PDA

Դիտել ողջ տարբերակը : Աշխարհի ամենատարօրինակ գերեզմանոցները



Ռուֆուս
02.02.2010, 11:57
Աշխարհի ժողովուրդները ունեն իրենց մահացածներին հարգելու տարօրինակ սովորույթներ: Եկեք ծանոթանանք դրանց հետ:

Հ.Գ. Հղի կանանց, թույլ նյարդեր ունեցողներին և երեխաներին խնդրում եմ հեռանալ մոնիտորից :))


Կախված դագաղները - Սագադա, Ֆիլիպիններ

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45915&d=1265097424

Ֆիլիպինների Իգորոտ ցեղի մոտ գոյություն ունի սովորույթ դագաղները կախել անհասանելի ժայռերից: Այս սովորույթը ձևավորվել է ավելի քան 2000 տարի առաջ, սակայն այն այժմ այնքան էլ մեծ տարածում չունի: Իգորոտները հավատում են, որ ինչքան բարձր է դիակը կախված, այնքան այն մոտ է դրախտին:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45914&d=1265097422

Այս սովորույթը ունի նաև ավելի պրակտիկ պատճառներ: Բարձր ժայռերից կախված դագաղները գրեթե անհնարին է պղծել, այն նաև դիակները պաշտպանում է մուսսոնային անձրևներից և քամիներից: Տարեց իգորոտները իրենք էին պատրաստում իրենց դագաղները, իսկ մահից հետո նրանց մարմինները ծխահարում էին, որպեսզի ավելի լավ պահպանվեին: Սագադայում վերջին դագաղը կախվել է 2008թ-ին, սակայն հիմա Իգորոտները նախընտրում են թաղել մահացածների մարմինները:

Ռուֆուս
02.02.2010, 12:08
Չնայած սա գերեզմանոց չի, սակայն խոսում է թեմայի հետ ;)

Խաչերի բլուրը - Շիաուլյայ, Լիտվա

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45916&d=1265098070

Չնայած շատերը կարծում են, որ լիտվական Շիաուլյայ քաղաքի մոտ գտնվող խաչերը մահվան և տառապանքի խորհրդանիշ են, այն իրականում սիրո և հավատի խորհրդանիշ է:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45917&d=1265098073

Այստեղ առաջին անգամ սկսեցին խաչեր տեղադրել 1831թ-ին, որպես ցարական Ռուսաստանի դեմ ըմբոստության խորհրդանիշ: Խորհրդային ժամանակաշրջանում Խաչերի Բլուրը համարվում էր հակակոմունիստական խորհրդանիշ և այն մի քանի անգամ հիմնահատակ ոչնչացվել է: Սակայն ամեն անգամ հաջորդ օրը բլրի վրա նոր խաչեր էին հայտնվում:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45918&d=1265098077

Լիտվացիների հավատը գոյատևել է նույնիսկ ամենածանր ժամանակներում և խաչերի քանակը անընդհատ աճում է: 1900թ-ին այստեղ կար մոտավորապես 130 խաչ, հիմա կա 14.387 մեծ և 41.000 փոքր խաչեր և նրանց քանակը անընդհատ աճում է:

1993թ-ին Խաչերի Բլուր է այցելում Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդը և այն հռչակում սիրո, հավատի, խաղաղության խորհրդանիշ:

One_Way_Ticket
02.02.2010, 13:05
ԻՆչքան գիտեմ, քաղաքի անունը Շիաուլյայ է :)

Ռուֆուս
02.02.2010, 14:37
Ուրախ Գերեզմանոցը – Սեպենցա, Ռումինիա

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45922&d=1265106932

Ռումինիա Մարամուրեշ նահանգում գտնվող Սեպենցայի «Ուրախ գերեզմանոցը» Ռումինիայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է: Այն «ուրախ» դարձավ 1935թ-ին, երբ Ստան Իոն Պատրաս անունը կրող քանդակագործը սկսեց նկարներ և գրություններ ավելացնել իր ստեղծած փայտե խաչերին: Հաճախ խաչերի վրա նկարում էր մահացածի մասնագիտությունը կամ մահվան պատճառը, կամ էլ ավելացնում տապանագրեր, ոտանավորներ մահացածի ընտանիքի անդամների անունից:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45919&d=1265106926

Այստեղ մարդկանց տխուր պատմությունները հումորով են ներկայացված, ինչը այս գերեզմանոցը դարձնում է յուրահատուկ: Գերեզմանոցներում սովորաբար տառապանք և արտասուք կգտնեք, սակայն Սեպենցայում երբեմն բավականին զվարճալի գերեզմանաքարեր կտեսնեք: Սակայն ավելացնենք, որ Պատրասը սովորաբար մահացածի ընտանիքի համաձայնությունն էր ստանում նախքան զվարճալի խաչերը և տապանաքարերը պատրաստելը: Ամենահաճախ հանդիպող տապանագրերը գյուղացիների և ազնիվ առևտրականների մասին են, սակայն հանդիպում են նաև ոտանավորներ անբարոյականների, մարդասպանների և կոմունիստական կուսակցության անդամների մասին:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45920&d=1265106928

«Այս տապանաքարի տակ հանգչում եմ ես՝ մոլդովացի Գեորգեն: Ես շատ էի աշխատում ձիերի հետ, քանի դեռ ես կենդանի էի, ձիերի օգնությամբ փայտ էի կրում վաճառելու համար: Սակայն մի օր ես ճանապարհին մահացա և ինձ այստեղ թաղեցին: Ես շատ էի ուզում ավելի երկար ապրել, սակայն իմ ճակատագիրն է այստեղ փտել: Ես այս աշխարհը լքեցի 59 տարեկանում, մահացա 1986թ-ին»:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45921&d=1265106931

«Ես ձեզ մի լավ բան կասեմ,
Ես շատ էի սիրում սալորի օղի,
Երբ պանդոկում հարբում էի ընկերներիս հետ
Շատ հաճախ մոռանում էի, թե ինչի համար էի այս աշխարհ եկել:»

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45923&d=1265106935

Սեպենցայի գերեզմանոցում կարող եք հանդիպել Երկրորդ համաշխարհային պատերազմին, կոմունիզմին և ազգայնականությանը վերաբերվող բազմաթիվ հիշողությունների: Ստան Իոն Պատրասը մահացավ 1977թ-ին, սակայն նրա երկու աշակերտները՝ Թոադեր Թուրդան և Ստան Վասիլեն շարունակում են նրա գործը: Չնայած հիմա գերեզմանոցը հայտնի զբոսաշրջային կենտրոն է, այն շարունակում է կատարել իր սկզբնական ֆունկցիան:

Ռուֆուս
02.02.2010, 17:42
Կապուցինների դամբարանը - Հռոմ, Իտալիա

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45926&d=1265118098

Կապուցինների դամբարանը համարվում է Հռոմի ամենավախենալու վայրերից մեկը, այն կազմված է մի քանի փոքրիկ սենյակներից, որոնք զարդարված են ավելի քան 4000 կապուցինյան վանականների և աղքատ հռոմեացիների ոսկորներով: Քանի որ դամբարանի հողը բերվել էր Երուսաղեմից, 1528-1870թթ-ին շատերը ցանկանում էին այստեղ թաղվել:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45927&d=1265118100

Ժամանակի ընթացքում այնքան շատ մարդ թաղվեց այստեղ, որ որոշվեց փորել գերեզմանները և ոսկորները կախել դամբարանի պատերից: Այժմ պատերից, առաստաղից կախված են մարդկային տարբեր ոսկորներ իսկ մի քանի կմախքներ կրում են կապուցինյան վանականների հագուստը:

Ձայնալար
02.02.2010, 18:06
Սիրուն ա :)

Lion
03.02.2010, 08:31
Գրողը տանի, անձամբ ինձ տենց սիրունություն պետք չի: Ընդհակառակը, ես կուզենայի, որ իմ ոսկորները հանգիստ թողնեին, երբ ես կլքեմ այս մեղասվոր աշխարհը...

Hda
03.02.2010, 10:10
Գրողը տանի, անձամբ ինձ տենց սիրունություն պետք չի: Ընդհակառակը, ես կուզենայի, որ իմ ոսկորները հանգիստ թողնեին, երբ ես կլքեմ այս մեղասվոր աշխարհը...

էտ գործը վռազել չի սիրում::)

ministr
03.02.2010, 11:23
Գրողը տանի, անձամբ ինձ տենց սիրունություն պետք չի: Ընդհակառակը, ես կուզենայի, որ իմ ոսկորները հանգիստ թողնեին, երբ ես կլքեմ այս մեղասվոր աշխարհը...

Ապեր քո համար մեկ չի?

Ռուֆուս
03.02.2010, 16:03
Հալշտատի Ներկած Գանգերը - Հալշտատ, Ավստրիա

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45942&d=1265198499

Ավստրիայի Հալշտատ գյուղում գտնվող Ներկած Գանգերի դամբարանը աշխարհի ամենատարօրինակ զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկն է:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45943&d=1265198501

Հալշտատը հայտնի է որպես ամենաերկար մշտական բնակչություն ունեցող բնակավայրը աշխարհում, այստեղ գտնվել են 7000 տարվա վաղեմություն ունեցող հնագիտական գտածոներ: Այն գտնվում է գեղատեսիլ լեռնային լճի կողքին, սակայն Հալշտատ այցելողները այստեղ են գալիս ոչ թե բնությամբ զմայլվելու, այլ Հալշտատում գտնվող դամբարանի գանգերը տեսնելու համար:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45944&d=1265198504

Հալշտատի դամբարանը կառուցվել է 12-րդ դարում, երբ գյուղում ապրում էին ավելի քան 3000 մարդ և երբ գերեզմանոցում այլևս տեղ չկար մահացածներին թաղելու համար, գյուղացիները խնդրի լուծում գտան: Որոշվեց գերեզմանատեղերը «վարձակալել», այսինքն մարմինը թաղելուց 10-15 տարի հետո գերեզմանը քանդում էին, հանում էին դիակի գանգը և տեղը նոր մարմին թաղում: Այնուհետև մաքրում էին գանգը, մի քանի շաբաթ պահում արևի տակ, մինչև այն սպիտակեր և պահպանում դամբարանում:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45945&d=1265198506

Իսկ գանգերի ներկման ավանդույթը սկսվեց 1790թ-ին, երբ մահացածների ընտանիքները սկսեցին գանգերի վրա նկարել ծաղիկներ և ծաղկեպսակներ, քանի որ նրանք այլևս չէին կարողանում գերեզմանի վրա ծաղիկներ դնել: Որոշ գանգերի վրա նկարում էին մահվան պատճառը նշող խորհրդանիշներ, ծննդյան և մահվան թվերը և անունը և այլն: Ինչպես տեսնում եք նկարներում, որոշ գանգեր այնքան գեղեցիկ են ստացվել, որ անհնար է հավատալ, որ դրանք ընդամենը մարդկային գանգեր են:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45946&d=1265198508

Այժմ Հալշտատում ապրում են մոտ 1000 բնակիչ և յուրաքանչյուրը եթե ցանկություն ունենա կարող է թաղվել գյուղի գերեզմանոցում, սակայն 1960թ-ից սկսած դիակիզումը ավելի մեծ տարածում է ստացել: Դամբարանում վերջին անգամ գանգ է տեղադրվել 1997թ-ին, սակայն յուրաքանչյուրը կարող է իր գանգը այստեղ տեղադրել, դրա համար ընդամենը հարկավոր է դիմումի ձև լրացնել և վերջ :)

Իհարկե Հալշտատի 610 գանգերը ոչ բոլորը ցանկություն կունենան տեսնել, սակայն Հալշտատում կան նաև ուրիշ տեսարժան վայրեր, օրինակ աշխարհի ամենահին աղի հանքը, կաթոլիկ եկեղեցին կամ էլ Հալշտատի գեղեցիկ բնությունը:

davidus
03.02.2010, 22:14
Հալշտատի Ներկած Գանգերը - Հալշտատ, Ավստրիա

Ավստրիայի Հալշտատ գյուղում գտնվող Ներկած Գանգերի դամբարանը աշխարհի ամենատարօրինակ զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկն է:

ժողովուրդ. հիմա ինչ, էս գերեզմանը քաղաքակրթության բարձր մակարդակի խորհրդանիշ ա??? շատ կներեք, բայց էս բարբարոսություն ա, ու քրիստոնյաներին ոչ վայել....

Kuk
03.02.2010, 22:29
Արա բայց դեմք են:)) Մեր մոտ սենց բան լիներ, գանգերի վրա թույն նկարներ կանեին՝ քյոմուր շուշեքով նիվա, կանեփի տերև, մաշնի համարներ…:))
Մեղա-մեղա:scare

Ambrosine
03.02.2010, 22:30
ժողովուրդ. հիմա ինչ, էս գերեզմանը քաղաքակրթության բարձր մակարդակի խորհրդանիշ ա??? շատ կներեք, բայց էս բարբարոսություն ա, ու քրիստոնյաներին ոչ վայել....

Թաղելու տեղ չունենալու խորհրդանիշ ա: Հեսա մեզ մոտ էլ է այդպես լինելու, եթե երկիրը շարունակի գերեզմանոցի վերածվելը:

davidus
03.02.2010, 23:38
թե չէ որ ցանկանային մարդավարի թաղել, վախենաս տեղ չգտնեին թաղելու???

Ռուֆուս
04.02.2010, 21:04
Էս մեկը սարսափ ֆիլմերի, վախենալու հեքիաթներ ժանրից ա :))

Կուտնա Հորայի Սեդլեց Եկեղեցի - Կուտնա Հորա, Չեխիա

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45977&d=1265301238

Չեխիայի մայրաքաղաք Պրագայի մոտ է գտնվում Կուտնա Հորայի եկեղեցին: Նրա պաշտոնական անվանումը Սեդլեց եկեղեցի է, սակայն այն ավելի հայտնի է Ոսկորների Եկեղեցի անունով, քանի որ ամբողջովին զարդարված է մոտ 40.000 մարդու ոսկորներով:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45978&d=1265301247

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45979&d=1265301292

1278թ-ին եկեղեցու աբբան այցելում է Երուսաղեմ: Վերադառնալով, նա Կուտնա Հորայում շաղ է տալիս Սուրբ Երկրից բերած հող, որը այդ տարածքը դարձնում է «սրբազան»: Միջնադարում այստեղ բազմաթիվ մարդիկ են թաղվել արևելյան Եվրոպայի տարբեր ծայրերից, 14-րդ դարի ժանտախտից հետո թաղվածների քանակը մի քանի անգամ շատացավ և ստիպված եղան մեծացնել գերեզմանոցի տարածքը:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45980&d=1265301317

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45981&d=1265301318

1400թ-ին գերեզմանոցի մեջտեղում կառուցվեց եկեղեցի, որի մատուռներից մեկը օգտագործվեց որպես դամբարան՝ կառուցման ժամանակ տեղահանված աճյունների համար: Համաձայն ավանդույթի 1511թ-ին մի կույր վանական սկսեց ոսկորները դասավորել դամբարանում:

Ռուֆուս
04.02.2010, 21:06
1870թ-ին եկեղեցու տերերը՝ Շվարցենբերգ ընտանիքը վարձեց Ֆրանցիշեկ Ռինտ անունը կրող ատաղձագործի, որպեսզի նա դասավորի ոսկորները: Նրանք ուզում էին, որ Ռինտը ինչ-որ կերպ խորհրդանշեր կյանքի կարճատևությունը և մահվանից փախչելու անհնարին լինելը:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45982&d=1265302330

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45983&d=1265302347

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45984&d=1265302394

Ռինտը սկսեց ոսկորներով զարդարել եկեղեցին: Այստեղ կգտնեք ոսկորներից պատրաստված կանդելյաբրա (հայերենը չեմ հիշում), ոսկորներից և գանգերից կազմված ժանյակներ կախված առաստաղից, բազմաթիվ մոմակալներ՝ պատրաստված գանգերից, պահարան, որտեղ պահվում են տարբեր միջնադարյան զենքերից վնասվածքներ ստացած գանգեր, գանգերից պատրաստված գավաթներ: Սակայն թերևս ամենագեղեցիկը Շվարցենբերգ ընտանիքի գերբն է՝ պատրաստված մարդկային տարբեր ոսկորներից ու գանգերից և Ֆրանցիշեկ Ռինտի ստորագրությունը՝ պատրաստված մատնոսկրներից:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45986&d=1265302454

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=45985&d=1265302410

Սերժ780
26.03.2010, 00:04
Աբխազները գերեզմանաքարերը պատրաստում են ցուցափեղկի ձևով և ապակու տակ փակցնում են հանգուցյալի կյանքը լուսաբանող լուսանկարներ. կերուխումի պահեր, ընկերական շրջապատը, երեխաները, ավտոմեքենան և այլն։
Այդպիսի գերեզմանոցներ ես տեսել եմ Վրաստանից Աբխազիա մտնող հատվածում՝ 1991-ին, ԽՍՀՄ-ի փլուզվելուց մի քանի ամիս առաջ, մեքենայով Երևան-Սոչի գնալուց։
Ցավոք, այն ժամանակ չկային լուսանկարելու այսօրվա հնարավորությունները։

Jerry
06.05.2010, 15:31
Ասեմ որ աշխարհի ամենամեծ գերեզմանոցը Չինական մեծ պարիսպնն են համարում;

tikopx
06.05.2010, 15:48
դուք թեմայի անունը դրել եք ամենատարօրինակ գերեզմանոց,բայց գրած չէր մարդկանց թե տեխնիկայի դրա համար ել դնում եմ ես նկարները:
Այս նկարները հանվել են GOOGLE EATRH ծրագրի միջոցով,և այս գերեզմանոցը աշխարհի ամենամեծնա:Այն գտնվում է Ամերիկյան անապատում:Այն գրավում է 1000 հեկտար կամ 1300 ֆուտբոլի դաշտ:Գտնվում է Դեյվիդ -Մոնտան ավիաբազայում Տունուսում,Արիզոնա նահանգում ,ԱՄՆ.Ընդհանուր ինքնաթիռների ինը հասնում է 35 միլիարդի:Այստեղ են նկարահանել հայտնի Տրանսֆորմերները ֆիլմը:hands:D
http://skuky.net/wp-content/uploads/2010/02/boneyard4.jpg:hands
http://skuky.net/wp-content/uploads/2010/02/boneyard3.jpg:hands
http://skuky.net/wp-content/uploads/2010/02/boneyard.jpg:hands
http://skuky.net/wp-content/uploads/2010/02/boneyard2.jpg:hands

einnA
09.08.2010, 23:18
Իսկականից աչքերս էս գիշերվա կես շաշվեցին :o հիմա ոնց եմ քնելու...

հիշեցի էս վերջերս հաղորդում էր Ինդոնեզիայի մասին: Ուրեմ էնտեղ աղքատները ժողովուրդ մնում էին գերեզմանոցներում, հատուկ թույլտվություն են վերցնում մահացածի հարազատներից ու իրանք իրանց համար պայմաններ են ստեղծում ու բնակվում: Ցույց տվեցին, թե որտեղ են քնում, ոնց են կերակուր պատրաստում... մի հատ տեսնել էր պետք: Ու իրանք տարին մեկ անգամ հատուկ մահացածների օր կա, որ հավաքում էին ամբողջ իրանց եղած-չեղածները ու դուրս գալիս "տներից", որ մահացածների հարազատներն այցելեն իրենց շիրիմներին... ապշելու բան էր:
Զարմանալը քիչ է, ուղեղս երբեք չի կարող հասկանալ տարբեր քաղաքակրթությունների էտ տեսակ դրսևորումները:

Էս վերնագիրը ես չեմ դրել, մանավանդ էս տեսակ թեմայում, ներող...

Արծիվ
10.08.2010, 04:48
Կամաց կամաց թեման վերածվում է horror-ի :scare
Տեսնես ինչքան մարդու դիակ են օգտագործել այս հաճույքների համար :think

Arpine
08.11.2011, 19:03
Աշխարհի ամենատարօրինակ գերեզմնոցներից

http://ginva.com/wp-content/uploads/2011/01/chair-grave.jpg
http://ginva.com/wp-content/uploads/2011/01/pere-lachaise-grave.jpg
http://www.owensworld.com/funnyimages/files/1362_tomb_big.jpg
http://ginva.com/wp-content/uploads/HLIC/254c171fa5ae299ddd16a20a410b9217.jpg
http://ginva.com/wp-content/uploads/HLIC/b3e022d7ddc52de44affece89f10dae3.jpg
http://ginva.com/wp-content/uploads/HLIC/b5199fa7e3e7473a046d596647d5a3fb.jpg
http://ginva.com/wp-content/uploads/HLIC/288c070e071753f188966192c90b82f2.jpg

Tirim-tim
08.11.2011, 22:25
Չգիտեմ որքանով է ձեզ համար տարօրինակ, բայց սա Պիեռ-Լաշեզն է, Փարիզում: Այստեղ են գալիս ոչ միայն տուրիստները, այլև տեղացիները զբոսնելու:

53314
Ես որպես տուրիստ էի գնացել, սակայն անհարմար զգացի Ջիմ Մորիսոնի աճյունը նկարել, ինձ բավական էր տեսնել, թե որքան ծաղիկ կա նրա անշուք գերեզմանաքարին: