PDA

Դիտել ողջ տարբերակը : Նույնատառ նախադասություն



Malu
20.01.2007, 12:47
Առաջարկում եմ այստեղ գրել իմաստալից նախադասություններ,ինչու ոչ, նաև փոքրիկ պատմություն, որոնք կսկսվեն միևնույն տառով: Կարելի է նույնիսկ շարունակել նախորդ գրառումը, կամ ել որոշ բառեր մտցնել նրա մեջ: Որքան երկար նախադասությունը կամ պատմությունը ստացվի, այնքան հետաքրքիր:
Եկեք վերհիշենք հայերենի մեր ամբողջ բառապաշարը:
Դե ինչ… առա՜ջ :sm

Ավելացվել է 2 րոպե անց
Ասենք.
Կոշկակար Կարոյի կնոջ՝ Կարինեի կոշիկի կրունկը կոտրվեց: Կոշկակար Կարոն կնոջ կոշիկի կրունկը կարեց (կամ կարկատեց)......:)

Աբելյան
20.01.2007, 13:34
Հրոն, Հրաչը, Հայկոն, Հովիկը, Հրանտը հելան հավանոց`հավերին հաշվելու, հետո, հարբելով, հարբած հռհռացին.
-հա հա հա...

հը ո՞նց էր:

Malu
27.01.2007, 16:30
Մի քանի ոչ գեղեցիկ բառեր կան, բայց դե պետք է գրեմ…թեման է այդպես պահանջում:oy
Ծետոյենց ծառի ծերի ծիպուլ ծիտը ծռտեց Ծոտոյի ծրծորանքին: Ծոտոն ծղրտաց: Ծոտոյենց ծեր ծերունին Ծոտոյին ծեծեց: Ծոտոն ծլկեց:

Չեմ էլ հիշում, թե որտեղից եմ լսել :8

Երվանդ
31.01.2007, 14:53
Կիրովականցի:P Կարոյի կարմիր կովն, կերավ կոլխոզի կարմիր կարտոլները:) , Կիրովականցի Կարոն ԿՍԵՐ. «Կարմիր կովն կծախեմ կառնիմ կոնյակ կըխմեմ, կառնեմ կանեփ կըուռեմ»

Հայկօ
28.12.2008, 08:52
Շշմելով շեքսպիրական շնչով շարադրված շուտասելուկների շտեմարանից՝ շեղատառով շարունակեմ շահարկել շնչակտուր շարքը :}:sulel...

ivy
05.01.2009, 19:15
Մեծ մարդիկ միասին մտածեցին, մի մանկական մուլտֆիլմի մրցույթ մոգոնեցին, մեջը միլիոն մուլտիպլիկատոր մասնակցեց, մեջներից Մայմուն մականվամբ մի մրցակից մակարդակով մուլտ միացրեց, մնացածներին մզզացրեց, մեծ մրցանակը միանգամից մեյդանից մաքրեց: :)

impression
05.01.2009, 22:53
Նվնվան ու նաիվ նեվրոպատոլոգին ներկայացրեցին նկարչի նեկրոֆիլային նկարները՝ ներքուստ նմանեցնելով նրանց ներաշխարհները:

Ուլուանա
05.01.2009, 23:07
Մեծ մարդիկ միասին մտածեցին, մի մանկական մուլտֆիլմի մրցույթ մոգոնեցին, մեջը միլիոն մուլտիպլիկատոր մասնակցեց, մեջներից Մայմուն մականվամբ մի մրցակից մակարդակով մուլտ միացրեց, մնացածներին մզզացրեց, մեծ մրցանակը միանգամից մեյդանից մաքրեց: :)
Թույն թեման թափով թարմացրիր, թող թմբլիկ թուշիկիդ թեթևակի թմբկահարեմ/թփթփացնեմ։ :D :D :D

Աբելյան
05.01.2009, 23:18
Եզ եմ,-եզ-եզ եզրակացրեցի ես, երբ Եղիշենց երեխեքը եզ-եզ եկան երեխուս երեսը եղանով եղկեցին:

ivy
06.01.2009, 16:39
Ստյոպայի սերը

Սիբիրցի սարսափազդու Ստյոպը սրտանց սիրեց Սիսիանցի սփրթնած Սիրուշին: Սապոնվեց, սափրվեց, սրբվեց, սանրվեց, սպիտակ սառոչկաները սնդուկից սարտիրովկեց, սինիները սիրուն սարքեց, սահնակով սրտատրոփ սլացավ Սիսիան:
Սիրուշը Ստյոպի սարսափազդու սֆաթից ու սահմռկեցուցիչ սանրվածքից սամսեմ սփրթնեց, սիրահարված սիբիրչիկին ս*****եց: Ստյոպան սաստիկ սրտնեղեց, սոլիդ սանրվածքը սմքեց, ստիպված սիրածին սավոկով սատկացրեց: Սիրահարված սիբիրցին սգաց Սիրուշին, սահնակը սարքեց, սուսուփուս սահեց Սիբիր:
Ստյոպայի սև սիրտ, Սիբիրի սպիտակ սարեր...

Ռեդ
06.01.2009, 18:32
loool էս ինչ թեմա ա :lol
Ինձ հետաքրքիր ա էս դուք ե՞ք հորինում :unsure

Հայկօ
06.01.2009, 19:34
loool էս ինչ թեմա ա :lol
Ինձ հետաքրքիր ա էս դուք ե՞ք հորինում :unsure

Ամո՛թ Արամին, ամո՛թ :)):

Աստված, Ադամին անսալով, առանց ափսոսալու արարեց ամենագեղեցիկ արարածին: Ազապ Ադամը անհապաղ ամուսնացավ: Ավա՜ղ, անբախտ Ադամի առաջին անկողնակիցը, արհամարելով Ադամին, անտառում ափաշքարա, առանց ապահովիչի, անամոթաբար ասպատակեց արու առյուծին: Անմխիթար Ադամը Աստծուց առաջին անգամ արաղ աղաչեց:

impression
06.01.2009, 20:12
Պարգևի Պոնտիակն ու պարտատերերը

Պատշար Պարգևը պղնձաձույլ պատշգամբներով Պոնտիակը պատսպարեց պենոպլաստե պարիսպներով: Պարգևի պանդուխտ պարտատերերը, պնդաճակատի պես պարելով, պոկեցին Պոնտիակի պարաշյուտը: Պարգևը պատժեց պարտապաններին` պինդ պաչելով պարտատերերի պնդուկանման պեպենները:

Ռեդ
06.01.2009, 20:25
Ամո՛թ Արամին, ամո՛թ :)):

Աստված, Ադամին անսալով, առանց ափսոսալու արարեց ամենագեղեցիկ արարածին: Ազապ Ադամը անհապաղ ամուսնացավ: Ավա՜ղ, անբախտ Ադամի առաջին անկողնակիցը, արհամարելով Ադամին, անտառում ափաշքարա, առանց ապահովիչի, անամոթաբար ասպատակեց արու առյուծին: Անմխիթար Ադամը Աստծուց առաջին անգամ արաղ աղաչեց:
Հալալա Հայկօ հալալա հավեսիդ :B

Ուլուանա
07.01.2009, 09:18
Զարթուցիչի զահլահան զանգից զարզանդած՝ Զորոն զարթնել էր, զուգվեց–զարդարվեց, զանգեց զարմիկին ու զավզակ զարմուհուն և զարմիկների զարմանահրաշ զուգընկերակցությամբ զմայլված՝ զբաղվեց զառամյալ զապով զբոսայգիներում զիգզագաձև զվռնելով։ Զարմիկը Զորոյի զառամախտային զվարճանքից զզված՝ զուհահեռաբար զբաղվեց Զորոյի զավակների զրպարտությամբ։ Զորոն զայրացավ ու զարհուրելիորեն զխկեց զարմիկին։ Զարմուհին զապում զետեղված զամբյուղի զիլ զարկով զարմանալիորեն զգետնեց Զորոյին, և զարմուհին ու զարմիկը զգուշությամբ Զորացրվեցին...
Զուլում զբոսանք էր։

Ուլուանա
08.01.2009, 03:08
Թերևս թեման թթվեց... :unsure

Zangezur
08.01.2009, 03:55
Թերևս թեման թթվեց... :unsure

Մենք մերոնցով մեկնեցինք Մարտունու մայլեքը Մելոենց մերսեդեսով, մեզանից մենակ մեկի, մականունը մրո, մազերը մուգ մոխրագույն էր, մաշկը մազմզոտ, մորուքն էլ մի մետր: Միանգամից մատնացույցեմ՝ մաշնի մագով Միշոյի մեներգն էր միացրած: Մերոնցից մյուսը՝ Մացոն, միշտ մեր մեջ մեղավոր էր մանգալիս (մտերիմ մարդ էր մահացել ու Մացոն մենակ էր մնացել): Մեկուրիշը՝ Մովսեսը, մեծամիտ մարդ էր՝ մարդակեր, մարդամեջ մեկ-մեկ էր մտնում, մենակ մեզ էր մտերիմ:
Մեկնեցինք մարտունի, Մարիոթում մնացինք, մեկել մեկը մտավ մեր մոտ. - մոտավորապես մեկին մեր մատուցարանում մատուցելու ենք մակարոնեղեն, մրգեր:

dvgray
08.01.2009, 05:16
Կարմիր կովի կաշին կլպեցին կարմիր կովի կմախքից: Կարոի կռկռան կնոջը կապեցին ու կախեցին կարմիր կովի կաշվից կարած կապույտ կախիչից:
Կարմիր կովի կաշին Կարոի կնոջ կռկռոցից կատաղությունից կապտեց:

ivy
08.01.2009, 17:08
Հույժ հրատապ հաղորդագրություն.

Հարգելի հայեր,

Հունվարին հիմնադրվեց «Հայվայ» հասարակական, հոգեբանական հզոր հիմնարկությունը: Հարևանությունից, հարազատությունից, հընգերությունից հիասթափված, հոգնատանջ հայեր, հիմա հանգիստ հասեք «Հայվայ», հոնգուր-հոնգուր հնչեցրեք հոգիներումդ հազարամյակներով հանգրվանած հոգսերը:
Հայկական հալալ համայնք հռչակված «Հայվայը» հերթական հավայի ՀԿ համարելուց հենց հիմա հրաժարվեք: Հավատացե´ք, հուսապնդվե´ք, համարձակորեն հերթագրվե´ք «Հայվայ» հաճախելու համար:
Հարուստ հաճախորդներին՝ հատուկ հեքիաթային հոգեթերապիա, հոգսաշատներին՝ հավերժ հիպնոս, հիվանդոտներին՝ հոգնա, հղիությունից հոգնածներին՝ հակաբեղմանվորիչ հաբեր, հիսթերիկներին՝ հավեսով հոսանքաթերապիա, հարյուրերորդ հաճախորդին՝ հոգեվերլուծական համբույր:

«Հայվայ»՝ հանուն հայերի հոգեկան հանգստության

Հարգանքներով,
«Հայվայի» հիմնադիր՝ հոսանքապետ-հոգնայապետ Հռիփսիմե Հովհաննիսյան

Ուլուանա
08.01.2009, 21:01
Քիսոն ու քյարթը

Քիսոն քրդավարի քսմսված քայլում էր Քոչարով։ Քրտնել էր։ Քիթը քորեց ու... քանդակեց. :{ քռփշտուն քիթը քողարկող քսուքը քերվեց, քայքայվեց...
– Քուրո՞ :apeape,– քուչի քյարթերից էր՝ քառասունիննամյա քնձռոտ Քալանթարը,– քել քիթդ քլունգով քորեմ :lol,– ու քահ–քահ քրքջաց։
Քիսոն «քյառացած» քայլում էր ու քամահրանքով քրթմնջում.
– Քոսո՛տ։ :beee
Քայլեց, քայլեց, քիչ–քիչ քնկոտացավ, քարը քաշեց, քնեց։ Քալանթարը քիփացավ ու քսմսվեց Քիսոյին։ Քնահարամ Քիսոն քամարը քանդեց, քամարով քոթակեց քստմնելի քյոփակին ու քարերով քշեց։

Ռեդ
08.01.2009, 21:41
Գիշերը Գնելը գնաց գյուղ գոճի գնելու: Գնաց, գեր գոճի գտավ, գին գցեց, գնեց: Գալուց գոճին գայթակղեց գյուղի գազաններին՝ գազազած գելերին:

StrangeLittleGirl
09.01.2009, 03:19
Փռչոտ փափուկ փիսոն փլավը փսխեց փողոցում Փեփրուշի փումփուլիկներին, փնչացրեց, փսլնքոտ փռչերը փափկացրեց, փռվեց:

dvgray
09.01.2009, 04:42
Ճանճը ճախրելով ճզմված ճոպանուղով ճողոպրեց: Ճանճի ճակատը ճանի ճտոցից ճեչմակեց: Ճանչը ճպլացրեց ճաճանչափայլ ճակատը ճերմակ ճռվռիկով: Ճարպակալաճ ճանճը ճխլեց ճռճռացող ճոճանակին ճորճորվող ճակատագիրը:
Ճանճի ճարպը ճզմեցին: ճրագու ճարպը ճանճի ճակատագրի ճռռոցը ճռռաց:

StrangeLittleGirl
10.01.2009, 03:25
Հասարակ հերպես

Հասարակ հերպեսի հարուցիչը հնուց հիվանդություն հարուցում է համբուրվելով: Համով համբույրից հարբած հարուցիչը հիվանդի հոդերում հարմարվում է հոտած հելփերներին: Հիվանդը հյուրին հիշում է հսկայական հիպերեմիկ հերպես հայտնաբերելիս:

kitty
23.03.2011, 20:52
կոշկակար կամոի կնոջ կարմիր կոշիկի կռունկը կոտրվեց կառլենենց կտուրում:)

Aj Klik
23.03.2011, 22:10
Հնդկաստանում հնդիկները հավանաբար հավաքվելով հրապարակում հրճվում հռհռում հիանում են հունական հիվանդանոցներով...:DՀայաստանի հարձակվողը հուժկու հարվածով հմայեց Հեղնարին:D

Askalaf
24.03.2011, 00:50
Շամշադինի շրջանի շները շայկայով շուրջկալեցին շինարար Շմավոնին, շշմած Շմավոնը շ*եց շալվարում։ :mda
Ապարանցի Աբգար ապին ատում էր ախմախ անեկդոտների ասմունքողներին անընդհատ ասելով. «Անպետք, անպիտաննե՛ր, անեկդոտներդ անհումոր են ու անիրական»։

Դավիթ
24.03.2011, 03:14
Հայաստանի հանրապետականների հանձնաջողովի հերթական հավաքույթին հնչեցին հրաբուխային հռհռոցներ հուսահատված Հովհաննիսյանի հացադուլի համար:

Zhor(ARM)
24.03.2011, 11:55
Շեկ Շուշանի շրթունքներին շարվեշարան շերեփուկներ շարվեցին, շեկ Շուշանև շփոթվեց…

էլ չեմ հիշում բայց կփորձեմ հիշել և լրացնել

Ուլուանա
24.03.2011, 17:11
էլ չեմ հիշում բայց կփորձեմ հիշել և լրացնել
Հիշելով հետաքրքիր չի, հարկավոր է հորինել :P։

Աբելյան
24.03.2011, 19:40
Նույնատառ նախադասություն նյութելու նպատակով նախորդ նորալուսնին նախագծված նյութարարը ներկայացվեց Նյուտոնին: Նյուտոնը նյարդայնացավ: Նա նողկանքով նշեց.
-Ն...., նագլի ներվայնացա...
Ներկաները նավսեցին Նյուտոնին: Նույնիսկ Նարգիզը՝ Նյուտոնի նախկին նշանածը:
-Նզովվես, Նյուտոն, նզովվես:
-Նատուռի՞, Նարգիզ…
-Նատուռի…
-Նմանապես:
Նարգիզը նյարդայնությունից Նյուտոնի նշանդրեքին նասկի նվիրեց: Նասկի՝ Նագասակիում նախագծված: Նրա ներգործությամբ Նյուտոնը նզովվեց: Նույնատառ նախադասություններ նյութելով, ներերակային ներարկվելով, նապաստակներին նարգիլեով նվաստացնելով, նսեմացվեց Նյուտոնը… Նույնիսկ նրա նոր նշանածը նողկաց… Навсегда…

Հայկօ
13.07.2012, 14:00
http://groghucav.am/2012/07/13/%D5%BD%D5%B8%D5%B6%D5%A1-%D5%A2%D5%A1%D5%A2%D5%A1%D5%BB%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B5%D5%A2%D5%A2%D5%A5%D5%B6%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6/

Sent from my HTC Sensation

My World My Space
13.07.2012, 17:07
Բաբկենը բեզարած բռնակից բռնած բերեց բալով բիդոնը, բռունցքով բամբեց բակում բանող Բավականի բամբասկոտ բերանին։ Բավականը բավականին բարկացած բերանը բացեց բլբլաց.
-բերդից բերած բոզ բաբոյիդ բիդոնո՞վ ես բալ բերում…




Sent from my HTC One X

Ուլուանա
13.07.2012, 23:30
Դրամահավաք Դմբուզ Դերոն դարանակալեց Դոնարայի դռանը։ Դարավոր դուռ էր՝ դարուփոսերով, դիպչելիս դրխկում էր։ Դառը դատող Դոնարը դրամահավաքներից դժգոհում էր. դեռահաս դուստր, դպրոց, դեղորայք ու դատարկ դրամապանակ։ Դժվար էր դարդուցավին դիմանալ։ Դմբուզի դիմաց Դոնարենց դարավոր դուռը դժվարանցանելի դարպաս էր դարձել։ Դմբուզի դախացած դեմքը դարանակալած դիրքից դմբրվել էր։ Դիմացավ, դիմացավ, դարանակալումը դադարեցրեց։

Smokie
14.07.2012, 17:02
Կամոն կորավ կեսօրին, կանգնեց Կարոյի կողքին: Կարոն կամուրջէր կառուցում:
- Կաղնի կտրող կացնիս կոտրած կարմիր կոթը կարա՞ս կպցնես:
- Կիրակի կգաս, կպցրած կտանես:

Կատաղած կինը կոպտեց Կամոյին:
- Կուզեի կուրտկեդ կարեի, կորել էիր:
- Կռվարար կնիկ կովին կթել ե՞ս…
- Կուկուրիկու՜,- կանչեց կարմրակատարը:

Ruby Rue
19.07.2012, 00:23
Vi Veri Veniversum Vivus Vici
/Ես կյանքի ճշմարտության ուժով գրավեցի տիեզերքը/

Հ.Գ. Հայերեն չստացվեց նույնատառ, բայց լատիներեն շատ սիրուն է հնչում:love