, Մազրա, Մցգուն, Դուգլին և այդ ձորի ամենամեծ ավանը`Ղցնան: Ցղնայի ձորի ստորին մասի ձախ կողմում` մերկ և բուսականությունից զուրկ լեռնաբլուրներով շրջապատված վայրում ժամանակին տեղադրված է եղել վաղ շրջանի Գիրան նշնանավոր քաղաքը, որի ավերակները մինչև այժմ էլ տեսանելի են:

yerevanci
17.02.2010, 22:11
Նախիջևան
Դաշտեր

Ագուլիսի դաշտ - գտնվում է Ագուլիսի ձորի ստորին մասում և ձգվում է մինչև Արաքս գետը: Ունի 2-4 կմ միջին լայնություն և ծովի մակարդակից բարձր է մոտ 950 մ: Սակավաջուր է և քիչ բուսականությամբ: Ստորին կամ Դաշտ Ագուլիսի մերձակայքում այս դաշտի մշակովի հատվածները բերքառատ են, ուր լավ աճում է նուշը, ընկույզը, թութը և այլն:
Դուզդաղի (Աղասարի) դաշտ - գտնվում է Նախճավան գավառում: Սկսում է համանուն լեռան փեշերից և ձգվում մինչև Արաքս գետը: Ծովի մակարդակից ունի 850-1000 մ բարձրություն: Սակավաջուր, աղապատ շերտով բուսազուրկ հարթություն է:
Կզնուտի դաշտ - գտվում է Երնջակ գավառում` Երնջակ և Նախճավան գավառների միջև, համանուն գյուղի մոտ: Կզնուտ գյուղի մերձակայքից սկսելով և Արազին գյուղի արևմտյան կողմի բլուրներից տարածվելով արևմուտքում ձգվում է մինչև Նախիջևան գետը, հյուսիսից` մինչև Խաչափարախ գյուղը, իսկ հարավից` մինչև Ջուղայի լեռները: Ծովի մակարդակից ունի 800-1000 մ բարձրություն: Սակավաջուր է, սակայն բերրի: Ավանդության համաձայն այս դաշտը շրջակա բնակավայրերի ու ջուղայցիների համար ծառայել է որպես երկրագործության հիմնական դաշտ: Այստեղ լավ է աճում խաղողը, ծիրանը, ցորենը, կտավատը, խնձորը, դեղձը և այլն: Ոռոգվել է Երնջակ գետի և նրանից տարածված ջրանցքներով:
Կռուակք (Կվրախ կամ Խոկի) դաշտ - գտնվում է Շարուր գավառում: Տարածված է Խոկ, Կռուակք, Արշատ (Շահթախտ) բնակավայրերի շուրջը և հասնում է մինչև Արաքս գետը: Ծովի մակարդակից ունի 850-100 մ բարձրություն: Սակավաջուր է և բուսազուրկ:
Ճահուկի դաշտ - գտնվում է համանուն գավառում, Ճահուկ գավառակենտրոնի մոտ: Այս կրկեսաձև և էրոզիոն գոտավորությունը տարածվում է Ճահուկ գետահովտի ստորին մասում` այժմյան Ջահրի գյուղից մինչև Նախիջևան գետը: Մոտ 7 կմ երկարություն և 4-5 կմ լայնությամբ այս դաշտի մեծ մասը բերրի է և ոռոգվում է Ճահուկ և Նախիջևան գետերից հանված ջրանցքներով: Ծովի մակարդակից բարձր է 850-1000 մ:
Մեծ Դաշտ - գտնվում է Նախճավան գավառում: Այն Շարուրի դաշտից Կռուակքի (Կվրաղի) բարձրություններից սկսելով`մոտ 10 կմ լայնությամբ և 20 կմ երկարությամբ, ձգվում է մինչև Նախիջևան քաղաքի մոտակայքը: Հիմնականում անջուր և բուսականությունից զուրկ հարթավայր է: Արաքսի ափին փռված այս դաշտը ծովի մակարդակից բարձր է 760-950 մ:
Յայջի (Էջինի) դաշտ - գտնվում է Գողթն և Երնջակ գավառների միջև`Ժարաժուր ձորի ստորին մասում, Արաքսի ափին, համանուն գյուղի մերձակայքում: Ծովի մակարդակից ունի 720-960 մ բարձրություն: Սակավաջուր է և ոչ այնքան բուսառատ:
Նախճավանի դաշտ - տարածված է համանուն քաղաքի շուրջը և ծովի մակարդակից ունի 760-1100 մ բարձրություն: Արևմուտքից այն եզերում է Աղասար լեռն ու Ճահուկը, հարավ -արևմուտքից` Արաքս գետը, հարավ-արևելքից` պատմական Խրամ (այժմ` Նեհրամ) գյուղը, իսկ հյուսիս-արևելքից` Սիրաբ, Նահաջիր ու Խաչափարախ գյուղերը: Ունի մոտ 30 կմ երկարություն և 6-20 կմ լայնություն: Շարուրի դաշտից հետո այս դաշտը Նախիջևանի երկրորդ խոշոր գյուղատնտեսական դաշտն է, որը գրավում է շուրջ 32 հազար հեկտար տարածք: Այս բերրի դաշտավայրի մակերևությը կտրված է մի քանի քարքարոտ ձորակներով և ոչ բարձր լեռնաբլուրներով: Նախճավա քաղաքի շուրջը, Արաքս և Նախիջևան գետերի ափերին տեղադրված են Նախճավան գավառի համարյա բոլոր մեծ ու փոքր բնակավայրերը (Աստապատ, Տամբատ, Քյուլթափա, Շմրթան, Ալիապատ, Յամրջա, Եմխանա և այլն):
Շարուրի դաշտ - գտնվում է համանուն գավառում: Արևելքից այն եզերում է Կարաբաղլար և Խոկ գյուղերն ու Աղասար լեռով բաժանվում է Մեծ դաշտից: Հյուսիսից և արևելքից սահմանափակված է Ուրծի և Վայքի լեռնաշղթայով, արևմուտքից`Արաքս գետով: Հարավ-արևելքում այն միանում է Նախիջևանի հարթավայրին և այսպիսով ստանում եռանկյունաձև տեսք: Ունի մոտ 35 կմ երկարություն և Արաքս գետից մինչև մոտակա լեռները մոտ 13 կմ լայնություն: Ծովի մակարդակից բարձր է 870-850 մ: Շարուրի դաշտը, որը փաստորեն Արարատյան դաշտի շարունակությունն է, Նախ. Հանրապետության հիմնական գյուղատնտեսական տարածքն է: Այստեղ հնուց լավ աճում է խաղողը, բամբակը, կտավատը, խնձորը, տանձը, ցորենը, ծխախոտը և այլն: Դաշտը իր ցածրադիր բլուրներով բաժանված է 3 հիմնական դարատափերի:Գյուղատնտեսության տեսակետից ստորին դարատափը ունի հարթ ռելիեֆ և չափազանց գնահատելի է: Այս մասը, որը ծովի մակարդակից ունի 780-800 մ բարձրություն, ունի բավականին մեծ օգտագործելի տարածք: Դաշտը ոռոգվում է Արփա և Արաքս գետերից հանված ջրանցքներով: Այս դաշտի և Արփա գետի ստորին հոսանքի երկու կողմերում էլ հիմնված են Շարուր գավառի բնակավայրերն ու ամրաշինությունները, հին քաղաքներն ու ավանները:
Որդուարի դաշտ - գտնվում է Գողթն գավառում և գրավում է Որդուարի ձորի ստորին մասը: Ունի մոտ 3-6 կմ լայնություն և 20 կմ երկարություն: Սակավաջուր է և ոչ շատ բուսառատ: Սակայն Որդուար քաղաքի և Ներքին Հանդամեջ գյուղերի մերձակայքի ջրովի տարածքները բերքառատ են ու բերրի:
Ջուղայի դաշտ - գտնվում է Երնջակ գավառում, Ջուղա գյուղի մոտ, Երնջակ գետի ստորին հոսանքում: Այն արևելքից հասնում է մինչև Յայջրի դաշտը, հյուսիսից`Լայնանիստ լեռի (Դարիդաղ) ստորոտը, իսկ հարավից այն եզերում է Արաքսը: Սակավաջուր, սակավ բուսականությամբ դաշտ է և ծովի մակարդակից գտնվում է 830-1000 մ բարձրության վրա:
Սանդրուքի դաշտ - գտնվում է շարուր գավառում: Այն ոչ այնքան մեծ գոգավորություն է, որի արևելյան սահմանը եզերում են Շարուրի, հյուսիսից`Դաշբուռունի լեռները: Հարավից նրա սահմանները եզերում են Գայլի դռների և Վելի սարի գագաթները: Ծովի մակարդակից ունի 840-930 մ բարձրություն: Սակավաջուր և մեծի մասսամբ բուսականությունից զուրկ դաշտ է: Ոռոգելի հատվածները բերրի են:
Սուստի դաշտ - գտնվում է Նախճավան գավառում, Ազնաբերդ և Սուստ գյուղերի միջև: Ունի մոտ 6 կմ լայնություն և ծովի մակարդակից բարձր է 1000-1300 մ: Անջուր և սակավաբույս տարածք է:

Yeghoyan
17.02.2010, 23:51
Գինդար լեռ – գտնվում է Գողթն գավառում, Ագուլիս քաղաքի արևելյան լեռնագագաթներից մեկն է: Ծովի մակարդակից ունի մոտ 1210 մ բարձրություն: Բուսականությունից զուրկ լեռ է: Այս լևոան արևմտյան փեշին բազմել է Ագուլիս քաղաքի ս. Քրիստափոր կամ Մայր եկեղեցին:
Գինդար լեռ — գտնվում է Նախճավան գավառում, Ագուլիս քաղաքի արևելյան լեռնագագաթներից մեկն է: Ծովի մակարդակից ունի 1210 մ բարձրություն: Բուսականությունից զուրկ լեռ է: Այս լեռան արևմտյան փեշին բազմել է Ագուլիս քաղաքի ս. Քրիստափոր կամ Մայր եկեղեցին:
Գինդար լեռ – գտնվում է Նախճավան գավառում, այժմյան Կահաբ գյուղից մոտ 2 կմ հարավ-արևևլք: Ծովի մակարդակից ունի 1089 մ բարձրություն:

1. Էս մասը ինչ-որ չհասկացա, մի հատ նորից էլի:oy


2. Եվրոպան վե՞րջ

yerevanci
18.02.2010, 09:04
1. Էս մասը ինչ-որ չհասկացա, մի հատ նորից էլի:oy


2. Եվրոպան վե՞րջ

Բարի լույս, ուղղակի քեզ շփոթացրելա էն հանգամանքը, որ նույն անվանը երեք տարբեր բացատրությունա տրվել, բայց իրականում դրանք տարբեր լեռներ են՝ նույն անվանմամբ: Հայաստանում էլ նմանատիպ շատ օրինակներ կան:
Իսկ Եվրոպան շարունակելիա ու դեռ շատ բան կա ասելու էտ թեմայի շուրջ;)

yerevanci
18.02.2010, 09:12
Նախիջևան
Լճակներ

Արաքսի ջրամբար - գտնվում է Նախիջևան քաղաքի մոտ, Արաքս գետի վրա: Կառուցվել է ԽՍՀՄ և Իրանի միջև 1963 թ. հուլիսի 27-ին կնքված պայմանանագրի համաձայն: Շահագործման է հանձնվել 1971 թ,: Ունի 1,35 կմ խորհանարդ ջրատարողություն: Գետի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանից և ջրապշարներից օգտվում է ինչպես Նածիջևանի, այնպես էլ Իրանի հանրապետությունը:
Արփայի ջրամբար - գտնվում է համանուն գետի վրա, Գումուշլի ավանից վերև: Ունի 150 միլիոն քմ ջրատարածություն:
Բջնակի լճակներ - գտնվում են Շահապոնք գավառամասում, Բջնակ գյուղից 4 կմ հյուսիս`Բատաբատ արոտավայրում: Բջնակի լեռնանցքում , Նախիջևան-Սիսիան խճուղու ձախ կողմում, իրարից 200-600 մ հեռավորության վրա գտնվող այս 3 լճակները ծովի մակարդակից ունեն 2130 մ բարձրություն: Քաղցրահամ աղբաջրերով փոքրիկ լճակներ են, որոնք սնվում են մի քանի հորդահոս աղբյուրներից ու շրջակա լեռների ձնհալից: Այս լճակներից և շրջակա ձորակներից սկզբնավորվում է Նախիջևան գետը:
Խոկի ջրամբար - գտնվում է Նախճավան գավառում, Խոկ գյուղի մոտ: Օգտագործվում է 1965 թ-ից և ունի 1,2 միլիոն խմ ջրատարողություն: Սնվում է տեղումներից և քարհեզներից հանվող ջրապաշարներով:
Կահաբի ջրամբար - գտնվում է Նախճավան գավառում, Կահաբ գյուղի մոտ: Սնվում է Կահաբի գետակից և մթնոլորտային տեղումներից; Ունի մոտ 1 կմ երկարություն և 300 մ լայնություն:
Կապույտ լճակ - գտնվում է Գողթն գավառում, Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային լանջին, Նորակերտ (այժմ`Նիրգուտ) գյուղից 6-7 կմ հարավ-արևելք: Քաղցրահամ ջրերով լճակ է, շրջապատված է ալպյան բուսականությամբ պատած լեռներով: Ծովի մակարդակից ունի 3065 մ բարձրություն: Ունի 1,5 հա տարածք և 6,5 մ միջին խորություն:
Կազնուտի լճակ - գտնվում է Նախճավան գավառում, Կզնուտ գյուղից 1-1,5 կմ հյուսիս: Ունի մոտավորապես 500 մ երկարություն և 220 մ լայնություն:
Կուքիի լճակ - գտնվում է Շահապոնք գավառամասում, Կուքի գյուղից 4-5 կմ հյուսիս-արևելք: Բարձրլեռնային այս լճակը (500մ x 300 մ) սնվում է Վայքի լեռնաշղթայի ձնհալից, մի քանի աղբաջրերից ու առվակներից: Ծովի մակարդակից ունի 2500 մ բարձրություն: Կանաչապատ լեռներով շրջապատված այս լճակից սկզբնավորվում է Նախճավան գետի Կուքի վտակը: Այն կոչվում է նաև Կարնի լճակ:
Նախիջևանի ջրամբար - գտնվում է շրջանի Վայխր (պատմական Խախ) գյուղի մոտ, Նախիջևանի գետի վրա: Շահագործման է հանձնվել 1973 թ. և ունի 274 խմ տարողություն: Այս ջրամբարից ջրանցքներով սնվում են նաև Սիրաբի և Ուզունոբայի ջրամբարները:
Նեհրամի ջրամբար - գտնվում է Նախճավան գավառում, Կզնուտ գյուղից 2-2,5 կմ հյուսիս: Ունի 1 կմ երկարություն և մոտավորապես 700 մ լայնություն: Սնվում է Երնջակ գետից բերված ջրանցքով և մթնոլորտային տեղումներով: Շահագործման է հանձնվել 1961 թ.: Ունի 6 միլիոն խմ ջրատարողություն:
Նորսի լճակներ - գտնվում է Շահապոնք գավառամասում, Նորս գյուղից 5-6 կմ արևելք: Բաղկացած է իրարից 0,5-1 կմ հեռավորությունների վրա գտնվող 4 փոքրիկ ու բնական լճակներից: Ալպյան բուսականությամբ շրջապատված ու քաղցրահամ ջրերով այս լճակները հիմնականում սնվում են 5-6 հորդառատ աղբյուրներից ու մթնոլորտային տեղումներից:
Շոռոթի լճակ - գտնվում է Երնջակ գավառում, համանուն գյուղաքաղաքի հյուսիսային կողմում`ս. Գրիգոր Լուսավորիչ վանքից 500-600 մ հյուսիս-արևմուտք: Արհեստական լճակ է և կառուցվել է 17-րդ դարի կեսերին: Այն տեղադրված է փոքրիկ ձորակի հարմարավետ վայրում և հարավից պատնեշվել է ամրակուռ և իր մեջ է հավաքել շրջակա բարձրությունների տեղումներն ու աղբաջրերը: Այդ լճակից դուրս են գալիս մի քանի ջրանցքներ, որոնց միջոցով ոռոգվել է Շոռոթի դաշտերն ու այգիները: 17-րդ դ. Շոռոթի Փրշկենց տոհմի Սահակ և Զաքար իշխանների կողմից այս ջրանցքի կառուցման արձանագրությունը գտնվում էր լճի հարավային պատի մեջ, որը 1984 թ. տեղահան են արել ադրբեջանցիները և փշրել: 1960-ական թվականների վերջին հայ ընտանիքների տեղահանությունից հետո լճակը և նրա ջրանցքները մնացել են առանց խնամքի ու մաքրման և աստիճանաբար քայքայվել են:
ՈՒզունոբայի ջրամբար - գտնվում է Նախճավան գավառում, Նաիջևան գետի աջ ափին`Ներքին Ուզունոբա գյուղից 1 կմ արևմուտք: Ունի 1,5 x 1,2 ք/կմ տարածք: Սնվում է Նախիջևան և Ճահուկ գետերից բերված ջրանցքներով և շահագործման է հանձնվել է 1961 թ.: Ունի 9 միլիոն խմ ջրատարողություն:
Սալվարդի լճակ - գտնվում է Շահապոնք գավառում`համանուն լեռան լանջի մի հարմարավետ վայրում, Գոմեր գյուղից 6-7 կմ արևելք: Իր գրաված տարածքով փոքրածավալ (200 x 250 մ) ծովի մակարդակից 2849 մ բարձրությամբ լճակ է, որ սնվում է մթնոլորտային տեղումներից ու բարձրլեռնային աղբյուրներիի ջրերով: Այս լճակից քիչ հարավ կա ևս մեկ այլ փոքրիկ լճակ: Այստեղից սկիզբ է առնում Եզատունք գետակը:
Քռնայի լճակ - գտնվել է Երնջակ գավառի համանուն ավանի մոտ, Օձասար լեռան փեշին: Արհեստական լճակ է եղել և կառուցվել է Քռնայի ս. Աստվածածին վանքի արևելյան կողմում: Բավականին տարածք գրավող այս լճակը ձգված է եղել հարավից հյուսիս` երկու բլրակների միջև և իր մեջ հավաքել է շրջակա ձնհալի ու անձրևի, աղբյուրների և Երնջակ գետից հանված Սալիթաղ գյուղի վրայով բերված առվի ջրերը: 19-րդ դ. վերջերից մնալով անխնամ, այն իսպառ քայքայվել է:

yerevanci
18.02.2010, 09:19
Նախիջևան
Գետեր

Ագուլիս գետ - գտնվում է Գողթ գավառում: Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի Խոշլի լեռան լանջերից բխող երեք առվակներից, որոնք Նիգիդե գյուղի մոտ միախառնվում են իրար և Ագուլիսի ձորով հասնում մինչև Արաքս գետը: Ունի 21 կմ երկարություն, ամռան ամիսներին դառնում է սակավաջուր: Քարաժայռ ու բուսականությունից զուրկ, թեքադիր լանջեր ունեցող լեռներով շրջապատված լինելու հանգամանքով վեր է ածվում հեղող գետի: Այդպիսի հեղեղումներից զգալի վնասներ է կրել Ագուլիս քաղաքը: Օրինակ, ավերիչ են եղել 1872, 1884 թ. Ագուլիս գետի հեղեղումները:
Արփա(արևելյան Արփա) գետ - ՀՀ այս գետը, որը ունի 126 կմ երկարություն, 36 կմ չափով հոսում է Շարուր գավառի տարածքով և թափվում Արաքս գետը: Արաքսի այս ձախափնյա վտակի ջրով էլ հիմնականում ոռոգվում են Շարուրի դաշտի գյուղատնտեսական տարածքները: 1979-83 թթ. Այս գետի վրա` Գյումուշլու բանավանի մոտ, կառուցվել է մոտ 180 միլիոն ջրատարողունակությամբ ջրամբար: Նախիջևանի տարածքներում Արփան սնում էն նրա Ջաղազուր, Յայջի և Ախուրա ոչ մեծ գետակները:
Գանձակ գետ - գտնվում է Գողթն գավառում, Որդուար գետի ձախակողմյան վտակն է: Սմբնավորվում է Գանձակ գյուղից վերև գտնվող լեռներից և ունի 15 կմ երկարություն: Ագուլիս հետի նման այս փոքրիկ գետը ևս շուտ հեղեղվողներից է: Հայտնի են Գանձակ գետի 1874, 1904, 1906 և 1939 թթ. ավերիչ հեղեղները:
Գիրան գետ - գտնվում է Գողթն գավառում: Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի ձորակներից, որոնք ունեն ծովի մակարդակից 2700 մ բարձրություն: Արաքս գետի ձախափնյա այս գետը սնում են Մեսրոպական, Փառակա, Շրջու և այլ վտակներ: Ունի 53 կմ երկարություն: Այն հոսելով Գիրան կամ Բստաձորով, Ներքին Ազա գյուղի մետ թափվում է Արաքս գետը:
Երնջակ գետ - գտնվում է Երնջակ գավառում: Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղաթայի 2800 մ բարձրություն ունեցող ձորակներից: Արաքսի ձախափնյա այս գետը սնող վտակները Զավաչրիի ու Անկուզիբի ոչ մեծ գետակներն են: Ունի 62 կմ երկարություն: Իր երկարությամբ Երնջակը Նախիջևանի գետերի թվում երկրորդ երկար գետն է, որը հոսելով Երնջակ ձորահովտով, Ջուղա գյուղի մոտ միախառնվում է Արաքսին: Այս գետի վրա`Շահկերտ գյուղի մոտ, կառուցվում է ջրամբար, որը ունենալու է մոտ 14 միլիոն խորանարդ ջրատարողունակություն: Այս գետի ջրերով է ոռոգվում ավելի քան 2500 հա տարածք:
Զավաչրի գետ - գտնվում է Երնջակ գավառում: Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի ձորակներից: Երնջակ գետի աջակողմյան վտակն է և ունի մոտ 10 կմ երկարություն:
Ժարաժուր գետ - գտնվում է Երնջակ գավառում: Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի ծովի մակարդակից 2100 մ բարձրություն ունեցող ձորակներից: Ունի 40 կմ երկարություն և Ժարաժուր ձորակով հոսելով, Յայջի գյուղի մոտ թափվում է Արաքս գետը: Սակավաջուր գետ է:
Կամրջաթաղ գետակ - գտնվում է Ճահուկ գավառում, Ճահուկ գետի վտակներից է: Ունի 20 կմ երկարություն:
Կուքի գետ - գտնվում է Շահապոնք գավառում: Սկզբնավորվում է Վայքի լեռնաշղթայի 2100 մ բարձրություն ունեցող ձորակներից ու Կուքիի լճակից: Նախիջևան գետի աջափնյա վտակներից է: Ունի 17 կմ երկարություն և Բաբոնք (այժմ Կարաբաբա) գյուղի մոտ միախառնվում է Նախիջևան գետին:
Ճահուկ գետ - գտնվում է Ճահուկ գավառում: Սկզբնավորվում է Վայքի լեռնաշղթայի ձորակներից: Նախիջևան գետի աջափնյա վտակներից է: Ունի մոտ 40 կմ երկարություն, որը Վերին Ուզունոբա գյուղի մոտ միախառնվում է Նախիջևան գետին:
Մեսրոպավան գետ - գտնվում է Գողթն գավառում: Սկզբնավորվում է Նավասար լեռան 2800-3100 մ բարձրության վրա գտնվող ձորակներից, Մեսրոպավանի արևելյան և արևմտյան կողմերից հոսող Ալանգեազ ու Զառնապետ վտակներից: Գիրան գետի ձախակողմյան վտակներից է և ունի 12 կմ երկարություն: Այն Բիստ գյուղից ներքև միախառնվում է Ողոհի գետակին, իսկ հետո`Գիրան գետին:
Նախիջևան գետ - սկզբնավորվում է Շահապոնք գավառամասի Բջնակի լճակից ու մերձակա անտառապատ ձորերից: Հոսում է Շահապոնք գավառամասով, Ճահուկ և Նախճավան գավառներով և Նախիջևան քաղաքից ներքև միախառնվում է Արաքս գետին: Այս գետը ունի 26 սնող վտակներ ու գետակներ (Գոմեր, Եզատունք, Կուքի, Սաղուասոնք, Շահապոնք, Ճահուկ, Նորս և այլն): Այն ունի 81 կմ երկարություն և Նախիջևանի տարածքով հոսող ամենաերկար գետն է: Գետի վրա`այժմյան Վայխր և Սալասուզ գյուղերի մոտ, 1980-ական թվականներին կառուցվել են երկու մեծ ջրամբարներ:
Նորս գետ - գտնվում է Շահապոնք գավառամասում, Նախիջևան գետը սնող ձախակողմյան գետակներից է: Սկզբնավորվում է Նորս գյուղից հյուսիս և արևելք գտնվող Զանգեզուրի լեռնաշղթայի փեշերից: Ունի 10-12 կմ երկարություն և Բաբոնք գյուղից 1-1,5 կմ վերև միախառնվում է Նախիջևան գետին:
Շահապունք գետ - գտնվում է համանուն գավառամասում: Նախիջևան գետը սնող ձախակողմյան գետակներից է: Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի ձորակներից և Շահապոնք ձորակով 17 կմ հոսելով, Շահապոնք գյուղից 2 կմ ներքև միախառնվում է Նախիջևան գետին:
Շրջու գետ - գտնվում է Գողթն գավառում: Գիրան գետը սնող աջակողմյան վտակներից է: Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի և Ղազարի սարի ձորակներից և համանուն գյուղի մոտով հոսելով Տևի գյուղից մի քանի կիլոմետր ներքև միախառնվում է Գիրան գետին: Ունի մոտ 10 կմ երկարություն:
Որդուար գետ - գտնվում է Գողթն գավառում: Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի ձորակներից: Ունի 19 կմ երկարություն և միախառնվում է Արաքս գետին: Սակավաջուր գետ է: Սակայն շրջապատված լինելով լերկ ու թեքադիր լանջեր ունեցող լեռներով հորդ տեղումների ժամանակ արագորեն վեր է ածվում հեղեղող գետի: Այս գետի ավերիչ հեղեղումներից հայտնի են 1931, 1943 թ. հեղեղները:
Սաղուասոնք գետ - գտնվում է Շահապոնք գավառամասում: Նախիջևան գետը սնող աջակողմյան վտակներից է: Սկզբնավորվում է Վայքի լեռնաշղթայի և Շադա ու Օծոփ գյուղերի մերձակայքի ձորակներից: Ունի 16 կմ երկարություն և Սաղուսասոնք (այժմ Սայասուզ) գյուղից քիչ ներքև միախառնվում է Նախիջևան գետին:
Տրունյաց կամ Վանանդ գետ - գտնվում է Գողթն գավառում: Արաքսը սնող ձախափնյա գետերից է: Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի մոտ 3400 մ բարձրության վրա գտնվող ձորակներից ու Բազմառի լեռան լանջերից: Ունի 29 կմ երկարություն և համանուն ձորահովտով հոսելով, Դաստակ գյուղի մոտ միախառնվում է Արաքս գետին: Գետը իր Տրունյաց անվանումից բացի միջին հոսանքում գտնվող Վանանդ գյուղի անունով կոչվել է նաև Վանանդ գետ, իսկ ստորին հոսանքում Դաստակ գյուղի անունով`Դաստակ գետ:
Ցղնա գետ - գտնվում է Գողթն գավառում: Սկզբնավորվում է Ռամիս գյուղի մերձակա Զանգեզուրի լեռնաշղթայի ձորակներից: Ունի 29 կմ երկարություն և հոսում է համանուն ձորահովտով: Այն իր վերին հոսանքում Ռամիս գյուղի անունով կոչվել է նաև Ռամիսի, իսկ ստորին հոսանքում Դուգլին գյուղի անունով`Դուգլինի գետ:
Փառակա գետ - գտնվում է Գողթն գավառում, Գիրան գետը սնող ձախակողմյան վտակներից է: Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի մոտ 2700 մ բարձրության ձորակներից ու աղբաջրերից: Ունի 15 կմ երկարություն և Բեխրուտ գյուղի մոտ միախառնվում է Գիրան գետին:

yerevanci
18.02.2010, 09:30
Նախիջևան
Գողթն գավառ (մաս 1)

Գեղեցիկ և հմայիչ է պատմական Հայաստանի Գողթն (Գողթան) գավաոը: Իր գրաված տարածքով, պատմական անցյալով այն էական դեր է խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ մինչև XX դարի, սկիզբը, ուր հարգի են եղել հայ երգն ու արվեստը, գիրն ու գրականությունը: Հայ ժողովրդի վիպասանական երգերի ու առասպելների մասին խոսելով՝ պատմահայ Մ. Խորենացին վկայում է, որ դրանք՛ «ախորժելով պահել են գինեվետ Գողթն գավառի կողմի մարդիկ»: Գողթն բառը ըստ լեզվաբան է. Աղայանի ստուգաբանության կապվում է հնդեվրոպական gal, ghel արմատի հետ, որը նախապես նշանակել է «կոչել, կանչել, գոչել»: Ըստ այսմի Գողթն բառը հնում նշանակել է պատմություն, երգ, վիպասանություն: Հ. Սանտալճյանի կարծիքով Գողթնը ուրարտական Գոլութախի (Cylutahiaha) երկիրն է:
Հայ պատմագրության մեջ Գողթն գավառը հիշատակվում է Գողթն, Գողթան (Մ. 1սորենացի), Գողթան տուն (Կորյուն), Գողթնսատան (Թ. Արծրոլնի) անվանումներով: Հույն աշխարհագրագետ Պտղոմեոսի մոտ այն հիշատակվում է(greek word) կամ Colten անուններով: Ըստ մատենագիր Կորյունի, Մեսրոպ Մաշտոցը որոշ տարիներ բնակվել է այս գավառում, որը նրա ամենասիրելի գավառներից մեկն է եղել: Հենց այս գավառում է, որ հայոց գրերի ստեղծման համար. Մաշտոցը «տրտմական հոգսերով պաշարված ու թակարդապատված և մտածմունքների ծփանքի մեջ էր ընկած»: Եվ նախքան գրերի ստեղծումը Մաշտոցը իր աշակերտների հետ մեկնել է Գողթն, որի «առաջ դուրս եկավ Գողթնի իշխանը... որի անունը Շաբաթ էր և հյուրամեծար ասպնջական հանդիսանալով՝ բարեպաշտությամբ սպասավորում էր (նրան)... Իսկ երանելին իսկույն իր ավետարանական արվեստլլ բանեցնելով՝ իշխանի հավատարիմ օգնությամբ սկսեց (քարոզել) գավառում»: Հայկական գրերի ստեղծումից հետո էլ Գողթնը ամենաառաջիններից մեկն էր, ուր Մաշտոցը բացեց առաջին դպրոցները և «այստեղ՝ բարեպաշտ Շաբաթի ընկերությամբ գավառը լիացրեց Քրիստոսի ավետարանի ողջույնով, և գավառի բոլոր գյուղերում կարգեց սուրբ վանականների դասեր»:
Պատմահայր Խորենացու վկայությամբ Գողթն գավառը հնուց ի վեր Հայոց արքունական կալված Էր դեռևս Արտաշես Բ ժամանակներից: Այստեղ իշխում Էին գողթնեցիները, որոնք «...Սիսակւսն հատվածն են կազմում, բայց չգիտեմ, արդյոք գավառներն են կոչվեյ մարդկանց անունով, թե գավառների անունով կոչված են նախարարությունները»: Այս նույնը պնդում է նաև XIII դարի պատմիչ Ստ. Օրբելյանը: Գողթնի իշխանական նախարարությունը որպես պատմական Հայաստանի անբաժանելի մի մաս, հին Հայաստանի ավագ նախարարական տների հետ միասին «Գողթան տեր» անվանակոչմամբ դասված է V դարում կազմված «Գահնամակում», ԺԶ(16) թվի տակ և «Զոթանամակի» տվյալներով արքունի զորաբաժնին տալիս էր Շ (500) ձիավոր: Բանասիրության մեջ կարծիք կա, որ Մովսես էսորենացին ուսանել, իր երիտասարդ կամ էլ միջին տարիքում շրջագայել է Գողթնում (կամ էլ գողթնեցի է):
VII դարի «Աշխարհացոյցի» հւսղորդած տեղեկություններով Գ՛ողթնը Վասպուրականի 33-րդ գավառն էր, որը Արծրունիների տիրապետության տակ էր անցել հավանաբար V դարի կեսերից: Թ. Արծրունու տեղեկություններով Գողթնը Վասպուրականի կազմում եղել է մինչև 737 թ. «...իսկ Գողթն գավառ (հանեալ էր) ի ժամանակի կատարման սրբոյն Վահանայ, յամի ԾՁԶ (737) թուականութեանց, որում ամի կատարեցալ սուրբն Վահան, որ Էր որդի խոսրովայ Գողթան տեառն»:
Գողթն գավառը, որն իր մեջ հնում ընդգրկել է նաև Սյունաց Արևիք գավառը (այժմյան Մեղրու շրջան), VIII դարի կեսերից հետո փաստորեն գտնվել է Սյունիքի կազմի մեջ: Իսկ IX դարի կեսերից ընկել է սելջուկների և ապա մոնղոլների տիրապետության տակ: XVI—XVII դարերում այն մեկ գտնվել է Սեֆյան Պարսկաստանի, մեկ՝ Թուրքիայի տիրապետության տակ: XVIII դարում ծավալված ազգային֊ազատագրական շարժմանը մասնակցություն ցուցաբերած Գողթնը հետագայում, Ռուսաստանի և Պարսկաստանի միք և կնքված Թուրքմենչայի 1828 թ. դաշնագրով, որպես Հայաստանի անբաժան մաս, Նախիջևանի մյուս գավառների հետ միացվեց Ռուսաստանին: Այն սկզբնապես եղել է Հայկական մարզի և ապա Երևանի նահանգի կազմի մեջ:
Գողթն գավառը, որի տարածքը ընդգրկում է այժմյան Օրդուբադի շրջանը, տարածված է Նախիջևանի հարւսվ-արևելյան մասում՝ Արաքս գետի ձախ սւփին: Ըստ պատմական աղբյուրների, այս գավաոի ազգաբնակչությունը հնուց ի վեր զբաղվել է խաղողագործությամբ, այգեգործությամբ և բազմազան արհեստներվ: Հայոց պատմության մեջ Գողթնը առավելապես հայտնի է որպես «գինևէտ» գավառ, որի խաղողը, նուռը, ղեղձը և այլ մրգերը ունեցել են մեծ ճանաչում: Այս վաղեմի գավաոի գեղեցիկ բնաշխարհի անբաժան մասն են կազմում նրա միջնադարյան պատմաճարտարապետական հուշարձաններն ու վաղ շրջանի բնակատեղիները, գյուղաքաղաքներն ու ավանները, որոնք հիմնարկված են Ագուլիսի, Որդուարի, Տրունյաց կամ Վանանդի, Ցղնայի, Գիրանի կամ Բիստի ձորերում:
Ագուլիս – Գողթնի մեծաշոլրք և հնահիմք ալս քաղաքը տարածված է եղել այժմյան Վերին Ա Ներքին Ագուլիսներ գյուղի տարածքում: Պատմական Ագուլիսը (տեղացիների բարբառով՝ Իգուլիս) գտնվում է՝ Օրդուբադ շրջկենտրոնից 2—2,5 կմ հեռավորության վրա, նրա արևմտյան կողմում քարաժայռ լեռներով շրջապատված մի ընդարձակ ձորակի երկարությամբ: Վաղնջական ժամանակներից ի վեր տարածված լինելով այդ երկարավուն ձորանի երկարությամբ, որի լայնությունը կազմում է 1—1,5 կմ, մի հիասքանչ ւոեսարան է ներկայացրել: Ահա այդ ձորակի երկարությամբ, ավելի քան հինգ կիլոմետր տարածությամբ, լեռնային կարկաչուն գետակի աջ և ձախ ափերին, արևախանձ և լերկ քարաժայռերի փեշերին է փոված եղել վաղեմի Ագուլիսը (նկ. 29, 30, 32): Քաղաքը բաժանված է եղել ավելի բան տասը մեծ թաղերի, որոնցից ավելի նշանավոր են եղել Վանքի, Փառակերտ, Վերին գետ, Նուրիջանենց մահլա, Մեյդանի, Խցաձոր (Խըձաձուր), Վերին և Նեոքին թաղերը, անընդմեջ ունեցել է 8000 տուն հայ ազգաբնակչություն:
Ագուլիսը տեղադրված է աշխարհագրական մի միջավայրում, ուր պատմության ընթացքում տեղի են ունեցել քաղաքւսկան ու մշակութային շատ իրադարձություններ: Ըստ պատմագիրների, Ագուլիսը դարեր շարունակ համարվել է Գողթնի գավառակենտրոնը, նրա մշակութային, քաղաքական կյանքի հիմնական օջախը: Ղ. Ալիշանի ստուգաբանությամբ, Ագուլիս անունը ծագել է «Այգեօք լիք» անվանումից, իսկ ըստ ակադեմիկոս Ս. Երեմյանի՝ Oskiola–ից: Պատմահայր Մ. Խորենացին Ագուլիսը որակել է որպես «Ոսկիողա աւան»: XI դարում Սարգիս կաթողիկոսը իր կոնդակում քաղաքն անվանել է Արգուլիք, XVII դարի կեսերին Զաքարիա Ագուլեցին՝ Ագուլիս, Աքուլիս: Ագուլիսը անվանվել է նաև «Ոսկե ձոր», ի նկատի ունենալով տեղացիների և քաղաքի հարստությունները: Ագուլիս քաղաքին առանձնահատուկ գեղեցկություն, պարծանք և հմայք են հաղորդել նրա հնարմատ այգիների մեջ թաղված երկհարկանի և եռահարկ բնակելի ապարանքները, 120–150 արհեստավորական կրպակները, հարուստ խանութները, մի քանի հոգևորական, առևտրական դպրոց-դպրատները, ավելի քան 17 աղբյուրները, դեղատները, բաղնիքները, շուկաները, հարուստ գրադարան-Անթէփցասբահը, մետաքսի, կաշվի, ձեթի և այլ գործարան-տաքսի, կաշվի, ձեթի և այլ գործարանները, իջևանատներն ու հյուրանոցները... վերջապես 12 մեծարվեստ ճարտարապետություն ունեցող էկեղեցիներն ու վանքերը:
Ագուլիսի տները, ապարանքներն ու շինությունները շրջապատված են եղել փարթամ այգիներով և ունեցել են բարձր (3—4 մ) աղյուսաշար կամ քարե ցանկապատներ, որը քաղաքին հաղորդել է մասնավոր դրոշմ: XIX դարի սկզբներին Մ. Թաղիադյանը լինելով Ագուլիսում, գրել է «Պատուականք են շինուածք Ագուլեաց, քան զորս տեսնի մինչ ցարդ և զարդարեալք սքանչելի նկարօք»: Տակավին XX դարի սկզբներին Ագուլիսի մասին, որը քաղաքի իր դեմքն ու վերելքը պահպանեց ընդհուպ մինչև XIX դարի վերջերը, հնագետ և ազգագրագետ Ե. Լալայանը գրել է. «Այստեղ կան մոտ 90 բավական գեղեցիկ խանութներ, եվրոպական ապրանքներով, որոնք նույնիսկ Օրդուբադում չի կարելի գտնել... միանգամայն քաղաքի է նմանվում և նույնիսկ մի քանի գավառական քաղաքներից, ինչպես, օրինակ, Նախիջևանից բարձր է»: XIX դարի վերջերին ֆրանսիացի ւոիկին Շանթրը Ագուլիսում լինելուց հետո նրա մասին գրել է. «Հանճարեղաց կենդրոն մը կրնայ համարուիլ (Ագուլիսը) աշխատասեր, լուսավորեալ և հարուստ ժողովրդեան... Հայք փոքրիկ Պարիս կը կոչեն...»: Իսկ Ագուլիսի; ժողովրդական տների մասին ընդգծել է, որ դրանք «ընդհանրապես մեծ շենքեր են, յաջ ու ձախ դարձիլ աւելի ընդարձակուած. ճակատին երկայնությամբը՝ յարկածածուկ ճեմելիք մը կայ՝ այլևայլ վերնագավիթ մտիւք: Գլխաւր շենքին և երկկողմեան թեւոց միջավայրն՝ պարտեզ մը խնամքով և գեղեցիկ ճաշակալ զարդարուած, մեծ աւազնաւ մը...»: Ագուլիսը, որը XVI—XVIII դարերում Հայաստանի զարգացած և նշանավոր քաղաքների թվին է դասվում, երկար ժամանակ մշտական առևտրական գործարքների մեջ է եղել Հնդկաստանի, Պարսկաստանի, Իտալիայի, Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների հետ: Ականատեսների վկայությամբ XIX դարում «Վ. Ագուլիսը ունի մի փոքրիկ, բայց գեղեցիկ շուկայ, որ ունի մոտ 100 կրպակ...»: Հայ նշանավոր գրող և մանկավարժ Պ. Պռոշյանը Ագուլիսի այդ շուկայի մասին իր հուշերում իրավամք գրել է. «այստեղ է կատարվում ագուլեցվոց մեծ վաճառականությունը, այս շուկայի փոքր խանութները կապ ունեն Ռուսաստանի և Եվրոպայի մեծ առևտրական տների հետ»:
Իսկ մեծանուն Րաֆֆին, որը դսաավանդել է Ագուլիսի դպրոցում, 1878 թ. իր նամակներից մեկում նշել է. «Ագուլեցվոց տների մաքրությունը, տնտեսական բարեկեցությունը, ընտանեական բարոյականությունը կարող են օրինակ լինել մյուս տեղերին: Ագուլեցվոց դպրոցների վիճակը նույնպես ավելի բարձր և ավելի ապստհով է, քւսն թե ուրիշ տեղերում: Մի խոսքով ագուլեցին բավական ուղիղ շավղի վրա է ընթանում, և չեմ սխալվի, եթե նրանց կոչելու լինեմ Կովկասի ամերիկացիք...»:
Պատմական շատ ու շատ իրադարձությունների մասնակից այդ քաղաքը բազմիցս տուժել է արաբական, մոնղոլական, թուրքական և պարսկական նվաճողների ասպատակություններից, որի պատճառով ժամանակ աո ժամանակ նրա ազգաբնակչության մի մասը սփռվել է աշխարհի տարբեր կողմերը: Պատմության մեջ այդ քաղաքի ավերումներից մեկը, որը սոսկալի է եղել, հայտնի է «Ագուլիսի աղետ» իրադարձությամբ: Ըստ որի 1751 թ. Ատրպատականի Ազատ խանը Ագուլիսի Մելիք Եսայիից իր զորքի համար պահանջում է պարենամթերք ու դրամ: Բայց բացասական պատասխան ստանալով՝ դաժան խանը 1751 թ. հոկտեմբեր ամսին կողոպտում, կրակի է մատնում Ագուլիսը, նրա շրջակայքի ամբողջ գյուղերն ու ավանները: Եվ Ագուլիսն ու շրջակա գյուղերը 3 օր ավերումների ենթարկելով 12 հազար գերիներով հեռանում է Պարսկաստան: Ագուլիսի և նրա շրջակայքի բզկտված ու կողոպտված ազգաբնակչության մի մասը հեռանալով հայրենի օջախից, ապաստան է գտնում Կ. Պոլսում ե Պարսկաստանում, մի մասը՝ Հնդկաստանում, Վենետիկում, Ամստերդամում, Ղարաբաղում (Շուշի): Վերջինում ագուլեցիները կառուցել են Ագուլեցոց եկեղեցին:
Ագուլիսի քայքայման պատճառներից մեկն էլ թուրքական ու պարսկական իշխանությունների ռեժիմի և տեղական մելիքների ճնշումն էր, ինչպես նաև քաղաքի աշխարհագրական ոչ բարենպաստ պայմանները: Նրա ժայռերը լերկ են, սակավ բուսականությամբ, բերքատու հողերի մեծամասնությունը կավային Է ու ավազային: Իսկ հորդ տեղումների ժամանակ այդ կապարագույն լանջերից վար խուժող անձրևաջրերը, որոնց հետ միախառնվում Էին քարաժայռերի ահագին կտորներ և ցեխը, հեղեղ–հեղեղատի վերածվելով քշում–տանում էր ամեն ինչ: Իսկ Ագուլիսը, նրա ազգաբնակչությունը այդպիսի հեղեղումների հաճախակի ենթարկվել: Պատմության մեջ հայտնի են Ագուլիսի մի քանի հեղեղումներ, որոնցից ամենատսկալիները 1872 թ. հուլիսի 26-ին և 1884 թ. մայիսի 21-ին տեղի ունեցած հեղեղումներն են: Զարհուրելի Է եղել 1884 թ. հեղեղումը: Ականատեսների գրավոր վկայություններով կարկուտը տեղացել է ձվի մեծությամբ, իսկ լեռնային գետակը անսպասելորեն փրփրել է, լեռներից խաժող անձրևաջրերի շռնդալից հոսքի հետւ, խոշոր ժայռաբեկորներ առած ընթացել ձորի մեջ փռվւսծ քաղաքը, տակն ու վրա անելով տասնյակ տներ, խանութներ, արհեստանոցներ ու կամուրջներ... ամեն ինչ ծածկել Է տիղմով, սրա մեջ խեղդամահ անելով տասնյակ մարդկանց: Եվ ահա նման դեպքերից հետո էլ ագուլեցին չի լքել իր հազարամյա հայրենի բնակավայրը: Սակայն այս քսղաքը աննկարագրելի կերպով ավերվեց ու նրա բնակչության մեծ մասը սրի քաշվեց ոչ այնքան հեռու ժամանակներում: Այս ոճիրը կազմակերպվեց 1919 թ. դեկտեմբերի 25-28–ին այժմյան Օրդուբադի և նրա շրջակա ադրբեջանաբնակ գյուղերի բնակչության կողմից: Եվ մի քանի օր հետո՝ դեկտեմբերի 31-ին, Թավրիզից Ներսնս եպիսկոպոսը հնդկա-եվրոպական հեռախոսագծով հեոագրել է գուժաբեր լուրը. «Քարտեզի վրա Ագուլիսն այլևս գոյություն չունի»:
Արխիվային փաստաթղթերի հաղորդած տեղեկություններով այդ ոճիրի ժամանակ Ստորին Ագուլիսի բնակիչներից սրի Է մատնվել 400, իսկ Վերին Ագուլիսից՝ 1000 հայերի:

yerevanci
18.02.2010, 09:52
Նախիջևան
Գողթն գավառ (մաս 2)

Ազա (Վերին)– Գողթնի այս գյուղը գտնվում է Գիրան գետի ստորին հոսանքում, անմիջապես գետի ձախ ափին, այգևետ վայրում: Գյուղը XV դ. հիմնադրվել է պատմական Ազատ քաղաքատեղի ավերակների վրա և կազմված Է եղել 160—220 տուն հայ բնակչությունից: Այս գյուղից վերջին հայ ընտանիքները արտաքսվեցին 1989 թ. ազգամիջյան իրադարձությունների ընթացքում: Ենթադրվում է , որ ինչպես վերին, այնպես է լ Ներքին Ազաները իրենց անունները ստացել են Ազատ քաղաքի անվանումից:
Վերին Ազայի հուշարձաններից այժմ կիսակործան վիճակով մնում է ս. Աստվածածին եկեղեցին և Գիրան գետի վրա կառուցված ու մինչև այժմ գործող նրա հնգաթոիչք կամոլրջը : Ս. Աստվածածին եկեղեցին, որը հավանաբար հիմնադրված է եղել XVII դարում, գտնըվում է գյուղի արևմտյան կողմի բարձունքի վրա: ճեղքված և կիսամշակ բարով կառուցված, միանավ հորինվածք ունեցող այս հուշարձանից մնում է միայն նրա աբսիդի ու ավանդատների հատվածները: Գյուղի բնակիչները 1918 թ. ազգամիջյան ընդհարումների ժամանակ՝ 1918թ. մարտ-հուլիս ամիսներին, հերոսաբար «պայքարել են էդիֆ և Խալիլ բեյերի հրոսակների դեմ, որոնց բանակը Ազայի մոտ կորցրել է շուրջ 600 զինվոր:
Ազա (Ներքին)–Գողթնի այս գյուղը գտնվում է Գիրան գետի ստորին հոսանքում, Արաքս գետից ոչ հեոու, Վերին Ազա գյուղից 2 կմ ներքև: Ինչպես Վերին, այնպես էլ այս գյուղը հիմնված է պատմական Ազատ քաղաքի տարածքում: Այգևետ հարթավայրում հիմնված գյուղի ս. Առաքյալ եկեղեցին ևս վաղուց ավերվել է , իսկ վերջին հայ ընտանիքները այդտեղից տեղափոխվել են 1970-ական թվականներին: Այստեղից է կոմպոզիտորն Ա. Խաչատրյանի մայրը` Ղումաշը:
Ազատ քաղաք - Նախիջևանի տարածքում հիմնադրված վաղ շրջանի քաղաքների թվին պատկանող այս քաղաքը տարածված է եղել այժմյան Օրդաբադի շրջանի Վերին և Ներքին Ազա և Դեր գյուղերի տարածքներում ու մերձական դաշտերում: Ունեցել է ավելի քան 5-6 կմ2 տարածք: Դատելով պատմական որոշ աղբյուրների տվյայներով Ազատ քաղաքը գոյատևել է մոտավորապես XIII—XV դարերը: XV դ. կեսերից այն, փաս տորեն, դուրս է եկել պատմական աս պարեզից և նրա տարածքում հիմնված նոր բնակավայրերի (գլուղերի) պատճառով արագորեն քայքայվել է: Այնուամենայնիվ պատմական քաղաքի այս կամ այն մասում դեռևս նկատելի են քաղաքապատկան որոշ շինությունների ու հուշար ձանների հետքերը։ Այդօրինակ հուշար ձանների թվին է պատկանում նաև Վերին Ազայից տրևմուտք, Գիրան գետի ձախ ափին գտնվող Ազատ բերդի մնացորդները։ Ոչ այնքան բարձր լեռնագագաթի վրա գտնվող այս բերդի հիմնադիրները Գողթնի իշխաններն են: Բեդատեղի հետ քերը վկայում են, որ անցյալում այն ու նեցել է ամրացված շինություններ և եղել Է Գողթնի կարևոր ռազմաստրատեգիական կետերից մեկը:
Աղրի - Այս գյուղը գտնվում է, Վա նանդից 3 կմ ներքև, գետի աջ ափին` ձորահովտի միջին հոսանքում: Միջին մեծության Գողթնի այս բնակավայրից հայերը գաղթել են XIX դ. սկզբներին, իսկ նրա հուշարձանների ավերակներից շատ խղճուկ ավերակներ են տեսանելի միայն:
Անապատ– Գողթնի այս պատմական գյուղը գտնվում է Գանձակ գյուղից մոտ 2 կմ ներքև, գետակի ափին: Անապատը հիշատակվում է Ագուլիսի ս. Թովմա վանքի եկեղեցու արևմտյան մուտքի բա րավորի XVII դարի արձանագրության մեջ։ Երբեմնի ընդարձակ և նշանավոր այս գյուղի հուշարձաններից այժմ շատ քիչ բան է պահպանվում: Ի. Շոպենի վկայու թյունը հաստատում է, որ Անապատը և նրա հուշարձանները տուժել ու ավերվել են Նադիր Շահի ժամանակ: Վիճակագիրը Անապատի հուշարձաններից հիշատա կել է նաև նրա եկեղեցին և գյուղի 3000-ից ավելի ավերակ տները: Անապատի ավերակ հուշարձանների հետքերի և պատ մական աղբյուրների ուսումնասիրություն ները հավաստում են, որ Անապատը միջ նադարում հայտնի Է եղել եկեղեցիով, կա մրջով և այլ հուշարձաններով, որոնք ա վերվել ու կործանվել են:
Բազմառի — Տրունյաց ձորի ամենավե րին մասում, գետակի արևելյան ձորի մեջ գտնվող այս գյուղը այժմյան շրջանի Փազ մարան է։ Գյուղը տեղադրված է անդնդա խոր ձորի մեջ և միջին մեծություն ունի: Բազմառիի հյուսիսային մասում գտնվող ավերակները ապացուցում են, որ այդտեղ կառուցված եկեղեցին ունեցել է ոչ այն քան մեծ չափեր և հավանաբար եռանավ բազիլիկայի հորինվածքով է կառուցվել: Այս եկեղեցու մասին, որի ավերակները ևս խիստ քայքայված են, պատմական աղբյուրներում տեղեկոլթյուններ չեն պահ պանվել: Ինչպես եկեղեցու, այնպես էլ գյուղի մասին պարզորոշ տվյալներ հայտնի չեն։ XIX դարի վերջերին գյուղը պատկանում էր քաղաքիկցի Գևորգյան տոհմին:
Բերդակ— Տանակերտից մոտավորա պես մեկ կիլոմետրի չափով դեպի հա րավ` Վանանդ գյուղը, գետի աջ կողմում գտնվում է Գողթնի Բերդակ գյուղի ավե րակները, որոնք և ապացուցում են այս գյուղի միջին մեծությունը: Բերդակ գյու ղի մեջտեղում վեր է խոյանում մի փոք րիկ բլուր, որն իր գագաթնամասով բավական հարթ է։ Այս բլուրը շրջապատ ված է գեղեցկատես այգիներով ու վա ղեմի ավերակներով և առաջին իսկ հայացքից բերդատեղի տպավորություն է թողնում։ Արդարև էլ սւյս բլուրը տանա կերտցիների և շրջակա բնակչության կող մից ավանդաբար կոչվում է Բերդակ:
Բերդակի ավերակներում պահպանված միակ կիսականգուն հուշարձանը նրա ս. Հովհաննես եկեղեցին է, որը կառուցված է Բերդակ կոչվող բլուրի գագաթին:
Բեհրադ - Այս գյուղի ավերակները գտնվում են Գիրան քաղաքատեղից մոտ 3—4 կմ հյուսիս-արևմուտք, Գիրան գե տի ձախ կողմում: Միջին մեծության Գողթ նի այս գյուղից հայերը տեղափոխվել են XIX դ. վերջերին, որից հետո այն սատի ճանաբար վեր է ածվել ավերակների:
Բիստ— Գավառի սպատմական Բիստ (Բուստ), Պուստ գյուղը գտնվում է Բստա ձորի ապառաժոտ լեզվակներից մեկի վրա։ Բիստի (որն այժմյան Օրդուբադի շրջանի համանուն գյուղն է) հյուսիսային կողմից հոսում է կարկաչուն Գիրան, իսկ հարա վային կողմիցէ Մեսրոպավան (Նասրվազ) գետերը, որոնց ափերին տարածված են Երկնասլաց բարդիներ, հաստաբուն ըն կուզենիներ և այլ ծառեր. հարուստ բու սականություն, որը և հմայիչ տեսք է ըն ծայում Բիստի համայնապատկերին։ Գողթ նի ամենամեծ գյուղերից մեկը համարվող այս բնակավայրից վերջին հայ ընտանիք ները ևս արտաքսվեցին 1989 թ.: XIII—XVII դարերում այս անապատը Գողթն գավառի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից մեկն Է համարվել, ուր գրչագրվել են նաև մի շարք ձեռագրեր, որոնցից մի քանիսը պահպանվում են Երևանի Մատենադարանում։
Բղև — Բոհրուտից 3 կմ ձորն ի վար, անմիջապես Գիրան գետի ափին, գեղեցիկ հարթ վայրում գտնվում է պատմա կան գավառի Բղև գյուղը, որը այժմյան շրջանի Բիլավ վերանվանակոչված գյուղն է: Բավական ընդարձակ տարածք ունեցող այս գյուղի հին շրջանի շինությունների ուսումնասիրությունը վկա է այն բանին, որ այստեղ մարդիկ բնակվում են շատ հնուց: Դժբախտաբար դարերի ընթացքում ավերվել են նաև այս բնակատեղիի հու շարձանները, որոնց մասին գրավոր աղբյուրներում պահպանվել են չնչին տեղեկություններ։ Այստեղ, եկեղեցուց բացի Գիրան գետի վրա, գյուղի առջև կառուց ված է եղել նաև մի քանի կամարներով կամուրջ, որից այժմ խելերի աննշան հետ քերն են մնացել (նկ. 49)։
Բոհրուտ (Բեխրուտ) – Փառակայից մոտ 2—3 կմ ձորն ի վար, փարթամ և բազմազան հաստաբուն ծառերի մեջ տե ղադրված է Գողթնի պատմական Բոհրուտ կամ Բուհրուտ, Բեխրուտ գյուղը; Հնուց ի վեր գոյատևող այս բնակատեղիի անցյալի և հուշարձանների մասին աղոտ տեղեկություններ են պահպանվել: Այժմյան գյուղի տարածքում գտնվող հին գյուղի շինությունների ու հուշարձանների մնացորդները վկա են այն բանին որ Բոհրուտը գտնվելով միջգավառային տարանցիկ երթուղիներից մեկի վրա միջնադարում նշանակալից գարգացման է հասել:
Գանձակ — Որդուար քաղաքից դեպի հյուսիս-արևելք ձգվում է մի գեղեցկատես և ոչ այնքան խորը ձոր։ Վերջինիս միջով խոխոջող գետակի վերին հոսանքում, Որ դուար քաղաքից մոսո 4 կմ հեռավորության վրա էլ գտնվում է Գողթնի պատմական Գանձակ կամ Գանձա գյուղը։ Հարմարա վետ վայրում հիմնված Գանձակի տարած քի և նրա շրջակայքի ուսումնսաիրությու նը հավաստում է, որ այս գյուղը գոյու թյուն է ունեցել շատ հնուց, ուր կար մի քանի հուշարձաններ։ 1927 թ. տվյալ ներով այստեղ բնակվում էր 665 մարդ։ XIX դարի վերջերին Ե. Լալայանի, իսկ այնուհետև 1927 թ. Վ. Սիսոևի ուսումնա սիրությունների ժամանակ Գանձակում դեռևս կիսախաթար վիճակով կանգուն է եղել նրա հինավուրց եկեղեցին` Ս. Հակոբը, որի մասին աղբյուրներում, ցավոք, շատ քիչ տեղեկություններ են պահպան վել։ Գանձակի եկեղեցին, որը կառուցված է եղել գյուղի կենտրոնական մասում, այժմ իսպառ ավերվել է:։ Վ. Սիսոևի ու սումսսսփրությունների ժամանակ եկեղեցուց տեսանելի էր միայն նրա արևելյան ճակատը և հյուսիսային որմի մի մասը։ Հուշարձանի աբսիդը բազմանիստ կազմու թյամբ համարյա քառակուսի (3,10x 3,90 մ) հատակագիծ է ունեցել: Գանձակի եկեղեցու վիմագրաթյուններից Ղ. Ալի շանը հրատարակել է 1577 տարեթվով մի համառոտ արձանագրություն:
Գեղերեցիկ- Գողթնի այս բնակավայրը գտնվում է Ագուլիսի ձորի ամենա վերին հատվածում, ձորի հյուսիսային կողմի մի ապառաժոտ վայրում: Միջին մեծության Գեղերեցիկից հայերը հեռացել են XIX դ. վերջերին, որից հետո այն լքվել և ավերակների է վերածվել: Պատ մական այս գյուղը XIX դարում անվանվել Է նաև Նիգիդեհ, իսկ «Քեշերեցիկ ձևով հիշատակված է Ագուլրսի Ս. Թովմա վանքի եկեղեցու արևմտյան մուտքի բարավորի արձանագրության մեջ:
Գիլնեակ (Թիլլակ) – Այս գյուղի ավերակ հետքերը գտնվում են Բստաձորի ամենավերին մասում, Նորակերտի (Նոր Գիուտի) գյուղից 3—4 կմ հյուսիս: Այն իր գրաված տարածքով Գողթնի միջին մեծության բնակավայրերից է, որտեղից հայկական բնակչությունը տեղափոխվել է XVIII դարի վերջերին: Այնուհետև այն մնացել է անմարդաբնակ և աստիճանաբար վեր է ածվել փլատակների: XIX դարում այս գյուղաստեղը անվանվել է նաև Թիլլակ:
Գիրան քաղաք— Այս վաղ միջնադարյան հայկական քաղաքի հետքերը գտնվում են այժմյան Վերին Ազա գյուղից 3 կմ դեպի հյուսիս-արևելք, Գիրան գետի ձախ ափին: Գիրան քաղաքը իր աշխարհագրական դիրքով տեղադրված Է Գողթն գավառի կենտրոնական մասում և գրավել Է ավելի քան 12 կմ2 տարածություն:
Դոչեն — Գողթնի այս պատմական բնակավայրի ավերակները գտնվում են Ցղնայի ձորահովտի միջին հոսանքում` Մազրա գյուղից 1,5—2 կմ ներքև` գետի ձախափնյա կողմում գտնվող մի գեղեցիկ ձորակում: Այս գյուղատեղի ավերակները XIX դարում և XX դարի սկզբներին շր ջական մահմեդական բնակչության կողմից անվանվել են Քեշան, Խալքիշան։ XVIII դարի վերջերին հայերի գաղթելուց հետո բնակավայրը մնացել Է անմարդաբնակ և ավերակ: Ցավոք պատմական Գոչենի անցյալի շատ ու շատ դեպքերը մնացել են անհայտ, իսկ նրա եկեղեցին վեր է ածվել ավերակի։ Ստեփանոս Օրբելյանի հարկացուցակի համաձայն XIII դ. Գոչենը Տաթևի վանքին վճարում Էր 8 միավոր հարկ:
Դաստակ— Տրունյաց ձորի ամենաստո րին հատվածամ գտնվող այս պատմական բնակավայրը այժմյան շրջանի Դաստան Է։ Գյուղը տեղադրված է Նախիջևան—Օրդուբադ—Մեղրի ճանապարհի աջ կողմում, այգեվետ հարթավայրում, անմիջապես Ա րաքս գետի ափին։ Մինչև 1879 թ. այդ տեղ բնակվում Էր 62 տուն հայ բնակ չություն, որից հետո վերջին հայ բնակիչ ները XIX դարի վնրջերին տեղափոխվել են Ագուլիս ու Շուշի:

yerevanci
18.02.2010, 10:02
Նախիջևան
Գողթն գավառ (մաս 3)

Մազրա - Գողթնի պատմական բնա կավայրերից Է, որի ավերակները գտնվում են Ռամիս գյուղից 5—5,5 կմ ձորն ի վար, դեպի Ցղնա իջնող արահետի ձախ կողմի լեռնալանջին` Ստուպի գյուղից 4,5—5 կմ արևելք։ Միջին մեծության այս գյուղից XVIII դ. վերջերին հայերի հեռանալուց հետո այն անմարդաբնակ Է և ավերակների Է վերածվել։ Մազրայի անցյալի և նրան հուշարձանների մասին, ցավոք, գրավոր աղբյուրներում շատ աղոտ տեղեկություններ են պահպանվել։
Մեսրոպավան — Պատմական Մեսրո պավանը (Մասրևան) այժմյան շրջանի Նասրվազ անվանվող գյուղն Է, որը տեղադրված Է գեղեցկատես լեռների փեշին։ Մեսրոպավանը որպես բնակատեղ, մարդուն ծառայում Է դեռևս նախապատմական ժամանակաշրջանից։ Գյոուղը շրջապատող հարուստ բուսականությամբ լեռների ու լեռնաբլուրների հմայիչ տեսքը, կարկաչուն վտակների ափերին վեր ձգված բարդիների, րնկուզենիների և հնա մենի այգիների գրավիչ պատկերները Էլ ավելի են դյութական դարձնում վաղեմի Մեսրոպավանի համայնապատկերը։
Մցգուն — Գողթնի այս գյուղը գտն վում է Ցղնայից մոտավորապես 3 կմ հա րավ: Բավականին տարածք գրաված այս գյուղը դեռևս XIX դարից ավերակների Է վերածվել։ Գյուղատեղի այժմյան ավերակներում դեռևս կանգուն Է «Միզկունց վանք» անվանվող հուշարձանը։
Նավուշ (Նավիշ)–Պատմական Նա վուշ կամ Նավիշ գյուղը այժմ ավերակ և անմարդաբնակ է, որի ավերակները գտնվում են Փառակայից 5–6 կմ դեպի հյուսիս` Տևի գյուղի մոտ, նրանից մոտ 3 կմ հեռավորության վրա։ Բստաձորի ձորալանջերից մեկի թեքադիր լանջն ի վար հիմնված Նավուշի ավերակները վկայում են նրա միջին մեծության բնակա տեղի լինելը, որի անցյալի ու լքման մա սին գրավոր աղբյուրներում սակավ տեղեկություններ են արձանագրվել։ Դատելով ավերակների և գյուղի գերեզմանատան ընձեռած տվյալներով պետք է ենթադրել, որ հայերը այդտեղից հեռացել են XVII դարի 30-ական թվականներից հետո։
Նորակերտ (Նոր Գիուտ)–Գողթնի հին գյուղերից մեկը, որին այժմ կոչում են Նիրգուդ, գտնվում է Բսաձորի ամենավերին մասում, Ջանգեզուրի լեռնաշղթայի բարձրադիր գոտիներից մեկում։ Գյուղը տեղադրված է բավականին խոր ձորի մեջ, որի շրջակա լեռները պատված են բազմազան բուսականությամբ և անտառնե րով։ Գյուղը Նորակերտ անվանումով մեզ հայտնի աղբյուրներում հիշվում է XVII դարի պատմիչ Ա. Դավրիժեցկու պատ մության մեջ, ուր հիշատակումը կատարված է Շոռոթից Ցղնա գնացող ճանա պարհին հանդիպող և դեպի Բըղև (այժմ` Բիլավ) հոսող գետի վերին հոսանքի տե ղը ցույց տալու առիթով։ Միջին մեծության այս բնակավայրը անվանվել է նաև Նոր Գիուտ, որը թերևս այդ գյուղի ամենա նախնական անունն է։ Հայերն այդտեղից բռնագաղթվել են դեռևս XIX դ. սկգբներին։
Նունիս—Գողթնի այս պատմական գյուղը գտնվում է Տրունյաց կսւմ Վանան դաձորի վերին մասում և այժմ կոչվում է Ունիս։ Պատմական Բազմառի գյուղից մոտ 4 կմ ձորն ի վար, գետի աջ կողմում փռ ված այս գյուղը Գողթնի միջին մեծության բնակավայրերից է, որը Նունիս, Նումնիս անվամբ հիշատակված է Ագուլիսի ս. Թովմա վանքի եկեղեցու արևմտյան մուտ քի արձանագրության մեջ:
Նուսնուս – Գողթնի վաղեմի այս գյուղը գտնվում է Որդուար քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք՝ գեղատեսիլ մի վայ րում: Գյուղը մեզ հայտնի գրավոր աղ բյուրներում հիշատակվում է Ագուլիսի ս. Թովմա տաճարի արևմտյան մուտքի XVII դ. արձանագրության մեջ: Այն միջին մե ծության բնակավայր է եղել, որտեղից հայերը գաղել են XIX դ. կեսերից հե տո: Գյաղի մերձակայքում պահպանվել է XIV—XIX սսփերր հայոց գերեզմանա տան, մատուռ-եկեղեցու և մի շարք բնա կելի տների ավերակները: Նուսնուսի տա րածքից վերջին մի քանի տասնամյակում պատահականորեն հայտնաբերվել են միջ նադարյան խեցեղեն և այլ հնագիտական իրեր:
Շրջու (Սրջու) – Բիստից 4—5 կմ դեպի հարավ-արևելք` Բիստ տանող ճա նապարհի աջ կողմում, բավականին խոր ձորի դարավանդներից մեկի վրա տեսանելի է Գողթնի վաղեմի գյուղերից մեկի` Շրջուի կամ Սրջուի ավերակները։ Պատ մական աղբյուրներում այս գյուղի մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Դատե լով Շրջուի ավերակներից և նրա մերձա կայքում գտնվող մ.թ.ա. I հազարամյակի դամբարանադաշտից, կարելի է ենթադ րել, որ այդտեղ մարդիկ բնակություն են հաստատել խորը հնադարից: Շրջուն, ուր կարող էր բնակվել 60—80 տուն ազգաբնակչություն, փաստորեն XIX դարի երկրորդ կեսերից լքված ու անմարդաբնակ էր, որի ավերակ շինությունները տասնամ յակներ շարունակ հարևան Տևի գյուղի անասնապահների համար ծառայում է որպես ձմեռանոց։ Այս գյուղը ևս հիշատակված է Ագուլիսի ս. Թովմա վանքի արձանագրության մեջ: Շրջուի այժմյան ավերակներում դեռևս կիսախարխուլ վիճակում կանգուն է նրա ս. Ստեփանոս Նախավ կայի եկեղեցին, որը կառուցված է վաղե մի գյուղի հյուսիս-արևելյան մասի լեռնա լանջի փեշի հարթ վայրում: Այս եկեղեցին, որը ըստ իր հատակագծի, եռա նավ բազիլիկա է, կառուցված է սրբատաշ բազալտից և տեղական քարերից, ունի չորս մույթ և մեկ մուտք՝ արևմտյան ճակատում: Եկեղեցու աբսիդը ըստ կազմու թյան հնգանիստ է, որը երկու կողմերում ունի երկհարկանի ավանդատներ։ Ս. Ստե փանոս Նախավկան հավանաբար հիմնվել է XII—XIII դարերում և վերանորոգվել XVII դարում:
Ոբևան (Ոբևանիս) – Նունիսից մոտավորապես 6—7 կմ դեպի հյուսիս, բարձրադիրք լեռան լանջի փեշերին դեռևս տեսանելի են պատմական Ոբևանիս, Ոբե վան գյուղի ավերակները: Գողթնի այս հնագույն գյուղի ավերակները վկայում են որ այդտեղ բնակվել է ավելի քան 70— 80 տուն հայ բնակչություն։ Այս գյուղը Ոբովանիս ձևով ևս ՝ նշված է Ագուլիսի՝ ս. Թովմայի արձանագրության մեջ։ Ինչ պես Ոբևանիսի, այնպես էլ նրա եկեղե ցու մասին շատ քիչ տեղեկություն է պահ պանվել։ Հայտնի է, որ 1488 թ. Յղնայում Ստեփանոս գրչի գրչագրած Ավետարան ներից մեկը ստացել են ոբևանիսցիները։ Ողոհի (Աղահեցիկ) – Մեսրոպավա նից 4—5 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Բստաձորի ապառաժոտ լեզվակներից մե կի վրա, խորը ձորի մեջ, Թավաքալի ան վանվող լեռան փեշին փռված է Գողթնի հին հայկական գյուղերից մեկը` Ողոհին կամ Աղահեցիկը, որը այժմյան շրջանի Ալահին անվանվող գլուղն է՝ Ողոհին, որը գտնվում է Գողթնի նշանա վոր ավաններից մեկի՝ Բիստի մոտ, նրա նից 2,5 կմ հյուսիս-արևելք, հնուց ի վեր միջին մեծության բնակատեղի է եղել։ 1829 թ. այդտեղ բնակություն են հաստա տել պարսկահայերի ընտանիքները, որոնք գաղթել են Մաժանբարից, Ղարաբաղից և Սամաստից:
Ովդու–Գողթնի այս ոչ մեծ գյուղի ավերակները գտնվում են Բոհրուտ (Բեխ րուտ) գյուղից 7-8 կմ հյուսիս-արևելք: Գյուղի պատմական անցյալի մասին գրավոր աղբյուրներում համարյա տեղեկություններ չեն պահպանվել։ Դատելով գյու ղատեղի ավերակներից և արդեն ավերված նրա գերեզմանատան տվյալներից, պետք է ենթադրել, որ հայերը այդտեղից տեղաւիոխվել են XIX ղարի սկզբներից:
Որդուար (Օրդուբադ)– Այս քաղա քը, որը այմյան Օրդուբադի շրջանի շրջկենտրոնն է, պատմության մեջ հիշատակ վում է Որդուար, Որդվար, Որթվատ անվանումներով։ Օտարազգի մատենագրության մեջ այն անվանվել է Որտուպատ, Օրղուբադ: Պատմական Որդուար քաղաքավանը իր տեղադրվածությամբ գտն վում է գավառի արևելյան մասում և հնում հանդիսացել է Գողթնի նշանավոր ավաններից ու իշխանանիստ վայրերից մեկը։ Քաղաքը փռված է 2—7 կմ լայնություն ունեցող հովտաձև և ընդարձակ ձորակի մեջ, որի միջով անցնում է Որդուար գետակը: Այս քաղաքավանը շրջապատված է լեռներով, կանաչ և փարթամ այգինե րով, որոնք մասնավոր հմայք են հաղորդում նրան: Ըստ պատմագիրների և միջ նադարյան ճանապարհորդների, Որդուարի խաղողը, նուռը, թուզը և այլ մրգերը մեծ ճանաչում են ունեցել: Պատմական քա ղաքը հնուց ի վեր հայտնի է եղել նաև իր մետաքսով, ճարտարապետական բազ մապիսի շինություններով, պատմական անցյալով: Ըստ «Կավկազսկի կալենդարի» (1852 թ.) տվյալների, մինչև XIX դարի կեսերը այդտեղ կային 12 հազարի հասնող տներ, որոնց մի մասի ավերակները տարածված են այժմյան քաղաքի հյուսիսային կողմում գտնվող այգիներում: Ներկայիս Որղուարի հյուսիսային մասում է գտնվում են Գողթնի Խսոսրով իշխանի կողմից կառուցված վաղեմի քաղաքի միջնա բերդի հետքերը, որը կառուցված է եղել 50—60 մետր բարձրություն ունեցող քա րաժայռի վրա և ունի բավականին ընդար ձակ հրապարակ: Միջնաբերդի և նրա շրշակայքի ուսումնասիրությունը վկայում է, որ միջնաբերդի պարիսպների շուրջը այժմյան քաղաքի հին թաղամասերի տա րածքում, փռված է եղել պատմական բուն քաղաքը, որի այգիներում, թաղամասերի հրապարակներում, շինությունների առջև, առանձին առանձնատների շուրջը կանո նավոր կերպով տնկված են եղել արևելյան սոսիներ՝ չինարիներ կամ պլատա ներ: Պատմական քաղաքի հնամենի անց յալի վկաներն են այժմյան Որդուարի և նրա մերձակա գյուղերի տասնյակ կնճ ռապատ չինարիները կամ սոսիները, որոնք քաղաքը զարդարող հիմնական ծա ռատեսակներն են եղել: Այդ ծառերից շատերը ունեն 1000—1200 տարվա կյանք: Անհրաժեշտ է րնդգծել այն հանգա մանքը, որ Գողթնի այդ վաղեմի կենտ րոններից մեկում` Որդուարում, սոսիների կամ արևելյան չինարների առատ առկա յությունը պատահական երևույթ չէ: Հայտ նի է, որ այս ծառատեսակը հայ ժողովր դի սիրած և հեթանոսական շրջանում սուրբ համարվող ծառերից մեկն է: Պատմական աղբյուրների վկայությամբ հին Հայաստանում հեթանոսական մեհյանների մոտ, նրանց մերձակայքում տնկվում էին սուրբ համարվող ծառեր` սոսի, չինար, կաղնի և այլ ծառեր: Այդ ծառերի ներ քո, նրանց ճյուղերի, տերևների սոսափ յունների ժամանակ քուրմերը խորհրդավոր գուշակություններ էին անում: Պատմական աղբյուրները վկայում են, որ Հայաստանում քրիստոնեության տարածման դեմ ամենաերկար անհաշտվողական պայքարը մղել է Գողթն գավառը, որի բնակչությունը ավանդապահորեն պաշտում էր հեթա նոսությունը: Եվ պատահական չէ նաև այն, որ Մ. Մաշտոցը հաճախակի բնակ վելով այդ գավառում, իր աշակերտների հետ լայն քարոզչական աշխատանքներ է ծավալել, ուր ըստ երևույթին, դեռ գործել են հեթանոսական մեհյաններ, ինչպես և այլ գավառներում։ Շատ հավանական է, որ այժմյան քաղաքի երկարակյաց տասն յակ չինարիները հենց այղ մեհյանների ու տաճարների շուրջը տնկված ծառերի սերունդներն են, ոչնչացած պուրակների մացառները, քանի որ ներկայիս մնացած ծառերի դասավորվածությունը և քաղաքի տարբեր մասերում բաշխված լինելը ունեն արհեստական ծագում:

yerevanci
18.02.2010, 10:13
Նախիջևան
Գողթն գավառ (մաս 4)

Ռամիս — Գողթնի Ռամիս, Ռամիք գյուղի և նրա պատմաճարտարապետական հուշարձանների մասին աղբյուրներում համեմատաբար քիչ տեղեկոլթյուններ են պահպանվել: Ռամիսը, որը այժմյան շրջա նի համանուն գյուղն է, գտնվում է Զան գեզուրի լեռնաշղթայի բարձրադիր ու լեռ նային մասում և ծովի մակարդակից բարձր է ավելի քան 2800 մետր: Գյուղը իր տեղադրվածությամբ հիմնված է Գողթնի ամենախորը ձորերից մեկի՝ Ցղնայի ձորի ամենավերին մասում, ունի գեղեցիկ դիրք և շրջապատված է բազմազան բուսականությամբ պատած բարձրագագաթ լեռներով։ Ռամիսից ներքև՝ ձորն ի վար, գտնվում են Գողթնի պատմական Մազրա, Ուստուպ կամ Ստուպի գյուղերն և այդ ձորի ամենամեծ ավանը՝ Ցղնան:
Սալ— Գողթնի այս փոքրիկ գյուղի ավե րակները գտնվում են Վանանդաձորի մի ջին հոսանքում՝ Տանակերտ գյուղից մոտ 2 կմ ձորն ի վար, գետի ձախ ափին։ Այ գևետ վայրում տեղադրված այս գյուղից հայերը գաղթել են XIX դ. կեսերից հետո։ Սալի եկեղեցին և պատմական գյուղի շի նությունները վաղուց է ինչ ավերակներ են վերածվել:
Սմբատան դիզա— Գողթնի այս հնամենի բնակավայրերի ավերակները գտնվում են այժմյան շրջանի Սաբիրքյանդ գյուղի մերձակայքում, Գիրան գետի աջ ափին, Վերին Ազայից 2 կմ հյուսիս-արև մուտք։ Շուրջ 180—200 տուն հայ բնակչաթյուն ունեցած այս գյուղավանի տարածքում և նրա մերձակայքում դեռևս տեսանելի են վաղ միջնադարյան բերդի, եկեղեցու, զանազան շինությունների և մ. թ.ա. դամբարանադաշտի հետքերը։ Դա տելով գյուղատեղի հարմարավետ վայրում` X–XII դ. հիմնված եկեղեցու և նրա XVII դ. զանգակատան ավերակներից, այն ու նեցել է քառամույթ գմբեթավոր բազիլի կայի հորինվածք և հավանաբար ավերակների է վերածվել XVIII դ. վերջերին։ Ինչպես գյուղավանի, այնաես էլ նրա ե կեղեցու մասին աղբյուրներում աննշան տեղեկություններ են պահպանվել։ Դատե լով գյուղատեղի ավերակներից և արդեն ավերված նրա հայկական գերեզմանատան տվյալներով, հայերը այդտեղից տեղա փոխվել են XVIII դարի վերջերին և XIX դարի առաջին տասնամյակում:
Ստուպի — Ռամիսից մոտավորապես 6 կմ դեպի Ցղնա, խորը ձորի մեջ գտնվում է պատմական Ստուպի, Ուստուպի, Ըս տուպի գյուղը։ Այն միջին մեծության բնա կատեղի է, որտեղից հայերը բռնագաղթ վել են XIX դ. կեսերից հետո։ Այս գյուղի անցյալի մասին կցկտուր տեղեկություն ներ են հայտնի միայն։ Նրա մերձակայքի ուսումնասիրությունը ապացուցում է, որ այստեղ եղել է եկեղեցի և ճարտարապե տական այլ շինություններ: Պատմական աղբյուրներում Ստուպին հիշատակվում է XVIII դարի ձեռագրերում: 1719 թ. Փա ռակայում գրչագրված մի ձեռագրի գրիչ Պետրոս սարկավագը նշել է, որ «դարձեալ ՌՃԿԳ (1714) –ումն ըստուպեցիք եկին, դավի արեցին, թե Սմբաթի աղբիւրի ար տերն մերն է, շատ քաշքշուկ արին...»: Այնուհետև այս բնակավայրը հիշատակվում է մեկ այլ աղբյուրում, Ռուսաստանում գտ նվող իրենց որդիներին պարոն Գիրամին և Շահինին, ռամիսեցի մոր հղած նամա կում։ Այն գրվել է 1725 թ. հունիսի 15-ին, որտեղ նշվում է պարսկական խաների ու հարկահանների ձեռքից Գողթնի գյուղերի բնակիչների դառն ու դժնի կյանքի, բնա կատեղիների ավերումների մասին։ Այդ նամակում Ստուպիի մասին մասնավորա պես ասված է. «Այս է Դ(4) ամիս է, որ Ցաղնայ, Ըստօպի Քուչն դըզան, մեր ետ[ի]ն քուլօլան գեղարանք, օղլուշաղով, [ա]նասուն տավարով, մեր զեղումն ին կենում...»
Վանանդ – Դիսարից 2,5—3 կմ ներքև, Տրունյաց ձորի միջին հոսանքում փռված է Գողթնի մեկ այլ նշանավոր բնակատե ղին` Վանանդը, որը այժմյան շրջանի համանուն գյուղն է։ Վանանդը, նրա բերրի դաշտերն ու այգիները հնուց ի վեր գողթ նեցիների սիրած ու նշանավոր կենտրոն ներից մեկն է եղել: Բավականին մեծ տարածք գրաված այս ավանից, ուր բնակ վել է 300—350 տուն հայ բնակչություն, վերջին հայ ընտանիքները բռնագաղթել են XIX դ. կեսերին։ Պատմական աղբյուր ներում այս գյուղի մասին ամենահին տե ղեկությունները կապված են մ.թ. առաջին դարի դեպքերի և ապա Վահան Գողթ նեցու հետ։ Վանանդը այնուհետև բազ միցս հիշատակվում է XVII-XIX դարե րում` հայրենասեր վանանդեցիների ազ գանվեր ու հայրենասեր գործունեություն ների կապակցությամբ:
Վերին գետ (Վարակերտ) – Գողթնի այս միջնադարյան հայաբնակ գյուղը գտ նվել է Գեղերեցիկ գյուղից ներքև, Ագուլիս քաղաքից 1—1,5 կմ հյուսիս: Միջին մեծության այս գյուղր XVII դ. փաստորեն կազմել է Ագուլիսի ծայրամասային թաղամասը: Վերին գետը, որը հիշատակված է Ագուլիսի ս. Թովմայի արևմտյան մուտ քի բարավորի արձանագրոլթյան մեջ, 1919 թ. հայերին տեղահանելուց հետո լքվել և ավերակների է վերածվել: Այժմ յան գյուղատեղից մոտ 2,5 կմ հյուսիս, գետափին գտնվում է «Խաչի քար» սր բատեղի մատուռի ավերակները։ Սրբատեղում պահպանվող մի մեծ քարի վրա քանդակված են մի քանի խաչի պատկերներ, որն էլ ծառայել է որպես պաշտամունքի առարկա:
Տանակերտ — Գողթնի այս նշանավոր բնակատեղին գտնվում է Տրունիս գյուղից 3 կմ ներքև, որը փռված է գեղեցկատես Տանակեր բլուրի լանջին, Տրունյաց գետի աջ ափին: Գյուղի առջև տարածվում են հնարամատ և փարթամ այգիներ ու ծա ռերի պուրակներ: Այս գյուղը Տնակերտ ձևով հիշատակված է Ագուլիսի ս. Թով մայի XVII դարի արձանագրության մեջ, իսկ Դանակերտ ձևով` 1504 թ. կնքված պարսկական կալվածագրերում։ Գյուղի կանգուն և ավերակ հուշարձանների ու շինությունների ուսումնասիրությունը հա վաստում է, որ այդ վայրը մարդուն ծա ռայում է շատ հնուց։ Վերջին հայ ընտա նիքները այդտեղից ևս բռնագաղթվեցին 1988—1989 թթ. ազգամիջյան իրադարձու թյանների ժամանակ։ Ղ. Ալիշանը նշել է, որ «ի Կոնդւսկի Գաղատիոյ վանաց Տօնակերտ գրի անուն զեղջս, որ և ուղղա գույն երեւի, յիշելով անդ զոմն նուիրատու բնիկ տեղւոյս, Առաքէլ որդի Յովհաննու, ի կէս ԺԷ դարու»։ Տանակերտցիներից մի քանի ընտանիքներ XVI դարից բնակություն են հաստատել Ուկրաինայի Ակկերման քաղաքում:
Տևի—Փառակայից դեպի հյուսիս, լեռներն ի վեր բարձրացող, դժվարագնաց ճանապարհը անցնում է անդնդախոր ձո րերի պռունկներով ու զառիվար լեռների թեքադիր լանջերով։ Եվ հանկարծ Բստա ձորի գեղեցկատես լեռնալանջերի մեկի բարձրունքից ուրվագծվում է ձորի մեջ ւիռված գանազան փարթամ ու հնարամատ ծառերով պատած Տևին: Գողթն գավա ռի հինավուրց և նշանավոր այս գյուղը, որը հիշատակված է նաև Ագալիսի ս. Թովմայի արձանագրության մեջ, աղբյուր ներում անվանվել է նաև Տիվի, Դևի, իսկ այժմ՝ Թիվի։ Հայկական բնակչությունը այդտեղից տեղահան է արվել XIX դարի կեսերից հետո:
Տրունիս (Տրունիք) – Քաղաքիկից 2—3 կմ ներքև, ձորի մեջ, նրա աջափնյա լեոնալանջն ի վար գտնվում է Տրունյաց ձորի ամենանշանավոր Տրունիս, Տրունիք կամ Տրունի գյուղը, ավանը, որը ևս հի շատակված է Ագուլիսի ս. Թովմայի ար ձանագրության մեջ։ Պատմական այս բնա կատեղին այժմյան շրջանի Դրնիս գյուղն է, որը ունի գեղեցիկ դիրք և թաղված է փարթամ այգիների մեջ։ Գողթն գավառի այս հնամենի բնակավայրի անվանակո չումը կապված է Հայաստաի Տրունյաց տոհմի նախարարական տան, նրա նահա պետ Տուրի անվան հետ։ Պատմահայր Մ. Խորենացին իր պատմության մեջ «Ար տաշեսի թագավորելը և իր երախտվոր ներին բարիքներ անելը» գլխում ԽԷ խոսելով Տրունյաց նախարարական տան մասին նշում է, որ «Պատմվում է, թե (Արտաշեսը) նույն օրերում (նախարարական) ցեղի է վերածել տասնհինգ պատանի. Տուրի որդիներին` ցեղը կոչելով նրանց հոր անունով Տրունի, ոչ թե որևէ քաջագործության համար, այլ նրանց հոր լրտե սության համար, որ կատարում էր (Երվանդ) թագավորի տնից Սմբատին (տեղեկություններ ուղարկելով), որովհետև Եր վանդի մտերիմն էր, որ և նրանից սպան վեց նույն պատճառով»:
Ցղնա — Գողթնի վաղեմի Ցղնան այժմյան շրջանի Չանանաբ գյուղն է, որն իր հնարամատ այգիներով փռված է Ցղնայի ձորում, գետի աջ և ձախ եզրեն ի վեր։ Ցղնայի շրջակայքի հնությունները վկայում են, որ հին ցղնեցիները այդտեղ բնակություն են հաստատել շատ դարեր առաջ։ Դեռևս հին դարերից Ցղնան ունեցել է դպրատներ, թատրոն, մետաքսի և այլ ար հեստանոցներ, ուր անընդմեջ բնակություն է հաստատել 800—900 տուն հայ բնակչություն։ Ավանը բաժանված է եղել Տամբրի, Մեծ Փուղ, Շեկունց, Պրհատակ և այլ թա ղերի: Մինչև 1930-ական թվականները գործում էին Ցղնայի Տամրու, Հարությու նի, Մսովայ ջրաղացները: Վերջին հայ ընտաանիքները ևս այստեղից արտաքսվե ցին 1989 թ, ազգամիջյան իրադարձություն ների ընթացքում։ Այստեղից են սերում Կո միտասի պապերը, Ռուբեն Մամուլյանի ու Մայքլ Առլենի, Էդգար Շահինի, Հանրի Տրուայի ու Ավետ Ավետյանի և շատ ուրիշ ներ ի նախնիները:

yerevanci
21.02.2010, 15:22
Եվրոպա
Ռելիեֆի հիմնական գծերը

Եվրոպայում տարածվում են բազմաթիվ լեռնաշղթաներ, որոնց հաջորդում են ընդարձակ հովիտներ, հարթ դաշտավայրեր և բարձրավանդակներ:
Եվրոպայի հյս.արմ. մասում, Սկանդինավյան թերակղզու մեծ մասով ձգվում են Սկանդինավյան լեռները, որոնք տարածվում են հրվ.արմ.-ից հյս.արլ.: Հյս. մասում նշանավոր է Կեբենեկայսեն գագաթը 2195 մ բարձրությամբ, իսկ հրվ.-ում՝ Գալխեպիգգենը՝ 2468 մ:
Հյս.-ում մի առանձին շրջան է համարվում Իսլանդիա կղզին, որի մեծ մասը բազալտային սարահարթ է: Շատ են հրաբխային լեռնագագաթները, որոնցից նշանավոր է Հեկլա հրաբուխը՝ 1447 մ բարձրությամբ:
Կենտրոնական Եվրոպան աչքի է ընկնում հիմնականում միջին բարձրություններով: Աչքի են ընկնում Կենտրոնական Ֆրանսիական լեռները մինչև 1886 մ բարձրությամբ, Բոհեմական լեռնազանգվածը՝ մինչև 1600 մ:
Ավելի հրվ. տարածվում են երիտասարդ ծալքաբեկորավոր Ալպյան լեռները: Սրանց ընդհանուր երկարությունը հասնում է 1300 կմ, ամենափոքր լայնությունը՝ 130 կմ, ամենաբարձր գագաթը Մոնբլանն է, որն ունի 4810 մ բարձրություն:
Ալպերի արլ. շարունակությունն են կազմում Կարպատյան լեռները, սրանք միմյանցից բաժանվում են Դանուբ գետի հովտով: Լեռների ամենաբարձ հատվածը Տատրայի լեռնազանգվածն է՝ 2663 մ առավելագույն բարձրությամբ:
Եվրոպայի հրվ. մասում երեք թերակղզիներով անցնում են համանուն լեռները՝ Պիրենեյան (մինչև 3480 մ), Ապենինյան (մինչև 2921 մ), Բալկանյան (մինչև 2924 մ):

Հաջորդ թեմայում կներկայացնեմ Եվրոպայի կլիման

yerevanci
22.02.2010, 12:39
Եվրոպայի մայրաքաղաքները

yerevanci
27.02.2010, 12:14
Եվրոպա
Կլիման

Եվրոպան գրեթե մաբողջությամբ գտնվում է բարենպաստ կլիամայական պայմաններում: Արմ. Եվրոպայի կլիմայի վրա մեծ ազդեցություն ունի Ատլանտյան օվկիանոսը: Այս հատվածում մշտապես առաջանում են 2000-3000 կմ տրամագիծ ունեցող ցիկլոններ և անտիցիկլոններ: Տեղումների քանակը Արմ. Եվրոպայում կազմում է 1500-2000 մմ, տեղ-տեղ մինչև 3000 մմ: Հունվարյան միջին ջերմաստիճանը կազմում է +13, իսկ հուլիսյան միջինը՝ + 23: Շարժվելով դեպի արևելք տեղումների քանակը պակասում է՝ հասնելով 300-400 մմ, իսկ օդի ջերմաստիճանի տատանման լայնույթը դառնում է զգալի: Արլ. Եվրոպայում ձմեռնրը բնորոշվում են խստությամբ և ցածր ջերմաստիճաններով:
Եվրոպայի հարավը իրենից ներկայացնում է մի առանձին կլիմայական մարզ: Այստեղ մեծ է Միջերկրական ծովի ազդեցությունը, որն իր բարենպաստ ազդեցությունն է թողնում շրջակա միջավայրի վրա: Այստեղ տեղումները զգալի են, բայց՝ չափավոր, մինչև 700-800 մմ: Ամառները զով են, ձմեռները՝ մեղմ, այդ իսկ պատճառով կլոր տարին պահպանվում է մշտադալար բուսականությունը:
Ձմռանը երբեմն Եվրոպա է ներխուժում Ասիայի անտիցիկլոնային լեզվակը, որն իր հետ բերում է սառնամանիքներ:

Հաջորդ թեմայում՝ Եվրոպայի գետերն ու լճերը

yerevanci
02.03.2010, 20:28
Չիլիի երկրաշարժը կրճատել է Երկիր մոլորակի օրվա տևողությունը
http://www.mobilemarketingwatch.com/wp-content/uploads/2010/03/chile-earthquake-radius.jpghttp://web7.bernama.com/bernama/newspic/wn/2010-03-01T133713Z_01_NOOTR_RTRMDNP_2_India-465552-1-pic0.jpg
Չիլիի երկրաշարժը կրճատել է օրվա տևողությունը 1,26 միկրովայրկյանով։ Նման հաշվարկներ է կատարել Ռեակտիվ շարժման լաբորատորիայի աշխատակից Ռիչարդ Գրոսը։ Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն։
Գրոսը հաշվարկել է, որ Չիլիի երկրաշարժը հանգեցրել է երկրային զանգվածի վերաբաշխմանը և 8 սմ–ով շեղել է առանցքը, որի նկատմամբ Երկրագունդը հավասարակշռվում է։ Այս առանցքը չպետք է շփոթել այն առանցքի հետ, որի շուրջ պտտվում է Երկրագունդը։
Օրվա տևողության կրճատումը պայմանավորված է նրանով, որ Չիլիի երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է միջին լայնություններում և խորացել է երկրի կեղևի մեջ մեծ անկյան տակ։
Հիշեցնենք, որ Չիլիի երկրաշարժը տեղի է ունեցել փետրվարի 27-ին Կոնսեպսյոն քաղաքից մոտ 90 կմ հեռավորության վրա։ Ցնցման ուժգնությունը կազմել է 8,8 բալ։ Զոյերի թիվը 700 է։

yerevanci
14.03.2010, 15:52
Եվրոպայի գետերն ու լճերը

http://www.evropa.org.ua/images/europe_map_f.jpg

Արմ. Եվրոպայի ջրագրական ցանցը բավականին խիտ է, իսկ գետերը` ջրառատ: Դա բացատրվում է ոչ միայն տեղումների առատությամբ, այլև բարձր լեռներում ձյան կուտակումներով, որոնք գետերի սնուցման հիմնական աղբյուր են հանդիսանում:
Արմ. Եվրոպայի ամենամեծ գետը Դանուբն է: Սա սկիզբ է առնում Շվալցվալդի լեռներից և իր մեջ առնելով Ալպերից եկող մի շարք վտակներ` թափվում Սև ծովը: Վերին հոսանքներում արագահոս է, սակայն արդեն միջին և ստորին հոսանքներում դառնում է դանդաղահոս: Միջին հոսանքներում հայտնի է մի տեղամաս Երկաթյա դարպասներ անվանումով, որտեղ գետը կտրում անցնում է Կարպատյան և Բալկանյան լեռների հանգուցման հատվածը և դառնում է խիստ արագահոս: Ջրի մակարդակի առավելագույն բարձրացումը դիտվում է գարնանը, իսկ նվազագույնը` ամռանը: Ձմռանը երբեմն կարճ ժամանակով սառչում է: Դանուբն ունի 2850 կմ երկարություն, իսկ ջրհավաք ավազանի մակերեսը կազմում է 860 000 քառ. կմ:
Ատլանտյան օվկիանոսի ավազանին պատկանող գետերից նշանավոր են Ֆրանսիայի գետերը` Սենան, Լուարան, Գարոնան: Բալթիկ ծով են թափվում Վիսլան, Նեմանը, Օդրան, Տորնեոն և այլն: Հյուսիսային ծովի ավազանին են պատկանում Էլբան` 1154 կմ երկարությամբ, Հռենոսը` 1320 կմ երկարությամբ, Թեմազան` Մեծ Բրիտանիայում: Գետերի ռեժիմը փոփոխական է` կախված կլիմայական պայմաններից: Որոշ գետեր էլ ամբողջովին կարգավորվում են մարդու կողմից: Օրինակ, Ֆրանսիայի գետերը միմյանց հետ կապված են ջրանցքներով: Իսկ ծովամերձ շրջանների գետերի ռեժիմը շատ չի փոփոխվում, և, որպես կանոն, ձմռանը չեն սառչում:
Եվրոպան հարուստ է նաև լճերով: Լճերը շատ են մասնավորապես հյուսիսային շրջաններում: Հյս. Մասում աչքի ընկնող լճերից են Սպյաման, Վեներենը, Մելարենը, Էնարենը, Իմանդրան և այլն: Բավական մեծ թվով լճեր կան Ալպերում: Հայտնի են Բոդենի, Ժնևի, Ցյուրիխի, Լագո-Մաջիորե, Կոմո, Գարդա, Լուգանո և այլն:
Եվրոպայի լեռնային գետերն ու լճերն իրենց հսկայական էներգետիկ ռեսուրսներով բացառիկ դեր են կատարում առանձին երկրների ժողովրդական տնտեսության զարգացման բնագավառում:

Մյուս գրառումը` Եվրոպայի բնակչությունը:

geograf
20.05.2010, 09:11
այս թեմայի կողքով ուղղակի անցնել չէի կարող, անպայման ակտիվ կլինեմ

yerevanci
20.05.2010, 10:15
խնդրեմ, միմիայն ուրախ կլինեմ

V!k
03.09.2010, 22:51
չգիտեմ էլ իսկի ճիշտ տեղում եմ գրում,թե չէ,բայց շտապ պետք են Հայաստանի քարտեզներ,որ մարզերը հստակ բաժանված լինեն,որտեղից կարող եմ քաշել՞կօգնեք՞:8:think

yerevanci
03.09.2010, 23:47
չգիտեմ էլ իսկի ճիշտ տեղում եմ գրում,թե չէ,բայց շտապ պետք են Հայաստանի քարտեզներ,որ մարզերը հստակ բաժանված լինեն,որտեղից կարող եմ քաշել՞կօգնեք՞:8:think

ինչ-որ հասցե ասա ուղարկեմ

Ձայնալար
03.09.2010, 23:48
չգիտեմ էլ իսկի ճիշտ տեղում եմ գրում,թե չէ,բայց շտապ պետք են Հայաստանի քարտեզներ,որ մարզերը հստակ բաժանված լինեն,որտեղից կարող եմ քաշել՞կօգնեք՞:8:think

http://www.armeniapedia.org/index.php?title=Armenian_Maps

yerevanci
06.11.2010, 18:44
Հայաստանի և հարակից շրջանների ճանապարհային քարտեզը

http://lh5.ggpht.com/_WgEQmgqPpIY/TNVoxgtRC6I/AAAAAAAAAe0/d05VtFGGEho/s512/830038_BIG_0_0.jpg

Հայաստանի քաղաքային բնակավայրերի հեռավորությունների և կարևոր տուրիստական օբյեկտների քարտեզ

http://lh3.ggpht.com/_WgEQmgqPpIY/TNVotL8FhnI/AAAAAAAAAew/aPOFSx6TOcg/s576/armeniatoday.jpg

Սևանա լճի ավազանի նորացված քարտեզ. նշված են հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի դիտարկումների կայանները


http://lh6.ggpht.com/_WgEQmgqPpIY/TNVoql1K9kI/AAAAAAAAAes/slulN38lp7M/s576/Sevan%20Ditaket.jpg

yerevanci
06.11.2010, 18:55
Սկսենք աշխարհագրության դասընթացի կարևոր բաժինների պատկերավոր ուսումնասիրումը

Աշխարհի բնակչության ռասսայական կազմը

եվրոպոիդ
http://lh6.ggpht.com/_WgEQmgqPpIY/TNVrsjx2WHI/AAAAAAAAAfI/VQqTN8FrYOA/start.jpg

նեգրոիդ
http://lh5.ggpht.com/_WgEQmgqPpIY/TNVrvLt7vCI/AAAAAAAAAfU/H3lBqTuhnBM/3.jpg

մոնղոլոիդ
http://lh6.ggpht.com/_WgEQmgqPpIY/TNVrv9gVUCI/AAAAAAAAAfY/MDrCysvb7Hs/2.jpg

ավստրոլոիդ
http://lh6.ggpht.com/_WgEQmgqPpIY/TNVrua2fPCI/AAAAAAAAAfQ/bRgvnJg3mkM/4.jpg

անցումային
http://lh5.ggpht.com/_WgEQmgqPpIY/TNVrtj05-eI/AAAAAAAAAfM/bQo9d80cPpE/5.jpg

yerevanci
06.11.2010, 19:01
Ազիմուտ

Սա այն անկյունն է, որը կազմվում է հյուսիսի և դեպի նպատակակետը տանող ուղղությունների միջև ժամ սլաքի ուղղությամբ: Շատ է կիրառվում դաշտում գտնվելիս, կողմնացույցից օգտվելիս...

http://lh6.ggpht.com/_WgEQmgqPpIY/TNVtdop6UPI/AAAAAAAAAfs/k2hk6JYMZu8/%D0%90%D0%B7%D0%B8%D0%BC%D1%83%D1%82.jpg

yerevanci
06.11.2010, 19:15
Երկրագնդի ներքին կառուցվածքը

http://lh4.ggpht.com/_WgEQmgqPpIY/TNVvaX-5tTI/AAAAAAAAAgA/J7rI0mFwTng/%D0%92%D0%BD%D1%83%D1%82%D1%80%D0%B5%D0%BD%D0%BD%D0%B5%20%D1%81%D1%82%D1%80%D0%BE%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B5%20%D0%97%D0%B5%D0%BC%D0%BB%D0%B8.j pg

երկրակեղև - ամենավերին շերտը, որտեղ ապրում և մեր գործունեությունն ենք ծավալում մենք և մեզ շրջապատող կենդանական ու բուսական աշխարհը
մանթիա - միջին հատվածն է, որտեղ ձևավորվում է հրաբխային լավան
միջուկ - ամենաներքին հատվածը, որտեղ ջերմաստիճանը հասնում է 5000 Կելվինի, ամբողջությամբ կազմված է երկաթի և նիկելի հրահեղուկ զանգվածից

yerevanci
06.11.2010, 19:18
Երկրակեղևի կառուցվածքը

http://lh4.ggpht.com/_WgEQmgqPpIY/TNVvcqAcubI/AAAAAAAAAgE/L4Njh7Ku3_k/%D0%91%D0%B8%D0%BE%D1%81%D1%84%D0%B5%D1%80%D0%B0%20%D0%97%D0%B5%D0%BC%D0%BB%D0%B8.jpg

մթնոլորտ - ջրոլորտ - քարոլորտ

yerevanci
06.11.2010, 19:25
Տարվա եղանակների առաջացումը

http://lh3.ggpht.com/_WgEQmgqPpIY/TNVvfhbrAzI/AAAAAAAAAgM/_1FOW6VD8Dc/%D0%A1%D0%BC%D0%B5%D0%BD%D0%B0%20%D0%B2%D1%80%D0%B5%D0%BC%D0%B5%D0%BD%20%D0%B3%D0%BE%D0%B4%D0%B0.jpg

Մարտի 21 Գարնանային գիշերահավասար - երբ ամբողջ երկրագնդի վրա գիշեր ցերեկ տևողությունը հավասարվում է
Հունիսի 22 Հյուսիսային կիսագնդում դիտվում է ամենաերկար ցերեկը
Սեպտեմբերի 23 Աշնանային գիշերահավասար - երբ ամբողջ երկրագնդի վրա գիշեր ցերեկ տևողությունը հավասարվում է
Դեկտեմբերի 22 Հյուսիսային կիսագնդում դիտվում է ամենաերկար գիշերը

yerevanci
06.11.2010, 19:34
Հյուսիսի որոշման եղանակները

Կողմնացույցով


http://www.youtube.com/watch?v=Ugt8u2Y2oQk&feature=related

Ձեռքի ժամացույցով


http://www.youtube.com/watch?v=bN2VZQqsSaA&NR=1

Մեծ Արջի համաստեղությամբ


http://www.youtube.com/watch?v=p7tZ7x8RzJ4&NR=1

yerevanci
12.11.2010, 20:01
Երկրագնդի վրա կենդանական աշխարհի տարածումը

Եվրասիա

http://lh4.ggpht.com/_WgEQmgqPpIY/TN1jl2NLroI/AAAAAAAAAg8/htJCHfYyKLw/3.jpg

Աֆրիկա

http://lh4.ggpht.com/_WgEQmgqPpIY/TN1jd2OHJdI/AAAAAAAAAg4/Fo7yFxf8HnU/4.jpg

Հյուսիսային Ամերիկա

http://lh5.ggpht.com/_WgEQmgqPpIY/TN1jXRwifiI/AAAAAAAAAgs/_ry-9b6PDmk/start.jpg

Հարավային Ամերիկա

http://lh6.ggpht.com/_WgEQmgqPpIY/TN1jqb9rRbI/AAAAAAAAAhA/cr-RzGJw4HA/2.jpg

Ավստրալիա

http://lh3.ggpht.com/_WgEQmgqPpIY/TN1ja3auUpI/AAAAAAAAAg0/YOVHuO61AD4/5.jpg

yerevanci
12.11.2010, 20:22
Երկրագնդի կլիմայական գոտիները

հասարակածային
http://lh4.ggpht.com/_WgEQmgqPpIY/TN1j3RPB9UI/AAAAAAAAAhI/_WUY6vg2Vyc/1.jpg

մերձհասարակածային
http://lh6.ggpht.com/_WgEQmgqPpIY/TN1kiM04gWI/AAAAAAAAAiY/wW8JJ5lWEds/2.jpg

արևադարձային
http://lh3.ggpht.com/_WgEQmgqPpIY/TN1kd9RO0uI/AAAAAAAAAiQ/-Me0vin5m5I/3.jpg

մերձարևադարձային
http://lh3.ggpht.com/_WgEQmgqPpIY/TN1kbK4hEjI/AAAAAAAAAiI/9HRk6HVu2B8/4.jpg

բարեխառն
http://lh3.ggpht.com/_WgEQmgqPpIY/TN1kRLod1OI/AAAAAAAAAh8/Bk-FPqKLD7I/5.jpg

մերձարկտիկական և մերձանտարկտիկական
http://lh6.ggpht.com/_WgEQmgqPpIY/TN1kJZRfgHI/AAAAAAAAAho/biPNQlu11H4/6.jpg

արկտիկական և անտարկտիկական
http://lh5.ggpht.com/_WgEQmgqPpIY/TN1kFKZzqlI/AAAAAAAAAhg/O1wVcNYPnlM/7.jpg

բարձրալեռնային
http://lh4.ggpht.com/_WgEQmgqPpIY/TN1j9CGmufI/AAAAAAAAAhY/iAQz0mE-9Gc/8.jpg

JoKer777
20.12.2010, 20:46
Ժող ջան, միատ կասեք երկրագնդի միակ գետի անունը որը հոսում է հակառակ.....

Ձայնալար
21.12.2010, 00:46
Ինչի՞ն հակառակ:

Ռուֆուս
21.12.2010, 00:50
Ժող ջան, միատ կասեք երկրագնդի միակ գետի անունը որը հոսում է հակառակ.....

Կարո՞ղ ա Տոնլեսապի հետ ես: Տոնլեսապը համ գետ ա, համ լիճ Կամբոջայում, երբ անձրևային շրջանն ա սկսվում, գետը փոխանակ գնա Հարավ Չինական ծովը լցվի, հետ ա գալիս Տոնլեսապ լիճն ա լցվում: :)

Ձայնալար
21.12.2010, 00:58
Ո՞նց ա է գետը ուղղություն փոխում :fool

Ռուֆուս
21.12.2010, 01:23
Ո՞նց ա է գետը ուղղություն փոխում :fool

Նայի, գետը սկիզբ ա առնում նույնանուն լճից ու հոսում ա դեպի Մեկոնգ, որից հետո թափվում ա Խաղաղ օվկիանոս: Չորային շրջանում լճի մակարդակը ահավոր իջնում ա ու լճի տարածքը փոքրանում ա: Երբ անձրևային սեզոնն ա սկսվում գետը սկսում ա Մեկոնգից հոսել դեպի լիճ էնքան ժամանակ, մինչև լճի մակարդակը մեծանա մինչև նորմալ չափսերի, դրանից հետո էլի շարունակում ա հոսել դեպի Մեկոնգ :)

Մոտավորապես տենց մի բան :)

JoKer777
21.12.2010, 09:14
բոլոր գետերնել հարավից հյուսիս են հոսում, բայց էտ մեկը հակառակնա

Ինչուիկ
21.12.2010, 09:51
բոլոր գետերնել հարավից հյուսիս են հոսում, բայց էտ մեկը հակառակնա

Եթե չեմ սխալվում, Եփրատը դեպի հարավ է հոսում՝ Նեղոսին հակառակ::8 Իսկ Նեղոսը դեպի հյուսիս է հոսում ու լցվում է Միջերկրական ծով:

Ռուֆուս
21.12.2010, 11:03
բոլոր գետերնել հարավից հյուսիս են հոսում, բայց էտ մեկը հակառակնա

Joker777 ջան, նման բան չկա, գետերը ինչ ուղղությամբ ուզեն կհոսեն, հարավ հյուսիս կապ չունի: Հյուսիսից հարավ հոսում են Վոլգան, Դնեպրը, Միսսիսիպին ու էլի լիքը գետեր:

yerevanci
21.12.2010, 11:27
բոլոր գետերնել հարավից հյուսիս են հոսում, բայց էտ մեկը հակառակնա

Նման բան ասելը կոպիտ սխալա, ըտենց բան չկա, գետերի հոսման կոնկրետ ուղղություն չկա, հետևաբար հենց սկզբից հարցադրումն էր սխալ «Ժող ջան, միատ կասեք երկրագնդի միակ գետի անունը որը հոսում է հակառակ.....»

Tornado
22.12.2010, 17:25
Ժո՛ղ, որո՞նք են աշխարհագրական թաղանթի բաղադրամասերը::think

VisTolog
22.12.2010, 17:30
Ժո՛ղ, որո՞նք են աշխարհագրական թաղանթի բաղադրամասերը::think

Միգուցե այստե՞ղ (http://ah.do.am/erkrabanutyun/ashx_taxant.pdf) գտնես հարցիդ պատասխանը::think

yerevanci
22.12.2010, 18:35
Ժո՛ղ, որո՞նք են աշխարհագրական թաղանթի բաղադրամասերը::think

Քարոլորտի վերին մասը, մթնոլորտի ստորին մասը, ամբողջ ջրոլորտը, կենսոլորտը և մարդոլորտը միասին կոչվում է աշխարհագրական թաղանթ:
Որպես բաղադրիչ կարող են ծառայել ռելիեֆը, կլիման, հողը, ջուրը, կենդանիները, բույսերը, մարդը և այլն:

yerevanci
22.12.2010, 18:37
Միգուցե այստե՞ղ (http://ah.do.am/erkrabanutyun/ashx_taxant.pdf) գտնես հարցիդ պատասխանը::think

էստեղ չի լինի, եթե ֆորումում հարց տաս, մի գուցե պատասխանեն, բայց ֆորումն էլ դեռ լավ ձևավորված չի

Diana99
04.04.2013, 16:42
Շնորհակալ եմ շատ ,որ այսպիսի թեմա է բացվել,քանի որ աշխարհագրությունը իմ տարերքն է ..Աշխարհագրության հետ կապված մի քանի հարցեր ունեմ : Մասնակցում եմ մրցույթի.այդ մրցույթը կոչվում է էկոտուր :
1Տերևաթափ և շրջակա միջավայրի էկոլոգիա
2.Հողի "ազատագրում" ասֆալտից
3.Ինչու են մարդիկ ծխում
4.Ընդերքի ռեսուրսների անխնա օգտագործումը և էկոլոգիական հետևանքները

Եթե կարող եք ,օգնեք