PDA

Դիտել ողջ տարբերակը : Գևորգ Բաշինջաղյան



Դեկադա
03.02.2010, 16:18
Մենք՝ հայերս սիրում ենք հպարտանալ մեր արմատներով, բայց ցավալին այն է, որ ավելի շատ տեղեկություն կարանք տանք օտարազգիների գործունեության մասին, քան մեր հայրենակիցների:Այդ պատճառով էլ որոշեցի գրել մեզ ոչ այդքան շատ հայտնի մի նկարչի մասին՝ ում բնանկարներից ինքս էլ մեծ բավականություն եմ ստանում:

Գ.Բաշինջաղյան- ծնվել է Վրաստանում, սովորել է Գեղարվեստի խրախուսող կովկասյան ընկերության նկարչություան և քանդակագործության դպրոցում/ Թիֆլիս/, Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում:Բաշինջաղյանը դրել է ազգային ռեալիստական բնանկարչության հիմքը:Ապրել ու ստեղծագործել է Թիֆլիսում, սակայն շատ ցուցահանդեսներ է ունեցել տարբեր երկրներում:Ստեղծել է ավելի քան 1000 նկար, որոնց մեծ մասը հայրենի բնության տեսարաններ են:Ահա դրանցից մի քանիսը տեղադրում եմ այստեղ:

Dayana
03.02.2010, 16:24
Առաջին նկարը դուրս շատ եկավ, մի տեսակ տրամդրություն կար, իսկ մնացածները, երևի որակի պատճառով, մի տեսակ աղավաղված էին :(

Ձայնալար
03.02.2010, 16:31
Աչքս չի շոյում Բաշինջաղյանը՝ ինչ-որ ռուսականություն կա նկարների մեջը: Երևի Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայից ա :oy :pardon

Դեկադա
03.02.2010, 16:36
Բաշինջաղյանի գործերը աչքի են ընկնում բարձր ոգեշնչվածությամբ,բնության հուզական ընկալումով, լայն ընդհանրացումներով, լույսի ու գույնի իրական դրսևորումներով:Նա չի պատկերել փոթորիկ ու ալեկոծություն, այլ վերարտադրել է անդորր ջրերի պարզությունն ու թափանցիկությունը:

Դայան ջան. համաձայն եմ մի քիչ աղավաղված են պատկերները, բայց անգամ նման կարգավիճակում ինքս հոգեկան հանգստություն եմ ստանում այս նկարները դիտելուց:Ահա մի քանի նկար էլ:

ԿԳԴ
03.02.2010, 21:03
Աչքս չի շոյում Բաշինջաղյանը՝ ինչ-որ ռուսականություն կա նկարների մեջը: Երևի Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայից ա :oy :pardon

Ես էլ եմ նույն կարծիքի, ճիշտ է շատ մեծ վարպետորեն են արված բնանկարները, բայց մեջը մի տեսակ ռուսական, ավելի կոնկրետ Շիշկինական մոտեցում կա, ակադեմիական նկարչություն է, իսկ էդ մոտեցումը ինձ համար խորթ է: :)

Դեկադա
03.02.2010, 21:17
Ես էլ եմ նույն կարծիքի, ճիշտ է շատ մեծ վարպետորեն են արված բնանկարները, բայց մեջը մի տեսակ ռուսական, ավելի կոնկրետ Շիշկինական մոտեցում կա, ակադեմիական նկարչություն է, իսկ էդ մոտեցումը ինձ համար խորթ է: :)

Չնայած ինձ դուր են գալիս նկարները, բայց համաձայն եմ. ինչ որ սառը մոտիվներ նշմարվում են:Պարզապես ցանկացա թեման բացելով մեզ՝ բոլորիս, մի քիչ տեղեկություն տալու մեր նկարիչնեի գործերից::)

Դեկադա
03.02.2010, 22:55
Սրանք էլ Եղոյանի պատվին:)

Ֆոտոն
04.02.2010, 00:12
Իհարկե վարպետությունը երևում է: Բայց ինչքան էլ փորձել եմ մերձենալ նկարների ոգուն, թանգարանում էլ ուշադիր զննելով, էլի Այվազովսկուն չի հասնում ինձ համար ոգու տեսանկյունից, ոչ թե թեմատիկայի: (Մյուս կողմից էլ Այվազովսկուց այն կողմ ինձ համար չկա էլ :D)
Շատ շնորհակալ եմ թեմայի համար: