Դիտել ողջ տարբերակը : Բրոունյան շարժում
Բրոունյան շարժումը բոլորիս քաջ հայտնի է ֆիզիկայի դեռ դպրոցական դասընթացից: Մոլեկուլների քաոսային շարժում: Մոլեկուլները հարվածում են իրար, փոխում հետագիծը, հետո հարվածում մի այլ մոլեկուլի կրկին փոխում հետագիծը և այլն... ամեն ինչ պարզ է չէ? Երեկ պատահաբար մտքումս մի հարց ծագեց, իսկ ինչու բրոունյան շարժումը չի դադարում? Վերրիվերջո պոտենցիալ և կինետիկ էներգիաների անընդհատ փոխակերպումները պետք է բերեին էներգիայի նվազման չէ? Այսինքն աստիճանաբար մոլեկուլները պետք է դառնային ավելի քիչ շարժունակ, պոտենցիալ էներգիան փոքրանար և այլն: Ինչ եք կարծում?
Բրոունյան շարժումը բոլորիս քաջ հայտնի է ֆիզիկայի դեռ դպրոցական դասընթացից: Մոլեկուլների քաոսային շարժում: Մոլեկուլները հարվածում են իրար, փոխում հետագիծը, հետո հարվածում մի այլ մոլեկուլի կրկին փոխում հետագիծը և այլն... ամեն ինչ պարզ է չէ? Երեկ պատահաբար մտքումս մի հարց ծագեց, իսկ ինչու բրոունյան շարժումը չի դադարում? Վերրիվերջո պոտենցիալ և կինետիկ էներգիաների անընդհատ փոխակերպումները պետք է բերեին էներգիայի նվազման չէ? Այսինքն աստիճանաբար մոլեկուլները պետք է դառնային ավելի քիչ շարժունակ, պոտենցիալ էներգիան փոքրանար և այլն: Ինչ եք կարծում?
Չէ, չէ, չենք սառի ու քարանա: :) Համ էլ Բրոունյան շարժումը պայմանավորված է մոլեկուլների քաոսային շարժումով, բայց լրիվ նույն բանը չի:
Մարդիկ շատ երկար նայել ու տեսել են, որ էներգիայի փոխակերպումներից գումար էներգիան չի փոխվում ու հորինել (թե կուզեք հայտնաբերել) են Էներգիայի պահպանման օրենքը:
Բրոունյան շարժման վերաբերվող նյութեր կան, հեսա.
1. վիկիպեդիա ռուսերեն (http://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D1%80%D0%BE%D1%83%D0%BD%D0%BE%D0%B2%D1%81%D0%BA%D0%BE%D0%B5_%D0%B4%D0%B2%D0%B8%D0%B6%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B5)
2. http://physics.nad.ru/Physics/Cyrillic/brow_txt.htm
3. վիկիպեդիա անգլերեն (http://en.wikipedia.org/wiki/Brownian_motion)
մի հատ էլ շատ լավ իլյուստրացիա՝ http://www.falstad.com/gas/
Չէ մի սառեք :) Լավ սենց ձևակերպեմ հարցս... Մոլեկուլը որտեղիցա ստանում էներգիա, որ գնա հարվածի մյուս մոլեկուլին? Պարզա, որ ուրիշ մոլեկուլա հարվածել, բայց էդ էներգիան մի տեղից պետքա սկսվի թե չէ? :) Էդ հղումները մինչև հիմա իմացածի կրկնությունն էին: Այդպես էլ չգտա պատասխանը, թե ինչով է պայմանավորված էդ անվերջ շարժումը... Ասում են կա ջերմային քաոսային շարժում, ապացույցն էլ Բրոունյան շարժումը... Սա փորձնական ապացույցն է, որ բոլորիս քաջ հայտնի է, բա տեսականը..?
ետե չեմ սխալվում Բուբուշյան ու Ղուլոյան գրքի անունել ջերմազանգվացապոխուտյուն ես ետե բացատրեմ հաստատ վատ գռարման համար նկատողություն կտան:D:D:D
Պարզվումա կատարվումա ի հաշիվ շրջապատի ջերմության :) Բացարձակ զրոյում կդադարի
Պոզիտրոն
03.02.2010, 11:56
Ետ էներգիան ստացվում ա շրջապատից, եթե մասնիկների շարժումը դանդաղում ա ապա մարմին սառչում ա, իսկ մարմինը միշտել մոտավորապես շրպապատի ջերմությունն ունի, եթե շրջապատից ջերմություն չստանար /որինակ հեռավոր տիեզերքում/ ապա մարմինը կսառեր միջև -371,15 աստիճան ըստ Ցելսուսի սանդղակի դրանից այն կողմ մարմինը չի սառչում որովհետև մասնիկները գործնականում դադարում են շարջվել
Ներսես_AM
03.02.2010, 13:15
Մինչև եկա որ գրեմ, արդեն գրեցիք պատասխանը: Իրականում հա հենց շրջապատից ա ստանում: Ներքին էներգիան հենց այդ մասնիկների շարժման էներգիան ա: որ տանես տիեզերք ու ասենք մտցնես երկրի ստվերի տակ, էտ շարժումը էնքան կդանդաղի, մարմնի ջերմաստիճանն էլ համարյա բացարձակ 0ի մոտերը կիջնի: Հենց նույն տիեզերանավերը, դեպի արև շրջված մասը մի քանի հարյուր աստիճան ա լինում, հակառակ կողմը -200ոտ
Մուր_Համլետ
21.06.2010, 11:14
Դե, մի հատ ասեմ էներգիայի պահպանման օրենքը (սա ի միջի այլոց)
Էներգիայի պահապանման օրենքը ասում ա, որ էներգիան երբեք չի վերանում, այլ փոխարկվում է մի տեսակից մյուսին: Ավելի կոպիտ ասած, ասեմ օրինակի վրա:
1. Արևը ջերմացնում է երկիրը, և արևի ճառագայթների պատճառով կատարում են ֆոտոսինթեզ: (նրանք ստանում են էներգիա արևից, ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ)
2. Մենք ուտում ենք այդ բույսը և ստանում ենք էներգիա այդ բույսից (կատարվում է մարսողության միջոցով, բույսի էներգիան է փոխարկվում)
3. Մենք մեր ստացած էներգիայով վերցնում ենք, օրինակ, գնդակ և դնում ենք մի բարձր տեղ, ասենք պատշգամբին (մեր էներգիայի մի մասը փոխանցում ենք գնդակին և օժտում նրան պոտենցիալ քներգիայով: այն հարցին, թե ինչպես ենք փոխանցում էներգիան, ասեմ, որ ամբողջ օրը աշխատող մարդը ավելի շատ է ցանկանում ուտել, քան ամբողջ օրը նստած, որովհետև ծախսում է)
4. Գնդակը հանկարծ գլորվում է, իջնում է բարձրությունը, ուրեմն նվազում է պոտենցիալ էներգիան, բայց չի կորում, քանի որ մեծանում է նրա արագությունը, այսինքն մեծանում է կինետիկը (պոտենցիալ էներգիան փոխվում է կինետիկի)
5. Գնդակն ընկնում է և հարվածում գետնին: Նա այլևս չի շարժվում, և բարձրություն էլ չունի, ուրեմն փոխանցել է էներգիան հատակին: Բայց հատակը նույնպես ոչ շարժվում է, ոչ բարձրության վրա է, իսկ էներգիան անցել է նրա մասնիկների, և նրանց էներգիան մեծացել է, սկսել ենավելի արագ շարժվել, մեծացել է նեքին էներգիան, ուրեմն տաքացել է (էներգիայի փոխանակումն ջերմության)
Այս շարքը կարելի է էլի շարունակել, բայց այսքանն իմ կարծիքով բավական է, որպեսզի հասկանալ, որ էներգիան սկսել է Արեգակից:
Սա ի միջի այլոց ասեցի:
Բրոունյան շարժումը բոլորիս քաջ հայտնի է ֆիզիկայի դեռ դպրոցական դասընթացից: Մոլեկուլների քաոսային շարժում: Մոլեկուլները հարվածում են իրար, փոխում հետագիծը, հետո հարվածում մի այլ մոլեկուլի կրկին փոխում հետագիծը և այլն... ամեն ինչ պարզ է չէ? Երեկ պատահաբար մտքումս մի հարց ծագեց, իսկ ինչու բրոունյան շարժումը չի դադարում? Վերրիվերջո պոտենցիալ և կինետիկ էներգիաների անընդհատ փոխակերպումները պետք է բերեին էներգիայի նվազման չէ? Այսինքն աստիճանաբար մոլեկուլները պետք է դառնային ավելի քիչ շարժունակ, պոտենցիալ էներգիան փոքրանար և այլն: Ինչ եք կարծում?
Մի օր բրոունյան շարժումն էլ կդադարի: Մի 50 մլրդ տարի հետո: Ընդհանրապես մենք գոյություն ունենք «շարժման», կամ ավելի ճիշտ փոխակերպումների հետևանքով: Արեգակի միջուկում ջրածինը փոխակերպվում է հելիումի, իսկ ավելցուկային զանգվածը, ֆոտոնների տեսքով, ճառագայթվում է տիեզերք, որից էլ մենք սնվում ենք:
Կգա ժամանակ, ջրածինը կվերջանա, արեգակը կսեղմվի, ու կսկսի այրել հելիում: Հելիումը կվերածվի ածխածնի, արեգակի արտաքին մթնոլորտը կընդարձակվի ու կուլ կտա երկիրը:
Ավելի ծանր աստեղրը կարող են միջուկային ռեակցիան շարունակել մինչև երկաթի միջուկի տրոհում, որը ավելի շատ էներգիա է պահանջում, քան ճառագայթում է: Հետո աստղը գրավիտացիոն կոլապսի կենթարկվի ու կդառնա նեյտրոնային աստղ/պուլսար/մագնիտար կամ սև խոռոջ(կախված զանգավծից): Ու էդպես բոլոր աստղերը կմարեն: էներգիայի, կամ ավելի ճիշտ փոխակերպումների շղթան քիչ-քիչ կդադարի: Մատերիայի կանգ առնելը կբերի սև էներգիայի գերակայության, որը ցրիվ կտա 4 հիմնարար ուժերը(ուժեղ միջուկային, միջուկային, էլեկտրամագնիսական ու գրավիտացիոն):
4 հիմնարար ուժերի ցրիվ գալուց հետո սև խոռոչներն էլ կցրվեն ու մատերիա հասկացությունը կդառնա անցյալ: Չի լինի ոչ փոխակերպում, ոչ բրութւնյան շարժում, ոչ մատերիա, ոչ տարածություն, ոչ էլ ժամանակ:
Սա ջերմային մահի տեսությունն էր:
Մեկ այլ տեսության համաձայն գրավիտացիան կհավաքի ամբողջ էներգիան ու մատերիան անվերջ փոքր կետում՝ սինգուլյարությունում, իսկ հետո նորից մեծ պայթյուն տեղի կունենա: Եթե այդպես է, ուրեմն տիեզերքը ցիկլիկ է: Կհանդիպենք մոտ կես տրլիոն տարի հետո, բայց իրար չենք հիշի: Քվանտային տեսությունը չի բացառում այդպիսի հանդիպում, որովհետև ըստ նույն տեսության բացարձակ դատարկ տարածք չկա: Տարածությունը, ժամանակը ու մատերիան ձևավորվում են քվանտերի որոշակի դասավորության դեպքում: Եթե կան բավականին շատ քանակի դասավորություններ(իսկ դրանք անվրջ են) ուրեմն որոշակի դասավորության դեպքում հնարավոր է սինգուլյարություն, որից նորից «կծնվի» մեր հարազատ տիեզերքը, մեր հարազատ մոլորակով ու մեզնով: Նույնիսկ ակումբը կլինի այդ տիեզերքում:
Կգա ժամանակ, որ սև խոռոչներն էլ կսկսեն ցրիվ գալ: