PDA

Դիտել ողջ տարբերակը : TV ARM RU, TV Armenia RU



terev
02.02.2010, 17:02
Ռուսաստանում եթեր կհեռարձակվի «ՏՎ Արմենիա ռու» հեռուստաալիքը

http://s002.radikal.ru/i200/1002/0a/61192c63ed3c.jpg (http://www.tvarmenia.ru/)

Առաջին հայկական տեղեկատվական զվարճալի «ՏՎ Արմենիա ռու» ալիքը եթեր կհեռարձակվի Ռուսաստանի տարածքում 2010 թ. սեպտեմբերի 1-ից:

Ինչպես նշվում է հեռուստաալիքի պաշտոնական կայքում, հեռուստաալիքի գլոբալ նպատակն է լուսաբանել հայերի ակտիվ մասնակցությունը համաշխարհային հասարակական, քաղաքական և այլ իրադարձություններում, որոնք ուղղակիորեն կապված են ինչպես ԱՊՀ, Ասիայի, Եվրոպայի և Ամերիկայի երկրներում հայ ժողովրդի սոցիալտնտեսական զարգացման հետ, այնպես էլ խորը պատմամշակութային ժառանգության հետ, որն ունեցել և ունի հայ ազգը մարդկության զարգացման պատմության մեջ:

Հեռուստաալիքի հիմնական խնդիրներն են Հայաստանի և Ռուսաստանի տարածքում, ինչպես նաև այլ երկրներում բնակվող հայերի հասարակական, մշակութային, քաղաքական և տնտեսական կյանքի օպերատիվ լուսաբանումը, ինչպես նաև միասնական տեղեկատվական կամրջի ստեղծումը, որը միավորում է հայերի հասարակական հետաքրքրությունները ողջ աշխարհում:

«Հեռուստաալիքը պետք է հեռարձակվի և հայերի աճող սերնդի շրջանում սերմանի ժողովրդի լավագույն գծերն ու արարքները, ժողովուրդ, որը չնայած բազմադարյա հալածանքներին, կորուստներին և ցեղասպանությանը՝ կարողացել է պահպանել հարուստ մշակույթը, լեզուն, հավատքը, իմաստուն ավանդույթները և հայրենիքը՝ վերադարձնելով անկախ հանրապետության կարգավիճակը: Հայ ժողովուրդը հաղթահարեց ամեն ինչ, նույնիսկ անհաղթահարելի թվացող դժվարությունները սեփական յուրօրինակ կենսունակության, լավատեսության, հումորի հատուկ զգացողության և աշխատասիրության շնորհիվ», - ասվում է հեռուստաալիքի կայքում:

Հեռուստաալիքը ծրագրում է հեռարձակել լրատվական, սոցիալական, կրոնական, զվարճալի և երաժշտական ծրագրեր: Թեմատիկ բաժինների թվում կարելի է նշել նաև վավերագրական, ճանաչողական, հեղինակային, վերլուծական ծրագրերը:

Ընկերության հեռուստածրագրերի ցանցում կընդգրկվեն նաև տնտեսական, ֆինանսական, մարզական, երիտասարդական թեմաներն արծարծող ծրագրեր, ինչպես նաև նախատեսված է ցուցադրել ֆիլմեր, թատերական բեմադրություններ, ռուսաստանցի հայազգի հայտնի մշակութային, քաղաքական, հասարակական գործիչների հետ հարցազրույցներ:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ Ռուսաստանի տարածքում բնակվող 143 միլիոն մարդուց 2,5 տոկոսը հայեր են:

«ՏՎ Արմենիա ռու» հեռուստաալիքն ունի պաշտոնական կայք՝ http://www.tvarmenia.ru: «ՏՎ Արմենիա ռու»-ն միջին մակարդակի ժամանակակից, թվային հեռուստաալիք է, որն ազդանշան է փոխանցում արբանյակային, մալուխային և ինտերնետ ցանցերին (Մոսկվայում դրանց թիվը մոտավորապես 10 է, Ռուսաստանի մարզերում՝ 200-ը):


http://ar.newsarmenia.ru/sng1/20100202/42195818.html (http://ar.newsarmenia.ru/sng1/20100202/42195818.html)

Zangezur
02.02.2010, 21:22
Իսկ սպուտիկով հեռարձակվելույա, եթե այո, ապա որ սպուտնիկով՞՞՞

Artgeo
02.02.2010, 21:39
Որքան հասկացա, այս ալիքը լրիվ այլ ալիք է և Առմենիա ԹՎ իի հետ կապ չունի։ Այսինքն US Armenia յի հետ էլ։

Մի քանի… հիմարություն չասեմ, անկապություն։
1. Формат- HD1080i; 16:9 և Медиа-холдинг РИКОР-ը թույլ են տալիս ենթադրել, որ ճնշող մեծամասնությունը արբանյակային ալիքը չի կարողանա նայել, քանի որ այն կլինի ՄՊԵԳ 4-ով։
2. Ես չունեմ ծանոթ, որը նաստռոյկա արած լինի իր անտենան 60 աստիճանի վրա, հենց այնտեղ է Ինտելսատ 904-ը։ Այն հնարավոր չի որևէ կերպ տեղավորել եղած անտենաների վրա, որոնք հիմնականում նայում են Հայաստանում և Ռուսաստանում։ Հայաստանում դա 75+80+90 է, իսկ Ռուսաստանում 36 աստիճանը + շատերը դնում են նաև 5+9+13 և այլն։ 60 աստիճանը որևէ կերպ չի տեղավորվում սրանց մեջ։
3. Ինտելսատ 904-ը մի քանի ճառագայթ ունի, որից երկուսն են հետաքրքիր տվյալ դեպքում։
Առաջինի դեպքում Հայաստանն ու Մոսկվան համարյա դուրս են մնում ծածկույթից
http://www.lyngsat-maps.com/maps/images/intel904_spot2.gif
Երկրորդի դեպքում Հայաստանն ու Մոսկվան ծածկույթում են, Եվրոպան ոչ։
http://www.lyngsat-maps.com/maps/images/intel904_spot1.gif
Ավելի ախմախ արբանյակ երևի միայն արևմտյան արբանյակներից ընտրելու դեպքում կլիներ...
4. Язык вещания: русский (80%)+армянский (20%)... Հայկական ալիք ա…

terev
02.02.2010, 21:41
Հեռարձակվելու է արբանյակով, ինտերնետով և ՌԴ-ի կաբելային ցանցերով:
Հեռարձակման ֆորմատը HD1080i; 16:9:
Հեռարձակման արբանյակը Intelsat 904 at 60.0°E
Ծածկույթի քարտեզը

http://www.lyngsat-maps.com/maps/images/intel904_spot1.gif
http://www.lyngsat-maps.com/maps/images/intel904_spot2.gif

Արբանյակային հեռարձակման համար վճարվելու է 20000 $ ամսեկան
Հեռարձակման լեզուն ռուսերեն (80%) + հայերեն (20%).

Artgeo
02.02.2010, 21:42
Это современный цифровой телеканал, среднего уровня, выдающий кодированный сигнал на спутник Интелсат 904 с помощью Медиа-холдинга Рикор, с последующей продажей сигнала спутниковым, кабельным и интернет сетям (в Москве их около 10, а по регионам России – 200).
Էս նոր նկատեցի, այսինքն սովորական ընդունիչներով չե՞նք կարողանա նայել։ Բան չեմ հասկանում։

terev
02.02.2010, 21:43
Artgeo այ քո յուրդը չբլի, կատեռ էս՞:

Artgeo
02.02.2010, 22:29
Artgeo այ քո յուրդը չբլի, կատեռ էս՞:
Zangezur-ի հարցին չէի պատասխանում, ինձ համար խոսում էի :D Էդ պարզապես համընկավ :oy
Բայց դե... ստառայեմսյա :)

Արիացի
03.02.2010, 11:08
Գաղափարը վատը չի, սպասենք իրականացմանը:

Artgeo
06.02.2010, 20:09
Կա տեղեկատվություն, որ ալիքը լինելու է Eutelsat W7 ի վրա։

Artgeo
02.04.2010, 09:07
Ռուսական առաջին հայկական ալիքն արդեն եթերում է։ Դեռ տեստային, բայց եթերում է։ Մտավախություններս անհիմն էին.
HOTBIRD
12321 H 27500 3/4

Առաջին տպավորություններից դեռ ձեռնպահ կմնամ։

armuk
04.04.2010, 21:03
ինտեռնետի միջոցով հնարավոր է դիտել այդ ալիքը?????

Կարապետ
26.05.2010, 14:51
Երգի ալիքա:)

Norton
17.06.2010, 21:07
Երկու ամիս առաջ բացված առաջին հայկական ռուսալեզու հեռուստաալիքը փակվում է


Ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով կարող է փակվել առաջին հայկական ռուսալեզու TV ARM RU հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի ղեկավարները կոչ են անում ֆինանսապես աջակցել, որպեսզի այն չփակվի։

TV ARM RU թվային արբանյակային բաց հեռուստաալիքը եթեր է հեռարձակվում ապրիլի 1-ից: Այն հասանելի է Ռուսաստանի տարածքում, ինչպես նաև Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Առաջին ռուսալեզու հայկական հեռուստաալիքի թիրախային լսարանը ամբողջ հայկական սփյուռքն է:

Հեռուստաալիքի ինտերնետային հասցեն է www.tvarm.ru:

Tert.am