PDA

Դիտել ողջ տարբերակը : Պլացեբո/Placebo



Kita
02.02.2010, 02:17
Placebo-ն բրիտանական խումբ է, հանդես է գալիս ալտերնատիվ ռոք ժանրում: Խումբը ձևավորվել է 1994-ին Բրայան Մոլկոյի(Brian Molko) և Ստեֆան Օլսդալի(Stefan Olsdal) կողմից: 1996ին Ռոբերտ Շուլցբերգին(հարվածային) փոխարինեց Սթիվ Հյուիտը, որը նույնպես լքեց խումբը 2007ին: 2008ի ամռանը Placebo-ն գտավ իրենց նոր հարվածողին` Սթիվ Ֆորեսթին; 2009-ի նոյեմբերին խումբը ստացավ մրցանակ EMA 2009 «Լավագույն ալտերնատիվ խումբ» նոմինացիայում: Խումբը ելույթ է ունեցել The cure-ի, U2-ի, David Bowie-ի հետ, վերջինիս շնորհիվ նրանք ահագին առաջ են գնացել:
http://foto.rambler.ru/public/merzavka06/1/15413/15413-web.jpg
Խմբի այժմյան կազմն է`
Բրայան Մոլկո (Brian Molko) – վոկալ, գիթառ, ստեղնաշար, հարմոնիկա, սակսաֆոն
Ստեֆան Օլսդալ (Stefan Olsdal) – գիթառ, բաս, ստեղնաշար, բեք վոկալ
Սթիվ Ֆորեսթ (Steve Forrest) – հարվածային
1996-ին թողարկվեց առաջին ալբոմը, որը հենց կրեց Placebo անվանումը: Որը 2006ին իրենց տասնամյակի առթիվ կրկին վերաթողարկեցին, մի քանի երգերի ավելացմամբ (Paycheck (Demo), Flesh Mechanic (Demo), Drowning By Numbers, Slackerbitch ): Ալբոմի հիմնական թեման էր «Sex, drugs and rock'n roll»-ը, ինչը զգացվում է Teenage Angst, 36 Degrees կամ Come Home երգերում, պարզ է, որ թեմատիկան պիտի նպաստեր ալբոմի առաջընթացին դեռահասների շրջանակներում: Ալբոմի հայտնիության հարցում մեծ դեր խաղաց նաև Բրայանի իմիջը` սև եղունգներ, տուշ, մինչև ուսերը մազեր և իհարկե բազմաթիվ հարցազրույցները, որտեղ նա պատմում էր իր դաժան մանկության, սեքսի հետ կապված խնդիրների, թմրադեղերի և նմանատիպ խնդիրների մասին: Այսպիսով նա դարձավ բազմաթիվ դեռահասների համար իդալական կերպար: Հետաքրքիր փաստ էլ ասեմ, ալբոմի «I Know» երգում օգտագործվել է «Դիջերիդու» (անգլ. didjeridoo), որը Ավստրալիայի աբորիգենների(անդրածինների) փողային գործիք է: Ես որ էս ալբոմը էտքան էլ չեմ սիրում, մի տեսակ շատ ալտերնատիվ է ինձ համար, բացի դրանից Բրայանի վոկալը դուրս չի գալիս մի տեսակ այստեղ:
1998 ին թողարկվեց երկրորդ ալբոմը`Without you I'm nothing- ը, որն ավելի հայտնի ստացվեց առաջնեկից և կարևորը աշխարհռչակ դարձրեց Placebo-ին: Ալբոմի առաջին` Pure Morning սինգլը, անգլիական չարթերում մեկից 4որդ տեղը զբաղեցրեց, ինչին իհարկե նպաստեց երգի հիանալի տեսահոլովակը: Ինչպես Մալկոն է ասում. « Ալբոմը նման է դեպրեսիայի, որը սեռական ակտից հետո է հետևում: Նրա տրամադրությունը. դա դաժան հիասթափությությունն է և մենակությունը, որոնք բառացիորեն թևածում են օդում:»:

http://www.youtube.com/watch?v=JgbkDyuG-MM"]http://www.youtube.com/watch?v=JgbkDyuG-MM
2000ին թողարկվեց երրորդ`Black Market Music ալբոմը, որը տարբերվում էր մնացածից` ավելի ծանրոտ, մռայլ, մի խոսքով ալբոմը այսպես ասած եզրափակում էր տրիլոգիան: Ալբոմը բավականին տարբերվում է մյուսներից. այստեղ կան էլեկտրոնային տարեր, բացի դրանից երգերի տեքստերն են փոխվել, Բրայանը սիրո թեման 2որդ պլան էր ուղարկել:
2003ին դուրս եկավ չորորդ սպասված ալբոմը`Sleeping With Ghosts-ը, որը բավականին հակասական ընդունեցին: «Sleeping With Ghosts»- ում էքսպիրիմենտները բավականին հստակ են արված, ի տարբերություն անցած ալբոմի և միևնուն ժամանակ այս ալբոմում զգացվում է երաժիշտների աճը, նրանք իրենց ուզածին հասել էին: Այս ալբումում էլեկտրոնային ազդեցությունը աչքի է ընկնում, բացի դրանից բազմաթիվ կենդանի գործիքներ էին օգտագործվել: Երգերի բառերը նույնպես փոխվել էին, երկիմաստություն, սև ռոմանտիկա չկար և չնայած երգերի մեծ մասը էլի սիրուն էին վերաբերվում, բայց գոնե ապագա ունեցող, այլ ոչ թե մռայլ և թախծոտ: Ամեն դեպքում բազմաթիվ ֆանատների ալբոմը դուր չեկավ հենց իր տարբերությամբ մնացածից: Կարևորը էս ալբոմում իմ սիրելի երգերից մեկն է`Protect Me From What I Want, բայց ֆրանսերեն տարբերակով ավելի եմ սիրում` Protège-moi:love:

http://www.youtube.com/watch?v=C28CyibVwnk"]http://www.youtube.com/watch?v=C28CyibVwnk
Հինգերորդ` Meds ալբոմը դուրս եկավ 2006ին: Ալբոմի «Meds» երգը դուետով կատարվել է The Kills խմբի Alison Mosshart-ի հետ, իսկ «Broken Promise»-ը R.E.M.-ի Michael Stipe-ի հետ, ով Բրայանի կումիրն էր դեռ մանկուց: Էս ալբոմում էլ է իմ սիրելի երգերից մեկը իր ավելի քան արտակարգ տեսահոլովակով:love` Song To Say Goodbye:

http://www.youtube.com/watch?v=13HnYhiE7xU"]http://www.youtube.com/watch?v=13HnYhiE7xU
Եվ վերջապես 2009ին թողարկվեց Battle for the Sun ալբոմը: Ալբոմի ձայնագրման ժամանակ խումբը օգտագործել է նոր գործիքներ` սակսաֆոն և շեփոր:
Battle for the Sun-ում նաև զգացվում է PJ Harvey և My Bloody Valentine ազդեցությունը; Եվ ի տարբերություն «Meds»-ի այս ալբոմը ավելի ծանր է հնչում:

http://static.mrfile.ru/media/music/artist/photo/2009/11/3f5493f359df1d2a17b189ea3234ef1b.jpg

Մարկիզ
02.02.2010, 02:23
Տեսնես ինչու հենց պլացեբո?? :))

Kita
02.02.2010, 02:41
Տեսնես ինչու հենց պլացեբո?? :))

Մարկիզ տղա:))
Կարդա`
Placebo տերմինը նշանակում է դեղային պատրաստուկ, որը ընդամենը տալիս է հոգեբանական էֆեկտ, լատիներենից բառացիորեն` «Ես կլինեմ պիտանի»: Հիմա ինչպես խմբի սալիստն է ասում` Բրայանը, որ քանի որ բազմաթիվ խմբեր ընտրում են իրենց համար թմրամիջոցների անվանումներ, իրենք ընտրում են իրենց համար այն, որը չի ազդում:
Վոտ:))

Ռուֆուս
02.02.2010, 19:24
Էս երգը շատ եմ սիրում :love


http://www.youtube.com/watch?v=R-fJ9ROrW08

Kate Bush-ի Running Up That Hill երգի քավրը Պլասեբոյի կատարմամբ ;)


http://www.youtube.com/watch?v=4KEEXyRL0qE

Ռուֆուս
02.02.2010, 19:28
Էս էլ Without You I'm Nothing երգը Դեյվիդ Բոուիի մասնակցությամբ :)


http://www.youtube.com/watch?v=_GqnDROi6l4

CactuSoul
02.02.2010, 19:45
Վաու, ես էլ հենց ուզում էի գրել, որ ամենաշատը "Without You I'm Nothing"-ն եմ սիրում, ու հենց Bowie-ի հետ: Էն էլ չդիմացա, որոշեցի նայել տեսահոլովակը, նոր գրել:love, մինչև նայեցի, արդեն Ռուֆուսը դրեց:):

Լա՜վն ա:love…

Բա Brian-ի «գրգռաճեղքով» շրջազգեստը՜:roll:nyam:D…

Ռուֆուս
02.02.2010, 19:52
Բա Brian-ի «գրգռաճեղքով» շրջազգեստը՜:roll:nyam:D…

:))

Ես էլ վիդեոն նայում էի ու փորձում էի հասկանալ, թե ինչ ա հագել :)) Պարզվեց իսկականից յուբկա էր :D

CactuSoul
02.02.2010, 19:57
Պարզվեց իսկականից յուբկա էր :D

Մեղմ ասած՝ յուբկա:)) Ամբողջական շրջազգեստ, «պլեչիկներով»:D
Ուծյու:)


Իմ ամենասիրածներից մեկը. "The Bitter End"

http://www.youtube.com/watch?v=H1KpT0Cm81c

Ռուֆուս
02.02.2010, 20:06
Մի հատ էլ վիդեո գտա The Cure-ի հետ երգում են The Cure-ի If Only We Could Sleep երգը

Այլ կերպ այս վիդեոն կանվանեի Գոթերն (The Cure) ու Գ*ոթերը (Placebo) (ով հասկացավ, հասկացավ) :))


http://www.youtube.com/watch?v=5KjmwjDxKiA

Ֆոտոն
03.02.2010, 02:50
Ձեր տեղադրածներից 4 երգ լսեցի ու էդպես էլ չհասկացա՝ ինչը պիտի հավանեի: Ո՛չ երգչի ձայնը, ոչ էլ երգերը չհավանեցի: ;)

Tyler
05.02.2010, 18:03
Լավ խումբ ա, էս վերջերս սկսեցի ալբոմները հերթով լսել, դեռ Sleeping with the ghosts-ին եմ հասել: Brit-pop-ը առհասարակ դուրս գալիս ա, Coldplay, Muse, Radiohead, հիմա նաև Placebo :)
Մոլկոյի ձայնը շատ օրիգինալ ա, իսկական բիսեքսուալի ձայն ա :)) Ամեն դեպքում կարողանում ա շատ էմոցիոնալ ինտոնացիաներ տալ բառերին: Տեքստերն էլ են լավը:

nune'
05.02.2010, 22:44
միայն մի բան էլի..ոչ թե պլասեբո, այլ փլեյսբո...

իսկ ինչ վերաբերումա խմբին..շատ եմ սիրում, վոկալը հիանալիա ու մի տեսակ կախարդող, փսիխադելիկ տարրերով...

Katka
07.02.2010, 14:26
մենակ թե ուրախ տրամադրությամբ կարելի է իրանց լսել, թե չէ նենց նյարդեր են սղոցում:P


http://www.youtube.com/watch?v=Lo2cSq3s4NM :love

Անվերնագիր
11.06.2013, 10:42
Իրանք վերջն են, տարե՜լ են, տարել են ինձ :)

Հ.Գ. Իսկ ես՝ հիմարս, կարծում էի, որ էս թեման հնարավոր ա ակումբում չլինի

Վահե-91
11.06.2013, 11:10
աշխատում եմ կլիպները չնայեմ, որ չներվայնանամ :)) երգերը լավն են :)

Վոլտերա
11.06.2013, 11:48
Իրանցից մի քանի երգ հեռախոսիս մեջ ունեի, բայց նեռվերս չհերիքեց, որ լսեմ: Ինչ-որ ֆալշ են երգում, թե ինադու են տենց անում:think Եսիմ

Arpine
11.06.2013, 11:49
http://www.youtube.com/watch?v=EipGZpAUBws

Անվերնագիր
11.06.2013, 12:36
Իրանցից մի քանի երգ հեռախոսիս մեջ ունեի, բայց նեռվերս չհերիքեց, որ լսեմ: Ինչ-որ ֆալշ են երգում, թե ինադու են տենց անում:think Եսիմ
Ինադու են անում :P

Վոլտերա
11.06.2013, 12:45
Ինադու են անում :P

Դե ես էլ ինադու չեմ լսի

Անվերնագիր
11.06.2013, 12:49
Դե ես էլ ինադու չեմ լսի
չես կարա չլսես, վոկալիստի կախարդականն ձայնը քեզ իրանով կանի, հավատա

Ruby Rue
11.06.2013, 14:44
Առաջ շատ էի սիրում, հիմա համարյա չեմ լսում, բայց մեկ ա՝ լավն են իրանք: :love
Գժվում եմ էս երգի ու կլիպի համար.


http://www.youtube.com/watch?v=WO9ewCO7TYI

StrangeLittleGirl
11.06.2013, 22:45
Մանկությանս պոպսաներից :))

Ruby Rue
11.06.2013, 22:47
Մանկությանս պոպսաներից :))

Իմ մետալախեղդ ձայնադարանի միակ պապսա խումբն ա: :))

CactuSoul
12.06.2013, 00:13
Ես էլ էսօր տեսա՝ թեման ակտիվ ա, մտա, որ ասեմ՝ ամենաշատը "Without You I'm Nothing"-ն եմ սիրում, էն էլ տեսա՝ արդեն ասել եմ :D
Ուղղակի տարբերությունն էն է, որ հիմա առանց Բոուիի տարբերակն եմ սիրում ավելի շատ, որովհետև էդ երգը մենակ մարդու երգ ա, մենակության մասին ա, ու տանում ա, երբ մենակով Բրայանը երգում ա… Սա էն երգերից ա, որ լսելուց անմիջապես հետո ուզում եմ էլի լսել, ու էդպես կարող եմ անվերջ լսել, տասնյակ անգամներ, մինչև զուտ գիտակցաբար, զոռով չընդհատեմ:


http://www.youtube.com/watch?v=PqbQ_I_-HuQ

Ասել եմ ու էլի կասեմ՝ էս երգն ուղղակի հանճարեղ է: Բան չունեմ ասելու, հնարավոր է՝ պատահաբար է էդպիսին ստացվել, բայց փաստը մնում է փաստ:love

Անվերնագիր
04.06.2014, 21:45
And hold on to me,
hold on to me,
hold on to me,
hold on...

https://www.youtube.com/watch?v=p4hytzYQ3ik

մարիօ
04.06.2014, 23:26
Մի երեք ամիս առաջ էս խմբի բոլոր ալբոմները հավեսով տեղավորվել էին հեռախոսումս, ղզիկանում լսում էի, հետո կամաց-կամաց ջնջեցի: :D Իբր հիմա ղզիկ չեմ էլի: