PDA

Դիտել ողջ տարբերակը : Այսօր ընկերների օրն է

Դեկադա
03.02.2010, 21:26
Ժող. ջան այսօր ընկերների օրն է:Բերեք մենք էլ շնորհավորենք մեզ ու մեր ընկերներին այս օրվա առթիվ և ցանկանանք միմյանց ամենալավն ու բարին:Ես շատ ուրախ եմ, որ ունեմ բազում ընկերներ::)

Շնորհավոր բոլորիս...

Արևհատիկ
03.02.2010, 21:32
Շնորհավորում եմ բոլորին: :love Ընկերներիս ցանկանում եմ միայն հաջողություններ:

Ճիշտն ասած չգիտեի, բայց էսօր մեր դպրոցում շրջանավարտների օր էր, ու ես ընկերներիցս ոմանց հանդիպեցի էսօր: Շատ ուրախ եմ :yahoo

Yevuk
03.02.2010, 21:32
Շնորհավորում եմ բոլորին: Կարծում եմ այս օրը կարելի է ամեն օր էլ նշել: :)

masivec
03.02.2010, 21:33
Ես էլ եմ շնորհավորում բոլորին;)

Yellow Raven
03.02.2010, 21:35
Շնորհավորում եմ համայն մարդկության ընկերներին:))

Rammstein
03.02.2010, 21:39
Բերեք մենք էլ շնորհավորենք մեզ ու մեր ընկերներին այս օրվա առթիվ և ցանկանանք միմյանց ամենալավն ու բարին:

Ի՞նչը բերենք, բաժակները՞… :))

Բերեցինք, շնորհավոր… :)

ԿԳԴ
03.02.2010, 21:54
Շնորհավորում եմ բոլորիս...

Դատարկություն
03.02.2010, 22:37
Հասցնեմ ես էլ շնորհավորեմ...
Շնորհավոր ընկերներ...

Լեո
03.02.2010, 22:39
Ընկերնե՛ր, շնորհավոր (ինչպես կասեր ընկեր Բրեժնևը) :))

Yeghoyan
03.02.2010, 22:45
Շնորհավոր իսկական ընկերներ ջաներ:)

Ռուֆուս
03.02.2010, 22:48
Բոլոր ընկերներ և բոլոր նրանք, ովքեր ընկեր չեն, բայց շատ կցանկանային ընկեր լինել, շնորհավո՜ր :)

ars83
03.02.2010, 23:02
Բոլոր ընկերներ և բոլոր նրանք, ովքեր ընկեր չեն, բայց շատ կցանկանային ընկեր լինել, շնորհավո՜ր :)

Ընգե՛ր ջան :)), հլը մի րոպե, հա՞: Մեծերին ճամփա տուր. էսօր կանք, վաղը չկանք...

Տավա՛րիշչի :read, առողջ եղեք, էս օրը հիշեք, չշփոթեք հանկարծ, ուրիշ օր իրար չշնորհավորեք տարվա մեջ... Տենաս էս տոնը որ միայնակ թոշակառուն ա հորինել :think

Դեկադա
03.02.2010, 23:15

Ռուսները, չնայած միայնակ թոշակառու դժվար ստեղծած լինի. ավելի շուտ իրանք ամեն հարմար առիթը օգտագործում են ուրախանալու համար... դե ես էլ մտածեցի մենք նրանցից պակաս քաչալ ե՞նք, որ չուրախանանք:);)

ars83
03.02.2010, 23:18
Ռուսները, չնայած միայնակ թոշակառու դժվար ստեղծած լինի. ավելի շուտ իրանք ամեն հարմար առիթը օգտագործում են ուրախանալու համար... դե ես էլ մտածեցի մենք նրանցից պակաս քաչալ ե՞նք, որ չուրախանանք:);)

Չեմ սիրում դրանց սուտի-մուտի տոները: Տարվա 365 օրից 367-ը տոն ա:
Մենք առանց արհեստական տոների էլ կարանք ուրախանանք: Օրինակ՝ ես նոր ուրախացա՝ Բաշինջաղյանի նկարները նայելով: Իսկ Մազմանյանինը չկա՞ն: (ես ապրում եմ Մազմանյան փողոցի վրա, դրա հատողն էլ Բաշինջաղյանինն ա :) )

Whyspher Whisper
03.02.2010, 23:37
Իսկ ինտերնետ-ընկերների առանձին օր չկա՞: Արժի ճշտել...

Ապե Ջան
03.02.2010, 23:50
Շնորհավոր:

CactuSoul
04.02.2010, 00:04
Ընկերներ, որոնք պատրաստ են մեզ օգնել, արագ են գտնվում: Շատ ավելի բարդ է արժանանալ ընկերների, ովքեր մեզանից են օգնություն սպասում:
Անտուան դե Սենտ-Էքզյուպերի

Հանգամանքների բերումով մի քանի օր առաջ մտածում էի, թե ինչպես կարող է մարդն ինքն իր համար որոշել՝ ում է համարում (կամ ում կուզեր համարել) իր իսկական, հոգեհարազատ ընկեր, իսկ ում՝ պարզապես ընկեր: Ու հասկացա: Գոնե մի ձև որ հաստատ կա. ո՞ւմ ես հիշում առաջին հերթին, երբ ուրախ ես, ո՞ւ մ ես ուզում զգալ կողքիդ՝ քո ուրախությամբ ուրախանալիս, առանց ո՞ւմ կիսատ կլինի ուրախությունդ… Այ հենց նրանք են քեզ հարազատ մարդիկ, իսկական ընկերներդ:):

Լավ եղեք, ընկերներ ջան, կենացներդ:drinks:

Ուրվական
04.02.2010, 00:26
Իսկ իմ մոտ տարվա բոլոր օրերն անխտիր ընկերների օր ա:

Սերխիո
04.02.2010, 00:59
նեղ օրերին` դարդ անող,շիտակ ընկերների համար:drinks

Ուլուանա
04.02.2010, 02:05
Շնորհավորում եմ բոլոր իսկական ընկերներին։ :)

Chuk
04.02.2010, 02:07
Ընկերս, կտամ գլուխդ կջարդեմ, արա՛, ես քո ցավը տանեմ :love

Ուլուանա
04.02.2010, 02:09
Ընկերս, կտամ գլուխդ կջարդեմ, արա՛, ես քո ցավը տանեմ :love
Փաստորեն, դու մենակ տղա ընկերներիդ ես շնորհավորում, հա՞։ :beee :))

Chuk
04.02.2010, 02:10
Փաստորեն, դու մենակ տղա ընկերներիդ ես շնորհավորում, հա՞։ :beee :))

Ան ջան, իսկ ինչի՞ ես կարծում, թե քո գլուխը չեմ կարող ջարդել, կամ էլ «արա»-ով դիմել :think
Ընկերը անսեռ արարած ա :)

Ուլուանա
04.02.2010, 02:13
Ան ջան, իսկ ինչի՞ ես կարծում, թե քո գլուխը չեմ կարող ջարդել, կամ էլ «արա»-ով դիմել :think
Դե, չգիտեմ՝ կարող ես, թե չէ, բայց մինչև հիմա ոչ «արա»–ով դիմած, ոչ էլ գլուխս ջարդած չկաս, դրա համար մի տեսակ սեռային խտրականության հոտ առա։ :D

Chuk
04.02.2010, 02:14
Դե, չգիտեմ՝ կարող ես, թե չէ, բայց մինչև հիմա ոչ «արա»–ով դիմած, ոչ էլ գլուխս ջարդած չկաս, դրա համար մի տեսակ սեռային խտրականության հոտ առա։ :D

Սեռային խտրականության հարց չկա, ուղղակի պատկերավոր ցույց էի տալիս, որ ընկերը նա ա, ում վրա կարող ա մի պահ ջղայնանաս, իսկ հաջորդ պահին իրան գրկած ման գաս :)

Երկնային
04.02.2010, 02:20
Ապրեք, որ կաք :)

Մանուլ
06.02.2010, 23:35
Իսկ ինտերնետ-ընկերների առանձին օր չկա՞: Արժի ճշտել...

Ընկերը ինտերնետում էլ է ընկեր :):

Չգիտեի, որ սենց տոն կա: Հավես ա :): Ընկերներս :love:

My World My Space
09.06.2010, 18:42
Մոդերատորական: Չճշտված, ինչ-որ տեղ ապատեղեկատվություն պարունակող, ընկերների օրը տարին մի քանի անգամ նշող կրկնվող թեման փակվում է: Նույն թեման այստեղ (http://www.akumb.51443-%D4%B1%D5%B5%D5%BD%D6%85%D6%80-%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D6%85%D6%80%D5%B6-%D5%A7):

Վիստ, ասում են, քեֆ անողին քեֆ չի պակսիլ.... վկան` ավատարս (կամ` ներկան....;):D)
վա՞տ ա որ տարվա մեջ մի քանի անգամ սենց ազիզ օր լինի.....